Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 4 из 7«1234567»
Leninakan.com - сериалы, фильмы, стихи, анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11241
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM


Շիրվանզադե Ալեքսանդր՝
Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական



Наш онлайн кинотеатр   leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 16.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11241
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Մտանք այգիներից մեկը: Թուրք տերը մեզ ընդունեց արևելյան հյուրասիրությամբ: Զարմանալի սիրալիր են առհասարակ թուրքերը ամենուրեք: Կարծես իրենց մոր արգանդում բնությունից են ստացել այդ կիրթ ձևերը և այդ գրավիչ ժպիտները: Այգետիրոջ կինը Մարգարիտին ընծայեց երկու սքանչելի ճյուղեր, մեկը նարինջի, մյուսը կիտրոնի: Ես հաճույքով նրա ձեռքի մեջ սեղմեցի մի քանի թուրքական լիրաներ: Զինադադարից հետո վեց-յոթ ամսվա ընթացքում երկրի առևտուրը ութսուն տոկոսով անցել էր` ընդամենը յոթ հարյուր ընտանիքներից բաղկացած հայ ազգաբնակության ձեռքը: Շրջակա դաշտերը հետզհետե թուրքերից անցնում են հայերի ձեռքը: Ֆրանսիական իշխանությունը, որ գրավել էր երկիրը, նույն օրերին արգելեց թուրքերին իրենց կալվածները վաճառելու հայերին:

Փույթ չէ, — ասաց ինձ ուղեկցող հայերից մեկը, որ ինքը նույնպես գնել էր մի քանի կալվածքներ, — որքան կուզե թող արգելեն, երկիրը վաղ թե ուշ մերն է լինելու, ոչ ոք չի կարող մեզ այստեղից հեռացնել:

Այսպես էին հավատացրել այդ միամիտ մարդկանց Փարիզում նստած հայ «դիպլոմատները»...

Վերադառնալով շոգենավ, լսեցի, որ Լամիյեն հիվանդացել է: Թշվա՛ռ աղջիկ:

Մերսինիք մինչև Ալեքսանդրետտա, որ տասներկու ժամվա ճամփա է, անցանք գիշերով: Առավոտյան կանուխ երևաց Տավրոսի լեռնաշղթան իր հեռավոր ձյունապատ լեռներով. դեպի աջ ցցվեցին Լիբանանի լեռները: Նրանք տարածվում են մինչև Բեյրութ: Մերսին և Ալեքսանդրետտա — երկուսն էլ հավասար իրավունքով կարող են համարվել Կիլիկիայի ծովային բանալի: Սակայն կա մի կարևոր տարբերություն նրանց մեջ. իբրև նավահանգիստ Ալեքսանդրետտան ավելի ապահով է իր դիրքով: Դա մի ծովածոց է, աջ ու ձախ կողմերից բնական պարիսպներով պատսպարված: Նավերն այնտեղ միանգամայն ապահով են Միջերկրականի փոթորիկներից:

Ալեքսանդրետտա քաղաքը տեղավորված է ցածր լեռների ստորոտների վրա: Նա շրջապատված է ցորենի, գարիի ու հաճարի արտերով, և դրանք են միայն, որ քիչ թե շատ կենդանություն են տալիս բուսականությունից զուրկ չոր ու ցամաք շրջակայքին: Ալեքսանդրետտը չի ժպտում ճամփորդին, չի գրավում նրան այնպես, ինչպես Մերսինն իր զմայլելի այգիներով ու ծաղկանոցներով:

Եղանակը ցրտեց: Ձյունապատ լեռներից փչեց անախորժ հողմ: Տախտակամածի վրա ոչ ոք չմնաց: Նույնիսկ սալոնը դատարկ է, ամենքը թաքնվել են իրենց կաբիններում:

Կիպրոսից դեն` մինչև Բեյրութ երկիրը ֆրանսիացիներն են գրավել, այնուհետև սկսվում է անգլիական գրավումը մինչև Եգիպտոս: Մերսինից դեն թուրքերը հետզհետե տեղ են տալիս արաբներին: Ալեքսանդրետտից մի փոքր հեռու արդեն Սյուրիան է սկսվում: Որքան ամայի են Միջերկրականի թուրքական ափերը, նույնքան խտաբնակ են արաբական ափերը: Այստեղ գյուղերն ու ավանները կազմում են Ալեքսանդրետտից մինչև Բեյրութ մի անընդհատ շղթա: Արաբների տները մեծ մասամբ հողաշեն են, իհարկե, տափակ տանիքներով: Նրանք փոքր են և հեռվից մրջնաբների տպավորություն են գործում: Բուսականություն գրեթե բոլորովին չկա թե՛ բնական և թե՛ արհեստական: Ծովափնյա բնակչությունը բաղկացած է մեծ մասամբ ֆելլահներից, որոնք կատարում են շոգենավերից ափերը և ափերից շոգենավերը ապրանքներ տեղափոխելու տաժանակիր աշխատանքը:

Ես չեմ կարող երևակայել ավելի հարստահարված և ավելի դաժան աշխատանք կրող մի ժողովուրդ: Ֆելլահն ստանում է օրական 3—4 պիաստր, նրա սնունդն է եգիպտացորենի հացը: Աշխատում է նա արեգակի ծագումից սկսած մինչև նրա մայր մտնելը, իսկ ձմեռը` մինչև ուշ գիշեր: Եվ չնայելով այս բոլորին, ֆելլահն ամենաուրախ և ամենազվարթ մշակն է գուցե ամբողջ երկրագնդի վրա: Ամենածանր աշխատանքը կատարելիս անգամ նա շարունակ երգում է, ծիծաղում, կատակներ անում: Հաճախ ֆելլահները նավակների վրա գործի միջոցին, իրարու հետ կռվամարտելով, ընդհանուլր քրքիջների տակ ընկնում են ծովի մեջ: Դա նրանց սովորական զբոսանքն է: Ջուրն ընկնողներն երբեք չեն բարկանում դուրս գալով ծովից, նրանք անմիջապես դիմում են գործի, և մի քանի րոպե անցած նրանց ողորմելի ցնցոտիները ցամաքում ու չորանում են արեգակի կիզիչ ճառագայթների տակ:

Մանուկ ու պատանի ֆելլահների համար ծովը խաղալիք է և խաղավայր: Նրանք նավակների հետ անմիջապես շրջահատում են շոգենավերը և շնաձկների ճարպկությամբ լողալով, աղերսալի հայացքով նայում են վարից վեր, սպասելով, որ ճամփորդները ծովը նետեն պղնձյա կամ արծաթյա դրամներ: Հենց որ դրամը ձգվում է, պատանիները չքանում են, սուզվելով ծովի հատակը: Րոպե չանցած նրանք ծովի երեսին են: Նա, որ ամենաճարպիկն է եղել, դուրս է գալիս դրամը իր զարմանալի ճերմակ ատամների մեջ բռնած և երջանկության ժպիտն երեսին:

Գեղեցիկ է արաբների պղնձագույն մարմնի կազմը: Նրանք մի-մի կենդանի արձաններ են: Նրանք, դյուրաթեք են, ինչպես օձ և ճկուն` ինչպես կապիկ: Նիհար են շատ սակավ բացառությամբ, բայց ոչ պարսիկների պես թույլ ու սակավ արյուն: Նրանց դիմագծերն ունեն քաղաքակիրթ նրբություն, իսկ աչքերի արտահայտությունը զերծ է վայրագությունից: Շոգենավերի պողպատյա պարանների վրա նրանք մագլցում են կապիկների ճարպկությամբ և վայր սահում մկների արագությամբ: Իրենց փխրուն նավակների վրա նրանք նույնն են, ինչպես ցամաքի արաբները իրենց կատաղի նժույգների վրա: Գազազած ալիքների դեմ նրանք կռվում են անսասան հանդգնությամբ և նրանց պղնձյա բազուկները երբեք չեն հոգնում թիավարելուց:

Երբեմն կատաղած ծովը նրանց առջև բաց է անում մթին անդունդները, ուր կարծես, պիտի չքանան, բայց վայրկենական մի սուզում, և ահա նորեն ալիքների փրփրալի բաշերի վրա են: Եվ լսում ես հեռվից անապատի մելամաղձոտ երգերն ու հիանում ես մարդ էակի տոկունությամբ` կյանքի պայքարում:

Հասանք Տրիպոլի, մնացինք մի քանի ժամ: Եղանակը նորեն տաքացավ:

Գնում ենք Բեյրութ:

* * *

Երկու օր Լամիյեն հիվանդ էր, իսկ Նայիլեն ու Ֆայիզեն շատ սակավ էին երևում տախտակամածի վրա:

— Տիկին, — դարձա ես նրանց մորը, որ սալոնում շարունակ ծխում էր ու երազում, — կարո՞ղ եմ այցելել հիվանդին:

— Էվեթ, էֆենդիմ, — ասաց նա, գլուխը դանդաղորեն շարժելով, — ինքս ուզում էի ձեզ խնդրել, որ մի փոքր հայրաբար զբաղեցնեք Լամիյեին: Կաբինում նա շատ է ձանձրանում:

Ապա, դառնալով իր որդուն, պատվիրեց.

Աբդուլլա՛հ, գնա Լամիյեին զգուշացրու, որ էֆենդին գալիս է իրեն տեսնելու:

Իջա վար: Լամիյեն նստած էր անկողնի մեջ և Նայիլեի հետ սքամբիլ էր խաղում: Նա ինձ ընդունեց մեղմ ու սիրալիր ժպիտն աշնանային արևի պես գունատ դեմքի վրա: Նա արդեն ընտելացել էր իմ կատակներին և սիրում էր նրանց, ուստի ես ասացի.

— Օօ՛, երես առած կոկետուհի, դուք գիտնալով, որ սիրում եմ ձեզ, վճռել եք ինձ պատժել ձեր կեղծ հիվանդությամբ:

— Բձիշկր պաավիրել է մի քանի օր դուրս չգալ կաբինից: Նստեցեք, շատ ուրախ եմ ձեր գալուն:

Ես նստեցի նրա քովն ու սկսեցի իմ սովորական կատակներով զբաղեցնել նրան: Նայիլեն ինձ պաշտպանեց իր առողջ քրքիջներով: Ոչ մի խոսք, ոչ մի ակնարկ Լամիյեի վշտի մասին: Գիտեի, որ նա անսահման գաղտնապահ է և կարող է վշտանալ, եթե գուշակե, որ ես գիտեմ իր սրտի գաղտնիքը: Մի վայրկյան միայն կատակներս ընդմիջելով ասացի.

Ա՛հ, լավ հիշեցի, ասացեք, Լամիյե, ի՞նչ էին նշանակում ձեր այն օրվա խոսքերը. «Մարդու կյանքում լինումեն պահեր, երբ մահը թվում է գեղեցկագույնը գեղեցիկներից»: Հանուն ալլահի ես ձեզ խնդրում եմ այսուհետև չարտասանել այդ տեսակ խոսքեր: Երեխա՛, դուք դեռ կյանքի շեմքի վրա եք:

Լամիյեն նայեց աչքերիս խորունկ հայացքով և իր թույլ ու հոգնած ձայնով արտասանեց.

Երբ կյանքի շեմքի վրա դեռ ոտք չդրած տեսնում ես նրա դեմքի այլանդակ ծամածռությունը, ինչպե՞ս չզզվես ու երես չդարձնես նրանից:

— Բայց ես էլ եմ եղել քեզ պես երեխա, ես էլ իմ ծաղիկ հասակում տեսել եմ կյանքի ծամածռությունները և շատ անգամ, բայց արհամարհել եմ: Ես կոխկրտել եմ իմ ճամփի վրա բուսած օձերն ու կարիճները և հասել եմ այս տարիքիս, ճիշտ է, մի քիչ ջարդոտված, բայց ոչ հուսալքված: Տեսնո՞ւմ եք, արևս արդեն թեքվել է դեպի իր մուտքը և դարձյալ ապրելու փափագը չի թուլացել իմ մեջ...

— Նախանձում եմ ձեզ, սակայն դուք տղամարդ եք, իսկ ես կին, բնությունը մեզ ստեղծել է տկար ու անզոր:

— Բայց նույն բնությունը ձեզ տվել է մի զորավոր զենք, որ մենք չունենք:

— Ո՞րն է այդ զենքը:

— Հեզությունը:

— Դուք ֆաթալի՞ստ եք:

— Եթե կամենաք այո: Ես հավատում եմ ճակատագրի զորությանը: Լամիյե, հեզությունը ավելի զորավոր է, քան ըմբոստությունը: Հավատացեք, այն, ինչ որ այսօր ձեզ թվում է ողբալի ու հուսահատական, վաղը կարող է թվալ ծիծաղելի:

— Դուք կարծո՞ւմ եք:

— Համոզված եմ:

Լամիյեն հառաչեց: Նա այլևս ոչինչ չասաց: Ես անհարմար համարեցի շարունակել նույն ուղղությամբ: Իմ ջերմ փափագն էր հաշտեցնել կյանքի հետ այդ փխրուն էակին, որի երկրային գոյությունն ինձ երազ էր թվում: Ես զգացի, որ իմ առաջին փորձն անհաջող անցավ: Ես նորեն դիմեցի իմ կատակների օգնությանը և կարողացա մի ժամ Լամիյեին մոռանալ տալ իր մաշող վիշտը:

Ներս մտավ այրին և, տեսնելով Լամիյեի ժամանակավոր զվարթությունը, ասաց.

Այ այդպես է, էֆննդիմ, երբ ուրիշների հետ է խոսում, զվարճանում է, երբ ինձ հետ է, խոսել չի լինում:

Այդ վայրկյանին ես ամբողջ հոգով ատեցի այդ կնոջը:

* * *

Բեյրութը Սիրիայի մայրաքաղաքն է և առևտրական կենտրոն: Բաղդատի երկաթուղու հետ կապված է մի կարճ ճյուղով: Նա ունի ավելի քան հարյուր հիսուն հազար բնակիչներ, որոնց միայն մի փոքրիկ մասն է քրիստոնյա:

Անձրևային եղանակը մեզ չխանգարեց կառքով երկու-երեք ժամ պտտել այդ հետաքրքրական քաղաքը և սքանչանալ նրա գունագեղ տների արաբական ճարտարապետությամբ: Լավագույն շինությունները ծովափի վրա են և գրեթե բոլորը փողոցից անջատված նարինջի, կիտրոնի, նռենիների պարտեզներով և պատսպարված կակտուսի ցանկապատով:

Տոն օր էր: Անգործ արաբներն իրենց ճերմակ չալմաներով և լայն ու երկայն զգեստներով զարդարում էին փողոցների անկյուններն ու սրճարանները և օդն աղմկում իրենց կոկորդային բարբառով, որ չի կարելի ասել, թե երաժշտական է:

Այրի թրքուհին ուշադրությունս դարձրել էր արաբների մի սովորության վրա, որ ես ստուգեցի մի ճաշարանում: Իրարու հանդիպելիս նրանք միմյանց ձեռքը սեղմում են զույգ ձեռքերով: Եթե բարեկամներ են, մինչև տեսակցության վերջը ձեռքերը չեն բաժանում, իսկ հրաժեշտի պահին յուրաքանչյուրը թեքվում է և իր աջը համբուրում. դա բարեկամական սիրո սովորական արտահայտություն է:

Առհասարակ արաբների արտաքին նիստ ու կացը կիրթ է: Զարմանալի հպարտ ու հանդիսավոր են նրանց քայլվածքն ու շարժումները: Կարծես, դերասաններ են բեմի վրա: Այդ հանդիսավարությանը մի տեսակ ցուցադրական շուք են տալիս նրանց գույնզգույն զգեստը և ճերմակ վերարկուն: Նրանք խոսում են բարձրաձայն, առանց կոպիտ շարժումների: Հիանալի է արաբ ձիավորն իր ազգային զգեստով, մանավանդ երբ արշավում է անապատում: Գեղեցիկ նժույգը, զարդարված թամբը և հարուստ արծաթապատ զենքը նրա հպարտություններն են:

Մի հրապարակի վրա տեսա հետևյալ խաղը: Գետնի վրա շրջանաձև ծալապատիկ նստած էին 10—12 արաբներ` ըստ երևույթին բանվոր դասակարգից: Մեջտեղ ընկած էր բազուկի հաստությամբ մի երկար պարան: Յուրաքանչյուրը խաղացողներից գետին էր ձգում դեղնագույն փայտի թե մետաղի չորս կտորներ: Մյուսները նայում էին, թե ինչ ձևով են ընկել կտորները և որոշում` ձգողը տարա՞վ խաղը, թե՞ ոչ: Նա, որ տարվում էր, հեզությամբ պարզում էր իր զույգ ձեռքերը հորիզոնաձև և ափերը վեր: Հակառակորդը վերցնում էր պարանը և իր ամբողջ ուժով զարկում էր նրա ձեռքերին: Մի անգամ հարվածների թիվը ես համրեցի մինչև վաթսուն: Թշվառ մարդու ձեռքերը կարմրեցին, հետո կապտեցին ու ուռան: Նա սկսեց ցավից կծկվել, նրա դեմքը գունատվեց, աղավաղվեց, բայց ժպիտը չհեռացավ երեսից, խումբը հրճվում էր բարձրաձայն ծիծաղելով և զարկողին խրախուսելով:

Բեյրութից մինչև Կայֆա եղանակը հիանալի էր, ծովը հանդարտ:

Լամիյեն առողջացել էր: Նայիլեն ու Ֆայիզեն թռչկոտում էին իրենց հնչուն ծիծաղով լեցնելով սալոնը: Հույն օրիորդը շարունակ նվագում էր: Ամենքն ուրախ տրամադրության մեջ էին: Մոտենում էինք Եգիպտոսին:

Կայֆայից մինչև Եսֆա ունեցանք փոթորիկ, որ տևեց ամբողջ օրը: Հետևյալ օրը փոթորիկը դադարեց, երբ մոտեցանք Պորտ-Սաիդին: Գիշերն անցուցինք նավահանգսաում, ուսկից սկսվում է Սուեզի հռչակավոր ջրանցքը, որ միացնում է Միջերկրականը Կարմիր ծովի հետ: Մի զմայլելի պանորամ է ներկայացնում նավահանգիստը գիշերվա լույսերով: Դա մի երկրորդ Վենետիկ է և կարող եմ ասել ավելի գեղեցիկ իր հսկայական նավերի անվերջ երթևեկով ու անթիվ շոգեմակույկների գույնզգույն լապտերներով ու մանավանդ իր վիթխարի պրոժեկտորներով, որոնք լույս են ձգում ջրանցքի վրա ավելի քան 20 կիլոմետր տարածությամբ:

Տասնևյոթ օր ու գիշեր Միջերկրականի ամբողջ երկայնությունը կտրելով, 19-րդ օրը հասանք Ալեքսանդրիա և մտանք փարավոնների աշխարհը:

Լամիյեի մայրը փափագ հայտնեց իջևանել մեզ մոտ` միևնույն հյուրանոցում:

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Ինձ ասել էին, որ` չնայած ձմեռվա կեսին, Ալեքսանդրիա մտնելուս պես ստիպված պիտի լինեմ վերարկուս դեն ձգել: Այդպես չեղավ. մառախուղ, անձրև, թափանցող ցուրտ. ահա ինչ տեսա առաջին օրերը: Ճշմարիտ է, ամենքը պնդում էին, որ դա մի բացառիկ ձմեռ է Եգիպտոսի համար, բայց չեմ կարծում, որ այդ բառացությունը հատկապես ինձ համար էր պատրաստված: Անտարակույս եղել են և ուրիշ նման ձմեռներ:

Մի քանի պարտավորական այցելությոլններ, և այնուհետև ես այլևս իմ ժամանակի տերն էի: Ստացա հրավեր Կահիրե գնալու, բայց նախ պետք է քիչ թե շատ ծանոթանալ Ալեքսանդրիային:

Գեղեցիկ և կատարյալ եվրոպական մի ծովափնյա քաղաք, շքեղ հոյակապ տներով, լայն, հարթ և հարմար սալահատակված փողոցներով: Սակայն քաղաքի միայն ծովափնյա մասն է այդպես, մյուս մասերը խորին Ասիա, նեղ ու կեղտոտ պողոտաներով, խարխուլ տներով: Մի տարօրինակ հակապատկեր ես նկատում, տեսնելով քաղաքի եվրոպական արվարձանում արաբ կանանց իրենց ճերմակ չադրաներով, փակ բերաններով, մերկ սրունքներով ու մետաղյա քթնոցներով: Ա՛հ, այդ քթնոցները, չկարողացա տեսնել, թե արաբուհիների քիթն ինչ ձև ունի: Սրա փոխարեն հիացա նրանց մարմնի վերին աստիճանի կանոնավոր կազմով և հավասարաչափությամբ: Եգիպտուհին առանց բառացության բարձրահասակ է, հաղթանդամ, ֆիզիկապես զորեղ: Յուրաքանչյուր մի կնոջ մեջ մի Կլեոպատրա ես տեսնում, և թվում է, որ բավական է նրա մի հայացքը և պիտի անմիջապես հափշտակվես ու չոքես նրա առջև:

Զարմանալի ուժ ունեն արաբ բանվորուհու գլուխն ու պարանոցը: Առանց մազաչափ ընկճվելու, արաբուհին երբեմն իր գլխի վրա տանում է 70—80 կիլոգրամ ծանրություն, միշտ բարձրաձայն խոսելով, ծիծաղելով ու զվարճանալով:

Չհավանեցի ես արաբական լեզուն գոնե այնպես, ինչպեւ խոսում է նա փողոցներում ու սրճարաններում: Այդ լեզուն այնպես ռնգային հնչյուններ ունի, որ երբեմն թվում է, թե գորտային կռկռոց ես լսում: Ըստ երևույթին արաբներն այնքան դանդաղաշարժ ու պղերգ չեն, որքան մյուս արևելցիները: Գոնե, նայելով նրանց քայլվածքին, խոսելու եղանակին, զգում ես, որ մուսուլման ազգերի մեջ ամենաաշխույժ տարրն արաբն է, և սկսում ես կասկածել մյուս մուսուլմանների ապագայի մասին:

Արաբ տղամարդը նույնչափ պարթև ու առողջ է, որչափ արաբուհին: Իր երկայն ու լայնաքղանցք զգեստի շնորհիվ նա բնականից ավելի բարձրահասակ է թվում:

Սրճարանները միշտ լեցուն են: Նարգիլեն այստեղ ևս ունի նույն հարգանքը, ինչ որ Պոլսում և Զմյուռնիայում: Չգիտեմ որքան ճիշտ է, ինձ ասացին, որ Եգիպտոսի արաբները չունեն միջին բարեկեցության դասակարգ. մեծամասնությունը բաղկացած է ֆելլահներից և առհասարակ չքավոր բանվորներից, իսկ երկրի անշարժ և շարժական հարստությունը մի չնչին փոքրամասնության ձեռքումն է:

Կկամենայի՞ք արդյոք տեսնել իմ ազգական մեծահարոսւտ մի արաբի տունը և ծանոթանալ նրա նիստ ու կացին, — դարձավ մեզ մի օր Լամիյեի մայրը, որ ամեն օր իր զավակների հետ գալիս էր մեզ այցելության:

Ուրախությամբ, — ասացինք ես ու աղջիկս:

Հետևյալ օրը Ռամլեյումն էինք, որ քաղաքի ամենահարուստ արվարձանն է: Ի՛նչ շքեղ ապարանք: Մի սքանչելի պարտեզի մեջ մեզ ընդունեցին չորս չափահաս աղջիկներ և մի գեղեցիկ երիտասարդ` սաթի պես սև ու պսպղուն աչքերով: Մեծահարուստ տան տիրոջ զավակներն էին: Մեզ հրավիրեցին եվրոպական ոճով ու ճաշակով կահավորված մի ընդարձակ սալոն, ուր բացի գորգերից ոչինչ չկար արաբական: Եվրոպական երևաց և ամբողջ ընտանիքի նիստ ու կացը, սկսած մեծերից մինչև փոքրերը: Մինչև անգամ մատուցված սուրճը արաբական չէր, այլ ֆրանսիական: Ամենքը խոսում էին մաքուր ֆրանսերեն և պարզ էր, որ եվրոպական կուլտուրայի յուրացումը մի տեսակ հպարտություն էր իրենց համար: Հետագայում ես եղա և ուրիշ մի քանի ընտանիքներում: Միևնույն եվրոպականությունը թե՛ Ալեքսանդրիայում և թե՛ Կահիրեում: Ինձ ասացին, որ իրենց ազգային ավանդություններն ու նիստ ու կացը պահպանող արաբներն ընդհանրապես խուսափում են քրիստոնյաների ծանոթությունից և հազվագյուտ դեպքերում են նրանց ընդունում իրենց ընտանիքները:

Հրավիրվեցի մի հայկական հասարակական երեկույթի, որ կազմակերպված էր գաղթական որբերի օգտին: Գնացի իմ վաղեմի բարեկամ ռուսահայ Հովհաննես Մութաֆյանի հետ: Ընդարձակ սրահը լեցուն էր բազմությամբ: Բեմ ելավ մի պարոն և ասաց, թեև ինքը «զբաղված է շատ կարևոր գործերով», բայց որովհետև շատ է «սիրում ազգը», հանձն է առել երեկույթը նախագահել:

— Ո՞վ է այդ մարդը, — հարցրի ես ուղեկցիս:

— Մի հարստացած դաշնակցական:

— Ինչպե՞ս է հարստացել:

— Իբր թե փաստաբանությամբ:

Սկսեց նախագահն իր ճառը սոսկալի հայհոյանքներով եվրոպական պետությունների հասցեին: Նա ասաց, աղաղակելով, թե եվրոպան հիմար է, որ խնայում է թուրքերին և բնաջինջ չի անում նրանց: Աուդիտորիան ծափահարեց հռետորին, և նա հուզված ու քրտնած նստեց նախագահական բազկաթոռի վրա, ձգելով մեր օթյակի կողմը մի հաղթական հայացք:

Երկրորդը մի հռետոր ռամկավար էր: Նա խոսեց ավելի հանգիստ ու համեստ: Նրան էլ ծափահարեցին: Երեկույթը վերջացավ նվագածությամբ և երգեցողությամբ: Ինձ համար հետաքրքրական էր դիտել սրահի հասարակությունը և տեսնել, թե որքան հայը ընդունակ է յուրացնելու եվրոպական նիստն ու կացը: Չէ՞ որ այդ բազմությունը բաղկացած էր Փոքր Ասիայի և Կիլիկիայի գյուղացի գաղթականներից: Նրա արտաքինը վաղուց արդեն եվրոպական է, բայց հոգին տակավին դեգերում է մայր հայրենիքում և այդ երևում է նրա դեմքի արտահայտությունից ու երկարատև հառաչանքներից: Տխուր ու մտազբաղ լրջությամբ նա լսում է յուրաքանչյուր հռետորի և յուրաքանչյուր մի երգ և բոլորին ծափահարում, և ով ավելի բարձր է բարբառում, նա է գրավում ամենաջերմ ծափահարությունները…

Եգիպտահայը եռանդուն է, աշխատասեր, լրջմիտ, ինչպես ամենուրեք բոլոր գաղթական թրքահայերը: Ինձ թվում է, որ աշխարհի երեսին ոչ մի ցեղ այնքան ընդունակ չէ արագ կարգավորելու իր նյութական վիճակը օտար երկնքի տակ, որքան հայը: Այս է պատճառը, որ նա գաղթելուց չի վախենում և իր բնակավայրից հեռանում է ոչ առանձին դժվարությամբ:

Իմ այցելության ժամանակ, այն է 1920 թվականին, եգիպտահայությունը բաղկացած էր ոչ ավելի քան 20000 հոգուց: Այժմ, Կիլիկիան պարպվելուց հետո, այդ թիվր հասնում է մինչև 40000-ի: Զբաղվում են նրանք գլխավորապես վաճառականությամբ, կային և բազմաթիվ արհեստավորներ: Իմ ժամանակ բանվորների թիվը շատ փոքր էր, հավանական է, որ ներկայումս նրանք կազմում են գաղութի մեծամասնությունը:

Հայերի վաճառականության գլխավոր առարկաներն են ծխախոտն ու բամբակը: Եգիպտոսի ծխախոտի արդյունաբերությունը երեք քառորդով հայերի ձեռքումն է, իսկ բամբակի արդյունաբերության մեջ նրանք տակավին զիջում են արաբներին, հույներին և հրեաներին:

Մտավորապես եգիպտահայը առաջադիմում է այնչափ, որչափ հանգամանքները թույլ են տալիս: Հայրենիքից բերած նրա բարոյական պատկերը գուցե մնար անաղարտ, եթե գաղութը պառակտված չլիներ կուսակցություններով: Դաշնակցական, հնչական, ռամկավար, իրարու հետ մրցելով, բավականաչափ ապականել են եգիպտահայի բարոյականը: Թեև իմ ժամանակ այդ մրցումը այնքան կատաղի չէր, որքան այժմ, բայց և այնպես ամեն կերպ աղճատում էին հայի հոգին: Հրատարակվում էին երկու լրագիրներ, մեկը Կահիրեում «Հուսաբեր» անունով, դաշնակցական ուղղությամբ, մյուսը` Ալեքսանդրիայում «Արև» անունով, ռամկավար ուղղությամբ: Եվ երկու խմբակների մրցումը երբեմն հասնում էր մինչև փողոցային բռունցքահարության:

Ալեքսանդրիայից մինչև Կահիրե հինգ ժամվա ճամփա է, գեղեցիկ արգավանդ դաշտերով, որոնք ոռոգվում են Նեղոսի վարարման ժամանակ: Ի՛նչ սիրուն է անապատի այս լայնածավալ օազիսն իր մեղմ բուսականությամբ, դալարազարդ դաշտերով, մանավանդ իր բարձրագագաթ արմավենիներով:

Կահիրեի առաջնակարգ պանդոկներից մեկում մեզ համար պահված էին երկու լուսառատ և ընդարձակ սենյակներ:

Մի քանի պարտավորական այցերից և փոխայցերից հետո շտապեցինք դեպի հռչակավոր բուրգերն ու սֆինքսը: Մեց ուղեկցում էր մի համակրելի երիտասարդ, որի անունը դժբախտաբար մոռացել եմ: Իմ տրամադրությունն առաջին այցիս մի փոքր հեղաշրջվեց: Ես ավելի էի սպասում բուրգերի տպավորությունից, քան ստացա և գուցե ավելի ստանայի, եթե միտքս չթունավորվեր մի պատմական ճշմարտությամբ, այն է, որ միայն Ռամզես երկրորդի բուրգի վրա տասնյակ տարիներ տաժանակիր աշխատանք են կրել 100 000 մարդ, որոնից 30 000-ը զոհվել են մեծ փարավոնի իշխանական քմահաճույքին: Հետևանքը 138 մետր բարձրությամբ մի հոյակապ կոթող` թեև սքանչելի իր վեհությամբ ու գեղեցկությամբ, բայց ողբերգական իր ճակատագրով: Սֆինքսը: Դժվար է բառերով արտահայտել նրա շքեղությունը: Միայն ավա՛ղ, նրա երեսի մի մասը ջարդված է, և արաբ պատմաբանները պնդում են, որ այդ վանդալիզմը կատարել է մեծն Նապոլեոնի մի ռումբ: Այցելեցինք և մի ստորերկրյա պալատ, որի հարստությունը կողոպտել են անգլիացիները, ինչպես և կողոպտել են ամբողջ Եգիպտոսը: Բացի Ռամզեսի բուրգից, կան և ուրիշ երկու բուրգեր, իսկ այնտեղ` հեռու անապատի վրա երևում են երեք ուրիշ բուրգերի գագաթները: Արաբ առաջնորդները մեզ առաջարկեցին մտնել Ռամզեսի բուրգի ներսը: Բայց Ջհանդաբ խանումը ինձ զգուշացրել էր չանել այդ բանը: Նա ասում էր, որ ինքը մի քանի անգամ փորձել էր մտնել և կես ճամփից դուրս էին բերել նրա անշնչացած մարմինը, այնքան օդը հեղձուցիչ է այնտեղ:

Զարմանալի համառ և ձանձրալի են արաբ ուղտապաններն ու իշապանները, որոնք ծառայում են տուրիստներին: Անհնարին է ազատվել նրանց անվերջ թախանձանքից` անպատճառ հեծյալ բարձրանալ դեպի բուրգերի ստորոտը: Եթե չես ուզում ուղտ կամ էշ հեծնել, ստիպված ես գլուխդ ազատելու համար մի բան գնել, իսկ այդ բանն ուրիշ ոչինչ է, եթե ոչ որևէ քարի մի կտոր: Նույնչափ ձանձրալի են և լուսանկարիչները այն տարբերությամբ, որ նրանց վերաբերմամբ չեն պատմվում այնպիսի կեղտոտ բաներ, ինչ որ պատմվում են ուղտապանների և իշապանների մասին: Սակայն այդ մասին թող խոսեն այլասերված անգլիացի լորդերն ու լեդիները…

Արաբ անցյալի կոթողները Կահիրեի մզկիթներն են: Ի՛նչ ճարտարապետական հրաշալիքներ և ի՛նչ նրբություն ճաշակի: Հետաքրքրականը սակայն այն է, որ այդ մզկիթները շինվել են ոչ արաբների, այլ քրիստոնյա ճարտարապետների, այն է` ղպտիների ձեռքով: Առհասարակ արաբ արվեստները շատ բան են պարտական այդ ցեղին: Պատմությունն ասում է, երբ Մահամմեդը, Մեկկա վերադառնալով, կամեցավ Գայջեների աղոթարանի տեղ իր առաջին մզկիթը կառուցանել, չգտավ ոչ ճարտարապետ, ոչ արհեստավորներ և ոչ շինության նյութեր: Բախտի բերմամբ այդ միջոցին Կարմիր ծովով անցնելիս է լինում մի նավ` բեռնավորված մի ինչ-որ ավերված քրիստոնյա տաճարի նյութերով: Նավի վրա լինում է մի ղպտի ճարտարապետ: Մահամմեդը հրամայում է բռնել նավը, և ահա այդ նյութից և այդ ղպտիի ձեռքով է կառուցված առաջին մահմեդական մզկիթը7: Եգիպտոսի և Սպանիայի բոլոր արաբ հրաշակերտների կառուցման մեջ ղեկավար դերը ղպտի ճարտարապետներին է պատկանում: Եվ այժմ այդ տաղանդավոր ազգի զավակներր սոսկ պահապաններ են Կահիրեի և Լյուքսորի թանգարաններում:

Երբ ասում են, որ անգլիացիները կողոպտում են Եգիպտոսը, հավատացեք, որ այդ ճիշտ է: Չկա մի պատմական անկյուն, որ նրանք ավերած չլինեն կողոպտելու նպատակով: Բրիթիշ մուզեի ընդարձակ սենյակները լեցուն են Եգիպտոսից տարված թանկարժեք իրերով: Միայն վերջին ժամանակները եգիպտական կառավարությունը խելքի եկավ և արգելեց նոր պեղումների արդյունքները երկրից դուրս տանել:

—————

Լամիյեն օր-օրի վրա մոմի պես հալվում է: Նայիլեն լալիս է նրա մասին խոսելիս: Ջհանդաբ խանումը չափազանց մտազբաղ է: Երևի նրան չի հաջողվում լիովին հաղթահարել իր դստեր կամքը: Մայր ու զավակներ շարունակում են մեզ այցելել, և մենք հաճախ միասին ենք թափառում, երբ Ալեքսանդրիայումն ենք: Մոլեռանդ արաբները կատաղի հայացքներ են ձգում մեզ վրա, տեսնելով թրքուհիներին քրիստոնյա տղամարդի հետ:

Այցելեցինք Կահիրեի նշանավոր կենդանաբանական և բուսաբանական այգիները: Մի բարձր ծառի մոտով անցնելիս, ինձ թվաց, որ լսում եմ բազմաթիվ մարդկային ձայներ և երգեհանության պես մի բան: Նայեցի աջ ու ձախ, ոչինչ չտեսա: Ձայները դադարեցին և փոքր-ինչ անցած նորեն կրկնվեցին: Հայտնվեց, որ նրանք գալիս են այդ մոտ 20 մետր բարձրություն ունեցող ծառից: Երբ մի թեթև հողմ է անցնում ծառի ճյուղերի միջով, նրա երկայն, բարակ, կլոր, ասեղնաձև տերևները, իրարու շփվելով, մի տեսակ նվագահանդեսի պատրանք են տալիս: Չգիտեմ որ գրքում, ես վաղուց էի կարդացել այդ ծառի մասին:

Այցելեցինք Հելիոպոլիսը: Դա մի նորաշեն գեղեցիկ քաղաք է Կահիրեից 25 կիլոմետր հեռու: Այդ քաղաքը շինել է մի եվրոպական ընկերություն` Պողոս Նուբար փաշայի խոշոր մասնակցությամբ: Բաղկացած է նա արաբական ճաշակի վիլլաներից: Կա տուրիստների համար շինված մի հյուրանոց, որ իր մեծությամբ և շքեղությամբ համաշխարհային համբավ է վայելում: Վերադարձանք Կահիրե ուշ երեկո, և ես պատեհություն ունեցա վայելելու անապատի իրիկնային գեղեցկությունը: Բյուրավոր արմավենիների սև սիլուետները փիրուզայի պես կապույտ երկնքի վրա գծվել էին որպես եթերային ուրվականներ: Արեգակի վերջին շողերը արյան չափ թանձր կարմիր էին: Զեփյուռը շոշափում էր արմավենիների պսակաձև գագաթները և մթնոլորտը լցնում մեղմ երաժշտական սոսափյունով: Ոչ մի տեղ արևը մայր մտնելիս երկիր ու երկինք այնքան բազմերանգ չի զգեստավորում, որքան այդտեղ: Տեսարանը այնքան զմայլելի է, որ մարդ խորին ցավակցությամբ է բաժանվում նրանից: Բնությունը, ցերեկը անապատը մերկացնելով, գիշերը զարդարում է նրան իր ամբողջ շռայլությամբ: Եվ այսպես, մարդը ոչ մի տեղ զրկված չէ նրա սքանչելի ժպիտից:

—————

— Մի՛ կործանեք ձեր զավակին, — ասացի ես մի օր Ջհանդար խանումին, խորապես ազդված Լամիյեի օր-օրի վրա ավելի ու ավելի մռալյվող տրամադրությունից:

— Ի՞նչ եք ուզում ասել, — գոչեց այրին զգացված:

— Ա՛յն, որ դուք զուր եք աշխատում ձեր աղջկա մեջ սպանել ամենազոր սիրո զգացումը: Նա սիրում է մի քրիստոնյայի, թողեք սիրե, մի բռնաբարեք բնության օրենքը:

— Այդ ո՞վ ասաց ձեզ. մի՞թե ինքը Լամիյեն:

— Քավ լիցի: Լամիյեն երբեք ինձ հետ չի խոսել իր սիրո մասին:

— Ուրեմն, Նայիլեն է պատմել:

— Այո՛:

— Ես իմ աղջկա բախտավորությունն եմ ցանկանում:

— Նրա բախտավորությունը հենց այդ սիրո մեջ է, իսկ դուք նրան դիմադրում եք:

Օրիորդները բացակա էին: Ոչ ոք չէր խանգարում մեր խոսակցությունը, և մենք վիճաբանում էինք երկարորեն: Հարկավ, կրոնների տարբերության և դրանից առաջացող անհեթեթությունների մասին չէի խոսում: Գիտեի, որ տասնյակ զրույցներով և հազարավոր փաստերով չէի կարող փոխել մի մուսուլման կնոջ դարավոր հավատամքը կամ նույնիսկ ազդել նրա վրա: Ես խոսում էի միայն Լամիյեի օր-օրի վրա քայքայվող և հյուծվող առողջության մասին: Այս էր իմ զորավոր զենքը:

Դուք ինձ ասում էիք, որ Լամիյեն Եգիպտոսում կկազդուրվի, — ասացի ես, — այդ ես չեմ տեսնում: Ընդհակառակը, ահա երկու ամիս է այստեղ ենք, և խեղճ աղջիկը նիհարել ու դժգունել է ավելի, քան էր ծովի վրա:

Ես էլ եմ այդ նկատում, — արտասանեց այրին, խորը հառաչելով:

— Եվ այնուամենայնիվ դուք ուզում եք զոհել ձեր զավակին մի ծերունու քմահաճույքի՞ն:

— Փաշան ծեր չէ, հիսուն տարին տղամարդու համար ծերություն չէ: Փաշան հարուստ է, նա խոշոր դիրք ունի սուլթանի մոտ, նա հարգված է ամենքից:

— Արաբները շուտ են թառամում: Տասը տարուց հետո փաշան կզառամի և կանզորանա, այն ժամանակ, երբ Լամիյեն կլինի քսանևութ տարեկան: Տարիների այս տարբերությունս սոսկալի է: Կնոջ իսկական ցանկությունները ճիշտ երեսնին մոտենալիս են զարգանում: Հիշեցեք ձեր անցյալը, և դուք կհասկանաք, թե ինչ եմ ուզում ասել: Այլևս մի կողմ եմ ձգում սիրո և ատելության խնդիրը:

Այրին զգալի չափով ազդվեց իմ խոսքերից, լռեց, գլուխը թեքելով կրծքին և ապա մի վճռական շարժումն անելով, արտասանեց.

Թողեք տեսնեմ, ալլահն ինչ ուզի, ցույց կտա ինձ:

Ես ոչինչ չավելացրի, թողնելով, որ իմ ձգած սերմն ամրանա նրա հոգու մեջ:

Շարունակում էինք թափառել մերթ Կահիրեի, մերթ Ալեքսանդրիայի փողոցները: Լյուքսոր գնալու միջոցներ չունեի: Իմ գրպանն անզոր էր այդ շքեղությունն ինձ տալու: Գոհ էի նրանով իսկ, որ կարողանում էի ընթացիկ ծախքերս ծածկել, շնորհիվ թատերասերների, որոնք մի քանի անգամ խաղացին իմ պիեսները Ալեքսանդրիայում և Կահիրեում, միևնույն ժամանակ առիթ տալով ինձ շփվել եգիպտահայ գաղութի հետ:

Եվրոպական արվարձաններն ինձ չէին հետաքրքրում: Սիրում էի դեգերել երկու քաղաքների արևելյան մասերում: Այդտեղ ժամերով դիտում էի արաբ մանկանց աշխույժ վազքը նեղ ու կեղտոտ փողոցներում, լսել դերվիշների երգը սրճարանների առջև, հիանալ նրանց խրոխտ ու ազդու ձայնով: Որքան շա՛տ էին այդտեղ մուրացկանները, որոնց ցնցոտիների հակապատկերն էին ներկայացնում աջ ու ձախ սլացող օթոմոբիլներն ու կառքերը: Գրեթե ամեն օր հանդիպում էի մահվան հուղարկավորության, լսում էի վարձկան կանանց արվեստական հեկեկանքները, տեսնում էի նրանց կապույտ ներկված երեսներն ու կրծքերը, որոնք իբր թե կապտել էին ձեռների հարվածներից: Այս ու այնտեղ երիտասարդ կանայք ծալապատիկ նստած իրենց սուր ատամներով ծամում էին շաքարի եղեգը և միշտ բարձրաձայն քրքջում: Եվ դրանց կից տեսնում էի եվրոպական շիքով հագնված բեյերին, որ այնքան սիրում էին ծամոն ծամել և խոսել անգլերեն ու ֆրանսերեն:

Պատմում էին, որ մի քանի ամիս առաջ եվրոպացին չէր կարող երևալ մուսուլմանների արվարձաններում, որ երևացողին հալածում էին քարերով և երբեմն սպանում էին: Այժմ այդ թշնամությունը սանձահարվել էր, այժմ, երբ անգլիացիները երկրի խորքերում, հետաքրքրվող աչքերից հեռու, գնդացիրներով կոտորել էին մոտ տասը հազար մարդ: Սակայն ըմբոստությունը տակավին շարունակվում էր միայն խաղաղ ցույցերով: Ամեն ուրբաթ օր իրենց կրոնական ծեսերը կատարելուց հետո արաբները խմբովին դուրս էին գալիս մզկիթներից և անցնում էին եվրոպական արվարձանները, երգելով իրենց հայրենասիրական երգերը: Նրանց առաջնորդում էին հոգևորականները: Այդ օրերը անգլիացիները Գլխավոր փողոցների անկյուններում դնում էին իրենց գնդացիրները: Բավական էր խաղաղ ցույցը փոխվեր գործնականի, և ահա նորեն պիտի հոսեր բռնաբարված ազատասիրության արյունը: Իմ ժամանակ այդ չպատահեց, բայց պարզ էր, որ մի օր ամբողջ արաբ ցեղը պիտի կատաղի բռնակալների դեմ և տապալե նրանց:


Наш онлайн кинотеатр   leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 17.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11241
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Գիտե՞ք, — ասաց ինձ մի օր Նայիլեն, — կարող եմ ձեզ մի ուրախ լուր հաղորդել. Լամիյեի ամուսնությունը փաշայի հետ չաջողվեց:

— Ինչո՞ւ, — հարցրի ես, անկեղծորեն ուրախանալով:

— Որովհետև այս անգամ մայրս էլ չհավանեց փաշային: Թե ինչու — չի ասում: Այժմ մենք վերադառնում ենք Ռոդոս, և ես հույսով եմ, որ Լամիյեի սերը մի օր, վերջապես, պիտի հաղթե մորս մոլեռանդությունն ու կամակորությունը:

Երկուուկես ամիս Եգիպտոսում մնալուց հետո, Լլոյդ Թրիեսթինո ընկերության «Nelouan» շոգենավով ուղևորվեցինք դեպի Նապոլի: Որոշել էինք, Ամերիկա գնալուց առաջ, միառժամանակ հանգստանալ Իտալիայում:

Բարձրանալով շոգենավի վրա, տեսա մի հետաքրքրական տեսարան: Վարը` կամուրջը լցվել էր արաբների բազմությամբ: Մի ինչ-որ բարձրահասակ հաշմանդամ, ըստ երևույթին հոգևորական, կենտրոնում կանգնած ճառ էր արտասանում, հայացքը դարձրած դեպի վեր, նավի առաջին կարգի տախտակամածը: Այդտեղ խմբված էր արաբ ճամփորդների մի բազմություն: Չգիտեմ ինչ էր ասում հռետորը, բայց յուրաքանչյուր մի քանի դարձվածներից հետո բարձրաձայն գոռում էր ֆրանսերեն. «Կեցցե Ֆրանսիան, կեցցե նրա նավատորմիղը»: Ամբոխը կատաղի ծափահարում էր նրան:

Տախտակամածի բազմությունը աղաղակում էր. «Թող կորչի Անգլիան»: Այս գոչյունին չէր ձայնակցում վարի բազմությունը, այլ, ընդհակառակը, կարծես, շփոթվում էր: Ինձ ասացին, որ ճառախոսի խոսքը Եգիպտոսի ազատագրության մասին է, որ տախտակամածի բազմությունը, լինելով իտակական շոգենավի վրա, կարողանում է գոչել. «Կորչի Անգլիան», իսկ վարի բազմությունը, թեև համաձայն է այդ գոչյուններին, բայց վախենում է ձայնակցել:

Շոգենավը հանդարտիկ շարժվեց, սկսեց հեռանալ նավահանգստից:

— Բարի ճամփա, բարի ճամփա, — լսեցի հեռվից ողջերթի եկած հայերի ձայները: Եվ նրանց ճերմակ թաշկինակները հետզհետե փոքրանալով, չքացան օդի մեջ:

— Մնաս բարով փարավոնների աշխարհ, քո սքանչելի երկնքով, քո հավիտենական գարունով: Մնաք բարև բուրգեր, ձեր գոռոզ գագաթներով: Եվ դու, անմահ սֆինքս, քո խորհրդավորությամբ:

Կյանքիս լավագույն պահերից մեկն են եղել այդ տասը շաբաթները այնքան հյուրասեր մի հասարակության մեջ և այնքան գրավիչ մի երկնքի տակ:

Անցել էինք Միջերկրականի ամբողջ երկարությունը, այժմ կտրում էինք նրա լայնությունը: Շոգենավը մեծ էր և մաքուր ու գեղեցիկ կահավորված: Մեր ուղեկիցների մեջ կային մի խումբ իտալացիներ: Օպերային երգչուհի ու երգիչներ էին, Կահիրեում գաստրոլներ էին ունեցել, այժմ վերադառնում էին Իտալիա: Որքան հաճելի էին նրանք, երբ երգում էին ու նվագում, նույնքան անախորժ էին իբրև ուղեկիցներ: Հույների չափ աղմկարար, նրանք չգիտեին հարգել ուրիշներն հոգեկան անդորրությունն ու բղավում էին իրենց կոկորդի ամբողջ ուժով: Այլ էին բելգիացիները, որոնց թվումն էր աշխարհահռչակ ջութակահար Թոմսոնը, որ մի քանի անգամ նվագնց ճամփորդների համար:

Գարուն էր: Անցնում էինք խաղողի ծաղկազարդ այգիների միջով, որոնք տարածվում էին անվերջ շարքերով: Կարծես երկրի ամբողջ բուսականությունը բաղկացած է միայն խաղողի որդերից և ձիթենիներից:

Նապոլի Հասանք Զատկի օրը, գիշերով:

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Երեք օրվա հանգիստ ծովագնացությունից հետո հասանք Բրինդիզի, ուսկից առինք երկաթուղին դեպի Նապոլի: Կյանքումս առաջին անգամ Իտալիան տեսել էի 1910 թվականին, այն էլ անցողիկ և նրա մի փոքր մասը` Վենետիկը և Միլանը: Այս անգամ որոշել էի այցելել Նապոլի, Հռոմ և, եթե ժամանակս ներեր, Ֆլորենցիա:

Առաջացած տարիքս չէր կարող ինձ խանգարել երիտասարդական ոգևորությամբ հափշտակվելու արվեստների մայր հայրենիքի հրաշալիքներով: Վենետիկը ինձ գրավել է իր մարմարյա պալատներով և սուրբ Մարկոսի տաճարով, իսկ Միլանը իր կաթեդռալով: Բայց չէ՞ որ հռոմեական և իտալական արվեստների կենտրոնը Հռոմն է, այնուհետև Նապոլի և հետո Ֆլորենցիա:

Գարնան սկիզբն էր: Անցնում էինք խաղողի ծաղկազարդ պարտեզների միջով և գնում, գնում անվերջ: Ո՞ւր են գործածում այդչափ խաղող ու ձիթապտուղ: Կարծես երկրի ամբողջ բուսականությունը բաղկացած է այդ երկու պտուղներից: Եվ թվում է, որ մարդ հարբում է, նայելով աջ ու ձախ: Հետո միայն, երբ Հռոմի և Նապոլիի պանդոկներում տեսա խմված գինիի քանակությունը, ասացի, որ իտալացու ստամոքսը նույնչափ լայն է, որ չափ կովկասցիինը:

Նապոլի հասանք ս. Զատկի օրը, գիշերով: Ամբողջ ժամ ու կես քաղաքը կառքով պտտելով, հազիվ կարողացանք ծովափի լավագույն պանդոկներից մեկում երկու սենյակ գտնել: Մյուս օրը Զատիկ երկուշաբթի էր: Բոլոր թանգարաններն ու խանութները փակ էին:

Աստված իմ, ի՞նչքան երիտասարդություն ունի Իտալիան: Այս եղավ իմ առաջին տպավորությունը: Փողոցները լեցուն են 20-ից 30 տարեկան այրերով: Կանայք հազիվ երևում են հատ-հատ. անշուշտ նրանք զբաղված են տնային գործերով: Ա՛խ, այդ կառապանները. կարծես նրանք երդվել են խլացնել մարդկանց ականջները, գոռում են բարձրաձայն և իրենց երկար մտրակները չխչխկացնսւմ օդի մեջ, երևի իրենց ձեռների ուժը ցույց տալու համար: Փողոցները, բացի ծովափից, նեղ են ու կեղտոտ: Այս ու այնտեղ ծլվլալով խաղում են մանկական խմբեր: Տոնի առթիվ նրանք հագնված են մաքուր: Բայց ահա անսովոր մաքրությունը արագ-արագ տեղի է տալիս իտալացի մանուկների սովորական անմաքրությանը:

Ի՞նչ հրաշալի շինություն է Հյումբերթոյի հսկայական գալրին, ուր տեղավորված են քաղաքի լավագույն խանութները և սրճարանները: Այստեղ են ժողովվում գործունյա և անգործ իտալացիները և այստեղ են խմում իրենց Սենծանո ըմպելիքը:

Չնայելով իր աղմկարար բնությանը, իտալացին մեղմ է և սիրալիր: Երբ մի բան հարցնում ես, նա պատասխանում է պատրաստակամությամբ: Երբեմն նա պատրաստ է քեզ ուղեկցել մինչև փնտրած տեղդ: Առանձնապես նրանք ուշադիր են դեպի օտարականները: Նապոլիում կար նույնիսկ կառավարության կողմից նշանակված մի առանձին բյուրո` այսպես ասած օտարականներին օգնելու համար: Եթե ճամփորդը հարստահարված է որևէ իտալացուց, կարող է դիմել այդ բյուրոյին և բավարարություն ստանալ: Ինձ ասացին, որ Իտալիայի ուրիշ քաղաքներում ևս կան այդ տեսակ բյուրոներ: Որքան ինձ հայտնի է, համանման հաստատություն չկա Եվրոպայի ուրիշ երկրներում:

Պանդոկի սալոնում պատահաբար հանդիպեցի մի քանի հայերի, նոր եկած Կիլիկիայից: Նրանք ինձ մխիթարեցին ասելով, որ վերջին կոտորածների ժամանակ զոհված հայերի թիվը այնքան մեծ չէ, որքան լսել էի, այն է` 2—2500 հոգի: Կիլիկիայի հայ երիտասարդությունը պաշտպանվել է ու կռվել է բացառիկ հերոսությամբ, զարմացնելով ֆրանսիացի սպաներին: Սակայն ֆրանսիացի թղթակիցները հայի հերոսությունները շարունակ վերագրում էին ֆրանսիացուն: Եվ, ո՞վ գիտեք գուցե պատմությունը գրվելու է այդ տեսակ ազգամոլ և ցուցամոլ վկաների խոսքերի հիման վրա:

Հայրիկ, վերջապես ե՞րբ պիտի բարձրանանք Վեզուվին տեսնելու:

— Վաղն առավոտյան, — ասացի ես:

ՎԵԶՈՒՎԻ ԵՎ ՊՈՄՊԵՅ

Տրամվայը 15 րոպեում մեզ հասցրեց երկաթուղու կայարանը: Այստեղ, առաջ ու ետ գալու երկու տոմսակների համար վճարելով 86 ֆրանկ, նստեցինք գնացք: Պակաս քան մի ժամում նա մեզ հասցրեց Վեզուվիի ստորոտը: Այստեղ նստեցինք լեռնային երկաթուղի կամ իրապես մի ֆունիքյուլեր, որ սկսեց դանդաղորեն բարձրանալ, լավայի սառած դերբուկներով դեպի վեր և վեր: Աջ ու ձախ սփռված էին գեղեցիկ այգիներ խաղողի: Աշխատավոր գյուղացու կոշտ ու կոպիտ ձեռքը սառած մետաղի վրա ձգել էր հունտը, և նա տալիս էր առատ պտուղ: Որթենիների միջից երևում էր այդ ձեռքը իբրև մի կտրուկ սուր` բնության դաժան կրծքին ցցված:

Որքան վեր ենք բարձրանում, այնքան վարը տեսարանը ընդարձակվում է և գեղեցկանում: Այստեղից է, որ Նապոլին ցույց է տալիս իր ամբողջ փարթամությունը: Շատ եմ տեսել բնության գեղեցիկ տեսարաններ, բայց այդպիսին` երբեք: Բոսֆորը նույնչափ գեղեցիկ է, բայց ոչ այսքան հոյակապ: Իրավունք ունի իտալացին ասելու. Napoli epoi more: Մեռնելու մտադրություն չունեի իհարկե և ոչ էլ ծովն ընկնելու: Ընդհակառակը, այստեղ է, որ մարդ ուզում է ապրիլ ու ապրիլ:

Վերելքը առաջին ֆունիքյուլերով տևեց մոտ մի ժամ: Հետո անցանք երկրորդ ֆունիքյուլերը, որ սոսկալի թեք է և գրեթե ուղղահայաց: Բարձրացանք նրանով մոտ 15 վայրկյան: Երբ իջանք, մեզ դիմավորեց ուղեցույցների մի խումբ, վճարելով յուրաքանչյուրիս համար: Անցանք այն նեղ ուղին, որ տանում է դեպի հրաբուխ, լեռան գագաթով: Դեպի ձախ` բլուր, դեպի աջ` թեք զառիվայր` բաղկացած սառած լավայից: Ուղին այնքան նեղ է, որ բավական է մի անզգույշ քայլ և մարդ կարող է գլորվել դեպի լավայի սև անդունդը:

Սպասի`ր, Մարդարի`տ, ո՞ւր ես վազում, — գոռում էի ես շարունակ, հազիվ կարողանալով հետևել աղջկանս: Բայց այդ աղջիկը չգիտե, թե ինչ ասել է երկյուղ:

Բարեբախտաբար, ուղին երկար չէ, նա տևում է ընդամենը քառորդ ժամ:

Մեզ հետ գնում են մի խումբ անգլուհիներ, որոնցից մի քանիսը մնացել են ֆունիքյուլերի կայարանում, վախենալով անցնել վտանգավոր ուղին: Բայց խելառ է նա, ով կփախչի վտանգից և կզրկվի մի այնպիսի անզուգական տեսարանից, որ կարծես մոգական գավազանի մի հարվածով հանկարծ բացվեց մեր առջև:

Ախ, ի՛նչ գեղեցիկ է, — գոչեց Մարգարիտը և հուզմունքից ընկճված ընկավ հողաթմբի վրա:

Ճիշտ նույն տեղը կանգնած էր անշարժ, ինչպես արձան, բարձրահասակ, նիհար ոսկրոտ դեմքով մի անգլուհի, քթին ակնոց և ձեռքին Բեդեկեր: Կարծես այդ գիրքը նրա վրա ավելի էր ազդում, քան թե բուն տեսարանը:

Վեզուվիի տեսքը մոտիկից այն չէ, ինչ որ տալիս են լուսանկարները հեռվից: Նրա գլուխը սրածայր չէ, այլ տափարակ: Մի ժամանակվա ահռելի հրաբուխը գոյացրել է մի փոս, մոտ մի կիլոմետր տրամագծով: Փոսի հատակը հարթ է և կանաչ-դեղնագույն: Դա սառած լավան է: Նրա կենտրոնից քիչ հեռու կա մի լավայի լեռնակ, մի մեծ եկեղեցու գմբեթի լայնությամբ և բարձրությամբ: Այդ գմբեթի ծայրում կա մի թոնիր մոտ երկու-երեք մետր լայնությամբ: Ահա այդ թոնիրն էդ որ գիշեր-ցերեկ ժայթքում է հուր ու ծուխ: Դա նման է մի նավթային այրվող շատրվանի: Ծուխը, ահագին բարձրությամբ, ոսկեգույն է: Բոլորվելով ինքն իր շուրջը, նա հալած ոսկիի տպավորաւթյուն է անում: Մերթ ընդ մերթ մռնչալով և թնդալով դուրս են արձակվում բոցի հսկայական լեզուներ, և դու զգում ես, որ այնտեղ երկրի կրծքի տակ կա հավիտենական կռիվ: Բարձրանալով վեր, ծուխը հետզհետե փոխում է իր գույնը, մթնում է և կապույտ երկինքը գծում է հորիզոնաձև հավիտենական լայն ժապավենով, որ այնքան գեղեցիկ է հեռվից:

Հրաբխային փասի խորությունն է մեր ոտքերի տակ մոտ 20 մետր: Նրա շրջապատող հողակույտերից այս ու այնտեղ դուրս է գալիս շոգիանման ծուխ, և մարդ այն տպավորությունն է ստանում, թե ահա՛, ահա՛ պիտի պայթի այդ վիթխարի կաթսան և կործանի գեղեցիկ Նապոլին, ինչպես կործանել է մի ժամանակ սքանչելի Պոմպեյը:

Դիտելով տեսարանը, մտածում էի Դանտեի մասին: Միայն այս երկիրը կարող էր տալ «Դժոխք»-ի հեղինակին նրա վառվռուն երևակայությունը: Եվ, ո՞վ գիտե, իր ստեղծագործության միջոցին որքան է ազդվել մեծ բանաստեղծը Վեզուվիից:

Եղանակը ցուրտ է, մենք առանց վերարկուների: Իջանք, մի ուրիշ անգամ նույն տեսարանը գիշերով դիտելու որոշումով:

Մյուս օրը այցելեցինք Պոմպեյը, որ մի ժամվա ճամփա է օթոմոբիլով: Անցանք քաղաքի ամբողջ երկարությունը: Չնայելով իր բնակիչների ոչ այնքան մեծ թվին, Նապոլին շատ ընդարձակ է, բայց միայն իր երկարությամբ: Պոմպեյը Վեզուվիի ստորադասումն է:

Անցանք նրա բոլոր նեղ փողոցները ծայրեիծայր: Իմ իտալացի ուղեցույցս մերթ ընդ մերթ թեքվում էր ականջիս և իմ ուշադրությունս դարձնում աջ ու ձախ: Պոմպեյը լեցուն է զեխության և նամանավանդ ցոփության ու հեշտանքի հիշատակներով: Հետաքրքրական չեն այդ հիշատակները, մանավանդ որ այժմյան մեծ քաղաքների կյանքի համեմատ Պոմպեյի կյանքը մի երեխայական զվարճալիք է: Ավելի հետաքրքրական են այն դիակները, որ դուրս են բերված մոխիրի տակից և որքա՛ն անխախտ են մնացել:

Հեղինակավոր մարդիկ ասում են, որ Պոմպեյի միայն մի մասն է բացված, և որ մոխիրների տակ կան դեռ շատ բաներ:

ԹԱՆԳԱՐԱՆԸ ԵՎ ԱԿՎԱՐԻՈՒՄԸ

Ոչ մի բան այնքան հոգնեցուցիչ չէ, որքան թանգարաններ դիտելը: Աչքերի հոգնածությունը զարմանալի ազդում է մարդուս կազմվածքի վրա: Մի քանի սրահներ անցնելուց հետո մարդու ոտները թուլանում են և զգացումները գրեթե բթանում:

Նապոլիի թանգարանը ինձ վրա խորագույն ազդեցություն է թողել: Իրավ է, նա այնքան մեծ չէ, որքան Վատիկանը կամ Փարիզի Լուվրը, բայց ունի գործեր, որ համաշխարհային արվեստի գերագույն հրաշակերտներ են: Այստեղ է, որ սքանչանում ես Ֆիդիասի և Պրաքսիթելի անզուգական դպրոցներով: Միայն Ֆիդիասի դպրոցի «Հերքուլեսը» և Պրաքսիթելի «Աֆրոդիտեն» բավական է գերազանցելու համար որևէ ամբողջ թանգարան: Հունական արձանագործության բարձրությանը տակավին չէ հասել ոչ մի արվեստ: Նույնիսկ Միքել Անջելոյի գործերը նսեմանում են Բերգամոյի գործերի առջև: Նայեցեք` Հերկուլեսի արձանի մի կոտրված մասը վերանորոգել է Միքել Անջելոն, և որքան տարբերություն վերանորոգվածի և մնացյալ մասերի միջև: Դա մի կաաարյալ կարկատան է:

Օգյուստ Ռոդենը հունական արձանագրության անհասանելի բարգավաճումը վերագրում էր հունական կյանքի պարզությանը: Պայծառ և ջերմ երկնքի տակ Արշիպելագոսի ափերում օրը մինչև երեկո լողում էին մերկանդամ կանայք և տղամարդիկ: Արտիստը դիտում էր այդ մերկ մարմինները և անգիտակցաբար գուցե ուսումնասիրում նրանց ճկունությունը, նրանց բոլոր շարժումները: Որևէ շարժում, որևէ թեքում հափշտակում էր նրան, և արդեն նրա երևակայության մեջ պատկերն ստեղծագործված էր: Նույնը չէ անում այժմյան արձանագործը: Երբ հարկավոր է արտադրել որևէ գործ, նա կանչում է մոդելը և տալիս է նրան այս կամ այն արվեստական դիրքը, ոչ բնականի, այլ իր ճաշակի համաձայն:

Ռոդենը կամեցավ հասնիլ հույների բարձրությանը արվեստական ճամփով: Նա ուներ մի առանձին աթելիե, ուր մերկ կանայք և տղամարդիկ շարունակ անցուդարձ էին անում: Ռոդենը դիտում էր նրանց շարժումները և, երբ մի դիրք նրան գրավում էր, անմիջապես մոդելին հրամայում էր մնալ անշարժ և ինքը սկսում էր աշխատել: Այսուամենայնիվ Ռոդենը չկարողացավ հասնիլ հույների աստիճանին և մնաց կես ճամփին, խոստովանելով իր տկարությունը:

Արձանագործությունը, ինչպես և առհասարակ բոլոր արվեստները, ունի իր մակընթացության և տեղատվության շրջանները: Անհնարին է արվեստական կերպով փոփոխել նրանց: Գուցե անցնին դարձյալ երկու հազար տարիներ, և նորեն երևան գան ֆիգիասներ և պրաքսիթելներ, բայց անցյալը արվեստականորեն վերականգնելու հնարավորությունը չունի և ոչ մի ժամանակակից հանճար:

Նապոլիի թանգարանը ունի այն առավելությունը, որ շատ էլ ընդարձակ չէ: Բայց նրա բոլոր իրերը գլուխ-գործոց են: Ահա թե ինչու դուրս ես գալիս թանգարանից ոչ հոգնած, ոչ ընկճված, այլ ոգևորված և հափշտակված:

—————

Վաղուց լսել էի Նապոլիի նշանավոր Ակվարիումի մասին: Տեսա և կարող եմ ասել չհիասթափվեցի: Փոքրիկ է նա, բայց լեցուն ծովային այնպիսի կենդանիներով, որոնց ես ոչ մի տեղ չէի տեսել: Ահա մի ավազանի մեջ լողում են բազմաթիվ սև կենդանիներ ձիու նման և իրոք դրանք ծովային ձիեր են: Ահա մի ուրիշ ավազանի մեջ ափսեի չափ մի մոխրագույն բան, դա էլեկտրական ձուկ է: Ավազանը բաց է, և դու կարող ես մատդ դնել ձկան մեջքին գտնվող փոսիկի վրա և կզգաս ցնցում: Ահա «մեդուզան», ավելի բարակ, քան ծխախոտի թուղթը և թափանցիկ, ինչպես ապակի: Ահա ծաղիկների մի թուփ բազմաթիվ ճյուղերով. կարծում ես` բո՞ւյս է, ոչ, նա կենդանի է. բավական է մի բան շարժել և այդ վարդանման ծաղիկները իսկույն փախչում են դեպի իրենց բույները: Ամենից հետաքրքրականն այն կենդանին, է, որ կոչվում է «սպռուտ» կամ ֆրանսերեն «բիեովռը». եթե չեմ սխալվում դա այն կենդանին է, որին Վիկտոր Հյուգոն նկարագրել է իր «Ծովային աշխատավորներ» վեպում: Չեմ կարող չնկարագրել այդ կենդանին, որովհետև նա մենակ է իր ավազանում և հզոր, իբրև մի միապետ: Հանգիստ ժամանակ նա փոքր է, ոչ ավելի, քան մի միջակ սեխի չափ. նա կինեմոնագույն է և նման կոկոսի ընկույզի. նա թաքնված է ավազանի խորքում:

Մարգարիտը շարժեց իր թաշկինակը, մերձեցնելով նրան ապակիին: Կենդանին դուրս եկավ թաքստից և ահա այդ ժամանակ երևաց, թե որքան ահռելի է նա. նրա ռետինի պես ճկուն ութ թևերը, որոնց երկայնությունը մոտ կես մետր է, տարածվեցին ջրի մեջ, բացվեց նրա ահռելի բերանը, և այնտեղ երևացին երկու ընկուզաչափ գնդիկներ: Ութ թևերից յուրաքանչյուրի վրա կան երկու տասնյակ ծակեր, վարի կողմը իր զոհին բռնելիս նա իր թևերն արձակում է նրա վրա և հարյուրավոր ծակերով ծծում արյունը:

ՀՌՈՄՈՒՄ

Կուկի գրասենյակը հայտնեց, որ շոգենավը կուշանա երկու շաբաթով: Որոշեցինք երթալ Հռոմ:

Հռոմը աշխարհի թագուհին է, միայն այրիացյալ թագուհին: Փարիզը ոչ իր պատմական անցյալով և ոչ իսկ այժմյան շոգով չի կարող նսեմացնել Հռոմը, արի հնամաշ ծիրանին այնքա՛ն շքեղ է, որքան հին:

Տեսնել Հռոմը, կնշանակե տեսնել անցյալ քաղաքակրթության նկարը իր բոլոր վառ գույներով: Այստեղ պատմական հնությունները այնքան պերճախոս են, որ մարդ երբեք չի հոգնում նրանց դիտելուց: Ես մտադիր չեմ նկարագրել մի առ մի հնությունները. նրանք շատ անգամ են նկարագրված և շատ ավելի հեղինակավոր ձեռքերով: Իմ տպավորությունը այս է: Հռոմը իբրև նոր քաղաք շատ բաներով ետ է մնացել ոչ միայն Փարիզից, այլև Եվրոպայի մյուս մայրաքաղաքներից: Հնություններն են, որ դարձնում են նրան այնքան հրապուրիչ և այնքան գրավիչ: Այդ տեսակետից աշխարհի վրա ոչ մի քաղաք չի կարող մրցել նրա հետ: Միայն մի կոլիզեում արժե ամրողջ մի աշխարհ: Ես ժամերով դիտում էի և սքանչանում ոչ նրա հսկայական մեծությամբ և բարձրությամբ, այլ նրա ճարտարապետական գեղեցկությամբ: Զմայլելի է նրա ոճի պարզությունը և միևնույն ժամանակ խորությունը, իբրև արվեստի հոյակապ ստեղծագործություն:

Վատիկանը շատ մեծ է, շատ ընդարձակ և շատ հարուստ, որպեսզի հնարավոր լիներ երկու խոսքով գծագրել նրա տպավորությունը: Օրեր են հարկավոր նրա յուրաքանչյուր մասը ուշադիր դիտելու համար: Ես չունեի երկար ժամանակ իմ տրամադրության տակ, չէ՞ որ կարող էի շոգենավը փախցնել: Բայց բավական էր և այն, ինչ որ տեսա չորս-հինգ այցելությամբ:

Երկու բան ինձ վրա թողեց ամենախոր տպավորություն, — Ռաֆայելի գալերեան, իբբև նկարչություն և Լաոկոնը և Բելվեդերյան Ապոլոնը, իբրև անդրեագործության: Սիքստինի մատուռը ինձ վրա տպավորություն չգործեց: Պապը շահագործել է Միքել Անջելոյի հանճարը, ստիպելով նրան իր մարգարիտները թափել մթության մեջ: Այո, կատարյալ մթության այս մատուռում. նա այնքան բարձր է, որ առաստաղի հրաշալիքները տեսնել գրեթե անհնարին է: Ահա թե ինչու պահապանը յուրաքանչյուր մի այցելուի տալիս է հայելի, որի միջոցով հազիվհազ կարողանում ես քիչ թե շատ բան տեսնել: Գալով պատերի նկարներին, նրանք ևս մութն են նախ` մատուռի լույսի պակասության պատճառով ու ապա` շարունակ վառ մոմերի ծուխից: Մարդ այստեղ ավելի վրդովվում է, քան զմայլվում: Չգիտեմ իրավացի՞ եմ, թե՞ ոչ, բայց ինձ թվում է, որ եթե Միքել Անջեյոյի և Ռաֆայելի հանճարները կաշկանդված չլինեին պապերի պատվերներով և նրանց կրոնամոլությամբ, ավելի զմայլելի գործեր պիտի տային:

Հնությունները թափառելու ժամանակ ոճրագործ Ներոնի պատկերն ես տեսնում ամենուրեք, մանավանդ, այնտեղ, ուսկից նա դիտել ու հիացել է Հռոմի հրդեհով:

Ս. Պետրոսի տաճարը ազդում է իր հոյակապությամբ: Նա ամենամեծն է աշխարհի բոլոր տաճարներից: Հարկավ իր ճարտարապետությամբ նա չի թողնում այնպիսի խոր տպավորություն, ինչպես գոթական ոճը, բայց նա շքեղ է:

Նույն տպավորույունը չի թողնում Ս. Պողասի տաճարը: Այստեղ ոսկին այնքան առատ է, որ տաճարը կայսերական պալատի է նմանում: Այդ տաճարը քաղաքից դուրս է ու զարմանալի:

...Այն մարդիկ, ար տասնյակ և հարյուրավոր միլիոնների տերեր էին, այժմ ահռելի կարիքի մեջ են: Այստեղ հանդիպեցի ի միջի այլոց և Գուչկովի ընտանիքին, — այն մարդուն, որ Նիկոլայ II-ի մոտ էր ուղարկված առաջարկելու, որ նա հրաժարվի գահից: Այդ մարդուն ես համարում էի Ռուսիայի և մանավանդ Կովկասի դժբախտության պատճառը: Նա էր, որ իբրև զինվորական նախարար ստորագրել էր տխրահռչակ թիվ 1 հրամանը, և այդ հրամանն էր, որ ի միջի այլոց քայքայեց ռուս զորաբանակը Կովկասում. զորքերը հեռացան, թուրքերը մտան Կովկաս, ու հետևանքը եղավ Բաքվի ու Շամախու 20000 հայերի կոտորածը, որոնց թվում և 18 հոգի իմ ազգականներից:

Վատիկանից հետո առաջին տեղն են բռնում Կապիտոլիի թանգարանները: Այստեղ է Պրաքսիտելի նշանավոր Վեներան, մերկ, ամոթխած. նա այնքան ռեալական է, որ երբ պահապանը պտտցրեց նրան պատվանդանի վրա, քովս կանգնած մի տիկին գոչեց.

Նայեցե՛ք, պիտի խոսե, պիտի խոսե:

Հռոմ եղածս ժամանակ բանվոր դասակարգը շարժման մեջ էր: Գրեթե ամեն օր տեղի էին ունենում ցույցեր փողոցներում և հրապարակների վրա:

Բանվոր ամբոխը, հետևելով կարմիր դրոշակներին, որոնցից մի քանիսի վրա նկարված էր Լենինը, աղաղակում էր, — Կեցցե՛ բոլշևիզմը, կորչի՛ բուրժուազիան:

Բանվորական արվարձաններում տների վրա կավիճով գրված էին նույն բառերը:

Այս շարժմանը մեծ նշանակություն էին տալիս, և շատերը համոզված էին, որ շուտով Իտալիայում ևս տեղի պիտի ունենա նույնը, ինչ որ Ռուսիայում: Այն ժամանակ ֆաշիստների մասին խոսք չկար, բայց կառավարությունը ուներ 25000 կարաբիններ, կազմ ու պատրաստ հեղափոխությունը զսպելու համար:

Որքան Նապոլիում այրերն են աչքի ընկնում, նույնքան Հռոմում կանայք: Գեղեցիկ են նրանք ընդհանուր առմամբ: Բարձրահասակ չեն, բայց, երբ աչքերդ սովորում են հունական կամ հռոմեական արձաններին, սիրում ես իտալուհու միջին հասակը և մտածում, որ կինը չպիտի լինի շատ էլ բարձրահասակ: Հռոմի փողոցներում չի նկատվում այն լկտիությունը, որ այնքան ակնհայտ է Փարիզում: Գոնե արտաքուստ թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ համեստ են համեմատաբար:

ՆՈՐԵՆ ՆԱՊՈԼԻՈՒՄ

Վերադարձանք Նապոլի խոր տպավորության ներքո:

Ցավում էի, որ այդքան ուշ եմ տեսնում Հռոմը: Մարդ որքան շատ է դիտում արվեստի հրաշալիքները, այնքան շատ է սիրում կյանքը: Սակայն այն արվեստն է ազդեցիկ, որ կյանքի արտադրությունն է: Ըստ իս ամենահանճարեղ դասականները ամենախոր ռեալիստներն են. այսպես են հունական ու հռոմեական արվեստները, մանավանդ արձանագործությունը: Ռեալիզմը ինքնըստինքյան պարունակում է իր մեջ և էմպրեսիոնիզմը, և սխալ է կարծել, որ անբնականը կարող է տպավորվել մարդու հոգու վրա:

Ժամանակակից և հին հռոմեական արձանագործության մեջ կա ահագին անդունդ նրբության տեսակետից: Նույն անդունդը կա նույն տեսակետից հին հունական և հին հռոմեական արձանագործության մեջ: Երբ թանգարանի մի սրահից անցնում եք մյուսը, զգում եք, որ մի ուրիշ աշխարհ տեղափոխվեցիք: Հարկավ յուրաքանչյուրը ունի իր բարձրությունը, բայց ես խոսում եմ տպավորության աստիճանների մասին: Փարիզի Լյուքսեմբուրգում կան ժամանակակից հրաշակերտներ, բայց դրեք այնտեղ ոչ հունական, այլ նույնիսկ միջին դարերի մի գործ և կտեսնեք, թե որքա՛ն նսեմանում են նրանք:

Որքան մեծ է ժողովուրդի հետաքրքրությունը դեպի արվեստները, այնքան մեծ են նրա արվեստագետները: Երբ Բենվենուտո Չելինիի որևէ արձանը ձուլվում էր, ամբողջ Հռոմը հետաքրքրվում էր` արդյոք պղինձը հաջո՞ղ դուրս կգա: Այժմյան արվեստները ծառայում են շուկային, իբրև ստրուկ: Այժմյան արտիստը պատվեր է փնտրում և այն պատվերն է ընդունում, որ առատ է վարձատրվում: Այսպես են ամենքը, այսպես էր նույնիսկ Ռոդենը, որ վերջերը դարձել էր կատարյալ մի էնտյուսթրիըլ, չնայելով որ ուներ ահագին հարստություն: Այդպես չէին Ֆիդիասը, Պրաքսիտելը, այսպես չէին և հռովմեական արտիստները:

Նախկին տպավորություններս վերստուգելու համար Հռոմից հետո նորեն այցելեցի Նապոլիի թանգարանը և ոչ մի հիասթափում:

Հռոմում և Նապոլիում ես հիանում էի իտալական ժողովուրդի երգեցողությամբ: Ոչ մի ժողովուրդ չգիտե այնպես հաճելի և, որ գլխավորն է, այնքան կանոնավոր երգել, որքան միջին իտալացին: Հիշում եմ սրանից 14 տարի առաջ, երբ մի գիշեր ես գոնդոլայով մեն մենակ շրջում էի Վենետիկի ջրերում, իմ նավավարը, որ մի առույգ ծերունի էր, հանկարծ սկսեց երգել մի կտոր Վերդիից: Անմիջապես հեռավոր նավավարները ձայնակցեցին նրան: Քիչ անցած աջ ու ձախից բացվեցին լուսամուտներ և այնտեղից լսվեց կանանց ձայնակցություն: Դա մի գեղեցիկ համերգ էր, որ երբեք չեմ մոռանա:

Նապոլիի կաֆեներում, երբ օրկեստրը նվագում է Ռոսինիից կամ Վերդիից մի կտոր, անկարելի է, որ իտալացի հաճախորդները չերգեն: Փարիզի կաֆեներում էլ երբեմն պատահում է, որ երգում են, բայց որքա՛ն մեծ տարբերություն: Ֆրանսիացին ընդհանրապես երաժշտական ձայն չունի ու երգում է միշտ սխալ, բայց միշտ գոհ է իր ձայնով:

Մի անգամ ծովափում, մի ճաշարանի առջև տեսա մի շատ սրտաշարժ տեսարան, մոտ 10—15 կույրերից բաղկացած մի խումբ նվագում և երգում էր. հարցրի`

Ո՞վքեր են դրանք:

Նախկին զինվորներ, որոնք կուրացել են գազից պատերազմի ժամանակ:

Ամբոխը նրանց վարձատրում էր առատությամբ:

Երգում են նույնիսկ մուրացկանները, և դու հաճույքով ես տալի քո ողորմությունը:

Բայց որքան հաճելի է իտալացու ձայնը, երբ նա երգում է, նույնքան անախորժ է, երբ խոսում է: Սքանչելի իտալական լեզուն, որ այնքան գեղեցիկ է հնչում թատերական բեմից, միանգամայն աղավաղվում է փողոցներում, մանավանդ երբ իտալացին վիճաբանում է:

Նապոլիի փողոցները, բացի մի քանիսից, չափազանց նեղ են, այնպես որ տեղ-տեղ, ձեռներգ տարածելով աջ ու ձախ, դու կարող ես շոշափել թե՛ մեկ, թե՛ մյուս պատը: Մի բան, որ աչքի է ընկնում ամենուրեք, այդ լվացքն է: Մաքրասեր է արդյոք իտալացին թե ոչ, դա էլ խնդիր է: Բայց նրա ճերմակեղենը միշտ շարեշար կախված է օդի մեջ և պատշգամբների վրա: Նույն բազմաթիվ շարքերով կախված է և մակարոնին: Ախ, այդ մակարոնին. ամիս ու կիսվան մեջ ես կարծեմ իմ ճամփորդության երկայնությամբ մակարոնի կերա:

ՆԱՎԻ ՎՐԱ

Վերջապես Կուկը հաղորդեց, որ «Բեզերա» նավը եկել է և վաղը ուղևորվում է դեպի Ամերիկա: Տոմսակները վաղուց գնված էին, անցել էինք բժշկական քննությունից, և ես համոզված էի, որ բոլոր ձանձրալի ձևականությունները վերջացած են: Այդպես չեղավ: Նապոլիի նավահանգստում մենք ստիպված եղանք մոտ 2 ժամ սպասել մեր հերթին` ամերիկյան բժշկի կողմից ևս քննվելու համար: Բանն այն է, որ յուրաքանչյուր ճամփորդ պիտի ապացուցաներ, թե Նապոլի եկել է ոչ պակաս քան 20 օր առաջ: Եղան վայրկյաններ, որ պատրաստ էի տոմսակներս պատռել, դեն ձգել և գեղեցիկ Իտալիան գերադասել անծանոթ Ամերիկայից:

Երբ, վերջապես, ոտք դրեցի շոգենավի տախտակամածի վրա, ինձ թվաց, որ բանտից արձակվեցա: Շոգենավը առաջնակարգ չէր և ոչ էլ նոր, բայց մեծ էր:

Տարբեր տեսք ունի Վեզուվին ծովից, ավելի գեղեցիկ, ավելի վիթխարի: Արևը թեքվել է դեպի մուտքը, արձակելով իր վերջին շողերը լեռան վրա և զգեստավորելով նրան բյուրավոր գույներով: Ծխի աշտարակը սակայն ոսկեգույն է շարունակ և կարծես իր հրավառությամբ մրցում է արեգակի հետ: Հաղթությունը նրանն է: Չքացան արեգակի ճառագայթները, իսկ Վեզուվին մնաց վեհ իր մեծության մեջ: Շուտով գիշերը նրան էլ հաղթեց. նոսր մշուշը նախ մանիշակագույն, ապա մոխրագույն ծածկեց լեռը, և Վեզուվին չքացավ:

Այս անգամ ճամփորդները գրեթե բացառապես իտալացիներ էին: Դրանք մեծ մասամբ Ամերիկայից էին, որ իրանց զինվորական պարտքը մայր հայրենիքին վճարելուց հետո վերադառնում էին դեպի իրանց սովորական աշխատանքը, Ամերիկա: Վաճառականներ էին, արհեստավորներ և մեծ մասամբ հյուրանոցների և ճաշարանների տերեր: Շուտով բարեկամացա մի քանիսի հետ: Մեկը նրանցից ինձ զգուշացրեց իր հայրենակիցների դեմ:

Նյու Յորքի նավահանգիստը հասնելով, դուք կհանդիպեք տիպերի, որոնք կառաջարկեն ձեզ իրենց ծառայությունը: Դրանք մեծ մասամբ իտալացիներ են և մասնավորապես նապոլիտացիներ: Մի՛ ընդունեք նրանց ծառայությունը: Ցավում եմ ասել, որ իմ հայրենակիցները Ամերիկայում գովելի վարք չունեն:

Այս պարզախոսությունը ինձ մի փոքր տարօրինակ թվաց:

Նապոլիից մինչև Պալերմո 12 ժամվա ճամփա է: Ծովը հանդարտ էր, նավը կանգ առավ և ամբողջ օրը մնաց Պալերմոյի առջև: Որքան էլ գեղեցիկ լիներ այդ քաղաքը հեռվից, չունեցա ցանկություն նրան տեսնել մոտիկից, աչքի առջև ունենալով իտալական քաղաքների անխուսափելի աղտոտոթյունը, որ այնքան փչացնում է ճամփորդի տպավորությոլնը:

Անցանք Թունիսի ջրերով: Ափերը չեն երևում, բայց աֆրիկյան մթնոլորտը արդեն զգացվում է: Մոտենում էինք Ալժիրի ջրերին: Ահա հետզհետե ծովի մակերեսի վրա գծագրվում է Աֆրիկայի հողը: Ահա երևում են տներ և խոշոր զորանոցներ: Ի՛նչ հարուստ բուսականություն: Չէի երևակայում:

Նապոլիից մինչև Ալժիր քաղաքը երեք օրվա ճամփա է, և նավը կտրում է Միջերկրականի լայնությունը: Քաղաքը մեծ չէ. նրա ճերմակ տները տեղավորված են իրարու կռնակին այնքան սեղմ, որ ամբողջ քաղաքը մի միապաղաղ շինության տպավորությունն է անում, ինչպես մի բուրգ:

Շոգենավը այստեղ պիտի մնա 3 օր` ջուր և ածուխ վերցնելու համար: Եկան խարխուլ նավակների վրա արաբ կուլիների խմբեր: Աստվա՛ծ, որքան նիհար են նրանք, որքա՛ն արագաշարժ և արագախոս: Մոտեցան ածխակիր նավերը, և աշխատանքը սկսեց եռալ: Կուլիները սև և տաժանակիր աշխատանքը կրում են նույն թեթևությամբ, ինչպես եգիպտացի ֆելլահները: Մինչ մի ուրիշ երկրի բանվորը պիտի տքներ և հեծեր ածուխի կապարյա ծանրության ներքո, կուլին շարունակ երգում է ու զվարճախոսում. փույթ չէ, որ նրա փոխարեն հեծում է նրա հարստահարված հայրենիքը օտարների բռունցքի տակ: Ո՞վ գիտե, գուցե ապագա պատմությունը այդ ածուխի սև փոշիով մրոտե նույն օտարի տիրապետությունը, իբրև հավիտենական նախատինք մարդկային անարդարություն:

3 օրվա դառն աշխատանքը վերջացավ: Կուլիները, ստանալով իրանց ողորմելի օրավարձը, հեռացան իրանց նավակների վրա, օդը լեցնելով բարձրաձայն ծիծաղով ու քրքիջով: Նավը, որ ծածկվել էր սև փոշիով, ծայրեիծայր լվացվեց նավաստիների ձեռքով: Ճամփորդները շունչ առան:

Իջա ծովափ քաղաքը դիտելու: Մի փոքրիկ հրապարակ ծովի եզրում, այնուհետև աջ ու ձախ և դեմառդեմ ձգվում են նեղ ու զառիվեր փողոցները: Հրապարակի մի ծայրում կա մի փոքրիկ մզկիթ. ջերմեռանդ մուսուլմանները, մեկիկ-մեկիկ մտնելով նրա գավիթը, ավազանի մեջ թրջում են իրանց բազուկները ու երեսը ջրով և մտնում մզկիթ իրանց կեսօրվա նամազը կատարելու: Լուռ են նրանք և խորհրդավոր, ինչպես սֆինքսներ: Նրանք ճերմակ ծածկոցները ֆռֆռում են օդի մեջ, որպես կատաղի մոլեռանդության խորհրդանշաններ: Բարձրահասակ են նրանք, գեղակազմ և հպարտ իրենց կրոնամոլության մեջ: Նրանց բրոնզագույն դեմքերը հիշեցնում են միջնադարյան արձաններ, անդորր և անզգա: Կարծես չկա երկրի երեսին մի երևույթ կամ մի հրաշք, որ զարմացնե նրանց, որ շարժե նրանց երեսի մկանունքը: Պարզ երևում է, իր նրանց հոգին կենտրոնացած է Ղուրանի ու միայն Ղուրանի վրա և այնտեղ է տեսնում ոչ միայն իր հավիտենական, այլև ներկա երջանկությունը: Ի՞նչ փույթ նրան, որ երկիրը գրավել է գյավուրը և ծծում է նրա հարստությունը: Ի՞նչ փույթ նրան, որ ճերմակ քաղաքի բոլոր հարուստ տները ու շքեղ խանութները իրենը չէ, և ինքը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ստրուկ: Նա ազատ է դավանելու իր կրոնը, նա ազատ է ծնկաչոք աղոթելու մզկիթներում, որքան կամենում է: Եվ այսքանը բավական է նրան: Նույնը բավական է և գյավուրին, որպեսզի նա իր կեղեքիչ ճանկը ավելի ու ավելի խորը խոթե երկրի կրծքի մեջ:


Наш онлайн кинотеатр   leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 18.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11241
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ալժիրի ջրերից անցանք Մարոքի ջրերը: Եվրոպական ափերը հետզհետե գծագրվում են ջրի երեսին, Միջերկրականի լայնությունը քանի գնում կրճատվում է, և ահա մենք Ջիբրալտարի նեղուցի մեջ ենք: Դեպի ձախ` Աֆրիկայի, դեպի աջ` Սպանիայի ափերը: Ինչպես Բոսփորն է մերձեցնում Ասիային Եվրոպային, նույնպես Ջիբրալտարը մերձեցնում է Եվրոպան Աֆրիկային, այն տարբերությամբ, որ Ջիբրալտարի նեղուցը երկու-երեք անգամ ավելի լայն է Բոսֆորից:

ՕՎԿԻԱՆՈՍԻ ՎՐԱ

Առաջին անգամն էի ոչ միայն ճամփորդում, այլև տեսնում օվկիանոսը: Երբ երկիրը բոլորովին աներևութացավ, ինձ պաշարեց մի տարօրինակ թախիծ: Թվաց ինձ, որ բոլորովին անջատվեցի երկրագնդից և ընկա նոր տարերքների գիրկը: Մռայլ է այն միտքը, թե 8—10 օր պիտի մնաս ենթակա այս անհուն տարածության քմահաճույքներին: Շատ եմ ճամփորդել ծովերով, շատ եմ տեսել փոթորիկներ, բայց երբեք ծովերը ինձ այնքան երկյուղ չեն ներշնչել, որքան օվկիանոսը, նույնիսկ իր անդորրության մեջ:

Այնտեղ ծովերի վրա երկիրը գրեթե միշտ քովդ է և, եթե երբեմն չի երևում, կարծես հովանավորում է քեզ: Այստեղ ջրի և երկնքի մեջ ես, և այն միտքը, թե մի քանի մղոն է այդ ջրի խորությունը, ճնշում է քո հոգին: Փրկության օղակը, որ կախված է քո անկողնի գլխին կամ քո բարձի տակ, թվում է քեզ ծաղր: Նույնն են թվում քեզ և շոգենավի ամենավերին տախտակամածի վրա շարեշար կանգնած փրկարար նավակները: Բայց օվկիանոսը հանդարտ էր. ոչ մի թեթև հողմ ջրերի հարթ մակերևույթի վրա, ուրախ-ուրախ ցատկոտում էին չարաճճի դելֆինները, աջ ու ձախից ուղեկցելով մեզ հեռո՛ւ, հեռո՛ւ:

Մի առավոտ կեսօրեն հետո հանկարծ շոգենավի սուլիչը սկսեց երկարատև փչել: Բոլոր ճամփորդները սալոններից և իրենց խցիկներից վազեցին դեպի տախտակամածը, կարծելով, որ ինչ-որ դժբախտություն է պատահել: Հայտնվեց վերջապես, որ այդ մի փորձ էր: Նավապետը ուզեցել է գիտնալ, թե փորձանքի միջոցին ճամփորդները կարո՞ղ են գտնել իրենց նավակները: Ես իմ նավակի ոչ տեղը գիտեի և ոչ համարը, հակառակ որ տոմսակի վրա նշանակված էր: Ես ջրից մեծ երկյուղ ունեմ: Եվ հավանական է, որ եթե նավը խորտակվեր իսկ, կամավոր կերպով ինքզինքս չպիտի հանձնեի ալիքների հաճույքին: Թող նրանք գային և կլանեին ինձ:

Երկու օրվա անդորրությունից հետո օվկիանոսը մի առավոտ ծածկվեց մշուշով, նախ նոսր, ապա հետզհետե թանձր ու թանձր: Երկինքը աներևութացավ: Շոգենավը սկսեց երերվել: Ալիքները աջից ու ձախից սկսեցին զարնվել նրա կողերին, նախ` կարծես խաղալով, ապա` ավելի ու ավելի ուժգին թափով: Շոգենավը տնքաց, լսվեց նրա ճարճատումը: Սուլիչը շարունակ փչում էր, զգուշացնելով պատահական նավերին: Ալիքները քանի գնում, այնքան վեր ու վեր էին ցայտում, և նրանց ճերմակ բաշերը բարձրանում էին ավելի վեր, քան տախտակամածը: Վիթխարի նավը դարձավ նրանց խաղալիքը, ինչպես մի տաշեղի կտոր: Մերթ նա բարձրանում էր ալիքների գլուխը, և դու նրա կտուցի առջև տեսնում էիր խոր ու մութ վիհեր: Թվում է, որ ահա՛, ահա՛ նա պետք է խորտակվելով կլանվի այնտեղ: Բայց նա չէր կլանվում և քաջությամբ մաքառում էր տարերքների հուզման դեմ:

Ինչո՞ւ մահվան այս մերձավորության ժամանակ մարդը ավելի խորը թախիծով է հիշում հայրենիքը: Ինչո՞ւ նրա մերձավորները և բարեկամները այնքան կենդանի են պատկերանում նրա աչքերի առջև: Թերևս այս է պատճառը, որ ես չէի հեռանում տախտակամածից և` երկու ձեռներով ամուր բռնած ապահովության համար ձգված հաստ պարանը` դիտում էի ջրերի խորությունը, չանսալով նավաստիների զգուշացմանը: Իսկ սուլիչը շարունակ փչում էր, և դու ամեն մի վայրկյան սպասում էիր, թե ահա՛, ահա՛ տեղի պիտի ունենա սոսկալի ընդհարումը: Չէր անձրևում: Ալիքները, նավի մի կողմով բարձրանալով, հոսում էին տախտակամածի վրայով դեպի մյուս կողմը, տանելով իրանց հետ ինչ որ կարելի էր տանել: Բավական էր, որ մի վայրկյան ձեռներս հեռացնեի պարանից և ինձ նույնպես պիտի տանեին: Բարեբախտաբար, նավի երերումը չի ազդում ինձ վրա, ու ես չեմ հիշում, որ երբևէ իմ ստամոքսը տուժած լինի նրանից: Իմ անհանգստությունը միայն հոգեկան էր, ուրեմն և ավելի սաստիկ:

Մահը չէր, որ ինձ սարսափեցնում էր (վաղուց է, որ ես նրան արհամարհում եմ), այլ իմ զավակի կյանքը և մանավանդ հայրենիքի հեռավորությունը:

Ճամփորդները թաքնվել էին սալոններում և իրանց խցիկներում: Միայն մի քանի ինձ նման բնության չարիքին ու բարիքին խելառ սիրահարներ` տախտակամածի վրա բևեռված` դիտում էին տարերքների կատաղությունը: Ըստ երևույթին նրանց տպավորությունը շատ խորն էր, վասնզի երբեմն մեկը կամ մյուսը նրանցից գոռում կամ աղաղակում էր:

Փոթոբիկը տևեց կես օր: Այնուհետև մառախուղը սկսեց նոսրանալ և հետզհետե չքանալ: Երկինքը պարզվեց. այնտեղ ամպերի և ոչ մի կույտ. կարծես ոչինչ չի պատահել, կարծես կատարվածը մի տարերային տեսարան էր, եկավ ու գնաց: Ճամփորդների բազմությունը, որ այնպես լռիկ ու մնջիկ թաքնվել էր իր խցիկներում, դուրս թափվեց: Կանայք ծիծաղում ու քրքջում էին, իսկ տղամարդիկ աշխատում էին ցույց տալ, թե փոթորիկը բնավ չի անհանգստացրել նրանց: Ճաշի ժամանակ սեղանատունը կեսի չափ դատարկ էր: Նապոլիից մինչև Նյու-Յորք մեր ճամփորդությունը տևեց 18 օր: Երբ հեռավոր հորիզոնի վրա աղոտ նկատվեցին Ամերիկայի ափերը, ճամփորդներին տիրեց ուրախություն, իսկ ինձ թվաց, որ եբազումս եմ: Չէ՞ որ Ամերիկան տեսնելը եղել է իմ լավագույն երազներից մեկը:

Ահա՛ վերջապես:

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

Առաջին օրերը

Շոգենավը կես ժամի չափ կանգ առավ Հըտսընի առջև: Շոգեշարժ նավակներով եկան ինչ-որ պաշտոնյաներ, կատարեցին ինչ-որ ձևակերպություններ: Այդ միջոցին նայեցի դեպի օվկիանոս և զարմացա: Այնտեղ, ոչ այնքան հեռավոր հորիզոնի վրա, օդի մեջ նկարված էին ոսկյա տներ ու աշտարակներ, մի ամբողջ քաղաք:

— Ի՞նչ է այդ, — գոչեցի ես, չկարողանալով զսպել հիացումս:

— Դա Գոնի Այլէնտ է. զվարճալի է նա Նյու-Յորքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու:

Չնայելով, որ արեգակը տակավին չէր թաքնվել, այնտեղ էլեկտրական միլիոնավոր լապտերները լուսավառվել էին շինությունների վրա, ու հեռվից քաղաքը թվում էր ոսկեղեն:

Շոգենավը հանդարտիկ մտավ Հըտսըն և մերձեցավ հսկայական նավահանգստին: Արդեն վաղուց երևում էին Նյու-Յորքի հռչակավոր «երկինք քերողները» և ամենից առաջ Սինկըրի տունը:

Նորեն ձևակերպություններ, նորեն խոչընդոտներ: Նավի ընդարձակ սալոնը լեցվեց բազմաթիվ պաշտոնյաներով, որոնք պիտի քննեին մեր թուղթերը: Ես զգացի իմ անզորությունը, լեզու չգիտեի: Բարեբախտաբար, գտա մի պաշտոնյա, որ գիտեր մի քանի բառ ֆրանսերեն: Նա հանձնեց մեզ մի թխադեմ ու սևաչյա օրիորդի, որ նույնպես պաշտոնյա էր: Օրիորդը մաքուր ֆրանսերենով տվեց մեզ մի շարք հարցեր:

Ի՞նչ ազգից եք, — հարցրեց նա ի միջի այլոց:

Հայ ենք:

Օրիորդն ժպտաց սիրալիր:

— Ձեր անո՞ւնը:

— Շիրվանզադն:

Օրիորդր գրիչը ձգեց սեղանի վրա և ոտքի ելավ, գոչելով.

Ահ, դուք եք. թույլ տվեք ներկայանալ. ես հայուհի եմ:

Եվ մենք խոսեցինք այնուհետև հայերեն:

Ես իսկույն կհայտնեմ ձեզ հարգողներին` քաղաք:

Նա վազեց դեպի տելեֆոն, ծառաներին հրամայելով դուրս տանել մեր իրեղենները:

Ա՛հ, սիրելի հայրենակցուհի, ցավում եմ, որ մոռացել եմ քո անունը:

Երբ մաքսատնից վերադարձա շոգենավիս սալոնը` մի ժամից հետո, ամերիկյան պաշտոնյաները արդեն հարբած էին: Նավը հարուստ էր իտալական ըմպելիքներով և ազատ` ամերիկյան օրենքներից: Ինձ ասացին, որ ամեն անգամ, երբ օտար նավ է գալիս, ամերիկյան պաշտոնյաները երերվելով են հեռանում նրա սալոններից, և կառավարությունը չի պատժում նրանց:

Հազիվ անցել էր կես ժամ օրիորդի հեռանալուց, երբ օթոմոբիլով եկան երեք հայ երիտասարդներ մեզ դիմավորելու:

Մենք հայ Դրամատիկ Ընկերության ներկայացուցիչներն ենք, — ասացին, — թույլ տվեք ձեզ առաջնորդել:

Հարկավ խորին շնորհակալությամբ ընդունեցի հյուրընկալ հայրենակիցներիս առաջարկությունը: Նրանք մեզ առաջնորդեցին քաղաքի կենտրոնական մասում գտնվող մի միջնակարգ հյուրանոց, ուր և վարձեցին երկու ընդարձակ, լուսավոր և մաքուր սենյակներ, օրական 8 դոլլարով:

Հանգստացեք ձեր ճամփորդութենեն. վաղը կուգանք նորեն, — ասացին ու հեռացան երիտասարդները:

Առաջին տպավորությունս հաճելի էր: Հաճելի էր ինձ համար դիտել հեռավոր հայրենիքի խորքերից գաղթած այդ երիտասարդների վառվռուն դեմքերը, եռանդուն շարժումները: Ամերիկյան դրոշմն էր երևում նրանց յուրաքանչյուր շարժման և արտասանության վրա:

Մյուս օրը, չսպասելով հյուրընկալ երիտասարդների գալստյան, դուրս եկա` քաղաքը պտտելու. չէի կարող համբերել:

Հազիվ թե աշխարհի երեսին գտնվի մի ուրիշ մեծ քաղաք, ուր նորեկ այցելուն կարողանա այնչափ դյուրին ընտելանալ փողոցներին, որքան Նյու-Յորքում:

Յոթը միլիոն բնակիչներ ունեցող այս հսկան բաժանված է 225 զուգահեռական փողոցների` իր երկայնությամբ: Լայնությունը բաժանված է 12 ավընյուների, որոնք քաղաքի մի ծայրից սկսվելով հասնում են մինչև մյուսը: Այդ ավընյուների երկայնությունը ավելի կամ պակաս 40 կիլոմետր է: Փողոցները կրում են թվահամարներ: Միայն քաղաքի մի անկյունը, դեպի օվկիանոս, ունի անկանոն և ոչ թվերով փողոցներ: Այստեղ է քաղաքի և, եթե կամենաք, ամբողջ Ամեիիկայի վաճառականական և մանավանդ բանկային կենտրոնը: Նեղ չեն փողոցները այստեղ այնքան, որքան թվում են, տների բարձրությունն է սեղմում նրանց: «Երկինք քերողները» գտնվում են քաղաքի միայն մի քանի տասնյակ փողոցների վրա. մնացյալները սովորական եվրոպական տներ են: Հողի թանկությունն է ստիպում ամերիկացիներին քաղաքի ամենաեռանդուն մասում այդքան բարձրացնել շինությունները: Այս է պատճառը, որ տների լայնությունը չի համապատասխանում նրանց բարձրությանը, և այդ է պատճառը, որ բարձր տները աշտարակների տպավորություն են անում, մանավանդ որ նրանց վերին մասը ավելի նեղ է, քան վարինը: «Երկինք քերողների» միջին բարձրությունն է 25—80 հարկ, ամենաբարձր «քերողն» է Վուլվորթ բիլդինգը: Նա ունի 58 հարկ: Պատկանում է այդ շինությունը մի նախկին երկրագործի, որ գյուղից քաղաք գալով, բաց է արել աժանագին մի խանութ. հետո երկրորդը, երրորդը և այլն: Այժմ նա ունի նման խանութներ գրեթե ամբողջ Ամերիկայում: Այդ խանոլթներում ամեն իր արժե 5 և 10 սենթ: Եվ դուք այնտեղ կարող եք գտնել ամեն ինչ, որ կամենաք: Միայն չխաբվիք ինձ նման. 10 սենթ արժե մի գուլպան և ոչ զույգը:

Իմ հյուրանոցը գտնվում էր երկու գլխավոր և ամենահարուստ ավընյուների` Բրոդվեյի և Ֆիֆթ ավընյուի միջև: Առաջինի վրա են թատրոնները, շարժապատկերները և այլն. երկրորդի վրա են ամենաշքեղ և ամենամեծ խանութները. այստեղ է, որ եռում է կյանքը: Ով Նյու-Յորքը չի տեսել, հազիվ կարողանա երևակայել նախ` նրա շարժումը, ապա` նրա լուսավառությունը:

Մի օր, հետաքրքրությունից դրդված, ես համրեցի Ֆիֆթ ավընյուի վրա անցնող օթոմոբիլները և, 20 րոպեի մեջ, ես համրեցի երկու հազար: Փարիզի շարժումր խաղալիք է Նյու-Յորքի համեմատ: Ինձ ասացին, Նյու-Յորքը ունի մեկ միլիոն օթոմոբիլ, այսինքն` յուրաքանչյուր 7 հոգուց մեկը. մինչ Փարիզն ունի 50 հոգու համար մի օթոմոբիլ: Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Նյու-Յորքում արկածների թիվը ավելի պակաս է, քան Փարիզում: Ըստ իմ դիտողության, դրա պատճառը ոչ այնքան ոստիկանական կարգապահությունն է, որքան ժողովրդի բնավորությունը: Ֆրանսիացին անհամեմատ պակաս կարգասեր է, քան ամերիկացին և բնավ սառնասիրտ: Որքան և փողոցներում շարժումր մեծ լինի, ամերիկացին չի վազում, չի շտապում. հասնելով փողոցի անկյունը, նա համբերությամբ սպասում է այն վայրկյանին, երբ ոստիկանի ձեռափայտը նշան է անում նրան անցնելու: Ֆիֆթ ավրնյուն անցնելու համար սպասելու նշանը տրվում է բարձր երկաթյա աշտարակներից, էլեկտրական գունավոր լույսերով: Եթե անցորդը մի մայթից մյուսր անցնե ոչ փողոցի անկյունով, այլ միջով կամ առանց նշանին սպասելու, կառավարը պատասխանատու չէ նրա արկածի համար:

Մի բան ինձ զարմացրեց առաջին իսկ օրը` — ձեռնափայտի բացակայությունը: Ես չտեսա մի ամերիկացի, երիտասարդ թե ծեր, որ ձեռնափայտ ունենար, չտեսա նաև մի ծերունի, որ քայլեր ձեռները մեջքի վրա դրած: Արդարև, զարմանալի ամուր և կանգուն է ամերիկացիի մեջքը: Նա քայլում է գլուխը միշտ բարձր պահած, միշտ նայելով դեպի հեռավոր հորիզոնը: Այդ տեսակետից առանձնապես աչքի են ընկնում մանավանդ ամերիկուհիք: Ուրախ, կայտառ անցնում են նրանք, արագ, բայց հպարտ քայլերով և նայում են մարդու երեսին համարձակորեն: Գեղեցիկ են նրանք, գեղեցիկ է մանավանդ նյու-յորքուհին:

Ո՞վ ասաց, որ ամերիկուհին ճաշակ չունի: Ես ոչ մի տեղ չեմ տեսել ոչ միայն այնքան հարուստ, այլև այնքան շնորհալի հագնված կանայք, որքան Նյու-Յորքում: Եվ ի՛նչ համակրելի են նրանց դեմքերը, որքա՛ն մեղմություն և բարություն կա նրանց աչքերի մեջ: Երբեմն կատարյալ մանկական է նրանց հայացքը, և դու, կամա-ակամա համակրում ես նրան: Սակայն զգույշ: Չլինի թե հափշտակվիս, կնամոլ ասիացին այստեղ դեր չունի, նա չի կարող իր վավաշոտ հայացքը բևեռել որևէ անծանոթ ամերիկուհիի վրա: Ոչ մի երկրում կինն այնքան պաշտպանված չէ լկտի անցորդներից, որքան Ամերիկայում: Բավական է, որ դու քո անհամեստ նայվածքով ձանձրացնես մի կնոջ, և ահա նրա հրամանով ոստիկանը քեզ կձերբակալե:

Նույն չափով պաշտպանված են և մանուկները: Փողոցներում նրանք ազատորեն խաղում են, վազվզում, թռչկոտում, խանգարելով անցորդների երթևեկը: Ոչ ոք ունի իրավունք նրանց վրա բարկանալու:

Հարկավ, կանայք երբեմն ի չարն են գործ դնում իրանց արտոնությունը: Բայց օրենքի պաշտպանությունը շատ փորձանքներից է ապահովում գեղեցիկ սեռը:

Տղամարդիկ հանգիստ են, որ իրանց կնոջը կամ քրոջը ոչ ոք չի կարող դրսում վիրավորել` մենակ եղած ժամանակ, գիշերվա որ ժամին որ լինի:

Չպիտի կարծել, որ օրենքն է միայն զսպում ամերիկացի տղամարդին` կնոջ վերաբերմամբ: Իր բնավորությամբ նա ժուժկալ է և պարկեշտ: Նա գիտե հարգել կնոջը, ոչ իբրև թույլ էակի, այլև իբրև հավասար մարդու: Նախ և առաջ մարդն է, որ նա տեսնում է յուրաքանչյուր կնոջ մեջ: Կինը նրա աչքում հաճույքի առարկա չէ, այլ հավասար մի էակ, հավասար յուր հոգեբանությամբ: Երբ ամերիկացին, «ասանյոր»-ի մեջ կին տեսնելով, գլխարկը վերցնում է, զգում եք, որ դա շոզոքորթություն չէ, այլ իսկապես հարգանք: Շատ եմ տեսել ռուսներ և ռուսահայեր, որոնք ստրկորեն թեքվում են կնոջ ձեռքը համբուրելու` այն պահին, երբ նրանց աչքերի արտահայտությունը նողկանք է ազդել իմ վրա: Ամերիկացու դեմքը, կնոջ ներկայությամբ, երբեք չի արտահայտում վավաշոտություն:

ՆՅՈՒ-ՅՈՐՔԸ ԳԻՇԵՐԸ

Գեղեցի՞կ է արդյոք Նյու-Յորքը իբրև քաղաք: Այո, եթե կամենաք. միայն աչքերդ պիտի ընտելանան նրա տարօրինակ գեղեցկությանը: Այդ բարձրագագաթ տները չեն ճնշում մարդու հոգին, նրանք այնքան թեթև են իրանց պողպատյա ամրությամբ հանդերձ, որ թվում է, թե թղթից են շինված. լուսամուտները անթիվ, անհամար և այնքան մոտիկ իրարու, որ կարծես շենքերը միայն նրանցից է բաղկացած:

Գիշերն է, որ ցույց է տալիս Նյու-Յորքի գեղեցկությունը: Մինչ Փարիզի փողոցները պտտելով աջ ու ձախ հազիվ տեսնում եք տների վրա մի լուսավոր կետ, Նյու-Յորքում բոլոր լուսամուտները վառվում են: Ամերիկացին անխնա է լուսո վերաբերմամբ. բոլորովին չափազանություն չի լինի, եթե ասեմ, որ միայն Բրոդվեյ փողոցը մի գիշերվա մեջ ավելի լույս է ծախսում, քան ամբողջ Փարիզը: Եվ լույսերը այստեղ մեռյալ չեն, այսինքն` անշարժ, այլ միշտ խաղում են. ռեկլամներ են դրանք, որ ներկայացնում են բազմաթիվ առարկաներ, նայելով առևտրական տների մասնագիտությանը: Այդտեղ գրեթե չեք տեսներ մի տուն, որի ֆասադը ազատ լինի ռեկլամից: Միայն քաղաքի վերի մասը, ուր հարուստների առանձնարաններն են, ազատ է ռեկլամների հոսանքից. բայց այստեղ ևս լույսը առատ է: Երբեմն նայելով դեպի երկինք, զարմացմամբ տեսնում ես ինչ-որ շարժուն լուսնյակներ. դրանք «երկինք քերողներ»-ի գմբեթներն են:

Նյու-Յորքի փողոցները գիշերները զվարճասեր ամբոխը երևում է մինչև ժամը մեկը. այնուհետև ամեն ամեն ոք իր տանն է: Ամերիկացին զվարճանում է ինչպես երեխա, լինի նա ծեր, թե երիտասարդ: Գիշերային դանսինգներում ալեզարդ ծերունիները պարում են նույն ոգևորությամբ, ինչպես պատանիներ, և դու զարմանում ես, թե ինչպես չեն հոգնում այդ մարդիկ:

Ցերեկվա ծանր աշխատանքից հետո, պարը ամերիկացու և մանավանդ ամերիկուհու համար գերագույն զվարճությունն է: Երկրորդ տեղն է բռնում շարժապատկերը և կրկեսը: Թատրոնը և ուրիշ արվեստները նրանց չեն գրավում: Մինչ դրամատիկական թատրոնները գրեթե դատարկ են, սինեմաները և դանսինգները միշտ լեցուն: Բոլոր խոշոր սինեմաների առջև ամեն երեկո տեսնում եք հաճախորդների ահագին բազմություն, որ գառնուկային համբերությամբ սպասում է իր հերթին: Սինեմաների թիվն է Ամերիկայում 50000 և ոչ մեկը նրանցից չի կարող գանգատվել: Որքան արկածալի է սյուժեն, նույնքան հետաքրքրական է ամերիկացու համար: Ի՞նչ փույթ նրան, որ սինեմայի նյութը հաճախ անբնական է, նրա նյարդերի վրա են շահում իրենց միլիոնները չառլի չապլինները, ֆաթիները և մերի պիկֆորդները, այն ժամանակ, երբ Անգլիայից եկած թատերական դերասանները չնչին գումարներով են բավականանում:

Սխալ է կարծել, թե ամերիկացուն կարելի է զարմացնել Եվրոպայից եկած որևէ նորությամբ: Ամերիկացին միշտ հետաքրքրվում է, բայց երբեք չի զարմանում: Ինչ հրաշք ևս կատարվի բեմի վրա, ամերիկացին չի հափշտակվի, կնայե և միայն կասե` «օլռայթ»:

Շատ էի լսել ու կարդացել Նյու-Յորքի չինական արվարձանի մասին: Երևակայությանս մեջ դա սոսկալի ոճիրների մի աշխարհ էր: Կարդացել էի, որ այնտեղ անհետացել են շատ ճամփորդներ: Մի գիշեր մի հյուրընկալ հայ հրավիրեց ինձ այնտեղ: Գնացինք հեռո՛ւ, հեռո՛ւ, նեղ ու կեղտոտ փողոցներ, ամբոխային ճաշարաններ, գիշերային իջևաններ` մուրացկանների համար:

Բայց ո՞ւր են ոճրագործ չինացիք, — հարցրի ես ուղեկցիս:

Չինացի՞ք, ահա նրանք, — ասաց նա, ցույց տալով պատերի տակ կուչ եկած մի քանի ողորմելի պատկերներ:

Դրա՞նք են հռչակավոր ոճրագործները:

Ոչ, դրանք անմեղ աշխատավորներ են, կիսամերկ, կիսակուշտ. ոճրագործներ չկան: Այո, մի ժամանակ եղել են այստեղ չինական թեյարաններ, ուր և արդարև կատարվել են մի քանի ոճիրներ. այժմ կառավարությունը փակել է այդ թեյարանները:

Հետաքրքրական ոչինչ չկար: Մենք վերադարձանք:

ՀԱՅԵՐԻ ՄԵՋ

Հայերի թիվը հաշվում են Ամերիկայում 110—120000, տեղավորված են նրանք մի քանի տասնյակ քաղաքներում, իրարից հեռու, բայց ոչ անջատ: Գլխավոր հայաբնակ քաղաքներն են` Նյու-Յորք, Բոստոն, Չիկագո, Վուստր և Ֆրեզնո:

Գրեթե ամբողջ հայությունը այստեղ բաժանված է կուսակցությունների: Իմ ժամանակ կային չորս կուսակցություններ` դաշնակցական, ռամկավար, հնչակյան, սոցիալ-դեմոկրատիկ և վերակազմյալ հնչակյան: Կազմվում էր մի հինգերորդը, կոմունիստական կամ բոլշևիկյան:

Մի երեկո ես, թատերասեր, արագախոս և ճեպընթաց պ. Հարություն Փիլաֆյանի ուղեկցությամբ, այցելեցի կուսակցական «կլուբ»-ները, ուր միայն կարելի է տեսնել հայեր: Ամենուրեք գտա սիրալիր ընդունելություն, տոգորված հայրենասիրական զգացումներով:

«Կլուբ» ասելով չպիտի երևակայել այն, ինչ որ գիտենք: Դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ հասարակ սրճարան, ուր այցելուն հյուրասիրվում է տաճկական սուրճով: Յուրաքանչյուր կլուբ ունի մի բավական մեծ սրահ կուսակցական ժողովների համար և մի առանձին սենյակ ընթերցանության համար:

Բացի կլուբներից, հայություն կարելի է տեսնել զանազան երեկույթներում: Գրեթե չի անցնում մի օր, երբ տեղի չունենան մի քանի երեկույթներ կամ ներկայացումներ զանազան քաղաքներում: Գոնե այդպես են ցույց տալիս տեղական լրագրերում տպվող անթիվ ազդերը և հայտարարությունները: Երեկույթները միշտ կուսակցական են: Գրեթե բոլոր հայաբնակ քաղաքներում կա մի կամ երկու թատերախումբ, կան և թատերագիրներ, որ ad-hoc թխում են պիեսներ ամենաարյունալի բովանդակությամբ և ներկայացնում հօգուտ կուսակցական գանձարանի: Ես չեմ եղել այդ ներկայացումներին, բայց կարդացել եմ մի քանի պիեսներ և իհարկե սարսռել:

Համեմատաբար հանդուրժելի են երեկույթները. կան բավական շնորհալի երգողներ ու նվաղողներ, որոնք, սակայն, աշակերտական վիճակից դենը չեն անցնում: Թե երեկույթները և թե ներկայացումները միշտ լեցուն են հանդիսականներով. կանայք գալիս են ծծկեր երեխաների հետ, որոնք, հարկավ, նույնպես մասնակցում են նվագին և երգերին: Չպիտի վրդովել, գործավոր ընտանիքներ չեն, չունին աղախին կամ դայակ, որոնց հանձնեին իրանց փոքրիկներին:

Կլուբները մաքրության կողմից անգոսնելի չեն: Սրահի հատակը միշտ լեցվում է ծխախոտի մնացորդով: Հաճախորդները նստում են գլխարկներով ու վերարկուներով, խոսում և վիճաբանում են բարձրաձայն` խանգարելով ընթերցարանի անդորրությունը: Յուրաքանչյուր կլուբի քննադատությունը, մյուս կուսակցությունների վերաբերմամբ, վերին աստիճանի ծայրահեղ է:

Նյու-Յորքի հարուստ դասակարգը չի այցելում կուսակցական կլուբները: Նա աշխատում է խուսափել նույնիսկ երեկույթներից և ներկայացումներից: Ապրում են այդ հարուստները առանձնակի, յուրաքանչյուրն իր ճաշակով: Չեմ կարծում, որ այդ ճաշակը շատ էլ նրբացած լինի: Մտավորապես նրանք տակավին հեռու են քաղաքակրթությունից` եվրոպական իմաստով, դոլլարն է միայն, որ կազմում է նրանց գոյության Ալֆան ու Օմեգան: Եվ պետք է ասել, որ այս տեսակետից նրանք բավական հառաջադիմել են: Կան անուններ, որոնց հետ կապված է միլիոնների վարկ, բայց այդ ինձ շատ էլ չի ուրախացնում: Կատարվում է այստեղ նույնը, ինչ որ մի ժամանակ Մոսկվայի և Պետերբուրգի հայ գաղութների մեջ. որքան լեցվում է հայ հարուստի գրպանը, նույնքան դատարկվում է նրա սիրտը և նույնքան նրա հոգին հեռանում է հայրենիքից: Հարկավ, երբ սիրտը դատարկ է, գլուխը չի կարող լեցուն համարվիլ: Կան հարուստներ Նյու-Յորքում և Բոստոնում, որոնց պիտի կորած համարել ազգային տեսակետից, չնայելով նրանց երբեմնակի շպրտած գումարներին «ազգի համար»: Ես ծանոթացա մի քանի հարուստների հետ, որոնց զավակները և ոչ մի բառ գիտեին հայերեն: Կուսակցական խտրությունը երբեմն զվարճալի է ամերիկահայության մեջ: Այսպես, օրինակ, երբ մի անծանոթ անցորդի մասին հարցնում ես մեկին — ո՞վ է անծանոթը — նա ոչ թե անունը կամ արհեստն է ասում, այլ պատասխանում է. հնչակյան է կամ ռամկավար, կամ դաշնակցական: Մի օր նախաճաշում էի մի հայկական ճաշարանում, ներս մաան մի խումբ անծանոթ հայեր: Ճաշարանի տերը մի փոքր շփոթվեց, երբ այդ մարդկանց չէր տեսել: Ես հարցրի նրան.

Ո՞վքեր են:

Չեմ ճանճնար, բայց հավանական է, որ վերակազմյալ ըլլան:

— Ինչե՞ն գիտեք:

— Ճանըմ, քալվածքներեն:

Հայտնվեց, որ մարդիկ սոսկ հայ մասնագետներ են: Նրանցից մեկը մոտեցավ ինձ և ասաց.

Վարպետ, ընկերներուս կողմեն պատիվ ունիմ ձեզ հրավիրելու այսօր ճաշի:

— Ներեցեք հարցնել, դուք ովքե՞ր եք:

— Մասնագետները զանազան ճյուղերի: Եկեր ենք Ամերիկայի այլևայլ կողմերեն մեր տարեկան ընդհանուր ժողովին: Այսօր մեր նիստերը ավարտեցան և ահա այս առիթով ունինք ընկերական ճաշ: Հույսով ենք, թե կբարեհաճեք գալ:

— Ուրախությամբ:

Երեկոյան գնացի: Մի միջնազարգ պանդոկի սրահում հանդիպեցի 30—40 տակավին երիտասարդ հայերի: Էնժեներներ էին, ճարտարապետներ, մեքենապետներ և այն:

Ճաշի ընթացքում արտասանվեցին մի շարք հուզումնալից ճառեր, որոնցից զգացի, թե որքան մոտ է մարդկանց հոգին հայրենիքին: Դա ինձ համար Նյու-Յորքում անցուցած լավագույն ժամերից մեկն էր:

ԱՅՍԲՐԻ ՊԱՐԿՈՒՄ

Մի խումբ թատերասերներ ցանկություն հայտնեցին իմ պիեսներից մեկը խաղալ իմ ղեկավարությամբ: Ես, հարկավ, շնորհակալությամբ ընդուեցի այդ սիրալիր առաջարկը, քանի որ, Կ. Պոլսից սկսած, ես այդ միջոցավ էի լրացնում իմ ճամփորդության ծախքերը: Բայց տաքերը արդեն սկսել էին, ուստի ներկայացումը հետաձգվեց աշնան: Ես Մարգարիտի հետ տեղափոխվեցի օվկիանոսի ամառանոցներից մեկը, Այբրի պարկը, որ Նյու-Յորքից 2/2 ժամվա ճամփա է: Շաբաթը մի կամ երկու անգամ գալիս էի քաղաք` փորձերը ղեկավարելու:

Նյու-Յորքի շոգերն ամառը անտանելի են` ավելի քան Թիֆլիսինը: Տների բարձրությունը, գործարանների մուխը, օթոմոբիլների ծուխը գոյացնում են մի խեղդուկ մթնոլորտ: Բնակիչները միակ զովությունը ստանում են արագաշարժ օթոպյուսների վերին հարկերի վրա: Ճշմարիտ է, Նյու-Յորքը ունի մի ահագին պարկ, բայց այնտեղ ծառերը այնքան նիհար են և խեղճուկ, որ հազիվ կգտնվի մի ստվեր: Երեկոները, հոգնած բազմության միջոց ունեցող մասը վազում է օթոմոբիլներով քաղաքից դուրս: Այնտեղ կան ընդարձակ և գեղեցիկ ճամփաներ և ծառուղիներ` օվկիանոսի կամ Հըտսընի ափերի վրա: Այս ու այնտեղ տեսնում եք գույնզգույն ղամբարներով առատորեն լուսավորված ճաշարաններ: Թող ռուսը կամ կովկասցին չմոլորվի. ոգելից ըմպելիքներ չկան: Ամերիկյան կառավարությունը դաժանորեն պատժում է թե՛ վաճառողներին և թե՛ խմողներին, բայց, ավա՛ղ, չկա օրենք, որ չունենա փախչելու ելք: Շատ անգամ եմ ճաշել ու ընթրել Նյու-Յորքի պանդոկներում կոնյակով և գինիով. հարկավոր է միայն կաշառել սպասավորներին, որոնց հոգեբանությունը շատ չավ ուսումնասիրել էր իմ բարեկամ Մ. Թաշճյանը: Նույնչափ գիտեին սպասավորների մերժումը հաղթել և իմ մշտական հաճելի ուղեցույցներ և սեղանակիցներ` Հայկ Հրամանտարյանը և Առաքել Թաթիլյանը: Այս երեք սիրելի հայրենակիցներիս եմ պարտ Նյու-Յորքում անցուցած ժամանակիս մեծ մասը:

Այսբրի պարկում ժամերով զբոսնում էի օվկիանոսի ափերում և դիտում ամերիկացիի ամառային կյանքը: Ամբողջ օրը ծովը լեցուն էր լողորդներով. այստեղ, ինչպես և Ֆրանսիայում, կանայք և տղամարդիկ միևնույն լողարանը ունին: Մայրերը, առանց շփոթվելու, թույլ են տալիս իրանց աղջկերանց լողալ թեկուզ անծանոթ երիտասարդների հետ: Համոզված են նրանք, որ առաքինությունը այս մերձավորությունից բնավ չի տուժի և որ յուրաքանչյուր աղջիկ իր ուսերի վրա գլուխ ունի:

Բայց ահա անհասկանալին. նեգրերի լողարանը, զատ է. և վա՛յ այն սևամորթին, որ կմերձենա ճերմակների լողարանին: Առհասարակ ամերիկացիների ատելությունը դեպի սևամորթները անսահման է. սևամորթը չունի իրավունք ճերմակ կնոջ հետ որևէ տեղ երևալու, որքան ևս նա լինի հարուստ կամ դիրքավոր: Նա զգույշ է, վասնզի գիտե, որ անմիջապես կենթարկվի լինչի օրենքին: Իսկ դուք գիտեք, որ այդ օրենքը չի ճանաչում ոչ մի մարդասիրություն և չունի ոչ մի պատասխանատվություն: Գուցե ամերիկացին ունի իրավունք իր արյունը անխառնուրդ պահելու համար, գարշելու սևամորթից, բայց և այնպես այս անմարդավայել խտրականությունը վատ է ազդում ճամփորդի վրա:

Ֆրանսիայում դուք չեք տեսնիլ նույն խտրականությունը սևերի վերաբերմամբ: Այստեղ նրանք ֆրանսիացիներին հավասար քաղաքացիներ են, և ես չեմ նկատում, որ Ֆրանսիան դրանից տուժած լինի:

Նեգրերը Ամերիկայում, ընդհանուր առմամբ, առողջ են, բարձրահասակ, ամրակազմ: Արդարև ես ժամերով հիանում էի նրանց բրոնզյա մարմնի կանոնավոր կազմվածքով և մանավանդ մկանունքների ճկունությամբ: Կանոնավոր և, եթե կամենաք, նույնիսկ գեղեցիկ են և նրանց դեմքերի գծերը: Նույնը չեմ կարող ասել կանանց մասին. նրանք ևս բարձրահասակ են ու ամրակազմ, բայց գեղեցիկ չեն դեմքով: Ասում են «նեգր»-ները չափազանց հանդուգն են, և, եթե նրանց տրվին ճերմակների հավասար իրավունքներ, կդառնան վտանգավոր: Չգիտեմ, բայց նրանք երևելի սպասավորներ են և ծառաներ, ոչ մի եվրոպացի ծառա, արագության կողմից, չի կարող մրցել նրանց հետ: Պանդոկներում բավական է, որ մատդ սեղմես զանգակի կոճակին, և ահա վայրկյան չանցած` նեգրը ցցված է քո առջև` լուռ, որպես արձան: Նույնն է նեգր սպասավորը ամենուրեք` և՛ ճաշարաններում, և՛ երկաթուղու գնացքներում, և՛ կայարաններում:

Այսբրի պարկը Նյու-Յորքի ծովափնյա լավագույն ամառանոցներից մեկն է: Այնտեղ կան սքանչելի վիլլաներ, որ հարկավ պատկանում են մեծահարուստ ամերիկացիներին: Ինձ ասացին, որ այդտեղ սեփականատերեր են միայն բուն ամերիկացիները. օտար եկվորները տեղ չունին այնտեղ, կամ ունին շատ քիչ: Բանն այն է, որ ամերիկացին դյուրությամբ չի վաճառում իր կալվածքը օտարին և առհասարակ աշխատում է խուսափել նրա հարևանությունից: Այս տեսակետից ամենից արհամարհվածները սևամորթներն են, հետո հրեաները, այնուհետև սպանիացիները:

Իսկ հայե՞րը, — հարցրի ես խոսակցիս:

Հայերը, վարպետ, բարեբախտաբար այդ արհամարհանքին չեն արժանացել:

ՀԱՅԵՐԻ ՎԱՐԿԸ

Հայերի վայելած վարկի մասին բավականաչափ տեղեկություններ ստացա ես մի քանի լավատեղյակ անձերից և մասնավորապես պատվելի Պենեյանից, որ սերտ կապեր ունի բուն ամերիկացիների հետ: Նա ոգևորությամբ պատմեց մի շարք փաստեր, որ բնորոշ են բուն հայ ժողովրդի բարոյական պատկերի համար: Առևտուրի մեջ ամերիկահայը ամերիկացու չափ շիտակ է և գիտե անարատ պահել իր վարկը: Ամերիկահայությունը ընդամենը հազիվ 40-ամյա գաղութ է, բայց արդեն ունի մի խումբ առևտրականներ, որոնք վայելում են անսահման վարկ բանկերում: Մինչև այժմ ոչ ոք նրանցից ի չարը գործ չէ դրել այդ վարկը: Դպրոցներում, հայ աշակերտները, իրանց աշխատասիրությամբ և ընդունակությամբ, գրեթե առաջին տեղն են բռնում նորեկ տարրերի մեջ: Կան տաղանդավոր բժիշկներ, փաստաբաններ, ճարտարապետներ և պրոֆեսորներ, որոնք նույն հեղինակությունն ունին, ինչ որ իրանց ամերիկացի արհեստակիցները:

Պ. Պենեյանը ի միջի այլոց պատմեց մի հայ ատամնաբույժի մասին, որ պատերազմի ընթացքում հրաշքներ է գործել: Այսպես, օրինակ, շռապնելը ամբողջովին կտրում է մի գնդապետի ծնոտը, ատամնաբույժը անմիջապես կտրում է մի նոր սպանված զինվորի ծնոտը և փակցնում գնդապետի դեմքին: Այժմ այդ գնդապետը ողջ և առողջ է, և դժվար է նկատել, որ ծնոտը ուրիշի է: Անգլիական կառավարությունը հրավիրում է հայ ատամնաբույժին Լոնդոն:

Սակայն, այս բոլորից ավելի ինձ ուրախացրեց մի ուրիշ բան: Մի օր Լեկսինկտըն ավընյուում, երբ նստած էի համեստ գորգավաճառ Գանձյանի խանութում, լուսամուտից դեմառդեմ մայթի վրա տեսա խռնված մի բազմություն:

Այդ ի՞նչ է, — հարցրի ես:

Այդ շինության մեջ կա բարեգործական ընկերությունմը. վաղը ջրորհնենք է. տոնի առիթով այսօր ընկերությունը աղքատ ընտանիքներուն ուտելիք և հագնելիք կբաժնե:

Նայեցի. մարդիկ դուրս էին գալիս այդ տնից ծանրապես բեռնավորված զանազան իրերով` սկսած ուտելիքից մինչև խաղալիքներ երեխաների համար:

Վարպետ, դուք այդտեղ կտեսնեք ամեն ազգի չքավորներ, բացի բուն ամերիկացիներից և հայերից: Հայը Ամերիկայում երբեք չի մուրար, որքան ևս անոթի լինի նա:

Հետո ես ստուգեցի պ. Գանձյանի ասածը և գտա միանգամայն իրավացի: Այո, հայը չի մուրում Ամերիկայում. նախ, նա մուրացկանությունը համարում է ամոթալի, երկրորդ, վտանգավոր իր վարկի համար: Սակայն ո՞վ է այդ հայը: Հայաստանի խորքերից` Խարբերդից, Մալաթիայից, Սվազից, Մուշից, Վանից և այլ խուլ անկյուններից կիսամերկ ու գրեթե ոտաբոբիկ եկած գյուղացի: Իր հայրենիքից նա իր հետ ոչինչ չի բերել` բացի իր կոշտ ձեռներից, հզոր կամքից և անհատական ու ազգային ինքնասիրությունից: Բայց արդեն այսքանը բավական է նրան, Ամերիկայի միլիարդները նրան չեն շփոթեցնում, էլեկտրական առատ լույսը նրան չի կուրացնում. առողջ դատողությունն է նրա ղեկավարը և համառ աշխատասիրությունը: Ահա նա, ցերեկը` խոհանոցներում պնակներ է լվանում կամ փողոցներ է մաքրում, երեկոները` լեզու և արհեստ սովորում: Երբեմն նա գիշերում է փողոցներում` եթե եղանակը թույլ է տալիս: Նա չի ամաչում իր ցնցոտիներից: Նա համարձակ նայում է հարուստների երեսին, նա մտածում է` եթե աշխատանքն է այս երկրի թագուհին, ապա ես ցույց կուտամ, թե ինչպես պետք է աշխատել… Եվ նա աշխատում է սոսկալի համառությամբ ու տոկունությամբ, արհամարհելով ձմեռվա սառնամանիքը, ամառվա շոգը: Անցնում է մի քանի տարի, և ահա նա ոտքի վրա է` արհեստավոր թե առևտրական, արդեն նա իր գլխի տերն է: Երբ արդեն փոքրիշատե կուշտ է նրա ստամոքսը, հայրենիքի վիճակն է, որ պաշարում է նրա հոգին:


Наш онлайн кинотеатр   leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 19.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11241
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ես սիրում էի դիտել այդ հային խանութներում, ճաշարաններում, փողոցներում, արհեստանոցներում, նրա զվարճության և աշխատանքի ժամանակ, նրա թախծալի դեմքը ինձ մռայլ էր ներշնչում, բայց նրա ձեռների ճկունությունը և բազուկների ամրությունը ոգևորություն էին տալիս ինձ: Ոչ, այդ ժողովուրդը չպիտի կորչի, չի կարող կորչել, քանի որ գիտե այդպես մաքառել դաժան կյանքի անիրավությունների դեմ: Փույթ չէ, որ նա հայրենիքից հեռու է, այնտեղ է նրա սիրտը, այնտեղ են նրա իղձերը. և երբ հայրենիքը կվերականգնվի, նա կերթա այնտեղ: Այո, կերթա աշխատավոր դասակարգը, իսկ հարո՞ւստը... թույլ տվեք կասկածել նրա վերադարձի մասին:

ՄԻ ՔԱՆԻ ԳԾԵՐ

Ամերիկահայերը մի գեղեցիկ սովորություն ունին. գարնան և ամառը, նաև աշնան մի մասը, ազատ օրերը անց են կացնում դաշտերում: Այդտեղ նրանք տալիս են ցերեկույթներ «Դաշտահանդես» անունով»: Չի կարելի ասել, որ Նյու-Յորքի շրջակայքերը գեղեցիկ են, ինչպես, օրինակ, Փարիզի շրջակայքը. պակասում է առատ բուսականությունը: Բայց, չունենալով ավելին, աշխատավոր դասակարգը բավականանում է և եղածով: Այստեղ է, մանավանդ, որ լսում ես գաղթական հայի ծանր հառաչանքները: Չոր ու ցամաք դաշտը նրա հոգին սլացնում է դեպի իր հայրենիքի զով ձորերը և կանաչաբույս մարգերն ու արոտները: Բանախոսում են դաշտահանդեսներում քաղաքահան անցքերի մասին, երգում, նվագում, երբեմն պարում են հայկական պարեր և հետո ծալապատիկ նստում են իրանց հետ բերած ուտելիքները վայելելու:

Ուտել-խմելու մեջ ամերիկահայը չափավոր է: Ինձ ասացին, որ ըմպելիքների արգիլումից առաջ իսկ հայերը խուսափում էին հարբեցողությունից, սակավաթիվ բացառությամբ: Ամերիկահայը խնայող է վերին աստիճանի. նա ամեն կերպով աշխատում է իր վաստակածի մի մասը հետաձգել: Շատերն են նրանցից թողել իրանց մերձավորներին հայրենիքում կարոտության մեջ. պետք է նրանց օգնել և օգնում է ամերիկահայը ամենայն բարեխղճությամբ, ոչ միայն իր ծնողներին կամ քրոջն ու եղբորը, այլև հեռավոր ազգականներին: Եվ այսպիսով նա, այս վերին աստիճանի գործնական աշխարհում, այս հեռավոր երկնքի տակ, սրբությամբ պահպանում է հայի լավագույն ավանդությունը: Նա գիտակցում է իր ազգային պարտականությունը: Աչքովս եմ տեսել, թե ինչպես գործավոր հայը, իր կոշտացած ձեռքով, բաց է անում որոշյալ օրը իր քսակը և կուսակցական սեղանի վրա դնում իր ամսականը. նա տալիս է առանց հաշիվ պահանջելու. նա գիտե, որ կան հսկողներ և շատ էլ դյուրին չէ ազգային կամ հասարակական գումարները անպատիժ ուտել: Կուսակցություններն են, որ իրարու հսկում են երբեմն չափից ավելի եռանդով, և վայ այն հային, որ գործել է զեղծում դրամի վերաբերմամբ: Նա կարող է տակավին ապրիլ, մնալ յուր նախկին շրջանում, վայելել իր առաջվան ծանոթությունները, բայց արդեն արատավորված է, և այդ արատը մնում է նրա վրա մինչև մահ, նույնիսկ իր կուսակիցների աչքում:

Չեմ կարծում, որ որևէ մի ուրիշ հայ գաղութի բարոյական միջավայրը այնքան բարերար լինի, որքան ամերիկահայինը: Խոսքս ամերիկացիների մասին է. հայը շատ բաներ ունի սովորելու ամերիկացուց. համենայն դեպս, նրա բարոյական պատկերը այստեղ ավելի ապահով վիճակի մեջ է, բարոյական խրատիչ օրինակներ է տեսնում նա այստեղ, որոնք չեն կարող ազդել նրա հոգու ու մտքի վրա: Նախ և առաջ ամերիկացին իր էությամբ շիտակ է, անհամեմատ ավելի, քան, դիցուք, եվրոպացին: Մարդու մեջ նա, նախ և առաջ. ազնիվն ու բարին է տեսնում և այդպես էլ վերաբերվում է նրան, նա չի խաբում, չի շահագործում օտարին, ինչպես այդ տեսնում ենք Եվրոպայում, ամեն մի քայլում, ես այս ասում եմ իմ անձնական փորձերից:

Մի օր, մի անուշեղենի խանութում, գնելով երկու դոլլարի անուշեղեն, մոռացել էի ստանալու մնացորդը 10 դոլլարից: Մի շաբաթ հետո, երբ ես նույն խանութում սուրճ էի խմում, սպասուհին իմ սեղանի վրա դրեց 8 դոլլար, ասելով. «Անցյալ անգամ, շտապով հեռանալով, մոռացաք այս»:

Այս օրինակը միակը չէ: Մի բնորոշ երևույթ: Ամերիկայում, գրեթե ամենուրեք, դրամի փոխարեն չեքեր են տպում, և ոչ մի տեղ ձեր չեքը չեն մերժում: Բանկերում, երբ չեքով դրամ եք ստանում, կանխավ չեն ստուգում, թե չեք ստորագրողը ո՞ւնի պահեստ բանկում, թե՞ ոչ. ուղղակի վճարում են, խնայելով մարդու ժամանակը: Սակայն վայ այն մարդուն, որ կներկայացնի փուչ չեք. նա առ միշտ կկորցնի յուր վարկը:

Հարկավ այս գեղեցիկ օրինակները տեսնելով, ամերիկահայը ազդվում է գիտակցաբար թե անգիտակցաբար:

Ինչո՞ւ ամերիկահայը ավելի բարի և առատաձեռն է, քան մեր մյուս գաղութները: Որովհետև, այստեղ ևս, մեծ ազդեցություն ունի նրա վրա միջավայրը: Մի օրինակ ամերիկացու բարեսրտության: Մի օր Լեկսինկտն Ավընյուի վրա տեսա ռուսների մի ահագին բազմություն:

Ի՞նչ է պատահել, — հարցրի ես:

Ճապոնիայից գալիս են 300 գաղթական որբեր:

Փոքր անցած երևացին մի շարք օթոբյուսներ, լեցուն երկու սեռի պատանիներով: Խոսակցիս մոտեցավ մի ամերիկացի ծերունի, ինչ-որ մի բան հարցրեց և հետո, գրպանից դուրս բերելով 50 դոլլար, տվեց նրան ու հեռացավ:

Տեսեք այդ մարդը. յուր անունն էլ չասաց, ինձ տալով այս 50 դոլլարը, հօգուտ որբերին:

Տարիներով պտտեցեք Եվրոպան, այդ տեսակ օրինակներ չեք տեսնի:

Ամերիկահայը ամեն օր տեսնում է այդպիսի օրինակներ և ազդվում նրանցից...

Մարդու արդարադատությունը հաճախ անցնում է օրենքից դեն: Դատավորները Ամերիկայում ունին մեծ արտոնություններ. շատ քիչ է պատահում, որ նրանց որոշումները բեկանվին վճռաբեկ ատյանի կողմից: Այս որոշումների մեջ է երևում երբեմն ամերիկացու լայն մտայնությունը: Այսպես, օրինակ, ինձ պատմեցին հետևյալը:

Մի վաճառական դիմում է դատավորին, գանգատվելով իր գործակատարի դեմ և մեղադրելով նրան գողության մեջ: Գործակատարը գողացել է իր տիրոջ ոսկե ժամացույցը:

Որքա՞ն շաբաթական էիք վճարում ձեր գործակատարին, — հարցնում է դատավորը վաճառականին:

Շաբաթական 25 դոլլար:

Ամուսնացա՞ծ եք, — հարցնում է դատավորը գործակատարին:

Այո:

— Զավակներ ունի՞ք:

— Երեք:

— Կարողանո՞ւմ էիք կուշտ ապրել ձեր ամսականով:

— Ոչ:

— Ի՞նչ եք կարծում, 5 հոգի ամսական 100 դոլլարով կարո՞ղ են ապրել, — դառնում է դատավորը վաճառականին:

— Դժվար է:

— Մինչև գողությունը գո՞հ էիք ձեր գործակատարից:

— Այո:

— Նա ծառայում էր բարեխղճությա՞մբ:

— Այո:

— Գողության գլխավոր պատճառը դուք եք. ուստի ես ձեզ ենթարկում եմ 500 դոլլար տուգանքի:

Վաճառականը ցնցվում է և ոչինչ չի կարողանում ասել:

Իսկ դուք, — դառնում է դատավորը գործակատարին, — այնուամենայնիվ չպիտի գողանայիք: Օրենքը ձեզ դատապարտում է երկու ամսվա բանտարկության:

Մամուլը միաբերան գովաբանում է դատավորի խելացի որոշումը:

ԱՐՎԵՍՏՆԵՐԸ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արվեստների տեսակետից Ամերիկան գրեթե ոչինչ հետաքրքրություն չի ներկայացնում: Նրա բարձրաշեն տները ճարտարապետական սիստեմ չունին. մեծ քաղաքների փողացները զուրկ են արձաններից և աղբյուրներից, այսինքն` այն բաներից, որոնք կազմում են Հռոմի և Փարիզի գլխավոր գեղեցկությունը: Այստեղ փողոցներում խաղացող մանուկների ճաշակը կրթելու ու նրբացնելու համար նյութ չկա:

Թանգարանները: Բայց նրանք գրեթե ամայի են, կամ այսպես են թվում Հռոմից և Նապոլիից հետս: Նյու-Յորքի թանգարանը կարելի է դիտել ծայրեիծայր 1/2 ժամվա ընթացքում: Ճշմարիտ է, կան հատ-հատ գնահատելի խոշոր գործեր: Դուք այստեղ կտեսնեք նույնիսկ Միքել Անջելո, Ռեմբրանդտ, Տիցիան և այլն, բայց նրանք օազիսներ են ավազոտ անապատի մեջ: Ինձ ասացին, որ Ամերիկայում թանգարանները որոշ նյութական միջոց չունին նոր գործեր գնելու: Ամեն ինչ, որ կա, նվեր է հարուստների կողմից: Արդարև Նյու-Յորքի թանգարանի սենյակները կրում էին նվիրատու հարուստների անունները:

Չի կարելի ասել, որ ամերիկացին արվեստները չի սիրում, ընդհակառակը, Եվրոպայում ոչ մի ազգ այնքան գնումներ չի անում, որքան ամերիկացիները: Նրանք են, որ առատորեն վարձատրում են արտիստներին, գնելով նրանց գործերը: Մի ժամանակ Մորկըն հայրը սպառնում էր դատարկել Իտալիան միջնադարյան արվեստների գլուխ-գործոցներից. իտալական կառավարությունը ժամանակին սթափվեց և հրատարակեց օրենք, որով արգիլում է Իտալիայից դուրս տանել այն գործերը, որոնք 30 տարուց ավելի հնություն են ներկայացնում. այսպիսով, նա Իտալիան փրկեց կողոպուտից, բայց Մորկըն հայրը, այսուամենայնիվ, շարունակեց մինչև մահ իր գնումները, թողնելով նրանց Հռոմում:

Մի բան ինձ վրա հաճելի տպավորություն թողեց Ամերիկայի թանգարաններում — դիրեկսիոնի հավատը դեպի այցելուների ազնվությունը: Դուք այդտեղ անցնում եք սենյակները, լեցուն ոսկեդրամներով և այլ թանկարժեք հնություններով և հազիվ հանդիպում եք մի կամ երկու պահապանի, մինչդեռ Լուվրում կամ Վատիկանում բազմաթիվ պահապանների աչքերը ձեզ հետևում են այնպես, որ կարծես եկել եք գողանալու, և շարունակ այդ աչքերը նայում են ձեր ձեռքին, թե ե՞րբ պիտի վճարեք անխուսափելի բուրպուարը:

Չի կարելի ասել, որ Ամերիկան չունի տաղանդավոր նկարիչներ և արձանագործներ, բայց նրանք միշտ Եվրոպայում են. նույնիսկ ամերիկահայերը ունին մի քանի արտիստներ: Արձանագործ Բաթիկյանի գործերը ինձ չհաջողվեց տեսնել: Նյու-Յորքում եղա, պորտրետիստ Փուշմանի և պեյզաժիստ ու մարինիստ Գալուստի արհեստանոցներում: Փուշմանը տաղանդավոր նկարիչ է, բայց իբրև օրիենտալիստ` վար է Մոսկվայի Սարյանից:

Քանի որ արվեստների զարգացումը այդքան համեստ է Ամերիկայում, խստություն կլիներ ամերիկահայի ճաշակից պահանջել ավելին: Գաղութը բաղկացած է մեծ մասամբ Հայաստանի գյուղացիներից, որոնք իրանց հայրենիքից չէին կարող ժամանակակից ճաշակ բերել. Ամերիկան է, որ պիտի կրթե նրանց արվեստագիտական զգացումը և նա ինքն էլ տակավին կարոտ է կրթության:

Համեմատաբար բարձր է Ամերիկայի գրականությունը, ուստի նրա ազդեցությունը ավելի զգալի է հայ գաղութի վրա: Ամերիկահայը անտարբեր չէ դեպի գրականությունը. նա սիրում է կարդալ, կա նույնիսկ մի երիտասարդություն, որ գրականության սիրահար է: Մի օր ինձ թվեցին մոտ 25 երիտասարդ, որոնք գրում են ոտանավորներ, վեպեր, պիեսներ, և այլն, ոմանք բավական հաջող: Ես ժամանակ ունեցա աչքի անցկացնելու միայն մի քանիսի գործերը: Հիշում եմ երիտասարդ Համաստեղի մի քանի սիրուն կտորները, և ինձ թվում է, որ նա ունի ապագա:

Ամերիկահայ մտավորականությունը, հայ գրականությանը նպաստելու համար, մինչև այժմ շատ քիչ բան է արել. նույնը և մամուլը: Միշտ զբաղված քաղաքականությամբ և բանակռիվներով, նա անտարբեր է եղել դեպի զուտ գրականությունը: Ահագին գումարներ են ծախսվել կուսակցական զորքերի և բրոշյուրների վրա և շատ քիչ բան զուտ գրականության համար: Բարեբախտաբար, վերջերս բոլոր կուսակցությունները սկսել են զգալ այդ թերությունը և աշխատում են կարելույն չափ լրացնել այն: Կազմվում են հրատարակչական ընկերություններ, և ինձ ասացին, որ ցանկություն կա հրատարակել մեր բոլոր հին ու նոր գրողների և բանաստեղծների գործերը: Համենայն դեպս Ամերիկայում, մանավանդ Բոստոնում, ես նկատեցի գրական շարժում:

Ժամանակակից ամերիկյան գրականությունը, առողջ լինելով, պետք է որ բարերար ազդեցություն ունենա հայ երիտասարդության վրա: Ռուս գրականությունը խստացրեց ռուսահայ երիտասարդության միտքը, բայց թուլացրեց նրա կամքը. որքան ևս մեծ լիներ Դոստոևսկին, իբրև վիպասան, չեմ կարող նրա ազդեցությունը բարերար համարել` զգացումների առողջության տեսակետից: Նույնը պետք է ասեմ և Չեխովի սանտիմենտալ և լալկան գրչի մասին: Ինձ համար խղճալի և ողորմելի են մեղկացած և կամազուրկ հերոսները: Կփափագեի, որ մեր երիտասարդությունը կարդար Մարկ Տրվեն և Ջեկ Լոնդոն, մանավանդ այս վերջինը: Ահա գրիչներ, որոնք կարող են ամրացնել տպավորվող ընթերցողի կամքը և զորեղացնել նրա զգացումները: Այժմ, ավելի քան երբեք, մեր երիտասարդությունը պետք է ունենա կամքի հզորություն կյանքի դեմ կռվելու համար:

ՆԻԱԳԱՐԱ

Այն օրից, երբ ես լսել եմ Նիագարայի մասին, իմ երազն է եղել երբևէ տեսնել նրան: Բնության մեջ ամենից ավելի ուժն է, որ ինձ գրավում է. բարձրագույն գեղեցկությունը հզորության մեջ եմ տեսնում: Նրբությունը շոյում է իմ էությունը, բայց ուժն է, որ կլանում է նրան: Գուցե այս է պատճառը, որ ես միշտ դրաման գերադասել եմ վեպից, արձանագործությունը նկարչությունից և երաժշտությունը լիրիկայից:

Երկաթուղիով 10 ժամ ճամփա է Նյու-Յորքից մինչև Նիագարաֆոլս: Բրֆալոում գնացքը փոխվում է և, կես ժամ չանցած, դուք ահա մտնում եք մի փոքրիկ, բայց շատ գեղեցիկ ավան, որ կրում է ջրվեժի անունը:

Ի՛նչ պարարտ բուսականություն, ի՛նչ սքանչելի ծառուղիներ և ի՛նչ գեղեցիկ փողոցներ: Դա մի հիանալի կուրորտ է, որ առաջին իսկ հայացքից գրավում է ձեզ:

Արդեն մութ էր, երբ մի ժամվա դեգերումներից հետո, վերջապես, մի մաքուր պանդոկում գտանք երկու ընդարձակ սենյակներ:

Սենկևիչը իր ճամփորդության մեջ ասում է, որ Նիագարայի թնդյունը լսել է 15 կիլոմետր հեռվից: Ես Նիագարայի ձայնը լսեցի ավանը մտնելուց հետո, սակայն ոչ ես և ոչ իմ աղջիկը խուլ չենք:

Հետևյալ առավոտ վարձեցինք մի օթոմոբիլ. այստեղ շոֆերները գիտեն ինչպես պետք է ցույց տալ ճամփորդին իրանը հայրենիքի հրաշալիքը: Մեր այցելությունը սկսվեց գետի վերի մասից: Այստեղ նա անդորր է իր մի կիլոմետր լայնության մեջ և ընթանում է անաղմուկ: Բայց ահա քանի իջնում եք վար, գետը հուզվում է, հանդիպելով ստորջրյա ժայռերի: Պակաս քան մի կիլոմետր հեռավորության վրա նա բաժանվում է երկու մասերի. մեկը գնում է ձախ` դեպի Կանադա, մյուսը մնում է դեպի աջ` Նյու-Յորքի նահանգում: Երկու ճյուղերի մեջ կա մի ընդարձակ պարկ զովարար ծառուղիներով: Նյու-Յորքի ճյուղը դուք անցնում եք մի մեծ քարաշեն կամուրջով, որի տակ ջուրը հոսում է այնքան արագ, որ դուք միայն ճերմակ փրփուրն եք տեսնում:

Օթոմոբիլը կանգ առավ մի ծառուղիում. կառապանը նշան արավ մեզ իջնելու. այստեղից մի նեղ ուղի տանում է դեպի ջրվեժի բերանը, և այստեղ է, որ բացվում է ձեր աչքերի առջև առաջին տեսարանը:

Դա Նյու-Յորքյան ջրվեժն է, Կանադականը թաքնված է: Ջրվեժի թնդյունը այնքան բարձր է, որ իրարու չենք լսում. ջուրը, սոսկալի թափով մոտենալով միանգամայն ուղղահայաց ժայռի բերանին, հոսում է վար այնպիսի ուժգնությամբ, որ նրա շիթերը 42 մետր խորությունից նորեն բարձրանում են մի այդչափ էլ վեր գետի մակերեսից: Հասնելով երկաթե ցանկապատին, նայում ենք վար և միանգամից ձեզ պաշարում է սարսափը: Այն ի՛նչ դժոխային տարերքների կռիվ է այնտեղ. թվում է, որ վարը որոտում են հարյուրավոր թնդանոթներ և մռնչում են հազարավոր առյուծներ: Ինձ հետ միաժամանակ ջրվեժին մոտեցավ մի նեգրուհի. հանկարծ նա արձակեց մի վայրենի ճիչ և նստեց գետնի վրա և երկու ձեռներով ամուր բռնեց երկաթե ձողը: Եթե ամոթը չզսպեր ինձ, նույնը պիտի անեի և ես. այնքան ցնցումս զորեղ էր: Հառելով հայացքդ ջրի հոսման վրա, զգում եք, որ նա քաշում է ձեզ, և ձեր ձեռները անգիտակցաբար ավելի ու ավելի են կառչում երկաթե ցանկապատին: Ասում են, որ այդ ցանկապատը շինելուց առաջ եղել են մի շարք ինքնասպանություններ, հավատում եմ, վասնզի ձեր ոտները դողում են և, չգիտեմ, մարդիկ ի՞նչպես են կարողացել կանգնել այդտեղ առանց ցանկապատի:

Նիագարան իր հզորության մեջ ունի այնպիսի նուրբ ձևեր, որ հազիվ թե տեսնեք բնության որևէ ուրիշ հրաշալիքի մեջ: Երբեք ջուրը միատեսակ չի հոսում. նրա շիթերը շարունակ փոխում են իրանց ձևերը` խաղալով արեգակի ճառագայթների հետ: Տեսարանը այնքան վեհ է, որ ծիածանը երկնքից իջել է վար: Նայեցեք` նրա հսկայական կամարը կտրել է գետի լայնությունը և կարծես հիացմունքից ժպտում է, իսկ այնտեղ, ջրի փրփրալի հորձանքների մեջ, անթիվ փոքրիկ ծիածանները շարունակ խաղում են իրարու հետ, իրարու կլանում, չքանում ու նորեն և նորեն երևան գալիս:

Նյու-Յորքի ջրվեժի լայնությունը մոտ 200 մետր է:

Անցանք պարկը, մոտեցանք Կանադայի ջրվեժին: Դա մոտ 3 անգամ ավելի լայն է, քան Նյու-Յորքինը, բայց ջրի խորությունը պակաս է: Հավիտենական մրցման մեջ, երկու քույրերը իրար չեն տեսնում, և դուք այցելելով մեկն ու մյուսը, չգիտեք որի՞ն տալ գերազանցություն: Երկուսն էլ հզոր են, երկուսն էլ գեղեցիկ, երկուսն էլ կարող են համարվել բնության թագուհիներ: Թո՛ղ ոչ մի նկարիչ չփորձե կտավի վրա տալ նրանց ուժն ու գեղեցկությունը: Այվազովսկին փորձեց և չհաջողեց: Տեսել եմ այդ նկարը, դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ մի ճերմակ սավան: Նկարչությունը անզոր է Նիագարայի առջև, և ամենահանճարեղ վրձինը պետք է խոստովանի իր անզորությունը:

Մի երկայն երկաթե կամուրջ Նյու-Յորքի նահանգը կապում է Կանադայի հետ: Վճարելով պահապանին մի որոշ գումար, անցանք Կանադայի կողմը: Այստեղից է, որ դուք տեսնում եք երկու ջրվեժները միաժամանակ: Տպավորությունը ավելի զորեղ է: Գիշերը այստեղից աշխարհի մեծագույն պրոժեքտորը լուսավորում է ջրվեժները: Բայց որքան ևս զորեղ լինի նրա լույսը, չի կարող թափանցել այն քաոսը, որ տիրում է վարը:

Նիագարայի ջրվեժի մի մասը շահագործվում է իբրև մղիչ ուժ: Մի վայրկյանում նա թափում է 200 հազար խորանարդ ոտնաչափ ջուր, այսինքն` մի րոպեում 12 միլիոն: Այս քանակության մի 8-րդ մասն է շահագործվում: Առաջարկողներ են եղել ամբողջ ջրվեժների ուժը շահագործել, բայց կառավարությունները տատանվում են թույլ տալու, վախենալով, որ ջրվեժները կզրկվեն իրանց գեղեցկությունից:

Եղել են հանդուգն մարդիկ, որ` տակառի մեջ մտնելով, թավալվել են այս կամ այն ջրվեժից վար: Ճիշտ մեր գալուց մի երկու օր առաջ, մի անգլիացի սափրիչ, Ստիֆնս անունովն կամեցել էր նույն փորձն անել. նա շինել էր տվել մի փայտյա տակառ, երկաթյա օղակներով: Երբ այդ տակառը տեսնում է մի ամերիկացի, որ նույն փորձն արել էր հաջողությամբ, ասում է սափրիչին.

Բարեկամս, այդ տակառով դու չես կարող անցնիլ. պետք է մի ուրիշը շինել տաս, ամբողջովին պողպատից:

Անգլիացին արհամարհանքով ժպտում է և իր ընկերոջը հանձնում է իր ամուսնու անունով հետևյալ հեռագիրը. «Ջրվեժն անցա հաջողությամբ, շնորհավորիր ինձ»: Նա նավակից մտնում է տակառի մեջ, որ մի քանի վայրկյան միայն երևում է ջրերի վրա: Ես այնտեղ էի, որ տակավին փնտրում էին թշվառ սափրիչի դիակը. ոչինչ գտան, բացի տակառի մի քանի բեկորներից:

Մի ուրիշ դժբախտ դեպք պատահեց նույն օրերը: Յոթը ճամփորդներ ջրվեժի տակով անցնելու ժամանակ ժայռի մի մեծ բեկոր նրանց գլխի վրա պոկվում է և ամենքին կործանում:

Երկու օր, գիշեր ու ցերեկ, հիանալով բնության անզուգական հրաշալիքներով, վերադարձանք Նյու-Յորք:

ԴԵՊԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ

Ես տատանվում էի գնալ Կալիֆոռնիա: Նա այնքան հեռու է, որ ինձ թվում էր, թե պիտի տեղափոխվեմ մի ուրիշ երկրագունդ: Բայց Ֆրեզնոյի երիտասարդության կողմից եկած հրավերը այնքան սիրալիր էր, որ ես չէի կարող մերժել:

Ճիշտ հարյուր ժամվա ճամփա է գնացքով Նյու-Յորքից մինչև Ֆրեզնո: Ճանապարհը Չիկագոյի վրայով է և Պենսիլվանիայի ուղղությամբ: Գնացքը ընթանում է ռուսաստանցու երևակայության անմատչելի արագությամբ: Միայն Չիկագոյումն է նա փոխվում. այնուհետև դուք գնում եք գիշեր ու ցերեկ, առանց կանգ առնելու որևէ տեղ:

Անցնելով մեծ ու փոքր ավանների միջով, զարմանում եք, մի՞թե այդ տեղերի համար գնացքը պոստ չի բերում, կամ մի՞թե լոկոմոտիվը ջրի պակասություն չունե: Իմ տարակուսանքը փարատեց մի ճամփորդ, որ քիչ ու շատ խոսում էր ֆրանսերեն: Հայտնվեց, որ գնացքը, չդադարեցնելով իր ընթացքը, մի առանձին մեքենայի միջոցով, ձգում է բերված փոստարկղը իր որոշ տեղը և փոխարենը ընդունում ուղարկվելիք փոստարկղը: Ինչ վերաբերում է ջրին, յուրաքանչյուր լոկոմոտիվի տակ կա շոգեշարժ ջրհան, որ որոշ տեղերում, վայրկենաբար, առանց գնացքի ընթացքը հապաղեցնելու, ծծում է երկու գծերի մեջ` հայտնի տեղերում թափված ջուրը:

Պուլմանի վագոնները կատարյալ սալոնի հարմարություններ ունին, լայն են և երկայն: Աջ ու ձախ, դեմուդեմ դրված են զույգ մետաքսյա փափուկ բազկաթոռներ. վերը կախված են փակ անկողնակալներ, յուրաքանչյուր ճամփորդի համար առանձին: Երեկոյան ինը ժամին նեգր սպասավորը սկսում է բանալ այդ անկողնակալները և պատրաստել գիշերողի համար: Անկողինները մաքուր են, սավանները փոխվում են ամեն օր, բարձերի շապիկները նույնպես: Գնացքները չափազանց երկայն են, այնպես որ բավական ճամփորդություն է հարկավոր մինչև սեղանատուն հասնիլը: Գնացքի ետևում կա առանձին մի վագոն` առանց տանիքի: Նախաճաշից հետո ճամփորդները անցնում են այդտեղ ծխելու, կամ, շքեղ բազկաթոռների վրա նստած, դիտելու աջ ու ձախ բնությունը:

Չեմ կարող ասել, որ այդ ուղին Կովկասի հարուստ բնությանը ընտելացած աչքի համար ներկայացնե գրավիչ տեսարաններ: Չիկագոյից մինչև Օգտն բնությունը չոր ու ցամաք է: Չկան ո՛չ անտառ, ո՛չ ձորեր և ո՛չ էլ Կովկասի հսկայական ժայռերը: Գնացքը որքան հիշում եմ, մոտ 4—5 ժամ, անցավ մի լճի միջով: Երրորդ օրը միայն երևացին գեղեցիկ տեսարաններ, երբ մտանք ոսկեհանքերի շրջանը: Անտառազարդ լեռներ, ծաղկազարդ ձորեր, բայց այստեղ ևս Կովկասը կարող է պարծենալ յուր առավելությամբ:

Ձորերի մեջ, գնացքը ձյունից, փոթորիկներից պաշտպանված է, աջ ու ձախ շինված բարձր փայտյա ցանկապատներով, որոնց երկայնությունը մի քանի հարյուր կիլոմետր է: Կալիֆոռնիայի լեռները, չլինելով այնքան բարձր, որքան Կովկասի լեռները, չունին և նրանց մռայլությունը: Այստեղ նրանք իրարու չեն գրկում, ինչպես Բորժոմի հովիտում, և չեն գոյացնում մթին ձորեր: Այստեղ մարդու հոգին չի ճնշվում, զգացումներր չեն խեղդվում: Այստեղ շնչում ես ազատ: Ամեն տեղ լեռները ծածկված են նորեկ ձյունով: Անթառամ նոճիների և եղևնիների մուգ կանաչը, ձյուների ադամանդյա փայլը և ձորերի դեղնությունը միախառնվելով, ներկայացնում են ներկերի սքանչելի ներդաշնակություն: Ահա այստեղ գործ ունի նկարչի վրձինը և թող նա երբեք չհանդգնի թափանցել Նիագարայի քաոսը:

Անգլերեն չգիտենալս բնավ ինձ չէր նեղում: Ժամերով, լուռ դիտում էի անվրդով և ծանրաբարո ամերիկացիների խոհունը և ուսումնասիրում նրանց շարժումներն ու ձևերը: Իմ մտքին նրանք տալիս էին առատ նյութ: Գուցե հարյուր ժամվա ընթացքում, մի վայրկյան ևս չձանձրանայի, եթե չպատահեր հետևյալը: Չգիտեմ կա՞ արդյոք մի ճամփորդ, որ երբևիցե աշխարհի որևէ անկյունում հանդիպած չլինի հրեա ուղեկցի:

Մեր վագոնում կար մի դեմք, որ տարբերվում էր մյուսներից, դա բավական երիտասարդ մի մարդ էր, դեղնագույն, նոսր մորուքով, երևում էր, որ ամերիկացի չէր: Նա շարունակ դիտում էր ինձ և հետևում: Վերջապես նա մոտեցավ ինձ և անգլերեն ինչ-որ հարցրեց: Ես նշան արի, թե չգիտեմ անգլերեն: Հետո նա խոսեց ֆրանսերեն:

— Դուք ո՞վ եք, — հարցրի ես:

— Ռուս եմ, — պատասխանեց նա:

— Իսկակա՞ն ռուս:

— Այո, համարյա թե: Հասկացա, որ հրեա է:

Զարմանալի է հրեան, երբե՛ք իր ազգությունը չի հայտնում միանգամից:

— Խոսեցեք ռուսերեն, — ասացի ես ռուսերեն, ես նույնպես Ռուսաստանից եմ:

— Ահ, դուք ռո՛ւս եք, — ուրախացավ հրեան:

— Համարյա թե ոչ, — պատասխանեցի ես:

— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, ասում էի, որ մերոնցից եք:

— Ներողություն, ձերոնցից էլ չեմ, ես հայ եմ:

— Հա՞յ, ա՛հ, ես շատ եմ սիրում հայերին: Նրանք խելոք են և ճարպիկ: Ծխել կկամենա՞ք:

— Ո՛չ:

— Ռուսաստանից եմ գալիս, փախել եմ: Այնտեղ վատ է, շատ վատ. կոտորում են: Գնում եմ եղբորս մոտ Լոս-Անջելոս: Չսիրեցի ամերիկացիներին. տաղտկալի են, չեն խոսում մարդու հետ: Ռուսները լավ են. ես այնտեղ լավ էի ապրում, մեծ գործեր ունեի, բայց ամեն ինչ տակնուվրա եղավ: Է՛հ, ոչինչ նորեն կվաստակեմ: Եղբայրս հարուստ է: Նայեցեք, ձորերը դեղնագույն են: Ոսկի է: Այ թե ես հանքեր ունենայի: Գիտե՞ք, այստեղ մարդիկ շատ են հարստանում: Գիտե՞ք ինչքան կարողություն ունի Ռոկֆելլերը: Բայց ասում են Մորգանը նրանից հարուստ է:

— Նայեցե՛ք, ի՞նչ գեղեցիկ են այդ ձորերը, ինչ սիրուն է բնությունը, — ընդմիջեցի ես:

— Այո՛, բայց ասում են ոսկին պակասել է այստեղ: Դուր նկարի՞չ եք:

— Ո՛չ:

— Բայց ինչո՞ւ եք այդպես նայում աջ ու ձախ` հիացած: Բնության գեղեցկությունը միայն նկարիչների համար է: Այո, այո, ափսո՛ս, ափսո՛ս ոսկին պակասել է, ափսո՛ս ուշացել եմ... Բայց երևի էլի մի բան մնացել է այնտեղ:

Ես ձանձրալի խոսակցիցս ազատվելու համար երեսս դարձրի և հեռացա:

Հինգերորդ օրը մթնել էր, երբ մեր գնացքը կանգ առավ Ֆրեզնոյի կայարանում:

ՖՐԵԶՆՈ

Կայարանում ինձ դիմավորելու եկել էին մի խումբ տիկնայք և պարոններ: Դիմավորումը վերին աստիճանի սիրալիր էր և բարեկամական:

Ֆրեզնո, ինչ գեղեցիկ անուն: Արդարև նա արժանի է իր անվանը: Փոքրիկ է այդ քաղաքը, նա ունե ընդամենը 50000 բնակիչ, որոնցից 12000-ը հայեր են: Գրեթե բոլորը երկրագործներ են: Կլիման վերին աստիճանի մեղմ է, հողը անսահման պտղաբեր: Ինձ ասացին, որ Ֆրեզնոյում գրեթե երբեք ձմեռ չի լինում. կան 8—10 տարեկան երեխաներ, որ ձյունի մասին գաղափար չունին, և միայն հեռավոր լեռների վրա տեսնում են նրա ճերմակությունը:

Կալիֆոռնիայի ամբողջ տարածությունը Կիլիկիայի չափ է: Ֆրեզնոյի շրջակայքը, որ ընդարձակ դաշտեր են, արդյունաբերում է` խաղող, նարինջ, ձմերուկ, թուզ, սեխ: Հայերն այստեղ խոշոր դեր ունին երկրագործության մեջ: Ինձ ասացին, թե նրանց գալուց հետո է, որ երկիրը սկսել է տալ ընտիր մրգեղեն: Մինչև նրանց գալը խաղողը եղել է թթու, թուզը փոքր, անհամ, ձմերուկը նույնպես: Ոչ ոք հողի հատկությունը այնքան ճիշտ որոշել չի կարող, որքան հայը: Հայաստանից նա բերել է իր հմտությունը, փորձառությունը և ճաշակը: Մինչև հայի գալը Ֆրեզնոյի շուրջը հողի արժեքն է եղել 15—20 դոլլար ակրը, այժմ այդ արժեքը բարձրացել է մինչև 2000—2500 դոլլար: Իբրև հողագործ հայը այլևս չի մրցում ամերիկացու հետ, որովհետև արդեն հաղթել է նրանց: Այս է պատճառը, որ ամերիկացիները սկսել են ծուռ աչքով նայիլ հայերին և նրանց վերաբերմունքը դեպի մեզ այնքան բարեկամական չէ, որքան Ամերիկայի ուրիշ կողմերում:

Հայ երկրագործների մեջ կան մի քանի անհատներ, որոնց կարողությունը հասնում է միլիոնների: Այսպես, օրինակ, Առաքելյան եղբայրները, որոնք համարվում են «ձմերուկի թագավորներ», և Պոլ Մովսիսյանը, որ հայ աշխատավորի կատարելատիպն է: Հաղթանդամ, ամրակազմ, երկաթյա բազուկներով, որ գիտե նո՛ւյնչափ զվարճանալ, ո՛րչափ և աշխատել: Նույնն է և՛ նրա որդին:

Ես պատիվ ունեցա մի քանի անգամ հյուրասիրվել Մովսեսյան բազմանդամ ընտանիքում և հիանալ նրա նահապետական նիստուկացով և բարոյական վարքուբարքերով: Այդ տան դռները միշտ բաց են ամենքի համար և միշտ լեցուն հյուրերով: Տանտիրոջ բարձրաձայն ծիծաղը և սրախոսություններն են, որ գրավում են ամենքին: Երիտասարդությունը սիրում է Պոլին ու հարգում, ոչ միայն իբրև աշխատավորի և բարի մարդու, այլև իբրև անկեղծ հայրենասերի, որի քսակը և սիրտը բաց են միշտ հայրենիքի համար: Նույն վերաբերմունքը ես չտեսա երիտասարդության կողմից դեպի Առաքելյան եղբայրները:

Համակրելի է, ընդհանուր առմամբ, Ֆրեզոյի հայությունը, առանձնապես նրա մտավորականությունը կամ երիտասարդությունը, ինչպես կամենաք: Ունենալով գործ միշտ հողի հետ, այստեղի հայը ավելի սերտ է կապված մայրենի հողի հետ: Երկիրը նրան միշտ հիշեցնում է իր հայրենիքը և միշտ բաբախել է տալիս նրա սիրտը, որ նույնքան լայն է, որքան նրա ձեռքով մշակվող դաշտերը:

Ես Ֆրեղնոյի հային տեսա ավելի զվարթ և ավելի լավատես, քան այլուր Ամերիկայում: Գուցե մեղմ ու ժպտուն բնությունն է տալիս նրան այդ զվարթությունը:

Արդարև բնությունը Ֆրեզնոյում միշտ ծիծաղկոտ տեսա ես, չնայելով աշնան եղանակին: Հիանալի են դաշտերը, ուր հսկայանան տրակտորները շարունակ փորում են պտղաբեր հողի հունձքը: Ճամփաները դեպի ագարակները որքա՛ն հարթ են, որքան հարմար անթիվ օթոմոբիլների երթևեկի համար: Շատ տեղեր նրանք երիզավորված են վիթխարի արմավենիներով: Հիսուն հազար բնակիչ ունեցող Ֆրեզնոն ունի 20 000 օթոմոբիլ: Քաղաքի լայն փողոցները լեցուն են նրանցով: Հայաստանի գյուղացին այստեղ այնքան հղփացել է, որ տասը քայլ չի անում առանց օթոմոբիլի:

Ֆրեզնոյում ես հանդիպեցի և մի քանի ռուսահայ ընտանիքների` Ալեքսանդրապոլից: Հյուրասիրվելով մի քանիսի մոտ, ես տեսա կովկասյան նահապետական նիստուկացը յուր ամբողջությամբ:

Ամենքը Ֆրեզնոյում ուրախ են, զվարճասեր և հյուրընկալ: Շատ-շատերն են պաշտում ոգելից ըմպելիքները, հարկավ դուրս չգալով չափավորության սահմանից: Ամերիկյան օրենքը այս դեպքում բնավ չի խանգարում նրանց: Մի ամսվա ընթացքում ես չտեսա սեղան առանց ոգելից ըմպելիքների: Այս տեսակետից ոստիկանությունը բավական ծառայություն է մատուցանում խմել սիրողներին: Այսպես, օրինակ, ես այնտեղ էի, երբ մի ուշ գիշեր երկու ոստիկաններ զարկեցին Պոլ Մովսիսյանի դռները և առաջարկեցին երկու արկղ ուիսքի: Պոլը գնեց:

Ֆրեզնոյում նույնպես այցելեցի բոլոր հայ խմբագրությունները, բայց իմ ամենօրյա ժամադրավայրն եղավ «Ասպարեզ» լրագիրը: Հաճույքով եմ հիշում իմ այդտեղ անցուցած ժամերը: Հիշում եմ նրա երիտասարդ ու վառվռուն խմբագիր Ասատուր Խտրյանի տաք վիճաբանությունները իր ընկերների հետ: Հիշում եմ Ավետիս Թյուֆենքչյանի կատաղի հարձակումները մարդկային կեղծիքի և փարիսեցիության դեմ:

«Ասպարեզաի խմբագրատունը միշտ լեցուն էր եբիտասարդներով, որոնք գալիս էին, լուրեր բերում, լուրեր ստանում: Պետք է ասած, որ «Ասպարեզ»-ն էր ամենաճիշտ տեղեկատու մարմինը Ֆրեզնոյում: Ամենից առաջ այնտեղ էին գալիս լուրեր թե՛ տաճկական և թե՛ ռուսական Հայաստանից: Այնտեղ ես իմացա առաջին անգամ Կարսի անկման տխուր լուրը: Դա մի ողբերգություն էր Ֆրեզնոյի հայության, մանավանդ «Ասպարեզ»-ը շրջապատող երիտասարդության համար...

Երիտասարդությունը պատվեց ինձ իմ պիեսներից մեկի, այն է` «Արհավիրքի օրերին» դրամայի ներկայացումով: Գլխավոր ղեկավարն էր այդ ներկայացման պ. Հ. Թաշինյանը, մի եռանդուն և ջերմ թատերասեր երիտասարդ: Ֆրեզնոյի բավական ընդարձակ թատրոնը ծայրեիծայր լեցուն էր: Պ. Գապատայան, ներկայացման միջարարներից մեկում, հուզումնալից խոսքերով հայ թատերագրին ներկայացրեց հասարակությանը. և թատերագիրը, խորապես զգացված, իր երախտագիտությունը հայտնեց իր հայրենակիցներին:

Ներկայացման հետևյալ օրը, պ. Ա. Սեդրակյան համակրելի գործիքը թե հեղինակին և թե թատերասերներին պատվեց մի շքեղ թեյասեղանով:

Այս բոլորը ես գրում եմ շեշտելու համար, թե որքա՛ն հայը սիրահար է արվեստներին և գրականությանը, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հոգին տառապում է հայրենիքի թշվառություններից: Դա է, իմ կարծիքով, հայ ազգի գոյության և մանավանդ նրա ապագայի գրավականը: Երբեք չի կարող կորչիլ մի ազգ, որ ունե սեր դեպի մտքի ու զգացումների ստեղծագործումը և գիտե ստեղծագործել նույնիսկ դժոխային պայմանների մեջ:

Տաճկաստանը պիտի կործանվի և արդեն կործանվում է: Ոչ մի Քեմալ փաշա նրան չի կարող փրկել այդ կործանումից: Ինչո՞ւ: Որովհետև տաճիկ ժողովուրդը ստեղծագործելու ընդունակություն չունե: Ավելի քան հինգ դար առաջ նա գրավեց Եվրոպայի գեղեցկագույն մասը, հափշտակեց բյուզանդական հարուստ կուլտուրան, հարաբերության մեջ մտավ բոլոր քաղաքակիրթ ազգերի հետ և ի՞նչ տվեց նա մարդ-էությանը: Արդյոք արվեստնե՞ր, գրականությո՞ւն, ճարտարարվե՞ստ, արդյունաբերությո՞ւն: Ոչինչ և ոչինչ: Արդ պետք է մեռնի այդ ազգը, եթե միայն կարելի է նրան կոչել ազգ: Եվ թո՛ղ թույլ հոգիները չշփոթվեն այսօրվա մուսթաքեմալյան Տաճկաստանի հոխորտումներից:

Մի ամիս մնացի Ֆրեզնոյում և դա եղավ Ամերիկայում անցուցած ժամանակիս լավագույնը:

Ստացա հրավերներ Սան-Ֆրանցիսկոյից և Լոս-Անջելոսից, այցելելու այնտեղերի հայությունը: Դժբախտաբար, ոչ միջոցներս և ոչ ժամանակս ներեցին այդ սիրալիր հրավերներից. օգտվելու: Առանց այդ էլ նյութական նեղությունը ինձ ճնշում էր: Եվ չգիտեմ ինչպես պիտի ազատվեի այդ ճնշումից, եթե ժամանակին ինձ նպաստած չլինեին պ.պ. Գարակյոզյան, Չիպուգ, Գարտաշյան և ուրիշներ:


Наш онлайн кинотеатр   leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 20.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11241
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՀԱՐՖՈՒՐՏՈՒՄ

Կալիֆոռնիա գնալուցս առաջ հրավեր ունեի Հարֆուրտից: Այդտեղ ևս կազմակերպվել էր մի ներկայացում տեղական թատերասերների կողմից: Դա մի փոքր քաղաք է: Ֆրեզնոն հայտնի է յուր արդյունաբերությամբ, Հարֆուրտը հայտնի է յուր բանկերով և յուր համալսարանով: Նա ունի ընդամենը, որքան հիշում եմ, 150000 բնակիչ. ունի մի գեղեցիկ պարկ և մի գեղեցիկ քաղաքային շինություն, իր «Կապիտալ» է կոչվում. այդտեղ ես տեսա Վաշինգտոնի հոյակապ արձանը ձիու վրա:

Սիրում էի ժամերով նստել, զբոսնել այդ պարտիզում, որ գրեթե միշտ ամայի էր ցերեկը: Գործնական ամերիկացիները միայն երեկոները, ճաշից առաջ, ունին մի ժամ ազատ, զբոսնելու իրանց ընտանիքների հետ:

Ամերիկյան քաղաքները ընդհանուր առմամբ ձանձրալի են անգործ ճամփորդի համար: Այդտեղ դուք զուր կփնտրեք Փարիզի կամ Բեռլինի կաֆեները: Սինեմաներ, ահա ո՛ւր կարող եք տեսնել բազմությունը: Ճաշարանները լեցուն են կեսօրին և երեկոյան` միայն կես ժամով ոչ ավելի: Հարկավ ամերիկացու ախորժակը նույնքան մեծ է, որքան ուրիշներինը, բայց նա ժամանակ չունի և չի էլ սիրում ուտելուն նվիրել ժամեր:

Պետք է ասել, որ եվրոպացին էլ չունե այդ սերը: Միայն ռուսները և մենք, կովկասցիներս ենք, որ երկար ժամերով և շատ անգամ գիշերը մինչև լույս նստում ենք սեղանի շուրջը, անվերջ ուտում, անվերջ խմում: Ես չեմ տեսել, բայց լսել եմ, որ կովկասյան այդ սովորությունը կա Նորմանդիայում և Հարավային Ֆրանսիայում: Լսել եմ, որ Հարավային Ֆրանսիայում հյուրերին գինովցնելու երջանիկ ցանկությունը նույնքան սովորական է, որքան Կովկասում:

Հարֆուրտի մեջ առանձնապես իմ աչքին ընկավ ոստիկանությունը: Ասում են ոստիկանությունը Ամերիկայում նույնքան կոպիտ է, որքան ամենուրեք: Ես այդ բանը չտեսա: Միշտ մաքուր հագնված, միշտ լրջադեմ, միշտ ճերմակ ձեռնոցներով: Հարֆուրտի ոստիկանները հաճելի տպավորություն են անում մարդի վրա. և դուք զգում եք, որ այստեղ ապահով եք կոպտությունից և ամենազոր կաշառակերությունից: Ձեր հարցերին փողոցային ոստիկանը պատասխանում է սիրալիր պատրաստակամությամբ: Այստեղ դուք կարող եք կրկնել, երեքնել ձեր հարցերը, փույթ չէ, ամերիկյան ոստիկանը չի ձանձրանում, չի վրդովվում: Ֆրանսիական ոստիկանը նույնչափ քաղաքավարի է. բայց առաջին վայրկյանին, եթե դուք նրա պատասխանը իսկույն չհասկանաք, նա ներվայնանում է և կորցնում իր սառնությունը:

Հարֆուրտի նեղ փողոցներում օթոմորիլների շարժումը նույնչափ մեծ է, գուցե, որչափ Նյու-Յորքում: Բայց տեսեք, մի հատիկ ոստիկան կանգնած քառուղիի վրա, որ ունե 7—8 փողոց, ինչպես է աջ ձեռի շարժումով ղեկավարում անթիվ օթոմոբիլների ընթացքը: Կառապանների հայացքը հառած է նրա ճերմակ ձեռնոցի վրա այնպես, ինչպես երաժիշտների հայացքը խմբապետի ցպիկի վրա:

Ութ ամսվա մեջ ես միայն մի անգամ տեսա փողոցային կռիվ, այն էլ Հարֆուրտում: Երկու երիտասարդներ, մոտենալով իրարու, խոսեցին, վիճաբանեցին և հանկարծ երկուսն էլ դեն ձգեցին իրանց բաճկոնները և սկսեցին բռնցքահարել իրարու: Մի վայրկյանում խմբվեց ահագին բազմություն և ոչ ոք մերձեցավ կռվողներին բաժանելու: Մեկը երիտասարղներից վար ընկավ քիթը ջարդված, նորեն ոտքի ելավ կռիվը շարունակելու: Ամբոխը հրճվանքով նայում էր անվրդով: Վերջապես մոտեցավ ոստիկանը, կռիվը դադարեց, և կռվողները հետևեցին նրան դեպի ոստիկանություն: Ամբոխի մեջ երիտասարդները ծափահարեցին հաղթողին:

Առհասարակ ոչ մի երկրում բռնցքահարությունը (բոքս) այնքան հարգի չէ, որքան Ամերիկայում: Ահագին միլիոններ են ծախսվում այդ սպորտի վրա: Ինձ ասացին, որ ամերիկյան բոքսյոր Դեմպսին այժմ տասնյակ միլիոնների տեր է: Դեմպսին ճերմակ է, բայց սևերն են, որ տալիս են մեծ թվով բոքսյորներ: Դուք նրանց կհանդիպեք գրեթե բոլոր կիսաթատրոններում կամ, ինչպես Ամերիկայում են ասում, «Բյուրլեսք»-ներում: Եվ ոչ մի պիես, ոչ մի երաժշտություն կամ ներկայացում ամերիկացուն այնքան չի հափշտակում, որքան բոքսը: Սակայն չնայելով սրան, ամերիկացին այդտեղ ևս մնում է հակառակորդ սևամորթին: Նա չափազանց վշտանում է, երբ սևամորթն է հաղթում: Նույնիսկ կառավարությունը այդ դեպքում աչառու է:

Իմ Ամերիկա եղած ժամանակս նա հրատարկեց մի օրենք, որով արգիլվում է 38 տարեկանից ավելի բոքսյորին հրապարակ ելնել: Այդ օրենքի թելադրող պատճառն այն էր, որ 38 տարեկան մի նշանավոր սևամորթ բոքսյոր Դեմպսիին կռվի էր հրավիրել: Ամերիկացիները վախենում էին, մի գուցե իրանց պաշտելին հաղթվեր. իսկ կառավարությունը վախենում էր արյունահեղ ընդհարումից` երկու հակառակորդ ցեղերի մեջ:

Հարֆուրտում ես եղա մի քանի անգամ, բայց առիթ չունեցա այնտեղի հայությունը ուսումնասիրելու: Ես տեսա նրան միայն մի անգամ իմ պիեսի ներկայացմանը: Հյուրասիրվեցի մի ընտանիքում: Ցավում եմ, որ չեմ հիշում նրա անունը, ինչպես և սիրալիր թատերասերների անունները, դժբախտաբար կորցրած լինելով իմ հուշատետրերի մի մասը:

ԱՂԵՏԻ ՎԱՅՐՈՒՄ

1

Քանի մոտենում ենք Լենինականին, այնքան գնացքը դանդաղեցնում է իր ընթացքը: Նախավերջին կայարանից սկսած նա գնում է գրեթե բեռնատար սայլի դանդաղությամբ: Այդպես չի եղել առաջ. պարզ է, որ երկրաշարժը վնասել է և երկաթուղուն, աղավաղելով նրա գիծը, և մեքենավարը բավականաչափ զգույշ է հին աղետին մի փոքրիկը չավելացնելու համար:

Ինձ հետ միևնույն կուպեում գնում է մի տաճկահայ ընտանիք: Տիկինը մերթ աջ, մերթ ձախ լուսամուտով ստեպ-ստեպ գլուխը դուրս է բերում և անհամբեր նայում: Անգլիական կրթությամբ մի երիտասարդ պոլսուհի է, զվարթ, կենսախինդ: Նրա ամուսինը համակրելի դեմքով մի երիտասարդ է, ինչ-որ առևտրական գործեր ունի Լենինականում: Գնում է այնտեղ ստուգելու իր կրած վնասների չափը: Երկուսն էլ անհոգ են նյութական կորստի վերաբերմամբ, ցավում են միայն ազգաբնակության կորուստների և մարդկային զոհերի մասին:

Ես ոչ մի պայմանով չեմ համաձայնվիլ զավակիս հետ կենալ բացօթյա կամ վրանին տակ, — ասում է տիկինը, գրկելով իր երեքամյա զավակին, որ մի զարմանալի հանգիստ և խելացի մանչ է:

Տեսնենք, — արտասանում եմ ես, զգալով, որ տիկինը չի տեսել այն սոսկալի հրեշը, որ կոչվում է երկրաշարժ:

Գիշերվա ժամի երկուսն էր, երբ հասանք վերջին կայարանը: Պլատֆորմի վրա խռնվել է ահագին բազմություն, որ անմիջապես հարձակվում է գնացքի վրա, իրարու հրելով, անիծելով ու հայհոյելով: Կանայք ավելի եռանդուն ու ճարպիկ են, քան տղամարդիկ: Խուճապն ուրեմն շարունակվում է, չնայելով, որ հիսունումեկ ժամ է անցել աղետի վայրկյանից: Փախստականներ են, որ շտապում են ազատվել այն բացառիկ մղձավանջից, որ հատուկ է միայն երկրաշարժին:

Շարքերը մի կերպ ճեղքելով, մտնում եմ առաջին կարգի դահլիճը: Քարե հատակի վրա սփռված են մարդկային կույտեր, գրեթե իրար վրա: Դրանք այն փախստականներն են, որ սպասում են առավոտյան գնացքին` Թիֆլիսից դեպի Երևան: Ով ինչ կարողացել է վերցնել իր հետ, վերցրել է: Ցնցոտիների կապոցները խառնվել են քիչ թե շատ ունևորների ճամփարկղերի հետ և կազմում են մի միապաղաղ զանգված, որտեղ չկա ո՛չ դասակարգային խտրություն և ո՛չ դիրքերի զանազանություն: Բնության զարհուրելի հարվածը մարդկանց ձգել է միևնույն փոսի մեջ, ուր ձուլվում ու միանում են տարբեր հոգեբանություններն ու մտայնությունները: Յուրաքանչյուրը հավասար չափով է զգում իր ապիկարությունը կոսմոսի անհունության ու խորհրդավորության առջև: Ոմանք զարթնել են գնացքի դղրդոցից ու սուլոցներից և տրորում են իրենց քնահարբ աչքերը: Բայց կան շատերը, որոնք եկել են ուղղակի գիշերելու կայարանի կանգուն շինության մեջ, չունենալով ուրիշ ապահով օթևան: Սոսկումը երկրաշարժից տակավին չի ջնջվել նրանց դեմքերից: Ամեն մի թեթև աղմուկ կամ դղրդոց ցնցում է պատճառում թշվառներին:

Շուրջս դիտելու համար նստում եմ մի սեղանի մոտ: Մի խումբ զինվորականներ, առանձին սեղանի շուրջը նստած, թեյ են խմում: Մոտս նստած մի երիտասարդ ինձ ասում է, որ այդ մարդիկ մասնակցել են դիակներն ու վիրավորներին փլատակների տակից դուրս բերելու տխուր գործում: Հոգնածությունը նրանց մղում է դեպի քուն, ձայները հետզհետե թուլանում են, գլուխները մեկը մյուսի հետևից թեքվում են սեղանին:

Ի՞նչ դեր է կատարել Կարմիր Բանակն աղետի ժամին, — հետաքրքրվում եմ ես:

Երիտասարդը հուզված ձայնով նկարագրում է այն խոշոր օգնությունը, որ ցույց է տվել բանակն աղետյալներին:

Եթե չլինեին այդ անձնազոհ մարդիկ, խուճապը կլիներ դժոխային և զոհերի թիվը եռակի, ավարտում է երիտասարդը:

Եղե՞լ են թալանի կամ գողության դեպքեր:

Մինչև այժմ և ոչ մեկը: Պետք է ասել, որ ժողովուրդն ինքն էլ իրեն պահել է զուսպ, ոչ ոքի գլխով չի անցել թալանի կամ գողության միտքը:

Դուք ի՞նչ քաղաքացիական դիրք ունիք, — շարունակում եմ ես հետաքրքրվել:

— Ես ուսուցիչ եմ:

— Ո՞ւր եք գնում:

— Ոչ մի տեղ, եկել եմ կայարանում գիշերելու, բայց ահա չորրորդ գիշերն է, չեմ կարողանում քնել:

— Անքնությունը ոչինչ, ես հալուցինացիա ունեմ, — միջամտում է մի ուրիշ երիտասարդ, — թվում է ինձ, որ ամեն ինչ պտտվում է շուրջս, և առաստաղը ահա-ահա պիտի փլչե: Ահ, վախենում եմ, որ խելագարվեմ:

Եվ գունաթափ երիտասարդը, իր հնամաշ վերարկուի մեջ կծկվելով, հեռանում է ներվային քայլերով:

Մի ծերունի, սրան ու նրան դիմելով, շարունակ հարցնում է.

Լուսաբացին շա՞տ է մնում:

Ոմանք ծիծաղում են: Մարդն ինձ թվում է աննորմալ: Շտապում եմ դուրս գալ պլատֆորմ: Օդը խեղդուկ է:

Ո՞ր վագոնի մեջ են ընկներներ Երզնկյանն ու Կարինյանը, — հարցնում եմ կայարանի ծառայողներից մեկին:

Համար 17:

Հեռու չէ: Բարձրանում եմ վագոն: Քնած են: Վագոնապահը, որ մի ռուս ծերունի է, ինձ դիմավորում է ոչ այնքան սիրալիր: Հասկանալի է. մարդն անքուն է և հսկում է աշխատավորների կարճատև հանգիստը: Մի կերպ համոզում եմ ծերունուն ընկեր Մռավյանի նամակը հանձնել Հանրապետական Արտակարգ հանձնաժողովի քարտուղարին: Մի քանի վայրկյան անցած` ինձ դիմավորում է մի երիտասարդ, որի խելացի աչքերը սիրալիր ժպտում են պենսնեի տակից:

— Ցավում եմ, ընկեր Շ..., որ մի տասը րոպե առաջ չեկաք, — ասում է նա հոգնած ձայնով, — բոլոր տեղերը բռնված են: Բայց հանգիստ կացեք, ես ձեզ համար տեղ կգտնեմ գիշերելու համար:

— Խնդրում եմ ոչ ոքի չանհանգստացնել. ես կարող եմ վերադառնալ կայարանի դահլիճը:

— Ո՛չ, ո՛չ, գնանք համար երկրորդը:

Համար երկրորդ վագոնը կցված է համար տասնևյոթերորդին: Սիրալիր երիտասարդը մեկին խնդրում է տեղափոխվել` չգիտեմ ուր, և ես բռնում եմ տեղահան եղածի բազմոցը: Բայց ես մինչև լույս չեմ կարողանում քնել իմ ներվերի գրգռումից:

Ժամի վեցին ոտքի վրա եմ: Դուրս եմ գալիս վագոնից, մի ժամ պտտում եմ պլատֆորմի վրա: Եղանակը մեղմ է, նույնիսկ ջերմ, երկինքը ջինջ, ծագող արեգակը պայծառ: Ամենազոր բնությունը կատարել է իր դիվային գործը և այժմ ժպտում է: Մի կարծեք անամոթաբար: Օ՛օ, ոչ. այդ ժպիտն է առայժմ ահա այնտեղ ավերակների վրա հեծկլտող ազգաբնակության միակ սփոփանքը: Երանի նա շարունակվի երկար օրեր, մինչև որ աղետյալներն ունենան որևէ օթևան անձրևներից, ձյունից ու սառնամանիքից պատսպարվելու համար:

Օ՛օ, բարև եք եկել, էֆենդի, — լսում եմ հանկարծ մի ծանոթ ձայն:

Ետ եմ նայում. Լենինականի տաճկական հյուպատոսն է, որի հետ ունեմ մի քանի ամսվա ծանոթություն: Նրա հետ է իր դեռահաս ամուսինը…. Երկուսն էլ արտահայտում են իրենց անկեղծ վշտակցությունը բարեկամ ժողովրդին հասած թշվառության համար: Ապա եվրոպականորեն կրթված հյուպատոսն ավելացնում է.

Մեծ հաճույք կպատճառեիք ինձ, եթե բարեհաճեք տեղավորվել իմ վագոնում:

Մեծապես շնորհակալ եմ, էֆենդի, ես արդեն ունեմ օթևան: Բայց ասացեք խնդրեմ, ձեր սահմանակից վայրևրո՞ւմ ևս եղել է երկրաշարժ:

Տակավին պաշտոնական տեղեկություն չունեմ:

Հազիվ յոթևկես ժամն է, և արդեն Հանրապետական Արտակարգ հանձնաժողովը ոտքի վրա է, չնայելով, որ մինչև գիշերվա ժամի երեքն աշխատել է: Մարդիկ շտապով մի-մի բաժակ թեյ են խմում, թեթև նախաճաշում հաց ու պանրով, միևնույն ժամանակ արագ-արագ կարգադրություններ են անում: Չկա ոչ մի ձևականություն, ոչ մի ձանձրացուցիչ հապաղում: Հանրապետության եռյակը շատ լավ է զգում, թե որքան զազրելի ու վնասակար է դանդաղամիտներին հատուկ մանրությունը նման դեպքերում: Այնտեղ, Գավգործկոմի հոյակապ շինության մեջ, որ բարեբախտաբար կանգուն է մնացել քաղաքի կենտրոնում, կուտակվել են հազարավոր անելիքներ, պետք է շտապել: Կարգադրությունները թափվում են կարկտի պես, քարտուղարը գործում է ինչպես մի լարված մեքենա: Երեք-չորս հոգի երեսուն մարդու գործ են կատարում:

Ընկեր Ա. Կարինյանն ինձ առաջարկում է իր հետ առաջին հերթին այցելել այն գյուղերը, որոնք ամենից ավելի են ենթարկվել ավերման: Առայժմ գնում ենք Քաղգործկոմ: Ավտոմոբիլը մեզ տանում է մի փողոցով, որտեղ տները մեծ մասամբ կանգուն են և միայն տեղ-տեղ փլել են նրանց վերին մասերը: Առաջին տպավորությունս այնքան էլ զորեղ չէ, եթե չլինեին աջ ու ձախ հրապարակների ու շուկաների վրա սփռված անթիվ վրանները, կարելի էր կարծել, որ աղետն այնքան էլ խոշոր չէ: Բայց արտաքինը խաբուսիկ է, հետո կիմացվի, թե այդ կանգուն տներն ու տնակները որքան են վտանգված:

Մի փողոցում տեսա Խորհրդային Վրաստանի հրդեհաշեջներին իրենց մետաղյա կասկաներով: Նրանք Կարմիր Բանակի զինվորներին հավասար օգնություն են մատուցել աղետյալներին: Եղբայրական աննախընթաց օգնություն, որի նմանը գոնե ես չեմ տեսել երբեք, քառասունևերեք տարի ապրելով հայ-վրացական միջավայրում, ընդհակառակը, միշտ եղել եմ ականատես փոխադարձ գժտությունների, նախանձի և ատելության: Եվ ահա չնայելով ավերված քաղաքի ողբերգական պատկերներին, սիրտս բաբախում է ցնծությունից: Համեմատում եմ մռայլ անցյալը ներկայի պայծառության հետ և սկսում եմ խորապես հավատալ, որ այդ անցյալն առ միշտ հանձնված է պատմության խավար էջերին: Քաղգործկոմի շինությունն արդեն լեցուն է բազմությամբ: Այստեղ է, որ առայժմ որոշվում են անելիքները: Բավական ընդարձակ և սիրուն կահավորված դահլիճում խռնվել են ամենքը, որ կոչված են աջակցելու Հանրապետության Արտակարգ հանձնաժողովին և սպասում են կարգագրությունների: Ընկերներ Երզնկյանը և Դուրգարյանը արդեն դռներից ներս չմտած` տալիս են իրենց հրամանները: Ընկ. Կարինյանը լրացնում է թերթերը և ուղղում ներմուծում որոշումների մեջ: Հակասություններն աննշան են, վիճաբանությունները ունեն վայրկենական տևողություն: Ամեն ինչ վճռվում է ընդհանուր համաձայնությամբ, ընկերաբար: Զգացվում է, որ գործի մարդիկ բնազդաբար իսկ արհամարհում են ակադեմիական վեճերը մի գործում, որտեղ երկարաբանությունը քայքայիչ թույն է:

Հայացքս ընկնում է Լենինի հոյակապ պատկերի վրա, որ բռնել է բարձր պատի ամբողջ կեսը: Որակյալ բանվորի պարզ հագստում, ձեռները խոթած պանթալոնի գրպանները, մի քիչ կորամեջք, գլուխը թեթևակի ծռած նայում է արծվային աչքերով կնճռված հոնքերի տակից, որոնք մի-մի սլաք են դիտողի մտքի համար: Նա նայում է հեռուն և թափանցում ապագա պատմության խորքերը, որպես աներևույթ զորությունից ներշնչված մարգարե:

Մտաբերեցի այդ պատկերի իսկականը: Փարիզումն էր. չգիտեմ 1906, թե՞ 1907 թվականին, «Կաֆե-Սուֆլե»-ում, որ ռուս հեղափոխական էմիգրանտների սիրեցյալ սրճարանն էր` սկսած Հերցենի օրերից: Հիշում եմ Իլյիչի նեղ նշաձև աչքերը, որ, կարծես, բարեսրտաբար հեգնում էին դիտողին: Նա, մտախոհ էր, սակավախոս և սառնարյուն, հակառակ Մարտովի շատախոսությանը և ներվային ջղաձգումներին: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այն ժամանակ Լենինը կենում էր Լատինական արվարձանի նեղ և աննշան փողոցներից մեկում, «Ռյու-Մուֆթար»-ի վրա, և հաճախ գնում էր Զվիցերիա` ինքը միայն գիտեր ի՛նչ գործով:

Չգիտեմ ով է նկարել ներկա ընդհանրացած պատկերը, բայց նա վերին աստիճանի բնական է և արվեստի տեսակետից սքանչելի: Ուրիշ ավելի բնորոշ և ավելի գեղեցիկ գիրք տալ մարդկային կյանքի մեծագույն հեղաշրջման հեղինակին, անկարելի է:

Չշեղվե՛ք, — կարդում եմ ես այդ պատկերի դիմագծերի վրա:

Ես անհամբեր սպասում եմ ընկ. Կարինյանին, որ վերջացնե իր կարգադրությունները: Մղվում եմ հոգով այնտեղ, որտեղ դաժան բնությունն իր վատագույն գործն է կատարել: Ժամի տասնևմեկն էր, երբ մենք ուղևորվեցինք գյուղերը:

II

Ալեքսանրովկա, Դահառլի, Բայանդուր, Տավշան-Ղշլաղ, Ղազարապատ, Սվանվերդի, այս են անուններն այն քարակույտերի, որ ես այցելեցի քաղաքի ավերակները դիտելուց առաջ: Դրանք մի ժամանակ կոչվում էին գյուղեր: Այդտեղ քարը քարի վրա չի մնացել: Այդտեղ ստորերկրյա կատաղի փոթորիկը կարծես ածելիի մի հարվածով ամեն ինչ կտրել է հիմքից, ինչպես գերանդին` խոտը մինչև արմատ:

Գերեզմաններ են այժմ երբեմնի մարդկային օթևանները: Այն տարբերությամբ, որ այստեղ տապանաքարերի փոխարեն հողակույտերի վրա թառ են եղել մարդկային ուրվականներ, մռայլ, ինչպես ինքը մահը, նրանք այլևս չեն ողբում ու չեն հեծկլտում. երկուուկես օրվա կսկծից այլևս ցամաքել են նրանց աչքերը: Եվ այդ ահռելի լռության մեջ բնության արհավիրքն է խոսում ավերումների և սպանությունների դժոխային տեսարաններով:

Մենք մոտենում ենք առաջին քարակույտին, որի անունն է Ալեքսանդրովկա: Ուրվականները մեկիկ-մեկիկ շարժվում են դանդաղորեն, ինչպես խորը քնից արթնացած անդմալույծներ: Եվ շուտով մեր ինքնաշարժի շուրջը կազմվում է մի կենդանի օղակ: Լացի և ճիչերի այլևս ոչ մի ձայն, նայում են մեր երեսին լուռ ու մունջ, որպես գիշերային ստվերները անտառների խորության մեջ: Սպասում են, որ մենք խոսեն: Բերե՞լ ենք արդյոք նրանց համար որևէ սփոփանք: Դաժան վայրկյաններ, որ ինձ թվում էին հավիտենականության:

Մի թեթև հարց ընկ. Կարինյանի հուզմունքից դողդոջ ձայնով և ահա մեկը մյուսի հետևից բացվում են մղձավանջից քարացած լեզուները և միևնույնը կրկնում են տասնյակ բերաններ միևնույն պարզ, բայց աղեկտուր խոսքերով:

«Օթևան տվեք մեզ, պատսպարան տվեք մեր անասուններին: Նրանք կարող են կոտորվել ցրտից: Մենք էլ կկոտորվենք, եթե չպատսպարվենք: Այս արև օրերը երկար չեն տևելու: Ահա ամպերն արդեն կուտակվում են: Երկինքն էլ է դավաճանելու մեզ, ինչպես դավաճանեց երկիրը»:

Այս է ընդհանուր առմամբ տեղական բարբառով բյուր անգամ կրկնվող պահանջների իմաստը: Այդ մարդկանց համար անասունների գոյությունը նույնչափ թանկ է, որքան իրենց զավակների կյանքը: Խնդիրը միայն տնտեսականը չէ, գյուղացին անասնին սիրում է հոգեբանորեն, վասնզի նա է նրա միակ ընկերը կյանքում և ամենից ավելի նրան է ընծայում իր հավատը:

Ընկ. Կարինյանը, յուրաքանչյուրին համբերությամբ լսելով պահանջներն ամփոփում ու ձևակերպում է: Ընկ. Աշոտ Հախումյանն արձանագրում է: Ես նյութեր չեմ վերցնում, ամեն ինչ թողնելով իմ տպավորությանն ու հիշողությանը:

Ապահով եղեք, ամեն ինչ կարվի ձեզ, միայն մի հուսահատվեք, — կրկնում է ընկեր Կարինյանը հուզված ձայնով, և ես այդ ձայնի մեջ զգում եմ զգայուն քաղաքացու խորին վիշտը, պարզությունն ու անկեղծ սերը դեպի մարդ էակը:

Պիտի կրկնվի՞ աղետը, — հարցնում են աղետյալները:

Ինչ պատասխանել միամիտ հարցին: — Ընկ. Կարինյանը դիմում է իմ փորձառության օգնությանը:

Ոչ, սիրելիներ, — ասում եմ ես ահաբեկված մտքերը հանգստացնելու համար, — սովորաբար մեծ շարժերը չեն կրկնվում, բայց մեծից հետո լինում են թեթև երերումներ մի քանի օրեր կամ մի քանի շաբաթ:

Թշվա՛ռ մարդիկ, այլևս ի՞նչ ունիք կորցնելու ամեն ինչ կորցնելուց հետո:

Դիտում եմ ավերակների սև կույտերը և միտքս սավառնում է դեպի իմ ապաբախտ ծննդավայրը: Հիշում եմ նրա 1872 թվականի զորեղ երկրաշարժի հետևանքները: Ինչ հսկայական տարբերություն այնտեղի և այստեղի ավերումների մեջ: Այնտեղ երկրաշարժը եղել է նույնչափ զորեղ, որչափ այստեղ և գուցե ավելի, բայց այնտեղ տները թե՛ քաղաքում և թե՛ գյուղերում այդպես չեն ավերվել: Այնտեղ նրանք խորտակվել էին մեծ մասամբ կիսով չափ և նույնիսկ ամենաշատ տուժածների պատերը մնացել էին եթե ոչ ամբողջովին, գոնե կիսի կամ քառորդի չափ կանգուն: Այստեղ չկա ոչ միայն որևէ կանգուն շենք, այլև ոչ մի հետք պատերի:

Ի՞նչ է դրա պատճառը: Պատասխանը պարզ է նույնիսկ ոչ մասնագետի համար: Շամախիում, 1859 թվականի մեծ երկրաշարժից խրատված, մարդիկ թե՛ քաղաքում և թե՛ գյուղերում շենքերը կառուցում էին այսպես կոչված «կապերով», այն է` յուրաքանչյուր երեք-չորս շարք քար ու շաղախից հետո պատերի մեջ ձգում էին երկայն գերաններ, որոնք շարքերը շաղկապում էին: Այնտեղ ևս տների տանիքները հողից են, ուրեմն և ծանր, բայց նրանք փչելով չէին խորտակում պատերը:

Մի համեմատություն ևս: Եթե Լենինականի առաջին շարժը, որ եղել է երեկոյան յոթ ժամին, այսինքն մութն ընկնելուց հետո` Շամախիում լիներ, ոչ մի մարդ չէր վստահանալ տուն մտնել, ամենքը կգիշերեին բացօթյա, որքան էլ ցուրտը սաստիկ լիներ: Այնինչ այստեղ մարդիկ փորձառություն չեն ունեցել զգուշանալու համար: Այս է գլխավոր պատճառը զոհերի շատության:

Հայացքս ընկնոմ է մի ճերմակ տաղավարի վրա, որի ճակատին կարդում եմ` «Վրաստանի Կարմիր Խաչ»: Մտնում եմ ներս: Այստեղ կա ամեն ինչ, որ անհրաժեշտ է վիրավորներին և հիվանդներին խնամելու համար, նաև երեք հարյուր զույգ ներքնաշոր, և մարդիկ կազմ ու պատրաստ, ամեն վայրկյան թշվառներին օգնության հասնելու:

Ե՞րբ են եկել այդ մարդիկ, — հետաքրքրվում եմ ես:

Գրեթե միաժամանակ Հայ Կարմիր Խաչի հետ, — պատասխանում են ինձ:

Նորից բաբախում է իմ սիրտն ուրախությունից, նորից ներկան համեմատում եմ մերձավոր անցյալի հետ: Այդպես չի եղել առաջ ցարերի ժամանակ: Ժողովուրդների թշվառության օրերին ազգություններն իրենց փոխադարձ «եղբայրական վշտակցություններն» արտահայտել են հոգևորականության փարիսեցիական խոսքերով, որոնց խորքում տիտղոսի աչքը միշտ տեսել է սուտն ու կեղծիքը: Այնինչ այստեղ գործն է խոսում: Այո, ես եկել եմ մի նոր աշխարհ, որ չունի ոչ մի նմանություն անցյալի հետ, ինչպե՛ս չցանկանալ, որ այդ նոր աշխարհը շարունակի իր գոյությունը հավիտյան:

Անցնում ենք փոշիների թանձր մառախուղի միջով հետևյալ քարակույտը, երրորդը, չորրորդը: Արփաչայի ափերին է տարածված աղետի վայրը, մի քանի քայլ հեռու Տաճկաստանի սահմաններից: Որքա՛ն մարդկային արյուն է թափվել այստեղ ազգերի անվերջ ընդհարումների ժամանակ, թող պատմե այդ հանդարտիկ հոսող գետը: Այժմ ուրիշ է...

Խոհերի քանակության տեսակետից առաջին տեղը բռնում է Դահառլին: Այդտեղ սպանվել են 115 մարդ: Գրեթե չկա ընտանիք, որ չի ունեցել կորուստ:

Մոտենում է ինձ աղքատիկ հագուստով 18—20 տարեկան մի աղջիկ հողերից ու արևից գորշացած պղնձագույն դեմքով:

— Դուք Շ. — ն ե՞ք…

— Այո:

Տեղական դպրոցի ուսուցչուհին է եղել: Մի քանի հատուկտոր խոսքերով նկարագրելով երկրաշարժի վայրկյանները, հանկարծ կանգ է առնում: Խոսքերը խեղդվում են նրա կոկորդի մեջ, կապտագույն աչքերը լցվում են արցունքով:

Խեղճ աղջիկ: Նրա սիրեցյալ աշակերտներից մի քանիսը զոհվել են տիեզերքի կույր դաժանությանը: Նա է եղել աղետի առաջին գույժը քաղաք տանողը, գիշերային մթության մեջ, ամայի դաշտերում կտրելով յոթ վերստ:

Ահա նայեցեք, այն է մեր դպրոցը, — ցույց է տալիս աղջիկը հեռուն, ուր սև քարերի միջից լցվել են ահագին գերաններ, կարծես պարծենալով իրենց ոճիրով:

— Չեմ հիշում, որ քարակույտի վրա, գյուղացիները ժպտալով հայտնում են, թե նախընթաց գիշերը երեք երեխաներ են ծնվել:

— Վիժո՞ւմ:

— Ոչ, բնական ծնունդ:

Մահու և կյանքի խորհուրդը, բնության հավիտենական օրենքը — մի ձեռքով հափշտակել, մյուսով նվիրաբերել: Ինչո՞ւ ծառանալ ուրեմն նրա դեմ. չկա նրա համար կորուստ առանց վարձատրության:

Ես սպասում էի ավելի մեծ հուսահատություն աղետյալների կողմից: Ուրախ եմ ասելու, որ չտեսա իմ սպասածը: Վշտերը մեծ են, բայց լքումը բացակայում է: Հոգեկան զորավոր կորովի հնչյուններ են լսվում յուրաքանչյուրի ձայնի մեջ:

Տվեք մեզ միջոց, շուտով մենք կվերականգնենք մեր տնտեսությունը, — ահա այն լեյտ-մոտիվը, որ լսեցի վեց քարակույտերի վրա:

Այդ մի սքանչելի երաժշտություն էր ինձ համար:

Միջոցը մարդու և անասունի ժամանակավոր օթևաններն են: Ցորեն կա մեծ քանակությամբ, բայց հողի տակ է: Գործիքները նույնպես:

Այդ բոլոր պահանջները դրված են և արդեն կատարվում են: Բայց ի՞նչն է հայ գյուղացու այդ հոգեկան կորովի աղբյուրը: Նախ նրա դարավոր տոկունությունից և հազարավոր տառապանքներից դարբնված բնույթը և ֆիզիկական կազմը: Նայեցեք այդ կնճիռներով գծավորված պղնձագույն դեմքերին, այդ հսկա լանջերին, պողպատյա բազուկներին, ամրակազմ ազդրերին, խրոխտ քայլվածքին, ամեն ինչ ձեզ ներշնչում է հույս և հավատ դեպի մերձավոր ապագան: Իսկ փոքրիկները, այդ շիկահեր տղաներն ու աղջիկները, կարծես, բոլորը կապարից են ձուլված, մեկը մյուսից ամուր, մեկը մյուսից համարձակ: Ոչ, այդ առեղծվածային ժողովուրդը, որ չի կորել մինչև այժմ, այսուհետև երբեք չի կորչի...

Կա գյուղացու այսօրվա հոգեկան ամրության մի ուրիշ պատճառ: Նոր է այդ պատճառը, բայց նույնչափ զորավոր, որչափ դարավորը: Այդ գյուղացու գիտակցաթյունն է, թե այսօր երկրի տերն ինքն է և թե իր կռնակում ունի մի հզոր պաշտպան:

Ե՞րբ է նա տեսել, որ երկրի իշխանավորները գան իր հետ խոսելու` առանց մտրակի, նույնիսկ աղետների օրերին: Ե՞րբ է նա տեսել, որ այդ իշխանավորները լսեն իր ցավերը դժոխային համբերությամբ, արձանագրեն պահանջներն ամենայն մանրամասնությամբ, ոչ սոսկ ձևականության, այլ անհապաղ և սրբությամբ կատարելու համար: Սվանվերդի քարակույտի վրա աղետյալները խնդրեցին, որ շուտով ուղարկվեն վրանները:

Վաղը կստանաք, — ապահովեց ընկ. Կարինյանը:

Մի ժամ հետո, երբ վերադառնում էինք քաղաք, հանդիպեցինք մի բեռնակիր ինքնաշարժի, որ արդեն տանում էր վրանները բաժանելու:

Թող ներվի ինձ այստեղ ևս մի համեմատություն անելու: Հիշում եմ իմ ծննդավայրի վերջին, այն է 1902 թ. երկրաշարժը: Այդ ժամանակ ես Բաքվումն էի: Միտս է բազմաթիվ աղետյալների գանգատները, դեսից-դենից եկած ողորմելի գումարներն իբրև նպաստ բաժանողների դեմ: Մեծ բաժինը հանգանակված գումարների «վշտակից» բարեբարների կոկորդն էր անցնում: Այսպես, օրինակ, տալիս էին աղետյալին դիցուք հինգ ռուբլի և ստիպում էին նրան ստորագրել տասնհինգ ռուբլու ստացական: Նիկոլայ Երկրորդը, երևի շատ լավ էր ճանաչում իր մեծ ու պստիկ սատրապների վարքն ու բարքերը, որ չմակեցավ նրանց հանձնել իր նվիրած հիսուն հազար ռուբլու բաշխումը և առանձին պատգամավոր ուղարկեց: Դրամի հետ, զեղծումները կատարվում էին ոչ միայն երկրի ադմինիստրացիայի, այլև հասարակական «ընտրյալների» ձեռքով, որոնք թուք ու մրով էին բաժանում իրենց կոկորդից պոկած կոպեկները…

Հանրապետական Արտակարգ հանձնաժողովը յուրաքանչյուր աղետյալ գյուղում նշանակել է երեք պատասխանատու ընկեր նպաստի կանոնավոր բաշխմանը հսկելու համար: Քարակույտերի վրա ես տեսա նրանցից շատերին: Երբեք չեմ մոռանա այդ անձնվերների երկուսուկես օրվա ու գիշերվա անդուր աշխատանքից, անքնությունից, անոթությունից դալկացած դեմքերը: Բարձրագույն գաղափարի ոգին էր գեղեցկորեն դրոշմված այդ գրեթե պատանի դեմքերի վրա և ինքնամոռացության հուրն էր փայլփլում նրանց խոհուն ու վառվռուն աչքերի մեջ:

Մարտիրոսների ու նահատակների հռչակը դարեր է գրավում մարդկության կուլտուրական պատմության մեջ: Թող իմ այս համեստ տողերը չվիրավորեն նորագույն գաղափարի հավատարիմ աշակերտների համեստությունը, տալիս եմ այն, ինչ որ պարտավոր եմ և կարող եմ տալ:

Տավշան-Ղշլաղ քարակույտի վրա մի քանի կանայք, տալով մեզ թղթի կտորների վրա սխալ-մխալ անգլերենով գրված հասցեներ, խնդրեցին, որ այդ հասցեներով նամակներ ուղարկենք Ամերիկա և դրամ խնդրենք իրանց համար: Մի կին հպարտորեն ցույց տվեց իր մի ինչ-որ մերձավորի շքեղ լուսանկարը — ուռած թշերով, փքված որովայնով, կուշտ դեմքով մեկին, որ չի մոռացել իր բուրժուական կերպարանքով շշմեցնել աշխարհ չտեսած միամիտ կնոջը: Արձագանք կտա՞ արդյոք այդ փաշայական ինքնագոհ դեմքն իր մերձավորի աղերսին: Չէ՞ որ կուշտի հիշողությունը թմրում է անցյալի վերաբերմամբ:

Չեմ հիշում, որ քարակույտի վրա աղետյալներն ասացին.

Մենք չենք ուզում մնալ այս անիծյալ երկրում, տարեք մեզ մի ուրիշ տեղ, տարեք Հյուսիսային Կովկաս կամ ավելի հեռու:

Սովորական երևույթ ինձ համար: Ամեն անգամ, երբ Շամախում երկրաշարժ է լինում, հուսահատված ազգաբնակությունը նույնն է ցանկանում:

Փախչել հեռու անհյուրընկալ հողից: Բայց անցնում են հուսահատության առաջին օրերը, ցանկությունը չքանում է, և մարդիկ մնում են իրենց տեղում: Այդ բնական է: Փորձեցեք երկու շաբաթ հետո այդ աղետյալներին առաջարկել չվել ուրիշ երկիր, նրանք կծիծաղեն...

Չորսուկես ժամ քարակույտերը դիտելուց հետո վերադարձանք քաղաք:

ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

12 ապրիլի

Նավթի առևտուրը, որ մինչև այժմ Բաքվի հարստության գլխավոր աղբյուրն է եղել, այժմ կատարյալ տագնապի մեջ է գտնվում, և այդ ահա երկու տարուց ավելի է: Այո երկու տարվա ընթացքում հանքատերերը և գործարանատերերը մեծ վնաս կրեցին, չնայելով այն հանգամանքի վրա , որ բնությունը առատորեն դուրս է հոսում նավթը, որի համար հանքատերերը տեղ անգամ չեն գտնում պահելու և շատերը նորից ստիպված են հոսանքի առաջն առնելու համար կապել իրանց նավթահորերի բերանը: Հավատացնում են, թե, եթե մեծ պահանջ լինի, հանքատերերը կարող են օրական կես միլիոնի չափ սև նավթ բաց թողնել իրանց հանքերից, բայց տարաբախտաբար օրական պահանջը հազիվ թե մի հարյուր հազարի է հասնում, և սորա պատճառն այն է, որ գործարաններից շատերը դադարեցրել են իրանց գործունեությունը: Բայց այնուամենայնիվ Ռուսաստան գնացած ֆոտոգենի քանակությունը համեմատաբար տարեցտարի ավելանում է, ինչպես 1878 թվին ուղարկված էր 6 000 000 տուփ, իսկ անցյալ 1879 թվին համարյա թե մոտ 7 000 000 փութ, իսկ այս տարի եթե ոչ ավել, գոնե պակաս էլ չի գնա: Սորա պատճառն այն է, որ ազատ կապիտալ ունեցող գործարանատերերը, ուշադրություն չդարձնելով կրիզիսի վրա, տարեցտարի իրենց գործունեության շրջանը ընդարձակում են, մինչդեռ մանր և կապիտալ չունեցող գործարանատերերի թիվը օրից օր պակասում է և գուցե մի ժամանակ սոքա բոլորովին կուլ գնան: Մեծ գործարանատերերի վնասը այնքան չի, ինչքան փոքրերինը, որովհետև առաջինների գործունեության շրջանը ինչքան լայնանում են, նույնչափ նոքա կարողանում են ֆոտոգենը էժան պատրաստել, քան թե փոքրերը: Մեծ գործարանատերերից շատերն ունեն սեփական նավթային հանքեր, իսկ չունեցողներն էլ մեծ քանակությամբ սև նավթը համեմատաբար էժան են առնում, քան թե քիչ առնողները: Բացի այդ` առաջիններից շատերը ունեն նավթային հանքերից մինչև գործարանները սեփական նավթախողովակներ (нефтепровод), որի միջոցով նոքա թեթև ծախսով հասցնում են իրենց նավթը, մինչդեռ այդպիսի նավթախողովակներ չունեցողները միմիայն բերելու համար ծախսում են երեք կամ չորս կ. ամեն մի փութի համար: Վերջապես մեծ գործարանատերն ունի սեփական նավեր, որոնցով իր ժամանակին, առանց ուրիշի դիմելու, հասցնում է շատ էժան գնով Ռուսաստան: Աչքի առաջ ունենալով այդ հանգամանքները, շատ հեշտությամբ կարելի է գուշակել մանր գործարանատերերի ապագան, մանավանդ տեղացիների, որոնց սպասում է կատարյալ սնանկություն: Տեղացիներից նույնիսկ մեծ գործարանատերերի ապագան ևս աննախանձելի կլինի, եթե նոքա իրանց գործերը շարունակեն այնպիսի անհեռատեսությամբ, ինչպես մինչև օրս: Այս փաստը հաստատելու համար բավական է մի օրինակ բերել այստեղ. մի շվեդացի կապիտալիստ Նոբել անունով, որ շատ ժամանակ չէ սկսել Բաքվում պարապել նավթային առևտրով, 1878 թվին հանքերից մինչև գործարանները նավթ կրող սայլապանների հարստահարության առաջն առնելու համար, նա ամենառաջինն եղավ նավթախողովակ շինողներից և երկար ժամանակ նա մեծ օգուտներ քաղեց այդ բանից, ինչպես 1878 թվին օրական միմիայն նավթ կրելու համար, բացի իրան գործարանի համար, ուրիշներից ևս ստանում էր մոտ 600 ռ., մինչդեռ տեղացիներինը, ինչպես իրանք ասում են, արաբաչիները քանդում էին: Քսան տարվա ընթացքում տեղացիներից մեկը չգտնվեցավ, որ այդ բանը մտածեր, և այդ շատ հասկանալի է, որովհետև նոքա առևտրի մեջ ամենավախկոտներն են, որոնք ոչ մի բանում չեն կարողանում ինիցիատոր դառնալ: Սորանց համար եփած պիտի լինի, որ ուտեն, որովհետև իրանք եփելու խելք չունեն: Աշխարհի մյուս կողմից գալիս է մի որևիցե Նոբել կամ ուրիշը և օրինակ դառնում տեղացիների համար: Բայց այդ բավական չէ. հիշյալ Նորելը այժմ ունի այնպիսի նավեր (наливная суда), որոնցով ֆոտոգենը ուղարկում է Ռուսաստան առանց տակառների, իսկ տակառները շինել է տալիս Ռուսաստանում, որտեղ համեմատաբար նորան էժան են նստում և, բացի այդ, տակառներում տանելը մեծ վնաս է, մանավանդ, ամառ ժամանակ, երբ արեգակի տաքությունից ֆոտոգենը տակառներից Ռուսաստան տանելու ժամանակ դուրս է հոսում:


Наш онлайн кинотеатр   leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Leninakan.com - сериалы, фильмы, стихи, анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Страница 4 из 7«1234567»
Поиск:



Новые и старые Армянские фильмы, вы можете смотреть в разделе все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Армянского Кино вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы. На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские фильмы и популярные Армянские сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число Армянских фильмов и Армянских сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть Армянские сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.


Рейтинг@Mail.ru