Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 1 из 11
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи: Հասմիկ Սերմարիչա | Hasmik sermaricha » ՀԱՅԵ՛Ր... ԵԿԵ՛Ք, ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ
ՀԱՅԵ՛Ր... ԵԿԵ՛Ք, ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ
ՀասմիկСмотреть № - 1.

Афиша




Группа: Модераторы
Сообщений:56
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՀԱՅԵ՛Ր... ԵԿԵ՛Ք, ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
ՀասմիկСмотреть № - 2.

Афиша




Группа: Модераторы
Сообщений:56
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶԱՆՈՒՄ...

ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ...

facebook - ում՝ Աշոտ Կարապետյանի մոտ, կարդացի «Օտարամոլությունը մեզանում» հոդվածն (հեղինակը չկա. թաքնված է), որը սթափության ահազանգ է բոլորիս՝ հայերիս համար: Մենք պարտավոր ենք արդեն շատ լրջորեն մտահոգվել ու միջոցներ ձեռնարկել՝ մեր լեզուն, կործանումից փրկելու ուղությամբ:
Նշված բոլոր փաստերն անչափ ճչուն են ու ամբողջովին համապատասխանում են եղած իրականությանն: Առաջին հայացքից անչափ զավեշտական թվացող հայ մարդու օտարամոլությունն, իրականում, հայ ազգի ողբերգության հիմնաքարն է, որի վրա դարսոտված են բոլոր ժամանակներում կուտակված՝ եղած, եղող ու դեռ սպասվող արհավիրքներն...
Հեղինակը՝ շատ ճկուն ու բոլորին մատչելի պարզաբանումներով, տվել է Հայաստանում տիրող ազգայնամոլության խայտառակ պատկերն ու նրա ազգակործան արատի առկայությունն, որի դեմ պայքարելն, իրոք, բնավ էլ օտարատյացություն չէ:
Հազարամյակներ անցած՝ հայոց լեզվի արդիական առօրյան հայենիքում (ինչպես և հայրենիքից դուրս), այսօր ոչ միայն զավեշտական է, իչպես և՛ լալու, այլ արդեն համար առաջին վտանգն է՝ լինել-չլինելու...
Օտարամոլությունն այն մեծ խոցն է, որը կարիք ունի բուժման...
Այս արատավոր ախտն, որով միշտ վարաքված է եղել հայությունն, արդեն այն աստիճան է բորբոքված, որ այն բուժելու՝ կանխելու համար, արդեն հատուկ մոտեցում է պահանջվում:
Արդյոք ու՞ր է նայում հայ մտավորականությունն... Ինչու՞ է այսպես ցեցոտված մայրենին... Ու՞ր է հային ապերեցնող մերսոպյան տառերի այն հանճաեղ ոգին, որը դարերի ու արհավիրքների միջով անցել ու Մատենադարան է կերտել... Անգամ կոտորածի եղեռական տարիներին՝ մահամերձ եղող հայ տատիկների կրծքերի վրա, շնչել՝ ապրել են մեր մագաղաթներն, բայց այսօր պատրաստ են լալու՝ ողբալու...
Ու՞ր են հայ մտավորականներն, ու՞ր են հայ լեզվաբաններն, ու՞ր է հայ մարդու սթափությունն ու արժանապատվությունն...
...Թե Հայաստանում տիրող քաղաքական «Աթոռապայքարի» քաոսն, արդեն եղծել է նաև հայ մտքի դեմքն ու ոգին...
Հայե՛ր, այս ահազանգն՝ ահազանգի, վերջապես, ուշգի եկե՛ք...
Այն ազգն, որը զուրկ է արժանապատվությունից և չունի սեփականի ինքնագիտակցում, նա ի՜նչ այլ լեզվով էլ խոսի ու փայլատակի, միևնույն է, նա ոչ մի տեղ՝ տեղ չունի, առավել ևս՝ խոսել իրավունքից ու պահանջել արդարություն...
Սեփական լեզուն կամոք ոչնչացնելն՝ այս ողբերգությունն, այն էլ այն պարագայու՞մ, երբ դեռ օդի մեջ՝ մազից կախված, ճոճվում է ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ, կասեի՝ ոչ թե խելացնորություն է, այլ արդեն կազմակերպված ճկուն քայլ, որի իրագործումով, իրոք, կլուծվեն հայոց բոլոր հարցերն՝ ոչնչացնելով հայ և հայություն հասկացողություններն...
Թանկագին «ԳԵՐԶԱՐԳԱՑԱԾ» հայե՛ր, այս ի՞նչ է կատարվում. սեփական տան մեջ ինքնասպանությա՞մբ եք զբաղված, տնավարի՞ եղեռն եք սարքել... Էլ հայրենիքում բա՞ն չմնաց անելու՝ ծախել ծախծխելու, ունեցած լավն փնովելու և արատավորելու, խումբ-խումբ կազմած՝ իրար հոշոտելու և ոհմակներ խաղալու, որ արդեն որոշել եք բազում լեզուներ իմացող գիտակնե՞ր խաղալ՝ հայ մարդու բերանում նրա լեզուն կտրելո՞վ...
Ուշադրություն. խոսքս ուղղված է հայոց լեզուն պաշտոնապես բոլոր եղծողներին ու «քաղաքակիրթ» երևալու՝ նման խաղին վազողներին...
Լավ լսե՛ք ու ականջներիդ օղ արե՛ք. դա անբարոյականություն է... Դուք՝ ձեր սեփական կամքով, թույլ եք տալիս, որ օտարը տիրի ու այլասերի ձեզ...
Այո՛, դա անբարոյականություն է, և ոչ թե՝ լեզուների իմացություն: Ապրել իր հայրենիքում ու չիմանալ իր մայրենի լեզուն, սա անհնար է մեկնաբանել ոչ մի լեզվով: Աշխարհուն նման բան ոչ մի տեղ գոյություն չունի. ոչ մի ազգ՝ իր հայրենիքում, երբեք ուրիշին չի նախընտրում՝ անտեսելով իր սեփականն:
Մինչև այս հոդվածը կարդալս, ես գիտեի, որ եղած բոլոր պատերազմների մեջ, ամենավաթարագույնն ու հաղթողը՝ կենցաղային պատերազմն է, սական այսօր, սարսափի ծանր ընկալումով, հասկացա, որ դրան գերազանցող էլ կա. դա ազգուրացությունն է...
Հայաստանում (ինչպես և՛ աշխարհում), թե դեռ կան հայ սթափ մարդիկ, որոնք հասկանում են օտարամոլություն սպասվող հետևանքներն ու զորու են կանխել այդ ողբերգությունն, իրագործե՛ք այդ հերոսական սխրանքն՝ փրկե՛ք մայրենին, որն մեր՝ հայ ազգի գոյության գրվականն է...

ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
ՀասմիկСмотреть № - 3.

Афиша




Группа: Модераторы
Сообщений:56
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Օտարամոլությունը մեզանում


Հայոց օտարամոլության մասին մեր մեծերը շատ են ասել: Ասել են ցավով և այն հույսով, որ իրենց ասածը մեզ օգնելու է ազատվել այդ ախտից: Երևի օգնել է, եթե հայ ենք մնացել: Այժմ, սակայն, ամերիկյան ֆիլմերը հեղեղել են էկրանները, ամերիկյան խրատատուները մեզ ապրել են սովորեցնում, անգլերենն սկսում է դառնալ նույնքան պարտադիր, որքան առաջ ռուսերեն իմանալը:Լեզուներ իմանալը հրաշալի բան է: Շատ շատերն են ասել` «Որքան լեզու գիտես` այնքան մարդ ես»: Այսինքն` այդքան մարդու, այդքան ազգության հետ կարող ես շփվել, ազատորեն հաղորդակցվել, մշակույթից օգտվել: Բայց մի՞թե իմաստուն խոսքն ասողները ենթադրել են, թե բազմալեզվյան իմացության իրենց հորդորը ենթադրում է հայերեն չիմանալ:Մի՞թե, իսկապես, այլոց լեզուն իմանալն արդարացնում, փոխհատուցում է սեփական լեզուն չիմանալը կամ այն կենցաղային հաղորդակցման ոլորտով սահմանափակելը (ինչը լեզվի անխուսափելի մահն է): Սխա՞լ հարցադրում է, մտացածի՞ն: Բայց արդյոք դա սոսկ սխա՞լ է: Եվ եթե սխալ է, ապա նույն սխալը չե՞նք կրկնում: Ընդսմին` շատ ավելի կըրքոտ ու խանդավառ, քան նախկինում, երբ առաջին ռուսական դպրոցներն էինք բացում հայ երեխաների համար: Իսկ գուցե գործին կօգնի՞ այն գիտակցումը, որ դա ո՛չ անցյալում, ո՛չ էլ ներկայում սխալ չէ բնավ, այլ մեր մեջ դարավոր ստրկությունից ժառանգություն մնացած օտարամոլություն:
Ինչ ասեք կարելի է լսել «լուսավորյալ» օտարախոսի շուրթերից` է՛լ «մարդու իրավունքների» վկայակոչում (իմ երեխան է` տալիս եմ ռուսական դպրոց), է՛լ միջազգային փաստաթղթերից մեջբերումներ (առանց բացառության` թյուր մեկնաբանությամբ), է՛լ օտար մշակույթի և լեզվի փառաբանում (բայց, մի՞թե, ասենք, ռուսական հզոր մշակույթը և ռուսաց գեղեցիկ լեզուն կարիք ունեն այլազգիների որևիցե պաշտպանության), է՛լ սեփական լեզվի իբր սահմանափակ գործածության անխուսափելիություն («քո հայերենով հեռու չես գնա»):
Իսկ պատճառների պատճառը, հիմքերի հիմքը մեր մեջ դարերով կուտակված և մեզանից յուրաքանչյուրի մեջ բարդույթ դարձած օտարամոլությունն է:
Վերջիվերջո, ինչո՞ւ իրերն իրենց անուններով չկոչենք, ինչո՞ւ չասենք դառը ճշմարտությունն ինքներս մեր մասին, որքան էլ մեր ականջը սովոր է գովասանքի: Մանավանդ` նոր բան չենք ասում, այլ հիշում ենք մեր մեծերի ճշմարիտ խոսքը, սրտի ցավով արված նախազգուշացումը, որ ամեն անգամ, ամեն նոր սերունդ զարմանալի անհոգությամբ անտեսում է:
Դեռ ավելին` սեփական մեղքը չտեսնելով, սովորություն ենք դարձրել միայն ու միայն օտարներին մեղադրել մեր իսկ օտարամոլության, դրա կործանարար դրսևորումների ու հետևանքների համար (եթե, իհարկե, գլխի ենք ընկնում` մեծ ուշացումով, մեզ բնորոշ «հետին խելքով»): Բայց մի՞թե չի նախազգուշացնում Րաֆֆին «Խենթի» շուրթերով. «Հայը ինքն է փորել իր ազգային շինվածքի հիմքը, և ինքն իր ձեռքով է կործանել իր սուրբ և նվիրական հաստատությունները…Ինչո՞ւ ենք մեղադրում օտարներին»:
Օտարները մեղավոր չեն մեր օտարամոլության համար: Այնպես որ (ինչ արած, հարկ է լինում կրկնելու) հայերի օտարամոլության դեմ խոսել` բոլորովին չի նշանակում օտարների դեմ խոսել:
Խոսել հայոց օտարամոլությունից` չի նշանակում նաև վատաբանել սեփական ազգը: Ընդհակառակը: Իսկ միայն գովասանության հակված «սուտ ազգասերների» հնարավոր կշտամբանքին ի պատասխան հիշենք Միքայել Նալբանդյանի հստակ բացատրությունը սեփական ազգային արատների բացահայտելու անհրաժեշտության մասին. «Հայերի միջից շատ մարդիկ անպատճառ կամենում են, որ թագավորե սուտը և թաքնությունը, բայց ամենայն բանիմաց և ճշմարտասեր հայի վերա պարտականություն կա պատժել և պատուհասել բերանով և գրչով ազգի պակասությունքը, հրապարակել նորանց այնքան, մինչև որ ազգը տեսանելով յուր վերայի կեղտը զզվի, գարշի և խնամ տանե լվանալու և մաքրելու յուր անձը» («Հիշատակարան»):
Իհարկե` տհաճ զբաղմունք է: Որքան ավելի շահեկան կլիներ մերժել օտարամոլության երևույթը հայոց մեջ, կամ մեղմացնել դրա վտանգը զանազան հորդորներով («բոլոր ազգերին էլ հատուկ է օտարամոլությունը», «փոքր ազգը պիտի հարմարվի» և այլն): Իսկ հայաստանաբնակ հայերի օտարախոսությունը որքան ավելի ձեռնտու է բացատրել հայոց բնածին տաղանդներով, լեզվական բացառիկ ունակություններով…
Բայց շարունակենք մեր տհաճ զբաղմունքը և, տոգորվելով Մկրտիչ Պեշիկթաշլյանի համարձակությամբ, իրերն իսկապես կոչենք իրենց անուններով. «Ազգատյացը կը սիրե օտարին խաբեբա փետուրներովը զարդարվել ու անով պարծիլ օտարներուն առջին. ողորմելին չի՛ գիտեր, որ վերջապես անոնք կը փետտվին, ու ինքը կը մնա մերկ ու խայտառակ» («Խոսեցյալ ի կաճառս ընկերության համազգյաց»):
Այո, սիրում ենք, շատ ենք սիրում պարծենալ օտարի փետուրներով: Մոռացե՞լ եք, քիչ էր մնում բոլորին, այդ թըվում ռուսներին, համոզեինք, որ հայը ամենալավ… ռուսն է: Այժմ էլ ահա, անգլերենն ենք սերտում` ազգովին, մոլեգին, ինքնամոռաց: Ամերիկացի ենք տեսնում թե չէ (անգամ հայերեն խոսող), իսկույն մեր փետուրներն ենք ցույց տալիս` անգլերեն ենք խոսում` գովեստի ակնկալիքով` «Oh, well, your English is quite good»:
Օտարի խաբեբա փետուրները…
Ավելի լավ չես ասի: Սիրում ենք, սիրում ենք օտարին ծառայել, օտարի լեզուն, նրա մշակույթը, նրա տնտեսությունը զարգացնել, նրա հարստությունները բազմապատկել:
«Կարելի էր մեզ համեմատել հրեաների հետ, բայց տարբերությունը մեծ է, ավելին` նաև այս վարքագծով «մենք հակապատկերներ ենք հրեայի» (Հայկ Ասատրյան): Հրեաները հավաքվում են իրենց պատմական հայրենիքում (չվարանելով պաղեստինցիներին զրկել նույն իրավունքից), մենք` ցըրվում: Հրեան օտարին իսկ ծառայելիս իր ազգի համար նպաստավոր գործ է անում, անգամ ստորության է դիմում հանուն ցեղային ինքնապաշտպանության: Մինչդեռ հայն օտարի ամենահավատարիմ ծառան է ոչ միայն օտարության մեջ` հարկադրաբար, այլև իր սեփական հայրենիքում` կամովին:
Հայրենիքից դուրս օտարին ենթարկվելը, անգամ ապազգայնանալը կարելի է իսկապես հասկանալ (բայց` ոչ արդարացնել): Իսկ սեփական հայրենիքո՞ւմ: Եվ սա նոր բան չէ: Հայաստանաբնակ ադրբեջանցիների հետ դրկից հայերը ադրբեջաներեն էին խոսում:
Օտարի փետուրներն այսօր առավել քան «խաբեբա» են` գրավիչ, հմայիչ, դյութող: Հապա ինչպես. եվրաինտեգրում, արևմտյան արժեքներ, գլոբալացում, քաղաքացիական հասարակություն, Ամերիկյան համալսարան, Սլավոնական համալսարան, Ֆրանսիակա~ն համալսարան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բարեսիրտ ու շռայլ արտասահմանցի բազում խորհրդատուներ…
Բնավ էլ խավարամտության դրսևորում չէ տողերիս հեգնանքը: Ոչ էլ որևէ լեզվի, որևէ մշակույթի, այլազգիների որևէ նվաճման նսեմացում կամ այլամերժության սերմանում:
Եվ, իսկապես, ինչպես կարելի է չսիրել անգլերենը` Շեքսպիրի, Բայրընի, Դիքենսի, Թեքերեյի, Բ.Շոուի, Հ.Ուելսի, Մոեմի, Ջ.Ջոյսի, Ջեկ Լոնդոնի, Մարկ Տվենի, Դրայզերի, Հեմինգուեյի, Օ’Հենրիի, Ֆոլկների, Ֆիցջերալդի, Ապդայկի, վերջապես մեր մեծ հայրենակցի` Ուլյամ Սարոյանի լեզուն: Ինչպես կարելի է չհիանալ Ամերիկայով` հեքիաթային նվաճումների այդ երկրով, բոլոր տարագիրներին տեղ տվող «ժողովրդավարական» պետությանը, արդեն շուրջ երկու միլիոն հայ մարդկանց երկրորդ հայրենիքով:
Բայց ինչո՞ւ այսպես մոլեգին, ինչո՞ւ այսպես հիվանդագին, ինչո՞ւ այսպես գլխապատառ` դարձյալ մոռանալով սեփական արժեքները, դարձյալ հետին պլան մղելով հայրենի լեզուն: Մի՞թե անգլերեն սովորելու կամ հետբուհական վերամասնագիտացման համար մեզ անհրաժեշտ է անգլալեզու համալսարան:
Ոչ պետական բուհերն ինչո՞ւ են իրենց գովազդներում նշում (ուղղակի խախտելով «Լեզվի մասին ՀՀ օրենքը»), թե առարկաների մի մասը «ուսուցանվում է անգլերեն»:
Որտեղի՞ց բուսնեցին զանազան ու զարմանազան կազմակերպությունները (դրանցից մեկը, օրինակ, կոչվում էր «Փոքրիկ իշխան»), որոնք սիրահոժար պատրաստ են հայ երեխաներին օտար լեզու սովորեցնել… անգամ մինչև դըպրոց հաճախելը:
Ո՞ր իմաստունն է մանկապարտեզներում օտար լեզու սովորեցնում, ո՞ր մանկավարժական հանճարն է հրահանգել հայ երեխային առաջին դասարանի առաջին իսկ օրից մեկից երեք լեզու սովորեցնել` հայերեն և երկու օտար լեզու` որպես կանոն` ռուսերեն և անգլերեն:
Իսկ ինչո՞ւ են, օրինակ, Ֆրանսիայում առաջին օտար լեզվի ուսուցումը սկսում միայն չորրորդ դասարանից (և մեզանում էլ կան մասնագետներ, որոնք մեծ վտանգ են տեսնում մինչև հարազատ լեզուն յուրացնելը օտար լեզու սովորելու մեջ):
Եվ պատահակա՞ն է արդյոք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մինչև օրս չի մշակել ու հաստատել հանրակրթական դպրոցում օտար լեզուների ուսուցման կարգի վերաբերյալ որևէ նորմատիվային փաստաթուղթ: Լեզվական ստրկացման սպառնալիքը Օտարամոլության մի իսկական ցուցահանդես է Երևանի արտաքինը` գովազդները, անվանումները, ցուցանակները: Հայաստանի մայրաքաղաքը հիշեցնում է գաղութացված բնակավայր: Վրաստանը կամ Ուկրաինան միջազգային կազմակերպությունների հետ մեզանից պակաս չեն համագործակցում, սակայն ո՛չ Թբիլիսին, ո՛չ Կիևը այդպես չեն խոնարհվել օտար լեզուների առջև: Մեր «անցումային» օրերի բնութագիրներից մեկն այն է, որ հայաստանյան շատ տնտեսավարողներ ձգտում են իրենց անվանել օտար լեզուներով ստուգաբանվող-իմաստավորվող բառերով ու բառակապակցություններով: Թե՛ լեզվական օրենսդրությունը, թե՛ ընդունված կարգը ենթադրում են, որ տվյալ երկրի հաստատության պետական լեզվով անվանումը թարգմանվում է այլ լեզուներով: Օրինակ, բեռնափոխադրման «Ապավեն» ընկերությունը, որ միջազգային լայն կապեր ունի և բարձր է համարում, արտասահմանյան գործընկերներին հայտնի է հենց «Apaven» անունով: Կամ՝ «Անելիք բանկ», «Աշտարակ կաթ», «Արձագանք» և այլ անվանումները: Սա՛ է ճիշտը, արժանավայել վերաբերմունքը, լեզվական բարձր ճաշակի ապացույցը:
Այնինչ աջ ու ձախ կարելի է հանդիպել, թեկուզ մեսրոպատառ, սակայն ոչ հայերեն անվանումների՝ «Սթար», «Սքուեր ուան», «Քուին բուրգեր», «Քուին քեյք», «Ուլտրա պլյուս», «Վերշինա», «Վեկ», «Կրաշ», «ՔամԷնգո», «Նեքստ», «Դուետ», «Էներջի սերվիս» և այլն: Լեզվական օտարամոլությունը հեղեղել է հայաստանյան հեռուստաեթերը. «XXL», «Tabula rasa» («Հ1» հ/ը), «Մարկետ շոու», «Սեկտոր – PRO», «Սփոթ-էքստրա» («Հ2» հ/ը), «Բլից», «Էքսպրես», «Էքսքլուզիվ», «TV Shop» («Արմենիա» հ/ը), «Պոդիում», «Շոուբիզ», «Նոստալջիգ», «Մասկիշոու» («Շանթ» հ/ը), «Թեստ-շոու», «Դելիկատեսներ» («Երևան» հ/ը), «Ջազ լայֆ», «Բիզնես» («ԱԼՄ» հ/ը), «Կասկադ ռիելթի», «Սիգմա», «Կոմպրոմիս» («Կենտրոն» հ/ը), «Ֆորմատ», «Մոդուս Վիվենդի», «Souse», «Cheaters» («5» հ/ը), «Non Stop», «Love Story», «Հիթ Օլիմպ» («Դար 21» հ/ը), «Էքսպրոմտ», «Էներջի», «Select», «Բոնուս», «Կլիպ մենյու» («Նոր ալիք» հ/ը): Առհասարակ, օտար անվանումը, եթե դա հատուկ անուն է, ընդունված է տառադարձել սեփական լեզվին բնորոշ հնչյունական համակարգի օրինաչափություններով: Այսպես՝ «Նյու Յորք», «Լոս Անջելես», «Բուենոս Այրես», ոչ թե «Նոր Յորք», «Հրեշտակներ», «Բարի քամիներ» և այլն:
Ուրեմն, եթե մենք հայերենով անվանում ենք «Նեքստ» կամ «Կրաշ», ապա դրանով իսկ անգլերենի հասարակ անուններին («հաջորդ», «շառաչյուն») հայերենում տալիս ենք հատուկ անունի կարգավիճակ:
Իհարկե, հայաստանյան արդի տնտեսավարողները, ինչպես նաև դրանց անվանումները գրանցողներն ու դրանց հետ գործարք կատարող պետական ատյանները այդքան չեն խորանում: Սակայն ցանկալի էր (եթե չկա պետական լեզվի մասին հոգացություն և լեզվական պատասխանատվության զգացում) գոնե տարրական ճաշակի առկայություն. այդ դեպքում, օրինակ, «ՔամԷնգո»-ն ուսանողներին «համեղ կարտոֆիլ» ուտելու իր հրավերը կարող էր ոչ թե թխել անգլերենից («Come and go»), այլ շատ ավելի գրավիչ դարձնել՝ «արի ու գնա», «ելումուտ» և այլն:
Վտանգի գիտակցումը

Հայերենը, որպես բառակազմական անսպառելի զորույթի մի համակարգ, կարիք չունի օտար բառերի անհարկի և, շիտակն ասենք, այդօրինակ անմիտ գործածության:
Առավել անհանգստացնողը անգլերենի հաղթարշավն է միջնակարգ դպրոցում` ի հաշիվ առայժմ մյուս օտար լեզուների` ռուսերենի, ֆրանսերենի, գերմաներենի: Հստակ լեզվաքաղաքականության բացակայության պայմաններում դպրոցների ղեկավարությունը «անգլիացնում» է օտար լեզուն դպրոցում: Շատ վտանգավոր հեռանկար է ուրվագըծվում` դարձյալ լինելու է աշխարհի հետ մեր հաղորդակցման մեկ միջնորդ լեզու. առաջ ռուսերենն էր, շուտով` անգլերենը:
Եվ թող զավեշտական չթվա հարցադրումս` մի՞թե հայերի հաջորդ սերունդը Տոլստոյ և Պուշկին, Գյոթե և Հայնե, Բալզակ և Դյումա կարդալու է… անգլերեն թարգմանությամբ… որովհետև չի իմանալու ոչ միայն որևէ այլ օտար լեզու, այլև մոռանալու է իր հայրենի լեզուն: Այդ ո՞ւմ է սա զավեշտ թվում: Մոռացա՞ք Հայաստանում ծնված ու մեծացած հայ մարդուն, որը, վերահայանալու ներքին պահանջ զգալով, ձեռքն է վերցնում Րաֆֆու «Սամվելը»… ռուսերեն: Դա զավե՞շտ է:
Օտարամոլությունը հայոց ամենամեծ արատն է, ազգակործան չարիք, որի դեմ հարկավոր է պայքարել: Այդ պայքարը ոչ մի եզր չունի օտարատյացության հետ:
Պետք է, հույժ անհրաժեշտ է իմանալ օտար լեզուներ, հաղորդակցվել օտար մշակույթներին: Բայց դա կարելի է անել և հարկավոր է անել արժանապատվորեն, այլ ո՛չ ինքնամոռաց, ո՛չ ինքնանվաստացման մոլուցքով, օտարամոլի խանդավառությամբ:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи: Հասմիկ Սերմարիչա | Hasmik sermaricha » ՀԱՅԵ՛Ր... ԵԿԵ՛Ք, ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ
Страница 1 из 11
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.