Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 10 из 10«128910
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Ռազմիկ Դավոյան | Razmik Davoyan | Размик Давоян
Ռազմիկ Դավոյան | Razmik Davoyan | Размик Давоян
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM



____1940թ. հուլիսի 3-ին ՀՍՍՀ Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում ծնվել է Ռազմիկ Դավոյանը:
____1957թ. Գյումրիի «Բանվոր» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը:
____1958թ. ավարտել է Գյումրիի բժշկական ուսումնարանը՝ ձեռք բերելով բուժակի մասնագիտություն:
____1963թ. լույս է տեսել նրա առաջին` «Իմ աշխարհը» ժողովածուն:
____1964թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: Ուսանելուն զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում՝ որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ:
____1963-1970թթ աշխատել է նաև «Գրական թերթ»-ի խմբագրությունում՝ սկզբում որպես սրբագրիչ, իսկ 1965թ.-ից սկսած` որպես պոեզիայի և արձակի բաժնի վարիչ:
____1964թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:
____1967թ. լույս է տեսել նրա «Ստվերների միջով» գիրքը:
____1970-1977թթ ավագ խորհրդական է եղել սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: Այնուհետև աշխատանքի է անցել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գրականության և արվեստի գծով պետական մրցանակների հանձնաժողովում՝ որպես քարտուղար:
____1975թ. լույս է տեսել նրա «Կեղևդ բաց արա» գիրքը:
____1975-1990թթ եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:
____1976թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Կեղևդ բաց արա» գիրքը (Երևան):
____1979թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Ձմռան փաթիլ, գարնան ծաղիկ» գիրքը (Մոսկվա):
____1985թ. արժանացել է ՍՍՀ պետական մրցանակի դափնեկրի՝ «Պղնձե վարդ» բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուի համար:
____1971թ. արժանացել է լենինյան կոմերիտության դափնեկրի:
____1989թ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի Աղետի Գոտու Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, ինչպես նաև «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ:
____1991թ.-ից եղել է Հայաստանի «Համազգայինի» վարչության նախագահ:
____1994-1996թթ եղել է Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ:
____1999-2003թթ եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական:

____Տարբեր տարիների հրատարակել է գրքեր` հայերեն («Ռեքվիեմ»` 1969թ., «Խաչերի ջարդը»` 1972թ., «Մեղրահաց»` 1973թ., «Ինչ էր եղել» /մանկական/` 1977թ., «Պոեմներ»` 1980թ., «Տաք սալեր»` 1983թ., «Տխուր փիղը» /մանկական/` 1985թ., «Կենսական էներգիայի ուսմունքը» /տեսական/` 1998թ., «Ոգեղեն հաց»` 2001թ. և այլն), ռուսերեն («Сердцевинка дерева»` 1980թ. , «Эпос юности»` 1982թ., «Золотая сеть»` 1987թ., «Беспредельная гора»` 1988թ. և այլն), չեխերեն («Пергаментова Соpа»` 1989թ,) և անգլերեն (Selected Poems` 2002թ.) լեզուներով:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 46.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ճերմակ բարձերի խլության մեջ
Խուլ տկտկում է սիրտս վախից.-
-Քեզ ո՞վ է տվել այդքան տագնապ,
Քեզ ո՞վ է տվել այդքան թախիծ:

Քեզ ո՞վ անիծեց՝ անհունի մեջ
Ցավի ձեռքերը գուրգուրելու,
Եվ նրա առջև ծունկի եկած
Հառաչելու և աղոթելու:

Քեզ ո՞վ օրհնեց, որ ցավը հավետ
Քո լույս ձեռքերը արյունոտի,
Որ դու չթողնես նրան հանկարծ,
Որ զորանալով, մեծանալով
Նա քո մարմինն էլ պատառոտի:

Ի՞նչ ես թողել դու, ի՞նչ երազներ,
Ի՞նչ կարոտների, ցավերի բերդ,-
Ո՞վ է կանչում քեզ, ով է կանչում,
Որ տարրալուծի անհունի հետ:

Նա՞, որ արցունքիդ քողը հագավ
Ու քո աչքերի մշուշը հեզ,
Եվ հեռացավ ու… և հեռացավ
Ճիշտ երազի և սուտ աստղի պես:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 47.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԱՆՏՈՒՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ

Մի սրտամաշ կանչով օրորվելով անվերջ,
Հետևելով իրենց սարսափահար ներուն,
Սև ցուլերի նման, մթին գիշերվա մեջ,
Վագոնները փութով իրար պոզահարում
Ու գնում են առաջ անիրական ձայնով,
Ասես պիտի կորչեն անհայտ այս աշխարհում:

Վագոններում նստած ուղևորներ անթիվ,
Իրենց առօրեական հոգսերի մեջ թաղված,
Կամ ծամում են երգեր, կամ խմում են գինի,
Կամ իրար են նայում հայացքներով շաղված,
Կամ քնում են և կամ իրար ընդմիջելով
Լիրբ, վավաշոտ, տխուր պատմություններ պատմում՝
Մի կերպ կյանք են դարձնում կյանքը աղավաղված:

Թանձրանում են դանդաղ լույսերը թո՜ւյլ, դեղի՜ն,
Հորանջում են ծխով մոխրամանները բաց,
Դռներն իրար վրա աղմուկներ են դարսում,
Ներս է մտնում ահա ուղեկցողը հարբած,
Նրա համար ոչինչ չկա այս աշխարհում,
Եվ աչքերը ասես նժույգներ են արնոտ՝
Մութ հոնքերի ծալվող աղեղներով թամբած:

Ու փնտրում են նրանք, այդ աչքերը վայրի
Անտոմս ուղևորներ, մարդիկ, որոնք հիմա
Դրամ պիտի դնեն դեղին ձեռքերի մեջ,
Եվ նա պիտի առնի,
Ծռմռվելով ժպտա
Ու գոհանա, գնա:

Թանձրանում են դանդաղ լույսերը թո՜ւյլ, դեղի՜ն,
Հորանջում են ծխով մոխրամանները բաց,
Դռները խուլ դարձյալ աղմկում են մի քիչ,
Հեռանում է դանդաղ ուղեկցողը հարբած:

Ու էլ չկան արդեն անտոմս ուղևորներ.-
Հիմա բոլորն արդեն օրինավոր որբեր,
Հիմա բոլորն արդեն հավասար են իրար,
Եվ էլ չկան ինչ-որ հարազատներ, խորթեր.-
Հիմա բոլորն արդեն վայրի այս թափորին
Եվ ճորտեր են, և տեր:

Անտո՛ւն ուղևորներ, անտո՛ւն ուղևորներ,
Ոչ ոք չի հարցնում ձեզ, թե դուք ո՞ւր եք գնում,
«Անտո՛ւն ուղևորներ, անտո՛ւն ուղևորներ»՝
Վագոնների չորուկ չխկրտոցն է կրկնում,-
Անհայրենիք, անտուն կրակների նման
Ինչո՞ւ այս աշխարհի անկյուններն եք ցրվում:

Ո՞ւր եք գնում արդյոք, ոչ ոք չի հարցնում ձեզ,
Եվ դուք կուչ եք գալիս անհայտության վախից,
Ձյուների մեջ ընկած արյան կաթիլի պես,
Կարծրանում եք՝ որպես մի ահարկու թախիծ:

Եվ սրտամաշ կանչով օրորվելով անվերջ,
Հետևելով իրենց սարսափահար ներուն,
Սև ցուլերի նման, մթին գիշերվա մեջ,
Վագոնները փութով իրար պոզահարում,
Ու գնում են առաջ անիրական ձայնով՝
Ասես պիտի կորչեն անհայտ այս աշխարհում:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 48.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՄԵՂՈՒՆ

Երկիրը շո՜գ, քրտնա՜ծ պտտվում էր անվերջ,
Օդը զարհուրելի ժանգահոտ էր բուրում,
Ու տնքում էր կյանքը՝ ցավագնորեն հոգնած,
Երկաթի հոսք տանող անծայր փողոցներում:
Ու տնքում էր կյանքը:
Ու չեմ հիշում ոչինչ:
Ու մշուշը դեղին՝
Ուղեղիս մեջ քնած,
Փոշու հատիկներով գուրգուրում էր բառեր՝
Խեղդող կարոտների զառանցանքով գնած:
Ճկկում էին բառեր:
Ու չեմ հիշում ոչինչ:
Ճկկում էին քնատ ճնճղուկների հանգույն,
Պատեպատ էր խփվում
Մի փուչ իմաստություն՝
Օրերի մեջ տկար,
Եվ կյանք կոչվող անմիտ մի եռուզեռ անգույն:

Ու փողոցներն ահա,
Երկաթի հոսքն անփայլ,
Ու ես մայթի վրա՝
Անմիտ, զառանցական,
Իբրև հավատարիմ իմ օրերի ոգուն՝
Կապում էի իրար
Իմ անցյալն ու ներկան:
Ու տոթը սև, դեղին, կարմիր կայծկլտոցով
Կտցահարում էր իմ երազները թաղված,
Ու մի մեղու,
Ահա,
Անձայն ու անբզզոց,
Աջ ու ձախ էր ճոճվում՝
Օդում կախված:
Մեղուն:
Օդում կախված:
Այնպես:
Առանց ձայնի:
Անհեթեթ էր կարծես,
Զարմանալի անմիտ,
Զարմանալի փափուկ:
Աստված իմ, ի՜նչ մեղու,
Որ թևերը զնգան,
Ու նա ձայն չհանի:

Ու ես սիրո տամուկ բառեր էի փնտրում,
Որ ազատվեմ այդ շոգ մեղկությունից նսեմ,
Ես ինձ տանում էի խորքը անտառների,
Որ մի շշուկ ,
Մի ձայն,
Կամ մի շրշյուն լսեմ:
Ուզում էի ամպեր,
Հեռաստաններ մաքուր,
Ու գետերի խշշոց,
Ու խոտերի սոսավ,
Եվ ինձ թվաց նույնիսկ ինչ-որ ակնթարթում,
Ինչ-որ մի բան սրտի՞ս, թե՞ ականջիս հասավ:

Սակայն երկիրը շոգ,
Պտտվում էր անվերջ,
Մեքենաներն էին փողոցն ի վեր կանգնած.
Եվ, ո՜վ զարմանք,
Մեղուն բեռնաթափը ծակեց,
Ծակե՛ց,
Անցա՛վ մեղուն,
Ու մի հազար դար էլ այն կողմ գնաց:

Երկիրը շո՜գ,
Քրտնա՜ծ,
Պտտվում էր անվերջ,
Օդը զարհուրելի ժանգահոտ էր բուրում,
Ու տնքում էր կյանքը՝ ցավագնորեն հոգնած,
Երկաթի հոսք տանող անծայր փողոցներում:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 49.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԻՄ ԱՉՔԵՐԸ

Նախապես դուք իմ աչքերը չէիք,
Ուրիշինն էիք,
Դուք աչքեր չէիք,
Դուք նման էիք դեմքը զարդարող
Երկու մեծ խալի:
Դուք իմ աչքերը դառնալու համար
Տառապել եք շատ,
Եվ իմ աչքերը մնալու համար
Տառապեք էլի:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 50.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Նա խուլ, համր, անձայն,
Արարչության մեջ էր ապրում երկար.-
Ինչ-որ անհայտության, տարտամության խորքում
Լիքն էր միրաժներով,
Կարծես չկար
Եվ կար:
Եվ չգիտեր՝ ինչպե՞ս հավատա ինքն իրեն,
Ջայնին,
Լռությանը,
Խոսքին,
Տագնապներին,
Հետո մի «Այբ» հանկարծ ճառագելով եկավ՝
Ադամանդե մի մեծ շղթա ձեռին:
Շղթան տեղ-տեղ հալվում, դառնում էր լույս,
Հետո ինչ-որ կիսատ և անորոշ բառեր.
Նա տագնապում էր խիստ, հունցում էր այդ լույսը,
Ձև էր տալիս, ոգի և դարձնում էր գրեր:
Հետո փաթաթում էր սիրով, խանդով, թախծով,
Այն բոլորով, ինչ որ Տերը իրեն տվեց,
Հետո հավատում էր ձայնին, խոսքին, ցավին,
Իր մեծ Լռությանն ու Տագնապներին իր մեծ:

Խուլ դարերի միջով,
Ինքն իր ցավ ու վեճով,
Տառապելով գալիս, փռում է լույս՝
Այն ոգեղեն շղթան,
Ոսկեղենիկ շղթան,
Որից քաշքշում են ամեն ծուռ ու վայրի,
Որից քաշքշում են
Ամեն թուրք ու շեյթան,
Որից ոչ մի օղակ չի նետվում դուրս:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Ռազմիկ Դավոյան | Razmik Davoyan | Размик Давоян
Страница 10 из 10«128910
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.