Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 2 из 10«1234910»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Վահան Տերյան | Vahan Teryan | Ваан Терьян
Վահան Տերյան | Vahan Teryan | Ваан Терьян
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Վահան Տերյան / Vahan Teryan

Բարի գալուստ Վահան Տերյանի կյանքը եւ ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող Teryan.com նախագիծ:

Այս կայքում հավաքված են Տերյանի բոլոր բանաստեղծությունները եւ դրանց թարգմանությունները (մասնավորապես՝ Հայաստանում առաջին անգամ հրապարակվող անգլերեն թարգմանություններ), այլ աուդիո, ֆոտո եւ վիդեո նյութեր: Մեծ բանաստեղծի կյանքը ներկայացված է եռալեզու Կենսագրություն բաժնում եւ կենսագրական լուսանկարների պատկերասրահում: Հոդվածներ բաժնում հավաքված են Տերյանի կյանքի եւ ստեղծագործության ուսումնասիրություններ: Ներկայացված են նաեւ տեղեկություններ եւ լուսանկարներ ամեն տարի Ջավախքում անցկացվող Տերյանական օրերի եւ Գանձայում Տերյանի տուն-թանգարանի մասին:

Teryan.com նախագիծը համագործակցության է հրավիրում Վահան Տերյանի մասին տեղեկություններ, արխիվային նյութեր ունեցողներին: Դիմեք մեզ հետադարձ կապի էջում, եւ Ձեր նյութերը նույնպես կարող են տեղադրվել այս կայքում:
1885թ. հունվար 28-ին Ջավախքում` Ախալքալաք գավառի Գանձա գյուղում, ծնվել է Վահան Տերյանը:
____1897թ. մեկնել է Թիֆլիս, ուր այդ ժամանակ սովորում էին իր ավագ եղբայրները։ Այնտեղ ապագա բանաստեղծը սովորել է ռուսերեն:
____1899թ. ընդունվել և 1906թ. ավարտել է Լազարյան ճեմարանը, ուր ծանոթացել է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։
____1906թ. ընդունվել է Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվել է հեղափոխական գործունեության համար ու տարվել Մոսկվայի Բուտիրկա բանտը։
____1908թ. Թիֆլիսում լույս է տեսել նրա ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվել թե՛ ընթերցողների և թե՛ քննադատների կողմից։
____1915թ. «Մշակ» թերթում հրատարկվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
____1917թ. հոկտեմբերին ակտիվորեն մասնակցել է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մասնակցել է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։
____1919թ. առաջադրանք է ստացել մեկնել Թուրքմենստան՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, սակայն թոքախտ հիվանդության պատճառով ստիպված է եղել մնալ Օրենբուրգում:
____1920 թ. հունվար 7-ին մահացել է Օրենբուրգում:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 6.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Փշե պսակ
1905-1908


ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՓՇԵ ՊՍԱԿ: Այս բաժնի բանաստեղծություններից 6-ը (№ 3—8) Տերյանն է դրել «Փշե պսակ» խորագրի տակ, մյուս 13-ը (№ 1, 2, և № 9—19) նոր ենք ավելացրել. դրանք գրված են նույն շրջանում և ունեն նույն բնույթը։

Առաջին անգամ լույս է տեսել «Հուշարարում», 1908 թ. № 8, երկրորդ անգամ՝ «Մ. ա.» գրքում, «աղբյուր», «հույս», «սեր», «մահ» բառերը՝ մեծատառերով։

Առաջին անգամ լույս է տեսել «Ընկերում», 1906 թ, № 9, Վահան Շվին ստորագրությամբ։

3—8 Գրված են 1906—1908 թթ, ««Փշե պսակ» գրքից» վերնագրով։ Այդ շարքի առաջին բանաստեղծությունն է՝ «Լուսաբացին նա բարձրացավ կախաղան»։ Ձեռագրի հիման վրա №3 բանաստեղծության 10-րդ տողի «սգավոր» բառը փոխարինված է «հեռավոր», 11-րդ տողի «մութ»-ը՝ «սե» բառերով (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1 )։

Տերյանի ձեռագրի հիման վրա ուղղված է 1923—25 թթ. և 1940 թ. հրատարակություններում թույլ տրված սխալը, 5-րգ տողի «սիրով» բառը փոխարինված է «սրտով» բառով (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1):

12-րդ տողի «արթուն» բառը ինքնագրի հիման վրա փոխարինված է «արդեն» բառով (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, №1)։

Ուղղված է 16-րդ տողում թույլ տրված սխալը. «բնության» բառը փոխարինված է «բռնության» բառով, ինչպես՝ ձեռագրում (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1)։ Սխալը կատարված է 1940 թ. հրատարակության մեջ։

9. Առաջին անգամ լույս է տեսել «Երկրի ձայն» շաբաթաթերթում, 1907 թ. № 28, Վահան Տերյան ստորագրությամբ։ Այս բանաստեղծությունը Տերյանը դուրս է թողել «Մ. ա-ից», 1923—1925 թթ. և 1940 թ. հրատարակությունների մեջ դրված է «Սևագրություններ» բաժնում։

Առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթում», 1935, № 1, առանց վերնագրի, «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ։ II-րդ անգամ 1940 թ. հրատարակության մեջ (էջ 383)։ 1950 թ. հրատարակության մեջ դրվում է «Փշե պսակ» բաժնում, ենթադրվելով, որ այն գրված է 1906—1907 թթ.։

Առաջին անգամ լույս է տեսել «Երկրի ձայնում», 1908, № 16, «Քաղաքի երգեր» ցիկլից վերնագրի տակ, նվիրված Ցոլակին։

8, 12, 13. Լույս են տեսել մոսկովյան ուսանողական շրջանում՝ 1906— 1913 թվականներին, 1940 թվականի հրատարակության մեջ դրված են «Սևագրություններ» բաժնում։

14. Առաջին անգամ լույս է տեսել 1935 թ, «Գրական թերթում», № 1, ենթադրվում է՝ գրված է 1906 թ.։ 1940 թ. հրատարակության մեջ դրված է «Անտիպ էջեր» բաժնում։

15—20. Առաջին անգամ լույս են տեսել Վ. Տերյան, «Բանաստեղծություններ» ժողովածուում, Պետհրատ, Երևան, 1940 թ., էջ 415, 423, 430, 431, 434, 436։



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 7.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Գիշեր և հուշեր
1908-1911


Свой подвиг ты свершила прежде тела,
Безумная душа.
Е. Баратынский

1. ՃԱՄՓԱԲԱԺԱՆ

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Ճանապարհների բաժանումի մոտ.
Հանգչում են վերջին կրակներն աղոտ,
Ու մութն է կրկին իջնում ու փռվում...

Անցած օրերըս շարքերով դալուկ
Շողում են ահա և անհետանում.
Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. —
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։

Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,
Հազար ձայներով անտառն է խոսում,
Ես ուղիների լաբիրինթոսում,
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Մութ ուղիների բաժանումի մոտ.
Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,
Այրում է հոգիս, անհուն մի կարոտ...

2. ՄՈՌԱՑԱԾ ՈԻՂԻՆ

Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Ծաղիկների մեջ, լուսեղեն այգում
Շրջում է և ինձ կանչում է կրկին,
Ցերեկը տրտում, գիշերը անքուն
Հեռու դղյակի քնքուշ թագուհին։

Կար մի դյութական ուրիշ ժամանակ,
Երբ նրա կանչի հըրաշքին հլու՝
Ես թողնում էի օրերըս մենակ
Եվ այս աշխարհից սլանում հեռու...
Կար մի դյութական ուրիշ ժամանակ...

Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ՝
Թողնում էի այս վայրերը թառամ,
Սլանում, որպես լուսեղեն մի ամպ,
Եվ փարում նրան, փայփայում նրան,
Գինովցած մի այլ կյանքի խնդությամբ։

Հիմա չգիտեմ այն լուսե ուղին,
Բայց զգում եմ դեռ, զգում եմ՝ ինչպես
Հեռու դղյակի քնքուշ թագուհին
Կանչում է ինձ միշտ, կանչում է, բայց ես
Արդեն չըգիտեմ այն լուսե ուղին...

3. ԱՇՈՒՆ

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս....

4. ՓՈՂՈՑԻ ԵՐԳԸ

Պատուհանիս տակ լալիս է կրկին
Թափառիկ երգչի երգը ցավագին,—
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել,
Կարծես թե ե՛ս եմ այդ երգը հյուսել,
Կարծես թե ե՛ս եմ լալիս այդ երգում,
Կարծես թե քե՛զ եմ կարոտով երգում։

(1909)

5. * * *

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած,
Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,—
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր...

Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին...
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին...

Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն,
Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան.
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար։

6. * * *

Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։

Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ...

7. ԻՆՔՆՕՐՈՐՈՒՄ

Գիշեր է իջել. լռել են բոլոր
Աղմուկները չար, խոսքերը պատիր
Ջրերը մեղմիվ երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր...

Հանգչում է վաղուց անտուն ու մոլոր
Թափառականը մեն ու տարագիր,
Աստղերը խմբով երգում են օրոր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր...

Լա՛ց վերջին լացըդ, սի՛րտ իմ մենավոր,
Վերջին արցունքըդ — հեկեկա՛, թափի՛ր, —
Երազ, երգ ու սեր, օրո՜ր ու օրո՜ր,
— Սիրտ իմ, հանդարտի՛ր...

(1911)

8. * * *

Անվերջ գիշերի մռայլ վիհերում
Իմ մենակ սիրտն է ցավագին ճչում.
Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում,
Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում։

Գիշերն է փռել իր թևերր մութ,
Գիշերն է գերել իմ սիրտը ցաված.—
Որտե՞ղ որոնեմ երջանկության սուտ
Եվ ինչպե՞ս գտնեմ վերադարձի լաց։

Հողմն է հեկեկում անունջ վիհերում,
O՜ , անհուն գիշեր, քեզ ո՞վ է փռել.
Ինչո՞ւ է շուրշըս աշխարհը լռում,
Ո՞վ է իմ հոգու լույսերը մարել...

(1909)

9. ՎԵՐՋԱԼՈԻՅՍԻՆ

Բարակ ամպերը մաղում են ոսկի,
Ջրերը անուշ հեքիաթ են ասում.
Կարոտ է սիրտըս մտերիմ խոսքի,
Հոգնատանջ հոգիս բախտ է երազում...

Լռին դաշտերի հանգիստը խոսուն
Մի հեզ տխրության լույս է ըստվերում.
Խաղաղ ջրերի վճիտ ալմասում
Դողում է ոսկե ամպերի հեռուն։

Եվ իմ սրտի մեջ, այն խավարում էլ,
Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում.
Մեկը այնտեղ իր հեռուն է վառել,
Որպես երկինքը ջրի ալմասում։

Քո քաղցր վիշտը, սիրտ իմ մենավոր,
Քո վիշտն է փռված անհուն աշխարհում,
Քո սերն է վառված, և՛ պայծառ, և՛ խոր,
Քո խենթ կարոտն է ամեն տեղ լռում...

10. ՄԻԱՅՆՈԻԹՅՈԻՆ

Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։

Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։

Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, —
Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։

Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ

Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ ,
Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։

11. ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ

Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.
Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
Երազել գալիք ջրերի համար։

Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին.
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
Մատնված մութին և մառախուղին։

Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
Հոգնած ու բեկված — ննջել է ուզում.
Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում...

12. ՕՏԱՐՈԻՀՈԻՆ

Դառնություն է լցված ու թախիծ
Քեզ օտար պոետի երգերում,—
Ո՞ր կողմից եկար դու, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն։

Մթամած օրերիս տանջանքում
Արեգակ տենչացի, և ահա,
Քո խավարն է փռված իմ հոգում,
Քո գգվանքը, և՛ չար, և՛ ագահ...

Ճչում եմ՝ հեռացի՛ր, բայց արդեն
Քմծիծաղն է ծաղկում քո դեմքին.
Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ
Եվ գերի դիվային քո կամքին...

Դառնություն է լցված և թախիծ
Քեզ օտար պոետի երգերում.—
Ո՞ր կողմից դու եկար, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն...

13. ԱՇՆԱՆ ԳԻՇԵՐ

Չըգիտեմ՝ որտեղի՛ց է գալիս
Ջութակի հեկեկանքը տրտում
Եվ լալիս է անվերջ ու լալիս
Եվ անվերջ ծավալվում իմ սրտում։

Անհույս է այդ երգը, որպես մութ
Գիշերըս, գիշերըս աշունքվա. —
Կարծես՝ սուգ են անում և անգութ
Եվ դառը լալիս են իմ վրա...

Այնքան վիշտ կա անհույս այդ երգում,
Այնքան դառը տանջանք ու թախիծ,
Եվ անվերջ, հավիտյան է երգում,
Հեկեկում այդ երգը այնտեղից.,.

Եվ ձուլված է արդեն իմ հոգուն,
Իմ բոլոր օրերին է ձուլված.
Տրտմություն է իմ շուրջն ու բեկում,
Իմ հոգում է անվերջ սուգ ու լաց...

Ա՜խ, բոլոր կողմերում է թախիծ,
Ամե՜ն տեղ է փռված տրտմություն.
Եվ արդյոք՝ որտեղի՞ց, որտեղի՞ց
Սպասեմ ավետիք ու խնդում...

14. ԿՈՒՅՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Ես գիտեմ հիմա.— ամենքի նըման
Մի սովորական աղջիկ էիր դու.
Ես էի պճնել փայլով դյութական
Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։

Ես էի լցրել տխրությամբ սիրուն
Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն,
Լուսավառել իմ ըղձերի հեռուն
Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։

Ու գիտեմ հիմա.— մի սովորական
Աղջիկ էիր դու, նըման ամենքին.—
Ա՜խ, երանի չէր բյուր և բյուր անգամ,
Որ կույր ու անգետ լինեի կրկին։

15. * * *

Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ,
Լիք-լցված սրտով նստեմ միայնակ,
Գրկեմ վարդերըս դալուկ, դժգունակ,—
Մեռնող վարդերըս փայփայեմ ու լամ։

Այս ցուրտ հյուսիսի թախծալի աշնան
Անձրևոտ օրվա մութ երկնքի տակ,
Ամայի դաշտում նստեմ միայնակ,—
Մեռնող հուշերըս փայփայեմ ու լամ...

Անծիր աշխարհի դժկամ ու դաժան
Ուղիների մեջ իմ սերը կորած
Էլ չըորոնեմ։ Մթնում մոլորված՝
Դառը խոհերըս գրկեմ, հեկեկամ,
Անվե՛րջ հեկեկամ...

16. * * *

Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում,
Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեգ ըղձանք ու խոկում...

Ցուրտ է աշխարհն ու աղոտ.
Աշո՜ւն՝ անձրև՜ ու մշուշ,
Սևավոր են ու ցավոտ,
Ե՛վ մտածում, և՛ վերհուշ...

Դուրս եմ գալիս ես փողոց,
Շրջում անվերջ ու տրտում.—
Բացված է մի թունոտ խոց,
Մի մութ շիրիմ իմ սրտում։

Մի՛ կանչեք ինձ, հույսի նոր
Խոսքերով ինձ մի՛ դյութեք,
Թող իմ կյանքը մենավոր
Պատե անանց մութ ու մեգ...

Համր է երկիրն ինձ համար,
Ե՛վ ցուրտ, և՛ լուռ, և՛ ունայն,
Հոգիս անհույս ու խավար,
Սառը, որպես գերեզման...

Ոչ անուրջ կա ապարդյուն,
Ոչ սեպ. ըղձանք ու խոկում.—
Գիշեր է և լռություն,
Լռություն է իմ հոգում...

17. ՄԱՀ

Մարիր լույսը մշուշոտ,
Սև հուսերըդ արձակիր,
Դու իմ դահիճ, դու իմ քույր,
Դու իմ ընկեր տարագիր,
Էլ մի՛ կրկնիր, մոռացիր
Խոսքերն անմիտ ու պատիր,—
Լուռ տանջանքով, խավարով
Փայփայիր ու փարատիր...
Փարվի՛ր, փարվի՛ր ինձ ամուր,
Մեղսոտ սիրով սիրիր ինձ,—
Մեխիր սուրըդ կուրծքըս բաց,
Թող թույն լինի և թախիծ։
Արդեն գիշեր, արդեն մութ,
Անանց խավար է արդեն,—
Եղիր հզոր ու անգութ,
Չար ժպիտով ել իմ դեմ...
Երգի՛ր խավար և անկում,
Ինձ տանջի՛ր և ամոքի՛ր,—
Այրի՛ր սիրտըս, թող լինի
Այնտեղ ավեր ու մոխիր։
Ցուրտ համբույրով համբուրիր,
Այրիր բոցով նրա ցուրտ —
Վերջին սիրով անպատիր,
Անվախճան ու անհագուր՛դ...
Իմ ցավագին աղոթքին
Ունկնդրի՛ր ու երևա՛,
Քո հաղթության ու սիրո
Կնիքը դիր իմ վրա...

18. ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին,
Եվ տաղտկալի է այս ուղին մոլոր.—
Չըհիշե՛լ, մերժե՛լ տենչերըս բոլոր
Եվ ցնորքներըս, որ ինձ խաբեցին։

Անհուսություն և անվերջ վհատում
Եվ դառնություն է լցված իմ հոգում.
Փռված է խավար, և՛ մահ, և՛ անկում —
Ավերվա՛ծ ես դու, հայրենական տուն...

Որքան էլ գիշերն ահավոր իջնի,
Եվ ուր էլ գնամ՝ գլուխ դնելու
Հարազատ մի հող ես չեմ գտնելու
Սև ճանապարհիս օրերում դժնի։

Տանջանք են ու խոց հուշերըս բոլոր,
Մըտքերըս ամեն — անամոք ցավեր —
Խավար է շուրջըս, և՛ մահ, և՛ ավեր,
Մութով է լցված իմ ուղին մոլոր...

Ու քանի գնում՝ այնքան անհատնո՛ւմ,
Այնքան ցավո՛տ են խոհերըս անհույս,—
Դու չըկաս արդեն, դարձել ես զրույց,
Երազ ես դարձել — հայրենական տուն...

Ա՜հ, այս ցուրտ երկրի անհայտում անհուն
Ընկնել և՛ կորչել, և՛ ննջել հավետ,
Ոչնչանալ ու մոռացվել քեզ հետ,
Ավերված երազ —հայրենական տո՜ւն...

19. ՑՆՈՐՔ

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու...

20. ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նուրբ ըստվերները փռվում են քնքուշ,
Կապույտ խավարն է երկինքը պատում.—
Անուշ վարդերից մնաց միայն փուշ
Եվ ցնորքներից՝ վիշտ ու վհատում...

Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,
Ահա — մեր հոգում խավար է և մահ,
էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել
Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա...

Քո արցունքները թափվում են ահա,
Եվ դառն է լացըդ հուսահատական,—
Քեզ ի՞նչ խոսքերով սփոփեմ հիմա,
Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ...

21. ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ

Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ։

Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա. —
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։

Մենք մնաս բարով չասինք իրարու,—
Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել։
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։

Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվըրդով։

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—
Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ.

(1911)

22. ՏԽՈԻՐ ԵՐԳ

Ցուրտ անձրևն է միգում
Հեկեկում,
Տխրությունն է երգում
Իմ հոգում։

Ապագա, և՛ անցյալ, և՛ ներկա
Խառնվել են իրար
Խավարել են օրերն արևկա.
Եվ խելառ։

Վիճակիս լծի տակ
Օրերում
Ես շրջում եմ մենակ
Ու լռում։

Չեմ հիշում, մոռացել եմ արդեն
Այն խոսքերը բոլոր
Հիմա կույր, հիմա համր եմ քո դեմ
Ու մոլոր...

Ցուրտ անձրևն է միգում
Հեկեկում,
Տխրությունն է երգում
Իմ հոդում...

23. RESIGNATION

Այսօր գթանք իրարու,—
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չըտենչանք ու հեռու
Տարիները չըհիշենք։

Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք,—
Բանանք սրտներըս մեռնող,—
Որբ լինենք ու չամաչենք։

Սիրենք իրար ու ներենք,—
Չընախատենք մեկմեկու,
Էլ չար սիրով չըսիրենք,
Անչար լինենք ես ու դու։

Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չըտանջենք,
Լինենք անչար ու հլու,—
Հեկեկանք ու չամաչենք...

24. * * *

Իմ սիրտը միշտ
Մի անանուն
Ցավ է տանջում,

Անանց մի վիշտ
Խորը թաքուն
Եվ անհնչյուն։

Կա մի մորմոք,
Մի վիշտ անհուն,
Որ չի ննջում,

Կա անամոք
Մի տխրություն
Ամեն ինչում...

25. * * *

Մարել ես արդեն, մեռել ես հավետ,
Հեռավոր կյանքի երազների բոց,—
Խավարն է գրկել հոգիս ալեկոծ,
Եվ դեպի լույսը չըկա արահետ...

Անդարձ օրերի ցնորական երգ,
Դու վաղ ես լռել իմ ցաված հոգում.—
Ես ինձ եմ թաղում և չեմ հեկեկում. —
Տանջանքի գիշե՜ր — և չըկա եզերք։

Իջել են մթին խոհերը վրաս,
Սառն է հիմա իմ գիշերը անափ,—
Էլ չկա ոչ մի լուսեղեն տագնապ,
Եվ ոչ մի երազ, և ոչ մի երազ...

26. * * *

Մեղքի մթին քարայրից,
Ուր հսկում ես դու անքուն,—
Մութ ցանկությամբ դյութիր ինձ
Եվ փայփայիր ինձ թաքուն։

Սև գիշերով ինձ կանչիր
Ամայի խուց ու այնտեղ
Հեզ մարմինըս չար տանջիր
Գգվանքներում քո ահեղ։

Եվ մութ խորշում անձավի,
Ուր սարսափ է, ուր սոսկում,—
Արյունահոս թող ցավի
Իմ մարմինը քո գրկում։

Ես քեզ մերժել չեմ կարող,
Ես ամեն ինչ կըտամ քեզ. —
Սև խորհուրդը մեզ գերող
Ես գիտեմ, և դու գիտես...

27. ԳԻՇԵՐ

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

Իմ դուռն է ծեծում քամին խոլական,
Իմ պատերի տակ հեծում է անվերջ,
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան,
Ոռնում ամայի փողոցների մեջ։

Փախչում է հեռուն թռիչքով անտես,
Դառնում է անկարծ ճիչով խելագար,
Ահաբեկում է և կանչում է քեզ,
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր...

Եվ անպատմելի ցավով է լցված
Այդ երգը անանց հուսահատության.—
Մթին գիշերում իմ սիրտը խոցված,
Լացը հուսաբեկ ավերված իմ տան...

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա...

28. ԴԱՎԱՃԱՆ ՀՈՒՇԵՐ

Անվերջ գիշերիս անամոքական մենակության մեջ.
Հետ կանչեցի քեզ, անդարձ օրերի ցնորոտ երկիր,—
Ուզեցի, որ դու պայծառ ու մաքուր լույսերով անշեջ
Եվ խորհուրդներով դյութես վերստին սիրտըս տարագիր։
Եվ իմ հոգու մեջ ես խենթ կանչեցի, ճչացի վհատ,
Երբ տեսա, ինչպես մեռած օրերի խումբը դժնդակ
Սահեց իմ առաջ, որպես անիծված կյանքի մի հեքիաթ —
Եվ երազածըս թվաց նենգալի, չար և այլանդակ։
Դառը մենության և անհուսության մթին վիհերում
Ես իմ թույլ սիրտը կամեցա քաղցր հուշով ամոքել,
Սակայն մթնել էր, դառն էր և դաժան անցյալի հեռուն.
Լուսեղեն հուշեր, դավաճանել եք ինձ դո՛ւք էլ, դո՛ւք էլ։

29. ՄԵԴՈՒԶԱ

Անհուսության մեջ, խավար օրերում եկավ նա ինձ մոտ.
Նա ինձ մոտեցավ քնքուշ, փայփայող սիրո խոսքերով,—
Շարժումների մեջ և մութ աչքերում կար մի անծանոթ
Վայելքի խոստում՝ անանց հիացման գաղտնիքով գերող։

Ես հավատացի այն ժպիտներին և այն մեղսական
Փայփայանքները բախտ համարեցի իմ մենության մեջ.—
Շուրջըս գիշեր էր, մռայլ էր շուրջըս իմ հոգու նըման —
Եվ նա էր շողում երազի նըման խավարում անվերջ...

Խենթ հիացումով արբեցի նրա տանջող գգվանքում,
Եվ գիրկը նրա թվաց ինձ եդեմ, մեղքը — սրբազան...
Օ՜, դառը գիշեր, տանջանք ու թախիծ.— իր արնոտ գրկում
Փայփայում էր ինձ և հևհևում էր երկդեմ Մեդուզան։

30. ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել...

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում...

31. ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ

Այսօր եղիր քրոջ պես —
Անչար, մաքուր և գթոտ,—
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ...

Այսօր եղիր որպես մայր —
Բարի, քնքուշ, նրբազգաց,—
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետըս լաց...

Ամոքիր դու իմ ցաված
Սիրտըս սիրով քո անբիծ,—
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ...

32. ՀՈՒՇԵՐ

Մենակության մեջ, գիշերում անքուն,
Հիշում եմ կրկին դաշտերը անծայր,
Արտերի ծովը ոսկեղեն, ծփուն —
Երեկոների հանգիստը պայծառ։
Եվ իջնում է մի անսահման թախիծ...
Հիշում եմ նորից օրերըս մեռած,
Տխրություններըս անուշ ու անբիծ
Եվ ընդմիշտ անդարձ անուրջ ու երազ։
Հիշում եմ խոսքեր, ակնարկներ անձայն,
Մի լուսե պատկեր —ցնորք աղջկա,
Այն ամենը, որ երազ էր միայն,
Այն ամենը, որ չըկա՜ր ու չըկա՜...

33. ՈՒՇԱՑԱԾ ՍԵՐ

Բուքն է լալիս. հողմ ու ձյուն,
Մառախուղ է և մշուշ. —
Ո՞վ է անվերջ հեծեծում,
Ո՞վ է կանչում այսպես ուշ։

Ո՞վ է շրջում անդադար,
Ու՞մ է կանչում հիմա նա,
Ես հեռու եմ, ես օտար,
Ասացե՛ք՝ թող հեռանա...

Ասացե՛ք՝ թող հեռանա.
Թող մոռանա ինձ հավետ,—
Անդարձություն է հիմա,—
Չկա դարձի արահետ։

Մեկը կորած շիրմիս մոտ
Հեկեկում է և երգում. —
Ո՞ւմ լացն է այն, ո՞ւմ ցավոտ
Երգն է ճերմակ մրրկում...

Իմ շիրիմը հեռավոր,
Ե՛վ մոռացված, և՛ մենակ,
Ո՞վ է հուզում մենավոր
Իր թախիծով շարունակ։

Օտար երկրի դաշտերում,
Ցուրտ գիշերում ձմեռվա
Ո՞վ է անքուն դեգերում,
Անվերջ սգում իմ վրա....

34. ԱՇՆԱՆ

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար...

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար...

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...

35. * * *

Հեկեկում է անվերջ,
Հեկեկում.
Մենավոր ու վհատ
Իմ հոգուն
Հարազատ —
Անհատնում, անպատում
Կսկիծով
Հեկեկում է տրտում,
Հեկեկում...

Մշուշոտ ու աղոտ օրերում
Գիշերները երկար ու անքուն
Փողոցում, դաշտերում, անտառում.
Անամոք իմ հոգում,
Անանուն և անտուն, և անքուն
Մղկտում է անվերջ,
Հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ...

36. ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ...
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած...
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու...

37. * * *

Դու գալիս ես մութ գիշերապահին
Եվ լինում ես լուռ.
Ես չեմ հիշեցնում ցնորքներըդ հին,
Չեմ վրդովում քեզ խոսքերով տխուր։

Ես հասկանում եմ քո խենթ աչքերի
Հըրեղեն լեզուն,
Խոնարհ եմ լինում ես, որպես գերի,
Եվ տրտմության սև խոսքեր չեմ ասում։

Վառվում է մոմը դողդոջ փայլերով
Հեռու անկյունում,—
Ելնումես անխոս, հպարտ քայլերով,
Մահապարտի պես այնտեղ ես գնում։

Եվ շշնջում է հագուստը թափվող
Վարագույրի մոտ, —
Փռվում է դառը ցնծության մի դող
Ու ողջ աշխարհը դառնում է աղոտ...

Կանգնում ես դու մերկ, թագուհիդ՝ խոնար
Իսկ ես՝ քո գերին.
Քո թագավորն ու դահիճն եմ խավար
Եվ սահման չըկա չար տանջանքներին...

38. ԻՄ ԵՐԳԵՐԻՆ

Մարդոց երկրում անտարբեր,
Ցուրտ աշխարհում, արդյոք ո՞վ
Կընդունե ձեզ գգվանքով,
Իմ երազնե՛ր, իմ երգե՛ր...

Այս օրերում ապական,
Կյանքի անարգ խնջույքում —
Ո՞վ կըգգվե կուսական
Ձեր թախիծը իր հոգում։

Ո՞վ վշտաբեկ ու տրտում
Կարձագանքե ձեր խոսքին,—
Ձեր նվագը ցավագին
Ո՞վ կըպահե իր սրտում...

Ո՞ւմ համար եք դուք հնչում,
Մեղեդիներ սգավոր,—
Արդյոք ո՞վ կա հեռավոր,
Որ ձեր ցավով է տանջվում....

39. * * *

Դանդաղ սահում են օրերը դժկամ,—
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ.
Լույսերըս ոսկի ընկան ու հանգան —
Ցաված է սիրտըս,— փայփայեցե՛ք ինձ…

Լռել է հեռվում երգը ցնծության,—
Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից,
Գուցե ես ինքս եմ հնարել նրան,
Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ...

Տխուր ամպերը կամար են կապել. —
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ,
Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,—
Հիվանդ է սիրտըս.— փայփայեցե՛ք ինձ...

40. ԹԱԽԻԾ

Ամայի փողոցում մեգ-մշուշ,
Լռություն է մեռած.
Կարոտ է իմ սիրտը քո անուշ
Գգվանքին, իմ երա՛զ...

Հեռավոր կողմերից, հեռավոր,
Հայտնվի՛ր լուսավառ,—
Անհուն է գիշերըս ահավոր,
Եվ դժնի, և խավա՛ր։

Իմ սերը անարատ է ու խոր,
Իմ հոգին՝ հնազանդ,—
Ամոքիր իմ սիրտը մենավոր,
Իմ թախիծը հիվանդ։

Մահից չեմ վախենում, գալիքին
Նայում եմ հավատով,—
Կարոտ է սիրտըս քո հմայքին
Մաքուր ու հոգեթով։

Աղոթքըս պարզ է և նրբահյուս,—
Մեռնողի վերջին կա՛նչ,—
Հայտնվիր որպես լույս-արշալույս,
Իմ հոգուն մահատանջ...

Ամայի փողոցում մեգ-մշուշ,
Լռություն է մեռած.. —
Հայտնվիր հմայքով քո անուշ,
Իմ երա՛զ, իմ երա՛զ...

41. * * *

Տարիներն արագ, ամպերի նման, անցնում են անհետ,–
Մոխիր է հիմա իմ հոգում անուշ երազների տեղ.
Բոլոր հուշերը, բոլոր խոսքերը մարել են այնտեղ,
Եվ այն, ինչ քաղցր էր, մաքուր էր, երազ,– ննջել է հավետ։

Երկար տարիներ իրարից բաժան, հեռու կողմերում,
Դու ինձ մոռացած, ես քեզ հիշելով, կյանք էինք մաշում
Դու ցնո՜րք, երա՜զ, անհաս թագուհի,– ես երկրի փոշում,
Ես մեռա՜ծ, կորա՜ծ, մոլորվա՜ծ հավետ հեռավոր-հեռվում...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 8.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Գիշեր և հուշեր
1908-1911

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԻՇԵՐ ԵՎ ՀՈԻՇԵՐ: Սկզբում եղել է «Սարսափի գիշեր», իսկ ինքնագրում՝ «Հսկումի գիշեր», որը ջնջված է մատիտով։

4. «Գեղարվեստում», 1909 թ. № 3, տպված է «Աշնան երգերից» վերնագրի տակ։

1911 թվականին տպվել է առանց վերնագրի։

«Հուշարարում», 1909 թ, №11, տպված է «Սարսափի գիշերից» վերնագրի տակ։

12. 1940 թ. հրատարակությունում եղել է «Օտարուհին» վերնագրով, բնագրի համաձայն վերականգնված է «Օտարուհուն» վերնադիրը։ 4-րդ, 16-րդ տողերի «հեռուն»-ի փոխարեն ինքնագրում կա նաև «հոգուն»:

Նետեցիր քո նետերն իմ հոգուն

(Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1)։

20. 11-րդ տողում վերականգնված է ինքնագիրը.

Քեզ ի՞նչ խոսքերով սփոփեմ հիմա...

22. Առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստում» 1909, № 3, «Աշնան երգերից» վերնագրի տակ։

32. 12-րդ տողում վերականգնված է բնագիրը.

Այն ամենը, որ չըկա՜ր ու չըկա՜...

(Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, № 1 )։



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 9.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ոսկի հեքիաթ
1908-1911

В уме своем я создал мир иной
И образов иных существование.
Лермонтов

И новый мир увидел я...
Ф. Тютчев

1. ՀԱՏՎԱԾ

Հոգնատանջ սրտով նստեցի մենակ
Աշխարհում աղոտ,
Անհայտ կողմերի մութ ճանապարհին,
Ավեր շենքերի մոխիրների մոտ,
Աշնան օրերի գունատ մահացող
Ծաղիկների մեջ, ցուրտ հողի վրա,
Ծանր երկնքի տաղտկորեն լացող
Անձրևների տակ. —
Մոռացա բոլոր հոգսերն առօրյա,
Ցանկություններըս ապարդյուն ու սին,
Անմիտ և ունայն տենչերիս ուղին,
Սուտ վարդերն ու սուր փշերը նրա
Մերժեցի ընդմիշտ, մատնեցի մահին,
Անդարձ մոռացա...
Եվ խավարն անհուն, գիշերն անթափանց
Իր լայն թևերը փռեց իմ վրա...
Լուսեղեն և սուրբ սիրո երազը
Խավարչտին կյանքում
Եվ երջանկության ցնորքներըս հին,
Եվ տառապանքի գիշերներն անքուն
Իմ սրտին ընդմիշտ օտար թվացին,
Օտար թվացին...

Եվ չըկար ոչինչ, որ սիրտըս դյութեր. —
Ո՛չ սիրո կարոտ, ո՛չ բախտի ծարավ,
Ո՛չ հարսւտության և մեծության բեռ,
Ո՛չ ապարդյուն փառք և ո՛ չ փայփայող
Ու սրբազան ցավ
Չարչարանքի և ինքնազոհության։
Եվ այնպես անգո՛ւյն, անմի՛տ, ապարդյո՛ւն,
Տաղտկալի՛ և սի՛ն
Թվաց ամեն ինչ աշխարհում անհուն,
Եվ ամենքն ընդմիշտ օտար թվացին
Եվ անդարձ հեռու...
Քար էր իմ սրտում, և ծա՛նր, և ցո՛ւրտ,
Եվ աշխարհն էր քար՝ սառն ու անխորհուրդ...
Երկինքն էր չարիս պաղ արցունքներով,
Լալիս էի ես մերժված ու խռով,
Եվ ցուրտ աշխարհում
Ինքըս իմ սրտին հարազատ չէի —
Ու ծաղր էր թվում հեկեկանքըս չոր...
Ես լալիս էի,
Բայց օտարի պես էի ունկնդրում
Ինքըս իմ հոգուն, ինքըս իմ լացին...
Ու մութ էր շուրջըս և խավարն անհուն, —
Իմ խաբված սրտում՝ մթամած գիշեր,
Եվ պաղ, և ծանըր, ծանըր որպես քար,
Եվ տաղտկությամբ լի և անվերջ երկար,
Անծիր ու անհուն —
Ու ոչ մի հեռվում լույս չէի փնտրում...
Եվ համր էր ընդմիշտ աշխարհն ինձ համար —
Եվ օտա՛ր և մութ. —
Ես ընկած էի անզոր ու մոլոր
Եվ հավետ մենակ և անդարձ մենակ,
Անանուն, անձայտ. անծանոթ հեռվում...
Ո՜վ ազատություն հավիտենական,
Մա՜հ, շշնջացին շուրթերըս տկար,
Եվ այդ շշուկը դառը չըթվաց.

Գրկեցի հողը մի ցուրտ ցանկությամբ,
Եվ նա իմ առաջ բացեց իր գիրկը
Անսուտ գգվանքով.
Եվ գերեզմանի խորշը ցրտաշունչ
Անուշ թվաց ինձ,
Որպես մայրական գիրկը սրտամոք
Պայծառ օրերում,
Որպես հեռավոր երկրում մոռացված,
Մայրական երգի սիրով օրորվող
Թովիչ օրորան...
Մա՜հ, շշնջացի, և սիրտըս նրան
Ընդունեց սիրով, որպես գթառատ
Հեկեկանքը մոր նուրբ կարեկցության.
Եվ հեռացա ես ու հեռացա ես
Մի անհայտ կամքի զորությամբ անուշ
Հեռո՜ւն ու հեռո՜ւն. —
Ողջը մոռացա օտար աշխարհում,
Անդարձ աշխարհում...
Ու խավարն անհուն գգվանքով թեթև
Ծավալվեց շուրջըս ու փռվեց վրաս.
Եվ կյանքըս բոլոր մի երկարատև
Նինջ թվաց հոգուս, մի տխուր երազ. —
Նրբին մի համբույր հեռու օրերում.
Մանկական մի երգ, որ չունի անուն,
Որ չունի անուն...
Ինձ ահեղ թվաց խնդությունըս նոր,
Կարծես մի վերին և նուրբ հրաշքով
Լուսացավ իմ մեջ առավոտն անհուն —
Ու թեթև թվաց կյանքըս երկրային,
Որպես առվակը սարերից իջնող,
Որպես ամպերի շարքը ոսկեղեն
Գարնան արևող երկնքում չվող...
Ու թվաց հանկարծ, որ չըկան, չըկան
Անցյալն, ապագան...

Թվաց, որ մի սիրտ իմ վիշտն է գգվում,
Հանգիստ է ասում բոլոր հույզերին,
Բոլոր հույսերին օրոր է ասում,
Օրոր է ասում,
Բաբախուն սիրտըս գրկել է ուզում,
Գգվել է ուզում
Անխաբ խնդության ոսկե երազում...
Թվաց, որ մեկը իմ ցավն է երգում,
Իմ լացն է լսում,
Իմ լռությունն է գգվում իր գրկում. —
Եվ իր մեծ հոգում,
Իր անհուն հոգում՝
Իմ սրտից խորն է թախիծըս զգում...

Ճիչ հանեցի ես սիրով լուսեղեն,
Աղաղակեցի օրհներգու ձայնով,
Սիրտըս նետեցի քարին ու ջրին,
Խառնեցի հոգուս աստղերի երգին,
Պարզեցի կյանքըս պարզ ու խնդագին
Հավիտենությա՜ն,
Հավիտենության...

2. * * *

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Անհայտ կողմերից իմ երկրի վրա,
Դյութել է հոգիս հայացքը նրա
Եվ իմ երգերը համր են ու անվարժ...

Բացված է արդեն մի ուրիշ երկիր,
Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,—
Ոսկի հայացքով կախարդել է նա,
Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր...

Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա,—
Նրա կնիքն է իմ հոգու վրա —
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն...

3. * * *

Արշալուսեց իմ երկիրն աղոտ
Եվ իմ գիշերը սևավորված,—
Խորհրդավոր էր և արևոտ,
Եվ անհուն նրա հայացքը պարզ։

Շուրջըս մռայլ էր, և հեռուն մութ,—
Նա իմ սև կյանքում վառեց մի հուր,—
Ամեն ինչ թվաց հեքիաթ ու սուտ,
Չըգիտեմ՝ ե՞րբ էր, չըգիտեմ՝ ո՞ւր...

Նրա խոսքերի մեղմ օրորում
Աշխարհը թվաց ինձ անեղերք,—
Կարծես հնչում էր իմ օրերում
Աստղերի երկրում հյուսված մի երգ...

Ոսկի հայացքով ինձ պարուրեց,
Խաղաղ ժպիտը փռեց վրաս,
Մեղմիվ խոսեց և անուշ լռեց,
Ու թախծոտ կյանքըս դարձավ երազ...

4. ԳԻՇԵՐԱՄՈՒՏ

Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան...

Անհաս երկնքից ասեղ առ ասեղ
Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—
Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,
Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա...

Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,
Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,
Իրար է խառնում երազ ու վերհուշ
Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին...

Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,
Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,
Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող
Երբ հեկեկում ես անբարբառ բախտից...

5. * * *

Խոսքերըդ վճիտ են ու խորունկ,—
Այնպես պա՜րզ, այնպես պա՜րզ ես ժպտամ.
Եվ ահա տրտունջ ու մտորմունք
Հանգչում են մրրկված իմ սրտում...
Ընդունում ես աշխարհը բոլոր,—
Օրհնում ես, օրհներգում ու սիրում,
Եվ խոհերըս, խոհերըս մոլոր
Մոռացված են մեռած օրերում։

Ու թվում է, թվում, որ դու չես
Արևող ժպիտով ակնարկում,
Որ ուրիշ լուսով եմ դյութված ես,
Որ քեզ չեմ, ուրիշին եմ երգում...

6. ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...

Այրում են սիրտըս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական...
Լո՜ւռ... Սիրո համար էլ չըկան երգեր,
Էլ խոսքեր չըկան...

7. * * *

Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չըկա՜ր, և այն, որ չըկա՜ր...
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է անհաս —
Եվ դարձել է սուտ, թվում է երազ...

8. * * *

Ոսկեցոլուն հայացքիդ
Լույսն է ցոլում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն։

Միշտ հնչում է միամիտ
Քո խոսքերի նուրբ լեզուն,—
Քո ժպիտն է անժպիտ
Ուղիներըս փարոսում։

Քո գգվանքը, որ չըկա,
Տրտմությունըդ գեղեցիկ,
Հույզըդ մաքուր աղջկա,
Ժպիտներըդ խաբուսիկ։

Ո՞ւր ես, ո՞ւր ես՝ չըգիտեմ,
Բայց ըզգում եմ ամենուր
Քո ըստվերը լուսեղեն,
Քո հայացքը ոսկեհուր...

Դու ես ամեն իրիկուն
Խոցում սիրտըս քո սրով
Եվ ժպտում ես իմ հոգուն
Եվ ամոքում քո սիրով։

Ոսկեցոլուն հայացքիդ
Լույսն է ցոլում այս կյանքում,
Քրոջական պարզ հոգիդ
Միշտ փարված է իմ հոգուն...

9. * * *

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ....

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար...

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում...

10. * * *

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...

1910
11. * * *

Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու...

Գիտեմ, գիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,—
Դու անհայտ ես, անծանոթ,
Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ...

12. ԱՆՏՐՏՆՋՈԻԹՅՈԻՆ

Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում...

Շուրջըս ահա գիշեր ու երգ —
Հանգի՜ստ, հեքիա՜թ ու երա՜զ.
Կույս ամպերը՝ ճերմակ ու մերկ,
Աստղերն՝ անո՜ւշ, հեզանա՜ զ։

Սի՛րտ իմ հոգնած, մեղմ օրհներգիր
Հնազանդ ու ցնորուն,
Երկինք ու ծով, ամպ ու երկիր,
Այս մարգերն ու այս առուն։

Եղիր դու էլ պայծառ ու հեզ,—
Հեքիա՜թ, հանգի՜ստ ու երա՜գ,
Ծաղկանց ու կույս ամպերի պես,
Աստղերի պես հեզանազ....

Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքում...

1911
13. * * *

Դու եկար սպիտակ շորերով,
Երբ ձմռան երեկոն իմ սրտում
Իր թախիծն էր փռում ու տրտում
Ժպտում էր մշուշոտ շողերով...

Եվ այնպես անվերջ էր ու դանդաղ
Գիշերիս տաղտկությունը մեռած,
Երբ քնքուշ նետեցիր դու վրաս
Մի անուշ, արբեցնող շամանդաղ։

Փողոցում ձայն չըկա, և իմ տան
Դռները ես ամուր եմ փակել.
Միայն դու կարող ես ինձ փրկել,
Օրերից հուսաբեկ ու տարտամ։

Ցաված է իմ հոգին ու մենակ —
Ձանձրությամբ է լցված մահացու,
Եվ դառն է անունն իմ աստրծու,
Եվ աղոթքըս՝ թունոտ մի դանակ...

Հայտնվի՛ր լուսեղեն ու գերող,
Քո փայլը ծավալիր և կյանքում,
Ամոքի՛ր գիշերներըս անքուն
Քո մաքուր, քո անուշ երգերով....

14. ԱՐՇԱԼՈՒՅՍ

Դուրս ելա դաշտ —
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով —
Առավոտն էր ժպտում հաշտ,
Բոցավառվում նոր բոցով...

Եվ ուղիներ բյուրավոր,—
Հեռավոր,
Կանչում էին, ակնարկում. —
Նոր էր սերըս, լայն ու խոր,—
Նոր էր աշխարհն իմ հոգում...

Թողի՛ տնակն իմ ավեր,
Մութ ու հին —
Ու հեռացա խնդագին. —
Անհա՜յտ, անհո՜ւն հեռուներ,
Ձեր գիրկն առեք իմ հոգին....

15. ՈԻՐՎԱԿԱՆ

Մթնշաղային ժամերին, երբ ես,
Ընկնում եմ, հոգնած օրերից ունայն,
Հայտնվում ես դու նուրբ ու լուսերես
Ու հետըս նստում քնքշությամբ անձայն —
Եվ փայփայում ես, օրորում ես քո
Անխոս գգվանքով ամեն երեկո...

Ընդունում եմ քո համբույրը նրբին,
Ուրվականային փայփայանքըդ ես,
Երբ լույս է և մութ-մթնշաղ, երբ իմ
Ցնորքը հիվանդ հնազանդ է քեզ.
Ու քեզ հետ նստած, գիտեմ,— դու չես այն,
Ըստվերդ է միայն, ըստվերդ է միայն....

16. * * *

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ —
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե ր իմ փութանցիկ...

Ժանյակները լուսազարդ
Լայն երկնքի ծովերում
Հյուսվածներով անավարտ
Մոռացումս են օրորում...

Ժըպիտներով խաղացկուն
Երգն է ձուլվել իմ կյանքին,—
Սեր ու երգ է իմ հոգում,
Սիրո երգ է իմ հոգին...

Իմ սիրո պես խոր ու մեծ
Շուրջըս աշխարհն է ծփում.—
Ոսկի հեքիա՛թ, ո՞վ պատմեց
Քեզ կախարդված իմ հոգուն...

Մեղմիվ փռվեց քնքուշ մութ,
Խորհրդավոր, թափանցիկ,
Երեկոնե՜ր իմ կապույտ,
Երազնե՜ր իմ փութանցիկ...

17. * * *

Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունըս անսպառ.
— Մենք առհավետ շղթայված ենք մեկմեկու։

Կյանքըս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Եվ օրերըս — միայն ցավ.
— Իմ սև երկրում ժպտացիր դու լուսավառ...

Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել.
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ
— Ո՞վ կարող է ինձ քեզանից բաժանել...

18. * * *

Գարնան լուսե ամպի նման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժպիտ իմ հոգուն։

Մոլոր սրտիս տառապանքի
Անլույս աշխարհում
Դու վառել ես մի այլ կյանքի
Արևոտ հեռուն։

Դրոշմել ես բոցե կնիք
Մեռած իմ հոգում.
Դո՛ւ իմ հավատ, իմ հայրենի՛ք,
Դո՛ւ իմ փրկություն...

1911
19. * * *

Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...

Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք...

Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո՝
Լիքը սիրով ու վշտով։

Դու չե՛ս, դու չե՛ս, հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում....

Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ,—
Դառը տանջանք ու դադար,
Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ...

Գիշե՜ր, գիշե՜ր, լռությո՜ւն,
Անուշ թախծի լուսե երգ.
Փռվի՛ր, փռվի՛ր իմ հոգում,
Խաղաղությո՜ւն անեզերք...
20. ԳԱՐՆԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ...
Դեռ չըչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ...
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունըդ անուշ է հիմա...
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով է լի...
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսըդ չես հիշում...
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր,
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն...

1912
21. * * *

Դու չքացել ես,
Դու էլ չըկաս,
Սերը ցնորք է,
Բախտը՝ երազ։

Քեզ չըգտա ես
Կյանքում խավար,—
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ։

Քաղցր պատրանք էր,
Խաբող ժպիտ,
Կարոտիս երգն էր
Պայ ծ առ հոգիդ։

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. —
Կյանքը՝ հեքիա՛թ է,
Աշխարհը՝ սո՛ւտ...
22. * * *

Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Շրջում եմ, բայց միշտ, հեռո՛ւ եմ, չըկամ.
Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում
Աղոթք եմ անում ցնորք-աղջկան...

Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռո՜ւն,—
Ունեմ ես թովիչ մի առանձնարան, —
Տանջանք է այնտեղ և զոհաբերում,
Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան...

Եվ այնտեղ է նա,— ոչ այս աշխարհում,—
Մաքուր ու պայծառ պատկերը նրա.
Ես տառապանքըս բախտ եմ համարում
Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա...

23. ԹԱՓԱՌՈՒՄԻ ՍԵՐ

Կշարժեմ նորից քայլերըս տարտամ,
Լապտերների հեզ լույսը կըգրկեմ,
Զվարթ անցորդին ուրախ կըժպտամ,
Ինքըս ինձ կերգեմ...

Եվ արբած կյանքի անուշ գաղտնիքով,
Ողջույն կըտամ ես ջրին ու հողին,
Կրկանչեմ զվարթ, ու արբուն երգով
Անց ու դարձողին...

Եվ օտար կանանց ժպիտը ծանոթ,
Եվ մեծ քաղաքի աղմուկի հյուսկեն —
Երկար գիշերիս երազում աղոտ
Քունս կըհսկեն...

24. ՓՈՂՈՑՈԻՄ

Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ...

Աշխարհում այս աղոտ, ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերըդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երա զին...

Մեկնեցի վիճակըս անժպիտ
Օրերիդ օրորի՜ ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վըճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին...

Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն...

25. * * *

Դառն օրերի տառապանքում սրտմաշուկ,
Խավար կյանքի ուղիներում չարակամ,—
Հոգիս լսեց սիրակարոտ մի շշուկ,
Մեկը սրտիս թաքուն ժպտաց. — «ես կըգա՜մ»։

Տրտունջների խավար ու չար վիհերում,
Ուր հոգնատանջ հոգիս թույլ էր ու վհատ,
Մի անկարծ լույս արշալուսեց մութ հեռուն,
Եվ իմ կյանքը դարձավ անուշ մի հեքիաթ...

26. ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ ղու եմ՝ ես չըկամ...

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ...

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար...

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ...

27. * * *

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր...

Ստվերները ծածանուտ
Կերերան ու կըհանգչեն,
Կըզգամ քայլը քո ծանոթ,
Քո խոսքերը կըհնչեն։

Դու անկարծ կըհայտնվես,
Անակնկալ դու կըգաս,
Քաղցր սուտով կըխաբես,
Կըսիրես ու կըգթաս։

Եվ մենության այս միգում,
Ու խավարում այս մեռած
Սեր կըվառես իմ հոգում,
Ազատությո՜ւն ու երա՜զ...

Մեղմաքայլ կըհեռանաս,
Ես կըմնամ միայնակ,
Նորի՛ց, նորի՛ց կըդառնաս՝
Խորհրդավոր ու հստակ։

Մութ գիշերում կընստեմ՝
Լցված սիրով խնդագին,
Քո գաղտնիքը ես գիտեմ,
Բայց չեմ ասի ոչ ոքին....

Մռայլ գիշերն է լռում,
Խավար գիշերն ամենուր,
Ես վառել եմ խավարում
Իմ ճրագը ոսկեհուր...
28. ՍԵՎ ՇՈԻՇԱՆ

Դառը կյանքի խավարում,
Ուղիներում իմ դաժան
Սրտիս ժըպտաց քո հեռուն,
Տխուր ծաղիկ, սև շուշան։

Շարժումներըդ երերուն
Եվ հայացքըդ վշտագին.
Վհատության օրերում
Կախարդեցին իմ հոգին։

Ես սիրեցի մենավոր
Տխրությունը քո անխոս,
Ուղիներում հեռավոր
Արշա լուսվող ււև փարոս։

Մոլորումիս գիշերում
Հոգիս գերեց մի նշան,
Դու ես այստեղ ու հեռվում,
Ցնո՛րք ծաղիկ, սև շուշան...

1908
29. * * *

Անդարձ աշխարհի վարդագույն միգում.
Կյանքի հեռավոր, երազ օրերում,
Մի խորհրդավոր թախիծ էր հսկում,
Մի կարոտ էր իմ սիրտը դեգերում,
Կյանքի հեռավոր, երազ օրերում...

Եվ խավար կյանքի արտուղիներում,
Օտար կողմերի դաշտերում մեռած
Ժպտացին հոգուս՝ դեմքըդ երերուն
Եվ քո խոսքերը — արծաթե երազ,—
Օտար կողմերի դաշտերում մեռած...

Եվ դժգույն կյանքի տխուր երգերում
Իր ցոլքն է նետել քո հոգին պայծառ,
Քո անհաս փայլն է իմ հոգին այրում
Եվ գիշերներիս խավարում անծայր
Կանչում է դեպի անհայտ քո հեռուն...

1909
30. ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, ու անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ։

Իմ սրտի թագուհին հեռավոր,
Հեռավոր կողմերում է հիմա,
Պարզել եմ երազներըս բոլոր,
Ցնորքներըս բոլոր դեպի նա։

Ու թեև գիտեմ, որ մենք բնավ
Չըպիտի հանդիպենք իրարու,
Բայց արդեն իմ սրտում չըկա ցավ,—
Օրհնում եմ նրա կյանքը հեռու։

Եվ աշխարհը պայծառ է նորից,
Երկիրը հարազատ է դարձյալ,
Օրորում են անուշ մի թախիծ,
Եվ գալի՛ք, և ներկա՛, և անցյա՛լ...

Օրորված է հոգիս ձմեռվա
Օրերի օրորով, և անուշ
Թախիծն է ծավալվել իմ վրա,
Եվ նուրբ է իմ կյանքը, որպես հուշ...

31. * * *

Չկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական...

Խորն է կյանքն այս երեկո,—
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո...

Եվ հայացքըդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր
Հույսն է փռում իմ վրա...

32. * * *

Կապույտ ծածկոցն իջավ ցած, —
Մեղմ ու անուշ իրիկո՛ւն,
Վառիր լույսըդ, վաղ անցած,
Լուսե ցնորք, իմ հոգում։

Ամայացած իմ սրտում,
Մենության մեջ իմ սև տան,
Փռիր քնքուշ ու տրտում
Ժպիտը քո խնդության։

Թույլ տուր նորից սիրելու
Առօրյական աշխարհում,
Արշալույսը քո հեռու,
Հայ տնությունըդ հմայուն։

33. * * *

Իրիկնաժամի կիսախավարում,
Կապույտ լույսերի ցոլքերում ճոճուն,
Հայտնվում է նա, մեղմագին փարվում,
Գունատվում է լուռ ու էլ չի շնչում։

Ծանոթ է ինձ այն ժպիտը անհույզ,
Եվ այն պատկերի գծերը նրբին,
Եվ այն հայացքը մեղմ ու ոսկելույս,
Եվ երգը անխոս և իրիկնային։

Նստում ենք անվերջ մենք մեկ-մեկու մոտ
Եվ չեմ հավատում, որ նա է, որ նա...
Այնքան թովիչ է, այնքան անաղոտ,
Ցնորք է կարծես, պիտի հեռանա...

34. * * *

Դու անուն չունես, քեզ ինչպես կանչեմ,
Եվ ուղի չըկա երկիրըդ գալու.—
Տխուր երգերըս որքան էլ հնչեն,
Որքան էլ հնչեն, քեզ չեն հասնելու։

Ոչ հըմայական աղոթքներ և ոչ
Նվագներ գիտեմ, որ սիրտըդ դյութեմ,—
Հլու է կամքիդ իմ սիրտը դողդոջ,
Իմ սիրտը բաց է քո նիզակի դեմ։

Փռված եմ ահա քո գեղեցկության,
Քո անքննելի կարողության դեմ.
Լուսավորի՛ր սև համրությունն իմ տան.
Ամբողջ աշխարհը քո ցոլքն է արդեն։

Հայտնվի՛ր անհուն փայլով ու փառքով,
Ժպիտըդ փռիր իմ երկրի մթնում.
Տանջի՛ր ինձ վերջին քաղցր տանջանքով,
Քեզ գո՛վք, քեզ օրհնե՛նք, քեզ փա՛ռք անհատնում...

35. ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Տխրությունս անուշ է, որպես
Հեռավոր, հեռավոր կարկաչյուն.
Այնպես մեղմ է իմ սերն ու այնպես
Անուշ է նա իմ սիրտը տանջում։

Չեմ ուզում ոչ անցյալը հիշել,
Ոչ գալիք օրերին նետել հույս,
Հանգիստ է իմ շուրջը և գիշեր,
Ու սիրտըս չի տենչում արշալույս։

Անդորրել է աշխարհը բոլոր,
Դուրսը ձյուն է գալիս, փողոցում
Գիշերը, և՛ հանգիստ է, և՛ խոր,
Ու սիրտըս առավոտ չի ուզում։

Մաքուր է իմ հոգին ու հիմա
Օրհնում եմ վիճակըս երկրային,
Ընդունում եմ սիրով կյանք ու մահ
Ու սիրտըս պարզում եմ աշխարհին...

Անչար է իմ հոգին ու հանգիստ,
Գիշերը անդորր է, դուրսը ձյո՜ւն.
Ննջեցեք հավիտյան, վերք ու վիշտ,
Ծավալվի՛ ր, լուսեղեն մենություն...

36. * * *

Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։

Մի գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված։

Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չըկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհաս, հեռո՜ւ և հեռո՜ւ...

37. * * *

Եթե կողմերում հեռու-հեռավոր
Վրդովվի հոգիդ, տիրե քեզ հուզում՝
Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,
Մթնում մոլորված, քեզ է երազում։

Եվ եթե սիրտըդ սիրով թրթռա,
Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝
Այն ես եմ անվերջ խորհում քո վրա,
Հեռավոր-հեռվից կարոտով կանչում։

Գարնան օրերի ժպիտով սիրուն
Ոսկի հայացքըդ ժպտում է հոգուս,
Հուսավառված է իմ սև օրերում
Անուշ անունըդ, որպես արշալույս...

38. * * *

Ես նստում եմ մենակ, մեն-մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։

Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժպիտ։

Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել
Եվ երգով, որ բնավ չի մեռնում...

39. ՀԱՆԴԻՊՈԻՄ

Անհայտ կողմերից անտես թևերով,
Հրաշքով անուշ դու վերադարձար,
Շուրջըս փռեցիր քո վիշտը պայծառ,
Գգվեցիր հագիս տխուր խոսքերով...

Հիվանդ կարոտիս հրաշք-երազում
Թվաց, որ դու էլ թույլ ես ու վհատ,
Որ դու էլ ես իմ կարոտով հիվանդ,
Որ քո սիրտն էլ է հրաշք երազում...

Պարզեցինք իրար սրտներըս տխուր
Եվ չըպահեցինք արցունքներըս տաք,
Մեր տխրությունը մեղմ էր և հստակ,
Ու շուրջն աշխարհը և՛ կար, և՛ չկար...

1909
40. ԴԱՇՏԵՐՈՒՄ

Հեռածավալ դաշտերում,
Մոռացված ու մենավոր,
Մոռացել եմ ես հեռվում
Աղմուկները հեռավոր։

Lուռ նստում եմ առվի մոտ,
Անուշ հեքիաթ եմ լսում,
Երեկո և առավոտ
Խաղաղ սրտով երազում։

Գիշերն իր ծովն է փռում,
Արշալույսն՝ իր ծիրանին,
Եվ իմ հոգում և հեռվում
Քո ցնորքն է անմարմին։

Քո հեքիաթն եմ պարզել ես
Այս աշխարհի հեքիաթում
Եվ աղոթել անվերջ քեզ,
Երկրպագել իմ սրտում։

Թափառում եմ և երգում,
Աշխարհը՝ մեծ, սիրտըս՝ լայն,
Քո ցնորքն է ինձ գրկում,—
Ոսկեղեն ու դյութական։

41. ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՍԵՐ

Իմ մեռած հարսնացուն ամեն օր,
Երբ խաղաղ երեկոն է փռվում,
Հայտնվում է անհայտ, հեռավոր
Իր երկրից ու կրծքիս է փարվում։

Մեռնելիս նա ասաց՝ ես կըգամ,
Մեկնելիս նա թողեց մի ավանդ.
Ու գալիս է որպես ուրվական,
Փայփայում է իմ սիրտը հիվանդ։

Համբուրում է շուրթերը իմ ցուրտ,
Շշնջում է խոսքեր դյութական,
Ինձ հայտնում է պայծառ մի խորհուրդ
Ու նորից շշնջում՝ ես կըգամ։

Երբ մեռնում են ճիչերը շփոթ
Աղմկոտ քաղաքի մարտկոցում,
Լուսերես նա նստում է ինձ մոտ
Ու հետըս երազում ու լացում։

Իրար հետ կյանքի երգն ենք լսում,
Իրար հետ ամեն օր մինչև լույս
Թովչական երազներ ենք հյուսում
Ու դյութված շշնջում — արշալո՜ւյս...

42. * * *

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորվա՛ծ իմ քույրիկ։

Մոլորվա՛ծ իմ քույրիկ,
Հոգնած ու մենավոր,
Դուրսը՝ չար փոթորիկ,
Դուրսը մութ է այսօր։

Թող ցոլա՛ մեղմորեն
Այս հուրը տխրաբոց,
Թո՛ղ, որ մեղմ օրորեմ
Քո հոգին ալեկոծ։

Լուսեղեն այն խոսքով,
Որ այսօր ես գիտեմ,
Այն անուշ հրաշքով
Քո սիրտը կըդյութեմ։

Մի կրակ լուսատու
Քո սրտին կընետեմ,
Որ հզոր լինես դու
Կյանքի և մահու դեմ։

Հեռավոր մի փարոս
Կըվառեմ քո հոգում,
Սև կյանքի ալեկոծ
Խավարում ու մեգում։

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար, և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորված իմ քույրի՛կ։

43. * * *

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում...
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար...

44. ԻՄ ՑՆՈՐՔԻՆ

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել
Շուրթերըդ մւսքուր, կուրծքըդ դողդոջուն,
Ո՞վ է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում...

Խավար օրերի երազում դժգույն
Հայտնվում ես դու արշալույսի պես,—
Պոետը քեզ է երազում անքուն
Ու պաշտում է քեզ։

Գեղեցկությունըդ վառված է բոցե
Դաշույնի նըման սև կյանքի վրա. —
Թող կարոտ սիրտըս մահացու խոցե
Եվ թող չերերա...

Գեղեցկությանըդ, որպես մահապարտ,
Երկրպագում է բանաստեղծը միշտ
Եվ ողջունում է խնդությամբ հպարտ
Տառապանք ու վիշտ։

Անե՛յլա, ոչ ոք դեռ չի համբուրել
Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,
— Ո՞վ է քո ոսկի ժպիտը վառել
Այս աղջամուղջում...

45. ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար....

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար...

1912
46. ԱՌԱՎՈՏ

Այսօր դու քաղցր ես նայում, առավո'տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով...

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ...

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա~լ, դառնա~լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ...

Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել...

Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ...

47. ԿԱՐՈՒՍԵԼ

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն...

Սիրո խոսք, և համբույր, և խոստում...
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր...

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

48. ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

49. * * *

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։

50. ԱՐԵՎԱԾԱԳ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում...

1912



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 10.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ոսկի հեքիաթ
1908-1911

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՍԿԻ ՀԵՔԻԱԹ - 1940 թ. հրատարակության մեջ եղել է «Ոսկի հեքիաթ»: Տերյանի ինքնագրի հիման վրա, այս բաժնի համար, որպես բնաբան վերականգնված է Լերմոնտովից մեջբերված այս երկտողը.

В уме своем я создал мир иной
И образов иных существованье...

որը արտահայտում է ամբողջ այդ շարքի իմաստը և որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել 1912 թվականի հրատարակությունից։

12. 8-րդ տողում վերականգնված է ձեռագիրը. «Աստղերն՝ անո՜ւշ, հեզանա՜զ...» (Գրականության և արվեստի թանգարան, Տերյանի ֆոնդ, N 1). 1940 թվականի հրատարակության մեջ եղել է «Հնազանդ»։

20. 1912 թ. «Նոր կյանքում» տպվել է «Գարնանային» վերնագրով։

28. «Հուշարարում», 1908 թ., N 8, նվիրված է Ս-ին։
7-րդ տողում վերականգնված է Տերյանի ձեռագիրը.

Վհատության օրերում։

Նախորդ՝ 1923—25 և 1940 թթ. հրատարակություններում եղել է օրորում։

29. «Հուշարարում», 1909, N 10, տպվել է «Մթնշաղի անուրջներ» վերնագրով։

35. Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոնում», 1911, N 18։

44. Տպված է «Գեղարվեստում», 1921, N 7, «Ոսկի հեքիաթ գրքից» վերնագրի տակ, որը տեղ չի գտել 1940 թվականի հրատարակության մեջ, ավելի ճիշտ՝ 1940 թ. ժողովածուում տպված է այդ բանաստեղծության 2-րդ մասը միայն, այն էլ «Սևագրություններ» բաժնում (էջ 309)։ Ահա դրա սկզբնական տարբերակը.

ԻՄ ՑՆՈՐՔԻՆ

Ոչ ոք այս երկրում դեռ չի համբուրել
Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն.
Ո՞վ է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում...

Խավար օրերի երազում դժգույն
Հայտնվում ես դու արշալույսի պես, —
Քեզ եմ անրջում անտուն և անքուն,
Սիրում — միայն քեզ։

Գեղեցկությունըդ վառված է բոցե
Դաշույնի նըման սև կյանքի վրա, —
Թող կարոտ սիրտըս մահացու խոցե
Եվ թող չերերա...

Գեղեցկությանըդ, որպես մահապարտ,
Երկրպագում է բանաստեղծը միշտ
Եվ ողջունում է խնդությամբ հպարտ
Տառապանք ու վիշտ։

Ոչ ոք այս երկրում դեռ չի համբուրել
Շուրթերըդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,
Ո՞վ է քո ոսկի ժպիտը վառել
Այս աղջամուղջում...

45. «Նոր կյանքում», 1912 թ. N 3—4, տպված է առանց վերնագրի։

50. «Նոր խոսքում», 1912 թ., N 3 — 4, տպված է առանց վերնագրի։



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Վահան Տերյան | Vahan Teryan | Ваан Терьян
Страница 2 из 10«1234910»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.