Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 7 из 7«12567
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM


Շիրվանզադե Ալեքսանդր՝
Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 31.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

«Русь вед.» լրագիրը մի ականատեսի բերանով սոսկալի մանրամասնություններ է հաղորդում այդ քստմնելի տեսարանի մասին: Ոստիկանները 10, 11 և 12 տարեկան մանուկների մազերը քաշելով, ձգում են իրանց հաստ կոշիկների կրունկների տակ, կոխկռտում: Մեկի ոտներից մի գազան բռնում է և գլուխը զարնում սալահատակին: Մյուսը ջարդվում է ձիավոր ոստիկանների ձիերի սմբակների տակ: Ժողովուրդը ականատես է, բայց չի կարող օգնել, ոմանք արտասվում են, կանայք ուշաթափվում են, ծերերն անեծք կարդում: Մի քանի ականատես սպաներ անզոր կատաղությունից գունատվում են: Երեք գիմնազիստներ փախչում են կանանց գիմնազիոնի նախասենյակը, բայց գիմնազիոնի վարչության հրամանով ծառաները նրանց դուրս են քաշում և գցում հրոսակների ձեռքը:

Այս եղելությունը հուզում է ամբողջ քաղաքը: Նույն օրը արտաքո կարգի նիստ է հրավիրվում Քաղաքային Խորհրդարանում: Ներկա է լինում ահագին բազմություն: Պատմվում են միմյանցից սոսկալի տեսարաններ: Մի ծերունի հայր խելագարի պես գոռում է. «Պարոններ, իմ մի որդին այս պահին Հեռավոր Արևելքում արյուն է թափում յուր հայրենիքի համար ինչպես զինվոր, իսկ մյուսին այսօր ծեծել են ոստիկանները այնպես սաստիկ, որ անշուշտ նա պիտի հաշմ դառնա: Պարոններ, օգնեցեք»:

—————

Ահա բավական ժամանակ է, որ Կովկասի մի ամբողջ վայրից գալիս են տխուր լուրեր, թե երկրի ազգաբնակությունը հուզված է: Մեր խոսքը Գուրիայի մասին է, որի ազգաբնակության թիվը հասնում է 100 հազարի: Լրագրները, հարկադրված, շատ քիչ մանրամասնություններ են հաղորդում այդ երկրի հուզման մասին, իսկ մասնավոր լուրերը հակասում են միմյանց: Միայն պաշտոնական «Кавказ»-ը տվեց մի քանի տեղեկություններ, որոնցից մենք իմացանք, թե գուրիացիների շարժումը վերջերս սկսել է քաղաքական բնավորություն ստանալ:

Շարժման առաջն առնելու համար երկրիս կառավարչապետի պաշտոնակատար գեներալ Մալաման փետրվարի սկզբին ուղարկեց Գուրիա գեներալ Ալիխանովին` զորքով, հանձնելով նրան երկրի և քաղաքացիական իշխանությունը ժամանակավոր: Այս միջոցը հասարակության կողմից համարվեց խիստ և ոչ ցանկալի: Նորին գերազանցություն գեն. Մալամային ներկայացավ մի առանձին պատգամավորություն` Թիֆլիսի նահանգի ազնվականության, պարագլուխ իշխան Մելիքովի առաջնորդությամբ և խնդրեց, որ նախքան խիստ միջոցների դիմելը, գուրիացիների դրությունը քննվի: Այս նպատակով առաջարկվեց Գուրիա ուղարկել կառավարչապետի դիվանատան խորհրդի անդամ Սուլթան-Կրիմ-Գիրեյն իբրև մեր երկրի վիճակին ծանոթ անձի, որ տեղն ու տեղը ծանոթանա գուրիացիների պահանջներին:

Գեն. Մալաման սիրով ընդունեց այս խելացի առաջարկությունը: Այժմ Սուլթան-Կրիմ-Գիրեյն, ինչպես հաղորդում են տեղական լրագրները, մեծ աջողությամբ կատարում է իր վրա դրված միսսիան: Մինչև այժմ արդեն պարզվել է, որ գուրիացիների ընդհանուր շարժումը և նրանից առաջացած մասնավոր սպանությունները, որ այնքան հաճախ են կրկնվում, չեն կրում բուն քաղաքական բնավորություն, այլ ուղղակի տնտեսական անել վիճակի հետևանք են: Թշվառ գուրիացիները ներկայումս գտնվում են տնտեսական ամենաթշվառ դրության մեջ: Բավական է ասել, որ յուրաքանչյուր հոգի գուրիացի հազիվ ունի միջին թվով մի դեսյատին վարելահող, այն էլ ոչ այնքան պարարտ: Երկրի կալվածատերերը վարվում են նրանց հետ անբարեխիղճ, հարստահարում են, զրկում, գրեթե կողոպտում: Տեղական ստորին պաշտոնյաները ծծում են ժողովրդի արյունը իրանց կաշառակերությամբ, ծեծում են գյուղացիներին, բանտարկում ամեն մի չնչին բանի համար, տուգանքի ենթարկում և այլն: Պակաս փորձանք չէ խեղճ գուրիացիների համար և հոգևորականությունը, որ անխնա հարստահարում է գյուղացիներին, օգտվելով յուր մի քանի արտոնություններից: Ժողովրդի տնտեսական դրությունը քայքայվել է, բարքուվարքը կոպտացել են արտաքուստ եկած հանգամանքների շնորհիվ, ուսումնարաններ չկան, եղածներն էլ չեն համապատասխանում իրանց կոչմանը: Ժողովուրդը տանջվում է մեծ և անտանելի հարկերի տակ, տուն կա, որ ծախել է իր վերջին կովն այս կամ այն հարկը տալու համար: Այս է պատճառը Գուրիայի շարժման և ոչ թե այն գաղափարը, որ վերագրում են նրան շատ չարամիտներ, այն է, թե իբր գուրիացիք ձգտում են դեպի ինչ-որ երևակայական անկախություն: Ոչ մի գուրիացի չունի այդպիսի ցնորք և չի կարող ունենալ:

Պետք է հուսալ, որ Սուլթան-Կրիմ-Գիրեյի առաքելությունը կունենա բարերար հետևանք թե՛ Գուրիայի և թե՛ երկրիս ընդհանուր խաղաղության համար: Բայց չպետք է կարծել, որ Գուրիան միակ վայրն է մեր երկրում այնպիսի տխուր պայմանների մեջ: Ամբողջ Կովկասի տնտեսական դրությունը հուզիչ է:

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հասարակական կյանքի երևույթները Ռուսիայում ներկայումս այնչափ արագ և երբեմն անսպասելի են հաջորդում միմյանց, որ գրեթե անհնարին է կանոնավոր հետևել նրանց ընթացքին և զարգացմանը: Օր չի անցնում, որ մի որևէ կարևոր խնդիր չհուզի հասարակությանը և ստիպի նրան լարել յուր ուշադրությունը: Քսանուհինգ տարի շարունակ թմրած կյանքն արթնացել է և արտահայտում է յուր օրգանական պահանջները այնպիսի ջղաձգումներով, որոնց երբեք չի տեսել Ռուսիան:

Ռուս-ճապոնական պատերազմը, որպես գրում են մինչև անգամ պահպանողական ռուս թերթերը, երևան հանեց տիրող ռեժիմի բոլոր թերությունները և լուսաբանեց պետության և ռուս ժողովրդի կանոնավոր առաջադիմության ճանապարհին ցիրուցան սփռած բոլոր խոչընդոտները: Ներկայումս մենք վկա ենք մի այնպիսի հասարակական խոշոր շարժման, որպիսին տեղի է ունեցել Ռուսաստանի կյանքում ամբողջ տասնուիններորդ դարի ընթացքում միայն հիսնական թվականներին` Սևաստոպոլի պաշարման և Ռուսիայի պարտությունից հետո: Տարբերությունն այն է որ այժմյան շարժումը ավելի խոշոր խնդիրներ է ասպարեզ հանում և ավելի մեծ պետական նշանակություն ունի: Եթե Ղրիմի պատերազմից հետո ռուս պետությունը անմիջապես ձեռնարկեց տիրող օրենքների մի քանի կետերի փոփոխությանը, այժմյան պահանջները վերաբերվում են ամբողջ ռեժիմին և ամբողջ օրենսդրությանը: Ճորտերի ազատություն, զեմստվոների կազմակերպություն, կանոնավոր դատարաններ, քաղաքային խորհուրդ — ահա այն մեծ վերանորոգությունները, որ կատարվեցին Ռուսիայի կյանքում` Ղրիմի պատերազմից հետո: Լավատես հասարակական գործիչները և հրապարակախոսներն այժմյան շարժումից սպասում են ավելի լուրջ փոփոխություններ: Փետրվարի 18-ի կայսերական ռեսկրիպտը, հանուն ներքին գործոց մինիստրի, բավական որոշ կերպով շեշտում է, որ հիրավի այդ փոփոխությունները կլինեն ավելի լուրջ, քան անցյալ դարի հիսնական-վաթսունական թվականների վերանորոգումները:

Այս ռեսկրիպտով, ինչպես և փետրվարի 16-ի կայսերական հրովարտակով, իրավունք է տրվում ոչ միայն հասարակական օրգաններին, այլ նույնիսկ մասնավոր անհատներին արտահայտել իրանց անկեղծ կարծիքները պետության բազմատեսակ պահանջների մասին և ցույց տալ միջոցներ նրա բազմաթիվ ցավերը բուժելու համար: Եվ ահա լայնածավալ Ռուսիայի բոլոր ծայրերից և խորշերից ուղարկվում են դեպի գահույքի բարձրությունը տարբեր ազգերի, դասակարգերի և շրջանների ցանկությունները, որոնք իրանց պես-պես ձևերի մեջ պարունակում են մի ընդհանուր ուղղություն, ընդհանուր պահանջ, այն է` փոխել վարչական սիստեմը երկրի, որ թե տեսականապես և թե երկար տարիների դառն փորձերով հիվանդ է ճանաչված, նաև վնասակար անպայման: Այսպես է թելադրում ինքը կյանքը, բնությունը և պետության հարատև ու ապահով գոյության պայմանը:

Ռուս ժողովրդի տնտեսական և բարոյական կարիքների գլխավոր արտահայտիչներն են բուն ժողովրդի կողմից այսպես անվանված համայնքները — (Զեմստվո) քաղաքային ազգաբնակությունների կողմից` Քաղաքային խորհուրդները: Հպատակ ազգությունների փաստաբաններն են իրենց մտքի, խելքի և դիրքի ներկայացուցիչները: Լեհացիներն արդեն ներկայացրել են իրանց կարիքների ամփոփ ծրագիրը, վրաց ազնվականությունը յուր ժողովրդի պահանջների ցուցակը, ֆինլանդացիք նույնպես: Անշուշտ հայերն էլ, օգտվելով նորին կայսերական մեծության տված իրավունքից, ետ չեն մնա ուրիշ ազգություններից: Եվ հայերի ցանկությունները, հարկավ, իրանց բնորոշ մանրամասնություններով հանդերձ, անտարակույս ոչնչով չեն հակասի ամբողջ Ռուսիայի պահանջների ընդհանուր ոգուն:

Ռուս-ճապոնական պատերազմը, որն այնքան տխուր և անհաջող եղավ Ռուսիայի համար, պատմության մեջ կկազմի վերին աստիճանի խրատական մի բաժին, այն տեսակետից, թե որքան մի պետության ներքին կյանքը ներգործություն ունի արտաքին քաղաքականության աջողության կամ անաջողության վրա: Այն բազմաթիվ հոդվածները, բրոշյուրները, գրքերը, որ երևան եկան այս մի տարի ու երկու ամսվա ընթացքում, միաձայն ապացուցանում են, որ ռուս զորքի անվերջ անհաջողությունները և ռուս դիպլոմատիայի տկարությունները ներքին տկարությունների անմիջական հետևանքներն են: Ռուս զինվորը միշտ քաջ է եղել և քաջ էլ կմնա, այս մասին երկու կարծիք չկա, այս կետում Ռուսիայի բարեկամների հետ համամիտ են և նրա ամենաոխերիմ թշնամիները: Սակայն ռուս զինվորի այժմյան հոգեկան պահանջներն ավելի բարդ են, համեմատաբար, քան քսանուհինգ տարի սրանից առաջ, երբ նա կուրորեն վազում էր տաճիկ զինվորի դեմ և յուր հաղթական թուրը շողշողեցնում նրա գլխին: Քսանուհինգ տարվա ընթացքում նրա հոգին ենթարկվել է յուր հայրենիքում այնպիսի հեղաշրջումների, որոնք, մի կողմից, նրա միտքը ձգել են լուսո շողք, մյուս կողմից` նրա հոգուն ներշնչել են թերահավատության պես մի բան:

Այժմյան ռուս զինվորը, մանավանդ ռուս սպան, ի պատիվ յուր, պատերազմից պահանջում է իմաստ և արդարացուցիչ փաստեր:

Ռուսիայի ներքին նահանգներում ծագած շարժումը բնականաբար արձագանք պիտի գտներ և պետության ծայրերում: Այս կողմից Կովկասն էլ ետ չմնաց: Անցյալ անգամ մենք նկարագրեցինք հարյուր հազար բնակիչ ունեցող Գուրիայի մեջ եղած խառնակությունները: Նույնանման խառնակություններ ծագել են այժմ և Քութաիսի նահանգի ուրիշ կողմերում, նաև Թիֆլիսի նահանգում: Առանձնապես աչքի է ընկնում Գորու գավառի գյուղական ազգաբնակության լայնածավալ շարժումը: Թիֆլիսի ռուս լրագրների հաղորդած կցկտուր տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ այդ գավառում ամեն ինչ տակն ու վրա է լինում այժմ: Անհաշիվ սպանություններ, կողոպուտներ, հրդեհներ, ամբոխային հարձակումներ հաջորդում են միմյանց այնպիսի արագությամբ, որ անկարելի է մի առ մի արձանագրել: Գյուղացիները այրում են կամ քարուքանդ անում կալվածատերերի տները, սպանում են պետական պաշտոնյաներին, վռնդում են իրանց միջից քահանաներին, որ ներկայումս մի նոր տեսակի կեղեքիչ մարմին են կազմում գյուղացիների համար, շատ կալվածատերեր, թողնելով անտեր իրանց հողերն ու կալվածները, փախել են և պատսպարվել Գորիում, Քութաիսում և Թիֆլիսում: Գյուղացիները թողել են իրանց դաշտային գործերը և ահագին խմբերով թափառում են գյուղից գյուղ, ամենքին հարկադրելով միանալ իրանց և արտահայտել մի ընդհանուր բողոք:

Ի՞նչ են պահանջում այդ մարդիկ. այս հարցը պարզելու համար Կովկասի կառավարչապետի պաշտոնակատար գեն. Մալաման, մի առանձին պատգամավորության խնդրով, Գորու գավառն ուղարկեց բանիմաց համարված մի պաշտոնյա, Ե. Գ. Վայդենբաումին և Թիֆլիսի գավառապետ իշխ. Լ. Ջանդիերուն: Դժբախտաբար, այս անձինք չկարողացան ոչինչ անել և, մի քանի օր գավառում պտտելուց հետո, վերադարձան ձեռնունայն:

Ահա ինչ է ասում Վայդենբաումը յուր առաքելության մասին` «Եվ ես տեսնվեցի գրեթե բոլոր գյուղային համայնքների ներկայացուցիչների հետ, բացի լեռնականներից: Իմ ճամփորդության սկզբում գյուղացիները շատ ազատ և մանրամասն արտահայտում են իրանց գյուղական կարիքները, գլխավորապես ցույց տալով հարկերի ծանրությունը: Նրանք ասում էին, որ այլևս անկարող են տանել այդ հարկերը: Ցավակցաբար, այս տեսակ անկեղծություն ես տեսա գյուղացիների կողմից առաջին երեք օրերը, այնուհետև Թիֆլիսից և ուրիշ տեղերից եկան զանազան անձինք և, գյուղացիները ձևանալով, առաջարկեցին այնպիսի ծրագիրներ, որ շատ հեռավոր կապ ունին գյուղացիների իսկական կարիքների հետ, օրինակի համար, թե պետք է եկեղեցին անջատել պետությունից, կանանց հավասարություն տալ, բաց անել Թիֆլիսում համալսարան և այլն: Գյուղացիների առանձին փորձերը` հայտնելու իրանց իսկական կարիքները` իսկույն ևեթ խլանում էին աղմուկով և գոռում-գոչյուններով»:

Վերջը գյուղական համայնքները նույնիսկ հրաժարվում են ժողովել Վայդենբաումին բացատրություններ տալու: Սուրամի բաժնում մարտի 13-ին նախքան Վայդենբաումի գյուղացիների հետ խոսելը, ժողովը ցրում են: Այնուհետև գալիս են օսերի ահագին խմբեր` թվով մոտ 8000 հոգի և, գյուղից գյուղ շրջելով, վռնդում են կալվածատերերի գործավորներին և ծառաներին:

Չնայելով այս խոչընդոտներին, Վայդենբաումը, յուր ասելով, կարողանում է պարզել, որ գյուղացիները չեն ուզում ունենալ մեծ կազմով գյուղական համայնքներ, ի նկատի ունենալով, որ պաշտոնակատար անձանց ռոճիկ տալն ու պահելը չափազանց թանկ է նստում: Առանձնապես գյուղացիները գանգատվում են կալվածատերերի և պետական ճնշումների վրա, որոնք սահմանափակում են նրանց իրավունքները` անտառներից և արոտատեղերից օգտվելու: Ընդհանրապես, գյուղացիների տնտեսական վիճակը անտանելի է և պահանջում է շուտափույթ օգնություն:

«Ես համոզված եմ խորապես, — ասում է Վայդենբաումը, — որ գյուղացիները կխաղաղվեն, երբ նրանց իսկական կարիքներին լիացում կտրվի: Ներկայումս նրանց դրությունը իրոք որ շատ ծանր է: Նրանք հագնում են ցնցոտիներ. առաջին օրերը, երբ ժողովներն ընթանում էին կանոնավոր, գյուղացիներն ինձ ասում էին, թե իրանք ապստամբներ չեն, այլ Ռուսաց կայսեր հպատակներ են, որ վարում են ողորմելի կյանք: «Մեր ձեռները, — ասում են նրանք, — մշտապես զբաղված են աշխատանքով միայն նրա համար, որ վճարենք ծանր հարկեր պետությանը, կալվածատերերի համար, մենք ոչինչ չենք կարողանում հետ գցել»:

—————

Արդարև, ծանր է գյուղացու տնտեսական կացությունը: Տխուր հառաչանքներ լսվում են ոչ միայն Վրաստանից, այլև Կովկասի բոլոր անկյուններից:

Իսկ հայ գյուղացի՞ն: Վերջին քսանուհինգ տարիների ընթացքում մի շարք կարգադրություններ հասցրին նրան ծայրահեղ աղքատության: Հողի սակավությունը ճնշում է նրան ամենուրեք: Այնինչ` ազատ արքունական հողեր կան Կովկասում: Ով գեթ մի անգամ պտտել է Ղարսի շրջանը, տեսած կլինի ընդարձակ, պարարտ վարելահողեր, որոնք մնում են ամայի, և միայն խոտ են արտադրում: Մինչդեռ կից առ կից Ախալքալակի գավառում գյուղերը նստած են միմյանց վրա և հերկում են քարքարոտ անբերրի հողեր, որոնք վաղուց են հյութասպառ եղել, այնքան շահագործվել են: Սխալ հասկացված քաղաքականությունը այդ հողերը պահում է ռուս գաղթականների համար: Իսկ ռուս գաղթականները, սակավ բացառությամբ, փախչում են այդ վայրերից, չդիմանալով երկրի կլիմայական պայմաններին: Տեղական գյուղացին նախանձով է նայում այդ պարարտ և ամայի հողերի վրա և նրա վտիտ կրծքի տակ կուտակվում է մաղձ ու թույն: Նա անզորությունից ծանր հառաչանքներ է արձակում. սրտի խորքում վշտացած, որ իրան չեն ուզում հասկանալ, ճանաչել և իմանալ, որ չկար գուցե ամբողջ Ռուսիայում ավելի հավատարիմ հպատակ տարր, քան հայը և հայ գյուղացին…

Այսպես է հայ գյուղացու ճակատագիրը Կովկասում: Երբ հայ հասարակությունը, օգտվելով Կայսերական Բարձրագույն թույլատրությունից, կներկայացնի Պետերբուրգ յուր անհրաժեշտ կարիքների ցուցակը, կպարզվի, որ շատ մարդկային տարրական իրավունքներից է նա զրկվել վերջին դարում: Անկասկած, կլսվի և մեր հառաչանքը, մեզ վերա ևս ուշադրություն կդարձնեն, որովհետև այս ոչ միայն մեր շահն է պահանջում, այլև, գլխավորապես, ընդհանուր պետության շահերը: Պետք է լինել միանգամայն անկեղծ, քանի որ մեզանից պահանջվում է անկեղծություն: Եվ մենք կլինենք անկեղծ, նախ` մեր անմիջական իշխանավոր նոր նշանակված փոխարքա իշխան Վարանցով-Դաշկովի առջևը, ապա` Պետերբուրգում:

Մենք կհերքենք շոշափելի փաստերով, որ երբեք սեպարատիստներ չենք եղել և չենք, կազատվենք զանազան տխուր հիշատակի արժանի վելիչկոների և սևահռչակ սուվորինների ու գրիգմունների մեզ վերա բարձած ստոր զրպարտություններից: Կապացուցանենք, որ հայն ի ծննդենե, ի բնե և յուր ամբողջ հոգեկան կազմով մի վերին աստիճանի խաղաղ կուլտուրական տարր է, ամենուրեք շինող, ծաղկեցնող և հարստացնող ուժ: Նրա հոգուն խորթ են զանազան սեպերատիվ արկածներ և անիրագործելի ձգտումներ: Նա գործնական է, խելացի, հանդարտ կյանքի սիրահար և կարոտ: Տվեք նրան միջոց յուր զավակներին մայրենի լեզվով կրթություն տալու, յուր կրոնը դավանելու, յուր խոսքն համարձակ արտասանելու, յուր հողերն ազատ մշակելու, ազատեցեք նրան անբնական պայմաններից, և այն ժամանակ նրա ամենաոխերիմ թշնամին անգամ կհամոզվի, որ նա անկեղծ բարեկամ է և ռուս ժողովրդի, և ռուս պետության: Հայ ժողովրդի համբերողամտությունը սահման չունի: Նա ոխակալ չէ, չարությունը մոռանում է շատ շուտ, իսկ բարությունը երբեք: Նա կների յուր ամենակատաղի թշնամիներին բոլոր նրանց գործած հանցանքները հենց առաջին օրը, երբ իրավունք կստանա ազատ շնչելու, երբ կտրվին նրան տարրական մարդկային իրավունքներ, երբ կզգա, որ ինքը հպատակ է իրավ մի կուլտուրական Եվրոպական պետության և ոչ կոզակի մտրակին:

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այն խառնաշփոթ կացությունը, որի մեջ ներկայումս գտնվում է Ռուսիան, տարօրինակ երևույթների վկա է դարձնում մեզ: Երկրի քաղաքական և ընկերական կյանքի հանգամանքներն այնպես են բարդվել, որ այսօր սկսել է բնական և հասկանալի թվալ այն, ինչ որ դեռ երեկ թվում էր երևակայություն, ցնորք և դավաճանություն:

Ով կարող էր մտածել դեռ մի տարի առաջ, որ Ռուսիայի ներքին քաղաքականությունն այսօր պիտի կծու քննադատության ենթարկվի նույնիսկ այնպիսի անհատների և հաստատությունների կողմից, որոնք իրանց ամբողջ կյանքի ընթացքում և իրանց հոգու կարծեցյալ անկեղծությամբ եղել են նույն այդ քաղաքականության եռանդուն ջատագովներ: Պարզ է, որ արվեստական ուժով բռնված թանձր վարագույրը ճապոնացիների զորեղ ձեռքով հեռացվել է հսկայական մարմնի վրայից, և այսօր տեսնում են այդ մարմնի սոսկալի նեխվածությունը նաև նրանք, որոնք մինչև այժմ կույր էին կամ ձեռնտու էին համարում իրանց անձնական շահերի համար կույր ձևանալ: Հասարակական բողոքը և հարվածող մտքի վիթխարի հեղեղը կլանել է ամենքին և քշում, տանում է յուր հետ մարդկանց դեպի մի տակավին անորոշ, բայց, համեմատաբար, լուսավոր վայր, ուր նրանք պիտի վայելեն բնությունից իրանց սահմանված իրավունքներն ու բարիքները: Եվ այդ հեղեղին այսօր ակամա անձնատուր են լինում մեկը մյուսի ետևից նույնիսկ նրանք, որոնք եղել են միշտ նրա դեմ պատվարներ:

Այո, Ռուսիայի հարյուրավոր տարիներ անշարժ կյանքի այժմյան փոթորիկը և՛ ուրախալի է, և՛ սոսկալի: Երբ մարդ փոքր-ինչ ուշադիր հետևում է ռուս մտքի այժմյան արտահայտությանը, անկարող է զսպել յուր զարմացումը: Լսում ես ազատամիտ դատողություններ այնպիսի բերաններից, որոնք մինչև այժմ հետադիմության, խավարի և անշարժության փաստաբաններ են եղել:

Ռուս մտքի արտահայտիչ տարրերը — գրականությունը, պարբերական մամուլը և հասարակական հաստատությունները երբեք չեն փայլել իրանց քաղաքացիական համարձակությամբ: Երկաթե ձեռներով ճնշված` նրանք միշտ եղել են խեղճ և ողորմելի, կարող ենք ասել, առանց որևէ բացառության: Մամուլի նույնիսկ անկաշառ համարված օրգանները դեռ անցյալ տարի ցույց էին տալիս մտավախության այնպիսի եղկելի օրինակներ, որոնցից զգայուն մարդու սիրտն էր պղտորում: Եվ երբ մեզ ասում էին, թե այսինչ լրագիրը կամ ամսագիրը համարձակ է և անկեղծ, մեզ թվում էր, թե դա մի կծու հեգնություն է ռուս մամուլի վերաբերմամբ: Բյուրոկրատիայի ճնշող ձեռքը բոլորի կոկորդը սեղմել էր: Բավական է ասել, որ «Русск вед.» նման պարզ, ակադեմիական մի օրգան համարվում էր ազատամիտ յուր մաղձ շարժող օլիմպիական սառնությամբ: Բավական է ասել, որ ռուս հասարակության լուսամիտ համարված դասի համար երկնային մանանա էր մի որևէ ազատամիտ կոչված լրագրում կարդալ որևէ մութ ակնարկ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության այս կամ այն սխալի մասին: Ակնարկը ձեռք-ձեռք էր անցնում, և նրա հեղինակը կամ հրատարակող օրգանը քիչ էր մնում հերոս հռչակվեր:

Այսքան ողորմելի և խղճալի էին դեռ մինչև վերջին ամիսները ռուս գրականությունը և ռուս մամուլը յուր մտավախությամբ:

Այսօր նկատվում է հակառակը: Այսօր համարձակություն են ստացել պարզ և դրական ոճով խոսելու ոչ միայն նրանք, որոնք վաղուց կարոտ էին զգում այդպես խոսելու, այլևս նրանք, որոնք դեմ էին ամեն մի ազատ խոսքի:

Ահա տասնյակ տարիներ է մտքի ամեն մի թռիչք սպանող սառն Պետերբուրգում հրատարակվում է «Свет» (Լույս) անունով մի թերթիկ, որ, չնայելով յուր անվանը, եղել է ամենախավար գաղափարների քարոզիչ: Նրա խմբագիրն է ոմն Վ. Վ. Կոմարով: Այդ միևնույն մարդը հրատարակում է և մի ամսագիր «Русский вестник» անունով, որ նույնչափ լուսավոր է, որչափ և հիշյալ «Լույս» լրագիրը: Տարիներ անընդհատ այդ տխրահռչակ հերոսը հալածել է բոլորը, ինչ որ եղել է բարի, լուսավոր, հառաջադեմ: Նա հալածել է հայերին, լեհացիներին, ֆինլանդացիներին, հրեաներին համարել է նենգամիտ, խարդախ, դավաճան: Նա հալածել է և յուր ազգի ազնիվ զավակներին: Եվ միայն մի սրբություն է ունեցել — բյուրոկրատիան և նրա միջնադարյան քաղաքականությունը:

Այժմ այդ մարդն էլ է փոխել լեզուն և սկսել է խոսել յուր համար անսովոր ոճով: Հարձակվելով ռուս բյուրոկրատիայի վրա, Կոմարովն յուր ամսագրի վերջին համարում «Новое время» լրագրի խավարամոլ աշխատակիցներից մեկի` Նիկոլայ Էնգեյլհարդի բերանով դատապարտում է կծու լեզվով կառավարության «համառ սխալները», «կույր նյութամոլությունը» և «իսկական սլավոնական անհեռատեսությունը»: «Ռուս կառավարությունը, ասում է ամսագիրը, չի հոգացել յուր կողմը գրավել հասարակական կարծիքը, նա միայն և միմիայն հենվել է, մի կողմից, ֆիզիկական ուժի, մյուս կողմից` ռուս հասարակ ժողովրդի տարերային հավատարմության կամ ավանդական իշխանությանը հպատակվելու կույր սովորության վրա: Նա հրել է իրանից երկրի բոլոր ազատ մտածող մարդկանց, արգելել է նրանց հրատարակությունները, գոռոզությամբ յուր բոլոր արարքներով հայտնի է, թե պետական կյանքի և գործունեության համար բնավ հարկավոր չէ ազգային հանճարի ազատ միտքը, այլ բավական է միայն. . .կանցելարիան»:

«Այժմյան մեր խայտառակությունը, շարունակում է ամսագիրը, մեր սարսափը, մեր զորքերի պարտությունը, հազարավոր ռուս մարդկանց դեղներես յապոնացիների ձեռքը գերի ընկնելը, որ հիշեցնում է մոնգոլական լծի մոռացված դարերը, իսկ երկրի ներսում իշխանության կատարյալ ապիկարությունը և ոչնչությունը, հպատակ ազգերի միության հաղթանակը անզոր և անկիրթ ռուս ժողովրդի վրա, այս բոլորը պատրաստվել է այն հանգամանքով, որ ամբողջ մի դար Ռուսիայում հալածվել է տաղանդը, միտքը, խոսքը»:

Ծայրահեղ միջոցների կողմնակիցները ճնշումներ են պահանջում: Նրանք աղաղակում են. «Մի թույլ տվեք, զսպեցեք, պահակներ դրեք, կողպեցեք բոլոր դռները»: «Բայց ի՞նչպես պահել այն, ասում է ամսագիրը, ինչ որ ներս է գալիս ոչ միայն բոլոր դռներով, այլև, կարելի է ասել, հասարակության ու ժողովրդի կաշվի բոլոր ծակերով»:

Ի՞նչպես դարմանել ցավը: Ահա խնդիրը: Կոմարովի ամսագիրը առանց խնդիրը լուծելու առաջ է բերում հետևյալ կարծիքը.

«Այն ուղղումները, կարկատաններր և բարվոքումները, որոնք առաջ կարող էին հիացման արժանանալ, այժմ միայն գրգռում են մարդկանց: Խոստումները հավատի չեն արժանանում: Մաքրված ռեֆորմների ծրագիրները հանդիպում են ծաղրի: Ստեղծվում է մի տրամադրություն, որ այժմ մեզանում արտահայտվում է դեպի բյուրոկրատիան, այն է, թե հարկավոր չեք մեզ դուք ոչ բարիներդ, ոչ չարերդ, ոչ իմաստուններդ, ոչ տկարամիտներդ, ոչ լավերդ, ոչ վատերդ, ոչ վերանորոգիչներդ և ոչ պահպանողականներդ: Հարկավոր չեք դուք թեկուզ լինեք ոսկյա և ադամանդյա: Հեռացեք, տեղ ազատեցեք»... Հարկավոր է տասնյակ տարիներ գրգռել, որպեսզի այսպիսի գրգռման հասցնել:

«Մենք չենք ասիլ, կցում է այս խոսքերին Կոմարովի ամսագիրը, թե որտեղից ենք վերցրել ռուս բյուրոկրատիայի այս բնորոշումը: Այստեղ գույները թանձրացրած են, հարկավ, բայց նույնիսկ պաշտոնյաները խոստովանում են, որ ճշմարտություն կա այս կարծիքի մեջ»:

Այսպես են խոսում այսօր այն մարդիկ, որոնք տասնյակ տարիներ շարունակ ծունկ են չոքել և խունկ ծխել բյուրոկրատիայի առջև:

Սակայն ինքը բյուրոկրատիան իսկ զգում է թարմ օդի պահանջ:

Ապացույց այն գրությունը, որ այսօր պտտվում է Պետերբուրգի պետական հիմնարկություններում ծառայողների մեջ և ստորագրվում: Այս գրությամբ ռուս պաշտոնյաները տերությունից պահանջում են վերանորոգությունների շուտափույթ իրագործում: Նրանք խոստովանվում են, որ այլևս անզոր են սեփական ուժերով վարել պետական հսկայական մեքենան: Եվ ինքն յուր բերանով դատապարտելով, ռուս բյուրոկրատիան պահանջում է ժողովրդի ներկայացուցիչների միջամտությունը պետական գործերում:

Այսքան փոխվել է ամեն ինչ Ռուսիայում… առայժմ… միայն խոսքով:

—————

Անցյալ մեր տեսությունում խոսեցինք Գուրիայի խառնակությունների մասին: Գյուղերի հուզված դրությունը շարունակվում է այժմ և ոչ միայն Գուրիայում, այլև ամենուրեք, գլխավորապես Քութաիսի նահանգում և Սուխումի շրջանում: Ահա Կովկասից Պետերբուրգ պաշտոնապես հաղորդված մի տեղեկություն, որ բնորոշում է երկրի ամբողջ կացությունը: Եղելությունը տեղի է ունեցել Թիոնեթի գավառում: Ապրիլի 4-ին այդ գավառի Թոլաթսոփելի գյուղը գալիս են մի քանի ագիտատորներ, քաղաքական քարոզիչներ և մի տեղ ժողովում հինգ գյուղերի համայքներին: Այս մասին տեղեկություն ստանալով, գալիս են պրիստավն և տեղական կոզակների սպան և գյուղացիներից պահանջում են, որ իրանց հանձնեն ագիտատորներին: Ամբոխը չի համաձայնվում և ցիցերով հարձակվում է կոզակների վրա, երկու անգամ կրակելով սպային: Այն ժամանակ կոզակները թրերով հարձակվում են ամբոխի վրա, երկուսին սպանում են և տասին վիրավորում: Ամբոխը ցրվում է: Նույն օրը Թոլաթսոփելի գյուղի բնակիչների մի մասը գյուղի հրապարակն է բերում քահանա Թուրքաձեին, 75-ամյա զառամյալ տիրացուին և հարուստ գյուղացի Գուգութաշվիլուն: Բոլոր երեքին ստիպում են չոքել, վերցնում են մի սեղան, և ագիտատորներից մեկը, բարձրանալով նրա վրա, 700 հոգուց բաղկացած ամբոխին համոզում է` պատժել քահանային, տիրացուին և հարուստ գյուղացուն, որոնք համարձակվեք են գնալ և գանգատվել գավառապետին: Ամբոխը, ագիտատորների խորհրդով, վճռում է Գուգութաշվիլուն ենթարկել 3000 ռ. տուգանքի, իսկ քահանայի մորուքը սափրել: Մի գյուղացի տիրացուի մորուքից գջլում է մի կտոր:

Լսելով այս մասին, պրիստավ Տեր-Գրիկուրովը պոդեսաուլ Լոբովի, 15 կոզակների և երկու ստրաժնիկների հետ գալիս է և, թողնելով կոզակներին 30 քայլ հեռվում, մոտենում է ամբոխին, որից անջատվում են քահանան, տիրացուն և Գուգութաշվիլին, դառնում է գյուղացինեին և օրենքի անունով խնդրում է խելքի գալ, հանձնել իրան ագիտատորներին և ցրվել: Պրիստավի խոսքերն ապարդյուն են անցնում: Այն ժամանակ նա թույլ է տալիս կոզակներին իրանց ուզածն անել: Պոդեսաուլ Լոբովը, կոզակների հետ մոտենալով գյուղացիներին, նույնպես ուզում է խոսքով համոզել նրանց խելքի գալու, սակայն ամբոխը փայտեր է բարձրացնում նրա վրա: Մի գյուղացի ծանր հարված է տալիս Լոբովի վզին: Կոզակները անմիջապես մտրակներով հարձակվում են ամբոխի վրա: Իսկ երբ ամբոխը պատասխանում է նրանց փայտերով, կոզակները հանում են պատյաններից իրանց թրերը: Առաջին զոհը դառնում է գյուղացի Չխուրբիա Կորիալուլին: Այդ գյուղացին ունևոր էր և գյուղացիներին հարստահարում է խորամանկությամբ, մի կողմից, նրանց հետ գործելով գոյություն ունեցող ռեժիմի դեմ, մյուս կողմից` ձևանալով կառավարության հավատարիմ: Ամբոխ երեք րոպեում ցրվում է, թողնելով կռվի տեղում մի սպանված և 11 վիրավոր, որոնցից երկուսը մեռնում են: Վիրավորներին օգնելու համար կանչվում է գյուղական բժիշկը: Գավառապետի պահանջով գյուղացիները մատնում են անկարգությունների մեղավորներին, ձերբակալելով նրանց իրանց մրջից ընտրված անձանց ձեռքով:

Ներկայումս կատարյալ խաղաղությունը վերականգնված է, հաղորդում է պաշտոնական տեղեկությունը Ս. Պետերբուրգի հեռագրական գործակալության միջոցով: Գյուղական վարչությունները բացված են: Տանուտերերին, դատավորներին և գրագիրներին հրամայված է դառնալ իրանց պաշտոնավարությանը: Գյուղացիները հպատակվել են բոլոր կարգադրություններին. նրանք ընկճված են և անցքից խորը վշտացած, զղջում են և մեղքը գցում ագիտատորների վրա, որոնց խոստանում են բոլոր համայնքների մեջ ձերբակալել և չտալ նրանց ոչ ապաստարան, ոչ ուտելիք և ոչ առաջնորդներ:

—————

Մենք անկեղծ և անխախտ հավատում ենք ազգերի ամուր համերաշխության իրագործմանը: Լինելով մեր տառապյալ ժողովրդի բարոյական, տնտեսական և կրոնական շահերի ջերմ պաշտպան, մենք, միևնույն ժամանակ, ջերմ երկրպագու ենք և ընդհանուր մարդկության բարելավության գաղափարին: Մենք հայ ժողովրդի բարիքների պաշտպանությունը երբեք այն ուղղությամբ չենք տանիլ, որ այն որևէ կետում հակասի մեր ընդհանուր հայրենիքի — Ռուսիայի և մեր բոլոր հարևան ազգերի իսկական շահերին: Լինել հայրենասեր այն մտքով, ինչպես մենք ենք հասկանում, կնշանակե լինել մարդասեր, ընկերասեր, լինել կողմնակից բուն քաղաքակրթության և պաշտպան բարձրագույն իդեալների: Մենք հայրենասիրությունը հասկանում ենք այսպես. սիրիր քո մերձավորին, եղբորը, հորը, մորը, քույրերին, աշխատիր նրանց բարոյական, տնտեսական շահերի համար այն ուղղությամբ, որ քո աշխատանքը միևնույն ժամանակ օգուտ բերի և քո հարևաններին:

Այս տեսակետից մենք ամենայն անկեղծությամբ մի անգամ ընդմիշտ հրատարակել ենք և կրկնում ենք, որ եղբայրատյացությունը խորթ է մեզ համար: Մենք կփափագեինք, որ այս ուղղությամբ մտածեր և գործեր յուրաքանչյուր հայ, որ սիրում է յուր ազգը, որ ցանկանում է նրան իսկական բարիք: Հենց այս իսկ տեսակետից մենք ողջունում ենք հայերի համագումար ժողովի երկու շաբաթվա ընթացքում խորապես մտածած և խելացի մշակած այս խնդրագիրը: Մենք, ուշի-ոշով քննելով բոլոր կետերը, չգտանք մեկը, որ, արտահայտելով ռուսահայ ժողովրդի բուն կարիքները, գեթ մազի չափ դիպչեր մեր հարևան ազգերի` վրացիների, թուրքերի կամ այլոց, շահերին: Ոչ, ընդհակառակը, այն, ինչ որ արծարծվում է այդ խնդրագրի մեջ, արծարծված է ամենայն խոհունությամբ, ամենայն զգուշությամբ և այնպես, որ մեր շահերը ձուլված են ոչ միայն Կովկասյան բոլոր ազգերի, այլև ռուս ժողովրդի և ամբողջ Ռուսիայի շահերի հետ:

Սակայն, դժբախտաբար, այսպիսի տպավորություն չի արել հայերի խնդրագիրը վրացիների մի մասի վրա: Այն մասի, որ ժամանակ-ժամանակ ցույց է տալիս զարմանալի թեթևամտություն, նաև կասկածոտություն հայերի վերաբերմամբ: Այս անգամ «վերանորոգված» «Իվերիա»-ի խմբագրատունն է այս թեթևամտության և կասկածոտության գործոնը: Այդ լրագիրը բարձրացրել է մեզ համար միանգամայն անհասկանալի մի աղմուկ հայերի պետիցիայի մի քանի կետերի նկատմամբ, մասնավորապես այն կետի, որ վերաբերում է ռուսահպատակություն ստացած տաճկահայերին: Հայերն իրանց պետիցիայում ռուս պետությունից խնդրում են, որ այդ ողորմելի, թափառաշրջիկ, խեղճ, անպաշտպան և միևնույն ժամանակ վերին աստիճանի շինարար, օգտակար և աշխատամոլ տաճկահայերին տրվի հողեր, որ նրանք, լինելով Ռուսիայի հպատակ, չլինեին զրկված հպատակների տարրական իրավունքներից:

Ի՞նչ մի սարսափելի բան կա այս խնդրում, ինչո՞վ է այն վտանգավոր վրացիների կամ ուրիշ կովկասյան բնակիչների համար: Մենք գլուխ ենք կոտրում և չենք կարողանում վնասակար մի կետ գտնել: Բայց թեթևամտությունն ու կասկածոտությունը վտանգ են նկատում այնտեղ իսկ, ուր ոչինչ չկա: Եվ ահա, «Իվերիա» լրագրի ողորմելի և խղճալի քաղաքագետները ճիգ են անում ապացուցանել իրանց ընթերցողնեքին, որ հայերի «պետիցիայի» վերոհիշյալ կետն ունի ինչ-որ դիմակավորված նպատակ վրացիների դեմ: Եվ այս խախուտ, ավազային հիմունքի վրա «Իվերիա»-ի ազգամոլները հազար ու մի լուտանք են թափում պետիցիա կազմողների վրա, կողմնակի և ուղղակի կերպով դատապարտելով նաև բոլոր ռուսահայերին:

Մենք կանգ չենք առնիլ «Իվերիա»-ի թթու ազգամոլական, զրպարտիչ հոդվածների վրա և ժամանակ էլ չունենք կանգ առնելու: Թեթևամտությունը, կասկածոտությանը, զրպարտությունն արժանի չեն երկար դիմադրության: Մենք միայն այսքանը կասենք «Իվերիա»-ն շրջապատողներին և նրանց նման մտածող մեր մյուս բոլոր վրացի եղբայրներին, որ նրանց սեղմած բռունցքները, փրփրած բերանները, արյունոտ աչքերը մեզ համար ոչ համոզիչ են և ոչ երկյուղալի: Մենք ուզում ենք լինել բարեկամներ, ընկերներ, եղբայրներ, զգալ միևնույն ցավերը, հոգալ միևնույն մեր երկրի ընդհանուր շահերի համար միատեսակ անկեղծությամբ և արհամարհում ենք ամեն մի սպառնալիք: Ուստի առաջարկում ենք վրաց կեղծ ազգասերներին` չթաքցնել բռունցքները իրանց գրպաններում ե միանալ այն խոհեմ, անկաշառ վրացի հայրենասերների հետ, որոնք անկեղծ կերպով ուզում են հայերի հետ համերաշխ լինել և որոնք իսկ որ հասկացել են իրանց ժողովրդի շահերը:

ՆԱՄԱԿՆԵՐ ՓԱՐԻԶԻՑ

I

Փարիզ, 15/28 սեպտեմբերի

Կովկասյան հայերի արյան ձայնը վաղուց է հասել արտասահման: Միշտ զգույշ, միշտ չափավոր, բայց իրոք եսամոլ գերմանացիներն անգամ անտարբեր չեն դեպի մեր անսահման թշվառությունը:

Ֆրանսիական մամուլը Կովկասի վիճակով հետաքրքրված է ավելի, քան կարող էինք սպասել: Հատկապես հայ թուրքական կոտորածները առանձին ուշադրություն են գրավում: Ինչպես արդեն ձեզ հայտնի է, մի քանի լրագիրներ, ինչպես, օրինակ, «Le Matin» և «Temps» իրանց հատուկ թղթակիցներն են ուղարկել Կովկաս: Երեկ «Temps»-ը տպեց մի մեծ հոդված, որ արժե կարդալ, քանի որ այդ թերթը համարվում է պաշտոնական և հայտնի է իր համեմատական զգաստությամբ և չափավորությամբ: Հոդվածի բովանդակությունը քաղաքական տեսակետից միանգամայն նպաստավոր է մեզ համար, քանի որ նրա մեջ հաղորդված տեղեկությունները ճիշտ են: Առանձին ուշադրության արժանի է հոդվածագրի ճշգրիտ կարծիքը ռուսաց քաղաքականության մասին մեր երկրի վերաբերմամբ: Հայտնում է ընդհանրապես այն գաղափարը, թե Կովկասի ներկա քայքայումը հետևանք է Դոնդուկով-Կորսակով-Գոլիցինյան քաղաքականության: Մոտավորապես նույն ոգով են գրում և մյուս լրագիրները, մանավանդ Ժորեսի օրգանը: Տեղեկությունների կողմից «Le Matin» ամենից հարուստն է: Առհասարակ ֆրանսիական լրագիրների անկեղծ համակրանքը դեպի մեզ ապահովված է: Հայն է համարվում Կովկասի ամենակուլտուրական տարրը. ուստի նրա թշվառության պատճառն էլ հենց դրանով է բացատրվում:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 32.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Այս ընդհանուր համակրական շարժման միջոցին մի անախորժ դիսոնանս էր սրանից մի շաբաթ առաջ «Radical»-ի մի աշխատակցի լուտանքը հայերի մասին: Այդ պարոնը, որ իրան համարում է արևելագետ և ամեն օր ասպարեզ է գալիս «Bavardage» ընդհանուր վերնագրով հոդվածների տակ, իր մի հոդվածը Կովկասի դեպքերին նվիրելով, այն անհիմն կարծիքը հայտնեց, թե Բաքվի կոտորածների հիմքը տնտեսական է: Երևակայեցեք, թուրք տարրը, ինչպես ամենուրեք, Կովկասում ևս տնտեսապես հարստահարված է շրջապատող ավելի ճարպիկ ազգութուններից, Բաքվում — հայերից: Թուրքը խոհեմ է, բարի է, ազնիվ է, բայց ծույլ է և անտարբեր իր տնտեսականի վերաբերմամբ: Հայերը Բաքվում իրանց «բարի և ազնիվ» հարևաններին զրկել են երկրի հարստությունից` խլելով նրանցից և՛ արդյունաբերությունը, և՛ առևտուրը, և՛ նավագնացությունը: Թուրքերը, վերջապես, սթափվել են և պատժում են իրանց հարստահարիչներին:

Այս էր ընդհանրապես «Bavardage»-ի բովանդակությունը. հոդվածը չէր կրում իր մեջ ակնհայտ հայատեցություն, բայց ի՞նչ — տեսնում եք, մի անհիմն մեղադրանք էր: Մի զրպարտություն, որին շտապեց անհերքելի փաստերով պատասխանել մեր հայրենակից բժշկապետ Հով. Լոռիս-Մելիքյանը նույն այդ թերթի էջերում: Պատասխանը լրագրում արվեց խմբագրական մի թեթև ծանուցումով, որից կարելի էր եզրակացնել, թե լրագիրը փոշմանել է, տպելով հայերի մասին լուտանք ներկա դառն հանգամանքներում:

Ֆրանսիացիները կարդում են մեր ժողովրդի մարտիրոսության ամենօրյա պատմությունը և խղճում մեզ: Այո, խղճում են և ուրիշ ոչինչ: Եվ այս ողորմելի կարեկցությունը ավելի սոսկալի է ինքնասեր հայի համար, քան դանակի հարվածը:

II

Փարիզ, 17/30 սեպտեմբերի

Հակառակ իմ հայրենակիցների մեծամասնության, ես, հանգամանքների բերմամբ, Փարիզի կյանքին մոտենում եմ նրա ներքին կողմից:

Ես տակավին գաղափար չունեմ քաղաքի կենտրոնական մասերի արտաքին և ոչ մանավանդ ներքին կացության մասին: Ինձ դեռ անծանոթ են խոշոր բուլվարները, մեծ թատրոնները, կազինոները, նաև այդ զանազան Folies Bergére, Moulin Rouge-երը և այլ տեսակի զվարճարաններ, ուր սովորաբար անց են կացնում իմ հայրենակիցները իրանց ժամանակը Փարիզում, շպրտելով դեսուդեն տարիների դառն քրտինքով խնայած գումարները` մի երկու ամսվա ընթացքում. շպրտում են և հետո իրանց հետ տանում հայրենիք վերին աստիճանի թյուր գաղափար` համաշխարհային մայրաքաղաքի բարոյական կացության մասին:

Եթե լսենք այդպիսիներին, Փարիզն ուրիշ ոչինչ է, եթե ոչ անվերջ զվարճությունների մի ահագին վայր ծայրեիծայր և ուրիշ զբաղմունք չունի նա, բացի ֆլիրտից, երգելուց, պարելուց և ուտել-խմելուց:

Եվ, իսկապես, նա, որ գալիս է այստեղ հատկապես զվարճանալու, ունի իրավունք կարծելու, թե փարիզցիները ստեղծված են աշխարհի բոլոր կողմերից դիմող մարդկությանը հաճույքներ մատակարարելու համար: Նրան շփոթեցնում են քսանուվեց մեծ և երկու այդչափ փոքրիկ թատրոնները, հարյուրավոր կազիոնները, զբոսավայրերը, զվարճարանները, տասնյակ թանգարանները, հազարավոր կաֆեները և այլն, որոնք առավոտից մինչև երեկո և երեկոյից մինչև կեսգիշեր լեցուն են: Մարդիկ ուտում են, խմում, զվարճախոսում, պարում, երգում և միշտ ուրախ, միշտ զվարթ և անհոգ: Կարծես այդ մոտ չորս միլիոն ժողովուրդը ոչ զբաղմունք ունի, ոչ վիշտ: Կարծես, Ֆրանսիայի կապուտակ երկինքը` գործարանների կինամոնագույն ծխի միջոցով իր բարի տուրքն է սրբում և չի թողնում այդ բախտավորներին խորասուզվել տնտեսական մաշող հոգսերի մեջ:

Բայց իրոք այդպես չէ: Հենց առաջին շաբաթից ինձ զարմացրեց մի բան, որի մասին ես չէի լսել իմ ծանոթներից մինչ այն ժամանակ, այն է` բուն փարիզեցիների վերին աստիճանի աշխատասիրությունը, որ հասնում է չարքաշության: Իմ բնակարանը գտնվում է լատինական թաղի կենտրոնում: Փարիզում բնակվում են մեծ մասամբ նկարիչներ, անդրիագործներ: Դրանք են ներկայացնում լատինական թաղի զարդը` բարոյական կողմից:

Ահա ես ամեն օր դիտում եմ լուսամուտից հարևաններիս կյանքը: Ինձնից ներքև, առաջին հարկում կենում է մի երիտասարդ անդրիագործ: Որքան ևս վաղ զարթնեմ, առավոտը ես նրան տեսնում եմ իր գործին և երբ որ ես անցնեմ նրա լուսամուտի մոտով, նրան զբաղված եմ տեսնում: Իմ կից բնակարանում կենում է մի այրի կին, որը ունի երկու չափահաս աղջիկներ և մի քսաներկու տարեկան որդի — նկարիչ, որ եղել է նշանավոր Ժերոնի աշակերտը: Ընտանիքը ոչ ծառա ունի, ոչ աղախին. տնային գործերը այրին ինքն է կատարում: Օրիորդները ծառայում են բանկերում, առավոտը գնում են, երեկոյին վերադառնում: Որդին ամբողջ օրը նկարում է իր արհեստանոցում, որ գտնվում է մի քանի փողոց հեռու: Երեկոները նրանք ազատ են, և ահա յոթ ժամից սկսվում է կատարյալ նվագահանդես: Քույրը նվագում է դաշնամուր, եղբայրը ջութակ, մյուս քույրը երգում է, մայրը դարձյալ զբաղված է:

Այսպես է անցկացնում իր ժամանակը բուն փարիզցիների մեծ մասը:

Մի բարեկամ հայ, որ վաղուց է այստեղ բնակվում իր ընտանիքով, տարիներ շարունակ բնակվել է Եվրոպայի և Ամերիկայի զանազան քաղաքներում, ինձ հավատացրեց, որ ոչ մի տեղ ուսանողները այնքան չեն աշխատում, որքան Փարիզում: Միանգամայն սխալ է այն գաղափարը, թե այստեղ ուսումը ձեռք է բերվում փողոցներում, թե ուսանողները ավելի ֆլիրտով են զբաղված, քան դասախոսություններով:

Չգիտեմ, գուցե, իմ հայրենակիցները այսպես են: Բայց ֆրանսիացին աշխատում է և աշխատում է մինչև քրտինք: Փարիզի բոլոր «ազգային» անունը կրող բարձրագույն դպրոցներում ամենախիստ քննության են ենթարկվում ուսանողները: Իմ ավագ որդին, որ ավարտելով Թիֆլիսի երրորդ գիմնազիոնը, մի տարի դասախոսություններ է լսել Խարկովի ուսումնարանում, նոր պատրաստվում է մտնել այստեղի բարձրագույն դպրոցներից մեկը. սարսափեց, երբ ռուս դպրոցներից իր ստացածը համեմատեց այն պահանջի հետ, որ անում է ֆրանսիական հիշյալ բարձրագույն դպրոցը նորեկից:

Պարզվեց, որ ռուս գիմնազիոնը իրոք ոչինչ չի տալիս ավարտողներին, բացի «հասունության վկայականից»: Եվ այժմ իմ որդին ստիպված է ամենաքիչը վեց ամիս նախապատրաստությամբ զբաղվել:

Եվրոպայում թե՛ միջնակարգ և թե՛ բարձրագույն դպրոցները ուսանողներից պահանջում են աշխատասիրություն է գիտություն: Ռուսիայում միայն մի ծրագիր է գերադասվում — քաղաքական:

Այստեղ ուսում են տալիս, գիտություն են սովորեցնում, այնտեղ որոշ ուղղության քաղաքացիներ են պատրաստվում, հոգին զրկում են ինքնուրույնությունից, զգացումները բթացնում, միտքը տափակացնում:

III

Փարիզ 17/30 սեպտեմբերի`

Այո, ֆրանսիացին աշխատում է ոչ պակաս, քան գերմանացին և անգլիացին: Բայց նա գիտե զվարճանալ, իսկապես զվարճանալ, ոչ այնպես անշնորհք, որպես գերմանացին և ոչ այնպես կոպիտ, որպես ռուսը:

Երեկ երեկո ես գնացել էի Փարիզի տոնավաճառը, կամ ավելի ճիշտն ասած, վաճառքային տոնը: Կա այստեղ մի ամբողջ կազմակերպություն, որ տարին տասներկու ամիս թափառում է թաղից թաղ և մի-մի շաբաթ ամեն թաղում տոնավաճառ է սարքում: Դա իսկապես մի ժողովրդական տոնահանդես է զանազան զվարճալիքներով: Չորս փողոցների անկյուններում տարածված ընդարձակ հրապարակի վրա` բացված է բազմատեսակ զվարճալիքների մի տեսարան: Էլեկտրական շշմեցուցիչ լուսավորության մեջ երևում են հսկայական կարուսելներ, որոնք պտտվում են էլեկտրական կամ շոգեշարժ մեքենաներով, շքեղ, ոսկեզօծ, ահագին արվեստական բարձրություններ, օրորաններ, պտուտակներ, ճոճարաններ և այլն: Սրանց շուրջը տարածվում են վաճառանոցներ, փոքրիկ ժողովրդական թատրոններ, կրկեսներ և այլ զվարճանոցներ: Այս բոլորը կազմված է թաղի հասարակ ժողովրդի գլխավորապես բանվոր դասի համար. մի հանդես, որին Պետերբուրգի բարձր դասակարգը կնախանձեր:

Ութ ժամն է երեկոյան, դեռ հանդեսը լուսավորված չէ, չկա ոչ մի շարժում: Որովհետև աշխատավոր դասը դեռ չի վերջացրել իր օրվա զբաղմունքր: Ճիշտ ութևկեսին էլեկտրական ահագին գնդերը լուսավորվում են, մեքենաները սկսում են գործել, կարուսելները սոսկալի դղրդյունով շարժվում են և պտտվում: Սկսվում է մի խլացուցիչ աղմուկ, և հրապարակը կես ժամվա ընթացքում, ծածկվում է բազմատեսակ ամբոխով: Բանվորները իրանց կանանց հետ թև-թևի տված, արհեստավորները, ծառաները, սպասավորները խումբ-խումբ շտապում են հանդիսավայրը: Ութևկեսից մինչև տասնումեկուկեսը գիշերվա այստեղ զվարճանում է հասարակ դասը, մոռանալով իր օրվա աշխատանքը և դառնությունները: Եվ պետք է տեսնել ինչպես է զվարճանում` ամբողջ էությամբ, անձնատուր, այնպես, ինչպես նա աշխատել է օրվա ընթացքում: Եթե այս տեսակ հանդես լինի Մոսկվայում կամ Պետերբուրգում, եթե այդ չափ բազմություն այնտեղ ժողովվի մի տեղ, կարելի է երևակայել, թե որքան կողեր կջարդվեն, որքան քիթ ու պռունկներ կարյունոտվեն, որքան հարբածներ կկործանվեն մեքենաների և աջ ու ձախ սլացող էլեկտրական և շոգեշարժ տրամվայ կառքերի տակ և քանի-քանի ջիբգիրներ և սկանդալիստներ կուղարկվեն ոստիկանատուն կամ ոստիկանները քանի-քանի անմեղների գլուխը կջարդեն:

Այստեղ դարավոր քաղաքակրթության հետևանքներն ես տեսնում: Լսում ես` բարձրաձայն գոռոցներ, քրքիջ, ծիծաղ, տարօրինակ աղաղակներ, ծվվոցներ, ճչեր, բայց այդ բոլորը կատակ է, անմեղ խաղ: Այստեղ ոչ ոք ոչ ոքի չի դիպչում, չի վշտացնում: Ամենակոպիտ բանվորն անգամ ամեն վայրկյան մոտովդ անցնելիս կրկնում է` pardon, սիրալիր ժպիտը երեսին: Մի դիպչիր նրան, որ ունի նուրբ ինքնասիրություն, և նա երբեք դեմքի և ոչ մի շարժումով չի վշտացնիլ քեզ: Նայում ես շուրջդ և տեսնում ես այստեղ մի քանի ոստիկաններ ցցված: Նրանք իսկապես գործ չունեն այստեղ, բացի այս կամ այն ծառայությունը հասարակությանը մատուցանելուց:

Մոտ տասներկու ժամին ամբոխը ցրվում է այնքան խաղաղ և կանոնավոր, որչափ մեր այսպես կոչված «բարձր» դասակարգը չի ցրվում Իբսենին կամ Հաուպտմանին լսելուց հետո:

Նրբությունը ֆրանսիացու ազգային դարավոր հատկությունն է, այս արդեն հայտնի է: Հայտնի է նաև, որ ճշտապահությունն էլ գերմանացու ազգային հատկությունն է: Սակայն Բեռլինում մի օրվա ընթացքում ինձ հինգ անգամ խաբեցին, օգտվելով գուցե այն հանգամանքից, որ ես գերմաներեն չգիտեմ: Գուցե այս մի պատահմունք էր. բայց փաստը մոռանալ չեմ կարող: Ուրիշ փաստ: Բեռլինում ես գնեցի մի ճանապարհարկղ: Խոստացան, ըստ սովորության, անմիջապես գնածս ուղարկել հյուրանոց: Եկա հյուրանոց, չկար: Մի ժամ անցած` գնացի խանութ, դարձյալ խոստացան ուղարկել, դարձյալ չկատարեցին: Վերջապես, երրորդ, չորրորդ անգամ գնացի և միայն այն պահին բերեցին արկղը, երբ արդեն պիտի ուղևորվեի:

Քսանումեկ օր է այստեղ եմ, ամեն օր ընտանեկան տնտեսության վերաբերմամբ գործ ունեմ զանազան մարդկանց հետ, դեռ չի պատահել, որ ֆրանսիացին իր խոստումը ճիշտ վայրկյանին չկատարի:

Ես չսիրեցի Բեռլինը, ոչ իր շքեղ լուսավորությամբ, ոչ մաքուր փողոցներով, ոչ իր հագուստեղենի էժանությամբ և ոչ նրա ոչինչ տպավորություն չգործող արձաններով, թանգարաններով, կոպիտ տղամարդկանցով, տձև կանանցով և մանավանդ գոռոզադեմ և հակակրելի սպաներով, որոնք մոմից շինած ֆիգուրների տպավորություն են գործում:

Տեսա Օդեոնում մի բավական պատասխասատու դերում պ. Մաքսուտյանին: Կգրեմ իմ տպավորությաս մասին:

IV

Փարիզ, 20 սեպտ.

Գաստոն Լերուն, որ «Matin»-ի կողմից ուղարկված է Բաքու իբրև հատուկ թղթակից, ահա երեք օր է մանրամասն նկարագրում է սոսկալի դեպքերի պատկերը:

Թղթակցի ստացած տպավորություններ ընդհանրապես ճիշտ են: Պարզ է, որ նա չի ղեկավարվում ոչ մի կանխակալ կարծիքով: Իբրև զուտ եվրոպացի և կրթված մարդ, ձգտում է մեր երկրի անհուն թշվառության հիմնական պատճառները գտնել և լուսաբանել: Նա արմատապես հերքում է այն գաղափարը, թե իբր ներկա ողբերգության շարժառիթը հայերի տնտեսական դիրքն է Կովկասում, մանավանդ Բաքվում:

Այդ հերքումն ունի մեզ համար այնքան նշանակություն միայն, որչափ, հարկավ, գնահատելի է ֆիանսիական մամուլի և հասարակության կարծիքը: Պետք է ասած, որ վերջերս նկատվում էր մի տեսակ հեղաշրջում այդ կարծիքի մեջ` ի վնաս մեր բարոյական համբավի: Ֆրանսիացին` ինչպես կենդանի, վառվռուն և շուտ տպավորվող մարդ, չափազանց դյուրահավան է և նույնիսկ այնպիսի լուրջ անձինք, որպիսիքն են Ժորես և Կլեմանսո, վերջերս տրամադրված էին հավատալու հայի գիշատիչ տնտեսական հակումներին, որի մասին ակնարկեցին այստեղ մի քանի լրագիրներ:

Գաստոն Լերուի հերքումը ժամանակին հասավ, և, անկասկած, իբրև Փարիզի լուրջ լրագիրներից մեկի խոսքը, նրա թղթակցությունները կունենան որոշ ազդեցություն:

Այսօր «Le Journal»-ում տպվեց լրագրի հատուկ թղթակից պ. Գաբրիել Բերթրանի առաջին թղթակցությունը Թիֆլիսից: Նախքան Բաքու ուղևորվելը Պ. Բերթրանը անհրաժեշտ է համարել ներկայանալ փոխարքա կոմս Վարանցով Դաշկովին: Անկասկած ձեզ համար հետաքրքրական է, թե ինչ է ասել մեր երկրի պետը ֆրանսիացի ժուռնալիստին Կովկասի և առանձնապես հայերի մասին: Առաջ եմ բերում համառոտած` կոմսի խոսքերը.

«Չկա սեպերատիստ շարժում ոչ վիրական, ոչ թրքական, ոչ հայկական, կա միան միջազգային հեղափոխական գործունեություն, որ նպատակ է դրել պրոպագանդա անել դժգոհ և անկարգ տարրերի մեջ և օգտվում է ամեն մի դժբախտությունից ու դժգոհությունից: Ժողովրդի բազմությունը չգիտե այդ շարժման նպատակը: Չնայելով սրան, ես չեմ կասկածում, որ հայերը այսուհետև կպահպանեն անկշտամբելի դիրք: Մինչև այն պահը, երբ ճնշիչ միջոցների դիմվեց, հայերը իրանց բոլոր ջանքերը ամփոփած էին Թուրքիայի մեջ, այժմ երբ վերադարձրած են նրանց եկեղեցական կալվածներն և դպրոցները, ես կարծում եմ, որ կարելի է հենվել նրանց խոհեմության և քաղաքագիտական իմաստության վրա: Մենք չենք թույլ տալ, որ նրանք ենթարկվեն մուսուլմանների թշնամությանը, և թուրք ու հայ պաշտոնյաներին կփոխարինենք ռուս պաշտոնյաներով, որպեսզի ապահովենք անաչառությունը»:

Թղթակիցն ավելացնում է, թե ինքը չհամարձակվեց մի բառ անգամ ասել, թե իր այս խոսքերով կոմսը որ չափով պարսավում է կովկասյան կառավարչության նախկին ճնշիչ քաղաքականությունը հայերի վերաբերմամբ:

Առանձնապես հայ-թրքական թշնամության մասին կոմսը ասել է թղթակցին հետևյալը.

«Մուսուլմանները, որ եղել են այս երկրի տերերը, երկար ժամանակ հայերին նայել են իբրև իրանց ճորտերին: Վերջապես դրությունները փոխվել են, այժմ հայերը իբրև շատ աշխատասեր և շատ կրթված տարր, ձեռք են բերել աչքի ընկնող տնտեսական դիրք: Եվ ահա նախանձի զգացումը` ֆանատիկոսությունից գրգռված, առաջացրել է այժմյան ընդհարումը, որ կխափանվի շուտով: Պարսկաց սահմանների մոտ ցցված մի քանի կանաչ դրոշակներ չեն կարող մեզ լուրջ անհանգստություն պատճառել»:

Գրեթե այստեղի բոլոր լրագիրները լուրջ հետաքրքրված են Կովկասի դեպքերով, և օր չի անցնում, որ մենք տեղեկություններ չունենանք մեր երկրի մասին: Ֆրանսիացիները կարդում են այդ տխուր լուրերը և սոսկում, թե ինչեր են կատարվում քսաներորդ դարում մի եվրոպական համարված պետության սահմաններում: Հայի հանդիպելիս նրանք իրանց բուռն ցավակցության հետ արտահայտում են բուռն վրդովմունք: Խոսում են բարձրաձայն ինչ-որ զուր տեղը դրված միլիարդների մասին: Երբ Սենայի վրա ես, ցույց են տալիս մի փառահեղ նորաշեն կամուրջ, որ Փարիզի շքեղություններից մեկն է Շանզ-Էլիզե արվարձանում:

Դա մեր թեթևամտության արձանն է, — ասում են նրանք, — որ շտապեցինք կառուցանել րոպեի տպավորության տակ: Բարեկամ էինք մի հսկայի, հույս ունեինք, որ նա մի օր, վերջապես, կջնջի մեր մեջ երեսունուհինգ տարի մեր սիրտը կրծող զգացումը վրիժառության, որ ստեղծեց Էլզաս-Լոթարինգիայի կորուստը: Բայց հսկան հայտնվեց անզոր: Նրա ոտները խեցիից էին և կործանվեց թզուկներից: — Կորցնելով իր վարկը եվրոպական պետությունների շարքում, կորցրեց և մեր հույսը և փոխարենը ձգեց մեր սիրտը մի տեսակ ամոթի զգացում, որ ճնշում է մեզ այսօր:

Այդ ձեր սխալն էր, — հարկադրված ասում են ֆրանսիացուն, — կարո՞ղ է միթե լինել բարեկամություն ազատության և բռնակալության մեջ: Այդ ձեր սխալն էր, պատմական մի անզգույշ քայլ:

Ֆրանսիացին գլուխը թեքում է կրծքին և լռում: Բայց միայն մի քանի վայրկյան: Շուտով նա հպարտ բարձրացնում է գլուխը և գոչում.

Ոչ, դեռ Ֆրանսիայի պատմությունը վերջացած չէ: Նա դեռ ունի խոշոր դեր ազգերի մեջ: Եվ հավատացեք` կգա մի օր, որ նա դարձյալ իր ձեռքը կառնի արևելյան ճնշված ազգերի ազատության գործը...

Կգա՞ արդյոք այդ օրը...

V

Փարիզ, 11 հոկտեմբերի

Անշուշտ հեռագրական գործակալությունները ձեզ հաղորդած կլինեն տուբերկուլոզի վերաբերմամբ այստեղ կազմված միջազգային համագումարի մասին:

Մի շաբաթ միայն տևելուց հետո` համագումարը փակվեց երեկ չէ մեկել օրը: Աշխարհի բոլոր կողմերից ժողովված բժիշկները, որոնց թվում մի շարք նշանավոր գիտնականներ, հաղորդեցին գրավոր և բերանացի իրանց գիտցածը մարդկության սոսկալի թշնամիններից մեկի մասին:

Փարիզն անհամբեր սպասում էր համագումարի հետևանքներին, մամուլը ամեն օր տալիս էր մանրամասն տեղեկություններ: Հույս էր հայտնվում, որ այս անգամ գոնե մարդկությանը կավետվի մի փրկարար միջոցի գյուտը այն ախտի դեմ, որ օրական մի քանի հազար մարդ է ուղարկում գերեզման:

Համագումարի բացումից հետո «Matin»-ի մի աշխատակիցը դիմում է հռչակավոր Բերինգին, խնդրելով հայտնել` արդյոք ճի՞շտ է քաղաքում պտտող լուրը, թե նա երկարամյա փորձերից հետո գտել է տուբերկուլոզի հակաթույնը: Բերինգը խոստովանում է, թե, արդարև, վերջին հինգ տարիները զբաղված է եղել իր լաբորատորիայում այդ խնդրով: Փորձերը աջող են եղել, և նա գտել է ախտի բացիլները ոչնչացնելու միջոց: Սակայն առայժմ նա չի կարող լույս ընծայել իր գյուտը, որովհետև իր հակաթույնը փորձել է կենդանիների (եզների) վրա և հույս ունի, որ մի տարուց հետո մարդկությանը կավետի ուրախալի լուր:

Գիտնականների և քաղաքագետների ոճին հատուկ զգուշությամբ և վերապահումներով է խոսել Բերինգը, իրոք նրա ասածների միտքն այդ է:

Մյուս օրը «Matin»-ը հրատարակում է իր աշխատակցի էնտերվյուն: Փարիզի մամուլը բարձրացնում է աղմուկ: Այդ ի՞նչպես է, որ սենսացիոն լուրը «Matin»-ին հաջողվեց ամենից առաջ հրատարակել: Սկսվում է լրագրական բոբչինսկի-դոբչինսկիների արշավանքը դեպի գիտնականները: Դիմում են Բերինգին, որ նա հրապարակորեն կամ պնդի, կամ հերքի «Martin»-ի ասածը: Գերմանացի գիտնականը պատասխանում է` ինքը իբրև Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ` անհարմար է համարում լրագրների մեջ խոսել և թե երկու օրից հետո, այն է, շաբաթ 8-ին զեկուցում կկարդա համագումարի նիստում:

Դիմում են ի միջի այլոց և ռուս գիտնական Մեչնիկովին: Սա պատասխանում է, թե այնքան հավատում է Բերինգի տաղանդին և լրջությանը, որ համոզված է, թե վերջ ի վերջո գերմանացի գիտնականը տուբերկուլոզի դեմ կգտնի այնպիսի հաստատ միջոց, որպիսին գտել է դիֆտերիտի դեմ: Ավելացնում է ռուս գիտնականը, որ ինքը միայն մոտավորապես ծանոթ է Բերինգի փորձերին, և թե միջոցը տակավին գաղտնիք է, որ կպարզվի ոչ ուշ, քան մինչև 1906 օգոստոսը:

Վերջապես, շաբաթ, ամսույս 8-ին Բերինգը մոտ երկու հազար մարդու ներկայությամբ կարդում է իր զեկուցումը: Գիտնականը պնդում է իր ասածը «Martin» -ի աշխատակցին:

Մասնագետ չլինելով, վախենում եմ աղավաղել հռչակավոր բժշկի զեկուցման իմաստը, ուստի առաջ չեմ բերում նրա զուտ մասնագիտական զեկուցման բովանդակությունը, ուր կան ինձ համար անհասկանալի տերմիններ: Խնդիրն այն է, որ Բերինգը գտել է ինչ-որ միջոց իր հայրենակից Կոխի գտած բացիլների դեմ: Միջոցը տուբերկուլոզային հակաթույնի սրսկումն է ախտավորի օրգանիզմի մեջ: Սակայն գիտնականը տակավին ձեռնպահ է մնում և խոստանում է դրական խոսք ասել ոչ առաջ, քան կծանոթանա Մեչնիկովի ուրիշ համանման փորձերի և ոչ առաջ, համենայն դեպս, քան մոտ մի տարի անցած…

Այս է բոլորը: Սպասենք և հուսանք: Այսպես թե այնպես, Բերինգը միակ հետաքրքրական անձն էր համագումարի մեջ և նրա զեկուցումը միակ ուշագրավը: Մնացյալում համագումարը նման էր մյուս շատ միջազգային համագումարների, որոնք մեծ մասամբ իսկապես զբաղվում են ուտել-խմելով ու զբոսանքներ կատարելով:

Երեկ «Journal»-ը տպեց իր հատուկ թղթակցի մի ընդարձակ հեռագիրը սեպտեմբերի` Թիֆլիսում կատարված զարհուրելի դեպքերի մասին: Տպավորությունը ահագին է: Ֆրանսիացիները ապշած են և ողբում են Կովկասը: Մի ժամանակ լրագիրները հեռագրեր ստացան և Մոսկվայում նոր սկսված ընդարձակ շարժման մասին: Հավատացնում են հատուկ թղթակիցները, որ այդպիսի շարժում դեռ մինչև այժմ չի եղել Ռուսիայում: Պետերբուրգից հաղորդում են, որ սպասվում է և այնտեղ նույնպիսի շարժում:

Կործանվում է, կործանվում է, — կրկնում են ազատամիտ ֆրանսիացիները:

Ո՛չ, դեռ կանգուն է և շուտով դարձյալ ցույց կտա իր զորությունը, — պատասխանում է «հայրենասերների» խումբը, որ տակավին «ալիսանի» ջերմ պաշտպանն է:

Սպասվում է ռուսաց թղթերի անկում: Բորսայում տիրում է իրարանցում: Բանկերը մեծ զգուշություն են գործ դնում այդ թղթերի վերաբերմամբ:

Սկսվել է ռուս ուսանողների ահագին հոսանք դեպի Փարիզ, ինչպես և դեպի Եվրոպայի մյուս քաղաքները: Երեկ Օpéra-Comique-ում հանդիպեցին նրանց մի ահագին խմբին, որ նոր էր եկել Մոսկվայից, Պետերբուրգից, Խարկովից և Կիևից: Պետք է լսել նրանց հուսահատական խոսքերը իրանց հայրենիքի վիճակի մասին: Նրանք հիասթափված են, չեն հավատում ոչ մի բարեփոխության, ոչ մի խոստման և առայժմ միակ իրանց փրկությունը տեսնում են հայրենիքից փախչելու մեջ:

Երկուսից մեկը, ասում են. կամ պետք է հայրենիքի փողոցներում նահատակվել կամ փախչել: Մենք ընտրեցինք վերջինը...

ԺԱՆՆ ՎԵԲԵՐ

Փարիզ, 1 մայիսի

Ժանն Վեբերն այն հավիտենական տիպերից է, որ բնությունը ժամանակ առ ժամանակ ժայթքում է, կարծես ապացուցանելու, թե մարդ էակը որքան և քաղաքակրթվի, ըստ էության գազան է:

Ժանն Վեբերը մի սոսկալի հրեշ է, որի նմանը եղել է սրանից երեսուն տարի առաջ Իտալիայում, ինչպես ասում է Լոմբրոզոն:

Դուք հիշում եք անշուշտ Սոլեյանին, որ իր բարեկամի տասներեք տարեկան աղջկան բռնաբարելուց հետո սպանել էր ու հետո դիակը մաս-մաս կտրատել: Այս սոսկալի եղեռնագործության կոշմարը նոր միայն չքացավ Փարիզից, երբ հրեշն անհետացավ Ֆրանսիայի սահմաններից` իբրև հավիտենական աքսորական:

Ժանն Վեբերը Սոլեյան չէ:

Նա Ջեկ չէ, որ սրանից մոտ տասնհինգ տարի առաջ Լոնդոնի խուլ անկյուններում բռնում էր ձեռքն ընկած կանանց, տանում անտառ և իր սուր դանակով պատռում նրանց որովայնը: Եվ պատռելուց հետո իր զոհերի դիակների վրա թողնում էր թղթի մի կտոր, ուր գրված էր` «Ջեկ, որովայն պատռող»:

Ժանն Վեբերը Տրոպման չէ, որին նկարագրեց Տուրգենևը` ինչպես մի առեղծվածի: Տրոպմանը սառնարյուն խողխողեց վեց թե ութ հոգուց բաղկացած մի ընտանիք, սառնարյուն խոստովանեց իր ոճիրը և կախաղան բարձրանալուց կես ժամ առաջ, երբ հագնվում էր, սառնարյուն արտասանեց. «Ձախ կոշիկս սեղմում է ոտքս»: Նա տասնութ տարեկան էր:

Ժանն Վեբերը ոչ մեկն է, ոչ մյուսը, ոչ երրորդը: Նա այդ երեք տարբեր հրեշների խառնուրդն է, ավելի անգութ, ավելի խելոք և ավելի... ցինիկ:

Նա վավաշոտ է, ինչպես Սոլեյանը, դաժան, ինչպես Ջեկը և սառնարյուն ինչպես Տրոպմանը:

Լրագիրներն ասում են, որ նա չորս օրվա ընթացքում ունեցել է տասներկու սիրական: Եվ ոչ մեկը սրանցից մի օրից ավելի չի կարողացել կենակցել նրան...

Վեց անմեղ մանուկներ տարիների ընթացքում միմյանց հետևից խեղդելուց հետո, նա այսօր նորից բանտումն է: Վերջին ոճիրը կատարելու օրից նա ուտում է, խմում է գայլի ախորժակով և քնում հանգիստ, ինչպես մի ազնիվ աշխատավոր:

Վեբերը միջահասակ է, առողջ կազմվածքով: Նրա երեսը լայն է, գլուխը կլոր, ճակատը տափակ, քիթը նույնպես և աչքերը դասավորված միմյանցից խիստ հեռու:

Տարիներ առաջ Ժաննը գրավում է Վեբեր ազգանունով մի բարեհամբույր, համեստ աշխատավորի և հետն ամուսնանում: Հենց առաջին օրից դառնում է սիրելի ոչ միայն իր ամուսնու ազգականներին, այլև հարևաններին ու ծանոթներին: Նա սիրում է իր ամուսնու եղբոր զավակներին մայրական սիրով ու քնքշությամբ: Այնքան է սիրում, որ ծնողներն իրենց փոքրիկների խնամքը միանգամայն նրան են հանձնում:

Մի առավոտ այդ երեխաներից մեկը գտնվում էր անկողնում... մեռած: Ո՞վ կարող է երևակայել, թե Ժաննը է խեղդել իր տագեր զավակին: Քիչ ժամանակից հետո մյուս երեխան է մեռնում նույն հանգամանքներում: Այս անգամ կասկած է ընկնում ծնողների սիրտը Ժաննի վերաբերմամբ: Բայց այս կասկածն էլ շուտով փարատվում է, երբ Ժաննը առանց շփոթվելու, առանց խղճի որևէ խայթ զգալու, ապացուցանում է իր անմեղությունը: Բժիշկները պնդում են, թե փոքրիկներն ի ծննդե ենթակա են եղել շնչարգելության:

Բայց ահա Ժաննը դառնում է մայր, և նրա երկու երեխաները, հազիվ maman արտասանելը սովորած, մեկը մյուսի հետևից խեղդվում են իրենց անկողնում: Ժաննին դատի են ենթարկում իբրև որդեսպանի: Նրան պաշտպանում է Փարիզի նշանավոր փաստաբաններից մեկը: Չգիտեմ ինչպես, դատարանն արդարացնում է նրան:

Բայց արդեն Ժանն Վեբերի անունը հռչակված է: Ամենից անիծված, հալածված, անտուն-անտեր նա սկսում է թափառել Փարիզի շրջակայքում, մուրալով մի կտոր հաց և վաճառելով իր մարմինը կամեցողներին:

Մի բարեսիրտ մարդ Բավուզե ազգանունով խղճում է նրան և ընդունում իր տանը: Վեբերն այդ ժամանակ իր անունն ու ազգանունը փոխած է լինում: Բավուզեն չգիտե նրա անցյալը: Նա ունե երկու զավակ` մի աղջիկ և փոքրիկ տղա: Ժաննը միանգամից սիրում է այդ երեխաներին և կարողանում է ինքն էլ սիրելի դառնալ: Այժմ նա համեստ, շատ համեստ, աշխատասեր մի կին է, որ ամենայն բարեխղճությամբ օգնում է տիկին Բավուզեին տնտեսական աշխատության մեջ:

Մի օր ինչ-որ պատանիներ այդ տղային տանում են քեֆի և խմեցնում: Փոքրիկը տուն է վերադառնում հարբած և գիշերը մեռնում է: Նրան թաղում են: Ծնողներր նրա մահը համարում են պատահար: Բայց մի քանի ամիս անցած, Բավուզեն հանկարծ մի օր իմանում է, թե իր տանը ապաստանածը անցյալ թափառական Ժանն Վեբերն է: Կասկած է ընկնում նրա սիրտը, արդյոք Ժաննը չի՞ խեղդել իր զավակին: Դիմում են տեղական դատավորին: Դեպքը պատահել է Շատոռուում: Մանկան դիակը դուրս են բերում գերեզմանից և քննում: Քննող բժիշկները հայտնում են, որ երեխան խեղդված է ուրիշի ձեռքով: Նույն համոզմունքի է և տեղական դատավորը: Բայց փաստաբանը պահանջում է, որ նորից քննվի դիակը: Այս անգամ Փարիզից հրավիրվում է պրոֆեսոր Թուանոն: Այս գիտնականը մի անգամ արդեն ազատած է լինում Ժաննին, երբ սա կասկածի տակ է լինում, թե խեղդել է իր զավակին: Թուանոն հերքում է Շատոռուուի համեստ բժիշկների ցուցմունքը: Ժաննը նորից արդարանում է և ազատվում բանտից:

Լրագիրները նկարագրում են նրա հոգեկան տանջանքները: Փողոցային բանաստեղծները երգում են նրա «անքուն գիշերները», նրա «ողբալի ճակատագիրը», որ այնքան հալածել է նրան: Ժաննը դառնում է հերոսուհի: Տարփամոլությունը (érotomanie) մի առանձին հակումն ունի դեպի արտակարգ էակները: Դեռ հիվանդանոցում Ժանն Վեբերը մի գյուղաքաղաքից ստանում է Ժոլի անունով տարփամոլից «սիրահարական» նամակ: Ժոլին կարդացել է բոլոր անարդար մեղադրանքները «բազմաչարչար» Ժաննի մասին: Նա արդեն պաշտում է նրան, երեսը չտեսած: «Եկ, եկ, Ժանն, — գոչում է նա, — իմ գիրկը բաց է քեզ ջերմ սիրով ընդունելու համար, ով տանջված անմեղություն»:

Ժաննը շտապում է Ժոլիի մոտ: Սակայն մնում է այնտեղ ընդամենը չորս օր: Եվ այդ չորս օրվա մեջ է, որ նա ձեռք է բերում տասներկու սիրական:

Մի օր նա իր սիրականներից մեկի հետ գնում է հարևան գյուղը: Գիշերելու համար` տեղական հյուրանոցում սենյակ է խնդրում: Տալիս են: Սիրականը չքանում է: Հյուրանոցում կենում է Պուառո անունով մի ընտանիք:

Գիտեք, — դառնում է Ժաննը տիկին Պուառոյին, — իմ սիրականը շատ խանդոտ է, թույլ տվեք ձեր փոքրիկին ինձ հետ քնելու:

Հայրը համաձայնում է:

Առավոտը փոքրիկին գտնում են Ժաննի անկողնում… խեղդված...

Նոր միայն իմանում են, որ այդ հրեշը Ժանն Վեբերն է:

Ժաննը այսօր էլ անմեղ է ձևանում: Եվ կան մարդիկ, որ տակավին պաշտպանում են նրան:

ԹՈՒՅՆԸ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ Է

Կիլիկյան այլևս գոյություն չունի իբրև հայաբնակ երկիր: Հայաստանն ամայանում է:

Թուրքիան սկսել է գործադրել իր դժոխային ծրագիրը, բնաջինջ անել հայ ազգը:

Հայ տղամարդկանց նա քշում է Ասիայի խորքերը և ճանապարհին կոտորում նրանց:

Հայ կանանց ցրում է փաշաների հարեմները, բաժանում է օֆիցերներին ու զինվորներին` եթե երիտասարդ են, ժողովում է եկեղեցիների մեջ և այրում կենդանի-կենդանի, եթե ծեր են: Սրանք են վերջին լրագրական տեղեկությունները ամենաստույգ աղբյուրներից:

Ռուսահայ ժողովուրդն անասելի սգի մեջ է: Երբեք հայի թշվառությունն այդ աստիճանին չի հասել: Երբեք, նույնիսկ Լենկ-Թեմուրների և Շահ-Աբբասների օրերում:

Արդ, ի՞նչ են անում ազգերը նման դրության մեջ, եթե նրանց մեջ մեռած չէ պատվի և ինքնասիրության զգացումը: Անում են այն, ինչ որ կարող են անել և պարտավոր են անել: Անում են այն, ինչ որ մեր աչքի առջև անում են մեզանից ոչ մեծ ազգերը, սերբերը, չերնոգորցիները, բելգիացիները: Լարում են իրենց բոլոր բարոյական և նյութական ուժերը և զոհաբերում ամեն ինչ, որ ունեն: Որպեսզի` եթե չկարողանան իրանց փրկել, գոնե մեռնել պատվով: Որպեսզի համամարդկային պատմության մեջ չթողնեն արատավոր հետք:

Հայը սովորեց զոհաբերել իր կյանքը պատվի համար, բայց չսովորեց զոհել իր դրամը պատվի համար:

Ահա որտեղ է մեր ամենամեծ թշվառությունը, մեր ամենախոշոր արատը բարոյական:

Դուք կասեք, որ արատը մեզ վրա գցողը մի բուռն մարդիկ են, որոնց ձեռքումն է, դժբախտաբար, կենտրոնացած ազգի նյութական ուժը: Այո, բայց չէ որ այդ մարդիկ մեր արյունից ու մեր մարմնից են բաղկացած: Չէ որ նրանք պատիվ ունեն հայ անունը կրելու: Եվ ահա օտարները կատարյալ իրավունք ունեն մեզ ասելու այն, ինչ որ ասում են ամեն օր և ամենուրեք:

Հայը ազգային պատվասիրություն չունի:

Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ երևակայեմ, թե իմ խոսքը կարող է կակղեցնել հայ միլիոնատերերի ժայռացած սրտերը կամ շարժել նրանց քարացած մտքերի ուղղությունը: Եթե մայրաքաղաքում ապրող, ռուս հասարակության լավագույն ներկայացուցիչների մթնոլորտում շնչելու պատիվն ունեցող ու արտասահմանյան կրթություն ունեցող և խելոք համարված մի հայ միլիոնատեր չի ամաչում իր թշվառ հայրենիքի երեսին շպրտել իր կարողության հազիվ մեկհազարերորղ մասը ազգի այս օրինական թշվառության օրերում, այն էլ ամիսներ շարունակ լրագիրների էջերում գովվելուց ու փառաբանվելուց հետո, եթե Թիֆլիսի առաջնակարգ փողոցում պալատներ կառուցանող մի ուրիշ միլիոնատեր հայ կամավորների արյունը գնահատում է իր կարողության դարձյալ հազարերորդականով, և. թե մեկն ու թե մյուսը չեն ամաչում այնուհետև երևալ օտարներին, եթե չեն զգում նրանց ծաղրը, արհամարհանքն ու զզվանքը, հապա ինչ ազդեցություն կարող է ունենալ իմ գրիչն այդպիսիների վրա:

Բայց ես մի նպատակ ունեմ` գրգռել հայ հասարակության ընտիր մասի խիղճն այդ տեսակ ֆենոմենների դեմ:

Թող չկարծեն այդպիսի մարդիկ, որ իրենց առասպելական քարասրտության մեջ կարող են ապրել հանգիստ ու ապահով: Ոչ, կա մի ահեղ դատավոր, որ չարաչար կպատժե նրանց ապագայում, եթե այժմ իսկ չշտապեն խելքի գալ: Եվ հենց այն սոսկալի թույնն է, որ օր-օրի վրա կուտակվում է զգայուն սրտերի մեջ:

ԴՈՒՔ ԿԵՂԾՈՒՄ ԵՔ

Դուք ասում եք, թե հասարակությունն առհասարակ ավելացնում է ձեր հարստության չափը, թե դուք չունեք այնքան, որքան կարծում են մարդիկ:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 33.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Դուք շատ անգամ կոկորդիլոսի արցունքներ եք թափում, թե ձեր գործերը վատ են ընթանում, թե ահագին վնասներ եք կրում, թե պատերազմը քայքայել է ձեզ և այլն և այլև:

Հավատացնում եմ ձեզ, որ ձեր լալկանությամբ ոչ ոքի չեք կարող խաբել: Ձեր հարստություններն ասպարեզի վրա են ցերեկվա լույսով լուսավորված: Եվ այնքան նրանք բարձր են աղաղակում իրանց մասին բանկերում, բորսաներում, նույնիսկ փողոցներում, որ երբեք ձեր սուտ հեկեկանքները չեն կարող խլացնել նրանց ձայնը:

Խոսք չունեմ, մարդիկ կարող են մի քիչ սխալվել կամ ավելացնելով կամ պակասեցնելով ձեր ունեցածի չափը, բայց թե յուրաքանչյուրը շատ լավ գիտե ձեր հարստության մոտավոր քանակը, այդ ձեզ հայտնի է:

Արդ, ինչո՞ւ համար եք աղի արցունքներ թափում և կուրծք ծեծում: Մի՞թե չեք հասկանում և զգում, որ դա ձեզ ավելի է նսեմացնում:

Գոնե մի փոքր հպարտություն ունեցեք, ասացեք անկեղծ. «Ունենք, բայց չենք ուզում տալ»: Կամ ավելի ճիշտն ասացեք` «Կկամենայինք տալ և թեթևացնել մեր խիղճը, բայց չենք կարողանում: Իսկ մենք գիտենք, թե ինչո՛ւ չեք կարողանում: Չեք կարողանում, որովհետև ոսկին, այդ սքանչելի հրաշագործը բարի մարդկանց ձեռքում և սոսկալի չարագործը չարերի ձեռքում, այնպես ամուր է շաղկապվել ձեր հոգիների հետ և այնպես սերտ ձուլվել ձեր արյան և մսի հետ, որ առանց հոգեկան անասելի վշտի և առանց մարմնավոր անհուն տանջանքի չեք կարող բաժանվել նրանից: Եվ ամեն մի կտոր ոսկի ձեզնից պոկողը ձեր մարմնի մի մասն է պոկում:

Խեղճե՛ր: Հավատացեք, որ դուք խղճալի մելոմաններ եք, որոնց հարկավոր է արմատական բժշկություն…

Հետո, ինչո՞ւ համար եք սուտ պատրվակներ հնարում: Օրինակ, ինչո՞ւ համար եք շարունակ աղաղակում. «Չենք տալիս, որովհետև չենք հավատում ոչ ձեզ և ոչ ձեր ձեռնարկած գործերին»:

Ենթադրենք մի րոպե, որ ձեր համոզմունքն է, որ թույլ չի տալիս ձեզ, օրինակ, խոշոր նվիրատվություններ անել հայկական դատի կամ հայ կամավորների օգտին: Բայց հո գաղթականությանը հավատում եք: Գիտեք, թե թշվառների ինչ անհուն բազմություն է ձեզնից օգնություն հայցում: Ինչո՞ւ գոնե նրանց չեք օգնում: Արդյոք Վեհափառ Հայրապետի՞ն էլ չեք հավատում: Նրա դառն արցունքներին և ոչ օտարազգի բարձրադիր անձա՞նց, որոնց մարդասիրական օրինակն անգամ չի հափշտակում ձեզ:

Բայց ոչ, դուք կեղծում եք …

Ի՞ՆՉ ԿԱՆԵ ՆԱ

Սոսկալի են Համբարձում Առաքելյանի` իր վերջին ճամփորդությունից բերած տեղեկությունները:

«Հայաստանն անհետացել է», — աղաղակում է նա, 40 տարի հայկական ապաբախտ դատով ապրած, տանջված և տառապած հայի սարսափով:

Կամ Հայաստանն ունենալ իր ձեռքում իբրև հավիտենական զոհարան, գազանային ոճիրների և բռնությունների անսպառ փորձարան, կամ հանձնել նրան Ռուսաստանին ամայի:

Այդ էր ուզում Թուրքիան և այդ էլ իրագործում է կամ արդեն իրագործել վերջացրել է:

Փրկեցեք գոնե սովամահից մնացյալ բեկորները, այն 100000 փախստականներին, որոնք ապաստան են գտել մեզ մոտ, — գոչում է բազմավաստակ հայ հրապարակախոսը հուսահատական ձայնով:

«Օգնեցեք», — աղերսում է հայ եկեղեցու պետը, արտասուքը աչքերին դիմելով ամենուրեք` սկսած Երևանից մինչև Պետրոգրադ:

Անկասկած, այս անգամ էլ կլսվեն և Վեհափառ Հայրապետի կոչը և վշտացած հայ հրապարակախոսի աղաղակը:

Եվ կժողովվեն ամենուրեք այն մարդիկ, որոնք իրանց գլխին աստված են զգում և կրծքի տակ խիղճ, կխոսեն, կխորհրդակցեն, գուցե և կարտասվեն ու մի անգամ էլ կանեն, ինչ որ հնար ունեն անելու: Կտա, ինչքան կարող է տալ հայ գյուղացին (իհարկե, ամենից առաջ նա), հայ արհեստավորը, հայ խանութպանը և հայ ինտելիգենտը:

Իսկ ի՞նչ կանե այդ ժամանակ հայ միլիոնատերը: Չպիտի մարգարե լինել գուշակելու համար:

Նրա բուսական անդորրությունը մի փոքր վրդովվում է, նրա նիրհող խիղճը մի փոքր կհուզվե: Նա կկամենա ձեռքը տանել իր գրպանը: Բայց այն ժամանակ անմիջապես նրա առջև կցցվե Ոսկե Հորթը և կասի հետևյալը.

Զգույշ, մի հուզվիր, մի խղճար, ի՞նչ ասել է խիղճ կամ աստված: Քո միակ աստվածն ես եմ թե այս աշխարհում, թե գերեզմանից դեն: Չէ՞ որ ինձ համար ես դու պահել ամեն ինչ` և քո աշխատանքը, և քո խելքը, և քո զգացումները, և քո խիղճը, և քո պատիվը, նույնիսկ քո զավակների երջանկությունը և ճակատագիրը: Չէ՞ որ ինձ ես եղել դու միշտ հավատարիմ, ինձ` քո միակ խղճին, միակ աստծուն: Ուրեմն, մնա ինձ հավատարիմ ցմահ: Մնա ինձ հավատարիմ ստրուկ և այժմ, երբ քո մի ոտն արդեն գերեզմանումն է…

Եվ ողորմելի, ստրուկ միլիոնատերը նորից կընկճվի, նորից կստրկանա իր անողոք աստծու առջև:

Եվ նա գողնովի դողդոջուն ձեռքով, ահով ու սարսափով կձգե մի չնչին լումա թշվառներին:

Որպեսզի վայրկենաբար հուզված խիղճը հանգստացնե:

Այնուհետև նա նորից կմտնե իր բուսական անդորրության մեջ:

ՈՉՆՉՈՎ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ

Հայ միլիոնատերերը կարող են ինձ ասել.

Լավ, ընդունում ենք, որ մենք անտարբեր ենք դեպի մեր ազգի անասելի թշվառությունները, և դուք ունեք իրավունք մեզ անվանելու անսիրտ, անհոգի: Իսկ ի՞նչ եք դուք, ի՞նչ է հայ ինտելիգենցիա կոչված ձեր դասակարգը: Այդ բազմաթիվ բժիշկները, իրավաբանները, ինժեներները, ճարտարապետները, որոնք այնքան հետամուտ են մեզ և այնքան շոյում են մեզ ամեն օր: Չէ՞ որ նրանք մեզնից ավելի գիտեն` ինչ ասել է ազգային թշվառություն և մի ամբողջ ժողովրդի մահացում: Ասացեք, նրանք որքա՞ն պարտաճանաչ են և զգայուն:

Եվ հայ միլիոնատերերը կատարյալ իրավունքի տեր են այդ հարցը տալու, թեև դա նրանց չի փրկի ազգային նախատինքից: Եվ ես չեմ կարող նրանց պատասխանել առանց ամոթի, առանց խղճի խայթոցի:

Չեմ կարող, վասնզի այն դառը խոսքերը, որ ես ուղղեցի նրանց, կրկնակի ուժով և եռակի թույնով պիտի ուղղվեն և հայ ինտելիգենցիայի ահագին մեծամասնությանը:

Արդարև, մարդ ուղղակի սարսռում է, երբ մի վայրկյան դիտում է այդ մեծամասնության այժմյան դիրքը և մտածում նրա մասին: Դա արդեն սոսկ ժլատություն կամ էգոիստական անտարբերություն չէ, այլ զգացումների կատարյալ բթություն, ուղեղի կատարյալ ժանգոտում, բարոյական մի եզակի պրոստրացիա:

Արդարև, հայ ինտելիգենցիան, շատ աննշան բացառությաբ, իր ազգի ներկա պատմական վայրկյանում ավելի մեծ բարոյական սնանկություն ցույց տվեց, քան հայ պլուտոկրատիան:

Ասում են` ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է:

Ես չեմ ասում, թե հայ ինտելիգենցիային շատ մեծ բան է տրված: Քավ լիցի, երևի դեռ դարեր են հարկավոր, մինչև որ նա կբարձրանա այն աստիճանին, որի վրա կանգնած են քաղաքակիրթ ազգերի ինտելիգենցիաները:

Բայց, աստված իմ, չէ՞ որ այդ բարձրագույն կոչված ուսումը մի բան տվել է նրան: Համենայն դեպս ավելի, քան նավթային հանքերը` հայ միլիոնատերերին և խանութը` հայ պլուտոկրատներին:

Հապա ինչո՞վ են տարբերվում նրանք իրանց մտավոր ապիկարությամբ, բարոյական աղքատությամբ, ժլատությամբ և անսրտությամբ…

Ոչնչով:

ՈՐՔԱՆ ՀԵՇՏ Է

Վիկտոր Հյուգոն մի գեղեցիկ համեմատություն ունի: «Մարդկային սիրտը, — ասում է նա, — նման է սպունգի, երբ նա արդեն ծծել է որոշ քանակությամբ վիշտ և լիացել, այնուհետև օվկիանոսներ կարող են անցնել նրա վրայով, և ոչինչ»:

Հայի սիրտը վաղուց է լցվել դառնություններով: Եվ գուցե այդ է պատճառը, որ այլևս ոչ մի գերմարդկային վիշտ չի հուզում նրան:

Գուցե այդ է պատճառը, որ Հայաստանը ծայրեիծայր մարդկային արյան օվկիանոս է դարձել, և հայը ասում է` «Ոչինչ, համբերեմ, ապագա ունեմ»:

Գուցե այդ է պատճառը, որ հայի ներվերը բթացել են, քարացել և այլևս նրա վրա չի ազդում ոչ մի մտրակ, ոչ մի վիրավորանք, անարգանք, անպատվություն, անգամ և նա բուսական հեզությամբ մրմնջում է. «Զարկեցեք, անպատվեցեք, խլեցեք իմ կնոջը, ոչինչ, ես չեմ հուսահատվում, վասնզի ես ապագա ունեմ»:

Այո, ունես ապագա, բայց ի՞նչ ապագա, այդ միայն աստված գիտե: Իսկ քո ներկան դժոխային է, և եթե դու չես ուզում գոռալ, աղաղակել, ապա նման ես անմռունչ կենդանու: Կենդանին է, որ չի լալիս, որովհետև նա չգիտե լալ, ինչպես և չգիտե ծիծաղել:

Երբ մի մեծ, հզոր ազգ համբերությամբ և առանց հուսահատության տանում է իր ծայրագույն թշվառությունները, դա հասկանալի է, քանի որ մեծ ազգերն ունեն և մեծ պաշար հոգեկան, ֆիզիկական և նյութական, և նրանց է միայն վայել համբերությունը և սառնասրտությունը:

Բայց երբ մի փոքրիկ, դարերով հալածված, ուժասպառ, հոգեսպառ, անտեր, անպաշտպան մի ազգիկ է իր ինտելիգենցիայի, այսինքն` ներվերի բերանով ասում` «Ոչինչ, համբերեմ, ես ապագա ունեմ», այն ժամանակ թույլ տվեք ասել, որ ես դա հերոսութուն չեմ համարում, այլ բոլորովին հակառակը: Ես այդ համարում եմ մարդկային զգացումների բթացում, եթե ոչ կատարյալ մեռելություն: Ես այդ համարում եմ ծայրագույն ստրկության ներքո տափակած խելքի, հոգու և սրտի կատարյալ մահացում:

Գոռում և աղաղակում են նրանք, որոնք ուզում են ապրել: Լռում են նրանք, որոնք կենդանի դիակներ են: Եվ վայ այն ժողովրդին, որ չգիտե ժամանակին արտասվել և ժամանակին ծիծաղել: Վայ այն ազգին, որի գլխին հարվածները թափվում են կարկտի պես, իսկ դեմքի վրա չի նկատվում և ոչ մի ցնցում:

Այժմ մեծ ազգերն են գոռում, աղաղակում և հուսահատական ճիչեր են արձակում, իսկ մենք ինքներս մեզ արգելում ենք բողոքել անգամ:

Դա՞ չէ արդյոք մեռելության նշանը:

Ես երբեք չեմ մոռանա մի սոսկալի տեսարան: Երբ մենք` մի քանի աշխարհականներ` մի եպիսկոպոսի հետ ճամփորդում էինք Թուրքիայի մի մասում: Զեթկան գյուղի տառապյալ գյուղացիները մեր շուրջը խմբված նկարագրում էին իրանց սոսկալի տանջանքները: Հոգևոր հայրը ուրախ ժպիտն երեսին նրանց մխիթարեց.

Է՛հ, այժմ գոհություն աստուծո, այդ բոլորն անցել է, այսուհետև դուք երջանիկ պիտի լինեք:

Չանցավ մի շաբաթ, քուրդերն եկան, Զեթկանը բնաջինջ արին, բնակիչներին սրի անցկացրին:

Այժմ նրանք, իհարկե, երջանիկ են:

Մենք` ռուսահայերս, ապաբախտ թուրքահայի արյունը թանաք ենք դարձրել և նրանով ենք նկարագրում ապագա դրախտը մեր ազգի համար:

Ա՛հ, որքան դյուրին է և հաճելի նաև ապահով կաբինետներում և բաց երկնքի տակ մերկանդամ, սոված ու ծարավ արյունաքամ թուրքահային ասել.

«Մենք չենք հուսահատվում, դու էլ մի հուսահատվի»…

ԵՍ ԴԵՌ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ

Պարզախոսությունը ճշմարտությունը հարգողների առաջին հատկանիշն է: Այն մարդը, որ բարոյական տարրական քաջություն չունի իր զգացածն ու մտածածը արտահայտելու առանց ծամածռությունների, առանց մութ, անհասկանալի կամ երկիմաստ խոսքերի, առանց ստրկական երկչոտության, այդ տեսակ մի մարդ բնավ չի կարող նախ սիրվել ճշմարտություն կոչված աստվածային առաքինությունից, ապա գործել որևէ ազդեցություն հասարակական մտքերի վրա:

Ի՞նչ է բարոյական հանցավորը, եթե ոչ ճշմարտությունից սարսափող և ամաչող մեկը: Եվ ահա փորձեցեք նայել այդ հանցավորի երեսին ուղիղ և շիտակ հայացքով, և նա աչքերը խոնարհեցնելով գետնին` կսկսե կարմրել, երերվել, շփոթվել և արտասանել անհասկանալի դարձվածներ, որոնք կարտահայտեն նրա մտքի խեղճությունը և զգացումների ստրկությունը միայն:

Հանցավոր են այն բոլոր հասարակական գործիչները, լինեն նրանք գործի մարդ թե գրչի մարդ, որոնք, երբ լսում են մի դառն ճշմարտություն, չեն կարողանում ոչ համարձակորեն հերքել նրան, եթե ճշմարտություն չեն համարում, և ոչ լիովին ընդունել, եթե ճշմարտություն են համարում:

Երբ ես սկսեցի հարձակվել հայ միլիոնատերերի վրա, կարծում էի, որ չի գտնվի մի հատիկ օրինավոր մարդ, որ չընդունե իմ հարձակման օրինավորությունը: Թվում էր ինձ, որ ես կրկնում եմ մի շատ պարզ, շատ տարրական ճշմարտություն, որ կարող է ունենալ միայն և միայն կողմնակիցներ և ոչ մի հակառակորդ:

Իրոք ես շատ էլ չսխալվեցի: Հասարակության լավագույն շրջաններից ես ստացա խորին հավանություն, նաև խրախուսանք: Ասացին մինչև անգամ, որ իմ գործած լեզուն այնքան էլ խիստ չէ, և ես դեռ շատ ներողամիտ եմ դեպի կատարվող եղեռնագործությունը: Եվ ես մի անգամ ևս համոզվեցի, որ հայ հասարակության մեջ դեռ վառ է պատվասիրության և ազգային հպարտության զգացումը:

Սակայն… դարձյալ սակայն: Իմ հրճվանքը լիակատար չեղավ: Գտնվեցին մարդիկ, որոնք կասկածի ենթարկեցին իմ անկեղծությունը: Ոչ, այն պատճառով, որ նրանք իրոք կասկածում էին իմ անկեղծությանը, ո՛չ, այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ ես չէի կարող ունենալ որևէ անձնական շարժառիթ մի ամբողջ դասակարգի թշնամությունն իմ դեմ գրգռելու, այլ որովհետև նրանց համար ձեռնտու էր ճշմարտությունը նսեմացնել: Ձեռնտու էր, որովհետև դա պիտի ծառայեր նրանց անձնական ողորմելի շահերին: Չէ՞ որ աշխարհի երեսին կան փոխառություն, պարտամուրհակ, պաշտոնավարություն, ծառայություն և աղայություն, վերջապես, հացակատակություն:

Այո՛, մեծ է ոսկու ուժը, բայց, բարեբախտաբար, նա ամենազոր չէ:

Ամենազորը ճշմարտությունն է, որի ահեղ ձայնը չեն կարող խլացնել ոչ ագռավների կռկռոցները և ոչ էլ աղվեսների վայնասունը:

Նյութական կախումից իրանց համար բարոյական ստրկություն ստեղծող խեղճերին կարող են, ինչպես կամենում են, բացատրել իմ բողոքը: Կարող են ինչ խորիմաստ, քողարկված լուտանքներ կամենան թափել իմ գլխին: Գոհություն աստուծո, դրա համար կա Հայկազյան բառարան: Բայց իմ բողոքը նսեմացնել չեն կարող:

Ես ասել եմ և կրկնում եմ. հայ միլիոնատերերն իրանց մարդկային պարտքը ազգի վերաբերմամբ չեն կատարել: Նրանք պարտավոր են կատարել, և ես դեռ հույս ունեմ, որ կկատարեն:

Կգա մի օր, որ նրանք, վերջապես, կհասկանան, որ իրանց իսկական թշնամիները իրանց շրջապատող ստրուկներն ու շողոքորթներն են, որ բռնում են նրանց ձեռքը բարեգործության ասպարեզում, այլ ոչ թե նրանք, որոնք ամենայն անկեղծությամբ հիշեցնում են նրանց իրանց բարոյական պարտականությունը և զգուշացնում ապագայի անախորժություններից…

ԴՈՒ ՉԵՍ ԱՊՐԵԼ

Միքայելյան պրոսպեկտի ընդարձակ այգիներից մեկն է: Կանաչազարդ ծառերի տակ դրված են շարեշար նստարաններ: Նրանց առջև ձգված են երկայն սեղանները, նորաշեն, մաքուր:

Մի քանի հաղթանդամ տղամարդիկ գետինը ջրում են և խնամքով ավելում: Մի քանի կանայք, թևերը քշտած, զբաղված են միս կոտորելով, բրինձ մաքրելով, ամանեղեն լվանալով: Մի պարոն եվրոպական տարազով, նիհար, ինչպես կմախք, սակայն եռանդուն, արագաշարժ, դեսուդեն վազվզելով, կարգադրություններ է անում, մեկին պատվերներ տալով, մյուսի վրա գոռալով: Մերթ ընդ մերթ նա ծույլերի հասցեին արտասանում է ֆրանսերեն փափուկ հայհոյանքներ:

Բոլորը փախստականներ են, բոլորը աշխատում են վարձով, որովհետև Տիգրան Նազարյանը որոշել է, որ ոչ ոք իր ճաշարանում անվարձ չաշխատե:

Այգու խարխուլ դռնակներով ներս են մտնում թշվառները: Ծերեր, կանայք, մեծ մասամբ երեխաներ, փոքր մասամբ պատանիներ և երիտասարդներ: Բոլորը նիհար են, վտիտ, ուժասպառ և հոգեսպառ: Տխուր և մռայլ` որպես գիշերային ուրվականներ: Եվ լուռ, ինչպես մահ:

Ձգելով աջ ու ձախ անվստահ, երկչոտ հայացքներ, նրանք աշխատում են որքան կարելի է ավելի փոքրանալ և ավելի քիչ նկատվել: Ամոթն է, որ ճնշում և ընկճում է նրանց, վասնզի սովորական մուրացկաններ չեն և որովհետև մուրացկանությունը սոսկալի է մարդկային պատվասիրության համար:

Ինձ թվում է, որ թշվառները մի տեսակ հանցավորներ են զգում իրանց: Կարծես, ճակատագրի անողոք հարվածի պատճառն ուրիշ ոչ ոք է և ուրիշ ոչինչ, եթե ոչ իրանք իրանց բախտը:

Եվ ես նրանց դեմքերի վրա կարդում եմ. «Եղեք վեհանձն, մի դատապարտեք մեզ, որ այս դրության ենք հասել»:

Զգացվում է մի տեսակ փոխադարձ շփոթություն: Թուրքահայն ամաչում է, որ ստիպված է ողորմություն մուրալու և ստորանալու, ռուսահայն ամաչում է, որ չի կարող այնքան տալ, որքան կփափագեր:

Օգնության է հասնում բնությունը: Այդ պայծառ երկինքը, ծառերի այդ թեթև սոսափյունը, արեգակի այդ ուրախ ճառագայթները, որ փայլուն տերևների միջով այնքան բազմատեսակ նախշեր են ձգել գետնի վրա, իրոք սգավոր հանդեսին տալիս են տոնային կերպարանք: Եվ ահա մռայլ դեմքերը փոքր առ փոքր պարզվում են և լուսավորում: Ծերերն արձակում են թեթևության հառաչանքներ, կանայք ժպտում են, երեխաները ցրվում են այգում և սկսում վազվզել կանաչ խոտերի մեջ:

Ճաշը պատրաստ է: Հանգիստ, առանց իրարանցման, առանց իրար հրելու և իրարու առաջելու, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հարյուրավոր գաղթականներս նստում են մաքուր սեղանների մոտ: Ամեն ինչ առատ է, ապուրը, միսը, խաշած բրինձը, հացը, այնուհետև թեյն ու շաքարը և ամեն ինչ տրվում է բաց սրտով, առանց ասիական մուննաթի, առանց ամեն մի վայրկյան բարերարվողին արված բարության ծանրությունը զգալ տալու:

Ինչո՞ւ: Որովհետև Տիգրան Նազարյանը 30 տարի շարունակ Եվրոպան այցելելով և դիտելով կուլտուրական ազգերի վարքուբարքերն ու կենցաղավարությունը, գիտե, թե քաղաքակրթությունը որպիսի նուրբ անզգալի ձևերով է կաբոտյալին օգնության ձեռք կարկառում: Զգում է, թե ոչինչ այնքան դառն ու վիրավորական չէ մուրացկանության ոչ սովոր մարդկանց համար, որքան ողորմություն ստանալը, և ոչինչ այնքան պարտավորական չէ բարերարի համար, որքան քաղաքավարությունը:

Տիգրան Նազարյանի ձեռնարկը գովաբանելու համար չէ, որ այս տողերը ես գրում եմ, այլ սոսկ իմ ստացած բարոյական հաճույքը, նաև իմ երախտագիտությունը իբրև հայ արտահայտելու համար: Ես գիտեմ, որ իսկական բարերարն իր բարոյական վարձը գտնում է իր հոգու խորքում: Գիտեմ, որ Տիգրան Նազարյանը ներկայումս ապրում է իր կյանքի երջանիկ վայրկյանները և, ով գիտե, գուցե ամենաերջանիկը: Ինչո՞ւ: Որովհետև նա ուրախ է, որ մեն-մենակ կարողանում է անել այն, ինչ չկարողացավ անել ոչ մի միլիոնատեր և ոչ մի բարձրաղաղակ հաստատություն:

Ահա այդ ինքնազգացումն է, որ զարդարում է մարդու կյանքը և դարձնում նրան իմաստալի:

Այժմ դառնում եմ քեզ, հայ միլիոնատեր, և համեմատում եմ քո կյանքը մի գրեթե աղքատ, համենայն դեպս ոչ ունևոր Տիգրան Նազարյանի կյանքի հետ: Ողորմելի, դու չգիտես, որ իսկական կյանքն այն է, որ ուրիշներին ևս կյանք է տալիս: Նայիր քեզ. ապրե՞լ ես դու երբևէ քո կյանքում երջանիկ վայրկյաններ: Երբեք. կարող եմ գլուխս գրազի դնել: Նայիր քեզ: Մի ոտդ արդեն գերեզմանումն է, այսօր-վաղը մահը կայցելե քեզ, և մինչև այժմ քո դեմքը մի ուրախ ժպիտ չի տեսել: Ինչո՞ւ: Որովհետև հարստությունը, որ բախտը տրվել է քեզ իբրև ապրելու և ապրեցնելու միջոց, դա դարձել է քեզ համար մի սոսկալի բռնակալ և քո սիրտն ու հոգին չեն ազատվել նրա ճնշումից նույնիսկ այն վայրկյաններին, երբ փափագել ես ապրել քեզ համար:

Այնինչ որքան երջանիկ կլինեիր դու, եթե մի օր, վերջապես, զգայիր և հասկանայիր, որ իսկական երջանկությունը ոսկիներ դիզելու մեջ չէ, այլ ուրիշներին երջանկացնելու մեջ: Որքան բախտավոր կզգայիր քեզ, եթե կարողանայիր քեզ ասել, որ մի ձեռով վաստակելով, մյուսով դու շարունակ սրբել ես թշվառության և վշտի արցունքները: Բայց դու այդ չես կարող քեզ ասել:

Խղճում եմ քեզ անկեղծորեն, զգալով, թե որքան ծանր պիտ լինեն քեզ այն վայրկյանները, երբ մահվան մանգաղը կկանգնե քո մահճակալի գլխին: Դու մահից այնքան չես վախենա, երբ նա կպատկերանա քո առջև իր չորությամբ և դաժանությամբ: Այն ժամանակ դու գուցե կամենաս մի փոքր զարդարել քո վերջին վայրկյանները մի որևէ կտակով: Բայց ի՛նչ օգուտ, քո վայրկենական մարդկային զգացման հետևանքը դու չես տեսնի, չես զգա և կգնաս դեպի հավիտենականություն` իսկական երջանկությունը չվայելած:

ԴԱՏԵՑԵ՛Ք, ԲԱ3Ց ՄԻ՛ ԴԱՏԱՊԱՐՏԵՔ

(Նամակ խմրագրությանը)

Ես չէի ցանկանա խառնվել ձեր աշխատակից պ. Բերբերովի կողմից հրահրվող վիճաբանությանը այն հարցի շուրջը, որ ոմանք մեղադրում են հայկական ազգային բյուրոյին թուրքահայերի ողբերգության համար: Թույլատրելի՞ է արդյոք, որ տնեցիներն իրար հետ վիճաբանություն սկսեն այն ժամանակ, երբ հրդեհը տան մեջ դեռևս չի դադարել: Դրանից, իհարկե, ոչ մի օգուտ չի կարող լինել, իսկ վնասն ակնբախտ է, այն, որ իզուր վատնվում է ուժ ու եռանդ, որոնք այնքան անհրաժեշտ են հետագա դժբախտությունները կանխելու համար: Վերջապես փոխադարձաբար իրար մեղադրելը վերջ ի վերջո չի՞ հասցնի արդյոք այն բանին, որ կմոռացվի հրդեհի իսկական մեղավորը:

Բայց դժբախտաբար ձեր աշխատակցի «Հաստատ քայլ» վերնագիրը կրող հոդվածում իմ հասցեին ասված են այնպիսի խոսքեր, որոնք կարող են բազմաթիվ թյուրիմացությունների տեղիք տալ և առաջ բերել անցանկալի ասեկոսներ: Ուստի և, որքան էլ ես ցանկանամ այդ խոսքերը անուշադրության մատնել, չեմ կարող:

Նրանց միտքը հետևյալն է. քանի որ հայկական ազգային բյուրոյի հակառակորդները թուրքահայերի դժբախտության համար մեղքը գցում են բյուրոյի քաղաքականության և հայ կամավորների ելույթների վրա, հանգամանքներ, որոնք իբր գրգռել են թուրքական կառավարության զայրույթը և առաջ բերել հայերի համատարած բնաջնջում, ապա ինչո՞ւ մեղադրյալի աթոռին չնստեցնել նաև այն մարդուն, «որը առաջինը բարձրացրեց Հայաստանի ինքնավարության հարցը», այսինքն` ինչ:

Առարկությունը միանգամայն իրավացի է, բայց նրանում ամեն ինչ չէ որ ասված է, և հենց դրա համար ես բողոքում եմ ամբողջ հոգով: Չգիտեմ, դիտմա՞մբ, թե՞ առանց դիտավորության, բայց պ. Բերբերովը կողմնակիորեն ինձ էլ է դնում այն անձանց խմբի մեջ, որոնք ազգային բյուրոյին և կամավորական խմբերին մեղադրում են թուրքահայերի կոտորածի համար: Մինչդեռ այդ հարցում իմ կարծիքը տրամագծորեն հակառակ է բյուրոյի թշնամիների կարծիքին, և վերջին ժամանակներս ինձ մի քանի անգամ վիճակվել է նրանց հետ վիճաբանել այդ հարցի շուրջը:

Ես համաձայն եմ, որ բյուրոյի և ընդհանրապես հայկական քաղաքականության ղեկավարների գործունեության մեջ քիչ չեն եղել սխալները, սխալներ են արվում նաև այժմ, բայց իմ կողմից անբարեխղճություն և տմարդի վարմունք կլիներ այդ սխալները մեծացնելու, հասցնելու պատմական ոճրագործության աստիճանի: Սխալ չի գործում նա, ով ոչինչ չի անում, և զարմանալի չէ, որ բյուրոյի ամենից ավելի դաժան քննադատները գլխավորապես այնպիսի մարդիկ են, որոնք իրանց ամբողջ կյանքում հանցագործ անտարբերություն են ցուցաբերել տաճկահայերի բախտի նկատմամբ, մարդիկ, որ մատը մատին չեն խփել հանուն ազգային այս կամ այն գործի, մարդիկ, որոնք այժմ էլ ոչ մի օգնություն չեն ցույց տալիս թեկուզ դժբախտ գաղթականներին:

Մեր բանակի շարքերում հայկական խմբերի երևալը քաղաքական որևէ խմբավորման քմահաճույքի կամ ազգային սնափառության պտուղ չեն: Օ՛, ոչ բոլորովին: Դա Թուրքիայի նկատմամբ հենց թուրքահայերի ունեցած դարավոր ատելության ծնունդն է, այն Թուրքիայի, որը դարեր շարունակ սնվել է թուրքահայերի արյունով և հինգ հարյուրամյակ պղծել է մեր մոլորակի ամենից ավելի գեղեցիկ անկյուններից մեկը: Դա Ռուսաստանի` Արևելքի քրիստոնյաների այդ վաղեմի պաշտպանի նկատմամբ եղած խոր համակրանքի արդյունքն է: Դա եղել է մի տարերային շարժում, որ առաջացել է մի խաղաղ ու կուլտուրական ժողովրդի դարավոր տառապանքների պատճառով: Բաժակը չափից ավելի էր լցված, և հայերը չէին կարող բացորոշ և համարձակ հանդես չգալ իրենց ճնշողների դեմ: Եվ այժմ, երբ հայկական խմբերը հերոսաբար արյուն են թափում հանուն Ռուսաստանի պատվի և բազմաչարչար ժողովրդի պաշտպանության, անազնիվ և տմարդի կլինի ամենափոքր ստվերն անգամ գցել նրանց անշահախնդիր ինքնազոհաբերման վրա:

Թուրքահայերի ողբերգության պատճառը հայ կամավորական խմբերի ելույթը չէ և ոչ էլ նույնիսկ թուրքահայ նահանգներում տեղի ունեցած ապստամբությունները, ինչպես փորձում են ապացուցել որոշ քաղաքականագետներ: Ընդհակառակը, և՛ խմբերի հայտնվելու, և՛ ապստամբությունների պատճառը թուրքական կառավարության անօրինակ գազանություններն են: Ո՞վ չգիտե, որ վերջինս վաղուց ի վեր որոշել էր մեկ անգամ ընդմիշտ ազատվել մի ժողովրդից, որը քիչ չէ օժանդակել Թուրքիայի բարոյական և ֆիզիկական կործանմանը:

Իսկ որտե՞ղ էին հայկական խմբերը 1895 թվականին, երբ Սուլթան Համիդի հրամանով 30 000 հայ կոտորվեց:

Պետք է օբյեկտիվ լինել այսպիսի մի լուրջ մեղադրանք ներկայացնելու համար:

ԿԱ՛ ԱՐԴՅՈՔ ՄԵԿԸ

Պատերազմը մարդկային բարքերի անբարոյականացման ամենահզոր մղիչն է:

Չկա ավելի քայքայիչ ուժ զգացումների կրթության և հոգու մաքրության համար, քան պատերազմը: Չկա ավելի ապականիչ զորություն բարոյական օրենքների, ավանդությունների և սովորությունների համար, քան պատերազմը:

Ինչպես տարիների ընթացքում դիզված նյութական բարիքներն են մի օր օդը ցնդեցնում պատերազմը, նույնպես և նա մարդկային էտիկան և կուլտուրական հարստությունն է հնձում իր սուր մանգաղով:

Սոսկալի է վառոդը ոչ այնքան իր պայթյունով, որքան իր հոտով: Պայթյունը սպանում է մարմինը, հոտը աստիճանաբար մահացնում է հոգին: Իսկ ի՞նչ է հոգին առանց մարմնի, եթե ոչ սոսկ գազան: Եվ չկա զորեղ հոգի, որ այս կամ այն չափով չվարակվի վառոդի հոտով պատերազմի ընթացքում:

Մարդկությունն իր նախահայրերից ժառանգել է վարքերից ամենադաժանը — արյունահեղությունը: Զարհուրելին այն է, որ այդ ժառանգությունը անսպառ է, ով գիտե, գուցե և հավիտենական: Նա անցնում է սերնդե-սերունդ, ինչպես անձեռնմխելի կապիտալ: Ավելի. նա քանի գնում` այնքան խոշորանում է սերունդների ավելացրած տոկոսներով:

Պրուդոնն ասում էր, եթե մեջտեղից վերացվի Էլզաս-Լորենի խնդիրը, այլևս պատերազմ չի լինի: Ի՞նչ վատ մարգարե հայտնվեց նա: Հաշվեք, քանի՞ պատերազմներ են եղել 1870 թվականից հետո, որոնք կապ չունեն Էլզաս-Լորենի հետ:

Աշխատում են մեզ հավատացնել, որ գերմանական միլիտարիզմը հաղթվելուց հետո` երկար ժամանակ պատերազմ չի լինի: Երկար ժամանակ, գուցե, բայց պատերազմներ դարձյալ կլինեն, միևնույն է, վաղ թե ուշ: Պատճառներ ու պատրվակներ նրանց համար երբեք չեն պակսի, քանի որ կան ազգերի խտրություն և շահերի մրցում:

Մենք սիրում ենք մեր միտքն օրորել բարձր հոգիների երազներով, որովհետև նրանք հաճելի են մեզ ինչպես դայակի անուշ երգն երեխայի լսելիքին: Բայց երազներս մնում են երազներ, և կյանքը նրանց մոտով անցնում է դաժան անտարբերությամբ:

Ներկա պատերազմը ապականեց մեր հոգին, աղավաղեց մեր միտքը, այլանդակեց մեր զգացումները ավելի, քան կարելի էր երևակայել: Նախ արտաքին պատերազմը, ապա ներքին, այդ անիշխանություն կոչված հրեշը: Դիտեցեք, ի՞նչ ավերումներ է գործել նա մեր մեջ, ի՞նչ հարստություն է կորզել գազանը մարդուց, թող յուրաքանչյուրը քրքրե իր ներքին աշխարհը և վերլուծե իր զգացումները: Կա՞ արդյոք մարդ, որ չզգա գազանի իշխանությունն իր մեջ:

ԱՅԼԱՊԵՍ ԿՈՐԱԾ ԵՆՔ

Դառն ու վշտալի է զգայուն մարդու համար դիտել այն գժտությունները, որ կործանարար որդի պես կրծում են կովկասյան ժողովուրդների գոյության արմատը: Ծանր է մանավանդ զգալ, որ օր-օրի վրա այդ գժտությունները զորեղանում են ու բարդանում և օր-օրի վրա տկարանում են նրանց դեմ մաքառելու միջոցները:

Չկա մի հեղինակավոր ուժ, որ կարողանա ազգությունների փոխհարաբերությունների մեջ ազնիվ միջնորդի դեր խաղա և իբրև դատավոր` ցույց տա յուրաքանչյուրին իր տեղն ու իրավունքները:

Խոսքը կորցրել է իր բարոյական ազդեցությունը: Այլևս նա չէ ազդում մարդկանց ոչ ուղեղի և ոչ հոգու վրա:

Մարդկային բանականությունը շփոթվել է ու մթագնել անիշխանության, սովի, բարոյական վակխանալիայի, կրակի և արյան սոսկալի մթնոլորտում:

Ճանաչվում ու հարգվում է, ինչ եմ ասում, պաշտվում է, իբրև աստված, միայն մի ուժ` բռունցքի կոպիտ ուժը: Եվ ում բռունցքն ավելի զորավոր է, նա է տիրում կյանքին, նա թելադրում բարոյական օրենքները և նա է տալիս ուղղություն մարդկանց խելքին և զգացումներին:

Բայց ասացեք, ե՞րբ է եղել բռունցքի ուժն արդարադատ, որ լինի այժմ, ե՞րբ է նա բարոյականություն ճանաչել, որ ճանաչե այժմ:

Բռունցքի միակ օրենքը քմահաճույքն է և միակ ղեկավարն` իր տրամադրությունը:

Նողկալի է բռունցքի հոգեբանությունն իր անհաստատությամբ և փոփոխականությամբ:

Մի հափշտակվեք նրա` կյանքում մերթ ընդ մերթ փայլող լուսավոր կետերից:

Մի հավատաք ոչ նրա բարությանը, ոչ մարդասիրությանը և ոչ մանավանդ արդարասիրությանը: Այդ լուսավոր կայծերը նրա բուն վեհանձնությունից չեն ծագում, այլ քմահաճույքից և միմիայն քմահաճույքից: Ներոնն էլ երբեմն արդարասեր էր, ինչպես և Հովհաննես Ահարկուն` վեհանձն, բայց և թե մեկն և թե մյուսը գարշելի էին իրանց հոգեբանությամբ: Բռունցքն այսօրվա իր տվածը վաղը պատրաստ է խլել ամենայն դաժանությամբ, առանց խղճի որևէ խայթի:

Մեր ներկա գոյության մեջ առանձին մտատանջության արժանի մի բան կա, Դա մատաղ սերնդի հոգին է: Ուշադրու թյուն դարձրեք, ի՞նչ մթնոլորտումն է սնվում ու կրթվում այդ հոգին, ի՞նչ են տեսնում ամեն օր մեր զավակներն ու ինչեր են լսում: Մեր երկրի միջազգային հարաբերությունների մեջ նրանք տեսնում են բռունցքի իշխանությունը և լսում են մեր ամենօրյա պաշտամունքն այդ իշխանությանը: Եվ ինչ որ տեսնում է ու լսում մատաղ հոգին, ծծում է սպունգի ագահությամբ:

Դա է, որ սպառնում է մեր երկիրը կործանելու մոտիկ ապագայում մեր իսկ զավակների ձեռքով: Դա է, որ մի հանցավոր համառությամբ չէ ուզում զգալ ու հասկանալ ոչ հայը, ոչ վրացին և ոչ թուրքը:

Այն բոլորն, ինչ որ անում ենք և ինչ որ քարոզում, մոտիկ ապագայում ծառայելու է մեր կյանքի կործանմանը:

Թող համեմատաբար ավելի զորեղ բռունցք ունեցողը տխմարաբար չկարծե, որ նրա ուժը հավիտենական է:

Այսօրվա ձագուկը վաղվա վագրն է, այսօրվա բորենին` վաղվա նապաստակը:

Սոսկալի է մատաղ հոգու վրիժառության զգացումը: Նա ռումբ է, որ պայթում է որոշյալ ժամանակին և օդն է ցնդեցնում և՛ նրան, որի վրա ձգվել է, և՛ նրան, որ ձգել է:

Ես կրկնում եմ և ընդգծում. հալածանքն երկսայրի մի սուր է, որի մի ծայրը միշտ դեպի հալածողի կուրծքն է ուղղված: Այսօրվա բռնակալը կարող է վաղն ինքը ենթարկվել բռնակալության, և վայ այն բռնակալին, որ վերջինը ենթարկվի բռնակալության:

Կովկասյան երեք գլխավոր ազգություններից ոչ մեկը զորեղ չէ և ոչ մեկը թույլ: Թույլ է միայն երեքի էլ բանականությունը: Թող այս ասելով հասկանան և զգան բոլոր երեք ազգությունների շովինիստները և վերջակետ դնեն իրանց ազգամոլական ու ազգատեցական գործունեությանը: Թող հասկանան, վերջապես, որ ոչ մի բարոյական հանցանք անպատիժ չի մնում: Թող զգան նաև, որ մեր միակ փրկությունը սիրո, եղբայրության և համերաշխության մեջ է: Այլապես կորած ենք և մենք, և մեր երկիրը:

ԴԱԴԱՐԵՆՔ ԱՂԵՐՍԵԼ

Թող կործանվի մեր ազգի բարոյական վարկը, միայն թե մենք ապրենք:

Ես այսպես եմ ըմբռնում տրամադրությունն այն մարդկանց, որոնք ազգից պահանջում են ամեն քայլում դավաճանել իր սրբություններին և շարունակ կռիվ մղել իր վրդովված խղճի դեմ:

Ինչ խոսքերով ևս արտահայտվի այդ պահանջը, ինչ ձևի մեջ ևս ամփոփվի նա, բովանդակությունը միևնույնն է` ստորանալ: Պարզ է և իմ բնորոշումն ու միանգամայն ճիշտ, թեև խիստ:

Ի՞նչ ասել է սրան խնդրել, նրան աղերսել, ամենքի առջև աղի արցունքներ թափել, եթե ոչ խաղալ ազգի ինքնասիրության, ուրեմն և պատվի հետ:

Եթե ես համոզված լինեի անգամ, որ այդ խնդիրներն, աղերսանքներն ու արցունքները կարող են ունենալ որևէ գրական հետևանք, դարձյալ դառնապես կվշտանայի` տեսնելով իմ ազգը ձանձրացուցիչ մուրացկանի դերում է: Բայց, մի՞թե պարզ չէ, որ գոնե մինչև այսօր մեր բոլոր դիմումները հեռավոր ու մերձավոր օտարների` մնում են ապարդյուն, և շահում ենք միայն և միմիայն մի բան — վիրավորական կարեկցություն: Ուրեմն շարունակ պիտի ծեծե՞լ այսօր մեկի, վաղը մյուսի դռները, շարունակ ձե՞ռք կարկառել: Եվ կամաց-կամաց, աստիճանաբար ու անգիտակցաբար մեռցնե՞լ մեր մեջ ազգային հպարտության զգացման վերջին կաթիլը այնպես, ինչպես մուրացկանն է մեռցնում իր մեջ անձնասիրության զգացումը փողոցների անկյուններում:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 34.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ազգային պատիվն այն անգին գոհարն է, որ չպիտի երբեք շուկա դուրս բերել կամ գրավ դնել: Նախահայրերից ստացված մի սրբազան ժառանգություն է նա, որ պարտավոր ենք ավանդել հետագա սերունդներին մաքուր և անապական: Զազրելի է այն անաջող թղթամոլը, որ ազարտի սեղանի վրա է շպրտում իր հանգուցյալ մոր նվիրական մատանին: Եվ մի՞թե մեր այսօրվա աջ ու ձախ սփռած աղերսանքները նույնը չեն:

Լինում են սնանկներ, որոնք չեն քամահրում չոքեչոք մոտենալ իրանց դաժան պարտատերերին և նրանց փեշերը համբուրելով զիջումներ աղերսել: Ինչո՞ւ ենք ձգտում նմանվել այդպիսիներին և արժանանալ ընդհանուր արգահատանքի ու արհամարհանքի:

Եթե մի վայրկյան թույլ տանք, որ մենք ծայր աստիճան սնանկ ենք, այնուամենայնիվ, չպիտի մոռանանք մեր զավակների ինքնասիրությունը: Այնուամենայնիվ չպիտի թողնենք նրանց համար մի բարոյական այնպիսի արհամարհելի ժառանգություն, որից նրանք պիտի ամաչեն հենց համայն մարդկության առջև: Պատմությունն անողոք է իբրև դատավոր, և մեր ոչ մի թշվառությունը չի կարող նրա աչքում լինել մեր կամավոր ստորացման արդարացուցիչ հանգամանքը: Նա կգամե մեր անունները ծաղրի ու արհամարհանքի սյունին, եթե մեր լալկանությունը տանենք մինչև վերջին ծայր:

Բավական է որքան սրան ու նրան մոտեցանք չոքեչոք և փեշերը համբուրեցինք: Մենք տակավին այնչափ սնանկ չենք, որչափ կարծվում է: Համենայն դեպս, մենք չունենք և ոչ մի պարտատեր: Ընդհակառակը, մեզ են պարտական ամենքը: Մեզ, որ չունենալով և ոչ մի մասն ուրիշների մեղքերի մեջ` քավել ենք ամենից ավելի և տուժել ենք բոլորից շատ:

Անհաղթելի պատմական հանգամանքները մեզ ստիպել են խաղալ մի դեր, որ մեր ուժերից անսահման վեր է եղել: Պետք է մեր բախտը արտաքո կարգի զորավոր լիներ, որպեսզի տանեինք այդ խաղը: Չեղավ նա այդքան զորավոր, և մենք հաղթվեցինք: Բայց հաղթվեցինք պատվով: Եթե մի քանի տեղերում թշնամու գնդակը դիպավ մեր մեջքին, շատ տեղերում նա դիպավ մեր կրծքին: Թող ուրեմն այդ վերքերը ծառայեն մեզ իբրև պատվո շքանշան: Արյունով ենք մենք պաշտպանել մեր պատիվն ու գոյությունը և ոչ տմարդի խաբեբայությամբ ու դավաճանությամբ: Մենք ոչ ոքի և ոչ ոքի չենք ստել, չենք խաբել, չ՜ենք դավաճանել: Ահա մի բարձր վկայական մեր ազնվության ու բարոյականության: Ընդհակառակը, մեզ են խաբել ու դավաճանել: Եվ այսօր մենք վիրավոր ենք, արյունաքամ, ուժասպառ, բայց ոչ ամոթահար: Մեր ճակատը պարզ է ու մաքուր. ինչո՞ւ այն շարունակ քսենք ուրիշների շեմքերին ու մրոտենք:

Հեռու չէ այն օրը, երբ մեր դատը պիտի մտնի մարդկության դատարանը: Այնտեղ մեր հարյուր հազարավոր անմեղների արյունն է խոսելու բարձրաձայն: Եթե կա արդարություն, լսվելու է այդ ձայնը: Իսկ եթե ոչ, մեր վաղաժամ ինքնաստորացումը չի կարող մեզ փրկել:

Դադարենք աղերսել գոնե մի պահ:

ԲՈԼՈՐ ՇՈՎԻՆԻՍՏՆԵՐԻՆ

Ազգամոլության սկզբունքը մարդկային տեսակետից ոչ ազնիվ է և ոչ խելացի:

Մարդիկ, որ ձգտում են իրանց հայրենիքի երջանկությունը հաստատել մի ուրիշ ազգի կործանման կամ թշվառության վրա, ոչնչով չեն տարբերվում մեծ ճանապարհի վրա գործող ավազակներից: Բայց նրանք և տխմար են, վասնզի չգիտեն, որ ոչ մի ազգ չի կարող շարունակ ապրել ուրիշների գույքը հափշտակելով, այնչափ տխմար, որչափ այն երկրագործը, որ այրելով հարևան արտը, կարծում է, թե պարարտացնում է իր հողը:

Ազգեր են ապրում ու կործանվում, բայց մի ազգ մի ուրիշ ազգի երբեք չի կարող կլանել, եթե այդ ուրիշն ինքը տրամադիր չէ կլանվելու և, ընդհակառակը, գիտե դիմադրել: Ինչե՞ր չարավ ռուսական շովինիզմը Ռուսաստանի սահմաններում գտնվող ազգերն ու ազգությունները «կուլտուրապես» կլանելու համար, բայց ի՞նչ շահեց նա: Կլանե՞ց նա լեհերին, ֆինլանդացիներին, լատիշներին և ճապոնացիներին: Կլանե՞ց նա հայերին, վրացիներին, թուրքերին: Ոչ, չկարողացավ և չէր ուզում կլանվել: Ավելացրեք սրան և այն, որ ռուսական կիսաասիական քաղաքակրթությունը ուրիշ քաղաքակրթություններ ջնջելու և ինքը նրանց տեղում հաստատվելու զորությունից տակավին շատ ու շատ հեռու է: Թե ի՞նչ եղավ ռուսական շովինիզմի անխոնջ ջանքերի հետևանքը, տեսնում ենք այսօր: Միայն հարյուրերորդ անգամ նա ապացուցեց ազգամոլության և ազգատեցության տխմարությունն ու անազնվությունը: Մի ճշմարտություն, որ ապացույցների կարիք չուներ:

Սակայն մեծ ազգերին ինքը բնությունն է տվել մեծ ախորժակ: Զարմանալի չէ, որ այդ ազգերն իրանց միջից արտադրում են գիշակերներ, բայց երբ փոքրիկ ու աննշան ազգերն են արտահայտում իրանց նման փոքրիկներին ու աննշաններին խժռելու ախորժակ, այն ժամանակ անազնվությանն ու տխմարությանը ավելանում են ծիծաղելին ու խղճալին:

Չէ՞ որ, արդարև, ծիծաղելի է տեսնել թզուկին վիթխարի զրահներ հագած և աջ ու ձախ սպառնալիքներ որոտալիս:

Չէ՞ որ անսահման խղճալի է, երբ մի բարակ ճիպոտ գործածել չգիտցողը փորձում է Հերկուլեսի դագանակը բարձրացնել: Չէ՞ որ երեխայական է, երբ մանուկը, որ դեռ չէ սովորել իր փխրուն ոտների վրա կանգնել, աշխատում է ուրիշների ոտները կոտրտել:

Ահա այդչափ ծիծաղելի են, բացի անազնիվ ու տխմար լինելուց, մեր երկրի այս բոլոր շովինիստները, լինեն նրանք հայեր, վրացիներ թե թուրքեր, որոնք երազում են իրանց ազգի համար վաստակել հեգեմոնիա մեր երկրում: Երեք ազգություններից նա, որ կարծում է, թե կարող է կլանել իր այս կամ այն հարևանին, նախ և առաջ չափազանց մեծ կարծիք պիտի ունենա իր սեփական ողորմելի քաղաքակրթության կամ գոնե ֆիզիկական զորության մասին և ապա շատ թյուր գաղափար ուրիշների ուժերի մասին:

Ես ասել եմ և կրկնում եմ` Անդրկովկասի գլխավոր ազգություններից ոչ մեկն այնքան զորեղ չէ, որ կարողանա, կլանել մյուսներին և այնքան թույլ չէ, որ կլանվի: Բոլորն էլ հավասար ուժեր են, որ շատ-շատ կարող են կռվել: Բայց այդ եղբայրասպան կռիվը կունենա միայն և միմիայն մի հետևանք — երեքի էլ հավասար պարտությունը, եթե ոչ կործանումը: Այո, նույնիսկ այն զազրելի դեպքում, եթե երկուսը միանան երրորդին` կործանելու դիվային դիտավորությամբ:

Անդրկովկասը իր երեք գլխավոր ազգություններով մի եռոտանի է: Եթե ջարդեք նրա մի ոտը, կաթսան չի կարող մնալ կանգուն: Բայց ջարդել չեք կարող, որքան ևս մեծ կարծիք ունենաք ձեր ուժերի մասին, որքան ևս սպառնաք, որքան ևս վեր բարձրացնեք ձեր մանկական մուրճը և որքան ևս արհամարհեք ուրիշների ուժերը:

Դադարեցեք, ուրեմն, ազգամոլներ և ազգատյացներ, գրգռէլ երեք դարավոր հարևանների` իրարու դեմ: Առանց այն էլ նրանց հարաբերությունները թունավորված են: Լավ իմացեք, որ յուրաքանչյուր հարված, որ ուղղված է հարևանի դեմ, վերադառնալու է հարվածողին կրկնակի թափով: Ամենքն արթուն են այս փոթորկալի ժամանակամիջոցում և կարող են մինչև վերջին ուժը պաշտպանել իրանց գոյությունը...

Ես այս ասում եմ` ի սեր մեր երկրի ապահովության, ի սեր բոլոր երեք ազգությունների և ի սեր նրանց ապագա սերունդների և ապագա երջանկության:

Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Մեր քաղաքական տհասությունը հարյուրավոր ապացույցներ տվեց, բայց դարձյալ չխրատվեցինք: Մենք տեսանք մեր տղայական սխալների հետևանքները և այսօր մեր վտիտ ուսերի վրա կրում ենք նրանց վերուժ ծանրությունը, բայց շարունակում ենք նույն սխալներն ավելի լավ վիճակի արժանի եռանդով ու կամակորությամբ:

Մենք անուղղելի ենք, ինչպես բթամիտ աշակերտներ, մինչդեռ յուրաքանչյուրը մեզնից իրան երևակայում է ուսուցիչ: Մենք աշխատում ենք իրարու սովորեցնել, և ինքներս սովորել չգիտենք: Մեր ծերերը նույնն են, ինչ որ երիտասարդները, մեր երիտասարդները նույնն են, ինչ որ պատանիները:

Մենք մանուկներ ենք, որ հափշտակվում ենք ապակու փայլով, կարծելով, որ նա ադամանդ է: Ծծկերներ ենք, որոնց կարելի է մատի մի թեթև շարժումով և ծիծաղեցնել, և լացացնել: Մենք ստեղծում ենք մեզ համար հեռանկարներ, որ չունեն իրականանալու ոչ մի տվյալ: Կերակրվում ենք իլյուզիաներով, որոնք սնոտի են որպես ամեն մի իլյուզիա:

Մենք հավատում ենք ում ասեք, որ անցորդին և կամենաք: Հավատում ենք նույնիսկ նրանց, որոնք հարյուր անգամ մեզ խաբել են և հազար անգամ դավաճանել: Հավատում ենք մեր մարմինը տասնյակ տարիներ կրծոտող մեր ներքին որդերին, ընդունելով նրանց զազրելի կրճտոցը սոխակի դայլայլիկների տեղ:

Ո՞րտեղից և ինչի՞ց է առաջացել այս անօրինակ միամտությունը, չգիտեմ: Թող բացատրեն հայ ազգի անցյալն ինձանից լավ ուսումնասիրած մարդիկ: Գիտեմ միայն և տեսնում եմ, որ մեր քաղաքական տհասությունն անծայր է ու անսահման:

Պարզ է, ինչպես արեգակի լույսը, որ այսօր հայ ազգը պարտված է: Պարզ է, որ թշնամու սուրը վաղուց է շողշողում մեր կոկորդի վրա: Մենք տապալված ենք գետին և մեզ տապալողների թիվը լեգիոն է, այնուամենայնիվ, մեր լեզուն երկար է, մեր ձայնը սպառնալից: Այնուամենայնիվ, գետինը թավալված, մենք մեր ջարդուփշուր եղած բռունցքը բարձրացնում ենք վեր:

Հուսահատությունը, հարկավ, կորստաբեր է, նույնիսկ գետինը թավալվածը չպիտի կորցնե իր հույսը նորեն ոտքի ելնելու: Բայց մի՞թե պարտվածի համեստությունը ու հեզությունը նշան են հուսահատության, մի՞թե երեխայական սպառնալիքներն ու հայհոյանքներն են փրկության միջոցները: Երբ ես ասում եմ ու կրկնում, թե հայ ժողովուրդը որքան ևս պարտված լինի, չպիտի վհատվի, չպիտի կորցնե իր հույսերը, այդ չի նշանակում, թե նա պետք է լինի հանդուգն և աջ ու ձախ սպառնալիքներ արձակե: Ես ասում եմ, թե միայն մարմնապես պարտվածը չպիտի ընկճվի ու լքվի հոգեպես, վասնզի հոգեկան պարտությունն է, որ կործանում է ազգերին: Բելգիան հաղթվեց ֆիզիկապես, բայց նա հոգեպես կենդանի է և կփրկվի: Նույնը և Սերբիան, Լյուքսեմբուրգը, Չերնոգորիան:

Այլ է հուսալը, այլ է սպառնալը:

Գրելով ներկա տողերը, ես աչքի առաջ ունեմ այն անձանց, որոնք բոլորովին անժամանակ մի բանակռիվ են վարում վրացիների դեմ և այնպիսի ոճով, որ անտեղի է և անվայել: Նախ և առաջ այդ մարդկանց թե՛ գրածներից և թե՛ խոսածներից պարզ երևում է, որ նրանք գաղափար անգամ չունեն վրաց հասարակության այժմյան տրամադրության մասին և կատարելապես անծանոթ են առհասարակ վրացիների հոգեբանությանը: Նրանք չեն հասկանում, որ այն, ինչ որ գրում են ու խոսում, կարող է միանգամայն հակառակ հետևանքներ առաջացնել: Երկրորդ. այդ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ այն ժամանակ, երբ երկու ազգերի հարաբերությունները լարված են, մի անզգույշ բառ անգամ կարող է կայծակի նման հրդեհել այդ հարաբերությունները և առաջացնել մի նոր կատաստրոֆա` մեր ժողովրդի բազմատանջ կյանքում...

Եթե թույլ տանք անգամ, որ այդ մարդկանց ասածներն ու դրածները վրացիների վերաբերմամբ զուտ ճշմարտություններ են, այնուամենայնիվ, պետք է հասկանան, որ նույնիսկ ճշմարիտ խոսքն ունի իր ժամանակն ասվելու: Բացի դրանից, կկամենայի իմանալ, թե ինչ բարոյական իրավունքով այդպիսի լուրջ ու պատասխանատու խնդրում ասպարեզ են գալիս մարդիկ, որոնք չունեն պատասխանատվության պարտականություն և ոչ էլ այնքան մեծ բարոյական հռչակ, որ թույլ տար նրանց ասպարեզ ելնելու:

Ի՞նչ իրավունքով:

ՄԻ ԿՏՈՐԻԿ ՀԱՑ

Առավոտ է, բավական վաղ, Անցնում եմ Վելյամինովսկայա փողոցով: Հեռվից նկատում եմ մի մոխրագույն բազմություն և լսում եմ աղմկալի ձայներ:

Մոտենում եմ: Աստված իմ, թշվառության ինչ սիրտ մորմոքող տեսարան` հարուստ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում: Մի քանի հարյուր շարժուն դիակներ, մեծ մասամբ կանանց ու երեխաների, խռնվել են մի բարձրաշեն դռան առջև` մայթի ամբողջ երկայնությամբ, դեմքեր, որոնց վրա կենդանության գույն չկա, աչքեր, որոնց մեջ կյանքի վերջին նշույլն է մարում: Ծծկերներ, որոնք տզրուկների պես կպել են մագաղաթանման կրծքերին և, կաթ չգտնելով այնտեղ, ճչում են: Տասը-տասնհինգ ծերունիներ ու պառավներ` խորշերով ծածկված դեմքերով: Ոտաբոբիկ և կիսամերկ դեռահաս աղջիկներ, որոնք ամոթահար չգիտեն ինչպես թաքցնեն իրանց մերկությունը:

Կանգ եմ առնում մի քանի վայրկյան և դիտում: Պողպատյա ներվեր են հարկավոր նայելու համար: Հետաքրքրվում եմ իմանալ, թե ինչի համար են ժողովվել այդտեղ այդ թշվառները:

Չայ պիտի խմենք, — պատասխանում է մի մանուկ, և նրա աչքերը փայլում են տակավին չճաշակած հաճույքից:

Ամբոխը խռնվել է երկու դատարկ խանութների առջև: Այնտեղ մի քանի տիկիններ ճերմակ վերնազգեստներ հագած` շտապ-շտապ թեյ են պատրաստում: Բացվում են խանութներից մեկի երկաթյա դռները, և ամբոխը, իրարու հրելով, բոթելով, հայհոյելով ու ճչալով, խուժում է ներս: Չկա մարդկային հնարավորություն` հերթ ու կարգ պահպանելու: Յուրաքանչյուրն աշխատում է շուտ ներս մտնել և ստանալ իր մի գավաթ թեյը շաքարով: Ես ևս ամբոխի հոսանքով մղվում եմ ներս:

Մի կտոր հաց, մի կտոր հաց, — գոռում են այս ու այն կողմից:

Բայց հաց չկա: Կա միայն մի գավաթ քաղցր թեյ: Ինչպե՞ս բավականանա դատարկ ստամոքսը դրանով: Եվ ահա մի վայրկյան զվարթացած դեմքերը նորեն մռայլվում են:

Իմ հարցին կառավարիչ տիկիններից մեկը պատասխանում է, թե ձրի թեյարանը բաց է արել Թիֆլիսի չորրորդ քաղաքամասի սանիտարական հոգաբարձությունը` իր նախագահ ատամնաբույժ Անդրեաս Ապրելյանի նախաձեռնությամբ: Թեյն ու շաքարը տալիս է քաղաքային ինքնավարությունը, իսկ հաց` տալու միջոց չունի: Հոգաբարձությունը կոչ է անում Թիֆլիսի հասարակությանը` միջոց տալ նրան այդ թշվառներին թեյի հետ բաժանելու և մի կտոր հաց` թեկուզ քառորդ ֆունտ:

Իմ ձեռքի տակ է տպագրված կոչի մի օրինակը: Առաջ եմ բերում մի քանի տողեր այդ կոչից.

«Թեյատունն այցելում են օրական 1000 հոգի, որոնցից 60 տոկոսը կազմում են կենդանի մանկական դիակներ: Նույնիսկ ոչ բարձր հոգու տեր դիտողը ամոթից հեղձվում է, տեսնելով այդ ուժասպառ երեխաներին, որոնք կատաղաբար դատարկ թեյով են ուզում հագեցնել իրանց քաղցը:

…Քաղաքացիներ, նույնիսկ ինքնապաշտպանության զգացումն ու առողջ բանականությունը թելադրում են, որ պետք է այդ սոված ամբոխին տալ թեյի հետ և մի կտորիկ հաց...»:

Այդ մի կտորիկ հացը տալու պարտականությունն ընկնում է առանձնապես հայ հասարակության վրա, որովհետև ձրի թեյատան այցելողները գրեթե բացառապես հայ գաղթականներ են: Մենք պետք է երախտագետ լինենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի ինքնավարությունը ձրի թեյ է տալիս մեր դժբախտ հայրենակիցներին և պարտավոր ենք այդ երախտագիտությունը ցույց տալ գործով:

Եվ ես համարձակվում եմ հուսալ, որ հայ հասարակությունը կտա այդ մի կտորիկ հացն իր թշվառ հայրենակիցներին, այլապես նա կարժանանա նախատինքի:

Նվերներ ընդունվում են Թիֆլիսի 4-րդ քաղաքամասի սանիտարական հոգաբարձության 13 անդամների և նրա նախագահ ատամնաբույժ Ապրելյանի մոտ Вельяминовская ул., д. № 12):

ՄԻ ՆՈՐ ՍԽԱԼ

Երբ հիշում ես քաղաքական կյանքում գործած մեր սխալները վերջին տարիների ընթացքում, ցավում ես ոչ այնքան անցյալի, որքան ներկայի վերաբերմամբ, տեսնելով, որ այդ սխալները մեզ չեն խրատել, և մենք շարունակում ենք նույնը, թեև ուրիշ ձևերի տակ:

Բյուրավոր փաստերով կարելի է ապացուցանել, որ մենք` հայերս, թե չենք ուզում վնասել մեր դատին, լինի նա Կովկասում թե Կովկասից դուրս, չպիտի գրգռենք ռուսներին մեր դեմ, այլ, ընդհակառակը, պիտի ամեն կերպ ջանանք շահիլ նրանց բարեկամությունը:

Ինքը` հայ ժողովուրդը, շատ լավ գիտե այդ. ուստի միշտ աշխատել է գրավել ռուս ժողովրդի համակրանքը, իհարկե իր հասկացողության չափ: Եվ այդ արել է ոչ միայն կովկասահայ ժողովուրդը, այլև թուրքահայը: Ապացույց այն գուրգուրալի վերաբերմունքը, որ ունեցավ թուրքահայը 1857-ի և 1877-ի պատերազմներին, մանավանդ վերջին պատերազմի սկզբներին:

Եվ ահա այսօր փորձեր են լինում հայ ժողովրդին մղել ռուս ժողովրդի դեմ: Մոռացվում է, որ դա այն քրիստոնյա և մարդասեր ազգն է, որի հաղթական սվինն ազատել է կովկասահայ ժողովրդին պարսիկի բռնակալ լծից, ազգային և մարդկային անպատվություններից, այո, նույնիսկ վերջնական կործանումից: Մոռացվում է ոչ միայն պատմությունը, այլև երեկվա օրը, երբ հայ մարդը ռուս մարդու հետ քով-քովի բարեկամաբար կռվում էր մի ընդհանուր թշնամու դեմ:

Խոսքս այն հիշատակագրի մասին է, որ նորերս Կովկասի նախկին չորս հանրապետությունների փարիզյան պատվիրակությունները ներկայացրին դաշնակից պետություններին` Ջենովայի կոնֆերանսում քննելու համար:

Ինձ համար կատարյալ մի հարված էր տեսնել այդ հիշատակագրի տակ հայկական նախկին հանրապետության պատվիրակության նախագահի ստորագրությունը: Այնքան անսպասելի էր այդ, որ առաջին պահ չհավատացի իմ աչքերին:

Չգիտեմ Ահարոնյանը նախքան այդ թուղթը ստորագրելը խորհրդակցե՞լ է, բացի իր պաշտոնակիցներից, և ուրիշների հետ, և ովքե՞ր են եղել նրա խորհրդակիցները: Դժվարանում եմ հավատալ, որովհետև չեմ կարող ենթադրել, որ որևէ հայ տար իր հավանությունը մի այդպիսի անխոհեմ քայլի: Գալով Ահարոնյանին և իր պաշտոնակիցներին, թույլ եմ տալիս ինձ կարծելու, որ այդ ստորագրությունը տեղի է ունեցել ակամա, այս կամ այն քաղաքական միտումներից դրդված: Սակայն ինչ էլ որ լինին դրդիչ պատճառները, կատարված գործն անթույլատրելի էր` ավելի բարձր քաղաքական միտումների տեսակետից:

Նախ և առաջ այդ զարմանալի հիշատակագիրը ծայրեիծայր մի թյուրիմացություն է: Նա ոչ միայն խելացի չէ կազմված, այլև լեցուն է պատմական անճշտություններով և ժամանակակից իրականության բացարձակ աղավաղումներով: Նա հապճեպ մտածողության մի վիժում է: Ավելին կասեմ. նա մինչև անգամ անհեթեթ է և ծիծաղելի:

Դեռ մի որոշ աստիճանի հասկանալի կլիներ, եթե հիշատագիրը ուղղված լիներ բոլշևիկների դեմ: Բայց այդպես չէ: Հիշատակագիրը մի ամբողջ թշնամական ակտ է ռուս ժողովրդի դեմ: Եվ ահա բնական և արդարացի է այն զայրույթը, որ նա հարուցել է Փարիզի ռուս գաղթականության մեջ: Երևակայում եմ, որպիսի զայրույթ պիտի հարուցանե նա Կովկասում և Ռուսիայում:

Նա մի սպառնալիք է Կովկասի ոչ միայն հայ, այլև մյուս ժողովուրդների ապահովությանը, որոնց ներկայացուցիչները ստորագրել են նրան:

Ի՞նչ նպատակով է տրված այդ հիշատակագիրը: Նախ` կասկածելի է, որ դաշնակից պետությունները լուրջ ուշադրություն դարձնեն նրա վրա և, ավելի քան կասկածելի է, որ ստորագրողներին թույլ տրվի իրանց ցանկության համաձայն մասնակցիլ Ջենովայի կոնֆերանսին: Եթե նույնիսկ ուշադրության արժանանա այդ հիշատակագիրը և հանկարծ կոնֆերանսը մի հրաշքով որոշե անել աներևակայելին, այն է, կատարել նրա մեջ արտահայտված ցանկությունները, որոնց առաջինն է ռուսներին Կովկասից հեռացնելը, ի՞նչ միջոցներով նա կարող է իրագործել իր որոշումը: Մտածե՞լ են արդյոք այս մասին հիշատակագիրը ստորագրողները: Մյուս կողմից` եթե նույնիսկ հաջողվի ռուսներին հեռացնել Կովկասից, ի՞նչ կլինի այնուհետև երկու միլիոն հայության վիճակը` շրջապատված քառասուն միլիոն մուսուլման ազգաբնակչությամբ: Մտածե՞լ է արդյոք այս մասին Պ.Ահարոնյանր:

Արդ, այդ նոտան, բացի անհեթեթ լինելուց, վնասակար է հայ ժողովրդի համար: Եթե Ադրբեջանի, Վրաստանի և հյուսիսային լեռնականների ներկայացուցիչները չունին երկյուղ Ռուսիայի թշնամությունից, մենք` հայերս, պետք է ունենանք: Եթե նրանք ունին շահ ռուսների Կովկասից հեռանալուց, մենք` հայերս չունինք:

Սխալը գործված է, բայց պետք է նրան ուղղել և շուտով:

ՈՉ ՄԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

Թե հայ ժողովուրդն անկեղծորեն ցանկանում է իր դրացիների հետ ապրել հաշտ ու բարեկամաբար, — չեմ կարծում, թե գտնվե մեկը, որ թույլ տա իրան հակառակը պնդելու:

Արդեն ի բնե հայ ցեղը կռվարար կամ կռվասեր չէ, և եթե մերթ ընդ մերթ նա դիմել է զենքի օգնության, միայն ինքնապաշտպանության բնազդն է ստիպել այդ անելու: Զենքը հայի խաղաղասեր հոգուն ատելի է նույնչափ, որչափ սիրելի է նրան հանգիստ աշխատանքը: Չեմ հիշում, կա՞ արդյոք նրա պատմության մեջ դեպք, երբ նա առաջինը հարձակված լինե իր հակառակորդի վրա, բայց գիտեմ շատ դեպքեր, երբ նա առաջինն է հաշտության ձեռք պարզել իր դահիճներին:

Աչքի առջև ունենալով այս պատմական ճշմարտությունը, չպիտի զարմանալ, որ այսօր փորձեր են լինում հայ ժողովրդին հաշտեցնել այն տարրերի հետ, որոնց հետ դեռ երեկ նա կռվում էր: Չպիտի զարմանալ նաև, որ այդ փորձերի հեղինակն է հանդիսանում մի մարմին, որ ներկայացուցիչն է նույն երեկվա կռիվները խրախուսող և օժանդակող կառավարության: Այսպես է եղել միշտ մեր բախտը երևի, այսպես պիտի շարունակվե. միշտ առաջինը վիրավորվել և միշտ առաջինը սեղմել վիրավորողի ձեռքը:

Այս ծայրահեղ ներողամտությանը, մեր տկարության արտահայտությունը լինելով հանդերձ, մեր ազգային բարոյական մեծ արժանավորությունն է:

Այո, մենք միշտ հաշտվել ենք և այսօր էլ պիտի հաշտվինք, այս է պահանջում մեր արյունաքամ ժողովրդի այժմյան վիճակը և նրա ապագա ապահովությունը: Բայց կա մի կարևոր հանգամանք, որ չպիտի մոռացվի: Երբ մենք հաշտվում ենք մի դրացու հետ, որ երեկ ուզում էր մեզ բնաջինջ անել, չպիտի գրգռենք և թշնամանանք մի ուրիշ դրացու հետ, որ ոչմիայն երեկ, այսօր էլ մեր բարեկամն է:

Ճիշտ այս հանգամանքն է, որ գիտակցաբար արհամարհում է Հայաստանի հանրապետության նախկին ներկայացուցիչ փարիզյան պատգամավորությունը: Ես ասել եմ և կրկնում եմ, այդ պատգամավորությունը վտանգավոր խաղ է խաղում հայ ժողովրդի գլխին, գործակցելով մի քաղաքականության, որ ուղղված է ոչ ռուս բոլշևիզմի, այլ ռուս ժողովրդի դեմ, և այն բոլոր ռուսահայերը, որոնք թե անմիջապես, թե կողմնակի մասնակցում են այն խաղին, մեծ պատասխանատվություն են վերցնում իրանց վրա: Մարգարե չպիտի լինել նախագուշակելու համար, որ այդ մարդիկ շատ մոտիկ ապագայում պիտի զղջան, զգալով, որ իրանց բռնած ընթացքը թե՛ ապօրինի է և թե՛ անխոհեմ: Ապօրինի, որովհետև նրանք չունին ո՛չ օրինական և ո՛չ բարոյական իրավունք ռուսահայ ժողովրդի կողմից այս կամ այն երաշխավորությունը վերցնելու իրանց վրա: Անխոհեմ, որովհետև մասնակցիլ մի քաղաքականության, որի առանցքն է ռուսներին արտաքսել Կովկասից, կնշանակե թշնամանալ մի հզոր ժողովրդի հետ և մի փոքրիկ ու տկար ժողովրդի գոյությունը ենթարկել ակնհայտ վտանգի:

Չպիտի կարծել, որ ռուսահայ ժողովուրդը ոչխարների նման մի հոտ է, որին կարող է իր ուզած կողմը քշել ամեն ոք, որ ձեռին է վերցրել մի ցուպ: Որքան ևս անքաղաքագետ լինե նա, մի բան շատ լավ գիտե: Այն, որ իր ներկա և ապագա գոյության խնդիրը սերտ կապված է ռուսներին Կովկասում մնալու կամ չմնալու խնդրի հետ: Գիտե շատ լավ, որ բարեկամ է ռուս ժողովրդի հետ, — ունե իրական պաշտպան, թշնամի է, — չունե ոչ մի ուրիշ անկեղծ պաշտպան և իր գոյությունը ենթարկված է վտանգի:

Ինձ համար կարևորը կովկասյան չորս հանրապետությունների փարիզյան նախկին պատգամավորությունների այդ նոր քաղաքականությունը չէ: Ես լավ գիտեմ, որ իր հղացման օրերից այդ քաղաքականությունը դատապարտված է վիժման, որովհետև նրա սերմը փտած է այն հասարակ պատճառով, որ չկա ոչ մի ներքին կամ արտաքին ուժ, որ կարող է ռուսներին քշել Կովկասից, եթե իրանք ռուսները չկամենան կամավոր հեռանալ: Ինձ համար կարևորը հայ հանրապետության նախկին պատգամավորության մասնակցությունն է` հանուն հայ ժողովրդի: Ճշմարիտ է, այդ մասնակցությունը ապօրինի է և ոչ մի բանի չի պարտավորեցնում մեզ, և ապահով եղեք, որ ռուսահայերը ոչ մի կերպ չեն ընդունելու նրան, քանի որ նրանք վաղուց է, որ Փարիզում չունեն լիազորներ, բայց և այնպես, նրա միակ, հետևանքը լինելու է ռուսների թշնամությունը դեպի մեզ:

Այդ կորստաբեր քաղաքականության պաշտպաններն ինձ հանգստացնում են, կրկնելով, թե. Պր. Միլյուկովն այս է ասել, Պ. Մակլակրվն այն է ասել, թե նրանք դեմ չեն, որ Կովկասն անջատվի Ռուսիայից:

Նախ, կկամենայի գիտնալ, կարո՞ղ են Միլյուկովը և Մակլակովն իրանց, խոշոր անցյալով իսկ երաշխավոր լինել Ռուսիայի կողմից և որքա՞ն գործնական և արժեքավոր է նրանց երաշխավորությունը: Հապա մի ուրիշ բան, եթե այդ մարդիկ համաձայն են չորս հանրապետությունների նախկին պատգամավորությունների քաղաքականությանը, ինչո՞ւ չեն մասնակցում կամ աջակցում նրանց և որ ավելի կարևորն է, ինչո՞ւ չորս պատգամավորությունները իրանց ժողովներին չեն հրավիրում նրան...

Թող ինչ ուզում են ասեն պաշտպանները. հայ հանրապետության նախկին պատգամավորության ընթացքը հոռի է և վտանգավոր: Ոչ մի բացատրություն ընդունելի չէ:

ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԴԱՏԻ

Ես ասել եմ և կրկնում եմ, առանց ռուս ազգի բարեկամության և Ռուսաստանի աջակցության մեր ազգային դատը, ինչ սահմանների մեջ և լինե նա, չի կարող ունենալ հաջող ելք:

Ինքը հայ ժողովուրդը ավելի քան մի դար է գիտե այդ, ուստի նա միշտ կասկածելով է վերաբերվել դեպի այն բոլոր տարրերը, որ այս կամ այն կերպ փորձել են անդունդ փորել նրա և ռուս ժողովրդի մեջ: Ճշմարիտ է, եղել են դեպքեր, երբ նրա հոգին ըմբոստացել է Ռուսաստանի դեմ, ինչպես, օրինակ, Կովկասում հայ դպրոցների փակման և եկեղեցական կալվածքների գրավման ժամանակ, բայց շուտով հուզումը տեղի է տվել առողջ բանականության, և հայ ժողովուրդը հասկացել է, որ այլ է ռուս ազդը և այլ է նրա անարժան կառավարությունը: Ոչ թաթարազգի, Դոնդուկով-Ղորսաղովի և ոչ պսիխոպատ Գալիցինի մոնղոլական քաղաքականությունը նա չի վերագրել ռուս ազգի կամքին և մտայնությանը, պարզ տեսնելով, որ այդ ազգն ինքն իսկ տառապում է ցարիզմի բռնակալ լծի տակ: Եվ նա չի դադարել իր ուսումնածարավ զավակներին ուղարկելու Պետերբուրգ ու Մոսկվա` այնտեղ քաղաքակրթվելու համար:

Այսպես է եղել ռուսահայ ժողովուրդը Ռուսաստանի վերաբերմամբ: Նույնը մի քիչ տարբերությամբ կարելի է ասել և թուրքահայ ժողովրդի նկատմամբ: Ով չգիտե, որ Սան Ստեֆանոյի դաշնագրության օրից նա իր հայացքը հառած է եղել դեպի հյուսիս, այնտեղից սպասելով, թե ոչ իր կատարյալ ազատությունը, գեթ իր կյանքի, գույքի և պատվի ապահովությունը, նույնիսկ Լաբանով-Ռաստովսկու ցինիկ նշանաբանը` «Հայաստանը առանց հայերի», չի խորտակել նրա հավատը դեպի ռուս ազգի մարդասիրությունը:

Վերջին պատերազմի առաջին երկու տարիները, երբ ռուս զորաբանակը հաղթական քայլերով արշավում էր դեպի Փոքր Ասիայի խորքերը, նրա յուրաքանչյուր աջողությունը մի տոն էր թուրքահայ ժողովրդի համար: Երբեք չեմ մոռանա այն մեծ ոգևորությունը, որ տիրում էր 1914—15 թթ. ձմեռը Ալաշկերտի հովտում հայ ազգաբնակության մեջ:

Թող ռուսը տիրե մեր երկրում և մնա այստեղ, մենք ուրիշ ոչինչ չենք ուզում, — ասում էր և կյանքի դառը փորձառության մեջ բովված ծերունին, և հանդուգն երազներով տարված երիտասարդը:

Դա, իհարկե, իր իդեալը չէր, բայց նա գիտեր, որ միայն ռուս զինվորի սվինը կարող էր ապահովել նրան վերջնական կործանումից: Դա ինքնապաշտպանության և ինքնաապահովության բնազդն էր: Այն սքանչելի և գուցե միակ հավատարիմ ուղեցույցը, որ միջատին անգամ պաշտպանում է վտանգներից:

Ասելով պահենք ու պահպանենք մեր կապը Ռուսաստանի և մեր բարեկամությունը ռուս ազգի հետ, չի նշանակում ասել երես դարձնենք Եվրոպայից: Քա՛վ լիցի: Թող մեր դատը վարող մարմիններն ու անձինք շարունակեն իրանց դիմումները եվրոպական պետություններին, այդ նրանց պարտականությունն է, որ պիտի կատարեն մինչև վերջը: Բայց թող, արևմուտքի դռները բախելով, չփակեն հայ ժողովրդի առջև հյուսիսի դռները: Ինչո՞ւ չէ, կարելի է բարեկամանալ նույնիսկ մեր, երեկվա դահիճների հետ հանուն ապագայի ապահովության և նույնիսկ անհրաժեշտ է այդ անել, բայց թող այդ բարեկամությունը չլինի մեզ համար երկսայրի սուր:

Վտանգավոր և կորստաբեր է այն քաղաքականությունը, որ հակառակ է ժողովրդի հոգեբանության ու ձգտումներին:

Հայ ժողովուրդը հավատում է ռուս ազգի մարդասիրությանը: Այս հանգամանքը միշտ պետք է աչքի առջև և ունենալ և այնպես գործել:

Չդարձնենք մեր երեսը Ռուսիայից, չտարվինք ցնորքներով:

Առանց Ռուսիայի մենք չունենք փրկություն: Աշխատինք ոչ միայն չգրգռել նրան մեր դեմ, այլև ավելի ու ավելի գրավենք նրա սերը: Հանուն մեր դատի:

ՄԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Չափազանցություն չի լինիլ, եթե ասեմ, որ ավելի դյուրին է ընդունված լինել մի ժամանակակից արքայի պալատում, քան Ռապալոյի դղյակում, ուր տեղավորված է Մոսկվայի սովետական կառավարության բազմանդամ պատգամավորությունը: Տեղական իշխանությունները ամենախիստ միջոցներն են ձեռնարկել ռուս հյուրերի կյանքն ապահովելու անակնկալ վտանգներից, մանավանդ այն օրից հետո, երբ Սանտա Մարգարիտայում ձերբակալվեցին հինգ կասկածելի ռուսներ իբրև հակա բոլշևիկներ:

Կամենալով ծանոթանալ Կովկասի այժմյան կացությանը, գնացի տեսնվելու սովետական երեք հանրապետությունների ներկայացուցիչների հետ: Բնականաբար առաջին փափագս էր տեսնել Հայաստանի ներկայացուցչին:

Ռապալոն Ջենովայի գեղեցիկ արվարձաններից մեկն է, քաղաքից 25 կիլոմետր հեռու, Լիգուրյան ծովի անտառազարդ ափերից մեկի վրա:

Արդեն երկաթուղու վագոնից դուրս գալով, հանդիպում ես զինվորների և ոստիկանների մի այնպիսի բազմության, որ իսկույն երևում է, թե անսովոր է այդ խաղաղ և անվրդով ավանի համար:

Դղյակը գտնվում է մի բլրի վրա, ուսկից դեպի ծովն ու ցամաքը բացվում է մի հրաշալի տեսարան: Նա շրջապատված է մի ընդարձակ պարտեզով, որ մի ժամանակ չգիտեմ ջենովյան որ իշխանի փառքի ու զեխության վայրն է եղել:

Պարտեզի մուտքի առջև արձանների պես ցցված են կես դուզեն կարաբինիեներ իրանց եռանկյունի գլխարկներով և ճերմակ ձեռնոցներով: Նրանց գլխավորը, այցելուներին դիմավորելով խոժոռ դեմքով, նախ` յուրաքանչյուրին զննում է ոտքից մինչև գլուխ, ապա հարցուփորձի է ենթարկում. «Ո՞վ եք, ո՞ւմ եք ուզում տեսներ և այլն:

Այցետոմսս տալով պարոնին, խնդրեցի ուղարկել Պ. Ալեքսանդր Բեգզադյանին:

Եղանակն անձրևային էր: Ես ստիպված էի մոտ 15 րոպե սպասել բաց երկնքի տակ, մինչև որ հրաման եկավ ինձ վեր հրավիրելու: Բարձրացա և մտա դղյակ: Այստեղ, վարի ընդունարանում նորեն ենթարկվեցի քննության, այս անգամ պատգամավորության իր հետ բերած սեփական ոստիկանության կողմից և նորեն սպասեցի 15 րոպե:

Վերջապես հրավիրվեցի վեր:

Մի ընդարձակ և բուրժուաորեն կահավորված հյուրասենյակում, խրոխտ քայլերով առաջ գալով, ինձ դիմավորեց մի բավական բարձրահասակ երիտասարդ խոհուն դեմքով: Մեկն այն առողջ դեմքերից, որոնց ճակտին դրոշմված է գաղափարի համառության և կամքի անդրդվելիության կնիքը և որոնք սակայն առաջին իսկ հայացքից հավատ են ներշնչում դեպի իրանց բարձր, թեև միակողմանի, աշխարհայեցողության անկեղծությունը: Նոր չեն այդ դեմքերը հայ մտավորականության մեջ և ավելի քան երեսուն տարի է ես նրանց ճանաչում եմ, բայց այժմ նրանք լիովին կաղապարվել են ու կազմակերպվել:

Ալեքսանդր Բեգզադյան էր այդ երիտասարդը, որին Կովկասում երբ և ուր տեսած լինելս լավ չեմ հիշում:

Մեր տեսակցությունը տևեց մոտ մեկ ժամուկես: Պ. Բեգզադյանը իմ բոլոր (գուցե երբեմն ձանձրալի) հարցերին պատասխանեց կատարելապես քաղաքակիրթ մարդու պատրաստակամությամբ և սիրալիր:

Այժմյան Սովետական Հայաստանը, — ասաց նա, — չի կարող բարգավաճել իր սահմանների ներկա սղության մեջ: Մենք շատ ենք ճնշված երկրի տարածության տեսակետից: Այժմյան Հայաստանն ունե մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար ազգաբնակչություն, որից 300 հազարը թուրքահայ փախստականներ են, որոնք մի ծանր բեռ են մեր գյուղացիության համար: Մեր ամենագլխավոր հոգացողությունն է առայժմ կարելվույն չափ թեթևացնել ժողովրդի տնտեսական կացությունը: Սով իր բուն իմաստով այժմ չկա, բայց չկա և հացի առատություն: Ամերիկյան Նպաստամատույց ընկերությունները մեզ շարունակում են օգնել նախկին եռանդով ու չափերով, և մենք մեր կարողության չափ աջակցում ենք նրանց գործին: Այս տարի ցանքեր բավականաչափ եղել են, և, եթե հունձքն աջող լինե, առաջիկա ձմեռ ժողովուրդը կունենա գոհացուցիչ պաշար:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 35.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Կփափագեի գիտնալ` ինչպե՞ս է վերաբերվում Մոսկվայի կենտրոնական կառավարությունը դեպի Սովետական Հայաստանը, ուզում եմ ասել դեպի հայ ժողովուրդը:

Ամենայն համակրությամբ կարող եմ ձեզ հավատացնել, — պատասխանեց Պ. Բեգզադյանն զգացված: — Ապացույցներ շատ կան, և ես կհիշատակեմ նրանցից միայն մեկը: Անցյալ տարի, երբ ես նոր հայտարարված Սովետական Հայաստանի կազմից իբրև պատգամավոր ուղարկված էի Մոսկվա, խնդրելու, որ Ալեքսանդրապոլի դաշնագրությունը վերաքննվե, ամենուրեք հանդիպեցի կենտրոնական կառավարության բոլոր շրջանների անկեղծ համակրությանը: Ես լիովին հավատացած եմ, որ այսօր Ղարսն էլ իր շրջանով և Նախիջևանն ու Սուրմալուի գավառներն էլ կցված կլինեին Սովետական Հայաստանին, եթե տեղի չունենար դժբախտ դեպք: Երևակայեցեք, ճիշտ այն օրը և այն ժամին, երբ ես Չիչերինի մոտ էի և գրեթե ստացել էի նրա հավանությունը` Ղարսը և հիշյալ նահանգները մեզ վերադարձնելու, կրկնում եմ, ճիշտ այդ վայրկյանին ստացվեց նախկին հանրապետության վարչապետ Պ. Վրացյանի չարաբախտ հեռագիրը: Այդ հեռագրի մեջ, որ Չիչերինը կարդաց ինձ, Վ. Վրացյանը գրում էր. «Հայ ժողովուրդը տապալեց բռնավորների կառավարությունը, Բեգզադյանը չունե իրավունք որևէ բանակցություն վարելու Մոսկվայի հետ»: Բռնավորները, Պ. Վրացյանի ասելով, մենք` բոլշևիկներս էինք, ուրեմն և Չիչերինը: Կարո՞ղ եք երևակայել այդ մարդու վրդովմունքը, որի աջակցությունն այնքան էլ կարևոր էր մեզ համար: Ես, իհարկե, համոզված էի, որ կատարված դեպքը մի արկած է, և Պ. Վրացյանի իբրև թե «վերահաստատված» կառավարությունը չի կարող երկար տևել և պիտի նորեն տապալվե: Ինչպես գիտեք, շուտով այդպես էլ եղավ: Սակայն այդ վայրկյանին ես այլևս ոչինչ չէի կարող անել և ստիպված եղա վերադառնալ Կովկաս ձեռնունայն:

Ինչպե՞ս է վերաբերվում Մոսկվայի սովետական կառավարությունը Ազգային տան խնդրին, որի լուծումը հանձնված է Ազգերի ընկերությանը:

Դարձյալ ամենայն համակրությամբ, որքան հայտնի է ինձ: Գալով Սովետական Հայաստանի կառավարությանը, մենք ոչինչ ունինք Ազգային տան դեմ: Բացի այդ, մենք այն կարծիքին ենք, որ թուրքահայերի դատին խառնվելու ոչ մի իրավունք չունենք և մենք կկամենայինք, որ նրանք իրանք վարեին իրանց դատն այնպես, ինչպես իրանք են բարվոք համարում: Բայց մենք կկամենայինք միշտ հարաբերության մեջ լինել թուրքահայ գաղութների հետ: Սովետական Հայաստանը նրանց նյութական օգնության կարիքն ունե, և նրանք պարտավոր են մեզ օգնել հանուն հայ ժողովրդի և մանավանդ հանուն այն 300 հազար թուրքահայ գաղթականների, որոնք պատսպարված են մեր երկրում:

Մեր խոսակցության խոշոր մասը հանրածանոթ դեպքերի վերաբերմամբ էր. ուստի ավելորդ եմ համարում հաղորդել:

Ժամանակն ուշ էր, մյուս կովկասյան սովետական հանրապետությունների ներկայացուցիչների հետ տեսակցությունս հետաձգեցի մի ուրիշ օրվա:

5 մայիսի, Ջենովա

ՄԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Պ. ՄԴԻՎԱՆՈՒ ՀԵՏ

Այսօր ես պատեհություն ունեցա մոտ մի ժամ զրույց անելու Սովետական Վրաստանի վարչապետ և ներկայումս Ջենովայի կոնֆերանսում պատգամավոր պ. Պոլիկարպ Մդիվանու հետ: Պ. Պոլիկարպը համոզված մեծամասնական է, հակառակ իր ավագ եղբոր Սիմեոն Մդիվանու, որ հավատացյալ փոքրամասնական է և որ Վրաստանի նախքին կառավարության լիազոր ներկայացուցիչն էր մի ժամանակ` Հայաստանի նախկին կառավարության քով:

Պ. Պոլիկարպ Մդիվանին բարի եղավ ինձ տալու մի շարք շատ կարևոր տեղեկություններ, որոնց մի մասն ես կարող եմ հաղորղել «Ապագա»-ի ընթերցողներին:

«Ներկայումս Սովետական Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները գոհացուցիչ են: Երկու կառավարություններն էլ հավասար անկեղծությամբ ջանում են պահպանել բարեկամություն, մի կողմից մեզ, մյուս կողմից` Սովետական Ադրբեջանի հետ: Ծրագրված է երեք հանրապետությունների ներկայացուցիչներից կազմել Թիֆլիսում մի կենտրոնական մարմին, որ պիտի ղեկավարի երկրի քաղաքականությունը: Այս ծրագիրը դեռ իրագործված չէ և ամենայն հավանությամբ կիրագործվի երեք հանրապետությունների ներկայացուցիչների Ջենովայից Կովկաս վերադառնալուց հետո:

Միանգամայն սխալ է այն լուրը, թե Մովետական Վրաստանի կառավարությունը մտադիր է Թիֆլիսը պարպել հայ ազգաբնակությունից, որոնց թիվն է մոտ 200 հազար: «Այգ տեսակ մի կարգադրություն, ասաց Մ. Մդիվանին, կլիներ հակահեղափոխական և միանգամայն թշնամական մեր սկզբունքներին: Եղելությունը հետևյալն է. մեր կառավարությունը ի նկատի ունենալով, որ այժմ Թիֆլիսն ունե մոտ 700 հազար բնակիչներ, մինչդեռ նա կարող է հազիվ այդ թվի կեսին գոհացնել կայարաններով, որոշել էր քաղաքից հեռացնել ազգաբնակության այն մասը, որ ոչ գործով և ոչ ընտանեկան հանգամանքներով կապված չէ տեղի հետ: Բայց երբ պարզվեց, որ հիշյալ մասն ազգաբնակությամբ գլխավորապես հայերից է բաղկացած, կառավարությունը հետ վերցրեց իր որոշումը, չկամենալով հայերին պատճառել դժվարություններ կամ նույնիսկ դժկամություն»:

Ո՞ր աստիճանի ապահով եք համարում այժմյան Հայաստանի անկախությունը, — հարցրի ես:

Մինչև այն աստիճան, — պատասխանեց պ. Մդիվանին առանց տատանվելու, — որչափ ապահով է Մոսկվայի կառավարությունը: Կփափագեի, որ դուք` հայերդ, և մենք` վրացիներս, վերջապես համոզվեինք, որ առանց Ռուսիայի բոլշևիկյան կառավարության գոյության և կամքի մեր երկիրները երբեք չեն կարող վայելել ազատություն: Միայն բոլշևիզմն է անկեղծ բարեկամ ազգերի անկախության, մյուս բոլոր կուսակցությունները, հակառակ իրանց հավաստիացումներին, խորապես գերիշխանական են:

Բայց արդյոք աաահո՞վ եք համարում, բոլշևիզմի գոյությունը:

Ավելի քան ապահով, — պատասխանեց, պ. Մդիվանին խորին հավատով: — Սնոտի են այն բոլոր հույսերը, թե այսօր-վաղը պիտի ընկնի բոլշևիկյան կառավարությունը: Եվ մենք` կովկասցիներս, չպիտի բաղձանք, որ ընկնի այդ կառավարությանը, վասնզի, կրկնում եմ, միայն նա կարող է տալ կովկասյան ազգություններին անկախություն և պաշտպանել նրանց արտաքին վտանգներից:

Խոսելով թուրքահայերի մասին, Պ. Մդիվանին, խորին համակրությամբ արտահայտվելով, ասաց նույնը, ինչ որ Պ. Բեգզադյանը, այն է, թե Ազգ. տան ամենազորավոր և ամենաանկեղծ պաշտպանը Ազգերի ընկերության մեջ կարող է լինել Սովետական Ռուսիան:

Մեր խոսակցությունը ընդհատվեց Սովետական Ադրբեջանի վարչապետ` բժիշկ Նարիմանովի գալուստով:

ՄԱՀԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՈՉ ՀԵՏՈ

Ես տեսել էի նրան շատ անգամ: Մի վերին աստիճանի անհրապույր մարդ էր արդեն առաջին ծերության մեջ: Երկար տարիներ աշխատանքով, տառապող գործավորի դառը քրտինքով և ծայրահեղ խնայողությամբ դիզել էր ահագին հարստություն:

Գծուծ և անսիրտ մեկն էր, սառն, անտարբեր, դեպի մարդկային թշվառությունները, որոնցով լցված էր նրա հայրենիքը: Մարդ էր ծնվել բնությունից, հարկավ, ինչպես բոլոր մահկանացուները, կյանքի չարն ու բարին, այլանդակն ու գեղեցիկը իր մեջ սնուցանելու կարողությամբ: Սակայն նախախնամության չար կամքով մոլեռանդ սերը, դեպի աշխարհի ամենազոր գործիքը — ոսկին, շատ կանուխ, արդեն մանուկ հասակում բուն դրեց նրա մեջ, դուրս վանելով այնտեղից բոլոր մյուս զգացումները: Եվ շուտով նա դարձավ մի տեսակ մեքենա և զորավոր մեքենա` շահեցնելու համար: Նա հերքեց բարիի, գեղեցկի աստվածությունները և միայն ու միմիայն հարստության մեջ փնտրեց կյանքի խորհուրդը:

Նրա չոր ու դաժան դեմքը ժպիտ չուներ, ձայնը` փափկություն, ձևերը` հրապույրը, նայվածք` քաղցրություն: Խելոք մարդ էր համարվում իր միջավայրում և իրավացի, վասնզի այդ միջավայրի աշխարհայեցողությամբ ով շատ էր կեղեքում, նա այնքան էլ խելոք էր: Եվ ոչ ոք չգիտեր այնպիսի ճարպկությամբ վարել իր ընդարձակ ձեռնարկությունները, որպես այդ մարդ — մեքենան:

Չէին սիրում նրան և սիրելու ոչինչ չուներ իր մեջ: Բայց հարգում էին, ոչ անկեղծորեն, այլ փարիսեցիորեն: Զորավոր էր վաճառականական աշխարհում, այնչափ զորավոր, որ դեպքը պահանջելիս կարող էր մի հարվածով նյութապես կործանել իր հակառակորդին:

Նա արհամարհում էր մարդկանց և բնավ, բնավ չէր ձգտում շահել որևէ մեկի բարեկամությունը կամ համակրանքը: Նա կեղծ, անբնական էր համարում ամեն մի զգացում, մանավանդ կարեկցության զգացումը, որովհետև ամեն ինչ ոչնչություն էր նրա համար, դարձյալ և դարձյալ, բացի դրամից:

Եվ այնքան ահռելի էր ոսկու պաշտամունքը նրա մեջ, որ խեղդել ու սպանել էր նույնիսկ նրա եսը, այսինքն` անձնական երջանկության զգացումը: Շահում էր նա ոսկին ոչ ապրելու համար, այլ ապրում էր շահելու համար:

Նա իր կյանքի պահանջները կրճատել էր մինչև վերջին թելը, մինչև ծիծաղելին: Ապրում էր նա չունևորի պես, չունևորի պես հագնվում և չունևորի պես ուտում ու ճամփորդում:

Ամուրի էր և մինչև մահ մնաց ամուրի: Ամուսնության միտքը նրան սարսափ էր պատճառում: Իր մռայլ մթության մեջ նա ինքնիշխան էր զգում իրան և գոհ էր, որ կնոջ անվերջ պահանջները և զավակների լացերն ու ծիծաղները չեն վրդովում նրա դիակային անդորրությունը:

Նա ասում էր.

Մի անձ միայն մի կյանք կարող է ղեկավարել, տխմար է նա, ով իր պարանոցը դնում է ուրիշների լծի տակ:

Նրա համար ընտանիք և զավակներ «ուրիշներ» էին:

Փակ էր նրա գրանիտյա սիրտը բարության և կարեկցության համար: Ոչ ոք չէր համարձակվում նրա դռները զարնել, ոչ մի կարոտ ձեռք չէր հանդգնում նրան պարզվելու: Գիտեին, որ ապարդյուն է, ոչինչ չի կարելի ստանալ, բացի սառցային և միապաղաղ մերժումից. «Գնա աշխատիր, չեմ կարող»: Նա չէր ասում «չեմ ուզում», այլ «չեմ կարող»: Եվ այս դեպքում նա անկեղծ էր, վասնզի իրավ որ չէր կարող, այնքան զորավոր էր նրա մեջ չար դևը:

Մի օր մեռավ այդ մարդը և, ով հրաշք, լուր տարածվեց, թե նա իր ամբողջ հարստությունը կտակել է «ազգին»: Ամբողջը, առանց մի տաշեղ ձգելու իր մերձավորներին: Պատարագիչ եպիսկոպոսը թաղման օրը արտասանեց լավագույնը իր քարոզներից և ամենահուզիչը, և ամբոխը սքանչացավ, լրագիրները թմբկահարեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր ջերմեռանդ աղոթքներն ուղղեց Աստծուն` հանգուցյալի «անապական» հոգու համար:

Գուցե ես էի միայն, որ իմ հոռետեսության մեջ այդ լուրը լսելիս չհիացա, այլ ընդհակառակը: Ի՞նչ է նշանակում այդ: Ահա մի մարդ, որին չի հուզել ոչ մի մարդկային վիշտ, որի հոգին միշտ եղել է անտարբեր դեպի բարին, դեպի գեղեցիկը, աստվածայինը, հանկարծ բորբոքվում է ինչպես մի հրաբուխ: Ի՞նչ մտայնություն է պաշարել այդ մարդուն մահվան անկողնում թե մահից շատ առաջ, այդ միևնույն է: Ինչո՞ւ նա իր կենդանության ժամանակ չի արել տասներորդը, հարյուրերորդն անգամ այն զոհողության, որ որոշել է անել իր մահից հետո: Արդյոք պե՞տք է գովել այդ երևույթը, թե պարսավել: Եվ մի չար միտք ինձ ասում էր, ո՞վ գիտե, գուցե այդ տեսակ մարդիկ, եթե հնար ունենային, իրանց հարստությունը իրանց դագաղի մեջ կտանեին գերեզման: Ամեն մի գեշ ենթադրություն ներելի է, երբ մարդ էակի համար ոսկին դառնում է միս և արյուն, ավելի հոգի և ավելի քան հոգի:

Խնդիրն այն չէ, որ իմ նկարագրած մարդու կտակը ծովն ընկավ իր կտակակատարների գիտակցական և անգիտակցական անփութության շնորհիվ: Խնդիրն այն չէ, թե ինչ իրական կամ վիճելի օգուտներ կարող էր տալ «ազգին» այդ կտակի իրագործումը իր Ժամանակին: Էականն ինձ համար այդ տեսակ կտակարար բարերաների զարհուրելի հոգեբանությունն է:

Տգեղ է երևույթը, այլանդակ, և նա դեռ շարունակվում է: «Առաջ հոգիս կուտամ, հետո դրամս»:

Եվ այդ տգեղ երևույթը շարունակվում է: Ես գիտեմ, որ հայ հարուստների մեջ ամենուրեք գաղութներում կան մեկից ավելի գլուխներ, որ մտածում են. «Քանի կենդանի եմ — ոչինչ, մահիցս հետո — ամեն ինչ կամ շատ բան»: Եվ այս այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը ավելի քան երբևիցե անհապաղ և վայրկենական աջակցության կարիքն ունի: Այն մամանակ, երբ այդ տոկուն, քրտնաջան, ամենից ազնիվ, ամենից աշխատասեր ժողովուրդն այնտեղ Մասիսի դիմաց, քար-քարի վրա դնելով, հայրենիք է կառուցանում:

Ո՛չ, մահից առաջ և ոչ մահից հետո:

ՈՎ ՉԻ ԽՈՆԱՐՀՎԵԼ, ՄԱՐԴ ՉԷ

Ես այնտեղ էի, հազարավոր հանդիսականների մեջ: Տեսա ամեն ինչ ճերմակ կտավի վրա և սիլուետներով: Շարժուն` առանց աղմուկի, պերճախոս` առանց բառերի, կենդանի, վառվռուն և խորհրդավոր իր լռության մեջ: Տեսա հայ գյուղացուն իր մաքուր, պողպատյա ձեռներով հսկայական ժայռերի կուրծքը փորելիս և ջրանցքներ անցկացնելիս: Տեսա հայ բանվորին պղնձի հանքերում, գործարաններում և ձուլարաններում: Տեսա հայ ինժեների լուրջ ու մտախոհ դեմքը, մարդկային ծանր ու ազնիվ աշխատանքը դիտելիս: Տեսա հռչակավոր ճարտարապետի և գիտնականի պատկառելի կերպարանքը` շինություններին հսկելիս: Տեսա երկրում հերոսաբար մնացած հայ գրողներին, բանաստեղծներին, դերասան ու դերասանուհիներին: Հայ բժիշկներին հիվանդներրին խնամելիս և մարդկային թշվառություններն ամոքելիս, հայ ուսուցիչներին կույրերին գրել ու կարդալ սովորեցնելիս: Տեսա հայ համալսարանն իր պրոֆեսորներով ու հազարավոր ուսանողներով. հայ թանգարանը, գրադարանը: Տեսա հայ զորքերի և հայ պատկոմների մարզանքն ու տողանցքը ու նրանց զվարթ և ուրախ դեմքերը: Տեսա մոտիկ անցյալի ավերակների և ներկայի վերաշինությունը: Տեսա, վերջապես, ամբողջ ժողովուրդն առանց դիրքերի, հասակների ու սեռերի խտրության` հայրենիք ստեղծելիս: Այո, ստեղծելիս. ասում եմ և ոչ վերաշինելիս, վասնզի չկա ոչ մի կապ ներկայի շինարար և անցյալի ամենաավերիչ մտայնության ու զազրելի քաղաքականության մեջ:

Իմ երկարամյա կյանքում հասարակական կամ ընկերական կյանքի ոչ մի տեսարան ինձ այնքան չի հուզել, որքան հուզվեցի ես այդ երեկո: Եվ ես չեմ ամաչում ասել, որ արտասվեցի ուրախության արցունքներով: Մխևնույն ժամանակ զգացի խղճի մի խայթ: Ինչո՞ւ ես այնտեղ չէի, նրանց հետ: Ինչո՞ւ ես չեմ ունեցել և տակավին չունեմ մասն այդ վեհագույն աշխատանքի մեջ: Եվ ես նախանձեցի իմ այնտեղ գտնվող բարեկամներին ու գրչի ընկերներին:

Ես աշխատանքի և միայն ու միմիայն աշխատանքի մեջ եմ տեսել բարձրագույն հերոսությունը և նրա առջև եմ խոնարհել իմ հպարտ գլուխը: Եվ ահա այսօր ես տեսնում եմ այդ աշխատանքն այնտեղ` Արարատի դիմաց և Արագածի գրկում ու խոնարհվում եմ: Եվ նա, որ չի խոնարհվել, մարդ չի:

ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ

Երբ կանգնած ես հոյակապ արձանի պատվանդանի տակ, չես կարող տեսնել նրա մեծությունն իր ամբողջությամբ:

Վեց տարին պատմության համար մի ակնթարթ է: Ժամանակներ պիտի անցնեն, սերունդներ պիտի փոխվեն, որպեսզի հայ ժողովրդին պարգևվված նոյեմբերի քսանինը նույն ժողովրդին երևա իր լիակատար հսկայությամբ:

Մենք, ժամանակակիցներս, շատ մոտիկ ենք նրան, մեր աչքերից տակավին չի հեռացել խառնաշփոթ ու տխուր անցյալի մռայլ մշուշը: Ահա ինչու մեր ուժերից վեր է ըստ արժանվույն գնահատել հայ պատմության մեջ չեղած մեծ օրն ազատության: Ապագա սերունդներին է պատկանում այդ գնահատման չափերը: Եվ նրանք են, որ հիացմամբ պիտի կանգ առնեն վեհագույն վայրկյանի առջև և հրճվեն իրանց հոգու ամբողջ զորությամբ:

Նոյեմբերի քսանինը Հոկտեմբերյան Հեղափոխության ծնունդն է: Սակայն մի ծնունդ, որ ըստինքյան մարդկային պատմության զմայլելի էջերից մեկն է:

Մի անգամ ևս թերթենք մեր երկհազարամյա անցյալի ժամանակագրությունները և մի անգամ ևս համոզվենք, որ հայ ժողովուրդը երբեք չի ունեցել այն ազատությունը, որ ունի այժմ: Եվ թող մեր նոր սերունդն այս գիտակցությամբ տոգորված և իրեն պարգևված լիուլի հնարավորությամբ ոգևորված` կրկնապատկե իր եռանդը հայրենիքի վերաշինության համար:

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

Ես ձեզ խոստացել եմ գրել իմ առաջին տպավորությունները հայրենիքից, իրավունք ունիք դժգոհելու ինձնից, որ այսքան ուշ եմ կատարում խոստումս, սակայն մի մեղադրեք ինձ ծուլության մեջ:

Այս ամիս ու կեսվա ընթացքում, որ Երևանումն եմ, այսօր հազիվ կարողացա մի փոքր ժամանակ խլել իմ զբաղումներից` ներկա երկտողը գրելու համար:

Իմ ասելիքը փարիզահայ գաղութին և առհասարակ արտասահմանի հայությանը կարճ ու կտրական է:

Այստեղ, Արագածի գրկում և Արարատի դիմաց հայրենիքը կառուցվում է այնպիսի փութկոտությամբ, որպիսին հայ պատմությունը գուցե երբեք չի արձանագրել, և կառուցվում է նա խորհող, գիտակցող ու գործնական մարդկանց ձեռքով:

Չկան մերձավոր անցյալի երազները և ոչ ամբարտավան հոխորտանքը դեպի աջ ու դեպի ձախ և ոչ սահմանափակ մտայնության փոթորիկը մի բաժակ ջրի մեջ:

Ամենից առաջ նորեկին հիացնում է պատմական վայրկյանի լռության գիտակցությունը մարդկանց մտքերի մեջ:

Չկա դեմք, որ չկրե հոգեկան գոհունակության դրոշմը, հարկավ, բացի անցյալի երազներից տակավին չարթնացած մի խմբակից:

Ժամանակն ոչ կռիվներ է պահանջում, ոչ թեթևամիտ ճառեր, այլ գործ և միմիայն գործ: Եվ այդ գործը կատարվում է բոլոր այն մարդկանց ձեռքով, որ ընդունակ են գեթ մի աղյուս ավելացնելու կառուցվող շինության վրա: Զգում ես, որ թե՛ մեծը և թե՛ փոքրր, թե՛ կին, թե՛ տղամարդ, թե՛ հին գաղափարների տեր մարդիկ ու թե՛ նորերի աշակերտները իրանց հոգու մեջ կրում են խորին հավատ դեպի ապագան:

Դեռ մի քանի օր առաջ ես հրավիրված էի ներկա լինելու Հրազդանի վրա կառուցված էլեկտրակայանի բացման հանդիսին. պետք է տեսնեիք, թե որպիսի բարոյական բավարարության մթնոլորտ էր տիրում այդ փառահեղ հանդեսի մեջ և ուրախության ինչ խրախուսիչ ցոլք էր փայլփլում յուրաքանչյուր զույգ աչքերի մեջ: Դա մի աննախընթաց տոն էր սովերի, կոտորածների ու մուրացկանության սովոր ժողովրդի համար: Եվ ի՛նչ էր իմաստն այդ ընդհանուր ցնծության: Ոչ միայն կատարված գործի խոշոր կարևորությունը երկրի համար, այլ նրա ղեկավար գաղափարը — ամեն ինչ ժողովրդին, և ոչ մի հյուլե անհատի ընչասիրությանը:

Ես ոչ ժամանակ և ոչ ցանկություն ունիմ թղթակցի պաշտոն վարելու, ապա թե ոչ հարկավոր էր երկար նկարագրել այն բոլորը, ինչ որ արվել է և արվում է այս ոչ վերածնվող, այլ ամբողջովին նորածին հայրենիքի մեջ: Գրում եմ ներկա տողերը, ասելու համար արտասահմանյան հայությանը, որ եթե նա իրապես ցանկանում է հայրենիքի շինության գործին նպաստել, պետք է այժմ իսկ նպաստե առանց հայկական դանդաղության, առանց տատանումների և կասկածների: Բայց նպաստե ոչ մինչև այժմ եղած զարմանալիորեն աննշան չափերով, այլ երկրի պահանջներին գեթ մասամբ համապատասխան քանակով:

Մի բան պետք է աչքի առջև ունենա արտասահմանի հայությունը, մի շատ պարզ, շատ հասարակ բան: Այն, որ մի պետություն մի դպրոց չէ, մի որբանոց չէ, մի հիվանդանոց չէ, որ այնտեղ ամեն ինչ պետք է կատարվե և կատարվում է պետական մասշտաբով, Ես համոզված եմ, որ եթե եգիպտահայ բարերար Հյուրմյուզյանը այդ հանգամանքն աչքի առջև ունենար պետական մի գրադարանի շինության համար, որ պիտի պարունակն իր մեջ 170 000 հազար գրքեր, 60 000 դոլլար չէ նվիրիլ, այլ շատ ավելի, գիտնալով, որ նվիրված գումարը հազիվ թե բավարարե շինության ծախսերի մի քառորդ մասը: Համոզված եմ նաև, որ եթե Փարիզի ու Պելժիկայի գաղութները տեսնեին ինչ հոյակապ շինություններ են կառուցվում թե Երևանում, թե Լենինականում և թե այլուր և դեռ որպիսիների կարիքը կա, չպիտի զարմանային, որ այստեղ 50 000 ֆրանկի նվերը մի տան կառուցման համար համարվում է ավելի քան չնչին, ծիծաղելի:

Կա և մի ուրիշ ավելի լուրջ հանգամանք: Չպիտի կարծել, որ երկրի վիճակը քննելու ու քննադատելու ընդունակությունը տրված է միայն երկրից դուրս գտնվածներին: Ընդհակառակը, այստեղ է միայն զգացվում ու հասկացվում կարիքների լրջությունը: Խոսքս երկրի սահմանների մասին է: Չպիտի հարուցանեմ խնդիրներ, որ անժամանակ են և կարող են, ինչպես ասում է ժողովուրդը, «հոնքը շինելու տեղ աչքը դուրս բերել»: Հանգամանքները չափազանց կնճռոտ են, որպեսզի հնարավոր լիներ նրանց լուծել այս կամ այն շտապ քայլով: Խորհրդային Հայաստանի կառավարությունը, մեծերից սկսած մինչև փոքրիկը, իր սրտի խորքում ունի այն, ինչ որ երկրից հեռու գտնվողների շրթունքների վրա է: Նա շատ լավ գիտե, որ դեռ չի հասել իր սրտինը արտահայտելու ժամանակը: Գիտե և չի կարող կրկնել նախկին կառավարության սխալները:

Եվ այս վերջին տողերն ուղղում եմ այն մարդկանց հասցեին, որ բերնի ծամոց են դարձրել սահմանների խնդիրը: Ցանկալի է, որ գիտնան այդ մարդիկ, թե իրանց բանախոսություններով և մանավանդ զանազան դիմումներով (Ռուսիո սահմաններից դուրս) ավելի վնասում են գործին, քան օգնում:

Կփափագեի ավելի գրել, բայց ժամանակս չի ներում:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զրույց ընկեր Շիրվանզադեի հետ

Երևան է եկել հայտնի վիպասան և դրամատուրգ Շիրվանզադեն, որը մեր ամսագրի աշխատակցի հարցերին պատասխանեց հետևյալը.

Ես կմնամ այստեղ մինչև մի քանի անավարտ գործերի վերջացնելը: Վերջերս «Նոր ուղի» ամսագրում և Թիֆլիսի «Լուսաբաց» ժուռնալում տպվեցին իմ «Կյանքի բովից» վեպից հատվածներ, որոնք անմշակ եմ համարում, այդ իսկ պատճառով ենթարկում եմ հիմնական վերամշակման:

Այդ գրվածքի 1-ին հատորը ընդգրկելու է բավական երկար ժամանակաշրջան, մինչև 1905 թիվը: 1-ին հատորը առանձին գրքով տպելու է Պետհրատը:

«Կյանքի բովից» երկը սոսկ դեպքերի խրոնոլոգիական նկարագրություն չէ, այլ այստեղ երևան են գալու մեր անցյալ կյանքի գրական և հասարակական դեմքերը իրենց բնութագրերով, ինչպես նաև զանազան տիպեր, որոնց հետ շփում և կապ է ունեցել հեղինակը:

Երկը ընդհանրապես այնպես է գրված, որ կարելի է առանձին-առանձին գլուխներ կամ հատվածներ ընթերցել, որի մեջ միակ օղակը հեղինակն է:

«Կյանքի բովից» գրվածքի 2՜բդ հատորը ընդգրկելոլ է 1905 թվից, իմ արաասհման տեղափոխվելու Օրից մինչև մեր օրերը:

«Կյանքի րովից»-ն ավարտելուց հետո գրելու եմ մի խոշոր վեպ, որ կլինի «Քաոս»-ի շարունակությունը: Բացի այդ, ծրագրել եմ գրել իմ կատարած ճամփորդության մասին դեպի Եգիպտոս, Եվրոպա և Ամերիկա, որը լույս կտեսնի առանձին հատորիկներով: Առաջին հատորը շուտով հանձնելու եմ տպագրության:

Գալով այն մասին, թե ինչ տպավորություն է թողել անդրկովկասյան ժողովուրդների կուլտուրական կապ հաստատող գրողների փոխայցելությունը Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, պիտի ասեմ, որ ինձ վրա ամենալավ տպավորությունն է թողել և այդ համարում եմ կյանքիս լավագույն պահերից մեկը: Ես միանգամայն երջանիկ եմ, որ իմ գրչակից ընկերները, ուժերի ներածին չափ, աշխատեցին կուլտուրական կապ հաստատելու, լավագույն նախապայմաններ ստեղծելու:

Ես լիահույս եմ, որ պատգամավորությունների փոխայցելությունը խոշոր հետևանքներ կտա երեք եղբայրական ազգությունների գրականության և արվեստների զարգացման տեսակետից:

Մնում է ցանկանալ, որ Անդրկովկասյան կուլտուրական կապ պահպանող միության ընտրված նախաձեռնող հանձնաժողովը շուտով դիմե գործի, զարկ տալով գրականությունների և արվեստների զարգացմանը` ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԴՐՈՇԱԿԻ ՏԱԿ:

ՄԱՐԴՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Շատ ժամանակ չէ, որ ես ճանաչել եմ ընկեր Ասքանազ Մռավյանին, ընդամենը երեք տարի: Բայց այդ կարճ ժամանակամիջոցն էլ ավելի քան բավական էր համոզվելու համար, որ հանգուցյալն այն խորապես կուլտուրական անհատներից մեկն էր, որոնք հանդիպողի հարգանքն ու համակրանքը գրավում են միանգամից և անվերապահորեն: Ես չեմ, որ պիտի գնահատեմ նրան որպես քաղաքական գործիչ: Դա ավելի ձեռնահաս մարդկանց գործն է: Ինձ համար կարևորագույնը նրա մարդկային արժանավարություններն են: Մեղմ, բարեսիրտ, նրբազգաց, իր վարվողությունների մեջ վերին աստիճանի քաղաքակիրթ — այսպես եմ ես տեսել Մռավյանին որպես մարդու: Որպես կուլտուրական մի գործիչ, նա գիտեր ճշգրտորեն գնահատել այն բոլորը, ինչ որ կարևոր և անհրաժեշտ է աշխատավոր ժողովրդի մտավոր և բարոյական կրթության և առաջադիմության համար: Գրականություն, գիտություններ, թատրոն, արվեստներ. այս բոլորի մասին նա ուներ առողջամիտ հայեցողություն, և այդ էր, որ նրան դարձնում էր համակրելի և պատկառելի:

Անտարակույս, Մռավյանը կունենա արժանավոր հաջորդներ, որոնք ապագայում ավելի կլայնացնեն նրա գծած ուղին, բայց այն, ինչ որ նա արել է որպես կուլտուրական գործիչ, կմնա անմոռանալի առանձնապես գրչի մարդկանց հիշողության մեջ և կանցնի պատմությանը:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Զրույց ընկեր Շիրվանզադեի հետ

Երևանից Թիֆլիս է ժամանել ընկ. Շիրվանզադեն: Նա մեր թերթի աշխատակցի հետ ունեցած զրույցի մեջ արձանագրում է Հայաստանի շինարարության մեծ թափն ու բացառիկ ոգևորությունը:

Շինարարության տեմպը, — ասաց ընկ. Շիրվանզադեն, — առաջ է ընթանում նախկինից ավելի արագ թափով:

Քանաքեռի հիդրոկայանի հիմնադրումը չափազանց մեծ ոգևորություն առաջ բերեց:

Ձորագետի կառուցողական աշխատանքները գնում են ավելի արագ թափով և ամենայն հավանականությամբ այդ հսկա հիդրոկայանի աշխատանքները կավարտվեն ծրագրով նախատեսած ժամկետից առաջ:

Հոկտեմբերին լրանում է Հայաստանի Պետհամալսարանի տասնամյակը և այդ պատճառով ձեռք են առնվում բոլոր միջոցներն` ավարտելու այն բոլոր կառուցողական աշխատանքները, որ կապված են Համալսարանի հետ:

Ներկայումս տարվում է կառուցողների տան շենքի աշխատանքները: Ձեռք են առնվում միջոցներ, որ հիշյալ տան կառուցողական աշխատանքներն ավարտվեն խորհրդայնացման 10-ամյակին: Տունն ունենալու է իր մեծ թատերասրահը բոլոր հարմարություններով և ամենայն հավանականությամբ Հայաստանի ակադեմիկ դրաման իր ներկայացումները նոյեմբերից փոխադրի այդ նոր տունը:

Արդեն նախաձեռնված են ժողովրդական տան կառուցման աշխատանքները և առանց այլևայլության պետք է ասել, որ տունը լրիվ կերպով պատրաստ կլինի 1932—33 տարվա թատերական սեզոնին:

Հայաստանի ակադեմիկ պետդրամայի փառահեղ ընդունելությունը Վրաստանում և Ադրբեջանում մեծ տպավորություն թողեց Երևանի վրա:

Կուլտ-կրթական բնագավառում, — շարունակում էր ընկ. Շիրվանզադեն, — նկատվում է առանձին աշխուժություն:

Պետհրատը որոշել է այս տարի ավելի քան 300 տպագրական թերթ լույս ընծայել թե՛ ինքնուրույն և թե՛ թարգմանական-գեղարվեստական գրվածքներից: Մի շարք ռուս հայտնի գեղարվեստագետների երկերը տրված են հայտնի հայ գրողներին թարգմանելու համար:

Գալով քաղաքի մատակարարմանը, — վերջացնելով իր զրույցն ասաց ընկ. Շիրվանզադեն, — անհամեմատ բարելավված է. Երևանի շուկայում մեծ առատությամբ ծախվում է յուղ, պանիր, կարագ, ձու և այլ կենսական մթերքներ: Անշուշտ այս բանին մեծ չափով նպաստեց կոլխոզշինարարության մեջ թույլ տված սխալների վերացումը:

ԱՌԱՋԻՆ ՊԱՅԾԱՌ ԷՋ

Հայաստանի խորհրդայնացման առաջին տասնամյակը պետք է համարել Հայաստանի աշխատավորության կյանքի առաջին պայծառ էջը, նրա փրկության ու ազատագրման անդրանիկ տոնը:

Այն, ինչ որ ապրել է Հայաստանի աշխատավոր ժողովուրդը իր գոյության առաջին օրից սկսած մինչև երկրի խորհրդայնացումը, եղել է ոչինչ, եթե ոչ սոսկ անընդհատ ավերումների, բռնությունների, ստրկության, ծով տանջանքների և ծով արյան ու արցունքների հազարամյա կրկնություններ:

Հեռու չէ այն ժամանակը, երբ ինձ և իմ սերնդի մարդկանց թվում էր, թե չկա և չի կարող լինել մի պատմական հեղաշրջում, որ գա ու այդ սև իրականությունը փոխի, վերացնի, այնքան մեծ ու այնքան խորն էին մեր հիասթափումներն ու հուսահատությունները: Եվ ահա պատահեց անսպասելին ու աներևակայելին, և եկավ Հոկտեմբերյան հեղափոխությունը, մեծագույնը մինչև այժմ եղած բոլոր հեղափոխություններից, և արեց այն, ինչ որ չէր կարող անել և ոչ մի հրաշագործություն:

Տասը տարին մի երկրի կամ ազգի պատմության համար մի ակնթարթ է: Բայց վայրկյաններ կան մարդկության կյանքում, որ դարերի իմաստն ու խորհրդավորությունն են կրում իրենց մեջ, լավագույն դարերի: Ներկա տասնամյակը հայ աշխատավոր ժողովրդի մոտալուտ երջանկության փայլուն գրավականն է: Ամեն ինչ, որ կատարվել է այդ կարճ ժամանակամիջոցում, վառվռուն ապացույց է, որ Հայաստանի աշխատավոր ժողովուրդը, իր ճակատագիրը հանձնելով Հոկտեմբերյան հեղափոխության կարմիր դրոշին, ամենախելացի գործն է կատարել իր հազարամյա պատմության ընթացքում, որ նա վերջապես գտել է կատարյալ ազատության ուղին, որ տանում է դեպի մարդկության լավագույն ապագան, դեպի սոցիալիզմը:

ՈՂՋՈՒՅՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Անցավ դարձյալ մի տարի, տասներկուերորդը, Խորհրդային Հայաստանի սոցիալիստական շինարարության և հայ աշխատավոր ժողովրդի կուլտուրական աննախընթաց կյանքի: Ոչինչ այնքան ուրախալի և այնքան խրախուսական չի եղել ինձ համար իմ երկարամյա կյանքում, որքան այս վերջին վեց տարիները, որ ես անցուցել եմ Խորհրդային Հայաստանում: Յուրաքանչյուր մի նոր շինություն, յուրաքանչյուր մի նոր գործարան կամ էլեկտրակայան, ամեն մի նոր բացված դպրոց, ամեն մի ավելացած շինարար քար ինձ պատճառել է և շարունակում է պատճառել խորին հուզում, մանկական հրճվանք: Ես երջանիկ եմ, որ տեսել եմ իմ աչքով Հայաստանի բանվորի կամքի զորությունն ու բազկի ամրությունը, Հայաստանի գյուղացու օր-օրի վրա ավելացող հավատը դեպի իր սոցիալիստական ապագան և հայ կարմիրբանակայինի` ոչ տխուր անցյալից ժառանգած, այլ Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության զորավոր ոգուց ներշնչված կարգապահությունն ու պատրաստակամությունը` կռվելու Խորհրդային Հայաստանի արտաքին թշնամիների դեմ:

Սոցիալիզմի սվինը ճշմարտության և արդարության զենքն է, որ ավելի վաղ, քան ուշ, տիրելու է համայն աշխարհին: Նա շինված է մարդկությանը ոչ սպանելու, այլ ստրկությունից ազատելու և ապրեցնելու համար:

Ողջո՛ւյն հաղթողներին:

Կեցցե՛ Սոցիալիզմը:

ՍՐՏԱԳԻՆ ՈՂՋՈՒՅՆ

Լրանում է ութերորդ տարին, որ ես Խորհրդային Հայաստանում եմ և այդ ութ տարվա ընթացքում մի վայրկյան անգամ չեմ մտածել, թե հայ մարդը Խորհրդային Միությունից դուրս որևէ մի ուրիշ տեղում կարող է զգալ իրեն այնքան ազատ, այնքան զվարթ, այնքան տրամադիր ապրելու և աշխատելու, որքան իր այս նորաստեղծ հայրենիքում: Ես ասում եմ, նորաստեղծ, վասնզի Խորհրդային Հայաստանը տխուր անցյալի ծնունդ չէ, ինչպես ասում են ոմանք, այլ Հոկտեմբերյան հեղափոխության և միայն ու միայն նրա ստեղծագործությունը: Եթե չլիներ ազգային խնդրի լենինյան հանճարեղ լուծումը, մի՞թե հայ ժողովուրդը կարող էր ապրել և մանավանդ կարող էր տեսնել այդ սքանչելի օրերը, որ նա վայելում է այժմ: Երբ տեսնում եմ իմ սոցիալիստական հայրենիքի օր-օրի և ժամ-ժամի անընդհատ հառաջադիմությունը, նրա հին ավերակների վերջնական անհետացումը, նրա նոր տնտեսական, մտավոր և բարոյական հերոսական նվաճումները, նրա բազմատեսակ մշակույթների հոյակապ ծավալումը, երբեմն կարծում եմ, թե երազ եմ ապրում, և երբ համեմատության եմ գնում, նացիոնալիստ Րաֆֆիի «Խենթ»-ի երազն ինձ մանկական խաղալիք է թվում: Ինչո՞ւ չասել մի անգամ առմիշտ, թե թշվառ է նա, որ այդ բանը չի ուզում տեսնել և գեթ մի վայրկյան թույլ է տալիս իրեն խորհելու, թե ուրիշ որևէ պայմաններում հայ ժողովուրդը կարող էր իր բախտը կերտել, քան այն պայմանները, որոնց մեջ դրել է նրան Լենինի վարդապետությունը: Առաջին անգամ չէ, որ ես խոնարհվում եմ այդ զմայլելի վարդապետության առաջ, այսօր թող թույլ տրվի ինձ մի անգամ ևս գոչել բարձրաձայն.

Կեցցե՛ Հոկտեմբերյան հեղափոխությունը:

Կեցցե՛ Լենինիզմը:

Սրտագին ողջույն Խորհրդային Հայաստանի Կոմունիստական կուսակցության իններորդ համագումարին:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Страница 7 из 7«12567
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.