Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 6 из 7«124567»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM


Շիրվանզադե Ալեքսանդր՝
Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 26.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ուղիղ երկու ամիս սորանից առաջ Ռուբինյան իշխանության մնացորդ Զեյթունը կրել է մի մեծ հարված: Անողոք կրակը մի գիշերվա ընթացքում այրել, ավերակների կույտ և մոխրատեղի է դարձրել հազարից ավելի տներ, երեք հարյուր կրպակներ, ամբողջ մի շուկա, յոթն եկեղեցիներ, հինգ ուսումնարաններ: Այս սարսափելի հրդեհից այսօր մոտ վեց հազար հայեր մնացել են անպատսպար, մերկ, անոթի և արտասվալի աչքերով ողորմություն են աղերսում:

Դրանք զեյթունցիներն են, Տավրոսի լեռների այն մեր արիասիրտ ազգակիցները, որոնց անունով պարծենում է յուրաքանչյուր հայ, որովհետև նոքա ներկայացնում են այսօրվա մեր ցիրուցան ազգի պատմական արիության, անվեհերության կենդանի մնացորդը: Հրդեհը լափել է նոցա տունը, տեղը, ուտելիքը, հագուստը և այժմ մի կողմից, մոտալուտ ձմեռը, մյուս կողմից` սովի և ընդհանուր հիվանդության մեջ:

Առաջին օգնությունը դժբախտ հրկիզյալները սկսել են ստանալ` Սուլթանի հրամանով` Օսմանյան կառավարությունից: Բայց այս մի անմիջական նպաստ է և այնքան աննշան, որով զեյթունցիները հազիվհազ միառժամանակ կարողանան սովամահ չլինել:

Այնինչ ձմեռը մոտենում է, սկսվում են Տավրոսի լեռների սարսափելի ցրտերը և վեց հազար հոգի, զրկված ապաստարանից, բաց երկնքի տակ, զոհ կդառնան բնության արհավիրքին, եթե օգնության ձեռք կարկառող չլինի: Կ. Պոլսի պատրիարքարանը այս օրերս կազմել է մի հանձնաժողով, որի հրավերը տպեցինք անցյալ անգամ շաբաթաթերթիս մեջ: Հանձնաժողովի նպատակն է զեյթունցիների համար պատսպարան շինել և այրված եկեղեցիներն ու ուսումնարանները վերականգնել: Այս նպատակով տաճկահայերի մեջ արդեն նվիրատվություններ են հավաքվում:

Այժմ Խրիմյան Հայրիկը, հայ ժողովրդի վշտերի և տվայտանաց այս զգայուն թարգմանը, դիմում է մեզ` ռուսահայերիս, որ օգնության ձեռք մեկնենք այն մեր արյունակիցներին, որոնց անունը հայ ժողովուրդը ոգևորված երգում է ամենայն տեղ:

Տպելով Հայրիկի այս ազդու նամակը, հրավիրում ենք այն բոլորին, որոնց սրտում վառ կա մարդասիրության գեթ մի աղոտ կայծ, շտապել օգնելու անպատսպար զեյթունցիներին: Ռուսահայերը միշտ` առատաձեռն նյութական օժանդակությամբ` նպաստել են տաճկահայերին, և այժմ այն մանավանդ պարտավոր են նպաստել, քանի որ վեց հազար հոգուց բաղկացած մի թշվառ ժողովուրդ կորստյան վտանգի դեմ սպասում է այս օգնության: Սխալ է այն դատողությունը, թե միշտ մենք ենք օգնել տաճկահայերին, իսկ նոքա ոչ մի անգամ մեզ չեն օգնել: Եվ ոչ միայն սխալ է այս դատողությունը, այլև զուրկ է բարոյական հիմունքներից: Ճշմարիտ բարեգործի համար վարձատրվելու միտքը անգամ զզվելի պիտի լինի: Ով յուր արած բարեգործության համար երկրպագություն կամ վարձ է պահանջում, նա չարաչար մեղանչում է առաքինության դեմ: Մարդասիրությունը մի վեհ զգացմունք է. նա առևտուր չէ: Եթե մենք կամենանք ամեն մի մեր տված ողորմության փոխարենը պահանջել, նախ պետք է դուրս ձգենք մեր սրտից մարդասիրական զգացմունքը, որովհետև ոչ ամենայն մի կարոտյալ կարող է մեզ վարձատրել: Իսկ ով որ չէ կրում յուր սրտում այդ վեհ զգացմունքը, նա մարդկության աստիճանից ստորանում է, քան անբան կենդանին: Ուստի արհամարհենք այդ անազնիվ փոքրամտությունը և, զուտ մարդասիրական զգացմունքից դրդվծ այս անգամ ևս, օգնության ձեռք մեկնենք մեր թշվառ արյունակիցներին: Օգնենք, եթե չենք ուզում մի անգամ ևս արձանանալ օտարների վիրավորիչ հանդիմանության, թե չկա հայերի համար ավելի բարձր զգացմունք, քան նեղ շահասիրությունը: Շատ ենք լսել այս տեսակ հանդիմանություններ, և որքան նոքա միակողմանի լինին, այսուհանդերձ շատ էլ անհիմն չեն: Եվ եթե մենք կամենանք բողոքել այս վիրավորիչ հարձակումների դեմ լոկ խոսքով, մեր բողոքը անզոր կլինի, գործով պիտի ապացուցանենք, թե, այո՛, գուցե շահասեր ենք, բայց հարկավոր եղած ժամանակ գիտենք և մեր շահասիրությունը մոռանալ հանուն մարդասիրության, հանուն եղբայրասիրության: Վեց հազար զեյթունցի հայեր բնակարան չունին ձմեռային ցրտերից պատսպարվելու, եկեղեցի չունին իրանց վշտացյալ հոգին աղոթքով ամոքելու, ուսումնարան չունին իրանց ուսումնակարոտ զավակներին տեղավորելու, մերկ են, քաղցած են, — ահա թե երբ է հարկավոր գործով ապացուցանել, թե գիտենք և զգում ենք, թե ինչ ասել է մարդասիրությունը:

Թող ուրեմն ամեն մի հայ գործով արտահայտի այդ վեհ զգացմունքը, թող յուրաքանչյուրը չխնայի յուր կարողության չափ օգնել թշվառ Կիլիկիայի թշվառ զավակներին:

«Արձագանք»-ի խմբագրությունը պատրաստ է ընդունել նվիրատվությունները և ուղարկել Կ. Պոլսի Ազգային Վարչության կողմից կազմված Հանձնաժողովին: Իսկ ցանկացողները կարող են անմիջապես ուղարկել իրանց նվիրատվությունները հիշյալ Հանձնաժողովին:

ՀԱՅ ԱԶԳԻ ԿԱՏԱՂԻ ԹՇՆԱՄԻՆ

I

Մինչև վերջին ժամանակները բացառապես և այժմ մեծ մասամբ օտարները հայ անվան հետ ծանոթանում են վաճառականների միջնորդությամբ: Յուր գործունեությամբ հայ վաճառականը մեր մեջ միակ տարրն է, որ ստեպ-ստեպ շփվում է օտարների հետ աշխարհի զանազան կողմերում: Այս պատճառով նա մի տեսակ նմուշ է, որի համեմատ օտարազգիները այսպես թե այնպես գաղափար են կազմում հայ ազգության մասին:

Բուն ժողովուրդը, որ կազմում է գյուղական հասարակությունը, այստեղ և այնտեղ անջատված ապրելով յուր բուն մայրենի հողի վերա, չունե հարաբերություն լուսավորված երկրների հետ: Ուստի շատ անգամ նորա գոյությունը չի էլ հիշվում քաղաքակրթված օտարների կողմից:

Նույնը կարելի է ասել և մեր ժողովրդի մյուս դասակարգի` արհեստավորների մասին: Այս երկու մաքուր տարրերը, որոնցից է իսկապես բաղկացած հայ ազգը, օտարների աչքում մի տեսակ մութ պատկեր են ներկայացնում, որի վարագույրները դեռ մինչև այսօր շարունակվում է փակ մնալ: Մնում է, բացի վաճառականներից, մեր լուսավորված դասակարգը, որ փոքրիշատե շփվում է օտարների հետ: Բայց այդ շփումը այնքան աննշան է առայժմ, որ հազիվ թե ամբողջ ազգի քաղաքական, տնտեսական և մտավոր-բարոյական վիճակը կարող է նորանով լիովին պարզվել օտարների աչքում: Կրկնում ենք, դեռ մինչև այսօր միայն վաճառական դասակարգն է, այսպես ասած, համաշխարհային հանդիսավայրում մեր գլխավոր ներկայացուցիչը, մեր գոյության կենդանի ապացույցը:

Այդ ճշմարտություն է, բայց դառն և ցավալի ճշմարտություն: Ունենալ օտարի առջև մի պատմական ազգի գոյության ներկայացուցիչ մի դասակարգ, որի կյանքի նպատակը լոկ նյութականն է, այդ ո՛չ միայն ցավալի է, այլև վնասակար: Իսկ ունենալ հայ վաճառականի նման մի ներկայացուցիչ, այդ կատարյալ մի դժբախտություն է: — Մի դժբախտություն, որ այսօր անողոք ճակատագիրը վիճակել է հայ ազգին: Հայ վաճառականը հայ ազգի կատարյալ թշնամին է, և մենք կասենք, որ չկա ավելի վտանգավոր, ավելի անխիղճ և ավելի բարբարոս թշնամի, քան թե նա: Մենք չենք խոսում նորա ներքին կացության, նորա վնասակար ազդեցության մասին յուր շրջապատող ժողովրդի վերա: Այստեղ նա յուր ժողովրդի կատարյալ ցեցն է, այս հաստատված մի իրողություն է, որ ոչ ոք չի կարող հերքել: Մենք խոսում ենք այն արտաքին վնասների մասին օտարների աչքում, որ կրում է դարերով սրբագործված հայ ազգի անունը, վարկը, պատիվը, շնորհիվ այն հարստահարիչ և ձրիակեր տարրի, որ կոչվում է վաճառականություն:

Այս դառն խոսքերը մեր գրիչը արտահայտում է վշտալի մտածմունքների ազդեցության ներքո: Չի անցնում օր, որ յուր ազգի բարոյականության նախանձախնդիր հայը չի կարդա կամ չի լսի օտարից հանդիմանություններ, թե հայ ժողովուրդը կեղծավոր է, շողոքորթող է, ժլատ է, հարստահարիչ է և այլ այսպիսի վիրավորական ածականներ: Արդարացի՞ են արդյոք այս դառն հանդիմանությունները հինգ-վեց միլիոն հոգուց բաղկացած մի բազմաչարչար պատմական ազգի վերաբերմամբ, որի ամբողջ ինը տասներորդականը բաղկացած է գյուղացիներից, արհեստավորներից և ժլատության, հարստահարության, կեղծավորության հանգամանքներից զերծ դասակարգերից: — Ո՛չ, արդարացի չէ, անիրավ է: Բայց իրավունք ունի՞ օտարը, երբ միշտ մեր երեսին է շպրտում այդ կեղտոտ ածականները: — Այո՛, կատարյալ իրավունք ունի: Ի՞նչ աղբյուրներից է օտարը վերցնում յուր գաղափարը հայ ազգի մասին, այն օտարը, որ ծանոթ չէ մեր բուն ժողովրդի հետ: — Հարկավ, այն աղբյուրներից, որ ավելի մոտիկ են իրան: Եվ այդ աղբյուրը հայ վաճառականությունն է: Պղտո՛ր աղբյուր: Ի՞նչ գույներով է ներկայանում ինքը հայ վաճառականը յուր հայրենիքից դուրս օտարների առջև և ի՞նչ գույներով է պատկերացնում յուր ազգային առանձնահատկությունները: Ահա մի հարց, որը դառն մտածմունքներ է առաջ բերում:

Հայ վաճառականը յուր հայրենիքից դուրս, նախ և առաջ, ո՛չ մայրենի լեզու ունի, ո՛չ ազգային պարտաճանաչություն և ո՛չ էլ հասարակական ինքնասիրություն: Նա գույն չունի: Նա բոլորովին, ումի հետ կապված է գործով, ամենից առաջ աշխատում է դուր գալ թե՛ կեղծավորությամբ, թե՛ շողոքորթությամբ: Նա խոսում է միշտ յուր ձեռնարկությունների, առևտրի, վաստակի, վնասի մասին և խոսում է ամեն լեզվով, բացի յուր մայրենի լեզվից, թեև ոչ մի լեզու օրինավոր չգիտե: Չկա նորա համար ոչ մի հետաքրքրության և խոսակցության արժանի խնդիր, բացի նյութականից: Երկաթուղում և շոգենավի վերա, չորում և ցամաքում, հյուրանոցում թե շուկայում, թատրոնում թե յուր օտարազգի ծանոթի ընտանիքներում նորա խելքը գործում է միևնույն ուղղությամբ: «Շահ կլինի՞ արդյոք», ահա այն հարցը, որ կաշկանդած պահում է միշտ և ամեն տեղ նորա ուղեղի բոլոր ծալքերը: Նորա հոգեկան բարձրագույն զվարճությունը — հեշտախոսությունը և անասնական ոգևորությամբ ուտել և խմելն է: Ընկերների առջև նա շփանում է յուր պղծասիրությամբ, անառակությամբ, օտարների մոտ երբեք չգիտե ո՛չ յուր անհատական և ո՛չ ազգային արժանավորությունները մաքուր գույներով ներկայացնել: Բամբասել օտարի առջև յուր ազգակիցներին, յուր ընկերոջ պատվի գնով յուր առևտրական վարկը բարձրացնել, — ահա նորա հատկանիշը: Զզվելի է նա յուր ճանապարհորդության ժամանակ մանավանդ, երբ հանդիպում է կին հասարակության: Այստեղ նորա խելքը և սիրտը չեն կարողանում արտահայտել ոչ մի մաքուր ձգտում, ոչ մի անկեղծություն: Առաքինի հերոսության մասին նա գաղափար անգամ չունի: Յուր ամուսնական սրբությունը ընտանիքից դուրս օտար երկրում պղծել` նորա սովորական ախտն է: Ուստի նա միշտ ապականված է ինչպես բարոյապես, նույնպես և մարմնապես:

Սուտ ասել, խաբել, առանց այս երկու զենքերի հայ վաճառականը ինչպես յուր հայրենիքում, նույնպես և օտար երկրներում գործել չգիտե: Հարյուրավոր օրինակներ կարելի է առաջ բերել, թե ինչպես հայ վաճառականները նախ` գրավել են օտար գործարանատերերի հավատարմությունը, ապա, մեծ քանակությամբ ապառիկ ապրանքներ վերցնելով, փախել են և ստությամբ սնանկ են հրատարակել իրանց: Այդ ախտը ոչ մի ազգի վաճառականության մեջ այնքան տարածված չէ, որքան հայերի մեջ:

Այս է ահա հայ վաճառականի տիպարը, այս է այն տարրը, որ, թափառելով ամեն երկրներում, շփվելով օտար ազգերի հետ, անխիղճ կերպով արատավորում և ոտնակոխ են անում հայի անունը: Եվ ահա ինչու մենք անվանեցինք վաճառականին հայ ազգի կատաղի թշնամի: Պետք է ամենայն կերպ հարվածել այդ կեղտոտ ապականված մարմինը, որ չարաչար վնասներ է գործել մինչև այժմ և դեռ շարունակում է գործել: Մենք առայժմ մատնացույց արինք այդ վնասներից մի քանիսը միայն, բայց դեռ առիթ կունենանք դառնալ այդ նշանավոր հարցին:

II

Շարունակենք մեր նշտրակը ավելի խորը մտցնել հայ մարմնի այն թարախալից պալարի մեջ, որ անվանվում է վաճառականություն:

Ամեն մի ճշմարիտ համոզմունք, առհասարակ, կազմվում է լրացուցիչ փաստերի զորությամբ: Եթե հիմունք չունենայինք, մենք ներկա հոդվածների վերնագրով չէինք մկրտիլ մեր հասարակության մի ահագին դասակարգ — վաճառականներին: Իրավ, հայ վաճառականներին մենք համարում ենք հայ ազգի կատաղի թշնամի այն բազմաթիվ փաստերի հիման վերա, որ ամեն օր տեղի ունին մեր շուրջը: Անցյալ անգամ մենք մատնացույց արինք այդ փաստերի միայն մի հայտնի մանը: Բայց կան ավելի զորեղները, և մենք հետզհետե կխոսենք նոցա մասին:

Որքան հայ վաճառականը յուր հայրենիքից դուրս, ճանապարհորդության ժամանակ ապականված է, կրկնակի վատթար է նա յուր բնակավայրում, (չենք ասում հայրենիքում, մեր վաճառականը հայրենիք չունի) յուր գործունեության, այսպես ասենք, բուն պատվանդանի վերա: Այստեղ արդեն հայ վաճառականը, — լինի նա փերեզակ, վաշխառու, դրամատեր թե կապալառու, — յուրաքանչյուր մտածող մարդու առջև ներկայացնում է իբրև մի իրականացած զզվանք: Նորա կազմը բովանդակ նեխված է. անհնարին է գտնել մի առողջ տեղ այդ կազմի մեջ, որի վերա կարելի լինի մատ դնել և ետ վերցնել չապականված: Եվ այդ մարմինը մանավանդ գարշ տեսարան է պատկերացնում մեծամեծ քաղաքներում` սկսած Պոլսից մինչև Թիֆլիսը: Փերեզակ-մանրավաճառը` կոպիտ, խաբեբա, լկտի: Հարուստ խանութպանը` շողոքորթող, օրական հարյուր անգամ աստուծո անունով սուտ երդվող և հինգ հարյուր անգամ նույն աստուծո դեմ մեղանչող: Կապալառուն` խարդախ: Դրամատեր-տոկոսակալը` անխիղճ տոկոսներով յուր պարտականների կաշին բութ դանակով քերթող:

Ով որ պարզամիտ է, — նա հիմար է, իսկ ով որ հիմար է, նա պիտի հարստահարվի — ահա այն մութ առանցքը, որի շուրջը պտտում է հայ վաճառականի մտավոր ընդունակությունը: Սրտի դատաստանը և խղճի օրենքը վաղուց հետե նորա համար գոյություն չունին. կա միայն արտաքին իրավունք: «Պայման ենք կապել, պիտի վճարես, տուգանք ես խոստացել, պիտի տուժես»: — Ահա այն պարանը, որով նա խեղդում է յուր ձեռքը ընկնողներին: Եվ բացի այդ համառ դատաստանից, նորա համար չկա մի ուրիշ մարդկային օրենք թե՛ օտարազգիների և թե՛ յուր համազգիների վերաբերմամբ: Մենք հետզհետե այսուհետև` մեր այդ խիստ խոսքերի ճշմարտությունը ընթերցողների համար անհերքելի կացուցանելու նպատակով առաջ կբերենք բազմատեսակ փաստեր, եթե մեր ասածը կարոտ է որևէ ապացույցի: Փաստեր, որոնք բացառություններ չեն, այլ մի կանոնավորված օրենք մեր վաճառականության ասպարիզում:

Այժմ հարց. ո՞ր եվրոպացի օտարը կարող է ներբողներ կարդալ մի այդպիսի հասարակության: Ո՞ր շրջապատող ազգաբնակությունը կարող է սիրել մեզ, եթե ի նկատի ունի մեր բազմադաս ազգի մեջ միայն վաճառականներին: Հարց. յուր ազգային պատվաճանաչության նախանձախնդիր հայը ո՞ր մեկին կարող է բացատրել, թե հայ վաճառականի համար չկա խտրություն ո՛չ կրոնի և ո՛չ ազգության: Թե նորա համար միևնույնն է` հարստահարության աղբյուրը այլազգին է, թե յուր արյունակից հայը, թե նույնիսկ յուր ընկերը, թե յուր հարազատ եղբայրը:

Բայց մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ մենք դեռ այդպիսի նեխված արարածներին հասարակական աստիճանների վերա առաջին տեղերն ենք տալիս, մենք երկրպագություն ենք տալիս, խոնարհվում ենք նոցա առջև: Ինչո՞ւ-նորա համար, որ նոքա հանուն իրանց գրպանի, մետաղի գնով վաճառում են այն, ինչ որ մենք վաստակել ենք դարերի ընթացքում — մեր անունը, պատիվը, մեր ազգային ինքնասիրությունը: Ցերեկը երեսուն տոկոսով պարտք տվող մի վաշխառվի տանը մենք երեկոյան ընթրում ենք, մասնակից ենք լինում ուրիշների արյունի և քրտինքի գնով ձեռք բերված սեղանին: Այդ ապականության վերին ծայրն է, կարծես, ավելի հեռու գնալ չի կարելի: Բայց հասկացեք, որ մենք գնում ենք դեռ ավելի հեռու: — Մեր լրագրության և գրականության մեջ ծախու գրչակներ որքան անգամ և որպիսի ներբողներ են կարդում այն ապականիչներին, որոնք ազնվություն են համարում անազնվությամբ վաստակած հազարներից մի քանի կոպեկներ շպրտել ազգային բարեգործական սեղանի վրա: Եվ մի՞թե այսպիսով չի կրկնապատկվում այն վնասը, որ ստանում է հայ ազգի անունը յուր ապերախտ զավակներից: Մյուս կողմից` մի՞թե նույն հարստահարիչները ավելի չեն խրախուսվում, ինքնըստինքյան կանգնելով այն խավար համոզմունքի վերա, թե «ա՛յո, մենք կարող ենք անընդհատ կեղեքել դորան ու նորան, լցնել մեր գրպանները հարյուր հազարներով, և հետո, մի քանի հարյուր ռուբլի նվիրելով ազգային և այն հիմնարկության կամ եկեղեցուն, հասարակության մեջ բարոյական վարկ վաստակել»: Ո՛չ, վաճառականը ռուբլիներով չի կարող արդարացնել յուր անցյալը և ներկան, նորա մեղքը այնքան ծանր է և տված վնասները այնքան բարդ, որ եթե յուր ամբողջ կարողությունը անգամ դնի քավարանի գանձարանում, հազիվ թե կարողանա զտվել և մաքրվել հայ ազգի աչքում: Ի՞նչ, մի՞թե կարծում եք, որ բարոյական հանցանքը կարելի է նյութական նվիրատվությամբ սրբագործել, և մի՞թե հավատացած եք, որ նվիրատվությունը բարեգործություն է: Ո՛չ, այդ սխալ է, որ մյուս անգամ կբացատրենք:

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐ

Խոսելով մեր վաճառական դասակարգի դատապարտելի կացության մասին, եթե հիշում է ընթերցողը, ակնարկեցինք և այն հանգամանքը, որ հայ հասարակության այդ մասը իր բոլոր ախտերով հանդերձ նկրտումներ ունե բարեգործ անունը կրելու: Մենք ասացինք, որ վաճառականը այսօր, մեզանում ո՛չ միայն հասարակական բարձր դիրք է վայելում, այլև նա համարում է իրան բարեգործ, մարդասեր: Եվ ո՛չ միայն ինքը` վաճառականը, ունե այդ համարումը իր մասին, այլև նա բարեգործ համարվում է ուրիշ դասակարգերի և, որ ամենավշտալին է, նույնիսկ մեր լուսավորված անհատների կողմից, մեր հոդվածները երևան գալուց հետո, այդ սխալ և միանգամայն դատապարտելի կարծիքը ավելի որոշ կերպով լսելի եղավ հայտնի շրջաններից, թե՛ բերանացի և թե՛ գրավոր:

Ուստի մենք, մեր խոստման համաձայն, կամենում ենք երկու խոսքով բացատրել, թե ի՞նչ ասել է բարեգործություն: Այնուհետև թող ամեն ոք խորհի` արդյոք արժանի՞ է հայ վաճառականը բարեգործի վեհ անունը իր ճակատի վրա կրելու, արդյոք նա գիտե՞ ինչ ասել է բարեգործություն, թե այդ ճակատագրի մի դառն կատակն է, որ հայ ազգը այսօր անգամ երախտապարտ է համարվում մի դասակարգի առջև, որը ինքը իսկապես երախտամոռ է:

* * *

Բուն բարեգործությունը մի գործողություն է, որ բխում է մարդկային սրտի բնական և մի անկեղծ զգացմունքից, այն է` օգնել անօգնականին: Դարերից ի վեր այդ զգացմունքը մարդու հոգեկան և բարոյական առանձնահատկություններից ամենասուրբը, ամենաազնիվն է համարվել: Առաքինության նախանձախնդիր բոլոր մեծ քարոզիչները իրանց բարոյական վարդապետության գլխավոր հիմք ընդունել են միշտ բարեգործությունը: Սկսած Անդրպատմական ժամանակներից մինչև հնդկական Բուդդան, ֆիննական Կոնֆուցին և մեր մեծ Մարդասերը, յուրաքանչյուրը աշխատել է տարբեր միջոցներով, բայց գրեթե նույն հիմնական գաղափարով, այդ վեհ զգացմունքը միշտ վառ պահել և ավելի զարգացնել մարդկության մեջ: Եվ երբ սկսել է վերջինի սրտում բարության զգացմունքը, տեղի տալով անասնականին, բնականաբար երևան են եկել քարոզիչներ, որ կակղացնեն քարացած սրտերը:

«Օգնեցեք թշվառներին», — ահա Քրիստոսի բարձր պատգամներից բարձրագույնը: «Բայց օգնեցեք, — ավելացնում է մեծ վարդապետը, — այնպես որ աջ ձեռքով տալիս ձախ ձեռքը չիմանա, թե տալիս եք»:

Արդ` ի՞նչ է նշանակում այդ: — Նշանակում է, որ բարեգործությունը, այն է, երբ մարդ կարոտյալին օգնում է դրդված լինելով սրտի խորքից բղխող անկեղծ, անշահ և ինքնուրույն զգացմունքից: Հետևաբար, նա մի կրավորական զգացմունք չէ, նա բնական է, որ ծագում է մարդու սրտում, ակամա առանց շատ անգամ հաղորդակցություն ունենալու խելքի և դատողության հետ, ըստ որում բուն բարեգործը հաճախ ոչ թե դատելով, այլ զգալով, կարեկցելով է անում բարեգործությունը:

Եթե ձեռքը գրպանը տանելիս բարեգործի գլխում ծագում է այն միտքը, թե կարող է իր տվածով փառք և բարեգործի անուն վաստակել, կամ եթե մտածում է, թե այն մարդը, որին նա օգնում է, պիտի խոնարհվի իր առջև, այն ժամանակ նա բարեգործի աստիճանից անպայման գլորվում է և ընկնում վաճառականի աստիճանը, քանի որ նա կամենում է իր տվածի փոխարենը ստանալ:

* * *

Այսպես ենք մենք հասկանում բարեգործություն ասած բարձր զգացմունքը, և այսպես պիտի հասկանա ամեն ոք, որ գիտե մտածել և զգալ:

Այժմ նայենք այդ տեսակետից մեր բոլոր բարեգործների վերա, որոնց մեծամասնությունը մի առանձին պարծանքով վաճառականը վերագրում է իր դասակարգին: Վաճառականը մասամբ օգնել է և օգնում է մեր եկեղեցիներին, դպրոցներին, բարեգործական հիմնարկություններին, սովյալներին, հրկիզյալներին, — այո, այդ ճշմարիա է: Բայց ինչպե՞ս է արել նա այդ, արդյոք կարոտյալին օգնելու վեհ զգացմունքից դրդվա՞ծ, թե՞ մի այլ նպատակով:

Ով որ եղել է վաճառականական շրջաններում, ով որ երբևիցե, հանուն այս կամ այն կարոտյալի, դիմել է նոցա օգնության, այս հարցը կարդալիս նրա առջև անշուշտ պատկերանում է վաճառական — բարեգործի իսկական հոգին:

Նախ և առաջ ճրագով պիտի որոնել գտնելու մի այնպիսի վաճառական, որ բարեգործություն արած լիներ կամավոր կերպով, առանց ստիպման մի անձնավորության կողմից: Միշտ կամ հարկավոր է ժամերով քարոզ կարդալ վաճառականի գլխին, որ, վերջապես, նորա` տալու համար կարճ ձեռքը ձգվի մինչև գրպանը, կամ հարկավոր է, որ բարեգործության փոխարեն նրան անմիջապես խոստանալ մի դրական վարձ, որովհետև նա մտածում է այսպես. «Արդյոք ի՞նչ մի օգուտ կլինի ինձ, եթե այսինչ կարոտյալին օգնեմ»: Եվ այդ դեպքում մեծ նշանակություն ունե այն անձնավորությունը, որը դիմում է հօգուտ կարոտյալների, վաճառականի օգնության: Վաճառականը հաճախ, եթե մի բան տալիս է, տալիս է ո՛չ թե գործի համար, այլ այն մարդուն, որը դիմում է նրա օգնության, այդ ևս այն դեպքում, երբ դիմողը մի հայտնի մարդ է, որից նա մի որևէ ակնկալություն ունի:

Երկրորդ` երբ նա նվիրում է մի բան, առաջին պայման. նա պահանջում է, որ հռչակվի իր նվիրածը ի գիտություն աշխարհի, որպեսզի նա կարողանա մեր ամեն ինչ արտաքին փայլով գնահատող հասարակության աչքում կոպեկանոց փառք վաստակել, որպեսզի նա հոգաբարձուի, եկեղեցաշենի, դպրոցաշենի, որդեգիր պահողի, ազգային խնամակալի, վերջապես, բարեգործի անվան արժանանա:

* * *

Արդ կարելի՞ է այդ ինքնօրինակ շահադիտական զգացմունքը բարեգործության սրբազան անունով մկրտել, կարելի՞ է բարեգործ անվանել այն մարդուն, որ տալիս է ո՛չ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակի ստանալու մտքով: Այլևս չենք խոսում, թե ինչ քստմնելի միջոցներով է նա ձեռք բերել այն, որի մի չնչին կտորը շպրտում է կարոտյալին:

Սակայն երևում է, որ մեր մեջ ո՛չ միայն կարելի է, այլև է՛, որ առևտուրը ո՛չ թե առևտուր է անվանվում, այլ ազգասիրություն, մարդասիրություն և բարեգործություն: Եվ այդ միտքը հայտնում են ո՛չ միայն մեր բարեգործ վաճառականները, այլև վաղեմի նախապաշարմունքներով կաշկանդված մեր լուսավորվածները: Այդ է ամենազազրելին, այդ է, որ անբարոյականացնում է մի ամբողջ հասարակություն և այդ է, որ այսօր «Աստծո սուրբ տաճարում դպիրները և կեղծ փարիսեցիներն են նստած»: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեռք բերած մի հաստավզի առջև սողունի պես ստորանում են, ոտերն են լիզում իրանց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ: Բայց... սարսափելի է մամոնան, նրա հրապույրների առջև երբեմն անզոր են հանդիսանում պահպանել իրանց արժանավորությունը անգամ նոքա, որոնք ամենից ավելի պիտի հալածեին նորա ապականված արբանյակներին...

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԹՈՒՐՔԵՐԸ

Անցյալ անգամ, խոսելով Բաքվի մեջ կազմվող «Բարեգործական Մուսուլմանական Ընկերության» մասին, ասացինք, թե թուրքերի մեջ այդ յուր տեսակում առաջին քաղաքակրթական երևույթն է: Մենք այդ ասելով, իհարկե, մտադիր չէինք հայտնելու, որ թուրքերի մեջ բարեգործական ոգի չկա: Ընդհակառակը, բարեգործությունը յուրաքանչյուր թուրքի հատկանիշն է. նույնիսկ Ղուրանի պատգամներն ամեն մի անհատ մահմեդականին խստիվ պատվիրում են` օգնել յուր կարոտյալ կրոնակիցներին: Եվ հազիվ կգտնվի մի մահմեդական, որ այդ հիման վերա կազմած չունենա յուր գլխում բարեգործության մասին մի որոշ փիլիսոփայություն և այդ փիլիսոփայությունը չբացատրի ձեզ ոգևորված:

Պարսկաստանում, և նույնիսկ Անդրկովկասում, դուք կհանդիպեք հարյուրավոր թափառական դերվիշների, որոնք ապրում են իրանց կրոնակիցների բարեգործությամբ: Սեիդները, որ համարվում են սրբազան մարգարեի սերունդը, իրավունք ունեն ապրել մահմեդականությունը դավանողնեթի հաշվով, և ամեն մի փոքրիշատե կրոնասեր թուրք կամ պարսիկ չարաչար հանցանք է համարում` դատարկ մերժել մուրացող «սեիդի» ափը, երբ նա պարզվում է յուր առջև:

Պարսիկ ժողովրդի մեջ պտտում են հազարավոր հեքիաթներ, առասպելներ, որոնց իմաստով խստասրտությունը հաղթվում է բարեսրտությունից, չարագործությունը բարեգործությամբ: Տոն և անգամ հասարակ օրերում մեջիթների դռներում բազմաթիվ մուրացկանների պարզած ձեռներ կարող եք տեսնել Անդրկովկասի ամեն մի թրքաբնակ քաղաքում: Բարեպաշտ մուսուլմանը, կեսօրվա յուր «նամազը» մարգարեի տաճարում կատարելուց հետո, առանձին ախորժակով է ուտում յուր «փլավը և դոլման», եթե նա տաճարից դուրս գալիս մի սև դրամ է դրել յուր առջև բացված չքավոր ափում: Ամբողջ «Մահառամի» ամիսը, երբ ներկայացվում է Մահամմադի քրոջ ամուսնի, Ալիի «ալամների» կողմից նահատակվելը, մահմեդականի բարեգործական ոգին ավելի գրգռվում է, մանավանդ հիշյալ ամսի վերջին տասն օրերը: Իսկ ամենավերջին օրը, երբ արդեն գլխավոր ներկայացումը, «Շահ — Հյուսեին Վահ — Հյուսեինն» է կատարվում, ամեն մի մահմեդական եռանդուն բարեգործ է: Հանուն նահատակ մարգարեի` իրանց կուրծքը ծեծող, գլուխը թուրով կտրտող, մարմինը պես-պես վերքերով տանջող բարեպաշտների համար բաց է ամենքի սիրտը: Գոհունակության արտասուքը աչքերին մահմեդական չքավոր պառավը և հարուստ վաճառականը հավասար հոժարությամբ նվիրում են իրանց լուման: Խանութպան պարսիկը գլուխներով շաքար է զոհում տանջվողների սիրտը քաղցր «շարբաթով» զովացնելու համար:

Այսպես` յուրաքանչյուր մի մահմեդական, հանուն յուր սրբազան կրոնի, բարեգործ է: Բայց այդ բարեգործությունը անհատական է. օգնում է ամեն ոք և օգնում է առանձին առանձին, միմյանցից անկախ: Հավաքական, ընկերական բարեգործություն դեռ մինչև այսօր չկա մահմեդական ժողովրդի մեջ. գոնե Անդրկովկասի թուրքերի վերաբերմամբ այդ մի անհերքելի իրողություն է: Չկա անհատների մի ժողով, մի ընկերության, որ միացած ուժերով գործի չքավորության դեմ:

Ի՞նչ է այս երևույթի պատճառը:

Մենք անցյալ անգամ ասացինք, թե պատճառը երկու է` նախ կրոնական մոլեռանդությունը, երկրորդ` ժամանակակից քաղաքակրթության կատարյալ բացակայությունը թուրք ազգաբնակչության մեջ: Պետք է սակավ ինչ մանրամասն խոսել այս մասին:

Հայտնի է, որ ընկերական գործունեությունը ժամանակակից քաղաքակրթության հատկանիշն է: Վայրենի ժողովրդների մեջ հավաքական ուժերը գործում են միայն արտաքին թշնամական չարիքների դեմ: Ներքին միաբանություն չկա. անհատը ապրում է յուր համար, և նույնիսկ ընտանիքը, այդ ընկերական կյանքի տարրական կապը, չունի որևէ կանոնավոր հիմունք միության: Կիսավայրենի, անկիրթ ժողովրդների մեջ այս միությունը երևան է գալիս շատ թույլ կերպով, այն ևս անգիտակցաբար: Միմիայն քաղաքակրթությունն է առաջ բերում գիտակցական միություն անհատների մեջ. այս միությունը հետզհետե ընտանեկան շրջանից դուրս գալով տարածվում է խմբերի, հասարակության և ժողովրդի մե: Կազմակերպված աստվածային դավանությունը նպաստում է այդ տեսակ ընկերական միության, երբ նա յուր մեջ ինքնըստինքյան հակասություններ և ժամանակակից քաղաքակրթության դեմ մոլեռանդ հիմունքներ չէ պարունակում: Ուստի ազատամիտ է համարվում այն կրոնը, որ չէ նախապաշարում յուր հետևորդների միտքը այժմյան լուսավորության դեմ, որ թշնամական զորեղ պատնեշ չէ դնում աստվածապաշտության և մտքերի ընդարձակության մեջ:

Այսպես է քրիստոնեական կրոնը, այսպես չէ մահմեդականը:

Մենք հեռու ենք Ղուրանի վերա որևէ ստվեր ձգելու անարժան դիտավորությունից: Նա հարգելի է իբրև մարգարեական պատգամ: Բայց ամեն մի լուսավորված պարսիկ ձեզ խղճի միտք կասի, որ մահմեդական կրոնը շատ ամենա չնչին բաներում անգամ արգելում է յուր հետևորդներին` ձգտել դեպի ներկա քազաքակրթությունը: Իսկ հոգևորականությունը յուր կողմից, նամանավանդ, խստացնում է այդ արգելքը, շնորհիվ յուր տգիտության և մոլեռանդության: Ամենաբարեպաշտ մուսուլմանը չի համաձայնի անմիջապես քրիստոնեի ձեռքից որևէ մի առարկա ընդունել, ուր մնաց հետևել նորա օրինակին: Ճանաչում ենք անթիվ մուսուլմաններ, որոնք հանցանք են համարում եվրոպական կոշիկներ հագնել անգամ: Իսկ եթե հագնում են, կանխապես այդ կոշիկները սրբագործում են այլ մահմեդականի ձեռքում:

Կարելի՞ է միթե այդ կույր մոլեռանդության մեջ մտածել եվրոպական քաղաքակրթության մասին: — Ամենևին: Եվ մահմեդականներից նոքա, որոնք մտածում են և կամենում են հասկացնել իրանց կրոնակիցներին, ենթարկվում են հարյուրավոր հալածանքների:

Օրինակներ եղել են և այժմ էլ կան: Թիֆլիսում հրատարակվող միակ թուրքերեն լրագրի («Քեշկյուլ») խմբագիրը մինչև այժմ չգիտե որ բարբառով հրատարակել յուր թերթը, պարսկակա՞ն, թե՞ Հադրբեջանի: Նա սկսեց Հադրբեջանի բարբառով, որ հասկանալի լինի Անդրկովկասի թուրք ազգաբնակության, որի ահագին մեծամասնությունը անծանոթ է պարսկերենին: Ոչ ո՛ք չկամեցավ կարդալ, իսկ հոգևորականությունը սկսեց ծաղրել: «Կարելի՞ է միթե, — ասում է նա և այժմ, — Հադրբեջանի գռեհիկ լեզվով նշանավոր մտքեր արտահայտել, միայն արաբերենը և մասամբ պարսկերենը ունեն այդ բարձրագույն հատկությունն»: Ջալալ Էֆենդի Ունսի Զադեն այնուհետև սկսեց յուր թերթը հրատարակել պարսկերեն և արաբերեն: Բայց ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Նա վճռեց դարձյալ դիմել հադրբեջանյան բարբառին: Այժմ «Քեշկյուլը» շարունակում է հրատարկվել նույն հասկանալի բարբառով: Իսկ մոլլաները չեն դադարեցնում իրանց թշնամությունը նորա դեմ:

Ավելի անմխիթար էր Ջալալ Էֆենդիի մեծ եղբոր թերթի վիճակը, որ մի ժամանակ հրատարակվում էր Թիֆլիսում «Զիյա» (Արշալույս) անունով: Նա ոչ մի հաջողություն չունեցավ և շուտով դադարեց: Այժմ «Զիյա»-ի խմբագիրը մի քանի լուսավորված թուրքերի, պ. Շիլյանսկու և այլոց հետ ճիգ են թափում Բաքվում փոքրիկ հասկանալի գրքույկներով լուսավորության առաջին շավիղը բաց անել իրանց կրոնակիցների առջև: Նոքա սկսել են թարգմանել հին պարսկերենից Հադրբեջանի բարբառով պարսկական երևելի բանաստեղծների` Հաֆիզի, Ֆիրդուսիի և Սաադիի հանճարեղ երկասիրությունները: Բայց նոցա այս ամենահասարակ քայլն անգամ հանդիպում է զանազան խոչընդոտների մահմեդական հոգևորականների կողմից: Վերջինները մի զարմանալի համառությամբ պնդում են, թե հասարակ մահկանացուները չպիտի հասկանան հիշյալ բանաստեղծությունները: Բայց հասկանո՞ւմ են արդյոք իրանք, մոլլաները, որ գիշեր-ցերեկ թութակի պես կարդում են: Դժվարանում ենք այս հարցին դրական պատասխան տալ, որովհետև, որքան մեզ հայտնի է, Անդրկովկասի թուրք հոգևորականներից շատ և շատ քչերը տեղյակ են պարսկերենին և արաբերենին:

Եվ ահա այդ հոգևորականները, ինքյանք խարխափելով տգիտության մեջ, արգելք են լինում և ժողովրդի լուսավորության: Ինչո՞վ կվերջանա այս մոլեռանդ ընդդիմադրությունը, — չգիտենք: Միայն մեզ մնում է, հանուն մեր դրացի ազգաբնակչության քաղաքակրթության, առժամանակ մխիթարվել այն լուսավոր կայծերով, որ երբեմն ցայտում են նորա խորհող և ազատամիտ անդամների մտքից: Թող Ջալալ Էֆենդին, նորա մեծ եղբայր Շիլյանսկին և այլ այդպիսի լուսամիտ անհատներ չվհատին իրանց հանդիպող խոչընդոտներից: Մենք անկեղծ սրտով ցանկանում ենք նորանց կատարյալ հաջողության իրանց հառաջադեմ գործում:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Առաջիկա շաբաթ, վերջապես, կբացվի Կովկասի արդյունաբերական և գյուղատնտեսական վաղուց սպասված ցուցահանդեսը: Այս տարի առաջին անգամ մենք առիթ կունենանք տեսնել մեր երկրի գյուղական և քաղաքային ազգաբնակությունների տնտեսական ընդունակությունների և հմտության արդյունքների նմուշները միասին ժողոված:

Թե որքան հարուստ և բազմակողմանի կլինի այդ առաջին ցուցահանդեսը, որքան նա կարդարացնի յուր վրա դրված հույսերը, տակավին դժվար է գուշակել, քանի որ նա դեռ բացված չէ հասարակության համար: Առայժմ կարող ենք միայն օր առաջ շնորհավորել նորա բացումը, այն հույսով, որ, որքան ևս աղքատ ներկայացրած լինի մեր երկրի արդյունաբերության և գյուղատնտեսության այս կամ այն ճյուղը, այնուամենայնիվ, իբրև առաջին փորձ, մեզ, կովկասցիներիս համար անչափ հետաքրքրական պիտի լինի:

Մենք առիթ կունենանք, եթե ոչ լիովին, գեթ մոտավորապես գաղափար կազմել մեր` բնությամբ հարուստ երկրի զանազան կողմերի և բազմատեսակ ազգաբնակությունների տնտեսական և մտավոր արդյունքների մասին: Գյուղատնտեսությունը, որ անշուշտ առաջին տեղը կբռնի այդ հանդիսում, տակավին մեզ, քաղաքացիներիս համար մի անհայտ բան է. մինչև այսօր չգիտենք, թե ո՞րքան բազմատեսակ են նորա արդյունքները, թե մեր գյուղացին ի՞նչպիսի բերքեր է արդյունաբերում, ի՞նչ միջոցներով և ո՞րքան մշակված: Այս բոլորի մասին, եթե ոչ լիովին, գեթ մոտավորապես հասկացություն կունենանք, տեսնելով ցուցահանդես հանված երկրագործական և տնային արդյունաբերական իրերը:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 27.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Անշուշտ, ցուցահանդեսում ի ցույց կդնվին և այն բոլոր գործիքները, որոնց Կովկասի զանազան կողմերի գյուղացիները գործադրում են տնտեսության այս կամ այն ճյուղում: Մնո՞ւմ են դեռ ևս ամեն տեղ այն նահապետական գործիքները, որ դարերից ի վեր գործադրում է մեր գյուղացին, թե՞ նոցա փոխարեն փոքրիշատե կատարելագործված եվրոպական գործիքներ են մտել մեր գյուղերը, և ո՞րչափ, ո՞ր կողմերում, ո՞ր ազգի գյուղացիների մեջ, այս բոլորը խիստ հետաքրքրական են ոչ միայն մասնագետների, այլև ամեն մի փոքրիշատե զարգացած մարդու համար: Եվ այս մասին ցուցահանդեսը, չենք կարծում, որ հասկացողություն կտա հետաքրքրվողին:

Բայց հասարակ դիլետանտներիս համար ավելի հետաքրքրական կլինի տնային արդյունաբերական ճյուղը, ուր մասնակցում են թե՛ գյուղացիները և թե՛ քաղաքացիները: Այստեղ մենք կտեսնենք մեր երկրի ձեռագործ արդյունաբերության պտուղները: Մեքենայական կամ, ինչպես ասվում է, դրամատիրական արդյունաբերությունը մեզանում դեռ ևս զարգացած չլինելով, տնային արդյունաբերությունը տիրապետող դրություն է վայելում, ուստի և նա առայժմ մեր երկրի տնտեսական ամենագլխավոր ուժերից մեկն է: Տնային կերպով են արդյունաբերվում տակավին բոլոր գործածական պարագաները, բացի մի քանի աննշան փոփոխություններից: Եվ, որքան մեզ հայտնի է, արդյունաբերության միակ ճյուղը, ուր մուտք է գործել կատարելագործված եվրոպական սիստեմը — այդ նավթային արդյունաբերությունն է, որ այժմ զուտ կապիտալիստական հիմունքների վրա է առաջ գնում, շնորհիվ այն եվրոպական մեծ դրամատերերի, որ այժմ խոշոր ձեռնարկողներ են հանդիսանում նավթային արդյունաբերության մեջ: Բացվելիք ցուցահանդեսում յուր արժանավոր տեղը կբռնի և այդ զուտ եվրոպական ձևի արդյունաբերությունը: Կցույց տրվին, երևի, այն կատարելագործված մեքենաները և գործիքները, որոնց միջոցով հարստահարվում է մեր երկրի այդ ամենահարուստ աղբյուրը: Այս կողմից Բաքվի նավթարդյունաբերները և գործարանատերերը բավական նպաստող կհանդիսանան ցուցահանդեսի հարստությունը, եթե միայն ի ցույց կհանեն այն բոլորը, ինչ որ խոստացել են:

Նույնչափ, և գուցե ավելի, հետաքրքրական պիտի լինի ցուցահանդեսի և այն ճյուղը, որ պետք է պարունակե Կովկասի բոլոր կողմերի բուսականությունը և անտառային բերքերի նմուշները: Գուցե այստեղ ի ցույց հանվեն և անտառային վայրենի կենդանիների ու թռչունների տեսակները, ինչպես պիտի ցույց տրվեն տնային կենդանիների ու թռչունների տեսակները:

Այս բոլորը ի նկատի ունենալով, մենք չենք կասկածում, թե հասարակությունը արժանի ուշադրությամբ կվերաբերվի Կովկասյան ցուցահանդեսին, նորա համար առաջնակարգ տնտեսական նշանակություն ունի: Յուր երկրի տնտեսական վիճակին ծանոթանալ պարտավոր է ամեն մի անհատ, ապացուցանել սորա ճշմարտությունը` կնշանակե կրկնել մի շատ հին երգ: Եվ Կովկասյան ցուցահանդեսի սկզբնապատճառ անհատները հենց այս հիման վրա է, որ ձեռնարկել են այդ նորությունը մեզ համար: Հասարակությունը կարող է մասամբ ներողամիտ լինել, եթե ցուցահանդեսը կունենա թերություններ, ըստ որում, իբրև մի նոր գործ, անսպասելի էր, որ մեր գյուղական հասարակությունը նորա նշանակությունը լիովին կարողանար ըմբռնել: Բացի դորանից, եթե գյուղական հասարակությունը շատ էլ համակրությամբ չվերաբերվեց այդ ձեռնարկությանը և ցուցահանդեսին մասնակցողների բավականաչափ թիվ չտվեց, այդ չպիտի վերագրել լոկ նորա տգիտությանը: Նա այնքան խրտնած է, այնքան սովոր է առաջավոր մարդկանց կողմից յուր համար վնասակար և հակակրելի ձեռնարկություններ տեսնելու, որ դժվար է միանգամից համոզել նորան, որ այդ առաջավոր մարդիկ լավ գործեր ևս ձեռնարկում են: Գռեհիկ ամբոխը մի թեթև շատ օգտավետ, բայց նոր գործի այն ժամանակ է միայն հավատում փոքրիշատե, թե նա դեպի այդ գործի ղեկավարները տածում է մի հաստատ հավատ, բայց երբ այդ հավատը չկա, երբ ամեն քայլում կասկածում է, թե միգուցե իրան խաբում են, այն ժամանակ շատ բան պահանջել նորանից չի կարելի:

Ուրեմն ցանկանանք, որ առաջիկա ցուցահանդեսը, մի կողմից փոքրիշատե ծանոթացնելով մեզ մեր երկրի տնտեսական վիճակի հետ, մյուս կողմից` կարողանա հավատ ներշնչել գյուղական հասարակությանը դեպի այդպիսի ձեռնարկություններ գեթ ապագայի համար: Իսկ կարելի է նամանավանդ այն ժամանակ, երբ ցուցահանդեսը կունենա շոշափելի օգտավետ հետևանքներ գյուղացու տնտեսական վիճակի համար: Ցուցահանդեսը, իբրև մի հայելի կպատկերացնի գյուղական հասարակության պահանջները այն հիմնարկություններին, որոնք հոգում են կամ պարտավոր են հոգալ նորա դրության բարվոքման մասին: Տեսնելով այդ պահանջները, հիշյալ հիմնարկությունները կամ վարչական անձինք ապագայում չեն զլանալ լիացնել նոցա, ներմուծելով գյուղական կյանքի մեջ կարևոր փոփոխություններ թե վարչական և թե հասարակական: Ինչ ասել կուզե, որ գյուղացին իբրև մարդ, իբրև բնական արարած, տեսնելով յուո համար կատարվող այդ օգտավետ փոփոխությունները, ի վերջո կթողնի այն համոզմունքը, որ այժմ արյուն և մարմին է դարձել նորա մեջ, այն է, թե միշտ յուր վրա նայում են իբրև մի կթվող կովի վրա: Իսկ երբ այս համոզմունքը կը խախտվի նորա մեջ, երբ նա կսկսե հավատով վերաբերվել դեպի վարչական տարրերը, այն ժամանակ, հարկավ, տեղի չեն ունենալ այն թյուրիմացությունները, որ տեղի ունեն այժմ և որքան հաճախ խոչընդոտ են հանդիսանում շատ օգտավետ ձեռնարկությունների:

Այս է մեր սպասելիքը առաջիկա ցուցահանդեսից:

Ուստի, ցանկանալով Կովկասյան ցուցահանդեսին հաջողություն, մաղթենք, որ նա ունենա մեր ցանկացած հետևանքները հօգուտ գյուղական ազգաբնակության տնտեսական և բարոյական վիճակի:

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ա

Հառաջաբան: Մետաքսագործություն

Նախքան նկարագրություն սկսելը, կարևոր եմ համարում մի քանի ընդհանուր նկատողություններ անել:

Կովկասյան ցուցահանդեսը կարճ ժամանակի և շտապ գործողության արդյունք է: Ընդամենը մի տարի չի անցել այն օրից, երբ այս գեղեցիկ ձեռնարկության միտքը առաջին անգամ հղացավ Թիֆլիսի Գյուղատնտեսական Ընկերությունը, որ Ռուսիայի լոկ միայն անունով հայտնի գիտնական ընկերությունների ամենագործունյաներից մեկն է համարվում: Ցուցահանդեսի համար պատրաստություններ սկսվել են միայն ութ ամիս սորանից առաջ: Մի կողմից, ժամանակի սղությունը և Կարգադրիչ Հանձնաժողովի այնքան էլ փորձառու չլինելը, մյուս կողմից` մեր երկրացիների համար գործի նորատեսակ լինելը — պատճառ եղան, որ այսօր Կովկասյան ցուցահանդեսը թերի է, մասամբ անկանոն և խառնիխուռն: Չհիշելով դեռ այն, որ ներկա հանդեսը չունի այնպիսի կարևոր մասեր, որպիսիք պիտի լինեին, օրինակ, խաշնապահության և վայրենի կենդանիների ու թռչունների բաժինները, եղածն էլ չի ներկայացնում մի խիստ և որոշ կարգապահություն, մի սիստեմ: Այսօր տասն օր է արդեն, որ հանդեսը բացվել է, դեռ ևս շարունակ ստացվում են նոր բերքեր զանազան տեղերից: Բաքվի բաժինը նոր միայն կարգի են բերում, ներկայացված իրերի ցուցակը դեռ լույս չէ տեսել, շատ իրերի վրա նշանակված չեն երկրի և ներկայացնողի անունները: Այնուհետև, բաժանմունքները խիստ կերպով որոշված չեն միմյանցից, օրինակ` հանկարծ գյուղատնտեսական բաժնում աչքի են ընկնում տնային արդյունագործության բերքեր, անտառականում` ձկնեղեններ, պարտիզագործականը խառնված է գինեգործականի հետ, և այստեղ իսկ անկանոն ու աննշմարելի կերպով իրարու վրա քարշ տված են Անդրկասպյան գորգեր և այլ գործվածքներ:

Այցելուն, մտնելով Կովկասյան ցուցահանդեսը, շվարում է, չգիտե ի՞նչից սկսել, ո՞ւմ դիմել, ի՞նչպես որոշել բաժանմունքները միմյանցից: Ավելացրեք սորան և ներկայացուցիչների ծուլությունը կամ անհոգությունը: Նոքա շատ բաժանմունքներում բացակա են, մի քանիսում ներկայացուցիչների փոխարեն դրված են անլեզու, անգիր մշակներ, Անդրկասպյան երկրի մասնավոր կայսերական կալվածքների բերքերի ներկայացուցիչը մի հասարակ թուրքմեն է, որ, բացի յուր լեզվից, ոչինչ չգիտե:

Մանավանդ վերին աստիճանի անհոգության էր ենթարկված այս քանի օրերս արդյունաբերական-արհեստագործական բաժանմունքը:

Այս բաժնում, ի միջի այլոց, կա և մի հայ արհեստավորի հնարած ինքնուրույն մի օրորոցի կաղապարը, որ թե ինքն օրորում է և թե ունի օրոր նվագող մի մեքենա` երեխային քնացնելու համար: Մի ամբողջ շաբաթ աշխատեցի և չիմացա ոչ հնարողի անունը, ոչ այդ վերին աստիճանի նշանավոր օրորոցի կազմակերպությունը: Այցելուները հետաքրքրված մոտենում են, շարժում են օրորոցը, այս ու այն կողմ են նայում, ոչ ոք չկա, որ նոցա հետաքրքրությանը բավարարություն տա: Անկյունում նստած նիրհում է մի հայ մշակ, կրծքին փոքրիկ մետաքսյա մի նշան կպցրած, ուրիշ ոչ ոք: Ամեն մի այցելու իրավունք է համարում օրորոցը շարժել, և այժմ այնքան արել են, որ նորա մեքենան փչացել է ու այլևս չի գործում:

Մետաքսագործական բաժնում երկու թուրք արհեստավորներ մահուդի վրա մետաքսագործում են: Անցյալ օրը այդ թուրքերից մեկը այնքան ձանձրացել էր, որ տեղնուտեղը նիրհեց իմ աչքի առաջ, բերանը բաց եղավ, գլուխը թեքվեց կրծքին և հանկարծ ձեռի ասեղը դիպավ ծնոտին: Թուրքը զարթնեց և սկսեց յուր լեզվով մրթմրթալ.

Այ, ձեր բիսթաֆքյան էլ (выставка) ու ձեր ...

Այս բոլորը ցույց են տալիս, իհարկե, կարգադրիչների անհոգությունը: Սակայն չնայելով այս բոլորին, ցուցահանդեսը այնքան հարուստ է, որ մեր երկրի տնտեսական, նույնիսկ բարոյական վիճակին ծանոթանալ ցանկացողի համար խորին ուսումնասիրության արժանի առատ նյութ է ներկայացնում: Ուստի առանց մի որևէ հանդիմանական ակնարկություն անելու Կովկասյան առաջին ցուցահանդեսի հարգելի Կարգադրիչ Հանձնաժողովին, որ, ինչևիցե, դարձյալ միայն շնորհակալության է արժանի, սկսենք աշխատել մեր ընթերցողներին փոքրիշատե մանրամասն հաշիվ տալ այդ հետաքրքրական երևույթի մասին:

Ցուցահանդեսի բռնած տեղը բավական ընդարձակ է: Նա բացված է Մուշտաիդի այգու հետ զուգահեռաբար մի մեծ հրապարակի վրա, որի երկարությունն է մոտավորապես 185 սաժեն, իսկ լայնությունը առջևի կողմից (մինչև երկարության 2/3 մասը) մոտ 50 սաժեն, ետևի կողմից 40 սաժեն, ընդամենը մոտ 8200 քառակուսի սաժեն: Այս տարածության մեջ է նաև այն փոքրիկ դաշտը ցուցահանդեսի ետևի կողմում, որ նշանակված է երկրագործական մեքենաներ և գործիքներ փորձելու համար, նույնպես և ցուցահանդեսի այգին: Բացի դորանից, ցուցահանդեսին կցված է և Այգեգործության դպրոցի ընդարձակ այգին, ուր տեղավորված են «մրգեղեն չորացնելու» «այգեբանական» և «մասնավոր արքունական» պավիլիոնները:

Հանդեսի առջևի կողմը (կորպուս), որ ամենահարուստ մասն է, ներկայացնում է մի կիսակոլորակ, պայտաձև փայտյա շինություն, դրսից կարմիր գույնով: Այդտեղ զետեղված են` «Մետաքսագործության ու մեղվապահության», «Լեռնային — հանքաբանական», «Արդյունաբերական — արհեստագործական», «Ձկնորսական», «Անտառաբանական», «Երկրագործական», «Գինեգործական», «Այգեբանական ու պարտիզանաբանական» և «Մանկավարժական — արհեստագիտական» բաժանմունքները: Պետք է ասել, որ այս գլխավոր շինությունը, որ ամենից գեղեցիկ պիտի լիներ, զուրկ է ճարտարապետական շքեղությունից: Ճաշակ ասած բանը չկա այստեղ. հինգ փայտյա կոլորակ, աղավաղված — մոնղոլական գմբեթներ կազմում են միջին մասը, այնուհետև աջ ու ձախ տարածված է հասարակ, բավական ցածր և, ըստ երևույթին, ծուռ կտուրը: Ներսի կողմից առաստաղը բավական սիրուն է, թեև դարձյալ մի որոշ ճաշակ չունի:

Հանդեսի մուտքը այս գլխավոր շինության միջին կողմիցն է, այսինքն` գմբեթների տակից: Մտնելով այստեղ և անցնելով շինության միջով դեպի ներս, ձեր առջև բացվում է մի գեղեցիկ և ճաշակով շինած պարտեզ, մաքուր, ընդարձակ ճեմելիքներով, երեք ավազաններով և շատրվաններով: Պարտեզը երեկոները լուսավորվում է լապտերներով, որոնց լույսը համեմատաբար շատ էլ առատ չէ: Այստեղ բացված է մի ժամանակավոր ճաշարան, որից մի քիչ հեռու, մի առանձին պավիլիոնում նվագում է կոզակների երաժշտական խումբը: Վերջին օրերս նվագում է և մի ուրիշ խումբ զինվորական երաժիշտների, այնպես որ ամեն օր, առավոտից մինչև երեկո, անընդհատ երաժշտություն կա:

Պարտեզի աջ կողմում գտնվում է կաթնատնտեսական բաժինը, ուր ամեն օր պանիր պատրաստելու փորձեր են լինում այցելուների համար, այնուհետև նույն շարքով գտնվում են երկրագործական տեղական և եվրոպական մեքենաների բաժինը, Մադերի կառքերի բաժինը և այլն: Մեջտեղ, այգու մեջ, աջ ու ձախ, մինչև ցուցահանդեսի վերջը տարածված են մոտ քառասուն պավիլիոններ, մեծ մասամբ մասնավոր անձանց, որոնց թվում են և Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչի Բորժոմյան կալվածքի բերքերի համար փայտաշեն տունը, դուքս Օլդենբերգսկու պավիլիոնը և այլն:

Որովհետև, ինչպես ասացի, կարգ ու կանոն չկա, ցուցակ չկա, ուստի ուսումնասիրողը ինքն է ստիպված որևէ մի կարգ հնարել յուր աշխատանքը թեթևացնելու համար: Ցուցահանդեսի Կարգադրիչ հանձնաժողովը, եթե կարողանար հանդեսը վերջացնելուց գեթ երկու շաբաթ առաջ հրատարակել լիակատար ցուցակը (կատալոգ), դարձյալ վատ չէր լինի; Այն գրքույկը, որ «Համառոտ ուղեցույց» վերնագրով վաճառվում է հանդեսում, ոչինչ հասկացողություն չի տալիս այցելուին, բացի այն, թե այս ինչ մասի կարգադրիչները այն ինչ մարդիկն են և, բացի այն, որ գրքույկի կեսը բաղկացած է զանազան մասնավոր հայտարարություններից, որոնց տերերը շտապում են իրանց ապրանքը դրվատել:

Այս պատճառով, բարվոք համարեցի հանդեսի յուրաքանչյուր բաժանմունքը առանձին ուսումնասիրել, առանց խտրության, ինչ որ ներկայացված են այդ բաժանմունքներում, մեծ մասամբ ուշադրություն դարձնելով գլխավոր առարկաների վրա:

Այցելուն, առաջին անգամ ներս մտնելով, տեսնում է հանդեսի ամենահետաքրքրական մասերից մեկը, այն է` շերամապահության և մեղվապահության բաժանմունքը: Այստեղ են դարսված մեր երկրի շերամի տեսակները, բարամի նմուշները, այն թթենիների օրինակները, որոնցով կերակրում են շերամի որթը, այնուհետև զանազան մետաքսյա գործվածքներ, հյուսվածքներ, հետո մեղրի զանազան տեսակներ, մեղվի պես-պես փեթակներ և այլն: Ահա դեպի աջ, ուղիղ դռների մոտ, կանգնած են մասնագետ Շավրովի պահարանները, որոնցից մեկը պարունակում է շերամի որթի զանազան տեսակները, նոցա հաջորդաբար զարգացման օրինակները, բոլորը առանձին շիշերի մեջ սպիրտում պահած, մյուս պահարանում երևում են Կովկասյան երկրի պես-պես մասնագիտական քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպե՞ս են մեզանում բաժանված հողերը, ո՞ր տեղերն են արհեստական առուներով ջրվում, ո՞ր կողմերումն է զարգացած այգեգործությունը և այլն:

Գնալով դեպի աջ, այցելուն տեսնում է մեղրի զանազան տեսակներ այլևայլ ձևերի փեթակներում, շիշերում, հալած, հում, անպատրաստ մեղրեր, որոնց շարքում առաջին տեղն են բռնում Ղարսի հայերի և մալականների մեղրը, Կուբանինը և այնուհետև Քութաիսինը: Մի առանձին տեղ, բազմաթիվ շիշերի մեջ, ներկայացրած է մեղուների մի հարուստ կոլեկցիա:

Բաժանմունքի մեջտեղում դրված է մի մեծ պահարան, որ լիքն է Շամախիի, Նուխիի, Սամարղանդի և Քութաիսի մետաքսյա գործվածքներով: Աչքի են ընկնում իրանց նրբությամբ Շամախիի գույնզգույն և բարակ թաֆտաները, թոռերը, շալերը: Պակաս նուրբ չեն և Սամարղանդի գործվածքները, որ այժմ աժանության կողմից հաջող մրցում են մյուսների հետ և ավելի շատ տարածվում:

Այս պահարանի դրսում շուրջ դարսված են մի քանի հայ տիկինների և օրիորդների մետաքսյա ձեռագործները, որոնց թվում աչքի են ընկնում Նազարյանի ոսկեթել գործած բարձերը, Հարությունյանի մութաքաները, իշխանուհի Արղությանի գործվածքները, նույնպես և պ. Վահրամյանի էկրանը: Մի կողմում մի առանձին սեղանի վրա շինված է մոտ երկու սաժեն բարձրությամբ շերամի կոկոններից էյֆելյան աշտարակ, որ պատկանում է շերամավաճառ Ալուիզիի ֆիրմին:

Ալուիզիի ֆիրմը այժմ Կովկասում սկսել է վաճառել բարամի սերմ` Պաստորի սիստեմով պատրաստած, այսինքն` ապահով հիվանդություններից:

Բայց ամենից ավելի այստեղ աչքի է ընկնում Նուխիի հայտնի գործարանատեր պ. Գանջումյանցի ներկայացրած մետաքսյա թելերի պահարանը: Երիտասարդ պ. Գ. Գանջումցյանն այստեղ ևեթ սարքած ունի մեքենա և ամեն օր փորձով ցույց է տալիս բարամից թել պատրաստելու եղանակը իտալական սիստեմով: Այս սիստեմը մեր նահապետականից տարբերվում է նորանով, որ մոտ յոթ թել միանգամից կարելի է հյուսել-միացնել, այն ինչ հին ձևով միմիայն երկու թել էր միացվում, մյուս կողմից` կարելի է նույն մեքենայով զանազան չափի թելեր ոլորել: Պ. Գանջումցյանը ինքը մասնագետ է, ունի Նուխիում ահագին գործարան, ուր բանում են մոտ երեք հարյուր բանվորներ: Այդ գործարանում թել են պատրաստում Նուխիի, Զաքաթալի և մասամբ Գյոգչայի բարամից: Տարեկան արդյունագործվում է 360 փութ մետաքս, որ մեծ մասամբ ուղարկվում է Մոսկվա: Մետաքսի մի փութը առաջ վաճառվում էր 400—420 ռուբլով, այժմ վաճառվում է 340 ռուբլով: Ինքը Գանջումցյանը պատրաստում է Պաստորի սիստեմով շերամի սերմեր, որ տարածվում են Կովկասում:

Պավիլիոնում քարշ արած է պ. Գանջումցյանի քրոջ ձեռով գործված մի շատ գեղեցիկ գորգիկը զուտ մետաքսից:

Այս գորգիկի տակ, աչ ու ձախ, պավիլիոնի դռները զարդարված են Նուխիի պ. Ղուկասյանի գործարանի մետաքսյա հյուսվածքներով` մահուդի վրա: Պ. Ղուկասյանի գործարանը հայտնի է Կովկասում, նորա արդյունագործած կտորները տարածվում են մեծ մասամբ Կովկասում և Ռուսաստանում: Գործարանում բանում են մոտ 200 արհեստավորներ, մեծ մասամբ տեղական թուրքեր: Պ. Ղուկասյանը բերել է տվել այդ արհեստավորներից մեկին, որ այստեղ ևեթ ցուցահանդեսում ամբողջ օրը նստած գործում է. հետաքրքրական է այդ թուրքերի ձեռագործ նկարները տեսնել: Ոչինչ եվրոպականություն, ոչինչ կատարելագործություն չի նշմարվում այդ նկարների մեջ, գույների տեսակները չափազանց քիչ են, դասավորությունը պարսկական եղանակով, այսինքն` անճաշակ: Սպիտակ, կարմիր, կանաչ և գլխավորապես դեղին, ահա ինչ է աչքի ընկնում ամենուրեք: Այս պատճառով եվրոպական ճաշակի տեր մարդը խորթ է նայում այս տեղական ձեռանկարների վրա: Եթե Ղուկասյանը աշխատեր թելերի գույները շատացնել, նկարների մեջ ներմուծել ավելի համեստ մուգ գույներ, այն ժամանակ նկարները անհամեմատ գրավիչ կլինեին: Այս առաջադիմությունը առայժմ չէ նշմարվում, և ինչ որ ես տեսել եմ մանկությանս հասակում, նույնը տեսնում եմ և քսան տարի հետո: Սակայն որևէ վերանորոգություն կամ փոփոխություն մտցնել պարսկական կոպիտ ճաշակի մեջ` դյուրին բան չէ: Պ. Ղուկասյանը ինձ ասաց, որ ինքը ցանկանում է մի քանի եվրոպական նրբություններ մտցնել, բայց թուրք արհեստավորները ընդդիմանում են, որովհետև ամեն մի թեթև փոփոխություն ստիպում է նոցա թմրած ուղեղին փոքր-ինչ արագ գործել և դիմադրել ավանդական մտավոր անշարժությանը: Միայն այս բանում չէ արտահայտվում թուրք ազգաբնակության անշարժությունը, առհասարակ ամեն տեղ երևում է նորա սաստիկ պահպանողականությունը, որ երբեմն հասնում է մեռելության աստիճանին: Մյուս կողմից` երկրիս տիրապետող եկվոր կուլտուրան, ինքն ևս զուրկ լինելով բարոյական ուժից և մտավոր զորությունից, չունենալով ճաշակ, նրբություն, ներկայացնելով աղավաղված մոնղոլական և թաթարական մի կոպիտ խառնուրդ, ոչինչ և գրեթե ոչինչ վերանորոգություն չէ կարողացել ներմուծել մեր երկրի ամենաանշարժ ազգաբնակության ճաշակի և առհասարակ մտավոր աշխարհի մեջ: Նայեցեք աջ ու ձախ այդ քարշ արած մեծ ու փոքր սփռոցներին, գորգերին, եթե դուք նոցա մետաքսագործված նկարների մեջ որևէ նորություն տեսնեք, այդ շատ-շատ կամ մի անճոռնի թագ է, կամ մի խաչ, կամ մի դրոշակ և կամ մի երկգլխանի արծիվ: Այնուհետև ամեն ինչ նախկին, նախաջրհեղեղյան դրության մեջ է: Երբ մի ազգաբնակություն ի բնե հառաչադիմական ուժից զուրկ է, անշարժ է, մեռած է, նորա վրա միայն կարող է ազդել կամ եկվոր թարմ տարրը, կամ հարևան, ավելի հառաջադեմ, ավելի նորասեր և ավելի կենդանի տարրը:

Մի քանի խոսք ևս, և իմ ասելիքը վերջացած կլինի ցուցահանդեսի մետաքսագործական բաժնի մասին: Իմ նկարագրած պավիլիոնում, ի միջի այլոց, աչքի է ընկնում տիկին Իզմիրյանի մետաքսյա պատկերը նորին Բարձրություն Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչի: Գեղարվեստական տեսակետից այս պատկերը, հարկավ, մի առանձին նշանակություն չունի, բայց տիկնոջ արվեստագիտությունը և ձեռքի ճարպիկությունն է, որ նա կարողացել է մետաքսից մի այնպիսի նուրբ նկար պատրաստել, որ առաջին հայացք միանգամայն նման է յուղաներկ պատկերի: Այդ պատկերը բոլոր այցելուների ուշադրությունն է դարձնում յուր վրա: Նույն տիկինը ներկայացրած ունի և երեք ուրիշ պատկերներ, մեկը մետաքսագործ, որ ներկայացնում է Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոս» վեպից մի տեսարան, որ պակաս ճաշակով չէ հյուսված, մյուսը ասուեգործ անկված, իսկ երրորդը նկարչի ամուսնու յուղանկար պատկեր է: Վերջինը հանդեսի գեղեցկությանը չէ նպաստում:

Բ

Հանքագործություն: Տնային արդյունաբերություն

Կովկասի բնական հարստությունների մեջ առաջին տեղն են բռնում հանքերը: Շնորհիվ երկրի լեռնային դրության, գրեթե չկա մի անկյուն, որ զուրկ լինի հանքային հարստությունից: Այցելուն Կովկասյան ցուցահանդեսում տեսնում է այդ հանքերի բազմաթիվ տեսակները, որ առաջին հայացք արդարև շլացնում են մարդու: Բայց ավելի խորը նայելով, հետաքրքրվողը նկատում է, որ այստեղ դարսված են գրեթե բացառապես այն հանքերի տեսակները, որոնք կամ Կովկասի կենտրոնական մոտիկ տեղերումն են գտնվում, կամ որևէ կերպ հայտնի են եղել եվրոպացի ձեռնարկողներին: Իսկ այն խուլ անկյունները, ուր դեռ չի թափանցել օտար ձեռնարկողների շահամոլ հետաքրքրությունը, այդ տեղերի վրա ցուցահանդեսի հանքային մասը լույս չէ սփռում:

Ո՞ւր են Դաղստանի, Շամախի և Ղուբա գավառների, Թեյմուր-խան-Շուրայի շրջանի ամեն մի անկյունում սփռված հանքերի — այդ մեզ համար մեռյալ գանձերի նմուշները, հանքերի, որ մասամբ հայտնի են նույնիսկ տեղացիներին: Գերմանիայից ոտաբոբիկ եկած մի Սիմենսի հանդուգն հետախուզությունը Գանձակի գավառում գտել է պղնձի հանքեր, և այն օրվանից այդ նահանգը հայտնի է եղել յուր ստորերկրյա հարստություններով: Նույնը և Թիֆլիսի նահանգի վերաբերմամբ, որի հանքերը հարստահարում են զանազան բելգիացի կամ ֆրանսիացի ձեռնարկողների ընկերություններ: Շնորհիվ այդ եկվոր անհատների և ընկերությունների համառ գործունեության, մենք գիտենք, թե այդ երկու նահանգները որպիսի անսպառելի հարստություններ են պարունակում իրանց մեջ:

Այս կողմից Կովկասյան ցուցահանդեսը խորին մտատանջություն է պատճառում մարդու: Հեռավոր աշխարհից եկել են զանազան մարդիկ և, միմիայն զենք ունենալով իրանց գիտությունը ու համարձակությունը, կարողացել են թափանցել մեր երկրի սիրտը և ագահությամբ ծծել նորա թանկագին հյութերը, գուցե գաղտնի արհամարհանքով ծիծաղելով մեր տգիտության, թուլության և երկչոտության վրա: Այն ինչ մեր տոկոսամոլները, ձեռները ծոցում դրած նայում են այդ անկոչ հյուրերի հաջողությանը և տկար նախանձով հառաչում: Փորձեցեք ասել այդ մարդկանց, թե իրանց սեփական երկրի հարստությունը կարող են իրանք վայելել, եթե միայն ունենան վայելելու ցանկություն, և նոքա ձեզ վրա կծիծաղեն:

Ի՞նչ, կարելի՞ է միթե Սիմենս կամ մի ֆրանսիական ընկերություն լինել, առանց ունենալու մեկի կամ մյուսի միլիոնները: Եվրոպացիները հարուստ են, ունին մեծ դրամագլուխ, իսկ խոշոր ձեռնարկությունների համար անհրաժեշտ է խոշոր դրամագլուխ, — ահա մեր մինչև անգամ լուսավոր մարդկանց կարծիքը: Ընդունենք մի րոպե, որ այդ կարծիքը անպայման ճիշտ է. բայց ի՞նչպես հաշտվել այն մտքի հետ, որ նույնիսկ մեր սակավաթիվ դրամատերերն անգամ, նյութական միջոց ունենալով ամենահանդուգն ձեռնարկություններ սկսելու, մինչև այսօր ռուսաց զորքերի համար օղի կամ հաց մատակարարելու կապալառություններից հեռու չեն տարածել իրանց ընդունակությունները, եթե ի նկատի չառնենք նավթային արդյունաբերությունը, որ ունի յուր բացառիկ պայմանները և որի մասին կխոսենք մեր հետագա հոդվածներում: Ոչ, մեր արդյունաբերական կյանքի զարգացման դանդաղությունը ունի այլ պատճառներ, որ անհամեմատ ավելի նշանավոր են, քան դրամի պակասությունը:

Ինչպես մեր կյանքի շատ հանգամանքներում, այստեղ ևս մեր անշարժության գլխավոր հիմքը փոքրոգությունն է: Կովկասցի մարդու բոլոր ձեռնարկությունները ներշնչված են միշտ փոքրոգությամբ: Այս խոշոր հատկանիշն արտահայտիչ նշաններն` են նախ անհամբերությունը և երկրորդ` ընկերական ձգտումներ չգոյությունը, կասկածոտությունը և, որ ամենագլխավորն է, նախանձը: Կովկասցին, այսինքն` հայը, որովհետև հայերն են կազմում վաճառական գլխավոր տարրը, սովոր է և սիրում է ձեռնարկել այնպիսի գործի, ուր նա հավատացած է, թե կարող է ամենակարճ ժամանակում մի որոշ հետևանքի հասնել, այսինքն` իմանալ յուր շահը կամ վնասը: Այս պատճառով նրա բոլոր ձեռնարկությունները կարճ ժամանակյա է լինում: Իսկ ուր պահանջվում են երկարատև տոկունություն, եռանդ, մի խոսքով այն, ինչ որ հասարակ մտքով համբերություն անվանեցինք, այսպիսի ձեռնարկություններից նա փախչում է երկչոտությամբ: «Ես պետք է իմանամ առավոտյան ծախսած մանեթս երեկոյան ինձ որքան շահ է տալիս», — ահա հայ վաճառականի կամ դրամատիրոջ նշանաբանը: Ուստի նա գործում է միմիայն այսօրվա համար, հեռավոր ապագայի գործը նրան սարսափեցնում է, որովհետև տգիտությունը և սահմանափակ աշխարհայացքը չեն թույլ տալիս նրան այդ ապագան պարզ ներկայացնելու:

Ապա` ընկերական ձգտումների բացակայությունը, նորա հակառակ անհատականության վերին աստիճանի զարգացումը, որ հայի բնական հատկանիշն է, և սև նախանձը, այս բոլորը, որ նույնպես փոքրոգության նշաններ են, լրացնում են պակասը: Հայ դրամատերը սիրում է միայնակ գործել, առանց յուր ուժերը և միջոցները միացնելու ուրիշի հետ, նա չէ հավատում մի ուրիշ դրամատիրոջ ոչ անկեղծությանը, ոչ ազնվությանը և ոչ խելքին: Եթե մի գործ նա կարող է սկսել միայնակ, սկսում է եթե ոչ` բարվոք է համարում հրաժարվել այդ, թեկուզ շատ շահավետ գործից, քան յուր վիճակը կապել մի ուրիշի վիճակի հետ: Տարակույս չկա, որ այսպիսի հանգամանքներում ինչպես ամեն մի բան, նույնպես և արդյունաբերությունը մեզանում չի կարող հառաջադիմություն անել. նա վերջ ի վերջո կընկնի, և արդեն սկսել է ընկնել, օտարների ձեռքը, որոնք գլխավորապես ոչ թե մեծ դրամագլուխներով են հաջողում իրանց ձեռնարկությունների մեջ, այլ ընկերական ոգու վերին աստիճանի զարգացմամբ:

Օտարների հաջողությունը մեր երկրում նամանավանդ նկատելի է հանքային արդյունաբերության մեջ, որովհետև նոցա հեռատեսությունը այստեղ է գտնում հարստության ամենաառատ և ամենահաստատ աղբյուրը: Եվ Կովկասյան ցուցահանդեսը այս կողմից մեզ համար մի վերին աստիճանի դառն խրատ է: Նայեցեք աջ ու ձախ այդ հանքերի նմուշներին, և դուք կտեսնեք, որ բոլորը պատկանում են կամ գերմանացիների, կամ ֆրանսիացիների, կամ հույների: Սոցա ձեռքումն են մեր երկրի ամենահարուստ նահանգների — Թիֆլիսի ու Գանձակի պղնձի, արծաթի, կապարի հանքերը: Միակ մխիթարական բացառությունը այս կողմից կազմում է «Товарищество Коварского завода» անունով ընկերությունը, որ բաղկացած է հայերից — պ.պ. Կար. Մութաֆյանից, Ալ. Մելիք-Ազարյանից, Բաղ. Տեր-Միքայելյանից և երկու եղբայր Խոջամիրյաններից: Այս ընկերությունը Գանձակի նահանգի Զանգեզուր գավառի Գերուսի գյուղից 40 վերստ հեռու ունի պղինձ հալելու մի գործարան: Ներկայումս այդ գործարանը տարեկան արդյունագործում է մոտ 10 հազար փութ պղինձ, որ, ինչպես պատմում են, հռչակված է յուր մաքրությամբ և փափկությամբ: Ցուցահանդեսում դրված են ընկերության հանքի նմուշները և գործարանում շինված զանազան ամանների տեսակները: Վերջինները ամբողջ բաժանմունքում միակն են իրանց տեսակում, մնացյալը հողախառն հանքերի բնական կտորներն են:

Գանձակի, Թիֆլիսի և Քութաիսի նահանգների պղնձի, կապարի, ծծումբի, արծաթի և մինչև անգամ ոսկու հանքերի նմուշները բռնում են ամենագլխավոր տեղը: Այնուհետև աչքի են ընկնում Երևանի նահանգի, Ախալքալաքի, Ղազախի, Դերբենդի և Ալգեթի զանազան տեսակ հասարակ, գույնզգույն քարերի, քարավազների և մարմարիոնների տեսակները: Ուշադրություն են դարձնում Երևանի ասպիդիան կոչված մոխրագույն, մեխակագույն և սևագույն փայլուն, ամուր քարերի կտորները: Ասպիդիան քարը դեռ մինչև այժմ ոչ մի բանի համար չէ գործածվում...

Բաժանմունքի մյուս կողմում, առանձին սեղանների վրա, դրված են Շաբուրյանի ածխահանքի մի ահագին կտոր ածխաքարը, հետո Կողբի աղի նմուշները և Կաղզվանի բյուրեղանման, փայլուն և թափանցիկ աղի կտորները: Կան և այդ աղից շինած, առանձին պահարանի մեջ դարսած, զանազան տնային մանր-մունր իրեր, որ ցույց են տալիս աղի ամրությունը և մաքրությունը: Միևնույն շարքում, մի այլ սեղանի վրա, դարսված են բազմաթիվ շիշեր, որ պարունակում են Բաքվի, Կուբանի և Քութաիսի հանքային յուղերի տեսակներ:

Աչքի են ընկնում պատից քարշ արած մեծ քարտեզները, որոնցից մեկը ցույց է տալիս մեր երկրի ուսումնասիրված կողմերի հանքատեղերը, հետո Սիմենսի ներկայացրած մեծադիր լուսանկարները և մակարդակները յուր սեփական հանքերի: Կան և մի քանի ուշադրության արժանի գույնզգույն նկարներ ավազից շինած: Մի առանձին սեղանի վրա դրված են մոտ տասն հատոր մասնագիտական գրքեր Կովկասի երկրախոսության վերաբերմամբ:

Այս են ցուցահանդեսի հանքային բաժնի հետաքրքրական առարկաները: Դառնանք այժմ տնային արդյունաբերության բաժնին, որ մեզ համար ավելի ուսումնասիրելի է:

Ցուցահանդեսի առթիվ մեր գրած մի հոդվածում արդեն ասել ենք, որ Կովկասում տնային արդյունաբերությունը վայելում է տիրապետող դրություն առայժմ, քանի որ մեքենայական արդյունաբերությունը անզարգացած է: Հիրավի, ով փոքրիշատե ծանոթ է մեր երկրի տնտեսական դրությանը գեթ գրականական աղբյուրներից, նորա համար մեր ասածը անհերքելի է: Մի կողմ թողնելով քաղաքային արհեստները, որ նշանավոր դեր են կատարում մեր տնտեսական վիճակի վերաբերմամբ, գյուղական ազգաբնակության եկամուտի գլխավոր աղբյուրներից մեկը` տնային արդյունաբերությունն է: Կովկասի գյուղացին, բացի յուր ընտանիքին անհրաժեշտ պարագաներ մատակարարելուց, վաճառահանում է յուր ձեռագործը և ուրիշ տեղեր: Կան մինչև անգամ այնպիսի գյուղեր, որոնց բնակիչները գրեթե բացառապես պարապած են միևնույն արհեստով և նորանով են ապրում: Փաստեր շատ կան, հիշենք նոցանից միայն մի քանիսը:

Շամախու գավառի Լահիջ թրքաբնակ գյուղը հատկապես պարապած է պղնձագործությամբ և ամբողջ գավառին, նույնիսկ մասամբ նահանգին, նա է մատակարարում տնային պղնձեղեն ամաններ: Նույն գավառի մի այլ գյուղ, որի անունը, եթե չենք սխալվում, Ղաբալա է, մատակարարում է գավառին ոսկորե կոթով դանակներ և ածելիներ: Ղուբայի գավառում չորս գյուղեր — Վերին և Ստորին Չիլի, Իդրիսի և Սումաղովա, մեծ քանակությամբ գորգեր ու փալասներ են պատրաստում և վաճառահանում Բաքվի նահանգի ամեն կողմերը:

Նույն գավառի Զյուգրցամլի, Դերք և Բուդուղ գյուղերը ամբողջ նահանգին տալիս են բրդե զանազան շալեր (մահուդ)` հագուստի համար: Դարձյալ նույն գավառի Ենգիքենդ, Մյուգյուչ և Իսպիկ գյուղերը շինում են տարեկան 150 հազար խեցեղեն ամաններ12:

Այս է բուն տնային արդյունաբերություն ասած բանը, և կրկնում ենք, քանի որ մեքենայական սիստեմը տարածված չէ, նա նշանավոր տեղ է բռնում մեր ժողովրդի կյանքում: Իսկ երբ կզարգանա խոշոր արդյունաբերությունը, այն ժամանակ բնականաբար տնայինը կկորցնի յուր նշանակությունը և մարդկային անզեն ձեռքը կհպատակվի մեքենաների զորության: Արդեն այժմ իսկ կարելի է նշմարել այդ ապագա անհավասար մրցման նշանները տնտեսական այն ասպարեզներում, ուր մուտք են գործել շոգին ու մեքենան: Օրինակ, քանի որ Ապշերոնյան թերակղզում չկային նավթանցք-խողովակներ (нефтепроводы), նավթը Բալախանիի և Սաբունչիի հանքերից մինչև գործարանները տանում էին հասարակ սայլերով: Այդ նավթակիր սայլերը պատրաստվում էին Ղուբայի գավառի Ղուշչի և Չիչի գյուղերում, ուր տարեկան շինվում էր մոտ 8000 սայլ և յուրաքանչյուրը վաճառվում, միջին հաշվով, 13 ռուբլով: Դա ընդամենը 225 տնից բաղկացած երկու գյուղերի համար մի ահագին արդյունաբերություն էր:

Այժմ, երբ ևս նավթը արդեն շոգիի ուժով է տեղափոխվում գործարանները, հիշյալ գյուղերի արդյունաբերությունը քսան անգամ պակասել է, որ ասել է շուտով միանգամայն կսպառվի: Ահա թե ինչ է անում խոշոր արդյունաբերությունը, երբ նա զարգացած է մի որևէ ճյուղում, այնտեղ տնայինը պիտի անհետանա:

Բայց առայժմ որ նա տկար է` տնայինը տակավին գոյություն ունե յուր զանազան տեսակներով: Կովկասյան ցուցահանդեսում ներկայացված իրերից շատերը գեղեցիկ ապացույց են մեր ասածին: Արժե միայն ուշադրություն դարձնել, և այցելուն կտեսնե այստեղ զուտ տնային արդյունաբերության նմուշներ, թեև, պիտի խոստովանել, ոչ լիակատար: Վերոհիշյալ Լահիջ գյուղի պղնձեղենների տեսակներից կան մի քանի ափսեներ, կաթսաներ և այլն, ի միջի այլոց, և մի բավական հաջող շինված սամովար, իսկ Լահիջ գյուղը, ինչպես ասացինք, զուտ տնային արդյունաբերությամբ է պարապում:

Սակայն, մի քանի օր շարունակ այցելելով այդ բաժանմունքը, մենք նկատեցինք, որ ցուցահանդեսի վարչությունը գլխավորապես ուշադրություն է դարձրել քաղաքներում և մանավանդ Թիֆլիսում գործադրվող արհեստների վրա, ուստի մասնակցողների մի մասը քաղաքային արհեստավորներ են: Դա շատ բնական է, որովհետև քաղաքներից մեծ բան ստանալը ավելի դյուրին է եղել, քան հեռավոր գյուղերից: Բայց չնայելով սորան, ցուցահանդեսի այս բաժանմունքը շատ հարուստ պիտի համարել և խիստ հետաքրքրական մանավանդ հայ այցելուի համար: Հայ արհեստավորների ձեռագործները այդտեղ թե քանակության և թե հատկության կողմից առաջին տեղը բռնելով, միանգամայն նսեմացնում են մյուսներին, և երբ մարդ այդ բաժանմունքը տեսնում է, ակամա կարծում է, թե ցուցահանդեսը հայկական է և ոչ Կովկասյան:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 28.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Թվել մի առ մի բոլոր արծաթյա, պղնձյա և ոսկյա շքեղ ձեռագործները — անկարելի է, ուստի հիշենք միայն ամենագլխավորը: Թիֆլիսի արծաթագործ պ. պ. Սիրունյանը, Մելիքսեթբեկյանը և ուրիշ շատերը ներկայացրել են արծաթյա և ոսկյա այնպիսի նուրբ և գեղեցիկ առարկաներ, որ ակամա գրավում են մարդու ուշքը և հիացնում իրանց շքեղությամբ: Այստեղ երևում է հայ արհեստավորների անհուն համբերությունը, խորին հմտությունը և բնածին տաղանդ ճաշակը: Բավական է հիշել, որ Սիրունյանի ներկայացրած փնջաձև արծաթյա անոթը պաքսիմատի համար բաղկացած է մոտ հինգ հազար կտորներից, որոնց նա միացրել է դժոխային համբերությամբ և կազմել ծաղկանման գեղեցիկ հյուսվածքներից մի հիանալի շինվածք: Պակաս հիանալի չեն և մյուս արհեստավորների արծաթազարդ կուլաները, «հազարափեշաները» արծաթյա և ոսկյա աշտանակները, շքեղ գոտիները, փողամանները, կոճակները, շրջանակները, ծխաքարշները և այլն:

Բայց մենք միջոց չունինք մի առ մի թվելու այն բոլոր առարկաները, որ ներկայացրել են հայ արհեստավորները, և որոնք միմյանցից սիրուն են, շքեղ և նուրբ: Ահա այստեղ ևեթ գործում է արծաթե ժապավեններ հյուսող թիֆլիսաբնակ Արաֆելյանը` յուր հնարած մեքենայի վրա, որով հեշտ կերպով և արագությամբ նա մետաքսի թելը ոլորում է արծաթե թելի հետ, — մի գործ, որ ուրիշ տեղերում մեր արհեստավորները կատարում են շատ հին եղանակով և մեծ դժվարությամբ:

Գեղեցիկ են նույնպես և վաճառական Տեր-Նիկողոսյանի արհեստանոցից դուրս եկած ակնեղեններով զարդարած ոսկե ապարանջանները, գնդասեղները, քորոցները և այլն: Միայն պ. Տեր-Նիկողոսյանը լավ կաներ, որ արհեստավորի անունն էլ երևան հաներ…

Այս բաժանմունքումն է գտնվում և այն ինքնաշարժ օրորոցի կաղապարը, որի մասին անցյալ անգամ ակնարկեցինք: Այս հնարքը պատկանում է ալեքսանդրապոլցի երիտասարդ արհեստավոր Զոհրաբ Միրզոյանին: Միրզոյանը օրորոց շինած է եղել իսկական մեծությամբ, բայց գավառապետը չէ ընդունել, առարկելով, թե Թիֆլիս ուղարկելը դժվար է: Հայ արհեստավորը ստիպված է եղել իսկականի փոխարեն ուղարկել նորա փոքրիկ կաղապարը, որով և մասամբ դատապարտել է յուր հնարքը այցելուների անուշադրությանը:

Հայերից հետո արծաթագործության մեջ աչքի են ընկնում լեռնաբնակ լեզգիների ձեռագործները: Մի առանձին պահարանի մեջ դարսված են փղոսկրյա ու հասարակ, ոսկենկար պատյաններով զենքեր, կոճակներ, ծխաքարշներ և ուրիշ առարկաներ, ի միջի այլոց, և մի շատ գեղեցիկ հովհար, նույնպես փղոսկրյա, որի գինը նշանակված է 120 ռուբլի: Նույն պահարանում կան և ծիրանի փայտից շինված թանաքամաններ, պնակներ, ծխախոտամաններ, մոխրամաններ, զարդարված մետաղյա նկարներով: Դրսում նստած է մի լեզգի արհեստավոր և ի տես այցելուների գործում է այդպիսի բաներ:

Ուշադրության արժանի է վրացի պ. Յասոն Բախտաձեի հնարած «բաժանող մեքենան», որով ամենայն ճշտությամբ կարելի է զանազան չափեր շինել` մի մետաղից մինչև 1/256 դյույմ: Որքան համբերություն: Մնացյալ արհեստագործական ինքնուրույն բերքերից արժե հիշել Հենեի էլեկտրական ժամացույցը, Տոլլեի արհեստանոցի ներկայացրած կանացի շքեղ զգեստը, Կոպպեի դաշնամուրները: Այս բոլորը Թիֆլիսում շինված բաներ են:

Դաղստանից, Քութաիսի և Գանձակի նահանգներից և ուրիշ գավառներից ներկայացրած բրդեղեն գործվածքների մեջ կան մի քանի նուրբ կտորներ: Առանձին ուշադրության արժանի է մի լեզգուհու ուղտի բրդից գործած գեղեցիկ, նուրբ շալը, որ արժե 150 ռուբլի: Գորգերի, սիմաղների և կապերտների մեջ կան և շատ սիրունները: Կան և Պարսկաստանի գորգեր, որ մեր կարծիքով միանգամայն ավելորդ են, քանի որ հանդեսը Կովկասյան է: Նույնպես չգիտենք ինչ իրավունքով այստեղ բուն է դրել Վոլոգոդսկ նահանգից մի չարչի և վաճառում է եղջյուրներից շինած զանազան առարկաներ:

Գյուղական կյանքով հետաքրքրվողները մեր նկարագրած բաժանմունքում կարող են տեսնել Կովկասի զանազան ազգություններին և ցեղերին պատկանող գյուղացիների տնային կահ-կարասիք, գործիքների և հագուստեղենների օրինակներ, նույնպես և Երևանի նահանգի և Վրաստանի խեցեղեն ամաններ:

Այս կողմից, պետք է ասել, որ բաժանմունքը շատ հարուստ է:

Գեղարվեստական բաժնի բացակայության պատճառով, տնային արդյունաբերության բաժնումն են դրված տաղանդավոր անդրիագործ պ. Խադարովիչի երեք հատ գեղեցիկ պղնձաձույլ անդրիները:

Պ. Խադարովիչը ինքը լեհացի է, շատ վաղուց յուր բնակությունը հաստատած Թիֆլիսում: Այս տարի նա յուր ձեռագործի մի քանի օրինակները ուղարկել է Փարիզի աշխարհահանդեսը,

Գեղարվեստական մասին կարելի է վերաբերել նույնպես և պ. Դանիել Ղազյանի ներկայացրած յոթ հատ փայտյա նկարները — Էջմիածին, Ոգի Հայաստանի, Վենետիկ և այլն: Պ. Ղազյանն ինքնուս է, նա շինում է նույնպես և կիսարձաններ գիպսից: Յուր ներկայացրած պատկերներից մեկը նա մտադիր է նվիրել Թիֆլիսի Գայանյան դպրոցին` ցուցահանդեսը վերջանալուց հետո:

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆՈՒՆ

Դու ասպարեզ եկար այն ժամանակ, երբ նոր միայն հայի խավար հորիզոնի վրա նշմարվում էր լուսո շողքը:

Դու ասացիր, ես կզորեղացնեմ այդ լույսը, մի կողմից մղելով դեպի նա իմ մայրենի ժողովրդին, մյուս կողմից ամուր ձեռքով բարձրացնելով այդ սրբազան լուսո աշտանակը:

Իրավունք ունեիր, որովհետև ազգը վաղուց էր սպասում այդ ձեռքին:

Բայց ի՞նչն էր քո ամենահզոր զենքը — արդյոք միայն լո՞ւյսը, համոզմո՞ւնքը, գրելու ձի՞րքը: Ոչ. միայն դու ժամանակի ծնունդն էիր և քո ժողովրդի հարազատ զավակը:

Քո մեջ մարմնացած էր դարավոր բողոքը մի ազգի, որ իր ճակատագրի դեմ շատ բան ուներ ասելու: Եվ դու կոչված էիր նրա նվիրական զգացմանց կենդանի թարգմանը լինելու:

Այդ էր քո զորության բուն հիմքը: Դու խիստ էիր խավարի դեմ կռվելում, և ուրիշ կերպ չէր կարող լինել: Քո սիրտը և հոգին թելադրում էր քեզ, թե միայն ուժգին հարվածներով կարելի է հաղթել թշնամուն:

Դու խոսում էիր թունավոր լեզվով, որովհետև այդ թույնը միայն կարող էր ոչնչացնել ամբոխի բարոյական աղտեղությունները:

Դառն էր քեզ համար այդ կռիվը, բայց և հաճելի: Քո գրչի ծայրը ամեն անգամ թաթախում էիր քո սրտի արյունում և այնպես հրապարակ դուրս գալիս:

Պարտքի համար պատերազմող զինվորը կռվում է սառնասիրտ, նա միայն զգում է, որ իր պարտքն է կատարում: Կոչումով զինվորը կռվում է կատաղի կերպով, առանց ետ նայելու, առանց իր հարվածները համարելու, առանց կոտորածների թիվը արձանագրելու: Դու կոչումով զինվոր էիր, սակայն և պարտքի զգացմունքով ևս տոգորված:

Երբ կռվում էիր, չէիր մտածում հաղթությանդ փոխարեն ստանալիք պարգևների մասին, ինչպես պարտքի համար կռվող զինվորը: Ոչ, հարվածելը քո հոգու և սրտի պահանջն էր:

Դու համաշխարհային աստղ, անզուգական հանճար չէիր, բայց լավ ճանաչեցիր ժողովրդի գրությունը և արեցիր այն, ինչ որ պահանջում էր ժամանակը: Ահա ինչու քո անունը պետք է հայոց անմահների դասը մտնե և պատմության մեջ գրավի նախանձելի տողեր:

Կանցնեն տարիներ, կանցնեն կրքերը, հուզմունքները, չափազանցությունները, և ապագա սերունդն ավելի գիտակցաբար կգնահատի քեզ, քան թե մենք: Բայց որքան խիստ լինի քո քննադատը, նա չէ կարող քո երկար տարիների աշխատության մեջ չգտնել բուն գոհարը և իր արժանավոր տեղը տալ ազգի թանգարանում:

Բախտավոր էիր, որ մեռար փառքիդ գագաթնակետին հասած: Շատերն են իրանց կենդանության ժամանակ մահանում: Ճակատագրիդ աստղը քեզ ապահովեց այդ կենդանի մահացումից:

Թող մենք ողբանք, որ առայժմ քեզ փոխարինողը չունենք ասպարիզում: Սակայն ապագայի վրա խորին հավատ ունեցողը երբեք չպիտի հուսահատվի: Ժամանակը ինքը միշտ առաջ կբերի քեզ նման ժողովրդի կարիքներին համապատասխան գործիչներ:

Քո կյանքի վերջին տարիները մի խրատական փաստ է քո հաջորդների համար: Հայ ժողովուրդը քեզանով ջնջեց իր ճակատից ապերախտության այն կնիքը, որ շատերն էին դրոշմում այնտեղ: Նա, քո գործերը գնահատելով, առատ ձեռքով ապացուցեց, որ որքան նա ժլատ է, այնքան էլ երբեմն առատաձեռն է դեպի իր մտավոր աշխատավորները: Թող միայն այդ աշխատավորները գործեն ազնվաբար, անշահախնդիր հոգով և անշեղ համոզմունքներով, ինչպես դու գորրծեցիր...

Դա մի այնպիսի փաստ է, որ ընդունակ է ոգևորել, նույնիսկ, ամենաերկչոտներին:

Եվ այսօր նույն փաստը արտադրող ժողովուրդը գալիս է վշտացած սրտով, սակայն ապագայի մասին լի հույսերով` տալ քեզ իր վերջին և ամենաբարձր հարգանքը:

Ահա ինչու այն հազարավոր երիտասարդները, որ այսօր քո նվիրական դիակը իրանց ուսերի վրա տանում են քո հավիտենական ապաստարանը, պետք է իրանց հոգու խորքում ավելի ամրացնեն հավատը դեպի բարձր մարդասիրական գաղափարների հաղթությունը: Գիտակցաբար նրանք քեզ շրջապատեցին երկար տարիներ, որովհետև նրանց դեպի քեզ մղող զգացումները գիտակցական էին: Եվ հենց այդ գիտակցականությունը կլինի այսուհետև էլ նրա բարոյական գլխավոր հենարանը և քեզ արժանավոր կերպով գնահատելու աղբյուրը...

Թող միայն քո հոգին միշտ հսկե նրանց գործերի վրա...

ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ

Նա մարդ էր:

Շեքսպիր

Այժմ, երբ հանուգցյալ Գրիգոր Արծրունու մարմինը դեռևս չի հանձնված հողին, երբ դեռևս թարմ է այն տպավորությունը, որ նրա կորուստը թողեց հասարակության վրա, ժամանակը չէ քննադատական, մանրամասն վերլուծության ենթարկել նրա գործունեությունը: Դա ապագայի գործն է, և միայն մենք չէ, որ կզբաղվենք դրանով: Մեզ համար առայժմ կարևոր են նրա կյանքի և գործունեության այն խոշոր փաստերը, որոնք, մեր կարծիքով, չափազանց ուսանելի են յուրաքանչյուրի համար, ով ուզում է իրեն նվիրել հարազատ հասարակության բարձր շահերին: Ահա այդ փաստերի վրա էլ մենք կանգ կառնենք ներկա ակնարկում:

Որպեսզի ճիշտ գնահատենք այն ծառայությունները, որոնք Արծրունին մատուցել է իր ազգին, անհրաժեշտ է թեկուզ մի թռուցիկ հայացք նետել ռուսահայերի հասարակական կյանքի այն ժամանակաշրջանի վրա, երբ Արծրունին մուտք գործեց հրապարակախոսական ասպարեզ:

Դա վաթսունական թվականների վերջն էր և յոթանասնական թվականների սկիզբը, մի ժամանակ, երբ հայերի մեջ դեռևս գոյություն ունեին բավական աղոտ պատկերացումներ հասարակական կյանքի մասին ընդհանրապես, և լրագրության ու հրապարակախոսության մասին` մասնավորապես: Դրանից ոչ շատ առաջ հիսնական թվականների գործիչների առաջին, թեև ուժգին բարոյական հարվածներից արթնացած հասարակական ինքնագիտակցությունը, թվում էր, թե նորից սկսել էր սուզվել քնի մեջ այն բանից հետո, երբ ասպարեզից հեռացան վիպասան Աբովյանը, բանաստեղծ-հրապարակախոս Նալբանդյանցը և պրոֆեսոր Նազարյանցը: Սրանցից առաջինը անհայտ կորավ, երկրորդը անողորմ թոքախտի զոհը դարձավ, երրորդը հուսահատված, դեռևս կենդանության օրոք, վայր դրեց գրիչը: Նրանք գործունեության ասպարեզը թողեցին այնպիսի մարդկանց, որոնք թեև մասամբ զինված էին եվրոպական գիտելիքներով, բայց բավական հեռու էին հասարակական մտքի ղեկավարների իրական խնդիրներն իմանալուց: Դրանք այնպիսի մարդիկ էին, որ դաստիարակված էին իրենց դարն ապրած սկզբունքներով, մարդիկ, որ քարոզում էին, թե հայերի համար կրոնական նեղ շահերից դուրս փրկություն լինել չի կարող, որ հայերի առաջավոր մասի բոլոր ջանքերը պետք է նվիրվեն եկեղեցու անկախությունը պահելու գործին...

Ճիշտ է, երբեմն հնչում էին նաև առանձին ձայներ հօգուտ այլ սկզբունքների, հօգուտ հայերի ավելի էական պահանջների, բայց այդ ձայները դեռևս այնքան թույլ էին, որ հնապաշտների ձայների ընդհանուր բազմության միջից հազիվ էին հասնում հասարակությանը:

Բայց և այնպես դա մի կենդանի բողոք էր ընդդեմ արմատացած պահպանողականության, որը հավասարապես տեղ էր գտել այն ժամանակվա գրեթե բոլոր կարևոր պարբերական օրգաններում: Երիտասարդությունը, որ դաստիարակվել էր համամարդկային գաղափարներով և Պատկանյանի երգերով էր ոգևորված, չէր կարող հաշտվել հասարակության այդպիսի դրության հետ: Նա ձգտում էր վերջնականապես հաղթահարել այն դարավոր պատնեշը, որը անջատում էր այդ հասարակությունը եվրոպական կուլտուրայից: Իսկ այդ պատնեշը դեռևս ամուր էր և հենվում էր, մի կողմից, ղեկավարողների սնահավատության ու նախապաշարումների, մյուս կողմից` ղեկավարվողների բարոյական կուրության և մտավոր թուլության վրա:

Հնապաշտության դեմ հաջողությամբ պայքարելու համար երիտասարդությունը պետք է համախմբվեր և պայքար մղեր ընդհանուր ուժերով: Իսկ դրա համար անհրաժեշտ էր մի մարդ, որ ունենար հաստատորեն ամրապնդված հայացքներ, կամքի մեծ ուժ, մի խոսքով անհրաժեշտ էր մի զորավար, որը այս ու այնտեղ ցրված մարտիկների առջև հայտնվեր որպես իր ուժերին վստահ ղեկավար:

Հենց այդպիսի մարդ պետք է դառնար Գրիգոր Արծրունին: Դա զգացվում էր ավելի վաղ շրջանում, երբ նա դեռևս գտնվում էր հայրենիքից հեռու:

Նա քսան տարեկան պատանի էր, Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտետի ուսանող, երբ առաջին անգամ հայտնվեց հրապարակախոսական ասպարեզում:

«Մեղու Հայաստանի» կրոնական — պահպանողական թերթում և «Հայկական աշխարհ» անգույն հանդեսում տպագրվում են Արծրունու հրապարակախոսական փորձերը: Առաջին իսկ հոդվածներից հեղինակի մեջ նկատվում է հրապարակախոսական տաղանդի առկայծ և հասարակական գործչի առջև դրված իսկական խնդիրների ճիշտ ըմբռնում:

Ապշեցուցիչ է Արծրունու հայացքների խիզախությունը նույնիսկ նրա գործունեության այդ ամենավաղ տարիներին: Այդտեղ հանձին նրա երևում է մի մարդ, որը ոչ միայն խորապես համոզված է և անսասան կերպով հավատում է իր ասածներին, այլև որն իր առաջ խնդիր է դրել առանց երկբայությունների, ուղղակի ասել իր ազգին ամենադառը ճշմարտությունները, որպիսիք ազգը իր մասին մինչ այդ երբեք չէր լսել նույնիսկ իր թշնամիներից: Արծրունին իր առաջին իսկ քայլերից հանդես է գալիս, մի կողմից, որպես հասարակական արատների դաժան մերկացնող, մյուս կողմից` որպես նորագույն գաղափարների ջերմ գործակից:

Արծրունին սկսում է նրանով, որ խստորեն դնում է հայ երիտասարդության ազգային դաստիարակության հարցը, խարազանում է այդ դաստիարակության վատ կողմերը: Նա մռայլ պատկերներով է նկարագրում հայ կնոջ բարոյական ստրկությունը և եռանդուն նորարարի ամբողջ կրքոտությամբ հարձակվում է ընտանիքի բռնապետական հիմունքների վրա` պահանջելով կնոջ անկախությունը: Նա գրում է աշխատանքի մասին և քարոզում, որ աշխատանքն անհրաժեշտ է անխտիր բոլորի համար, նա ապացուցում է, ոբ միայն հասարակության բոլոր խավերին պատկանող առանձին մարդկանց անընդհատ աշխատանքի շնորհիվ է, որ հասարակությունը կարող է հասնել երջանկության ու բարօրության: Նա դնում է Կովկասյան երկրամասի տնտեսական տխուր վիճակի և մեզ մոտ առևտրաարդյունաբերական կուլտուրայի լիակատար բացակայության հարցերը` այդ կուլտուրան համարելով բնակչության բարոյական և մտավոր առաջընթացի անհրաժեշտ տարրը: Ելնելով այդ սկզբունքից` նա քարոզում է Կովկասում հատուկ ընկերություններ հիմնելու միտքը, ընկերություններ, որոնց նպատակը կլիներ նյութապես օգնել այն չունևորներին, որոնք ցանկանում են կրթություն ստանալ գիտության այն բոլոր ճյուղերի ուղղությամբ, որոնք կարող են գործնական կիրառություն գտնել երկրամասում:

Կասկած չկա, որ այստեղ երիտասարդ հրապարակախոսի վրա նկատվում է վաթսունական թվականների ռուս գործիչների հումանիստական գաղափարների ազդեցությունը, գործիչներ, որոնք, ի դեպ ասած, խոշոր հետք են թողել ընդհանրապես հայ ամբողջ գրականության մեջ: Եվ ինչպես կարող էին այդ գաղափարները խորթ մնալ այն ժամանակվա հայ երիտասարդության համար, երբ նրանք լայն հոսանքով սկիզբ էին առնում ոչ միայն այն կենտրոններից, ուր գլխավորապես համախմբված էր գիտելիքների ու լույսի ծարավ այդ երիտասարդությունը, այլև այն միջավայրից, որի հետ միշտ շփվում էին այդ երիտասարդության խոշորագույն ներկայացուցիչները: Հայ հրապարակախոսության մեջ այդ գաղափարների ամենափայլուն արտահայտիչը Նալբանդյանն էր, իոկ նրան հետևեցին շատերը:

Ինչ վերաբերում է Արծրունուն, ապա տվյալ դեպքում նա չդարձավ ոչ Նալբանդյանի, ոչ էլ ուրիշների կույր հետևորդը: Ո՛չ: Ինչ էլ նա ասեր և ինչպես էլ որ ասեր, միշտ հանդես էր բերում իր հայացքների ինքնատիպությունը:

Հիվանդության պատճառով երկրորդ կուրսից թողնելով Պետերբուրգի համալսարանը` Արծրունին ժամանակավորապես ընդհատում է պարապմունքները և մեկնում Նիցց` առողջությունը վերականգնելու նպատակով: Որոշ ժամանակ անց նա մեկնում է Շվեյցարիա և նոր ուժերով շարունակում ուսումը նախ Ցյուրիխի, ապա Ժնևի համալսարաններում` լսելով դասախոսություններ քաղաքականության և քաղաքատնտեսության վերաբերյալ: Ապա երկու տարի անց նա մեկնում է Գերմանիա և ընդունվում Հեյդելբերգի համալսարանը որպես ուսանող: Երկու տարի մնալով այստեղ` Արծրունին ավարտում է ուսման լրիվ դասընթացը և ստանում փիլիսոփայության դոկտորի դիպլոմ:

Այն ժամանակվա, ինչպես և ներկայիս հայ երիտասարդության համար որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունից դիպլոմ ստանալը նրա գիտական կրթության վերջնական նպատակն է: Ավելի առաջ նա այլևս չի գնում, գիտությունները նրան էլ չեն հետաքրքրում, որովհետև նա իրեն համարում է գիտության բոլոր խորիմաստությունների գիտակ: Մենք այս փաստը նշում ենք այն պատճառով, որ հետագայում Արծրունին բազմիցս հարձակվում է բարձրագույն կրթություն ունեցող հայ մտավորականների վրա` երբեմն նրանց տալով շատ խիստ էպիտետներ, ինչպես` «կրթյալ անգետներ», «դիպլոմավոր բթամիտներ» և այլն:

Նա բոլոր հիմքերն ուներ հայ մտավորականության վրա այդպես հարձակվելու համար: «Ով սովորեցնում է ուրիշին, նա ինքն էլ անընդհատ պետք է սովորի: Պրոֆեսորների կողմից ստորագրված թղթի ողորմելի կտորը մեզ չի փրկի տգիտությունից, մենք պետք է գիտելիքներ ձեռք բերենք անկախ նրանից»:

Եվ այս նշանաբանին նա հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը:

Չբավարարվելով գերմանական կրթությամբ` Հեյդելբերգի համալսարանի դասընթացն ավարտելուց հետո Արծրունին մեկնում է Փարիզ` համաշխարհային մշակույթի այդ կենտրոնը, որպեսզի ավելի կատարելագործի իր իմացությունը գիտությունների բնագավառում: Բայց նա դրանով էլ չի բավարարվում, իմացության ծարավ նրա միտքը հանգիստ չի տալիս նրան, և Արծրունին, միառժամանակ անց, թողնելով Փարիզը` մեկնում է Վիեննա: Այստեղ մի ամբողջ ձմեռ նա իր համար սիրելի քաղաքատնտեսության վերաբերյալ լսում է այնպիսի հռչակավոր անձանց դասախոսությունները, ինչպիսիք են Շեֆլեն և Լորենց Շտեյնը: Դրա հետ միասին նա տեղի մխիթարյան գիտնականների ղեկավարությամբ ուսումնասիրում է գրաբարը և հարազատ ազգի պատմությունը, այդ ուսումնասիրությունը նա հետագայում շարունակում է Վենետիկի մխիթարյանների մոտ:

Այդ բոլոր գիտելիքները Արծրունին ձեռք էր բերում նախօրոք որոշված նպատակով. նա վճռել էր կյանքը նվիրել իր հայրենիքի հոգեկան շահերին և ուզում էր հասարակական գործունեության ասպարեզ դուրս գալ միանգամայն պատրաստված, իր ուժերի ներածին չափ կատարելապես զինված:

Այդպես ենք մենք տեսնում նրան, քսանյոթամյա այդ դյուրաբորբոք երիտասարդին, որ վերադարձել էր Թիֆլիս իր հոր մոտ: Այստեղ նա սկսեց իր իսկական հրապարակախոսական գործունեությունը և այստեղ նա անխոնջ կերպով աշխատեց ուղիղ քսան տարի: Արծրունու այդ բեղմնավոր գործունեության մասին մենք կխոսենք հաջորդ անգամ:

ԱԲԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աբգար Հովհաննիսյանն այն հազվագյուտ հայ գործիչներից էր, որոնց կորուստը ընդհանուրի կորուստն է: Իբրև անհատ նա այնպիսիներից էր, որի մահը զգալի կլիներ հայ հասարակությունից անհամեմատ բազմաթիվ և անհամեմատ բարձր կուլտուրական հասարակության համար:

Ներկա տողերը գրվում են շտապ, կորստի թարմ տպավորության տակ: Այսօր մենք չենք խոստանում մեր ընթերցողին տալ տաղանդավոր խմբագրի, փայլուն հռետորի և բազմակողմանի հասարակական գործիչի լիակատար կենդանագիրը: Մտադիր չենք մանավանդ քննադատության բովով անցկացնել նրա գործունեությունը: Երբ դեռ հանգուցյալի մերձավորների արցունքները չեն դադարել, երբ դեռ նրա գերեզմանի վրա հանգչող պսակների տերևները չեն թառամել, կարելի է մի՞թե սառն հոգով և անկողմնապահ քննադատել հայ գործչի երեսուն տարվա ընթացքում արածները: Ժամանակին մենք ևս հանգուցյալի դրական կողմերի հետ մատնացույց կանենք և բացասական կողմերը: Բայց այսօր դեռ վաղաժամ է: Հայ հասարակությունը դեռ ծանոթ չէ իր շնորհալի զավակի բազմակողմանի գործունեության հետ:

Այդ գործունեության ընդհանուր և անպաճույճ պատկերն է, որ ուզում ենք այս հոդվածով ներկայացնել «Լումա»-ի ընթերցողներին: Մենք կթվենք Աբգար Հովհաննիսյանի արածները և այս հասարակ ցուցակագիրն անգամ, կարծում ենք, բավական կլինի նույնիսկ նրա թշնամիներին համոզելու, թե որպիսի խոշոր գործչից զրկվեց հայ հասարակությունը: Թող ներկա համառոտ կենսագրությունը ապագա քննադատին ծառայի իբրև հում նյութ նրա անկողմնապահ ուսումնասիրության համար: Ավելին ասելու հավակնությունը առայժմ չունինք:

Աբգար Հովհաննիսյանը, որ վախճանվեց ներկա տարվա ապրիլի 15-ին Բաթումում և թաղվեց Թիֆլիսում նույն ամսի 20-ին, ծնվել է 1849 թվականի մայիսի 14-ին: Ասել է, նա մեռավ իր հասակի այն ժամանակամիջոցում, երբ տղամարդի խելքի կորովը դեռ ընկճված չի լինում և նրա բնավորությունը լիովին կազմակերպված է կյանքի երկարատև փորձառությունից,

Աբգաա Հովհաննիսյանը ծնվել է Թիֆլիսում, բայց նրա ցեղը ծագումն է առել Հին Ջուղայում: Հանգուցյալի հայրը իր ժամանակին Թիֆլիսի նշանավոր քաղաքացիներից մեկն էր, բժշկապետ Հարություն Հովհաննիսյանը: Մի շատ լուսամիտ և վերին աստիճանի զարգացած անձնավորություն, որ Թիֆլիսում շատ ազդեցիկ անհատ էր: Ինքնըստինքյան բժշկապետ Հարություն Հովհաննիսյանի կյանքը ներկայացնում է բավական հետաքրքրական պատկեր, որ բնորոշում է հայի բնական ձիրքերն, աշխատասիրությունը և անհատական եռանդը` իր համար կյանքի ասպարեզում ճանապարհ հարթելում:

Հին Ջուղայի մի նահապետական, ոչ հարուստ և ոչ իր ծագումով հայտնի ընտանիքի զավակ Հարությունը ութ տարեկան հասակում իր եղբոր` Հակոբի ձեռքով բերվում է Հին Նախիջևան: Այդ Հակոբը ծառայում էր Շերամազանյան եղբայրների առևտրական գործերում և հաճախ գնում էր Ռուսաստան: Ըմբռնելով իր կրտսեր եղբոր բնական ընդունակությունները, Հակոբը նրան իր հետ տանում է Մոսկվա և հանձնում Լազարյան ճեմարանին: Այստեղ Հարությունին չեն ընդունում տեղ չլինելու պատճառով: Հակոբը երեխային թողնում է Մոսկվայում և ինքը գալիս է Կովկաս: Հարությունի մասին տեղեկություն են տալիս Լազարյանին, և սա հրամայում է ուսումնածարավ մանկանը ընդունել ճեմարան:

Ավարտելով գիմնազիական կուրսը, Հարությունը փափագում է շարունակել ուսումը: Բայց այդ Ժամանակ Լազարյան ճեմարանից համալսարան մտնելու համար հարկավոր էին առանձին պատրաստություն, քննություն և, վերջապես, կապեր: Օգնության է հասնում ճեմարանի ուսուցիչ գերմանացի Շլեյխերը, որ շատ սիրում էր Հարությունին: Լինելով անորդի, գերմանացին որդեգրում է Հարությունին, պարապում է հետը և տալիս համալսարան: Ամբողջ ուսանողության Ժամանակ Հարությունը մնում է Շլեյխերի բարի ազդեցության տակ է նրա շնորհիվ է, որ հանգուցյալն այնպես ազատ տիրում էր գերմաներեն լեզվին: Ապագայում Շլեյխերը ընկնում է չքավորության մեջ, և Հարությունը նրան օգնում է մինչև մահ:

1843 թվին Հարությունը բժշկի վկայականով տեղափոխվում է Թիֆլիս և անմիջապես նշանակվում է քաղաքային հիվանդանոցի բժիշկ (младший ординатор) և նույն թվականին ամուսնանում է Եղիսաբեթ Ղուբալյանի հետ: 1857 թվին Հարություն Հովհաննիսյանը Պետերբուրգի բժշկական Ակադեմիայում տալիս է հաջողությամբ բժշկապետի քննություն և վերադառնում է Թիֆլիս: Այս անգամ նա իր գործունեությունը նվիրում է պետական պաշտոններին: Նա նշանակվում է Կովկասի բժշկական վարչության գլխավոր պաշտոնակատար, միևնույն ժամանակ, Կովկասի փոխարքա Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչն ընդունում է նրան իր մոտ անձնական բժշկի պաշտոնով: Մոտ տասնմեկ տարի ծառայելով այդ պաշտոններում, նա ծառայությունը թողնում է և սկսում է պարապել մասնավոր բժշկությամբ: 1886 թվին Հարություն Հովհաննիսյանը վախճանվում է և թաղվում Վերայի գերեզմանատանը:

Հանգուցյալ բժշկապետը, չնայելով իր պատասխանատու պաշտոններին, իրան հեռու չէր պահում հասարակական գործունեությունից: Նա երկար ժամանակ եղել է Ներսիսյան դպրանոցի հոգաբարձու, բժիշկ, երեցփոխան Մողնու եկեղեցու: Նրա դռները բաց էին հասարակական գործիչների համար, որոնց օգնում էր իր խորհուրդներով և կապերով: Նրա ամուսնու` Եղիսաբեթի, աջակցությամբ և նախագահությամբ հիմնվում է Գայանյան ուսումնարանը: Այդ կինը, որ հայտնի էր Թիֆլիսին իր բնական ընդունակություններով և աշխույժ բնավորությամբ, մեծ ազդեցություն է ունեցել Աբգարի վրա, որ հաճախ խոստովանում էր, թե իր ազգային ուղղությունը պարտական է մոր ազդեցությանը:

Բժշկապետ Հարություն Հովհաննիսյանը ազատ տիրում էր գրեթե բոլոր եվրոպական լեզուներին: Հին լեզուները — հունարեն և լատիներեն — նա գիտեր հիմնավորապես և ունի գրած մի ամբողջ դասախոսություն լատին լեզվով: Իր ուղղությամբ և ձգտումներով հանգուցյալը եվրոպացի էր: Ժիր և վառվռուն մարդ էր, որ իր խրոխտությամբ և համարձակությամբ գիտեր երկյուղ ներշնչել թշնամիներին և հարգանք` բարեկամներին:

Հայտնի բան է, որ մի այդպիսի անձնավորություն չէր կարող իր միակ արու զավակին չտալ ընտիր կրթություն, մանավանդ որ նյութական միջոցների պակասության մասին խոսք անգամ չէր կարող լինել:

Հանձնելով Աբգարին կարճ ժամանակով Գաբրիել Խատիսյանի պանսիոնը, շուտով նրան տեղափոխում են Պետերբուրգ: Այստեղ տասնմեկ տարեկան հասակում, այն է` 1860 թվականին, Աբգարը իր մերձավոր ազգական Մկրտիչ Սանասարյանի խնամքով մտնում է պ. Կարապետ Եղյանի պանսիոնը: Մանուկը շուտով արտահայտում է իր բնական ընդունակությունները, իր աշխույժ բնավորությունը, վառվռուն հոգին և գրավում է թե՛ իր ընկերների, թե՛ դասատուների և թե՛ մանավանդ պ. Եղյանի համակրությունը և դառնում է առաջին աշակերտը պանսիոնում: Չորս տարուց հետո պանսիոնը փակվում է: Աբգարը տեղափոխվում է մայրաքաղաքի 6-րդ գիմնազիան: Այստեղ նա մնում է ընդամենը երկու տարի: Նշանավոր բժիշկ Բոտկինը խորհուրդ է տալիս նրան հեռանալ հյուսիսից, որովհետև նրա մեջ թոքախտի նշաններ է գտնում: 1866 թվի ամառը Աբգարը վերադառնում է Թիֆլիս` նիհարած ու դեղնած: Բայց և այնպես նա կամենում է շարունակել ուսումը և մտնում է առաջին գիմնազիայի յոթերորդ դասարանը: Մի տարուց հետո ավարտելով ուսումը, նա ուղևորվում է Պետերբուրգ, հակառակ բժիշկների խորհրդին, և մտնում համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Սակայն այստեղ նա ուսանում է ընդամենը մի տարի: Նրա հոգին ձգտում է դեպի ավելի լուսավոր երկրներ: Նա գնում է Գերմանիա և սկսում է Լայպցիգում լսել նշանավոր պրոֆեսորների դասախոսությունները փիլիսոփայական գիտությունների մասին` մինչև 1872 թվականը: Այնուհետև նա վերադառնում է Թիֆլիս: Բայց նախքան որևէ պաշտոնի ձեռնարկելը գնում է Պետերբուրգ և ուսումնասիրում գործնական ֆինանսագիտություն, նույնիսկ հաշվապահություն: Ապա վերադառնում է Թիֆլիս և անմիջապես ընտրվում է առևտրական բանկի դիրեկտոր 24 տարեկան հասակում:

Այդ Ժամանակից ահա սկսվում է Աբգար Հովհաննիսյանի գործունեությունը:

Երիտասարդը, կենսախինդ, օժտված բնական բազմակողմանի ձիրքերով, նախանձելի արտաքինով, սրախոս և սրամիտ, զվարճախոս և ուրախ սեղանակից, բարի և առատաձեռն ընկեր, նա միանգամից գրավում է ընկերական շրջանների ուշադրությունը և դառնում Կովկասի մայրաքաղաքի բոլոր շրջանների և ազգությունների համար ցանկալի հյուր: Կյանքն ուրախ ժպտում է երջանիկ հատկությունների տեր երիտասարդին և լայն բաց է անում իր դռները նրա առջև: Մտավոր հարուստ պաշարի հետ Եվրոպայից բերած և գլխավորապես իր հոգուց բխած արտաքին արժանավորությունները — քաղաքավարությունը, սիրալիր վարմունքը, ուրիշների կարծիքները ուշադիր լսելու պատրաստակամությունը և համբերողամտությունը գրավում են ընդհանուր համակրություն:

Մենք շեշտում ենք Աբգար Հովհաննիսյանի այս արտաքին հատկությունները ոչ առանց պատճառի: Հայ Գործիչները, լինեն նրանք խմբագիրներ, հրապարակախոսներ, ուսուցիչներ թե ինչ, ընդհանուր առմամբ մի հատկություն ունեն, որ համենայն դեպս չեն կարող համակրելի համարվել: Նրանք անուշադիր են դեպի ընկերական կենցաղավարության տարրական վայելչության կանոնները: Իբրև ընկերական շրջանների անդամներ նրանք ձանձրալի են և անտանելի: Նրանք չգիտեն իրանց պահել հասարակության մեջ: Բավական է, որ մի քայլ հեռանան իրանց նեղ բնից և արդեն անզոր են, ինչպես թևերը կտրված թռչունները: Չենք ասում օտարազգիների մեջ, որոնցից այնքան հեռու են պահում իրանց, այլ նույնիսկ իրանց հայրենակիցների շրջանում չգիտեն պահպանել հասարակ մարդավարության կանոնները, եթե այդ շրջանը նրանց սովորական բարեկամներից չի բաղկացած: Անհամբերողամիտ, միակողմանի, զուրկ կանոնավոր խոսելու և վիճաբանելու ընդունակությունից, երբեմն անտեղի կոպիտ, երբեմն մանեկենի պես լուռ` նրանք ողորմելի տպավորություն են անում կողմնակի դիտողի վրա: Ով գիտե քաղաքավարի վարվել, վայելուչ հագնվել, մեղմ խոսել — սրանց աչքում «բուրժուա» է, մի բառ, որի իսկական նշանակությունը նրանք սխալ են ըմբռնում, քաղաքավարությունը շփոթելով բուրժուականության հետ:

Այս դեպքում, հարկավ, մեծ դեր է կատարում ընտանեկան կրթության պակասությունը: Մեր գործիչները շատ քիչ բացառությամբ ժողովրդի տգետ խավերից դուրս եկած մարդիկ են: Լավագույն դեպքում նրանք կարողանում են զարգացնել իրանց միտքը, իսկ կրթել իրանց բնավորությունը ավելորդ են համարում իրանց համար: Ահա ինչու շատ անգամ մի քիչ մտավոր պաշարի և տարրական զարգացման հետ հանդիպում ես անսահման գոռոզության և ամբարտավանության: Եվ այս ցավալի թերությունը բնականաբար ներգործում է մարդկանց ամբողջ գործունեության վրա: Այս է պատճառը, որ աշակերտը հայ ուսուցչի բերանից լսում է հազար տեսակի անվայել դարձվածներ, ընթերցողը հայ հրապարակախոսի գրվածքների մեջ հանդիպում է ամենակոպիտ փողոցային հիշոցների: Այս է պատճառը, որ հայ մամուլի բանակռիվը հայհոյանք է, հայ քննադատի քննադատությունը վիրավորանք, հայ ժողովների վիճաբանությունները` անձնական երկպառակություն:

Բնավորության կրթությունը ահագին ազդեցություն ունի մտքի արտադրությունների վրա: Ով ինքն իրան չգիտե կրթել, չի կարող ուրիշներին կրթել. ով չգիտե իր կրքերը զսպել, չունի իրավունք ուրիշների կրքերի մասին խոսելու, ով չգիտե իրան մարդավարի և վայելուչ պահել, չունի իրավունք հասարակության մեջ դուրս գալու: Կան որոշ օրենքներ, որոնց արհամարհելը համարվում է տգիտություն: Միայն հանճարներին է ներելի խախտել ընդունված պատշաճավորությունը: Բայց հանճարներն իսկ այնքան սովորական կարգ ու կանոնների դեմ չեն մեղանչում, որչափ մեր հասարակական գաճաճները: Ահա ինչու նրանք սիրելի չեն իրանց սովորական պարապմունքից դուրս, ահա ինչու նրանք ծիծաղ են հարուցանում իրանց համար քիչ թե շատ անսովոր շրջաններում :

Աբգար Հովհաննիսյանն իր հոգու ամբողջ կազմով իսկական հայ էր և հայ էլ մնաց մինչև մահ: Իր ցեղի արժանավորություների հետ ուներ և նրա թերությունները: Նա նույնպես հասարակ գերդաստանից էր և չէր կարող պարծենալ իր նախնիքների տիտղոսներով: Բայց իր կամքի ուժով և բնական ճաշակի նրբությամբ կարողացել էր կրթել իր բնավորությունը, հեռացնել իր հոգուց ասիական կոպտությունը և դառնալ հասարակության հաճելի անդամ:

Նա այն սակավաթիվ հայ գործիչներից էր, որոնք գիտեն, ինչպես ասում է ժողովուրդը, «սևերես» չմնալ օտարների առաջ: Ոչ ոք չգիտեր դեպքը պահանջելիս հայ անվան վարկն այնպես փայլուն ներկայացնել օտարների շրջանում, որպես նա: Նա ընդունակ էր քչից անգամ օգտվել զարմանալի վարպետությամբ:

Նրա բնավորությունը լուրջ էր, բայց ուրախ: Նրա վիճաբանության ձևը նուրբ էր, բայց և երբեմն թունավոր: Նա այն անձանցից չէր, որոնք տարրական միտք հայտնելու համար խորիմաստ փիլիսոփայի քղամիդ են հագնում և մի հասարակ գաղափար արծարծելիս բառի բուն իմաստով տանջվում են: Ընդհակառակը, նա ընդունակ էր շատ անգամ ամենալուրջ միտքն ամփոփել մի և որևէ կատակի կամ հեգնական դարձվածի մեջ: Նա խոսքի վարպետ էր և ուներ եվրոպական հռետորի բոլոր արժանավորությունները: Թիֆլիսի քաղաքային խորհրդատանը, որ կարող է պարծենալ շատախոս իրավասուներով, իր ավելի քան երեսնամյա գոյության ընթացքում հազիվ թե ունեցած է Աբգար Հովհաննիսյանի պես պերճախոս իրավասու: Նրա սրամիտ դարձվածները բերանից բերան էին անցնում և դառնում ընդհանուրի սեփականություն, ինչպես հաջող ստեղծագործված մի բանաստեղծություն: Եվ շատ անգամ նրա մի հանկարծակի արտասանած խոսքի մեջ լինում էր ավելի իմաստ, քան մի ուրիշ հռետորի երկար ճառի կամ մի որևէ ժուռնալիստի անվերջ հոդվածում: Այս էր պատճառը, որ նա ամենուրեք ընկերական շրջանի հոգին էր և կենդանությունը: Եվ իր ներկայությամբ նսեմացնում էր, հակառակ իր կամքի, իրանից շնորհալիներին անգամ:

Աբգար Հովհաննիսյանը կաբինետի աշխատավոր չէր, որ միայն մի որոշ գործով բավականանար և իր բոլոր ուԺերը նվիրեր գիտնական կամ զուտ գրականական գործունեության: Նա ծնված էր հասարակական բազմակողմանի գործունեության համար: Նա միշտ ձգտում էր դեպի կենդանի գործ: Ահա ինչու լինելով խմբագիր, նա չդարձավ լոկ խմբագիր կամ հրապարակախոս, ունենալով գրականական ճաշակ, չդարձավ գեղարվեստական գրող: Նա չդարձավ և սոսկ հայկական գործիչ, որովհետև հայ հասարակական կյանքի ասպարեզը նեղ էր նրա հարուստ ուժերի համար:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 29.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Բայց իր բոլոր գործողությունների մեջ մնաց հավատարիմ մի ոիոշ սկզբունքի. «Լինել օգտակար նախ և առաջ իմ ազգին», ահա նրա հավատամքը, որ և գործադրեց որքան կարող էր:

Արդեն իր գործունեության սկզբում, այն է` 1873 թվականին ջերմ փափագը իր ազգին ծառայելու, արտահայտում է գրականական ասպարեզում: Իր հաշվով նա հրատարակում է այդ թվականին մի շարք զուտ գրականական և մանկավարժական երկեր, ի միջի այլոց և Րաֆֆիի հայտնի, «Փունջ»-ը երկու հատորով, Շիլլերի «Վիլհելմ Տելլ»-ը Գ. Բարխուդարյանի թարգմանությամբ և Ստ. Բալասանյանի «Քերականությունը մայրենի լեզվի»:

Բայց սոսկ հրատարակչի գործը, հարկավ, չէր կարող գոհացնել Հովհաննիսյանի նման մի տաղանդավոր մարդու: Եվ ահա 1876 թվականի հուլիսի մեկից նա ձեռնարկում է մի գործ, որ շատերին այն ժամանակ հանդգնություն էր թվում: Նա սկսում է հրատարակել «Հյուսիսափայլ»-ից հետո առաջին գրականական հանդեսը` «Փորձ»-ը ավելի Եվրոպական ուղղությամբ: «Փորձ»-ը նախ լույս էր տեսնում երեք ամիսը մի անգամ և ապա, երկու տարի անցած, դառնում է կատարյալ ամսագիր:

Աբգար Հովհաննիսյանին շրջապատում են այն ժամանակվա բոլոր խոշոր տաղանդավոր գրականական ուժերը գրեթե առանց բացառության և «Փորձ»-ը հաջողվում է կատարելապես: Իբրև գլխավորապես գրականական հանդես, «Փորձ»-ը շատ քիչ է զբաղվում առօրյա հարցերով, բայց սրա փոխարեն տալիս է հայ գրականությանը մի շարք խոշոր գրականական թե ինքնուրույն և թե թարգմանական գործեր: Այստեղ են տպագրվում Պռոշյանցի, Ծերենցի և Պարոնյանի երկերը և Շեքսպիրի ու Շիլլերի մի քանի գործերը` Գ. Բարխուդարյանի թարգմանությամբ, Ստ. Բալասանյանի (Գրիչ) քննադատական լուրջ հոդվածները:

«Փորձ»-ի հրատարակությունից մի տարի առաջ Աբգարը ամուսնացած է լինում օր. Դարիա Քեթխուդյանի հետ, որ հարուստ օժիտի հետ բերում է և իր ընտիր ընտանեկան կրթությունը և հայ կնոջ լավագույն հատկությունները: Երիտասարդ զույգը բաց է անում իր հյուրասեր և հարուստ տան դռները հայ գրականական աշխատավորների համար` առանց հայացքների և ուղղությունների խտրության: Դա առաջին և վերջին գրականական սալոնն է լինում հայերի մեջ, ուր մտքերը շփվում են և ուր խոսակցության և հետաքրքրության առանցքը լինում է հայ գրականության բարգավաճումը:

Ոմանք իրանց միտքը կրթում և զգացումները նրբացնում են այդ միակ հայկական սալոնում: Հարկավ, շրջանի կենտրոնը և ոգին լինում է ինքը` Աբգար Հովհաննիսյանը, որ իր քաղաքագետ վարվողության շնորհիվ կարողանում է տարբեր ուղղությունների տեր մարդկանց մեջ հաշտություն պահպանել և ստիպել նրանց ծառայելու մի ընդհանուր բարոյական շահի — հայ գրականության զարգացման գաղափարին:

«Փորձ»-ը հայերի մեջ առաջին պարբերական հանդեսն էր, որ զգաց հայ գրողի աշխատանքը վարձատրելու պարտականությունը և իրագործեց: «Փորձ»-ին աշխատակցողները վարձատրվում էին, և այս է պատճառներից մեկը, որ նրա մեջ ամեն անցորդ խակ մտքի արտադրություններին տեղ չէր տրվում:

Դժբախտաբար, կարճ Ժամանակում ամբողջ հայությանը սիրելի դարձած հարուստ ամսագիրը հրատարակվեց ընդամենը 5 տարի: 1881 թվականին «Փորձ»-ը դադարեց: Պատճառը ոչ այնքան բաժանորդների սակավությունն էր — «Փորձ» -ը դադարեցնելիս ուներ մոտ 700 բաժանորդ — որքան ծախսերի շատությունը: Սկսելով լայն ծավալով, Աբգար Հովհաննիսյանը իր բնավորության շնորհիվ չի կարողանում ծախսերը կրճատել. մինչդեռ կրած դեֆիցիտը արդեն զգալի է դառնում նրա դրամական վիճակի համար:

«Փորձ»-ը դադարում է, բայց խմբագրի հոգին անհանգիստ է: Նա չի կարող ապրել առանց գրականական գործունեության: Քաղաքային խորհրդարանի եռանդուն իրավասուն, ընդունակ ֆինանսական գործիչը, գրեթե բոլոր հայ ընկերությունների անդամն ու նախագահը, Ներսիսյան դպրանոցի հոգեբարձուն, քաղաքային մի քանի հանձնաժողովների անդամն ու նախագահը, չնայելով իր բարդ գործունեության, ձգտում է դեպի գրականություն: Եվ ահա «Փորձ»-ի դադարումից մի տարի անցած իրավունք է ստանում հրատարակելու «Արձագանք» շաբաթաթերթը: Նորից հայ գրականության ընտիր ուժերը շրջապատում են Աբգար Հովհաննիսյանին, նորից նրա հյուրընկալ դռները բացվում են նրա առաջ:

«Փորձ»-ում Աբգար Հովհաննիսյանը կատարում էր գրեթե բացառապես խմբագրի դեր: Քննում էր, քննադատում էր և ուղղում ամսագրի մեջ տպվող երկերը: Իբրև գրականական ընտիր ճաշակի տեր, նա ցուցմունքներ էր անում հեղինակներին և շեշտում նրանց երկերի գեղարվեստական թերությունները: Նա էսթետիկ էր և գիտեր ըմբռնել իրան ներկայացված վեպերի, բանաստեղծությունների մեջ գեղեցիկը և խորշել գռեհիկից և կոպիտից: Այս դեպքում նա իր ժամանակակից հայ խմբագիրների մեջ մրցակից չուներ:

Իբրև հրապարակախոս` Աբգար Հովհաննիսյանը ասպարեզ է գալիս իսկապես «Արձագանք»-ի սկզբնավորությունից սկսած:

«Արձագանք»-ի այն ժամանակվա աշխատակիցները, որ «Փորձ»-ի աշխատակիցներն էին, շաբաթաթերթում գրելու նախապատրաստություն չունեին: Սովորած լինելով երկար մտածողության, նրանց համար դժվար էր շուտափույթ արծարծել օրվա անցողիկ խնդիրները և հասարակական հրատապ դեպքերը քննադատել: Միայն Ալեքսանդր Երիցյանն էր, որ արագ գրելու և մի շաբաթաթերթի համար կարևոր աջակիցը լինելու ձիրքն ուներ: Ուստի միառժամանակ շաբաթաթերթի խմբագրության կազմի փոխվելը, մինչև նոր և թարմ ուժերի երևան գալը, Աբգար Հովհաննիսյանը ստիպված էր շաբաթաթերթի հրապարակախոսական բաժնի ամբողջ ծանրությունն իր վրա ընդունել` աջակցությամբ Երիցյանի և Հարոյի:

Սակայն շուտով պարզվեց, որ խմբագիրն անհամեմատ ավելի սրամիտ ֆելիետոնիստ է, քան վառվռուն հրապարակախոս: Արդարև, հայ մամուլը մինչև այդ ժամանակ չէր ունեցել և այժմ էլ չունի Մախլասի պես սրամիտ ֆելիետոնիստ: Նա գրում էր ոչ կոպիտ ձևով, չէր հարձակվում, այլ քննադատում էր, չէր հայհոյում, այլ խայթում էր: Եվ նրա խայթոցները թունալի էր և կսկիծ առաջացնող: Հակառակորդը կատաղում էր ու փրփրում Մախլասին կարդալիս, մի տողին պատասխանում էր հարյուր տողով, գոռում էր, հայհոյում, դարձյալ չէր հանգստանում, որովհետև ստացած հարվածը սուր էր լինում: Մախլասը գրում էր Սվիֆթի սառնասրտությամբ և այս էր, որ կատաղեցնում էր նրա հակառակորդներին և վերջ ի վերջո թուլացնում:

Նույն թույնը բխում էր Աբգար Հովհաննիսյանի և հրապարակախոսական հոդվածներից: Նա քիչ էր գրում, բայց գրում էր բավական ազդու: Նրա ոճը քաղաքավարի էր, մեղմ, բայց ոչ ճապաղ: Նա քիչ էր հափշտակվում, բայց երբ հափշտակվում էր, գիտեր և հափշտակել: Իսկ երբ կատաղում էր, գիտեր արդեն կատաղել ինչպես տղամարդ: Բավական է հիշել նրա «Հայոց ազգի կատաղի թշնամին» վերնագրով հոդվածների շարքը, որոնք ուղղված էին հայ վաճառականների այն մեծամասնության դեմ, որ, հանուն իր գրպանի, ամենուրեք ապականում է յուր ազգի անունը, կանգ չառնելով ոչ մի աններելի միջոցի առջև: Լինելով ինքը վաճառականներից իսկ ընտրված դիրեկտոր Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության, նա հանդգնություն ունեցավ ձեռնոց շպրտել իր ընտրողների երեսին և կանչեց նրանց բարոյական դատի: Ճշմարիտ է, այդ հոդվածների առաջին շարքը պատկանում էին «Արձագանք»-ի այն ժամանակվա երիտասարդ աշխատակիցներից մեկին, որ ոչինչ կապ չուներ վաճառականների հետ, բայց չէ՞ որ «Արձագանք» -ի խմբագիրը Հովհաննիսյանն էր և յուր կամքով էր տեղ տալիս յուր շաբաթաթերթում հարձակումներին, չէ՞ որ հետո ինքը ասպարեզ եկավ յուր ամբողջ ստորագրությամբ:

Սկսվեց կատաղի ընդդիմադրություն: Այն բոլոր անձինք, որոնք իրանց խիղճը մաքուր չէին զգում, որոնք իրավ իրանց ազգի վերաբերմամբ բարոյական ապականիչներ էին, ոտքի կանգնեցին միահամուռ: Կամեցան տապալել Աբգար Հովհաննիսյանին: Ապականիչներից մեկը շարադրել էր մի վերին աստիճանի անգրագետ բրոշյուր, որ չքամահրեց ուրիշների գրպանից նոր դուրս բերած ձեռով դիպչել համարձակ խմբագրի անձնական, նույնիսկ ընտանեկան պատվին:

Բայց Աբգար Հովհաննիսյանին հուսահատեցնելը հեշտ չէր: Տեսնելով ազգային ցեցերի ամոթահար լինելը, նա թողեց հրապարակախոսական ձևը և սկսեց ֆելիետոններով ծաղակոծել նրանց: Կատաղությունն ավելի սաստկացավ: Վերջապես, անզոր հակառակորդները տեսնելով, որ գրչով նրա դեմ ոչինչ չեն կարող անել, վճռեցին այլ կերպ իրանց ոխը հանել: Դրա համար ընտրեցին այն միակ միջոցը, որին ընդունակ էին տալ նրան նյութական հարված: Շուտով պիտի տեղի ունենային Աբգարի ընտրությունները իբրև դիրեկտորի: Հակառակորդները խոսք մի արին նրան սևացնելու: Բայց այս էլ չհաջողվեց: Աբգար Հովհաննիսյանի վարկը շատ մեծ էր Թիֆլիսում: Նրան տապալելը հեշտ չէր: Վերջապես, հակառակորդները հաղթահարված ետ քաշվեցին կռվի ասպարեզից, վախենալով այն էլ կորցնել, ինչ որ ունեին:

«Արձագանք»-ը շարունակում էր պահպանել «Փորձ»-ի սկզբունքը` գրականական աշխատավորներին վարձատրելու և պահեց մինչև վերջը: Երբ Րաֆֆին հեռացավ «Մշակ»-ից և մի քանի տարի լռելուց հետո նորից սկսեց գրել այս անգամ «Արձագանք»-ում, Աբգար Հովհաննիսյանի նյութական վիճակն արդեն քայքայված էր: Նա չուներ միջոց յուր ուզածի չափ վարձատրելու հեղինակավոր վիպասանին, բայց և այնպես նշանակեց ավելի տողավարձ, քան երբևէ ստացել էր Րաֆֆին:

Աբգար Հովհաննիսյանի վառվռուն բնավորությունը սիրում էր փոփոխություններ: Նա «Արձագանք» շաբաթաթերթը դարձրեց պատկերազարդ և դարձյալ ահագին նյութական վնաս ունեցավ: Ապա թույլատվություն ստացավ օրաթերթ դարձնելու և 1891 թվականից սկսեց լույս ընծայել շաբաթը երեք անգամ:

Բայց բավական է «Արձագանք» -ի մասին: Թողնենք ուրիշներին և դառնանք Աբգար Հովհաննիսյանին:

Իբրև հասարակական գործիչ` Աբգար Հովհաննիսյանը ռուսահայերի մեջ չուներ նախորդը, չունի առայժմ և հաջորդը յուր անզուգական աշխուժությամբ, եռանդով և վարած պաշտոնների քանակությամբ ու բազմատեսակությամբ:

Երեք անգամ նա ընտրվել է պատգամավոր Վեհափառ Հայրապետների ընտրություններին, երկու անգամ Թիֆլիսի թեմից, մի անգամ Բրուսայի և Եգիպտոսի հայերի կողմից:

Նա երկու անգամ ներկա է եղել Արևելագետների համաշխարհային ժողովներին Ստոկհոլմում և Միլանում:

Նա տասնվեց տարի շարունակ վարել է ներսիսյան հոգևոր դպրանոցի հոգաբարձուի պաշտոն, միշտ գլխավոր ղեկավարողի դերը կատարելով: Նա եղել է հոգաբարձու և խնամակալ Գայանյան օրիորդաց դպրոցի` երկար տարիներ, և մի տարի միայն Հովնանյան ուսումնարանի:

Մոտ քսան տարի նա եղել է Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի իրավասու, մասնակցելով քաղաքի բոլոր ֆինանսական խնդիրներում և, վերջապես, հիվանդության պատճառով հրաժարվել է պաշտոնից:

Նա եղել է Թիֆլիսի Հայոց Հրատարակչական ընկերության վարչության անդրանիկ նախագահը:

Կից այս բոլոր պաշտոններին և յուր խմբագրական ծանր աշխատություններին, Աբգար Հովհաննիսյանը ունեցել է և ուրիշ ոչ պակաս օգտավետ պարապմունքներ: Ութսունական թվականների վերջերին նա գերմանացի Արթուր Լայստի աշխատակցությամբ սկսում է գերմաներեն լեզվով Լայպցիգում հրատարակել հայտնի «Armenische Bibliotegue»-ը որի նպատակն էր Գերմանիային ծանոթացնել հայ վիպասանության և հայ բանաստեղծության հետ: Տասնմեկ հատորներ հրատարակելով, որոնց մեջ մտել են Պատկանյանի, Րաֆֆիի, Պռոշյանցի ընտիր երկերը, Աբգար Հովհաննիսյանը մտադիր էր թարգմանել ու հրատարակել նոր հեղինակներից ևս, բայց նյութականի պակասությունը խափանեց նրա մտադրությունը: Այնուհետև նա երբեմն պարապում էր թարգմանությամբ հայերենից ֆրանսերեն և առանձին գրքույկով հրատարակել է Րաֆֆիի «Խազ-փուշը» և «Բիբի-Շարաբանին»:

Չնայելով այդքան պաշտոններին և այդքաս աշխատության, Աբգար Հովհաննիսյանը հյուրասիրում էր և աջակցում Կովկաս եկող հայտնի եվրոպացի ճանապարհորդներին և գիտնականներին: Անգլիացի Կոնիբեր և Դիլլոն, ֆրանսիացի Շանտի, գերմանացի Ռորբախ ու Ֆինկ գիտնականները Թիֆլիսից հեռացել են քաղցր տպավորության տակ, շնորհիվ Աբգար Հովհաննիսյանի: Եվ բոլորը իրանց գրվածների մեջ վկայում են հայ գործիչի եվրոպական կրթությունը, զարգացումը, լեզվագիտությունը, սրամտությունը և հյուրնկալությունը: Յուր անձնավորությամբ նա անգիտակցաբար նպաստել է հայ անվանը և վարկին օտարների աչքում: Իսկ այս մի այնպիսի ծառայություն է, որին շատ քչերն են ըսդունակ:

Վերջերս Աբգար Հովհաննիսյանը Հրատարակում էր Ֆինկի գերմաներեն «Հանգես հայագիտության» անունով պարբերական հանդեսը: Նա պատրաստում էր հայկական առածների ֆրանսերեն թարգմանությունը բացատրություններով, բայց վաղահաս մահը չթողեց նրան` այդ գործը լրացնելու:

Նա իսկապես ժամանակակից լուսավորված մարդն էր և բազմակողմանի զարգացած: Երևակայեցեք ձեզ, որ ժամանակակից բնական գիտություններին ծանոթ, կենսախինդ, աշխարհային կյանքի բոլոր հաճույքները վայելելու միջոց ունեցող մարդը գիտեր աղոթել, ինչպես մի նահապետական քրիստոնյա: Նա հավատ ուներ: Եվ այս հավատն էր, որ նրան պահպանում էր չափազանցությունից և ուժ էր տալիս նրան դժբախտությունների ժամանակ չընկճելու: 1889 թվականին էր, եթե չենք մոռացել, երբ նա երկու օրվա ընթացքում կորցրեց յուր երեք արու զավակներից երկուսին — Լեռնիկին և Գրիգորիկին: ՜Նրա բոլոր բարեկամներն ու ծանոթները հիանում էին տեսնելով, թե զգայուն հայրը, որ պաշտում էր յուր զավակներին, որպիսի հերոսությամբ է կրում յուր անասելի վիշտը: Դժբախտության ամենասոսկալի վայրկյաններին անգամ նա չէր կորցնում յուր հաստատակամությունը և խելքի արթնությունը: Իբրև քաղաքակիրթ մարդ` յուր վշտով ուրիշներին չձանձրացնելու համար նա միշտ ժպտում էր, յուր ցավերն ու հոգսերը թաքցնելով սրտի խորքում:

Աբգար Հովհաննիսյանը իբրև էսթետիկ և գեղարվեստասեր, հարկավ, չէր կարող հեռու մնալ և հայ թատրոնից: Նա սիրում էր հայ թատրոնը, բայց սիրում էր այն չափով, որչափ այդ թատրոնը կարողանում էր գեղարվեստի հետ հաշտ ապրել, Հայ թատրոնի ամենափայլուն ժամանակամիջոցին, այն է` յոթանասունական թվականների վերջերին և ութանասունականների սկզբին, Աբգար Հովհաննիսյանը իշխ. Քեհբուգյանի և իշխ. Ամատունու հետ ամենաեռանդուն մասնակցություն ուներ թատրոնական գործերում: Պետրոս Ադամյանը մասամբ նրան էր պարտական յուր մտավոր զարգացումը: Անվանի դերասանը Աբգարի խորհրդով և աջակցությամբ սկսեց ուսումնասիրել եվրոպական կլասիկ գրվածները, որոնց թվում և Շեքսպիրի երկերը: Թիֆլիս գալիս Ադամյանը գաղափար անգամ չուներ Շեքսպիրի մասին: Պատմում են, որ նա առաջին անգամ կարդալով Համլետը, չի ըմբռնում նրա իմաստը և հերոսին անվանում է ապուշ, այդ այն հերոսին, որի վրա ապագայում այնպես սիրահարվեց փայլուն դերասանը: Նույնպիսի բարերար ազդեցություն ունեցել է Աբգար Հովհաննիսյանը Ադամյանի ժամանակակից և մյուս բեմական աշխատավորների վրա: Պակասս չի օգնել նա և հայ թարգմանական ռեպերտուարին: Նա ունք ֆրանսերենից թարգմանած մի շարք պիեսներ, որոնցից մի քանիսն այժմ էլ ներկայացվում են: Բացի բարոյականից, Աբգար Հովհաննիսյանը նյութապես էլ աջակցել է բեմին, շատ անգամ չունևոր դերասաններին օգնելով փողով:

Իր բազմակողմանի ձիրքերի շնորհիվ էր, որ Աբգար Հովհաննիսյանը, բացի հայերից, վայելում էր և օտարազգիների հարգանքը: Գերմանական կրթության շնորհիվ, նա գերմանացի էր գերմանացու հետ, ֆրանսիական բնավորության շնորհիվ, նա ֆրանսիացի էր ֆրանսիացու հետ և յուրաքանչյուրը նրան վերաբերվում էր ինչպես յուր հայրենակցին: Ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին նա տիրում էր կատարելապես: Ռուսերեն խոսում ու գրում էր ինչպես բուն ռուս: Նա գիտեր և իտալերեն, որ սովորեց մի երկու շաբաթվա ընթացքում, երբ հռչակավոր իտալական ողբերգակ Ռոսսին Թիֆլիսում էր: Կարճ միջոցում Ռոսսին այնպես սիրեց Աբգարին, որ այնուհետև նրան անվանում էր բարեկամ: Աբգար Հովհաննիսյանը վերջին ժամանակները ուսանում էր անգլերեն և արդեն բավական սովորել էր գրել ու կարդալու համար:

Տեղական լեզուներից գիտեր վրացերեն և նրա սրախոսությունները հաճախ կրկնվում էին վրաց շրջաններում:

Յուր այս հատկությունների շնորհիվ էր, որ Աբգար Հովհաննիսյանը բոլոր փառահեղ բազմամարդ և արիստոկրատ հանդեսներում միաձայն ընտրվում էր կառավարիչ: Այդ պաշտոնը նրան վաղուց էր ձանձրացրել և շատ հանդեսներից հրաժարվում էր, որպեսզի ստիպված չլինի այս կատարելու:

Ալեքսանդր Երրորդ կայսրը Թիֆլիս ժամանելիս, Աբգար Հովհաննիսյանը քաղաքի երեք ընտրյալներից մեկն էր` Նորին Մեծությանը քաղաքի կողմից արժանավայել ընդունելություն ցույց տալու համար:

Վերջին չորս-հինգ տարիները նա, անողոք հիվանդության պատճառով, բոլորովին հեռացել էր հասարակական գործերից և վարում էր միայն Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության կառավարչի պաշտոնը: Արդեն նա մեռած էր և ինքն էլ զգում էր յուր մոտալուտ մահը: Այլևս չքացել էր նրա վառվռուն դեմքից մշտական ուրախ ժպիտը: Մաշվել էր, ընկճվել, դեմքը կրում էր հողի գույն, շրջում էր ինչպես ուրվական, յուր բարեկամների ցավակցությունը զարթեցնելով:

Նրան չօգնեց ոչ մի բժշկություն: Գնաց մի քանի անգամ արտասահման, վերադարձավ ավելի տկարացած: Նա կամեցավ վերջին փորձն անել և նորից ուղևորվեց արտասահման: Բայց կես ճանապարհին մահը բռնեց նրան Սև ծովի ափին, Բաթում քաղաքում:

Առաջ ենք բերում նրա կյանքի վերջին րոպեների նկարագրությունը, բժիշկ Լևոն Տիգրանյանի, որ ուղեկցում էր հանգուցյալին արտասահման: Ահա բժշկի անպաճույճ բայց սրտաշարժ խոսքերը.

«Ապրիլի 14-ին, առավոտյան գնացքով ուղևորվեցինք Թիֆլիսից դեպի Բաթում: Այդ ճանապարհորդությունը համեմատաբար հաջող անցավ: Հետևյալ առավոտ մենք երկուսովս կառքով զբոսնում էինք ծովափին և մեծ մասամբ կառքով կանգնած էինք մնում այս կամ այնտեղ: Ես աշխատում էի երկար չխոսել նրա հետ, որովհետև նա այնքան թույլ էր, որ խոսելը նրան դժվարություն էր պատճառում: Գտնվելով Բաթումի գեղեցիկ բնության մեջ և նայելով անսահման ու խաղաղ ծովի հորիզոնին, Աբգարն ասաց. «Որքան ազատ եմ շնչում այստեղ, այս գեղեցիկ եղանակին, իհարկե, որ այստեղ ես կարող եմ կազդուրվել»: Երբ կանգնած էինք գիմնազիոնի առջև, որ ծովի ափին է, աշակերտները խմբովին երգում էին: Աբգարն ասաց. «Ինչպես գեղեցիկ են երգում»: Մենք սպասեցինք մինչև երգի վերջացնելը: Այդ վերջին երաժշտությունն էր, որ նա լսում էր: Նա սիրում էր երաժշտությունը:

Ժամի երկուսին մենք վերադարձանք հյուրանոց: Նա հոգնած դեմք ուներ, որ սովորական էր նրա համար, սակայն ըստ մեր հին սովորության, մի քանի զվարճախոսություններ անելուց հետո, ես առաջարկեցի նրան, կառքում երկար նստելուց հետո, պառկել և հանգստանալ: Նա լսեց ինձ: Ժամի երեքին Աբգարի ամուսինը և ես խորհուրդ տվինք նրան չիջնել ճաշարան, այլ նրա համար ճաշն ուղարկել վերև: Տիկնոջ հետ ես իջա ճաշարան: Ժամի երեքն անց կեսին մենք արդեն կրկին նրա մոտ էինք: Նա հանգիստ պառկած էր: Մոտենալով նրան և տեսնելով, որ նրա դեմքը բավականին զվարթ էր, շոյելով նրան` հարցրի կատակի ձևով ու Թիֆլիսի բարբառով. «Աբգար ջան, քեփումդ վունցիս»: Նա բռնելով ձեռքս, սրտանց սեղմելով ու ժպտալով պատասխանեց. «Ոչինչ, լավ եմ»: «Ուրեմն, — ասացի, — գնամ իմ սենյակը, հանգստանամ 10 րոպե և կրկին գամ»: — «Չէ, մի գնա, ահա պառկիր հենց այստեղ, այս մահճակալի վրա», ուր նստած էր տիկինը: Ես պառկեցի, բայց չքնեցի, միայն թեթև մոռացության մեջ էի: Չանցավ մոտ կես ժամ, հանկարծ լսեցի նրա մահճակալից վայր ընկնելու մի սաստիկ ձայն: Նույն րոպեին թռա տեղիցս: Աբգարը վայր էր ընկել հատակի վրա: Նրա աչքերը կիսափակ և անկյանք էին, ամբողջ երեսը և մանավանդ շուրթերը կապտած, դողում էին, շնչառությունը համարյա վերջացած էր, թևերը և բռունցքները կծկված, ցնցմանց մեջ էին, զարկերակը չէր խփում, սիրտը չէր բախում: Նա իմ հարցերին և ճչին ոչ մի, ոչ մի պատասխան չտվեց և երեսի կապտությունը վայրկենապես սաստկացավ: Նրա լայնացած սիրտը պայթել էր և այդ էր պատճառը, որ ցնցվելով վայր էր ընկել մահճակալից: Դուրս վազեցի սենյակից, աղաղակով օգնություն կանչեցի նրա ամուսնուն որ ընդհանուր հյուրասենյակում նամակ էր գրում իր որդուն: Լսելով ձայնս, ներս եկավ ու, տեսնելով իր Աբգարին հատակի վրա, ապշած հարցնում էր, թե ի՞նչ պատահեց: Ծառաների օգնությամբ բարձրացրինք մահճակալի վրա: Նա արդեն վախճանված էր: Նա այլևս չկար այս աշխարհի համար: Այդ բոլորը կարող էր տևած լինել ոչ ավելի, քան մի րոպե: Մի տեղական բժիշկ, որ երևի հյուրանոցումն էր, հինգ րոպեից հետո եկավ ու նույնպես հաստատեց նրա մահը: Երեկոյան պահին Թիֆլիսից եկավ Աբգարի քույրը, տիկին Աֆթանդիլյանը, որ մտադիր էր մի քանի օր անցնել մեզ հետ:

Մի երկու ժամից հետո Բաթումի հայ հասարակությունը մեզ մոտ էր, հայտնում էր իր ցավակցությունը Աբգար Հովհաննիսյանի հանկարծակի և անսպասելի մահվան առթիվ: Նույն օրը, այն է` ապրիլի 15-ին կեսգիշերին, աջակցությամբ Բաթումի երիտասարդության և հասարակության, նրա դիակի հետ ուղևորվեցինք դեպի Թիֆլիս: Պահելով Աբգարի դիակը Թիֆլիսում, նրա բնակարանում, ինչպես հայտնի է լրագիրներից, ապրիլի 20-ին նրա մարմինը հանձնվեց հողին, Վանքի բակում. անձրևը տեղում էր, կասես մեզ հետ երկինքն էլ լալիս էր»:

Աբգար Հովհաննիսյանի անունն էլ կմնա անջնջելի ազգի մտավոր կյանքի ապագա պատմության մեջ:

ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տխուր պարտականությունը հարկադրում է մեզ ամսագիր դարձած «Լումա»-ի այս նոր բաժանմունքի առաջին տեսությունը գրեթե բացառապես նվիրել Բաքվի սոսկալի դեպքերի նկարագրությանը: Այս պատճառով տեղի սղությունը մեզ թույլ չի տալիս այսօր խոսել Ռուսիայի և Կովկասի ներքին կյանքի շատ կարևոր խնդիրների մասին:

—————

Երկուշաբթի, փետրվարի 7-ին, Թիֆլիսում տարածվեց մի սոսկալի լուր, թե ահա երկրորդ օրն է Բաքվում սկսվել է կոտորած հայերի մեջ: Լուրը չարագուշակ քամու պես անցավ ամբողջ քաղաքով: Ոչ ոք առաջին պահ չէր ուզում հավատալ: Իրիկնադեմին աղետաբեր լուրը հաստատվեց, և սարսափը տիրեց ամենքին: Ստացվեցին մի քանի մասնավոր հեռագիրներ, անցան ձեռքից ձեռք, կարդացվեցին փողոցներում, հրապարակներում, կլուրնեբում: Հետևյալ օրը Թիֆլիսի լրագրներում երևացին առաջին տեղեկությունները:

Ասում են կոտորածը միանգամայն անսպասելի էր: Ասում են հայերի և թուրքերի հարաբերություններն, այնքան սերտ բարեկամական էին, որ ոչ ոք չէր կարող երևակայել անգամ, թե այդ հարաբերությունների մեջ մտել է մի սև ձեռք: Այս այնքան էլ ճիշտ չէ, և նրանք, որոնք կրկնում են այս և այժմ էլ պնդում, կամ անտեղյակ են Բաքվի կյանքին, կամ զուրկ աղետալի դեպքերը իրանց սկզբնական նշաններից գուշակելու ընդունակությունից:

Նկարագրենք իրողությունը: Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին դիտող մարդու համար զգալի էր, որ երկու հարևան ազգությունների իրավ որ սերտ բարեկամական հարաբերությունները վտանգի են ենթարկվում: Ո՞ւմ շնորհիվ, ինչո՞ւ — ոչ ոք չէր կարող ճիշտ բացատրել: Բայց պարզ և անհերքելի էր մի ինչ-որ դիվային գազանի ուժի ներկայությունը:

Մի թուրք խոսքով վիրավորում է մի հայ պատանու: Ներկա է լինում մի քաջ հայ երիտասարդ և պաշտպանում է վիրավորվածին:

Սկսվում է վեճ թուրքի և հայի մեջ: Վեճը սուր կերպարանք է ստանում և բարդանում: Հետևանքը մի քանի մասնավոր սպանություններ հայերից և թուրքերից:

Սովորական դեպքերը ամենուրեք Կովկասում, մանավանդ Բաքվում: Բայց այսքանն էլ բավական է թշնամություն սերմանող դիվային ուժի համար: Այն ուժի, որ այսօր-վաղը, հույս ունեինք, պիտի երևան գա անդիմակ, արդարամիտ քննության շնորհով:

Ով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին եղել է Բաքվում, կարող էր զգալ, որ արյան հոտ է բուրում: Միայն Բաքվի կույր, ինքնահավան, իր կոշկի ծայրից դենը ոչինչ չտեսնող և յուր սեփական շահերից դենը ոչինչ ճանաչող հայ ինտելիգենցիան չէր զգում այդ հոտը: Փաստեր ունինք, որ առանձին անհատներ նախագուշակել են աղետը, զգուշացրել են ինտելիգենցիային, և ինտելիգենցիան, շատ չնչին բացառությամբ, ամոթալի և հանցավոր անտարբերությամբ է վերաբերվել չար գուշակություններին: Մի խումբ մտածող և խելացի անհատներ հայերից և թուրքերից խորհրդակցել են չարիքի առաջն առնելու, բայց, ըստ երևույթին, արդեն ուշ է եղել: Չարիքն արդեն խոր արմատներ է գցած եղել և պետք է շուտով տար յուր պտուղները... Եվ այսօր անխոհեմ կերպով Բաքվի ողբերգության մեջ մեղադրվում են այնպիսի մարդիկ, որոնք, ընդհակառակը, ջանք չեն խնայել այդ ողբերգությունը արմատից ջնջելու:

—————

Սոսկալի արյունահեղության առաջին ժամերն այսպես են պատմվում: Կիրակի, փետրվարի 6-ին, գալիս է հայոց եկեղեցու բակը ոմն Ալի-Ռզա Բաբաև և ատրճանակի հարվածով վիրավորում մի հայ զինվորի: Այդ հայը իբրև թե դիտմամբ սպանած է լինում Բաբաևի ազգականին, մի բանտարկյալի, որ դատարանից բանտ տանելիս փորձել է փախչել: Բաբաևին ձերբակալում են փողոցում ոստիկանները և, մի քանի փողոց անցնելուց հետո, արձակում: Թուրքը կառք է նստում, վերադառնում է դեպի հայոց եկեղեցի, որի բակը լիքն է լինում ամբոխով: Անցնելով փողոցով, նա աջ ու ձախ կառքից ատրճանակ է արձակում: Հայերը կատաղում են, պահում են կառքը, ցած իջեցնում Բաբաևին, մեկը դաշույնի հարված է տալիս նրան: Թուրքը փորձում է փախչել, ստանում է գնդակի հարվածներ և սպանվում:

Գալիս են Բաբաևի ազգականները, վերցնում են դիակը, դնում պատգարակի վրա և, ուղիղ դեպի տուն տանելու փոխարեն, մի մոլլայի և երկու ոստիկանի ուղեկցությամբ շրջեցնում են փողոցներում, գոռալով. «Վրե՛ժ, վրե՛ժ»: Թուրք ամբոխը, որին դիվային ուժը վաղուց է նախապատրաստած լինում հայերի դեմ, գրգռվում է, զինվում և կոտորածը սկսում: Կիրակի օրը կատաղի ամբոխի վրիժառությանը զոհ են դառնում մոտ 35 անմեղ հայեր: Բոլորն էլ վերք են ստանում ետևից, կնշանակե առանց դիմադրության, փախչելու ժամանակ:

Այսպես է սկսվում կոտորածը: Կան և ուրիշ վարիացիաներ, բայց բոլորն էլ միմյանց հակասում են, և մենք չենք վստահանում առաջ բերել բոլոր պատմվածները, հուսալով, որ մի օր կունենանք ողբերգության ճիշտ արձանագրությունը:

Իրիկնադեմին կիրակի հայերը փակվում են իրանց տներում, տիրում է ժամանակավոր խաղաղություն: Բայց գազանային կրքերն արդեն գրգռված են, ամբոխի կատաղությունը եռում է: Գիշերվա ընթացքում քաղաքի այս ու այն մասերում սպանվում են դարձյալ մի քանի հայեր: Խեղճ ազգ ենք մենք նրանով ամենից առաջ, որ միշտ ուշ ենք տեսնում մեր թշնամուն:

Գալիս է երկուշաբթին, ողբերգության երկրորդ սոսկալի տեսարանը բացվում է: Մինչև 10 ժամը առավոտյան թուրքերը ոչինչ չեն անում, անցնում են փողոցներով խումբ-խումբ, բայց արդեն զինված: Նրանք թույլ են տալիս, որ հայերը դուրս գան իրանց տներից, միշտ և հավիտյան անզեն, խաղաղասեր, «կուլտուրական» հայերը: Խանութները բացվում են, աշակերտները դիմում են ուսումնարան, սովորական կյանքը սկսվում է: Եվ ահա մոտ տասը ժամին լսվում են ատրճանակների և հրացանների պայթյուններ: Օդի մեջ շողշողում են դաշույնները, որոնք իջնում են անմեղ անցորդների, մանուկների, ծերերի, կանանց գլուխներին: Անմիջապես խանութները փակվում են, տների դռները կողպվում, ձիաքարշը դադարում է երթևեկել, կառքերն անհետանում են: Փակվում են և բանկերը, Քաղաքային վարչությունը և ուրիշ շատ հիմնարկություններ: Փողոցները հանձնվում են կատաղի և ֆանատիկոս խուժանին: Կոտորածը, ավելի ու ավելի սաստկանալով, հասնում է ծայրահեղության: Փողոցները ծածկվում են դիակներով: Թուրքերը ձիավորներ են ուղարկում մերձակա գյուղերը, օգնություն պահանջում: Գալիս են «Բերդանկա» հրացաններով զինված թուրքեր Բալաջարի, Սաբունչի, Ռամանի և այլ գյուղերից:

Այժմ, երբ եղելության մանրամասնություններն սկսվում են պարզվել, գրեթե բոլոր հայերը միաբերան պնդում են, որ Բաքվի կոտորածում գլխավոր դեր կատարողները եղել են հենց գյուղերից եկածները: Քաղաքի թուրքերը ահագին մեծամասնությամբ ավելի պաշտպանել են հայերին, քան կոտորել… Քաղաքի Շամախինկա և Չեմբերքենդ մասերի հայերը, որ մեծ մասամբ կենում են թուրքերի տներում, իրանց տնատերերից հանդիպել են մեծ պաշտպանության: Եվ այսպիսով շատ անպաշտպան ընտանիքներ են փրկվել խուժանի կատաղությունից:

Երկուշաբթի առավոտից մինչև երեկո շարունակվում են կոտորածը, կողոպուտը, հալածանքը: Սկսվում են հրդեհներ: Քաղաքի կենտրոնում այրվում են «Ֆանտազիա» բաղնիսը և շատ խանութներ ու տներ:

Ի՞նչ է անում ոստիկանությունը: Ոչինչ: Նա անզոր է հենց առաջին օրից: Պատմում են, որ հենց առաջին օրից շատ ոստիկաններ նկատվել են առանց սովորական ռևոլվերների: Իսկ ի՞նչ է անում ռուսաց քաջ զորքը, հարյուրավոր կոզակները և հազարավոր հետևակ զորքը: Նա լուռ, անգործ և անտարբեր ականատես է կանանց և երեխաների սրախողխող լինելուն, տների այրվելուն, ծերերի աղերսանքին: Որովհետև զորքը պաշտոնական հրաման չունի խուժանի կատաղությանը զենքով դիմադրելու: Նահանգապետ իշխ. Նակաշիձեն մի խումբ կոզակների օգնությամբ դպրոցներից աշակերտներին ուղեկցում է իրանց տները: Բայց ոչ ամենքին, որովհետև ժամանակ չկա... Մեծամասնությունը մնում է դպրոցներում, շատերը երեք օր, մինչև կոտորածի վերջը:

—————

Գիշերն անցնում է համեմատաբար խաղաղ: Բայց այդ ի՞նչ խաղաղություն է: Ամբողջ քաղաքը սգի մեջ է: Քանի քանի ընտանիքներ արդեն կորցրել են իրենց կերակրողներին, քանի մայրեր զրկվել են զավակներից, քանիսի վիճակը դեռ անորոշ է: Մի մայր կորցրել է բոլոր զավակներին և խելագարված ընկել փողոցները: Գազանների գնդակը թավալում է նրան գետին: Մի պատանու մորն ու քրոջը մերկացրել են և ստիպել փողոցում պարել և պարելու միջոցին նրանց մարմինները ծակծակոտել դաշույններով մինչև մահ: Պատանին սարսափից և վշտից խելագարվել է: Նա վազելով փողոցներում, գոռում է. «Վրեժ, վրեժ, ես ոչ ոքից չեմ վախենում, ես վրեժ կառնեմ, ես ռումբ ունիմ»: Եվ գրպանից հանելով մի փորթուգալ, ցույց է տալիս անցորդներին: Մյուս օրը նա փախչում է Բաքվից Թիֆլիս: Կսկծալի տեսարան, որի առջև աղոտանում է հուգենոտների աղետը:

Մեր ձեռները կաշկանդվում են, անկարող ենք մի առ մի նկարագրել բոլոր տեսարանները: Հայ թղթակիցները հավատացնում են, թե մի հրեա փողոցում տեսնում է մսի մի կտոր: Մոտենում է և ի՞նչ է այդ, մի կնոջ ծիծ: Մի ուրիշ ականատես նկարագրում է մի հղի կնոջ, որի արգանդը դաշույնով պատռել են գազանները և երեխային հանել սրի ծայրով, դեն ձգել: Եվ մենք ապրում ենք քսաներորդ դարում, քաղաքակրթված պետության հովանավորության տակ, և այդ բոլորը կատարվում է մի մեծ նահանգական արդյունաբեր հարուստ քաղաքում, ոստիկանության և հարյուրավոր ու հազարավոր զինվորների աչքերի առջև:

—————

Ահա ինչպես են նկարագրում ականատեսները երկու հարուստ և հայ ընտանիքների կործանումը` Բալա-Բեգ Լալայանի և Ալեքսանդր Ադամյանի:

Բալա-Բեգ Լալայանը յուր եղբոր, կնոջ և փոքրիկ զավակների հետ կենում էր քաղաքի «Շամախինկա» թաղում: Թուրքերը հարձակվում են նրա տան վրա: Նա դիմում է հեռախոսով նահանգապետին և ոստիկանապետին: Օգնություն չկա: Դիմում է հեռախոսով իր ծերունի հորեղբորը, որ կենում է քաղաքի մյուս ծայրում: Ծերունի Կարապետ Լալայանը դիմում է նահանգապետին: Իշխ. Նակաշիձեն հավատացնում է, թե ոչինչ չի պատահիլ, թող հանգիստ լինի: Մինչդեռ 20 զինված թուրքեր գալիս են պ. Կարապետի մոտ և առաջարկում իրանց օգնությունը: Երևի շամախեցի թուրքեր, որոնք հայտնի են իրանց մարդասիրությամբ: Պ. Կարապետը հույսը դնում է նահանգապետի վրա, որ հայտնում է հեռախոսով, թե գնում է նրա եղբոր որդուն փրկելու:

Այստեղից արդեն պատմում է Բալա-Բեգի ռուս աղախինը: Եվ ահա ինչպես.

Երբ Բալա-Բեգը լսում է, թե նահանգապետը եկավ կոզակներով, ուրախացած դուրս է վազում: Այդ ժամանակ տունն արդեն պաշարված է լինում թուրքերից և հրդեհված:

Օգնեցեք, Ձերդ պայծառափայլություն, — աղաղակում է նա:

Չարամիտները իշխ. նահանգապետին հայտնած են լինում, թե իբր Բալա-Բեգ Լալայանի տանը գտնվում է զենքերի մեծ պաշար, թե նրա դռներից և կտուրից հրացան են արձակել: Լալայանը հերքում է և խնդրում է խուզարկել իր տունը:

Խուզարկում են, և ոչ մի ատրճանակ, ոչ մի ուրիշ զենք:

Իշխ. նահանգապետը հանգստացած հեռանում է… Կոզակներր մնում են, թուրքերը մտնում են տան բակը: Լալայանը իր կնոջ և եղբոր հետ փակվում է տան ներքնահարկում: Թուրքերը բակում հանդիպում են դռնապան հային և մի ուրիշ հայի, հարցնում են` ո՞ւր է թաքնված Բալա-Բեգը: Հայերը չեն ասում և տեղնուտեղը գնդակահար են լինում ու մեռնում: Թուրք ծառան ցույց է տալիս պատսպարվածների տեղը:

Գազանները չեն համարձակվում երկյուղից ներս մտնել:

Դուրս եկ, Բալա-Բեգ, — գոռում են նրանք, — մենք եկել ենք քեզ ազատելու:

Լալայանը, հավատալով նրանց, դուրս է գալիս իր կնոջ և եղբոր հետ: Բալա-Բեգը թուրքերին առաջարկում է իր քովը գտնված 10000 ռուբլին և խոստանում է վաղը տալ մի այդքան էլ, միայն թե ձեռք չտան իր ընտանիքին և իրան: Թուրքերը փողերը խլում են, Լալայանին իր կնոջ և եղբոր հետ քաշում են փողոց և այնտեղ, կոզակների ներկայությամբ, սպանում:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 30.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Այդ միջոցին անձնվեր ռուս աղախինը, մի ռուս ընտանիքի օգնությամբ, Լալայանի զավակներին ազատելով, փախցնում է:

Այսպիսի անձնվեր ռուս կանայք շատ են եղել Բաքվի աղետալի օրերին: Նրանք պատիվ են բերում իրանց ազգին և արժանի են անմահության: Քանի-քանի ընտանիքներ, ընդհանուրի վկայությամբ, փրկվել են կոտորածից և սովից նրանց շնորհիվ: Հայը երբեք չի մոռանալ այդ հերոսուհիների երախտիքը:

—————

Բայց շարունակենք մեր ողբերգը:

Ավելի սոսկալի է Ա. Ադամյանի մահը: Ահա ականատեսների խոսքերը, որ առաջ ենք բերում մասամբ լրագիրներից և մասամբ մեր լսածներից:

Ալ. Ադամյանը կենում էր յուր ընտանիքով քաղաքի կենտրոնում հայոց եկեղեցուց ոչ այնքան հեռու մի երկհարկանի տանը: Կոտորածի երկրորդ օրը նրա երկու որդիները լինում են գիմնազիայում, իսկ տանը ինքը, յուր գեղեցկուհի կինը և 13 տարեկան որդին:

Ադամյանը հայտնի էր իբրև անվախ որսորդ և անվրեպ հրացանաձիգ, նույնպես և նրա 13 տարեկան որդին: Փակված տան վերին հարկում, նա մի անգամ հետաքրքրված բաց է անում լուսամուտի փեղկը և տեսնում է, որ թուրքերի մի ահագին խումբ դիմացի տնից դուրս է ձգել մի հայ կնոջ դիակը և մի գեղեցիկ հայ օրիորդի (Ասլանյան) առևանգած տանում են:

Քաջի սիրտը չի դիմանում վայրենի տեսարանին: Նա հրամայում է որդուն բերել յուր հրացանները, և հայր ու որդի սկսում են հրացանաձգություն: Թուրքերը սարսափած տեսնում են, որ մեկը մյուսի ետևից գետին են թավալվում իրանց ընկերները: Հարձակվում են Ադամյանի բնակարանի վրա: Դռներն ամուր են: Սկսում են ատրճանակներ արձակել: Բայց քաջ հայը անվրդով շարունակում է մեկը մյուսի ետևից գետինը թավալել թուրքերին: Հավատացնում են, որ նրա և որդու շատ քիչ գնդակներ են վրիպում: Կարճ ժամանակվա մեջ նրանք սպանում են` ոմանց ասելով 20, իսկ շատերի հավատացնելով` մոտ 30 թուրք:

Խուժանը, հուսահատ և կատաղած, դիմում է մի տմարդի միջոցի: Նա հարևան թուրք խանութից թավալելով բերում է մի տակառ նավթ և տան դռների առջև այրում: Տունը հրկիզվում է: Դռները խորտակվում են: Թուրքերը ներս են խուժում: Սպանում են, ում հանդիպում են, ի միջի այլոց, և մի պատանի գիմնազիստի, որ թաքնված է լինում բակի մի անկյունում: Հրդեհը սաստկանում է: Թուրքերը փողոց են վազում: Սկսվում է տան կողոպուտը: Հրոսակների խումբը, բաժանում է յուր մեջ Ադամյանի և նրա հարևանների կահ-կարասին, դիվային քրքիջներ արձակելով:

Իսկ տունը այրվում է: Այրվում են նրա բոլոր հայ բնակիչները, որովհետև թուրքերը թույլ են տալիս ռուսներին և մյուս այլազգիներին ապահով դուրս փախչել:

Այդ տանն է նաև փաստաբան Թադեոսյանը յուր վերին աստիճանի համակրելի կնոջ, քենու` օր. Սարումյանի, և երկու փոքրիկ զավակների` ծծկեր որդու և 1 ½ տարեկան Էվելինա աղջկա հետ:

Այդ չարաբախտ տան մեջ այրվում են 17 հոգի: Պատմում են ականատեսները, որ երբ թշվառների ազգականները ավերակների մեջ փնտրում էին դիակները, տեսան միայն մի քանի մոխրակույտեր առանձին-առանձին: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ընտանիք գրկված է այրվել: Ալեքսանդր Ադամյանի, նրա ամուսնու` Մարիայի, և որդու` Նիկոլայի, սևացած ոսկորները ամուր գրկված են գտել ավերակների մեջ: Գերեզմանին հանձնվել են մոխիր և սև ոսկորներ:

—————

Կոտորածի միայն չորրորդ որը մի խումբ զինված քաջ հայ երիտասարդների հաջողվում է Բալախանուց քաղաք մտնել: Ի՞նչ կարող են անել մի բուռն մարդիկ հազարավոր և տասնյակ հազարավոր խուժանի դեմ: Բայց և այնպես, ականատեսները հրաշքներ են պատմում այդ քաջերի մասին: Առաջին թափով նրանք կոտորում են մի քանի տասնյակ թուրքեր և սարսափ ձգում նրանց մեջ: Նրանց ոչ մի գնդակը, ոչ մի դաշույնի հարվածը չի վրիպում, մինչդեռ շվարած թուրքերի քսան հարվածից հազիվ մեկն է հասնում նպատակին: Կտրիճների խումբը արագությամբ գրավում է քաղաքի կենտրոնական փողոցները և պահակների խմբեր դնում անկյուններում: Օգնության են հասնում տներում փակված սովատանջ ընտանիքներին, հաց մատակարարում, ուղեկցում են ցանկացողներին դեպի երկաթուղու կայարանը, միջոց տալով նրանց դժոխքից փախչելու: Քիչ չի եղել կտրիճների թիվը, բայց նրանց մի չնչին մասն է զենք ունեցել: Մինչդեռ գրեթե ամեն թուրք զինված է եղել նորագույն սիստեմի և նոր ռեոլվերով, իսկ շատերը «բերդանկաներով»:

Երևի, գաղտնիքը կպարզվի մի օր, թե որտեղից և ումից են ձեռք բերել նրանք այդ արգելված զենքերը: Բոլոր ականատեսները միաբերան հաստատում են, որ գոնե առաջին երկու օրը կոտորածի` ոստիկանները աշխատել են հայերին զինաթափ անել, իսկ թուրքերին անխռով թողել են կրել նույնիսկ պետական սիստեմի հրացաններ:

Ինչու՞: Երկյուղի՞ց, թե՞ մի ուրիշ անբացատրելի հանգամանքից դրդված: Հասարակությունը, առանց ազգերի խտրության, այժմ ամեն ջանք գործ է դնում, որ այս գաղտնիքը լուսաբանվի: Բաքվի նահանգական դատարանի դատախազը դիմել է լրագրների խմբագրություններին, որ իրան ներկայացնեն այն բոլոր գրավոր տեղեկությունները, որոնք «այս կամ այն պատճառով չեն կարող տպագրվել»: Նա ազդարարում է, թե անկողմնապահ քննության համար պիտի հարցուփորձ անի բոլոր ականատեսներին:

Հարկավ, այս կլինի միայն սկզբնական քննություն, ապա կսկսվի իսկական և ավելի բարձր մի պաշտոնական մարմնի միջոցով: Խնդիր է հարուցված, որ քննիչ մասնաժողովը նշանակվի բարձրագույն իշխանությունից Պետերբուրգում13, որ քննությանը մասնակցեն քաղաքային խորհրդի, մամուլի և թուրք ու հայ հասարակության ընտիր ներկայացուցիչներ:

Այսպիսով միայն խնդիրը կպարզվի, վարագույրները կբացվին, եղելության պատճառները կբացատրվին և հասարակական ալեկոծված կարծիքը գոհացում կստանա:

—————

Կոզակները օգնել են թշվառներին… Տասնյակ անձինք պատմեցին լրագրներում իրանց փախուստը Բաքվից` կոզակների օգնությամբ: Նրանք փախչողներից վերցրել են քաղաքից մինչև երկաթուղու կայարանը ուղեկցելու համար 10-ից սկսած մինչև 300 ռուբլի, նայելով փախչողների միջոցներին:

Կյանքը անգնահատելի է, և խեղճ ծնողները չեն խնայել վերջին կոպեկներն իրանց զավակներին փրկելու համար: Եղել են մարդիկ, որ կայարան հասնելով դատարկել են իրանց գրպանները և մուրացկանությամբ Թիֆլիս հասել: Այրված տներ, խորտակված կահ-կարասիք, կողոպտված խանութներ, ամեն ինչ նսեմացել է կյանքի փրկության առջև: Մայրերը հանուն զավակների համբուրել են այն փրկիչ ձեռները, որոնք թշվառներից ստացած վարձը տարել են գրպանները հանգիստ խղճով:

Իսկ ի՞նչ են արել խեղճերը: Նրանք ոչինչ չունեին արյունագին վճարելու: Ունևոր փրկվածները այսօր ցրվել են զանազան ապահով տեղեր իրանց տանջված նյարդները ամոքելու համար: Այնինչ` չունևորները մնացել են դժոխքի սոսկալի տեսարանների առջև իրանց տանջված սրտերի վերջին ուժը սպառելու համար: Եվ քանի քանիսը, որ փրկված են սրից ու գնդակից, պիտի հիվանդանան հոգեպես: Արդեն ասում են, թե մի քանի դժբախտ ականատեսներ խելագարվել են: Հարկավ, մենք չենք դատապարտում ունևորների փախուստը: Բայց ի՞նչ անեն նրանք, որոնք միջոց չունին փախչելու: Պետք է վերադառնալ և շուտով նրանց օգնել: Մայրեր կան, որոնք կորցրել են իրանց զավակների մի մասը և այժմ սարսափով են մտածում կենդանի մնացածների մասին: Ի՞նչ կլինի նրանց վիճակը, եթե օգնել կարողացողները փախչեն և փախչեն անդարձ...

Մենք փախչողներին չենք դատապարտում, բայց գովում ենք մնացորդներին: Թուրքերն էլ պակաս զոհեր չեն ունեցել: Ինչո՞ւ նրանք չեն փախչում:

Պետք է հուսալ, որ աղետալի օրերը չեն կրկնվիլ Բաքվում և պետք է վերադառնալ ապաբախտներին օգնելու համար: Փոթորիկն անցել է, պետք է մտածել նրա հետևանքների մասին:

—————

Բաքվի դժոխային օրերին մեզ զբաղեցնում էր և մի հարց: Ի՞նչ է անում տեղական քաղաքային խորհուրդը և քաղաքագլուխը: Ավա՛ղ, մենք խոսքեր չենք գտնում Բաքվի «ընտրյալների» քստմնելի վախկոտությունը և անտարբերությունը շեշտելու համար: Քաղաքային Վարչության ծառայողները միաբերան վկայում են քաղաքագլուխ Իրեցկու դատապարտելի արարքը: Այն պահին, երբ կոտորածը սկսել է սաստկանալ, նա փակված է եղել Վարչության մեջ, և ոչ մի միջոց կոտորածի առաջն առնելու, բացի տելեֆոնից: Ծառայողները գանգատվում են, որ նա ստիպել է նրանց հեռանալ իրանց տները: Հայ ծառայողները ընդդիմացել են, բնականաբար գուշակելով, որ փողոց դուրս գալ, կնշանակե կատաղի թուրք խուժանից սրախողխող լինել: Իրեցկին սխրագործություն է ունեցել պնդելու իր պահանջը: Եվ ոմանք հարկադրված կատարել են իշխանավորի պահանջը: Մենք դեռ տեղեկություն չունենք, նրանք ապահով հասե՞լ են իրանց տները, թե ոչ: Կարձանագրենք, երբ կիմանանք ճշմարտությունը:

Ահա մի ներկայացուցիչ, որ հասարակության փողերով է վարում յուր… գոյությունը, որ այսուհետև կհամարվի քստմնելի:

Պակաս դատապարտելի չէ քաղաքային իրավասուների անտարբերությունը, որոնց մեջ կան շատ ազդեցիկ հայեր և թուրքեր: Անձինք, որոնք կարող էին կոտորածի առաջն առնել: Ինչու՞ հենց առաջին օրը նրանք չունեցան արտաքո կարգի նիստ, չխորհրդակցեցին աղետը սկզբից ևեթ ոչնչացնելու: Չէ՞ր հաջողվի: Փույթ չէ: Գոնե փորձեին: Չեն փորձել անգամ, և ահա այսօր ընկնում է նրանց կազմի վրա մի անջնջելի արատ:

—————

Այն րոպեից, երբ Բաքվի սոսկալի աղետի լուրը հաստատվեց Թիֆլիսում և ստուգվեց, որ այդ մի հասարակ կռիվ չէ, երբ տեղական լրագրների մեջ տպվեցին առաջին կցկտուր տեղեկությունները, բռնկվեց ամբողջ ազգաբնակությունն, առանց ազգերի խտրության: Բացի այն քստմնելի տարրերից, որոնց համար ամեն մի խլրտում հաճելի է և ձեռնտու, ամենքը հուզվեցին և վրդովվեցին:

Բողոքի առաջին ձայնը տվեց Թիֆլիսի համակրելի քաղաքագլուխ պ. Քրիստափոր Վերմիշյանը: Մի անձնավորություն, որ դեռ քաղաքագլուխ ընտրվելուց շատ առաջ հայտնի էր յուր մաքուր հասարակական ձգտումներով իբրև գործիչ, իբրև գրչի մարդ և հռետոր:

Պ. Վերմիշյանը հեռագրով դիմեց Բաքվի հայտնի թուրքերին Հաջի-Զեյնալ-Աբին Թաղիևին, «Каспий» լրագրի խմբագիր Ալի Մարդան-Բեգ Թոփչիբաշևին, հրապարակախոս Աղաևին, Հասան-բեգ Մելիքովին, ազդեցիկ Աշուրովին, Հաջիևին և այլոց, խնդրելով սրանց, որ շտապեն ազդել իրանց կրոնակիցների վրա` վերջ տալու ամոթաբեր շարժմանը: Միևնույն ժամանակ, պ. Վերմիշյանը դիմեց Կովկասի կառավարչապետի պաշտոնակատար գեներալ-ադյուտանտ Մալամային, խնդրելով, որ նա շուտով միջոցներ ձեռնարկի կոտորածի առաջն առնելու: Նույնպիսի գործունեություն ցույց տվեց և Թիֆլիսի թեմի առաջնորդ Գեր. Գարեգին եպիսկոպոս Սաթունյանը: Նա, պ. Վերմիշյանի աջակցությամբ խնդրեց գեներալ Մալամային անմիջապես Բաքու ուղարկել շիա թուրքերի Անդրկովկասյան հոգևոր պետ Շեյխ-Ուլ-Իսլամին: Երեքշաբթի, փետրվարի 8-ին, այսինքն` կոտորածի երրորդ օրը, Շեյխ-Ուլ-Իսլամը ուղևորվեց Բաքու:

Միևնույն ժամանակ, Թիֆլիսի հայ ինտելիգենցիան և հասարկության ներկայացուցիչները զանազան տեղերում ունեցան ժողովներ և խորհրդակցեցին կոտորածի առաջն առնելու:

Քաղաքագլխին օգնության հասավ Թիֆլիսի քաղաքային խորհրդարանն յուր ամբողջ կազմով: Եղան արտաքո կարգի նիստեր այնքան բազմամարդ, որ երբեք Թիֆլիսը չէր տեսել: Եղան ժողովներ և Սրբազան առաջնորդի մոտ և այդ ժողովներից մեկում ընտրվեց 12 հոգուց բաղկացած մի մասնաժողով սրբազանի նախագահությամբ` Բաքվում, վնասված հայերին նյութական օգնություն հասցնելու համար:

Չորեքշաբթի, 9-ին փետրվարի, երեկոյան, ստացվեց հետևյալ հեռագիրը Առաջնորդի, քաղաքագլխի և մեր աշխատակից Շիրվանզադեի անունով.

«Ի բախտավորություն հայերի և մուսուլմանների, խորը վշտալի կոտորածը այսօր դադարեց: Հանդիսավոր թափորը, առաջնորդությամբ տեղս ժամանած Շեյխ-Ուլ-Իսլամի և հայ հոգևորականության, անցավ փողոցներով, հրավիրելով ամենքին դեպի խաղաղություն, հանգստություն և դարձ դեպի առօրյա զբաղմունքներ: Տեղի ունեցավ կատարյալ հաշտություն թուրքերի և հայերի մեջ: Հայտնեցեք այս մասին Թիֆլիսի ազգաբնակությանը:

Շեյխ-Ուլ-Իսլամ և Թաղիև»:

Ուրախալի հեռագիրը հետևյալ օրը տպվեց Թիֆլիսի լրագրներում և հասարակության ալեկոծված մտքերի վրա ունեցավ խաղաղացուցիչ ազդեցություն:

Նույն բովանդակությամբ հեռագիր ստացավ խմբագրությունս և Բաքվի մի գործարանատեր Մանվելյանից:

Այնուհետև հասարակությունը սկսեց զբաղվել թշվառության հիմնական պատճառները պարզելու խնդրով: Այս խնդիրը ի պատիվ յուր ազգի, առաջին անգամ ասպարեզ դրեց «новообзор» լրագրում մի ռուս` պ. Կրուշինսկին, ամենից առաջ իր լուման տալով հօգուտ վնասվածների:

—————

Շաբաթ, փետրվարի 12-ին, Թիֆլիսի միջնակարգ դպրոցների հայ աշակերտների ցանկությամբ, Վանքի մայր եկեղեցում կատարվեց հանդիսավոր հոգեհանգիստ: Հետևյալ օրը կատարվեց հասարակության ցանկությամբ, իսկ երրորդ օրը վրացիների առաջարկությամբ:

Այդ երեք օրը Վանքի Տաճարը ներկայացնում էր արտաքո կարգի տեսարան: Քսանից մինչև երեսուն հազար ժողովուրդ բռնել էր տաճարը, ընդարձակ գավիթը և շրջակա փողոցները: Բոլոր հոգեհանգիստներին ներկա էին շիա և սյունի դավանությունների մուսուլման հոգևորականության ներկայացուցիչներ, իսկ երրորդ հոգեհանգստին նաև վրաց հոգևորականությունը:

Վեհափառ Հայրապետը Թիֆլիս ժամանեց կիրակի, փետրվարի 13-ին, և երկրորդ ու երրորդ հոգեհանգիստներին ներկա եղավ, չնայելով յուր ծանր հիվանդությանը:

Կառավարչապետի բարեսիրտ պաշտոնակատար գեներալ Մալաման, պ. Վերմիշյանի երաշխավորությամբ, թե կարգը չի խանգարվիլ, պատվիրել էր, որ ոստիկանությունը ներկա չլինի հանդեսներին: Եվ կարգապահությունը օրինակելի էր այդ երեք օրը: Բոլոր ազգություններից և դասակարգերից բաղկացած ահագին բազմությունը այդ օրերը ցույց տվեց չտեսնված և չլսված օրինակ: Ո՞վ կարող էր երևակայել այդպիսի խաղաղ, վեհ և խորհրդավոր տեսարան «վայրենի» համարված Կովկասում: Տեսարանները խրատական էին ամենից առաջ այն տարրի համար, որ ինքը լինելով վայրենի, մեզ է համարում վայրենի:

Պատարագից հետո հոգևորականությունը դուրս եկավ Վանքի գավիթը: Այդ միջոցին առաջնորդարանի դռների առջև երևաց Վեհափառը կորամեջ, ընկճված: Նա շրջապատվեց մուսուլման հոգևորականության պատկառելի ներկայացուցիչներով: Ամբոխի մարմնով անցավ սարսուռ: Տիրեց սրբազան լռություն, չնայելով ընդհանուր վշտին ու վրդովմանը: Իսկ պարզ երկնքից անտարբեր արեգակը սփռել էր յուր ջերմ ճառագայթները պատմական տեսարանի վրա: Տասնյակ հազարավոր ամբոխի հայացքը ուղղված էր դեպի ալեզարդ Վեհափառը և նրա շուրջը հավաքված նույնպես ալեզարդ մուսուլման հոգևորականները: Պարզ էր, որ Բաքվի աղետը համահավասար վշտացրել էր ամենքին:

—————

Ավելի հանդիսավոր և բազմամարդ էր վրացի աշակերտների ցանկությամբ կատարված հոգեհանգիստը: Նույն ոգևորությունը, նույն տեսարանը, նույն իդեալական կարգապահ հությունը: Վրացիները արտասանեցին մի շարք զգացված ճառեր, որոնք ընդունվեցին բուռն ծափահարություններով: Հայերը շնորհակալություն հայտնեցին մի նույնչափ զգացված ճառով:

Հանդեսը վերջանալուց հետո, հայ և վրացի աշակերտները դիմեցին դեպի մահմեդականների մեջիտը: Ճանապարհին բոլոր թուրքերը և հայերը, ի պատիվ հանդեսի, կողպեցին իրանց խանութները և հետևեցին նրանց: Մեջիտը, հարկավ, չէր կարող տեղավորել այդ երեսուն հազարի չափ ամբոխը: Հոգևորականների առաջնորդությամբ նա դիմեց դեպի մահմեդականների գերեզմանատուն: Եվ այստեղ կատարվեց հոգեհանգիստ Բաքվում կոտորված թուրքերի համար:

Եվ այդտեղ ժողովված հայ, վրացի և թուրք ամբոխը հանդիսավոր երդում տվեց` առ միշտ մնալ եղբայրներ և գործել հանուն երկրի ընդհանուր բարգավաճման:

Նույնպիսի խուռն ամբոխի ներկայությամբ կատարվեց վրաց Քաշվեթի եկեղեցում նահատակների հիշատակին հոգեհանգիստ` բոլոր աշակերտների և աշակերտուհիների ցանկությամբ:

—————

Որքան հանդիսավոր, խորհրդավոր և փառահեղ էին այդ տեսարանները, նույնքան և խրատական չարություն սերմանողների համար: Նրանք անհերքելի ապացույցներ էին, թե չկա Կովկասյան ազգությունների մեջ հիմնավոր թշնամություն:

Այն մարդիկ, որ ճգնում են Բաքվի դեպքը բացատրել ազգայնական ատելությամբ կամ մուսուլմանների ֆանատիկոսությամբ, սոսկալի հանցանք են գործում ճշմարտության դեմ: Ոչ պակաս մոլորվում են և նրանք, որոնք տնտեսական պայմաններին են վերագրում աղետը: Ուր, ուր, Բարվում չկա տնտեսական ճնշում ոչ մի ազգության կողմից` մյուսի վրա: Բաքվի թուրքերը նույնչափ, գուցե ավելի, ապահով են տնտեսապես և առուտուրի մեջ, որքան և հայերը, իսկ զուտ դրամագլխով նրանք անհամեմատ հարուստ են հայերից:

Չարիքի պատճառները պետք է հայերի և թուրքերի հարաբերություններից դուրս որոնել: Այս միայն մեր կարծիքը չէ, այլև ամբողջ ռուս, հայ և վրացի մամուլի, այլև բոլոր խելացի մուսուլմանների, այլև ռուս ինտելիգենցիայի լավագույն մասի: Հետևելով Բաքվի դեպքերի առիթով Բաքվում, Թիֆլիսում և ուրիշ շատ քաղաքներում եղած ժողովներում արտասանված ճառերին, գալիս ենք միևնույն կարծիքին: Ամենից որոշ և ամենից խիստ արտահայտեց այդ կարծիքը Բաքվի փաստաբանների ժողովը, ուր ներկա էին բոլոր ազգությունների անդամները: Ոչ պակաս ուժով շեշտեցին նույնը թուրքերի, ռուսների և վրացիների ներկայացուցիչները պ. Վասիլևի նախագահությամբ կայացած ժողովում Բաքվի հասարակական ժողովարանում:

Եվ փառք ու պատիվ այն արդարամիտ և ճշմարտասեր ռուսներին և վրացիներին, որոնք հայերից և թուրքերից առաջ են ասել և ապացուցել ճշմարիտ պատճառները Բաքվի ամոթալի արյունահեղության:

Կան երևույթներ, որոնց լուսաբանությունը ստեղծում է ամբողջ պատմություն: Բաքվի աղետը հայ ազգի դարերի ընթացքում կրած անթիվ տառապանքների համեմատ չնչին երևույթ է: Բայց նա խորհրդավոր է յուր իմաստով: Նա պետք է լույս սփռի մարդկության մի նշանավոր մասի ազգային պատմության վրա և ապագա փիլիսոփայի ձեռքը տա անհերքելի փաստեր բռնության սոսկալի հետևանքները արձանագրելու համար:

Տգիտություն, խավար: Այո, նա էլ յուր բաժինն ունի, և մեծ բաժին ներկա աղետի մեջ: Բայց ո՞րն է ավելի քստմնելի, տգիտությո՞ւնը, թե՞ այն աներևույթ ուժը, որի ձեռքում այն խաղալիք է: Բնության և աստծու սրբազան օրենքներ է պղծում նա, որ խավարը գործիք է դարձնում ժամանակավոր հաջողություն ունենալու համար…

Հայ ժողովրդին մահ չի վիճակված, և ոչ թուրք ժողովրդին, — մենք հավատում ենք այս բանին անխախտ: Գործիք լինել դիվային նպատակի համար, կարող է ամեն մի տկար ուժ: Բայց այս չի նշանակում, թե դիվային ուժը պետք է հասնի յուր նպատակին:

Ողբում ենք ոչ այնքան հայերի վիճակը, որքան այդ դիվային ուժին, որ կոչված է մեռյալին գերեզմանից հարություն տալու: Անիրագործելի հույս, որքան այն խելագարի ջանքը, որ ձգտում է արեգակը ձեռներով գքկել…

—————

Բաքուն բոլոր բարեգործական հանգանակությունների ժամանակ առաջին դերն է ունեցել: Նա կատարյալ իրավունք ունի ամբողջ Կովկասի, նույնիսկ Ռուսիայի վրա: Կովկասը տալիս է և էլի կտա: Ռուսիայից նպաստներ չպիտի սպասել. ռուս ժողովուրդը յուր սեփական տառապանքներն ունի: Նա ժամանակ և ուժ չունի մեր մասին մտածելու...

Այո...

Բաքվի քաղաքային խորհրդարանը հատկացրել է վնասվածների օգտին 50000 ռուբլի, իսկ նավթարդյունաբերների ժողովը` 100000 ռուբլի: Կլինեն և ուրիշ մասնավոր նվերներ: Բոլոր վնասվածները կստանան նյութական օժանդակություն: Բայց ինչո՞վ պետք է փոխարինվի նրանց կորուստները, նրանց սպանված քույրերը, մայրերը, ամուսինները, զավակները և ծնողները: Արդյոք այդ մտքո՞վ, որ դրանք ակամա նահատակներ էին ապագայի անդորր կյանքի համար: նրանց արյունով պիտի ձեռք բերենք մեր ապագայի կոզտոլրական խաղաղ առաջադիմությունը:

Թող չարերը գործեն հանուն չարության: Մենք, Կովկասյան փոքրիկ ազգություններս, չհուսահատվինք և հավատանք, որ հաղթությունը ճշմարտությանն է պատկանում: Ռուսիայի գահույքի բարձրությունից արդեն լսվեց ճշմարիտ խոստովանության ձայնը, թե չկա զորություն առանց ժողովրդի ուժի: Նիստեր են կազմվում, ժողովներ են գումարվում պետության կազմը առողջացնելու համար: Կովկասը ներկայացնում է լայնածավալ Ռուսիայի մի մասը և կբուժվի նույն դեղով, որով պիտի բուժվի մարմնի ամբողջ կազմը: Կանցնին դառն ու վշտալի օրերը, կգան ուրախ օրեր: Կփարատվի վերջ ի վերջո տիրող խավարը, և լույսը կսփռվի անխտիր ամենքիս վրա: Միայն այն գաղափարն ունի այժմ ուժ, որ քարոզում է եղբայրություն բոլոր ազգերի մեջ առանց ծագման և կրոնների խտրության: Այս ապացուցված է մարդկության հանճարեղ իմաստուններից և ապացուցվեց գործով, — փետրվարի ցույցերով:

—————

Որչափ է եղել Բաքվի նահատակների թիվը — մինչև այսօր դեռ պարզված չէ: Բաքվի ռուս լրագրները հետզհետե տպագրում են նրանց ցուցակը: Հայ զոհերի թիվը քաղում են եկեղեցական գրքերից, թուրքերինը և ուրիշ ազգություններինը` պաշտոնական տեղեկություններից: Վեհ. Հայրապետի Բաքու ուղարկած եկեղեցական պատգամավորների տեղեկություններից երևում է, որ մինչև այժմ թաղված են 193 հայ, որոնցից 7 կին, վերջիններս բոլորն էլ այրված: Այրվածների մեջ ամենամեծը 70 տարեկան է և ամենափոքրը 10 ամսական: Սպանվածներ են մեծագույն մասամբ մշակ դասից, այրված, քանդված և հափշտակված են 51 տուն և խանութ: Վիրավորված են 90, որոնցից այժմ մնում են 67 հոգի:

Բաքուցիների մեծամասնությունը պնդում է` հայ սպանվածների թիվն 200-ից ավելի չէ, նույնչափ եթե ոչ ավելի վիրավորվածներ, իսկ թուրք սպանվածները գուցե նույնչափ, գոնե ոչ պակաս 120 հոգուց, նաև վիրավորածները ոչ պակաս այս թվից: Կան մարդիկ, մանավանդ թուրքերից, որոնք պնդում են, թե թուրքերից ավելի են սպանված` քան հայերից: Վիրավորված կամ սպանված են նաև ռուսներից մոտ 30 հոգի, վրացիներից` մոտ 20: Ուրեմն, պիտի զգան թուրքերը, որ նրանց կատարած գործը համահավասար վնաս է տվել թե՛ մեզ և թե՛ իրանց: Ինչ անմիտ և վայրենի գործ, որին նրանք ծառայեցին անգիտակցաբար:

Մենք քրիստոնեաբար ներում ենք մեր հարևաններին իրանց մոլորությունը, ինչպես և նրանք պիտի ներեն մեզ: Մենք մազի չափ չենք մեղադրում նրանց նույնիսկ այրված մանուկների և հղի կանանց հոշոտված մարմինների առջև: Հայերը երեխաներ չեն այրել, հղի արգանդներ չեն պատառոտել դաշույններով: Նրանք միայն պաշտպանվել են: Պատիվ նրանց: Պատիվ և թուրքերի այն մեծամասնությանը, որ պաշտպանել են անպաշտպան հայ ընտանիքներին և անմիջապես միջոցներ ձեռնարկել խաղաղությունը վերականգնելու:

Բաքուն այժմ գրեթե կիսով չափ դատարկվել է հայերից: Հայերը թողնում են թուրքերի տները և տեղափոխվում քրիստոնյաների տները: Առուտուրը գրեթե կանգ է առել, նավթային արդյունաբերությունը միլիոնների վնաս է կրում, քաղաքը դարձել է զորանոց և ենթարկվել պատերազմական դրության անողոք օրենքներին: Ահա անմիտ կոտորածի հետևանքը: Եվ միայն հասարակությունը չէ վնասվողը, այլև, պետության գանձարանը, եթե, բարոյականը մի կողմ թողնելով, վերցնենք միայն նյութականը: Տերությունը Բաքվից ստանում է տարեկան 120 միլիոն ռուբլի եկամուտ — պետության ընղհանուր բյուջեի մի քսաներորդականը: Կարելի է երևակայել, թե այդ ինչ զգալի կորուստ կլինի պետական գանձարանի համար, եթե իրերի դրությունն այսպես շարունակվի:

Ուրեմն որ կողմ նայում ենք, ամենուրեք վնաս և վնաս: Ի՞նչ միտք ուներ անողորմ կոտորածը Բաքվում: Ի՞նչ գաղափարի ծառայեց այն...

—————

Կոտորածը տևեց ուղիղ երեք օր և երեք գիշեր: Սկսվելով փետրվարի 6-ին, մոտավորապես 2 ժամին, վերջացավ փետրվարի 9-ին, կեսօրից հետո: Երեք սև օրեր, որ Կովկասի պատմության, ուրեմն և Ռուսիայի պատմության մեջ պիտի բռնեն ամոթալի, խայտառակ էջեր:

Երբ խաղաղությունը տիրում է, թուրք և հայ հանդիպում են իրարու ուրախության զգացումով և անկեղծ ցավակցությամբ սեղմում են իրարու ձեռը: Բուն բաքուցիների մեծ մասր չի կարողանում մինչև այսօր էլ հաշիվ տալ իրան, թե ինչպես պատահեց փորձանքը: «Այդ մի ղազա էր (փորձանք), երկնային պատիժ, որ եկավ անցավ մեր գլխով», ասում են թուրքերը: Իսկ հայերը դեռ չեն արթնացել ապշումից, այժմ էլ նրանք սոսկումով և դողալով են հիշում արյունալի օրերը:

Ով և ինչ ևս լինի անասելի թշվառության սկզբնապատճառը, պիտի ապագա պատմության մեջ դրոշմվի անջնջելի նախատինքով:

Միայն չորրորդ օրը կոտորածի թշվառները կարողացան տիրանալ իրանց մերձավորների դիակներին: Սոսկալի է այն տեսարանը, որ այդ օրը ներկայացրել են հայ և թուրք գերեզմանատները և քաղաքի հիվանդանոցները: Խնայելով մեր ընթերցողների նյարդները, կանգ չենք առնիլ այդ տեսարանի վրա: Բայց ահա մի սրտաշարժ պատկեր, որի առջև պիտի խոնարհվի ամեն ոք և սքանչանա հայ կնոջ անհասանելի առաքինության վրա:

Այդ պատկերի նկարագիրը տալիս է «Каспии» լրագրում թուրք հրապարակախոս պ. Աղաևը: Քաղում ենք նրա հոդվածից հետևյալ կտորը.

«... Բայց ամենից բարձր, ամենից վեհ է մի հայ կնոջ օրինակը: Այդ կինը ցույց տվեց հոգու այնպիսի վեհություն, սրտի այնպիսի ազնվություն, այնքան պայծառ միտք և քաղաքացիական առաքինություն, որ արժանի է պատմության ամենամեծ կանանց շարքը դասվելու և փառաբանվելու հավիտյան: Երեկ, երբ ինձ պատմեցին այն, ինչ որ նա արել է, աչքերս ակամա արտասվեցին, և եթե նա նույն րոպեին ներկա լիներ, ես սքանչացած կընկնեի նրա առջև ծնկաչոք, կաղոթեի նրան, ինչպես ժամանակակից Մադոննայի, և կհամբուրեի նրա ոտների փոշին:

Ահա թե ինչ է արել նա:

Այդ աղքատ, բայց հոդով և սրտով մեծ կինը սարսափելի տրագեդիայի ժամանակ կորցրել է յուր զավակներին: Գերեզմանատանը, թաղման հանդիսի ժամանակ, նա, ձեռը դնելով անմեղ զոհերի դագաղի վրա, դարձել է դեպի հայերը այս խոսքերով.

«Հայեր, երդվեցնում են ձեզ այս երեխաների անմեղ հոսված արյունով, երդվեցնում եմ նրանց թշվառ մոր ջախջախված սրտով, ներեցեք մուսուլմաններին այն, ինչ որ նրանք արել են, մի զգաք նրանց դեմ թշնամություն, այլ սիրեցեք նրանց եղբայրական սիրով այնպես, ինչպես սիրել եք միմյանց առաջ»:

Կարո՞ղ է լինել ավելի գեղեցիկ, վսեմ և բարձր բան: Այդ կլասիկական մի կերպարանք է, որ արտասանել է կլասիկական խոսքեր: Այդ խոսքերը պիտի ոսկե տառերով փորագրվին և զարդարեն մեր փողոցներն ու հրապարակները: Այո, դու մեծ ես, ազնիվ հայուհի: Դու զարդարում ես այն ցեղը, որին պատկանում ես: Դու ազնվացնում ես և բարձրացնում մինչև անհասանելի բարձրություն այն ազգը, որի զավակն ես: Դու քո ազնիվ սրտի մի բնական և պարզ ցնցումով հասկացել ես, թե հայրենիքի շահը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, միությունը նրա զավակների ավելի նշանավոր են և բարձր, քան վրիժառության բնազդը, որ բնականաբար պիտի զարթներ քո ջախջախված մայրական սրտի մեջ: Բայց դու եղար այնքան արի, քո մեջ կար այնքան քաղաքացիական առաքինություն, որ խեղդեցիր այդ բնազդը, զոհելով այն հասարակական բարօրությանը, մեր ամենքի համար թանկ Կովկասի բարօրությանը»: Շարունակելով այս ուղղությամբ յուր հիմնը հայ կնոջ հասցեին, թուրք հրապարակախոսը ավելացնում է.

«Երբ այս սրտաշարժ տեսարանի լուրը հայ կնոջ մարդասիրական վարմունքի մասին տարածվեց մուսուլմանների մեջ, մի քանի անձանց նախաձեռնությամբ որոշվեց, որ մուսուլման հոգևորականությունը մեծ հայ կնոջ զավակների համար հոգեհանգիստ կատարի և նրանց գերեզմանի վրա պսակ դրվի»:

—————

Արդեն մի ամիս է անցել Բաքվի արյունալի օրերից մինչև այս տողերի գրելը: Ի՞նչ պիտի լինի այսուհետև — չգիտենք: Բայց վերականգնված խաղաղությունը, ինչ թաքցնենք, տակավին մեզ անխախտելի չի թվում: Կովկասյան թուրքերի հետ համերաշխությունը պահանջում են ավելի մեծ ջանքեր, քան կարծում են մեր լավատեսները: Եղբայրության զգացումը համակել է համահավասար թե՛ հայերին և թե՛ թուրքերին — ճիշտ է: Բայց այս զգացումը կարող է շուտով սառչել, ինչպես արագ սառչում է ամեն մի զգացում արևելյան ժողովուրդների մեջ: Հետևաբար, պետք է դիմել ավելի հաստատ միջոցների: Ոգևորիչ ճառերով և հոգեհանգիստներով մենք շատ բան անել չենք կարող: Պետք է ավելի խորը թափանցենք հայ և թուրք ազգաբնակությունների այժմյան հարաբերությունների մեջ և ավելի լուրջ քննենք նրանց խախտման պատճառները:

Այն մարդիկ, որոնք մասնավոր ժողովներում բառերի հեղեղով են ուզում մեզ հափշտակել, գործում են հանցանք իրանց ազգի ապահովության դեմ: Նրանք օդ են կտրատում իրանց սուր լեզվով, երևակայելով, թե թշնամիներ են բրդում, հայի դրությունը անապահով է ոչ միայն Անդրկովկասում, այլև Պարսկաստանում, իսկ Տաճկաստանում այն դրություն չէ, այլ գեհեն: Անդրկովկասյան թուրքերի հետ հաշտությունը ահագին կախումն ունի տաճկահայերի հարցից: Ահա ինչի մասին պիտի մտածել, ահա ինչը պիտի վերլուծել և քննել…

Բաքուն այժմ պատերազմական դրության մեջ է: Մարդկանց արգելված է երեկոները 8 ժամից հետո փողոց դուրս գալ: Խանութները բացվել են, բայց բավական է մի չնչին շշուկ, և նրանք մի վայրկյանում փակվում են: Ժողովարանը, թատրոնը, կրկեսը և հասարակական մյուս ժողովատեղերը փակ են և դեռ հայտնի չէ երբ կբացվին: Քաղաքը շարունակ դատարկվում է, և այժմ էլ փախչողներից շատ քչերն են համարձակվում ետ դառնալ:

Գեներալ-նահանգապետ իշխ. Ամիլախորիի մոտ, նրա նախագահությամբ, եղան մի քանի ժողովներ, մասնակցությամբ հայ և թուրք ներկայացուցիչների: Խոսվեց արյունալի օրերի մասին, ջանք դրվեց կոտորածի պատճառները պարզելու: Բայց ոչ մի լուրջ եզրակացության չեկան:

Բաքվի իրավաբաններն առանց ազգությունների խտրության մի բազմամարդ ժողովում որոշել են` ոչ մի ջանք չխնայել քննությունը լիակատար դարձնելու: Նույն մտքով որոշում են կայացրել և բորսային հանձնաժողովը ու նավթարդյունաբերությունների ժողովը, որոնք խնդրամատույց են եղել ֆինանսների մինիստրին միջամտելու, որ Պետերբուրգից բարձրագույն քննություն նշանակվի:

Վերջին հեռագիրները Պետերբուրգից հաղորդեցին, որ այս խնդիրը հարգված է: Նշանակված է բարձրագույն քննիչ-մասնաժողով` մասնակցությամբ բորսային հանձնաժողովի և նավթարդյունաբերողների ժողովի ներկայացուցիչների:

Մինչև նշանակված մասնաժողովի Բաքու ժամանելը կկազմվի նյութերի մի ահագին պաշար: Թիֆլիսի քաղաքային վարչությունը արդեն հավաքել է գրավոր վկայությունների մի մեծ կույտ: Նույնչափ նյութ ունեն իրանց ձեռքի տակ և Բաքվի լրագրների խմբագրությունները, նաև իրավաբանների ըսկերությունը: Անշուշտ հայ և թուրք հասարակությունները ոչ մի միջոց չեն խնայիլ խնդիրը պարզելու համար: Անշուշտ նրանք Պետերբուրգից և Մոսկվայից կհրավիրեն առաջնակարգ փաստաբաններ և նրանց կհանձնեն թշվառների պաշտպանության գործը:

Ինքը նահանգապետ իշխ. Նակաշիձեն յուր կողմից դիմել է ներքին գործոց նախարարին և խնդրել, որ առանձին քննիչ մասնաժողով նշանակվի: Իշխանը բարեհաճում է իրան վիրավորված համարել հասարակության մեջ «ամենահամառ» կերպով տարածված լուրերից, որոնք, ըստ յուր ասության, «արատ են ձգում» նրա երկարամյա պետական ծառայության վրա: Իշխանն իրավացի է, այդ վատ լուրերը կարող են արատ ձգել նրա վրա:

Այսպիսի հանգամանքներում քաղցր է մեզ հուսալ, որ խնդիրը կլուսաբանվի բազմակողմանի: Մենք` հայերս, ուրիշ բան չենք ուզում, բացի անաչառ դատից: Մենք դարերից ժառանգած քրիստոնեական համբերությամբ և հեզությամբ կսպասենք արդար դատաստանի: Եվ այդ դատաստանը կլինի մեր ջախջախված սրտերի միակ սպեղանին...

Սպասենք, ուրեմն...

—————

Լայնատարած Ռուսիայի միայն ծայրերը չեն խլրտում, այլև կենտրոնը և բոլոր կողմերը: Ամենուրեք տիրում է կարգերի ակնհայտ քայքայում: Քիշնևի սոսկալի եղեռնագործությունները այժմ տեղի ունեն շատ քաղաքներում: Մենք միջոց չունինք արձանագրելու այն բոլորը, ինչ որ կատարվում է ներկայումս ներքին Ռուսիայում:

Առաջ ենք բերում մի եղելություն, որ խիստ բնորոշ է ներկա Ռուսիայի կացության համար:

Անցքը կատարվել է Կուրսկ քաղաքում, փետրվարի 12-ին: Այդ օրը տեղական գիմնազիոնի աշակերտները ժողով են կազմում դպրոցում` իրանց դպրոցական ներքին խնդիրների մասին խորհրդակցելու: Ժողովը վերջանալուց հետո աշակերտները, թվով 200 հոգի, դիմում են դեպի սեմինարիա և կանանց գիմնազիոն, որ իրանց վճիռը հայտնեն այդ դպրոցների աշակերտներին: Աշակերտները, պատմում է «Русь» լրագիրը, ընթանում էին քաղաքի գլխավոր փողոցով զույգ-զույգ: Այս խաղաղ հանդեսի առջև կառքով գնում էր ոստիկանապետ Զարինը: Հետևակ և ձիավոր ոստիկաններն ու ստրաժնիկները հետևում էին աշակերտների խաղաղ հանդեսի ետևից: Հանկարծ, երթ հանդեսը մոտեցել էր օրիորդների գիմնազիոնին, ոստիկանապետը բոլորովին անսպասելի և առանց որևէ առիթի բարձրաձայն գոչում է. «Ծեծեցե՛ք»: Ստրաժնիկները բաժանվում են և հարձակվում են մտրակներով անպաշտպան մանուկների վրա և սկսում անխնա ծեծել նրանց:

Ստրաժնիկներին օգնության են հասնում խանութներից դուրս վազող «ղոչաղները» և նույնպես հարձակվում են գիմնազիստների վրա: Մանուկները թաքնվում են մագազիններում և գավիթներում, բայց այնտեղից նրանց դուրս են քաշում և գանակոծում: Մի քանի ծնողներ տեսնում են, թե ինչպես ծեծում են իրանց զավակներին, բայց չեն կարողանամ օգնել, որովհետև նրանց չեն թույլ տալիս մերձենալ: Ռեալական դպրոցի աշակերտները, լուր ստանալով, թե իրանց ընկերները ծեծվում են, հարձակվում են դեպի փողոց, բայց նրանք ևս ենթարկվում են ծեծի:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Страница 6 из 7«124567»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.