Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 5 из 7«1234567»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM


Շիրվանզադե Ալեքսանդր՝
Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 21.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Բայց դառնանք դարձյալ մանր գործարանատերերին, որոնց դրությունը ուշադրության արժանի է, մանավանդ հայերինը: 1876—77 թվերին, երբ ֆոտոգենի, այսպես ասած, ոսկի ժամանակն էր, ամենքը սկսեցին մի կերպ ձեռք բերել մի գործարան կամ մի հանք, մի խոսքով ամենքը սկսան վազ տալ նավթի հետևից: Դերձակը կամ կոշկակարը, որ իր արհեստով շատ բախտավոր էր ապրում, չբավականանալով իր վիճակով, կամ լավն ասած, նախանձելով հանքատերերի և գործարանատերերի ժամանակավոր բախտին, թողնում էր իր ոսկի արհեստը և ընկնում նավթի հետևից: Նա իր դառն քրտինքով աշխատած կոպեկները վատնում էր մի գործարան կամ մի հանք ձեռք բերելու համար, ձգտելով դեպի հանկարծակի հարստություն: «Բա՛հ, ինչո՞ւ Կրասիլնիկովը, Բաղիրովը կալյասկա, դրոշկա ունենան, ես չունենամ, ես էլ բախտս կփորձեմ», այսպես ասում էր դերձակը, ասեղը շպրտում, երևակայելով իր ապագան փառավոր պալատներում: Մի խոսքով, այս ժամանակակից դոն քիշոտները ժողովվելով 7 կամ 8 հոգի միասին կազմում էին ընկերություններ (այդ ընկերությանց մեկի անունը այստեղ ծաղրելով «Չամբարաքանդ» են դրել) և սկսում էին գործել. միայն, վա՛յ այն գործելուն, որ նրանք էին գործում: Ինչ տեսակ խաբեբայություն ասես գործ էին դնում իրանց միամիտ մուշտարուն խաբելու համար, մոռանալով բոլորովին իրանց խիղճը ու խղճմտանքը: Երբ ֆոտոգենը լավ գնումն էր, սորանք օգտվելով հանգամանքից, Ռուսաստանից եկող ռամիկներին և հրեաներին ծախում էին առաջին տեսակի տեղ երկրորդ տեսակը կամ անիստակ (неочищеный) ֆոտոգենն և, այսպիսով, խայտառակում էին խեղճ մեծ գործարանատերերի անունն էլ: Ահա ինչ տեսակ էին գործ դնում այդ հերոսները իրանց խաբեբայությունը. տակառի տակից լցնում էին անիստակը, իսկ երեսից լավ տեսակը և լավի տեղ ծախում. առնողը, իհարկե, չգիտեր, թե տակառի ներքևում ինչ կա: Բայց երկար չժպտաց սորանց բախտը, հասավ 1878—79 թթ., և առնողները սկսեցին լավ ուշադրություն դարձնել ֆոտոգենի հատկության վրա, և նոքա այժմ ուղղակի դիմում են մեծ գործարանատերերին:

Ահա այսպիսիներից է կազմված փոքր գործարանատերերի մեծամասնությունը: Այժմ տեսնելով այդ պարոնները, որ էլ իրանց բազարը չէ, սկսում են փոքր առ փոքր թողնել և դառնալ իրանր արհեստին, բոլորովին մոռանալով հարուստների «դրոշկան և կալյասկան»:

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Ապրիլի 20

Շատ հասկանալի է, որ ոչ մի հասարակություն կրթության գործի մեջ չի կարող շատ առաջ գնալ, եթե ուսման հետ միացրած չլինի և արհեստագիտությունը: Այդ կողմից Բաքվի հայ հասարակությունը պետք է կրթության խիստ ստորին աստիճանների վրա դասել: Նա ոչ միայն չի աշխատում զարգացնել արհեստը, այլ տակավին մի հին նախապաշարմունքով բավական արհամարհանքով է նայում դեպի արհեստավորը: Այսօր մեր հասարակության մեջ մի հարստահարող չարչի, մի ստոր գրագիր ծառայող, կամ մի հազար ու մեկ խարդախությամբ հարստացած պարոն ավելի մեծ պատիվ ունի, քան իր արդար աշխատանքով ապրող արհեստավորը:

Բոլորին հայտնի է, որ Բաքուն, որպես ծովեզրյա քաղաք և որպես ամենահարմար նավահանգիստ, մեծ ապագա ունի, մանավանդ այն ժամանակ, երբ այդ քաղաքը միացած կլինի Փոթի-Թիֆլիսյան երկաթուղու գծի հետ: Նա և այժմ, Անդրկովկասյան քաղաքներից առաջինը կարող է համարվել իր արդյունաբերություններով: Այսքանը բավական է միայն հիշել, որ ամեն տարի մի քանի միլիոն փութ նա ֆոտոգեն է աիդյունահանում: Դրա համեմատ արհեստագիտությունը պետք է ծաղկած լինի, որի վրա ամենևին ուշադրություն չէ դարձնում մեր հայ հասարակությունը: Իբրև օրինակ ես կհիշեմ մի քանի փաստեր: Բաքվի մեջ այժմ կան վեց գքխավոր գործարաններ մեքենաներ պատրաստելու համար (железный завод), որոնց մեջ աշխատում են հարյուրավոր գործավորներ: Այդ գործավորները, սկսյալ առաջին վարպետից մինչև վերջին աշակերտը, բոլորը ռուսներ, շվեդացիներ կամ եվրոպացիք են, բայց ոչ մի հայ: Դրա հակառակ, մտեք մեր դատարանները, մեր պոլիցիան, մեր մաքսատունը և մեր պաշտոնական այլ հիմնարկությունների մեջ, այնտեղ կտեսնեք բազմաթիվ հայ ծառայողներ, որոնց մեծամասնությունը հասարակ գրագիրներ են: Մեր ծնողները ավելի բարվոք են համարում, որ իրանց որդիները ամբողջ կյանքում գրագրի սեղանի առջև մաշվեն, բարակացավ ստանան, որ վերջապես չինովնիկ դառնան, քան թե, մի գործարան հանձնելով, նրանցից օրինավոր արհեստավորներ պատրաստեն: Հուսով եմ, որ ծնողները, մանավանդ աղքատ ծնողները, ուշադրություն կդարձնեն այդ կետի վրա:

Վերջացնելով նամակս, հարկավոր եմ համարում մի քանի խոսք ասել մեր դպրոցների պարոն տեսչի վրա: «Մշակ»-ի անցյալ տարվա համարներից մեկի մեջ տպված էր մի նամակ, որի մեջ, ի միջի այլոց, ուշադրություն էր դարձրած տեսուչ պ. Ստեփանյանցի վրա, հայտնելով այն միտքը, թե նա չի կարող կատարել հայոց ուսումնարանի տեսչի պաշտոն, երբ միևնույն Ժամանակ կատպրում է Բաքվի ամբողջ նահանգի դիրեկտորի պաշտոնը: Այդ լուրը այժմ հաստատվում է, որովտետև, որպես լսում ենք, պ. Ատեփանյանցը այժմ դիտավորություն ունի թողնել Բաքվի ուսումնարանը և այցելություն անել գավառների ուսումնարաններին և նրանց քննություններին ներկա գտնվել: Բայց թե ո՞ւմ է հանձնելու նա մեր դպրոցի տեսչությունը, չգիտենք: Մենք զարմանում ենք, թե ինչո՞ւ «Մարդասիրական ընկերությունը» վարձեց այդ պարոնին, երբ նա կանխապես գիտեր, որ պարոնը տերության ծառայության մեջ է գտնվում, ուրեմն և՛ չէր կարող, և՛ ժամանակ չէր ունենա մեր ուսումնարանի վերաբերությամբ իր հանձն առած պաշտոնը խղճմտանքով կատարել: Մի՞թե չէր կարող պ. Ստեփանյանցին տված 1 400 ռուբլով վարձել մի ավելի հարմար տեսուչ, որ գոնե հայերեն խոսել գիտենար, որից զուրկ է պ. Ստեփանյանցը, այլևս չենք խոսում նրա մանկավարժական թերությունների մասին: Բայց «Մարդասիրական ընկերությունը», բացի տեսչության պաշտոնից, պ. Ստեփանյանցին ուսուցչի պաշտոն էլ հանձնեց, և նա իր դասերը հին խալիֆաների նման ավանդում էր գավազանների հարվածներով: Շատ հասկանալի է, որ այդ տեսակ տեսուչը ինչ ուղղություն կարող է տալ մյուս վարժապետներին:

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

13 սեպտեմբերի

Հասարակական կյանքը Բաքվի մեջ այժմ գտնվում է կատարյալ թմրության մեջ: Այդ տխուր երևույթի պատճառը պետք է վերաբերել մեր երիտասարդության դեպի հասարակական շահերը ունեցած անտարբերությանը: Շատ պարզ և հասկանալի է, որ մի ժողովրդի, մի հասարակության կյանքին այսպես թե այնպես լավ կամ վատ ուղղություն տալը գլխավորապես կախված է նորա երիտասարդությունից: Եթե նորա այդ թարմ ուժը, այդ կենդանի տարրը որքան և իցե կարողանում է ճանաչել և կատարել իր պարտականությունները հասարակական բարօրության վերաբերությամբ, այն ժամանակ գուցե ժողովուրդը կարող կլինի պարծենալ, որ նա հասել է զարգացման մի որոշ աստիճանի: Բայց ի՞նչ աստիճանի կարող եմ դասել մեր ժողովրդի զարգացումը, որի երիտասարդությունը, կուրացած անձնական շահերի անազնիվ զգացմունքներով, ընկած տգիտության և անբարոյականության մեջ, ներկայացնում է մի փչացած սերունդ: Ինչ ապագա կարելի է նախագուշակել այն հասարակության համար, որի որդիքը նույնիսկ մանկական հասակից շաղախվելով վարակիչ ախտերով, օրըստօրե մահանում են բարոյապես: Շատ հասկանալի է, որ այդ տեսակ հասարակությունը երբեք չի կարող սպասել մի նախանձելի ապագայի: Ահա այդ դրության մեջ է գտնվում Բաքվի հասարակությունը, երբ մի կողմնակի հայացք ենք ձգում այն կորստաբեր ուղղության վրա, որին կուրացած հետևում է նոր սերունդը:

Դեռ երիտասարդ հասակում հայ վաճառականը, թողնելով իր հայրենի երկիրը և հեռանալով դեպի Ռուսաստանի զանազան քաղաքները, սկսում է շռայլել և ծախսել իր ձեռքի փողերը անբարոյական զվարճությունների մեջ և դրանով սպառում է թե՛ իր նյութական և թե՛ ֆիզիկական ուժերը: Նա դառնում է իր հայրենիքը դեղնած, մաշված, հարյուր տարեկան ծերունու քայքայված կազմվածքով: Նա չի բավականանում նրանով, որ սպառել է իր կյանքը. շուտով ամուսնանում է և դրանով խավարեցնում է մի ուրիշ անբախտ էակի կյանքը, որին վիճակվում է համբերությամբ մինչև մահ տանջվել անտանելի ամուսնու հետ: Այդ մի բարբարոսական մարդասպանություն է, որի վրա մտածելու ժամանակ մարդ սարսափում է: Ես կամենում եմ մի քանի խոսք ևս ասել այն պարոնների մասին, որոնք իրանց աշխատում են հեռու պահել հասարակությունից: Սրանք լուսավորված կոչված երիտասարդներն են: Բայց կարելի՞ է պահանջել սրանցից որևիցե օգուտ, մինչդեռ դրանք անմատչելի են հասարակ մահկանացուներին, մինչդեռ դորանց և հասարակության մեջ կա մի չինական պատ: Հարկավոր է շատ մոտիկ ծանոթ լինել այն ֆանֆարոնների հետ և հասկանալ, թե որքա՛ն դատարկություն, որքա՛ն անմիտ ինքնասիրություն է տիրում սրանց մեջ: Ազգային գաղափարը սրանց համար ոչինչ նշանակություն չունի, սրանք միայն անձնական շահի գաղափարով են հետաքրքրված: Այդ է պատճառը, որ սրանք նույնպես հասարակության համար անօգուտ են հանդիսանում:

Մեր ամրոխի ամենավատ և միանգամայն վնասակար սովորություններից մեկն էլ անշուշտ պետք է համարել նրա եվրոպական շռայլ մոդային հետևլը: Բաքվի ոչ մի ազգաբնակչության մեջ արտաքին անմիտ պճնասիրությունը այնքան զարգացաձ չէ, որքան հայ ազգաբնակչության մեջ, մանավանդ նրա իգական սեռի մեջ: Այդ շատ բնական է այն ժողովրդի վերաբերությամբ, որը դեռ չի կարողանում ըմբռնել այն ամենահասարակ միտքը, թե լուսավորությունը չէ պարունակվում լոկ արտաքին ձևերի փոփոխության մեջ: Հայ օրիորդի, հայ երիտասարդի ուշադրությունը ոչ մի բան, ոչ մի առարկա այնքան շուտ չի գրավում, որքան մի նոր տեսակի հագուստն է գրավում: Հենց որ մեկի վրա տեսնում են հագուստի մի նոր ձև, բոլորն էլ թե՛ հարուստ, թե՛ աղքատ, հիմար ոչխարների նման, կշտապեն հետևել նրա օրինակին, չնայելով իրանց կարողության չափի վրա: Այդ տխուր իրողության մեջ առավել հաստատ համոզվելու համար բավական է մտնել կիրակի կամ տոն օրերը մեր եկեղեցիները և ուշադրություն դարձնել, առհասարակ, հանդիսականների և մասնավորապես կանանց դասակարգի վրա:

Թեթևամիտ հայ աղջկա մոդամոլությունը այն տեղն է հասցնում նրան, որ նա սկսուսմ է հետզհետե մոռանալ իր տնային գործերը, իր ընտանեկան պարապմունքը, ուսումնարանի կրթությունը և գիշեր-ցերեկ զբաղվեք «Русский базар», «Модный свет» և այլն սոցա նման շռայլություն տարածող օրագիրներ թերթելով: Աղջկա մեջ այդ վնասակար ձգտողությունը զարգանալուն մեծ մասամբ նպաստում են նրա ծնողները, որոնք իրանց զավակների մանկական հասակից սկսում են մի առանձին ուշադրություն դարձնել նրանց արտաքին զարդարանքի վրա, միևնույն ժամանակ անուշադիր թողնելով նրանց մոտավոր և հոգեկան կրթությունը: Ես հավատացած եմ, որ այսպիսով հայ ծնողները վատ ներգործություն են անում իրանց զավակների կրթության վրա. նոքա ծնեցնում են երեխայի մեջ նեղ անձնասիրության զգացմունքը, որը, ապագայում զարգանալով նրա մեջ, սպանում է ուրիշ ազնիվ ձգտումներ: Երեխան` աղջիկը ծնած օրից, ծնողները աշխատում են որքան կարելի է ամուր լցնել նրա համար նշանակված սնդուկը զարդարանքներով: Ինձ շատ անգամ պատահել է տեսնել այնպիսի ընտանիքներ, որոնք իրանց երկու, երեք տարեկան աղջկա համար պատրաստում են 10—15 տարեկանի հագուստներ: Հարցնում ես` թե ինչո՞ւ համար են նոքա այդ անում. պատասխանում են` «Ինչո՞ւ ես, չանեմ, երբ Փամբուխչյանցի կամ Պետրոսյանցի տանը անում են»… Վերջացնելով նամակս, մյուս անգամ կաշխատ եմ մի քանի խոսք ասել նաև արական սեռի մասին, որը գուցե կանանցից շատ ետ չի մնացել շռայլության մեջ:

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

25 հոկտեմբերի

Մեր լրագրության մեջ եթե ոչ ամենևին, գոնե շատ քիչ են պատահում հոդվածներ առհասարակ մշակների դրության առթիվ: Միայն, անցյալ տարի և, եթե չեմ սխալվում, այս տարվա սկզբում «Մշակ»-ի էջեթում երևեցան մի քանի հոդվածներ Մոսկվայից գրված, որոնց հեղինակը` պ. Ն. Աբելյանցը, հասարակության ուշադրությունը դարձնելով Կովկասի մշակ դասի աննախանձելի դրության վրա, առաջարկել էր մինչև անգամ հիմնել Կովկասի զանազան քաղաքներում այնպիսի ընկերություններ, որոնց նպատակը լիներ մշակների գոնե տնտեսական դրության բարվոքումը: Բայց, դժբախտաբար, այդ կարևոր առաջարկությունը մնաց, ինչպես ասում են, «Ձայն բարբառո հանապատի»: Նա արձագանք չգտավ ո՛չ հասարակության և ո՛չ էլ, պետք է խոստովանած, հայ լրագրության կողմից: Իսկ պ. Աբելյանցը, երևի հուսահատվելով, դատապարտեց իրան լռության: Սակայն մի այդպիսի կարևոր հարցով զբաղվելը անհրաժեշտ է, եթե աչքի առաջ առնեք մշակների, մանավանդ գավառական քաղաքներում բանող մշակների, ներկա սարսափելի վիճակը: Չգիտեմ գուցե ուրիշ տեղ, ուրիշ քաղաքներում մշակ դասի կյանքը բարվոք է, բայց Բաքվի մշակների կյանքը կարելի է ամենադառն և ողբալի համարել: Բաքվի` Անդրկովկասի այդ, եթե չեմ սխալվում, առաջին արդյունաբերող քաղաքի, մեջ այժմ կենտրոնացած է մեծ քանակություն մշակների, որոնք մեծ մասամբ բանում են նավթային գործարաններում, իսկ փոքր մասամբ բեռնակիրներ են: Մարդ քարացած սիրտ պետք է ունենա, որ անտարբեր մնա` տեսնելով վշտերը, տանջանքները, այն հալածանքը, որ կրում են գործարաններում բանող մշակները իրանց թշվառ գոյությունը շարունակելու համար: Այդ գործարաններում մշակների բանելու համար նշանակված չէ մի որոշ ժամանակ: Կան այնպիսի գործարաններ, որոնց տերերը իրանց շահերի համար անգթությամբ ստիպում են նրանց գործել օրը 20 ժամ, մինչդեռ եվրոպական գործարաններում մշակները բանում են օրական ոչ ավելի, քան տասը ժամ և դեռ այդ էլ շատ է համարվում: Օրական 20 ժամ գործելով և ապրելով խոնավ բնակարաններում, կերակրվելով անսնունդ կերակուրներով, մշակը, իհարկե, մի կարճ միջոցում կարող է կորցնել իր առողջությունը և այդ այդպես էլ պատահում է: Նայեցեք առաջին օրը, երբ նա ոտ է դնում գործարան, որքան առողջ ու զվարթ է նրա դեմքը, որքան վստահ նրա քայլվածքը, բայց նայեցեք, թե նա որքան փոխվել է երկու կամ երեք ամիս գործարանում բանելուց հետո: Նրա երեսը իր առաջվա զվարթությունը, կարմրությունը կորցրել էարդեն, նրա աչքերը խորն են ընկել, երեսի ոսկորները դուրս են ցցվել: Բայց նա այդ բոլորի փոխարեն ի՞նչ վարձ է ստանում գործարանատիրոջից, ոչի՛նչ, ամենաչնչին վարձ, ամսական максимум 16 մանեթ, իսկ минимум 10 մանեթ, այն է` հազար տեսակ արհամարհանքների, հայհոյանքների և շատ ժամանակ թակի ու ծեծի հետ: Վայ այն մշակին, որը համարձակվել է իր տիրոջ հրամանից գեթ մազի չափ շեղվել, այդպիսի դեպքերում նա խոհեմություն կանի, եթե չերևա, թե չէ գործարանատիրոջ կամ նրա հավատարիմ գործակատարի անսանձ լեզուն չի դադարի հազար ու մի անվայել ու կեղտոտ հայհոյանքներով վիրավորել ո՛չ միայն նրա անձնավորությունը, այլև նրա անմեղ ընտանիքը, ծնողները և մինչև անգամ նրա մեռելներին ևս չի խնայի: Գործարանում հրդեհ է պատահում, մշակին են մեղադրում, գործարանում մեկ բան է կորչում, մշակն է գողության կասկածանքի տակ ընկնում, վերջապես, ամենայն մի քայլում, ամենքի հանցանքի համար մշակն է պատասխանատու, նա է ենթարկվում հալածանքի: Այդպես են վարվում այդ անբախտ և միանգամայն թշվառ արարածների հետ անխտիր թե՛ հայ, թե՛ թուրք և թե՛ ռուս գործարանատերերը: Հայ մշակը առաջին դեպքում կարծում է, թե նա կարող է ապահով լինել հայ գործարանատիրոջ մոտ, բայց նա չարաչար սխալված է համարում իրան, երբ տեսնում է, որ իր արյունակիցը ևս այնպես կոշտ, կոպիտ և անխիղճ է վարվում, ինչպես, գուցե, չէր վարվի նրա հետ այլազգին: Հոգ չէ, թող մշակը հարստահարվի, թող նրա թշվառ կյանքը մաշվի, միայն թե իր տիրոջ անհատակ սնդուկը հարստությունով լցնելու համար գիշեր ու ցերեկ, ժամանակ ու անժամանակ գործե: Փույթ չէ գործարանատերին, թե նրա մշակները բնակվում են այնպիսի բնակարանում, ուր միայն խոզերը կարող են բնակվել, փույթ չէ, թե նրանք հիվանդանում են, դեղ չեն ճարում և այլն: Այդպիսի բաների համար մտածել, գլուխը ցավացնել չգիտե մեր գործարանատերը, որովհետև նա իր պարտքը կատարած է համարում ամսական մշակների երեսին մի քանի մանեթ շպրտելով, այն էլ, աստված գիտե, ինչպիսի խարդախ հաշիվներով, և ինչո՞ւ չանեն խարդախություն, երբ այդ հասարակ մշակները ոչ գիր են գիտում և ոչ էլ Կիրակոս են ճանաչում: (Այդպես են ասում իմ հայրենիքում): Այո, տխուր և շատ տխուր գույներով կարելի է նկարագրել այստեղի մշակ դասի կյանքը, որը սիստեմատիկաբար հարստահարվում է գործարանատերերից: Այդ բոլորը այդպես տեսնելով, էլ ի՞նչ իրավունք ունենք մենք, քաղաքակրթվածներս, գանգատվել Փոքր Ասիայի խորքերում ապրող վայրենի բաշիբոզուկների, քուրդերի և չերքեզների անխղճության վրա, մինչդեռ ինքներս այդչափ անգութ և անխիղճ ենք դեպի մեր մերձավորները:

Բավական համարելով այդքանը Բաքվի մշակների դրության մասին, մեծահույս եմ, որ արդարադատ «Մշակ» լրագիրը, որը միշտ չէ զլացել պաշտպան հանդիսանալ ամենայն տառապյալների և հալածյալների, պաշտպան կհանդիսանա և հասարակության այդ թշվառ դասակարգին` մշակներին, որոնք այդչափ բարբարոսաբար հարստահարվում են: Իսկ ես ժամանակ առ ժամանակ կաշխատեմ դիմել այդ հարցին:

1980 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

4 նոյեմբերի

Ամսույս 2-ին, երեկոյան ժամը 6-ին, հայոց «Մարդասիրական ընկերության» դահլիճում առաջին անգամ, հայոց ուսումնարանի տեսուչ բժիշկ Արամյանը կարդաց մի դասախոսություն երեխաների առողջության վերաբերությամբ: Հանդիսականների թիվը շատ քիչ էր, չնայելով, որ մուտքի համար նշանակված էր ամենաչնչին գին (20 կոպեկ): Շատերն էլ, թեպետ գնել էին տոմսակներ, բայց չգիտենք ինչու չէին բարեհաճել ներկայանալ դասախոսության, երևի, արժան չէին համարել: Իսկապես պախարակելու արժանի են Բաքվի հայերը, մանավանդ երիտասարդները, որոնք առավել բարվոք են համարում` աննպատակ շրջել քաղաքի հրապարակի վրա, որ շատ մոտ է նույնիսկ դասախոսությունը եղած տեղին, ընկնել զանազան կեղտոտ էակների հետևից և թափառել նրանց հետ մի հյուրանոցից մյուս հյուրանոց, փողեր շռայլել, քան թե 20 կոպեկ նվիրելով մի բարեգործական նպատակի, գեթ մի ժամ լսել դասախոսություն, որից կարող են օգուտ քաղել: Ես դիտավորություն չունեմ այս անգամ ևս խոսել Բաքվի հայ հասարակության այլևայլ վատ կողմերի մասին, որոնց հետ ընթերցողը փոքրիշատե ծանոթ է, միայն իմ ներկա նամակիս նպատակն է մի քանի համեստ նկատողությոմ անել պ. դասախոս Արամյանին:

Հայտնի է, որ գրականական լեզուն մեզանում դեռ ընդհանրացած չէ, այսինքն` նա այնքան խորը արմատներ չէ գցել հասարակության մեջ, որ մեծամասնության համար դյուրըմբռնելի լինի: Այդ շատ զարմանալի չէ հայերի վերաբերոմթյամբ, որոնց մեջ գրականական աշխարհիկ լեզուն հազիվ թե մի քանի տասնյակ տարիներ է, որ մուտք է գործել: Մեր ուսումնարանների մեջ շատ ժամանակ չէ, որ սկսել են գործածել հայերեն մաքուր աշխարհաբարը: Մինչև այսօր մեր եկեղեցիների մեջ դեռ անմարսելի գրաբարն է թագավորում: Մեր հոգևորականները, որ իրանք մեծ կարոտություն ունեն սովորելու, անկարող են ժողովրդի մեջ տարածել կենդանի աշխարհաբարը: Վերջապես, մենք չունենք բավականաչափ աշխարհաբար լեզվով թե՛ ինքնուրույն գրվածները և թե՛ թարգմանություններ, որոնց միջոցով հասարակությունը ծանոթանար դրա հետ: Իսկ եթե մենք այսօր քիչ թե շատ ծանոթ ենք գրականական բարբառի հետ, սրանով գլխավորապես պարտական ենք մեր լրագրությանը, որը մինչև այսօր գրեթե միակ միջոց է հանդիսացել նրա տարածվելուն: Համարձակապես կարող եմ ասել, որ հայ հասարակության միայն այն դասակարգը փոքրիշատե գիտե հայերեն, որ հայ լրագիրներ է կարդում, իսկ այն դասակարգը կազմում է հասարակության աննշան մասը. մեծամասնությունը, որ հայ գրագրությունով չի զբաղվում, զուրկ է կենդանի մայրենի գրականական բարբառից: Գոնե Բաքվի մեջ հազվագյուտ է այն հայը, որ փոքրիշատե գիտե իր մայրենի գրական լեզուն:

Այդ հանգամանքը աչքի առաջ ունենալով, ես համոզված եմ, որ այն անձնավորությունը, որ հանձն է առնում մի որևիցե գավառական քաղաքում ժողովրդական դասախոսություններ անել, գլխավորապես պիտի հոգա, որ դասախոսության ոճը, լեզուն մատչելի լինեն հասարակության, որ նա կարողանա հասկանալ դասախոսության միտքը և, հետևաբար, օգուտ քաղե նրանից: Թող ներե ինձ պ. Արամյանը նկատել, որ նա այդ անհրաժեշտությունը աչքաթող էր արել իր առաջին դասախոսությունում: Նրա դասախոսության լեզուն այնքան դժվարըմբռնելի էր, նախադասություններն այնքան երկար ու դժվար հասկանալի էին, որ հանդիսականներից հազիվ թե տասից մեկը հասկացավ նրա միտքը, և այն ևս մեծ դժվարությամբ: Բացի այդ, պ. դասախոսը, չգիտեմ ինչու, չափազանց վռազում էր կարդալու ժամանակ, այնպես, ոբ նախադասությունները ունկնդիրը չէր կարողանում ջոկել միմյանցից: Այս երկու մեծ պակասությունները համարյա թե կորցրին պ. Արամյանի դասախոսության նշանակությունը և այս անգամ, կարելի է ասել, նա անհաջող անցավ: Սակայն թող պ. Արամյանը չհուսահատվի, միմիայն խորհուրդ ենք տալիս նրան մյուս անգամ աշխատել, որքան կարելի է պարզ խոսել, որովհետև գիտության ամեն մի ճյուղը ժողովրդին չի կարելի այլապես բացատրել, եթե ոչ պարզ, ժողովրդական լեզվով և ոչ խորը գրականական բարբառով, մութ ֆրազներով: Մենք կարդացել ենք Թիֆլիսում եղած դասախոսությունները, նրանք տասնապատիկ պարզ և ժողովրդի համար դյուրմբռնելի լեզվով են կարդացվել, քան թե պ. Արամյանի դասախոսությունը, որը, կրկնում եմ, շատ անհասկանալի էր այս անգամ: Բայց և այնպես, շնորհակալության արժանի է պ. Արամյանը, որ նա Բաքվի մեջ ժողովրդական դասախոսությունների սկիզբը դրեց: Հուսանք, որ կգտնվեն այդ հասարակաօգուտ նպատակին հետևողներ, որովհետև Բաքվի հայ հասարակությունը ոչ միայն ֆիզիկապես բժշկվելու կարոտություն ունի, այլև մտավորապես, բարոյապես, և, որ ամենահարկավորն է, տնտեսապես:

1880 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Հոկտեմբերի 2-ին

Մեր ամբոխի անվան վարկը օտար հասարակությունների աչքում վայր գցող գլխավոր պատճառներից մեկը կարող է համարվել հայ վաճառականներից շատերի անազնիվ վարմունքը օտարների առաջ, նամանավանդ մի շատ տխուր երևույթ, որ նրանց շրջանում վերջին ժամանակները շատ հաճախ է կրկնվում: Հայտնի է, որ կովկասցի վաճառականների մեծամասնությունը երկար տարիներ Ռուսաստանի հետ անմիջական առևտրական հարաբերություններ ունենալով և շատերը իրանց հավատարմությամբ գրավելով հայտնի ռուս ֆաբրիկանտների և վաճառականների հավատը, շատ ժամանակ վերջիններից մեծ քանակությամբ ապառիկ ապրանքներ առնելով` տեղափոխվում են Կովկաս, և այդպիսով նա, որի սեփակա կապիտալը հազիվ թե տասը հազարի է հասնում, կարողանում է տարվա ընթացքում մի քանի հարյուր հազարների չափ առևտուր կատարել: Այդ տեսակ հավատ ռուսաստանցիների կողմից իհարկե անհրաժեշտ է մեր վաճառականների համար, և թանկ արժե մանավանդ հայ վաճառականների համար, որոնք այդ հանգամանքով առավել են օգտվում, քան թե ուրիշները: Բայց, դժբախտաբար, վերջին տարիները ռուսաստանցիները հետզհետե սկսում են թուլացնել իրանց հավատը դեպի կովկասցիները, շնորհիվ մեր մի քանի վաճառականների, այն էլ գրեթե բացառապես հայերի անազնվության: Մի քանի տարիներ շարունակ Ռուսաստանից ապառիկ ապրանքներ բերելով Կովկաս, հայ վաճառականը կանոնավորապես վճարում է ամենայն տարի իր պարտքերը մինչև այն ժամանակ, երբ նա արդեն լիովին համոզեցնում է ռուսաստանցիներին իր ազնվության մեջ և տակավին գրավում նրանց հավատը:

Այդ ժամանակ հայ վաճառականի ագահության կապանքները բոլորովին թուլանում են, և նա, մի տարի ևս կապելով մեծ գումարի ապրանք, տեղափոխելով նրան իր հայրենիքը, հանկարծ հրատարակում է իրան պարտատերի առաջ սնանկացած և` իր բոլոր կայքը գրելով մի որևէ մոտ ազգականի կամ բարեկամի անունով, առաջարկում է կրեդիտորներին բավականանալ մի ռուբլու տեղ 10 կամ 20 կոպեկով, կամ թե չէ բոլորովին հրաժարվում է նրանց վճարելուց: Այդպիսի դեպքեր շատ են պատահել և միշտ գրեթե անողները եղել են հայ վաճառականներ, ինչպես անցյալ տարիները մի ժամանակ արին` Բալասի Միրզաբեկյան, Ստեփանոս Թառայան, Աշուղյաններ և ուրիշ շատերը, որոնց անունները չպիտի հասարակությունից ծածկվեն: Բայց այս քանի օրերս մի այդպիսի քաջագործություն արավ մի ինչ-որ ղարաբաղցի Հ. Պ-յան անունով վաճառական, որը այս րոպեիս Բաքվի հասարակության հետաքրքրության առարկան է դառել:

Գարնանը, Մոսկվայում հավաքելով մոտ 400 հազարի ապրանք և տեղափոխելով այն Բաքու, Պ. — ն գնում է Նիժնի-Նովգորոդյան տոնավաճառը և, այստեղ հրավիրելով կրեդիտորներին հացկերույթի, առաջարկում է նրանց 25 կոպեկ մի ռուբլու փոխարեն և խոստանում է մի տարուց հետո տալ ևս 25 կոպեկ: Կրեդիտորներին առաջին անգամ այդ տարօրինակ առաջարկությունը անհավատալի է թվում, բայց երբ ճշմարտախոս Պ.-ն հավատացնում է նրանց, թե ինքը ճշմարիտն է ասում, այն ժամանակ նրանք, իհարկե, չեն համաձայնվում, չհավատալով նրա խոսքերին, թե իբրև ապրանքը բաց թողնելով Բաքվի մեջ զանազան անգրագետ պարսիկ վաճառականներին, սրանցից ոչ մի ապահովաթուղթ չէ ստացել և այժմ նրանք բոլորովին հրաժարվում են Պ-յանին իրանց պարտքերը վճարելուց: Պ-յանը շատ է աշխատում համոզել կրեդիտորներին առաջարկած գումարով բավականանալ, բայց երբ բոլոր ջանքերը ապարդյուն են մնում և նրան չի հաջողվում մոլորեցնել պարտատերերին, այն ժամանակ նա գալիս է Բաքու, և այստեղ բոլոր ապրանքները և ուրիշ կայքերը հաստատելով իր աներոջ` Վ-յանի վրա, ինքը աշխատում է արտասահմանյան անցաթուղթ ձեռք բերել և փախչել արտասահման, բայց այդ քայլը ևս չի հաջողվում նրան, որովհետև այս քանի օրերս հասնելով Բաքու, հայտնի ֆաբրիկանտների` Մորոզովի և Յակունչիկովի, հավատարմատար Զակոլինսկին արգելք է դնում Պ-ի ճանապարհորդության, քանի որ նա միայն Մորոզովին պարտ է, ինչպես ասում են, մոտ 30 հազար ռուբլի:

Իսկ ինչ վերաբերում է Վ-ին, որի անունով Պ-յանը հաստատել է իր բոլոր կայքը, նա ևս անգործ չէ և ինչպես հավատացնում են, ամենայն օր մեծ գումարների վեքսելներ է ներկայացնում դատարանին, որոնցով նա իր փեսայից պահանջում է իբրև թե իրան հասանելի գումարը:

Այդ վեքսելները իհարկե սուտ են, և Վ-յանը այդ անում է լոկ այն մտքով, որ իր փեսայի պարտատերերին հուսահատեցնե, բայց վերջինները հաստատապես վճռել են գործը դատաստանի միջոցով առաջ տանել և այժմ պահանջում են օրինավոր հաշվապահական գրքեր, որ նա օրենքի համաձայն պարտավոր էր ունենալ, քանի որ առաջին կարգի վաճպռական է: Ասում են, որ կապած ապրանքներից մոտ 40 հազար ռուբլի ուղարկվել է Լենքորան:

Այդպես ուրեմն, ինչպես երևում է, գործը շատ հետաքրքրելի պիտի դառնա, և ես հետևանքի համար, կհաղորդեմ իր ժամանակին «Մշակ»-ի ընթերցողներին: Հարկավոր չէ մոռանալ, որ Վ-յանը մի հայտնի աստիճանի բարոյական դիրք է բռնում հասարակության մեջ: Այդպիսի դեպքերի վրա, իմ կարծիքով, հայ հասարակությունը չպիաի թեթև աչքով նայի, կարծելով, թե նրանք վերաբերվում են մասնավոր կյանքին և չունեն ոչ մի հասարակական նշանակություն: Եթե այսօր հայ հասարակությունը քիչ թե շատ ծանոթ է օտար ազգերին, սրանով մենք մեծ մասամբ պարտական ենք մեր վաճառականներին, որոնք միայն անմիջական հարաբերություններ ունեն օտարների հետ և որոնք մի հայտնի աստիճանի ներկայացուցիչներ են համարվում մեր հասարակության կողմից: Սակայն ինչ գաղափար կարող է կազմել օտար ազգին հայ ժողովրդի մասին, հանդիպելով այնպիսի անձանց, որոնք, կուրացած լինելով նեղ և կեղտոտ շահասիրության զգացմունքով, չեն ճանաչում ո՛չ թե միայն ազգային, այլ նաև անձնական ինքնասիրության գաղափարը: Հայ հասարակությունը առհասարակ և մասնավորապես հայ վաճառականները եթե համամիտ չեն այդպիսիների հետ, պետք է միշտ թշնամական աչքով նայեն նրանց վրա, թույլ չտան նրանց մտնել ոչ մի հասարակական շրջան, անվայել համարեն մինչև անգամ նրանց երեսին նայելը, որպեսզի օտարները չկարծեն, թե ամբողջ հայ հասարակությունը կազմված է վերև հիշվածների նմաններից: Բաքվի հասարակությունը կարծես, թև հասկացել է այդ, և Պ-յանը այժմ ոչ մի տեղ ընդունված չէ: Բայց երկա՞ր կտևի արդյոք այս արհամարհանքը. մի քանի տարուց հետո հասարակությունը չի՞ ընդունի արդյոք, դարձյալ նույն մարդուն, մոռանալով նրա անցյալը:

1881թ.

ԲԱՔՎԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Բաքվի նավթային գործարանատերերի և հանքատերերի վիճակը շատ կարճ ժամանակում մեծ փոփոխությունների կենթարկվի: Այդ շահավետ արդյունաբերությունով պարապողների թիվը, որի մեծամասնությունը կազմում են հայերը, օրեցօր նվազելու վրա է հօգուտ մի քանի գլխավոր ձեռնարկողների (предприниматели), որոնցից ամենաառաջինն է հայտնի գործարանատեր շվեդացի Նոբելը: Ոչ թե միայն մանր, այլ նաև շատ նշանավոր գործարանատերեր սարսափով են նայում այդ վերջինի զանազան ձեռնարկությունների վրա, նախազգալով իրանց անկարողությունը ապագայում մրցել մի այնպիսի համարձակ ձեռնարկողի հետ, որը ձգտում է, կարծես թե, կատարելապես իր ձեռքը առնել Բաքվի ամբողջ նավթային արդյունաբերության հարցը: Մի կողմ թողնելով այս անգամ ընդհանրությունը, ես ներկա հոդվածովս կաշխատեմ մի քանի նկատողություններ անել միայն հայ գործարանատերերի և հանքատերերի մասին:

Սրանից դեռ երկու տարի առաջ «Մշակ» -ը, իր առաջնորդող հոդվածներից մեկը նվիրելով Բաքվի նավթային արդյունաբերության հարցին, այն կարծիքն էր հայտնել, թե Բաքվի հայերը, որոնց ձեռքումն է գտնվում այդ արդյունաբերության գլխավոր ճյուղը, եթե չաշխատեն լայնացնել իրանց գործունեության ասպարեզը, հիմնելով զանազան ընկերություններ զորեղ կապիտալներով և միևնույն ժամանակ արդյունաբերության հին նահապետական ձևերը փոխարինելով նոր, գիտության պահանջներին համապատասխան ձևերի, բնության այդ հարստությունները բազմակողմանի կերպով հարստահարելու նպատակով, — այնուհետև էլ նրանց համար դժվար կամ միանգամայն անհնարին կլինի մրցել եվրոպացի արդյունաբերողների հետ, որոնց թիվը օրըստօրե աճում է Բաքվի մեջ և որոնք վաղ թե ուշ, օգտվելով տեղացիների տգիտությունից` կխլեն նրանց ձեռից մի այնպիսի շահավետ արդյունաբերություն, որպիսին է անշուշտ նավթայինը: Մոտավորապես միևնույն միտքը հաստատել էի և ես անցյալ տարվա «Մշակ»-ի № 76 մեջ տպված նամակիս մեջ, առաջ բերելով մի քանի շոշափելի փաստեր: Առաջին դեպք կարելի էր կարծել, որ մամուլի այդ կարևոր նախազգուշությունը բարի գրգիռ կզարթեցնի հայ գործարանատերերի և հանքատերերի մեջ և կդրդե նրանց առավել խոհեմությամբ վարել իրանց գործերը, բայց դժբախտաբար հակառակը պատահեց: Հայ գործարանատերերը և հանքատերերը, մանավանդ նրանցից գլխավորները, փոխանակ լրջմտորեն քննադատելու հայ լրագրի խելացի դատողությունը, սկսեցին զանազան երեխայական ծաղրածությունների ենթարկել նրան և, որքան մտաբերում են մի քանիսը, մինչև անգամ կամենում էին լրագրության միջոցով ևս հերքել նրան, հիմնվելով այն թույլ և տակավին ծիծաղաշարժ փաստի վրա, թե հայերը, իրանց պատմության սկզբից վաճառականության մեջ լինելով ճարպիկ, գործունյա, խոհեմ և այլն, միշտ աջողությամբ են մրցել օտարազգիների հետ, ուրեմն հետևաբար նավթային արդյունաբերության մեջ էլ նրանք երբեք չեն հաղթվի ոչ եվրոպացիներից և ոչ էլ ուրիշներից, քանի որ նրանք կրում են իրանց վրա «հայ» անունը: Այդպես կամ գրեթե այդպես էին դատում այդ ժամանակ մեր պատվելի «վաճառականները» իհարկե, չկարողանալով ըմբռնել այն հասարակ միտքը, թե «վաճառականություն» և «արդյունաբերություն» — սրանք երկու միմյանցից տարբեր ֆակտորներ են տնտեսականության մեջ: Իբրև հայի վաճառականական հանճարի օրինակներ, հայ գործարանատերերը և հանքատերերը ցույց էին տալիս իրանց վրա, թե մի տասնյակ տարի սրանից առաջ աղքատության մեջ տնքում էին, իսկ այժմ լողում են անհամար հարստության մեջ` շնորհք իրանց սեփական խոհեմության, ճարպկության, գործունեության և չգիտեմ էլ ինչ ուրիշ երևելի հատկությունների: «Նայիր և տես թե ես ի՞նչ էի տասնևերկու տարի սրանից առաջ և ես ի՞նչ եմ այժմ», — գոռում էր իմ այդ ժամանակվա պրինցիպալը, հպարտ հայացքը դարձնելով իրան սենյակի շքեղ զարդարանքի վրա և շպրտելով խեղճ «Մշակ»-ի անմեղ թերթը սենյակի անկյունը: Կարո՞ղ էիր արդյոք, սիրելի ընթերցող, այդ տաք գլուխը համոզել, թե հայը վաճառականության մեջ այն ժամանակն է հաղթող հանդիսանում, երբ գործ ունի իրանից թույլ և տգետ ազգաբնակության հետ, իսկ երբ նա այդ ասպարիզում հանդիպում է գիտության զենքով զինվորված եվրոպացի վաճառականին կամ արդյունաբերողին, այն ժամանակ հայի լոկ բնական վաճառականական հանճարը, եթե հիրավի նա կա, անկարող է լինում մրցել գիտության հետ: Կարո՞ղ էիր արդյոք, ընթերցող, հավատացնել, որ Բաքվի հայերին հարստացնողը եղել է ոչ թե նրանց հանճարը, այլ բարեհաջող հանգամանքները, այսինքն այն, որ սրանից դեռ մի տասնյակ տարի առաջ Բաքվի անունը խորխորատի մեջ լինելով` հայտնի չէր ոչ միայն եվրոպացիներին, այլև ռուսաստանցիներին, քանի որ սրանք չգիտեին, թե Անդրկովկասի այդ աննշան անկյունում երկիրը պարունակում է իր մեջ անհուն հարստություններ: Ուրեմն քանի որ Բաքուն անհայտության մեջ էր, հայտնի բան է, որ նավթային արդյունաբերությունը պիտի մնար միայն տեղացիների ձեռքում, որոնց թվում առաջին տեղն էին բռնում հայերը: Պարզ է, որ այնպիսի հանգամանքներում, երբ մի կողմից բնությունը ինքնին առատորեն դուրս էր հոսում անթիվ հարստություններ, իսկ մյուս կողմից չկային ավելի զորեղ մրցողներ, հայերին էր մնում կատարել առաջնական դեր նավթային արդյունաբերության մեջ: Մեզ բոլորովին չէ զարմացնում այն հանգամանքը, թե այդ ժամանակվա դերձակ Մաթոսը այժմ աղա Մատվեյ Իվանիչ է դառել: Նրա համար այդ ժամանակ հեշտ էր ձեռք բերել մի հասարակ հիսուն փութ տեղավորվող կաթսա (куб), դնելով նրան բաց օդի տակ, այդպիսով «գործարանատեր» տերմինը ստանալով, օրական քսան կամ երեսուն փութ ֆոտոգեն պատրաստել և ամենայն մի փութից 50 կամ 60 կոպեկ զուտ արդյունք սтանալ, կամ Բալախանիի և Սաբունչու հողերից մի կտոր ամենաչնչին գումարով ձեռք բերել, տասը կամ տասնհինգ սաժեն հոր փորել և այնտեղից մարդու կամ ձիու ուժով8 օրական մի քանի հարյուր փութ սև նավթ դուրս հանել, որը այդ ժամանակ ծախսվում էր 20—40 կոպեկով մի փութը: Կրկնում ենք, մեզ այդ տակավին չէ զարմացնում, որովհետև այստեղ ոչ հայի հանճարն էր գործ տեսնում և ոչ էլ նրա ճարպկությունը, այլ բնության պարգևած աջող հանգամանքները. պետք է կույր լիներ հայը, որ չշահվեր, գոնե ամենահասարակ միջոցով, իրան շրջապատող երկրի արդյունքով, քանի որ բնությունը ինքն էր հրավիրում: Բայց մի՞թե Բաքվի անհայտության ժամանակ միայն հայերն են կարողացել հարստություններ դիզել նավթային արդյունաբերության միջոցով, չէ՞ որ հայտնի են շատ թուրք հարուստներ, որոնք տասն կամ տասնուհինգ տարի սրանից առաջ հասարակ սայլապաններ, ծառաներ և մշակներ են եղել:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 22.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ի՞նչն էր նպաստում արդյոք սրանց հարստանալուն` գիտությո՞ւնը, հանճա՞րը, թե՞ կույր բնությունը, թե՞ աջող պայմանները: Կասկած չկա, որ վերջինները: Բայց մտածո՞ւմ էին արդյոք տեղացիները, թե կգա ժամանակ, երբ այդ պայմանները կփոխվեն, երբ Բաքուն, դուրս գալով անհայտությունից, մագնիսի զորությունով կքաշե դեպի ինքը սառն հյուսիսից, լուսավորյալ Շվեդիայի խորքերից, զորեղ կապիտալով և մտավոր ուժով զինվորված Նոբելին, որը այսօր շատ իրավացի կերպով, ամեհի գազանի նման սիստեմատիկաբար լափում է թույլ և անզոր տեղացի գործարանատերերին ու հանքատերերին: Մտածո՞ւմ էին արդյոք հայերը, թե կգա ժամանակ, երբ այդ միևնույն Նոբելը, որի միակ անունը այսօր սարսափով են արտասանում նրանք, գիտությունով և ոչ թե կուրորեն, կաշխատե որքան կարելի է շատ հարստահարել իրանց երկրի բերքերը:

Նրանք այդ բոլորի վրա ոչ թե միայն չէին մտածում, այլ կարծես թե, մի կույր համոզմամբ, հավատացած էին, որ նավթային արդյունաբերությունը միշտ միևնույն նահապետական դրության մեջ կմնա:

Դիմենք փաստերի:

Ամենից առաջ Բաքվի հանքերը հարստահարողը եղել է հայ, այն է` կովկասցի նշանավոր կապիտալիստ Միրզոևը: Սա միակ մոնոպոլիստն է եղել նավթային արդյունաբերության մեջ, սկսած այն ժամանակից, երբ Բալախանի-Սաբունչյան նավթահողերը գտնվելով տերության ձեռքում, կապալով տրվելիս են եղել: Այդ այն ժամանակ էր եղել, երբ Նոբելի անունն անգամ չկար, երբ ամենայն միջոցներ բաց են եղել Միրզոևի առաջ` բոլոր նավթային հանքերը հարստահարելու: Մի խոսքով, նա եղել է միակ տեր ու թագավոր բոլոր հանքերի, նույնպես նա է շինել առաջին ֆոտոգեն-գործարանը, Բաքվի ամենալավ տեղում: Բայց նայեցեք այժմ, թե մինչև օրս նա ինչ է առաջացրել, այսինքն որքան հառաջադիմություն է արել նավթային արդյունաբերության մեջ: Հավասարեցրեք նրան Նոբելի հետ, որը առնվազն քսան տարի նրանից հետո է սկսել պարապել նավթային գործերով, և դուք մի սարսափելի զանազանություն կգտնեք:

Տեսեք վերջինը ի՞նչ հսկայական քայլեր է արել այդ, համեմատաբար, շատ կարճ ժամանակամիջոցում:

Դեռ 1876 թվականին նա, հանքերից մինչև գործարանները (13 վերստ հեռավորութուն է) նավթ կրող սայլապաննեոի հարստահարության առաջ կապելու համար, շինել է տվել առաջին նավթախողովակը (нефтепровод), որի միջոցով նա համեմատաբար չնչին ծախսով մինչև օրս հասցնում է նավթը թե՛ իր և թե՛ ուրիշների գործարանները: Վերջիններից նա առնում է ամենայն մի փութից Բալախանիից մինչև գործարանները բերելու համար երկուսից մինչև երեքուկես կոպեկ, նայելով հանգամանքներին: Բայց վերջերում Նոբելը տեսնելով, որ մեկ նավթախողովակ բավականություն չէ անում, ավելացրեց երկրորդը, իսկ այժմ այդ երկուսի փոխարեն դրել է մի ընդարձակը, որը օրական 75—80000 փութ նավթ է տեղափոխում գործարանները: Հարմարեցնելով սև նավթի ճանապարհը, Նոբելը հետզհետե սկսեց աշխատել պատրաստի ֆոտոգենը Ռուսաստան տեղափոխելու համար նպատակահարմար միջոցներ գտնել: Այդ ևս հաջողվեց նրան: Այժմ Նոբելը ունի մեծ քանակությամբ հեղալից շոգենավեր (наливные параходы), որոնցով նա ֆոտոգենը տանում է մինչև Վոլգա գետը առանց տակառների, որոնք շատ թանկ են նստում ուրիշ ճանապարհողներին: Երբ ծովային հեղալից շոգենավերը հասնում են այդպես անվանված ինը կանգունը (9-ти фут), ուր ծովը գետից բաժանվում է, ֆոտոգենը ծովային շոգենավից դատարկվում է նույնպես հեղալից գետնային շոգենավերը, որոնք այստեղից ուղղակի հասցնում են ֆոտոգենը գետեզրյա զանազան քաղաքներ, մեծ մասամբ Ցարիցին: Վերջինում Նոբելը շինել տված ունի ահագին երկաթյա ռեզերվուարներ, որոնք լցվում են ֆոտոգենով նավերից շոգեշարժ` նասոսներով: Այդ ռեզերվուարներից ֆոտոգենը զանազան կողմեր ցրելու համար Նոբելը պատրաստի ունի թվով մի քանի հարյուր նույնպես նալիվնոյ վագոններ երկաթուղիների վրա, որոնք շինված են մասնավորապես ֆոտոգենի համար: Նալիվնոյ վագոնները ֆոտոգենը հասցնում են Ռուսաստանի զանազան կենտրոնական քաղաքներ, ինչպես` Տամբով, Կիև, Օդեսա, որտեղ պատրաստ կան վերոհիշյալ ռեզերվուարներից: Այստեղից արդեն ֆոտոգենը ցրվում է Ռուսաստանի խոր անկյուններով մինչև Պետերբուրգ և Ավստրիայի Ռիգա քաղաքը: Ասում են, թե Նոբելը միայն Ռուսաստանով չէ բավականանում և կամենում է Գերմանիա և արտասահմանի ուրիշ կողմերը ես ճանապարհել ֆոտոգենը, մինչդեռ մնացյալ գործատերերը ֆոտոգենը կարողանում են հասցնել Ռուսաստանի միայն մի քանի մոտ քաղաքներ, այն է` Աստրախան, Ցարիցին, Ղազան, Սարատով, Կիև, Սիմբիրսկ, Նիժնի-Նովգորոդ մինչև Մոսկվա և ոչ հեռու այն ևս, իհարկե, տակառներով: Միայն Նիժնի-Նովգորոդում չունի Նոբելը ռեզերվուարներ, երբ այստեղ ևս կունենա, որ ինչպես հավատացնում են, այժմյանից մտադիր է, այնուհետև էլ տակառներով տանողներին կտա վերջնական հարված:

Մոտավորապես չորս թե հինգ տարի է, ահա, որ Նոբելը ֆոտոգենը տակառներում ուղարկելուն վերջ է տվել: Ֆոտոգենը տակառներում տանելը բազմակողմանի անհարմարություններ ունի:

Առաջին, որ նա համեմատաբար շատ թանկ է նստում, քան թե Նոբելի սիստեմայով տանելը, այն է` հեղալից նավերով, հետևյալ պատճառներով. 1. ճանապարհողը, բացի միայն իստակ ֆոտոգենի քաշի (нетто) համար ճանապարհածախս (флахь) վճարելու, վճարում է տակառների քաշի (тара) համար, 2. որ իրանք տակառները մեծ գումարով են գնվում: Մի տակառը, որ տեղավորում է իր մեջ 19—20 փութ և ավելի, եթե վեր առնենք այժմյան գինը, արժե տասներկու ռուբլ, ուրեմն, եթե քսան փութ ֆոտոգենի վրա ընկնում է 12 ռ. ավելորդ ծախս, կնշանակե ամենայն մեկ փութի վրա ընկնում է 60 կոպեկ: Հաշվենք և տակառի համար վճարվող ֆրախտը դիցուք մինչև Ցարիցին, որ մի փութի համար 24 կոպեկ է վճարվում: Եթե ամենայն մի տակառի քաշը միջին թվով հաշվենք 3 փ. 20 ֆ., որից երբեք պակաս չէ լինում, և այդ թիվը բազմապատկելով 24 կոպեկի վրա` կստանանք 84 կ. միայն տակառի ճանապարհածախս, որ ավելացնում է ամենայն մեկ փութ ֆոտոգենի ֆրախտը մոտավորապես 4,1/5 կոպեկով: Այդ երկու ավելորդ, այն է 64,1/5 կոպ. ծախսից, որ առաջ է գալիս տակառներ գնելուց և նրանց համար ճանապարհածախս վճարելուց, իհարկե, ազատ է Նոբելի սիստեման:

Երկրորդ, որ տակառների մեջ տանելու ժամանակ, նամանավանդ ամառը, տաքի զորությունից, նրանց միջից դուրս է հոսում ֆոտոգենի մեծ քանակություն: Այս տարի ֆոտոգենի կաթումն (течь) համեմատաբար շատ սաստիկ է եղել տակառների վատության պատճառով, այնքան սասաիկ, որ շոգենավերից մեկում, ինչպես ես տեսա իմ աչքով, մի ֆուտ խորությամբ ֆոտոգեն էր մնացել տակառների միջից հոսած:

Սակայն միայն սրանով չէ գերազանցում Նոբելը մնացյալ գործարանատերերից: Նրա ֆիրմը այնքան հեղինակություն է ստացել Ռուսաստանում, որ նրա ֆոտոգենը միշտ 10—15 կոպեկով ուրիշներից թանկ է ծախսվում: Այստեղ դեր է խաղում իհարկե ֆոտոգենի հատկությունը, որը հեղալից նավերով տանելու ժամանակ չէ փչանում, մինչդեռ տակառներով տանելիս ֆոտոգենի գույնը բնականից երկուպատիկ մթնում է: Բացի վերջինից, նույնիսկ գործարանում Նոբելը ֆոտոգենը շատ զգուշությամբ է պատրաստել տալիս, թեորիապես զարգացած և գործնականապես հմուտ քիմիկոսների ձեռքով: Դեռ մինչև օրս գրեթե բոլոր երկրորդական գործարաններում քիմիկոսների դերը կատարում են զանազան տգետ գործակատարներ և մինչև անգամ հասարակ բանվորներ, որոնք իհարկե շատ քիչ կամ միանգամայն հասկացողություն չունեն իրանց կատարած գործի մեջ: Հիրավի սրանից մի քանի տարի առաջ Ռուսաստանում գնողները ուշադրություն չէին դարձնում ֆոտոգենի հատկության վրա: Նրանք գլխավորապես գներին էին նայում, և ով էժան էր ծախում, իհարկե, նրանից էին առնում: Բայց այժմ այդպես չէ. գնողների ամենաառաջին պահանջներն են ֆոտոգենի իստակությունը և անվտանգավորությունը: Վերջինը կախված է նրանից, թե ֆոտոգենը տաքության քանի աստիճաններում կարող է բոցավառվել: Ֆոտոգենի այդ հատկությունը, այն է` բոցավառության աստիճանը (градусвоспламеняется) մեծ դեր է խաղում այժմ, մինչդեռ նա առաջ գրեթե ոչինչ նշանակություն չուներ գնողների համար: Ամերիկայում օրենքը անգամ արգելում է նավթային գործարանատերերին պատրաստել այն տեսակ ֆոտոգեն, որի բոցավառության աստիճանները 40-ից պակաս կհամարվեն: Սակայն Բաքվի ֆոտոգենը անցյալ տարիները Մոսկվայի տեխնիկական ուսումնարանի լաբորատորիայում ենթարկելով փորձի, գտել են, որ նա շատ վտանգավոր է, քանի որ նրա բոցավառության աստիճանները քսանից չեն բարձրանում, մի քանի հայտնի գործարաններինը մինչև անգամ 10—15-ից ոչ ավելի, ինչպես պ. Սարգսյանի ֆոտոգենինը` 11 տոկոս են եղել: Նոբելը այդ հանգամանքը նույնպես անուշադիր չէ թողել. նրա ֆոտոգենը այժմ ազատորեն կարող է մրցել այդ կողմից ամերիկացիների ֆոտոգենի հետ: Ֆոտոգենը վտանգավոր դարձնող, այսինքն` նրա բոցավառության աստիճանները պակասեցնողը, այդպես անվանված, գազալինն է, որը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ֆոտոգենի առաջին կաթիլները, այսինքն նրա ամենաթեթև մասը: Նոբելը ֆոտոգենի այս մասը անխնա կերպով այրում է և չէ խառնում, մինչդեռ ուրիշ գործարանատերը նրան թողնում է ֆոտոգենի մեջ` միայն այն պատճառով, որ նա վերջինի տեսակարար ծանրությունը (удельный вес) պակասացնում է, որին մանր գործարանատերերը մեծ նշանակություն են տալիս, քան թե անվտանգության: Բայց Նոբելի ֆոտոգենը այդ երկու գլխավոր հատկությունները միահավասար պահում է, այսինքն բոցավառության անվտանգ աստիճանները տեսակարար ծանրության համեմատաբար պակասության հետ:

Մենք այստեղ մտադիր չենք մանրամասնորեն առաջ բերել Նոբելի արած բոլոր հառաջադիմությունները նավթային արդյունաբերության մեջ, այդ պատճառով էլ վերև բերած տեղեկությունները պետք է չափազանց կրճատած համարել, որովհետև եթե սկսենք մի առ մի թվել այն ամենը, ինչ որ արել և անում է այժմ Նոբելը, այն ժամանակ մենք ստիպված կլինենք շատ թերթեր լցնել: Բայց և այնպես մենք կաշխատենք մյուս անգամ առավել հանգամանորեն ծանոթացնել «Մշակ»-ի ընթերցողներին նրա վիթխարի ձեռնարկությունների հետ, երբ բավականաչափ և բազմակողմանի նյութեր հավաքած կլինենք, որի մասին և հետևում ենք: Իսկ առայժմ մեր հոդվածի բուն նպատակը այդ չէ. մեր դիտավորությունն էր միայն ուշադրություն դարձնել ընդհանրապես բոլոր մանր և երկրորդական գործարանատերերին և մասնավորապես հայերին սպառնացող հանգամանքների վրա, նույնպես հաստատել այդ վերջինների ինքնահավանությունը և փարատել նրանց այն սխալ կարծիքը, որ նրանք երկու տարի առաջ արտադրում էին «Մշակ»-ին ընդդեմ, թե հայերը երբեք տնտեսականության մեջ չեն կլանվել օտարազգիներից: Ցանկալի էր իմանալ, թե այդ կարծիքը հայտնող պարոնները այժմ ի՞նչ են մտածում. արդյո՞ք նրանք հիմա էլ համոզված են, որ եվրոպացի արդյունաբերողները չեն կարող խլել նրանց ձեռից նավթային արդյունաբերությունը: Կասկած չկա, որ նրանք այժմ փոխած կլինեն իրանց կարծիքը, նախագուշակելով իրանց մոտ ապագայի պատկերը տխուր գույներով նկարագրված, ինչպես այդ կարելի է եզրակացնել նրանց խուլ տրտունջներից դեպի Նոբելը:

Վերև մենք խոսեցինք միայն Նոբելի մասին, բայց պետք է չմոռանալ, որ բացի նրանից, կան նույնպես երկու մեծ ֆիրմաներ, որոնք ինչպես առաջինը, նույնպես աշխատում են կլանել մանր և երկրորդական գործարանատերերին: Այդ երկու ֆիրմաներն են` Պալաշկովսկինը և Բաքվի նավթային ընկերությունը (Бакинское нефтяное общество): Նրանք թեպետ այժմ այնքան հառաջադիմություններ չեն արել, ինչպես առաջինը, բայց կասկած չկա, որ նրանք ևս ժամանակով կհասնեն նրան, նայելով նրանց ձգտումներին, և վերջ ի վերջո ամբողջ արտադրությունը ֆոտոգենի կնկնի այդ երեք խոշոր ֆիրմաների ձեռքը: Եթե այս տարի մանր և երկրորդական արտադրողները կարողացել են Ռուսաստանում ծախել իրանց ֆոտոգենը, այդ այն պատճառով է եղել, որ միակ Նոբելը, որ արտադրել էր ընդամենը 3 միլիոն փութ — չէ կարողացել բավականություն տալ բոլոր պահանջին, որ հասնում է մինչև 10 միլիոնի: Բայց ինչպես հավատացնում են, Նոբելը մտադիր է եկող տարվանից օրական 50000 փութ պատրաստտել և կասկած չկա, որ տարեցտարի նա կավելացնի իր արտադրությունը մինչև այն աստիճան, որ կարողանա բոլոր պահանջներին բավականություն տալ, այնուհետև էլ մնացեք բարյավ, դուք բոլոր մանր և երկրորդական գործարաններ, այնուհետև էլ մի՛ կարծեք, որ մի ֆունտ անգամ ֆոտոգեն ծախել կարողանաք Ռուսաստանում, քանի որ դուք այժմյանից չեք աշխատի միանալ և կազմել մի ուժեղ ֆիրմա, գործածելով ձեր բոլոր միավորված թե՛ մտավոր և թե՛ նյութական ուժերը` մաքառել ձեր միակ աշխատանքի աղբյուրին սպառնացող վտանգների դեմ: Եթե դուք ձեր հույսը դրել եք նոր շինվող Բաքու-Թիֆլիսյան երկաթուղու վրա, որը կարծում եք, թե բացվելուց ետ միջոց կունենաք նավթային մթերքների համար գտնել նոր վաճառատեղ Թիֆլիսից այն կողմերը, Տաճկաստանի խորքերում, Գաղղիայում և արտասահմանի զանազան տեղերում, — կրկնում ենք, եթե ձեր փրկության միակ հույսը սրանում եք գտնում, դուք չարաչար սխալվում եք, որովհետև այստեղ ևս ձեր ամեն մեկի ուժերը առանձնապես չեն կարող դիմանալ խոշոր ֆիրմերի զորության դեմ: Բաքու-Թիֆլիսյան երկաթուղին պատրաստվելուց ետ Նոբելի և թե վերոհիշյալ երկու ֆիրմերի համար դժվար չի լինի ձեռք բերել, ինչպես Ռուսաստանում ունեն հեղալից վագոններ, և ոչնչացնել տակառներով տանելու սիստեման: Ծիծաղելի կլիներ կարծել, թե ձեզանից ամեն մեկը առանձնապես կարող կլինի անել այն, ինչ անշուշտ կանեն Նոբելը և մյուս երկու ֆիրմերը: Ոչ ձեր մտավոր ուժը և ոչ էլ աննշան կապիտալը կարող են դիմանալ այս հանգամանքում, այլ միայն մի բան, որը այսօրվանից պետք է լինի ձեր դեվիզը, ձեր փրկության միակ հույսը, այն է` «միություն»: Ահա ինչը կարող է ձեզ կլանվելուց ազատ պահել: Իզուր եք դուք հուսահատվում, «հուսահատությունը փոքրոգության նշան է», ասում է ժողովրդական իմաստությունը: Մենք տեսնում ենք, որ ձեզանից շատերը հիմիկվանից աշխատում են փոքր առ փոքր հեռանալ նավթային արդյունաբերության պարապմունքից. այդ ևս հիմարություն է, քանի որ կա փրկության ճանապարհ, այն է` ձեր բոլորի միությունը (союз): Եթե դուք` բոլոր մանր և երկրորդական գործարանատերեր, հավաքվելով միասին կազմեք մի ահագին ընկերություն, այնուհետև, հավատացնում ենք ձեզ, որ Նոբելը կարող է հաղթել և ոչ մի ուրիշը ձեր դեմ կենալ, շատ կարելի է հենց դուք բոլորովին հարթեք, միայն հարկավոր է ունենալ մի փոքր կամքի ուժ, էներգիա:

Վերջին խոսքերը վերաբերում են հայ գործարանատերերին և հանքատերերին, որոնք, ինչպես վերև ասել եմ, կազմում են մեծամասնությունը: Թող, եթե թուրքերը և ռուսները չեն կամենում, գոնե հայերը աշխատեն միացնել իրանց ուժերը, որպեսզի չթույլ տան, որ իրանց երկրի գանձերով միայն հազարավոր վերստ հեռավորությունից եկածները օգտվեն:

Հայ առևտրականները մի հատկություն ունեն, որով նրանք նմանվում են հրեաներին, այն է, որ երբ վաճառականության մի ճյուղում նրանք առաջին անգամ վնաս են կրում, իսկույն հուսահատվում են և, թողնելով այն, դիմում են ուրիշին: Այդ այն պատճառով է, որ նրանք միշտ շտապում են որքան կարելի է շուտ օգուտներ ստանալ իրանց ձեռնարկությունից, հայը այսօր իր ձեռքի կապիտալը գործ է դնում, իսկ վաղը կամենում է իմանալ, թե արդյոք նա ի՞նչքան աշխատանք բերավ: Այդ հատկությունը, որքան օգտավետ է մանր առևտրական գործերում, նույն չափ վնասակար է խոշոր ձեռնարկություններում, որոնց հետևանքները շատ ուշ են հայտնվում, քան առաջինների: Ով որ քիչ թե շատ ծանոթ է հայ առևտրականների ու վաճառականների բնավորության հետ, նրա համար շատ հեշտ է իմանալ, թե մինչև որ աստիճան նա անհաստատ է: Մի գործ, որ սկսում է հայը, շատ հազիվ է պատահում, որ նա մինչև վերջը տանի նրան: Այսօր մագազինում նստած արշինով ապրանքներ է վաճառում, վաղը տեսնում ես հավաքեց մագազինը և սկսեց կապալառությունով պարապել: Այս տարի հանքատեր է և մեծ օգուտներ է ստանում, իսկ մյուս տարի, երբ նրա գործերը իրանց սովորական ուղղությունից շեղվում են, տեսնում ես հանքերը ծախեց և սկսեց գործարան շինել, որ ֆոտոգեն պատրաստի. երրորդ տարին, երբ տեսնում է, որ գործարանը ևս վնաս բերավ, նա ծախում է նրան և նավերը առնում, որ նավավարությունով պարապի: Մի խոսքով, որ գործը նա առժամանակ առավել շահաբեր է համարում, նրան է կպչում, բայց վերջ ի վերջո նա բոլորից էլ վնաս է կրում, որովհետև չգիտե, թե կապիտալը շատ հաճախակի ենթարկվելով փոփոխությունների, ամենայն անգամ նա կորցնում է իր մի հայտնի մասը:

Այդ հիման վրա մենք չենք կասկածում, որ Բաքվի հայ գործարանատերերը ևս կանեն նույնը, այսինքն` նրանք բոլորովին կհեռանան նավթային արդյունաբերությունից, ինչպես այդ անում են նրանցից մի քանիսը: Բայց հարցը նրանում է, թե կարո՞ղ է արդյոք նրանց կապիտալը այնուհետև ուրիշ մի այնպիսի լայն և կազմօգուտ ասպարեզ գտնել, որպիսին էր նավթայինը: Հազիվ թե. հազիվ թե լինի արդյունաբերության մի այնպիսի ճյուղ, որ կարող լինի տալ մեր գործարանատերերին այն ահագին պրոցենտները, որը տալիս էր նրանց նավթային արդյունաբերությունը:

Մեզ շատ և շատ ցավալի կլինի, եթե մեր վերոհիշյալ գուշակությունը կատարվի, այսինքն, եթե հայերը սկսեն հեռանալ կամ, լավն ասած, հեռացնեն նրանց միանգամայն նավթային արդյունաբերությունից: Բայց որքան էլ ցավալի լինի, դարձյալ այդ մի աքսիոմա է, որ նրանց համար էլ այսուհետև անկարելի կլինի մրցել օտարազգիների հետ, եթե, ինչպես վերև ասացինք, նրանք չեն կազմի մի ահագին ընկերություն և չեն աշխատի հետևել Նոբելի օրինակներին, որ նրանց փրկության միակ ճանապարհն է:

Վերջացնելով մեր հոդվածը, կրկին անգամ հրավիրում ենք Բաքվի հայ հանքատերերին ու գործարանատերերին չզլանալ կազմել այդ ընկերությունը, եթե ոչ, մեզ համար շատ ամոթ է մեր սեփական երկրի գանձերը աչքներս բաց հանձնել եվրոպացիներին: Հուսով ենք, որ մեր խոսքերը չեն ընկնի ապառաժի, այլ բուսաբեր և պտղաբեր հողի վրա, և մենք բախտ կունենանք մի ժամանակ տեսնել Բաքվում մի ընկերություն «Բաքվի հայոց նավթային ընկերություն» վերնագրով:

ՄՇԱԿՆԵՐԻ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Ամենայն տեղ, ամենայն հասարակությունների մեջ, մշակների տնտեսական դրության բարվոքման հարցը վաղուց արդեն մտել է հասարակական ամենակարևոր հարցերի շրջանը, և այժմ չկա գրեթե մի փոքրիշատե ինքնաճանաչ ազգ կամ ժողովուրդ, որ քիչ թե շատ, այսպես թե այնպես, չզբաղվեր մարդկության այդ ամենաթշվառ դասակարգի վիճակով, չաշխատեր, գոնե ժամանակ առ ժամանակ նորոգելով նրա անթիվ վերքերի սպեղանին, թեթևացնել նրա դառնակսկիծ ցավերը: Միայն մեզանում է, որ խեղճ մշակը մի չինական պատով անջատված հասարակությունից, զուրկ նրա որևիցե հոգացողությունից, ենթարկված ֆիզիկական ծանր և անտանելի աշխատանքներին` օրըստօրե բարոյապես և ֆիզիկապես մաշվում, մահանում է, առանց արժանանալու մեր կողմից հարկավոր ուշադրության, մինչև անգամ առանց շարժելու մեր բնական մարդասիրական զգացմունքները:

Ո՞ւմ չէ պատահում ամենայն օր տեսնել թշվառ բեռնակրին` ծածկված քրքրված ցնցոտիներով, որ հազիվհազ պաշտպանում է նրա միայն կաշվից և չոր ոսկորներից բաղկացած մարմնի կեսը թե՛ ձմեռվա սարսափելի ցրտերի ազդեցությունից, թե՛ ամառվա արեգակի կիզիչ ճառագայթներից, ահագին համետը շալակին, երկար չվանը ուսին գցած, փողոցի այս ու այն անկյունում շլինքը ծռած սպասելիս, թե ահա կպատահի մեկը և անասնի նման նրա մեջքը բարձելով 7—8—10 փութի ծանրությունը և քաշքշելով քաղաքի այս ծայրից մյուս ծայրը, վերջապես կտա նրան մի քանի սև կոպեկներ: Ո՞ւմ չէ պատահել տեսնել խեղճ մշակին երկաթե ծանր մուրճը ձեռքին փողոցում` արեգակի, անձրևի և ձյունի տակ, տկլոր քարի վրա շնթռնած` հարուստ քաղաքի փողոցների սալահատակի համար սուր գետաքարեր փշրելիս: Ո՞վ չէ տեսել այդ միևնույն մշակին ահագին քարը կամ ծանր գերանի ծայրը ուսը առած մի քանի տասնյակ աստիճաններով այս ու այն աղայի շինության երկրորդ, երրորդ հարկը բարձրանալիս: Նրա նիհար երեսից անձրևի նման այդ ժամանակ հեղում են քրտինքի կաթիլներ, նրա կուրծքի ոսկորները ուժեղ ճնշողությունից դուրս են ցցվում, աչքերը արյան հոսումից սաստիկ կարմրում են, ծունկերը, չդիմանալով վերուժ ծանրության, ակամա ծալվում են, բայց նա մի ստոյիկյան համբերողությունով տանում է այդ բոլորը, ըստ որում նրա անհաշտ թշնամի քաղցածությունը ստիպում է տանել, նա պիտի ինչպես և իցե այսօր մի քանի կոպեկներ ձեռք բերի իր և իրան ընտանիքի թշվառ գոյությունը առաջ մղելու համար:

Նայիր խորը ուշադրությունով այդ բոլորի վրա, սիրելի ընթերցող, և դու կզգաս մի գերբնական սարսափ, եթե ունես փոքրիշատե զգայուն սիրտ և թափանցող հայացք:

Մշակը հալածվում է ո՛չ միայն ճակատագրի անողոքությունից, այլև իր արյունակիցների, իր եղբայրակիցների գազանային անխղճությունից: Տուր ինձ ձեռդ, սիրելի ընթերցող, հետևիր ինձ և տես, թե այդ ինչպես է կատարվում, թե մինչև որ աստիճան մշակի մարդկային, նույնիսկ բնական իրավունքները ոտնակոխ են լինում զանազան շահախնդիրների ձեռում: Միայն մի պահանջիր ինձանից հմուտ ուղեցույցի խորը տեղեկությունները, ըստ որում կանխապես խոստովանում եմ, որ այդ իմ ուժից բարձր է, ես միայն մատնացույց կանեմ քեզ այն անկյունների վրա, ուր կատարվում են աղետալի անցքեր մշակի կյանքում, անցքեր, որոնց մասին գուցե դու կյանքումդ լսած չլինես: Ես քեզ չեմ տանի վերև ասած փողոցային բեռնակրի կամ շինության մշակի մոտ, որոնց դու ամենայն օր աչքի առաջ ունես և այնքան տեսել ես, որ քո աչքերը բթացել են, այլ կտանեմ քեզ մի ուրիշ տեղ, ուր մշակի դրությունը առավել տխուր, առավել սարսափելի է: Այս տեղերը Բաքվի հռչակված նավթային հանքահորերը և այդպես անվանված Սև քաղաքի գործարաններն են:

* * *

Վերջին երկու տասնյակ տարիները Բաքվի նավթային արդյունաբերության արագ զարգացումը քաշեց բերավ այդ քաղաքը Անդրկովկասի զանազան անկյուններից Սսի, Տաթևու, Ղարաբաղի, Շամախու և ուրիշ շատ գավառներից: Ռուսաստանի և Պարսկաստանի խորքերից, բազմատեսակ բախտախնդիրների շարքում և հասարակ բանվորներին, որոնք, օրական ապրուստը հայթաթելու նպատակով թողնելով իրանց հայրենի հողը, սիրելի ընտանիքը և զավակները, եկած այժմ կենտրոնացած են այստեղի Բալախանի-Սաբունչյան նավթային հանքահորերում և Սև քաղաքում:

Սև քաղաք անվանվում է այստեղ նավթային գործարանների խումբը, որ տարածված լինելով մոտավորապես 6 քառակուսի վերստաչափ տարածության վրա, հեռվից մարդու աչքին ներկայացնում է մառախուղով պատած մի փոքրիկ քաղաք, որը սև մականունը կրում է այն պատճառով, որ այստեղ ամենայն բան սև է` սկսած անշունչ առարկաներից մինչև տնային կենդանիները և մարդը: Բավական է այստեղ այդ բազմաթիվ գործարաններից դուրս եկող նավթային մնացորդի թանձր ծխով վարակված օդի մեջ երկու ժամ մնալ, և մարդ միանգամայն կկերպարանափոխվի` ոտից մինչև գլուխ ծածկվելով սև մուրով: Անսովոր մարդը չէ կարողանում այս մառախուղում երկար մնալ, ուր իստակ օդի բացակայությունը խանգարում է նրա կանոնավոր շնչառությանը: Չնայելով, որ գործարանները միմյանցից բավական տարածությունով հեռուն են, նրանցից դուրս եկող ծխերը խառնվելով միասին կազմում են մի այնպիսի թանձրություն, որի միջից հազիվհազ կարողանում են թափանցել արեգակի ճառագայթները:

Ահա այդ մառախլապատ երկնքի տակ է անցկացնում իր տարիները Բաքու գաղթող մշակների մեծամասնությունը խմբերով, տեղավորված այս ու այն գործարանում, և հենց այստեղ պիտի ծանոթանաս, սիրելի ընթերցող, նրա վիճակի հետ, որ իմանաս, թե որքան դառն և անտանելի է նա: Հեռու չգնանք, մտնենք հենց առաջին պատահող գործարանը և տեսնենք, թե ի՞նչ է անում այստեղ, ինչպե՞ս է առաջ տանում նա իր թշվառ գոյությունը: Առաջին անգամ հարկավոր է գեթ մոտավորապես ծանոթանալ նրա բնակարանի հետ: Անկարելի է այստեղ նկարագրել այդ բնակարանի տեսքը, չունենալով Րաֆֆիի գեղարվեստական վրձինը: Երևակայիր քեզ, սիրելի ընթերցող, երկու սաժեն լայնությունով, չորս սաժեն երկայնությունով և 5 կամ 8 ֆուտ բարձրությունով մի խրճիթ, միայն մի խրճիթ բառի տակ չհասկանաս այն աղքատ, բայց պարզ և մաքուր օդով բնակարանը, ուր բնակվում է առողջ գյուղացին, ո՛չ. այլ մի չափազանց կեղտոտ և խոնավ խուց, ուր կարող են ապրել միայն անասունները, այն ևս նրանցից ամենակեղտոտները — խոզերը: Այստեղ, այդ խուցի մեջ, ուր ապրում են տասնից սկսած մինչև տասնուհինգ մշակներ, ուր ծանր օդը տարիներով չի փոխվում, չի նորոգվում, ուր մուրով սևացած պատերի միջից խոնավությունը անպակաս է, ուր հազար ու մի կեղտոտություններով ապականված հատակը ոչնչով ծածկված չէ, ուր նույնպես մուրի տակ կորած առաստաղը հազարավոր սարդերի բուն կարող է համարվել — այստեղ, կրկնում ենք, անկարելի է խոսք անգամ արտասանել առողջապահական որևէ կանոնների մասին: Այն միակ պատուհանը, որը շինված է կարծես թե այդ խուցին առավել մռայլ, առավել տխուր կերպարանք տալու համար, այնքան փոքր է, որի միջից ներս թափանցող օդը հազիվ թե բավականություն անի մի մարդու առողջ շնչառության համար, ուր մնաց այն 10 կամ 16 խեղճերի համար, որոնք զետեղված բնակվում են այստեղ, որոնց շնչառությունից օդը ապականվելով և չնորոգվելով, անսովոր մարդուն մի սարսափելի գարշահոտություն է փչում, երբ նա ոտ է դնում այստեղ: Ավելացրու սրա վրա և մշակների դեպի իրանց սեփական առողջությունը ունեցած անհոգությունը, որը պակաս չէ նպաստում նրանց վիճակի դառնությանը: Մշակը շատ ժամանակ իր ունեցածով անգամ չի օգտվում. նա իր բնակարանը հազիվ թե ամսական մի քանի անգամ սրբում է, նա այդ փոքրիկ պատուհանը դժվար թե տարիներով բացում է գեթ փոքրիշատե բնակարանի օդը թարմացնելու համար: Բայց գիտե՞ք ինչիցն է առաջ գալիս մշակի այդ թուլությունը, առաջին նրա հուսահատությունից, երկրորդ` անհասկացողությունից և երրորդ, որ ամենագլխավորն է, սովորությունից: Մշակը հիրավի նոր վերադարձած գյուղական առողջ կլիմայի տակից, երբ առաջին անգամ մտնում է այստեղ, նա զգում է օդի ապականությունը, նրա գարշելի հոտը, բայց մի հայտնի ժամանակ ապրելով այդ օդում, նա փոքր առ փոքր ընտելանում է, և նա այնուհետև էլ անտարբերանում է դեպի իր բնակարանի անմաքրությունը և թե նրա օդի ապականությունը: Սակայն հարկավոր չէ, անշուշտ, բժիշկ լինել, որ իմանալ, թե իր կյանքի համար ինչ թանկ գնով է ձեռք բերում անմաքուր օդում բնակվելու սովորությունը: Ահա այդ մասին է ասում հայտնի Լուիսը. «Մենք տեսնում ենք, թե ինչպես անմաքուր բնակարանի ապականած օդում սովոր են հեշտությունով և իբր թե անվնաս ապրել զանազան խեղճեր առանց զգալու այդ ապականությունը, մինչդեռ մեզանից ամեն մեկը, երբ ոտ է դնում այստեղ, իսկույն զգում է, թե օդը փչացած է, բայց որովհետև մենք ևս հետո, փոքր առ փոքր, սովորում ենք նրան, այնուհետև մեզ էլ թվում է, թե սրանից վնասակար հետևանքներ չեն առաջանում: Ահա ինչումն է կայանում մեր մոլորությունը: Մենք բավականանում ենք ապականված օդով, որովհետև սովորում ենք նրա պայմաններին: Բայց գիտեք ի՞նչ գնով, ի՞նչ միջոցներով ենք մենք ձեռք բերում այդ պայմաններին ընտելանալու կարելիությունը: Մեր օրգանիզմի բոլոր սննդական մասերի և զգայարանքների թուլանալով, որը մեզ համար առաջացնում է թթվածնի համեմատաբար պակաս քանակության ներշնչելը: Փչացած օդը բավական է միայն հիվանդ օրգանիզմ ունեցող մարդուն. ինչպես և նրանով բավականանում են սառնարյուն կենդանիները: Երբ մենք մտնում ենք ապականված մթնոլորտի մեջ, մեր շնչառությունը դժվարանում է և այդ պատճառով թուլանում են մեր զգայարանները, որից հետո, կրկին մեր շնչառությունը թեթևանալով, ավելի թթվածնի կարոտություն չենք զգում և այստեղ արտադրում ենք ածխային թթվի համեմատաբար շատ պակաս քանակություն, քան թե մաքուր օդի մեջ: Առանց այդ սովորության, այսինքն` առանց մեր օրգանիզմի բոլոր կենսական վարումների թուլանալու, մեզ համար անկարելի կլիներ շարունակաբար մնալ այդ ապականված մթնոլորտի մեջ»9:

Ահա մի գեղեցիկ պատասխան այն կարճամիտ և քարասիրտ բուրժուաներին, որոնք միշտ, երբ ևս խոսք եմ ունեցել նրանց հետ գործարաններում բանողների բնակարանների մասին, չեն ամաչել հայտնել այն եզվիտական միտքը, թե մշակը առողջ բնակարանի կարոտություն չունի, թե նա սովորել է իր կյանքը անցկացնել խոնավ և կեղտոտ պադվալներում: Բայց թողնենք այդ:

Ինչպես ասացինք, այս 4 սաժեն երկարություն, 2 սաժեն լայնություն և 5 կամ 6 ֆուտ բարձրություն ունեցող խուցի մեջ զետեղված են 10—15 մշակներ: Եթե այդ թվերը բազմապատկենք միմյանց վրա, մենք կստանանք 2352 խորանարդ ֆուտ օդի պարունակություն: Բավակա՞ն է արդյոք օդի այդ չնչին քանակությունը, եթե ոչ 15, գոնե 10 մարդու ապրուստի համար, որոնք այստեղ զետեղված են. հազար անգամ ոչ: Եթե զանազան փորձառու բժիշկների` Գուբերի, Զենֆտլեբենի, Ռեկլամի և ուրիշ երևելի հեղինակների գրության համեմատ ընդունենք, թե մի չափահաս մարդուն անհրաժեշտ է ունենալ 400-ից մինչև 800 խորնարդ ֆուտ օդի տարածություն փոքրիշատե առողջ բնակության համար, ուրեմն 10 մարդու համար, գոնե միջին թվով, հարկավոր է 6000 խ. ֆ.: Այստեղից կարող ես, ընթերցող, եզրակացնել, թե որքան կործանիչ ներգործություն կարող է ունենալ 2352 խ. ֆ. չնչին տարածությունը մի տասնյակ թշվառների կազմվածքի վրա նաև այն ժամանակ, եթե այդ օդը լիներ մաքուր, բայց նա, ինչպես վերև ասացինք, մաքուր չէ: Կան և այնպիսի գործարաններ, ուր մշակների բնակարանները առավել անձուկ են, ինչպես մի թուրքի գործարանում ես գտա մի գետնափոր խրճիթ, որի երկարությունը 16 ֆ., լայնությունը 8 ֆ., իսկ բարձրությունը 5 ½ ֆ. էր, այստեղ բնակվում էին 6 մշակներ:

Շատ գործարաններում, մշակների բնակարաններում չկան մահճակալներ, իսկ եթե կան էլ` այդ մի քանի նավթոտ տախտակներ են միմյանց կողմում շարած և մի քանի կեղտոտ և պատռտված փսիաթներով ծածկված, որոնք միևնույն ժամանակ մշակներին ծառայում են և անկողնի տեղ, իսկ գիշերները վերմակի փոխարեն նրանց ծառայում են այն միակ ցնցոտիները, որոնց մեջ նրանք շրջում են ցերեկները: Այն գործարաններում, ուր այդ նավթոտ տախտակներն էլ չկան, մշակները գիշերները քնում են հողահատակի վրա, որ միշտ չափազանց խոնավ է լինում գործարանները ծովի ափից մոտ լինելու պատճառով, այնպես որ շատ տեղերում երկու-երեք արշին խորությունում գետնից ծովի ջուր է դուրս գալիս: Թե որքան վնասակար է մարդու առողջության համար մի այդպիսի խոնավություն, այդ կարող է իմանալ ամենատգետը մեզանից: Հոդացավություն, ոսկրացավություն, դեղնացավ (желтуха), կատար ստամոքսի, որ շատ ժամանակ փոխվում են թոքախտության. ահա խոնավության հետևանքները: Նամանավանդ մշակները տանջվում են զանազան ցավերով այս խոնավ բնակարաններում ձմեռը ցրտերից: Վառարաններ շատ քիչ բնակարաններում կան, իսկ մեծ մասամբ մշակները ձմեռը տաքացնում են իրանց բնակարանները մանղալով10: Բայց առավել լավ կլինի, եթե նրանք ձմեռը բնավ էլ կրակ չվառեն իրանց բնակարաններում, որովհետև նրա զորությունից խոնավ պատերի միջից դուրս գալով, տամկությունը օդը լցնում է նեխյալ գոլորշիներով, սաստկացնելով այդպիսով նրա գարշահոտությունը:

* * *

Անուշադիր թողնելու չէ և այն հանգամանքը, որ շատ քիչ գործարաններում են հայ մշակները պարսիկ մշակներից առանձին ապրում, իսկ մեծ մասամբ այդ երկու տարրերը միշտ միասին մի սենյակում են կենում: Պարսկաստանից եկող մշակներից շատերը իրանց հետ բերում են զանազան սեռական հիվանդություններ, մեծ մասամբ սիֆիլիս անվանված վարակիչ ախտը: Շատ հասկանալի է, որ այդ ախտավորները ապրելով ուրիշ առողջ մշակների հետ միասին, մի տեղ, հեշտությամբ վերափոխում են սրանց վրա այդ գարշելի ցավը: Ես շատ ժամանակ, երբ տեսել եմ հայ մշակին այդ ախտով վարակված, զարմացել եմ և չեմ կարողացել ինքս ինձ հաշիվ տալ, թե ինչպե՞ս, որտե՞ղ է գտել նա այդ ցավը. մի՞թե անբարոյական տեղերում, բայց որտեղից նրան այդպիսի մի շռայլության համար միջոցներ, երբ նա հազիվհազ կարողանում է իր գլուխը պահել մի կտոր չոր հացով: Հարցը բացատրել են ինձ իրանք` մշակները, պարզամտորեն խոստովանելով իրանց անմեղությունը այդ բանում:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 23.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Բացի ֆիզիկական ախտերից, Պարսկաստանից եկող մշակները բերում են իրանց հետ և բազմատեսակ բարոյական ախտեր, որոնցից նույնպես ազատ չի կարողանում ապրել հայ մշակը: Դուք կզարմանաք տեսնելով, թե Շամախու կամ Ղարաբաղի գավառների խորքերից եկած մի որևիցե անմեղ, պարզամիտ գյուղացին, որ հազիվ թե իր կյանքում անբարոյական միջոցների դիմած լինի, մի կամ երկու ամսում այստեղ այնպես լրբանում, անբարոյականանում է, որ նրա համար շատ ժամանակ սոդոմական հանցանքը անգամ սովորական բան է դառնում: Բայց պետք է նկատած, որ այդչափ անբարոյականանում են հայ մշակներից միայն անչափահասները, այսինքն` նրանք, որոնք դեռ պատանեկան հասակի մեջ են, որոնց բնական խելքը դեռ իր հասունության չի հասած, և այդ պատճառով նրանք շատ հեշտությամբ են ենթարկվում շրջապատող հանգամանքների ազդեցության: Իսկ ինչ վերաբերում է չափահասներին և տարիքը լրացրածներին, սրանք անխախտ պահում են գյուղական անմեղությունը առաքինի և միամիտ կենցաղավարության հետ միասին: Երիտասարդ մշակներից մի քանիսը հեռու չեն նույնպես ուրիշ անբարոյական բաներից, ինչպես` արբեցողությունից, գողությունից, միմյանց դեմ թշնամական դավեր լարելուց, շռայլ և աննպատակ փողեր շռայլելուց և այլն: Վերջին հատկությունը նամանավանդ տարածված է նրանց մեջ: Պատահում է, որ այն մշակը, որ ամսական 10 կամ 12ռ. ռոճիկ ունի, շատ ժամանակ տեսնում ես տոն և ուրիշ հանդիսավոր օրերին կառքերի և սրանց նման շռայլ բաների վրա վատնեց իր մի ամսվա դառն քրտինքով ձեռք բերած ռուբլիները: Այդպես անում են իհարկե նրանք, որոնք ընտանետերեր չեն, իսկ նրանք, որոնց ընտանիքները և զավակները հեռու հայրենիքում սպասում են օգնության, ինչպես ասում են, իրանց բերանից կտրում են, մի կտոր սև հացով, մի բաժակ սառը ջրով են անցկացնում իրանց օրերը, թե ինչ է հայրենիք վերադառնալու ժամանակ սևերես չմնան իրանց մանր զավակների առաջ: Բայց այն սև կոպեկներն էլ, որ մշակի մի քանի տարվա դառն աշխատանքի գինն է, շատ ժամանակ նրա ընկերների գողության զոհ են դառնում, և նա ստիպված է լինում այնուհետև մի քանի տարիներ է՛լ ավելի պանդխտության մեջ դեգերելով` նորից աշխատել այդ կոպեկները: Ինչպես ես անցյալ տարի տեսա, մի հայ մշակ, որի երեք տարվա աշխատանքի պտուղ 75 ռ. գողացել էր նրա պարսիկ ընկերակիցը և այդ էլ այն ժամանակ, երբ նա մտադիր էր մյուս օրը վերադառնալ այդ փողերով իր հայրենիքը: Խեղճ մարդը հուսահատությունից ծեծում էր իր գլուխը, լիզում էր անխիղճ պարսիկի ոտերը` աղաչելով նրան, որ գոնե գողացածի մի մասը վերադարձնե իրան, բայց խորամանկ համշարին հանձն չէր առնում իր գողությունը...

Սակայն պարսիկ մշակների գողության և ավազակության վրա զարմանալ էր կարելի, ըստ որում այդ նրա առանձնահատկություններն են: Նրանց մեծամասնությունը օտարություն է դուրս գալիս հենց իր այդ վայրենի կրքերը գործ դնելու նպատակով, ուղիղ ճանապարհով ապրուստի միջոց գտնելը նրա համար երկրորդական բան է: Ապացույց ձեզ Ղուբայի ավազակները, որոնց մեծամասնությունը կազմում են պարսկաստանից գաղթած համշարիները:

Բայց ինչին վերագրել երիտասարդ հայ մշակների այդ բարոյական ախտերի` գողության, շռայլության և ուրիշ հանցանքների պատճառը, արդյոք նրանց թույլ բնավորությա՞ն, թե՞ նրանց տնտեսական դառն վիճակի, հուսահատ դրությա՞ն, շրջապատւող հանգամանքների ազդեցությա՞ն: Կասկած չկա, որ վերջիններին: Հայ մշակը, ինչպես և մի ուրիշ անհատ, որքան որ անուս, որքան որ տգետ լինի, երբեք նա չի հոժարի, որ իր ճակատին դրոշմվեն գող, շառլատան, ավազակ և ուրիշ սրանց նման զզվելի տերմիններ, նա երբեք չի հոժարվի, որ իր անունը կեղտոտվի, ընկերակիցների և հասարակության առաջ, նա նույնպես, ինչպես ուրիշները, ունի ինքնասիրություն: Հայ մշակը գողանում է, որովհետև նրան ստիպում է քաղցածությունը: Նա երբեք այդ չի անի, եթե այսօր նրա փորը կուշտ է, նա գողանում է, որովհետև նրա աչքի առաջ պտտում են վատ օրինակներ: Հայ մշակը իր մի ամսվա քրտինքով աշխատած կոպեկները, ինչպես վերև ասացինք, մի օրվա մեջ վատնում, փչացնում է, որովհետև երկար ժամանակ ֆիզիկապես աշխատելով, նրա բնությունը մի օր վերջապես պահանջում է աշխարհային լիություն ու բավականություն և նա ռիսկ է անում լրացնել այդ անհրաժեշտությունը: Բայց ավա՛ղ, նրա մի օրվա, մի ժամվա բավականությունը շատ թանկ է նստում նրա կյանքի համար: Թեթևացրու փոքրիշատե նրա ֆիզիկական ծանր աշխատանքները, տուր նրան իստակ բնակարան, մաքուր օդ, առողջ և սննադարար կերակուրներ և դու կտեսնես, թե նա ինչպես կանոնավոր և վայելուչ կյանք է վարում: Բայց թողնենք այդ և դառնանք նրա դրության ուրիշ կողմերին:

Ես վերն ասացի, թե մշակների բնական մարդկային իրավունքները ոտնակոխ են լինում զանազան շահախնդիրների ձեռքում, հարկավոր է այժմ վերադառնալ սրան և տեսնել, թե այդ ինչպես է կատարվում Բաքվի մշակների կյանքում: Թող ներվի ինձ կանխապես խոստովանել, թե որքան էլ որ ցանկանամ, այնուամենայնիվ չեմ կարող սառնարյուն խոսել այն գործարանատերերի վարմունքի մասին, որոնց ձեռքում, շատ ժամանակ, մշակը, կորցնելով իր բոլոր մարդկային զգացմունքները և արժանավորությունները, դառնում է մի անշունչ առարկա, մի գործիք, կամ լավն ասած, մի անպետք հնոտի, որի հետ կարող ես վարվել ինչպես կամենաս: Այստեղ նույնիսկ ամենասառնասիրտ և ամենաանտարբեր մարդը անգամ կկորցնի իր սառնասրտությունը և անտարբերությունը, եթե նա մի փոքր խորը նայե այդ պարոնների դեպի իրանց մշակները ունեցած վատ և հակամարդկային արարմունքների վրա: Խոսքս մի քանի բացառություններին չի վերաբերում, ինձ համար միանգամայն անարդարություն կլիներ դատապարտել և այն մշակատերերին, որոնց խիղճը համեմատաբար մաքուր է, որոնք փոքրիշատե հասկանում են, թե մշակը անբան կենդանի, անշունչ առարկա չէ, թե նա ևս, ինչպես մարդ, ունի իր մարդկային սուրբ իրավունքները, որոնց ոտնակոխ անելը առնվազն խիստ բարոյական հանցանք կարող է համարվել, թե մշակը ևս ունի կյանքի դառնությունները և ուրախությունները զգալու ընդունակություն: Բայց և այնպես այդ բացառություններն էլ ինչպես բացառություններ, կազմում են շատ աննշան թիվ, որը ինչպես և իցե չի կարող արդարացնել մեծամասնության զզվելի արարմունքները: Զզվելի եմ ասում, որովհետև ուիշ կերպ չի կարեյի անվանել այն խստաբարո և քարասիրտ բուրժուաների արարմունքը, որոնք իրանց անձնական շահերի համար ճնշում, հալածում են մշակին, հավասարեցնելով նրա դրությունը միջնադարյան գերիների դրության հետ միայն այն պատճառով, որ նա նյութական կախումն ունի իրանցից:

Որպեսզի չմեղադրվեմ չափազանցության մեջ, շտապում եմ առաջ բերել չոր փաստեր, որոնք ամեն փիլիսոփայությունից ավելի կարող են հաստատել իմ խոսքերը: Այդ փաստերի մասին անհրաժեշտ է կրկին անգամ դառնալ դեպի գործարանները:

Առաջին աչքի ընկնող անխղճությունը այստեղ գործարանատերերի կողմից այն է, որ նրանք չեն որոշում բանվորների գործելու ժամանակը կամ լավն ասած` որոշում են օրական շատ երկար միջոց: Շատ քիչ գործարանատերեր կան, որոնք իրանց մշակներին բանեցնում են օրական 12—13 ժամ, իսկ մեծամասնությունը բանեցնում է նրանց օրական` 16—17, շատ ժամանակ 19—21 ժամ: Մանր գործարաններում, ուր նրանց տերերը իրանց շահի համար օրական փոխանակ մի անգամի, երկու կամ երեք անգամ են ֆոտոգեն քաշում, մշակները առավոտյան 3 ժամից սկսած շարունակ մինչև երեկոյան 10—11—12 ժամը գործում են, այն էլ անդադար, իսկ եթե պատահում է, որ մշակները փոքր-ինչ այդ միջոցում անջատվում են գործից, այդ լինում է կեսօրվա ժամանակին մի քանի րոպե, այն էլ, իհարկե, հաց ուտելու համար, բայց շատ անգամ էլ, երբ գործը ստիպողական է, մշակները հացը ուտում են գործելով: Օրական 19—21 ժամ շարունակ գործել, այն էլ ֆիզիկապես, այդ ոչ միայն կարող է մարդու առողջությանը վնասել, այլև շատ կարճ միջոցում նրան գերեզմանի խորքը տանել, և հենց այդպես էլ պատահում է խեղճ մշակների համար: Եթե մենք ունենայինք ճիշտ ստատիստիկական տեղեկություններ, կարող էինք իմանալ, թե տարեկան Բաքվի գործարաններում բանող մշակների ինչ ահագին պրոցենտ է անհետանում աշխարհի երեսից, մի կողմ թողնելով դեռ հիվանդացողների թիվը, որը համեմատաբար շատ և շատ պետք է լինի: Դու, ընթերցող, հազիվ թե կարողանաս ինձ ցույց տալ մի հատ մշակ, որը այստեղից իր հայրենիքը վերադառնալու ժամանակ տաներ իր հետ այն առողջությունը, որ նա ունեցել է գործարան մտնելու առաջին օրը: Պետք է ի նկատի ունենալ և այն հանգամանքը, որ նավթային գործարաններում բանող մշակների գործը համեմատաբար վտանգավոր և շատ ծանր է, քան թե մի ուրիշ ֆիզիկական աշխատանք: Թե ինչումն է կայանում այստեղ մշակների գործը և նրա ծանրությունն ու վտանգավորությունը, ես, այդ մասին մանրամասնությունները առայժմ հետաձգելով մի ուրիշ ընդարձակ հոդվածի, առաջ կբերեմ նրա գլխավոր կետերից մի քանիսը: Մշակի առաջին գործն է, երբ նա առավոտյան կանուխ երկու կամ երեք ժամյա քնից զարթնում է, նավթային կաթսաները սև նավթով լցնելը, տեղափոխելով նրան ամբարից ձեռաշարժ նասոսի միջոցով: Այդ գործը տևում է 1-ից մինչև 2½ ժամ, նայելով կաթսայի մեծության, եթե կաթսան տեղավորում է իր մեջ 500 փութ նավթ, մշակին հարկավոր է առնվազն 2 ժամ շարունակ պտտացնել երկու կամ մի ձեռով նասոսի կռնակը մինչև կաթսայի բոլորովին լցվելը: Այդ առաջին երկու ժամը մշակը գործում է անհանգիստ և միշտ միատեսակ դիրքում, այն է` ոտի կանգնած և մեջքից կռացած: Սրանից առաջանում է նրա համար արյան հակահոսումն, որի հետևանքն է մեջքացավ, գլխացավ և այլն: Մի քանի մանր գործարաններում, ուր նրանց տերերի ժլատության պատճառով չկան նասոսներ, մշակները նավթը ամբարից տեղափոխում են կաթսաները երկաթի դույլերով կամ բարդաղ ասված կավից շինած մի տեսակ հասարակ անոթներով: Այդ միջոցը, իհարկե, առավել դժվարացնում է մշակի գործը, որովհետև եթե կաթսան ամենապակասը 200 վեդրո տեղավորող է, նա այդքան անգամ կռանում ու բարձրանում է: Պատահում է, որ մշակի ձեռից բարդաղը հանկարծ դուրս է պրծնում ու ընկնելով` նրա ոտը կամ ձեռը ջարդում է, այդ ժամանակ նա մտածում է ոչ թե իր ցավի, այլ նրա մասին, թե ինչ պիտի պատասխանե իր տիրոջ առաջ, իսկ վերջինը սովորաբար մի քանի հիշոցներից հետո բարդաղի և նրա միջի ցրված նավթի գինը դուրս է բերում մշակի ռոճիկից:

Մշակի երկրորդ գործն է` հորից ջուր դուրս բերելը: Այդ գործը միևնույն է, ինչ առաջինը:

Երրորդ գործն է` արդեն եփ եկած նավթը կաթսաներից չաների մեջ տեղափոխելը: Այդ գործը նույնպես, ինչպես առաջինը, կատարվում է նասոսով կամ վեդրոներով: Այստեղ պետք է նկատած, որ կաթսաները չաներից բավական տարածությունով հեռու են և շատ անգամ մշակը նավթը վեդրոներով տանելու ժամանակ, ճանապարհի լպրծուն (скользкий) լինելու պատճառով, սայթաքում է ու վեր ընկնելով թե՛ իրան է վնասում և թե՛ ձեռի անոթն է փշրում, որը նրա համար մեծ դժբախտություն է, քան թե անձամբ վնասվելը:

Չորրորդ գործն է` նավթը, որ արդեն անիստակ (неочищенный) ֆոտոգեն է, պատրաստված այդ չաներից կրկին անգամ մի ուրիշ տեղ տեղափոխելը, ուր նա պիտի կատարելագործվի` ձուլվելով կալաքարի և արջասպայուղի հետ (купоросное масло). վերջին հյութի վտանգավոր բնավորությունը ամենքիս հայտնի է, և մշակին հարկավոր է նրա հետ մեծ զգուշութենով վարվել, ըստ որում բավական է, որ կուպարոսի մի կաթիլն անգամ ընկնի նրա մարմնի վրա, և նա այրում է ինչպես կրակ: Բայց մշակները, որքան որ զգույշ լինեն, այնուամենայնիվ նրանցից շատերն են վնասվում այդ վտանգավոր հյութից, ինչպես մի օր ես տարաբախտություն ունեցա տեսնել մի մշակ, որը իր մեջքում կուպարոսով լիքը մի շիշ տանելու ժամանակ հանկարծ վերջինը տրաքվել էր, և նրան ոտից մինչև գլուխ շաղախել: Ցավալի էր այդ դրութենում տեսնել մշակին, որը ամբողջ մարմնով այրվում էր և խելագարի նման գոռալով փախչում էր այս ու այն կողմ, մինչև որ ներս եղողները մի կուժ ջուր սրսկելով նրա վրա, ազատեցին խեղճին անփախչելի մահից, թեպետ և սաստիկ վնասված: Բայց ամենազարմանալին այն էր, որ մշակի տերը, որի կոշիկի վրա մի կաթիլ ընկել էր կուպարոսից, այդ ժամանակ, մշակին մոռացած, իր անպիտան կոշիկի հոգսում էր:

Ահա այդ տեսակ և սրա նման ուրիշ ծանր և վտանգավոր գործեր է կատարում գործարանում բանող մշակը օրվա ամբողջ 19—21 ժամը, անդադար պատերազմելով մահի և քաղցածության հետ: Բայց տեսնենք, թե ինչպես է վարվում նրա հետ գործարանատերը, թե որքան է նա գնահատում մշակի այդ դառը աշխատանքները: Ամենից առաջ, իհարկե, հարկավոր է մի քանի խոսք ասել մշակի վարձի մասին, որի պատճառով նա հանձն է առնում օրվա մեջ միայն 3—4 ժամ հանգստանալ իր նեղություններից: Առաջին` բոլոր գործարաններում մշակները միաչափ չեն վարձատրվում. մեծ գործարաններում, որոնց տերերը հարուստ են, նրանց վարձը համեմատաբար բարձր է, քան թե փոքրերում: Վերջիններում մշակները ստանում են ամսական 10—14—16 ռ. և ոչ ավելի, մինչդեռ մեծ գործարաններում ստանում են 12—16—18 ռ. կամ միջին թվով 15 ռուբլի: Երկրորդ` թուրք գործարանատերը համեմատաբար պակաս են վարձատրում մշակին, քան թե հայերը և ռուսները, և այդ պատճառով մշակները վերջիններին վերադառնում են առաջիններից և, բացի այդ, թուրքերը շատ հաճախ է պատահում, որ մշակների վարձը կամ միանգամայն կտրում են, կամ թե պայմանյալից պակաս են տալիս: Թուրք գործարանատերը մշակի վարձը երբեք ամենայն ամիս լիովին չի հատուցանում, այլ ամեն անգամ պահում էր նրա մի հայտնի մասը իբր գրավ, որ մշակը իր գործը չթողնի ու դուրս չգա նրանից, բայց վերջ ի վերջո գիտե՞ք նա ինչ է անում, — այդ ավել մնացած փողերի փոխարենը կա՛մ մի քանի շիշ անիստակ ֆոտոգեն է տալիս մշակին, խաբում ու ճանապարհ գցում, կա՛մ թե չէ տակավին հրաժարվում է այդ փողերը վճարելուց: Իսկ խեղճ մշակը այդ դեպքում ի՞նչ կարող է անել — ոչինչ, նա չի գանգատվում դատարանին, ըստ որում գիտե, որ ապարդյուն կանցնեն բոլոր ջանքերը առանց գրավոր ապացույցի իր վարձը տիրոջ վրա մնալը հաստատելու մասին, հետևաբար մնում է մշակին` թքել ու հեռանալ: Նույնիսկ հայ գործարանատերերի կողմից ևս քիչ չեն պատահում այդ տեսակ անխղճություններ, նամանավանդ նրանց գործակատարների կողմից: Ես ինքս հարյուրավոր, հազարավոր անգամ ականատես եմ եղել այնպիսի դեպքերի, երբ ճարպիկ հայ գործակատարը իր տիրոջից լիովին առնելով մշակների համար վարձ, ետ է գցել իր համար սրա մի մասը, հազար տեսակի խարդախություններ մտցնելով մշակների հաշիվների մեջ: Դեռևս այդ տեսնելով գտնվում են այնպիսի միամիտներ, որոնք զարմանում են տեսնելով, թե այն գործակատարը, որը հազիվ ամսական 25—30 ռ. ռոճիկ ունի, մի քանի տարիների ընթացքում ո՛չ թե միայն կապիտալ է կազմում իրան համար, այլև ինքնուրույն վաճառական դառնում: Իսկ ինչ վերաբերում է այն գործարանատերերին, որոնք մշակների վարձը անմիջապես հատուցանում են իրանք, առանց գործակատարների միջնորդության, այդ մասին կարող եմ բացարձակապես ասել, որ նրանցից շատ քչերը չեն գերազանցում իրանց գործակատարներին: Սակայն պետք է խոստովանած, որ կան այնպիսիները ևս, որոնք մշակներին վարձատրում են խղճմտաբար և շատ անգամ, բացի նրանց հասանելի վարձից, տալիս են և ավելորդ ընծաներ: Այդպիսիների մոտ մշակները բարվոք են համարում ծառայել համեմատաբար քիչ վարձով, քան թե մնացյալների մոտ ավելով, ըստ որում, նրանք գիտեն, թե խարդախ գործարանատերը որքան որ առատ վարձ խոստանա, այնուամենայնիվ նա իր խոստացածը լիովին չի հատուցանելու: Թե ինչպես է խարդախ գործարանատերը գործ ածում իր խաբեբայությունները մշակների հաշիվների վերաբերմամբ, ահա ձեզ մի օրինակ: Դիցուք, թե նա վարձել է Մաթոսին կամ Կիրակոսին ամսական 16 ռ. ռոճիկով բանել իր գործարանում. նախ նա առաջին երեք-չորս օրը կամ մի ամբողջ շաբաթը ստիպում է նրան բանել անվարձ` իբրև թե փորձելու համար արդյոք Մաթոսը ընդունա՞կ է գործելու, թե՞ ոչ: Եթե ընդունակ է գտնում, գործարանատերը թողնում է նրան իր մոտ, իսկ եթե ոչ, այդ մի շաբաթից հետո արձակում է` առանց վճարելու նրան հասանելու վարձը: Այն մշակը, որ մնում է շարունակ գործելու, ոչ մի գրավոր պայմանագրություն չի կապում գործարանատիրոջ հետ. նա միայն հավատում է սրա խոսքին: Բայց ինչ վերաբերում է վերջինին, սրան հարկավոր չի ունենալ մշակի հետ գրավոր կապակցություն, որովհետև նա ապահովում է իրան ամենայն ամիս մշակի վարձից մի հայտնի մաս պահելով և գիտե, որ երբեք մշակը չի հեռանա իր գործից, քանի որ հակառակ դեպքում նա հավատացնում է, որ կզրկվի իր վարձից: Այդպիսով, անցնում են ամիսներ, տարիներ, և մշակը մի օր վերջապես ցանկանում է վերադառնալ հայրենիքը, կարոտելով իր սիրելի ընտանիքի ու զավակների տեսության, կամ թե չէ նա լուր է ստանում, թե ընտանիքի անդամներից մեկը մերձ ի մահ հիվանդ է, պահանջում է իրան: Մշակը դիմելով իր տիրոջը` խնդրում է վերջացնել իր հաշիվը և արձակել, բայց վերջինը այդ հանգամանքում գիտե, թե ինչ պիտի պատասխանե. նա իր դասը սերտած ունի:

1881 թ.

Ի՛նչ հաշիվ, ի՛նչ բան, ես քեզ չեմ արձակի. դու պարտավոր էիր ինձ մի ամիս առաջ հայտնել քո դուրս գալը, որ ես մարդ վարձեի քո փոխարենը. դու գիտես, որ ինձ ի՛նչ վնաս կարող է բերել քո դուրս գալը գործի տաք ժամանակը, — լինում է գործարանատիրոջ առաջին պատասխանը մշակին: Գործարանատերը գիտե, որ մի հասարակ մշակի գործից հեռանալը իրան ոչինչ նյութական վնաս չի կարող հասցնել, բայց նա այդ ասում է ուրիշ մտքով: Մշակը հասկանում է այդ միտքը և սկսում է խնդրել, աղաչել, որ, ինչպես և իցե վերջացնելով հաշիվը, արձակի իրան: Գործարանատիրոջ սիրտր փոքր-ինչ կակղում է մշակի աղաչանքներից և տալիս է նրա վերջնական հաշիվը, բայց վա՛յ այն տալուն, որ նա է տալիս: — Քեզ պատկանում է, — ասում է նա մշակին, — տարիուկես գործելուդ համար այսքան գումար, սրանից ստացել ես այսքան, տասը շուշա ես փշրել, դրա համար դուրս եմ բերում այսքան, այդինչ ժամանակ չես գործել, դուրս եմ բերում քո վարձից այդքան և, վերջապես, մնում է այս. ա՛ռ, ստացի՛ր ու կորի՛ր ջահաննամը: Հազար գոռա, հազար աղաչի ու արտասուք թափի մշակը, ո՞վ է լսելու նրան: Շատ կերկարացնի` շլինքին մի քանի էլ կտան ու ցեխի մեջ կգլորեն. ճարահատյալ առնում է նա գործարանատերից վերջին մի քանի սև կոպեկները ու, աչքերը արտասուքով, հեռանում դեպի իր հայրենիքը:

Ահա ինչպես է նյութապես հարստահարվում ողորմելի մշակը անխիղճ, քարասիրտ թուրք և շատ հայ գործարանատերերի ձեռքում, բայց գանք, թե ֆիզիկապես ինչպես է հարստահարվում նա:

Մշակի ֆիզիկապես հարստահարվելու մասին կարծես թե ավելորդ է այլևս խոսել վերև բերած մի քանի տեղեկություններից հետո` օրվա մեջ 18—19—21 ժամ գործելու վերաբերմամբ: Բայց ո՛չ, այդ դեռ փոքր է մշակի համար, նա գուցե իրան բախտավոր համարեր, եթե թողնեին օրվա այդ երկար միջոցը հանգիստ գործել: Մշակի թշվառ անձը, բացի այդ, դեռևս շատ և շատ հարվածներ է ստանում իր տիրոջից, հարվածներ, որոնց մտաբերելու ժամանակ մարդ կամա-ակամա զայրանում է տեսնելով, թե տասնևիններորդ լուսավորյալ ասված դարի վերջին կեսում դեռ մեռած, անհետացած չեն միջնադարյան ամենախիստ եզվիտական ինկվիզիցիայի հետքերը, դեռ նոքա ապրում և տիրում են այստեղ: Անդրկովկասի այդ մի աննշան անկյունում մի բուռը անգութ, անխիղճ և ցած հարստահարիչների հսկողության ներքո, այն հարստահարիչների, որոնց համար, կարծես, ոչինչ սուրբ բան չկա, որոնք ամենայն րոպե պատրաստ են իրանց շահերին զոհել ամեն բան, զոհել նաև իրանց եղբայրակիցների Սուրբ, Բնական Մարդկային իրավունքներից սկսած, մինչև նրանց կյանքը: Մի զայրանար այդ խոսքերի վրա, սիրելի ընթերցող, այն, ինչ որ տեսնում և լսում է ամենայն օր ներկա տողերը գրողը, եթե քեզ պատահեին տեսնել ու լսել, նույնը կկրկնեիր և դու, գուցե առավել տաք կերպով: Սակայն մի քանի փաստերից դու կարող ես եզրակացնել, թե Բաքվի գործարաններում բանող մշակների ֆիզիկական վիճակը որքան ողբալի է: Ես չեմ խոսի այդ մասին երկարորեն, ես չեմ պատմի մանրամասնորեն այն անխնա թակի, ծեծի և փողոցային ամենագարշելի հիշոցների մասին, որոնցով ամենայն օր վարձատրում է գործարանատերը խեղճ մշակին, այլ կարճառոտ կերպով կպատմեմ երկու նշանավոր դեպքեր, որոնց նմանը հազվագյուտ չեն մշակների կյանքում և վերջ կտամ իմ ներկա հոդվածին: Այդ երկու դեպքերից մեկը պատմել է ինձ մի հայ գործարանատեր Աղ. Նաջարյան անունով, իսկ մյուսը արդեն հայտնի է Բաքվի հասարակության, գուցե տեղային լրագիրների միջոցով և ուրիշ հասարակություններին էլ:

Ահա պ. Նաջարյանի պատմածը: Թուրք գործարանատերերից մեկը վարձում է մի մշակ նույնպես թուրք, սովորաբար առանց գրավոր պայմանագրության: Անցնում են մի քանի ամիսներ, և մշակը, որ ամենայն օր թակի, ծեծի և հիշոցների է ենթարկված լինում գործարանատերից, վերջապես մի օր կամենում է թողնել վերջինին և վարձվել մի ուրիշ գործարանատերի մոտ: Թուրք գործարանատերը չի ուզում արձակել մշակին, իսկ վերջինը հաստատ մնալով իր կամքին, առանց սպասելու իր վարձին, կամենում է հավաքել իր շորերը ու դուրս գալ. այդ ժամանակ գործարանատերը հրամայում է իր մյուս մշակներին կապել նրան մեկ սյունի վրա ու ծեծել: Սկսվում է եզվիտական ինկվիզիցիան, և մշակի մարմինը փայտի անխնա հարվածների ուժից, զանազաքն տեղերից դուրս է հոսում արյուն, գոռոցի ձայնի վրա վազում են հարևան գործարանատերերը, որոնց թվում և պ. Նաջարյանը և ուշաթափ մշակին մերձիմահ խլում են գազանաբարո թուրք գործարանատերի ձեռքից: Չորս ամիս անկողնում պառկելուց հետո, հազիվհազ վերականգնվում է նրա առողջությունը:

Երկրորդ դեպքը պատահում է Բալախանիում, և ահա ինչպես: Մի հայ, Ադամյան ազգանունով, հանքատերի նավթային հորի երկաթի խողովակը, որի լայնությունը լինում է 16 դյույմ, 6 սաժեն խորութենում, չգիտեմ ինչպես, ծռվում է, որ սովորական է բոլոր նոր քանդվող հորերի համար: Այդ ժամանակ հանքահորի կառավարիչ գործակատարը, փոխանակ այդ դեպքի համար նշանակված գործիքի, մի պատանի թուրք մշակի ձեռը տալով թոկի ծայրը, հրամայում է նրան իջնել խողովակի ներսը և ուղղել վերջինը: Պատանի մշակը համաձայնում է` և թոկի ծայրից բռնած իջնում է խողովակի միջով անդունդը, բայց այդ ժամանակ հորի մեջ գոյացած գազը խեղդում է մշակին, և նա, շնչասպառ թուլանալով, բաց է թողնում թոկի ծայրն ու գլորվում խողովակի ներսը: Դրսում լինողները տեսնելով, որ թոկը թեթևեց, սկսում են կանչել դեպի ներս մտնող մշակին, բայց սա ոչինչ չի պատասխանում և իսկույն հասկանում են, որ նա ուշաթափ է եղել: Ճարպիկ գործակատարը մնում է շվարած և չի իմանում, թե ինչ անի, բայց այդ ժամանակ մի ուրիշ մշակ 50 ռուբլիով համաձայնում է վայր իջնել հորի մեջ և դուրս բերել ուշաթափված պատանուն: Փորձում է նա վայր իջնել, բայց նրա մարմինը երկաթի խողովակի նեղության պատճառով ներս չի գնում. դուրս են քաշում գետնից երկաթի խողովակը, հորը փոքր-ինչ լայնանում է, երկրորդ մշակի մեջքից կապելով` թոկի ծայրը գլխիվայր բաց են թողնում 18 դյույմ լայնության ծակի մեջ առանց մտածելու, որ հորի անպաշտպան պատերը կարող են քանդվել և կենդանի թաղել երկու ողորմելի մշակներին: Երկրորդ գլխիվայր իջնող մշակը երկաթի կեռը (крючок) գցում է առաջին ուշաթափված մշակի մեջքից, և այդպիսով դրսում լինողները քաշում են երկուսին միասին հորից դուրս: Առաջին պատանի մշակը հազիվհազ արտահայտում է կյանքի նշույլներ, մի կերպ ուշքի են բերում նրան, և նա ազատվում է մահից: Դեռ լավ է, որ գտնվում է մի այնպիսի քաջասիրտ հերոս, որ հանձն է առնում գլխիվայր նեղ անդունդը իջնել, բայց եթե չլիներ, խեղճ պատանին պիտի զոհ դառնար մի խելագար գործակատարի կամքին:

Զարմանալին այն է, որ այդ գործակատարը շատ էլ հիմարներից չէ. նա Տաճկաստանի հոսոս ազգասերներից է, և անունն էլ Նազարեթ Առավեղյանց է, որ մի ժամանակ հայերեն մի բրոշյուր էր հրատարակել, որի վերնագիրը, եթե չեմ մոռացել, այդպես էր. «Ձայն բարբառո վանեցվույն առ ամենայն հայս»: Երևի հենց այդ անխղճությունը նրա ազգասիրության արգասիքն է եղել, և նա կամեցել է Հայաստանի քուրդերի վրեժը Բաքվում մի անպաշտպան պատանի մշակից հանել: Տարօրինակ ազգասիրություն, որի պատճառով նա այժմ, շնորհիվ ռուսական արդարության, բարեբախտաբար պիտի երկու ամիս մութ բանտում նստի:

Կարող էի առաջ բերել այդպիսի և սրանց նման սարսափելի անխղճություններ գործարանատերերի և հանքատերերի կողմից դեպի մշակ դասակարգը, բայց առայժմ թողնում եմ, ըստ որում հոդվածս շատ կերկարանար: Սակայն այդ մի քանի հատուկտոր տեղեկություններից կարծում եմ, որ ընթերցողը կարող է մի որոշ գաղափար կազմել Բաքվի մշակ դասի դառն վիճակի մասին:

Հողվածս կնքում եմ` մի քանի խոսք ուղղելով դեպի գործարանատերերն ու հանքատերերը:

Դո՛ւք, պատվելի պարոններ, ի՞նչ եք մտածում արդյոք, որ այդչափ անխղճմտաբար ճնշում եք խեղճ մշակին. մի՞թե կարծում եք, որ նա մարդ չէ, որ նա չէ զգում այդ բոլոր դառնություններն ու վշտերը. մի՞թե կարծում եք, թե նրա կեղտոտ ու պատառոտված ցնցոտիների տակ մեռած են նրա սիրտը, հոգին և մարդկային զգացմունքները, թե՞ այդ ցնցոտիների թակ թաքնված է ո՛չ թե մարդ, այլ մի անշունչ առարկա, մի անպետք փայտի կտոր11: Խղճացեք, եթե ո՛չ, ի սեր աստուծո, որին դուք երևի մոռացել եք, եթե ո՛չ ի սեր մարդկության, որից դուք նույնպես զուրկ եք, գեթ ի սեր ձեր սեփական շահերի: Այո՛, ձեր սեփական շահերը պահանջում են խնայել մշակին, այն մշակին, որի ձեռքերով դուք այսօր ճոխ հարստություններ եք դիզել, որի քրտինքով դուք այսօր փառավոր պալատներում եք ապրում, որի աշխատանքով դուք այսօր հասարակ գինու տեղ շամպայն եք խմում` նստած ձեր բարձր պատշգամբներում, զարմացնելով միամիտներին: Բարվոքեցեք ձեր մշակների տնտեսական դրոթյունը, և այդ ձեր օգուտն է, որովհետև որքան որ դուք սիրեք, խնայեք մշակին, նույնչափ նա ևս կսիիե, կխնայե ձեր գործերը: Իսկ թե ինչպե՞ս եք պարտավոր բարվոքել մշակների դրությունը, թեթևացնել նրա աշխատանքները, այդ ես կբացատրեմ ձեզ մի ուրիշ հոդվածով:

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Հուլիսի 17-ին

Անհնարին է լռությամբ անցնել «Մշակ»-ի 122 համարում Բաքվից հաղորդած լուրը: Ճշմարիտ, որքան որ աննշան երևան ընթերցողին մի քանիսի վարմունքը (թե ովքեր են նրանք, ես չգիտեմ) Բաքվի «Մարդասիրական ընկերության» հայ ընթերցարանից արհամարհանքով հայերեն գրյանքը դուրս շպրտելը, ծաղրելով հայոց լեզուն, այնուամենայնիվ, սա մի այնպիսի տխուր և լուրջ ուշադրության արժանի մի երևույթ է, որի վրա անհրաժեշտ է խորը հայացք ձգել: Այստեղ բանը մի քանի անձնավորությունների իրանց մայրենի լեզուն ծաղրելում չի, և ովքեր են նրանք, մեզ համար միևնույն է, բայց կա մի ուրիշ վտանգավոր երևույթ, որը վաղուց արդեն դարձած ունի իր վրա «Մշակ»-ի ուշադրությունը, և ձեր թերթը այս անգամ ևս շատ լավ է ըմբռնել բանի էությունը, տեղավորելով իր 122 համարում «Մի հարցմունք» վերնագրով առաջնորդող հոդվածը: Անկարելի է չխոստովանել, որ «Մշակ»-ը առաջինն է եղել, որ մեզ մատնացույց է արել հայ ժողովրդի մի դասակարգի վրա, ցույց տալով նրան մեր հասարակության մեջ իբրև վերին աստիճանի վնասակար մարմնի վրա: Այդ այն դասակարգն է, որը իր անձնական նեղ շահերը թաքցրած բարձր գաղափարների վարագույրով, ծծում է հասարակության կենդանի ուժը, իբրև մի թունավոր միջատ: Այդ այն դասակարգն է, որ իր անամոթ երեսը ծածկած կեղծ կոսմոպոլիտության քողով, արհամարհում, ծաղրում է այն, ինչ-որ վերաբերվում է իր հասարակության, ազգի շահերին, ատում և պախարակում է իր մայրենի լեզուն, իր հայրենի հողը, գրականությունը, լրագրությունը, ազգային հատկությունները, այն ֆակտորները, որոնք իսկապես սուրբ և պաշտելի պիտի համարվեն նույնիսկ ամենայն մի ճշմարիտ կոսմոպոլիտի համար և որոնք միայն կարող են իբրև լավ միջոցներ` ծառայել ամեն մի բուն հասարակական գործողին: Վերջապես, այդ այն լուսավորված համարվող հայ ինտելիգենցիան է, որ նույնիսկ գիտության տաճարի դռներից դուրս գալով` դնում է գլուխը, սիրտը և հոգին իր գրպանը և, մտնելով կյանքի մեջ, արմատապես մեռցնում է իր մեջ բարոյականը, բարձրը, իդեալականը` ստոր նյութապաշտության ներքո, կազմելով իրանից ռեալական հրեշների մի խումբ: Ոչինչ այնքան զզվելի չէ մեր հասարակական կյանքում, որքան այդ լուսավորված կինտոների դասակարգը, որի օրինակը այսօր կարելի է գտնել ամենայն մի գավառական քաղաքում, բայց և ոչինչ այնքան ցավալի չէ, որքան այն, երբ մարդ տեսնում է, որ այդպիսիները նույնիսկ ժողովրդական շահերի անունով են հասարակական գործունեության ասպարեզում ընտրում իրանց սնապարծությունը, շահախնդրությունը և փառամոլությունը հագեցնելու միջոցները: — Ինչո՞ւ այդպես չանել, քանի որ նույնիսկ հասարակությունը իր տգիտությամբ թույլատրում է այդ, քանի որ նրա մեջքում այսօր ամենայն հեշտությամբ կարող է սիսեռներ ցանել ամենայն մի բախտախնդիր առաքյալ:

Կան և Բաքվի մեջ անձինք, որոնք ամենայն կերպ աշխատում են «Մարդասիրական» տասնևութ տարի, գուցե և ապարդյուն գոյություն ունեցող ընկերությունը, տակավին հիմնահատակ անել: Այդ լուսավորվածների կարծիքով հայոց լեզուն ընկերության ու ուսումնարանում պիտի երկրորդական տեղը բռնի, նա, մինչև անգամ, ավելորդ էլ է, որովհետև մայրենի լեզվի դասատվությունը հայ աշակերտներին իդեալականացնում է, նա կյանքի համար օգտավետ մարտիկներ չի պատրաստում, ուրեմն, հետևաբար, հարկավոր է եթե ոչ արմատախիլ անել, գոնե նրան երկրորդական տեղ տալ և հայոց ուսումնարանին մի այնպիսի ուղղություն տալ, որ նրանից դուրս եկողները կարողանան գիմնազիա մտնել կամ, լավն ասած, նրան շինել վերջինի համար իբրև մի պատրաստական դասատուն: Եթե չեմ սխալվում, ահա այդ տեսակ պարոնների կարծիքները, որոնք նույնիսկ Մարդ. ընկ. խորհրդի դատողությունների վրա էլ ունեցան իրանց ներգործությունը այդ խորհրդի վերջին նիստերում:

«Հայոց պատմությունը ոտից գլուխ ցնդաբանություն է, հայ լրագրությունը, գրականությունը, ազգային կյանքը, — սրանք միայն թթված ազգասերների սահմանափակ ուղեղի ծնունդներ են. հայոց լեզուն, — սա գոյություն ունենալ չի կարող, ըստ որում ժամանակի ուժեղ հոսանքին դիմանալ չի կարող, նա վաղ թե ուշ պիտի անհետանա, ուրեմն նրան ուսումնասիրելը ժամանակի կորուստ է»: Ահա այդ տեսակետից են նայել գործին երևի և այն պարոնները, որոնք ձեզ հաղորդած լուրին համեմատ շպրտել են հայ ընթերցարանից հայերեն գրյանքը: Մենք, որ դժբախտաբար մոտ ծանոթություն ունենք այդ տեսակ պարոնների հետ, երբեք այդ հանգամանքի վրա չենք զարմանում, քանի որ նրանց կողմից սպասելի են և ուրիշ քաջագործություններ: Ընթերցարանի և ուսումնարանի գործերից պ. Արամյանցի նման հային, հազար ու մի խարդախություններով հեռացնելը ինքնըստինքյան մի կենդանի ապացույց է, թե ինչ են կամենում անել այսուհետև նրանք, որովհետև պ. Արամյանցն էր միակ խոչընդոտ նրանց համար: Բայց չգիտենք ինչպես պիտի վարվեն նրանք և պ. Կարապետյանի հետ, քանի որ նա ևս չի բաժանում նրանց կարծիքները և քանի որ նա է միայն մնացել այսօր Մ. ընկերության շահերի ճշմարիտ պաշտպան: Մենք հեռու ենք որևիցե անձնականից և այդ տողերը մեզ թելադրողը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ներքին ցավալի զգացմունքները. մեզ վշտալի է տեսնել մեր հասարակական գործերին գլուխ անցած այդպիսի գործողներ, մեզ ցավալի է նույնպես և հասարակության խորին անտարբերությունը դեպի այդ ամենը: Եթե ինչպես առաջ Մ. ընկերության ղեկը լիներ մի քանի կոշտուկոպիտ վաճառականների ձեռքում, մենք գուցե միանգամայն ժամավաճառություն համարեինք խոսք անգամ արտասանել նրանց մասին, բայց այժմ անհնարին է լռել, քանի որ տեսնում ենք, որ այդ ընկերությունը այսօր մի խումբ երիտասարդների ձեռքին ոչ թե խաղալիք, այլ հասարակության համար մի վնասակար մեքենա է դառնում: Ներկա տողերի նպատակն է զգուշացնել Բաքվի հայ հասարակությանը և հրավիրել նրա լուրջ ուշադրությունը իր կոպեկներով կազմակերպված մի ընկերության գործունեության վրա: Թող հասարակությունը ժամանակ առ ժամանակ հետաքրքրվի այդ գործերով, և նա կարող է տեսնել, թե իր նվիրած կոպեկները որքան են ծառայում իր շահերին: Թող նա տեսնի, թե ինչպես այդ ընկերությունը փոխանակ խեղճերին և աղքատներին պատսպարելու, վռնդում է նրանց դուրս իր դռներից... Բայց այդ բոլորը ոչինչ ընկերության կոսմոպոլիտ անդամների համար. նրանք, ինչպես ասել է պարոններից մինը, չեն կամենում, որ Մ. ընկերությունը հիվանդանոց լինի: Ողորմելին չի հասկանում, որ այդ ընկերությունը հենց կատարելապես հիվանդանոց կարելի է հաշվել, քանի որ նրա մեջ բավական կան բարոյապես և մտավորապես անդամալույծներ: Բայց բավական է. մյուս անգամ կգրենք այն բոլորը, ինչ որ արել են և անում են այդ պարոնները, իսկ այս անգամ կկրկնենք այն իրավացի խոսքերը, որ չորս տարի առաջ ասել էր «Մշակ»-ը իր առաջնորդող հոդվածներից մեկում, թե «Բաքվի Մարդասիրական ընկերությանը փող նվիրելը միևնույն է, թե այդ փողը կամուրջից դեպի գետը շպրտել»:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 24.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

1882 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Փետրվարի 12-ին

Ուշադրության արժանի է Բաքվի ներկա դրությունը: Նավթային առևտրի անտանելի ճգնաժամը ժողովրդին հուսահատության և վհատության է ենթարկել միանգամայն: Փոփոխությունը տակավին զգալի և ցավալի է. անցյալ տարվա ուրախ և գրեթե անհոգ ժողովուրդը այսօր նմանում է բացարձակ դեգերող երկչոտ ոչխարի հոտի: Բոլոր դասակարգերը զգում են նավթային արդյունաբերների այս տարվա կրած վնասների չարաչար հետևանքների ճնշումը և ոչ մի անհատ ազատ չէ այսօր թե՛ ներկայի և թե՛ ապագայի ծանր հոգսերի ծանրությունից: Սակայն ամենից վշտալի և տխուր պատկեր է ներկայացնում աշխատավոր դասակարգը` բանվորները, արհեստավորները, գործակատարները, բազմաթիվ ֆոտոգենագործարանների և հանքահորերի գործողության դադարումը հարյուրավոր և հազարավոր աշխատավոր ձեռքեր է թողել առանց որևիցե պարապմունքի և ապրուստի միջոցների: Այն մշակները, որոնք քիչ թե շատ միջոց ունեն, անհապաղ աշխատում են հեռանալ իրանց հայրենիքը, իսկ նրանք, որոնք կարողություն չունեն` ստիպված են մնալ առայժմ կոտրած հույսերով Բաքու, ուր նրանք քաղցածության ճանկերից ազատ մնալու համար ստիպված են դիմել հազար տեսակ ներելի և աններելի միջոցների: Մարդու սիրտն է մորմոքում` նայելով այդ անբախտ էակների նիհար, դալկացած դեմքերի վրա, որոնք արտահայտում են մերթ խորին տրտմություն, մերթ հուսահատություն և մերթ աներկբա վճիռ... քաղցածությունը մարդուն անբարոյականացնում է, հանցավոր է դարձնում, անդունդն է գլորում... ո՛հ, դառն ճշմարտություն, մինչև ե՞րբ դու պիտի գոյություն ունենաս... Անգութ և անխղիճ է այն հանցավոր լաբիրինթոսը, որ անվանվում է Բաքու. աստծոն, միայն աստծոն է հայտնի, թե տարեկան որքան անմեղ, թարմ և աշխատող ուժեր է նա սպանում իր նավթային արդյունաբերություն ասված գազանային ճանկերում, թե որքան թշվառ զոհեր է անդունդը գլորում ու լափում այդ կատարյալ իրական դժոխքը: Հայրենի հովանքներից զրկված այն հարյուրավոր թշվառները, որոնք գաղթել են և այժմ իսկ չեն դադարում գաղթելու ոսկեխոս հույսերով դեպի այդ խավար տարտարոսը, արժանի են խորին ցավակցության և լուրջ մտածողության: Ի՞նչն է ստիպում այդ թշվառներին թողնել իրանց հայրենի հողը, ազատ գյուղային օդը, ընտանեկան նահապետական ու բարոյական ախտերի այդ կենտրոնները, ուր նրանք փչանում ու անհետանում են անհայտ կերպով. ի՞նչ միջոցներով է հնարին կապել այն վտանգավոր ախտի առաջը, որ անվանվում է գաղթականություն, — ահա այն նշանավոր հարցերը, որոնք այսօր արժանի են ամենայն մի խոհեմ ու հասկացող մարդու լուրջ ուշադրության: Բայց արդյոք նրանք արժանանո՞ւմ են այդ ուշադրության... ավա՛ղ, շատ քիչ կամ ամենևին ո՛չ:

Հեշտ է տաք սենյակում նստել, ժողովրդի լուսավորության, տնտեսական բարելավության համար ծրագիրներ հեղինակել, օլիմպիական գագաթից մտքեր քարոզել կամ, ինչպես իմ համաքաղաքացիները ասում են` վարդապետի խրատներ կարդալ, առանց կարողանալու հասկանալ, թե այդ ծրագիրները, այդ բարձր երևակայական մտքերը, այդ վարդապետական խրատները որքան իրագործելի են կյանքում, մատչելի և օգտավետ են ժողովրդին: Իմ մեջ անմիջապես մի տեսակ արհամարհանք զարթնեց, երբ այս օրերս կարդացի այս քարոզիչներից մեկի մի արիստոկրատական առաջարկությունը, որը թելադրում է հիմնել Թիֆլիսի մեջ հայ համալսարանականներից մի գրագիտական կլուբ, որը պիտի ծառայե, ինչպես բացատրում է ինքը` քարոզիչը, մեր բարձր կրթություն ստացածների համար իբրև մտքեր շփվելու մի կենտրոն: Արհամարհանք եմ ասում, որովհետև չի կարելի մի այդպիսի անհամ առաջարկության վրա անտարբեր աչքով նայել, մի այնպիսի առաջարկության, որի իրագործելը ուրիշ ոչինչ օգուտ չի կարող ունենալ, եթե ոչ ավելի ու ավելի հեռացնել գռեհիկ ամբոխին մեր զարգացած ու լուսավորված դասակարգից: Ինչ անհեթեթություն փոխանակ աշխատելու այդ երկու մարմինների միավորության կապը ամրացնելու, մեր պուբլիցիստը դեռ նոր է առաջարկում Թիֆլիսի ինտելիգենցիային հրաժարվել ժողովրդից և կազմել մի առանձին, բարձր, անմատչելի մարմին — գրագետների կլուբ: Ցանկալի է իմանալ, թե ի՞նչ պիտի անեն այդ «մտքերի կենտրոնը», այդ, այդպես ասած, իրան տեսակ գիտությունների ակադեմիան, ի՞նչ նպատակի պիտի ծառայի նա — ժողովրդի շահերի՞ն, թե՞ հենց լոկ մտքեր շփվելուն: Վերջինի համար խոսք չունենք, բայց չենք կարծում, որ մի այսպիսի բարձր արիստոկրատական հիմնարկությունը մազի չափ օգուտ կարողանա ունենալ ժողովրդի համար: Ճշմարիտ է, նրանում կարող են արծարծել նոր մտքեի, երևան գալ բարձր գաղափարներ, բայց այդ բոլորը կլինեն վերացական, անօգուտ, քանի որ չեն ունենա ժողովրդի հետ որևիցե կապ, քանի որ այդ հիմնարկությունը անջատված կլինի վերջինից: Ժողովրդի շահերին ծառայելու համար առաջին և ամենագլխավոր պայմանն է լավ ծանոթություն ունենալ այդ շահերի հետ. չենք հասկանում ինչպե՞ս կարող է այդ հիմնարկությունը իմանալ ժողովրդի շահերը, քանի որ նա պիտի մի չինական պատով անջատված լինի վերջինից, քանի որ նրա գիտնական անդամները, բացի իրանց հիմնարկության չոր պատերից, ոչնչի մասին տեղեկություն չեն ունենա:

Բավական է վերջապես, ինչքան մեր ինտելիգենցիան բարձրից նայեց ժողովրդի վրա, այժմ հարկավոր է նրան մի իոքր էլ թոթափել ազնվականության փոշին և խառնվել ժողովրդին, գործել հաստատ հիմքի վրա, սկսել արմատից և ոչ թե գագաթից, ինչպես նա մինչև այժմ արել է և անում է, ժամանակն է վերջապես մեր գործիչներին հասկանալ, թե անհնարին է նրանց օգտավետ լինել հասարակության համար, քանի որ չեն ճանաչում և չեն ուսումնասիրած այդ հասարակությունը: Տպարանում մատիտով անկապ և անհամ հոդվածներ շարադրել — չի նշանակում գործել:

ԲԱՔՈՒ

1

Ոչ միայն Կովկասում, այլև Ռուսաստանի մեջ ներկայումս Բաքու քաղաքը վայելում է մի ընդհանուր հռչակ, որը հազիվ թե երբևիցե վիճակված է եղել վայելելու Կովկասի մի ուրիշ քաղաքին: Այդ փոքրիկ ծովեզրյա աննշան ավանը, որ մի քառասուն տարի առաջ հազիվ իր մեջ պարունակել է մի քանի հարյուր տուն բնակիչ, այսօր ներկայացնում է Կովկասում մի կենտրոն, ուր ուղղված է տնտեսական աշխարհի հայացքը: Օրըստօրե տնտեսապես զարգանալով, համաշխարհային քարտեզի վրա Բաքուն արագությամբ սկսում է վայելել առաջնակարգ քաղաքի տեղը: Հիրավի, ով որ քառասնական թվականներին տեսել է այդ քաղաքը, որ այդ Ժամանակ հայտնի է եղել նորանով միայն, որ ծառայել է իբրև աքսորատեղի Անդրկովկասի զանազան կողմերի հանցավորների համար, այսօր չէ կարողանում չզարմանալ, տեսնելով այդ ժամանակվա գյուղաքաղաքի տեղ մի նշանավոր նահանգական քաղաք` հիսուն հազար բնակիչներով: Քառասուն տարվա ընթացքում Բաքուն այնքան է զարգացել, որքան հազիվ թե մի ուրիշ քաղաք կարողանա զարգանալ հարյուրավոր տարիների ընթացքում: Որպեսզի ընթերցողը կարողանա մոտավորապես մի գաղափար կազմել այդ մասին, բավական է ասել, որ այդ չորս տասնյակ տարիների ընթացքում Բաքուն մեծացել է առնվազն տասն անգամ, իսկ նորա բնակիչների թիվը բազմապատկվել է գոնե քսան անգամ: Պարսկական այն ասածը, թե «Մինչև մինը չի մեռնի, մյուսը չի կենդանանալ» վերաբերելի է Անդրկովկասի երկու քաղաքներին — Շամախուն և Բաքվին: 1859 թվականի երկրաշարժից հետո, նահանգատեղին Շամախուց փոխվելով Բաքու, առաջինը սկսեց օրըստօրե տնտեսապես ընկնել և դատարկվել, իսկ վերջինը արագությամբ զարգանալ և լցվել հազարավոր գաղթականներով:

Սակայն Բաքուն այդպիսի յուր արագ առաջադիմությամբ պարտական է ոչ այնքան այդ հանգամանքին, որքան բնության առատ պարգևներին: Նավթային արդյունաբերությունը, որը համարյա տնտեսական աշխարհում ներկայումս մի ահագին նշանակություն է ստացել, ունենալով յուր կենտրոնատեղին Բաքուն, բնական է, որ պիտի նպաստեր այդ փոքրիկ քաղաքի զարմանալի ծաղկմանը: Պրոֆեսոր Մարկովնիկովը, որ մի քանի տարի սորանից առաջ յուր մասնագիտական նպատակներով եկել էր այդ քաղաքը, իրավացի զարմացմամբ բացականչում է. «Մի՞թե հրաշք չէ, որ Կովկասի խուլ անկյունում գտնվող մի ասիական քաղաք այդպիսի կարճ միջոցում այդքան բարենորոգվել է»: Հարգելի պրոֆեսորը, միանգամայն հիացած Բաքվից «Մոսկովսկիե վեդոմոստի» լրագրի էջերի վրա, պնդում է, թե շատ չի անցնիլ և այդ քաղաքը կհավասարվի Մոսկվայի հետ: Մարկովնիկովը նույնիսկ, ներկա Բաքուն համեմատելով վերջինի հետ, գտնում է, որ շատ կողմերով նա հենց այժմ անհամեմատ բարձր է Մոսկվայից, այն է` յուր մաքրությամբ, գեղեցիկ, հարթ և լայն փողոցներով, հիանալի ծովեզրով, փառավոր շինություններով:

Մարկովնիկովի այդպիսի մի համարձակ կարծիքը երբեք չի կարող զարմացնել նորան, որ տեսել է Բաքուն մի տասը տարի առաջ և տեսնում է այժմ: Հազիվ մի հինգ տարի կա, որ նորա փողոցներում ձմեռ ժամանակ անտանելի ցեխի պատճառով անցուդարձ անելը անհնարին էր, իսկ այժմ այդ փողոցները ծածկվել են գեղեցիկ սալահատակով, ընդարձակ, մաքուր ասֆալտյա տրոտուարներով, որ Թիֆլիսի անկանոն, նեղ, կեղտոտ և զառիվայր փողոցներին սովորած բնակչի նախանձն է շարժում միանգամայն: Քաղաքային վարչությունը, փորձառու և հասկացող քաղաքագլուխ Դեսպոդ Զենովիշի և մանավանդ նորա տեղապահ Քր. Անտոնյանի շնորհիվ օգտվելով նորաբույս քաղաքի առատ նյութական միջոներից, չի զլանում վաղօրոք մտցնել այն բարեկարգությունները, որոնց մասին ներելի է նորան մտածել դեռ շատ տարիներ հետո:

Այդ բարեկարգությունների շարքում գլխավոր տեղը բռնում են բուսականությունը և ջուրը, որոնցից առաջինի կատարյալ բացակայության և երկրորդի պակասության պատճառով Բաքվի բնակիչները սաստիկ նեղություններ են կրում: Հիրավի շատ ցավալի է տեսնել մի քաղաք, որ ամենայն կողմից տրամադրված է տնտեսապես զարգանալու, շրջապատված չոր ու ցամաք, ավազային դաշտերով և թմբերով, որոնք կարծես թե կրկնապատկում են արեգակի ջերմությունը և ամբողջ ամառ անտանելի օդ են ներշնչում աշխատասեր բնակիչներին: Այդ պակասությունները լրացնելու համար քաղաքը այժմ որոնում է զանազան միջոցներ: Նշանավոր և հետաքրքիր է այդ միջոցներից մեկը, որը երեք տարի սրանից առաջ առաջարկում էր այժմ դադարած ռուսաց «Մոլվա» լրագրի խմբագիր հայտնի Պոլեդիկան: Ահա ինչ էր առաջարկում պ. Պոլեդիկան: Գարնանը և ամռանը, ամբողջ յոթ ամսվա ընթացքում Բաքվից գնում են Հաշտարխան նավթային բերքերով լի անթիվ հեղալից նավերը: Այդ նավերը «Ինը կանգու» ասված կայարանում, ուր Կասպից ծովը Վոլգա գետից բաժանվում է, դատարկելով ուրիշ նավեր իրանց բեռը, այդտեղից վերադառնում են Բաքու դատարկ: Սոցանից շատերը ջրի երեսում իրանց հավասարակշռությունը պահելու համար միշտ կիսով չափ լցված են ավազով: Պ. Պոլեդիկան ասում էր, որ ավազի փոխարեն, այդ նավերը կարող են վերադառնալու ժամանակ Վոլգա գետի ջրով լցվել և բերել Բաքու: Այդ ջուրը գալով նավթային նավերով, իհարկե, անօգուտ է տնային գործածության համար, բայց նա կարող է օգտավետ լինել Բաքվի բուսականության համար: Քաղաքին այդ ջուրը շատ թանկ չի արժենալ: Բավական է ծովեզրում դնել մի ահագին շոգեշարժ մեքենա և այդ մեքենայի միջոցով ջուրը նավերից ցրել Բաքվի շրջակայքը, ուր այդ ժամանակ կարելի կլինի այգիներ ձգելով գոյացնել արվեստական բուսականություն:

Սակայն այդ միջոցը Բաքվի քաղաքային վարչությունը գտավ դժվար իրագործելի: Ներկայումս նա դիմել է ավելի հիմնավոր և հեշտ միջոցի, այն է` քաղաքի շրջակայքում փորել տալ բազմաթիվ ջրհորներ և այդտեղից խողովակների միջոցով ջուրը թե՛ բաժանել քաղաքի մեջ բնակիչներին և թե՛ տարածել շրջակայքը: Այդ նպատակով այժմ քաղաքային վարչությունը բանակցություն է բացել Եվրոպայի հայտնի ինժեներ Մասկլեի հետ, որի միջոցով նա մտադիր է ջրանցքը կառուցանել Բաքվում: Այդպիսով, շատ կարելի է, որ Բաքուն ավելի շատ ունենա ջրանցք, քան թե Թիֆլիսը:

Բացի դորանից, քաղաքային դուման արդեն վճռել է կառուցանել ձիաքարշ երկաթուղի, թեև դորա բացակայությունը այնքան էլ շոշափելի չէ բնակիչների համար, շնորհիվ անթիվ կառքերի, որոնց գինը շատ ավելի աժան է, քան թե Թիֆլիսում:

Չնայելով, որ փողոցային լուսավորությունը նավթի առատության շնորհիվ երեք անգամ զորեղ է, քան թե Թիֆլիսում, Բաքուն չի բավականանում դրանով: Քաղաքային վարչությունը արդեն բանակցություն ունի մի քանի մասնագետների հետ քաղաքի մեջ էլեկտրական լուսավորություն մտցնելու: Էլեկտրական լուսավորությունը Բաքվի համար մի զարմանալի նորություն չի կարող համարվել, ըստ որում նույնիսկ ներկայումս Նոբելի, Շիբաևի և մի քանի ուրիշ գլխավոր նավթային գործարաններ լուսավորվում են էլեկտրականությամբ: Սակայն Բաքվի նման երիտասարդ քաղաքի համար դա առ ժամանակ շռայլություն պիտի համարած, և պրոֆ. Լիսենկոն այդ շռայլությունը չի ներում նորան: «Էլեկտրականությունը, ասում է հարգելի պրոֆեսորը, նավթային լուսավորության սաստիկ թշնամի է, և այժմ այդ երկու տարրերը իրարու հետ սաստիկ մրցման մեջ են: Բաքվի նման քաղաքին, որ ձգտում է նպաստել յուր տեղական նավթային արդյունաբերության հառաջադիմության, աններելի է առավելություն տալ էլեկտրականության, այնինչ նավթային լուսավորությունը նորա համար անհամեմատ հարմարավոր է և աժան, Բայց Բաքվի քաղաքային վարչության այդ դիտավորությունը վերագրելի է այն հանգամանքին, որ Բաքուն հարուստ քաղաք է, ուրեմն և ազատ է մտցնել այդտեղ ամենայն մի առաջնակարգ բարենորոգություն: Բաքուն, որ առնվազն երեք անգամ փոքր է Թիֆլիսից յուր մեծությամբ, տարեկան 400 հազար եկամուտ ունի և չունի ոչ մի կոպեկ պարտք: Նամանավանդ ամենայն հաջող հանգամանքներ հույս են տալիս, որ մոտիկ ապագայում այդ եկամուտը կարող է կրկնապատկվել, եթե միայն նավթային արդյունաբերությունը, որ քաղաքի տնտեսական հառաջադիմության գլխավոր միջոցն է, կընթանա նույն շավղով, որով ընթանում է այժմ, այսինքն, եթե բնությունը կշարունակի արտադրել յուր բերքը նույն առատությամբ, ինչպես այժմ»:

Մենք հեռու ենք այժմյան Բաքուն լիակատար նկարագրելու դիտավորությունից, միայն ներկա հոդվածով մտադիր էինք մեր ընթերցողին մի ընդհանուր հասկացողություն տալ այդ անդրկովկասյան առաջնակարգ քաղաքի մասին, որպեսզի նա կարողանա մի գաղափար կազմել, թե որքան մի երկիր կարող է հառաջադիմել, երբ նորա տնտեսական վիճակը կապված է բնական առատ բերքերի մշակելուց: Բայց խոսելով Բաքվի միայն արտաքին տնտեսական զարգացման մասին, մենք շատ միակողմանի տեղեկություն կտայինք ընթերցողին, եթե լռությամբ անցնեինք նավթային արդյունաբերությունը և Բաքվի ներքին բարոյական կյանքը: Այդ պատճառով ներկա հոդվածը ընդունելով իբրև մի թեթև հառաջաբան, խոստանում ենք նվիրել այդ հարցին մի շարք հոդվածներ: Մենք կաշխատենք մանրամասն ծանոթացնել ընթերցողին նախ` նավթային արդյունաբերության ներկա դրության հետ և ապա կխոսենք, թե ինչ նյութական և բարոյական նշանակություն ունի թե մասնավորապես Բաքվի և թե ընդհանրապես Անդրկովկասի կյանքի համար այդ արդյունաբերությունը, որով հափշտակված են ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի շատ գործնական տնտեսագետներ: Մեր կարծիքով այդ առօրյա հարցը շատ ավելի նշանավոր է, քան գուցե մտածում է ընթերցողը և, վերաբերելով մեր երկրի անմիջական շահերին, արժանի է դառնում խորին ուշադրության առարկա: Թերևս մյուս հոդվածներում մեզ հաջողվի բացատրել և այն, թե ինչ նշանակություն ունի նավթային արդյունաբերությունը մասնավորապես Անդրկովկասի հայերի համար:

2

Անցյալ հոդվածով մենք, ընդհանուր կերպով նկարագրելով Բաքվի տնտեսական արագ հառաջադիմությունը, խոստացանք ընթերցողին ծանոթացնել այդ հառաջադիմության գլխավոր աղբյուրի — նավթային արդյունաբերության հետ: Նույնպես խոստացանք բացատրել, թե որպիսի ահագին նյութական և բարոյական նշանակություն ունի այդ արդյունաբերությունը Անդրկովկասի կյանքի համար:

Որպեսզի ընթերցողը որոշ և պարզ հասկացողություն ունենա նավթային արդյունաբերության վերաբերմամբ, նախ և առաջ կարևոր ենք համարում խոսել հում բերքի, այն է սև նավթի արտադրության մասին:

Բաքվի հյուսիս-արևելյան կողմում, քաղաքից տասներկու վերստ հեռավորությունում կան երկու թրքաբնակ հարևան գյուղեր — Սաբունչի և Բալախանի: Ահա այդ գյուղերի հողն է, որը արտադրում է այն ահագին բնական հարստությունը, որը այսօր գրավում է թե՛ Ռուսաստանի և թե՛ Եվրոպայի շատ դրամատերերի ուշադրությունը: Նավթային հանքերը գտնվում են ընդամենը չորս քառակուսի վերստաչափ տարածության վրա: Նոցա ընդհանուր թիվը այժմ մոտավորապես 500 է, որոնցից 100-ը, մասամբ փուչացած լինելով և մասամբ նոր փորվելով, նավթ չեն արտադրում, իսկ մնացյալները արտադրում են, ոմանք ինքնուրույն, այսինքն` առանց որևէ աշխատանքի նավթը դուրս բերելով, իսկ մեծամասնությունը` շոգեշարժ կամ մարդաշարժ մեքենաների միջոցով: Այն հանքերը, որոնք նավթը բխում են ինքնուրույն, տեղային բարբառով կոչվում են շատրվաններ (ֆանտան): Այդպիսիների թիվը շատ փոքր է և նոքա սովորաբար շատ կարճ ժամանակ են տևում, այսինքն` մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս, իսկ այնուհետև նավթը նոցանից դուրս է հանվում մեքենաների միջոցով: Նավթահանքեր ասված բանը ուրիշ ոչինչ են, եթե ոչ խողովակաձև հորեր, զանազան լայնությամբ և խորությամբ: Ամենամեծ հորը ունի ընդամենը 18 դյույմ լայնություն, իսկ ամենափոքրը պիտի ունենա գոնե 8 դյույմ, որպեսզի հարմար լինի նորանից նավթը դուրս մղեք: Ինչ վերաբերում է խորության — դա կախված է հողի հատկությունից: Կան հորեր, որոնց խորությունը միայն 40 սաժեն է, և կան, որոնց խորությունը հասնում է մինչև 130 սաժենի: Ներկայումս հորերի խորությունը ավելի է, քան թե առաջ: Դեռ մի տասը տարի չկա, որ Բալախանի-Սաբունչյան հրապարակի վրա 20 սաժեն խորությունից ոչ միայն նավթ էր դուրս գալիս, այլև շատ անգամ նա առատությունից շատրվաններ էր արձակում, բայց այժմ նավթը շատ հազիվ է պատահում այդ խորությունում: Իսկ շատրվաններ արձակում են ներկայումս այն հորերը, որոնց խորությունը առնվազն 60 սաժեն է: Դորա պատճառը այն է, որ Բալախանի-Սաբունչյան հրապարակը հետզհետե քամվում է: Մենդելեև և Աբիխ հայտնի գիտնականների կարծիքով նավթը երկրի տակ գտնվում է ծալքերով: Հետզհետե առաջին ծալքերը վերջանում են, և հետևաբար հողերն էլ պիտի որքան կարելի է խորը փորել: Նույն գիտնականների կարծիքով այդ ծալքերր իրարու հետ կապված չեն և նույնիսկ մի մակերևույթի վրա գտնվող ծալքերը շատ անգամ իրարու հետ հարաբերություն չունին: Հիրավի հաճախ է պատահում, որ երկու իրարու շատ մոտիկ հարևան հորերից մինը արտադրում է նավթ, մյուսը ոչ, չնայելով, որ երկուսն էլ միևնույն խորությունն են ունենում: Այստեղից նույնպես պարզ է, որ երկրի տակ նավթը, բացի ծալք ծալք լինելուց, տարածված է և երակներով, այսինքն` նա չի պարունակվում մի ահագին լճի մեջ, ինչպես կարծում էին մինչև վերջին ժամանակները: Նույնը հաստատում է և ամերիկական Պենսիլվան, ուր ներկայումս հորերի խորությունը հասնում է մինչև 250 սաժենի: Սակայն` այստեղից եզրակացնելու չէ, որ Բաքվում սև նավթի արտադրությունը պակասում է հետզհետե: Ընդհակառակը. մի կողմից հանքահորերի թվի արագությամբ բազմանալը, մյուս կողմից` նավթ արտադրելու տեխնիկական միջոցների ավելի ու ավելի հարմարվել ու հեշտանալը — օրըստօրե բազմապատկում են նավթի արտադրությունը: Ներկայումս Բալախանի — Սաբունչյան հրապարակի արտադրած նավթի քանակության հազիվ կեսն միայն արդյունագործվում է, իսկ մնացյալ կեսը փչանում է, — անօգուտ ցրվելով դաշտերը: Բացի շատրվաններից, այն հողերը, որոնք կանոնավոր կերպով են արտադրում նավթը, ներկայումս միջին թվով օրական տալիս են 300 հազար փութ, այսինքն` տարեկան ավելի քան 100 միլիոն փութ: Բայց, եթե հարկավորություն լինի, այդ թիվը շատ հեշտությամբ կարող է հասնել 150 միլիոնի: Այստեղ մենք չենք հաշվում շատրվանների արտադրած նավթը, որը, ահագին քանակությամբ դուրս բխելով և անհրաժեշտ քանակությամբ բացակայության պատճառով դաշտերը տարածվելով, բազմաթիվ լճեր է կազմում: Թե որպիսի խոշոր քանակությամբ են դուրս բխում նավթը այդ շատրվանները, բավական է ասել, որ անցյալ տարի Նոբելի մի հորը դուրս էր թափվում օրական 500 հազար փութ: Մոտ 32 օր այդ շատրվանը շարունակվեց, և այդ ժամանակվա ընթացքում Նոբելը հավաքեց միայն 7,5 միլիոն փութ նավթ, իսկ մնացյալը, տեղ չունենալով և ոչ էլ նորան կարճ միջոցում արդյունագործելու կարևորություն, ցրվեց դաշտերը և կրկին երկիրը թափանցեց: Բայց դեռ այդ` երկիրը համեմատաբար կանոնավոր հարստահարող Նոբելի նավթն է, որ այդպես անօգուտ փչանում է, թե որպեսզի ահագին քանակությամբ փչանում է մյուս հանքատերերի նավթը, որոնք չունեն այն հարմարությունների տասներորդ մասը անգամ, որ ունի Նոբելը, այդ կարող է երևակայել նա, ով որ աչքով տեսել է Բալախանի-Սաբունչյան դաշտերի անթիվ նավթալճերը, որոնք տարին տասներկու ամիս ցամաքում են և կրկին լցվում:

Բացի Բալախանի-Սաբունչյան հրապարակից, նավթը դուրս է գալիս և Բաքվի հարավային կողմում, քաղաքից հինգ վերստաչափ հեռու գտնվող պարսկական «Բիբի-Հեյբաթ» ասված սրբատեղու շրջակայքում, որ ուղիղ ծովափումն է: «Բիբի-Հեյբաթի» նավթահանքերը գլխավորապես պատկանում են եղբայրք Սարգսյանների և Թաղիովի ընկ. և Զուբալովին: Զարմանալին այն է, որ այստեղ նավթը պարունակվում է նույնիսկ ծովահատակի տակ: Այդ հաստատվում է Թուրք Սելմիխանովների փորձով, որոնք ծովից գողանալով մի կտոր տարածությունը և ծածկելով այդ տարածությունը հողով, գոյացրել են արվեստական կղզիներ և, այդ կղզիների վերա հորեր փորելով, այժմ առատությամբ նավթ են ստանում: Գերմանացի մասնագետ Տիմեն ներկայումս ունի մի մեծ ծրագիր, ուր նա համոզեցուցիչ կերպով բացատրում է, թե ինչ միջոցներով կարելի է ծովը հարստահարել, փորելով նորա մեջ նավթահորեր: Սակայն նախարարությունը, որի մոտ գտնվում է այդ ծրագիրը, ավելորդ է համարում առայժմ վերջինի գործադրությունը, այն հիման վրա, որ այժմյան սև նավթի քանակությունը երկպատիկ ավելանա, Բաքվի հանքերը կարող են արտադրել 200 միլ. փութ, մի կողմ թողած մնացյալ նավթահորերը, որոնք դեռ անձեռնմխելի են մնում: Իսկ այդպիսի հողերի քանակությունը մասնագետ գիտնականների կարծիքով անհուն է: Ահա, օրինակ, ինչ է ասում Կովկասի նավթային հողերի մասին վերոհիշյալ գերմանացի Տիմեն. «Եթե բաքվեցիները գործ դնեն այն մրջյունային աշխատությունը, եռանդը և հոգացողությունը, որոնցով ամերիկացիք աշխատում են հարստահարել իրենց նավթահորերը, այն ժամանակ կերևա, որ երկրի մի ահագին տարածություն — սկսած Սև ծովից (Օզուրգետի կողմերը), Թիֆլիսից (Նավթլուղի կողմերը), Ափշերոնյան թերակզղուց և Չելեքենից մինչև Կասպից ծովը և Թուրքմենիան (փոքր և մեծ Բալուխանը) — տոգորված լինելով ընդարձակ երակներով, ներկայացնում է մի անհուն նավթային հրապարակ, որի պաշարը կարող է բավականացնել աշխարհին մի քանի դարեր: Մինչև անգամ Կասպից ծովի արևելյան եզերքը. Եամուդների դաշտը ներկայացնում է մի հարուստ և ընդարձակ նավթային շտեմարան»: Նույնը հաստատում են Մենդելեևը, Աբիխը, Լիսենկոն և ուրիշ շատ գիտնական մասնագետներ:

Դառնանք այժմ նավթային արդյունագործության, այսինքն, թե ինչպես են հում նավթից գործածելու պարագաներ պատրաստում:

Հանքատերերը իրանց հորերի մոտ ունեն սեփական քարաշեն կամ երկաթի ամբարանոցներ: Նավթը, հորերից դուրս գալով, հավաքվում է այդ ամբարանոցների մեջ և այստեղից ուղարկվում գործարանները, ուր նա մշակվում է: Նավթագործարանները գտնվում են Բաքվից մի երկու վերստաչափ հեռավորությունում և, սփռված լինելով 6 քառակուսի վերստաչափ տարածության վրա, կոչվում են «Սև քաղաք»: Սև քաղաքի և Բալախանի-Սաբունչյան հրապարակի հեռավորությունը մոտավորապես 13 վերստ է, և սև նավթը առաջինից դեպի վերջինը գալիս է ներկայումս երկաթուղիով և նավթախողովակներով: Մինչև 1876 թվականը վերջիններից ո՛չ առաջինը կար, ո՛չ էլ երկրորդը, և նավթը բերվում էր Սև քաղաք հասարակ սայլերով թուլուղների մեջ, որ առաջինը` խիստ թանկ էր նստում, երկրորդը` սայլապանները նավթը ճանապարհին գողանում էին ու ծախում ուրիշներին և երրորդը` նավթը շատ ուշ էր տեղ հասնում: 1876 թվին Նոբելը առաջինը եղավ, որ մտածեց սայլապանների հարստահարության առաջը կապել: Նա, ահագին գումար ծախսելով, նավթահորերից մինչև Սև քաղաքը, դեպի յուր գործարանը, շարեց մի նավթախողովակ: Տեղացի արդյունաբերները ծիծաղում էին շվեդացի եռանդուն ձեռնարկողի, այդ, իրենց կարծիքով, հանդուգն և խելառ ձեռնարկության վրա: Բայց կարճ միջոցում Նոբելը ցույց տվեց, թե որքան մոլորված են տեղացիները: Այդ նավթախողովակով օրական 40 հազար փութ սև նավթ տեղափոխելով թե յուր և թե ուրիշների գործարանները, նա մի տարվա ընթացքում, բացի իր պահանջը լրացնելուց, լիովին ձեռք բերավ խողովակի վրա ծախսած գումարը: Այնուհետև միայն տեղացիները սկսեցին ձեռքները ծնկներին զարկել, ափսոսալով, որ իրենք չհետևեցին նոբելի խորհրդին, որ անդադար առաջարկում էր իրանց այդ խողովակի շինությունը ձեռնարկել ընկերությամբ: Շատ չանցած և Նոբելի օրինակին հետևեցին ուրիշ դրամատերեր — Բենկենդորֆ, Արտեմով, Միրզոյանց և այլն: Այժմ նավթախողովակների թիվը 10 է: Այդ նավթախողովակները պակաս չվնասեցին և Բաքու-Սաբունչյան երկաթուղու ճյուղին, որը կառուցված է լոկ նավթ տեղափոխելու նպատակով:

Այսպես թե այնպես հում բերքը Սև քաղաք գալով, այստեղ նորանից արդյունագործվում են զանազան պարագաներ, ինչպես, ֆոտոգեն, մեքենայուղ, բենզին և այլն: Նավթային արդյունաբերության ասպարեզում ամենագլխավոր տեղը պատկանում է ֆոտոգենի արդյունագործության, այնուհետև մեքենայուղին և հետո բենզինին և այլն: Մեքենայուղը պատրաստվում է ֆոտոգենը քաշելուց հետո, նավթի մնացորդից, որը տեղային բարբառով կոչվում է մազութ: Իսկ բենզինը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ֆոտոգենի ամենաթեթև, առաջին կաթիլները: Միայն, բացի Նոբելից, շատ քիչ գործարաններ են զատում բենզինը ֆոտոգենից. իսկ մեծամասնությունը չի զատում: Բենզինը մնալով ֆոտոգենի մեջ թեև թեթևացնում է նորան, բայց նույնպես և նորա հատկությունը վտանգալի է դարձնում, պակասեցնելով նորա բոցավառության աստիճանները: Մեքենայուղ պատրաստում են մի քանի գլխավոր գործարաններ, օրինակ, Նոբելի, Շիբաևի, Միրզոյանների, Սարգսյանների և ուրիշ մի քանի գործարանները: Ամենամաքուր և ամենահռչակված մեքենայուղը պատրաստվում է Նոբելի և Կոկորևի մոտ: Այստեղ ավելորդ չենք համարում նկատել, որ Կոկորևի գործարանի մասնագետը մի ինքնուս հայ երիտասարդ է, Նիկողայոս Համբարձումյան: Այդ գործունյա երիտասարդը, ինքնագլուխ ուսումնասիրելով քիմիան տեսականապես և երկար տարիներ գործնականապես փորձվելով, մեքենայուղի արդյունագործությունը հասցրել է վերին աստիճանի կատարելագործության: Մինչդեռ արտասահմանից և Ամերիկայից եկած տարեկան տասնյակ հազարներ ռոճիկ ստացող քիմիկոսները այդ մասնագիտությունը իբրև ստացվող գաղտնիք ոչ ոքին չեն հաղորդում. Համբարձումյանը առանց որևէ վարձատրության ծանոթացնում է այդ գաղտնիքի հետ շատերին: Ռուսաստանից եկած շատ քիմիկոսներ գործնականապես այդ մասնագիտությունը սովորում են նորանից: Համբարձումյանը չի խորշում հաղորդել յուր գիտությունը նույնիսկ հասարակ բանվորներին: Ներկայումս նորա ձեռքի տակ գործում են մի գյուղացի թուրք և երկու տաթևացի հայ մշակներ, որոնք մեքենայուղ պատրաստելում նույնքան մասնագետ են, որչափ Բաքվի ամենափորձառու գիտնական քիմիկոսները: Անցյալ տարի այս տողերի հեղինակը զարմացմամբ ականատես էր, թե ինչպես գյուղացի կոպիտ թուրքը գիշերները յուր ազատ ժամանակին Համբարձումյանի ղեկավարությամբ ուսումնասիրում էր Մենդելեևի «Քիմիան», որի խրթին լեզուն և դժվար միտքը ըմբռնելու ընդունակ են շատ քիչ մարդիկ:

Մեքենայուղի արդյունագործությունը ընդամենը մի քանի տարիներ է, որ սկսվել է և այդ կարճ ժամանակում նա այնքան մշակվել է, որ այժմ համարձակ կարողանում է մրցել ամերիկականի հետ: Մի քանի մասնագետների կարծիքով Բաքվի նավթային արդյունաբերության ապագան կախված է ոչ այնքան ֆոտոգենի, որքան մեքենայուղի արդյունագործությունից: Ահա ինչ հիման վրա են այդ մասնագետները հայտնում իրանց կարծիքը: — Ամերիկական սև նավթը պարունակում է յուր մեջ հարյուրին ընդհամենը 15—20 տոկոս ծանր նյութ, որից իսկապես արդյունագործվում է մեքենայուղը, այնինչ Բաքվի նավթը պարունակում է 65—70 տոկոս: Այստեղից հասկանալի է, որ երեք անգամ ավելի ձեռնտու է բաքվեցիների համար մեքենայուղի արդյունագործությունը: Սորա հակառակ ամերիկական նավթը բաքվինի դեմ մոտ երեք անգամ ավելի պարունակելով թեթև նյութ, նորանից երեք անգամ ավելի է դուրս գալիս ֆոտոգենը, օրինակ` հարյուրին 80—85 տոկոս. մինչդեռ Բաքվի սև նավթից դուրս է գալիս հարյուրին 30—35 տոկոս ֆոտոգեն: Բնականաբար Բաքվի նավթի այդ ծանր հատկությունը պիտի դժվարացներ ֆոտոգենի մրցումը ամերիկականի հետ: Բայց կա մի հանգամանք, որը հեռացնում է այդ խոչընդոտը, դա այն է, որ Բաքվի սև նավթը բնության առատության շնորհիվ ամերիկականից երեք և ավելի անգամ աժան է ձեռք բերվում գործարանատիրոջ համար: Ահա այդ հանգամանքն է, որ ներկայումս նպաստում է Բաքվի ֆոտոգենին հաջողությամբ մրցել ամերիկականի հետ ոչ միայն Ռուսաստանում, ուր կարելի է ասել, որ վերջինը այժմ չի գործածվում, այլև արտասահմանում: Այդ մանավանդ ակներև է նորանից, որ այս տարվա սկզբում Գալիցիայի նավթարդյունաբերները, մի ընդհանուր նիստ կազմելով, վճռեցին կառավարությունից խնդրելու, որ Կովկասից Ավստրիա մուտք գործող ֆոտոգենի վրա հարկ դնվի, այնինչ ամերիկականը առանց հարկի կարող է մուտք գործել, որովհետև նա յուր թե՛ հատկությամբ և թե՛ արժանավորությամբ չի կարող մրցել Գալիցիայի ֆոտոգենի հետ, ինչպես այդ կարող է անել Բաքվի ֆոտոգենը: Այդպիսի հանգամանքները հույս են տալիս կարծելու, որ մոտիկ ապագայում Կովկասի ֆոտոգենին կհաջողվի արտասահմանում բոլորովին հաղթել ամերիկականը, և բաքուցիները այժմ ամենայն եռանդով աշխատում են ընդարձակել իրանց արդյունաբերության սահմանները: Իսկ թե որպիսի հետևանքներ է ունենում բաքուցիների եռանդը, այդ կարող են ընթերցողին պարզել հետևյալ մի քանի համեմատական թվանշանները.

Դուրս է եկել բաքվից

1883 թիվ 1884 թիվ

Ֆոտոգեն 11.927,880 փ. 21.721,971 փ.

Մազութ 14,066,059 փ. 28.539,847 փ,

Մեքենայուղ 1.101,345 փ. 1.447,411 փ,

Բենզին, 46, 544 փ. 76,006 փ,

Հում նավթ 1.874,608 փ. 1.873,888 փ.

Հնդամենը 28.916,436 փ. 53.659,123 փ.

Ինչպես տեսնում է ընթերցողը, անցյալ երկու տարվա ընթացքում Բաքվի արտադրությունը համարյա թե կրկնապատկվել է: Իսկ եթե վերցնենք ներկա տարվա ուղարկելի ֆոտոգենի քանակությունը, որ ենթադրվում է մոտ 28 միլիոն փութ, և դորա համեմատ վերցնեն մյուս բերքերը, կտեսնենք, որ 1885 թվականին ամբողջ արտադրությունը կհասնի մոտ 65 միլիոն փութի: Երեք տարվա ընթացքում 28-ից մինչև 53 և հետո 65 մի ահագին զանազանություն է, որը ակներև ցույց է տալիս, թե որպիսի արագ քայլերով է զարգանում Բաքվի նավթային արդյունաբերությունը: Բայց նա կարող է ավելի հառաջադիմել, եթե վճռվին մի քանի նշանավոր խնդիրներ, որոնցով ներկայումս զբաղված են բաքուցիները: Այդ խնդիրներից երկու ամենանշանավորներն են, նախ` անդրկովկասյան ճանապարհի խնդիրը և երկրորդ` արտասահման գնացող նավթային բերքերի վրա հարկ դնելու խնդիրը: Բաքու-Բաթումյան երկաթուղին, որի վերայով են գլխավորապես նավթային բերքերը տեղափոխվում արտասահման, չի կարողանում բավականացնել բոլոր պահանջը: Դորա գլխավոր պատճառը Սուրամյան անցքն է, որը սաստիկ դժվարացնում է մեծ քանակությամբ բերքեր տեղափոխելուն: Այդ հարցը երրորդ տարին է, որ զբաղեցնում է թե՛ նավթաարդյունաբերներին և թե՛ գործով հետաքրքրվող մի քանի գիտնականների: Մի քանիսը առաջարկում են Սուրամյան անցքը ուղղել: Այդ առաջարկություն անողներից ամենագլխավորն է պ. Ռագոզին, որի կարծիքով Սուրամյան անցքի ուղղելը կարող է արժենալ ոչ ավելի, քան 5 միլ. ռուբլի: Բայց հակառակ բանակը, որի պարագլուխն է գիտնական Մենդելեևը, պնդում է, թե որպեսզի անդրկովկասյան երկաթուղին կարող լինի տեղափոխել Բաքվի նավթամթերքները ամբողջությամբ, անհրաժեշտ է այդ ճանապարհը արմատապես վերանորոգել: Բայց այդ վերանորոգությունը կարժենա ավելի քան 140 միլիոն ռուբլ, որը մեծ գումար է տերության համար ներկա ֆինանսական ճգնաժամի միջոցին: Վասն որո հարգելի գիտնականի կարծիքով, բարվոք է այդ վերանորոգության փոխարեն թույլ տալ մի որևէ մասնավոր ընկերության, Բաքվից մինչև Բաթում կառուցանելու մի ընդարձակ նավթախողովակ, որը ավելի հարմար է նավթային բերքեր տեղափոխելու համար, քան թե երկաթուղին: Իոկ այդպիսի մի ընկերությունը շատ հեշտությամբ կարող է կազմվել, եթե ոչ տեղացիներից, գոնե Ռուսաստանի կամ արտասահմանի դրամատերերից: Հիրավի նորերումս մի քանի անգլիացի դրամատերեր, հետաքրքրվելով նավթախողովակի հարցով, ուղարկել են Ռուսաստան իրանց հավատարմատարին տեղային պայմանները ուսումնասիրելու և առաջարկելու որ նավթախողովակի կառուցումը հանձնվի իրանց, որոնք պարտավորվում են սորա փոխարեն տերությանը վճարել տարեկան մի հայտնի հարկ: Այսպես թե այնպես այդ հարցը, որի մասին երեք տարի է, որ վիճաբանում են մասնագետները, այժմ օրվա ամենագլխավոր հարցն է նավթային արդյունաբերության համար, և տերությունը, սաստիկ հետաքրքրված լինելով, գուցե մոտիկ ապագայում որևէ վճիռ տա:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 25.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Պակաս վիճաբանություն չի հարուցանում և երկրորդ ամենանշանավոր խնդիրը, այն է` արտասահման գնացող հում բերքերի վերա որոշ հարկ դնելու վերաբերմամբ: Այդ հարցում պիտի ասած, որ նավթարդյունաբերների շահերը իրարու հակասում են: Նոքա, որոնք միայն սև նավթի արդյունաբերությամբ են պարապած, սաստիկ հակառակ են հարկ դնելու մտքին, այնինչ նոքա, որոնք բերքերի մշակությամբ են պարապած, ամենայն կերպ ձգտում են տերության համոզելու, անշուշտ ծանր հարկ դնելու արտասահման գնացող հում բերքերի վրա: Առաջինների, այսինքն` հանքատերերի և նավթային հողատերերի ցանկության գլխավոր պաշտպաններից մինը Մենդելեևն է, որը լրագրության մեջ անդադար աշխատում է հաստատել, թե նավթային արդյունաբերության արագ զարգացումը կարող է շարունակվել այն պայմանով, եթե հում և մշակված բերքերը միշտ ունենան ազատ ելք դեպի արտասահման: Հարգելի գիտնականի կարծիքով, եթե սև նավթը առանց հարկի դուրս արտահանվի, նորա պահանջը հետզհետե կմեծանա արտասահմանում: Իսկ պահանջը մեծանալով, բնականաբար նորա գինը ևս կբարձրանա, նավթահողերը կթանգանան, և երկրի հում արդյունաբերությունը կընդարձակվի: Մեր նավթահողերի քանակությունը անհուն է, թեթևամտություն է, ասում է Մենդելեևը, ենթադրել, որ մոտ ապագայում կսպառվի նավթը, ուրեմն ինչո՞ւ չթույլ տալ, որ, որքան կարելի է, երկիրը շատ հարստահարվի և ինչու պիտի վախենալ օտար դրամատերերից, որոնք մեզ կվնասեն նորանով միայն, որ, իրանց ահագին դրամագլուխը մտցնելով մեր երկիրը, մեզ կհարստացնեն:

Այդ է Մենդելեևի սկզբունքը, — թույլ տալ հողը ազատ հարստահարելու — դա շահավետ է, իսկ թե ով կլինի հարստահարողը, մե՞նք, թե՞ օտար դրամատերերը, այդ մեր երկրի համար միևնույն է: Բայց սորա հակառակ, Ռագոզինը և գործարանատերերը պնդում են, որ արդյունաբերությունը այն ժամանակ միայն կարող է ապահով առաջ ընթանալ հոգուտ երկրի ներքին տնտեսական դրության, երբ միանգամայն կարգելվի հում բերքերի (սև նավթի և մազութի) արտասահման գնալը կամ մի ծանր հարկ կդնվի նոցա վրա: Ահա ինչ հիման վերա են այդպես դատում Մենդելեևի հակառակորդները: — Առաջին, ոչ ոք չի կարող մարգարեանալ, որ Կովկասի նավթային հողերը անսպառելի են, ընդհակառակը պիտի վախենալ, որ մի գուցե մեր երկրին ևս սպասում է նույն վիճակը, որին ենթարկված է ներկայումս Պենսիլվանյան, ուր նավթը հետզհետե պակասում է: Երկրորդ` դիցուք թե մեր նավթը անսպառելի է, մի՞թե դա մեզ ներում է, որ մենք մեր հարստությունը փոխանակ ինքներս վայելելու, առաջարկենք օտարներին: Իսկ թույլ տալ հում բերքը առանց հակի արտասահման գնալու, կնշանակի իսկ և իսկ այդպես անել, ըստ որում ընդունելով մեր հում բերքերը, օտար դրամատերերը անմիջապես կսկսեն գործարաններ կառուցանել և այդ բերքերից արդյունագործել այն, ինչ որ մենք ենք արդյունագործում և ինչ որ նավթային արդյունաբերության ծուծն է, այն է` ֆոտոգեն, մեքենայուղ և այլն: Եվ որովհետև թե՛ բանվորները և թե՛ տեխնիկական պայմանները արտասահմանում անհամեմատ արժան են և ձեռնատու, քան թե մեզանում, վասն որո օտարները սպառման ասպարեզում շատ հեշտությամբ կարող են մրցել մեզ հետ: Այդպիսով, մի ժամանակ նոքա կտիրանան նավթային արդյունաբերության և բաքուցիներին կստիպեն ասպարեզից հեռանալ չոր ու ցամաք:

Այդ հարցը ևս բավական արծարծված լինելով, հույս կա, որ նույնպես շուտով որևէ վճիռ ստանա տերությունից, ըստ որում նա անմիջապես կախումն ունի նավթախողովակի հարցից:

Երբ այդ երկու առօրյա հարցերը կվճռվին, այն ժամանակ նավթարդյունաբերների ապագա գործունեության եղանակը կպարզվի և նոքա կսկսեն ավելի որոշ ուղղություն տալ արդյունաբերության, որը ներկայումս բավական լարված դրության մեջ է: Կան բազմաթիվ դրամատերեր և պատրաստի ընկերություններ, որոնք մտադրված լինելով ձեռնարկել նավթային արդյունաբերության, առայժմ գործ չեն սկսում, սպասելով այդ հարցերի վճռվելուն: Բայց թե ինչպես կվճռվի վերջինը, այդ ոչ ոքին հայտնի չէ ներկայումս:

Մենք բավական երկար խոսեցինք և հույս ունեինք, որ ընթերցողը քիչ թե շատ պարզ գաղափար կազմեց նավթային արդյունաբերության մասին: Կովկասի տնտեսական կյանքի այդ նշանավոր կետը այնքան հետաքրքիր կողմեր ունի, որ արժե նորա մասին երկար գրել: Սակայն մենք, այդքանով բավականանալով, ընդհատում ենք մեր խոսքը, թողնելով մյուս անգամվան հարցի մյուս կողմերը:

3

Անցյալ հոդվածից մեր ընթերցողները բավականաչափ ծանոթացան Բաքվի նավթային արդյունաբերության Ժամանակակից դրության հետ: Ինչպես երևաց այդ հոդվածի մեջ բերած մի քանի թվանշաններից, հիշյալ արդյունաբերությունը ընդհանրապես տարեցտարի արագաբար զարգանում է: Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ դեր են կատարում տեղացիները այդ զարգացման վերաբերմամբ, արդյո՞ք նոցա ուժերով է գործը այդպես առաջ ընթանում, թե՞ օտար ուժերի շնորհիվ:

Այդ հարցը խիստ կարևոր մի հարց է, որից մեր կարծիքով բնականաբար ծագում է տեղացիների ապագա տնտեսական դրության խնդիրը: Նույնպես դորա հետ գուցե կապ ունենա և մի ուրիշ ոչ պակաս կարևոր խնդիր` այն է, թե մինչև որ աստիճան անդրկովկասցին պատրաստված է, այդպես ասած, արդյունաբերական գործունեության համար:

Շատ հասարակ ճշմարտություն է այդ, թե ամենայն մի մարդ անհրաժեշտորեն պիտի ունենա մի հայտնի աստիճանի հմտություն յուր ստանձնած պարապմունքի վերաբերմամբ, որքան որ տարրական ու հասարակ լինի այդ պարապմունքը: Էական խնդիրը միայն նորանումն է, որ մի պարապմունք մարդուց պահանջում է բարդ և բազմակողմանի հմտություն, մյուսը` հասարակ և միակողմանի: Ոչ ոք չի կարող մի գործ հաջողությամբ տանել, եթե նորա ուղեղը պատրաստված չէ այդ գործի պահանջներին համեմատ, եթե նա չունի կարևոք բարոյական և թե մտավոր պատրաստություն: Այդ տարրական գաղափարը վերաբերելի է մարդկային ինչպես մտավոր, նույնպես և տնտեսական գործունեությանը: Որչափ ծիծաղելի է, օրինակի համար, ուսումնարանի տգետ մի պահապան տեսնել ուսուցչական ամբիոնի վրա, նույնչափ և ծիծաղելի է տեսնել, դիցուք, գութանին և արորին սովոր հասարակ գյուղացուն արդյունաբերական գործարանի ղեկավարի դիրքում, որը մարդուց պահանջում է որոշ աստիճանի մասնագիտական փորձառություն:

Բավական է մի կողմնակի հայացք ձգել Բաքվի տեղացի նավթարդյունաբերների անցյալ և ներկա գործունեության վրա, և մենք կարող ենք տեսնել, որ այդ տեղացիների մեծամասնությունը կատարելապես ենթարկված է հիշյալ ծաղրելի վիճակին: Հանդուգն է մեր այդ կարծիքը, բայց նա մի զուտ ճշմարտություն է, որը մենք ընթերցողին կպարզենք շոշափելի փաստերով:

Նավթը շատ վաղուց է հայտնի Բաքվում, բայց նոցա իսկական արդյունաբերության պատմությունը հաշվում են վաթսունական թվականների սկզբից: Մինչև այդ ժամանակ նավթահողերը գտնվելով մասնավոր կապալառուների — Միրզոյանների ձեռքում, հարստահարվում էին ամենանահապետական եղանակով: Հանքերի թիվը շատ աննշան էր և նորանցից ձեռք բերված նավթը գործածվում էր անմշակ, իբրև հասարակ վառելիք կամ գյուղական խրճիթներում, կամ քաղաքային փողոցներում, մինչդեռ ամերիկական ֆոտոգենը տարածված էր Ռուսաստանում: Տեղացիներից ոչ ոքի գլխով չէր անցնում առաջինը` թե նավթը երկրի տակ պարունակվում է ահագին քանակությամբ, երկրորդը` թե, հետևելով ամերիկացուց օրինակին, կարելի է նորան մշակել և ապա սպառել: Ռուս դրամատեր Կոկորևը առաջինը եղավ, որ մտածեց այդ ամենը: Նա հատկապես այդ մասին մի հմուտ մարդ ուղարկեց Ամերիկա, ուսումնասիրելու ֆոտոգենի արդյունագործությունը: Կոկորևը հիմնեց առաջին գործարանը և այդպիսով եղավ միակ սկզբնապատճառը ֆոտոգենի արդյունագործության: Այնուհետև նավթահողերը, ազատվելով Միրզոյանների մենավաճառությունից, անցան մասնավոր անձանց ձեռք, և տեղացիները հետևեցին Կոկորևի օրինակին: Սունկերի նման ֆոտոգենի գործարանները սկսեցին աճել մինչև յոթանասունական թվականները: Այստեղ երևան եկան տեղացիների եռանդը և գործունեությունը, բայց նոքա ինքնուրույն չէին, այլ արտաքին, ստիպողական: Բնությունը, ինքը յուր գանձը բացած, հրավիրում էր նոցա օգտվել այդ գանձով և, տեղացիները միանգամայն խուլ պիտի լինեին, որ չլսեին այդ հրավերը: Չկային օտար ուժեր, ասպարիզում գործում էին միայն տեղացիները, ուրեմն շատ բնական էր, որ այդպես թե այնպես նոքա ստիպված էին գործելու: Բայց ո՞վքեր էին այդ տեղացիները: — Մեծ մասամբ չարչիներ, գործակատարներ, երկրագործ գյուղացիներ, որոնք հանգամանքների բերմամբ հանկարծ դարձան արդյունաբերներ: Ի՞նչպես կարողացան այդպիսի մարդիկ, որոնք մեծ մասամբ զուրկ էին հասարակ գրագիտությունից անգամ, առաջ տանել մի արդյունաբերություն, որի հաջող գոյությունը պայմանավորված է գիտության հետ: — Այնպես, ինչպես նոքա առաջ տարին մինչև յոթանասունական թվականների սկիզբը: Մինչդեռ բնությունը անխնա ուժերով դուրս էր հոսում յուր առատ բերքը — սև նավթը, Ռուսաստանում և նույնիսկ Կովկասի մի քանի տեղերում բնակիչները գործ էին ածում ամերիկական ֆոտոգենը: Արդյունաբերությունը գտնվելով տգետ տեղացիների ձեռքում, Բաքվի ֆոտոգենը թե յուր ստոր հատկությամբ և թե թանկությամբ անկարող էր Ռուսաստանում մրցել ամերիկականի հետ: Ոչ ոք տեղացիներից չէր մտածում արդյունաբերական պայմանները կատարելագործել մի կողմից հօգուտ արդյունաբերության ապագայի, մյուս կողմից` հօգուտ սպառողների: Ամեն ոք գոհ էր յուր վիճակով և ինչպես գոհ չլիներ, քանի որ երեկվա տկլոր գործակատարը այսօր տասնյակ հազարների տեր էր դառել: Իսկ հայտնի է, որ երբ մարդիկ բոլորովին գոհ են լինում իրանց բախտով` նոքա չեն կարող ոչ մի հառաջադիմություն անել, կմնան անշարժության մեջ: Այդպես էին և տեղացիները, որոնց միանգամայն շլացրել էր անսպասելի հարստությունը և նոքա նմանում էին այն բանտարկյալին, որոնք, երկար տարիներ մնալով խավար բանտում և հանկարծ լույս աշխարհ դուրս գալով, առ ժամանակ չեն կարողանում խավարը լույսից ջոկել: Չկար նոցա շրջանում մի հեռատեսը, որ կարողանար ենթադրել, թե այդ հարստությունը մի ժամանակ կարող է օտարների ձեռքը անցնել, եթե տեղացիները զգուշությամբ չվարվեն նորա հետ: Երկրագործությունից, գործակատարությունից, մրգավաճառությունից, սայլապանությունից հանկարծ դեպի արդյունաբերություն — դա մի այնպիսի սարսափելի ոստումն է, որը շատ դժվար է առանց ոտ ու գլուխ փշրելու: Յուր ժամանակին, մեր խոստման համեմատ, մենք ցույց կտանք, թե որպիսի բարոյական ազդեցություն ունեցավ տեղացիների ներքին կյանքի վրա այդ ոստումն, իսկ առայժմ շարունակենք խոսել տնտեսականի մասին: Այդպես տեղացիները տասը — տասներեք տարվա ընթացքում հարստացան և հարստացան շատ զարմանալի արագությամբ: Նա, որ հետևակ շրջելու համար հասարակ կոշիկներ անգամ չուներ, հանկարծ դառավ մի քանի տեսակ տնային կառքերի տեր: Ով որ մի կտոր նավթահող ուներ և օրական մի քանի հարյուր փութ սև նավթ էր արտադրում, նա համարվում էր արդյունաբեր և մեծ իրավամբ, ըստ որում վաճառելով նավթի փութը 20—25 կ., նա օրական մի խոշոր գումար եկամուտ էր ստանում: Իսկ ով որ բաց օդի տակ մի փոքրիկ կաթսա ուներ և օրական արդյունագործում էր հիսուն կամ հարյուր փութ ֆոտոգեն, նա համարվում էր գործարանատեր նույնպես մեծ իրավամբ, որովհետև ֆոտոգենի փութը վաճառելով Բաքվի մեջ, առանց ամանի 80 կոպեկով կամ մի ռուբլիով, օրինակ, մի քանի տասնյակ ռուբլի եկամուտ ուներ: Մի խոսքով ամենքը բախտավոր էին համարում իրանց և ոչ ոք չէր մտածում ապագայի մասին, ոչ ոք չէր կարողանում կամ չէր ուզում հասկանալ, թե որովհետև այդպիսի մի շահավետ արդյունաբերության անհնարին է, որ աննկատելի մնա արտաքին դրամատերերից, վասն որո վաղօրոք հարկավոր է ապագան ապահովել: Իսկ ապագան այն ժամանակ միայն կարող է ապահոված համարել, երբ արդյունաբերությունը, դուրս բերելով նահապետական դրությունից, կդնվի գիտնական անհրաժեշտ հիմունքների վրա: Այդպես նավթային գործը տեղացիների ձեռքում մնաց մոտ, ինչպես ասացինք, տասը-տասներեք տարի: Բայց հասան յոթանասունական թվականները, և ամենայն ինչ սկսեց հետզհետե կերպարանափոխվել ի մեծ զարմացումն անշարժ տեղացիների: Օտար ձեռնարկողները հետզհետե ոտ դրին, երևան եկավ Նոբելը, որը այսօր շատ իրավացի կոչվում է «Նավթային թագավոր»: Այդ Նոբելը հմուտ բժշկի փորձառությամբ նախ և առաջ ուսումնասիրեց արդյունաբերության ժամանակակից վիճակը, ապա սկսեց ձեռնամուխ լինել գործին և ձեռնամուխ լինել այն հեռավոր նպատակով, որ մի ժամանակ ասպարեզից դուրս վռնդի տգետ տեղացիներին: Նա հարմարեցրեց սև նավթը տեղափոխելու միջոցները, հնարեց հեղալից նավեր, բարվոքեց ֆոտոգենի հատկությունը: Մի խոսքով, նա գործին տվավ այն ուղղությունը, որը անհասկանալի է առհասարակ ասիացիների համար — լինեն սոքա հայեր, թուրքեր թե վրացիներ, այսինքն, նա չխնայեց իր դրամագլուխը ծախսել ներկայումս հեռու ապագայի կանոնավոր և հաստատ շահերի համար: Այդ ուղղությունը տնտեսական աշխարհում անվանվում է «դրամական ուղղություն» (капиталистическая система): Եվ ներկայումս Նոբելի նավթային գործերը գտնվում են նորա ճիշտ հիմունքների վերա: Նոբելը գործը տանում է իբրև իսկական արդյունաբեր, որի զենքերն են գիտություն, դրամ և եռանդ, այնինչ` տեղացիները մեծամասնորեն գործին վերաբերվում են իբրև չարչի — վաճառականներ, որոնց թշվառ զենքերն են` խորամանկություն, անտեղի խնայողություն, տգիտություն:

Պարզ է, որ այդպիսի հետադեմ զենքերով անհնարին է մի արդյունաբերություն առաջ տանել: Խորամանկությունը, անտեղի խնայողությունը և տգիտությունը շատ-շատ կարող են հարկավոր գալ միայն վաճառականական ասպարեզում: Բայց արդյունաբերությունը վաճառականություն չէ, նա երբեք չի էլ կարող համեմատվել վերջինի հետ, և տեղացիների գլխավոր սխալը հենց նորանում է կայանում, որ տնտեսական այդ երկու ֆակտորները իրարուց չեն կարողանում որոշել: Նոքա չեն կարողանում հասկանալ, որ վաճառականությունը գուցե կարող է առանց գիտության գոյություն ունենալ, իսկ արդյունաբերությունը սուղ կապերով կապված է վերջինի հետ: Եթե անգղիացիք եվրոպական ամենալուսավորված ազգերից մեկը չլինեին, արդյունաբերությունը նոցանում չէր կարող հասնել զարգացման այն աստիճանին, որի վերա նա գտնվում է ներկայումս: Իսկ նավթային արդյունաբերությունը ներկայումս կարելի է հավասարել անգղիական արդյունաբերության որ ճյուղի հետ որ կամենաք: Ինչպես այնտեղ, այստեղ ևս այժմ անհրաժեշտ են մեծ դրամ, գիտություն կամ գոնե ընկերական ոգի, որից տակավին մեծ մասամբ զուրկ են տեղացիները: Ահա այդ է պատճառը, որ ինչպես մենք նկատում ենք, այսօր նոցա ձեռքից հետզհետե դուրս է գալիս նավթային արդյունաբերությունը և ընկնում Նոբելի և ուրիշ մի քանի դրամատերերի ձեռքը: Դա լոկ խոսք չէ, այլ հաստատ իրողություն, որին ապացույց կարող է լինել այն, որ այս տարվա դեպի Ռուսաստան դուրս հանվելի 24 միլիոն փութ ֆոտոգենի քանակության հավասար կեսը պատրաստում է Նոբելի գործարանը: Իսկ մյուս կեսի մասը կպատրաստեն մնացյալ գլխավոր ֆիրմաները: Ի՞նչ է մնում տեղացիների հարյուրավոր գործարանների համար: Համեմատաբար շատ չնչին քանակություն, դիցուք, մի հինգ կամ վեց միլիոն փութ: Սակայն այդ հինգ կամ վեց միլիոն փութն էլ տեղացի մանր գործարանատերերը արդյունահանում են ոչ թե ինքնուրույն, այսինքն` իրանց սեփական միջոցներով, այլ նույնպես մեծ ֆիրմաների միջնորդությամբ, որոնք ունին տեղափոխելու հարկավոր միջոցներ, որոնք են հեղալից նավեր, երկաթի ամբարանոցներ և վերջապես դրամ: Իսկ այդ միջնորդությունը շատ թանկ է նստում մանր գործարանատերերի համար, ըստ նորանց այն չափով, որ չափով իրանց խիղճը թելադրում է: Մեծ ֆիրմաները մանր գործարանատերերին նշանակում են մի հայտնի գին, իհարկե, որքան հնարավոր է ստոր գին, և վերջինները, եթե կամենան, կարող են վաճառել այդ գնով, իսկ եթե ոչ, թող մնան անգործ: Ի՞նչ պիտի անեն նոքա, որ չվճարեն, ուրրշ ի՞նչ զենք ունին, որով կարողանան պաշտպանվիլ այդ հարստահարության դեմ: Ոչինչ, և մանր գործարանատերերը գիտեն իրենց այդ անզորությունը, վասն որո ստիպված են գլուխ խոնարհեցնել մեծ ֆիրմաների հարվածների ներքո: Իսկ այդ հարվածների հետևանքները հենց նույնիսկ այսօր նշմարելի են նորանով, որ հետզհետե պակասում է մանր գործարանների թիվը և նավթային արդյունաբերությունը կենտրոնանում է փոքրամասնության ձեռքում: Դժբախտաբար այդ մասին դեռ մինչև այսօր ոչ ոք մասնագետներից չի աշխատել վիճակագրական տեղեկություններ ժողովել, բայց մենք գործին մոտիկ ծանոթ մի հմուտ գործարանատիրոջ բերանից այս օրերս լսեցինք, որ վերջին տարիները, չնայելով նավթային արդյունաբերության արագ հառաջադիմության, գործարանատերերի թիվը տարեկան առնվազն տասով քչանում է: Այդ շատ հասկանալի է. մեծ գործարանատերերը իրենց գործունեության չափը ընդարձակում են, իսկ մանր տեղացիները չկարողանալով ոչ խելքով, ոչ փողով, ոչ գիտությունով մրցել նոցա հետ` բնականաբար դուրս են գալիս ասպարեզից: Գյուղացին վերադառնում է դեպի գութանը, մանրավաճառը դեպի յուր խանութը և կոշկակարը դեպի յուր խթանը, որ մի ժամանակվա յուր փառավոր կառքի փոխարեն նստի քյաթիլի (տաբուրետկա) վերա: Եվ այդպիսով շատ կարելի է, որ կգա մի ժամանակ, և այդ ժամանակը գուցե շատ հեռու չէ, որ բոլոր տեղացիները միանգամայն հետ կքաշվեն, ասպարեզը թողնելով Նոբելի և դորա նման օտար ձեռնարկողների գործունեության: Շատ-շատ տեղացիներից կենդանի կմնան գուցե մի քանի նշանավոր ֆիրմաներ, այն էլ, եթե կարողանան գործել ժամանակի պահանջներին համապատասխան, այսինքն եթե փոխանակ իրանց տնային կառքերին զանազան հիմար ձևեր տալու, իրանց տները ցանցառ և ծիծաղաշարժ շռայլություն մտցնելու, կաշխատեն ավելի դրական շահերի մասին: Իսկ այդ դրական շահերը կայանում են նորանում, որ մեր երկրի հարստությունը հարկավոր է ամրացնել մեր ձեռքում և ոչ թե ձգել ուրիշների ձեռքը, որոնց միակ նպատակն է սեփական գրպանը հարստացնել, առանց մտածելու երկրի բարվոքության համար:

Մենք հեռու ենք տեղացի արդյունաբերներին դատապարտելու մտքից և շատ մեծ բաներ էլ չենք սպասում նոցանից, բայց մյուս կողմից կարծում ենք, որ նոքա կարող են այսուհետև գոնե քիչ թե շատ լրջորեն նայել գործի վերա: Ճշմարիտ, ի՞նչ ասել է, մի արդյունաբերություն, որը տարեկան 40 միլիոն ռուբլու չափ եկամուտ է տալիս, որը հեռավոր անգղիացիների ուշադրությունն է գրավել և որը մինչև անգամ ունի յուր սեփական գրականությունը, չի կարողանում միայն համրաշարժ անդրկովկասցու լուրջ ուշադրությունը գրավել: Դա միանգամայն ցավալի մի երևույթ է և ցույց է տալիս, թե դեռ որքան մենք անպատրաստ ենք արդյունաբերական կյանքին: Ասում ենք, որ մեր երկիրը հարուստ է և թույլ ենք տալիս, որ այդ հարստությամբ օգտվեն նոբելներ, սիմենսներ, կուչնեբախներ, ցավերբախներ և այլն: Բայց կանգնենք, եթե ոչ մենք այդպիսով շատ հեռու կգնանք և, մեր խոսքը երկարացնելով, ընթերցողին ձանձրություն կպատճառենք:

Հետևյալ անգամ դարձյալ կդառնանք տեղացիների դրության, որի ներկան և ապագան բացատրելը մեր հոդվածների գլխավոր նպատակն է:

ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

«Արձագանք»-ի անցյալ համարներում «Բաքու» վերնագրով հոդվածներում խոսելով նավթային արդյունաբերության մասին, մենք ընթերցողին խոստացանք բացատրել, թե ինչ բարոյական հեղափոխություն ձգեց տեղացիների կյանքի մեջ նոցա տնտեսական վիճակի հանկարծակի փոփոխությունը: Կատարում ենք մեր խոստումը, մի փոքր ընդարձակելով մեր միտքը:

Թե տնտեսական միջոցները կազմում են մարդկային կյանքի ընդհանուր բարելավության գլխավոր հիմունքը, այդ այնքան պարզ և անհերքելի մի միտք է, որ կարոտ չէ մանրամասն բացատրության: Եվ այդ միտքը որքան իրավացի է անհատական կյանքի վերաբերմամբ, նույնքան նորան պիտի իրավացի համարել և ամենայն մի ժողովրդի կամ հասարակության վերաբերմամբ: Ինչպես անհատի լավ կամ վատ գոյությունը սուղ կապերով կապված է նորա տնտեսական միջոցների հետ, նույնպես և մի ժողովրդի գոյությունն է կապված այդ միջոցների հետ: Սակայն գլխավոր և մեզ հետաքրքրող խնդիրը նորանում է, որ «լավ կամ վատ գոյություն» անելով մենք աչքի առաջ ունենք ոչ միայն այդ գոյության նյութական կողմը, այլև նորա մտավոր և բարոյական կողմերը: Աղքատ և հարուստ — սոցանից ամենայն մեկը առանձնապես ապրում է յուր տնտեսական դրության հատուկ ավանդություններով (տրադիցիա) և շատ ժամանակ այդ դրության փոփոխությունը մարդու բարոյական կյանքը ենթարկում է արմատական փոփոխությունների:

Բայց այսպես թե այնպես մարդը, իբրև կենսական պայմանների մի խաղալիք, ամենից ավելի հպատակված է տնտեսական պայմաններին, վասն որո նշանավոր է սոցա կատարած դերը մարդու բարոյական կյանքի վերաբերությամբ: Այս տեսակետից նայելով, մենք կարող ենք տեսնել, որ այն ժողովուրդը, որի տնտեսական կյանքը չունի մի որևէ սիստեմատիկական ուղղություն, նորա բարոյական կյանքը ևս չի կարող ունենալ որոշ ուղղություն: Կանոնավոր տնտեսական կյանք ասելով մենք հասկանում ենք այն կյանքը, երբ ժողովրդի նյութական միջոցները, բխելով մի հայտնի աղբյուրից, բաժանվում են այդ ժողովրդի անդամների կամ դասակարգերի մեջ պարզ և որոշյալ քանակությամբ, երբ աղքատությունից դեպի միջակ կարողություն և վերջապես դեպի հարստություն կան հայտնի աստիճաններ, որոնցով մարդիկ կամ բարձրանում ենք հետզհետե, կամ ցած իջնում: Այդպիսի կյանքում աղքատությունը և հարստությունը իբրև իրարու հակասող տարրեր, դրված լինելով հայտնի շրջանակների մեջ, ամենայն մեկը դոցանից բարոյական մարդկանց կրթում է յուր սեփական ավանդությունների համաձայն: Այդ մենք տեսնում ենք այն ազգերի շրջանում, որոնց մեջ հասունացած է կամ գործարանական արդյունաբերությունը, կամ երկրագործական արդյունաբերությունը, նամանավանդ այնտեղ, ուր առաջինը հասել է վերին աստիճանի զարգացման, ինչպես, օրինակ, Անգղիայում: Այստեղ արդեն արդյունագործը արդյունագործ է, բանվորը բանվոր, արհեստավորը արհեստավոր և ամեն ոք ունի յուր բարոյական օրենքների հայտնի կոդեքսը: Թեև մարդկության բախտավորության համար մտածող իմաստասերների կարծիքով այդպիսի տնտեսական կյանքը չէ կարելի երջանիկ համարել մի Ժողովրդի համար, ըստ որում նա ունի յուր հայտնի չարիքները ևս, բայց մյուս կողմից նա անկանոն տնտեսական կյանքի դեմ ունի այն առավելությունը, որ մարդկանց տալիս է հայտնի, որոշ բարոյական և մտավոր գույն:

Վերաբերելով այդ գաղափարը Բաքվի տեղացի արդյունաբերներին, մենք գալիս ենք շատ անմխիթար եզրակացության: Մենք սոցա կյանքում նկատում ենք հանկարծակի բարոյական մի փոփոխություն` շնորհիվ նոցա տնտեսական դրության հանկարծակի փոփոխության: Երեկվա հասարակ կոշկակարը, ջրկիրը, մշակը, գործակատարը, երկրագործը, նավթային արդյունաբերության շնորհիվ, մի քանի տարվա ընթացքում դառնալով նշանավոր հարստության տեր, այսօր արմատապես փոխվելով, բարոյական կետից ներկայացնում են մեր ժողովրդի մեջ մի անմխիթար դասակարգ: Հայտնի է, որ հարստությունը ի չարը չգործ դնելու համար հարկավոր է ունենալ քիչ թե շատ բարոյական ուժ, նույնպես հայտնի է, որ այդ ուժը մարդուն տալիս են ընտանեկան կրթությունը, շրջապատող հասարակությունը կամ գիտությունը: Այդ տեսակ բարոյական ուժից զուրկ լինելով, Բաքվի հասարակությունը յուր նյութական կարողությունը գործ է դնում դեպի չարը թե՛ ներկայի, թե՛ ապագայի վերաբերությամբ: Հարստությունը տված է մարդուն երջանիկ ապրելու համար, և մարդիկ աշխատում են նյութական միջոցներ ձեռք բերել իրանց կյանքը բախտավորեցնելու նպատակով — դա ամենքի համար պարզ մի միտք է, որին ոչ ոք չի կարող հակառակել: Սակայն այստեղ կա մի նշանավոր կետ, այն է, թե արդյոք ինչպե՞ս են հասկանում մարդիկ երջանիկ ապրուստը: Երջանիկ կյանք ասված բանը մի պայմանավոր խնդիր է, որի այս կամ այն տեսակ հասկանալը կախված է անհատի կամ հասարակության կրթությունից, մտավոր հասկացողությունից և վերջապես բնական առանձնահատկություններից: Մեկի բախտավորությունը մյուսի համար կարող է դժբախտություն համարվել, մեկի վնասը կարող է մյուսին օգուտ բերել և ամենայն ոք երջանիկ գոյությունը բացատրում է յուր հասկացողության համաձայն: Բայց կա կյանքի մի եղանակ, որը անպայման վնասակար է համարվում: Ահա այդ եղանակով է վարում յուր կյանքը Բաքվի տեղացիների այն ահագին մեծամասնությունը, որը երեկ մի կտոր հացի կարոտ էր, իսկ այժմ նշանավոր հարստության տեր, նամանավանդ երիտասարդությունը: Վերջինը ներկայացնում է բարոյապես ընկած և ֆիզիկապես քայքայված մի դասակարգ, որը նշանավոր չարիքներ է սպառնում մեր ապագա սերնդին: Որպեսզի մեր այդ խոսքերը զրպարտություն չերևան ընթերցողին, դիմենք մի քանի ընդհանուր շոշափելի փաստերի, որոնք ամենայն մի փիլիսոփայությունից կարող են հեշտ պարզել մեր միտքը:

Ամենքը գիտեն, որ Ռուսաստանը Կովկասի վաճառականի համար քաղաքակրթության մի կենտրոն է, որը նա ստեպ հաճախելով` շփվում է անդադար օտար, ավելի քան ինքը, «լուսավորյալ» տարրերի հետ և հետզհետե ճաշակում է եվրոպական քաղաքակրթության պտուղները: Այստեղ նորա միտքը բացվում է, աշխարհայացքը ընդարձակվում է և փոքր առ փոքր սկսում է յուր կենցաղավարության եղանակը փոփոխել յուր տեսածի, լսածի և ըմբռնածի համաձայն: Ինչ որ կարողանում է նա ընդունել օտարներից, նույնը նա աշխատում է մտցնել թե՛ յուր, թե՛ ընտանիքի և թե առհասարակ իրան շրջապատողների կյանքի մեջ: Այդ ազդեցության նամանավանդ հեշտությամբ ենթարկվում են երիտասարդ վաճառականները, որոնց ուղեղը ավելի է ընդունակ այս տեսակ ըմբռնողության: Սակայն այդ օտար ազդեցությունը, եթե մասամբ նպաստավոր է մեր վաճառականության ներքին կյանքի զարգացման համար, նույնքան և նա ունի յուր վնասակար կողմերը, որոնք են շռայլություն, հեշտամոլություն և այլն: Եվ որքան վաճառականը անկիրթ է, անփորձ է, նույնքան նա հակված է դեպի օտար կյանքի այդ վնասակար կողմերը, քան թե լավը: Վերաբերելով այդ միտքը Բաքվի տեղացի վաճառականներին և նավթաարդյունաբերներին, որոնց տնտեսական դրությունը, նավթային արագ զարգացման շնորհիվ, փոխվել է հանկարծակի, մենք գտնում ենք մի ահագին տարբերություն սոցա և ուրիշ քաղաքների վաճառականության մեջ: Մենք գտնում ենք, որ Բաքվի տեղացիները, նամանավանդ սոցանից երիտասարդները վերջին տասնյակ տարիների ընթացքում, բացի անբարոյականությունից, շռայլությունից, ոչինչ չեն կարողացել օտարներից ընդունել իրանց կյանքի մեջ: Դորա միակ հիմնական պատճառը, կրկնում ենք, նոցա տնտեսական դրության հանկարծակի փոփոխությունն է: Երեկվա կոշկակարը, ջրկիրը, անփորձ գյուղացին, միանգամից դառնալով արդյունաբեր կամ վաճառական և տիրանալով տասնավոր կամ հարյուրավոր հազարների, հանկարծ բարոյապես փոխվեց: Նա սկսեց յուր հարստությունը գործ դնել ի վնաս թե՛ յուր անձի առողջության և թե՛ յուր շրջապատող հասարակության: Մեր խոսքը այն բարոյական և ֆիզիկական անդամալույծների վերա է, որոնք կազմում են Բաքվի հասարակության մեծամասնությունը: Այդ հանկարծակի հարստացած մեծամասնությունը մտածում է այսպես. «Մարդ պիտի որքան կարելի է լավ ապրի, իսկ լավ ապրել կարելի է փողով, ես փող ունեմ, ինձ համար մատչելի են աշխարհի ամենայն զվարճությունները, ինչո՞ւ ուրեմն չօգտվել»: Բայց որովհետև այդ անկիրթների և անփորձների դասակարգը այնքան բարոյական զարգացումն չունի, որ կարողանա վնասակարը — օգտակարից, անբարոյականը — բարոյականից զանազանել, վասն որո յուր կենսական պահաջները լրացնելու ասպարեզում նա այնքան հեռու է գնացել, որ այսօր հասնում է մինչև վերին աստիճանի քստմնելի և զզվելի միջոցների: Հեշտամոլություն և անսանձ կենդանական կրքեր — ահա այդ բարոյական հրեշների կյանքի միակ ղեկավարր թե՛ Ռուսաստանում, ուր արդեն պատրաստի է նոցա համար գործելու ասպարեզը, և թե՛ հայրենիքում, ուր իրանք են աշխատում հետզհետե ստեղծել այդպիսի ասպարեզ: Դա տխուր և ցավալի մի երևույթ է մեր կյանքում, նամանավանդ ցավալի է, որ գրեթե գլխավորապես նա նկատել է հայերի մեջ: Բաքվի անկիրթ, անփորձ հայերը չունենալով ոչ մի, թե՛ կրոնական և թե՛ բարոյական, սանձահարող տարր, բոլորովին անձնատուր են գազանականության: Եվ ահա այդ բարոյական հրեշների լեգիոնը գրեթե բացառապես բաղկացած է հայերից: Մարդ պիտի ունենա երկաթե ջիղեր, որ, խորը նայելով սոցա ընդհանրապես ամբողջ կյանքի և մասնավորապես ընտանեկան կյանքի վերա, մինչև հոգվո խորքը չվրդովվի: Հայ նավթարդյունաբերը, յուր երիտասարդ կյանքը արատավորելով Ռուսաստանի սալահատակներում թրև եկող բարոյապես և ֆիզիկապես ապականված էակների գրկում և բոլորովին յուր կազմվածքը տոգորելով բարդ և վարակիչ ախտերով, վճռում է վերջապես մտնել ընտանեկան կյանքի մեջ: Այստեղ նա արտադրում է իրան նման և գուցե ավելի վատթար հիվանդոտ, թույլ և մտավորապես անդամալույծ արարածների մի սերունդ, որի կյանքը ի ծննդենե թունավորված է: Ով որ ի մոտո ծանոթ է Բաքվի ընտանեկան կյանքի հետ, նա մեր ասածը երբեք չափազանցություն չի համարիլ:

Մեր դատողությունը ընթերցողին կարող է խիստ միակողմանի թվալ, եթե այդ բոլոր թուլությունները բացառապես վերագրենք բաքուցիներին, քանի որ դա մի ընդհանուր ախտ է, որով վարակված է ընդհանրապես մեր երկրի վաճառական դասակարգը: Սակայն խնդիրն նորանումն է, որ ուրիշ քաղաքների վաճառականները քիչ թե շատ գիտեն սահմանափակել իրանց անձնական ցանկությունների շրջանակը, այն ինչ բաքուցիք բոլորովին անձնատուր են իրանց կրքերին: Անձնական շռայլ հաճույքների լրացնելը պահանջում է նյութական շռայլություն — ծախս, նամանավանդ այնպիսիներից, որոնք միշտ պսպղուն պղինձը զուտ ոսկու տեղ են ընդունում: Ով որ հարստությունը ձեռք է բերել երկար տարիների ընթացքում գործում դրած աշխատանքի և թափած քրտինքի միջոցով, նա թանկ է գնահատում յուր հարստությունը, վասն որո գեթ նյութական խնայողությունից ստիպված նա կարողանում է զսպել յուր կրքերը և ազատ մնալ ավելորդ շռայլությունից: Այդպես են մեծ մասամբ ուրիշ քաղաքների վաճառականները, որոնք կոպեկներով են դիզել իրանց հարստությունը, այն ինչ բաքուցիք գտնվում են բոլորովին բացառական պայմանների մեջ: Նա հարստությունը ձեռք է բերել համեմատաբար կարճ ժամանակվա ընթացքում և ոչ այնքան ծանր աշխատանքով: Ահա թե նա ինչու է աջ ու ձախ շպրտում յուր փողերը, երբ օտար երկիր է դուրս դալիս և ահա թե ինչու նա յուր հեշտությամբ ձեռք բերած հարստությամբ տակավին շլացած, շնորհք յուր անփորձության, չգիտե հաճույքները լրացնելու միջոցների մեջ խորություն դնել:

Մենք շատ հեռու կերթանք, եթե սկսենք մի առ մի թվել այն վտանգավոր բարոյական փոփոխությունները, որոնք տնտեսական դրության հանկարծակի փոփոխությունը մտցրել է Բաքվի տեղացիների կյանքի մեջ, բայց և այնպես կարծում ենք, որ մեր այդ մի քանի ընդհանուր նկատողությունները բավական են, որպեսզի ընթերցողը փոքրիշատե որոշ գաղափար կազմե նոցա ներկա կյանքի մասին: Մեր ասածները վերաբերվում են բաքուցիների ներքին ընտանեկան կյանքին, գալով նոցա ընկերական, հասարակական և արտաքին կյանքին, այստեղ նույնպես նկատելի է անմխիթար փոփոխություն: Հանկարծակի հարստացած բաքուցին ընկերական կյանքում կոպիտ, հանդուգն, ինքնագոհ և համառ է: Նա շատ քիչ հասկացողություն ունի հասարակ քաղաքավարության մասին և եթե այդ կողմից նա կարողացել է մի բան ընդունել քաղաքակրթված օտարներից, դա մի քանի արտաքին աննշան ձևեր են հագուստի, շարժողության և այլ այդպիսի չնչին բաների վերաբերությամբ: Սակայն այդ արտաքին փոփոխությունները ևս միասին գումարած ներկայացնում են շատ անգամ հույժ ծիծաղելի պատկեր: Բաքուցին հագնվում է շատ հարուստ, շռայլ, բայց առանց որևէ ճաշակի: Օրինակ, դուք կտեսնեք նորան ահագին քարերով ոսկյա մատանիների վերա ձեռքերին հագած կեղտոտ ձեռնոցները, փորը շղթայած կես գրվանքանոց ոսկե ժամացույցի հաստ ոսկյա շղթայով և այլն և այլն: Պատահում է նույնպես, որ բաքուցին, չբավականանալով յուր մատերի վերա շարած մատանիներով, մի քանիսն էլ գրպանումն է հետը պահում, որ տեղը ընկած ժամանակ յուր շռայլությունը հաստատելու համար ցույց տա սորան ու նորան: Սոցա նման ծիծաղելի պատկեր ներկայացնում են և նորա շարժվածքը, խոսակցության եղանակը, երբ նա գտնվում է հասարակական շրջանում: Այստեղ ակնհայտ երևում են օտարներից կապիկությամբ գողացած արտաքին ձևերը, որոնք այնքան սազ են գալիս նորան, որքան կարող են սազ գալ, դիցուք, ակնոցները խոզին:

Կարծում ենք, որ ընթերցողին չձանձրացնելու համար ադքանը բավական է արագ հարստացած բաքուցի տեղացիների կյանքի վերաբերությամբ: Այն, ինչ որ ներկայացնում է այդ կյանքը` չափազանց տխուր և վրդովեցուցիչ է թե՛ յուր ներքին և թե՛ արտաքին բովանդակությամբ: Եթե մեր ապագա սերունդի թե՛ ֆիզիկական և թե՛ բարոյական կազմակերպությունը արժանի է շուրջ ուշադրության, նույն ուշադրության արժանի պիտի համարվի և Բաքվի հարյուրավոր ընտանիքների կյանքը, այն ընտանիքների, որոնք իրանց ղեկավարների կյանքի անբարոյական ուղղության շնորհիվ պատրաստում են հասարակության համար թույլ և ի ծննդենե ֆիզիկապես քայքայված մի դասակարգ:

ՄԻ ՀՐԱՎԵՐ

Ստորև տպում ենք Խրիմյան Հայրիկի նամակը Զեյթունի հրկիզյալների մասին:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Страница 5 из 7«1234567»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.