Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 3 из 7«1234567»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM


Շիրվանզադե Ալեքսանդր՝
Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 11.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Բայց նա հայ է, մի հալածված ժողովրդի զավակ, չի կարող զսպել իր սրտի վիշտը: Եվ ահա Թիֆլիսի լրագրներում երևում են նրա մի շարք թղթակցությունները, ուր նկարագրված է մայրենի ժողովրդի քաղաքական ողբալի կացությունը:

Ասացին ինձ, թե հենց այդ թղթակցություններն են գրգռել թուրքերին Հովսեփ քահանա Տեր-Մինասյանցի դեմ, բայց չասացին, ով է նրանց համար թարգմանել հանգուցյալի գրածները…

Ռուս զորքերի հաղթական արշավանքի լուրը Ալաշկերտ հասնելուն պես գազանության առաջին զոհը դառնում է ապաբախտ հայրենասերը: Կարծես մի խեղճ հայ քահանա է եղել այդ արշավանքի սկզբնապատճառը: Թուրքերը բռնում են նրան, ծեծում, անարգում, տանջանքների ենթարկում: Այնուհետև կտրում են նրա գլուխը. աչքերը հանելուց հետո, տնկում են մի ցցի վրա և երեք օր, երեք գիշեր շրջեցնում Ալաշկերտի փողոցներում:

Հայերը ահաբեկվում են:

Մինչև տեր-Նիկոլի «ի վերին Երուսաղեմը» արցունքներ էր կորզում հանդիսականների աչքերից, մի մարդկային մարմին սփռվեց երեսն ի վար գերեզմանի վրա և գրկեց նրան ինչպես կենդանի տապանաքար:

— Ո՞վ է այդ ողորմելին:

— Սպանվածի հորեղբայրը:

— Հայր չունի՞:

— Ունի, Ղարսում քահանա է:

— Չի՞ տեսել իր որդու դիակը:

— Ոչ:

— Գերեզմա՞նը:

— Ոչ:

— Ինչո՞ւ:

— Ճանապարհի ծախք չունի գալու:

— Իսկ ընտանի՞քը սպանվածի:

— Չորս Փոքրիկ զավակներ է թողել, առանց որևէ ապահովության:

— Ի՞նչ են անում նրանք:

— Թափառում են դռնեդուռ իրենց մոր ձեռքը բռնած…

XVI

Ալաշկերտից տասնուհինգ վերստ հեռու կա Խասթիր անունով մի գյուղ, բաղկացած 160 տներից, որոնց կեսը լուսավորչական է, մյուս կեսը կաթոլիկ:

Երբ մոտենում էինք այդ գյուղին, երկու վերստ մնացած ճանապարհը կորցրինք և մի քանի րոպե թափառում էինք աջ ու ձախ: Իսկապես ճանապարհներ կային մի քանիսը, բայց չգիտեինք որն ընտրել:

Դիմացի բլուրի վրա երևացին մի խումբ մարդիկ, հետո հանկարծ չքացան և ձյունի վրա մնացին ինչոր սև կետեր: Կազակ օֆիցերը ձին քշեց առաջ, ասելով.

Պետք է իմանալ ովքեր են:

Մենք հետևեցինք նրան հանգիստ: Երբ հասանք բլուրին, օֆիցերը ծիծաղում էր:

Երևակայեցեք, քիչ էր մնացել, որ այդ հիմարները մեզ վրա կրակ բացեին, — ասաց նա, ցույց տալով մի խումբ զինվորների, որ, հրացանները կրծքներին սեղմած, դուրս էին գալիս խրամատի միջից:

Ինչո՞ւ:

Կարծում էինք քուրդեր եք, — պատասխանեց պահակի գլխավորը, հրացանի ոտը ցած բերելով:

Ունեն իրավունք, — ասաց օֆիցերը, — մենք պետք է սպիտակ դրոշակ բարձրացնեինք: Զգուշացնում եմ ձեզ, Դայարին մոտենալիս մի թաշկինակ կապեցեք ձեռնափայտի ծայրին և բարձրացրեք, այլապես ձեզ չեն ճանաչիլ և…

Եթե պահակը խրամատից կրակեր, անշուշտ առաջինը Հովսեփ Խունունցը պիտի գլորվեր: Նա ամենից առաջ էր գնում` խոշոր նշանն էր իր վիթխարի փափախով: Նրանից հետո, իմ հաշվով, պիտի օդը ցնդվեր Հովհաննես Թումանյանի ականջավոր մաշկյա գդակը, որ նմանվում էր թևատարած ագռավի: Կկամենայի իմանալ այն ժամանակ ի՞նչ դեր պիտի խաղար նրա սոսկալի արկղը, որ այնպես դղրդում էր նրա կողքի վրա:

Գալով ինձ, ես ապահով էի, վասնզի իմ իմաստուն երիվարը ինչպես սկզբից ևեթ վճռել էր, այնպես էլ արավ — մինչև վերջը մնաց ամենից ետ, չնայելով գավազանիս ու ոտքերիս կատաղի հարվածներին և թևերիս հուսահատական թափահարումին:

Ինչ վերաբերում է տեր-Նիկոլին, որ Խունունցի մրցակիցն էր, կարծում եմ, որ նա կարող էր միանգամայն հանգիստ լինել: Գոնե ինձ թվում էր, որ գնդակը նրա որ կողմին էլ դիպչեր, պիտի սահեր և ընկներ ձյունի վրա: Գնդակն ի՞նչ է ռումբի դեմ:

Մտանք Խասթիր մեր ձիերին հանգստություն ու կեր տալու և Դայարի մասին տեղեկություններ հարցնելու:

Զարմանալի բան: Ոչ ոք չգիտե, թե մի քանի քայլ հեռու ինչ է կատարվում այս երկրում: Նույնիսկ նրանք, որ պարտավոր են իմանալ:

Մի զարմանաք, — ասաց կազակ գնդապետը, — ինձ համար ձեր հաղորդածներն էլ Դայարի մասին նորություն են:

Այցելեցինք կաթոլիկ և լուսավորչական եկեղեցիները ժողովուրդ տեսնելու համար: Առաջինն այնքան ողորմելի դրության մեջ չտեսա, որքան երկրորդը:

Առհասարակ կաթոլիկ եկեղեցիների և նրանց համայնքների վիճակն այնքան թշվառ չէ այդ երկրում, որքան լուսավորչականների: Պատերազմից առաջ նրանք գտնվել են եվրոպական հյուպատոսների հովանավորության տակ: Այժմ է միայն, որ թուրքերն ու քուրդերը խտրություն չեն անում կաթոլիկի ու լուսավորչականի մեջ և երկուսին էլ հալածում են հավասար:

Ահա ինչու հալածանքները համեմատաբար քեզ սովոր կաթոլիկի համար ներկա դրությունն ավելի է զգալի, քան լուսավորչականի համար: Եվ գուցե այդ է պատճառը, որ առաջինն ավելի լալկան է, քան երկրորդը, Ղարա-Քիլիսայում մի ինչ-որ կաթոլիկ քահանա ամուր բռնել էր Խորենի փեշերը և բաց չէր թողնում: Արտասուքը աչքերին ողբում էր, որ եկեղեցուց անհետացել է մի արծաթյա սկիհ և ընկել կազակների ձեռքը: Կազակները սկիհը ծախել են ութ ռուբլով մի հայի, և այժմ հայը չի ուզում սրբազան անոթը վերադարձնել եկեղեցուն առանց իր ութ ռուբլին ստանալու: Եվ կաթոլիկ հոգևորականը եպիսկոպոսի փեշերը բաց չթողեց, մինչև որ հայը գտնվեց, սկիհը մեր դրամով գնվեց և հանձնվեց լալկանին:

Մինչև մեր ձիերը կերակրվում էին, մեզ հրավիրեցին թեյի:

Տեղացիների խուռն բազմությունը լցվեց խրճիթն այնպես, որ օդի պակասությունից և անասելի կեղտի հոտից զգացի սրտխառնոց և գլխացավ:

Մարդիկ միմյանց հրում էին, բոթում արմունկներով, հայհոյում, բարձրանում իրարու ուսերի վրա, մեզ ավելի մոտիկից տեսնելու և մեզ ավելի պարզ լսելու համար: Իսկ մեր խոսքի տերն համարում էինք իրեն, Խորեն եպիսկոպոսին: Մի արտոնություն, որը նրանից խլելու ոչ մի ցանկություն չունեինք, մանավանդ ես:

Մի շարք շտապ հարց ու պատասխանից պարզվեց, որ Խասթիրի վիճակն այնքան թշվառ չէ, որքան մյուս հայ գյուղերի: Մուստաֆա աղա անունով քուրդ աշիլեի որդի Հասան աղան իր չորս եղբայրների հետ գյուղը պաշտպանել և ազատել է կոտորածից ու կողոպուտից:

Եկավ Հասան աղան իր եղբայրների հետ: Ողորմելի արարածներ — կատարյալ նման այն մուրացկան եզդիներին, որ թափառում են Կովկասում: Տպավորությունն այնքան խղճուկ է, որ ես ապշում եմ, թե ինչպես 160 տնից և յուրաքանչյուր տուն 25—35 հոգուց բաղկացած մի բազմություն չի ամաչել իր ճակատագիրը հանձնել այդ որդերին: Մեզ շրշապատող բազմության մեջ կային հսկաներ, որոնք իրենց հուժկու բազկով կարող էին հինգ եղբայրներին միասին խեղդել: Եվ այդ մարդիկ չէին քաշվում նույնիսկ մեր ներկայությամբ վիզները ծռած և ձեռքներր ծոցը դրած շոյել ու շողոքորթել քուրդերին:

Հասան «աղան» և իր եղբայրները չունեցան բարերարողների տարրական վեհանձնությունը և պարծեցան ո՛չ ինչպես «աղաներ»: Երբ բարերարությունը բարերարվողի երեսին է տրվում, թքիր բարերարողի երեսին: Հասանն ու իր եղբայրներն ավելի առաջ գնացին: Նրանք չթաքցրին իրենց զղջումը: Պարզվեց, որ մարդիկ ինչ ինչ ակնկալություն են ունեցել և այժմ հուսախաբված են: Զինվորական իշխանությունը հաշվի չի առնում նրանց պաշտպանությունը:

Իսկ հայերը ի՞նչ կարող էին անել, ինչո՞վ վարձատրել քուրդ «ազնվականներին»: Նյութականով միայն, հարկավ: Այն ինչ նրանք իրենց ունեցածը տալիս էին ռուս զորքերին և տալիս էին ձրի. ու դեռ կողոպտվում էին:

Երբ ձի էի նստում, մոտեցան մի երիտասարդ և մի պատանի ձիուս ասպանդակը բռնելու:

Երիտասարդը լսելի ձայնով շշնջաց իմ անունը:

Գիտեմ, — պատասխանեց պատանին:

— Ի՞նչ գիտես, սիրելիս, — հարցրի ես հետաքրքրված:

— Ձեր երկերը, — պատասխանեցին միասին երիտասարդն ու պատանին: — Կարդացել ենք ամենքս:

Այդ ինձ համար անսպասելի էր:

— Մի՞թե դուք գրագետ եք, — հարցրի ես:

— Մեր գյուղում ամենքը գրագետ են:

— Ամե՞նքը:

— Այո:

— Կանայք նո՞ւյնպես:

— Կանայք, ծերերը, մեր մեջ չկան անգրագետներ:

— Ուրեմն դպրո՞ց ունիք:

— Հարկավ: Այժմ փակ է պատերազմի պատճառով,բայց եղել է միշտ…

— Ո՞վ է պահում:

— Պոլսո Միացյալ Ընկերությունը:

Երբ մեր ընկերներից չգիտեմ որին հայտնեցի այս մասին, նա ասաց.

Տեղական կոմենդանտն ինձ հավատացրեց, որ այս գյուղում գրեթե ամենքը գիտեն ֆրանսերեն…

XVII

Զեթկանումն ենք:

Չեմ կարող առանց սարսուռի Հիշել այդ անունը: Այժմ նա գոյություն չունի:

Իննսուն ընտանիքներից էր բաղկացած թշվառ գյուղն ու յուրաքանչյուր ընտանիք քսանից մինչև երեսուն հոգի:

Մնում են նրա ավերակները և, ով գիտե, գուցե և՛ նրանց վրա ոռնող շները:

Եվ ե՞րբ կոտորեցին խեղճերին: Ընդամենը մի քանի օր անցած այն երջանիկ հույսերից, որ մենք ներշնչել էինք նրանց մեր ապաբախտ այցելությամբ:

Երեկոյան հինգ ժամն էր, երբ մտանք տրագիկական փոսի մեջ: Բնորոշ երևույթ: Մի ազգաբնակություն, որ շարունակ ենթարկված է նոմադների արշավանքներին, ինքն է իր ձեռքով ստեղծել հարմարությունը այդ արշավանքների համար: Չտեսա մի հայի գյուղ այդ երկրում, որ ունենար քրդական գյուղերի ընդհանուր դիրքը — բարձր լեռների վրա կամ անմատչելի ժայռերի մեջ: Բոլոր հայի գյուղերը տեղավորված են կամ տափարակների վրա, կամ ձորերում: Եվ այդ կողմից Զեթկանը, բլուրներով շրջապատված, մի գեղեցիկ նշանակ էր թշնամական հարձակումների համար:

Կանգ առանք գյուղի ծայրում մի քարաշեն ամայի տան առջև: Ասացին, որ ուսումնարանի շինությունն է: Դռները խորտակված էին, լուսամուտների ապակիները քանդված:

Մի խումբ կանայք մերձակա աղբյուրից կժերով ջուր էին տանում իրենց ուսերի վրա: Խնդրեցինք նրանց կանչել գյուղական քահանային:

Մեր գյուղը քահանա չունե, — ասացին նրանք, — կուզեք, վարդապետ մը կա:

Կանչեցեք նրան:

Եկավ մի բարձրահասակ, նիհար մարդ, սև մորուքով, վաղաժամ մոխրագունված քունքերով, գիշերային խավարի պես մռայլ դեմքով:

Սեղմելով երկայն ոսկորոտ ձեռները կրծքին, նա գլուխ խոնարհեցրեց իր հոգևոր մեծավորի առջև, կանգ առավ և անիմաստ աչքերը հառեց նրա երեսին: Նրա հնամաշ ֆարաջայի տակից մեջքի լայն թիկունքները ցցվել էին ինչպես տաշեղներ:

Հայր սուրբ, ռուսահայ հյուրեր ենք, տեղ կտա՞ք մեզ գիշերելու:

Հայր սուրբն ինչ-որ մրթմրթաց քթի տակ և, երեսը դարձնելով դեպի գյուղ, քայլեց ջայլամի քայլերով: Մենք հետևեցինք նրան: Իրիկնադեմի մթության մեջ, ձյունի կաթնագույն սավանի վրա այդ մարդն իր լռությամբ թվում էր մի հսկայական սև խաչվառ, որ թափորն առաջնորդում է դեպի մեռելների օթևանը:

Նա կանգ առավ, գյուղի կենտրոնում մի օդայի առջև և նորից գլուխ խոնարհեցրեց, միշտ լուռ:

Այնտեղ խմբված էին մի քանի գյուղացիներ:

Բարի գալուստ, — դիմավորեց մեզ մի ծերունի, — շնորհ ըրեք իմ հյուրերն րլլալու: Հոգ չէ, որ ավերված եմ քրդերեն ու... հոգ չէ, Պողոս Մուրադյանին տանը ձեզի նման մեծարժեք հյուրերին համար բան չի պակսիր… Գալո, տար ձիեր գոմ, լավ կերակրե...

Եվ առաջնորդեց մեզ օդայի ներսը: Անցանք մի մութ անցք, որի հատակը ծածկված էր կեղտոտ հարդով, ապա երկրորդը և մտանք ծերունու կացարանը: Մի մութ սենյակ հողյա հատակով և ծխից սևացած առաստաղով: Աջ ու ձախ գտնվող գոմերից նա բաժանված էր կավյա ցածր միջնորմներով: Խորքում օջախի մեջ մխում է չորացած աթարը, միակ վառելիքն այդ երկրում: Ձյունի փափուկ քուլաները թափվում էին ներս առաստաղի մի մեծ ծակից, որ սենյակի միակ լուսատուն էր: Մեկը վազեց, բարձրացավ կտուրը և աթարյա կափարիչը ձգեց լուսամուտի վրա: Մի ուրիշը ծուլորեն վառեց պատից քարշ արած թիթեղյա լամպարը, և սենյակը ավելի խավարեց:

Անմիջապես դռների առջև ժողովվեց գյուղացիների բազմությունը, որոնց թվում և մի երկու-երեք ծեր կանայք, բերանները ծածկած:

Սպասում էի, որ վարդապետը պատմե վերջին անցքերը: Բայց նա լուռ էր: Նստեց ծալապատիկ մի անկյունում և լռեց մինչև վերջը, անիմաստ աչքերը չհեռացնելով եպիսկոպոսի դեմքից:

Խոսում էր մեծ մասամբ Պողոս Մուրադյանը և խոսում էր ազատ, մաքուր արևմտյան գրական բարբառով: Հայտնվեց, որ այդ գյուղացին ոչ միայն գրագետ է, այլև ընթերցասեր: Ավելի քան քառասուն տարի է նա կարդում է Պոլսո լրագիրները:

Կցավիմ, որ «Բյուզանդիոն» չի գար: Փոստային հաղորդակցություն Պոլսո հետ խափանած է: Մասնավոր լուրեր ալ չունինք: Սակայն գիտեմ Վիլհելմին ըրածը: Ան եղավ հեղինակ աս սոսկալի պատերազմին: Աշխարհ հրդեհեց իր փառքին համար: Շատ պիտի զղջա: Ձեր կողմերեն եկած կամավորները կսեն Էնվեր խելքը կորսնցուց: Սուլթան ալ չկրցավ դիմադրել: Ապուշ մըն է: Համիդ դիպլոմասի գիտեր: Խորամանկ ալ էր: Իթթիհատ չկրցավ փրկել Թուրքիա: Պիտի կործանվե մեզի ըրած չարիքներուն մեղքով... ճշմարիտ կսեն:

Ապա ծերունին պատմեց վերջին անցքերը: Երրորդ ռուս-թուրքական պատերազմի աղետն էր տեսնում նա: Ներկայինն էր նա համարում ամենաաղետավորը: Առաջ էլ կողոպտում էին, կոտորում, բռնաբարում, բայց առաջվա թուրքի ախորժակը չափ ուներ և քուրդի դաժանությունը սահման: Թուրքը այլասերվել է: Նա ոչ առաջվա պես քաջ է և ոչ բարի: Իսկ քուրդը լրբացավ այն օրից, երբ Սուլթան Համիդը նրան դարձրեց քաղաքական զենք, կաշառելով ցեղապետներին: Սակայն հայը դարձյալ կկարողանար նրա հետ հաշտ ապրել, եթե չլինեին արյունռուշտ աշայիրները և մոլեռանդ շեյխերը:

Ճի՞շտ է, որ քուրդը քաջ է, — հարցրի ես ծերունու կարծիքն իմանալու համար:

Նա հեգնորեն ժպտաց:

Քա՛ջ, — գոչեց ծերունին, ընդունելով իմ առաջարկած ծխախոտը, — անոր քաջությունը անզեններուն, կանանցու ծծկեր մանուկներուն համար է: Թող ռուս տա ինձ քառասուն հրացանակիր կազակներ, քանի՛ մը օրեն ամբողջ Ալաշկերտի շրջան կմաքրեմ քրդերեն:

Ես չվիճեցի ծերունու հետ: Գուցե նրա ասածը սնոտի պարծենկոտություն չէր, գուցե նա քառասուն հրացաններով քրդերի հազարավոր խմբերը կվաներ, բայց մի բանում ես ճիշտ, խորապես համոզված էի, որ մյուս օրն ևեթ նա հրացանները կշպրտեր դեն արհամարհանքով: Որքան կարողացել եմ դիտել, հայն առհասարակ զենք չի սիրում: Նրա հոգեբանությունը հաշտվում է սրի հետ միայն բացառիկ դեպքերում, երբ հարկադրված է: Չկան այդ դեպքերը, չկա և զենք:

Ապացույց Կովկասյան հայ-թրքական ընդհարումների նախօրյակն և հաջորդ օրր…

Խոսվեց Զեթկանի մասին: Հայտնվեց, որ այդ, արտաքուստ այնքան խղճուկ, գյուղն ամենահարուստն է Ալաշկերտի շրջանում: Հարուստ մանավանդ վարելահողով: Յուրաքանչյուր տուն ունի առնվազն 300 դեսյատին: Կան այնպիսի ընտանիքներ, որ ունեն 5—6 մինչև 7—8 հարյուր և ավելի: Ծեքունի Պողոսն իր հինգ որդիների հետ 1000 դեսյատին պիտանի հողի տեր է: Բացի երկրագործությունից, գյուղը պարապում է և՛ խաշնարածությամբ: Ներկայումս գյուղում ապրանք չի մնացել: Քուրդերը բոլորը քշել են լեռները. ռուսների գալուց մի քանի օր առաջ միայն Պողոս Մուրադյանից նրանք խլել են 100 գլուխ եզներ ու կովեր և 400 ոչխար:

Էհ, — ավելացրեց ծերուհին, — հոգ չէ: Թող պատերազմ դադարե, երկիր խաղաղվե, իմ զավակներ նորեն կվաստակեն: Անոնց կյանքի ապահովությունն է, որ զիս մտահոգություն կպատճաոե: Ըսեք, սրբազան, ռուս երկու անգամ մեր երկիր գրավեց ու ձգեց, գնաց. նորե՞ն պիտի ձգե...

Պատասխանն եղավ նույնը, ինչ որ ամենուրեք, անհամության հասած թութակի երգ:

Դարեր եք համբերել, համբերեցեք մի փոքր էլ ազատությունը հեռու չէ...

Ծերունու ձեռները դողացին ուրախ հուզմունքից: Նա գոչեց.

Ահ, կաղաչեմ աստծուն: Այն ատեն կմոռնանք բոլոր աղետներ...

Հարկավ, հարկավ, — ձայնակցեցին մյուս գյուղացիները ուրախությունից իրարու բոթելով:

Մի պառավ կին, որ կուչ էր եկել դռների մոտ, ծանր հառաչեց և ջլուտ ձեռքերը բարձրացրեց վեր:

Մի ութ տարեկան մանուկ, որ կպած էր նրա փեշերից, վազեց դուրս, երևի, ուրախ լուրը մյուս կանանց հայտնելու:

Նույնիսկ լուռ ու մռայլ վարդապետն իր ոսկրոտ կոկորդից արձակեց ուրախության հնչյունի պես մի բան և փոխեց իր երկայն ծնկների անշարժ դիրքը:

Մարդիկ ցրվեցին ապագա դրախտի հույսերով ներշնչված:

Իմ հուշատետրում այդ օրվա համար կարդում եմ.

«Ուշ գիշեր է: Ընկերներս քնած են: Երանի նրանց: Մի ծանր նախազգուշացում պաշարել է ինձ և քունս փախցրել: Լսվում է շների միապաղաղ ոռնոցը գիշերային լռության մեջ: Ի՞նչ են գուշակում նրանք: Զգում են ինչ-որ անբացատրելի սարսափ: Թվում է ինձ, որ մենք փակված ենք գերեզմանատան մեջ: Այդ թշվառները, որ ցրվեցին, թողին իբենց հետևում դիակների հոտ»…

XVIII

Առավոտյան տեղական կոմենդանտը մեզ հայտնեց, որ գեներալ Ա. — վից երկու նամակ է ստացել մեր վերաբերմամբ: Մեկով գեներալը խորհուրդ է տալիս մեզ գնալ Դայար կազակների հետ, մյուսով, հաղորդելով, որ Դայարն ընկել է քուրդերի ձեռքը, զգուշացնում է մեզ և առաջարկում սպասել տրանսպորտին կամ վերադառնալ Ղարա-Քիլիսա:

Եպիսկոպոսն ազդարարեց, թե նա չի կարող սպասել տրանսպորտին և իսկույն ևեթ պիտի արշավե «այդ Դայար կոչված անիծյալ վայրը, թեկուզ ամբողջ Քուրդստանը նրա դեմ դուրս գա»:

Խունունցը, որ ինքնագլուխ իրան շտաբի գլխավոր էր հռչակել, բաց արավ քարտեզը, մատը դրեց նրա վրա, փափախը սեղմեց գլխին և հանդիսավոր արտասանեց.

Պետք է գնալ:

Ես ասացի.

Ոչ, չպետք է գնալ:

Սմբատ Խաչատրյանցը, որ զբաղված էր իր ցուրտը տարած ոտին տաք մոխիր փաթաթելով, ասաց.

Իհարկե, չպիտի գնալ:

Հովհաննես Թումանյանը գերադասեց բազմախորհուրդ լռությունը (միակ ձեռնտվությունը այդպիսի վեճերում), բայց և այնպես սոսկալի արկղը նորից քարշ արավ կողին:

Տեր-Նիկոլը բացակա էր: Վարդապետը նրան տարել էր չգիտեմ ուր` գաթա ուտելու:

Եվ այսպես, ոչ մի կողմը ձայների մեծամասնություն չստացավ:

Այն ժամանակ Հովհաննես Թումանյանը, ըստ սովորության, քորեց իր երկայն վիզը և այնտեղից դուրս բերեց մի շատ սրամիտ անեկդոտ, որ դժբախտաբար, մոռացել եմ:

Կազակները գնացին Դայար առանց մեզ:

Պարոններ, — ասացի ես, — ես գուշակում եմ, որ նրրանք Դայարում կենթարկվեն քուրդերի հարձակմանը:

Տեսնե՛նք:

Օրն անցկացրինք ձանձրալի, տխուր, ետ ու առաջ պտտվելով աղբով ու շներով լի Զեթկանում և լսելով գյուղացիների գանգատները:

Եկավ մի աղքատ կին և պատմեց, որ դրացին իրեն խաբել է: Կամավորներից մեկը, գյուղով անցնելիս, նրան նվիրել էր մի ձի: Կինը ամեն օր ջրաղաց ցորեն էր տանում այդ ձիով և վաստակում իր յոթ զավակների պարենը: Դրացին առաջարկում է նրան ձին ծախել իրեն: Կինը համաձայնվում է և փոխարենը ստանում երեք ռուբլի, չհասկանալով ռուսական դրամի արժեքը:

Հիմա կսեն, որ երեք ռուբլին քառասուն ղռուշ ալ չըներ:

Գյուղացին գտնվեց, բայց չկամեցավ ձին վերադարձնել: Եպիսկոպոսը մեր դեմ պատրաստած թույնը թափեց նրա գլխին, գոռաց և, երեք ռուբլի շպրտելով, հրամայեց իսկույն ևեթ ձին վերադարձնել: Մեզ ուղեկցող կամավորներից մեկը բռնեց գյուղացու օձիքից, քաշեց դուրս եպիսկոպոսի հրամանը կատարելու:

Ճաշից հետո Հովհաննես Թումանյանն իր համար զբաղմունք գտավ: Կանչել տվեց երկու հեքիաթախոս գյուղացիների և պատվիրեց, որ պատմեն «Հազարան Բյուլբյուլը»:

Հիշեցի մանկությունս, պառավ տատիս և նիրհս եկավ:

Երկար, երկար ժամանակ կիսաքուն և կիսարթուն լսում էի:

«Անկե ետո, էֆենդիմ, ելավ, գացավ» և այլն...

Հետևյալ առավոտ հայտնվեց, որ երեկ կազակների րազիեզդը Դայար չի կարողացել մտնել: Հանդիպել է քուրդերի ահագին բազմության և կրակի ենթարկվելով… նահանջել է:

Տեսա՞ք, պարոններ, — ասացի ես ոչ առանց չարախնդության, եթե գնացած լինեինք, մեր ձիերը մեզ չէին փրկիլ: Կամ պիտի ընկնեինք քուրդերի ձեռքը, կամ գիշերեինք բաց երկնքի տակ որևէ կիրճում, սառնամանիքի մեջ:

Դաա՛, — արտասանեց եպիսկոպոսը:

Դաա՛, — ավելի երկարացրեց Խունունցը և քարտեզը բաց արավ և խորասուզվեց նրա մեջ:

Քիչ անցած նա ասաց.

— Պարոններ, այժմ միայն մի ճանապարհ է մնում` Դելի-Քեոյ:

— Գնում ենք, — գոչեց քաջարի հոգևորականը:

— Եթե միայն ճանապարհը բաց է, — ասացի ես, որ արդեն մտել էի հաղթողի դերի մեջ:

— Էէէ՛, էլի սկսեց, — տրտնջաց Խունունցը: — Ես այս րոպեիս կգնամ կոմենդանտի մոտ և կխնդրեմ, որ մեզ կազակներ տա:

— Անպատճառ, — պնդեց եպիսկոպոսը: Խունունցը գնաց: Շատ չանցած ետ եկավ քիթը քաշ: Դելի-Քեոյն էլ պաշարված էր քուրդերով:

— Մնացինք փոսի մեջ, — ասաց եպիսկոպոսը, ընկղմվելով փափուկ բարձերի մեջ:

— Մնացինք փոսի մեջ, — կրկնեց Խունունցը և քարտեզը ծալեց, դրեց ճամփարկղի մեջ և այդ օրից այլևս դուրս չբերեց այնտեղից:

Միակ ելքը վերադարձն էր: Այն, ինչ որ պետք է անեինք և կանեինք հինգ օր առաջ, եթե չլինեին Խունունցի քարտեզը և եպիսկոպոսի «գնում եմ»-ը:

Որոշվեց Մոսունի բարձունքներով վերադառնալ սահմանագլուխ և Սարիղամիշի վրայով գնալ աջ ֆրոնտը:

Երբ մենք դուրս էինք գալիս Զեթկանից, գյուղի ծայրում հանդիպեցինք մի խումբ անզեն քուրդերի: Եկել էին մեզ խնդրելու, որ թույլ տանք իրենց մեզ հետ մինչև Չիլկան գնալու: Նրանք ճանապարհին վախենում էին հայերից ու կազակներից:

Տեսնո՞ւմ եք այն կարմիր բաճկոնավորին, որ ահեն ու ցրտեն կդողա, — ասաց Պողոս Մուրադյանի որդիներից մեկը: — Պատերազմեն քանի մը օր առաջ եկավ իր զինված խմբին հետ և մեզ հրամայեց ոչխար մորթել ու փլավ պատրաստել: Ես էի, որ ծառայում էի անոր` ձեռներս կրծքիս դրած որպես ռայա:

Այժմ հերթը ձերն է, ասաց մեզնից մեկը, չեմ հիշում ով:

Ավա՛ղ, այդպես չեղավ: Քուրդը դեռ չէր վերջացրել իր դերը: Ճակատագիրը Զեթկանի և նրա հարևան Մոլլա-Սուլեյման նույնպես հայաբնակ գյուղի համար պատրաստել էր հարվածներից ամենասոսկալին:

Հազիվ մեր այցելությունից մի շաբաթ անցած էր, երբ ռուս զորքը հրաման ստացավ ձգել Ալաշկերտի հովիտը և նահանջել դեպի սահմանագլուխ:

Ահաբեկված հայ ազգաբնակությունը թողեց ամեն ինչ և շտապեց իր կյանքը միայն ազատելու, հետևելով ռուս զորքին: Սկսվեց մի գաղթականություն, որի նմանը Շահ-Աբասի օրերն էին միայն տեսել:

Զեթկանն ու Մոլլա-Սուլեյմանը, ընկած լինելով Ալաշկերտի խորքում, չկարողացան միանալ գաղթականների հոսանքին և կործանվեցին:

Ահա ինչպես է նկարագրում մի ականատես միայն Մոլլա-Սուլեյմանի պատկերը, երբ ռուս զորքերը նորից գրավում են հովիտը:

«Առաջին օրը մեր կազակները արյունաշաղախ փողոցներում ժողովեցին տասն և յոթ ծերերի, տասնուինը կանանց և քսանուհինգ երեխաների դիակներ: Եվ ի՛նչ դրության մեջ, աստված իմ: Անարգված, հոշոտված, պղծված: Այստեղ գլուխներ, այնտեղ ոտքեր ու ձեռներ: Այստեղ կանանց ծծեր, այնտեղ նրանց մարմինները: Ծերերի աչքերը դուրս բերված: Մանուկների բազուկները կտրտած, երևի, մայրերի փեշերից պոկելու համար:

Եվ պետք է տեսնենք, ինչպես էին լալիս մեր կազակները, արցունքները սրբելով իրենց թևերով: Մարդիկ, որոնց զգացումները բովվել էին արյան և կրակի մեջ, փափկել էին ինչպես երեխաներ:

Ինչ վերաբերում է ինձ, չկարողացա կրել տեսարանի կսկիծը և հեռացա:

Զեթկան չկարողացա մտնել: Արդեն տեսածս բավական էր, որպեսզի հավիտյան չմոռանամ: Բայց ընկերս պատմեց, որ նույնն է եղել և այնտեղ»...

Այժմ ես զգում եմ խղճի սուր խայթոց, երբ մտաբերում եմ այն սնոտի հույսերը, որ մենք ներշնչեցինք այդ թշվառներին մեր այցելությամբ և մեր քիչ մտածված խոսքերով.

«Դարեր եք համբերել, համբերեք մի փոքր էլ, ազատությունը հեռու չէ»...

Այո, նա հեռու չէ, — ազատությունը կյանքի անիրավություններից…

XIX

Հազիվ Զեթկտնից մի քանի վերստ հեռացել էինք, երբ հանդիպեցինք մի խումբ ձիավորների:

Արմեն Գարոն էր, մեր կամավորների երկրորդ խմբի պետը իր մի քանի ընկերների հետ, որոնցից մեկը քահանա էր:

Թուրքահայ հեղափոխականների մեջ Արմեն Գարոն է, որ ինձ վրա թողել է լավագույն տպավորությունը և ինձ համար հաճելի էր այդ ամայի անապատում հանդիպել մի քաղաքակիրթ եվրոպացու ու մի-երկու ժամ վայելել նրա ընկերությունը:

Ի՞նչպես են տղերքը:

Շատ լավ, — պատասխանեց Գարոն ուրախ-զվարթ:

Կնշանակե գործերն հաջող են ընթանում:

Անպայման: Մի քանի օր առաջ ունեցանք մի նոր ընդհարում քուրդերի հետ: Մաքուր գործ էր: Ցավում եմ, որ չեկաք տեսնելու:

Ես նկատեցի, որ անսովոր պատերազմական կյանքը բավական քայքայել է մարդու երկաթյա կազմվածքը:

— Չե՞ք հոգնել, Գարո, — հարցրի ես, նայելով նրա նիհարած և խորշերով ծածկված երեսին և արդեն մոխրագունած մազերին:

— Պիտի գամ Թիֆէիս մի քանի օր հանգստանալու:

— Հետո՞:

— Հետո, իհարկե, դարձյալ դեպի գործ:

— Լա՞վ են կռվում տղերքը:

Ոմանք լավ, ոմանք անփորձ, ընդհանրապես անձնվեր, — պատասխանեց Գարոն, ըստ սովորության, խույս տալով չափազանցություններից:

Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, շոյեց իր նժույգի բաշն ու ավելացրեց.

— Պայմանները շատ դաժան են:

— Բայց կարողանո՞ւմ են ընտելանալ:

— Ինչո՞ւ չէ, միայն ռուսահայերն ավելի դժվարությամբ, քան թուրքահայերը:

— Ինչի՞ն եք վերադրում այդ:

— Կենցաղների տարբերությանը: Թուրքահայի կյանքն ավելի դաժան է եղել, քան ռուսահայինը: Բացի դրանից, նա ավելի է ծանոթ երկրի պայմաններին:

— Հա՞շտ են վարվում իրարու հետ:

— Այո, թեև երբեմն իրարու խայթում են: Բայց դիսցիպլինա ճանաչում են և ենթարկվում:

— Ի՞նչ կասեք քրդերի մասին:

— Դաժան են, բայց ոչ քաջ:

— Եվ դիմացկուն, — ավելացրի ես և ցույց տալով այն մի խումբ քրդերին, որ գնում էին մեր առջև և մեր հովանավորության տակ, շարունակեցի. — տեսնում եք ինչպես են քայլում այդ նոմադները: Մի արշին ձյուն, իսկ իրենք կիսամերկ, կիսաբոբիկ: Ահա դրա մեջ է քուրդի առավելությունը:

— Այդ ճիշտ է, — պատասխանեց Գարոն: Արդարև, մի առավելություն, որ ռուս զորավարները չէին նախատեսել իրենց ասելով: Ասիական Թուրքիայում պատերազմի կեսը բնության դեմ է: Եվ ոչ ոք չի կարող նրա արհավիրքներին դիմանալ այնպես, որպես քուրդը: Դաշտերի ձյունը, լեռների բուգն ու բորանը, ժայռերի սուր բարձունքները, կիրճերի խորդուբորդերը, սրանք են քուրդի մայրենի տարերքը: Նրա համար ոչինչ է և՛ քաղցը, և՛ մերկությունը, և՛ խոնջությունը, երբ հարկավոր է կռվել բնության դեմ:

— Իսկ ի՞նչ կասեք թուրք զինվորի մասին, — հարցրի ես:

— Թուրքը, — պատասխանեց Գարոն, ըստ սովորության կանխապես խորհելով, — նա այլ բան է: Թուրքը զինվոր է և գիտե կվռել: Հրացանաձգության մեջ կան վիրտուոզներ, որոնք կարող են մարդու ականջը թռցնել առանց գլխին վնասելու: Մի բանից է թուրքը վախենում — սրամարտից: Այստեղ արդեն առաջնության դափնին ռուս կազակին է պատկանում, ինչպես և սուսերամարտերի մեջ ռուս հետևակ զինվորին:

Ինչպես տեսնում եք, հայ խմբագետի կարծիքը թուրքերի և քուրդի մասին գրեթե ոչնչով չի տարբերվում ռուս զինվորականների կարծիքից:

Մի ժամ հանգստանալով Խասկեր և Չիլկան գյուղերում, անցանք Ղարա-Քիլիսա, ամբողջ հինգ օր զուր կորցնելուց հետո:

Այնտեղ հանդիպեցինք մի խումբ հայ ուսանողների, որ եկել էին կամավորների երկրորդ խմբին միանալու:

Փորձեցինք համոզել նրանց, որ կռվի դաշտը գնալու փոխարեն մի-մի հոգի մնան հայ գյուղերում և վարեն թարգմանի ու քաղաքացիական միջնորդի պաշտոն ռուս զորաբանակի և տեղական հայ ազգաբնակության հարաբերությունների մեջ:

Նրանք դրականապես մերժեցին:

Գիշերեցինք Ղարա-Քիլիսայում :

Առավոտյան, երբ պատրաստվում էինք ճանապարհ ընկնելու, Հովհաննես Թումանյանը վերջին անգամ ասպարեզ հանեց իր սոսկալի զենքը:

Օհո՛, — գոչեց Գարոն, ապշելով բանաստեղծի ռազմական կերպարանքից, — այդ ի՞նչ թաբաղա է:

Հովհաննես Թումանյանը ձեռը զարկեց թաբաղին և ասաց.

— Եթե իմանայիր ինչ կա սրա մեջ, կճանաչեիր ով եմ ես:

— Գիտեմ, — ժպտաց Գարոն մեղմիկ, — մաուզեր է: Տուր ինձ, նա քեզ համար ավելորդ բեռ է:

— Խլիր ձեռքից, ի սեր աստծո, — ասացի ես, — հոգիներս հանեց ամբողջ ճանապարհը իր թախկաթխկով:

— Բայց... — փորձեց պաշտպանվել բանաստեղծը:

— Բայց-մայց չկա, բաց արա գոտիդ:

Թումանյանը դես նայեց, օգնություն չգտավ, դեն նայեց — նույնպես թևերը թափահարեց օդի մեջ, մի անգամ էլ փորձեց մեզ խաբել Լոռվա անեկդոտներով — չեղավ: Գարոն նրան փառավորապես զինաթափ արավ:

Վերջապես, — արտասանեց Սմբատ Խաչատրյանցը, ցուրտը տարած ոտին փաթաթելով թվով տասնմեկերորդ դեղը (կարծեմ այս անգամ սագի ճարպ):

Թաշլի Չայում նորից տեսանք փոքրահասակ Բադոյի Հուդա ուրբաթ կերպարանքը և գիշերեցինք մորթած և փետրած հավ բերող օֆիցերի սենյակում:

Այս անգամ Բադոն մեզ հայտնեց, որ քուրդերն իրեն պարտական են… 40000 ռուբլի և հարցրեց, արդյոք Ռուսիան, երկիրը տիրելուց հետո, հանձն կառնե՞ երաշխավորել նրա ստանալիքը: Խաչատրյանց և Խունունց իրավաբանները միջազգային օրենսդրության կողմից հանդիսավոր ապահովեցին Բադոյի ստանալիքը:

Տեսնո՞ւմ եք էդ լածիրակին, — գոչեց տեր-Նիկոլը, ձեռը ձեռին զարկելով, — հազարներ է ունեցել, ու ես չեմ իմացի...

Մյուս օրը նորից անցանք Դիադին և նորից հանդիպեցինք մեդալակիր ստարշինային, նախկին Մելքոն էֆենդուն: Մարդը եկավ իբր թե մեզ օգնելու, խանգարեց: Տեր-Նիկոլը մի ռուբլի տվեց նրան, որ հաց ու պանիր գնե մեզ համար, գնաց կորավ...

Մեր ձիերը հոգնել էին, իսկ իմ յաբուն միանգամայն ուժասպառ էր եղել և, կազակների ասելով, մոտ էր վերջին շունչը փչելուն: Միևնույն ժամանակ սաստիկ ցավ էի զգում ոտիս մեջ: Առաջարկեցի Խորեն եպիսկոպոսին գիշերել Դիադինում, որպեսզի հանգստանանք և ստիպված չլինենք գիշերով ճամփորդել:

Չեմ ուզում, — ասաց քրիստոսի խոնարհ պաշտոնյան, նայելով հեռավոր հորիզոնին, որ չգիտեմ ինչեր էր տեսնում նա...

Եվ անմիջապես նստեց իր առողջ, ամուր երիվարի վրա, որ կարծեմ թվով երրորդն էր, որ գնվել էր նորին սրբազանության համար:

Ես լռեցի և, սոսկալի ցավից ատամներս կրճտելով, նստեցի բեռնակիր ձիերից մեկը, իմ ձին տալով կամավորներից մեկին:

Ոչ մի բանում մարդկանց բնույթն այնպես շուտ և այնպես ճիշտ չի որոշվում, որպես թղթախաղի և ճամփորդության մեջ: Թե՛ այնտեղ և թե՛ այստեղ պահանջվում է փոխադարձ զիջողություն: Նա, որ թղթախաղի մեջ ռեմիզ չի դնում, կարող է, իհարկե, մի անգամ տանել, բայց երկրորդ անգամ նրա հետ չեն խաղում, իրենց բարեկամներին էլ զգուշացնում են չխաղալու...

XX

Ա. — րս գյուղում, որի բնակիչները Թուրքիայի հպատակություն ընդունած կովկասյան թուրք գաղթականներն էին, պատահեց մի անախորժ դեպք, որ մեզ վրա թողեց շատ ծանր տպավորություն: Մեզ ուղեկցող կամավորներից մեկը, այն ժամանակ, երբ մենք գյուղից անցել էինք, այնտեղ վեճի է բռնվում մի խումբ թուրքերի հետ և նրանցից երկուսին սպանում է ու մեկին ծանր վիրավորում:

Երկար ժամանակ մարդասպանը չէր համարձակվում երևալ մեզ: Երբ, վերջապես, մոտեցավ, նրա փոքրիկ խոր ընկած աչքերը տակավին լի էին արյունով և հաստ բեղերի տակ կապտած շրթունքները դողում էին:

Ի՞նչպես հանդգնեցիր այդ անել, — գոչեցի ես մինչև հոգուս խորքը վրդովված:

Եթե չանեի, իրենք պիտի սպանեին ինձ:

Դիադինի վերելքը բարձրանալով, իջանք մի ձոր, ուր մեզ առաջնորդող դազորը այլևս չերևաց: Մենք կորցրեցինք նրանց ձիերի հետքը ձյուների մեջ, որոնց բարձրությունը հասնում էր մինչև ասպանդակները մեր ձիերի:

Երկար ժամանակ գնում էինք մոլորության մեջ: Ձյունի միապաղաղ ճերմակությունը թաքցրել էր երկրի խորշերը: Թվում էր, որ մեր առջև տարածված է հարթ-հավասար մի անապատ, անվերջ, անեզր. որպես օվկիանոս: Այն ինչ` շարունակ իջնում ենք փոսերի մեջ և բարձրանում բլուրների վրա, որպես ալիքների հաճույքին ձգված նավակների քարավան:

Մեր խումբն այս անգամ բաղկացած էր ավելի քան հիսուն ձիավորներից: Երկու երրորդականը կազակներ էին: Գնում էինք իրարու հետևից, ինչպես կռունկների երամ, քայլ առ քայլ, աշխատելով չխոտորվել ձիերի ոտքերի հետքից, որ ամեն վայրկյան ծածկվում էր բուքից հալածվող ձյունի փոշիով: Թվում էր, որ ճերմակ տարածության վրա գալարվում է մի վիթխարի սև վիշապ, գլուխը ծռելով մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ և պոչը շարժելով բլուրների վրա:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 12.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Մարդկային հետքի և ոչ մի նշույլ: Ո՛չ մի գյուղ, ո՛չ մի ավերակ ավեր երկրում, ո՛չ մի ծառ կամ մացառ: Միայն հեռու նշմարվում էին անմատչելի ժայռերի պղնձագույն լանջերը, որոնց ուղղահայաց թեքվածքի վրա ձյունը ապաստան չէր կարողացել գտնել:

Դուրս եկանք մի բարձրավանդակ, ուր ձյունը թեև նոսր էր, բայց սառած, քարացած:

Այժմ ճանաչեցի այս անիծյալ տեղերը, — ասաց մեզ առաջնորդող երկու օֆիցերներից մեկը: — Ձյունը ամեն ինչ ծածկել է: Ահա այն ձորում մենք ընդհարվեցինք թուրքերի և քուրդերի հետ:

Մե՞ծ կռիվ էր:

Ոչինչ, միջակ, — պատասխանեց օֆիցերը ռուսին հատուկ անփութությամբ, — բայց բավական զբաղեցրեց մեղ: Գիտե՞ք, հարկավոր է շտապել, ապա թե ոչ` օրն արդեն անցել է, — ավելացրեց նա և ձին մտրակեց:

Ես հետևեցի նրան որքան թույլ էին տալիս ձիուս ուժը և ոտիս ցավը:

Նորից իջանք մի ձոր, նորից բարձրացանք:

Երկինքը պարզվեց, և մեր առջև բացվեց Արարատը, այս անգամ մի ուրիշ կողմից: Իրիկնադեմի արեգակի ճառագայթները նրա հսկա կրծքի վրա ձգել էին գույների մի քմահաճ հյուսվածք: Քանի ճառագայթները մարում էին, այնքան հյուսվածքը նրբանում էր: Շուտով նա չքացավ, և մնաց մի թեթև ոսկեգույն պսակ Արարատի գագաթին: Չքացավ այն էլ, և մնաց բիբլիական հսկայի կաթնագույն սիլուետը դժգույն հորիզոնի վրա:

Չհավատաք, եթե բանաստեղծները ձեզ ասեն, թե գեզեցկությունը կարող է մոռանալ տալ ամեն բան: Համենայն դեպս նա անզոր է քաղցի և մանավանդ մարմնավոր ցավի դեմ: Այն պահին, երբ երկինք ու երկիր պարզել էին մեկն իրենց բյուրավոր հրաշալիքներից, ես ուժասպառ ձիուս վրա գալարվում էի ոտիս սոսկալի ցավից և անիծում բնությունը, որ ոչնչով մեղսակից չէր մի եպիսկոպոսի անզգայությանը:

Մտանք պղնձագույն ժայռերի ցանցերի մեջ, և ևս հիշեցի մանկության օրերի Պղնձե Քաղաքը: Երկար ժամանակ պտտում էինք ոլորապտույտ անցքերի մեջ: Երբ վերջապես դուրս եկանք ցանցի միջից, իջանք մի նոր ձոր, և այդտեղից սկսվեց Մոսունի զառիվարը: Մեր հոգնած ձիերը գերբնական ճիգեր էին անում հաղթելու գրեթե ուղղահայաց թեքվածքը լեռան, որի մի կողմը խորը ձոր էր: Թվում էր, որ բավական էր նրանց կողմից մի անզգույշ քայլ, և մենք կգտնենք մեր հավիտենական օթևանը խավար անդունդների մեջ:

Մութն արդեն սկսվել էր, երբ բարձրացանք զառիվարի գլուխը: Այժմ պիտի իջնենք: Իմ ողորմելի ձին, հազիվհազ քայլում էր, ով գիտե, ինչպես անիծելով ինձ, որ մեղավոր չէի բնավ:

Ես այլևս գրեթե ոչինչ չէի տեսնում, բացի մեր քարավանի սև գծից, որ քարշ էր ընկել ուղղահայաց կաթնագույն զառիվերի վրա, ինչպես պարանը պատի վրա: Նկատեցի, որ իմ առջև գնացողները ձիերից իջան: Կնշանակե, վտանգավոր է ձիով գնալը:

Խորհուրդ եմ տալիս չիջնել, ես էլ չեմ իջնելու, — ասաց իմ առջև գնացող օֆիցերը:

Բայց շատ չանցած նա ավելացրեց.

Անհնարին է, ձիերը չեն կարող մեզ պահել, պետք է իջնել:

Հարկավոր էր բավական ժամանակ սպասել անշարժ, որպեսզի ոտիս ջիլերը ուղղվեն, և ես կարողանամ ձիուց իջնել: Բայց հենց որ իջա, թաղիքյա կոշիկներիս սրոցի պես հղկված ներբանները սլկվեցին, և ես, ձիու սանձը բաց թողնելով, ընկա մեջքիս վրա: Ձյունը ծածկված էր սառույցի թաղանթով, ուստի սահեցի բնական սահնակի վրա և թվաց ինձ, որ պիտի սահեմ մինչև ձորի խորքը: Բայց հանդիպեցի քարերի, որոնք պահեցին ինձ: Կանգնեցի ոտքի, նորից ընկա: Դժբախտաբար, Դիադինում ձեռափայտս փոխարինել էի մտրակով, որի կարճ կոթը չէր կարող ծառայել ինձ իբրև հենարան: Նորից ընկա, նորից պահեցի, այս անգամ փորիս վրա, դարձյալ քարերը բռնեցին ինձ: Եվ այսպես գուցե երեսուն անգամ: Երևակայում եմ ինչ կոմիկական պատկեր կներկայացնեի, եթե մեկն այդ ժամանակ դուրս բերած լիներ իմ լուսանկարը և ցույց տար սինեմատոգրաֆում:

Նայում էի առջևս ձգված պարանին և անհամբեր հետևում, երբ պիտի նա փոխե իր ուղղահայաց դիրքը: Բայց այդ գիծը շարունակ թեքված էր գլխիվար:

Ահ, վերջապես, նա ուղղվեց: Կնշանակե մենք արդեն ձորումն ենք:

Մթության մեջ չգիտեի ինչ դրության մեջ են իմ ընկերները: Բայց զգում էի, որ նրանք էլ ինձ նման անիծում են այդ օրվա դոնքիշոտյան ճամփորդությունը, որ որքան երեխայական ու ծաղրելի էր, նույնքան և վտանգավոր:

Այժմ կարելի էր ձի նստել, դժբախտաբար նստեցի: Երկիրը սառած էր ու քարքարոտ: Ուժասպառ կենդանին, հազիվ մի հիսուն քայլ արած, ընկավ գլխի վրա և ինձ էլ գցեց: Աջ ոտս, որ առանց այդ էլ երջանիկ վիճակում չէր, մնաց ձիու տակ: Բարեբախտաբար անբան կենդանին շուտով ոտքի կանգնեց, այսպիսով ցույց տալով ավելի ջենտլմենություն, քան բանավոր կենդանիները:

Երբ Մոսուն հասանք, տեր-Նիկոլն ասաց.

Լավ էր, ձիս ընկավ և մեջքը կոտրեց:

Եպիսկոպոսը ծիծաղեց: Նա սիրում էր ծիծաղել:

Նույն գիշեր տեր-Նիկոլի ձին սատկեց…

XXI

Մոսուն զուտ հայաբնակ գյուղ է, նրա ճակատագիրը նույնն էր, ինչ-որ մյուս բոլոր հայ գյուղերինը: Կողոպուտ, սպանություններ, բռնաբարումներ, իսկ այժմ միմիայն կողոպուտ, այս անգամ, հարկավ, ոչ քուրդերի կողմից…

Ուշ գիշեր է, անքուն եմ: Դարձյալ շների հարատև, միապաղաղ ոռնոցը սկսվեց: Ասում են ամբողջ երկրում զգայուն չորքոտանիների այդ չարագուշակ ողբը սկսվել է պատերազմից մի քանի օր առաջ և մինչև այժմ շարունակվում է ամեն գիշեր:

Մի միտք համառությամբ ինձ հալածում է: Լավ, մենք ունեինք մի որոշ հանձնարարություն, որի համար սկսեցինք այս ճամփորդությունը: Մենք պարտավոր էինք մտածել նախ և առաջ նրա մասին: Ինչո՞ւ եկանք այս կողմերը, ուր չկան հայ զինվորներ: Ի՞նչ հաշիվ պիտի ներկայացնենք այն մարդկանց, որոնք մեզ ուղարկել են որոշ հույսերով:

Երեք շաբաթ է թափառում ենք: Ինչ ենք արել, բացի ամեն օր առավոտյան ձի նստելուց և երեկոյան իջնելուց: Ամենուրեք լսել ենք նույն աղիողորմ գանգատները, տեսել ենք նույն դառն արցունքները: Կարողացե՞լ ենք արդյոք մի կաթիլ արցունք սրբել: Ոչ: Խոսել ենք, միմիայն խոսել և... քաջալերել շաբլոն խոսքերով:

Այդքան, իհարկե, կարող էինք անել, բայց ի՞նչ իրավունքով մենք հույսեր ներշնչեցինք ապաբախտ ժողովրդին: Հույսեր, որոնց իրագործման մեջ մենք ինքներս դեռ համոզված չենք: Մի՞թե մենք մեզ վրա չենք վերցրել մի մեծ բարոյական պատասխանատվություն: Այդ թշվառ ժողովրդի կյանքը քարշ է ընկած մի բարակ թելի վրա: Մի թեթև շարժում ռուս բանակի հետ կամ առաջ, և նա պիտի նորից դառնա քավություն նոխազ: Ի՞նչ պիտի մտածե նա մեր գրեթե թեթևամիտ խոստումների մասին այն պահին, երբ քուրդի սուրը պիտի ցցվի նրա սրտին:

Ոչ, չպիտի խոսեինք, չպիտի քարոզեինք, չպիտի մանավանդ հանդգնեինք մեր անզոր ձեռքով ապագայի վարագույրը շոշափել: Մենք միայն ունեինք իրավունք ասելու, միայն մի բան, ուրիշ ոչինչ:

Հայ ժողովուրդ, ես խոնարհվում եմ քո տանջանքների առջև: Դու կրել ես քո ծանր խաչը, շարունակիր կրել նույն անսպառ համբերությամբ: Իսկ ապագա՞ն… նա թանձր խավարի մեջ է, և մեր աչքերն այնքան սուր չեն, որ տեսնեն նրան... Ո՞վ գիտե, գուցե շների այդ սոսկալի ոռնոցն ավելի է գուշակում, քան մենք...

Մոսունից դուրս եկանք հետևյալ օրն առավոտյան կանուխ և նույն օրն իրիկնադեմին հասանք Իգդիր: Ճանապարհը գրեթե նույնն էր, ինչոր Դիադինից մինչև Մոսուն, բայց ոչ առանց երեկվա նեղությունների, քանի որ գնում էինք լուսով:

Իգդիրի հայերի շատ խորը թաղված, շատ փոքրիկ և շատ խելոք աչքերը, պղնձագույն (եթե չասեմ սև) դեմքերի վրա, մեզ դիմավորեցին նույն տարակուսանքով, որով ճանապարհ էին դրել:

«Այդ մարդիկ ո՞ւր գնացին, ինչո՞ւ վերադարձան…»: Տեր-Նիկոլն ասաց. — Ես գնում եմ Թիֆլիս: Եվ գնաց:

Անցանք Էջմիածին, երկու օր հանգստացանք: Նորից վայելեցի իմ բարեկամ Բաբկենի հյուրասիրությունը:

Գնացինք Երևան, նորընտիր քաղաքագլխին ողջ և առողջ երկու օրով հանձնելով երևանցիներին, ուղևորվեցինք Ալեքսանդրապոլ:

Վերադարձանք Ալեքսանդրապոլ: Մնում էր ամենագլխավորը: Դրա մասին նոր պիտի մտածեինք: Սակայն չար լուրերն արդեն կորցրել էին իրենց սրությունը: Բանսարկությունները անզոր էին եղել հայ զինվորի հավատարմության և քաջության հռչակը նսեմացնելու, և շատ բանսարկուներ իրենք էին խոստովանել իրենց սխալը: Այլևս ավելորդ էր մեր միսիան:

Այնուամենայնիվ, իմ ընկերները կամեցան գնալ Սարիղամիշ և այնտեղից դեպի աջակողմյան բանակի առաջին դիրքերը: Ես համաձայնեցի գնալ: Ինչո՞ւ չօգտվել դեպքից և չգնալ այն տեղերը, ուր շատ քչերին է թույլ տրվում գնալու:

Անձամբ ես ունեի և մի ուրիշ նպատակ — տեսնել որդուս, որ հրամանատար Բ. — ի շտարումն էր: Ուղևորվեցինք Ղարս:

Ի՞նչպես, — ասացին մեզ այդտեղ, — դուք գնում եք դիրքերը դատարկ ձեռքո՞վ: Այդ անկարելի է, մենք թույլ չենք տա:

Բանն այն է, որ ինչ որ Թիֆլիսում մեզ տվել էին, արդեն բաժանել էինք կամավորներին և ռուս զինվորներին: Այժմ ոչինչ չունեինք:

Անմիջապես տեղական բյուրոն գնեց կես միլիոն ծխախոտ, 100 փութ շաքար, 3—4 փութ թեյ և այլն, մասամբ յուր և մասամբ Թիֆլիսի բյուրոյի հաշվին:

Հանդիպեցինք Ռումինիայից եկած կամավորներին, որոնց թիվը երեք թե չորս հարյուր էր: Ինչ-որ պատճառներով նրանց մեջ երկպառակություն էր ծագել և խումբը բաժանվել էր երկու կուսակցությունների: Հայ ազգի օֆիցեր Ջ. — ցը աշխատում էր նրանց հաշտեցնել և պատրաստ էր խմբի ղեկավարությունն իր վրա ընդունելու: Կարծեմ այդպես էլ եղավ:

Դեկտեմբերի տասնմեկն էր, երբ մենք հասանք Սարիղամիշ: Ճիշտ նախընթաց օրն այն նշանավոր կռվի, որ տևեց մոտ երկու շաբաթ և որ այնքան ճակատագրական եղավ Էնվեր փաշայի հանդուգն ավանտյուրայի համար:

Երեք հոգի, որոնց թվում և՛ ես, օթևան գտանք տեղական վաճառական Մատթևոս Տեր-Ստեփանյանցի մաքուր բնակարանում: Մնացյալ մեր ընկերները հյուրընկալվեցին մի ուրիշ վաճառականի մոտ: Այդ օրը Սարիղամիշը միանգամայն հանգիստ էր: Պարզ էր, որ ոչ ոք չէր սպասում, որ շուտով խեղճ ավանը դառնալու է կատաղի կռիվներից մեկի ասպարեզը: Շուկան ու փողոցները լիքն էին զինվորներով, որոնք անզեն, անգործ պտտում էին դեսուդեն, զրուցելով խաղաղ տեղացիների հետ:

Եկավ տեղական հայ քահանան և նկարագրեց գաղթականների դրությունը: Շարժումը սկսվել էր ռուս զորքերի Քեփրի-Քյոլից նահանջելու միջոցին, կեսգիշերին: Կազակներն ահագին օգնություն էին ցույց տվել կանանց և մանավանդ երեխաներին, տալով նրանց իրենց ձիերը, տաք վերնազգեստները և շատերին կերակրելով: Մի շարք կազակներ երեք, չորս օր պահել ու կերակրել էին երեխաներին մինչև նրանց ծնողների գտնվելը:

Գաղթականների ընդհանուր թիվն էր այդ ժամանակ ոչ ավելի քան 8000 հոգի: Սարիղամիշն էր գլխավոր կենտրոնը և այդտեղից էին նրանց ցրում շրջակա գյուղերը:

Այցելեցինք թշվառներին և վկա եղանք տեղական նպաստամատույց հանձնաժողովի եռանդուն գործունեությանը:

Քահանան գանգատվեց գաղթականների ծուլության վրա: Զինվորական իշխանությունն առողջ տղամարդկանցից առաջարկում է ոչ զինվորական գործ` օրական 1ռ 40 կ. վարձով, հրաժարվում են աշխատելու, գերադասելով մուրացկանությունը:

Տեղեկացանք, որ Սարիղամիշումն է գտնվում գլխավոր հրամանատարի օգնական գեներալ Մ. — կին: Բարվոք համարեցինք դիրքերն ուղևորվելուց առաջ ներկայանալ նրան: Մեր ընկերներից մեկը գնաց և լուր բերեց, թե գեներալը չափազանց զբաղված է և վաղն ինքր կհայտնի, թե որ ժամին կարող է մեզ ընդունել:

Պարզ էր, որ գեներալի Սարիղամիշ գալը և երկաթուղու գնացքում մնալն ունի լուրջ պատճառներ, հետևաբար, մեր այցելությունն էլ շատ հարմար չէ…

XXII

Չեմ հիշում առավոտյան որ ժամն էր, համենայն դեպս դրսում տակավին մութն էր, երբ սենյակիս դռները դղրդալով բացվեցին, և ես լսեցի.

Վերկացեք, թուրքերը գալիս են: Խաչատրյանցն ու Խունունցն էին, որ գիշերել էին այն մյուս վաճառականի տանը:

Ինձ թվաց, որ նրանք կատակ են անում: Սակայն, երբ լամպը վառելով տեսա Խունունցի փափախի առանձին դիրքը, իսկույն հասկացա, որ իրերի վիճակն այս անգամ բացառիկ է:

— Դուք ո՞րտեղից իմացաք թուրքերի գալը, — հարցրի ես:

— Այն բնակարանում, ուր մենք գիշերեցինք, կենում է մի գնդապետ, — պատասխանեց Խաչատրյանցը: — Սրանից կես ժամ առաջ սուրհանդակ եկավ և լուր հաղորդեց նրան:

Խոլնունցը քաջ գիտենալով, որ նման դեպքերում անվեհեր մարդիկ չպիտի կորցնեն իրենց սառնասրտությունը, ձեռքերը խոթեց վարտիքի գրպանները, փորը դուրս ցցեց և արտասանեց.

Մեր ճամփորդությունը դառնում է հետաքրքրանան:

Մյուս սենյակից լսվեց Հովհաննես Թումանյանիմ ձայնը.

Ափսոս իմ մաուզեր, որ Գարոն խլեց...

Ինչ վերաբերում է Խորեն եպիսկոպոսին, նա երեսը շուռ տվեց պատին, ասելով.

Գալիս են թուրքերը, թող գան:

Այսպես թե այնպես, ամենքն էլ քաջ էին, բացի ինձնից: Ես ուղղակի վախենում էի թուրքերից:

Հարցնում եմ` հրացան ունե՞ս:

Ունեմ:

Բեր այստեղ:

Մատթևոս Տեր-Ստեփանյանցը, սրի ծանրությունը համենայն դեպս ութ փթից պակաս չէր լինի, գնաց և բերեց մի ժանգոտած բերդան: Հովհաննես Թումանյանը հմուտ զինագետի խորհրդավոր դեմքով զննեց հրացանը, մի քանի անգամ կոթը հեսեց ուսին, դեսուդեն նշան գրեց և վերջն ասաց.

Անպետք բան է: Ախ իմ մաուզեր…

Ներս մտավ օֆիցեր Ջ. — ցը, որ մեզ հետ Սարիղամիշ էր եկել, և ասաց.

— Բաբդուսը թուրքերը գրավել են երեկ ցերեկվա ժամը երեքին: Այստեղից մինչև Բարդուս ընդամենը 25 վերստ է: Իմ հաշվով թուրքերն այստեղ կլինեն մի քանի ժամից հետո, եթե, իհարկե, խոշոր դիմադրության չհանդիպեն: Այսպես թե այնպես, ձեր այստեղ մնալը ավելորդ է:

— Իսկ ես կմնամ, — արտասանեց եպիսկոպոսը, որ տակավին պառկած էր:

— Սրբազա՛ն:

— Կմնամ:

Մինչև մենք վիճում էինք, ներս մտավ մի կամավոր մի հաստ մարդու հետ, որ հագած էր կարճ պիջակ և չափազանց լայն վարտիք:

Թուրքերը ութ վերստի վրա են, — ասաց կամավորը:

Ի՞նչ գիտեք:

Բարդուսիցն եմ գալիս: Քեռիի խմբիցն եմ:

Կռվեցի՞ք:

Այո:

Ո՞րտեղ է այժմ խումբը:

Ջարդվեց: Մի մասը կտրվեց մեզանից ու մնաց ձորում, մյուս մասը փախավ այստեղ 23 հոգով, Ք.-ին 159 մարդով բարձրացավ լեռները:

Շա՞տ մարդ սպանվեց խմբից:

Բավական:

Էդ անիծվածները գալիս են Չաթախի վրա, — մեջ մտավ կարճ պիջակով և չափազանց լայն վարտիքով հաստափորը: — Գալիս են, որ երկաթուղին քանդեն:

Չաթախը Սարիղամիշից առաջին կայարանն է դեպի Ղարս:

Արդարև, հետևյալ օրը թուրքերը ավերեցին այն:

Որոշեցինք գնալ կայարան: Այնտեղ միայն կարելի էր նորություններ իմանալ:

Մեր տրամադրության տակ կար միայն մի կառք, այնինչ մենք յոթ հոգի էինք, իսկ կայարանը չորս վերստի վրա էր:

Երբ անցնում էինք շուկայով, չնկատեցի ոչ մի իրարանցում: Ավանը հանգիստ էր: Պարզ էր, որ ազգաբնակությունը դեռ ոչինչ չգիտե:

Կայարանը լիքն էր ամեն աստիճանի օֆիցերներով ու բժիշկներով: Բայց այդտեղ էլ ամեն ինչ հանգիստ էր: Մարդիկ բուֆետի երկար սեղանի քով նստած, խմում էին առավոտյան թեյը, ուրախ ու զվարթ զրուցելով գթության քույրերի հետ, որոնցից չորսին վիճակված էր շուտով գերի ընկնել թուրքերի ձեռքը երկրորդ սանիտարական գնացքի հետ:

Օրը պարզ էր, արեգակնային, սառնամանիքը դուրեկան: Ավանը շրջապատող ձյունապատ բլուրների վրա եղևնիի մուգ կանաչագույն անտառներր սփռվել էին ինչպես կախարդական գորգեր: Հատ-հատ ծառերը թվում էին վիթխարի պահապաններ, որ հսկում էին ավանի ապահովությանը: Նորեկ ձյունի մակերևույթը պայծառ արեգակի տակ փայլում էր միլիարդավոր ադամանդներով:

Ո՞վ կարող էր ասել, որ բնության այդ անապական զգեստը շուտով պիտի ներկվի մարդկային արյունով և այդ սքանչելի անտառները պիտի թնդան գնդացիրների որոտից: Ո՞վ կարող է գուշակել, որ այդ հարուստ ավանը մի քանի օրում պիտի դառնա քսան հազար մարդկային էակների գերեզման...

Պատահեցինք Պետական Դումայի անդամ Միքայել Պապաջանյանցին մի խումբ բաքվեցիների հետ: Նրանք գալիս էին Միջինկերտից, ուր գտնվում էր այդ ժամանակվա հրամանատար գեներալ Բ. — նի շտաբը: Նրանք ոչինչ չէին լսել թուրքերի արշավանքի մասին:

Երկաթուղու գծի վրա կանգնած էր միայն մի մարդատար գնացք: Այնտեղ էր գլխավոր հրամանատարի այն ժամանակվա օգնական գեներալ Մ. — կին: Օֆիցերները հերթով մտնում էին նրա վագոնը և դուրս գալիս մտազբաղ դեմքով: Դա միակ նշանն էր, թե սպասվում է ինչ-որ արտակարգ բան: Մնացյալը սովորական էր: Աջ ու ձախ լսվում էր խոսակցություն առօրյա դեպքերի մասին: Մի խումբ երիտասարդ օֆիցերներ շրջապատել էին մի քանի էլեգանտ տիկինների, որ չգիտեմ ինչպես էր, որ գտնվում էին այդտեղ: Շատերը օֆիցերներից անբեղ, անմորուս պատանիներ էին:

Կայարանից մի փոքր հեռու մի օֆիցեր զինվորներին փամփուշտ էր բաժանում: Դա այն դրուժինան էր, որ անպատմելի հերոսություն ցույց տվեց Սարիղամիշի առաջին պաշտպանության ժամանակ:

Դիմացի լեռան ստորոտում երևաց մի երկայն և սև գիծ, որ վիթխարի վիշապի պես գալարվում էր դեպի ձախ:

Թուրքե՛րը, — գոչեց, չգիտեմ ով, երևի կատակով:

Ոչ, մերոնք են:

Դա մի բատալիոն էր, որ գնում էր դեպի Վերին Սարիղղամիշ: Շուտով վիշապը թաքնվեց ձախակողմյան կիրճում: Դրսում մնաց նրա լայն պոչը: Դրանց բատալիոնի մթերակիր սայլերն էին, որ մինչև երեկո մնացին միևնույն տեղում:

Ժամի չորսն էր, երբ մերձավոր լեռների հետևից լսվեց առաջին համազարկը:

Կայարանի հասարակությունը դուրս թափվեց և բոլորի հայացքները դարձան Վերին Սարիղամիշի կողմը, որ գտնվում է երեք վերստի վրա, բլուրների մեջ:

Պլատֆորմի վրա երևաց գեներալ Մ. — կին` ձեռին մի ահագին հեռադիտակ, շրջապատված գլխավոր շտաբի օֆիցերներով:

Հրացանաձգությունը քանի գնում սաստկանում էր: Պարզ էր, որ կռիվը հետզհետե մոտենում էր Սարիղամիշին:

Պլատֆորմով անցկացրին մի խումբ թուրք գերիներ, որոնց բերում էին Միջինկերտից: Ասացին, որ գերիներից յոթը հայեր են: Զինվորները նրանց քշեցին և թափեցին ապրանքատար վագոնների մեջ:

Տեսնո՞ւմ եք վիրավորյալներին, — դարձավ ինձ մի սրատես:

Ո՞ւր են:

Այ, դիմացի լեռան վրա: Նրանց իջեցնում են թևերից բռնած:

Ամբոխի միջից լսվեց կանացի հեկեկանք: Նայեցի էլեգանտ տիկիններից մեկն էր, մայրը թե քույրը մի անբեղ, անմորուս օֆիցերի, որ կանգնած էր նրա առջև գունատ, ինչպես կտավ:

Հանգստացիր, — քաջալերում էր պատանին ավելի իրեն, քան տիկնոջը բռնազբոսիկ ժպտալով, — մենք առայժմ պահեստումն ենք: Դե լավ, բավական է: Դեռ, փառք աստծու, կենդանի եմ: Դատարկ բան է, ավազակների խումբ է, իսկույն կցրենք դեսուդեն:

Տիկինը շարունակ հեկեկում էր: Պատանի օֆիցերը, արագ գրկելով նրան` համբուրեց և չքացավ ամբոխի մեջ:

Օրը մթնում էր: Միակ մարդատար գնացքն արդեն պատրաստվում էր ուղևորվելու: Ով գիտե, գուցե վերջինն է, մտածեցինք մենք և սկսեցինք հոգալ տեղերի մասին: Գեներալ Մ. — կին բարին եղավ մեզ և բաքվեցիներին հատկացնել առանձին վագոն:

Այնինչ խուճապն արդեն կատարում էր իր գործը: Ամբողջ Սարիղամիշը դիմում էր դեպի կայարան: Պլատֆորմն արդեն լիքն էր կանանցով ու երեխաներով:

Պապա, — լսեցի հանկարծ ամբոխի միջից:

Որդիս էր, որ ամբոխը ճեղքելով մոտենում էր ինձ: Լսելով իմ Սարիղամիշում գտնվելու մասին, նա շտապել էր Միջինկերտից գալ ինձ հետ տեսնվելու համար:

Հանդիպումն ինձ այնքան չուրախացրեց, որքան տրտմեցրեց: Նախազգում էի, որ շուտով թուրքերը պիտի Սարիղամիշը կտրեն Միջինկերտից, այսինքն գեներալ Բ. — ի զորաբանակից, որ այդ ժամանակ գտնվում էր Միջինկերտից էլ 25 վերստ հեռու, թուրքական հողի վրա:

Դու պիտի վերադառնա՞ս, — հարցրի ես սրտատրոփ:

— Պարտավոր եմ:

— Իսկո՞ւյն:

— Ոչ, վաղն առավոտյան կանուխ:

— Բայց լսո՞ւմ ես հրացանների որոտը:

— Օթոմոբիլը մի ժամում ինձ Միջինկերտ կհասցնե, և ես կլինեմ շտաբում:

— Եթե միայն թուրքերը ճանապարհ տան:

Մենք բաժանվեցինք: Երբ նա անհայտացավ իրիկնային մթության մեջ, արցունքը խեղդեց կոկորդս, և ես չկարողացա ինձ զսպել: Անողոք է պատերազմը...

Իմ չար նախազգացումն արդարացավ, մեր դուրս գալու երեկո թուրքերը Սարիղամիշը կտրեցին Միջինկերտից: Վերադառնալով Թիֆլիս ամբողջ երեք շաբաթ ես լուր չունեի որդուս մասին: Բոլոր իմ հեռագիրները մնացին անպատասխան: Միայն ամբողջ երեք շաբաթ անցած լուր ստացա որդուցս: Հայտնվեց, որ նա տասներկու օր գտնվել է մի կողմից ռուս, մյուս կողմից թուրք ռումբերի ու շրապնելների տարափի տակ մի գեներալի և երկու գնդապետների հետ փակված Սարիղամիշի տնակներից մեկում:

Այսպես, ուրեմն, մենք վերադարձանք Թիֆլիս, հնարավորություն չունենալով կատարել մեր վրա դրված պարտականությունը…

ՕՏԱՐ ՎԱՅՐԵՐԵՐՈՒՄ

ԴԵՊԻ Կ. ՊՈԼԻՍ

1919 թ. օգոստոսի վերջին օրն էր, երբ իտալական «Ֆերդինանդ» շոգենավը սկսեց դանդաղորեն հեռանալ Բաթումի նավահանգստից: Մեծ էր նա, գեղեցիկ, մաքուր և մի հինգ հարկանի տան չափ բարձր: Առաջ նա էլ պատկանել էր ավրստրիական Լլոյդին. պատերազմից հետո նրան գրավել էր Իտալիան, որպես հաղթության ավար, ինչպես և բոլոր մյուս նավերը նույն ընկերության: Բայց գրավել էր նավը և ոչ նրա հոգին: Նավապետից սկսած մինչև վերջին նավաստին ատում էին Իտալիան, իրենք լինելով ազգով իտալացիներ:

Իրիկնադեմ էր. մեկն այն վերջնամառային պահերից, երբ բնությունը պճնվում է մի առանձին շքեղությամբ, կարծես մոտալուտ աշնան թախիծը մեղմացնելու համար: Արեգակն իր վերջին ճառագայթները ոսկեզօծ հովհարի ձևով տարածել էր վարդագույն երկնակամարի վրա: Ծովն անդորր էր. նրա հայելու պես հարթ և լեղակի պես կապույտ մակերեսի վրա մակույկները սահում էին լուռ ու արագ, ինչպես երկչոտ մկներ:

Մանկական երազի չափ հաճելի էր Թիֆլիսի խեղդուկ տոթերից ու թունավոր փոշիներից հետո ագահ թոքերով ծծել ծովային մաքուր, անապական օղը: Հաճելի էր մանավանդ դիտել ծովի ու երկնքի վառվռուն գույները, որ, ամեն վայրկյան փոխվում էին, ինչպես թատերական բեմի վրա: Կարծես երկու արևելյան թագուհիներ էին, որ, իրարու հետ մրցնլով, ձգտում էին դիտողին շլացնել իրենց երփներանգ զգեստներով:

Բայց ի՞նչ հաճույք կարող էր փարատել այն դառը մտքերը, որ տանում էի հետս և որ ճնշում էին սիրտս կապարի ծանրությամբ: Ո՞ւր էի գնում: Երկա՞ր պիտի տևեր իմ ճամփորդությունը և ի՞նչպես պիտի տևեր: Տեսնելո՞ւ եմ արդյոք նորեն իմ մերձավորներին ու մտերիմներին: Եվ այն ընտանի վայրերն ու շրջանները, ուր անցել է գրեթե ամբողջ կյանքս:

Չգիտեի: Գիտեի միայն, որ փախչում էի այլևս անտանելի դարձած մթնոլորտից, ուր օր-օրի վրա ավելի ու ավելի էի զգում ուղեղիս տկարացումն ու զգացումներիս բթացումը: Փախչում էի ինքս ինձնից.

Երկու տարի շարունակ ամեն առավոտ նստել էի գրասեղանիս քով, երդվելով անպատճառ սկսել մի որևէ գործ, և ամեն անգամ գրիչն ընկել էր ձեռքիցս և գլուխս անզոր թեքվել կրծքիս: Ի՞նչ գրել և ո՞ւմ համար գրել մի կիստվեր երկրում, որ սպառնում է հիմնովին ավերվել: Գրականությա՞մբ կերակրել մի ժողովուրդ, որի ստամոքսն է սնունդ պահանջում:

Ո՛չ, գրողը դեր չունի այստեղ, գոնե առժամանակ: Նա պետք է լռե, եթե չի կամենում իր կոչմանը դավաճանել, կամ քաղաքականությամբ զբաղվել, եթե կամենում է ատելի դառնալ ինքն իր աչքում:

Սխա՞լ էր այս միտքը: Թող լինի: Բայց նա ծծում էր իմ մեջ եռանդս և հեռացնում ինձ գրասեղանիցս` անզորության մաղձը սրտումս:

Եվ ահա մի առավոտ ես որոշեցի այսպես թե այնպես վերջ տալ այս մղձավանջին: Ճամփորդություն — ահա ինչը գուցե կարողանա ինձ փրկել: Եվ վճռեցի ճամփորդել: Կերթամ ուրիշ երկրներ, կայցելեմ անծանոթ վայրեր, կդիտեմ, կուսումնասիրեմ: Վերջապես, կա հայ գրողի համար մի պարտականություն, որ չեմ կատարել, կկատարեմ, այն է` կծանոթանամ հայ ժողովրդի այն ցիրուցան բեկորներին, որ ընդհանուր անունով կոչվում է գաղթականություն:

Բյո՛ւր շնորհակալություններ այն հաստատություններին և իմ անձնական բարեկամներին, որանք նյութապես ու բարոյապես աջակցեցին ինձ ձեռնարկելու ներկա ճամփորդությունը:

* * *

Շոգենավը մեղմիկ լողում էր, վրդովելով ծովի հանգիստն իր հսկայական մեքենաների խուլ թնդյուններով:

Առաջին կլասի ճամփորդների թիվը մեծ չէր, — մի քանի հույներ, մի քանի իտալացիներ, մի ֆրանսիացի կոմս` զվիցերական Կարմիր խաչի լիազոր, երեք-չորս անխուսափելի հրեաներ և մի տասնյակ հայեր:

Հայ ուղեկիցներիս մեջ կար մի զույգ, որ մի զարմանայի տաղանդով իսկույն ևեթ շահեց ընդհանուրի համակրանքը: Մարդ էակը խոսում է ոչ միայն լեզվով, այլև քայլվածքով, ձևերով ու շարժումներով: Երկուսն էլ տակավին երիտասարդ, երկուսն էլ կուշտ ու ինքնագոհ դեմքով, թեև ոչ տգեղ, բայց գեր ու ճարպոտ: Նրանք ճեմում էին տախտակամածի վրա փքված հնդկահավերի պես, աջ ու ձախ ձգելով գոռոզ հայացքները: Եվ երբ անզգուշաբար դիպչում էին մեկին, չէին բարեհաճում պարտավորական «պարդոնը» ասելու: Նրանց յուրաքանչյուր շարժումն աղաղակում էր. «Մենք հարուստ ենք, ուրեմն և ձեր ամենքից բարձր և ամենքիդ համար անմատչելի»:

Առավոտյան ութ ժամին շոգենավը մոտեցավ Տրապիզոնին և կանգ առավ ափից բավական հեռու:

Գեղեցիկ չէ այդ քաղաքը, բայց նրա անֆիտեատրի ձևով դիրքը իրարու կռնակին դարսված արկղանման ճերմակ տներն իրանց անթիվ լուսամուտներով` ունին մի ինքնուրույն հրապույր:

Մինչ ես երևակայությամբ թափառում էի հայ արյունով ներկված փողոցներն ու տները ոճիրներով հռչակավոր քաղաքի, քովս լսեցի մի մանկան ճիչ: Նայեցի ետ և տեսա 10—11 տարեկան մի աղջիկ, որ դողդոջ ձեռներով կառչել էր մի սևազգեստ կնոջ:

Մի՛ վախենար, Սաթիկ, նրանք չեն համարձակվիլ մեզ մոտենալ, — հանգսաացնում էր կինը, չոքելով իր հագուստի ծալքերի մեջ թաքնված սևահեր գլխիկը:

Հայտնվեց, որ աղջիկը վախեցել է թուրք մրգավաճառներից, որոնք իրանց կեղտոտ նավակներով, գիշակերների պես շրջապաաել էին շոգենավը: Կինը փոքրիկի մայրն էր, Տրապիզոնի Աբաբյան հարուստ գերդաստանից, որ բախտի բերմամբ ազատվել էր թուրքի յաթաղանից: Բայց Սաթիկր տեսել էր շատ արյունոտ տեսարաններ և այժմ սարսափում էր ամեն մի կարմիր ֆեսից:

Աձիծվի՛ք դուք, անիծվի՛ք — կրկնեց մայրը մի քանի անգամ արտասվալի ձայնով և, բռնելով փոքրիկի թևը, հեռացրեց նրան տախտակամածից:

Սև մտքերը պաշարեցին ինձ: Ոչ այնքան անցյալի, որքան ապագայի վերաբերմամբ. քանի՛-քանի հազարավոր և տասնյակ հազարավոր հայ փոքրիկներ կրում են իրանց մատաղ սրտերում այդ սարսափը կարմիր ֆեսից, ոճիրների այդ սիմվոլից:

* * *

Կարմիր ֆեսերը հեռացան, տանելով իրանց վայրենի գոռում-գոչյունները և փոխադարձ զազրելի հայհոյանքները:

Շոգենավը շարժվեց, և նրա սուր կտուցը սկսեց կտրել ծովի հարթ մակերեսը, աջ ու ձախ շպրտելով ճերմակ կոհակներ:

Ես շարունակ կանգնած էի տախտակամածի վրա և, դիտելով ափերի կանաչազարդ բլուրներ ու ձորերը և կինոմոնագույն լերկ ժայռերը, մտքով թափառում էի դժոխային երկրի խորքերում: Եվ ոչինչ չէի տեսնում այնտեղ, բացի ավերից ու կոտորածից, արյունաներկ դաշտերից, գետերից, փողոցներից ու այրված ամայի տներից:

Երկրորդ կարգի տախտակամածից սանդուղքով բարձրացավ մի պարսկահայ և արտասվալի ձայնով պատմեց իր կողոպտվելը Բաթումի մեջ: Ուղևորվելու նախընթաց օրը պանդոկ են խուժում մի խումբ սրիկաներ ոստիկանների համազգեստով ու սվիններով և խուզարկելու պատրվակով խլում են ամեն ինչ, որ ուներ:

Մոռացե՛ք, բարեկամս, մոռացե՛ք, — մխիթարում էր հային մի հրեա, որ նրա հետ բարձրացել էր նույն սանդուղքով, — այժմ ո՞ր ազնիվ մարդը չի կողոպտվում: Այնպես չէ՞, պարոն, — դարձավ նա ինձ, իր փոքրիկ և աշնանային տերևի գույն ունեցող աչքերի աղյուսագույն կոպերը արագ փակելով ու բանալով, — այժմ կողոպտվելը նույնքան սովորական երևույթ է, որքան շուտ հարստանալը:

Եվ, անմիջապես պատմեց, թե ինչպես ինքը մի քանի ամսում վաստակել է մի միլիոն ոսկի, ավելացնելով, որ եթե այսօր կողոպտվի, վաղը նորեն կվաստակի: Եվ հազալով, ծիծաղեց խռպոտ ձայնով ու փռշտաց:

Սեսիլիա, Սեսիլիա, ես քեզ եմ փնտրում, — ընդհատեց նա հանկարծ իր խոսքը, վազելով մի տիկնոջ մոտ, որ այդ պահին հեռվում զրույց էր անում մի իտալացի սպայի հետ:

Սեսիլիա կոչվածը մի բավական սիրուն էակ էր, սաթի պես աչքերով ու մազերով և սաստիկ վավաշոտ շրթունքներով:

Դեղնագույն աչքերով և կեղտոտ հագնված հրեայի կողակիցն էր: Իսրայելի միլիոնատեր զավակն իր քնքուշ ամուսնուն տեղավորել էր առաջին կլասում, ինքը ճամփորդում էր երրորդով: Ի սեր այն զազրելի ախտի, որ կոչվում է խնայողություն և որ աղքատ հոգիների անողոք բռնակալն է: Բայց հրեան ուներ իր նման մի հայ բարեկամ նույնքան ստրուկ այդ բռնակալին: Այս մեկն իր հետ տանում էր գույնզգույն ու կեղտոտ թաշկինակի մեջ կես միլիոն ֆրանկի թղթադրամ, որ հանձնել էր պահել ու պահպանելու համար առաջին կլասի մի ճամփորդի և ինքը ճամփորդում էր երրորդով:

* * *

Երրորդ առավոտյան ես զարթնեցի սովորականից կանուխ:

Բոսֆորը տակավին հեռու էր, իսկ ես` անհամբեր: Եղանակը մռայլ էր, մաղում էր մանր անձրև: Մոխրագույն երկինքը, որ երեկ այնպես զվարթ ժպտում էր, այժմ նայում էր ծովին սպառնալի: Իսկ ծովն անդորր էր և չէր վախենում:

Խցիկիս հարևանը մի շատախոս իտալացի էր, որովհետև համայն աշխարհում ընդունված է, որ մի ազգի քաղաքական սայլը տիղմի մեջ խրվելիս նրա զավակներն անպատճառ հայհոյեն Անգլիային, հարևանս այդ պարտականությունը կատարում էր ամենայն եռանդով և իր ցեղին հատուկ ավյունով:

Կեսօրին դեմ մոտեցանք Բոսֆորի սկզբին: Շոգենավը կանգ առավ մի փոքրիկ ծովածոցի բերնում: Երրորդ կարգի ճամփորդներին ոչխարների հոտի պես թափելով նավակների վրա, քշեցին, տարան ախտահանության կայարանը: Ժլատ հայը քիչ էր մնում կատաղությունից պայթե, որ ստիպված էր առժամանակ հեռանալ իր մեծարժեք թաշկինակից: Միլիոնատեր հրեան վարից վեր տխուր ժպտում էր իր քնքուշ Սեսիլիային, որ անհոգ սեթևեթում էր երիտասարդ իտալացու հետ, մերթ ընդ մերթ լոռնետի ծայրով քնքշորեն շոշափելով նրա գեղեցիկ քիթը, կարծես, համոզվելու համար, որ նա արվեստական չէ:

Այդ կեղտոտ խուժանի պատճառով երկու ժամ պիտի սպասենք այստեղ, — լսեցի ռուսերեն լեզվով մի բարձր ձայն:

Ետ նայեցի: Ամբարտավան հայ զույգն էր: Նա զուգվել ու զարդարվել էր ամբողջ շուքով Պոլիս մտնելու համար:

Շոգենավը, վերջապես, շարժվեց: Մի քանի րոպե ևս, և ահա մենք տիեզերահռչակ նեղուցի մեջ ենք:

Բարեբախտաբար անձրևը դադարել էր, եղանակը պարզվել: Բամբակի պես ճերմակ ամպերը սահում էին կապույտ երկնքի վրա խուռն երամներով: Կարծես, շտապելով հասնել մի որոշ տեղ, աշխատում էին իրարու առաջել: Դա մի հանդիսավոր թափոր էի, որ ուղեկցում էր մեզ օձապտույտ նեղուցի երկայնությամբ:

Տեսարանն աջ ու ձախ մոգական էր: Սալոնից լսվում էին դաշնամուրի թախծալի հնչյունները: Չգիտեմ` ո՞վ նվագում էր Լիստի մի ռապսոդիան: Եվ այդ անտառազարդ բլուրները, այդ թավշապատ ձորերն ու խորշերը, այդ մեկը մյուսից կոկիկ վիլլաները իրանց գեղեցիկ աշտարակներով ու քմահաճ լուսամուտներով ու ցցուն պատշգամբներով շոյում էին տեսանելիքը, որպես գերերկրային տեսիլք:

Բայց, ավաղ, ես հայ էի: Իսկ ո՞ր հայը արտասվելու չափ չի հուզվում Կ. Պոլսին մոտենալիս: Որի՞ աչքերի առջև չեն պատկերանում իր ցեղի դարավոր տառապանքները մեկը մյուսի հետևից, հաջորդաբար: Սիբարիտ փաշաների այդ ամառային ապարանքները, որ այնպես մրցում են իրարու հետ, քանի՛-քանի ոճիրներ են տեսել: Գոռոզ դեսպանների այդ եվրոպական վիլլանեըր քանի՛-քանի անգամ են եղել մեծամեծ եղեռնների լուռ վկաներ: Իսկ այդ նենգ գեղեցկուհին, որ Բոսֆոր է կոչվում, զուր չէ գալարվում վիշապի պես: Իր վճիտ ջրերի տակ քանի՛-քանի անմեղների դիակներ է պահում:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 13.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ճակատագրի կծու հեգնանք, հին աշխարհի գեղեցկագույն մասն ընկել է այն ցեղի ձեռքը, որ բնավ ընդունակ չէ գեղեցիկն զգալու: Ասում են մարդը բնության զավակն է և նրա պատճենը. հապա ինչո՞ւ այստեղ նա չի նմանվում իր ծնողին, ինչո՞ւ բնությունն այստեղ այնքան սիրուն է և մարդու հոգին այնքան տգեղ:

Քանի մոտենում էինք Կ. Պոլսին, այնքան տեսարանն ավելի ու ավելի ընդարձակվում էր և այնքան իմ սիրտը ճնշվում: Ահա և տիեզերքի մեծագույն չարագործի արյունոտ ապարանքը` Իլդիզ-Քյոյքը, անարգ Դոլմա-Բախչեն, Չիրաղանն` իր այրված դռների ու լուսամուտների սև խորշերով, հեռավոր Սթամբուլն իր սրածայր մինարեներով, սքանչելի մզկիթներով: Վերջապես, ահա Բյուզանդիոնի թագուհին — Այա Սոֆիան իր ոսկեզօծ գմբեթով:

* * *

Շոգենավը դանդաղորեն մոտեցավ քաղաքին և կանգ առավ:

Անմիջապես տախտակամածը լցվեց դիմավորողներով: Գոռում-գոչյուններ և Արևելքում անխուսափելի հայհոյանքներ ու սպառնալիքներ մի տասնյակ լեզուներով:

Վայրկենաբար մեր ճամփարկղները չքացան: Աղջիկս հազիվ կարողացավ խուռն ամբոխի մեջ գտնել չքացնողին: Հույն բեռնակիր էր: Ուժից վեր բեռան տակ տնքալով, չէր մոռանում աջ ու ձախ արձակել տաճկերեն լեզվով հիշոցներ:

Կառք չգտանք, կամ ճիշտն ասած, բեռնակիրը չկամեցավ, որ գտնենք: Զգուշացնելով գրպանահատներից, նա մեզ առաջնոբդեց դեպի ֆունիկլյոր. մի ստորերկրյա գիծ, որ քարափը կապում է Ղալաթիայի հետ: Օրվա այն միջոցին էր, երբ առանձին ջանք է հարկավոր այդ գծի վրա տեղ գտնելու համար: Մեզ հաջողվեց գտնել բավական հրհրվելուց և տրորվելուց հետո:

Թոքաթլյան, — հրամայեցի րեռնակրիս:

Այնտեղ ազատ սենյակ չեք գտնի, — ասաց նա, — ես ձեզ կառաջնորդեմ մի շատ լավ տեղ:

«Շատ լավ տեղը» դուրս եկավ մի կեղտոտ ու մութ պանդոկ երրորդ կարգի: Ուշ երեկո էր. ստիպված էինք գիշերել: Բայց ի՛նչ գիշեր. մինչև լույս չկարողացա քնել հատակի և առաստաղի մեջ արշավող մկների ծլվլոցներից և, որ ավելի անախորժ էր, հույն տիրուհիների ու սպասուհիների գոռում-գոչյուններից: Բոլոր ազգերից հույներն են ավելի բարձրաձայն խոսում: Հաճախ թվում է, թե կռվում են, այն ինչ գրույց են անում միայն:

Հետևյալ օրը գնացի Թոքաթլյան, և ինձ տրվեց մի մաքուր ու լուսավոր սենյակ դեպի փողոց:

Կ. ՊՈԼՍՈՒՄ

Ահա մի գեղեցկուհի, որ պիտի նայել հեռվից, եթե չեք կամենում նրա ապականված մարմնի վերքերը տեսնել:

Բնությունն ստեղծել է մի աննման շրջանակ, մարդն այդ շրջանակի մեջ դրել է մի այլանդակ ձեռակերտ:

Եթե կամենում եք Բյուզանդիոնի մասին պահել մի անուշ երազ, մի՛ իջնեք նավից, նայեցե՛ք հեռվից և հեռացեք: Այլապես պիտի զղջաք: Գեղեցիկ է եղել թե չէ Կ. Պոլիսը հույների ժամանակ, չգիտեմ, բայց այժմ նա ինքն ապականությունն է ներսից:

Այս եղավ իմ առաջին տպավորությունը, երբ անցա նրա խորդուբորդերով լի և աղբակույտերով լեցուն պողոտաները, երբ տեսա նրա անոճ և անճաշակ տները, երբ մանավանդ զգացի նրա անտանելի գարշահոտությունը:

Բայց եթե գեղեցիկ չէ Կ. Պոլիսը, շահագրգիռ է հափշտակելու չափ: Ոչ միայն իր պատմական հատուկտուր գանձերով, այլև իր ժամանակակից նկարագրով, իր բազմերանգ ազգաբնակության բարքուվարքերով և ինքնահատուկ գծերով:

* * *

Երբ հայ լրագիրներից հայտնվեց իմ Կ. Պոլիս գալը, այլևս ժամանակիս մեծ մասը իմը չէր: Մի քանի պարտավորական այցեր և անթիվ հաճելի այցելուներ, որոնցից շատերի համակրելի կերպարը առմիշտ պիտի մնա իր հիշողության մեջ:

Մի օր, վերջապես, ժամանակ գտա Ստամբուլ գնալու: Հարկավ, առաջին ցանկությունս էր տեսնել սուրբ Սոֆիայի տաճարը: Չհաջողվեց: Դռների առջև ցցված ոստիկանները անցագիր պահանջեցին: Չունեինք, թողել էինք պանդոկում: Հետո իմացանք, որ միևնույն է, անցագրով էլ չպիտի ներս թողնեին մեզ, որովհետև մուտքն արգելված էր հայերի և հույների համար:

Փույթ չէ, օրենքով չլինի, կգտնենք ապօրինի միջոց հռչակավոր տաճարը մտնելու համար:

Իսկ առայժմ նայենք դրսից և գնանք Ստամբուլի փողոցները թափառելու, — ասացի ես աղջկանս և գնացինք:

Ինձ համար, որ ծնված եմ զուտ արևելյան քաղաքում և տեսել եմ նրա ինքնահատուկ բոլոր պատկերները, Ստամբուլը չէր կարող լինել ապշեցուցիչ, ինչպես եվրոպացու համար: Այդ նեղ ու զառիվեր փողոցները, այդ մութ անցքերը, կեղտոտ քարվանսարաները, գեղեցիկ աղբյուրները և նրանց առջև խմբված ոտաբոբիկ աղջիկներն իրանց պղնձյա սափորներով, խանութների գունագեղ փորագրված փեղկերը, ջրկիր էշերը, իրանց փիլիսոփայական դեմքերով, բոժոժներով զարդերված, ուղտերն իրանց վեհապանծ քայլվածքներով և միշտ ու միշտ հեռու նայող երազուն աչքերով թրքուհիները իրանց փակ բերաններով, մերկ սրունքներով, — այս բոլորն այնքան ընտանի էին ինձ, որ կարծում էի, թե վաղուց, շատ վաղուց եմ տեսել Ստամբուլը: Չէ՞ որ իմ ծննդավայրն էլ մի փոքրիկ Ստամբուլ է, գոնե եղել է իմ մանկության օրերում: Այն տարբերությամբ, որ այնտեղ իշխում է թաթարի սև փափախը, իսկ այստեղ օսմանցու կարմիր ֆեսը:

Ամենից հետաքրքրականն էր ինձ համար թրքուհու տիպարը, որի գեղեցկության մասին առասպելներ էի կարդացել ու լսել:

Գեղեցի՞կ է արդյոք թրքուհին այնպես, ինչպես նկարագրում են նրան եվրոպացի ճամփորդները: Չեմ կարող ասել: Երկու ամսվա ընթացքում ես Կ. Պոլիսի բոլոր արվարձաններում, դիտելով հարյուրավոր թրքուհիներ, ավելի չհիացա նրանց, քան հայուհու, հրեուհու կամ հույնուհու գեղեցկությամբ կամ պակաս տգեղություններ չտեսա, քան այլուր: Պատահում են, հարկավ, էակներ, որոնց երկնագույն կամ ածուխի պես սև աչքերը ընդունակ են մի հայացքով խոցոտել դիտողի սիրտը, բայց ո՞ւր չկան այդպիսիները: Նույնիսկ եվրոպական ամենատգեղ ազգի, զվիցերացիների մեջ կարող եք գտնեք գեղեցկուհիներ…

Ես կարծում եմ, որ եվրոպացի ճամփորդին մոլորեցնողը թրքուհու դեմքի քողն է և նրա ազգային զգեստը: Հագցրու նրան եվրոպական տարազ, և նա կդառնա մեկը սովորական եվրոպուհիներից ու այնքան չի շլացնի արևելքի ամեն ինչը չափազանցացնող և ամեն ինչը գունավորող եվրոպացի ճամփորդներին, որքան այժմ: Թրքուհու թալիսմանը մուսուլմանական «արգելքի» մեջ է. վերցրեք այդ արգելքը, և նա շատ բան կկորցնե, ինչպես արդեն սկսել է կորցնել այն օրից, երբ ճաշակել է եվրոպական քաղաքակրթության առաջին պտուղները:

Փարիզում և Հռոմում ես տեսել եմ բավական թվով թրքուհիներ եվրոպական տարազով: Գոնե փողոցներում և թատրոններում նրանք ոչնչով չէին տարբերվում եվրոպուհիներից արտաքուստ և չէին գրավում բացառիկ ուշադրություն: Բայց բավական էր, որ մարդիկ գիանային, թե թրքուհիներ են և արդեն նրանց երևակայությունը բորբոքվում էր և ստեղծում չեղած գեղեցկություններ: Այնքա՛ն մեծ է սնոբիզմի ուժը:

Մի բան ինձ համար անակնկալ էր — ամոթխածության չքացումը թրքուհու մեջ, երբ նա հանդիպում է քրիստոնյա տղամարդի:

Թրքուհու երեսը միշտ վարագուրված է ճերմակ ծակոտիկ քողով իր կրոնակցի առջև և հաճախ բաց` քրիստոնյա այրերի համար: Երբ թրքուհին ապահով է, որ ոչ մոտիկից ոռ հեռվից մուսուլմանի խանդոտ աչքը չի լրտեսում իրան, անմիջապես քողն ընկնում է փողոցում նրա երեսից և նրա տարփելի կրծքի վրա իրարուց բաժանվում են սև «չարսավի» եզրերը, իբր թե պատահաբար: Այն ժամանակ քրիստոնյա այրը կարող է, որքան կամենում է, հիանալ նրա մելամաղձոտ ու թավշամորթ դեմքով, որը մեծ մասամբ գունատ է, և կրա երկայն իրանով, որ չի ներդաշնակում նրա կարճ ոտներին: Եվ թող նայողը վստահ լինի, որ հաճախ կարժանանա նրա սեղմ շրթունքների խրախուսիչ ժպտին ու նրա որոնող աչքերի հրահրող խաղին:

Պոլսահայերն այս համարձակությունը բացատրում են յուրովի: Ասում են, իբր թե թրքուհին քրիստոնյա տղամարդին մարդու տեղ չի դնում, արհամարհում է: Բայց եթե մի կողմ դնենք թրքամու Լոտիի պարծենկոտ ու հնարամիտ արկածներն իսկ, այդ բացատրությունն ինձ թվում է բռնազբոսիկ: Ես կարծում եմ, որ թուրք կինը հետաքրքրվում է քրիստոնյա տղամարդով ոչ պակաս, քան թուրք տղամարդը քրիստոնյա կնոջով: Չէ՞ որ արգելված պտուղը գայթակղեցուցիչ է, լինի նա խնձոր թե դեղձ, և չէ՞ որ թրքուհին էլ Եվայի դուստրն է: Վերջապես նա իր ամուսնու համար միակը չէ…

ՀԱՅԵՐԻ ՄԵՋ

Կ. Պոլիս մտնելու հաջորդ օրից հաճույք ունեցա ինձ շրջապատված տեսնելու մի շարք համակրելի երիտասարդներով:

Մի մասը թատերասերներ էին, ունեին մի դրամատիկական ընկերություն և կանոնավոր դերասանական խումբ, որոնք քաղաքակրթության տեսակետից գուցե անհամեմատ ավելի մեծ գործ էին կատարում, քան մեր անթիվ քաղաքական գործիչները:

Խմբի մեջ կային մի քանի անվիճելի ձիրքեր: Դրամատիկ ընկերությունը, որի ղեկավարների թվումն էր և «Կավռոշ» զավեշտաթերթի խմբագիր սրամիտ և մի քիչ սատանա Թոլայանը, իմ ներկայությամբ Կ. Պոլսում և նրա շրջակայքում խաղաց իմ պիեսներից մի քանիսը «ի պատիվ հեղինակի»: Այդ ներկայացումներն ինձ պատեհություն տվեցին շփվելու Կ. Պոլսի հայության հետ և հուզմունքով վայելելու նրա հարգանքի այնքան խանդավառ ցույցերը: Ցույցեր, որոնց ես ամբողջովին վերագրում եմ պոլսահայերի ջերմ սիրուն դեպի մայրենի գրականությունն ու թատրոնը:

Տեղն է ասելու, թե այդ ներկայացումներին ես կրկնակի համոզվեցի, որ արևմտահայերի և արևելահալերի համազգային համերաշխության ամենաամուր շաղափը կարող են լինել գրականությունն ու թատրոնը, այսինքն` մայրենի լեզուն: Քաղաքականության հողը չափազանց լպրծուն է: Համենայն դեպս մեր այժմյան քաղաքագետների ու ղեկավարների մանկական ոտները շատ թույլ են այդ հողի վրա հաստատուն կանգնելու համար:

Թատերասերներին կից իմ բարեկամներն էին երիտասարդ գրողները: Հիշում եմ և երբեք չպիտի մոռանամ Վ. Յարճանյանին, որի ոտանավորները նույնքան զորեղ թվացին ինձ, որքան և իր ողբացյալ եղբոր Սիամանթոյի երկերը: Ոչ պակաս հաճելի է ինձ համար մտաբերել իրավաբան Բախտիարի բովանդակալի զրույցները, կատակները և հետաքրքրական տեղեկությունները թուրքերի կյանքից:

Բայց այդ բոլորի հետ միասին ինձ համար վշտալի էր չգտնել Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Վարուժանին, Ռուբեն Զարդարյանին... Դառն էր տեսնել նրանց տեղերը թափուր և չգիանալ իսկ, թե որտեղ են նեխվել նրանց հոշոտված մարմինները…

* * *

Իմ թափառող ու որոնող հոգու համար մի սփոփանք էր տեսնել մեր տաղանդավոր երգիծաբանին, որի անվան անմահացման համար բավական է միայն «Ծապլվարը»:

Պատահեցի ես Երվանդ Օտյանին առաջին անգամ Թոքաթլիի ճաշարանում ճիշտ այն երանելի վիճակում, որ միակ հաճելին է իր համար: Առանց գիտնալու ով լինելը, զգացի, որ սովորական մահկանացուներից չէ: Տաղանդները փոքրիկ արեգակներ են, որ ունին իրանց ճառագայթները: Միջահասակ, նրբակազմ, սակավ ինչ կորամեջք (արդյոք մտքերի ծանրությունի՞ց), հստակ սափրած երեսով ու շրթունքներով, խորաթափանց ու ժպտուն աչքերով — ահա Օտյանը: Ի՛նչ մեղմ և ծաղակոծող, բարի և սուր, ի՛նչ մարդասեր և մարդագետ նայվածք: Եվ ի՛նչ թավշյա անուշ բարիտոն:

Ես ոգելից ըմպելիքների թշնամիներից չեմ, ինչո՞ւ մեղքս թաքցնեմ, բայց երբեք ոչ մի բաժակ այն հաճույքով չեմ պարպել, որով պարպեցի Օտյանի ինձ առաջարկած առաջին բաժակն անգլիական «ուսկիի»: Եվ այդ օրից ես դարձա նրա ամենօրյա բաժակակիցը: Ճշմարիտ է, շատ անգամ Օտյանը սրճարան գալիս էր արդեն «պատրաստ», բայց ես էլ չէի զլանում շուտով պատրաստվել, թեև երբեք չէի կարողանում հասնել նրա աստիճանին: Եվ մենք, գլուխներս տաքացրած, ժամերով խոսում էինք, երբեմն մինչև ուշ գիշեր: Նա պատմում էր տաժանակիր աքսորում կրած իր տառապանքները, ես պատմում էի Կովկասի կյանքից: Բայց մեր զրույցները գլխավորապես գրականության ու արվեստների շուրջն էին պտտվում: Սիրում էի նրա սրամիտ դիտողությունները գեղեցիկի մասին, նրա կարկառուն մտքի անակնկալ թռիչքները: Եվ այսօր դժվարանում եմ հիշել ամբողջ հայության մեջ գրչի մի ուրիշ վարդ, որ ունենար Օտյանի չափ նուրբ ըմբռնողություն գեղեցիկ գրականության և գեղեցիկ արվեստի մասին: Երվանդ Օտյանը մի գրող է եվրոպական իմաստով, որի արժեքը տակավին չի գնահատվել հայության կողմից: Եվ ինձ համար ցավալի էր տեսնել, որ մեր միակ երգիծաբանը իր օրվա պարենը վաստակելու համար ստիպված էր իր ամբողջ ժամանակը նվիրել լրագիրներին:

Լրագիրը խոշոր մտքի ուտիճն է:

Ցավում եմ, որ միայն մի անգամ պատեհություն ունեցա տեսնելու թրքահայ գրականության մի ուրիշ ներկայացուցչին` բանաստեղծ Վահան Թեքեյանին, այն էլ շատ կարճ միջոցով: Չունեցա առիթ և ոչ մի վայրկյան հետն ընկերաբար խոսելու, որովհետև ստիպված էի պաշտոնական քող պահել երեսիս վրա ի պատիվ ինձ տրված թեյասեղանին` Հայկական Ակումբում մի պատկառելի և զուսպ ընկերության մեջ: Այնտեղ էր, որ հանդիպեցի Թեքեյանին:

Տեսա Սուրեն Պարթևյանին, որ թուրքահայ անվանի գրողներից մեկն էր: Նա տվեց ինձ կարդալու իր նոր գրած երկու թատերական երկերը, որ պիտի խաղացվեին: Կար մի ծանր միտք, որ այդ մարդուն հալածում էր, դարձնելով նրան լռակյաց և մտախոհ: Նա թափառում էր քաղաքից քաղաք իր սրտի ընտրյալի հետ, ինչպես բնից արտաքսված թռչուն: Եվ ոչ մի տեղ հանգիստ չէր գտնում անհանգիստ լեզուների բամբասանքներից…5

Ռուսահայերը մի քիչ թյուր գաղափար ունին Կ. Պոլսի հայության մասին: Տարիների ընթացքում Թիֆլիսի գրողները, սկսած դյուրաբորբոք Գրիգոր Արծրունու «Մշակ»-ից, իրանց ականջներն ընտելացրել են «հոսհոս» ածականին: Իմաստակներն այսօր էլ երբեմն կրկնում են այդ բառն առանց խղճի խայթի:

Եթե «հոսհոս» նշանակում է թեթևամիտ, հապա ես ի սեր ազգիս կփափագեի Թիֆլիսի և Բաքվի հայությունը տեսնել այնքան թեթևամիտ, որքան Կ. Պոլսի հայությունը: Արդյո՞ք պոլսահայը հոսհոս է այն պատճառով, որ իր մայրենի լեզուն խոսում է այնքան մաքուր, այնքան գեղեցիկ, գիտենալով միաժամանակ մեկից ավելի եվրոպական լեզուներ: Իսկ ռուսահայը խելամիտ է և ծանրաբարո է, որովհետև չգիանալով իր մայրենի լեզուն, չգիտե հաճախ նաև ոչ մի օտար լեզու կանոնավոր:

Հասարակական վայրերում, ընկերական շրջաններում, թատրոններում և ընտանիքներում պոլսահայը գիտե իրան պահել ավելի վայեչուչ, քան ռուսահայը: Նա զուսպ է, շրջահայաց, գիտե կշռել իր յուրաքանչյուր խոսքն ու այնպես արտասանել: Նա մոլար չէ և չգիտե շփոթվել: Զվարթ չէ ռուսահայի չափ, բայց կիրթ է ավելի: Այն, ինչ որ ռուսահայն անվանում է պարզություն, պոլսահայի հայացքով կոպտություն է: Եթե լավ դիտենք, կտեսնենք, որ այս տեսակետից շատ դեպքերում պոլսահայն իրավացի է: Արդարև ռուսահայը հաճախ պարզության կամ անկեղծության քողի տակ մի կոշտ խոսքով վիրավորում է իր բարեկամի սիրտն ու թունավորում նրա օրը: Եվ կարծում է, թե հավիտենական ճշմարտության գանձարանի մեջ մի անգին գոհար ձգեց:

Ռուսահայի համար շողոքորթություն է, երբ պոլսահայը իրան դիմավորում է ժպիտն երեսին և կոմպլիմանը շրթունքների վրա: Նա չգիտե, որ այդ ժպիտն ու այդ կոմպլիմանը որոշ քաղաքակրթության շողեր են: Բայց միևնույն ժամանակ նա զմայլվում է ֆրանսիացու քաղաքավարությամբ, երբ սա ամեն քայլափոխում արտասանում է իր ավանդական «pardon»-ը կամ «j vous en prie»-ն:

Ճշմարիտ է, պոլսահայը ընկերական հարաբերությունների մեջ զուսպ է, գաղտնապահ: Նա իր խոսակցին շուտ չի բանում իր սիրտը և զգուշանում է անմիջական վստահություն արտահայտելուց: Նուրբ կամ վտանգավոր խնդիրների մասին խոսակցելիս` նա հանկարծ լռում է և իր հայացքը սևեռում պատերին կամ առաստաղին: Նա թողնում է, որ դուք գուշակեք նրա միտքը, եթե կարող եք: Ճշմարիտ է, հաճախ պոլսեցու դեմքը սքողվում է Սֆինքսի խորհրդավորությամբ, երբ այդ բոլորովին ավելորդ է և երբեմն ծիծաղելի: Ճիշտ է, դուք շատ անգամ դժվարանում եք գուշակել` կատա՞կ է անում պոլսահայը, թե՞ լուրջ է խոսում, ծաղրո՞ւմ է ձեզ իր մտքում, թե՞ հարգում:

Այդ բոլորը ռուսահային շփոթեցնում է և կասկածներ հարուցանում նրա մեջ: Բայց ամեն ինչ հասկանալի է դառնում, երբ հիշում եք այն սոսկալի պայմանները, որոնց մեջ պոլսահայը ծնվել է ու սնվել: Վերջապես, ինչո՞ւ պիտի կարծել, թե ռուսահայի պարկեշտախոսությունը միշտ էլ խելացի է կամ հաճելի:

Պնդում են, թե պոլսահայը շահամոլ է: Ահա մի մոլորություն, որ պետք է հալածել, ինչպես և պետք է միանգամ առմիշտ դեն գցել ռուսահայի բառարանից «հոսհոս» բառը: Շահամոլությունը ազգերի կամ քաղաքների արտունությունը չէ: Շահամոլ կամ ոչ շահամոլ են անհատներ:

...Ժլա՞տ է արդյոք պոլսահայը բարի գործերի համար, ինչպես սովոր են կրկնել ռուսոսհայերը: Ոչ. կամ նույնչափ, որչափ բոլոր հայ մարդիկ բոլոր երկրների: Ո՞վ է պահպանում Ազգային հսկայական հիվանդանոցը, Կենտրոնական Վարժարանը, միջնակարգ ու տարրական դպրոցները, բազմաթիվ որբանոցները, տասնյակ ընկերությունները, լրագիրները և այլն և այլն:

Այո, պոլսահայը չունի ռուսահայի թափը ազգային հանգանակությունների մեջ, բայց նա չի ունեցել և նրա միջոցները: Չի ունեցել ոչ նավթային շատրվաններ, ոչ պղնձի հանքեր, ոչ հսկայական կալվածներ ու անտառներ: Չի ունեցել արագ հարստանալու ոչ մի միջոց: Նա իր համեստ հարստությունը վաստակել է փարա-փարա, մրցելով գերմանացիների, անգլիացիների, հույների և հրեաների պես վագրերի հետ: Ահա ինչու այսօր վաճառականության մեջ նա բյուր անգամ ավելի ճարպիկ է, քան ռուսահայը, և ոչ պակաս բարեգործ, քան նա, և ոչ ավելի ժլատ, քան նա:

ՊՈԼՍՈՒՀԻՆ

Բախտն ինձ վիճակել էր Կ. Պոլսում ավելի հաճախ շփվել կանանց շրջանների հետ, քան կարող էի ենթադրել:

Ժամանումիս երկրորդ թե երրորդ օրը պատիվ և հաճույք ունեցա ընդունելու հայ Կանանց Նորակազմ Լիգայի նախագահուհիին իր օգնականուհու հետ: Կարծում եմ համեստության դեմ մեղանչած չեմ լինիլ, եթե երկուսի էլ անունները գրեմ: Տիկին Անայիս (Ավետիսյան) և տիկին Պահարի, — երկու նրբամիտ հայուհիներ, երկուսն էլ բանաստեղծ:

Եկել ենք մեր հարգանքները ձեզ մատուցանելու և խնդրելու, որ առաջիկա կիրակի ձեր ներկայությամբ պատվեք մեր կոնֆերանսը, — ասաց տիկին Անայիսը:

Հաճույքով, բայց ինչի՞ մասին է ձեր կոնֆերանսը, — հարցրի ես, — եթե քաղաքական խնդիրների, հապա ներեցեք…

Քավ լիցի, — աճապարեց ընդմիջել տիկին Պահարին, հեգնորեն ժպտալով: — Մեր Լիգայի միակ նպատակն է հայ կնոջ մտավոր զարգացումը և բարոյական կրթությունը:

— Միջոցնե՞րը կրթության:

— Գրականություն և արվեստներ:

— Սքանչելի է ձեր նպատակը: Քաղաքականությունը ջախջախված դաշնակ է կնոջ մատների համար: Կարծեմ, Աստված Եվային ստեղծելիս ասել է. «Եղիր ինչ կամենաս, նույնիսկ խմբագիր, բայց երբեք քաղաքագետ, եթե չես ուզում Ադամից զրկվել»:

Չեմ երաշխավորում, որ ճիշտ այդ խոսքերն ասացի, բայց նման մի բան էր ասածս:

Ես սիրով ընդունեցի նրանց հրավերը: Գնացի կոնֆերանսին և շատ լավ արի, որ գնացի:

Սիլողոսի դահլիճը գրեթե լիքն էր պոլսուհիներով: Այդ տեղ էր Զավեն Սրբազան պատրիարքը. մի համեստ և համակրելի դեմք, որ ինձ վրա թողեց հաճելի տպավորություն: Բանախոսեց մանկավարժ Ռեթեոս Պերպերյանի որդին, որ իր հերթին նույնպես մանկավարժ է և շարունակում է իր հանգուցյալ հոր գործը:

Որպիսի ուշադրությամբ էին լսում այդ հարյուրավոր էակները բանախոսի տարրական մտքերը ֆեմինիզմի մասին: Դա ծարավ հոգիների մի ծաղկանոց էր, որ բառերի հեղեղը կլանում էր ագահությամբ, որպես մի կենդանարար անձրև...

Այդ օրն էր, որ ես հաճույք ունեցա ծանոթանալ բազմաթիվ պոլսուհիների հետ և ստանալ մի քանի ընտանեկան հրավերներ: Կարո՞ղ էի մտածել որևէ մերժման մասին, քանի որ այնքան մեծ էր իմ փափագը գեթ մի հեռավոր հայացք ձգելու պոլսահայ կնոջ ներքին աշխարհի վրա:

Ներքին աշխա՛րհ: Դյուրին է ասել և որքա՛ն դժվար թափանցել: Դոստոևսկին ասում է, թե կնոջ հոգու բանալին շողոքորթությունն է: Ես շողոքորթության փոխարեն պիտի ասեի` լռությունը: Փակեցեք ձեր բերանն ամուր և լայն բացեք ձեր ականջները, մի՛ վիճաբանեք, մի՛ հերքեք, միայն լսեցեք և կարող եք ապահով լինել, որ հետզհետե կբացվի ձեր առջև կնոջ հոգին:

Սակայն պոլսահայ կնոջ հետ այնքան հաճելի է խոսել, որ չեք կարող լռել: Միևնույն է, գեղեցիկ է նա թե ոչ, երիտասարդ է թե ոչ, նա գիտե անմիջապես բանալ ձեր լեզուն եթե ոչ իր արտաքինով, գեթ իր նրբամիտ խոսքերով, իր հյուրընկալ ժպիտներով, իր փաղաքուշ ձայնով: Վերջապես իր մաքուր, երաժշտական բարբառով: Երբ հյուր եք նրա տանը, ուշադիր է ձեր յուրաքանչյուր խոսքին, շարժմանը, դեմքի արտահայտությանը: Նա մի վայրկյան անգամ թույլ չի տալիս ձեզ ձանձրանալ: Ֆրանսիական քաղաքակրթության ազդեցությո՞ւն է այս, թե՞ մայրական ժառանգություն պոլսուհու, որի քաղաքային նիստուկացը դարերի հարատևությունն ունի: Փույթ չէ, որ պոլսուհու մտավոր զարգացման պաշարն ավելի չէ, քան ռուսահայ կնոջ պաշարը: Փույթ չէ, որ նա պակաս է տեսել օտար թատրոններ և ավելի քիչ ճամփորդել, քան ռուսահայ կինը: Փույթ չէ նաև, որ նա ավելի վատ է նվագում, ավելի վատ է երգում և շատ էլ խստապահանջ է թե՛ մեկի և թե՛ մյուսի վերաբերմամբ:

Այնուամենայնիվ, նրա հետ ավելի հաճելի է զրույց անել, քան ռուսահայ կնոջ հետ: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ պոլսուհու այնքան անուշ և այնքան երաժշտական արտասանությունը հայ լեզվի` շոյում է ձեր լսելիքը, թեև հենց միայն այսքանը մի մեծ հրապույր է, մանավանդ, հայ գրողի համար: Կա և մի ուրիշ բան. պոլսուհին գիտե իր ունեցած փոքրիկ գանձը ծախսել ավելի գեղեցիկ և ավելի արվեստագետորեն:

Պոլսուհին ավելի արտիստ է, քան ուսուցիչ կամ պատգամախոս: Ինչպես դերասանուհի, նա միշտ բեմի վրա է, այսինքն` գիտե ոչ միայն խոսել, այլև լսել, իսկ լսելը մի մեծ և հազվագյուտ արժանավորություն է, առհասարակ, կին էակի համար:

Բանաստեղծ է պոլսուհին թե տնտեսագետ, սալոնի զարդ թե խոհանոցի կամ կարուձևի վարպետ, հասարակական գործիչ է թե վարժուհի, հարուստ է թե ոչ, գիտե հարգել դիմացինի ներքին աշխարհը և ամոթխածորեն ու համեստությամբ դիմադրել նրան, եթե համաձայն չէ նրա գաղափարներին: Նա երբեք իր ցուցամատը չի բարձրացնի մանկավարժորեն և ձեզ խրատներ չի կարդա, ինչպես այդ անում է ռուսահայ «ինտելիգենտ» կինը, երբ նա դպրոցի տեսչուհի է կամ «հասարակական գործիչ» և կամ համբերատար լրագիրներին «հոդվածներ» մատակարարող, մանավանդ երբ նրա տարիքն անցել է քառասնից…

* * *

Շատ էի լսել պոլսուհու գեղեցկության մասին գովասանքներ: Բնական է, որ փնտրեի այգ գեղեցկությունը:

Մեղքը պոլսուհունը չէ, որ ես մի փոքր հիասթափվեցի:

Հռչակը ձյունի գունդ է, որքան հեռու է թավալում, այնքան մեծանում է: Ե՞րբ է իրականությունը վավերացրել երևակայության թռիչքը: Նյու-Յորքի «երկինք քերողներն» ինձ այնքան բարձր չերևցան, որքան լսել էի ու երևակայել: Երկրագնդի վրա գուցե միայն Նիագարայի ջրվեժն է, որի հռչակը շատ վար է իր իրական հզորությունից:

Թոքաթլյանի սեղանատանը մի օր տեսա երկու գեղանիներ: Հայերեն էին խոսում, հետևաբար հայուհիներ էին: Մեկը սևահեր էր, սևաչյա, ժպտուն, կրակոտ, մյուսը` խարտյաշ, կապտաչյա, ցնորական հուր և լույս: Բայց ըստ երևույթին պոլսուհիներ չէին, այլ ճամփորդներ:

Հրավիրված էի այցելելու հայ կանանց «Կարմիր Խաչի» հիվանդանոցը: Գնացի պտտեցի բոլոր սենյակները: Տեսա մայրական հոգացողություն փախստական թշվառների վերաբերմամբ` հայտնի գերդաստանների տիկինների և օրիորդների կողմից: Տեսա տասնյակ երիտասարդ բժիշկների անխոնջ և անվարձ ջանքերնէ ամոքելու ազգի մեծ թշվառության մի փոքրիկ մասը: Հիացա սենյակների մաքրությամբ, կերակրի առատությամբ և հիվանդների անբիծ ննջյակներով:

Հետո հրավիրվեցի թեյասեղանի: Այդտեղ էր, ահա, որ տեսա մի զմայլելի փունջ հայուհիներից: Մի փունջ, որ կարող էր ամենախստապահանջ գեղարվեստական ճաշակը գոհացնել:

Եթե պոլսուհին չունի շամախեցի կնոջ գեղեցկությունն ու դեմքի զմայլելի գույնը և ոչ ղարաբաղցի կնոջ կայտառությունը, նա նուրբ է գրեթե առաջինին հավասար և երկրորդից ավելի:

Պոլսուհին գիտե հագնվել: Նա բավական ծանոթ է գույների ներդաշնակության օրենքին, գոնե այնչափ, որչափ ռուսահայ հարուստ դասի տիկինները, որոնք ամեն տարի գնում էին (ավա՛ղ, «էին») Փարիզ իրանց ճաշակը կրթելու համար: Պոլսուհին գիտե և սիգանքով ճեմել, և սեթևեթ ժպտալ և սիրակեզ հառաչել ու բանաստեղծորեն տխրել, ինչպես վարսավոր ուռենի: Նա գիտե նաև չափավոր գործածել սնգույրն ու անուշահոտ յուղերը, նույնիսկ նազելի շարժել հովհարը և նազելի բռնել լոռնետը:

* * *

Պոլսուհին բանաստեղծության սիրահարն է: Սիրահար թե՛ կարդալու և թե՛ գրելու, թերևս ավելի գրելու, քան կարդալու:

Չկա ընտանիք, որի սալոնում չտեսնեք մի քանի փառակազմ հատորներ: Եվ ոչ մի սալոնի սեղան, որի վրա չլինի ոտանավորներով լեցուն ալբոմ, երբեմն մեկից ավելի:

Ալբոմը, իհարկե, մի անմեղ զբոսանք է: Նա հիշեցնում է ռոմանտիզմի դարը: Մի զբոսանք, սակայն, որ բավական սուղ նստեց իմ ժամանակին: Հարկավ, ես անկեղծ հաճույքով էի ընդունում ինձ առաջարկված ալբոմները և գրում, ինչ որ կարող էի գրել: Բայց ամեն հաճույք ունի իր լեղին, երբ չափից ավելի ես ճաշակում: Շատ անգամ տատանվում էի ինչ գրել, որովհետև չգիտեի` ում համար եմ գրում: Ամեն անգամ սարսափում էի, երբ պանդոկ վերադառնալով գրասեղանի վրա տեսնում էի մի նոր բլուր ալբոմների, որոնց տերերին ոչ ճանաչում էի և ոչ տեսել էի:

Մի անգամ մի տիկնոջ ալբոմում պիտի պատասխանեի երեք հարցերի. «Ի՞նչ եք սիրում, ի՞նչ եք ատում, ինչի՞ց եք վախենում»:

Աղջիկս անմիջապես գրիչ վերցրեց և երրորդ հարցի դեմ գրեց`

Ալբոմից:

Այո, պոլսուհին ռոմանտիկ է և մի փոքր սանտիմենտալ: Ռեալիզմը տակավին արմատներ չի ձգել նրա հոգու մեջ, և այս նրա արժանավորությունն է: Գուցե չսխալվեմ, եթե ասեմ, որ այժմ էլ նրա կատարելատիպը տիկին Սիպիլն է: Արդարև, մի եզակի կին, տաղանդավոր գրող լինելուց զատ, մի երազող էակ, որի հետ կարող էի ժամերով խոսել ու վիճաբանել և դարձյալ վշտանալ, որ շուտ բաժանվեցինք: Գոնե ես այդ տպավորությունն ստացա Գընալը կղզում հազիվ մի ժամ հետը զրուցելուց հետո: Այն էլ նշանավոր վիպասանի կյանքի դառը պահին, երբ նա իր անբուժելի հիվանդ ամուսնուն, Հրանա Ասատուրին, նոր ճամփել էր Ազգային հիվանդանոց...

Ընդհանրապես, պոլսուհին վարպետ է ոչ միայն խոսելում, այլև գրելում: Ինչ ուզում եք ասացեք, բայց ռուսահայերը չունին ոչ Տյուսաբ, ոչ Սիպիլ և ոչ Զապել Եսայան: Կա, այո, մի փայլուն Մարիետա Շահինյան, որի հավասարը չունինք հայ գեղեցիկ սեռի մեջ, բայց նա պատկանում է հայ անվան հռչակին և ոչ հայ գրականությանը: Եվ թող ռուսահայ բանաստեղծուհիները չվշտանան, եթե ասեմ, որ Տիկին Անայիսի ոտանավորներն ես ավելի սիրեցի, քան նրանց գործերը: Եթե ոչ գաղափարի խորության, գոնե ոճի գեղեցկության, հանգերի հարստության և համեմատությունների սիրունության տեսակետից:

Հիշե՞մ արդյոք ուրիշ անուններ: Տիկին Պահարիի, տիկ. Զարուհի Գալեմքերյանի, օր. Քալանթարյանի գրիչներն առնական ուժ ունին:

Պոլսուհին բանաստեղծ է նույնիսկ սովորական թղթակցությունների մեջ: Տիկ. Մարի Սթամբուլյան, տիկ. Անայիս, տիկ. Պահարի և ուրիշների նամակներ ունիմ քովս, որոնք զմայլելի տողեր են պարունակում:

Ռուսահայ կինը շատ բաներ ունի յուրացնելու պոլսահայուհուց և ամենից առաջ նրա սերը դեպի մայրենի լեզուն...

ԹԱՓԱՌՈՒՄՆԵՐ

Ես ստիպված էի մերժել շատ առաջարկներ` այս ու այնտեղ բանախոսելու, որպեսզի ժամանակ շատ ունենամ թափառելու: Ես եկել էի ոչ ուսուցանելու, այլ ուսանելու համար:

Եթե հաճիք, ես ձեզ կառաջնորդեմ Այա Սոֆիա, — դարձավ ինձ մի օր մի հայ երիտասարդ, զինվորականի համազգեստով:

… Ես ուրախությամբ ընդունեցի սիրալիր երիտասարդի աոաջարկը, և հետևյալ օրն իսկ գնացինք Սթամբուլ:

Տաճարի ներքին դռների առջև թուրք պահապանը մեր ոտներին հագցրեց քրիստոնյա այցելուների տանջանքը — ավանդական բաբուջները:

Մտանք ներս: Սկսվեց մի ծիծաղելի ոստոստում հնամաշ գորգերի վրա: Մեր գլուխների վրա բարձր ու բարձր ոսկեզօծ կամարը որպես աստղազարդ ամառային երկինք մագնիսի ուժով քաշում էր մեր ագահ նայվածքը վեր, իսկ բաբուջները ստիպում էին նայել վար: Ամեն քայլափոխում նրանք սահում էին մեր կոշիկների վրայից, կարծես, հրաժարվելու ծառայել քրիստոնեի պիղծ ոտներին: Այնինչ` ծնկաչոք աղոթող հավատացյալները, մեր ակամա ծիծաղներից սթափվելով, սպառնալի հայացքներ էին ձգում մեզ վրա:

Այնուամենայնիվ, ի՛նչ սքանչելի տպավորություն: Սուրբ Մարկոսի տաճարը Վենետիկում մանկական խաղալիք է Այա Սոֆիայի քով: Հարկավ ոչ միայն իր չափերով, այլև գեղեցկությամբ: Ոճը նույնն է, տպավորությունը` տարբեր: Այնտեղ ներսում ու դրսում ոսկու շռայլությունն է ձեզ շլացնում, այստեղ` նրա չափավոր և զարմանալի վարպետ գործածությունն է զմայլեցնում:

Երեք գլխավոր պայմաններ ունի արվեստն իր բոլոր ճյուղերում, — պարզություն, ուժ և չափի զգացում: Երեքն էլ խստիվ պահպանված են Այա Սոֆիայի կառույցի մեջ:

Ինձ համար բյուզանդական ոճը ճպրտարապետության մեջ ավելի հաղթական է, քան գոթականը: Նա հաճելի է իր հանճարեղ պայծառությամբ, որովհետև ուրախություն է ներշնչում: Գոթիկն ինձ գրավում էր իր անհուն ուժով, բայց ճնշում է իր մռայլությամբ: Այդ բազմաթիվ հսկայական շարիշար սյուները, այդ նեղ ու ձիգ կամարները իրանց մութ խորշերով, այդ մշուշապատ լուսամուտները, այդ կիսախավարը ու խավարը, իրանց երկնային վեհությամբ հանդերձ, սեղմում են իմ սիրտը և տխրությամբ համակում հոգիս:

Ամեն ինչ վեր, դեպի աստված, այս է ներսի իրարու գրկախառնված և իրար վեր հրող գոթական կամարների և դրսի սուր նիզակների պես ցցված աշտարակների խորհուրդը:

Ամեն ինչ պարզ, լուսահեղ և հեզ — ասում է բյուգանդական հրաշակերտի կամարն այնքան ընդարձակ, այնքան պայծառ, այմքան ժպտում իր առատ լույսով և երկնանման տեսքով:

Գոթական տաճարի մեջ ես անջատվել եմ կյանքից և գնում մթության մեջ աստծու հետ մեն մենակ և դեմուդեմ: Այնտեղ ես լսում եմ մահվան երգը և, ճշմարիտ է: Հաշտվում եմ նրա հետ, բայց ցավում եմ, որ կյանքը դուրսը մնալով, ինձ ձգել է խավարի գիրկը:

Այլ է Այա Սոֆիան: Նա իմ հոգին չի մռայլեցնում, իմ սիրտը չի ճնշում: Այնտեղ կյանքն ինձ հեւ է, նա իմ բարեկամն է և հետևում է ինձ: Եվ այնտեղից ես դուրս եմ ելնում պայծառ հոգով և ավելի ուրախ ու զվարթ, քան մտնելուց առաջ:

Պատմությունն ասում է, որ Հուստինիանոս առաջինը, որի հրամանով է վերակառուցված Այա Սոֆիան իր այժմյան տեսքով, առաջին անգամ այնտեղ մտնելով, գոչել է.

Սողոմո՛ն, ես քեզ հաղթեցի:

Այո, նա հաղթել է «Ունայնություն ունայնությանց» իմաստունին: Նա հաստատել է, որ կյանքը, չնայելով իր դառնություններին, այնուամենայնիվ թանկ է ավելի, քան մահը, նույնիսկ աստծու համար…

* * *

Այա Սոֆիան տեսնելուց հետո` ի՞նչ միտք ուներ այցելել մյուս մզկիթները: Նրանք արտաքուստ և ներքուստ այնքան նման են իրարու, որ, կարծես, բոլորը միևնույն հետևողությամբ են կառուցած:

Բայց ի՞նչպես դիմանալ Փանոս Թերլեմեզյանի, այդ միշտ ծարավ և միշտ որոնող ու ուսումնասիրող արվեստագետի, համառությանը:

Անպատճառ պետք է տեսնել Էյուբի մզկիթը և Կահիրե Ջամին:

Շատ լավ, — ասացի մի օր և հետևեցի նրան:

Անցանք Ոսկեղջյուրը նավով, հասանք վերջին կայարանը: Սթամբուլի ամենահեռավոր արվարձանումն ենք, հռչակավոր գերեզմանոցների աշխարհում — Էյուրում: Այստեղից է, որ Ոսկեղջյուրը ցույց է տալիս իր ամբողջ հմայքը:

Փողոցները լեցուն են կանաչ, մանավանդ ճերմակ յազմաներով: Նրանք այնքան շատ են, որ կարմիր ֆեսերն անգամ աչքի չեն ընկնում:

Որքա՛ն ծերունիներ, ի՛նչ փառահեղ դեմքեր և ձյունի պես ճերմակ մորուսներ: Կարծես բիբլիական նահապետներին հատկացված մի առանձին աշխարհ է այդ արվարձանը: Պատերի տակ, շեմքերի վրա, զահֆեխանաների ներսում ու դրսում, նստած կամ կկզած, նրանք ծուլորեն ծծում են նարգիլեն խորհրդավոր դեմքերով և մերթ ընդ մերթ դանդաղորեն մոտեցնում իրենց շրթունքներին զահֆեի մատնոցաչափ գավաթները:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 14.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Նայելով այդ պատկառելի դեմքերին և հիշելով դեռ մերձավոր անցյալի դեպքերը, մարդ ակամա մտածում է` մի՞թե այդ մարդիկ կարող էին լինել այնպես արյունարբու, որպես նկարագրում են նրանց: Եվ ի՞նչ է այն դիվային ուժը, որ մերթ ընդ մերթ ստիպում է նրանց դեն ձգել այդ թմրեցուցիչ նարգիլեն և յաթաղանը վերցնել անմեղ մանուկներին ու անպաշտպան կանանց կոտորելու համար:

Հիշում եմ, մի օր, երբ Իշխանաց կղզում հյուր էի մի հայ ընտանիքում, ճաշից հետո դուրս եկանք պատշգամբ սուրճ խմելու: Անցորդների մեջ իմ ուշադրությունը գրավեց մեկը: Դա մի պատկառելի ծերունի էր` բարձրահասակ, պարթև, երկայն ու ձյունի պես ճերմակ մորուսով, վեհ քայլվածքով, գեղեցիկ: Կատարելապես Արքա Լիր:

Ի՛նչ սքանչելի մարդկային կերպարանք, — գոչեցի ես, հիացած:

Ալեզարդ տիկինը դառը ժպտաց և, տխուր հառաչելով, արտասանեց.

Այո, սքանչելի, բայց այդ ծերունին մի օր պարծենում էր, որ մի անգամ ութ ժամ շարունակ հայեր է կոտորել: Եվգանգատվում էր, որ ձեռքը հոգնել էր:

Ես ցնցվեցի: Օ՛օ, Սաթայել է հրեշտակապետի կերպարանքով:

Էյուբի մարմարյա մզկիթն ամենանվիրականն է մուսուլմանների համար: Մահամմեղ Հաղթողն է շինել տվել նրան ի հիշատակ Մեծ Մարգարեի դրոշակակիր Էյուբի, որ 668 թվին Կ. Պոլսի պաշարման ժամանակ սպանվել է: Այդտեղ է պահվում Մարգարեի սրբազան սուրը, և այնտեղ են նոր սուլթաններն իրանց գահակալության առաջին օրը գոտևորվում Օտտոմանի թրով: Մի հատուկ նշանակված հոգևորական գիշեր-ցերեկ հսկում է նվիրական իրերը, խուլ ձայնով կարդալով սրբազան Ղուրանը:

Կահիրեի մզկիթը նշանավոր է իր մոզաիկներով: Ամենահինն է բոլոր մզկիթների մեջ: Նա նախկին վանք է, կառուցված երրորդ դարի վերջերում Հուստինիանոսի օրերով: Այդ վանքի մեջ է իր օրերն ավարտել նշանավոր պատմաբան Նիկիֆոր Գրիգորասը:

Փանոս Թերլեմեզյանը հիացմամբ դիտում էր կիստվեր մոզաիկները: Ես շատ էլ չէի բաժանում նրա հիացումը: Ինձ վրա գեղեցիկն ազդում է, երբ նա միացած է ուժի հետ: Նրբությունը, իրավ է, շոյում է իմ տեսանելիքը, բայց չի ցնցում իմ հոգին, չի կլանում իմ էությունն ամբողջովին, ինչպես օրինակ երաժշտությունն ու դրաման — արվեստների այդ երկու քույր թագուհիները...

Բարձրացանք բլուրի վրա ցրված գերեզմանոցները, անցանք գերեզմանների անվերջ շարքերի միջով:

Զուր չէ ժողովրդի երևակայությունն ստեղծել այնքան առասպելներ մահմեդական գերեզմանների մասին: Այդ ցից տապանաքարերն անշուշտ սարսափ են ներշնչում գիշերները, ինչպես կանգուն ուրվականներ: Բոլորն ունին մարդկային ձևեր և յուրաքանչյուրն իր գլխնոցը` ֆես կամ յազմա, նայելով հանգուցյալի դիրքին և աստիճանին: Ոմանք ներկված են, մեծ մասամբ կանաչագույն:

Կանգ առանք բլուրի գլխում: Կ. Պոլիսը, այն ներքուստ այլանդակ, աղտոտ քաղաքը, կերպարանափոխվեց, հագնելով իր կախարդական զգեստը:

Բավական է, այդ տեսարանից չի կարելի կշտանալ: Վերջապես, անոթությունն ավելի զորավոր է, քան գեղեցիկի սերը: Իսկ մենք անոթի ենք:

Իջանք Էյուբ: Ծերունի թուրք խոհարարը աշխույժ պատանու շարժումներով մեզ համար պատրաստեց տկողինի չափ մանր կտորներից մատի չափ շամփուրների վրա խորոված: Ես կերա տասնումեկ շամփուր, Թերլեմեզյանը կերավ տասնութ շամփուր: Ես հալվա չկերա, նա հալվա էլ կերավ: Ահա տարբերությունը նկարիչի և գրողի միջև:

Ի՛նչ սիրալի են թուրքերը, որքա՛ն քաղաքավարի ու որչափ կիրթ իրանց ձևերի ու վայելուչ` իրանց խոսքերի մեջ: Մարդ ապշում է տեսնելով այն անդունդը, որ կա թուրքի արտաքինի և ներքինի միջև:

Ահա այդ խաբուսիկ արտաքինն է, որ այնպես կաշառում է եվրոպացուն և այնքան նպաստավոր տպավորություն թողնում նրա վրա թուրք «քաղաքակրթության» մասին:

Արևելքի մեջ ամեն ինչ եվրոպացուն թվում է խորհրդավոր և խորիմաստ, նույնչափ ամենաչնչին բաները: Հաճախ նրա երևակայությունն է ստեղծում իմաստ և խորհուրդ` իրերը թանձր գունավորելու մի զարմանալի ցանկությամբ:

Շատ էի լսել Կ. Պոլսի «պարող» և «գոռոզ» դերվիշների մասին: Ժամանակս ներեց տեսնել միայն պարողներին կամ պտտողներին:

Հետաքրքրվեցի իմանալ` կա՞ արդյոք որևէ խորհուրդ այդ տրօրինակ աղանդի մեջ, բայց ահա տեսարանը, որ կրկնվում է շաբաթը հինգ անգամ Կ. Պոլիսի զանազան մասերում:

Բեմը մի ընդարձակ սրահ է հայելու պես ու փայլուն հատակով: Ներս են մտնում մեկը մյուսի հետևից մեկուկես տասնյակ աղանդավորներ: Նրանք ոտաբոբիկ են, հագած են կանացի լայն ու ճերմակ շրջազգեստ, վրեն սև ծածկոց և գլուխներին երկայն թաղիքյա գդակներ, բաժանվում են երկու կարգերի և կանգնում են դեմուդեմ: Գալիս է նրանց ավագը նույն ձևով հագնված, միայն կանաչագույն բաճկոնով: Նա հանդիսավոր քայլերով մոտենում է սրահի ծայրում ծալապատիկ նստած «Միհրաբ»-ին և արտասանում է մի աղոթք:

Աղոթքին հետևում է ղուրանից մի հատված` երգի եղանակով և նվագարանի ներդաշնակությամբ: Հանկարծ լսվում է թմբուկի մի թնդյուն: Դա նվագարանապետի նշանն է: Բոլոր դերվիշները, որ այդ ժամանակ նստած են, արագությամբ ոտքի են ելնում, ձեռներն ուժգին զարկելով հատակին, և սկսում են պտտել սրահի շուրջը: Ավագը կանգնում է Միհրաբի քով: Յուրաքանչյուր դերվիչ նրա առջևով անցնելիս գլուխը խոնարհեցնում է ի նշան երկրպագության և, ոտը ոտին զարկելով, երեսը դարձնում է դեպի իրան հետևող դերվիշը: Հետո ամենքը կանգ են առնում իրանց տեղերում մի քանի րոպե և երաժշտություն լսում: Հանկարծ մի շարժումով ձգում են իրանց ուսերի վրայից սև ծածկոցները և սկսում են կանոնավոր պտտել իրանց շուրջը և սրահի շուրջը: Նրանց թևերը տարածված են հորիզոնաձև, մեկը ձեռներից բաց ափը դեպի վեր, ողորմություն աղերսում, մյուս ափը դեպի վար, իբր թե ողորմություն է տալիս:

Պտույտները գեղեցիկ են, թևերի պահվածքը կանացի, շրջազգեստների սավառնումն օդային: Մարդիկ նմանվում են թևատարած կարապների, ճերմակ ու թեթև: Այդ պտույտները կրկնվում են երեք անգամ, իրարու հաջորդելով կարճատև դադարից հետո: Վերջապես, դերվիշները նստում են հատակի վրա: Մեկը ձգում է նրանց ուսերի վրա սև ծածկոցները: Նրանք ոտքի են ելնում, մոտենում են ավագին և ջերմ եռանդորեն համբուրում են նրա աջը:

Տեսարանը տևում է մի ժամ: Ավագն արտասանում է «Մերհաբա», դերվիշները միաձայն երեք անգամ կրկնում են «Ամին»:

Ես դուրս եմ գալիս տարակուսած. ի՞նչ է նշանակում այդ բոլորը: Նայում եմ Բեդեկերի ստրուկ անգլուհիներին և նրանց սերկևիլագույն դեմքերի վրա կարդում եմ նույն տարակուսանքը...

Կ. ՊՈԼՍԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

Սկյութարի կռնակի բարձունքներից Կ. Պոլիսը ներկայացնում է մեկն իր կախարդական տեսարաններից:

Շոգենավը Բոսֆորի նեղուցը կտրելիս` ճամփորդի ուշադրությունը գրավում է մի փոքրիկ կղզի: Վրեն մի տնակ և մի աշտարակ:

«Ղըզ-Գյուլեսի» է այդ կղզու անունը, թեև եվրոպացիները նրան անվանում են «Լեանդրի աշտարակ»:

Թուրքերը հետևյալ ավանդությունն ունին այդ աշտարակի մասին:

Մի թափառական գնչուհի Սուլթան Մահմեդին գուշակում է, թե նրա աղջիկը Մեհար Շեհիբին մեռնելու է օձի խայթումից: Սուլթանն իր զավակի կյանքը ապահովելու համար շինել է տալիս Ղըզ-Գյուլեսին Բոսֆորի մեջ և այնտեղ է բնակեցնում նրան ապահով, որ ոչ մի սողուն չի կարող անցնել կղզի:

Մեհար Շեհիբի գեղեցկության համբավը հասնում է պարսկական շահի որդուն, որը առանց տեսնելու սիրահարվում է նրա վրա: Իբրև իր սիրո ցույց մի օր նա գեղեցկուհուն ուղարկում է մի փունջ: Ճակատագրի կամքով ծաղիկների մեջ սպրդած է լինում մի թունավոր օձ, որ խայթում է Մեհար Շեհիբին: Գալիս է շահի որդին և թույնը ծծելով գեղեցկուհու վերքից` փրկում է նրա կյանքը: Երախտագետ սուլթանը շահզադեի անձնվիրությունը վարձատրում է, ամուսնացնելով նրան իր աղջկա հետ6:

Կարծում եմ վատ նյութ չէ ժողովրդի ստեղծագործություններից այնքան օգտվող բանաստեղծների համար:

* * *

Իմ պիեսներից մեկի ներկայացման հետևյալ օրը Սկյութարում հրավիրված էի այցելելու Հայ Կարմիր հաչի տեղական ապաստարանը: Այնտեղ տեսա պոլսուհու մայրական խնամքը թշվառների համար: Ընդարձակ և լուսավոր սենյակների իդեալական մաքրությունը, առատ սնունդ, փոքրերի համար դպրոց և ամեն ինչ, որ կարող է ամոքել թշվառությունը:

Սենյակներից մեկում որբերը ճաշի համար բանջարեղեն էին մաքրում: Կառավարչուհին ականջիս շշնջաց.

Ուշադրություն դարձրեք այն կողմ, ուր պիտի երթամ:

Եվ մոտեցավ մի խումբ դեռահաս աղջիկների` ինչ որ պատվիրելով: Նրանք կանգնած էին պատի տակ քով-քովի, պատժի ենթարկված աշակերտուհիների դիրքում: Բոլորը նիհար էին, բոլորի վաղաժամ թառամած հողագույն դեմքերի վրա երևում էր հուսահատության և ամոթի կնիքը: Ամեն մեկի ուսերի վրա կար մի շալ: Նկատեցի, որ յուրաքանչյուրն աշխատում է նրա ծայրերով թաքցնել իր որովայնը: Մեկը երեսը դարձրեց պատին և հեկեկաց:

Պղծված կույսեր էին: Նոր էին բերվել Անատոլիայի խորքերից — Հայ դժոխքի կենտրոնից...

* * *

Կատը-Քյոյը կամ, ինչպես պոլսահայերն են գրում, Գատիը-Գյուղը, նախկին Քաղկեդոնն է: Հիմնված լինելով Բյուզանդիոնից տասնևյոթ տարի առաջ, նա ունի պատմական անցյալ, որի բեկորները հազիվհազ նշմարվում են այս ու այն տեղ: Այժմ Կատը-Քյոյը չունի առանձին արժեք, բացի իր նորաձև տներից և համեմատաբար կանոնավոր փողոցներից:

Գեղեցկության տեսակետից Կ. Պոլսի շրջակայքում առաջին տեղը պատկանում է Պրինկիպոյին, որ Իշխանաց ինը կղզիների մայրն է: Նա ամենամեծն է, ամենաբարձրը և ամենաշքեղն իր փարթամ վիլլաներով, պարտեզներով և բարձունքներից երևացող սքանչելի տեսարաններով դեպի ծովն ու ցամաքը:

Այղ կղզու վրա են վայելել իրանց զբոսանքի և անկման ժամերը մեր միջին դարերի բյուզանդական իշխանները: Այժմ նրանց փոխարինում են ռուս պաշտոնյաները, գեներալներն ու սպաները, որոնք իրանց հետ բերել են ցարական շրջանի ամբողջ «քաղաքակրթությունը»:

Եղա և մի քանի ուրիշ կղզիներում, բայց նրանք ինձ վրա պակաս տպավորություն գործեցին: Պրինկիպոն մի գեղեցկուհի մայր է, որի զավակներից ոչ մեկը չունի նրա գեղեցկությունը:

Իմ թափառումների ժամանակ ես աշխատում էի ծովի վրա լինել իրիկնադեմին, երբ արեգակը հրաժեշտ է տալիս ծովին ու ցամաքին: Ով մի անգամ օրվա այդ պահին տեսել է Կ. Պոլիսը ծովի վրայից, չի կարող երբեք մոռանալ տեսարանը:

Կ. Պոլիսի գլխավոր հմայքը նրա մզկիթներն են և նրա աժուռ մինարեթները: Թուրքն ամեն բանից զրկել է երկիրը և ոչինչ չի խնայել երկնքի համար, նույնիսկ վերջին կաթիլը խղճի և բանականության: Համեմատեցեք Կ. Պոլսի մզկիթները տների հետ և դուք կապշեք այն տարբերության վրա, որ կա Աստծու տան և մարդու կացարանի միջև:

Մզկիթը թուրք հանճարի ստեղծագործությունն է, մի հատիկ պարգևը գեղեցիկին, որով նա կարող է պարծենալ:

Ժամանակը մարդկության մտքից կջնջե բոլորը, ինչ որ արել է օսմանցին իր հինգ դարվա պատմության ընթացքում, կմնան երկու բան` Ոճիրը և Մզկիթը. վերջինն որպես նախատինք անկաշառ Աստծուն, որ թույլ է տալիս իրան այդպես կաշառվելու:

ANDCRA DORIA

Դաշնակիցները Կ. Պոլիսը լեցնելով ցամաքի զորքերով, ավելորդ չէին համարում նրա դեմ կանգնեցնել մի տասնյակ ծովային հրեշներ, որոնք կարող էին մի հարվածով հիմնիվեր ավրել նախկին Բյուզանդիոնը:

Մեծ դժվարությամբ է թույլ տրվում օտարներին այդ զրահավորների վրա ոտք դնելու: Սակայն չկան դռներ, որ չունենան բանալի: Իտալական ինժեներ Մկրտիչ Բասմաճյանը, մի վերին աստիճանի կիրթ ու սիրալիր երիտասարդ, կարողացել էր Angrea Doria դրեդնոուտի հրամանատարին համոզել, որ Իտալիայի ծովային հզորությանը ոչ մի վտանգ չի սպառնում մի հայ գրողի և նրա դստեր կողմից: Եվ ահա մի օր Բոսֆորի ափի մոտ մեզ սպասում էր մի կոկիկ շոգեմակույկ` չորս մաքուր հագնված նավազներով: Մենք ելանք նրա վրա և տասը րոպե չանցած արդեն տիտանի վրա էինք:

Դուք այստեղ կտեսնեք գիտության վերջին խոսքր, — ասաց նավապետի երիտասարդ օգնականը, իր պաշտոնակիցների խմբով դիմավորելով մեզ պողպատյա տախտակամածի վրա:

Եվ գեղեցիկ է Անդրեա-Դորիան, և զարհուրելի գեղեցիկ` իր անունով և արտաքին տեսքով, զարհուրելի` իր դժոխային ուժով և իր կոչումով:

Հեռվից Անդրեա-Դորիան` նմանվում է մի նազելի կարապի, որ թևերը ծալած հանգչում է ջրի երեսին անշարժ: Նրա պողպատյա կտուցը ցցված է վեր հպարտ: Նրա արծաթափայլ կողերի ու կրծքի վրա ջրի վետ-վետ շողերը բեկբեկվում են բյուրավոր ադամանդների պես:

Իր վեհության մեջ Անդրեա-Դորիան անդորր է, ինչպես ինքնավստահ թագուհին գահի վրա: Իր ուժի գիտակցությամբ նա արհամարհում է ամեն ինչ, որ իր շուրջն է: Եվ ամեն ինչ փոքր ու տգեղ է երևում նրա քով:

Ասում են Անդրեա-Դորիան երկյուղ չունի ծովերից ու օվկիանոսներից: Մրրիկներն ու փոթորիկները նրա համար զբոսանք են:

Այժմ նա անշարժ է: Մարմարոցի կատաղի ալիքներն են խաղում նրա հետ: Ուժգին կերպով արշավելով նրա վրա, ետ են մղվում ջարդուփշուր եղած: Եվ զայրանում են, որ չեն կարող մազու չափ երերել այդ տարօրինակ կենդանուն:

Մեկն Անդրեա-Դորիայի հսկա ծխնելույզներից գիշեր-ցերեկ ծուխ ու բոց է ժայթքում, ինչպես Վեզոլվի հրաբուխը: Բոցի կայծերը չքանում են օդի մեջ, իսկ ծուխն երկնակամարի վրա ձգում է մի աղեղնաձև ժապավեն:

* * *

Մի ամբողջ քաղաք է Անդրեա-Դորիայի որովայնը: Այնտեղ հազար ու վեց հարյուր մարդ է բնակվում` պատրաստ ամեն վայրկյան ծառայելու մահու Աստծուն: Ոչ մի կին, ոչ մհ երեխա, ոչ մի ծերունի: Թույլերն այնտեղ գործ չունին:

Ամեն ինչ նախատեսնված է այդ ահագին բազմության համար: Այնտեղ կան ամեն տեսակի արհեստանոցներ: Այնտեղ չկա միայն դագաղի գործարան, վասնզի ծովագնացները, միայն մի դագաղ ունին և մի գերեզման — Ծովը: Բայց այնտեղ կան հիվանդանոց, դեղատուն, գրադարան, տպարան, թատերական բեմ, սալոններ, դաշնամուր, և այլն և այլն:

Այս բոլորը ջրի տակ է. Անդրեա-Դորիան միայն կրծքից վեր է ջրի երեսին: Նրա ահռելի մեծությունը աչքով չափելու համար պետք է ներս մտնել: Պետք է անցնել անթիվ անցքեր, որ այդ ծովային քաղաքի փողոցներն են: Դա մի ամբողջ ճամփորդություն է լաբիրինթոսի մեջ: Մի ճամփորդություն, որ առանց ուղեցույցի անհնարին է կատարել:

Ջրից վեր միայն այս մասերն են, որոնց պաշտոնն է մահ սփռել չորս կողմ: Վարը` կյանքը, վերը` մահ: Տեսնո՞ւմ եք հեռվից այն կլոր ծակերը, որ զարդարում են տիտանի կողերը: Նրանց մեջ են տեղավորված մահվան գործիքները: Յուրաքանչյուր ծակից նայում է մի-մի հրեշի կոկորդը նավթահորի լայնությամբ: Խոշորագույն թնդանոթները տեղավորված են տախտակամածի վրա, իրանց զրահների մեջ: Պողպատյա աշտարակներ են շինված, հատկապես, նրանց սոսկալի բերաններն այս կամ այն կողմ դարձնելու համար: Սակայն մի մանուկ կարող է պտտեցնել այդ աշտարակները, այնքան ճարտարարվեստը դյուրացրել է նրանց պտույտը:

Մեծ թնդանոթների ռումբերն ունին 10—12 տարեկան մանուկների բարձրություն: Ավելի քան քառասուն կիլոմետր են թռչում նրանք: Եվ մաթեմատիկական ճշտությամբ ընկնում են, պայթում այնտեղ, ուր հղել է նրանց` մարդու կամքը:

Մի գեհեն է Անդրեա-Դորիայի մեքենաների բաժինը, սակայն ոչ խավար և ոչ խեղդուկ: Էլեկտրականությունը նրան մատակարարում է և՛ լույս, և՛ օդ: Մաքրությունն իդեալական է. պղինձն ու պողպատը փայլում են ոսկու ու արծաթի փայլով:

Մենք ենք նավի սիրտը, — ասաց մեքենապետը համեստ ժպիտով, — եթե մենք պայթենք, նա կործանված է:

Ահա, մեքենան նավի սիրտն է, իսկ նրա գլուխը հրամանատարն է: Եվ այդ գլուխն է միայն, որ գործում է կռվի ժամանակ: Նա է մտածում ամենքի փոխարեն և նա է կարգագրում պողպատյա կամրջի այն բարձունքից, ուր տեղավորված է նրա խցիկը:

Մարդիկ լուռ են ինչպես ուրվականներ, երբ սկսվում է ռմբակոծությունը, լույսերն են խոսում ու բանակցում: Յուրաքանչյուր լույս իր գույնն ունի և յուրաքանչյուր գույն` իր լեզուն ու իր իմաստը:

* * *

Այո, զարհուրելի է Անդրեա-Դորիան, սակայն անհաղթելի չէ: «Սարսափ» անունը կրելով, նա ինքն էլ ունի իր սարսափը: Ահա այն փոքրիկ առարկայից, որի նմանն ունի իր որովայնի մեջ հարյուրավոր:

«Ական» է այդ առարկայի անունը: Նա նույնպես պողպատյա է և ունի ոչ պակաս բարդ կազմվածք, քան ինքը Անդրեա-Դորիան: Դժվար է, գրեթե անհնարին է նրա հետ պայքարելը: Բոլոր միջոցները, որ մինչև այժմ հնարել է գիտությունը, անզոր են այդ փոքրիկ ձկնանման սատանայի դեմ:

Նա միշտ ջրի տակ է, միշտ աննկատելի: Ոչ ոք չգիտեք թե որտե՞ղ է նա և ո՞րտեղից պետք է հարձակվի: Նա մի կույր օձ է, որ միայն նրան է խայթում, ով դիպչում է իրան:

Սոսկալի է նրա հարվածը և անխուսափելիորեն մահաբեր: Նա ինքը կործանվելով, կործանում է իր թշնամուն: Թող լինի այդ թշնամին օվկիանոսների սարսափը: Հաճախ նա ածելիի սրությամբ կիսում է իր զոհին միջից, ինչպես կայծակ: Այդ դեպքում մի քանի վայրկյանում ծովի հատակ են գնում հազարավոր մարդիկ և տասնյակ միլիոնների հարստություն:

* * *

Ես դուրս եկա տարտարոսից անզորացած ու ընկճված, այնքան ազդել էր ինձ վրա այդ դժոխային ծնունդը մարդկային ուղեղի: Ահա ուրեմն, գիտության վերջին խոսքը: Եվ ո՞ւմ համար է արտասանված այդ խոսքը... Այն չար Աստծու, որ առանց գիտության օգնության էլ ամենազորն է բոլոր աստվածների մեջ:

Սալոններից մեկում մենք հյուրասիրվեցինք շամպայնով և անուշեղենով:

Բասմաճյանն իտալերեն թարգմանեց իմ խոսքը, որ արտահայտում էր իմ շնորհակալությունները սիրալիր հյուրընկալներին և իմ հիացումը Իտալիո հանճարին...

ՎԵՐՋԻՆ ՕՐեՐ Կ. ՊՈԼՍՈՒՄ

Մի քանի օր ևս, և պետք է հեռանալ. Կ. Պոլսից: Առջևս կա ահագին ճամփորդություն. Աստված գիտե` որքա՛ն պիտի, տևե նա:

Խոստումներ ունիմ, որ պարտավոր եմ կատարել: Նախ մի քանի փոխայցելուններ, ապա... ոչ, այս մեկն ինձ դուր չի գալիս` ատենախոսությունը: Ահ, եթե հայ կանանց Լիգայի վարչությունը բարի լիներ վերադարձնելու ինձ իմ անզգույշ խոստումը:

Բայց նա համառում է:

— Չըլլար, պիտի բանախոսեք, մենք արդեն ծանուցել ենք օրաթերթերի մեջ, — կրկնում է եռանդուն նախագահուհին իր սեռին հատուկ կամակորությամբ:

— Բայց, տիկին, ես բանախոս չեմ, իմ պերճախոսությունը կաղում է: Վերջապես, գրողի լեզուն գրիչն է:

— Աղեկ, այն ատեն կարդացեք ձեր գործերեն մեկը:

— Լավ: Ես կկարդամ իմ «Արմենուհի» պիեսը: Կլսե՞ք:

— Ուրախությամբ:

Չեմ թաքցներ, ընտրությունս նենգամիտ էր: Ես ուզեցի փորձել, ինչպես պիտի վերաբերվի պոլսուհին իմ խեղճ հերոսուհուն, որ այնպես քարկոծվեց մի քանի լրագրական իմաստակների և մի խումբ փարիսեցիների կողմից:

Կարդացի «Արմենուհի»-ն մի ընդարձակ հասարակական դահլիճում, որի անունը մոռացել եմ:

Խոստովանում եմ, եթե այդ օրը գեթ մի հատիկ պարապ աթոռ նկատեի, պիտի վիրավորվեի: Ոչ իմ ինքնասիրության համար, քավ լիցի, այլ Արմենուհու համար: Պետք էր վշտանայի նույնպես, եթե հերոսուհուս հոգեկան տառապանքներն այնպես չհուզեին իր ունկնդիրներին և նրա բուռն բողոքները հայ կնոջ ընտանեկան կիսաստրուկ վիճակի դեմ չարժանանային նրանց հուզմանն ու ծափերին: Այդ օրը ինձ համար եղավ մի նոր ապացույց, որ հայ կինը, ուր ևս լինի, Թիֆլիսում թե Կ. Պոլսում, պարզապես շատ ու շատ բարձր է հայ տղամարդից:

* * *

Գնալը կղզում ունեցա մի թեթև անախորժություն:

Մի երեկո այնտեղ դերասանական խումբը ներկայացանում էր «Ավերակների վրա» պիեսը: Առաջին թե երկրորդ միջնարարին եկավ թուրք ոստիկանությունը և խաղն արգելեց: Պատճա՞ռը: Իբր թե պիեսը գրաքննիչից թույլտվություն չունի:

Խումբը բողոքեց, հասարակությունը նույնպես: Ոչինչ չօգնեց, նույնիսկ շնորհալի դերասան Նշանյանի ահեղ ձայնի որոտները:

Հասարակությունը լուռ ցրվեց, թողնելով տոմսակների վճարը մի ուրիշ ներկայացման համար:

Հետո մի քանի անձինք թուրք ոստիկանության վարմունքն ինձ բացատրեցին այսպես: Որպես թե մի երկու բարի հայեր նրա ականջին շշնջացած են լինում, թե պիեսի բովանդակությունը հակաթրքական է, թե «Ավերակների վրա» վերնադիրը ուրիշ ոչինչ չէ, թե ոչ Հայաստանի ավերակներ և այլև: Ոստիկանությունը հավատում է բարի հայերին: Որքան ճիշտ է այս — չգիտեմ: Գրում եմ այն, ինչ որ ինձ ասացին:

Բայց բավական է, ժամանակ է հեռանալ Կ. Պոլսից:

Հոկտեմբերի 29-ին իտալական լավագույն շոգենավերից մեկն Իզմիր է ուղևորվում:

ԴԱՐԴԱՆԵԼԻ ՆԵՂՈՒՑՈՎ

Մեր ուղևորվելու օրր Կ. Պոլիսը մեզ հյուրասիրեց բնության սքանչելի խաղերից մեկով:

«Գալիցիա» շոգենավը խարիսխ էր ձգել ափից հեռու, այնտեղ, ուր Բոսֆորը գրկախառնվում է Մարմարայի հետ:

Ճիշտ այն պահին, երբ նավակ նստեցինք, առավոտից սկսած անձրևը փոխվեց հեղեղի: Մինչև շոգենավին հասնելը նավակը կիսով չափ լցվեց ջրով: Թուրք թիավարները երկինքն անիծեցին, բայց մեզ անվտանգ տեղ հասցրին, հարկավ ոչ ախորժելի վիճակում:

Մինչ ես իմ խցիկում զբաղված էի հագուստ փոխելով, դրսում բնությունը պատրաստում էր մի մոգական տեսիլ:

Երբ ելա տախտակամածի վրա, մնացի ապշած: Հեղեղը դադարել էր, ամպերը չքացել էին, բայց նրանց հետ չքացել էին և Բոսֆորն իր ափերով, և հեռավոր լեռներն ու բլուրները, և մերձավոր Կադը — Քյոյը, Սկյութարը, Կ. Պոլիսը, ամեն ինչ: Մնացել էր միայն մի բան — երկինքը: Մի բաց մանիշակագույն թափանցիկ վրան ոչ միայն մեր վերը, այլև չորսկողմը, վարը: Մեր շոգենավը, որ տեղից չէր շարժվել տակավին, թվում էր օդի մեջ կախված: Ուրիշ նավեր չկային, միայն հեռու, շատ հեռու երևում էին երեք առագաստավոր, սև, ինչպես թևատարած ագռավներ: Երեքն էլ ծովի վրա չէին, այլ երկնքում, որովհետև ծով չկար:

Տպավորությունն այնպես էր, որ ինձ թվում էր, թե մենք երկնքի մեջ ենք: Շոգենավը մեղմիկ օրորվում էր: Ես այնքան ազդվեցի այդ տարօրինակ երևույթից, որ սիրտս սկսեց ուժգին բաբախել: Բայց ուրախ էի, այնքան ուրախ, որ ուզում էի գոռալ աղաղակել: Կարծես նույն վիճակում էին և մյուս ճամփորդները: Ամենքը բերանբաց և անշարժ դիտում էին տեսարտնը: Միայն շոգենավի սպասավորներն ու նավազներոն էին անտարբեր:

Աղջիկս իր խցիկումն էր: Ուզում էի վազել, դուրս կանչել նրան, բայց տեսարանն ինձ կախարդել ու կաշկանդել էր իր անօրինակ գեղեցկությամբ:

Վերջապես, մանիշակագույն շղարշն սկսեց հետզհետե նոսրանալ և հանկարծ չքացավ, ինչպես էլեկտրական լույս: Ծովն անջատվեց երկնքից, և նորեն ամեն ինչ ստացավ իր բնական կերպարանքն ու գույները:

Միրաժ էր, — ասացին նավազներն անտարբերությամբ, — մեզ համար նոր երևույթ չէ:

«Գալիցիա»-ն շարժվեց և, քերելով Սթամբուլի, ապա Իշխանաց կղզիների խոնավ ափերը, անցավ Մարմարայի խորքը:

Մնաս բարև, Կ. Պոլիս: Վերադարձին կտեսնվենք, եթե ճակատագիրը կամենա:

* * *

Ամբողջ գիշերը չկարողացա քնել: Վայ այն ճամփորդին, որ անախորժ ուղեկիցների հետ է:

Այս անգամ կաբինի հարևաններս էին երկու թոքախտավոր արաբներ, որ գնում էին Եգիպտոս բժշկվելու: Մեկը նրանցից շարունակ հազում էր ու մրթմրթում, մյուսն անընդհատ զառանցում էր, մերթ ընդ մերթ գոռալով խուլ ձայնով, որ, կարծես, դատարկ կարասի խորքերից էր գալիս:

Առավոտյան ոտքի ելա կանուխ և առաջինը բարձրացա տախտակամածի վրա:

Մարմարան անցել էինք գիշերով, մոտենում էինք Դարդանելին: Եղանակը պարզ էր, ծովն անդորր: Անհանգիստ ճայեր սավառնում էին շոգենավի շուրջը և, մերթ ընդ մերթ վար իջնելով, կտցահարում էին ծովի մակերեսը: Ուտելիք էին որոնում իրանց համար:

Մեկը մյուսի հետևից դուրս եկան ճամփորդները, շատերը զինված` հեռադիտակներով:

Ծովն սկսեց հետզհետե սեղմվել, ափերը մոտեցան իրարու: Ասիան և Եվրոպան, որ գիշերը բաժանվել էին միմյանցից, նորեն եկան դեմառդեմ:

Մտանք հռչակավոր նեղուցը: Ահա սկսվեցին երևալ ամրոցներն ու զորանոցները: Բոլորն աջ, այսինքն եվրոպական ափերի վրա են: Ձախ ափերի վրա երևում են ինչ-որ կանոնավոր քառակուսի հողաթմբեր: Ասում են, թնդանոթներ կան նրանց մեջ: Չգիտեմ, ոչինչ չեմ տեսնում:

Առհասարակ սկզբում նեղուցն այն տպավորությունն է անում, որ մարդ դժվարանում է հավատալ, թե դա է երկու ծովերի այն դժոխային կոկորդը, որ այնքան մարդկային կյանքեր է կլանել: Ափերը բարձր չեն, հազիվ 10—15 ոտնաչափ վեր ծովի մակերևույթից: Միայն, նեղուցից հեռանալով, նրանք բարձրանում են աստիճանաբար և գոյացնում դարավանդներ ու բլուրներ: Նեղուցի լայնությունն աչքի չափով մոտ մեկուկես կիլոմետր է: Ես ավելի նեղ էի երևակայել Դարդանելը և բարձր` ուղղահայաց ժայռերի մեջ:

Ծովը տակավին ժպտում է ուրախ: Չի երևում մարդկային վերջին Մեծ Ոճիրի հետքը: Կարծես, այդ վճիտ ջրերը չեն, որ ներկվել են կես միլիոն մարդկանց արյունով: Բնությունը քարե տախտակ է, ժամանակը` սպունգ, ինչ որ գրվում է մեկի վրա, մյուսը ջնջում է...

Բայց ահա մի խորտակված զրահակիր: Նրա ծխնելույզներն են միայն երևում: Ահա երկրորդը, երրորդը, չորրորդը զանազան դիրքերում: Մեծ չէ նրանց թիվը, բայց մեծ է եղել. պիտանիները դուրս են բերվել, մնացել են անպետքները:

Հելլեսպոնտոս, Լեանդր, Հերո, — լսեցի քովս մի ձայն:

Նայեցի: Մի երիտասարդ հույն հետը կանգնած ֆրանսուհուն պատմում էր իր ազգի հարուստ անցյալից մի գեղեցիկ էջ:

Ես լսեցի.

Ահա այստեղից է երիտասարդ Լեանդրն, ամեն գիշեր ափից ափ լողալով, անցել հելլեն գեղեցկուհի Հերոյի հետ գրկախառնվելու համար: Մի գիշեր նա, փոթորիկի հանդիպելով, ծովն է սուզվել ու խեղդվել: Հերոն, չկարողանալով տանել իր վիշտը, ձգել է իրեն ծովի մեջ ու նույնպես կործանվել: Այսպես են սիրել մեր նախնիքները: Ահա ճիշտ այստեղ է անգլիացի հանճարեղ բանաստեղծ Բայրոնը ափից ափ լողալով անցել:

Ահա, վերջապես, և հռչակավոր Գալիպոլին իր զորանոցների արյունագույն տանիքներով և ճերմակ պատերով: Ո՞վ կարող է հավատալ, որ այդ փոքրիկ անդորր գյուղաքաղաքը երկու տարի շարունակ համայն մարդկության ուշադրության կենտրոնն է եղել:

Ափերը նորեն բաժանվեցին իրարից: Մտանք Եգեյան ծովը: Աջ կողմը Հունաստանն է, ձախ կողմը Ասիական Թուրքիան. երկու հավիտենական թշնամիներ, որ ավա՛ղ, երբեք և երբեք չեն կարող հաշտվել...

ԻԶՄԻՐՈՒՄ

Առավոտյան ութ ժամը դեռ չէր լրացել, երբ մեր նավը կանգ առավ Իզմիրի սքանչելի ծովածոցում:

Իմ երկամյա ճամփորդության ընթացքում քաղաքից քաղաք տեղափոխվելիս, հակառակ սիրալիր հայրենակիցներիս հանդիմանություններին, ոչ ոքի չէի գրում կամ հեռագրում իմ ժամանման մասին: Իրավունքիցս դուրս էի համարում բարեսիրտ մարդկանց անհանգստացնել: Այս նրբազգացությունը կարող էր ինձ կրածներիցս ավելի նեղություններ պատճառել, եթե չլիներ հայ լրագիրների բարի վերաբերմունքը դեպի ինձ: Այս տեսակետից արևմտահայ մամուլն ավելի կիրթ է և ավելի հյուրընկալ, քան ռուսահայ մամուլը:

Բարի գալո՛ւստ, — դիմավորեց մեզ Իզմիրի քարափի վրա մի հայ այն պահին, երբ մենք պատրաստվում էինք կառք նստել, — լրագիրներից գիտեինք, որ պիտի գաք: Ի՞նչ, կա՞ռք: Քավ լիցի: Իզմիրի փողոցները կառքերի համար չեն: Պանդոկները երկու քայլի վրա են:

Եվ սիրալիր մարդը, որի անունը դժբախտաբար մոռացել եմ, մեզ առաջնորդեց դեպի պանդոկները:

* * *

Զինադադարից հետո Իզմիրն անցել է հույների ձեռքը: Չնայած դաշնակից պետությունների զանազան միջամտություններին, փաստորեն նրանք են տերերն ու տիրականները երեք հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաքի:

Պատերազմի ընթացքին քրիստոնյա ազգաբնակլությունը, որի մեջ հայերի թիվը մոտ քսան հազար է, կրել է թուրք կառավարության բոլոր բռնությունները: Ճշմարիտ է, մասսային կոտորածներ չեն եղել, բայց անիրավ ձերբակալություններ, հալածանք, աքսոր, մասնակի ոճիրներ տեղի ունեցել են: Հայերը շատ դեպքերում իրենց կաշին փրկել են կաշառքով:

Իզմիրը Այդնի վիլայեթի գլխավոր քաղաքն է և Կ. Պոլսից հետո առաջին առևտրական կենտրոնն է ամբողջ Լևանտի: Խոշոր առևտրական տները մեծ մասամբ եվրոպացիների ձեռքումն են և մասամբ հայերի ու հույների:

Ժամանելուց երկու թե երեք օր անցած` Սերովբե Դավթյանի ուղեկցությամբ այցելեցի երկրի խոշորագոլյն մանուֆակտուրիստին: Տեղն է ասել, որ արևմտահայերն ամենուրեք սովորություն ունին այցելուներ ընդունել իրանց գրասենյակներում կամ խանութներում, եթե օրը կիրակի չէ:

Միհրան Ազնավորյան, — այս անունն ինձ ծանոթ էր դեռ Կովկասում: Գիտեի, որ դա մի շատ կրթասեր և մասնավորապես թատերասեր մարդ է, իսկ Կ. Պոլսում լսել էի, որ այժմ նա խնամում է մեծ թվով որթեր: Մի բան, որ հետո ինքս ստուգեցի, այցելելով նրա հաշվով պահվող ընդարձակ որբանոցը:

Ահագին քարվանսարայի չափ խանութում ինձ սիրալիր դիմավորեց մի տիկին ալեխառն մազերով, բայց շատ երիտասարդ դեմքով և կապտագույն աչքերով:

Տիկին Ազնավորյան, — ասաց նա, հրավիրելով մեզ մաքուր կահավորված մի ընդարձակ գրասենյակ, — ամուսինս իսկույն կգա: Ի՞նչպես եք, հանգի՞ստ եք, վաղուց էինք սպասում:

Շուտով երևաց և տիկնոջ ամուսինը: Բարձրահասակ մի տղամարդ, երկայն ալեխառն ընչացքով, մաքուր սափրած երեսով, մեկն այն հին սերունդի հուժկու և բարեհամբույր տիպերից, որ առաջին իսկ հայացքով գրավում են պատկառանք և համակրանք:

Կես ժամվա մի հատ ու կտոր զրույց այդ փորձնական և ժամանակի արժեքն հասկացող մարդու հետ բավական եղավ, որ ես որոշ գաղափար կազմեի երկրի և մասնավորապես հայերի տնտեսական և քաղաքական վիճակի մասին: Նրա յուրաքանչյուր պարզ ու անպաճույճ դարձվածն ուներ իր որոշ իմաստն ու պատկերը:

Հրաժեշտից առաջ նա ինձ ցույց տվեց իր ահագին ամբարանոցի մի քանի մասերը: Հսկայական սրահները ծայրեիծայր լեցուն էին ապրանքներով, և սակայն նա ասաց.

Տակավին բավարար քանակությամբ ապրանք չունեմ:

Ես հեգնորեն ժպտացի, եղածը բավական էր ամբողջԿովկասին մի քանի տարով:

* * *

Մի քանի այցելություններ և փոխայցելություններ, և ահա նորեն ընտանի շրջանումն եմ և բնավ օտարություն չեմ զգում:

Հարգելով հայկական ավանդությունը, այցելեցի և թեմական առաջնորդի տեղապահին, որ այդ ժամանակ մի վարդապետ էր, Հովնան Կարապետյան: Մի շուտ հափշտակվող երիտասարդ, որ շատ էր աշխատում մի որևէ գործ կատարել և սակայն գոհ չէր իր վիճակով: Թեև երիտասարդության մի մասից պաշտպանված էր, նա համոզված էր, որ առաջնորդի պաշտոնը շատ նեղ է իր համար և կարծում էր, որ Ամերիկայում կարող է ավելի օգտակար լինել:

Ես հոն ավարտած եմ համալսարան, անգլերեն աղվոր գիտեմ, կապեր ունիմ ամերիկացիներուն հետ, շատ բան կրնամ ընել ազգիս համար, — կրկնում էր նա շարունակ:

Բայց իմ տպավորությունն այլ էր: Կարծում եմ, լավ կլիներ, որ այդ մարդը թողներ սքեմը: Հոգևոր առաջնորդի պաշտոնը բնավ չէր համապատասխանում նրա աշխարհամոլ խառնվածքին...

Հայ ընտանիքի հետ ծանոթանալու դյուրությունն ինձ տրվեց Ազնավորյանների տունն, ուր հաճախ հրավիրվում էի: Այդտեղ, ի միջի այլոց, ծանոթացա պարոն Գրիգոր Չիլինգարյանի հետ, որ հայտնի է իբրև Վիկտոր Հյուգոյի տաղանդավոր և վաստակավոր թարգմանիչ: Չնայելով իր ավելի քան ութսունամյա հասակին, համակրելի ծերունին տակավին կայտառ էր: Ոչ պակաս տեսա նրա հասակակից հայտնի ֆրանս-հայկական բառարանի կազմիչ Մեսրոբ Նուբարյանին, որ այսօր էլ շարունակում է աշխատել:

* * *

Իր ընդհանուր գծերով հայ գերդաստանն Իզմիրում գրեթե նույնն է, ինչ որ Կ. Պոլսում, այն տարբերությամբ սակայն, որ ավելի պարզ է, եթե չասեմ, ավելի նահապետական: Այս տեսակետից կատարելատիպ կարող եմ համարել Ազնավորյանների ընտանիքը, որ, եվրոպական ցավը յուրացնելով հանդերձ, պահպանել է հայ ցեղի ընտիր հատկանիշը` համեստությունը:

Կան, իհարկե, և՛ այլասերված հայեր, որոնք, ինչպես և ամենուրեք, ունին կույր սեր դեպի ամեն ինչ, որ օտար է: Երբեմն այդ սերը հասնում է ծիծաղելի չափերի: Փողոցներում ու կաֆեներում հանդիպում էի երիտասարդների, որոնք իրենց հագնվելու ձևով, քայլվածքով ու շարժումներով հերոսական ճիգեր էին անում նմանվելու անգլիացու կամ ամերիկացու: Եվ, իհարկե, նմանվում էին...


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 15.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ես հրավիրված էի մի ընտանիքի երեկույթի: Այնտեղ տեսա կատարյալ բաբելոնյան մի քաոս:

Կան ընտանիքներ, որ հրավիրում են իրենց հարկի տակ առանց խտրության ամենքին, որ կրում է ֆրանսիացի, իտալացի, անգլիացի կամ ամերիկացի անունը:

Հայտնի է, որ այժմ Արևելքում եվրոպական ընտիր տարրերի հետ կան և բազմաթիվ արկածախնդիրներ: Պատերազմն ամենուրեք շատ հասարակական տականքներ է հատակից երես ձգել: Եվ ահա Եվրոպան, մանավանդ Անգլիան, մարդկանց պակասության պատճառով մեծ մասամբ այդ տականքներն է ուղարկում Արևելք: Ի՞նչ փույթ, որ նրանք այնտեղ պիտի բնականաբար գործադրեն իրենց վատթար բնազդները: «Վայրենի» ասիացիների վերաբերմամբ ներելի է ամեն ինչ:

Մի ընտանիքում ես ծանոթացա մի քնքուշ հայուհու հետ: Նրա սիրուն դեմքը սքողված էր թանձր մռայլությամբ:

Նա գիտեր Ալֆրեդ դը Մյուսեի թախծալի ոտանավորներն արտասանել հուզիչ զգացումով: Նա վիշտ ուներ: Մի ինչ-որ իտալական սպա, իբր թե կոմս, խաբելով անմեղ կույսին, գրավել էր նրա ջերմ սերը և հետը ամուսնացել: Հետո կողոպտել էր նրա գոհարեղենը ու փախել:

Ավա՛ղ, ես չնկատեցի, որ այդ տխուր օրինակը խրատական լինել ուրիշների համար:

Հայ մայրերն են, որ վերջին տարիները ամենուրեք, ինչպես և Կովկասում, իրենց աղջիկներին մղում են օտարների գիրկը:

Իմ փեսան անգլիացի է, իմ փեսան ամերիկացի է, իտալացի է, ֆրանսիացի է, — ասում են նրանք մի առանձին հպարտությամբ:

Եվ հայրերը բաժանում են մայրերի հրճվանքը...

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինձ, համար վերին աստիճանի հետաքրքրական էր գիտենալ ինչպես են վերաբերվում իրար հետ հույներն ու հայերը փոխադարձաբար:

— Գո՞հ եք հույն կառավարությունից, — հարցնում էի ես բոլոր դասակարգերի հայերին:

— Անպայման գոհ ու երջանիկ, — պատասխանում էին ամենքն անխտիր:

Սակայն կային առանձին անհատներ, որ անգիտակցաբար պղտորում էին ջուրը: Բանն այն է, որ հելլեն բարձր կոմիսարությունը գրավել էր մի քանի հայ հարուստների տներ: Այդ մարդիկ, մոռանալով մոտիկ անցյալի թուրքական բռնությունները, չէին կարողանում մի քիչ զսպել իրենց բնազդը և տներում ու շուկաներում պարսավում էին հույներին: Հարկավ բարի մարդիկ չէին զլանում լուրերը տանել ուր հարկն է և այդպիսով գրգռել երկրի տերերին:

Բայց այդ բոլորը մեծ արժեք չունեին: Ինձ հարկավոր էր երկու ամենահին քրիստոնյա ազգերի փոխադարձ զգացումների հիմքը դիտել: Եվ ահա մի օր ես պատեհություն ունեցա այդ դիտելու:

«Զարթոնք» ընկերության թատերասերների խումբը պատրաստվում էր խաղալու «Չար ոգին» պիեսը «ի պատիվ հեղինակի»: Իզմիրում կան ընդամենը երկու թատերական սրահներ, մեկը քաղաքի ասիական մասում, մյուսը` քարափի վրա: Առաջինը մի անմաքուր քարվանսարա է, իսկ երկրորդը կատարյալ թատրոն` իր բոլոր հարմարություններով: Եվ ահա հույները այս թատրոնը հայ թատերասերներին զիջեցին գրեթե ձրի: Ներկայացումից մի օր առաջ Հովնան վարդապետն ինձ նախազգուշացրեց, թե հունական մետրոպոլիտ արքեպիսկոպոս Քրիստոսիմտոսը ցանկություն է հայտնել թատրոն գալու: «Զարթոնք»-ին խնդրեցի սրբազանին տալ մի պատվավոր օթյակ:

Ներկայացման միջնարարներից մեկում ևս իմ բարձրաստիճան հյուրիս բեմից ուղղեցի հետևյալ խոսքերը.

Սրբազան Տեր, առաջին անգամն է, որ հունական օրթոդոքս եկեղեցու մի բարձրաստիճան պաշտոնյա բարեհաճում է ոտք դնել հայ թատրոն: Այդպիսով դուք հանդիսանում եք գաղափարակից մեր անմահ Խրիմյան Հայրիկին, որ ասում էր. «Թատրոնը երկրորդ եկեղեցի է»: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հյուր` Մեծ Հունաստանի արժանավոր զավակին, այն գեղարվեստապաշտ և գեղարվեստագետ Հունաստանի, որ համամարդկային գրականության, գիտությունների, թատրոնի և արվեստների մեծագույն վարպետներն է տվել մարդկության: Ձեր Արիստոտելին, Սոկրատին, Պլատոնին, ձեր Ֆիդիասին են աշակերտել բոլոր ազգերի հանճարներն ու տաղանդները: Մեծ է եղել Հունաստանը մարդկային մտքի ու հոգու արտահայտություններով այն ժամանակ, երբ այժմյան քաղաքակիրթ ազգերի նախահայրերը կիսավայրենի վիճակում էին: Եվ ես երջանիկ եմ ասելու, որ հայ ազգը մեծ Հունաստանի ամենաընդունակ և ամենաառաջադեմ աշակերտն է եղել:

Սակայն հույն ազգի փառքը միայն անցյալում չէ, այլև ներկայում և մանավանդ ապագայում: Այսօր այդ ազգը շատ ապացույցներ է տալիս մեզ հավատալու համար, որ հեռու չէ այն ժամանակը, երբ նա նորեն պիտի գրավե իր նախկին պատվանդանը ազգերի շարքում: Ես իբրև կյանքը դիտող մի անցորդ, առաջին անգամ գտնվելով մի հունական քաղաքում, տեսնում եմ շատերն այդ ապացույցներից: Կհիշատակեմ մեկը միայն նրանցից և այդ բավական է. այն իդեալական կարգապահությունը, որ տիրում է այժմ Իզմիրում: Դեռ երեկ, երբ այս քաղաքը գտնվում էր անիրավ հափշտակիչների ձեռքում, նրա փողոցները ներկվում էին մարդկային արյունով: Այսօր այստեղ տիրում է կյանքի, գույքի ու պատվի կատարյալ ապահովություն: Դա հույն ազգի բարձր քաղաքականության նմուշն է: Եվ ինչպես չմաղթել, որ նա նորեն տիրանա իր բոլոր հայրենի ժառանգություններին:

Սրբազան Տե՛ր. Իզմիրի հայությունը երախտագետ է հույն ազգին, հույն իշխանությանը և մանավանդ հույն զորքերին, որ իրենց հերոսական հաղթանակներից հետո այսօր, սովորական կյանքում այնքան համեստ են և այնքան սիրալիր, որքան կարող են լինել միայն մեծ ժողովուրդների զորքերը...

Հետևյալ օրը Հելլեն Բարձր Կոմիսարության Մամուլի Դիվանի և գրաքննության տնօրենից ստացա հետևյալ նամակը հունարեն լեզվով.

«Մեծարգո տեր, երեկ բարեբախտություն ունեցա հանդիսատես լինելու ձեր գեղեցիկ ու տպավորիչ գործի ներկայացումին: Կկամենայի խորին հարգանքներս հայտնել ձեր հանդեպ և այս առիթով շնորհակալ լինել հելլեն մարդասեր ժողովրդի կողմից ձեր այն բարյացակամ վերաբերմունքի համար, որով արտահայտվեցիք ի նպաստ Հունաստանի:

Հելլեն ազգը կատարելապես իրազեկ է այն մեծ ջանքերին, որոնցով բոլոր հայ վիպագիրները, թատերագիրները, բանաստեղծները աշխատում են ձեր մարտիրոսացած ազգի հայրենի վերածնունդի համար…

Ինչպես Հունաստանի, նույնպես և Հայաստանի թատրոնը մի երկրորդ եկեղեցի էր, որտեղից հավատացյալները, մարտիրոսները և գերիները լույս էին տեսնում և քաջալերվում էին ազատության պայքարի միջոցին:

Կխնդրեմ, մեծարգո տեր, ընդունել իմ արտաքո կարգի հարգանքների և զգացմանց արտահայտությունը»:

17 նոյեմբերի, 1920 Միքայել Ռոդաս

Իզմիր

* * *

Մյուս օրը Իզմիրի, ապա Աթենքի հունական թերթերը, տպելով իմ ճառը Պ. Ռոդասի նամակի հետ, իրանց ջերմ համակրանքն արտահայտեցին հայ ժողովրդի հանդեպ: Իսկ երբ ես անձամբ գնացի իմ փոխշնորհակալությունը հայտնելու, Պ. Ռոդաս հույն մտավորականության կողմից ինձ հրավիրեց Աթենք:

Իբրև հայ գրականության ներկայացուցիչ, — ասաց նա, — դուք կլինեք հույն մտավորականության հյուրը, և մենք ձեր տրամադրության տակ կդնենք մեր լավագույն շոգենավերից մեկը:

Համանման վերաբերմունք դեպի հայերը ես տեսա բոլոր հույների կողմից, որոնց հանդիպեցի իմ երկամյա ճանապարհորդության ընթացքում:

Պ. Ռոդասի նամակը մի նոր փաստ է ինձ համար նորեն պնդելու, որ գրականությունը, թատրոնն ու արվեստներն են ազգերի հարաբերությունները մաքրելու և բյուրեղացնելու լավագույն միջոցները: Հայ-վրացական տխուր հիշողության արժանի ընդհարումների ժամանակ միայն վրացի և հայ գրական ու թատերական գործիչներն անխախտ պահեցին իրենց փոխադարձ բարեկամությունը:

Իզմիրում գտնվածս միջոցին այնտեղ էր Աթենքի թատերական խումբը: Մի երկու անգամ, հարգելով խմբի հրավերը, գնացի նրա ներկայացումներին և ուրախությամբ տեսա, որ հանդիսականների մի պատկառելի մասը հայեր են: Այս առիթով հույն դերասաններն ինձ արտահայտեցին իրենց խորին հաճույքը: Ի դեպս հույներն ունեն խոշոր բեմական ուժեր, որոնցով կարող են պարծենալ, իսկ դերասանուհի տիկ. Կիվելին կարող է հավասարվել եվրոպական որևէ առաջնակարգ թատրոնի աստղին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իզմիրն իր դիրքով գեղեցիկ է: Նրան գեղեցկացնողն իր հրաշալի ծովածոցն է:

Իբրև նավահանգիստ նա համարվում է առաջնակարգ թե՛ իր ընդարձակությամբ և թե՛ իր բնական պատնեշների ապահովությամբ: Միակ թերությունն այն է, որ շոգենավերը կանգնում են քարափից հեռու: Դա բավական դժվարացնում է ճամփորդների երթևեկը, ենթարկելով նրանց փոքրիկ անախորժությունների, ինչպես, օրինակ, հույն ու թուրք նավակավարների և բեռնակիրների ագահությանն ու խաբեբայությանը: Իզմիր այցելող ճամփորդը այդ գիշակերների համար մի որս է և, որքան ես նա զգույշ լինե, չի կարող խուսափել նրանց հարստահարությունից:

Քաղաքը տարածվում է ծովածոցի ուղղությամբ: Տները, անֆիթեատրի ձևով հետզհետե վեր բարձրանալով, ծածկում են կռնակի լեռան լանջր, ուսկից բացվում է մի սքանչելի տեսարան դեպի ծովն ու ցամաքը:

Փողոցները շատ նեղ են, սալահատակները վատ, բայց մի աստիճան պակաս կեղտոտ, քան Կ. Պոլսում: Ընդհանուր տպավորությունն Իզմիրի այնպես է, որ, կարծես, դա քաղաք չէ, այլ մի հսկայական քարվանսարա բազմաթիվ բաժանմունքներով և միջանցքներով: Այստեղ ճամփորդն իրան զգում է թեև ավելի ընտանի, քան Կ. Պոլսում, բայց մի տեսակ ճնշված:

Փողոցներից միայն մի քանիսն են հարմար կառքերի երթևեկության համար: Բացի քարափից, գեղեցիկ շենքեր և կանոնավոր պողոտաներ կան միայն քաղաքի աջ թևի վրա, որ անգլիական արվարձան է կոչվում:

Կորտելիա անվանված արվարձանը գտնվում է Իզմիրի դեմուդեմ, ծովածոցի մյուս կողմում: Դա մի գեղեցիկ վայր է, բնակության համար ավելի հաճելի, քան Իզմիրը: Այստեղ փողոցներն ավելի լայն են, գուցե ավելի մաքուր, տներն ավելի գեղեցիկ: Հաղորդակցությունը քաղաքի և Կորտելիայի միջև և ծովային է, և ցամաքային: Գերադասելի է առաջինը:

* * *

Իզմիրը սրճարանների քաղաք է և քարափը նրանց գլխավոր կենտրոնը:

Օրվա գլխավոր մասը իզմիրցին այնտեղ է անցկացնում: Նրա համար սրճարանը թե՛ զբոսավայր է, թե՛ շուկա կամ բորսա է, թե՛ մի տեսակ քաղաքական կլուբ:

Նարդին իզմիրցու կիրքն է, նարգիլեն` նրա «աղայության» զարդը: Մեկը խաղում է դերասանի ոգևորությամբ, մյուսը ծխում է կրոնական ջերմեռանդությամբ: Չկա ավելի հանդիսավոր և միևնույն ժամանակ մի քիչ կոմիկական պատկեր, քան իզմիրցու դեմքը, երբ նա նարգիլե է ծխում, մանավանդ երբ ծխողը հայ է կամ եվրոպացի: Միևնույն նարգիլեն սրճարանում օրվա ընթացքում ծխում են տասնյակ մարդիկ առանց ախտահանվելու, կամ նույնիսկ մաքրվելու: Դժվար չէ երևակայել, թե նարգիլեն Արևելքում առհասարակ ինչ դյուրին միջոց է վարակիչ ախտերի տարածման համար:

Հույներն ու հայերը խոսում ու վիճաբանում են չափազանց բարձրաձայն: Եվ խոսում են ոչ միայն լեզվով, այլև ձեռներով, ոտներով, մարմնի ամբողջ ուժով: Երբեմն ինքնամոռացության մեջ նրանք այնպես են բռնցքահարում սեղանը, որ սուրճի գավաթներն օդ են թռչում: Ոգևորությունը հավասար է բոլոր դեպքերում. միևնույնն է` խոսակցության նյութը Եվրոպայի քաղաքականությունն է, թե՞ իզմիրի թուզը:

Թուրքերն անհամեմատ ավելի հանգիստ են և ծանրաբարո իրենց սրճարաններում: Առօրյա ամենահասարակ նյութերի մասին անգամ խոսելիս, նրանց դեմքը սքողված է փիլիսոփայական խորհրդավորությամբ: Լեզվի դերը նրանց մոտ մեծագույն դեպքերում կատարում են գլխի հպարտ ու հանդարտ շարժումները և դեմքի խաղը: Դիտելով հեռվից նրանց արտաքինը, դժվար է երևակայել նրանց մտքի ոչնչությունը և հոգու աղքատությունը: Այս է, որ այնքան խաբում է եվրոպացի ճամփորդներին, որոնք արևելցու յուրաքանչյուր շարժման մեջ իսկ փիլիսոփայություն են տեսնում...

Հրեաները արտաքուստ աչքի են ընկնում իրենց ցեղային հատկություններով, չնայելով, որ Իզմիրում նրանց թիվը երեք անգամ հայերից ավելի է: Առհասարակ հրեան, ուր որ լինե, ամեն կերպ աշխատում է թաքցնել իր ցեղային անհատականությունը և միշտ հարմարվում է միջավայրին միայն արտաքինով:

Թանձր ծխով տոգորված մթնոլորտ, հրհռոց, քրքիջ, խլացուցիչ նվագարան, «կակավետ» վաճառողների գոռգոռոց, կոշիկ մաքրողների անվերջ և ձանձրալի դիմումներ, ահա Իզմիրի սրճարանների ընդհանուր պատկերը:

Իզմիրը Կ. Պոլիսի մանրանկարն է այն առավելությամբ, որ բարքուվարքերի տեսակետից նա այնչափ ապականված չէ, որչափ օտտոմանյան մայրաքաղաքը: Այդտեղ գոնե փողոցներում ու սրճարաններում և այլուր պոռնկությունը այնքան բարձր չի աղաղակում, որքան Կ. Պոլսում:

Գնում ենք Եգիպտոս...

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՎՐԱ

Մի օր առաջ Զմյուռնայից դուրս եկած իտալական «Baron Gall» շոգենավը կանգ առավ Ռոդոս կղզու դեմ, ափերից բավական հեռու: Մի թեթև մակույկ վարձելով, աղջկանս հետ գնացինք կղզին դիտելու: Երբ վերադարձանք շոգենավ, հանդիպեցինք ճամփորդների մի նոր խմբի: Դա մի թուրք ընտանիք էր, բաղկացած հինգ հոգուց:

Մայրը շիկահեր էր, կապտաչյա, տակավին թարմ ու գեղեցիկ: Մեծ աղջիկը կլիներ ոչ ավելի քան տասնութ տարեկան: Նա էլ կապտաչյա էր, բայց սևահեր: Մյուս երկու աղջիկները կատարյալ արևելյան տիպեր էին` սևաչյա և թխադեմ: Ամենից փոքրը իր մորը շատ նման մի ութ-ինը տարեկան գեղեցիկ պատանի էր:

Առաջին իսկ ժամին ամենքս ծանոթացանք նորեկների հետ և մինչև նավի տեղից շարժվելը մի աստիճան բարեկամացանք, ինչպես առհասարակ լինում է ծովային ճամփորդության ժամանակ: Կյանքումս առաջին անգամն էի ճամփորդում մի թուրք ընտանիքի հետ, որ չէր խուսափում քրիստոնյա տղամարդու ծանոթությունից և ընդհակառակը, կարծես, ցանկանում էր այդ ծանոթությունը:

Մայրը, ինչպես շուտով իմացանք, այրի էր, բացի թուրքերենից ուրիշ լեզու չգիտեր, իսկ օրիորդները բավական ազատ խոսում էին ֆրանսերեն և իտալերեն: Սալոն մտնելու վայրկյանից թե՛ մայրը և թե՛ աղջիկները դեն էին ձգել իրենց երեսքողերբ, և այդպես էլ մնացին մինչև Եգիպտոս: Միայն տախտակամածի վրա գտնված ժամանակ, երբ հեռվից տեսնում էին մի թուրք կամ արաբ նավաստի, անմիջապես քողով ծածկում էին իրենց բերանները, և անմիջապես չքանում էին նրանց զվարթությունն ու ծիծաղը, ինչպես ծիծեռնակների ծլվլոցը ագռավների երևալուն պես:

— Ի՞նչ է ձեր մոր անունը, — հարցրի ես երեք քույրերից երկրորդին, որն ամենից համարձակն էր:

— Ջհանդաբ:

— Իսկ ձեր ավագ քրոջ անո՞ւնը:

— Լամիյե: Իմ անունը Նայիլե է, փոքր քրոջս անունը Ֆայիզե, իսկ եղբորս անունը Աբդուլլահ:

— Որտե՞ղ եք դուք սովորել ֆրանսերեն և իտալերեն լեզուները:

— Մեր տանը:

— Ուրեմն մասնավոր դասատուների՞ց:

— Այո:

— Կին է եղել ձեր դասատուն, իհարկե:

— Այո, բայց ինչո՞ւ «իհարկե», կարող էր և տղամարդ լինել:

— Իսկ ես լսել եմ, որ թուրք կնոջը արգելված է տղամարդուց դասեր վերցնել:

— Սխալ է ձեր լսածը գոնե մեր վերաբերմամբ: Մենք տղամարդուց վախեցողներից չենք, ապացույց, որ ես ձեզ հետ խոսում եմ:

— Բայց ի՞նչու ձեր երեսը քողով ծածկում եք թուրք կամ արաբ տեսնելիս:

— Նրանց գռեհիկ ատելությունը կամ անարգանքը չգրգռելու համար: Դա մի սովորություն է, որից դեռ չենք ազատվել, և ես հույսով եմ, որ շուտով կազատվենք: Քրիստոնյա տղամարդկանց վերաբերմամբ, ինչպես տեսնում եք, մենք ավելի համարձակ ենք:

— Ի՞նչով բացատրել այդ:

— Մենք կարծում ենք, որ քրիստոնյան մեր երեսբացությունը անամոթության նշան չի համարիլ, այլ, ընդհակառակը, կգովե:

— Ուրեմն ձեր ընտանիքում ընդունվո՞ւմ են քրիստոնյա տղամարդիկ:

— Այո՛, պարոն, իմ հանգուցյալ հայրը շատ քրիստոնյա բարեկամներ ուներ, որոնք հաճախ այցելում էին մեզ: Մայրս և մենք դիմավորում էինք երեսբաց:

— Ներողություն, օրիորդ, քանի՞ տարեկան եք դուք:

— Տասնուվեց, ես երեք տարով փոքր եմ Լամիյեից, իսկ փոքր քույրս տասնուչորս տարեկան է:

— Մի՞թե ձեր մայրը չի վախենում, որ ձեր մեծ քույրը կամ թեկուզ դուք այդ հասակում կարող եք հափշտակվել որևէ մի քրիստււնյա երիտասարդով:

Նայիլեն նկատելե շփոթվեց, նայեց երեսիս զննող հայացքով և հանկարծ, խոսքը փոխելով, հարցրեց.

Ներեցե՛ք, ձեր կաբինը ո՞ր շարքումն է:

Վարի:

Ուրեմն, մեր շարքում, այսինքն իմ և Լամիյեի կաբինից ոչ հեռու:

Կարծեմ :

— Ասացեք, խնդրեմ, գիշերները ոչ մի ձայն չե՞ք լսում:

— Ինչու չէ, լսում եմ, ալիքների շփշփոցը, մեքենայի խուլ թնդյունները, երբեմն էլ ձեր արծաթահնչուն ծիծաղը:

— Եվ ուրիշ ոչի՞նչ:

— Ոչինչ:

— Մի անգամ լավ ականջ դբեք և կլսեք, միայն գիշերվա կեսից հետո, երբ ամենքը քնած են:

— Օրիո՛րդ, դուք ինձ հետաքրքրում եք:

— Ձեր դուստրն ինձ ասաց, որ դուք վեպեր և թատրոնական երկեր եք գրում, ուրեմն դուք շահիր եք և ձեզ կարելի է խոստովանել ամեն բան: Դուք կարող եք զգալ ուրիշների վիշտը: Կամենո՞ւմ եք մի սրտաշարժ վեպի համար նյութ ունենալ: Ահա իմ դժբախտ քույրը, Լամիյեն… Ա՛հ, ներեցեք, նախաճաշի վերջին զանգը հնչեց: Մայրս կանհանգստանա, եթե սեղանին ուշանամ: Կպատմեմ Լամիյեի մասին. ձեզ կարելի է պատմել:

Ասաց Նայիլեն ու թռչկոտելով վազեց սեղանատուն, թողնելով ինձ տարակուսանքի մեջ... Սկսվեց մի թեթև հողմ և շուտով փոխվեց կատարյալ փոթորկի: Միջերկրականի հոյակապ նավը, որ մինչ այդ ժամանակ թվում էր անդրդվելի, նախ կորցրեց իր հավասարակշռությունը, ապա դարձավ խաղալիք կատաղի ալիքներին, որոնք շպրտում էին նրան աջ ու ձախ` ինչպես կատուն մի կտոր բամբակ: Մեր ուղեկիցների մեծ մասը բռնվեց ծովային հիվանդությամբ: Նախաճաշի սեղանի քով, բացի նավապետից, իր օգնականից ու բժշկից, մնացի ես, աղջիկս, Նայիլեն և մի քանի ճամփորդներ: Գիշերը փոթորիկը դադարեց, և առավոտյան մեր առջև բացվեց Միջերկրականի գեղեցկագույն ափերից մեկը:

Մաքրի անունով ծովածոցն էր իր անտառազարդ բլուրներով և թավշյա արոտատեղիներով: Մեր շոգենավին անթել հեռագրով հրամայված էր դուրս բերել ծովածոցի տիղմում խորասուզված մի զորանավ: Անմիջապես նավաստիները գործի դիմեցին այն աննման եռանդով, որ միայն ծովային մարդկանց է հատուկ: Մարդու իրանի հաստությամբ պարանը փաթաթեցին ռազմանավի շուրջը, և մի ժամ չանցած մեքենայի զորությամբ նավը բարձրացավ ծովի երեսը մեր «ուռա»-ների ուղեկցությամբ:

Հասանք Ադալիա: Առաջին անգամ երևացին Կոնիայի արաբներն իրենց դեղնագույն մետաքսյա չալմաներով ու ճերմակ բաճկոններով: Ադալիան Անատոլիայի ծովային բանալին է: Այն ժամանակ նրան ժամանակավոր գրավել էին իտալացիները: Այստեղից նրանք օգնում էին թուրք զորքերին ու չեթաներին, մատակարարելով նրանց պարեն ու ռազմամթերք:

Եվ ինչ որ թուրքերն ստանում էին, տարածում էին Կոնյա, Էնգարե, Սըվազ, մինչև Էրզրում ու Կովկաս: Այսպիսով, ուրեմն, քաղաքակիրթ Իտալիան մասնակցում էր ուղղակի Փոքր Ասիայի ազգաբնակության բնաջնջման գործում: Ի՞նչ էր Իտալիայի այդ երկդիմի քաղաքականության գաղտնի նպատակը: Շահել մուսուլման աշխարհի համակրանքը` իր գիրքն Արևելքում ամրացնելու համար:

* * *

Մեր ուղեկիցների թվում կար մի հույն օրիորդ: Նա գիտեր սքանչելի նվագել դաշնամուրի վրա: Կար և մի սպանացի ընտանիք, բաղկացած ծնողներից ու չափահաս աղջիկներից: Նրանցից մեկը նույնպես գիտեր նվագել մեծ մասամբ արևելյան եղանակներ, ի միջի այլոց, և հայերեն երգեր: Նավապետը ամեն անգամ, ճաշից հետո, մեկին կամ մյուսին թախանձանքով ստիպում էր նվագել: Երբեմն նա կարողանում էր ստանալ և իմ աղջկա` Մարգարտի համաձայնությունը երգելու: Այսպիսով, մենք գրեթե ամեն երեկո ունեինք նվագահանդես կամ համերգ:

Մի երեկո ճաշից հետո սալոն եկավ Նայիլեն առաջին անգամ ձեռքում մի ջութակ:

Օօ՛, ես այդ չգիտեի, — գոչեց ծերունի նավապետը: Նա մի երաժշտասեր իտալացի էր:

Թրքուհին ու հույն օրիորդը սկսեցին ինչ-որ նվազել: Ներս մտավ Լամիյեն` նիհար ուսերի վրա մի շալ և լուռ նստեց սալոնի մի անկյունում: Նայիլեի խորհրդավոր խոսքերի ազդեցությամբ, ես առաջին անգամ ուշադրություն դարձրի նրա վրա: Նա նստած էր ստվերի մեջ և, կարծես, աշխատում էր աննկատելի մնալ: Մռայլ էր նրա քնքուշ դեմքը և գունատ: Նա հիշեցնում էր արմատից նոր պոկված մի ծաղկի, որ, կարծես ասում էր. «Մի դիպչեք ինձ, ես փխրուն եմ, ինչպես թիթեռ, իմ ծուխի պես թափանցիկ թևուկները կթափվեն ձեր մատների հպումից»:

Նրա երկնագույն աչերը հառած էին դեպի անորոշ տարածություն: Կարելի էր կարծել, որ նա ականջ էր դնում ջութակի և դաշնամուրի հնչյուններին: Բայց դիտող աչքի համար պարզ էր, որ նա չի լսում, ու նրա մտքերը թափառում են այլուր: Մերթ ընդ մերթ նրա նիհար ուսերը թեթևակի ցնցվում էին, ու ես հեռվից զգում էի նրա հառաչանքները:

Նրա մայրը սալոնի մյուս անկյունից գաղտնի դիտում էր նրան: Նա պառկած էր օթոցի վրա արևելյան հեշտասիրության մեջ և շարունակ ծխում էր եգիպտական ընտիր սիգարները ոսկեզօծ գլանակով:

Ես մոտեցա այդ անթառամ գեղեցկուհուն, որի մեջ կյանքն ավելի էր խոսում, քան իր երեք աղջիկների մեջ միասին վերցրած:

Խանում, ներեցեք անհամեստությանս, — ասացի ես թուրքերեն, — ես նկատում եմ, որ ձեր ավագ դստեր առողջությունը շատ էլ ամուր չէ:

Տիկինը նայեց ինձ շեշտակի ու արտասանեց.

Էֆենդիմ, դուք չեք սխալվում:

Ապա, ծխախոտի քուլան գլխից վեր արձակելով, ավելացրեց.

Այո, Լամիյեն շատ թույլ կազմվածք ունի, բայց հոգ չէ, Եգիպտոսում նա կկազդուրվի ալլահի զորությամբ:

Անտարակույս, խանում, անտարակույս: Ասում են ջերմ կլիման տկար կազմվածքի կազդուրման ամենալավ դեղն է... Սակայն…

Տիկինը չթողեց, որ խոսքս ավարտեմ ու ասաց.

Հավանո՞ւմ եք Նայիլեի նվագը:

Զգալով, որ նա չի ուզում շարունակել Լամիյեի մասին, ես մի փոքր շփոթվեցի ու պատասխանեցի.

Օօ՛, աննման է նվագում, ձեր աղջիկն ուղղակի երաժշտական տաղանդ է. դուք կարող եք պարծենալ նրանով:

Ես կեղծում էի, կամենալով շոյել նրա մայրական ինքնասիրությունը: Օօ՛, քանի՛-քանի անգամ եմ ես այդպես կեղծել մայրերի առջև...

Մի վայրկյան հոգեկան գոհունակության ժպիտը պայծառացրեց թրքուհու դեմքը: Եվ միայն մի վայրկյան: Նա նորեն նայեց Լամիյեի կողմը, նորեն տխրեց և ասաց.

Եթե լսեք Լամիյեի դաշնամուր նվագելը, ավելի կհիանաք: Դժբախտաբար, վերջին ամիսները նա դսդարել է նվագել, և ես ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել նրան դաշնամուրի կափարիչը բարձրացնելու…

Նվագը դադարեց, նվագողները, բարձրաձայն ծիծաղելով, դուրս թռան սալոնից:

Լամիյեն հանդարտիկ ոտքի ելավ և, ստվերի պես, մեքենաբար հետևեց նրանց:

Մայրն ինչ-որ շշնջաց քովը նստած որդուն: Պատանին վազեց Լամիյեի հետևից:

Մի փոքր անցած ես ևս ելա տախտակամած: Լամիյեն վազվզում էր օրիորդների հետ և նույնպես աղաղակում ու ծիծաղում, սակայն ես զգում էի, որ այդ բոլորը նա անում է մեքենաբար և որ նրա ծիծաղն արվեստական է: Շուտով նա անջատվեց խմբից և հեռացավ դեպի շոգենավի ցռուկը: Պատանին քայլ առ քայլ հետևում էր նրան: Ես կարողացա որսալ հարմար վայրկյան և, Նայիլեին մենակ տեսնելով, ասացի.

— Օրիո՛րդ, մի մոռանաք ձեր խոստումը:

— Ի՞նչ խոստում:

— Լամիյեի մասին:

Նայիլեն մի վայրկյան տատանվեց, հետո մի վճռական շարժումն անելով, արտասանեց.

Պարո՛ն, Լամիյեի պատմությունը սովորական է: Նա դժբախտ սիրո մի զոհ է:

Սիրահարվա՞ծ է:

Այո, և նրա սիրո առարկան մի քրիստոնյա է:

— Ո՞վ է այդ երջանիկ քրիստոնյան:

— Մեր տնային բժիշկը, մի իտալացի:

— Դուք ասացիք դժբախտ սիրո՞, ուրեմն բժիշկը չի՞ սիրում ձեր քրոջը:

— Ընդհակառակը, նա ավելի է սիրահարված, քան Լամիյեն:

— Գիտե՞ այդ մասին ձեր մայրը:

— Այո, պարոն: Չեք կարող երևակայել այն օրը, երբ նա այդ մասին լսեց Լամիյեի բերնից: Ինձ թվաց, որ խեղճ կինը պիտի մեռնի սրտի պայթյունից: Նախ նա վագրի պես հարձակվեց Լամիյեի վրա: Հավատացեք, նա կխեղդեր քրոջս, եթե ես ու Ֆայիզեն չզսպեինք նրան: Օօ՛, պարոն, Լամիյեն քաջ աղջիկ է, մի նայեք նրա թուլությանը: Նա ասաց. «Անա, սպանիր ինձ, բայց մի զրկիր երջանկությունից, միևնույն է ես առանց իմ սիրեցյալի չեմ կարող ապրել և չեմ ապրի»: Այն Ժամանակ, մայրս սկսեց անիծել նրան, հետո ընկավ թախտի վրա և ամբողջ օրը հեկեկաց: Մյուս օրը բժիշկն ըստ սովորության եկավ մեր առողջությունը ստուգելու: Նա գալիս էր շաբաթը երկու անգամ: Մայրս, առանց երկար բացատրության, արտաքսեց նրան, ասելով, «Կորի՛ր, պիղծ քրիստոնյա, քո ոտքերն ապականում են իմ տան շեմքը»: Ա՛հ, պարոն, ներեցեք մորս մոլեռանդությունը, չէ՞ որ նա մի տգետ թրքուհի է:

— Այո, բայց ես զարմանում եմ, որ այդ մոլեռանդ մուսուլմանուհին տնային բժիշկ է ընտրել մի քրիստոնյայի:

— Նա ինքը չի ընտրել, այլ հայրս: Հանգուցյալը մորս չափ մոլեռանդ չէր, բացի այդ, մեր ամբողջ կղզու վրա չկա մահմեդական բժիշկ: Ավելացրեք և այն, որ բժշկի հայրը իմ հոր ամենաընտիր բարեկամներից մեկն է եղել:

— Այժմ որտե՞ղ է այդ իտալացին:

— Ռոդոսում:

— Եվ Լամիյեն այդ օրից չի՞ տեսնվում նրա հետ:

— Տեսնվել է մի քանի անգամ գաղտնի, իմ օգնությամբ:

— Ուրեմն դուք դեմ չե՞ք, որ ձեր քույրը սիրահարվել է մի քրիստոնյայի վրա:

— Ինչո՞ւ պիտի դեմ լինեմ: Պարոն, ես դեռ անչափահաս եմ, կյանքին անծանոթ, գուցե տգետ, բայց մի գրքում կարդացել եմ, որ մարդկանց իսկական կրոնը սերն է:

Ես չկարողացա զսպել իմ հիացումը, լսելով մի դեռահաս թրքուհու բերնից այդ խոսքերը, և գոչեցի.

Օրիո՛րդ, տարիքով գրեթե մանուկ, խելքով այդչափ հասուն, դուք սքանչելի եք:

Շնորհակալ եմ: Գիտե՞ք, ես Լամիյեին չէի կարեկցիլ, եթե նա իր ընտրության մեջ սխալված լիներ: Բժիշկը հազվագյուտ մարդ է և կարող է երջանկացնել իր սիրով յուրաքանչյուր մի կնոջ: Նա ծեր չէ, տգետ չէ, նա բարի և ազնիվ է: Ամբողջ կղզին հարգում է նրան ու սիրում: Եթե կամենում եք իմ կարծիքը գիտենալ, կարող եմ ասել, որ նա շատ ու շատ բարձր է իմ քրոջից: Եվ ահա երկուսն էլ տանջվում են, և կարող եմ հաստատել, որ բժիշկն ավելի է տանջվում, քան իմ քույրը: Երևակայեցեք, մեր ընտանիքից դուրս վռնդելու օրից նա վշտից հիվանդացավ: Այո՛, երեք ամիս պառկած էր անկողնում: Ես ամեն օր տանում էի նրան Լամիյեի նամակները: Մինչև բանալը նա համբուրում էր նամակները ու լալիս էր երեխայի պես:

Ես հարցրի Նայիլեին, ճիշտ է արդյո՞ք, որ նրանք գնում են Եգիպտոս զբոսանքի համար: Նայիլեն հեգնորեն ժպտաց:

Մայրս ամենքին այդպես է ասում, բայց ի՛նչ զրոսանք: Նա Լամիյեին տանում է Մսիր` այնտեղ թաղելու համար:

Թաղելո՛ւ, — կրկնեցի ես զարմացած:

Այո, ես այդ թաղել եմ համարում, — հառաչեց Նայիլեն տխուր: — Խե՛ղճ Լամիյե: Մայրս վճռել է Մսիրում նրան ամուսնացնել մի փաշայի հետ, որը շատ հարուստ է և ունի մեծ դիրք Եգիպտոսի սուլթանի մոտ:

— Լամիյեն գի՞տե այդ:

— Իհարկե:

— Նա փաշային տեսե՞լ է:

— Այո: Այս ամառ փաշան Ռոդոսումն էր և մի քանի անգամ եղել է մեր տանը: Նա Լամիյեին շատ է հավանում և արդեն նրա ձեռը խնդրել է մորիցս:

— Երիտասա՞րդ է, թե՞ ծեր այդ փաշան:

— Հիսուն տարեկան է, իսկ Լամիյեն 19 տարեկան: Բայց տարիքը դեռ ոչինչ, գլխավորն այն սոսկալի զզվանքն է, որ զգում է Լամիյեն դեպի այդ փաշան: Ոչ, Լամիյեն երբեք չի համաձայնվի դավաճանել իր սիրուն: Նա դժբախտ է:

— Երևի Եգիպտոսի փաշան ունի և մի ուրիշ կին, գուցե մի քանիսը:

Նայիլեն բարձրաձայն ծիծաղեց, ցույց տալով իր սքանչելի ատամները:

Դուք կարծում եք, — ասաց նա, — ամեն մի մուսուլման անպատճառ հարե՞մ պիտի ունենա: Ո՛չ, մոսյո, այժմ միակնությունը հետզհետե տարածվում է մեր մեջ` եվրոպական քաղաքակրթության շնորհիվ: Փաշան այրի է, բայց խնդիրն այդ չէ: Լամիյեն չի ուզում և չի կարող նրա կինը դառնալ, չի կարող, չի կարող, չի կարող: Նա պաշտում է իր սիրեցյալին և պատրաստ է զոհվել նրա սիրո համար: Նա տանջվում է, ամեն գիշեր պարանոցիս փաթաթվելով, ժամերով լալիս է: Այս գիշեր ուշադրությամբ ականջ դրեք և կլսեք նրա հեծկլտանքը: Մայրս գիտե այդ և վախենում է, որ Լամիյեն ինքնասպանություն գործի: Նա ինձ և Աբդուլահին պատվիրել է հսկել Լամիյեին, և ահա մենք հերթով հետևում ենք նրան քայլ առ քայլ:

Այդ պահին մոտեցավ մեզ Լամիյեն իր եղբոր հետ:

Նայիլե, — ասաց նա թույլ ձայնով, — ես հոգնեցի, գնում եմ կաբին, մայրիկին ասա, որ գնացի քնելու:

Օրիո՛րդ, — դարձա ես նրան, — ձեր տարիքում ներելի չէ այդպես կանուխ քնելը:

Ես սիրում եմ անկողնում կարդալ, իսկ քնել ո՞վ գիտե, — արտասանեց նա գլուխը երերելով:

Իմ փափագն էր քանի մի րոպե զբաղեցնել թրքուհուն` նրա հոգին մի փոքր ճանաչելու նպատակով: Դժբախտաբար հեռվից երևաց նրա մոր կերպարանքը, որ դանդաղ քայլերով մոտենում էր մեզ:

Ես կարողացա միայն ասել.

Օրիո՛րդ, կարդացեք բնությունը, չկա ավելի հետաքրքրական գիրք, քան նա: Տեսեք ի՛նչ սքանչելի երեկո է, — այդ լայնածավալ ծովն իր մարգարտյա մակերեսով և այդ նոսր ամպերի մեջ լուսացող լուսինը:

Այո, սքանչելի երեկո է, — ասաց Լամիյեն հառաչելով, — դուք ունեք իրավունք իմ անտարբերությունը պարսավելու: Բայց, մոսյո, մարդու կյանքում լինում են պահեր, երբ մահը նրան թվում է գեղեցկագույնը գեղեցիկներից: Բարի գիշեր: Նայիլե, դու կարող ես մնալ մոսյոյի հետ:

Ասաց Լամիյեն և անլսելի քայլերով ստվերի պես չքացավ կիսախավարի մեջ: Մայրը հետևեց նրան:

* * *

Մոտենում ենք Կիպրոս կղզուն: Ահա երևացին նրա չոր ու ցամաք ափերը տեղ-տեղ ճերմակ, տեղ-տեղ մոխրագույն:

— Այդ ի՞նչ շինություններ են, — հարցնում եմ ես մի հայ վարդապետի, որ գնում էր Կիլիկիա այնտեղ ինչ-որ դպրոց բանալու` մի մեծահարուստ հայի նվիրած դրամներով:

— Ասում են, Լևոն վեցերորդի շինել տված բերդերն են, տեսնո՞ւմ եք մինչև որտեղ է հասել հայ մարդու ոտքը, — պատասխանում է վարդապետը ազգասիրական ոգևորությամբ:

Չգիտեմ հասե՞լ է արդյոք հայի ոտքը մինչև Կիպրոս, թե՞ դա պատմական առասպելներից մեկն է. գիտեմ, որ այդ կղզին հայի արնագինն է անգլիացիներին տրված: Անցյալ դարի ռուս-թուրքական պատերազմից հետո Անգլիան Բեռլինի վեհաժողովում, Թուրքիային Ռուսաստանի պահանջների դեմ պաշտպանելով, ծովը նետեց հայկական կոչված դատը և իբրև վարձ ստացավ Կիպրոսը ջլատվող Թուրքիայից: Մի ամբողջ երկիր, որի երկարությունը երկու հարյուր, իսկ լայնությունը մոտ ութսուն կիլոմետր է:

Կիպրոսը քարտեզի վրա ունի փղի գլխի ձև: Նրա կնճիթը ցցված է դեպի Ալեքսանդրետտի ծովածոցը, իսկ ծոծրակը նայում է Կրետե կղզին:

Մեր շոգենավը կանգ առավ Լիմնոսո նավահանգստի առջև — ափերից շատ հեռու: Ծովի երեսին երևացին գինու տակառների երկայն շարքերը, պարաններով իրարու միացրած: Ափից շոգենավ փոխադրելու սրամիտ միջոց. մի փոքրիկ մակույկ երկու թիավարներով քարշ է տալիս իր հետևից հարյուրավոր տակառներ:

Հունվարի վերջն է, բայց եղանակն այնքան ջերմ է, որ մարդ առանց վերարկուի անգամ շոգում էր: Շոգենավը սուլեց և շարժվեց: Ահա երևացին Տավրոսի լեռները, առջևի շարքը վարդագույն, հետևինը` ձյունապատ: Իրիկնադեմին մտանք Մերսինի լայնածավալ ծոցը: Շոգենավը կանգ առավ դարձյալ ափերից հեռու և ավելի հեռու, քան որևէ տեղ: Մերսինի ծոցը, շատ ընդարձակ լինելով, որպես նավահանգիստ անբարեկարգ է: Այդտեղ Միջերկրականը միշտ փոթոիկալի է: Մեր գալուց երկու շաբաթ առաջ եղել էր մի մեծ փոթորիկ, տասնուհինգ առագաստավոր նավեր էին ծովասույզ եղել, տանելով մի միլիոն ոսկու արժողությամբ ապրանքներ:

Հետևյալ առավոտ Մերսինից եկան մեր շոգենավը մի խումբ հայեր և ինձ ու Մարգարիտին հրավիրեցին քաղաք: Գնացինք: Ճաշից առաջ մեկուլկես ժամվա պտույտը քաղաքի միակ օթոմոբիլով բավական էր, որ տեսնեինք Մերսինն իր շրջակայքով:

Մերսինն Ադանայի հետ կապված է Բաղդադի երկաթուղու մի ոստով, որ ընդամենը վեց ժամվա ճամփա է: Ձմեռվա կեսն է, եղանակը ամառային: Քաղաքը ձախ կողմից ու կռնակից շրջապատված է ընդարձակ այգիներով, որ բարձրանում են մինչև լեռնալանջը և կազմում մի զմայլելի պանորամ: Միլիոնավոր ծառերը տնքում են արդեն հասունացած նարինջի, կիտրոնի, փորթուգալի ու մանդարինի ծանրության տակ: Դեղնագույն գնդակների այդ օվկիանոսը կանաչ տերևների մեջ ոսկե խնձորների առասպելական դրախտավայրն է հիշեցնում: Օդը տոգորված է արբեցուցիչ բուրմունքով: Այս ու այնտեղ երևում են ցիրուցան ձիթենիներ և բանանի ծառեր: Տների ցանկապատերը կակտուսից են, իսկ պարտեզները պճնված բազմատեսակ ծաղիկներով:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Страница 3 из 7«1234567»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.