Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 2 из 7«123467»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM


Շիրվանզադե Ալեքսանդր՝
Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 6.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Մեր հարցին, թե ո՞վ է այդ մարդը, մի երիտասարդ պատասխանեց, թե նա հիվանդ է և բերել են, որ տերտերն ավետարան կարդա նրա գլխին: Հետո նույն երիտասարդը պատմեց, թե հիվանդը Ներսիսյան դպրոցի ընդունակ աշակերտներից մեկն է եղել և նոր է ավարտել իր ուսումը: Ողորմելին երկար ժամանակ ենթակա է եղել այն վտանգավոր ախտին, որ, ինչպես ասում են, չափազանց տարածված է այդ ուսումնարանի աշակերտների մեջ: Սարսափելի ախտ. նա խղճալի երիտասարդին միանգամայն դարձրել էր կենդանի կմախք, իսկ մտավորապես — ապուշ:

Օրը զվարճալի անցավ մեզ համար: Երկու շուլավերցի պատվական երիտասարդներ — պ. պ. Արշակ և Վախթանգ Մեհրաբյանները — մեզ հյուրասիրեցին իրենց գեղեցիկ այգում: Սրանցից առաջինը «Աղբյուր»-ի աշխատակիցն է, որ գրում է «Սրինգ» կեղծանունով, իսկ երկրորդը «Մշակ»-ի թղթակիցն է:

Հետևյալ առավոտյան մենք ուղևորվեցինք Թիֆլիս, յոթ օրվա ճանապարհորդությունից հետո Գուգարաց աշխարհի հրաշալի վայրերում:

Թիֆլիս, 1888 թ, սեպտեմբեր

ՆԱՄԱԿՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԻՑ


I

Տասներկու տարի շարունակ ապրելով Թիֆլիսում, գործելով հայ գրականության և մամուլի մեջ, տեսնելով անընդհատ միևնույն շրջանը, միևնույն դեմքերը, միևնույն երևույթները, ես այնքան հոգնել ու ձանձրացել էի, որ ինձ թվում էր վերջին ժամանակ, թե իմ ջղերը բթանում են, զգացումները թմրում, միտքը պղտորվում: Ահա ինչու մի օր, վերջապես, վճռեցի, եթե ոչ մշտապես, գոնե անորոշ ժամանակով հեռանալ այն միջավայրից, որի օդը ընդունակ է խեղդելու և ոչնչացնելու ամենաառողջ մարդուն:

Հեռանալով այդ խեղդուկ միջավայրից, միևնույն ժամանակ ես վճռել էի ոչ միայն չմտածել նրա մասին, այլև խույս տալ այն ամենից, որ կարող է ինձ հիշեցնել նրան: Սակայն մեծ է սովորության ուժը: Որքան վատառողջ և վնասակար լինի մթնոլորտը, դարձյալ մարդ երկար տարիներ ապրելով այնտեղ` ընտելանում է, դյուրությամբ չի կարողանում բաժանվել նրանից: Այն միջավայրը, ուր ստիպված է ապրել և գործել հայ հեղինակը, նեխված է, ապականված, բայց որպես մթնոլորտ, ունի իր կաշկանդող ուժը: Եվ հենց այդ ուժն է, որ այս րոպեիս, դեռ երկու ամիս չլրացած, հեռու հայրենիքից, հեռու իմ սրտին մոտիկ անգին էակներից, որոնց կյանքի հետ անխզելի կապված է իմ գոյությունը — ես դարձյալ մտքով սլանում եմ դեպի հայ գրականական աշխարհը և իմ հոգնած ձեռը, նորից եռանդ ստանալով, ակամա ձգտում է դեպի գրիչ:

Թող այդպես լինի: Ես մասամբ ֆատալիստ եմ, ընդունում եմ կատարվող երևույթների անհրաժեշտությունը, նրանց ղեկավարող օրենքները: Եթե իմ սրտի բոլոր ուժերով ատելով մի բան, դարձյալ հոգով ու մտքով ինձ կապված եմ համարում նրա հետ, կնշանակե այսպես էլ պետք է լինի և ուրիշ կերպ չի կարող լինել:

Նստած եմ Նևայի խոնավ, միգապատ և անձրևոտ ափերում և այս րոպեիս պետք եմ զգում իմ տպավորությունները արձանագրելու, ամենից առաջ իմ առջև նկարվում է այն ճանապարհը, որ բաժանում է Կովկասը լայնածավալ Ռուսիայից: Նա ձգված է կովկասյան հսկայական լեռնաշղթայի վրա, լի բնության հրաշալիքներով: Հասկանալի է, որ իմ խոսքը ռազմավիրական ճանապարհի մասին է, որ ոգևորել է ռուս խոսքի երկու հանճարեղ վարպետներին և հափշտակել է շատ ճանապարհորդների:

Հունիսի վերջին օրերից մեկն էր: Արեգակը նոր-նոր բարձրանում էր հորիզոնի վրա, երբ հինգ ճանապարհորդ կրող մեր կաբրիոլետը դուրս եկավ Թիֆլիսի փոստային կայարանից: Ես նստած էի երկրորդ կարգում: Իմ ուղեկիցներն էին Թիֆլիսի առաջին գիմնազիոնի մի ուսուցիչ և մի երիտասարդ օրիորդ — աշակերտուհի գիմնազիայի: Հետաքրքրական չէր ինձ համար իմանալ, ովքեր են իմ հարևանները: Ես պիտի առաջին անգամ տեսնեի բնության այն վայրերը, որոնց մասին դեռ մանկությանս օրերից լսել էի հազար ու մի գովասանքներ և հիացումներ: Ով գիտե զգալ և մտածել, նա չի կարող չհիանալ բնության հրաշալիքներով, իսկ ով գիտե հիանալ, նա շատ անհամբեր է, երբ սպասում է տեսնելու իր չտեսած, բայց անթիվ անգամ փառաբանված վայրերը: Իմ անհամբերությունը չափ չուներ, ես նմանվում էի մի ջղային մանկան` այն ժամերին` երբ կառքը կտրում էր ռազմավիրական ճանապարհի առաջին կայարանը: Ոչինչ չկար Թիֆլիսի և Մցխեթի մեջ, ոչինչ, բացի փոշուց, տոթից և փոշիով ծածկված կառքերից ու դանդաղաշարժ Կովկասյան սայլերից: Ահա ինչու շատ էլ ձանձրալի չէր իմ հարևան ուսուցչի խոսակցությունը Կովկասյան դպրոցների, ռուս դպրոցական վարչության, իր գլխավորների խելացի ու բարձր գաղափարական քաղաքականության և, վերջապես, ինձ նմանների ցնորքների մասին: Նա խոսում էր, ես լսում էի: Ես ոչ նրա ասածներին համաձայնելու քաջություն և խելք ունեի և ոչ էլ հակառակելու ցանկություն: Թող խոսի ինչ որ ուզում է, մտածում էի ես, իմ ուժից վեր է պատը բռունցքով խորտակելու: Եթե իմ հայ ծնվելը ինձ համար հանցանք են համարում Կովկասը քաղաքակրթել կամեցող խելացի ուսուցիչները, դա գուցե համոզմունքի խնդիր է, սակայն իմ համոզմունքներն էլ մազի չափ չեն վիրավորիլ ու ոչ էլ ստամոքսս կխանգարվի, եթե ես անտարբեր լինեմ մի քաղցրաբարո ուսուցչի լայնածավալ գաղափարներին:

Բայց լռիր, ով քաղաքագետ չինովնիկ, ահա մոտենում ենք պատմական Մցխեթի բերդին: Ես տեսնում եմ բարձրագագաթ, սեպաձև ժայռեր, որոնց ծոցում տեղավորված է վրաց ազգի պարծանք Թամարայի կացարանը: Այստեղ մի ժամանակ, վրաց ասպետներն ու հերոսները արծաթապատ եղջյուրները ձեռներին, իրանց թագուհուն շրջապատած, բաց սրտով — խմել են նրա կենացը: Այսպես է վայելել ինքը թագուհին իր երկու հայ զորապետների ձեռքով տարած հաղթությունների արգասիքը:

Ես տեսել էի Մցխեթը դեռ տասը տարի սրանից առաջ` Բաթում գնալիս: Թե՛ այն անգամ, թե՛ այս անգամ ինձ գրավեցին ոչ թե նրա բերդը, վանքերը և ուրիշ հնությունները, այլ բնության այն վայրերը, ուր կառուցված են նրանք: Խոստովանում եմ, ես հարգում եմ հնությունները, բայց երբեք նրանցով չեմ ոգևորվել: Եթե ասեմ, որ ժամանակ է թողնելու մեռելներին, որ իրանց մեռելներին թաղեն, ժամանակ է դադարել գերեզմանների վրա դատարկ արտասուք թափելուց, շատ հին բան ասած կլինեմ… Ով ուզում է ապագայում ապրել, պետք է մտածի ներկայի մասին: Անցյալի բեկորների վրա նոր շինություններ կառուցանել չի կարելի, այժմյան ճարտարապետության պահանջները միանգամայն ուրիշ են: Հնությունները գեղեցիկ են, բայց մահվան գեղեցկությունը նույնքան անախորժ է, որքան և՛ այլանդակությունը:

Քավ լիցի, որ ես այս խոսքերով կամենայի մի որևէ ակնարկություն անել մեր վրացի եղբայրակիցներին և հազիվ թե նրանք կարոտ են մի հայ գրողի ասածներին: Ես կցանկանայի միայն, որ այժմյան հայ ինտելիգենցիայի մի հայտնի մասը ձեռք քաշեր վերջապես վանքամոլությունից և համոզվեր, որ պատմության անիվը ետ դարձնել չի կարելի:

Կաբրիոլետի ձիերը փոխվեցին, և մենք դիմեցինք դեպի առաջ: Դարձյալ փոշի, տոթ, և մարդու աչքը հանգստանալու և ոչ մի գեղեցիկ վայր: Մի՞թե այս է այդքան գովված ռազմավիրական ճանապարհը:

Սպասեցեք դեռ, կտեսնեք, — ասաց իմ ուղեկից քաղաքագետ ուսուցիչը, որը չմոռանամ ասելու մոլորուս էր:

Երիտասարդ գիմնազիստուհու աչքերը փայլեցին սպասվելիք զվարճությունից: Նա ևս առաջին անգամն էր գնում այդ ճանապարհով:

Եվ, իրավ, կեսօրից հետո տեսարանները սկսեցին փոխվել: Փոշին և տոթը տեղի տվեցին կիսալեռնային զովությանը և օդի հստակությանը: Ճանապարհի այս ու այն կողմերում սկսեցին երևալ կանաչազարդ թփեր, իսկ ավելի հեռու — ծառերի թմբեր, գեղեցիկ բլուրներ, լեռներ: Տեղ-տեղ այդ լեռների լանջքերը երևում էին կանաչից զուրկ կամ դեղնագույն, կամ մոխրագույն, և այդ բաց կտորները դարձնում էին նրանց խայտաբղետ:

Անանաուրի և Փասանաուրի մեջ արդեն սկսում է երևալ ռազմավիրական ճանապարհի առաջին գեղեցկությունը — անտառազարդ ձորերը և սարերը: Աջ ու ձախ կողմից լսվում է լեռների գագաթներից հոսող պարզ ու վճիտ առվակների կարկաչը: Ահա ծառերով սքողված ժայռերի միջով արագ-արագ վազում է դեպի մեր ճանապարհները, աստված գիտե, որ լեռան կրծքից բխող գետակը, մյուս կողմից, ավելի բարձր ժայռերի կրծքով, աղմկելով ցած է գլորվում մի ամբողջ գետակ: Նրա ընթացքը այնքան սաստիկ է, որ ջուրը փրփուր է դառնում և երևում ինչպես մի հսկայական նեղ և երկար զենջակ ձգված ժայռի կրծքով դեպի ցած: Իսկ այնտեղ, լեռների երկու շարքերի միջև, ձորով ընթանում է պատմական Արագվան, մերթ երևալով մեր ճանապարհի եզրում և մերթ թաքնվելով ձորի խորության և անտառների մթության մեջ:

Բայց մի՞թե միայն սա է ռազմավիրական ճանապարհի սքանչելիքը, — հարցնում եմ ես դարձյալ քաղաքագետ հարևանիցս:

Դեռ սպասեցեք, կտեսնեք, — ասում է նա և իր շագանականման քիթը ցցում օդի մեջ, ապակիի պես փայլող աչքերը հառելով դեպի մեր ճանապարհի խորքը:

Տեսածս գրավիչ էր, բայց ես Կովկասում տեսել էի ավելի հիանալի վայրեր: Ես մտաբերեցի Դաղստանի սահմանում գտնվող Շահդաղ ձյունապատ լեռան տեսքը, նրա շրջակայքը դեպի Ղուբա քաղաքը, Դիլիջանի ձորը, Սանահնի և Խոժոռնիի ձորերը, Ախուրյան գետի եզերքը Արգինայի մոտ և վերջապես Շամախու շրջակայքը: Եվ այդ բոլորը հիշելով, ես սկսում էի հիասթափվել ռազմավիրական ճանապարհի վերաբերմամբ:

Դա առաջին օրն էր: Երեկոյան հասանք Մլեթ կայարանը, ուր սովորաբար գիշերում են կաբրիոլետները: Այժմ, երբ հիշում եմ մյուս օրվա զգացած իմ բարձր հաճույքը, ուր պարգևեց ինձ բնությունը, հիշում եմ նաև այդ առաջին գիշերվա իմ կրած տանջանքը: Կայարանի սենյակները բռնված էին, իմ ուղեկից քաղաքագետը և ես ստիպված էինք սենյակ վարձել կայարանի վերնահարկի հյուրանոցում: Դա ռազմավիրական ճանապարհի կառավարող հիմնարկության սյուրպրիզներից մեկն է: Մարդ Թիֆլիսից մինչև Վլադիկավկազ 200 վերստ ճանապարհի համար ավելի է վճարում, քան Վլադիկավկազից մինչև Պետերբուրգ ավելի քան 2500 վերստի համար և կայարաններում գիշերելու տեղ չի գտնում, բայց երանի միայն ես դուրս մնայի, իսկ քաղաքագետ ուղեկիցս տեղ գտներ կայարանում: Այն ժամանակ այդ մարդը ինձ այնքան չէր տանջիլ այդ գիշեր: Սխալվեցի և այդ մարդու հետ հյուրանոցում միասին վարձեցի սենյակ: Նախ, նա մի լավ ինձ ջարդեց, ջարդուփշուր արեց իր քաղաքագիտությամբ և բարձր «հանրամարդկային գաղափարներով» — այնքան խոսեց և այնքան աշխատեց ինձ համոզել: Երկրորդ, կեսգիշերից հետո անկողին պառկելով, նա սկսեց մի այնպիսի խռմփոց, որ ամբողջ գիշեր ինձ թվում էր, թե մի չար ձեռք խարտոցում է անկողնակալիս ոտները:

Վերջապես չարաբախտ գիշերը լուսացավ, և այդ օրը ինձ համար բերեց մի անսահման հաճույք:

II

Մլեթի դեմ Արագվայի վրա կանգնած քարե կամուրջը կարելի է համարել մի միջակետ, որ ամբողջ ռազմավիրական ճանապարհը բաժանում է երկու միմյանցից տարբեր մասերի: Թիֆլիսից մինչև այդ կամուրջը տեսարանները մեղմ են, կանաչազարդ, ժայռերը ծածկված ծառերով և ընդհանրապես չեն կարող զարմացնել Կովկասին քիչ թե շատ ծանոթ մարդուն:

Միայն անցնելով Արագվան և ոտք գնելով Դուդաուրի ճանապարհի վրա, մարդ սկսում է զգալ բնության վեհ ազդեցությունը:

Արեգակը նոր-նոր բարձրանում է վեր, դուրս լողալով հորիզոնը պատող ամպերի միջից և, ինչպես մի քնքուշ նորահարս, կամացուկ և նազելի բաց անում իր առավոտյան զվարթ և պայծառ դեմքը: Լեռների լանջերին և գագաթների վրա կույտ-կույտ սահում են նոսր ամպերը` թողնելով լեռնային բուսականության վրա իրանց խոնավ հետքը: Կամուրջի դիմաց, դեպի ձախ երևում է մի ինչ-որ գյուղ այնպիսի բարձրությամբ, որ հազիվհազ նշմարվում են նրա խրճիթները: Բայց ահա մեր յոթ ձիերով լծված կառքը արագ-արագ բարձրանում է գետի ձախ կողմով վեր, և գյուղը հետզհետե հավասարվում է մեզ, հետո ցածրանում և մնում մեր ոտների տակ:

Սրընթաց Արագվայի ձայնը քանի գնում խլանում է և ապա անլսելի դառնում: Որքան մենք բարձրանում ենք, այնքան նա փոքրանում է և վերջ ի վերջո դառնում մի նեղ մոխրագույն ժապավեն, ձգված անհուն անդունդի երկարությամբ: Դեպի աջ` անընդհատ ուղղագիծ ժայռեր, միմյանցից բարձր, միմյանցից վիթխարի, դեպի ձախ` անհուն խորխորատ — ահա ընդհանուր տեսքը այն ճանապարհի, որ կոչվում է Գուդաուր: Տեղ-տեղ մեր կառքը անցնում էր ժայռերից կազմված բնահան միապաղաղ կամարների տակով: Ահա մի ահագին բեկոր, ճեղքված, բաժանված լեռան կրծքից, հազիվհազ կանգնած է յուր պատվանդանի վրա: Թվում է, որ բավական է մի թույլ շարժում, նույնիսկ ձիերի մի խրխնջոց, և բեկորը օդի տատանումից կանջատվի իր հիմքից և որոտալով կթավալվի ցած, մեր գլխին: Կառքը անցնում է աջող, և ճանապարհորդը ակամա հառաչում է, մի թեթևություն զգալով: Բայց ահա մի ուրիշ ավելի երկյուղալի բեկոր. նույն զգացումը, նույն ակամա ուրախությունը, որ անվտանգ անցար:

Գարնանը ձմեռվա ձյուները հալչում են, ժայռերը փափկանում խոնավությունից, գոյանում են ճեղքեր և այդ ճեղքերից առաջանում են վտանգավոր բեկորները: Եղել են դեպքեր, որ այդ բեկորները ընկել են անցորդ կառքերի վրա և, հարկավ, մարդկանց ու ձիերին միջատների պես ջարդել: Այժմ ևս երևում են այդ սպանիչ բեկորները այս ու այնտեղ կանգնած ճանապարհի ձախ կողմում: Պատահում է, որ կառապանները զգուշության համար կապում են կառքի զանգակները և նախազգուշացնում ճանապարհորդներին բարձր ձայնով չխոսել, ինչպես այդ անում են ձմեռը, միշտ ձյունի կույտերի ժամանակ, որպեսզի օդի տատանումներից այդ կույտերը չխորտակվեն:

Ամեն քայլում մարդ զգում է իրան մահու դեմ կանգնած և ամեն վայրկյան իր ոչնչությունն է տեսնում բնության մեծության առջև:

Գուդաուրի ստորոտում գրեթե ճանապարհի սկզբում ժայռի կրծքին կպցրած է մի մեծ մետաղյա տախտակ, որի վրա ահագին ոսկի տառերով գծված է այն ինժեների անունը, որի «ծրագրով և աշխատությամբ կառուցված է ռազմավիրական ճանապարհը»: Թող այդ ոսկե տառերը երկար տարիներ փառաբանեն գիտնական ինժեների անունը, բայց մտածող մարդու համար նա այնքան ազդեցիկ չէ, որքան այդ ժողովրդի անունը, որ առանց գիտության միջոցների, առանց մեքենաների, լոկ իր բնական հնարագիտությամբ և անվեհերությամբ կարողացել է առաջին անգամ բաց անել այգ գեղեցիկ, վեհ և ահռելի ուղին Կովկասյան լեռնաշղթայի վրա: Նայեցեք դեպի վեր, սեպաձև ցցված ժայռերի գագաթին: Այնտեղ, երկար հովվական ցուպը ձեռին, գդակը աչքերին քաշած, կանգնած է հենց այդ` մի ժամանակ քաջ և անկախ համարված` ժողովրդի այժմյան աղքատ, կիսամերկ, խեղճացած որդին:

Վրացի է նա թե օս — չգիտեմ: Գիտեմ միայն, որ նա այդ լեռների հարազատ զավակն է, նրանց կոշտ աշխարհում ծնված, նրանց ցրտության մեջ մեծացած, նրանց խստաշունչ օդով սնված: Նա այնքան հարազատ է այդ վայրերին, որ այժմ արձանացած կանգնած, թվում է ժայռի մի փոքրիկ, հազիվ նշմարելի մասնիկը: Նույնիսկ նրա ողորմելի ցնցոտիները ունեն իսկ և իսկ նույն գույնը, ինչ որ ժայռը: Սա իր այժմյան հարստության — մի քանի տասնյակ ոչխարների համար գտել է մի կտոր կանաչավետ հող այդ քարաժայռի կրծքում և արածացնում է նրանց: Չորս կողմից այդ կանաչավետ կտորը շրջապատված է սրածայր բնական քարե պատնեշներով: Աստված գիտե, ինչպես է հովիվը յուր փոքրիկ հոտը քշել դեպի այդ գրեթե ուղղագիծ, անմատչելի վայրը: Մի ուրիշը դարձյալ մի այլ անմատչելի ժայռերի մեջ խոտ է հնձում: Ի՞նչպես պիտի ժողովի իր հունձքը և դուրս տանի այդտեղից — միայն ինքը գիտե: Բայց նա աշխատում է, կռվելով բնության խստության դեմ և աշխատում է լուռ ու մունջ:

Ինչո՞ւ լուռ ու մունջ, մի՞թե այդ հնձվորը երգ չունի, որ երգի, այդ հովիվը սրինգ, որ նվագի:

Ես ամբողջ ճանապարհին չլսեցի ոչ մի հնչյուն սրնգի, ոչ մի երգ բանվորի, և այդ լռությունը, կարծես, ավելի էր համապատասխանում բնության մռայլ տեսարաններին:

Մինչդեռ ես այս դառն մտածությունների մեջ էի, մեր կառքը բարձրանում էր վեր ու վեր: Մերթ ընդ մերթ սրընթալով մեր դեմ գալիս էին զանազան ձևի ու մեծության կառքեր: Ճանապարհին ընտելացած ձիերը թռչում էին ցած, գնդակ- արագությամբ, իրանց հետևից օդի մեջ բարձրացնելով փոշիի թանձր կույտեր: Հմուտ կառապանը գիտե նրանց վարել: Անփույթ նստած իր տեղում` նա արհամարհանքով է նայում դեպի մի կողմ, ուր բացված է խոր անդունդը: Սակայն բավական է, որ ձիերը մի փոքր շեղվեն իրանց ուղղությունից, և կառքը թավալվելով կանհայտանա խորխորատների մեջ:

Կայարան հասանք թե չէ, մեր կառքի ներսում նստած երկու ճանապարհորդներից մեկը — զվարթ դեմքով մի երիտասարդ գերմանացի — մոտեցավ մեզ և սկսեց գանգատվել իր հետ նստած պարոնի վրա: Դա թթված դեմքով, կապույտ ակնոցներով մի երիտասարդ ռուս էր:

Ես կտրաքեմ այդ մարդու հետ նստելով, — ասում էր գերմանացին: — Երկրորդ օրն է միասին նստած ենք, երկու խոսք չի խոսել: Իսկ ինձ բնության տպավորությունները խեղդում են, ուզում եմ խոսել, արտահայտել իմ զգացածը:

Հետո հայտնվեց, որ անխոս պարոնը կոկորդի հիվանդություն ունի, բժիշկներից պատվեր է ստացել չխոսել: Հիշեցի անմոռանալի Ադամյանի ցավը. որքա՛ն, երևի, տանջվել է նա այն ժամանակ, երբ զգացումները կուտակվել են, և արտիստը չի կարողացել արտահայտել նրանց:

Մտքումս ցանկացա, որ այդ օրը նույն ցավով, գոնե մի քանի ժամով վարակված լիներ իմ հարևան քաղաքագետ-մանկավարժը, որ հակառակ ակնոցավոր պարոնին, արդեն չափից դուրս ի չարն էր գործ դնում իր կոկորդի լարերը:

Գուդաուր կայարանը ճանապարհի ամենաբարձր կետն է. մինչև այժմ բարձրանում էինք, այժմ պետք է ցած գայինք, անցնելով այսպիսով Կովկասյան լեռնաշղթան: Կայարանից մենք կարճ ճանապարհով մի քանի վերստ գնացինք ոտքով, մինչև որ մեր կառքը կպտտեր լեռան շուրջը: Բարձրացանք ճանապարհի ամենավերին կողմը, ուր, մոռացել եմ ինչ հիշատակի համար, կանգնեցրած է մի խաչ: Խորհուրդ եմ տալիս ամեն մի ճանապարհորդի այդ կտորը ոտով անցնել, եթե միայն ժամանակը ձմեռային չի և եթե նա կամենում է տեսնել լեռնային ծաղիկների ամենաընտիր տեսակները: Ինձ թվում էր, որ անցնում եմ մի ամենաշքեղ արքայական ծաղկանոցով, այնքան բազմատեսակ են ծաղիկները, այնքան առատ և հոտավետ: Մենք կազմեցինք մի-մի գեղեցիկ փունջ, որ վերջը նվիրեցինք մեր ուղեկից օրիորդին, մեծ հաճույք պատճառելով նրա պատանեկան դեռևս անապական հոգուն ու սրտին...

III

Ես սովորություն չունեմ ճանապարհորդության միջոցին ամեն մի տպավորություն և դիտողություն մտցնել հուշատետրի մեջ: Առաջինը, դրա համար հարկավոր է ունենալ մանրակրկիտ վիճակագրողի ճշտապահություն, որպեսզի ամեն րոպե չձանձրանաս գրպանից հանել տետրդ և խազխզել ամեն բան: Երկրորդ` իմ կարծիքով, չպիտի նշանակություն տալ անխտիր այն բոլորին, ինչ տեսնում ես: Կան բաներ, որոնք րոպեապես են ազդում մարդու վրա, անցնում է մի քանի օր, և նրանք անհետանում են մարդու հիշողոլթյունից: Դրանք արժանի չեն ուրիշներին հաղորդելու: Բարվոք եմ համարում շատ բան թողնել իմ զգայարանների կամքին: Եթե մի երևույթ կամ պատկեր ինքնըստինքյան խորը տպավորվում է իմ հիշողության մեջ և ոչ միայն երկար ժամանակ չի անհետանում, այլև կենդանի պատկերանում է իմ աչքի առջև ամեն անգամ հիշելիս — դա եմ միայն նկարագրության արժանի համարում:

Հիշում եմ, որ մեր կառքն անցնում էր Դարիալի ձորով, քանի գնում, իմ տպավորությունները բարդվում էին, ես հետզհետե թուլանում էի ու ընկճվում նրանց զորության տակ: Զգում էի, որ արյունս երակներիս մեջ սկսում է վազել ավելի արագ, սիրտս ուժգին բաբախում է, այնչափ զորեղ էր իմ տեսած բնական տեսարանների տպավորությունները: Ահա ինչու այժմ ևս, երբ ամիսներ են անցել, կատաղի Թերեքի մռնչյունը հնչում է իմ ականջին և պարզ, որոշ պատկերանում են իմ աչքի առջև այն բարձրագագաթ լեռները, որոնց ձյուներից գոյանում է այդ խելագար գետը, նաև այն հսկայական մռայլ քարաշղթան, որի երկու անընդհատ հյուսվածքի միջով վազում է նա:

Նկարագրել ամբողջ Դարիալի ձորը մի թռուցիկ նամակի մեջ` անկարելի է: Ես մտադիր եմ այդ փորձն անելու մի ընդարձակ վիպական աշխատության մեջ, որի բովանդակությունը կապ կունենա այդ վայրերի հետ: Վայրեր, որոնք վկա են եղել հարյուրավոր պատմական անցքերի և ուր ամեն մի քար ներկված է մարդկային արյունով: Սակայն, կրկնում եմ, պատմության մեռյալ փաստերը չեն, որ պետք է գրավեն կենդանի և զգայուն մարդուն, այլ նրանց այժմյան ողբալի հետևանքները: Զգայուն մարդը, անցնելով այդ վայրերով, տեսնում է միմյանցից տխուր բնական շիրիմներ անհուն բարձրությամբ, որոնց տակ թաղված են հազարավոր մարդկանց ոսկորներ: Կամա, ակամա նա ընկնում է այդ ծանր խորհրդածության մեջ, թե ինչու այդ վայրերի նախկին բնակիչները չկարողացան այդ ժայռերը մի-մի փառքի սյուն դարձնել և ընկան...

Թերեքի մռնչյունը այդ մասին մի մշտական անընդհատ բողոք է դեպի աստված և հանդիմանություն այն ժողովրդին, որի նախահայրերը միայն մի չքավոր, խղճալի և ողորմելի պատմական ժառանգություն են թողել... Կընդհատվի՞ արդյոք այդ դառն հանդիմանությունը. կկարողանա՞ն արդյոք ժառանգները երբևէ իրանց վրայից ջնջել նախահայրերի թողած ամոթաբեր արատը — դժվար է գուշակել: Բայց անցորդը շատ ծանր տպավորություն է ստանում այդ վայրերից և նրանց այժմյան բնակիչներից: Ամեն տեղ տիրում է մեռելություն: Միայն երբեմն նեղ ձորերի և կիրճերի մեջ երևում են քանի մի մոխրագույն կետեր: Եթե այդ կետերից բարձրացող ծուխը չլինի, հազիվ մի մարդ կարող է կարծել, թե դրանք մարդկանց կացարաններ են և ոչ կենդանիների որջեր:

Այն ինչ` այդ հողի և քարի կույտերի այն ողորմելի ժողովածուները տեղական ժողովրդի լեզվով գյուղեր են կոչվում:

Ահա ինչու այդ մռայլ ամայության և չքավորութչան մեջ մի կենդանի հանդիսարան է թվում մաքուր պահվող խճուղին, որի վրա անընդհատ անցուդարձ են անում զանազան տեսակի կառքեր, տանելով իրենց մեջ աշխարհի ամեն ծայրից եկած տուրիստներ: Իբրև ժամանակակից կուլտուրայի մի բարակ ու թույլ գիծ, խճուղին անցնելով կիսավայրենի երկրով, ձգում է լուսավորության մի տկար շողք իր շուրջը: Բայց ի՞նչ է առաջացնում այդ շողքը: — Ճանապարհի աջ ու ձախ կողմերում ոտաբոբիկ, կիսամերկ, կեղտոտ տղաների խմբակներ, վայրենի ծաղիկներից կազմած մի-մի փոքրիկ փնջիկ ձեռներին` կանգնած սպասում են հեռվից երևացող կառքին: Մոտենում է կառքը, նրանք շրջապատում են և սկսում վազել նրա երկու կողմով, ամբողջ մի վերստ, ձգելով փնջիկները ճանապարհորդների վրա, որպեսզի մի քանի կոպեկ ստանան: Խե՛ղճ մանուկներ, ձեր ողորմելի աղերսանքները, որ բնավ չեն համապատասխանում այդ վիթխարի ժայռերի հպարտությանը, մարդու սիրտ են մորմոքում: Եվ մի՞թե այդ խճուղին շինված է, որ ձեզ մուրացկանութչուն սովորեցնի...

Կազբեկ կայարանում, համանուն գյուղի ծայրում գրեթե խճուղիի եզրին կանգնեցրած է վրաց միակ վիպասանի` Կազբեկի, վերջին աստիճանի անշուք արձանը:

Եթե չեմ սխալվում, այստեղ է նույնիսկ թաղված հանգուցյալի դիակը:

Մեր անցնելու միջոցին Կազբեկ լեռան գագաթը ծածկված էր նոսր ամպերով, բայց նրա լայնածավալ սառցարանները պարզ երևում էին հեռվից, իրենց նուրբ մոխրագույն տեսքով որոշվելով ձյունապատ լեռան մյուս մասերից: Ցավալի էր, որ առաջուց չգիտեի, թե կայարանից կա առանձին ուղի դեպի այդ սառցարանները, և տուրիստները ձիով գնում են այդ ուղիով դեպի Կազբեկ: Եթե իմացած լինեի, չէի վերցնիլ տոմսակ ուղիղ մինչև Վլադիկավկազ, և այն ժամանակ կարող էի առանց ավելորդ ծախքի մի օրով շեղվել ճանապարհիդ տեսնելու այդ սառցարանները, որոնց մասին այնքան կարդացել եմ և լսել:

IV

Հետաքրքրությունից դրդված ես վճռել էի այցելել Հյուսիսային Կովկասի մի քանի հայաբնակ քաղաքներ: Վլագիկավկազում վճռել էի մնալ երեք օր, բայց անակնկալ պատճառներով չկարողացա հինգ ժամից ավելի մնալ, ուստի առիթ չունեցա դիտելու տեղական հայերի կյանքը: Միայն մի քանի ժամ կառքով պատելով քաղաքը, կուլ տվեցի այդ կեղտոտ քաղաքի կեղտոտ փողոցների փոշին:

Քաղաքի կենտրոնով անցնելիս` շատ խանութների ճակատին կարդացի հայ ազգանուններ: Մի անձնավորության հասցեն իմանալու նպատակով մտա խանութներից մեկը, որի առջև ուռած-փքված կանգնած էր նրա տերը: Դա կարմիր այտերով, ճարպոտ աչքերով, մաքուր հագնված մի երիտասարդ էր, այնքան գոռոզ և ինքնաբավական դեմքով, որ կարծես տաճիկ փաշան լիներ և նոր էր ստացել սուլթանից առաջին աստիճանի Մեջիդե` սասունցիներին կոտորելու համար: Բայց չկարծեք հայ փաշան ստրուկներ չուներ: Ահա խանութի ներսում, ձեռները կրծքներին դրած, հլության զազրելի դրոշմը ճակատներին, կանգնած են տասնի չափ երիտասարդ հայ գործակատարներ և ակնածությամբ դիտում են իրանց աղայի ամեն մի շարժվածքը:

Ես խոսեցի հայերեն, վաճառականը պատասխանեց նույն լեզվով, իսկ գործակատարները, երևի իրանց քաղաքակրթությունը ցույց տալու համար, բարբառեցին ռուսերեն: Բայց վա՛յ այն ռուսերենին, որով նրանք խոսում էին, ինչպես և աստված հեռու պահի նրանց աղայի խոսած հայերենից: Հայ վաճառական դասը առհասարակ սիրում է բոլոր օտար լեզուներով խոսել, բայց ես դեռ չեմ տեսել մի վաճառական, որ մի որևէ լեզվով կանոնավոր և անսխալ խոսեր:

Վլադիկավկազից մինչև Արմավիր ես վերցրի երկաթուղու երրորդ կարգի տոմսակ: Բախտի բերմամբ ընկա մի այնպիսի վագոն, ուր ի՛նչ ազգի զավակ ասես կային: Դեմուդեմ երկու նստարանների վրա նստած էին մի հայ, երկու թուրք, մի վրացի և մի հրեա: Ես միացած այդ միջազգային խառնուրդին: Հայը տիրացու էր, թուրքերը վաճառական, հրեան արհեստավոր, վրացին գինեվաճառ: Թուրքերից մեկը, որ հագնված էր եվրոպական ձևով, խոսում էր կովկասյան բոլոր լեզուներով: Դա մի երիտասարդ մարդ էր, որ, չնայելով իր նորատարազ հագուստին, ոտքից մինչև գլուխ նույն քյալբլահին էր, ինչ որ իր հայրերը և նախահայրերը: Նա տեղի-անտեղի ծաղրում էր, որ մի պատկառելի ծերունի էր Ահարոնի կերպարանքով: Վրացին հըռ-հըռ ծիծաղում էր: Իսկ հայ տիրացուն կաշվից դուրս էր գալիս թուրքին ծաղրելու: Մի խոսքով ընդհանուր և փոխադարձ ծաղրածություն էր տիրում, որի ժամանակ ամենից համեստ էր և համակրելի ծերունի հրեան: Հայ տիրացուին չէր հաջողվում ծաղրել. վասնզի նրա սրախոսությունները, որ միայն իրան էին ծիծաղեցնում, նույնքան բութ էին, որքան նրա դեմքի արտահայտությունը: Թուրքի ծաղրածության նյութերից մեկն էլ հրեաների անմաքրասիրությունն էր: Բայց ինքը թուրքը ոտից մինչև գլուխ արևելյան անմաքրության մի տիպար էր` մանավանդ իր սև և ճարպոտ ձեռներով:

Արմավիրում ես մնացի չորս օր: Այդ ահագին գյուղը իր ընդարձակ փողոցներով, գեղեցիկ տներով և հարուստ մագազիններով կարող է մրցել Կովկասի ամեն մի նահանգական քաղաքի հետ: Նրա ավելի քան 20 հազար բնակիչների մեծամասնությունը հայեր են, որոնք խոսում են չերքեզերեն, շատ քիչ բացառությամբ: Վեհափառ կաթողիկոսի այցելությունը նրանց վրա խորին տպավորություն է թողել և ամեն տեղ, ուր որ լինում էի, այդ մասին էին խոսում: Հաճելի էր նկատել, թե ինչպես այդ կորած, մոլորված հայերը աշխատում են այժմ իրանց մայրենի լեզվով խոսել: Մի ձգտում, որին կարող է բավականություն տալ Հաշտարխանի թեմական դպրոցի բացվելը: Հասարակության ինտելիգենտ մասի խոսակցության գլխավոր առարկան այդ դպրոցն էր իմ այնտեղ եղած ժամանակ և շատերն այնքան չափից դուրս են զբաղված այդ խնդրով, որ չեն ուզում նրանից դուրս ավելի կարևոր խնդիրներով զբաղվել: Այն հարցը, թե որտեղ ավելի հարմար է բանալ դպրոցը — Հաշտարխանո՞ւմ, թե՞ Արմավիրում — թեմի ժողովրդին բաժանել է երկու կուսակցության: Մեծամասնությունը Արմավիրի կողմն է, որ, արդարև, ավելի շատ հարմարություններ ունե: Արմավիրի համար առանձին ջանքով աշխատում է տեղական Գևորգ քահանա Սեֆերյանը, որ մի եռանդուն երիտասարդ չերքեզահայ է գեղեցիկ ձգտումներով:

Չերքեզահայերը ընդհանրապես իրենց պարզությամբ և անկեղծությամբ շատ սիրուն տպավորություն են անում: Սակայն մի խումբ թերխաշ անձնավորություններ, մեծ մասամբ եկվորներ, այդ պարզ ժողովրդի մեջ ևս ձգտում են մտցնել կուսակցական պառակտումներ: Կուսակցություն ասելով, իհարկե, չպիտի կարծել, թե այդտեղ որևէ գաղափարական կռիվ կա: Նա ուրիշ ոչինչ է, եթե ոչ վարդապետների համար պաշտոնի, իսկ տերտերների համար — ծոմի խնդիր: Միայն պառակտում ձգտողները իրանց ողորմելի որկորը հասարակության հաշվով հագեցնելու համար մտնում են այս կամ այն լրագրի անվան տակ: Մեկը մի լրագիր է ընտրում իր գծուծ շահերը պաշտպանելու համար, մյուսը մի ուրիշ լրագիր, և դրանցից են առաջանում այն «ական»-ները, որոնցով այսօր լիքն են գավառական հայ ուսումնարանները, եկեղեցիները և խանութները: Մարդ շատ անգամ հոգու խորքում և՛ ծիծաղում է, և՛ խորին ցավ զգում, տեսնելով թե ինչպես այդ մարդիկ ծտերի դեմ թնդանոթներ են արձակում և ինչպես են իրանց մանր-մունր խլրտումներին ձգտում են համազգային նշանակություն տալ…

Բայց թողնենք այս եղկելի երևույթը: Ես վճռել եմ այս մասին երբեք ոչ միայն չգրել, այլև չմտածել, եթե հնար կա չմտածելու: Կա մի ուրիշ ավելի նոր, ավելի հետաքրքրական և միևնույն ժամանակ, ավելի տխուր երևույթ, որին արժե մի առանձին նամակ նվիրել: Եվ իմ հաջորդ նամակը նվիրված կլինի այդ երևույթին…

V

Հյուսիսային Կովկասի հայաբնակ քաղաքներում մեծ հռչակ է վաստակել մի նոր տեսակի պարազիտ: Դա է այն հետաքրքրական ու տխուր երևույթը, որի մասին ակնարկեցի անցյալ նամակիս վերջում:

Ուր որ գնում էի, պարազիտի մասին անխուսափելի կերպով խոսակցություն էր բացվում և շատերը ինձ հարցնում էին, արդյոք ճանաչո՞ւմ եմ նրան կամ գոնե լսել եմ նրա մասին: Հարցը շատ բնական էր: Պարազիտը, դժբախտաբար, գրականության հետ մի ժամանակ մի թույլ կապ է ունեցել և ամեն ոք հավանական էր համարում, որ ես պետք է այսպես թե այնպես ճանաչեմ նրան: Ճշմարիտն ասած, ես անձամբ ոչ տեսել եմ այդ պարազիտին, ոչ էլ գիտեմ ով է նա, բայց այնքան բաներ լսեցի նրա մասին մի ճանապարհորդության միջոցին, որ ինձ համար միանգամայն պարզվեց նրա բարոյական պատկերը: Ամենքը, ով պատահում էր ինձ, խնդրում էին հրապարակ հանել այդ պատկերը: Մի քաղաքում ինձ մոտ եկան հատկապես այդ խնդրով երեք պարոններ: Ես առարկում էի, թե գրելով դժվար է պարազիտներին ոչնչացնել, թե միայն հասարակությունն ինքը կարող է նրանց առաջն առնել, անխնա ջախջախելով նրանց ամեն քայլում, բայց այդ չէր գոհացնում ոչ ոքի և ամենքը միաբերան ցանկություն էին հայտնում տպագրված տեսնել այն բոլորը, ինչ որ նրանք պատմում էին:

Ահա ինչու, որքան անախորժ լինի ինձ համար սողուններով զբաղվելը, ես ստիպված եմ իմ ներկա նամակը նվիրել նրանցից մեկին:

Փոքրիկ է իմ նկարագրելի պարազիտը, չնչին է և հազիվհազ նշմարելի մեր հասարակական կյանքի հորիզոնում, բայց նա վնասակար է և նոր, ուստի և՛ արժանի ուշադրության: Ուրեմն թող ներվի ինձ մի փոքր հեռվից սկսել նրա պատմությունը:

Թե ուր է ծնվել նա, ուր է սնվել ու կրթվել, չգիտեմ: Լսել եմ, որ նա մի օր երևան է եկել Կասպից ծովի ափերում, նավթաշխարհի մայրաքաղաքում, ուր մարդիկ մի քանի տարվա ընթացքում կամ միլիոնատեր են դառնում, կամ սնանկանում: Նախանձելով իր հայրենակիցների բախտին, նա էլ կամեցել է հարստանալ և այս մտքով մտել է, չգիտեմ ում մոտ, գործակատար: Համբերություն չունենալով տարիների ընթացքում ստորադրյալի պաշտոն վարել, որպեսզի մի օր «մարդ դառնա», նա վճռել է դիմել այնպիսի միջոցների, որոնք ավելի դյուրին են կյանքի ասպարեզում մի անկյուն գտնելու համար: Մեկն էլ այդ միջոցներից եղել է մի հայ լրագրի թղթակցելը: Նա սկսել է ցեխոտել այն մարդկանց, որոնց ճաշակը առհասարակ չի թույլ տալիս հասարակական շրջաններում խլրտողներին ձեռք մեկնել, և խունկ է ծխել այնպիսիների առջև, որոնք քեֆի ժամանակ երբեմն բարեհաճում են իրանց սեղանի փշրանքով կերակրել ամեն մի անցորդի, որ երգում է «ողորմություն արեք անտուն, անտեր պարկապզուկիս, ես գիտեմ և՛ մրոտել, և՛ փառաբանել` ում կամենամ»:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 7.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Խեղճ հայ լրագրեր, եթե իմանայիք, թե ինչ մարդկանցից է բաղկացած ձեր գավառական թղթակիցների մեծամասնությունը, երբեմն ինչ տեսակ գորտերի համար եք բաց անում ձեր ամեն ինչի համբերող, ամեն բան ընդունող էջերը, կարծում եմ, ինչ որ էլ լինեք, գոնե մի քիչ կվրդովվեիք և գուցե այն ժամանակ փոխանակ պարծենալու ձեր «կուսակիցներով», կամաչեիք:

Հազիվհազ կարողանալով մի քանի տող անսխալ գրեի մեր նորագույն հերոսը չի բավականանում գավառական թղթակցի համեստ պաշտոնով և ձգտում է մտնել հասարակական գործիչների շարքը: Առաջին դեբյուտը նա տալիս է նավթաշխարհում, Սյունյաց երկրի մի գյուղի եկեղեցու օգտին հանգանակություն բանալով: Գտնվում են միամիտ մարդիկ, որ հավատ են ընծայում մեր հերոսի ձեռքում գտնվող «կնքած և վավերացրած» մատյանին, նվիրում են մի քանի հարյուր ռուբլի: Քիչ ժամանակից հետո «կնքած և վավերացրած» մատյանը բարձի տակ է մտնում, իսկ դրամը հալվում է մեր ջերմեռանդ եկեղեցասերի ջերմ ձեռներում...

Նվիրատուները մոռացության են տալիս այս փոքրիկ թյուրիմացությունը: Բայց որովհետև աշխարհը առանց չար մարդկանց չի կառավարվում, նավթաշխարհում էլ գտնվում են չար մարդիկ, որոնք երևի անգործությունից դրդված հետևում են ուրիշների ամեն մի քայլին: Մեկը այդ չար մարդկանցից մի օր մի ինչ-որ լրագրի մեջ հարց է բարձրացնում, «ուր գնացին Սյունյաց երկրի այսինչ եկեղեցու օգտին, այն ինչ թղթակցի ձեռքով հավաքված փողերը»:

Հարցը նեղն է գցում գյուղական եկեղեցու անվեհեր բարերարին: Նա աշխատում է պատասխանել, չի կարողանում, կմկմում է, վերջը տեսնելով, որ անհարմար է չար մարդկանց մթնոլորտում ապրելը, տեղափոխվում է Թիֆլիս:

Ո՞ւմ չի հայտնի, թե Կովկասի մայրաքաղաքը, իբրև ռուսահայերի «մտավոր կենտրոն», իր մեջ ինչ տեսակի հազարավոր հերոսներ է կենտրոնացնում: Մեր հերոսը, սեփական տուն չունենալով բարձր գնով ապահոված, որ մի գիշեր կրակ գցի, ապահովագինը ստանա և միանգամից ազատվի աղքատության սոսկալի ճիրաններից, մտնում է մի հայ լրագրի թևի տակ: Ձեզ հայտնի է, թե որքան դյուրին է ամեն մի անցորդի համար մտնել յուր ցանկացած (հայտնի) լրագրի խմբագրատուն և այնտեղ «խոշոր դեր» կատարել, ուրեմն կարող եք երևակայել, թե հիշյալ լրագիրը ինչ հաճությամբ է բաց անում իր ամենքի համար բաց դռները մեր հերոսի առջև, երբ իմանում է, թե նա «հանուն գրականության», ուզում է ձրի աշխատակցել:

Մեր հերոսը այս անգամ երևան է գալիս իբրև մի բավական շնորհքով շանտաժիստ:

Անցնում է քիչ ժամանակ, լրագրական բանվորի հասարակ հոդվածագրի դերը նրան չի գոհացնում: Նա մտածում է, որ լրագրական հոդվածագիրը, որքան էլ սրամիտ լինի, չի կարող գրականության մեջ անուն թողնել, մտածում է և վրճռում է մի հսկայական քայլ անել և մտնել զուտ գրականության ասպարեզը: Նա ուզում է քնարերգակ լինել — ոտանավորներ գրել, վիպասան լինել — վեպեր և վեպիկներ գրել: Եվ գրում է, և՛ տպում են:

Հայ մամուլի այժմյան երևելի կրիտիկոսներին և գեղարվեստագետներին եմ թողնում կարդալ և քննադատել մեր հերոսի հանճարեղ ոտանավորները և վեպիկները, որովհետև հանճարներին միայն հանճարները կարող են գնահատել: Իսկ ես ոչ կարդացել եմ մեր հերոսի մտքի ադամանդյա արտադրությունները և ոչ ախորժակ ունիմ երբևէ կարդալու: Միայն լսել եմ և միանգամայն հավատում եմ լսածիս, որ նրա ոտանավորները ներշնչված են խորին զգացումներով... դեպի ո՞ւմ և ի՞նչ... Այդ մի՞թե միևնույնը չէ:

Առանձնապես լսել եմ նրա վեպիկների և մանավանդ մի վեպիկի մասին, ուր մի ինչ-որ արծիվ մի ինչ որ դատաստան է անում, չգիտեմ յուր գլխին, թե մի երևակայական ագռավի գլխին: Ասում են, որ շանտաժը այդ երևելի վեպիկի մեջ արտահայտվել է հեղինակին արժանի շնորհքով: Ահա ինչու հեղինակը արժանացել է Թիֆլիսի բոլոր նկուղներում մի բաժակ օղիի:

Այսպիսով, մեր հերոսը մտնելով գրականության սրբազան տաճարը, ինչպես տեսնում եք, ոչ այն դռներով, որով ընդունված է մտնել, այլ, այսպես ասած, черным ходом, ինքն իրան սկսել է համարել և՛ բախտավոր, և՛ տաղանդավոր:

Բայց, օ՛հ, փուչ աշխարհ, արդյոք կա՞ քեզանում մի տևողական երջանկություն: Սև մուտքով գրականության տաճարը մտած սևերես հերոսը շուտով ցույց է տալիս իր իսկական շնորհքը: Եվ եթե կային մի քանի միամիտներ, որ կարծում էին, թե, իրավ, գոհար են գտել, այդ միամիտներն անգամ շուտով տեսնում են, որ իրանք չարաչար սխալված են եղել, որ կաչաղակին ապագա սոխակի տեղ են ընդունել, և հիասթափվում են: Ո՛վ կարճատև բախտ: Այս հիասթափման հետևանքը սարսափելի է լինում մեր հերոսի համար: Սև մուտքով գրականության տաճարը մտածի վզակոթին տալիս և նույն սև մուտքով դուրս են վռնդում: Սակայն նա դեռ մի քանի ամիս էլ այդ տաճարի նախասենյակում — լրագրության մեջ է մնում: Անցնում են այդ մի քանի ամիսները, և նա այնտեղից էլ է վռնդվում, այս անգամ արդեն լրագրական դռնապանների ձեռքով:

Այնուհետ և պարզվում են մեր հերոսի մի քանի ուրշ սխրագործությունները, և բանն այնտեղ է հասնում, որ իր հարազատ ազգականներն էլ երես են դարձնում նրանից: Այսպիսով, ինչպես մի ժամանակ նավթաշխարհի մթնոլորտն էր խեղդուկ, այժմ էլ Թիֆլիսի մթնոլորտն է խեղդուկ դառնում մեր հերոսի համար:

Նա ընկնում է մտատանջության մեջ. ի՞նչ անի, ի՞նչ գործով զբաղվի: Գնա նորից գործակատա՞ր դառնա — այդ անտանելի է: Տիրացո՞ւ ձեռնադրվի — այդ բոլորովին սազ չի գալ բանաստեղծի հռչակ վայելելու փափագով այրվող մի ավանտյուրիստի: Ուսուցչի պաշտո՞ն հանձն առնի: Բայց, նախ, ով կտա նրան պաշտոն, երկրորդ` ի՞նչ է ուսուցիլչը իրոք: Մի համեստ արհեստավոր, որ կանգնած է հասարակական կյանքի վերջին աստիճաններից մեկի վրա և որը ոչ միայն հայերի մեջ է հասարակության մի մոռացված և արհամարհված անգամ, այլև նույնիսկ քաղաքակրթված ազգերի մեջ:

Մտածում է մեր հերոսը, սակայն չի հուսահատվում:

Նայում է քարտեզին և տեսնում է, որ հայ ազգը այնքան շատ երկրներ է սփռված, որ իր նմանները դեռ երկար ժամանակ կարող են հարստության ասպարեզ գտնել այդ խեղճ ազգի մեջ: Եվ նա մի գիշեր կարծեմ գաղտնի մտնելով այն լրագրի խմբագրությունր, ուսկից վռնդված է եղել, ծլկում է այդ լրագրի բաժանորդագրական անդորրագրերի մի ահագին կապոց և անհետանում: Նա քայլերը ուղղում է դեպի Հյուսիսային Կովկաս, ուր մարդիկ ավելի պարզամիտ են, ուրեմն և ավելի դյուրին խաբվող:

Թե ինչ սխրագործություններ է անում մեր հերոսը այստեղ — անհնարին է մի առ մի նկարագրել` այնքան շատ են նրա արածները:

Եկ հիշեմ իմ լսածների միայն մի մասը:

Նախ և առաջ, նա շտապում է սաղացնել իր հետ բերած բաժանորդագրական անդորրագրերը, ձևանալով վերև հիշված հայ լրագրի թղթակից: Պատահողին կպցնում է մի-մի նոր անդորրագիր, փոխարենը պոկելով մի-մի կարմրագույն թղթադրամ: Անցնում են ամիսներ, խաբվողները լրագիր չեն ստանում: Դիմում են խմբագրության, պատասխան են ստանում, թե «այդ մարդը մեր հավատարմատարը չէ, պատասխանատու չենք նրա խաբեբայության համար»:

Բաս ո՞վ է պատասխանատու: Իհարկե, հասարակության այն մրուրը, ուր ծնունդ են առնում այդ տեսակ սողուններ:

Այնուհետև մեր հերոսը դիմում է ուրիշ միջոցների: Մեկի առջև նա ձևանում է դարձյալ լրագրի թղթակից, խոստանում է գովել, եթե փող կտա, պախարակել, եթե չի տալ: Մյուսի առջև ձևանում է քաղցից մեռնող բանաստեղծ, որին «տգետ հասարակությունը չի կարողանում գնահատել», երրորդի առջև` «ժամանակից առաջ ծնված հերոս, որին ներկայի հետադիմությունը հալածում է», վերջապես, չորրորդի առջև ներկայանում է իբրև մի շատ բարձրաստիճան հոգևորականի հավատարմատար և այլն, և այլն և այլն: Եվ շատ տեղեր է նրան հաջողվում խաբել մարդկանց, շատ միամիտներ են ընկնում նրա թակարդը: Երբ մի քաղաքում նրա դիմակը բացվում է, նա շտապում է հեռանալ ուրիշ քաղաք և այսպիսով երկու տարվա ընթացքում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ թափառելով, վերջը ապաստան է գտնում Դոնի ափերի մի քաղաքում, ապավինելով իրան մեր հայտնի բանաստեղծի հիշատակին: Նա այդ հիշատակն էլ սկսում է հարստահարել:

Վերջապես նա կարողանում է Դոնի ափերի մի լրագրի խմբագրի թույլ երակը գտնել և միառժամանակ էլ այդ լրագրի էջերն է զարդարում:

Անցյալ ամառ, երբ ես այդ քաղաքով անցնում էի, ամենքը զզվանքով էին հիշում մեր խեղճացած հերոսին և բոլոր դռները փակված էին նրա առջև: Բայց էլի նա դեռ ապրում էր այդ քաղաքում, որովհետև չապականված տեղ չէր թողել, ուր կարողանար դիմել:

Ես կարծում էի, որ գոնե Մոսկվա և Պետերբուրգ իմ ականջները ազատ կլինին այդ հերոսի քաջագործությունների պատմությունը լսելուց: Բայց բանից երևաց, որ այստեղ էլ հայ չի մնացել, որ անձամբ կամ նամակներով խաբած չլինի մեր բազմակողմանի հերոսը:

Վերջերումս լսեցի այն, ինչ որ կարելի էր սպասել մի այդպիսի արարածից: Դոնի ափերն էլ փշոտ համարելով իր բանաստեղծական գործունեության համար, նա ընտրել է իր համար մի նոր տեսակի բանաստեղծություն, ուր ստեղծած, գործողը վարձատրվում է թեև ընդհանուր զզվանքով, բայց և առատ նյութականով: Այստեղ արդեն Պոլսի մի առ մի մյուս աշխարհը ուղարկվող հայտնի հերոսները կարող են ուրախանալ, որ իրանց դափնիներին նախանձողներ գտնվում են նաև ռուսահայերի մեջ...

Այս է ընդհանուր գծերով այն նորագույն պարազիտը, որ ծնվել է մեր ժամանակակից հասարակական կյանքի ասպարեզում: Տիպը բավական բնորոշ է: Ես տիպ եմ համարում իմ համառոտ նկարագրած հերոսին, որովհետև նա առանձնակի երևույթ չէ, այլ նորերումս բավական ընդհանրացած մի ախտ:

Մոսկվայում ես լսեցի այդ տիպի մի ուրիշ տեսակի մասին, որ բուն է դրել այնտեղ: Ճիշտ է, գրականական աշխարհից չէ, բայց պատկանում է մեր բարոյական կյանքի մի այլ այնպիսի շրջանի, որ մեծ կապ ունի գրականության հետ: Իսկ Պետերբուրգում ես տեսա մի ուրիշ գրականական պարազիտ, որի բարոյական պատկերը ավելի ամփոփ է և ավելի կատարելագործված: Սակայն այս տիպարը այնքան գեղարվեստական է, որ ափսոս է նրան թռուցիկ նամակների նյութ դարձնելը...

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՅՐՈՒՄ

1

1914 թվականի նոյեմբերի կեսն էր, երբ Թիֆլիսից դուրս եկանք: Մեր փոքրիկ ճամփորդությունը գծել էինք այսպես. գնալ Էջմիածին և Իգդիրի վրայով անցնել Բայազեդի շրջանը, այդտեղից Ալաշկերտի հովիտը, հետո Բասեն և Դելի-Բաբայի ու Խորասանի վրայով գնալ Զիվին: Այսպրսով, մենք կարծում էինք, գծելով մի աղեղնաձև ուղի, այցելել բոլոր այն վայերը, որոնց գրավել էին ռուսական զորքերը, և տեսնել պատերազմի բեմը:

Մենք ունեինք մի որոշ հանձնարարություն, որ բավական բարդ ու պատասխանատու էր: Գնում էինք թեև սիրով, բայց հոգեպես ճնշված: Եթե արդարև մեր լսածները ստույգ են, անկասկած հայ ժողովրդի պատիվը վտանգի է ենթարկված, կարող է պատահել, որ ջուրը նետվի մի դատ, որի համար արյունաքամ է եղել գրեթե ամբողջ հայությունը: Գանգատներն ու դժգոհությունները եկել էին այնպիսի անձերից, որոնց ստիպված էինք հավատալ: Այն ժամանակ ոչ միայն այդ անձինք, այլև մենք չգիտեինք, որ չար լուրն արդյունք է հայ ժողովրդի ազգային ինքնասիրության ու պատվարժանության դեմ գործող տարրերի բանսարկության: Եվ մենք մտածում էինք, եթե այդ չար լուրը համառորեն շարունակվի ու տարածվի և մեր կողմից ջանքեր չգործադրվեն նրա առաջն առնելու, հազար գլխանի հրեշը կկատարի իր վատթար դերը, մեզ կմնա միայն ողբալ իրերի վիճակը:

Իսկ չար լուրը հետևյալն էր. թե ռուսական բանակի մեջ գտնվող հայ շարքային զինվորները, իրենց մարմնին այս կամ այն թեթև վնաս տալով, ձևանում են վիրավոր` կռվի դաշտից անամոթաբար փախչելու համար, թե սահմանագլխի հայ գյուղերը նրանց պատսպարում են, թև հայերն առհասարակ գողանում են, թալանում և այլն և այլն:

Այսպես թե այնպես, մեր մտատանջությունը մեծ էր, հոգեկան վիճակն անտանելի:

Մեր խումբը բաղկացած էր չորս հոգուց, մի հոգևորականից (Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյան) և երեք աշխարհականից (Ներսիսյան դպրոցի տեսուչ` Հովսեփ Խունունց, բանաստեղծ Հովհաննես Թումանյան և ես), Էջմիածնում մեզ միացան Խորեն եպիսկոպոս Մուրաղբեգյանը և Երևանի ապագա քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանցը:

Մի գիշեր Էջմիածնում անցկացնելով, առավոտյան կառքերով ուղևորվեցինք Իգդիր, ավելի ճիշտ կլիներ ասել մտանք Կովկասյան աշխարհահռչակ տիղմի մեջ: Այո, պետք է արժանավոր հարկը տալ Երևանյան նահանգի ադմինիստրացիային, որ տարիների ընթացքում զարմանալի տաղանդ է գործադրել երկրի ճանապարհները ճամփորդների համար կատարելապես կորստաբեր դարձնելու համար:

Ընդամենը 36 վերստ է Էջմիածնից մինչև Իգդիր, և այդ տարածությունը մենք անցանք յոթ ժամում: Գոհ էինք, որ մեր կառքերը չթաղվեցին թանձր տիղմի մեջ, մենք ստիպված չեղանք ճանապարհը ոտքով կտրել: Նման դժբախտություն ունեցել էին մեզնից առաջ ճամփորդները:

Մութ մառախուղային ցուրտ ու խոնավ երեկո էր, երբ մենք մտանք Իգդիր կոչված ճահիճը:

Իջևանեցինք տեղացի վաճառական պ. Արշակ Հակոբյանի մաքուր և ընդարձակ բնակարանում: Դա մի հաճելի սյուրպրիզ էր մեզ համար, որովհետև գիտեինք, որ Իգդիրում բոլոր «հյուրանոցները» և մասնավոր բնակարանները վարձված են օֆիցերներից:

Եկան մեզ հետ տեսնվելու տեղական մի քանի մտավորականներ և հաղորդեցին շատ հետաքրքրական նորություններ ռուս բանակի հաղթական շարժման և մերձավոր թուրքահայերի կացության մասին:

Հայեր ենք. կարճ խոսել չգիտենք, ուստի մեր «շտապ» զրույցն ու վիճաբանությունները տևեցին մինչև ուշ գիշեր:

Հազիվ պառկել էինք, երբ ամեն կողմից լսվեց շների ոռնոց: Մի բան, որին չեն դիմանում իմ ներվերը մանկությունիցս սկսած:

Առավոտյան այցելության եկան նախկին դերասան և այժմ պահեստի պրապորշչիկ Շահխաթունին: Նա հայտնեց մեզ, թե գեներալ Օգանովսկին պատրաստ է մեզ ընդունելու, երբ կամենանք: Հարկավ, շտապեցինք օգտվել հրավերից, քանի որ շատ բան էր կախված գեներալի ընդունելությունից:

Բարեբախտաբար, Իգդիրում կառքեր կային, այլապես չգիտեմ ինչպես պետք է անցնեինք մի արշին ցեխով ծածկված փողոցները: Քսանուչորս տարի առաջ ամառվա վերջերին ես մի անգամ եղել էի Իգդիրում և նրա ընդարձակ ծառազարդ փողոցներն ինձ վրա լավ տպավորություն էին թողել: Այս անգամ ես հիասթափվեցի:

Ընդունելությունը գեներալ Օգանովսկու կողմից եղավ սիրալիր: Դա մի բարեհամբույր, կայտառ և եռանդուն ծերուհի էր, որի աշխատասիրության մասին նրա ստորադրյալները խոսում էին հիացմամբ: Նա գիտե իր դիմացինի մեջ զարթեցնել համակրանք դեպի իր անձնավորությունը իր խելացի, մարդասեր դատողություններով: Շատ ուրախացավ, երբ իմացավ, թե ինչ նպատակով ենք պատերազմի դաշտը գնում, խոստացավ իր աջակցությունը և իսկույն կարգադրեց, որ թիկնապահ Շահխաթունին ուղեկցի մեզ մինչև Արծափ` տասը կազակների հետ:

Խոսք բացվեց մեր կամավորների վերաբերմամբ: Հարկավոր էր իմանալ հեղինակավոր զինվորականի կարծիքը հայի զինվորական ձիրքի մասին:

Գիտե՞ք, — ասաց գեներալը, ժպտալով, — պատերազմի դաշտում առաջնության դափնին պատկանում է, իհարկե, կանոնավոր զորքին և առանձնապես հետևակ զորքին: Այնտեղ կան գիտություն, կարգապահություն, փորձառություն, վերջապես թնդանոթներ, գնդացիրներ և այլն: Դրանցով է, որ մենք պետք է հաղթենք մեր թշնամուն: Ինչ վերաբերվում է կամավորներին, նրանք ևս ունեն իրենց դերը, որ, իհարկե, նույնպես կարևոր է: Այդ դերն է գլխավորապես երկրի հետազոտությունը և թշնամու դիրքերի որոշումը: Այս տեսակետից ահա ես գնահատում եմ հայ կամավորական խմբերի մասնակցությունը. նրանք ճանաչում են թշնամի երկրի բոլոր անկյունները, գիտեն լեզու, ծանոթ են տեղական պայմաններին: Ես առանձնապես գնահատում եմ Անդրանիկին իբրև ամենից ավելի փորձառու խմբապետի: Եթե մեզ հարկավոր լինի արշավել դեպի Վան, անկասկած նա կկատարի որոշ դեր:

Խոսակցության ամբողջ ժամանակ ներկա էր և զորաբանակի շտաբի գլխավոր գեներալ Լ.-ն: Նա ոչինչ չասաց և մնաց լուռ մինչև վերջը: Միայն նրա սառը դեմքն արտահայտում էր ինչ-որ տարակուսանք, որ համենայն դեպս խրախուսիչ չէր մեզ համար և մեզ ևս տարակուսանքի մեջ էր գցում... Ինձ համար պարզ է, որ այդ մարդը մտքում արհամարում է մեր կամավորական խմբերը:

Վերադարձանք մեր ժամանակավոր կացարանը և կես ժամ անցած ընդունեցինք գեներալ Օ. — կու փոխայցելությունը:

Այս անգամ խոսակցությունն ավելի մտերմական եղավ: Ուրախ եմ շեշտել, որ մեր եպիսկոպոսները, չնայելով իրանց անփորձությանը, կարողացան բավական քաղաքագիտական տակտ ցույց տալ և, կարծես, գրավեցին գեներալի հավատն ու համակրանքը: Այդ էլ մի բան է:

Ես հայերին համակրում եմ անկեղծ, — ասաց ի միջի այլոց գեներալը, — կփափագեի, որ այս անգամ ձեր թուրքահայ եղբայրների խնդիրը վերջապես լուծվեր: Գիտե՞ք, իմ արյան մեջ էլ մի քիչ «Կարապետ» կա:

Երեկոյան մեզ հրավիրեցին այցելել հայ կամավորների կացարանը:

Այնտեղ մենք տեսանք մոտ հարյուր հոգի, որ պիտի շուտով գնային մեր խմբերից մեկին միանալու: Կային անբեղ, անմորուս ուսանողներ, կային կյանքի դառնությունները փորձած արհեստավորներ ու բանվորներ: Կային անձինք, որ առաջին անգամը չէր, որ գնում էին պատերազմի դաշտը: Դրանք նախկին զինվորներ էին: Տեսա երկար ու սև մորուքով մեկին, որի կուրծքը զարդարված էր մի քանի շքանշաններով:

Ե՞րբ է ստացել նա այդ շքանշանները, — հարցրի ես մեզ ուղեկցողներից մեկին:

Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ:

Իսկ այն մյո՞ւսը:

Նա նույնպես:

Տեսա մի հաղթանդամ ռուս երիտասարդ, որ հասակով ամենից բարձր էր: Ճանաչեցի: Դա բավական հայտնի օպերետային երգիչ Վոլգինն էր: Նա արդեն եղել էր պատերազմ մի դաշտում Ավստրիայի կողմերում և այժմ եկել մտել էր հայ կամավորների շարքը:

Ի՞նչն է բերել ձեզ այստեղ, — հարցրի ես ռուսին:

Գաղափարը: Փափագում եմ ծառայել մի փոքրիկ տառապյալ ժողովրդի ազատության գործին:

Այնտեղ էր նաև ուսանողուհի օր. Սաթենիկ Պողոոյանը կամավորի զգեստով, բայց թևին կապած սանիտարի ժապավեն:

Դա մեկն էր գթության այն քույրերից, որոնք մի ամիս անցած պիտի անակնկալ ընկնեին թուրքերի ձեռքը Սարիղամիշի մոտ № 2-րդ սանիտարական գնացքի հետ և ազատվեին մի քանի օր կյանքի և մահու մեջ տառապելուց հետո:

Գնում եմ կարողությանս չափ տառապյալների ցավը թեթևացնելու, — ասում էր համեստ օրիորդը, — երջանիկնեմ, եթե կարողանամ գոնե մի վիրավորի վերքը կապել:

Տարբեր լեզվով էին խոսում նրա ուսանողական ընկերուհիներ Եվգինե և Մարիա Ռախմանովաները: Դրանցից մեկն օրիորդ էր, մյուսը տիկին, որ գնում էր իր ամուսնու` Կարպ Սերգեևիչ Ռախմանովի հետ: Նրանք ուղղակի ասում էին, թե գնում են կռվելու ինչպես հասարակ զինվորներ: Եվ անչափ վշտացած էին, որ գեներալ Օգանովսկին թույլտվություն չի տալիս նրանց գնալու իբրե զինվորներ: Նրանք խնդրում էին մեր միջամտությունը, բայց մենք ևս անհարմար էինք համարում նրանց գնալը:

Մենք որոշել ենք գնալ ե անպատճառ գնալու ենք, — ասում էին նրանք դրականորեն, — թեկուզ ձերբակալեն մեզ:

Արդարև երեք շաբաթ անցած, երբ մենք վերադառնում էինք Ալաշկերտի հովտից` նրանց հանդիպեցինք Ղարա-Քիլիսեում կամավորների նույն խմբի հետ: Նրանք եկել էին այնտեղ ոտքով` անցնելով մոտ հարյուր երեսուն վերստ ճանապարհ ձյունապատ լեռներով և ձորերով: Եվ դարձյալ ոգևորված էին, առողջ, կայտառ և անհամբեր ձգտում էին դեպի պատերազմի վայրերը: Եվ նրանց ոգևորությունը միանգամայն անկեղծ էր, միանգամայն զուրկ կանացի սեթևեթությունից: Ահա ինչու անհնարին, նույնիսկ մեղք էր դիմադրել նրանց վեհ ցանկությանը և, կարծեմ, այլևս ոչ ոք չէր դիմադրում:

Իսկ մեզ մնում էր միայն հիանալ ռուս կնոջ հոգու կորովով և սրտի ընդարձակությամբ:

II

Իգդիրում մնացինք երկու գիշեր: Նոյեմբերի 19-ին հազիվ զարթնել էինք, երբ եկավ Շահխաթունին` մեզ ավետելու, թե գեներալը անթել հեռագրով լուր է ստացել, որ Անդրանիկի հարյուրյակներից մեկն երկարատև ճակատամարտից հետո կարողացել է փառավորապես գրավել Ղոթուր անունով ինչ-որ կարևոր դիրք թուրք-պարսկական սահմանում, սպանել ու վիրավորել է մոտ հարյուր թուրք ու քրդեր և վերցրել է 200-ից ավելի գերիներ:

Երկինքը պարզվել էր: Ուշ աշնանային պայծառ արեգակը մեզ տրամադրում էր շուտով ճանապարհ ընկնելու: Վախենում էինք եղանակը վատանա, և մենք լեռներում ընկնեինք բուք ու բորանի բերանը:

Նախընթաց երեկո խնդրել էինք, որ մեզ համար գնվեն ինը ձի, յոթը հեծնելու, երկուսը բեռնակիր: Բերեցին մի շարք յաբուներ, մեկը մյուսից ողորմելի: Ինչ արած, ստիպված էինք վատագույնների մեջ ընտրել վատերը: Տեղական բոլոր քիչ թե շատ պիտանի ձիերը վերցրել էին զորքերը:

Սկսվեց առևտրի ձանձրալի սակարկությունը, որ ինձ համար միշտ անտանելի է եղել և որ հայը գիտե դարձնել միանգամայն զազրելի: Մարդիկ չէին խնայում ոչ իրենց ժամանակը և ոչ իրենց ներվերը մի քանի ռուբլու համար միևնույն բանը քառասուն անգամ կրկնելու: Մի կողմը չափազանց էր պարսավում, մյուսն արդեն շատ անամոթաբար էր գովաբանում իր ապրանքը: Համենայն դեպս տեսարանը շատ հեռու էր գեղեցիկ լինելուց:

Այսպես թե այնպես, առևտուրը կայացավ: Խաբողները եղան վաճառողները: Քոսոտ ձիերը գնվեցին իրենց արժեքից ավելի գներով: Այնուհետև մեջ ընկավ թամքերի խնդիրը: Նույն սակարկությունը, գոռում գոչյունները, դեսուդեն վազվզելը, տեղացիների միմյանց մեղադրելը հազիվ թե ոչ քրեական հանցանքների մեջ և այլն:

Այդ էլ տևեց մի ամբողջ ժամ:

Վերջապես, ճանապարհ ընկանք կազակների համբերությունը սպառելուց հետո:

Քրդական փոքրահասակ ձիերը մինչև իրենց որովայնը խրվեցին նոսր ցեխի մեջ և կեղտոտ ջրի շիթերը բարձրացան մինչև մեր ուսերը: Կարծեմ մեր թափորը պիտի բավական կոմիկական լիներ Ավետիս Ահարոնյանցի ծննդավայրի համար:

Ինձ թվաց, որ իմ երիվարը, տեսնելով իմ ձեռքում մտրակի փոխարեն քաղաքային ջենտլմենի բարակ ձեռնափայտ, իսկույն ըմբռնեց, որ վտիտ մեջքի վրա նստողն անփորձ մեկն է: Արդարև, կյանքումս ընդամենը երկրորդ անգամն էի ձիով ճամփորդում: Եվ խելացի կենդանին դրականապես որոշեց կառավարվելու փոխարեն կառավարել: Եվ ես ամենայն սիրով հպատակվեցի նրա կամքին, թույլ տալով նրան անել, ինչ որ խելքը կտրում է: Իսկ նա նախ և առաջ բարվոք համարեց մի քանի րոպե առաջ վազել և այնուհետև ետ մնաց մինչև վերջը..:

III

Հույս ունեի, որ գյուղաքաղաքից դուրս գալով մենք կազատվենք ցեխի հանքերից: Ի՛նչ մոլորություն: Շուտով նոսր տիղմը փոխվեց թանձրին: Մեր ձիերի ընթացքը քանի գնաց, այնքան ավելի ու ավելի դանդաղացավ:

Պատահեցինք պատերազմական մթերքներ կրող ուղտերի անվերջ շարանների և մեր դրությունն ավելի բարդացավ: Բիբլիական կենդանիները իրանց երկար ոտներով կտրում էին ճանապարհի ամբողջ լայնությունը: Մեր փոքրիկ ձիերը հերոսական ճիգեր էին անում նրանց լայն թաթերի տակ չճխլվելու համար:

Բայց խեղճ վիթխարիներ: Նրանք իրենց ծանր բեռների տակ տնքում էին, արձակելով բարձր հառաչանքներ և թուր տարածելով աջ ու ձախ: Սրանց երկար պարանոցները ձգվել էին տարածության մեջ, ինչպես կաղնիների ծուռ կոճղերը, և սև դունչերը ցցվել էին դեպի երկինք: Կարծես, ապաբախտ արարածները բողոքում էին աստծու դեմ, որ այնքան դաժան է եղել իրանց վերաբերմամբ: Մերթ ընդ մերթ ավելի անհամբերները վրդովվում էին այնպես, որ կտրում էին իրանց միմյանց շղթայող պարանը և ճանապարհից դուրս վազում, գոռալով: Այն ժամանակ սկսվում էր նրանց տերերի տանջանքը: Որպիսի տաժանակիր աշխատանք էր հարկավոր ըմբոստներին նորից շարքի մեջ մտցնելու համար:

Մեր առաջնորդը, որ մի երիտասարդ հայ կամավոր էր, երևի, ձանձրանալով ուղտերի վտանգավոր հարևանությունից, կամ գուցե կամենալով ցույց տալ մեզ իր վարպետությունը, ճանապարհից շեղվեց դեպի աջ: Մեր եպիսկոպոսները հետևեցին նրան, մենք ևս կազակների հետ:

Զուր խեղճ Շահխաթունին բողոքեց և աղաղակեց, խնդրելով ետ դառնալ, մեր սրբազանները չվախեցան նրան լսել և, մտրակելով իրանց նժույգներին, արշավեցին առաջ: Երևի հափշտակվել էին կանաչազարդ տափարակի համեմատական զորությամբ:

Ինչ արած, ստիպված էինք նրանց հետևելու, որպեսզի չանջատվենք միմյանցից, ի նկատի ունենալով մերձեցող իրիկնային խավարը:

Շուտով զգացինք մեր առաջնորդի սխալը և շատ դառն:

Ընկանք ճահիճների մեջ, Օրգովի այն պատմական ճահիճների, ուր, ըստ ավանդության, հին ժամանակներում կարավաններ և զորքեր են կործանվել:

Սկզբում դեռ ոչինչ, մեր ձիերը քայլում էին բավական ազատ: Բայց հետզհետե ճահիճը խորանում էր, և մեր դրությունը ավելի ու ավելի վտանգավոր դառնում:

Դժբախտաբար, մութն արդեն սկսվել էր, և մենք գրեթե ոչինչ չէինք տեսնում: Գոնե ես ոչինչ չէի նշմարում, բացի ճահիճների նենգավոր մակերևույթից և հեռավոր ձյունապատ լեռների կաթնագույն սիլուետներից:

Վերադառնալ այլևս անկարելի էր: Հույս ունեինք, առաջ գնալով, դուրս գալ տիղմի միջից: Բայց հանկարծ մեր ձիերը կանգ առան, չկարողանալով շարժվել ոչ առաջ և ոչ ետ:

Մենք արդեն ցրվել էինք զանազան կողմեր: Կազակները չքացել էին, մնում էր Շահխաթունին: Հետևից լսեցի Հովհաննես Թումանյանի ձայնը:

Հազիվ թե այս ձիերը կարողանան մեզ դուրս բերել այստեղից, — ասում էր նա:

Նայեցի ետ: Նա արդեն իր ձիու հետ երկու անգամ ընկել էր ու վեր կացել: Այժմ կանգնած էր ցեխաթաթախ երիվարի քով մի ձեռով բռնած նրա սանձը, մյուսով իր կրկնակոշիկները: Հետո զգացի, թե նա որքան խելոք է վարվել այդ թանկագին ոտնամաններն այնպիսի խնամքով պահելով: Ես իմ կրկնակոշիկներից մեկը թողեցի ճահճի մեջ և հետո շատ ու շատ տուժեցի, երբ ստիպված էի քայլել սառույցների վրա:

Թըը՛լփ, — լսեցի առջևից մի փափուկ ձայն:

Նայեցի. Ներսիսյան դպրոցի տեսուչ պ. Խունունցն էր, որ իր ձիու հետ մեղմիկ ընկավ կողքի վրա:

— Յոսիֆ Նիկիտիչ, ի՞նչ պատահեց, — հարցրի ես, կարծելով, որ մարդը պիտի խեղդվի, չկարողանալով ազատվել ձիու տակից:

— Ոչինչ, — պատասխանեց պատկառելի մանկավարժը ամենայն անդորրությամբ և իսկույն ոտքի ելավ իր ձիու հետ:

Կարծում էի, որ գոնե ես կազատվեմ փորձանքից: Չեղավ: Մի քանի վայրկյան ևս, և ահա իմ ձին էլ դողդողաց, փռշտաց ու թավալվեց նույնպես իր ձախ կողքի վրա: Իմ անկումը ոչ մի ցավ չպատճառեց ինձ: Զարմացա անգամ, որ կարողացա այնպես արագ ոտքի ելնել և ձիուս էլ բարձրացնել:

Պարզ էր, որ մեր դրությունը և՛ ծիծաղելի էր, և՛ տրագիկական: Բայց ես վրդովված էի մինչև հոգուս խորքը մեզ առաջնորդող կամավորի և մանավանդ երկու եպիսկոպոսների ֆանֆարոնությունից: Կարծես, հենց մեր գլուխներին էր վիճակված նրանց դալլաքությունը փորձելու:

Ետ նայեցի և ի՞նչ տեսնեմ: Հովհաննես Թումանյանը կախարդական գավազանի հարվածով ճահճի միջից դուրս է կանչել մի նոր նժույգ և վրեն փառավորապես նստել ու մյուս ձիու սանձը բռնել:

Նախանձս շարժվեց:

Այդ ձին ո՞րտեղից գտար, Հովհաննես, — հարցրի ես զարմացած և վրդովմունքս մոռանալով:

— Ի՞նչ ձի:

— Այ, որի վրա նստած ես:

— Տակիս ձի չկա, կողքիս է:

Տարօրինակ իլյուզիա: Դուրս եկավ, որ մեր բանաստեղծը բարձրացել է երկու, պինդ ցեխակույտերի վրա, որպեսզի ավելի չապականի Սամսոն Հարությունյանի միջնադարյան մուշտակը:

Մեզ մնում էր մի կերպ քայլել ոտքով: Բայց որ կողմը — չգիտեինք:

Մեզ հետ միասին ճահիճ էր ընկել ուղտերի մի ամբողջ կարավան: Եվ դա մեր դրությունն ավելի դժվարացնում էր, վասնզի մթության մեջ դժվար չէր ընկնել ուղտերի ոտքերի տակ: Ո՛չ մեր խնդիրը, ո՛չ սպառնալիքը և ո՛չ դրամի խոստումը չէին ազդոււմ ուղտապանների վրա, որ մեզ ցույց տան մի ելք: Նրանք զբաղված էին իրենց ցավով.

Ինձ թվում էր, որ մինչև լույս պիտի մնայինք ճահճի մեջ և, ես մտածում էի, թե ինչպես պիտի դիմանանք գորտերի վիճակին: Խոնավությունն արդեն թափանցել էր մինչև ոսկորներիս ծուծը:

Բարեբախտաբար Շահխաթունու ձին իր բարձրության և ամրության շնորհիվ չէր ընկել: Նա առաջ գնաց: Մենք հետևեցինք նրան:

... Եվ այդպես, մոտ երեք քառորդ ժամ խավարի մեջ դեգերելուց հետո, դուրս եկանք ինչ-որ դաշտավայր: Ձայն տվեցինք, լապտերը վառեցինք, և մեկ մեկու հետևվից եկան մեր մյուս ընկերները: Եկան նաև կազակները: Շահխաթունին մեկ-մեկ կանչեց նրանց թվահամարները: Մեկը պակասեց: Մի ուրիշի ուղարկեց նրան գտնելու, նա էլ կորավ:

Վերջապես ամենքը ժողովվեցին: Հայտնվեց, որ բոլորին պատահել է մեր դժբախտությունը: Բոլորին, բացի Խորեն եպիսկոպոսից, որի բախտը վիճակել էր մեր ձիերի մեջ ամենադիմացկունն ու ամուրը:

Ցուրտը սաստկացավ, երբ սկսեցինք ելնել Օրգովի բարձունքը: Այժմ ճանապարհը չոր էր, վասնզի երկիրը սառել էր: Քրդական ձիերը մի առանձին ընդունակություն ունեն քայլելու սառցապատ, տեղերում: Իմ փոքրիկ ձին սառած քարքարոտն անցնում էր կատարյալ մարդկային զգուշությամբ, ինձ տանելով մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ և երբեմն ճանապարհից շեղվելով:

Իմ թաղիքյա երկայնավիզ կոշիկներր մինչև ծայրը լցվել էին ջրով, և ոտքերս նրանց մեջ լողում էին բադերի պես: Բայց մրսելուց երկյուղ չունեի: Մտածում էի միայն ընկերներիս մասին: Բարեբախտաբար նրանցից և ոչ մեկը բամբակի և փետուրների մեջ չէր ծնված ու սնված:

Հասանք Օրգով: Գյուղ է թե ինչ — չգիտեմ, բայց վերջին ռուս կայարանն է: Այնուհետև սկսվում է Չինգիլի բարձրավանդակը և ապա Թուրքիան:

Ռուս օֆիցերները մեզ ընդունեցին այնքան սիրալիր, որքան թույլ էր տալիս իրենց վիճակը: Զարմացան, որ մենք ճահիճների միջից դուրս ենք եկել առանց կորստի:

Եթե մի փոքր էլ առաջ շարժվեիք, — ասաց մեկը նրանցից, — պիտի հանդիպեիք ստորճահճային ճեղքերի, ուր և անշուշտ կգտնեիք ձեր հավիտենական օթևանը:

Գիշերելու համար կոմենդանտը մեզ տվեց երկու մաքուր սենյակներ, հրամայելով վառարաններր վառել:

Մեր տրամադրությունը միանգամայն փոխվեց, երբ զինվորը մեջտեղ բերեց ժանգոտ սամովարը: Ինչ ասել կուզե, որ մենք իսկույն այն դատարկեցինք:

Թեյը մեզ զվարթացրեց և կազդուրեց: Սքանչելի՛ հեղուկ: Քանի-քանի անգամ ես մեզ ազատել մռայլ տրամադրությունից, գուցե և հիվանդությունից:

Վառարանը վառվեց մեծ դժվարությամբ, բայց իսկույն նրա դռնակը ծածկվեց թրջված գուլպաներով, կոշիկներով ու կրկնակոշիկներով: Բարձրացավ անտանելի գոլորշի, որի մեջ քնել կարողանալու համար հարկավոր էին մեր ջարդված ներվերը:

Եվ մենք քնեցինք անդորր քնով, կանխավ հաճույքով ճաշակելով Հովհաննես Թումանյանի անեկդոտները Լոռվա կյանքից:

IV

Առավոտ է. արդեն ինը ժամը: Իսկ մենք նախընթաց երեկո որոշել էինք ճանապարհ ընկնել ոչ ուշ` քան ութ ժամին:

Մենք պատրաստ ենք: Բայց մեր բեռնապահները Հովբ Երանելու համբերությունն անգամ սպառելու չափ դանդաղ են: Ինչո՞ւ, որովհետև հայեր են: Մի՞թե հինգ անգամ պատվիրածդ նրանք կարող են մի անգամ կատարել: Մի՞թե նրանք չպիտի միևնույն իրը տասն անգամ վերցնեն և տասն անգամ էլ ետ դնեն, որպեսզի նորից վերցնեն և նորից ետ դնեն, միշտ մրթմրթալով, միշտ տրտնջալով: Հազար բարկացիր, հազար գոռա սպառնացիր: Ոչինչ չի ազդիլ: Չէ որ ազդելու համար ներվեր են հարկավոր:

Ճարահատյալ դուրս ենք գալիս զորանոցից շրջակայքը դիտելու, մինչև որ հայկական կրիան կշարժվե իր տեղից:

Եվ չենք զղջում. ընդհակառակը, ուրախ ենք, որ ուշացանք: Ի՛նչ սքանչելի տեսարան. Օրգովի սառած կրծքից դեպի վեր ձյունապատ լեռներ, դեպի վար գույնզգույն դաշտերը, մութ ձորերը և ավելի հեռավոր սարերը: Մի՞թե մի այդպիսի պատկերի առջև ամենաանբախտ հոգին անգամ կարող է գեթ մի քանի վայրկյան չմոռանալ այս անիրավ կյանքի դառնություններն ու վշտերը և չզգալ, որ աշխարհը դարձյալ հրապուրիչ է, չնայելով իր անարդարություններին: Ահա, նույնիսկ այն նենգավոր և կեղտոտ ճահիճները, որ երեկ մեզ կորուստ էին սպառնում, այսօր հեռվից թվում են կախարդական գորգեր` սփռված լայնատարած դաշտերի վրա:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 8.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Միայն գոռոզ Արարատն է, որ թանձր ամպերով սքողված չի կամենում ցույց տալ իր կերպարանքը: Գուցե նա զբաղված է իր մռայլ խոհերով: Չէ որ նա է բաժան-բաժան եղած ազգի ապաբախտը` սիմվոլը. մի ազգի, որի ապագան նույնպես թանձր ամպերի մեջ է: Եվ այժմ ավելի թանձր, քան երբևէ...

Բայց Արագա՛ծը: Նա, կարծես, հոգ չունի: Նա ոտքից մինչև գլուխ պարզել է իր ձմեռային գեղեցկությունը պայծառ արեգակի տակ: Եվ ես նրան ավելի եմ սիրում, քան մռայլ Արարատը: Աստված իմ, ի՞նչ կախարդական գույներ են սփռված նրա վառ լուսավորված բարձունքների, նրա հպարտ կրծքի, նրա լայնածավալ փեշերի վրա: Այդտեղ, կարծես, ներկերի քնքշությունը մրցում է գծերի և շտրիխների նրբության հետ, և ընդհանուր առմամբ Արագածը պատկերացնում է մի երջանիկ արքայական նորահարս` կապույտ երկնակամարի վրա բազմած:

Բայց բավական է, որքան հիացանք բնության հրաշալիքներով: Մեր բեռներն արդեն բարձված են, ձիերը թամբված և բեռնապահները պարծենում են իրանց արած գործով:

Շտապում ենք ուղի ընկնելու: Մոտենում է Շահխաթունին հուզված, այլայլված:

Дядя, — ասում է նա, որ սովորություն ունի ինձ մորեղբայր թե հորեղբայր անվանելու, — տեսեք այդ թուրքահայերը ինչպես են մեզ խայտառակում:

Ի՞նչ է պատահել, племянник, — հարցնում եմ ես:

Տեսնո՞ւմ եք այն երիտասարդին, որին զինվորները տանում են, — նրան ձերբակալել են, որովհետև պարապում է անարժան գործով: Դա այն հայերից մեկն է, որոնք խնդրելով, աղերսելով, զենք են ստացել տեղական ինքնապաշտպանության համար: Այժմ այդ անպիտանին զինվորները բռնել են հրացանն ուսին գցած ապրանք տեղափոխելիս, նա Իգդիրից Բայազեդ ձուկ է տանում վաճառելու: Ահա, այն իշի վրա բարձածը նրա վաճառքն է: Տեսնո՞ւմ եք ինչի համար են գործ ածում զենքը` փոխանակ ինքնապաշտպանության: Կոմենդանտը չափազանց զայրացած է և սպառնում է գեներալին զեկուցանել, որ հայերին զինաթափ անեն: Չէ՞ որ դա ամոթալի է մեզ համար, дядя, պետք է այդ խայտառակության առաջն առնել:

Ես հանգստացրի զայրացած բարեկամիս, որ չարժե արյուն պղտորել ամեն մի չնչին երևույթի համար, որ ոչ մի ժողովուրդ զերծ չի զազրելի տականքից: Դյուրազգաց արտիստին համոզելով հանգստանալ, ինքս ավելի էի զայրացել հոգուս խորքում: Հայաստանի սահմանագլուխը հաճելի սյուրպրիզ չէր պատրաստել մեզ համար: Փաստն ինքնըստինքյան աննշան էր, բայց իմաստը շատ անմխիթարական: Գնում ենք լսելու մի կողոպտված, արյունաքամ եղած ժողովրդի հեծեծանքը և ահա առաջին քայլում նրա ցեղական վատ բնազդն է մեզ դիմավորում: Եթե այդպես շարունակվի, անտարակույս շատ շուտ պիտի գա մեր հիասթափումը:

Նոր հապաղում: Պետք է սպասել ինչ-որ հեռագրի, որ ստացվել է ռադիոտելեգրաֆի միջոցով: Հայտնվում է, որ Մեսրովբ եպիսկոպոսին խնդրում են անմիջապես վերադառնալ Թիֆլիս և անպատճառ մինչև նոյեմբերի 24-ը այնտեղ հասնել: Գիտենք ինչու համար են կանչում: Կայսրը նոյեմբերի 26-ին պիտի ժամանե Թիֆլիս, սրբազանի ներկայությունը պարտավորական է:

Այնուամենայնիվ ես ժամանակ կունենամ ձեզ հետ մինչև Բայազեդ գնալու, — ասաց սրբազանը և ձին մտրակեց քաջարի զորապետի թափով:

Սկսվեց Չինգիլի զառիվերը: Նախ գնացինք սառցապատ քարքարուտով, ապա թանձր միապաղաղ ձյունով ծածկված դարիվերով:

Նորից ուղտերի երկայն շարաններ, բայց այլևս նրանք չեն խանգարում մեզ, վասնզի չեն սայթաքում, որ երկյուղ կրենք դեսուդեն հրվելուց: Գնում են փիլիսոփայական լրջությամբ, դանդաղ որոճալով, ով գիտե, քանի օրվա որոճը: Մերթ ընդ մերթ իրանց սև շրթունքների թուքը ցողում են մեզ վրա սառն արհամարհանքով, երևի, բանի տեղ չդնելով մեր փոքրությունը: Որքա՛ն համր է նրանց քայլվածքը: Կարծես, հավիտենականության հետ գործ ունեն և երբեք չպիտի տեղ հասնեն: Ռուս զինվորն արդեն ընտելացել է ուղտի դանդաղությանը և հրացանն ուսին համբերությամբ, անձայն ուղեկցում է նրան որպես վաղեմի բարեկամ: Մի քիչ կոմիկական, բայց սրտաշարժ պատկեր:

Քանի բարձրանում ենք, այնքան ձյունը թանձրանում է: Այլևս ճանապարհ չի երևում: Նախընթաց գիշերվա բորանը ծածկել է այն: Գնում ենք ուղտերի թողած հետքով: Աջ ու ձախ անվերջ սարեր են, ծածկված ճերմակ սավանով, որ պայծառ արեգակի շողերից պսպղում է բյուրավոր կուրացուցիչ ադամանդներով:

Ամենաբարձր կետը Չինգիլյան զառիվերի մոտ 7000 ոտնաչափ է, գրեթե նույնչափ, որչափ Գուդաուրը, որով այնքան հիացել և հիանում են ճամփորդները: Այդտեղ մի տափարակ բաժանում է Թուրքիան Ռուսիայից: Չկա այլևս հին սահմանը: Մնում է միայն նրա հետքը — մի մեծ քարասյուն: Կվերացվի՞ նա արդյոք. և ժամանակավո՞ր, թե՞ առմիշտ — դժվար է գուշակել.

Ահա, վերջապես, արցունքների երկիրը: Նա, որ մեզ տասնյակ տարիներ այնքան տվայտանքներ է պատճաոել և այնքան եռանդ կորզել մեր սեփական գործերից: Մեր հատ ու կտոր խոսակցությունն ընդհատվում է: Տիրում է խորհրդավոր լռություն քանի մի րոպե: Այնուամենայնիվ մենք բաժանվում ենք միմյանցից, յուրաքանչյուրս իր տխուր տրամադրությունից դրդված: Ոչ մեկը չի ուզում խանգարել մյուսի խորհրդածությունները, և ինչ հարկավոր են բանալ խոսքեր, քանի որ զգացմունքներն են խոսում, քանի որ հասկանում են իրարու:

Տափարակի վրա սկսվում է ոչ այնքան ուժեղ մի բուք, որ, սակայն, ինձ նման մի անփորձ ճամփորդի համար շատ զգալի է: Ասում են, որ այդտեղ բուք ու բորանը հավիտենական են, շնորհիվ անհրապույր Արարատի մերձավորության: Երբեմն քամին այնքան սաստիկ է լինում, որ իբր թե ձիավորներ է գցում:

Առաջին ընդհարումր ռուսների ու թուրքերի մեջ այդ տեղ է եղել, ճանապարհից դեպի աջ, մի ոչ շատ բարձր լեռան լանջի վրա:

Շահխաթունին նորատի զինվորականի ոգևորությամբ նկարագրում է ինձ համար ճակատամարտի մանրամասները` մասնակից օֆիցերների պատմածներով:

Իջնում ենք Կարե անունով մի կայան: Գյուղ է թե քարվանսարա — չգիտեմ, բայց թրքական մաքսատունն այդտեղ է եղել: Կեղտոտ է որպես ինքն ապականությունը և շրջապատված գարշահոտ ու վարակիչ ճահիճներով:

Հարկավոր է մի փոքր հանգստանալ, և մենք իջնում ենք հոգնած ձիերից ու մտնում մի ցածր ու կիսախարխուլ շինություն:

Երկու երիտասարդ օֆիցերներ մեզ ընդունում են մի քիչ զարմացած, բայց քաղաքավարի: Մեկը նրանցից բժիշկ է և նրա արտասանությունն ու մանավանդ հաստ շրթունքներն իսկույն մատնում են նրա ազգությունը: Հրեա է:

Արարատը, մերկացած թանձր ամպերից, այժմ ցցվել է մեր առջև, ինչպես շաքարի վիթխարի գլուխ: Պայծառ արեգակը ողողել է նրան ճառագայթներով այնպես, որ պարզ երևում է նրա յուրաքանչյուր խորշը:

Մաքսատունը դարձել է ժամանակավոր կայան պատերազմի դաշտից տեղափոխվող վիրավորյալների ու հիվանդների համար: Թեթև նախաճաշից հետո հրեա բժիշկը մեզ հրավիրում է այցելել «հիվանդանոցը»: Հետաքրքրվում ենք տեսնելու տառապյալներին: Մտնում ենք մի մեծ շտեմարան հողե հատակով, բորբոսնած պատերով և խարխուլ առաստաղով: Մարդիկ անկարգ, անկանոն թավալված են խոնավ հատակի վրա, ինչպես անբան անասուններ և տառապում են: Նրանց երկու երրորդականը բաղկացած է հիվանդներից և միայն մի երրորդականը վիրավորյալներից:

Պատերազմը, հարկավ, ամենուրեք աղետ է, — խոսում է մեզ առաջնորդող բժիշկն անկեղծ կարեկցությամբ, — բայց այս անիծյալ երկրում նա դժոխք է: Չկան ոչ ճանապարհներ, ոչ կացարաններ: Այս թշվառներին բերում են ուղտերով: Կարող եք երևակայել, թե ինչպես են տառապում: Նոր միայն որոշված է առանձին պատգարակներ պաարաստել, բայց երբ կստանանք — աստված գիտե:

Ես չկարողացա երկար դիտել տխուր տեսարանը և լսել գթասիրտ բժշկի նկարագրությունը մարդկային տառապանքների:

Դուրս եկա գավիթ և ի՞նչ տեսնեմ: Մեր ուղեկից տեր-Նիկոլը ընկել է գետին և սեղմվել մի մեծ տակառի և իր ձիու միջև: Նա ճիգ է անում դուրս գալ անհարմար գրությունից և չի կարողանում: Երկու հարեսիրա կազակներ աշխատում են նրան օգնել, բայց ծիծաղը թուլացնում է նրանց ձեռքերը: Պարզվում է, որ պատվարժան տեր հայրը, կամենալով վաղօրոք ձի նստել, բարձրացել է տակառի վրա: Վտիտ երիվարը չի կարողացել դիմանալ նրա ծանրությանը, գցել է նրան, ինքն էլ ընկել է և տեր հորը սեղմել տակառին:

Վերջապես, կազակները մի կերպ դուրս բերեցին արժանապատիվ հոգևոր հորը տակառի և ձիու արանքից և փառավորապես բազմեցրին թամքի վրա ու մտրակն էլ ձեռքը տվեցին:

Բարեբախտաբար սրբազանները հիվանդանոցից դուրս եկան այն ժամանակ, երբ տեր-Նիկոլն արդեն կատաղի արշավում էր դեպի Արծափ:

Չնայելով այդ տեսակ մանր-մունր փորձանքներին, որ առաջանում էին մարմնի պարարտությունից, ընդհանրապես տեր-Նիկոլը մեր ամենից դյուրաշարժն էր և, կարող եմ ասել, անվեհերը: Երբ իջնում էինք Չինգիլի զառիվայր կոչված անդունդը, վտանգավոր տեղերում էլի նա էր ամենից առագ քշում իր ձին ճշմարիտ է յուրաքանչյուր կես ժամ նրա ձիու մեջքը ծալվում էր անսովոր ծանրությունից, և կենդանին ամենայն քաղաքավարությամբ նրան բազմեցնում էր ճանապարհի եզրին կամ քարի վրա, բայց նա նորից անվնաս բարձրանում էր կազակների օգնությամբ, նորից նստում ու հա՛յդա…

Ահա նա, տեսնենք ինչպես է սլանում ձյունապատ բարձրավանդակով վեր: Նրա ֆերենջեի թևերը սավառնում են օդի մեջ բազեների պես և լայն փեշերը ծածանվում սև դրոշակների նման:

V

Անցանք մի քրդական գյուղի մոտով: Կենդանության և ոչ մի նշան: Գյուղ: Մեղք է այդ որջանոցին մարդկային բնակավայրի անուն տալ: Մոխրագույն քարակույտերի խառնի-խուռն հավաքածու է դա, որ հեռվից գերեզմանատան տպավորություն է գործում:

Այդ գյուղի մոտ է տեղի ունեցել ռուս զորքերի երկրորդ ճակատամարտը թշնամու դեմ: Նա նախ գործ է ունեցել համիդիականների, ապա 1500 ասկերներից բաղկացած կանոնավոր թուրք ջոկատի հետ: Եվ մի քանի ժամում ջարդել ցիրուցան է արել: Թուրքերը, որ փախել են Դիադինի կողմերը, իակ քրդերը ըստ սովորության պատսպարվել են լեռներում, կանխավ, հարկավ, կողոպտելով Արծափը:

Օրգովից մինչև Արծափ ընդամենը 32 վերստ է, որ անցանք վեցուկես ժամում:

Տեղ Հասանք մութը չընկած:

Կյանքումս առաջին անգամն եմ տեսնում թուրքահայ գյուղը:

Առ այժմ չգիտեմ ներքինը, բայց դրսի տպավորությունը նպաստավոր է: Նույնիսկ ուրախալի: Անցնում ենք խնամքով մաքրված և կանոնավոր խրամատներով հավասար մասերի բաժանված վարելահողով: Ձիու ոտները մինչև սրունք խրվում են ձյունի բարակ շերտով ծածկված արտերի մեջ և շուռ տալիս սև ու փափուկ հողը խոշոր կույտերով: Երևում է, որ նա արգավանդ է: Նույնն են ասում և իմ ընկերները, որ ինձանից ավելի են հող ճանաչում:

Վատ չէ և գյուղի տպավորությունը, բայց միայն հեռվից: Աչքի է ընկնում բարձրավանդակի վրա շինված եկեղեցին իր ահագին կլոր գմբեթով, որի ոճը հայկական չէ: Նա մութն է արեգակի տակավին առատ ճառագայթների տակ, վասնզի արտացոլելու ոչինչ չունի, ո՛չ մետաղ, ո՛չ ապակի:

Մտնում ենք գյուղի նեղ, ծուռումուռ և վերին աստիճան նի ապականված փողոցները, և տպավորությունս իսկույն փչանում է: Կանայք և երեխաները տներից դուրս են թափվում անսովոր թափորը տեսնելու և խմբվում են դռների առջև, միմյանց սեղմելով ինչպես երկչոտ գառնուկներ և իրարու հրելով: Նրանց ցնցոտիները գույնզգույն են: Իշխող գույնը կարմիրն է:

Ոմանք բարձրացել են ցածր ու տափարակ կտուրների վրա, որ ներկայացնում են հարթ, հավասար տարածություն գյուղի մի ծայրից մինչև մյուսը: Երևի, այդտեղ մարդիկ ևս հավասար նյութական վիճակումն են: Ծառեր չկան, այգիներ կամ բուսանոցներ նամանավանդ, և դա գյուղին տալիս է մռայլ տեսք:

Երեխաները մեծ մասամբ կիսամերկ են և զարմանալի է, որ դիմանում են լեռնային դաժան ցրտին: Նայում են մեզ կես երկյուղով: Դրա՞նք ովքեր են, դրանք ինչո՞ւ են եկել. արդյոք մի նոր փորձանք չե՞ն մեզ համար, այսպես են մտածում երևի: Թող մտածեն, բայց մեր սիրտը մորմոքվում է, հոգին տառապում նրանց ողորմելի տեսքից:

Կանանց երեսները բաց են, միայն մեզ տեսնելով, բերանները ծածկված են մի ձեռքով, մյուս ձեռը կրծքների վրա դրած: Չեմ կարող ասել, որ նրանք գեղեցիկ են ընդհանուր առմամբ, բայց տգեղ էլ չեն. գոնե այնչափ, որչափ զվիցերական երջանիկ գեղջկուհիներ: Բայց ի՛նչ սիրուն աչքեր և որքան թախծալի, խելացի և արտահայտիչ: Դեմքերը մեծ մասամբ նիհար են, գունատ, որոնց աստվածային տուրքը — սիրունությունը կարողացել է դիմանալ ճակատագրի դաժան հարվածներին և չաղավաղել:

Մեզ առաջնորդում են գյուղի խորքը: Բարեբախտաբար փողոցները սառած են, եթե ոչ մեր փոքրիկ ձիերը կարող էին մինչև պարանոց թաղվել տիղմի մեջ:

Իջնում ենք մի տան առջև, ուր մեզ համար օթևան է պատրաստված, և մեր հոգնած ու քրտնած ձիերը հանձնում ենք ուղեկցող կամավորների խմբին:

Տեսեք, ոչ մի բան ձրի չվերցնեք, — ամեն ինչի համար վճարեցեք, ապա թե ոչ կպատժվեք:

Ցածր դռներով մտնում ենք մի ինչ-որ մութ վայր: Չեմ հասկանում շտեմարան է թե գոմ, բայց շատ ընդարձակ է: Զգում եմ աթարի սուր հոտը, որին անսովոր եմ: Գլուխս իսկույն պտտում է: Ճիգ եմ անում կիսախավարի մեջ բան տեսնելու և խոնավ հողային հատակի վրա նշմարում եմ մի քանի կանայք, ծեր թե երիտասարդ — չեմ ջոկում: Նրանցից մեկը մի երեխա է գրկած, մյուսին օրորում է օրորոցի մեջ: Քիչ հեռու տեսնում եմ երկու ռուս զինվորներ առանց վերնազգեստի, գրեթե կիսամերկ: Մեզ տեսնելով, շփոթվում են, շտապում են ոտքի ելնել:

Մեզ տանում են մի նեղ անցքով մեր օթևանը: Դա բավական մեծ մի սենյակ է հողե հատակով, կավյա պատերով և փայտյա առաստաղով, որ միջից բաժանված ձվի ձև ունի: Մեջտեղ վառվում է երկաթե վառարանը, որի խողովակը ծնկաձև անցնում է պատով դուրս: Պատերի տակ շինված սաքուները ծածկված են կապերտներով ու փափուկ մինդարներով: Զգալով ախորժելի ջերմություն, շտապում ենք ազատվել մեր մուշտակներից ու ծանր կոշիկներից ու թավալվում ենք պատերի տակ ինչպես գաղթականներ: Ոչ միայն գոհ ենք, այլև երջանիկ ու անվերջ անսահման շնորհակալ ենք այդ արքայական ընդունելությունից:

Հյուրընկալությունն այնքան ջերմ էր, որ մինչև անգամ մի տեսակ նեղված եմ զգում ինձ: Արժանի՞ ենք արդյոք այդ պատվին: Աստված գիտե ինչ բարիք են սպասում մեր անակընկալ այցելությունից այդ ապաբախտ մարդիկ, որ ահա մեկ-մեկ ներս են մտնում անվստահ քայլերով ու խմբվում դռների առջև: Եվ միթե նրանք չեն հիասթափվել մեր գնալուց հետո:

Անշուշտ նույնն են զգում և իմ ընկերները, թեև ոչինչ չեն ասում:

Սակայն տեր-Նիկոլը շատ է հուզված: Ներս է վազում, դուրս գալիս, նորից վազում, աշխատելով նեղ անցքերի մեջ ոչ ոքի չդիպչել իր պարարտ փորով: Ինչ-որ պատվերներ է տալիս կամավորներին և տանտերերին, շշնջալով և ձեռքերը օդի մեջ շարժելով: Վերջապես, նա հանգստանում է ու կանգնում սրբազանների առջև, ձեռները փորի վրա դնում և սպասում նրանց պատվերներին: Քիչ անցած նրա սաթի պես սև աչքերը պսպղում են հոգեկան հաճույքից. երբ տանտերերից մեկը մեջտեղ է բերում մի ահագին մատուցարան վրեն թեյ` գինու փոքրիկ բաժակների մեջ:

Այստեղ առաջին անգամ զգում եմ տեր-Նիկոլի ահագին արժեքը ճամփորդության համար և այնուհետև սկսում եմ նրան սիրել:

Քաղցը մեզ ստիպում է առժամանակ մոռանալ ուրիշների ցավերը: Մենք ուտել ենք ուզում, իսկ բեռները դեռ տեղ չեն հասել, ուտելու ոչինչ չունենք: Այնինչ` տանտերերը մոռացել են այդ լավաշի հետ մի քիչ էլ պանիր բերել:

Տեր-Նիկոլը նորից հուզվում է, դուրս է վազում և, փոքր անցած վերադառնալով, ականջիս շշնջում է.

Գիտե՞ք, դրսում վեց մեծ-մեծ տկճոր ոչխարի պանիր կա, ասե՞մ, որ մի կտոր բերեն:

Անհարմար է, տեր հայր:

Ոչինչ, գյուղացիներ են, չեն հասկանում: Պետք է հասկացնել:

Ասաց ու դուրս վազեց և քիչ անցած եկավ ուրախ-ուրախ ժպտալով ձեռքին մի ափսե, մի մեծ կտոր պանիրով:

— Քրդի պանիր է, համով պիտի լինի, — ասաց, ափսեն հանդիսավոր կերպով մեջտեղ դնելով:

— Կեցցե տեր-Նիկոլը, — ասացինք միմյանց շշնջյունով և գայլի ախորժակով հարձակվեցինք պանրի վրա, որ իրավ շատ համեղ էր:

Մինչ մենք զբաղված էինք կերուխումով, գյուղացիները պատմում էին իրանց գլխին եկած վերջին փորձանքները: Ներս մտավ տեղական քահանան, վաղաժամ զառամած մի ծերունի` անգույն հնամաշ ֆերաջով և պատառոտված կոշիկներով: Գյուղացիները թույլ տվեցին, որ նա պատմե անցքերը:

Սովորական մշտապես հալածանքներից հետո եկել է պատերազմը և գյուղացու թշվառության բաժակը լրացրել: Նախ կողոպտել են թուրք ասկերները, տերության քողարկված հրամանով, ապա ռուսներից հալածվող քրդերը: Կոտորածից ազատվելու համար երիտասարդ անզեն տղամարդիկ փախել են լեռները և թաքնվել ժայռերի մեջ: Քրդերը ծերերին ու երեխաներին չեն կոտորել և ոչ էլ, բարեբախտաբար, կանանց բռնաբարել:

Վերջապես, եկել են կազակները, և Արծափը նրանց առջև բաց է արել իր շտեմարանները և մնացորդը տվել նրանց: Այժմ ոչինչ չի մնացել, ո՛չ ցորեն, ո՛չ գարի ու դարման և ո՛չ էլ մանավանդ վառելիք: Այժմ հայերը կազակներին առաջնորդում են քրդական գյուղերը, որ ճանապարհից դուրս են և ցույց են տալիս նրանց լի ամբարները: Հերթը նրանցն է:

Գիտե՞ք, այդ պանիրն էլ քրդերից է խլված, — ասում է մեզ թաքուն մեկը տեղացիներից թե կամավորներից, չեմ մտաբերում:

Իմ ձեռքից ընկնում է պանրի պատառը: Ակամա զգում եմ մի տեսակ քամահրանք, թեև հավատացնում են, որ հայերը քրդերից խլում են հազիվ մի տասնորդականը իրենց սեփականության: Ոչ, ոչ, ինչ ուզում է թող լինի, միայն թե իմ ազգակիցների վրա չտեսնեմ այն արատը, որ հատուկ է նրանց թշնամիներին:

Գալիս է տեղական կոմենդանտն այցելության և առաջարկում իր ծառայությունը: Այդպես է հրամայված նրան բարձրից: Շնորհակալություն ենք հայտնում և խնդրում նրա օգնությունը տեղացիների համար:

Պատրաստ ենք ամեն կերպ օգնելու, — ասում է զինվորականը, — բայց լեզու չիմանալը մեզ շատ է խանգարում: Մենք նոր ենք սկսել հայերին զատել քրդերից: Սկզբում չգիտեինք որն է քուրդը: Նրանք միատեսակ են հագնվում: Բարեբախտաբար այստեղ կա մի հայ, որ մի քիչ գիտե ռուսերեն և մեզ շատ է օգնում:

Մարդ ենք ուղարկում այդ հազվագյուտ հային կանչելու: Ներս է մտնում համակրելի դեմքով, համեստ ձևերով մի երիտասարդ, գյուղացիները խոսքեր չեն գտնում նրան գովելու և նրանից շնորհակալ լինելու համար: Նա ոչ միայն թարգմանի դեր է կատարում, այլև հովանավորի ու պաշտպանի: Նա է, որ կազակներին առաջնորդելով ցույց է տվել քրդերի զենքի պահեստը և օգնել զինաթափ անելու նրանց: Նա է, որ շատ ընտանիքներ ազատել է կործանումից և շատ շատերին կողոպտվելուց:

Զգում ենք, որ մեր առջև կանգնած է մեկն այն փոքրիկ հերոսներից, որոնք լուռ, առանց հայկական թմբկահարության և առանց որևէ անձնական ակնկալության գործում են իրենց ապաբախտ հայրենիքի համար և չքանում անհայտության մեջ: Ապաբախտ եմ և՛ ես, որ մոռացել եմ հուշատետրում նշանակել նրա անունը:

Գյուղացիների տված տեղեկություններից իմանում ենք, ի միջի այլոց, որ 120 տներից բաղկացած Արծափը հարուստ է վարելահողով. այնչափ հարուստ, որ Կովկասի հայ գյուղացին երազել միայն կարող է: Յուրաքանչյուր ընտանիք ունի ամենապակասը 50 դեսյատին արգավանդ հող: Կան այնպիսիները, որ ունեն 70—80, նույնիսկ 100-ից ավել: Բացի երկրագործությունից, գյուղը պարապում է և՛ խաշնապահությամբ և իր աշխատանքի պտուղը Կովկաս է ուղարկում վաճառքի:

Ներս է մտնում միշտ զվարթ, միշտ կենսախինդ Շահխաթունին հրաժեշտ տալու: Վաղը մեզ ուղեկցելու է ուրիշ սպա ուրիշ կազակների հետ: Իսկ մեր հայրենակիցը պարտավոր է այժմ իսկ վերադառնալ Իգդիր, ստիպված լինելով գիշերով անցնել Չինգիալի անդունդները:

Գյուղացիները, զգալով, որ մեզ հանգստություն է հարկավոր, ցրվում են: Մնում են մեր տպավորությունները: Մենք ամենքս էլ առաջին անգամն ենք Հայաստան մտնում: Հաղորդում ենք իրարու, թե ինչ զգացինք սահմանագլխում: Մեր տրամադրությունը լուրջ է և տխուր:

Հանկարծ մութ անկյունից վայրկենական թախծալի լռության մեջ լսվում է տեր-Նիկոլի ձայնը.

Սահմանագլխում քուֆթա կերանք:

Դա էլ նրա տպավորությունն է: Արդարև հիշում եմ, որ մեր ընկերներից մեկը մեզ հյուրասիրեց իր հետ բերած երևանյան քուֆթայով:

VI

Առավոտյան զարթնում ենք կանուխ: Հարկավոր է, Բայազեդ ուղևորվելուց առաջ, այցելել տեղական եկեղեցին: Գյուղացիները սպասում են մեզանից նոր խոսք լսելու:

Փողոցներով անցնելը դժվար է, վասնզի սառույցը ցեխից գոյացրել է դերբուկներ, որոնց վրա կարող ենք ջարդել մեր ոտքն ու գլուխը: Գնում ենք կտուրներով — այսպես է ընդունված այս տարօրինակ երկրում: Ոչ մի տուն մյուսից բարձր չէ: Կտուրները կցված են իրարու միաչափ քառակուսիներով, այնպես որ գյուղը բարձրից նմանվում է շախմատյան տախտակի: Ներսի կողմից տներն ունին իրարու հետ գաղտնի հաղորդակցություն առանձին անցքերի միջոցով: Կարելի է գյուղի մի ծայրից մտնել առաջին պատահած տունը և դուրս գալ մյուս ծայրում, առանց փողոցները տեսնելու:

— Ինչո՞ւ համար է այդ հաղորդակցությունը, — հարցրինք մենք երեկ:

— Վտանգի ատեն զիրար զգուշացնելու համար, — պատասխանեցին գյուղացիները:

Խե՛ղճ ժողովուրդ:

Եկեղեցին լիքն է, բայց ոչ մի կին: Հալածական կենդանիների պես նրանք խմբվել են եկեղեցուց դուրս, բավական հեռու, և, ձեռքերը ծոցներին դրած, նայում են մեզ թշվառի նախանձոտ հայացքով: Ողորմելի՛ արարածներ: Կարծես, քիչ է ձեր հալածանքը, որ հալածվում եք և ձեր բռնակալ ամուսիններից:

Սրբազաններից չեմ հիշում որը` համառոտ մաղթանք է կատարում և չեմ հիշում որը քանի մի մխիթարական խոսքեր է արտասանում և թշվառներին գրեթե որոշ հույս ներշնչում նրանց մերձավոր ապագայի մասին: Ապագա, զգում եմ այդ պատասխանատու խոսքերի ծանրությունը և ընկճվում եմ նրա տակ: Ունե՞նք արդյոք իրավունք պարզելու այն, ինչ-որ մեզ համար իսկ մութն է և շատ մութն…

Ներկա եղողներից շատերը նայում են իրարու տարակուսանքով և գլուխները թերահավատորեն շարժում: Պարզ է, որ ուզում են հավատալ երջանիկ վիճակի մերձավորությանը, բայց ներկա՞ն: Նա առժամանակ ոչինչ չի խոստանում:

Մենք կաղոթենք միայն, որ ռուս չերթա մեզնե, սրբազան, որ նա գրավե մեր երկիր ու նստի, ավելի ոչինչ չենք ուզեր, — ասում են միաձայն բոլորը:

Եվ նրանք անկեղծ են, այնքան անկեղծ, որ չեն կարողանում իբանց արցունքը զսպել:

Նայում ենք, եկեղեցու մեջ ոչինչ չկա, ոչինչ բառիս կատարյալ իմաստով: Քրդերը տարել են բոլորը, ինչ-որ շարժական է: Բոլորը, սկսած խաչ ու խաչվառներից, սեղանի արդուզարդերից, մինչև գրքերն ու գրակալները: Նրանք փայտեղենն անգամ դուրս են բերել պատերի միջից և այրել: Նրանք թե ուրիշները… բայց այրել են:

Գյուղի ծայրում խմբվել են 10—15 հրացանավորներ: Տեղական կամավորներն են, որոնց ռուս զինվորական իշխանությունը զինել է բերդաններով ինքնապաշտպանության համար:

Նրանք մեզ ոտքով ուղեկցում են մի քանի վերստ և, ըստ երևույթին, երջանիկ են իրենց դերով: Թուրքահայը պաշտպանում է ռուսահային, չէ որ դա պարծենալու երևույթ է: Ուրախ են նամանավանդ, որ ընկերացել են կազակներին: Սակայն, ինչո՞ւ թաքցնեմ ճշմարտությունը, նրանք ինձ վրա թողնում են ավելի հազվագյուտ խաղալիքի արժանացած երեխաների, քան կռվի ընդունակ զինվորների տպավորություն: Նրանք չգիտեն անգամ ինչպես պահել այդ խաղալիքը, որ չլինի ծիծաղելի...

Եղանակը արեգակնային է, ջերմ. ճանապարհը մեծ մասամբ հարթ, անվտանգ: Մեր ձիերը ընթանում են աշխուժով, բացի իմից, որ մի անգամ արդեն որոշված քայլից չի ուզում մազու չափ շեղվել: Ոմանք մեզնից աշխատում են անվեհեր հեծյալների փորձառություն ցույց տալ:

Արծափից մինչև Բայազեգ 32 վերստ է. ամենաշատը չորս ժամվա տարածություն: Ավելի լա՛վ. ձիու անսովոր ծնկներս չեն թմրել, և ես չեմ զգա երեկվա անտանելի ցավը, և իմ քաջարի ընկերներին չեն պատճառիլ ծիծաղ:

Գնում եմ երիտասարդ կազակ օֆիցերի հետ հավասար քայլով: Նա բնավ ախորժակ չունի իմ ընկերների ձիարշավին մասնակցելու: Նա բարվոք է համարում հաճույքով ընդունել իմ առաջարկած ծխախոտը և պատմել այն կռիվների մասին, որոնց մասնակցել է: Նրա խոսքով, թուրք զինվորները երկչոտ չեն, կռվում են կանոնավոր, գիտեն ռազմական կանոններ, գիտեն նշան դնել և երբեմն էլ խույս չեն տալիս ձեռնամարտից: Նույնը չի կարելի ասել համիդիականների և առհասարակ քրդերի վերաբերմամբ: Դրանք ավելի աղմուկ են բարձրացնում, քան գործ կատարում: Թվով շատ են, բայց որակությամբ ոչ բարձր:

Նրանք սարսափում են մեր «հուռռայից», բայց, պետք է ասել, որ մեզ վրա էլ բավական ազդում է նրանց «ալլահ-ալլահը», — շարունակեց կազակ օֆիցերը ռուսին հատուկ պարզությամբ և համեստությամբ: — Ոռնում են. քաղցած բորենիների պես: Տարածության մասին թուրքերը որոշ գաղափար ունին, իսկ քրդերն — ամենևին: Գնդակ են արձակում երեք-չորս վերստ հեռավորությունից և, իհարկե, կորցնում են: Տնտեսել չգիտեն: Գերադասում են կաքավների պես թաքնվիլ ժայռերի մեջ, քարերի տակ: Երբ մենք չենք պատասխանում, սիրտ են առնում դուրս գալու ու հարձակվելու, իսկ երբ մենք ենք հարձակվում, իսկույն, ցրվում են: Սրամարտից սարսափում են ինչպես կայծակից: Այն ինչ` մեր արվեստը հենց այդ է: Եվ, գիտե՞ք, սրամարտն ավելի ձեռնտու է:

Ի՞նչպես:

— Իհարկե: Աստվա՛ծ գիտե քանի գնդակ պիտի փչացնես մի գլուխ ծակելու համար, մինչդեռ մերոնց թրի ամեն մի հարվածը մի կյանք է խլում: Զարկիր որքան կարող ես, իսկ երբ թուրդ բթացավ, նորից կսրես, հա, հա, հա:

— Քանիսի՞ն կլինեք սպանած դուք անձամբ:

— Աստված գիտե, մի՞թե կարելի է հաշվել կռվի տաք ժամանակ:

— Ոմանք հաշվում են:

— Գուցե այն ժամանակ, երբ թշնամին փոքրաթիվ է, տասը-քսան, ոչ ավելի: Իսկ ուրիշ ժամանակ ի՞նչպես իմանաս որը սպանվեց, ո՛րը վիրավորվեց: Պատահում է, որ տեսնում ես մեկն ընկավ, կարծում ես բանը պրծավ: Բայց մեկ էլ տեսար ոտքի կանգնեց ու հարձակվեց: Այդ ժամանակ քրդի սև աչքերը չքվում են արյունով, և նա նմանվում է կատաղի գայլի:

— Ճշմարի՞տ է, որ թուրքերն ու քրդերը առանձնապես կատաղած են կազակների դեմ:

— Իհարկե, առայժմ նրանք այս կողմերում համարյա թե բացառապես մեզ հետ գործ ունին: Պարզ է, որ պիտի կատաղեն:

— Ես այդ չէի ուզում իմանալ: Ասում են, որ նրանք գերի ընկած կազակներին չարչարում են: Իբր թե նրանց աչքերը հանում են, կաշին քերթում և այլն...

Երիտասարդ խորունժին բարեհամբույր ժպտաց, ցույց տալով առողջ ու խոշոր ատամների շարքերը:

Ձեր հարցին չեմ կարող ստույգ պատասխան տալ, — ասաց նա անվրդով, — բայց ես էլ լսել եմ: Իմ կազակներից ոչ մեկը դեռ չի ընկել նրանց ձեռքը և հույս ունեմ երբեք չի ընկնիլ կենդանի: Մի բան ճիշտ է: Սրանից մի շաբաթ առաջ քրդերը Մոսունի մոտ հարձակվում են մեր խոտատար սայլերի վրա և մեր գնդից երկուսին սպանում: Կռվից հետո հարյուրյակի գլխավորն ուղարկում է սպանվածներին գտնելու: Գտնում են մի ձորում, բայց...

Կազակ-օֆիցերը գլուխը տխուր շարժեց: Կատաղությունը փայլեց նրա փոքրիկ կապուտակ աչքերի մեջ, և նա թեթևակի մտրակեց իր ձիուն:

Ես հասկացա նրա միտքը և ավելորդ բացատրություն չխնդրեցի:

— Ականջ դրեք... չե՞ք լսում, — հարցրեց հանկարծ խորունժին:

— Ոչինչ չեմ լսում, — ասացի ես զարմացած:

— Սպասեցեք, այդ գետակն էլ անցնենք, կլսեք:

Այս ասելով, նա ձիուն մտրակեց և մտավ ընդարձակ հովտի բազմաթիվ գետակներից մեկը և, եզրերի սառույցը ջարդելով, սլացավ մյուս ափ:

Երբ մոտեցա նրան, ձին պահեց և կրկնեց.

Ականջ դրեք դեպի լեռները: Մերոնք են...

Ես լսելիքս լարեցի: Ձյունապատ և արեգակի շռայլ լույսով ողողված սարերի հետևից լսվում էին խուլ, շատ խուլ թնդյուններ նման հեռավոր որոտի:

— Խրատում են նրանց, — բացատրեց խորունժին թեթև ծիծաղելով, — վատ դաս չէ, կսովորեն այսուհետև ինչպես վարվել դիակների հետ...

— Որտե՞ղ է կռիվը:

— Մոսունի շրջակայքում: Կռիվ չէ, այլ պատիժ: Չորս հարյուրյակներ են ուղարկված գնդացիրներով` հանցավոր քրդերի գյուղերը հիմնահատակ անելու:

Որքա՛ն զորավոր, որքա՛ն անհաղթելի է այն ինքնըստինքյան ոչ վեհ մարդկային զգացումը, որ կոչվում է ազգային վրիժառություն: Ես, հոգով ու մտքով, իմ ամբողջ էությամբ թշնամի ամեն մի արյունահեղության, լինի նա նույնիսկ հանուն ինչ գաղափարի ևս կամենաք, ես, որ քստմնում եմ մարդու ձեռքով թափված մարդկային արյունից, այդ պահին չկարողացա զսպել իմ անասնական բնազդը: Գիտեի ինչ ասել է զինվորականի բերնում «պատժել» բառը պատերազմի ժամանակ: Գիտեի, որ այնտեղ, այն հրաշալի երկնքի տակ մի շարք պիղծերի հետ թափվում է գուցե և՛ անմեղների արյունը: Գիտեի, որ հետո այս արյունոտ պատերազմիծ և լեռներից հեռու լինելու է մի պահ, որ ես չարաչար զղջալու եմ իմ ոչ-մարդկային զգացման համար:

Հեռավոր բարձունքների վրա, հսկայական ժայռերի մեջ նշմարվեց պատմական Բայազեդը պարզ, մանիշակագույն մշուշով ծածկված:

Մի խումբ գիշակերներ թռան մեր գլխի վրայով և, անցնելով ճանապարհի մյուս կողմը, կռկռալով նստեցին ձիու ուռած դիակի վրա... մի ուրիշ երամ նստեց մի ուրիշ դիակի վրա և սկսեց հոշոտել նրան:

Այսպես է մեր ամբողջ ուղին, սկսած Օրգովից — աջ ու ձախ զարդարված ձիերի, ուղտերի և էշերի գեշերով: Թշվառ կենդանիներ... նրանք ընկել են ցրտից, սովից, հոգնածությունից և բեռան ծանրությունից:

VII

Ամենից առաջ գնում էր Խունունցը` Զելիմ խանի ահռելի փափախն օդի մեջ ցցած ինչպես աշտարակ: Տեր-Նիկոլը շատ կփափագեր արշավում մրցել նրա հետ, բայց, ավաղ, չէր կարող: Նախ` քաշվում էր եպիսկոպոսներից, ապա, որ ամենագլխավորն է, արդեն նժույգն սկսել էր ըմբոստանալ նրա հերոսության դեմ:

Քաղաքին մոտենալիս մենք խմբվեցինք:

Հեռվում երևաց ձիավորների մի խումբ: Արշավելով, մոտեցան մեզ և իջան ձիերից: Նրանց պարագլուխն էր ալհխառն մորուքով, չոր-չոր դեմքով մի քահանա, որի անունը, դժբախտարար, մոռացել եմ: Ամենքը համբուրեցին եպիսկոպոսի աջը: Սկսվեցին սովորական հարցերը: Կոտորածը մեծ է եղել Բայազեդսւմ, թուրքե՞րն են ավելի դաժան եղել, թե՞ քրդերը: Ի՞նչպես է այժմ հայերի քաղաքական վիճակը և այլն և այլն: Հարցեր, որ դեռ շատ անգամ պիտի կրկնվին և որոնց աղի պատասխանները դեռ շատ պիտի պղտորեն մեր առանց այն էլ տառապող հոգիները:

Բայազեդը մատչելի է միայն այն կողմից, որով բարձրանում ենք, բայց այն էլ գրեթե ուղղահայաց մի զառիվեր է: Մյուս կողմերով նա շրջապատված է վիթխարի ժայռերով, որոնց բարձր ու սուր գագաթները, կարծես, երկնքի սիրտն են ուզում ծակել նիզակների պես: Երկու հնաձև բերդեր իշխում են նրա վրա, մեկը քաղաքի ծայրում, մյուսը քաղաքից դուրս, ժայռերի կրծքում: Մարդ զարմանում է, թե ինչպես են գրավել այդ անառիկ բերդանոցը: Թվում է, որ նա մի քանի թնդանոթներով և մի գունդով կարող էր դիմանալ մի ամբողջ բանակի տարիներ շարունակ: Բայց այդպես չէ. թուրք զորքը թողել է նրան ու փախել առանց մի գնդակ արձակելու:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 9.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Բարձրացանք, շարունակ բարձրացանք: Ահա, վերջապես, քաղաքի մուտքը: Այդտեղ ժողովվել է ահագին բազմություն: Մեզ, այսինքն ոչ աշխարհական մահկանացուներիս, այլ եպիսկոպոսներին ընդունում են աղ ու հացով և անսահման երկյուղածությամբ: Զարմանալի՛ բան, գուցե առաջին օրինակը: Աղ ու հաց առաջարկում են և՛ թուրքերը, և՛ քրդերը: Ինչո՞ւ: Երևի, իրենք էլ չգիտեն:

Նեղ և ծուռումուռ փողոցներ, մեր բազմամարդ թափորը դիմում է դեպի եկեղեցի քաղաքի պատվավոր ներկայացուցիչների առաջնորդությամբ:

Եկեղեցի՞: Ոչ, դա մի ահագին քարե մթերանոց է խարխուլ պատերով, կիսավեր առաստաղով, այնքան խոնավ, որ իսկույն ոսկորներս ցնցվում են:

Նույնը, ինչ որ Արծափի եկեղեցին — կատարյալ ամայություն:

Համառոտ աղոթք և Մեսրովբ եպիսկոպոսի մխիթարական խոսքերը:

Վաղը կատարվելու է հանդիսավոր մաղթանք զորքի և զինվորական իշխանության ներկայությամբ:

Եկեղեցումն է թաղված վերջին դեպքերի առաջին զոհ Գալուստ Ալոյանցի դիակը: Մոտենում ենք նրա թարմ գերեզմանին, որ գտնվում էր մի խավար անկյունում: Ճանաչում էի նրան: Չկար նրա համար ավելի մեծ վիշտ, քան իր հայրենակիցների տառապանքը:

Մեզ առաջնորդում են դեպի մեր ժամանակավոր օթևանը: Ոմանք ցրվում են քաղաքը տեսնելու: Ես շտապում եմ ազատվել ծանր մուշտակից և անտանելի թաղիքյա կոշիկներից:

Մի բավական մեծ սենյակ է` անկշտամբելի մաքուր, գեղեցիկ գորգերով զարդարված: Կա և մի հատ գրասեղան ու մի-մի հատ աթոռ: Շքեղություն, որին այլևս չպիտի հանդիպեինք Բայազեդից դեն:

Տեսնելով այդ հարմարությունը, նստեցի մի քանի նամակներ գրելու: Թիֆլիս փոստային հարաբերություն չկար, պետք էր օգտվել Մեսրովբ եպիսկոպոսի սիրալիր առաջարկից, վերցնելու նամակները: Հետևյալ առավոտ նա պիտի վերադառնար Թիֆլիս:

Մինչ ես զբաղված էի, եկան մեր բոլոր ուղեկիցները քաղաքից հոգնած:

Մեր Նիկոլը որ արդեն մտել էր իր դերի մեջ, ականջիս շշնջաց.

— Ոչխարն արդեն մորթեցին:

Սկսվեց այցելությունների անվերջ շարքը: Մեկը լուր բերեց, թե քրդերը բնաջինջ են արել մի մեծ զուտ հայաբնակ ավան Խաչանի անունով, կոտորելով 600 տնից բաղկացած ամբողջ բնակչությունը: Այդ սոսկալի լուրը տեղացիների վրա չունեցավ այն տպավորությունը, ինչ որ մեզ վրա: Մարդկանց լսելիքը վաղուց էին ընտելացել նման բոթաբեր լուրերից և վաղուց նրանց ներվերը բթացել էին:

— Էհ, — արտասանեց միայն տանտերը հառաչելով և մի տեսակ դառը հեգնական հայացք ձգելով մեզ վրա, եթե դիպվածը մեզի օգնած չլլար, մենք ալ խաչենցիներուն պես պիտի կոտորված ըլլայինք:

— Աստված էր, որ մեզի փրկեց, — ավելացրեց քահանան, երեսը խաչակնքելով:

— Ի՞նչպես, — հետաքրքրվեցինք մենք:

Թուրքերը վճռած են լինում, Բայազեդից փախչելուց առաջ, մի գիշեր սրի անցկացնել քաղաքի 3700 հոգի հայերին: Որպեսզի իրենց վճիռն անխափան իրագործեն, որոշում են ձերբակալել և խեղդել 51 հայտնի անձնավորությունների, որոնք կարող էին արգելք լինել: Դժոխային ծրագիրը բաց է անում հայերին մի քուրդ ցեղապետ Մամեդ-բեգ անունով: Սակայն եթե ռուս զորքը մի օր ևս ուշանար, կոտորածը, այնուամենայնիվ, պիտի տեղի ունենար:

Նույն օրն այդ Մամեդ-բեգը եկավ այցելության, և մենք հայտնեցինք նրան մեր երախտագիտությունը: Պարզվեց, որ այդ հազվագյուտ քուրդը միշտ պաշտպանել է հայերին:

Ներս մտավ Բայազեդի ոստիկանապետը — «Մշակ»-ի թղթակից Աբգար Տեր-Աբրահամյանը և հաղորդեց մեզ շատ կարևոր տեղեկություններ: Նրանից իմացանք, ի միջի այլոց, որ տեղական հայ ազգաբնակության մի մասն էլ անկշտամբելի չէ իր վարքուբարքով: Ասաց, որ կան մի շարք հայեր, ի չարն են գործ դնում իրենց այժմյան դիրքը ոչ միայն քրդերի, այլև իրենց արյունակիցների վերաբերմամբ: Գանգատվեց, որ ինքն անզոր է զգում իրեն զսպել այդ տեսակ հայերի բնազդները և ստիպված է նրանց ձերբակալել ու բանտում պահել:

Նրա ասածները հաստատեցին ներկա եղողները, բացի, հարկավ, այն մասից, որ նա ասաց ռուսերեն լեզվով...

Եպիսկոպոսներից մեկը խնդրեց ոստիկանապետից իմանալ` արդյոք գեներալ-նահանգապետը կընդունե՞ մեր այցելությունն այսօր ևեթ: Ոստիկանապետը իսկույն գնաց և շատ չանցած, վերադառնալով, հայտնեց, որ գեներալ Դ. — ն ուրախ կլինի ընդունել երեկոյան:

Որոշյալ ժամին կարգի բերեցինք, որքան կարող էինք, մեր ամեն կարգից դուրս հագուստը և գնացինք գեներալ-նահանգապետի բնակարանը, որ ռուսաց նախկին հյուպատոսարանն էր:

Նախ նրա առանձնասենյակում, ապա սեղանատանը թեյի և ընթրիքի սեղանի քով մեր խոսակցությունը տևեց մինչև գիշեր:

Ներկա էր և նախկին հյուպատոս պ. Ա...ն, որ գեներալի քաղաքացիական օգնականի պաշտոնն էր վարում:

— Միմյանց չճանաչելը մեզ և ձերոնց շատ խանգարում է և դրանից առաջանում են հազար ու մի թյուրիմացություններ, — ասաց գեներալը: — Ցանկալի կլիներ, որ այնտեղ մեզ օգներ լեզու գիտցող մի ռուսահայ:

— Այդ մասին մտածված է, — հայտնեցինք մենք: — Որոշված է ուղարկել թե՛ այստեղ և թե՛ ուրիշ կենտրոններ մի-մի ռուսահայ, որ պիտի լինի մի տեսակ միջնորդ տեղական հայերի և զորքերի մեջ և թարգման:

— Այդ հրաշալի է, հրաշալի է, — կրկնեց գեներալը, — դա մեր գործը կթեթևացնի: Գիտեք, դրությունը շատ փափուկ է. հայը քրդի վրա է գանգատվում, քուրդը հայի վրա: Շատ անգամ չեմ կարողանում իմանալ ով է մեղավորը և ով է արդարը:

— Բայց համենայն դեպս հայտնի է, որ մինչև այժմ հարվածվողը հայն է եղել:

— Մինչև այժմ այո՛, բայց այժմ հայերն են սկսել նեղել քրդերին, — ասաց գեներալը ժպտալով:

— Մի՞թե…

— Այո, գոնե ինձ այդպես են զեկուցանում: Մի խոսքով, կխնդրեի ձեզ, որ ձեր հայրենակիցներին հասկացնեիք, թե այսուհետև այս երկրում գործելու է օրենքը և ոչ բռնությունը:

Ակնարկը պարզ էր: Հասկանալի էր, թե ինչ է ուզում ասել գեներալը:

Մեր տրամադրությունը մթնեց: Նայեցինք միմյանց տարակուսանքով:

VIII

Առավոտյան յոթ ժամին Մեսրովբ եպիսկոպոսը ուղևորվեց Թիֆլիս, ցավելով, որ չի կարող ճամփորդությունը շարունակել:

Բայց կաշխատեմ Սարիղամիշի կողմերում ձեզ հանդիպել, — ասաց նա: — Մեր վրա դրված պարտականության համար կարևորն այն կողմերն են: Այստեղ հայ զինվորներ չկան:

Գնացինք եկեղեցի: Արդեն նա ծայրեիծայր լեցուն էր: Այս անգամ եկել էին և կանայք ոչ այնքան աղքատ, որքան տձև հագնված: Ոչ մի եվրոպական հագուստ: Միայն մի քանի շրջազգեստներ, բայց գլխարկի փոխարեն շալ: Մեծամասնությունը դարձյալ ցնցոտիներ: Եկել էին նաև բազմաթիվ զինվորներ:

Փոքր անցած երևաց գեներալ-նահանգապետն ուրիշ զինվորականների և իր օգնականի հետ:

Այս անգամ խոսողը Խորեն եպիսկոպոսն էր, որ այն օրից պիտի փոխարիներ Մեսրովբին:

Խոսեցին և՛ աշխարհականները — Սմբատ Խաչատրյանց և Հովհաննես Թումանյան: Ես լուռ ունկնդիր էի և վճռել էի լռել մինչև վերջը, գերադասելով դիտողի և ուսումնասիրողի դերը քարոզողի և խրատողի դերից: Եվ ի՞նչ պետք է ասել այդ հոգեսպառ և արյունաքամ ժողովրդին: Ի՞նչ հույսեր նրան ներշնչել, որոնց համար ապագայում չզգաս խղճի խայթ և չդատապարտես քեղ թեթևությանդ համար:

Լավ կլիներ, եթե նույնիսկ ոչ ոք չխոսեր և թույլ տրվեր այդ խեղճ ժողովրդին ավելի երկար ժամանակ լսելու տեր-Նիկոլի հուզիչ երգեցողությունը: Ահ, նրա մաքուր տենորի յուրաքանչյուր հնչյունը թափացնում է այդ ողորմելի տառապյալների հոգին և արտասաուք կորզում նրանց ցամաքած աչքերից: Եվ ինչպես հիացած են օտարազգի զինվորն ու զինվորականները, որպեսզի երկյուղածությամբ են լսում արևելյան եկեղեցու հոգեմաշ մեղեդին, որ այնքան սազում է այդ մռայլ արյունաշաղախ պատերին:

Մաղթանքից հետո մի քանի տեղացի երիտասարդներ բարի եղան ինձ ցույց տալու երկու բերդերից մեկը, օր գտնվում է քաղաքի արևելյան ծայրում: Անցանք անկարգ, անկանոն շինված տների միջով: Փողոց` բառիս տարրական իմաստով այստեղ գոյություն չունի, ձյունի և աղբի կույտերով ծածկված անցքեր են, որ մերթ իջնում են, մերթ բարձրանում: Անցնում ենք մի աղբյուրի մոտով, ուր մի խումբ կանայք և երեխաներ կուժ ու կուլաները ձեռքերին հերթի էին սպասում: Ոչ մի ուրախ ձայն, ոչ մի ժպիտ այդ մռայլ, վաղաթառամ դեմքերի վրա:

Բայազեդի ամրոցն իբրև այդպիսին, անկասկած, չունի ժամանակակից արժեք, բայց իբրև հին ճարտարապետական գործ կարող է համարվել հավիտենական: Նրա ոճը հստակ չէ և ներկայացնում է մի տեսակ խառնուրդ արաբական, պարսկական և մասամբ հայկական ոճերի:

Առանձնապես գեղեցիկ են մզկիթի գմբեթը ներսի կողմից և նրա մինարեթը դրսի կողմից: Տպավորություն գործում է նաև պալատը, մանավանդ զինվորական խորհրդի դահլիճն իր հոյակապ կերտվածքով և առաստաղի նրբությամբ:

Բերդն ամբողջովին զորանոցի է փոխված: Նրա ընդարձակ բակում զինվորները լվացքով են զբաղված, և լվացած ճերմակեղենը խաչաձև կապած պարանների վրա` չորանում էին արեգակի տակ: Ամենուրեք տիրում էին կեղտն ու ապականությունը:

Շինությունները տեղ-տեղ ավերված են, փլատակները ցիրուցան: Անկասկած դա թուրքերի անհոգության հետքն է, քանի որ Բայազեդը չի դիմադրել ռուս զորքերին, և բերդը արշավանքի չի ենթարկվել: Գուցե 1877 թվականի հետքերն են, որ մինչև այսօր մնում են անուղղելի:

Բերդի մի բաժինը եղել է բանտ: Ես մտա և՛ այնտեղ: Դա մի շատ ընդարձակ դահլիճ է: Մութ, խոնավ, պատերը ծխից սևացած: Մի պատի վրա շինված է երկաթե մի վանդակ բազկաչափ ձողերով: Դա պահապանների տեղն է: Այստեղից են նրանք հսկել բանտարկյալներին: Պատերազմից ոչ շատ առաջ փախել են 40 հանցավորներ: Փախուստի հետքը մի փոքրիկ փոս է հատակի կենտրոնում:

Մյուս ամրոցը գտնվում է քաղաքից դուրս, ահռելի ժայռերի մեջ: Ցավալի է, որ ժամանակը չներեց ինձ այն էլ տեսնելու: Ասացին ինձ, որ այդ ամրոցն ավելի նշանավոր է ոչ ճարտարապետական, այլ ռազմական տեսակետից: Ունի մի քանի ստորերկրյա անցքեր, որոնց արժե տեսնել:

Վերադառնալով մեր կացարանը, ուղեկիցներիս գտա բավական անհարմար դրության մեջ: Պատահել էր մի թեթև, շատ թեթև անախորժություն, որ սակայն ես նախատեսել էի Թիֆլիսում և որի մասին նախազգուշացրել էի մեր ընկերներին:

Բանն այն է, որ մեզ ուղեկցող սպային և կազակներին, այսինքն մեր կյանքը պես-պես հնարավոր փորձանքներից ապահովողներին պետք է որևէ կերպ երախտապարտ լինել: Կազակների բանը դժվար չէ, մի փոքրիկ դրամական նվեր, և նրանք գոհ են: Բայց ի՞նչ անել օֆիցերի վերաբերմամբ: Մեզ հետ ոչինչ չունեինք, մի որևէ իր, որ հիշատակ թողնենք նրա մոտ:

Պ. Խունունցն իր հուշատետրում նշանակեց համեստ և ամոթխած օֆիցերի անունն ու հասցեն: Փույթ չէ, երբ կվերադառնանք մեր տեղերը, մեր անունից շնորհակալության մի նշան կուղարկվի նրան:

Նույնն արինք մեր ճամփորդության ընթացքում և՛ մյուս մեզ ուղեկցող օֆիցերների վերաբերմամբ, ընդհանուր թվով կարծեմ յոթ անգամ:

Ավա՛ղ, խոստումը մինչև այսօր էլ մնում է լոկ խոստում…

Մարդկային կենցաղավարության մեջ կան փոքրիկ ուշադրություններ, որոնց համագումարը կոչվում է էտիկա: Նա է, որ ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ ծնում է համակրանք կամ հակակրանք: Թվում է ինձ, որ մեր ազգի բարոյական վարկին ամենամեծ հարված տվողը մեր հոգու չորությունն է: Խելքն ու բանականությունը չեն միայն, որ ժողովրդին ժողովուրդների մեջ դարձնում է հանդուրժելի, այլև զգացումը: Եվ գլխավորապես զգացումը: Հաճախ մի փոքրիկ անփութություն կամ անուշադրություն հղացնում է ատելություն և, ընդհակառակը, անհատների կողմից օտարներին տրված մի գեղեցիկ ժեստ երբեմն գրավում է նրանց հարգանքն ու համակրանքը դեպի ամբողջ ազգը…

Մեր տանտերը մի բարեհամբույր, շատ հյուրասեր ծերունի էր, տակավին առույգ, առողջ և դյուրաշարժ: Նա թուրքական փաստաբան էր, այնինչ` նրա որդիները պարապում էին վաճառականությամբ: Մեզնում հակառակն ենք տեսնում: Բայց երևի, սուլթանների երկրում իրավագետ լինելու համար մի առանձին պատրաստություն հարկավոր չէ, վասնզի մեր բարի տանտերը չունի նույնիսկ միջնակարգ կրթություն: Այնուամենայնիվ նրա կլորիկ դեմքը չէր կրում գռեհկության նշան և եթե գրասեղանի քով նստած գրում էր ասիական ձևով, ծնկների վրա և սագի փետուրով, երևի այդպես էր սովորել և համառում էր զիջողություն անել եվրոպական նիստուկացին: Չի կարելի ասել, որ նրա որդիները շատ էլ նրանից առաջ էին գնացել: Մեզ պատմեցին, որ ծերունու մի որդին ուսանող է Ժնևում և երբ արձակուրդներին տուն է վերադառնում, ճաշի և ընթրիքի ժամանակ ամենայն հնազանդությամբ դեն է գցում եվրոպական կոշիկները, ծալապատիկ նստում է մինդարի վրա և այնպես ուտում:

Եկան մի քանի պատկառելի թուրքեր իրենց բարեկամական զգացմունքներն արտահայտելու: Նրանցից մեկը խելացի և համակրելի դեմքով մի ծերունի էր, չալմայով:

Իսմայիլ էֆենդի Նալբանդ Զադե, — ներկայացրեց նրան փաստաբանը հարգանքով, — հայտնի կալվածատեր և միաժամանակ տեղական դատարանի անդամ:

Հայտնվեց, որ էֆենդին եղել է ինքնապաշտպանության կոմիտեի անդամ և օգնել է հայերին ու շատերին ազատել կործանումից: Այժմ նա ինքը Բայազեդում մնացած թուրքերի հետ գտնվում է հայերի պաշտպանության ներքո: Նա խոսեց ժոզովուրդների համերաշխության մասին և խոսեց խելացի, տրամաբանորեն, հենվելով կյանքի տված երևույթների ու փաստերի վրա...

Ներս մտավ մի դյուրագրգիռ հայ և սկսեց կատաղի բողոքել ճակատագրի հարվածների դեմ: Նրա գանգատը կարելի է ամփոփել իր հետևյալ խոսքերի մեջ.

Մեզի թալնեցին թուրք ասկերներ, անկե հետև քուրդեր: Մենք այժմ այլ կը թալնվենք, հուսալով, որ ռուսը գալեն ետև պիտի հանգիստ ըլլանք: Եթե սա պես շարունակվի մեր վիճակ, պիտի գաղթենք...

Մենք աշխատեցինք վրդովված հային բացատրել, հանգստացնել, բայց սա մի քանի անգամ կրկնեց «պիտի գաղթենք»: Վերջապես համեբությունս հատավ, և ես հարցրի.

Ո՞ւր պիտի գաղթեք...

Նա չկարողացավ հարցիս պատասխանել: Լռեց և գլուխը հուսահատորեն թեքեց կրծքին:

Այո, ո՞ւր պիտի գաղթենք, տեղ չկա, — հաստատեցին իմ խոսքը ներկա եղող թուրքահայերը:

Վրդովված հայը զգաց, որ իր բողոքը ոչ միայն անզոր է, այլև ոչ քաղաքագիտական: Նա ասաց.

Ջանըմ. կազակ ինչ կուզե, թող ընե մեզի, միայն թե մեր երկրեն չերթա: Մենք, գոհ կըլլանք գարու հացով ալ…

IX

Պատրաստվում ենք ուղևորվելու Դիադին: Սմբատ Խաչատրյանցը չափազանց անհանգիստ է: Եվ ունի իրավունք: Բանն այն է, որ մեր ձիերի պայտերը մաշվել են, իսկ նրա ձին բոլորովին չունի պայտեր: Ամեն քայլում սայթաքում է սառույցների վրա: Դա մի վտանգավոր բան է, որ կարող է դժբախտություն առաջ բերել:

Բարեբախտաբար կամավորներից մեկն եկավ և ավետեց, որ բարի կազակները մեր բոլոր ձիերի պայտերը նորոգել են: Լուրը մեզ ուրախացրեց, որովհետև մեզ հավատացրել էին, որ այդ թշվառ երկրում ոչ պայտ կա, ոչ երկաթ:

Գեներալ-նահանգապետը աչքի առաջ ունենալով ճանապարհի վտանգը, հարկ համարեց մեզ ուղեկից կազակների թիվը հասցնել 25-ի: Լսելով այդ, Հովհաննես Թումանյանը իր բազմաթիվ կապոցների միջից դուրս բերեց մի մեծ արկղ և քարշ արավ կողքին: Ասաց, որ այդ արկղի մեջ ամփոփված է աշխարհի ամենասոսկալի զենքը: Ես վախեցա: Խունունցը, Զելիմ խանի չալ փափախը իր ճաղատ գլխին սեղմելով, դուրս քերեց մի սև ռևոլվեր և, հավաստիանալով, որ փամփուշտները չեն ընկել, հանգստացավ և քաջարի ժպտաց:

Ես սարսափեցի: Իսկ երբ տեսա, որ չարաչար գոտեպնդված Խորեն հոգևորականն էլ զինված է մահաբեր զենքով, արդեն միանգամայն սարսռեցի, վասնզի ես միամտություն էի ունեցել հավատալու, որ հոգևոր հայրերի միակ զենքը պիտի լինի, նույնիսկ պատերազմի վայրերում, իրենց պերճախոսությունը հակամարդկային բնազդները մեղմացնելու համար: Եվ հանկարծ եպիսկոպոս ու ատրճանակ...

Թուամորթը միայն ես էի իմ ընկերների մեջ: Կարծեմ, Սմբատ Խաչատրյանցը նույնպես: Թուլամորթ նամանավանդ, որ չէի հասկանում իմ ընկերների զինման իմաստը: Եթե քուրդերը հարձակվելու են մեզ վրա, համենայն դեպս հարձակվելու են հրացաններով: Ի՞նչ կարող է անել ռևոլվերը հրացանի դեմ: Ես հույս չունեի նույնիսկ կազակների վրա: Համոզված էի, որ հարձակման դեպքում մեզ մի բան է մնալու անել — փախչել, կամ ժամանակակից ոճով ասած, նահանջել: Հետևաբար, մեր փրկությունը մեր ձիերի ոտքերի մեջ է և ոչ Հովսեփ Խունունցի գրպանում:

Դարձյալ հայկական կրիան չի դուրս գալիս բնից: Որովհետև երկիրը սառն է և Բայազեդի սառցապատ զառիվերով միայն ոտքով կարելի է իջնել, ուստի պատվիրել ենք, որ վաղօրոք մեր ձիերը տանեն ներքև: Իջել ենք կիրճը և ահա մի ամբողջ ժամ է սպասում ենք և ձիերը չկան, և ոչ բեռները: Անշուշտ մեր մարդիկ ամենայն անդորրությամբ զբաղված են թեյ ըմպելով և, զրուցաբանությամբ: Ճշմարիտ, զարմանալի է կազակների համբերությունը: Եթե ես լինեի այդ երիտասարդ օֆիցերի տեղը, հավատացեք, վաղուց թողած ու հեռացած կլինեի, թեկուզ պատժվեի դրա համար: Շատ հակրկավորս է, մի ինչ-որ սև վեղարավոր, ինչ-որ անծանոթ մարդկանց հետ, ինչ-որ նպատակով եկել են ու գնում են: Բայց տեսեք ինչպես համեստ ռուսը, ձիուց իջած, անտրտունջ քայլում է ձյունի վրա ետ ու առաջ. ցրտից ոտքերն ամուր զարկելով գետնին և ձեռքերը շփելով իրարու, որ չսառեն:

Կազակներին տալիս եմ մի քանի տուփ ծխախոտ, և նրանք անվերջ շնորհակալ են: Ես ևս շնորհակալ եմ իմ ընկերներից, որ այսօրվանից իմ տրամադրության տակ են դրել ահագին կապոց ծխախոտները: Ես գիտեմ ինչպես բաժանել այդ թանկագին նվերը:

Ահա, վերջապես, սպիտակ զառիվերի վրա երևացին մեր ձիերը: Իջնում են կիրճը:

Եղանակը հետզհետե պարզվում է: Տասը ժամին արդեն երկինքն ու երկիրր մերկանում են խոնավ մշուշից, և արեգակը զվարթացնում է մեր տրամադրությունը: Դեպի աջ` կապույտ հորիզոնի վրա նկարված են Չինգիլի բարձունքները, ավելի մոտ` Աղ-Բինարը, դեմուդեմ սուրբ Սիմոնը: Արարատն արդեն մնացել է մեր հետևում, և մենք նրան չպիտի տեսնենք ամբողջ շաբաթներ:

Բուն Քուրդիստանումն ենք: Ամբողջ հովտի հայ բնակչության թիվը 40000 է Բայազեդի հետ միասին: Որքան է քրդերի թիվը — չգիտեմ, բայց երկիրն ինձ վրա գործում է ամայության տպավորություն: Գյուղերն իրարից բաժանված են ահագին տարածությամբ: Երբեմն տասը վերստ գնում ենք և գյուղ չենք տեսնում: Այնինչ` երկիրն արգավանդ է և ոռոգվում է լեռներից հոսող բազմաթիվ վտակներով:

Աջ ու ձախ բոլոր գյուղերը դատարկ են: Քրդերը փախել են և թաքնվել լեռներում: Այնտեղից նրանք մերթ ընդ մերթ մեծ խմբերով հարձակվում են ռուս պահակների կամ մթերակիր սայլերի վրա, կողոպտում են, սպանում ու փախչում: Իսկ հայ գյուղերը... նրանք վաղուց են սովորել այդ տեսակ արշավանքների և այժմ էլ կրում են նրանց դառնությունը, չնայելով ռուսական ահեղ ուժի մերձավորությանը:

Ահա դեպի ձախ Ղրզըլ-Դիզեն, ուր տեղավորված է կազակների մի ամբողջ գունդ:

Հանդիպեցինք այն հարյուրյակներին, որոնք ուղարկված էին Մոսունի շրջակայքը տեղական քուրդերին պատժելու` երկու ռուս զինվոր սպանելու համար: Նրանք հիմնահատակ են արել յոթ գյուղ և այժմ երգելով վերադառնում են Ղըզըլ-Դիզե:

Բայազեդից մինչև Դիադին ընդամենը 40 վերստ է, բայց ինձ թվում է, որ այդ ճերմակ սավանն իր ձորերով ու բլուրներով վերջ չունի:

— Ի՞նչքան է մնում, — անդադար հարցնում եմ մեր առաջնորդին, որ կամավորի պես մի բան է:

— Երկու ժամ, մի ժամ, կես ժամ, — պատասխանում է նա:

Վերջը հայտնվում է, որ մարդը ժամանակ և տարածություն ասած բաների մասին բնավ գաղափար չունի: Հայտնվում է նույնպես, որ նա Դիադինը իր կյանքումը չի տեսել և երդվում էր, որ տեսել է:

Ես արդեն հոգնել եմ և քաղցած եմ, ձիս` նույնպես: Նա հազիվ քայլում է խորը ձյունի մեջ: Ով ձիու սովոր չէ մանկությունից, թող իմ հասակում երբեք չնստի:

Կանգ ենք առնում լեռների մեջ, մի տափարակի վրա: Իջնում ենք ձիերից մի փոքր հանգստանալու:

Դեմառդեմ կիրճերից դուրս են գալիս երեք ձիավորներ: Անկասկած կազակներ են, որ գալիս են Դիադինից: Ախալված ենք:

Ձիավորները սրընթաց մոտենում են մեզ և, ուժգին թափով քաշելով սանձերը, բևեռվում են մեր առջև:

Ողջույն ձեզ, — լսում եմ մի առնական ձայն, որ սառած օդի մեջ հնչում է ինչպես մետաղ:

Երեքից մեկը պատանի է, մյուսը երիտասարդ, երրորդը ծերունի ալեխառն մորուքով, կապույտ ակնոցներով, գլխին բաշլըղ, ուսին մաուզեր: Նրա արևից ու լեռնային բուք ու բորանից կիզված դեմքը ծածկված էր խորը ակոսներով: Թվում է, որ մարդը ձուլված է բրոնզից իր ձիու հետ միասին:

Դարալագյազի քահանա տեր-Գրիգորն էր: Նրա ուղեկիցներից մեկը կամավոր էր, իսկ մյուս պատանին` նրա որդին, որ նույնպես կամավոր էր: Պատանին հիվանդացել էր: Հայրը տանում էր նրան Իգդիր բժիշկներին ցույց տալու և վշտացած էր, որ ստիպված է կռվի դաշտը թողնել, թեև ժամանակավոր:

Հաղորդելով մեզ մի քանի հետաքրքրական տեղեկություններ, ծերունին մտրակեց ձիուն և չքացավ ձյունի փոշու մեջ:

X

Իրիկնադեմ է: Այլևս արեգակը չի երևում: Նա թեքվել է դեպի մուտքը և թաքնվել ամպերի տակ: Կարծես շատ էր տաքացնում մեզ իր անզոր ճառագայթներով և հոգնեց:

Մոտենում ենք Դիադինի վերելքին: Խորը ձորի մեջ ենք: Աջ ու ձախ լեռներ են, որոնց բութ գագաթներից մեկ-մեկ ցած է հոսում թանձր մշուշը: Երևի նա շուտով կծածկի մեզ:

Մեր ձիերը վաղուց են ուժասպառ եղել: Այնպես, որ նրանց ոտքերը ծալվում են բեռան տակ և հաճախ սայթաքում: Երբեմն ընկնում են և իսկույն վեր կենում մտրակի կատաղի հարվածների տակ:

Դեպի աջ ձորի խորքում, ավելի հեռու, լեռան թեքվածքների վրա նշմարվում են ինչ-որ սև, չարագուշակ կետեր: Քանի որ առաջ ենք գնում, այնքան նրանց թիվն ավելանում է:

— Տեսնո՞ւմ եք, — հարցնում է ինձ կազակ օֆիցերը:

— Ի՞նչ է այդ:

— Դիակներ են, — արտասանում է զինվորականը անտարբեր:

— Թուրքերի՞:

— Քրդերի:

— Ուրեմն այս ձորի մեջ է տեղի ունեցել Դիադինի ճակատամարտը:

— Ճիշտ այստեղ:

— Դուք երևի մասնակցել եք:

— Այո: Ես մասնակցել եմ տասնուերեք ճակատամարտներում: Սպասում եմ Գևորգյան շքանշանի: Արդեն ներկայացված եմ:

— Պատմեցեք այստեղի կռվի մասին:

— Ի՛նչ պատմեմ: Սովորական գործ էր դա: Համիդիականներ էին, մեծ թվով, չգիտեմ քանի հազար: Սկզբում իրենք հարձակվեցին: Երբ գրոհ տվեցինք, չկարողացան դիմանալ: Փախցրինք մինչև այստեղ: Ստիպեցինք ընդունել ճակատամարտը: Նրանց դիրքը ավելի լավ էր: Սիրում են բարձունքներ: Ահա այն երկարավուն սարի թիկունքների վրա էին թանձր շարքերով: Իսկ մենք այստեղ, ձորում: Դիմադրեցին բավական ժամանակ: Բայց կոտորվեցին, շատ կոտորվեցին: Իրիկնադեմին փախան ցիրուցան: Տեսնում եք այն բոլոր սև կետերը ձյունի վրա` դիակներ են: Եթե ձորն իջնեք, կտեսնեք որքան շատ են: Սարերի լանջերն էլ ծածկված են նրանցով: Ձյունն է թաքցնում նրանց:

— Ե՞րբ է տեղի ունեցել այդ մարտը:

— Հոկտեմբերի քսանը և մեկին:

— Այսօր նոյեմբերի քսանուերեքն է: Ուրեմն ավելի քան մի ամիս է, որ այդ դիակները թափված են այստեղ:

— Այո: Եվ, երևի դեռ երկար ժամանակ կմնան:

— Ինչո՞ւ չեն ժողովում: Չէ որ օդը վարակում են և կարող են հիվանդություններ առաջանալ:

— Ո՞վ ժողովե: Մենք ավելորդ սանիտարներ չունենք: Իսկ իրենք` քրդերը, չեն էլ մտածում...

— Թույլ կտրվե՞ր նրանց, եթե կամենային գալ ու ժողովել մարդկանց:

— Իհարկե, թույլ կտրվեր: Ո՞վ է խանգարում, բայց չեն գալ: Քրդերը ուրիշ տեսակ մարդիկ են. նրանք չեն հոգում ոչ միայն սպանվածների, այլև վիրավորների մասին: Մի քանիսին վերցնում են, բայց շատերին թողնում են ու փախչում. կան այդ դիակների մեջ այնպիսիները, որ վերքից չեն մեռել, այլ սառնամանիքից: Եթե ձորն իջնեք, կտեսնեք, որ նրանք մեծ մասամբ տկլոր են:

— Ինչո՞ւ:

— Որովհետև գիշերները մերձակա քրդերը գալիս են թաքուն և նրանց հագուստը գողանում: Ահա, տեսեք:

— Այդ ի՞նչ է:

— Մոտենանք:

Օֆիցերը ձիու գլուխը շուռ տվեց դեպի աջ և ճանապարհից դուրս եկավ: Ես հետևեցի նրան: Տասը քայլ հեռու ընկած էր մի դիակ: Ընկած էր նա երեսն ի վեր: Երիտասարդ էր, գեղեցկադեմ, սափրած երեսով ու գանգով: Նրա մի ոտը ձգված էր, մյուսը ծալված: Ձեռքերը տարածված էին աջ ու ձախ, աչքերը բաց էին, բիբերը դեպի վեր ծռված, ատամները ցցված: Մահամերձի տանջանքն էր սառել նրա դեմքի վրա: Դիակը բոլորովին մերկ էր և շոկոլադի գույն ուներ: Նրա հուժկու կրծքի վրա սևին էր տալիս մի փոքրիկ ծակ: Գնդակի հետքն էր:

Տեսնո՞ւմ եք, — բացատրեց օֆիցերը, — ոտքերի դիրքից երևում է, որ դիակը մերկացրած է դեռ չսառած կամ նույնիսկ կենդանի ժամանակ:

Ես շտապեցի հեռանալ:

Ահա թե ինչ ասել է պատերազմ: Այդ միակ դիակը սառույցի վրա, ձյունի տակ ինձ համար մարմնացում էր ամբողջ մարդկային ողբերգության: Չէ՞ որ նա էլ մայր ունի, քույր, գուցե և զավակներ...

Մշուշը սփռվեց մեզ վրա, և դիակների ձորը սարսուռ ազդեց իմ հոգուն, որ առանց այդ ևս ճնշված էր...

Բարձրացանք զառիվայրի գլոլխը: Կազակները հետիոտվեցին և, բռնելով ձիերի պոչն` այնպես իջան սառցապատ զառիվայրը: Ես ևս իջա, յաբուս հանձնեցի մեր առաջնորդներից մեկին և քայլեցի ձեռնափայտիս օգնությամբ:

Վերջապես, ահա և՛ Դիադինը — մի մեծ գյուղ քրդաբնակ, տեղավորված մի փոքրիկ լեռան ստորոտում, ուր և գտնվում են հայտնի հանքային ջրերը:

Մեզ դիմավորեց տեղական կոմենդանտն իր կազակներով և առաջնորդեց դեպի մի խղճուկ տնակ, որ դատարկ էր:

Ես իմ բնակարանից կուղարկեմ գորգեր, — ասաց նա, — մնացյալը կհոգա գյուղի ստարշինան: Նա հայ էր:

Ասաց և շտապեց հեռանալ: Այնուհետև մենք այլևս չտեսանք այդ մարդուն:

Գորգերը բերեցին, քրդական գորգեր: Եկավ «ստարշինան» մի թարած-թափված մարդ, գլխին ռուսական ֆուրաշկա, կրծքի վրա ափսեի չափ երկաթյա մեդալ:

Մեր օթևանը ոչ խրճիթ էր, ոչ գոմ, այլ մի տեսակ փոս, խոնավ, կեղտոտ, ցուրտ: Ստարշինան, որի անունն էր Միհրան Մանուկյան կամ, ինչպես ինքն ասաց, Մանուկով, ազդարարեց մեզ, թե տունն իրեն է պատկանում և պատրաստ է մեր տրամադրության տակ թողնել որքան ժամանակ կամենանք:

Փոսի մի անկյունում դրած էր մի ժանգոտված և ծակծկված երկաթյա չորքոտանի` վառարան անունով: Միհրան Մանուկովը երկու կտոր փայտ բերեց, վառեց, նստեց հողե հատակի վրա և սկսեց փչել, թշերն ուռցնելով փուքսի պես: Այնքան փչեց, որ շունչը սպառվեց, սկսեց հազալ, փռշտալ և իր կապայի թևերով սրբել ծխից արտասվող աչքերը:

Շուտով փոսը լցվեց ծխով այնպես, որ մենք իրարու չէինք տեսնում:

Մունդռիկ, — ասաց անհանգիստ տեր-Նիկոլը և, «ստարշինային» պատվավոր կերպով հեռացնելով, ինքը մտավ գործի մեջ: Ծուխը հեռացավ, վառարանը սկսեց ուրախ-ուրախ չըրթչըրթալ, մեջտեղ եկավ թեյը և, մեր մռայլ տրամադրությունը չքացավ:

Միհրան Մանուկովը չոքեց պատի տակ, ձեռքերը դրեց ծնկների վրա և սկսեց պատմել իր տեսածն ու լսածը վերջին անցքերից: Նրա ասելով Դիադինի միջով անցել է 6000 մարդուց բաղկացած մի թուրքական զորաբանակ: Ասկերները հայերին ոչ մի վնաս չեն տվել. ընդհակառակը, ռուս զորքը գալուց հետո իրենք հայերն են կողոպտել քրդերին, նույնիսկ այն քրդերին, որոնք թուրքերի ժամանակ իրենց օգնել էին: Եվ այսպիսով, Դիադինի 14 տուն հայերը «ազգային վրեժ» են առել 400 տուն քրդերից: Կողոպտել են և կողոպուտը իրենց մեջ բաժանելու ժամանակ կռվել: Երբեմն կռիվը արյունահեղության է հասել: Այնպես, օրինակ` ոմն Մինասյանց սպանել է իր հորեղբոր որդուն նրա բաժնին տիրանալու համար:

Ինչո՞վ են պարապում այստեղ հայերը, — հարցրեց մեզնից չգիտեմ ով:

Արհեստավորներ են:

Իր մասին Մանուկովը պատմեց, որ մի ժամանակ եղել է ունևոր վաճառական և առևտուր է ունեցել Կավկասի հետ:

Շատ անգամ գացէր եմ Թիֆլիս ու Երևան, — ասաց նա հառաչելով: — Ծովյանով եդբայրը կճանչնաք: Բանքա մը ունեին:

Կճանչնանք:

— Անոնց քով երեսունևութ հազար ռուբլի դրամ ունեի:

— Հետո՞:

— Չդարձուցին:

— Կորա՞վ:

— Կորավ:

Հետո ինձ ուրիշ տեղացիներ ասացին, որ այդ կորուստը խեղճ մարդու վրա այնքան է ազդել, որ նա փորձել է անձնասպան լինել, բայց անհաջող: Գնդակը կոկորդով անցնելով, դուրս է եկել վզից, և դրանից մի փոքր վնասվել է մարդու ուղեղը:

XI

Ալաշկերտի հովիտը, որով այժմ անցնում ենք, երկու լեռնաշղթաների միջանցքն է մի քանի տասնյակ վերստ լայնությամբ: Աջ կողմի բարձունքները նայում են դեպի Կովկաս, ձախ կողմինը թեքված են դեպի Թուրքիայի խորքերը: Գնում ենք շարունակ Եփրատի ափերով, նա տակավին սառած չէ, բայց արդեն սառույցի բեկորները լողում են նրա երեսին: Այդ գետն է միայն, որ մի թեթև կենդանություն է տալիս, գրեթե ամայի տափաստանին. մռայլ ոչ միայն ձմեռը, այլև, երևի, և տարվա բոլոր եղանակներին, որովհետև ո՞ր երկիրը կարող է համարվել զվարթ առանց բուսականության: Չկա մի կտոր անտառ, չկան թփեր անգամ, հազվագյուտ են հատ-հատ ծառերն իսկ գյուղերում:

Ավանդությունն ասում էր, որ հովիտը և նրա շրջակա լեռները մի ժամանակ զարդարված են եղել գեղեցիկ ծառաստաններով: Անկասկած, այն ժամանակները եկել են վայրենի հորդաները և դրախտը մերկացրել իր սքանչելի զգեստներից:

Փոքրաթիվ հայերն աշխատում են նորից զգեստավորել, բազմաթիվ քուրդերը չեն թողնում...

Ամեն մի նորաբույս ծառ դառնում է նրանց կացնի զոհը, ամեն մի բուրաստան ոտնատակ է լինում հրոսակների արշավանքից:

Չեմ հիշում որ գյուղում — մի հայ պատմում էր, որ մի անգամ ինքը փորձում է իր տան առջև այգի ձգել. տնկում է մի քանի հարյուր զանազան ծառեր. երկու թե երեք տարվա մեջ նրանք, հողի պարարտության շնորհիվ, այնքան բարձրանում են, որ նրանց ստվերում կարելի էր զովանալ ամառը: Մի օր մի քուրդ ավազակախումբ գալիս է բոլոր ծառերը կտրտում:

— Ինչո՞ւ եք այդ անում, — հարցնում է տերը:

— Մենք չունենք այգիներ, դուք էլ չպիտի ունենաք, — պատասխանում են քուրդերը:

Դիադինի և Թաշլի-Չայի մեջ կա մի հայաբնակ գյուղ Ուչ-Քիլիսա անունով: Դա միակն է, որ զարդարված է ծառերով, եթե չհաշվենք ողբերգական Զեթկանը, որ, ավա՛ղ, այժմ այլևս գոյություն չունի:

Երբ մոտենում էինք այդ գյուղին, հանդիպեցինք մի խումբ գերիների, բաղկացած 30—40 սիրիական արաբներից: Մի տասնյակ ձիավոր կազակներ մտրակներով քշում էին նրանց դեպի Կովկաս: Բոլոր այդ ողորմելիները փոքրահասակ էին և նիհար: Ցրտից և երկյուղից նրանք դողդողում էին եղեգնի պես իրենց պատառոտված հագուստների մեջ: Նրանց ածուխի պես սև աչքերն անդադար նայում էին աջ ու ձախ անասնական սարսափով, երևի, որ տեսնեն որ կողմից պիտի գա մտրակի հարվածը: Մի քանիսն իրենց կիսամերկ շագանակագույն մարմիններր ծածկած էին քրդական կեղտոտ վերմակներով: Հոգնած էին, բայց քայլում էին արագ, ձիերին հավասար քայլով: Այլ կերպ չէին կարող. վասնզի գիտեին, որ ետ մնացողի վիճակը պիտի լինի այն, ինչ-որ տեսանք հետո: Դա նրանցից մեկի դիակն էր, ուղիղ ճանապարհի վրա ընկած երեսնիվար…

Ոմանք մեզնից կամեցան այցելել սուրբ Հովհանու վանքը, որ գտնվում էր Ուչ-Քիլիսայում, ճանապարհից մի վերս հեռու:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 10.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ասում են, որ այդ վանքում մի ժամանակ կաթողիկոսներ են օծվել: Հետաքրքրականն ինձ համար այդ չէր, այլ ճարտարապետությունը: Դժբախտաբար, այն էլ մի բանի նման չէր: Եթե չափը որևէ արժեք ունի, կասեմ, որ հազիվ թե նրա մեծությունն ունենա մեր վանքերից որևէ մեկը — 59 քայլ երկարություն և 33 քայլ լայնություն: Շրջապատված է վանքը բազմաթիվ քարաշեն սենյակներով, որոնք, սակայն, հիմնովին ավերված են:

Երբ ներս մտանք, աղավնիների մի երամ թռավ մեր գլխի վրայով և թառեց վիթխարի, բայց անձև գմբեթի տակ: Սալահատակը, պատերը, նույնիսկ սեղանը ծածկված էին նրանց կղկղանքով: Երկու ահագին խորաններ ծառայում էին իբրև մթերանոց և լի էին ալյուրով, ցորենով ու գարով: Սեղանը կողոպտված էր և կիսախարխուլ: Ահագին քարեր դուրս էին ցցվել պատերի միջից պառավի ատամների պես և սպառնում էին ընկնել:

Գավիթը լիքն էր զինվորներով: Նրանց ապուր էին բաժանում:

Տեր-Նիկոլը չդիմացավ շարժական կաթսաներից բարձրացող շոգու հրապույրին և ինձ էլ հրապուրեց: Փորձեցի տաք ապուրը ճաշակել, չկարողացա, ինչ-որ անծանոթ բաներ էին լողում նրա մեջ, թեև տեր-Նիկոլը համոզում էր ինձ, թե լոբի է…

Մեզ դիմավորեցին մի խումբ ձիավորներ Ղազի-Քոյ անունով մերձակա հայաբնակ գյուղից: Եկել էին մեզ հրավիրելու, որ իրենց գյուղում գիշերենք, ասելով, թե այնտեղ ավելի հարմարություն կա, բայց մենք արդեն հոգնել էինք, չէինք կարող ավելի հեռու գնալ: Որոշեցինք գիշերել Տաշլի-Չայում:

Որ այդպես է, տղերք, հյուրերին տարեք Բադոյի տունը, — հրամայեց ձիավորների մեջ ամենատարիքավորը, որին Հակոբ աղա էին անվանում:

Բայց Բադոյի տունը… — փորձեց ինչ-որ ասել մի երիտասարդ և լռեց:

Տարեք, կըսեմ, — գոչեց Հակոբ աղան իսկական աղայի տոնով, — Բադոն ուրախ կըլլա պատվավոր հյուրեր ընդունելու:

Գնացինք Բադոյի տունը, որ գտնվում էր գյուղի կենտրոնում: Հիանալի էր, ուղղակի անսպասելի: Մի առանձնակի կացարան էր, մաքուր բակով և համենայն դեպս մեր հոգնածության համար անսահման գրավիչ:

Փողոցում մեզ ընդունեց անժպիտ դեմքով, չալ մորուքով մի կարճահասակ մարդ, մռայլ և սև` ինչպես Հուդա ուրբաթը: Նա հագած էր երկար արխալուղ, կարճ բաճկոն, գլխին ռուսական ֆուրաշկա, որ կեղտից փայլում էր, ոտքերին թուրքական չուստեր, որոնց վերևից, կարճ վարտիքի տակ, երևում էին սպիտակ գուլպաները:

Բադոն դա էր:

Համեցեք, — հրավիրեց նա գերեզմանապահի եղանակով և մեզ առաջնորդեց մի սենյակ, որ լի էր զինվորական պարագաներով:

Առանց երկար մտածելու, շտապեցինք ազատվել մեր վերնազգեստից և թավալվել փափուկ մինդարների վրա:

— Պարոններ, դժբախտություն, — ասաց հանկարծ Սմ բատ Խաչատրյանցը:

— Ի՞նչ է պատահել, — հարցրինք մենք վախեցած:

— Ցուրտը մի ոտս տարել է: Վա՛յ, անպատճառ ես զրկվելու եմ նրանից:

Մեր տրամադրությունը փչացավ: Իսկ որ դժբախտություն: Մարդուն բերել ենք երկու ոտքերով, պիտի ետ տանենք մի ոտով: Կընդունե՞ արդյոք Երևանը մի ոտանի քաղաքագլուխ:

Սկսեցինք զանազան խորհուրդներ տալ մենք էլ, տեղացիներն էլ: Մարդը չիմացավ որն ընդունի և վերջը կանգ առավ իր հնարած միջոցի վրա: Նա ասաց.

Բադո, կարո՞ղ ես մի մեծ լագան բերել:

Կրնամ, — պատասխանեց Բադոն անդրգերեզմանային ձայնով:

Տաք ջո՞ւր:

— Ան ալ կրնամ:

— Դե բեր, օղորմի քո հորը:

Բադոյի սպիտակ գուլպաները չքացան, և շատ չանցած սենյակի ուղիղ մեջտեղում դրվեց տաք ջրով լի մի պղնձյա տաշտ:

Մինչ մենք թեյ էինք խմում, Երևանի պատվելի քաղաքագլուխը ոտքերը մերկացրեց, վարտիքը բարձրացրեց մինչև ծնկները և դիք-դիք կանգնեց տաշտի մեջ, ձեռքերով պահելով իր փեշերը:

Բադոն ձեռով ծածկեց իր բերանը և գլուխը ծռեց մի կողմ: Այդպես էր անում այդ մարդը, երբ ծիծաղի նման մի բան հանդգնում էր շարժել նրա դեմքի անշարժ մկանունքը:

Ա՛հ, ո՛ւֆ, չի օգնիլ, չէ, կօգնե, ես կարծում եմ, ինչ կասես ա, Բադո, ցավում է, ափսոս որ, երևի իմ բախտն էր. հը, ի՞նչ ես կարծում, Հակոբ աղա, կանցնե՞, թե՞ չէ, — տնքտնքում էր նա շարունակ, առողջ ոտով հիվանդ ոտը տրորելով Բադոյի տաշտի մեջ:

Ի՛նչ նուս-նուս մարդ է, տո, — ասաց քթի տակ տեր-Նիկոլը և, Բադոյի թևից բռնելով, քաշեց տարավ նրան դուրս:

Հասկացա ինչու համար:

Ներս մտան երկու ռուս օֆիցերներ, որոնցից մեկը ձեռքում բռնել էր մի մորթած և փետրած հավ: Մեզ տեսնելով նրանք մնացին ապշած:

Համեցեք, պարոններ, — հրավիրեցինք անսպասելի հյուրերին:

Ներեցեք, դուք ովքե՛ր եք, որ եկել եք մեր տանը նստել, — հարցրեց մորթած և փետրած հավ ունեցողը, առաջ նայելով մեզ, հետո Բադոյին, որ դարձյալ քիթն ու բերանը ծածկած նայում էր կողքին:

Սրբազանը բացատրեց, թե ովքեր ենք: Հակոբ աղան, որ արդեն սկսել էր ռուսերեն խոսել, ավելացրեց.

Эту епискпос, Эчмиадзин приехал. Эту да кости.

Բայց երկուսից էլ ավելի պերճախոս եղավ Հովսեփ Խունունցի խուրջինը, երբ բաց եղավ և մեջտեղ դրվեցին պես-պես ուտելիքներ և մի շիշ կոնյակ (վերջապե՛ս):

Մորթած և փետրած հավ ունեցող օֆիցերը, որ խուճուճ մազերով մի մարդ էր, դարձավ անկյունում կանգնած զինվոր ծառայողին և ասաց.

Սիդոր (թե՛ Ֆյոդոր — մոռացել եմ), վերցրու այս հավն ու պահիր: Էգուց կուտենք...

Եվ, հրավիրելով իր հետ եկած օֆիցերին, ծալապատիկ բազմեց մինդարի վրա ու մասնակցեց մեր սեղանին:

Ներս մտավ տեր-Նիկոլը և ականջիս շշնջաց. — Բադոյին ասացի, որ ոչխարի փորոտիքը ջոկ խորովե:

Դուրս եկավ, որ մորթած ու փետրած հավ բերողը տեղական կոմենդանտի օգնականն է, իսկ մյուսը բժիշկ է, և մեր բռնած սենյակը նրանց կացարանն է:

Երկուսն էլ երիտասարդ էին, երկուսն էլ կենսախինդ, զվարճախոս, միևնույն ժամանակ շատ լրջամիտ և մտավորապես զարգացած: Հաճելի էր լսել նրանց դատողությունները ներկա պատերազմի լուսավոր և խավար կողմերի մասին:

Չպիտի հավատալ շատ բաների, որ գրում են լրագիրները գոնե այս երկրի պատերազմի մասին, — ասաց, ի միջի այլոց, կոմենդանտի օգնականը: — Նորերս մեր ձեռքն ընկան «Русское слово» լրագրի մի քանի համարները: Կարդացինք Միխայլովսկու պարծենկոտ հոդվածները և ապշեցինք: Այդ մարդիկ չգիտեն, որ որքան ևս փառաբանեն մեզ, սուտը միշտ ատելի է մեզ համար: Նրանք Թուրքիան ներկայացնում են ինչպես ձիարշավի դաշտ, իսկ մեզ` ջիգիթներ: «Մեր հաղթական բանակն անխափան արշավում է» և այլն: Այո, արշավում ենք, բայց ի՞նչպես: Մեր զինվորները Չինգիլի բարձունքներում արտիլերիան անց են կացրել իրենց ուսերի վրա բառիս բուն նշանակությամբ և տասնուչորս վերստ տարածությունը, գիշեր-ցերեկ աշխատելով, հազիվ կարողացել են անցնել տասնուերեք օրում: Նույն տանջանքները նրանք կրում են և տափարակների վրա: Երկիրը ծածկված է անթիվ առուներով: Երբ թնդանոթակիր սայլերը խրվում են նրանց մեջ, երբեմն մի ամբողջ շաբաթ ենք կորցնում նրանց դուրս բերելու համար: Իսկ մեր կյանքը, մեր կացարաննե՞րը, իսկ թանկությո՞ւնը: Երևակայեցեք, մի բուռն հինգ կոպեկանոց մախորկան գնում ենք երկու ռուլբլով: Հեշտ է նստել տաք կաբինետներում և Թուրքիան գրավել կարմիր մատիտով` քարտեզի վրա: Ոչ, պարոններ, մեզ համար ճշմարտության դառնությունն ավելի հաճելի է, քան ռեկլամը...

Ընթրիքը, որ տեր-Նիկոլի շնորհիվ դարձել էր կատարելապես Լուկուլոսի սեղան, վերջացավ զվարճաբանությամբ և անեկդոտներով:

XII

Հետևյալ առավոտ ուղի ընկանք սովորականից կանուխ:

Գնում ենք Ղարա-Քիլիսա, բայց խոսք ենք տվել ճանապարհին Ղազը-Քեոյում հյուրասիրվել Հակոբ աղա Տեր-Ստեփանյանի տանը և ծանոթանալ գյուղի վիճակին:

Ահա մի երջանիկ ընտանիք, բաղկացած երեք թե չորս սերունդներից և երեսուն հոգուց: Գոմից լսվում է տավարի բառաչյունը. ամբարներում դեռ ցորեն ու գարի կան — հազվագյուտ բան այս ավեր երկրում: Սենյակը, ուր մեզ ընդունում են զվարթ դեմքերով, զարդարված է գորգերով, կանայք ու երեխաները ցնցոտիների մեջ չեն: Մի՞թե թշվառությունը, որ ընդհանուր է, իր սև թևերով չի շոշափել այս միակ տունը: Ավա՛ղ, այդպես չէ. Հակոբ աղան խելացի է, լեզվանի, հնարագետ, բայց և այնպես նա ահագին կարողության միայն մի մասն է կարողացել ազատել ավարից:

Մեզ հյուրասիրում են բաց սրտով այնպես, ինչպես կարող է միայն անաղարտ նահապետական հայ ընտանիքը հյուրասիրել: Մի հյուրընկալություն, որի մասին եվրոպական գյուղացին գաղափար անգամ չունի: Փորձեցեք որևէ վարձ առաջարկել այդ մորթվող ոչխարի, բրնձի, յուղի, թեյ ու շաքարի համար, և տեսեք ինչպես կվիրավորեք նրանց: Նրանք մի վարձ են միայն սպասում ձեզնից, մի ակնկալություն միայն ունեն — քաջալերական խոսք և խրախույս ապագայի վերաբերմամբ: Այդքանը մենք գոց գիտենք, և ահա Խորենն ասում է այն, ինչ որ ասել է բոլոր գյուղերում և դեռ շատ անգամ պիտի կրկնի:

Դարեր եք համբերել, համբերեցեք մի փոքր էլ և կտեսնեք ձեր ազատությունը...

Հավատում ենք, բայց... — արտասանում են գյուղացիները և իսկույն լռում, նայում իրարու տարակուսանքով և գլուխները թեքում կրծքներին:

Եվ այդ «բայց» -ի, այդ խորհրդավոր շարժման, այդ մտախոհ ու մռայլ աչքերի, այդ կասկածոտ հայացքների մեջ ես կարդում եմ խորին թերահավատություն: Զգում եմ, որ մարդիկ իրենց հոգու խորքում մարգարեանում են գալիք չարիքները, այն, ինչ որ սպառնում է նրանց ամեն ժամ — վատագույնը եղածների մեջ: Ես կանխավ ողբում եմ այդ հուժկու կրծքերը և երկաթյա բազուկները, որ ստեղծված են միայն մի բանի համար — խաղաղ, կուլտուրական աշխատանքի: Խե՛ղճ գյուղացիներ, խե՛ղճ մարդիկ...

Անցնում ենք հետևյալ գյուղը, որ դարձյալ մեր ճանապարհի վրա է: Զիրա է կոչվում նա, կես հայաբնակ, կիս քուրդաբնակ է: Ամբողջ բնակչությունը դուրս է թափվում մեզ դիմավորելու: Գալիս են և քրդերը: Եպիսկոպոսը սրանց էլ է խոսք ուղղում: Ազդո՞ւմ է արդյոք նրանց վրա հայ հոգևորականի խոսքը: Հազիվ թե: Դեմքերի կես արհամարհական և կես նախանձոտ արտահայտությունից արդեն երևում է, որ գազանային բնազդները զսպված են ժամանակավորապես: Բավական է, որ ռուս զինվորը հեռանա, և նրանք պիտի բռնկվեն ավելի կատաղի, քան մինչև այժմ....

Մեզ պատմում են, որ պատերազմից երեք օր առաջ համիդիական Հասան էֆենդու որդի Իսայը Զիրայում առևանգել է Գյոզալ Ղազարյանց անունով մի աղջիկ և տարել լեռները: Եկել են ռուսները և առևանգելուց տասներկու օր անցած աղատել հայուհուն և հանձնել իր ծնողներին: Այժմ Իսայը, որ ազատ շրջում է, սպառնում է կոտորել աղջկա մերձավորներին, եթե իր «ավարը» չեն վերադարձնիլ նրան:

Գյոզալի եղբայրներն ու հայրը մեզ խնդրում են միջամտել, որ իրենց զենք տրվի ինքնապաշտպանության համար:

Խոստանում ենք նրանց խնդիրը կատարել Ղարա-Քիլիսայում և շտապում ենք անցնել Երինջա գյուղը, որը նույն պես մեր ճանապարհի վրա է: Իջնում ենք ձիերից և գյուղացիների խուռն բազմության հետ մտնում ենք եկեղեցի:

Դժվար է ասել ինչո՛վ է այդ շինությունը տարբերվում ողորմելի խրճիթներից` բացի իր ավելի խղճուկ տեսքից: Կիսով չափ նա գետնափոր է, իսկ մյուս կեսը ներկայացնում է հողի գետնաքարերի և խռիվի խառնուրդ: Մազի պես ծակծակոտ առաստաղը հենված է երեք-չորս փտած ու բորբոսնած սյուների վրա: Թվում է, որ բավական է մի թույլ հարված սյուներից մեկին, և ամբողջ շինությունը կխորտակվի ինչպես հավաբուն:

Ահա թե որտեղ է թուրքահայն անաղարտ պահել ու պահպանել իր նախահայրերի կրոնը, դարեր շարունակ, քրիստոնեության ոխերիմ թշնամիների մեջ: Լավ է արել թե վատ, այդ այլ խնդիր է, բայց դա նրա հոգեկան անասնական կորովի զորավոր ապացույցն է, և միանգամայն արդարացի է Սմբատ Խաչաարյանցը, որ ասաց.

Հայ ժողովուրդ, ես խոնարհվում եմ քո առաջ:

Դա միակ խոսքն էր, որ պիտի արտասանվեր այդ կիսամերկ ամբոխի հասցեին, և արտասանվեց ամենայն անկեղծությամբ:

Երբ եկեղեցուց դուրս էինք գալիս, տեսա մի պատկեր, որ երբեք չպիտի մոռանամ: Խարխուլ դռների առջև, ձեռները կրծքի վրա դրած կանգնած էր տեր-Հովհաննեսը, չգիտեմ որ գյուղի քահանան: Պարթև հասակով, սքանչելի նահապետական դեմքով մի մարդ, որի կլասիկական գեղեցկությունը խորին պատկառանք էր ներշնչում: Արցունքի երկու և միայն երկու կաթիլներ ընկան նրա խոշոր աչքերից և կանգ առան այտերի վրա, փայլելով մայր մտնող արեգակի թույլ ճառագայթների աակ: Մարդը վիշտ ուներ, թուրք զինվորները նոր էին սպանել նրա միակ որդուն:

Ծերունին խոնարհվեց և քրիստոնեական հեզությամբ բռնեց եպիսկոպոսի ձիու ասպանդակը: Թվաց ինձ, որ չպիտի թույլ տրվեր նրան այդ անել. թվաց ինձ, որ հակառակը պիտի լիներ հանուն այն վսեմության, որ կոչվում է մարդկային վիշտ, որի առջև պիտի խոնարհվեն ամենքը և որի առջև պիտի ոչնչանան բոլոր աստիճանները...

Ղարա-Քիլիսայումն ենք: Մի կենտրոնական մեծ ավան, ուր գտնվում է զորաբաժնի շտաբը: Հազիվ զարթնել ենք և դեռ մեզ կարգի չենք բերել, արդեն մեր կացարանը պաշարվել է այցելուների ահագին խմբերով: Մարդիկ եկել են շրջակա գյուղերից իրենց թշվառությունները մեզ պատմելու և օգնություն խնդրելու… ապագայի համար...

Դարձյալ քաջալերական խոսքեր, որ արդեն դարձել են թութակի երգ և ինձ զզվեցնում են, նույնիսկ կարեկցության զգացումը սկսում է բթանալ, ինչպես, առհասարակ, ամեն մի զգացում: Յոթն օր է միևնույն ներվերին շարունակ զարկում են մուրճով միևնույն հարվածով, միատեսակ տաղտկալի և միատեսակ նողկալի:

Գնացինք զորաբաժնի գլխավոր գեներալ-լեյտենանտ Ա. — վի մոտ: Հարկավոր էր նրան հայտնել մեր մարշրուտը: Որոշել էինք գնալ Դութաղ մեր կամավորների հետ տեսնվելու և հետո անցնել Բասեն:

Այդ ես չեմ կարող թույլ տալ, — ասաց գեներալը դրականորեն:

Ինչո՞ւ:

Որովհետև ներկայումս Դութաղի մոտ տեղի ունի ճակատամարտ, որին մասնակցում են և ձեր կամավորները:

Մեզ այնտեղ մղողն իսկ և իսկ այդ է:

Անհնարին է: Թուրքերը կարող են ձեզ գերի վերցնել: Ես այդ աշխարհական պարոնների մասին չեմ հոգում, այլ ձեր մասին, սրբազան: Զինվորականներս կխայտառակվենք, եթե դուք ընկնեք թուրքերի ձեռքը: Ոչ, ոչ, թույլ չեմ տա:

Ինչո՞ւ գեներալ Բ. — ը չվախեցավ թույլ տալ Վրաստանի Էկզարխին կռվի դաշտ գնալու և մոտիկից տեսնելու ճակատամարտը:

Դեռ հարց է, լա՞վ էր, որ գլխավոր հրամանատարը թույլ տվեց Էկզարխին գնալու պատերազմի դաշտս, թե՞ չէ, բայց ինչ վերաբերվում է ինձ, ես հակառակ եմ...

Մենք հասկացանք գեներալի ետին միտքը: Նա չէր ուզում, որ մենք հանդիպենք մեր կամավորներին:

— Իսկ Ալաշկերտ կարո՞ղ ենք գնալ:

— Կարող եք:

— Եվ անցնել Դայա՞ր:

Գեներալը տատանվեց իսկույն պատասխանելու: Մտածեց և ասաց անորոշ.

— Այդ էլ կասկածելի է...

— Ինչո՞ւ:

— Գիտեք, ես խորհուրդ եմ տալիս ձեզ վերադառնալ նույն ճանապարհով, որով եկել եք, և Իգդիրի վրայով անցնել Սարիղամիշի կողմերը:

— Բայց այդ ահագին ժամանակ կխլե մեզնից: Մինչդեռ Դայարն այստեղից երկու օրվա ճանապարհ է:

— Փույթ չէ, փոխարենը դուք ավելի ապահով կճամփորդեք:

— Զուր եք անհանգստանում մեր ապահովության մասին: Անձրևի տակ ընկնողը թրջվելուց չպիտի վախենա:

Գեներալը նորից մտածեց և ասաց.

Չե՞ք կարող արդյոք մի օրով հետաձգել ձեր ուղևորությունը:

Կարող ենք, բայց ինչո՞ւ:

Որպեսզի ես կարողանամ որոշ պատասխանել ձեր հարցին` կարելի՞ է անցնել Դայարը, թե՛ ոչ: Այս երեկո ես այնտեղից սպասում եմ կարևոր լուրերի:

Լավ, կսպասենք:

Խոսք բացվեց կամավորների երկրորդ խմբի մասին: Կամեցանք իմանալ այս անգամ մի զինվորականի կարծիքը, որ ինքն էլ կովկասցի էր և ոչ ռուս:

Քանի մի մութ ակնարկների, մի հարատև հեգնական ժպիտ ոչ ռուս ազգի գեներալի երկարավուն կարմիր-կապտագույն դեմքի վրա, և մենք հասկացանք նրա տրամադրությունը, որ հարկավ անհաճո էր մեզ համար:

Հետագայում փաստերը հաստատեցին, որ մեր տպավորությունը ճիշտ է եղել:

Ակնարկ եղավ տեղական հայերի անմխիթար կացության մասին:

Գեներալն ասաց.

Այստեղ հայերը զբաղված են միայն կողոպուտով:

Ո՞ւմ են կողոպտում:

Թուրքին և քուրդին:

Մեր տեսակցության ժամանակ ներկա էր գեներալի շտաբի գլխավոր գնդապետ Լ. — կին: Այդ մարդը կրկնում էր բոլորը, ինչ որ ասում էր իր մերձավորը:

Փորձեցինք կատարել առևանգված Գյոզալի հոր և եղբայրների խնդիրը զենքի մասին:

— Այդ մարդկանց հրացան տալը միանգամայն ավելորդ է, — մեջ մտավ իսկույն ևեթ գնդապետը:

— Ինչո՞ւ:

— Որովհետև այդ աղջիկը սիրահարված է իրեն առևանգող քրդի վրա: Նա իր կամքով էր փախել Իսայի հետ:

— Ո՞վ ասաց ձեզ:

— Ինքը քուրդը:

— Եվ դուք հավատո՞ւմ եք այդ բանին:

— Ինչո՞ւ չպիտի հավատալ: Քուրդն ասում է. «Կանչեցեք աղջկան և հարցրեք. եթե նա չխոստովանի, որ ինձ սիրում է, ես ձեռք կվերցնեմ նրանից»:

— Դուք հարցրե՞լ եք աղջկան:

— Դեռ ոչ:

— Գիտեք, պարոն գնդապետ, երբ մի քուրդ առևանգում է հայ աղջկան, մահվան սպառնալիքով ստիպում է նրան ասել, որ սիրահարված է իր առևանգողի վրա: Եթե չասե, քուրդը կսպանե նրան: Այս բանը, երևի, ձեզ հայտնի չէ:

— Այսպես թե այնպես, — վճռեց գեներալը, — ես հայերին զենք տալ չեմ կարող…

Մեզ մնում էր հրաժեշտ տալ գեներալին: Վերադառնալով մեր կացարանը, տեր-Նիկոլին գտա զվարթ տրամադրության մեջ.

Հարիսա կերա, — ասաց նա, ձեռով շփելով իր փորակապը, որ բավական բարձրացել էր:

Ո՞րտեղ:

Այ, այս տան ներքին հարկում: Այնտեղ մի հայ ընտանիք կա, եփել էր, ինձ էլ մեծարեց:

Մենակ:

Պատվիրեցի, որ վաղն առավոտյան պատրաստեն ամենքիս համար:

XIII

Սրբազան Սելիմ փաշան գալիս է այցելութան, — ասաց գեներալ Ա. — վի թարգման Խաչատուրը, մի բարձրահասակ երիտասարդ, խորապես համակված իր հայրենակիցների վշտերով:

Թող գա:

Դեռ մինչև Ղարա-Քիլիսա հասնելը շատ բաներ էինք լսել այդ հռչակավոր քուրդ փաշայի մասին, որ շամշադլուների ցեզապետն էր, հռչակավոր իր դաժանությամբ, խորամանկությամբ և անթիվ հարստահարություններով: Ասում են, որ նա մի ժամանակ եղել է Սուլթան Համիդի կոշիկները լիզողներից մեկը, իսկ հետո «Միություն և առաջադիմություն» կոմիտեի ջերմ կողմնակիցը, երբ սա Թուրքիայի քաղաքական ղեկն իր ձեռքն է առել:

Ներկայումս Սելիմ փաշան «անձնատուր» է եղել ռուսներին և հանգիստ ապրում է Ղարա-Քիլիսայում, վայելելով գեներալ Ա. — վի հովանավորությունը: Այն ինչ նրա երկու որդիները` Սայիդ և Ռասուլ բեգերը, շարունակում են պատերազմել ռուս զորքերի դեմ իրանց հոր ալայների հետ4: Ոմանք այգ ալայների թիվը որոշում են ութ, ոմանք վեց, հինգ: Այսպես թե այնպես, դա մի բավական մեծ ուժ է:

Անտարակույս Սելիմ փաշան որոշ նպատակով է հավատարմության երդում տվել ռուսներին: Բանն այն է, որ նա հաստատ չգիտե ներկա պատերազմից ով հաղթող դուրս կգա — Ռուսիա՞ն, թե՞ Թուրքիան: Եթե կհաղթեն ռուսները, ապա չէ՞ որ փաշան անձնատուր է եղել, ուրեմն արժանի է ներման, նույնիսկ պարգևների և կարող է իր որդիների համար էլ ներումն աղերսել ու ստանալ: Իսկ եթե կհաղթեն թուրքերը, չէ որ նրա որդիներն ու զորքը կռվել են գյավուրի դեմ, ուրեմն նրանք կարող են ներումն ստանալ դավաճան փաշայի համար:

Կոմեդիան պարզ է, բայց գեներալ Ա. — վը չի ուզում հավատալ, որ իրավ դա կոմեդիա է, և շատ վտանգավոր, նույնիսկ իր համար: Նա այն համոզմունքին է, ինչպես մեզ էլ ասաց, որ Թուրքիան կարելի է գրավել առանց մի կաթիլ արյուն թափելու և խորապես հավատացած է, որ այդ իրեն հաջողվում է: Այն ինչ չար լեզուներն ասում են, որ Սելիմ փաշան իր մարդկանց միջոցով ամեն օր գաղտնի տեղեկություններ է տալիս թուրքերին ռուս զորքերի յուրաքանչյուր քայլի մասին:

Ներս մտավ միջահասակ մի ծերունի, կարճ խուզած ալեխառն մորուքով, խորշոմած դեմքով, որ աղյուսի գույն ուներ: Հագած էր նա օֆիցերի մոխրագույն վերարկու սպիտակ մետաղյա կոճակներով առանց ուսնոցների, այնպիսին, որպիսին սիրում են հագնել Կովկասի էժանագին բեգերը:

Ներկա եղող տեղական հայերի դեմքերը միանգամից մռայլվեցին, և նրանց աչքերի մեջ անմիջապես փայլեց դարավոր ատելության զգացումը:

Սելիմ փաշան անվրդով երկու անգամ ձեռը դրեց կրծքին ու ճակատին և եպիսկոպոսի հրավերով նստեց աթոռի վրա, պատի տակ, թողնելով իր ծառային դռների մոտ:

Սկսեց նա սովորական ասիական շողոքորթությամբ: Օ, նա անսահման երջանիկ է, տեսնելով թանկագին հյուրերին այստեղ: Նա ջերմ կողմնակից ու պաշտպան է եղել միշտ ազգերի և կրոնների սերտ բարեկամության: Չէ որ թե՛ ավետարանը և թե՛ ղուռանը քարոզում են սեր, խաղաղություն և եղբայրություն:

Մի կծու հեգնական ժպիտ աղավաղեց ներկա գտնվող տեղացի հայերի դեմքերը և մի տխուր հառաչանք դուրս թռավ նրանց կրծքերից:

Հակոբ աղան, ծխախոտի ծուխը բաց թողնելով գլխից վեր, արտասանեց «հը» և մի խորհրդավոր հայացք ձգեց մեզ վրա: Հասկացանք նրա միտքը. խոսողը մի հին աղվես է գայլի ախորժակով, չպիտի հավատալ:

Քովս նստած էր մի կարմրերես, առողջ տղամարդ: Նա մի ուժգին շարժում գործեց. այնպես, որ աթոռը ճռճռաց նրա տակ:

Մոռացել եմ թուրքերեն թե քուրդերեն էր խոսում Սելիմ փաշան, բայց նրա ասածները թարգմանում էին մերթ Հակոբ աղան, մերթ Խաչատուրը և երբեմն Միհրան անունով մի վաճառական:

Վերջապես, երկար առաջաբանից և տատանումներից հետո փաշան հայտնեց իր այցելության բուն նպատակը: Գանգատվեց, որ հայերը քշել են նրա տավարն ու ոչխարները և տարել իրենց գյուղերը:

Ուրեմն, դուք կողոպտվե՞լ եք, փաշա:

Այո:

Ինչո՞վ կարող ենք մենք օգնել ձեզ:

Միջամտեցեք, որ իմ սեփականությունն ինձ ետ տրվի:

Քովս նստած կարմրերես տղամարդը չկարողացավ իրեն զսպել և վրդովված գոչեց.

Դո՞ւք եք գանգատվում հայերի վրա, փաշա:

Եվ մի դառն երկարատև ծիծաղ ընդհատեց նրա խոսքը: Ապա նա զայրացած սկսեց թվել «կողոպտված» փաշայի արածները, այն չարիքները, որ նա պատճառել է իրեն և ուրիշ շատ ու շատ հայերի: Գուցե նա երկար ժամանակ խոսեր, եթե մեր ներկայությունը չզսպեր նրան:

Պարզվեց, որ իրավ մի քանի հայեր զինված հարձակվել են Սելիմի ծառաների վրա և նրա տավարի մի մասը տարել: Բայց այդ եղել է ոչ փաշայի սեփականությունը, այլ չնչին մասն այն ավարի, որ խլված է հայերից:

Ներեցեք, փաշա, — ասաց եպիսկոպոսը, — մեր իրարվունքներից դուրս է այդ տեսակ գանգատներով գբաղվելը: Մենք դատավորներ չենք: Դիմեցեք գեներալի օգնությանը…

Փաշան ոչինչ չասաց, գլուխ տվեց և հեռացավ, մի կատաղի հայացք ձգելով կարմրերես հայի վրա…

Նույն օրն եկան երկու թուրք գյուղացիներ, որոնցից մեկը մոլլա էր, և գանգատվեցին, թե Վահան անունով մի ուսուցիչ Խիդեր գյուղից ինչ-որ Սաքոյի, Մուշեղի և Մխոյի հետ հարձակվել են թուրքական Փոխան գյուղի վրա և թալանել…

Նույն պատասխանն ստացան նրանք, ինչ որ Սելիմ փաշան:

Ասացեք ինձ անկեղծ, — դիմեցի ես մի ռուսահայի, որ պատերազմի սկզբում ռուս զորքերի մեջ էր եղել, — արդարացի՞ են այդ գանգատները:

Դժբախտաբար, մասամբ, այո, — պատասխանեց ռուսահայը, որ բնավ ստելու շարժառիթ չուներ, — գոնե ես անձամբ կարող եմ վկայել հետևյալը: Երբ մեր զորքն եկավ այստեղ, հայերը, իհարկե, ընդունեցին նրան ոգևորությամբ: Այն ժամանակ նրանցից շատերին հրացաններ տվեցին զորքին օգնելու և առաջնորդելու համար: Միառժամանակ նրանք իսկապես օգտակար եղան: Բայց շուտով թողեցին կռվի դաշտը և սկսեցին կողոպտել քուրդերին: Կարող եմ ասել, որ մինչև անգամ այստեղ եկող լալկանների մեջ ոմանք, որոնց տներում կամ խանութներում կգտնեք թալանած ապրանք:

XIV

Այդ ցավալի է, շատ ցավալի, — արտասանեցի ես:

Այո, իհարկե, — համաձայնվեց ռուսահայը, — բայց ես շատ էլ չեմ մեղադրում այդ մարդկանց: Նրանք քուրդերից ետ են խլում իսկապես իրանց սեփականությունը, այն էլ, իհարկե, նրա մի աննշան մասը: Դա ավելի վրեժխնդրություն է, քան ընչասիրություն: Բայց մեր ճակատագիրը դժբախտ աստղի տակ է կազմված, այս է, որ աչքի առաջ չունեն այստեղի հայերը: Նրանք չեն ուզում հասկանալ, որ հայի անթիվ հակառակորդները պատրաստ են մեր ամենափոքրիկ սխալը ազգային հանցանքի վերածել: Եվ ահա նույնիսկ ռուս մեծավորները, մասնավոր դեպքերն ընդհանրացնելով, ասում են. «Հայերն այժմ միայն կողոպուտով են զբաղված»: Դա է, որ ահագին վնասներ է տալիս մեր հայրենակիցներին: Դա է, եթե կամենաք, գլխավոր պատճառը, որ այլևս նրանց զենք չեն տալիս ինքնապաշտպանության համար:

— Բայց մի՞թե իրենք, հայերը չեն կարող արատից մաքրել իրենց անունը, զսպելով կամ նույնիսկ պատժելով մասնավոր կողոպտիչներին:

— Կարող են, իհարկե, եթե կամենան և շատ լավ կլիներ, եթե անեին: Բայց չեն անում, այս է ցավալին:

Երեկոյան գեներալը լուր ուղարկեց մեզ, թե մեր նախագծած երկրորդ ուղղության վրա մարտական ընդհարումներ տեղի չունեն: Եթե կամենանք, կարող ենք ուղևորվել Դայար, միայն` այդ դեպքում գեներալը հրաժարվում է երաշխավորել մեր ապահովությունը: Իր կողմից խորհուրդ է տալիս չբավականանալ կազակներով, միանալ Դայար ուղարկվող տրանսպորտին, որին ուղեկցում են երկու հարյուր հրացանակիրներ գնդացիրներով:

Որոշեցինք վաղը գնալ Ալաշկերտ և այնտեղ տեսնել, եթե ճանապարհը ազատ է, գնալ Դայար, իսկ եթե ոչ` ընտրել մի նոր ուղղություն, այն է աջակողմյան լեռնաշղթան Դելի-Քեոյի վրայով:

Բայց այդ ճանապարհն ավելի վտանգավոր է, — ասաց Խաչատուրը:

Ի՞նչպես...

Այս րոպեիս լուր ստացվեց, որ Դելի-Քեոյի մոտ քուրդերը հարձակվել են Կաղզվանից եկող հայերի վրա և սպանել ու վիրավորել յոթ մարդ:

Մյուս օրն առավոտյան, տեր-Նիկոլի պատրաստել տված հարիսան ուտելուց հետո, գոտեպնդվեցինք ճանապարհ ընկնելու: Մինչ մենք զբաղված էինք ձիակործան Թումանյանի համար մի նոր ձի սակարկելով, կազակ օֆիցերը մի նամակ բերեց գնդապետ Լ. — ից: Շտաբի գլխավորը հաղորդում էր, որ Դելի-Բաբայի ճանապարհին երևացել է քուրդերի ահագին բազմություն, հետևաբար վտանգավոր է այս կողմով գնալը:

Նույն նամակի մեջ հաղորդվում էր, որ թուրքերը պատրաստվում են մեծ ուժերով հարձակվել Սարիղամիշի վրա: Տարօրինակ բան: Նոյեմբերի 28-ին Ղարա-Քիլիսայում գիտեին այդ բանը, մինչդեռ դեկտեմբերի 12-ին, երբ արդեն հարձակումը սկսվեց, Սաբիղամիշում տեղեկություն չունեին թուրքերի քանակության մասին, կարծում էին, որ հարձակվողը մի ավազակախումբ է...

Է՛է, պարոններ, — ասացի ես, — ինչպես տեսնում եմ, մեր Դելի-Բաբա գնալը չի հաջողվելու, եկեք վերադառնանք և Սարիղամիշի վրայով գնանք դեպի աջ ֆրոնտը:

Ինձ հետ համաձայնվեց միայն Խաչատրյանցը:

Դուք վախկոտ եք, — պատասխանեց Խորեն եպիսկոպոսը մի ձեռով շոշափելով գրպանի ռևոլվերը, մյուսով, ըստ սովորության, մտրակելով ֆարաջեի փեշերը.

Այո, դուք վախկոտ եք, — ետ չմնաց Զելիմ խանի փափախը:

Հովհաննես Թումանյանը ոչինչ չասաց, այլ միայն կողքին քարշ արած արկղը դղրդացրեց:

Երևանի քաղաքագլուխը նենգամիտ ժպտաց: Մենք երկուսս էլ սարսափում էինք ոչ այնքան քուրդերից, որքան այդ ահեղ երրորդությունից:

Ինչ վերաբերվում է տեր-Նիկոլին, նա ասաց.

Գյալմիդասան Հայրապետյանցն ասել է, եթե այսօր չգնան, թող ճաշին շնորհ բերեն ինձ մոտ:

Գյալմիդասանը (այսպիսի անուն էլ կա թուրքահայերի մեջ) Ղարա-Քիլիսայի ունևոր հայերից էր: Մի զվարճալի ծերունի, որ այդ օրը մեզ հյուրասիրեց ոչ միայն ճաշով, այլ իր հայրենասիրական ոտանավորներով...

Հետևյալ օրը իմ առաջարկը չընդունվեց, և մենք ուղևորվեցինք Ալաշկերտ:

Լսո՞ւմ եք, — ընդհատեց մեր խոսակցությունը կազակ օֆիցերը:

Իրեց-Քյոլ գյուղից սկսած լսվում էր ձախ կողմից թնդանոթների որոտը: Այժմ լսվեց հրացանաձգություն աջ կողմից:

Գիտեինք ինչ է ձախ կողմինը — Դութախի կռիվը, բայց թե ինչ էր կատարվում աջ կողմում — օֆիցերը չկարողացավ բացատրել: Համենայն դեպս հրացանաձգության ուժից չէր կարելի ենթադրել մի խոշոր գործ:

Ալաշկերտ հասանք թանձր ձյունի տակ: Մեզ դիմավորեց կովկասյան լեռնականի հագուստով մի հայ երիտասարդ և հրավիրեց իր տունը: Փոքրիկ և մաքուր երկհարկանի մի կացարան էր դա ժայռի կրծքին կպած արծվի բնի պես: Երբ տեղավորվեցինք բավական լուսավոր և ընդարձակ սենյակում, ներս մտավ չալմայով մի թուրք և շնորհավորեց մեր գալուստը նույնպես, ինչպես տանտեր: Պարզվեց, որ տունն իսկապես թուրքին է պատկանում, իսկ հայը նրան ժամանակավորապես է տիրացել:

Ինչո՞ւ, — հարցրինք մենք:

Կարգ է: Հաջին կվախենա ռուսներու արկածներեն: Երբ քուրդերը կուգան, մենք ալ մեր տներ թուրքերի պաշտպանությանը կհանձնենք:

Հաջին խելացի ու նիհար դեմքով մի ծերունի էր, երկայն, հինայած մորուքով: Քուրդերի վերջին հարձակման ժամանակ նա իր տունը պատսպարել էր տասնումեկ հայ ընտանիքներ և նրանց ազատել կոտորածից:

Վալլահ, բիլլահ, — ասաց նա, վառարանի քով նստած, տաշեղներ մանրացնելով, — մենք հանգիստ կապրեինք մեր տներում, եթե ալմանը ջուրը չպղտորեր և Անվերը չլրբանար:

Ալմանը գերմանացին էր, Անվե՛րը — Էնվեր փաշան:

Հաջին, ձեռքերը դեպի վեր բարձրացնելով, անիծեց երկուսին էլ, կանչելով երկնքի բոլոր չարիքները նրանց վրա:

Մեզ ծառայում էր Նիզամադդին անունով մի քուրդ պատանի: Նրա ծնողները փախել էին լեռները, իրանց զավակին հանձնելով հայերի պահպանությանը:

Սենյակը լցվեց այցելուներով: Պարզվեց, որ մեր լսած հրաձգությունը տեղի է ունեցել մերձավոր ինչ-որ հայաբնակ գյուղի մոտ: Քուրդերի մի մեծ բազմություն հարձակվել է հայերին կողոպտելու ու կոտորելու: Ալաշկերտցի մի խումբ երիտասարդներ գնացել են գյուղը պաշտպանելու, բայց չեն կարողացել դիմադրել քուրդերի քանակությանը: Օգնության են հասել կազակները և, քուրդերի մի մասը կոտորելով, մյուսներին ստիպել են փախչել: Հայերից. սպանվել են ընդհամենը երկու հոգի:

Սակայն եթե չըլլար կազակների օգնությունը, գյուղն ամբողջովին պիտի ջնջեին, — խոստովանում էին ալաշկերտցիները, նույնիսկ նրանք, որոնք…

Մեզ խնդրեցին միջամտել, որ կազակներ ուղարկեին, հայերի օգնությամբ, սպանված երիտասարդների դիակները բերելու ու հողին հանձնելու: Մերձավորները կարող էին կրել նրանց մահվան վիշտը, բայց դիակների կորստյան կսկիծը — ոչ:

Կոմենդանտը իսկույն հարգեց մեր միջամտությունը: Մի քանի ժամ անցած` դիակներր բերվեցին այլանդակ վիճակում: Քուրդերը չէին մոռացել պղծել նրանց և պղծել ամենազազրելի կերպով:

Մեկի բերանն արյունով լի էր և խցված...

XV

Մենք շրջապատել ենք մի թարմ գերեզմանի, որի հողը շաղախված է արդար արյունով: Նրա կաթիլները դեռ չեն անհետացել Ալաշկերտի սառած փողոցներում:

Ներսիսյան դպրոցի մի նախկին սան, Հովսեփ Տեր-Մինասյան անունով, քահանա է ձեռնադրվում իր հայրենակիցների տառապանքները թեթևացնելու նպատակով: Ի՞նչ է անում նա: Այն, ինչ որ պարտավոր էր անել մի հոգևոր հովիվ, որի զենքը աստծու խոսքն է միայն: Եկեղեցում նա քարոզում է — համբերություն, սեր, խաղաղություն: Եկեղեցուց դուրս նա տարածում է իր ուսուցիչներից ներշնչված գաղափարը` ազգերի և ժողովուրդների համերաշխություն: Նա աշխատում է թուրքին և քրդին հասկացնել, թե չկա մարդու համար կյանք փոխադարձ ատելության և թշնամության մեջ:

Ինչո՞ւ համար իրարու խանգարենք աստծու բարիքները վայելելու, — հիշում են ալաշկերտցիները դառը հառաչանքով նրա անպաճույճ խոսքերը, — երկինքն անսահման է, երկիրը ընդարձակ, ամենիս համար օդ կա շնչելու, տեղ կա ապրելու:

Եվ նա իր անձնական օրինակով ցույց է տալիս, թե ինչպես է մարդը պարտավոր ապրելու: Նա օգնում է ամենքին` և՛ քրիստոնեին, և՛ մահմեդականին: Նա չի վարանում իր չնչին վաստակը խլել սեփական զավակներից և բաժանել կարոտյալներին, տալ իր վերջին շապիկը:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Страница 2 из 7«123467»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.