Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 1 из 712367»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM


Շիրվանզադե Ալեքսանդր՝
Ուղեգրություններ և ակնարկներ հրապարակախոսական



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 2.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԿՆԱՐԿՆԵՐ

ԼՈՌՎԱ ՁՈՐԵՐՈՒՄ

1

Արևն արդեն թեքվել էր դեպի իր մուտքը, երբ մենք անցանք Գուգարաց աշխարհի արյունահեղ անցքերի վրա Դեբեդա գետը:

Օգոստոսի վերջն է, եղանակը խաղաղ, օդը զով, մաքուր: Մենք գնում ենք բարձր, անմատչելի ժայռերի միջով, որ աջ և ահյակ սեղմում են գետը, որպես երկու հսկայական պատնեշներ: Ուղին նեղ է, քարքարոտ, զառիվայր. մեր ձիաները հազիվ կարողանում են ընթանալ:

Դեպի ձախ սփռված են դարեր և տարիներ առաջ ժայռերի կրծքից պոկված ահագին բեկորներ: Մուգ կանաչագույն, թանձր մամուռը ծածկել էր նրանց մակերեսը և ծառերի տակից երևում են որպես թավշյա վերմակների տակ հանգչող վիթխարիներ:

Աջ կողմում ընթանում է պատմական գետը, որ դարերի ընթացքում զանազան անուններ է ստացել, Ստրաբոնի ասելով «Սանդոբանե», հայ մատենագիրների խոսքով Սևորդյաց գետ, Ձորոց գետ, Լոռվո գետ, Վախուշտի լեզվով Դեբեդա, իսկ ժողովրդի բարբառով Մեծ-ջուր: Մերթ նա մացառների հետևում անհետանում է մեր աչքից և մերթ երևան է գալիս իր օձապտույտ ընթացքով: Տեղ-տեղ հոսում է նա խաղաղ, անձայն, իսկ տեղ-տեղ, ուր ժայռերից պոկված քարերը խանգարում են նրա ընթացքը, հուզվում է, փրփրում է և բարձրաձայն գոռում:

Արևի վերջին ճառագայթները մեր առջև, գետի մյուս կողմում լուսավորում են մի բարձր լեռան գագաթը: Ինչպես Կովկասյան շատ լեռներ, բլուրներ, ավերակ բերդեր, ժողովրդի երևակայությունը այս լեռը ևս նվիրել է Քյոռ-Օղլուն և պատմում է նրա մասին պես-պես առասպելներ:

Ավելի մոտ` դեպի գետը, շարեշար կանգնած են ուղղահայաց ժայռեր: Եվ այս ժայռերի լերկ կրծքի վրա երևում են ինչ-որ սև կետեր:

Ի՞նչ է այդ, — հարցնում է մեզանից մեկը իր ձիապանին:

Գյուղացին, որ ոտով շտապում է իր ձիու հետևից, քրտինքը սրբում է ճակատից, նայում է, հառաչում և պատասխանում.

Այրեր:

Ահա որտեղ են հայի նախահայրերը ապաստան գտել թշնամու հալածանքից, ահա որտեղ են նրանք մոնղոլների, լեզգիների, պարսիկների անողոք սրից ազատել իրենց կանանց ու զավակներին:

Բիրտ ու կոպիտ ժայռի սիրտն ավելի կակուղ է եղել, քան թե մարդինը` մարդի համար:

Եթե վկա չլինեին մարդկային ձեռքի անջնջելի հետքերը, անհավատալի պիտի թվար նույնիսկ պատմության խոսքը, թե երբևիցե այս խորշերը և այրերը բնակատեղիներ են եղել, — այնքան նրանք բարձր են երկրից և այնքան ցած` ժայռերի գագաթից:

Բայց ահա արևը բոլորովին թաքնվեց, մութը պատեց, գետը, ծառերը, սարերը, այրերը հետզհետե անհետանում են մեր աչքից, թողնելով մեր սրտում երկյուղ և հարգանք դեպի իրենց անցյալը:

Բնությունը հանգչում է, ոչ մի ձայն չի լսվում, չի լսվում և Դեբեդայի մռնչյունը: Մենք արդեն հեռացել ենք նրանից, նա թաղվում է անդունդի մեջ: Մեղմիկ սոսափում են աջ ու ձախ մեր ուղին զարդարող ծառերի տերևները: Մենք անցնում ենք վարելահողի մի փոքրիկ տարածություն, սարերը հեռանում են մեզանից, հետո կրկին մոտենում են, և մենք մտնում ենք Խրամաձորը:

Պատմական է այս անունը, նրա հետ կապված են շատ տխուր հիշատակներ: Նա գտնվում է Հաղբատից դեպի արևելա-հյուսիս, մոտ երեք վերստաչափ հեռու այն հռչակավոր վանքից, որի տեսությանը պիտի արժանանանք մի ժամից հետո:

Նա լեցուն է բերդերի, շենքերի և գերեզմանների ավերակներով. բայց մութն է, մենք ոչինչ չենք տեսնում: Անցնում ենք վեր ու վեր, նեղ կիրճերով և փապարներով, աջ ու ձախ խիտ անտառ է:

Երկինքը պարզ է, մուգ կանաչագույն, վեցօրյա լուսին. երևում է դեպի ձախ, երեք սրագագաթ, անտառապատ սարերի գլխից: Նրա լույսը այնքան թույլ է, որ տակավին անկարող է սքողել պայծառ աստղերին. մերթ նա թաքնվում է լեռնագագաթի ծառերի հետևում, մերթ երևան է գալիս, չորս կողմից լեռներով սղմված ձորին տալով մի կախարդական տեսք. և մարդ լուռ, ակամա ենթարկվում է երևակայության:

Իսկ ուղին, քանի գնում ենք, ավելի և ավելի դժվարանում է, սղանում և ավելի քարքարոտ դառնում: Ձիով գնալ անկարելի է, մենք գնում ենք ոտով, մեծ դժվարությամբ վախելով մեր քայլերը: Արդարև, իզուր չէ ժողովուրդը այդ ձորի գագաթին «ԷԼ-ի գլուխ» անունը տվել, որ փոխաբերական մտքով նշանակում է` դժվար ելանելի:

Դա է այն ուղին, որով տասնուչորսերորդ գարու մարդկային արյան ծարավի Լենկ-Թեմուրը, Աղթալայից արշավի Լով, իր անհուն զորքով կամեցել է մի անգամ ևս ավերել Հաղբատը և ոտնատակ անել նրա դարավոր սրբությունները:

Բայց բորբոքվել է հայի հայրենասիրական զգացմունքը: Փոքրաթիվ պահակները, գրավելով ձորի նեղ կիրճերը, դեմ են տվել իրենց կուրծքը թշնամուն և, ջարդելով աշխարհավեր հաշմի զորքերը, ետ են դարձրել նրանց:

Վկա են այդ անցքին քարագլխի ավերակ դղյակի առջևի գերեզմանները: Այստեղ թաղված են պարտված Լենկ-Թեմուրի զինվորները, նույնպես այլ և այլ ժամանակ հայերի ձեռքով կոտորված անթիվ լեզգիների մարմինները: Կան և ուրիշ շատ վկա ավերակներ. դրանք բոլորր ապացացանում են, միևնույն ժամանակ, թե երբեմն Խրամաձորը ունեցել է խիտ բնակչություն, որ ոչնչացել է թշնամու ձեռքով:

Գիշերը չի թողնում մեզ տեսնել այս բոլոր ավերակները, նկատում ենք այն, ինչ որ հանդիպում ենք ճանապարհի վրա:

Վերջապես, բարձրացանք վեր, «ԷԼ-ի գլուխը»: Խրամաձորը մնաց մեր հետևում իր արյունաներկ ավերակներով, իր ողբալի անցյալի անթիվ հիշատակներով:

Անվերծանելի խավարը պատեց ահռելի անդունդը, և նա մեր աչքում ընդունեց մի սև, տափարակ տարածության ձև: Լռությունը, որ տիրել էր մեզ ձորով բարձրանալիս, ընդհատվեց: Մենք սթափվեցինք մտախոհությունից: Մեր առջև այժմ տարածված են Հաղբատի փոքրիկ դաշտավայրը, հնձած դեղնագույն արտերը և հերկած մթագույն վարելահողերը:

Մեզանից մեկի ձիու գույնը զուտ սպիտակ է և լուսնի լուսով նա փայլում է մի տարօրինակ գույնով:

Սպասիր, — լսվում է մի երիտասարդական ձայն, — կանգնիր, որ ձիուդ գույնը տեսնեմ:

Դա խաղաղ լուսնին և անդորր ջրին սիրահար մեր ընկերակից Բաշինջաղյանն է: Ամեն մի քայլում լուռ դիտում է, ուսումնասիրում է նա պաշտելի բնության երևույթները, իր ապագա ստեղծագործության համար նյութեր հավաքելով:

Արդեն մոտեցել ենք Հաղբատին: Այդ զգում են նույնիյկ ձիերը. նրանք, գլուխներր բարձր պահած, շտապում են առաջ, որ ժամ առաջ հագեցնեն իրենց քաղցը:

Լսվում է գյուղի շների հաչալու ձայնը, բայց տակավին ո՛չ գյուղն է երևում, ո՛չ վանքը: Միայն հեռվում, շատ հեռվում, խավարի մեջ նշմարվում են փոքրիկ աստղերի նման աղոտ լուսո կետեր:

Սանահինը, — լեվում է մեր առաջնորդ գյուղացու ձայնը:

Իսկ այն մյո՞ւսը:

— Նա Որնակն է:

Երկու հայկական գյուղեր` դարձյալ լի պատմական հիշատակներով:

Մենք շտապում ենք անցնել առաջ և որքան գնում ենք, այնքան երկնքի հորիզոնր փոքրանում է. մեր առջև բարձրանում են երկու հսկայական ուրվականներ: Դրանք Տերունականի և սուրբ Լուսո լեռներն են:

Հանկարծ ուղիղ մեր դեմուդեմ, կարծես, գետնից բարձ բանալով, մուգ հորիզոնի վրա նկարվում է մի մռայլ, բարձր, սրածայր գմբեթ: Հետո երևում է մի այլ, ավելի բարձր գմբեթ: Այնուհետև ավելի մոտիկ երևում է ինչ-որ քառակուսի բարձրավանդակ:

Ահա Հաղբատի վանքը:

Քառակուսի բարձրավանդակի վրայից վեր են կենում մի քանի մարդիկ: Մի բարձր, խրոխտ ձայն հիշում է մի գյուղական անուն, և մեր առջև դուրս է գալիս վանքի ծառաներից մեկը:

Գիշերվա կեսին չորս անկոչ հյուրեր, հոգնած, քաղցած, առանց որևէ պաշարի կամ անկողնի` պիտի մտնեն այստեղ և հյարասիրություն պահանջեն: Ի՞նչ իրավունքով, ո՞վ է պարտավոր ընդունել մեզ:

Ծառայի առաջնորդությամբ ձիերը քշեցինք վանքի գավիթը: Առաջին անգամն էի արժանանում վանքի հյուրասիրության, ինքս ինձանից ամաչեցի: Ի՞նչ ենք տվել, որ այսպես համարձակ մտնում ենք նրա դռներից ներս:

2

Մեզ դիմավորեց մի միջահասակ, առողջ կազմվածքով, գեղեցիկ դեմքով և վառվռուն աչքերով մոտ երեսունուհինգ տարեկան մարդ հոգևորականի տարազով և գլխին ծուռ դրած մի նախաջրհեղեղյան գլխարկ: Դա Գեղամ վարդապետ Բաբաջանյանն էր, Հաղբատի ներկա վանահայրը: Հայր սուրբր «մարդանայ» մի ձեռը գոտիի մեջ խրած, մյուս ձեռը մեկնեք մեզ և, հարցնելով մեր անունները, անմիջապես ուրախությամբ հրավիրեց ներս:

Քանի մի վայրկյան անցած` վանքապատկան սենյակների նեղ պատշգամբի ծայրում, մթան մեջ գծավորվեց բարձրահասակ, երկար, ալեխառն մորուքով մի պատկառելի պատկեր: Պատկերը հանդարտ քայլերով առաջ շարժվեց, և մենք ճանաչեցինք Թիֆլիսի արժանավոր քահանաներից մեկին, հայր Գ..., որ մի ինչ-որ սխալի համար` սինոդի կարգադրությամբ` ուղարկված էր Հաղբատի վանքը` ապաշխարելու և արդեն ապաշխարել էր երկու ամիս:

Մի բարեպաշտ վանահայր, մի ապաշխարող քահանա և չորս աշխարհականներ, կարծես, հարկավոր էր մի միջնակապ օղակ, և այդ օղակը շուտով գտանք, եկավ կես-աշխարհական և կես-հոգևորական պ. Եղիշե Երզնկյանը, որ պատրաստվում է աբեղա ձեռնադրվել և յուր ծննդավայր Հաղբատի սրբազան հնությունների պահապան դառնալ:

Գեղամ վարդապետի սիրալիր ընդունելությունը, Երզնկյանի ծանր ու բարակ սրախոսությունները, վերջապես, շտապով մեջտեղ բերված հեշտաեռը, հետո առատ ընթրիքը մեզ մոռացնել տվին մեր հոգնածությունը: Վանքի սենյակներից մեկում հավաքված` մինչև ուշ գիշեր մենք խոսում էինք վանքի մասին, Գուգարքի հայ ժողովրդի բարոյական և նյութական կացության մասին և այլն:

Անձամբ ինձ ավելի հետաքրքրում էին Գեղամ վարդապետի ոգևորիչ պատմությունները Հաղբատի շրջակա գյուղերի հայ ժողովրդի քաջասիրության և անվեհերության մասին: Այս խոսակցությունը ծագեց բնականաբար, որովհետև այժմ ամբողջ Լոռուի գավառը սարսափի մեջ է մի քանի խումբ ավազակներից: Թիֆլիսից մինչև Շուլավեր և Շուլավերից մինչև Հաղբատ մեզ հանդիպող գյուղացիները և ճանապարհորդները անդադար պատմում էին ամեն օր կատարվող սպանությունների և կողոպտանքների մասին:

Ցանկալի էր իմանալ, արդյոք ավազակներից հարստահարվող հայերը գիտե՞ն պաշտպանվել, թե՞ ոչ: Միայն վարչական անձանց առջև իրանց վիզը ծռած գանգատվում են և բողոքում:

Հայր սուրբը իմ հարցը ընդհատեց մի հեգնական ժպիտով. — Չգիտեմ ո՞վ ինչպես, բայց Գուգարքի հայերը ավելի գիտեն, քան միայն պաշտպանվել: Հապա թող ձեր Քարամը յուր խմբով մի անգամ, միայն մի անգամ ոտք դնե մեր կողմերը...

Եվ վանահայրը ոգևորությամբ պատմեց մի քանի դեպքեր: — Անցյալ տարի չորս հայտնի բորչալուեցի ավազակներ, «Այնալու» հրացաններով զինվորված հարձակվում են Լուրութ անունով հայ գյուղի վրա այն ժամանակ, երբ գյուղի տղամարդկանց մեծ մասը դաշտումն է լինում: Ավազակները գյուղում գտնված անզեն տղամարդներին հավաքում են միատեղ, որ հետո գյուղը կողոպտեն: Ծերերը լռում են, երիտասարդների արյունը բորբոքվում է. մեկը հարձակվում է, ավազակների մեկից խլում է հրացանը, սպանում է տիրոջը: Մյուս ավազակները նախ պաշտպանվում են, հետո սկսում են մի հրացանի առջև երեք հրացանով փախչել: Բայց գյուղացիները հասնում են նրանց հետևից և բոլորին սպանում: Հայր սուրբը ավելի ոգևորությամբ պատմում է Դսեղ փոքրիկ գյուղի հայերի քաջության մասին: Այս գյուղիցն են Չոփուռի որդիներ անվանված հայտնի հինգ եղբայրներ, որ անցյալ տարի սարսափի մեջ էին դրել ամբողջ Գուգարքը:

Հետաքրքրական են սրանց կատարած սպանությունների շարժառիթները: Սկզբում ավազակ է լինում հինգ եղբայրներից ամենամեծը, Սողոմոնը միայն, — բայց ավազակ ոչ ստոր-մարդասպան, ոչ գող ու կողոպտիչ, այլ վրիժառու մի հերոս յուր այն թշնամիներին, որոնք երբևիցե վնասել են իրան կամ յուր եղբայրներին: Նա հանում է յուր վրեժը, մի քանի վնասներ հասցնելով յուր թշնամիներին, մատնության շնորհիվ ընկնում է վարչության ձեռքը:

Թիֆլիսի դատարանի քրեական բաժինը վճռում է Սողոմոնին յոթ տարով աքսորել Սիբիր, ենթարկելով տաժանակիր աշխատանքի: Սողոմոնը բանտից փախչում է և սկսում է դեգերել Լոռվա ձորերում, այրերում և անտառների խորշերում: Յուր գլուխը պահելու համար նա ստիպված է լինում ինքը մեն միայնակ խմբերով անցորդներին կոոոպաել, առանց մեկի արյունը թափելու: Վարչությունը ամենայն միջոցներ ձեռնարկում է փախստականին ձերբակալել: Չի հաջողվում: Օգնության է հասնում դիմակավոր բարեկամության ստոր դավաճանությունը ոմն Մամասախլիովի ձեքով. և Սողոմոնը կրկին ձերբակալվում է:

Նրան կրկին դատապարտում են աքսորանքի, և նա կրկին փախչում է, այս անգամ, կարծեմ, Սիբիրի ճանապարհից:

Եվ նրա փախուստի միակ շարժառիթն է լինում յուր ընտանիքը, մանավանդ յուր սիրեցյալ կինը: Դարձյալ սարսափը տիրում է Լոռվա գավառին: Սողոմոնը նորից սկսում է դեգերել անտառներում, բացարձակ հայտնելով, թե սպանելու է միմիայն յուր թշնամիներին:

Վարչությունը կատաղում է և չարաչար սպառնում այն մարդուն, որ կհանդգնի ուտելիք հասցնել Սողոմոնին:

Չոփուռի մյուս որդիները գաղտնի հաց են մատակարարում իրենց փախստական եղբորը:

Վարչությունը, հարկավ, իմանում է նրանց այս ապօրինի արարքը: Նա բանտարկել է տալիս Չոփուռի որդիներին: Ո՞վ է սիրում բանտը... Սողոմոնի երբայրները փախչում են և միանում իրանց փախստական եղբորը:

Այսպիսով, մի եղբոր պատճառով ակամա ավազակ են դառնում և մյուս չորս եղբայրները:

Վարչության գործը դժվարանում է` մեկն էր, այժմ հնգին պիտի որսա, նա բոլոր գյուղերը ոտքի է կանգնեցնում, ամբողջ Գուգարքը դարձնում է մի ահագին զինվորանոց... հինգ մարդու պատճառով: Հայտնի բան է, որ դարանամուտ եղած առյուծների հարաբերությունները ընդհատվում են մարդկանց հետ` իրանց կանանց, ընտանիքի, զավակների և ազգականների հետ:

Բայց լինում է մեկը, որ, չերկնչելով վարչության սպառնալիքից, հանդգնում է հալածական ավազակներին ամեն օր կերակուր տանել:

Մինչ վարչությունը այսպես ճգնում է ձերբակալել ավազակներին, սրանք չեն վհատում: Չէ՞ որ Սողոմոնը հայտնել է, թե պիտի պատժի յուր բոլոր թշնամիներին, նա սպանում է Մամասախլիովին, հետո մի այլ յուր մատնիչ թշնամուն, հետո մի երրորդին:

Այս դեպքից հետո Սողոմոնը խնդրում է յուր եղբայրներին` թողնել Ռուսաց սահմանը և անցնել Տաճկաստան կամ Պարսկաստան: Լինում են մարդիկ, որ խորհուրդ են տալիս հինգ եղբայրներին` տեղափոխվել ասիական Տաճկաստան այն նպատակով, որ այդտեղ նրանք իրանց քաջությունը գործ դնեն ավելի խորհրդավոր գործի համար: Չոփուռի որդիները հասկանում են այս մարդկանց առաջարկությունը և համակրում: Բայց չի համաձայնում միայն Ղուկասը. սա նշանած է լինում մի աղջկա հետ և վճռում է անպատճառ պսակվել օրինավոր կերպով և այնուհետև յուր երկրից հեռանալ: Եվ պատմում են, թե ամեն գիշեր նա ծպտյալ հագուստով այցելություն էր անում յուր հարսնացուին:

Այսպես` չորս կողմից պաշարված` նրանք թափառում են անտառներում, ամեն անգամ իրանց տեղը փոխելով:

Մի անգամ Չոփուռի որդիները մի ձորում հանդիպում են որոնող կազակների և գյուղացիների ահագին խմբին, իսկույն սկսվում է հրացանաձգությունը, կազակներից մեկը սպանվում է, մի քանիսը վիրավորվում են, իսկ մնացյալը փախչում են:

Վիրավորվում է և Չոփուռի մեծ որդին` Սողոմոնը:

Անցնում է մի քանի օր, վիրավորվածը չի առողջանում, թեև վերոհիշյալ մարդը ամեն օր նրա համար բերում է սպեղանիներ: Հանկարծ վարչությունը լսում է, թե ավազակները դարձյալ օգնություն են ստանում և իմանում է, թե ում ձեռքով: Նա բռնում է մեղավորին և պահանջում է` անհապաղ ցույց տալ Չոփուռի որդիների տեղը, մատնել նրանց: Գյուղացին չի խոստովանում, թե գիտե նրանց տեղը: Վարչությունը սկսում է սպառնալ, երկչոտ գյուղացին համաձայնում է մատնել և ահա ինչպես: Նա մի օր, սովորական ժամին, ուտելիք է վերցնում և գալիս է նշանակված տեղը, ավազակների մոտ: Նա հարցնում է և տեղեկանում, թե մյուս օրը նրանք ո՛ր ձորումն են պատսպարված լինելու այսինչ ժամին: Հետևյալ օրը նշանակված ժամինё գյուղացու առաջնորդությամբ` ոստիկանապետը մի քանի հարյուր կազակներ և մի քանի հարյուր սպառազինված գյուղացիներ հետը վերցրած հանկարծակի գալիս է այնտեղ, ուր պատսպարված են լինում ավազակները: Մոտ հազար մարդից բաղկացած բազմությունը շրջապատում է հինգ եղբայրներին:

Նախկին կռվում վիրավորված Սողոմոնը պառկած է լինում սաստիկ տաքության մեջ: Եղբայրներից մեկը շալակում է նրան, որ փախցնի, չնայելով, որ նա աղերսում է յուր եղբայրներին, որ ձգեն նրան կազակների ձեռքը և իրանք փախչեն:

Սկսվում է մի տարօրինակ պատերազմ, մի կողմից` հինգ եղբայրներ, մյուս կողմից... մի ահագին զորք: Միաժամանակ պարպվում են հարյուրավոր հրացաններ, գնդակի մեկը կպչում է վիրավորված Սողոմոնին և սպանում, հետո սպանվում է մյուս եղբայրը, հետո երրորդը: Բայց դեռ կենդանի են Ղուկասը և ամենակրտսեր եղբայրը: Սրանք թաքնվում են մի մեծ թփի հետևում և դեռ շարունակում են քաջությամբ հրացան արձակել. սպանում են մի կազակ, մի քանիսին էլ վիրավորում: Երբ նրանց փամփուշտները (պատրոն) վերջանում են, այն ժամանակ միայն փորձ են անում փախչելու:

Կռվին մասնակցող անձինք պատմում են, թե երբ Ղուկասը դատարկ հրացանը ձեռին հանկարծակի առյուծի պես դուրս վազեց թփի հետևից` հարյուրավոր լեզգիները և կազակները մի ակնթարթում ցիրուցան եղան:

Ղուկասին հաջողվում է փախչել, կենդանի բռնվում է միայն ամենակրտսեր եղբայրը, որ դեռ պատանի հասակումն է: Վերջինը ներկայումս բանտումն է. Թիֆլիսի քրեական դատարանը ենթարկել է նրան հավիտենական աքսորանքի: Իսկ Ղուկասը անհայտացած է: Այժմ պատմում են, որ նա կրկին երևան է եկել և մի խումբ թուրք ավազակների հետ երբեմն դեգերում է Խոժոռնիի և Ուչքիլիսի անտառներում, երբեմն անհայտանում է... Իսկ նրա կենդանի մնացած թշնամիները այժմ անասելի սարսափի մեջ են:

Ահա այսպիսի պատմություններ էր անում հայր Գեղամը, և մենք ուրախ էինք, մանավանդ ուրախ, որ ինքը ևս ոգևորվում էր...

3

Առավոտյան Գեղամ վարդապետին խնդրեցինք, որ մեզ ցույց տա Հաղբատի վանքը և նրա կից հնությունները, որոնց մասին այնքան լսել էինք և կարդացել:

Պետք է ասել, որ մեզանից ոչ մեկը հնություններ ուսումնասիրելու դիտավորությամբ չէր եկել Հաղբատ և ոչ էլ մեր փոքրիկ ճանապարհորդությունը մի որոշ նպատակ ուներ: Մենք դուրս էինք եկել մի թեթև զբոսանք կատարելու, — ուրիշ ոչինչ. ուստի ներելի է ինձ իմ տեսած հնությունների մասին խոսել որպես մի հասարակ զբոսաշրջիկ (տուրիստ), թողնելով մի կողմ այն մանրամասնությունները, որոնք մի մասնագետ հնախույզի միայն կարող են հետաքրքրել:

Իբրև հնություն` Հաղբատի վանքր ուսումնասիրել են շատերը և նրա մասին կան բավական թվով գրական աշխատություններ, որոնցից ավելի ուշադրության արժանի է Սարգիս վարդապետ Ջալալյանցի «ճանապարհորդություն ի մեծ Հայաստան» գրքի առաջին հատորը, իսկ նորագույններից` Ալ. Երիցյանի հոդվածները, վանքի գեղեցիկ լուսանկարներով և արձանագրություններով, տպված 1972—73 թվականին նրա խմբագրությամբ հրատարակված «Кавказская старина» հնագիտական ամսագրի 2 և 3 համարներում:

Ավելի ընդարձակ է Ռոստոմ-բեգ Երզնկյանցի «Հնախոսական տեղագրություն Հաьբատա աշխարհահռչակ Վանից սր. Նշանի» գրությունը, որ 1886 թ. լույս տեսավ գրաբար լեզվով Վաղարշապատում: Հեղինակը, ինքը հաղբատեցի լինելով, երկար ժամանակ բարեխղճությամբ ուսումնասիրել է իր հայրենիքի նվիրական հնությունները և պատմության համար լույս է ыնծայել մի գեղեցիկ նյութ:

Այս բոլոր աշխատություններից հետո ինձ մնում է հաղորդել ընթերցողներիս միայն ընդհանուր տեղեկություններ և իմ անձնական տպավորությունները:

Դրսից առաջին հայացք Հաղբատի վանքը մի առանձին տպավորություն չգործեց, գոնե ինձ վրա: Մի քանի կիսախարխուլ շինություններ` մամռապատ գմբեթներով և առանց գմբեթների, պատերը դրսից ճեղքված և քարերի միջից դուրս բուսած խոտերով ծածկված, մռայլ, ողորմելի, որպես շատերը մեր հին եկեղեցիներից — ահա ընդհանուր տպավորությունը: Բայց այլ էր, երբ ավելի ուշադրությամբ սկսեցինք նայել և երբ մանավանդ մեջը մտանք և սկսեցինք զննել ներսից պատերը, սյուները, գմբեթները, խաչերը:

Ամեն անգամ նայելիս մեզ համար բացվում էին նոր և նոր գեղեցկություններ, քանդակագործության և ճարտարապետության հրաշալիքներ, և մենք հիանում էինք այն արվեստագիտությամբ, խելքով, իմաստով և, որ գլխավորն է, գեղարվեստական նուրբ ճաշակով, որոնցով օժտված են եղել մեր նախահայրերը տասնյակ դարեր մեզանից առաջ:

Առաջ մենք մտանք Ավագ ս. Նշան կաթողիկե եկեղեցին: Դա ինքն է հռչակավոր մենաստանը, որ իր հնությամբ ամենից առաջինն է համարվում բոլոր իրան կից շինություններից:

Մեր հին պատմագիրների մեջ տարաձայնություն կա այս մենաստանի շինության մասին: Ասողիկ, Վարդան Բարձրբերդցին, Մատթևոս և Մինաս Համթեցին նրա շինոլթյունը վերագրում են Աշոտ Ողորմածի ամուսին Խոսրովանուշ թագուհուն, իսկ Կիրակոս Գանձակեցին, լռելով Խոսրովանուշի մասին, վանքի շինությունը ընծայում է Աշոտի կրտսեր որգի Գուրգենին:

Նույն տարաձայնությունն երևում է և վանքի շինության վերաբերմամբ: Ոմանք ասում են, թե նա շինված է Քրիստոսի 961 թվականին, ոմանք թե` 967 թ., իսկ ոմանք` 991 թ. և այլն:

Բայց վանքի պատմությունը և նրա բոլոր արձանագրություններն ուսումնասիրած մեր ժամանակակիցները — հանձգուցյալ Սարգիս վարդ. Ջալալյանցy, Երիցյանը և Երզնկյանացը — համաձայն են, որ վանքի շինությունը սկսված է 967, թվականին, թագուհի Խոսրովանուշի ձեռքով «վասն փրկության և արևշատության որդվող իւրոց Սմբատայ և Գուրգենայ»: Իսկ ավարտվել է այդ շինությունը, Երիցյանի ենթադրությամբ, մոտ 15—20 տարվա րնթացքում Աշոտ Ողորմածի որդիների` Սմբատի և Գուրգենի (Կյուրիկե) կամ Դերենիկի իշխանության ժամանակ:

Այս իսկ պատճառով վերջինների մարդաչափ արձանները փորագրված են տաճարի արևելյան որմի ճակատում դրսի կողմից: Այս երկու կանգուն արձանները իրենց ձեռքում բռնած ունեն տաճարի կաղապարը, որ նվիրում են աստուծուն: Արձանների տակ երևում է մի փորագրած ծածկագիր մակագրություն: Թեև Ս. Ջալալյանցը և Երզնկյանցը հիացած են այս արձանների գեղեցկությամբ և ոգևորված են խոսում նրանց մասին, բայց, խոստովանում եմ, իմ աչքում նրանք մի տեսակ հակասություն են ներկայացնում տաճարի ճարտարապետական գեղեցկությանը: Անձամբ ես ուրախ կլինեի, որ նրանք չլինեին տաճարի ճակատին, որովհետև չէի ցանկանա մեր թագավորազն իշխանների ոտները այնքան կարճ և գլուխներն այնքան տափակ երևակայել...

Այսպես թե այնպես, ս. Նշանի տաճարը ավելի քան ինը հարյուր տարի է, որ գոյություն ունե. — դարերի մի պատկառելի հյուսվածք, որր միայն բավական է մեր մեջ հարգանք հարուցանելու դեպի այդ շինությունը:

Տաճարի մուտքն երկու տեղիցն է — մեկը հյուսիսային կողմից` կամարակապ սյունազարդ դռներ — միաբանների համար, մյուսը արևմուտքից` նույնպես կամարակապ և սյունազարդ դռներ — ժամավորների համար: Տաճարի երկայնությունը սեղանով հանդերձ ընդամենը 7 սաժեն է, նույնչափ և գուցե մի փոքր պակաս` լայնությունը, իսկ բարձրությունը 22 սաժեն: Այս բավական ընդարձակ, գրեթե քառակուսի որձատաշ քարից կառուցված, շինությունը ունի միայն չորս սյուներ, և այդ սյուները կպած են պատերին այնպես, որ առաջին հայացք աննկատելի են:

Մարդ ակամա զարմանում է, թե ինչպես այս ծանր շինությունը կարողացել է կանգուն մնալ առանց միջին սյուների, գրեթե միմիայն չորս պատերի վրա: Այնինչ` մեր այժմյան տասնյակ երկաթյա գոտիներով ամրացրած փոքրիկ եկեղեցիները մի հարյուր տարի անգամ չեն դիմանում:

Ինչո՞վ բացատրել, որ հազար տարի առաջ ճարտարապետությունն այնքան ինքնավստահ և աներկյուղ է եղել, իսկ այժմ նա այդքան երկչոտ է: Արդյոք այն ժամանակ այդ արվեստը ավելի՞ զարգացած է եղել, թե՞ մարդիկ արհամար հեչ են ժամանակի և բնության ավերմունքը և, ապավինելով լոկ իրենց բնական խելքին, կառուցել են այնպիսի շինություններ, որոնց մասին ներկա ճաբտարապետությունը մտածել անգամ չի վստահանալ: Ինչևէ, բնական խելքի՞, թե՞ ճշգրիտ գիտության արգասիք է — չգիտեմ: Ս. Նշանի տաճարը նրա կառուցանող ճարտարապետի զորեղ հանճարն է վկայում: Ա. Երիցյանը, ենթադրությամբ, հիշում է այս հանճարի անունը: Նրա կարծիքով դա այն Տրդատ ճարտարապետն է, որ կառուցել է Անիի հռչակավոր մայր տաճարը:

Ս. Նշանի տաճարի միակ թերությունն է եղել լույսի պակասությունը, լուսամուտների սակավության պատճառով նորերումս ով որ է մեկը, այս թերությունը լրացնելու համար, հարավային կողմից մի մարդաչափ լուսամուտ է բաց անել տվել և այսպիսով նա, ավելացնելով տաճարի լույսը, աղավաղել է նրա գեղեցկությունը:

Տաճարն ունի մի գլխավոր սեղան և ութ փոքրիկ խորաններ պատարագի, որոնցից չորսը` գլխավոր սեղանի աջ և ձախ կողմերումն են և չորսը տաճարի դռան աջ ու ձախ կողմերում: Այս խորանները կառուցված են երկհարկանի, այսինքն` եկեղեցու ամեն անկյունում երկու-երկու խորան իրարու վրա:

Գլխավոր սեղանի հարավային կողմի խորաններից մեկում պահվում է սուրբ Նշանի մասունքը, որին շատ անգամ դիմում են գյուղացիները Գուգարքի ամեն կողմից` իրենց մարմնավոր և հոգևոր ցավերի համար օգնություն հայցելու: Իսկ այն օրը, երբ կատարվում է տաճարի տոնը, այն է ս. Խաչի տոնին` հավաքվում են բազմաթիվ գյուղացի ուխտավորներ իրենց ընտանիքներով:

Պատերի արձանագրություններից երևում է, որ այս տաճարը վերանորոգվել է երեք անգամ: Առաջին անգամ մի սաստիկ երկրաշարժից նրա կաթուղիկեն, փոքր-ինչ խախտվելով, 1016 թվականին վերանորոգվել է Մուկ իշխանաց իշխանի որդի Հոնվար իշխանի ջանքով, երկրորդ անգամ մի մասը նորոգել է` 1651 թվականին` թիֆլիսեցի Խոջա Բեհբութը, իսկ երրորդ անգամ` 1669 թվականին` դարձյալ մի նորոգություն արել է ոմն մղդսի Ազիզը:

Այս բոլոր վերանորոգությունները մի կողմից նսեմացրել են տաճարի նախկին գեղեցկությունը, մյուս կողմից մի տեսակ անդուրեկան կարկատան են գոյացրել նրա ճարտարապետական ամբողջության վրա...

4

Ավելի գեղեցիկ է մեծ տաճարի առջևի գավիթը: Դա մի բավական հոյակապ շինություն է, ուր թաղված են Աբաս և Կյուրիկե թագավորների և բազմաթիվ հայ իշխանների և նշանավոր հոգևորականների մարմիններ:

Ուշադրության արժանի է այս գավթի աղեղնաձև կամարը: Շինված է նա տեղային կարմիր և կապույտ քարերից, որոնց շղթայակապ միությունը սքանչելի հյուսվածքի տպավորություն է անում մարդու վրա:

Երկար ժամանակ մենք դիտում էինք այս կամարը, մերթ հատուկտոր հարցեր առաջարկելով վանահորը և մեր հարցերի ճիշտ պատասխանները ստանալով գյուղի քահայից, ընկճված կազմվածքով և խոնարհ դեմքով մի կարճահասակ, նիհար երիտասարդ մարդուց:

Աջ ու ձախ այս գավթից, որ միևնույն ժամանակ համարվում է և ժամատուն, գտնվում են երկու փոքրիկ եկեղեցիներ, դեպի ձախ` Լուսավորիչը, դեպի աջ` Աստվածամայրը, որ կառուցել է տվել Խաթուն անունով մի տիկին իր եղբայրների հիշատակին:

Մենք անցանք «Համազասպա գավիթը»: Այս շինության արտաքին տեսքը ներքինի հետ մի տեսակ հակապատկեր է ներկայացնում: Որքան տձև է նա դրսից, նույնքան գեղեցիկ և շքեղ է ներսից: Մի ահագին քառակուսի բլուր, կատարյալ բլուր` գագաթը, ստորոտը և կողքերը բույսերով ծածկված — ահա նրա արտաքինը: Վեց հարյուր և երեսունումեկ տարի գոյություն ունեցող այս շինությունը ժամանակի ծանրությունից հաղթված` հետզհետե կիսով չափ թաղվել է գետի մեջ, և խոնավ հողը, կարծես, սպառնում է ամբողջովին կլանել նրան:

Դա դրսից:

Իսկ ներսը վնասվել է մարդկանց անհոգությունից: Կարմիր ու կապույտ քարերից շինված գեղեցիկ կամարը տեղ-տեղ խախտվել է, քարերը դուրս են ընկել և ոչ ոք չի հոգացել իր ժամանակին պաշտպանել նրան, նորոգել: Կարծես, բավական չէ, մի ձեռով շինող, մյուս ձեռով ավերող բնությունը, մարդիկ իրանք ևս քանդել են այդ շքեղ գավիթը տեղ-տեղ և ինչո՞ւ, — որ նրա քարերով նորոգեն մեծ տաճարը, Այնինչ Հաղբատի շրջակայքը լիքն է քարի հանքերով:

Այս կործանումից «Համազասպա գավթի» պատերը այժմ կիսով չափ խախտվել են, առաստաղը նույնպես, ուստի անձրևի ժամանակ ջուրը, թափանցելով ներս, լիճ է կազմում այնտեղ:

Թե իսկապես ինչ բանի է ծառայել այս գավիթը, հայտնի չէ: Ոմանք ասում են, թե նա հասարակ ժամատուն է եղել, իսկ շատերը պնդում են, թե նա եղել է մեր թագավորների և իշխանների ատյանը, խորհրդատեղին: Արդարև, չնայելով իր կրած ավերմունքներին, նա այնքան շքեղ, ընդարձակ, գեղեցիկ մի շինվածք է, որ կարող է պատիվ բերել և մեր ժամանակի որևէ փարթամ պալատին:

Մեզ վրա «Համազասպա գավիթը» Հաղբատի բոլոր հնություններից ավելի խոր տպավորություն գործեց իր ճարտարապետությամբ:

Այս հրաշալի շինությունը տեսնելուց հետո մի առանձին տպավորություն չի թողնում ո՛չ Հովհաննես արքեպիսկոպոսի շինած «Գրատունը», ո՛չ «Վարժարանը», որ այժմ կոչվում է Ձիթահանք, ո՛չ մյուս գավիթները և ո՛չ բարձր Զանգակատունը, թեև սրանցից յուրաքանչյուրը իր հնությամբ նույնքան պատկառելի է, որքան և մյուսները: Եվ ինչպե՞ս կարող է լավ տպավորություն թողնել այն անասելի կեղտոտությանը, որի մեջ պահվում են այդ պատկառելի հնությունները:

Գրատունը դարձել է մառան և նախկին ձեռագրերի փոխարեն` նա այժմ լցված է գինու կարասներով, ոչխարի մորթիներով, տավարի կաշիներով, հինգ մագաղաթների խոնավության հոտի փոխարեն` այստեղ տիրում է անախորժ գարշահոտություն: Զանգակատունը դարձել է աղավնիների բուն, որոնց աղբը դիզվել է երկու թզաչափ: Իսկ Վարժարանը այժմ ծառայում է իբր ախոռատուն և շտեմարան դարմանի, ցորենի, գարիի և այլն: Եվ դա կրթության այն տաճարն է, որ տասներորդ դարից մինչև տասնուչորսերորդ դարը ամենածաղկյալ դրության մեջ է եղել, ուր կրթվել են Գուգարքի ուսումնատենչ հայ մանուկները: Մեր մատենագրության փայլուն աստղերից մեկը, Հովհաննես վարդապետ «Սարկավագ» կոչվածը, այստեղ է մի ժամանակ շարադրել իր երկասիրությունները և այստեղ է նա հայ մանուկների սրտում զարգացրել հայրենասիրական զգացմունքները: Այդ հասարակ վարդապետը այնպիսի սեր և հարգանք է վայելել իր ժամանակակիցներից, որ թագավորները և իշխաններն անգամ մեծարել են նրան: Պատմությունն ասում է, թե վրաց Դավիթ թագավորն ամեն անգամ նրան տեսնելիս, իր արքունի թագազարդ գլուխը խոնարհեցրել է նրա առջև, օրհնություն խնդրել:

Հայր սուրբ, նայեցեք, վարժարանը ավերվել է, շուտով կավերվի և այդ սքանչելի «Համազասպա գավիթը»:

Ի՞նչ անեմ:

Մաքրել տվեք ներսն և դուրսը, քաղել տվեք պատերի մեջ բուսած խոտերը, նրանք, խոնավություն ընդունելով, քարերը իրարից բաժանում են և ավերում են:

Փող չկա, մարդ չունիմ:

Մեզ սպասավորում էին երկու առողջ գյուղացի վանքային ծառաները և մի առույգ պատանի:

Պ. Եղիշե Երզնկյանցը բացատրեց, թե վանքի ներկա վանահայրը ընդամենը մի տարի է, որ նշանակված է Հաղբատ և դեռ անծանոթ է նրա պահանջների հետ:

Նրանից առաջ, քսան տարի շարունակ վանահայրություն է արել ոմն Հովսեփ վարդապետ Խարազյանց, որ իրանից հետո Հաղբատում և Սանահնում թողել է մի տխուր հռչակ: Իր վերին աստիճանի անփութության շնորհիվ նա քայքայել է վանքի հնությունները. գյուղացիները, օգտվելով նրա թուլությունից, տարել են դարավոր շինությունների սրբատաշ քարերը և իրենց տների վրա գործ դրել: Մի քանի խրճիթների ճակատներում մենք տեսանք մինչև անգամ գեղեցիկ քանդակագործված խաչերի և զանազան պատկերների բեկորներ:

Սինոդը Հովսեփ վարդապետի այս անհոգությունը անպատիժ չի թողել. նա դատապարտել է նրան ս. Էջմիածնի անասունների պահապան դառնալու, և մինչև այժմ նա մնում է այդ պաշտոնում:

5

Սուրբ Լույս լեռան գագաթից վաղուց արդեն հեռացել էր արեգակը, երբ մենք դուրս եկանք վանքի շինությունների միջից: Մենք շտապում էինք ազատվել այն ճնշող տպավորությունից, որ գործում էին մեզ վրա աններելի անհոգության մատնված գեղեցիկ հնությունների քայքայումն և աղտոտությունը:

Մեծ տաճարի հարավային պատի ճակատին մեսրովբյան տառերով փորագրված արևային ժամացույցն արդեն կեսօրն էր ցույց տալիս: Մենք աշխատեցինք շուտով տեսնելու մնացյալ հնություններն և ուղևորվելու դեպի Սանահին: Բայց հայր Գեղամը մեզ ստիպեց մնալ ճաշի, հայտնելով, որ երեկոյան մեր բախտից վանքի կորած ոչխարները այժմ գտնվել են:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 3.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Կես-աշխարհական և կես-հոգևորական Եղիշե Երզնկյանցը, որ պատրաստվում է միաբան ձեռնադրվել և իր ծննդավայրը Հաղբատի հնությունների պահապան դառնալ, առաջնորդեց մեզ դեպի Տերունական լեռան ստորոտը: Եղանակը պարզ էր, երկնքի հորիզոնը մաքուր, վտիտ, թեթև զովարար զեփյուռը մեղմիկ շոյում էր վանքի կտուրի դալար խոտերը, հայր Գեղամի ֆարաջայի քղանցքր, նախաջրհեղեղյան գունասպառ գլխարկի եզերքը, շրջակա լեռների ծառերի գագաթները և, վերջապես, գյուղական կարճահասակ, ընկճված կազմվածքով քահանայի թանձրաբույս, անթառամ մորուքը վաղաթառամ, նիհար երեսի վրա:

Հյուսիսային կողմի լեռներից անդադար փչող այգ զեփյուռն է, որ նախնի ժամանակներում գրավում էր շատ թագավորներին դեպի Հաղբատ, իբրև դեպի մի զովարար ամառանոց: Ամառային շոգերից այստեղ են պատսպարվել Արաս, Սմբատ, Գուրգեն, Դավիթ և Կյուրիկե թագավորները և Խոսրովանուշ, Թամար, Մարիամ, Ռուսուդան և Բավրինա թագուհիները, նույնպես և շատ նշանավոր սեպուհ իշխաններ: Հաղբատ գյուղը, որ ավելի հին է, քան վանքը, ունեցել է իր անցյալը և փառավոր անցյալը: Միջին դարերում նա այնքան ծաղկած է եղել, որ արևելյան վարդապետներին առիթ է տվել իրենց նամակների մեջ նրան «մայրաքաղաք» անվանել:

Իսկ այժմ նախկին թագավորական այդ ապաստարանը ներկայացնում է մի ողորմելի տեսարան, այսինքն մեր Գուգարքի աղքատ գյուղակներից: Մի փոքրիկ կտոր հողի վրա այս ու այն կողմում սփռված են մի քանի տասնյակ խրճիթներ, որոնց շատերի կտուրները հավասար են գետնի հետ ահա այժմյան Հաղբատը, այն Հաղբատը, որ մի ժամանակ Լևոն Երրորդ արքայի գովասանքին է արժանացել:

Մենք բարձրացանք դեպի վեր, ուր բխում է սուրբ Լույս լեռան կրծքից 13 դարում հայր Հովհաննեսի բերած աղբյուրը և ուր գտնվում է գյուղի հնավանդ գերեզմանատունը: Այստեղից Հաղբատը իր շրջակա լեռներով, ժայռերով և խորին ձորերով երևում է մարդու առջև ինչպես ձեռի ափի մեջ: Ահա ձախ կողմում, վանքից դեպի արևելք, տարածված է «Աղթանց փոսը»: Ինչպես Խրամաձորը, երկու լեռների մեջ սեղմված Աղթանց փոսն ևս պատմական նշանավոր դեպքերի հիշատակներ ունի թաքցրած իր մեջ: Ավանդապահ ծերունիներից այժմ ևս կարելի է լսել այդ դեպքերի պատմությունը: Տասնուչորսերորդ դարի ասիական ճիվաղը, Լենկ-Թեմուրը, քրիստոնեության այդ վայրագ թշնամին, ոտնատակ անելով ամբողջ Հայաստանը, լեռնային ճանապարհներով հասնում է Հաղբատի սահմանը: Կարծես, երդված լինելով կործանել ամեն ինչ, որ քրիստոնեական է, նա իր զորքերոմ կրկին և կրկին փորձում է հիմնահատակ անել Հաղբատը, կոտորել բնակիչներին, կործանել միաբանությունը: Եվ այս նպատակով նա գալիս և հասնում է մինչև Աղթանց փոսը: Սարսափը տիրում է բոլոր գյուղերին, սարսափում են և վանքի միաբանները, թե՛ իրենց անձի և թե՛ այն քրիստոնեական սրբությունների համար, որ ավանդաբար նրանք պահպանում էին: Վերջին հուսահատության մեջ նրանք դիմում են Տրդատի օրերում Հռիփսիմե կույսի Հայաստան բերած կենսատու Փայտի մասի — ս. Նշանի օգնության: Նրանք զգեստավորվում էն, վերցնում են ս. Նշանը և հանդիսավոր թափորով դիմում են դեպի թշնամին, հուսալով, որ այս թատերական խաղով մեղմացնեն նրա գոռոզ սիրտը: Հավատը փրկող է հանդիսանում: Լենկ-Թեմուրը իր զորքերը ետ է դարձնում: Սրբություններն ազատվում են ոտնակոխ լինելուց. մեկի սրտում վրիժառության զգացմունքը ավելի զորավոր է լինում: Մոնդ անունով դպիրն է լինում դա. տեսնելով բռնակալի փախուստը, քաջասիրտ դպիրը խրախուսված` մի քանի զրահավորված մարդիկ է վերցնում և հետամուտ լինում թշնամուն մինչև Օղի քարափը: Այստեղ միայն թշնամին նայում է ետ և երբ տեսնում է, որ իրան հետամուտ լինողը մի աննշան խումբ է, հարձակվում է և կոտորում նրան: Մոնդին դնում են մի վեմի տակ, և այդպես նահատակվում է քաջ դպիրը: Ահա այդ ահագին վեմն է, որ կոչվում է Մոնդքար, և ձորը, ուր տեղի է ունեցել Լենկ-Թեմուրի փախուստը, անվանվում է Աղթանց կամ Հաղթանց (հաղթության) փոս: Իրողություն է այս թե առասպել — չգիտեմ:

Եվ ոչ միայն այս` ավելի սարսափելի թշվառություններ են անցել Հաղբատի գլխով: Տասնուերկուերորդ դարից, սկյութացի Խըզիլ անունով ավերող ամիրից սկսած` մինչև ռուսների տիրապետությունը, Գուգարքը ավելի քան տասնուհինգ անգամ ենթարկվել է մոնղոլների, պարսիկների, օսմանցիների խոշոր արշավանքներին:

Այդ արշավանքների ժամանակ թշվառության մի մասը, հարկավ, կրել է և Հաղբատը: Նրա բնակիչներին սրի են քաշել, նվիրական շինությունները ձիերի ախոռատուն են դարձրել, միաբաններին, աննկարագրելի նախատինքներ տալուց հետո, կախ են տվել տաճարի դռների վրա և խեղդամահ արել: Մի անգամ, այն է` 1315 թվականին, ինչպես վկայում է վանքի մի արձանագրություն, այդպիսի մի թշվառություն տեղի է ունեցել Զատկի երեկոյան: Վարդապետներն ու քահանաները սպանվել են տաճարի մեջ:

Դա մեծ արշավանքների թշվառությունները. իսկ լեզգիների, խազերի և այլ լեռնաբնակների արշավանքնե՞րը... սրանք տեղի են ունեցել գրեթե ամեն տարի: Եվ Գուգարքը այս անընդհատ տվայտանքը կրել է մեծ մասամբ այն պատճառով, որ նրա բնակիչները եղել են քրիստոնյաներ: Այս է պատճառը, որ Գուգարքը անվանվում է «զոհարան քրիստոնեից»:

Վկա է սրան ամեն մի ձոր, ամեն մի այր, ամեն մի բլուր և ամեն մի փոքրիկ գյուղ, վկա է արդարների արյան հոսվելուն քրիստոնեության համար, և այսօր այդ բոլորը անխոս բողոքում են իրենց անթիվ ավերակների բերանով: Բայց ի՞նչ բողոք կարող է ավելի ազդու և ավելի կենդանի լինել, քան այն խայտառակ անունը, որ կրում է Գուգարքի գյուղերից մինը — «Ճվճվան»:

Դեռ անցյալ դարի վերջն էր, երբ լեզգիները, աջ ու ձախ կոտորելով, հասնում են այս փոքրիկ գյուղն և սկսում են սրի քաշել նրա քրիստոնյա բնակիչներին. գերի տարվող կանայք ու երեխաները սկսում են գոռալ, ճչալ, ճվճվալ, և այդ օրից գյուղը ստանում է «Ճվճվան» անունը:

Երբ առաջին անգամ լսեցի այս անունը, երբ իմացա նրա ծագման տխուր պատճառը, ցավակցություն չէր այն, որ զգացի, այլ, խոստովանում եմ, մի տեսակ վիրավորանք: Ինչ ողորմելի ազգ ենք եղել, որ անցյալը մեզ համար այդպիսի ամոթալի անուններ է թողել:

Ինձ թվում է, որ մեր ազգի պատմության հետ ծանոթանալը շատերի համար ձանձրալի է հենց այն պատճառով, որ նա լեցուն է տխուր նկարագրություններով:

Արդյոք այդ տխուր նկարագրությունները պակաս չէի՞ն լինիլ, մեր պատմության շատ էջեր ոգևորիչ տողերով չէի՞ն զարդարվիլ, եթե պատմագրողները պեսիմիստ հոգևորականներ չլինեին, որոնք միշտ տրամադրված էին հառաչել ու ողբալ...

Այսպես թե այնպես, այս բոլոր պատմական տխուր հիշողությունների ծանրության ներքո մեր առջև տարածված ներկա Հաղբատը չէր կարող մի ուրախալի տպավորություն գործել մեզ վրա: Ամեն տեղ ներկայի մարդկանց զազրելի անհոգությունը, այն մարդկանց, որոնց խնամքին են հանձնված մեր անցյալի մնացորդները: Ահա դարավոր գերեզմանների քարերը և գեղեցիկ քանդակագործված խաչերը դեսուդեն ձգված, կոտրատված, անասունների աղբի մեջ թաղված, ահա պատմական աղբյուրի կամարազարդ պատերը քայքայված, աղտոտված, ավազանը գարշահոտ ցեխով և աղտեղություններով լեցված:

Գրեթե նույն դրության մեջ տեսանք և գերեզմանատնից վեր գտնվող Կուսանաց Անապատը, ուր թաղված է Հովհաննես արքեպիսկոպոս Համազասպ կոչվածը, որ շինել է տվել հռչակավոր «Համազասպա գավիթը», թաղված է Գևորգ արքեպիսկոպոսը, որի հետ թղթակցում էր Շնորհալին, Իգնատիոս և Ստեփանոս վարդապետները, որոնք մասնակից էին Զաքարե Սպասալարի Լոռվում կազմած ժողովին, այն հռչակավոր ժողովը, որ վճռում էր, թե հարկավո՞ր է արդյոք մեր եկեղեցու ավանդությունների մեջ մի քանի օտար ներմուծություններ անել: Այդ ամենը տեսնելով, կարելի էր երևակայել, թե ինչ կլինի Տերունական լեռան գագաթում կառուցված «Տերունական» իսկ անունով մատուռը, որի դրությունը Երզնկյանցը շատ տխուր գույներով է նկարագրում իր գրքում: Այսպիսի անհոգության վկա լինելուց հետո` մեզանում բարոյական ուժ չմնաց տեսնել ո՛չ ս. Զորավանք, ո՛չ Ջգրաշեն, ո՛չ ս. Սիոն եկեղեցիները, ո՛չ ս. Կյուրակե մատուռը, որոնք սփռված են գյուղի շրջակայքում:

Մենք վերադարձանք վանքի սենյակները, ուր արդեն հյուրասեր հայր Գեղամը մեզ համար պատրաստել էր տվել ճոխ սեղան:

Ճաշի ժամանակ մենք խոսում էինք Հաղբատի բնակիչների տնտեսական և բարոյական կացության մասին:

Ցերեկով ընդամենը 7—8 ժամ մնալով Հաղբատում և գրեթե ամբողջ ժամանակ հնությունների մեջ թափառելով, մենք ժամանակ չունեցանք գյուղացիների կյանքն անձամբ դիտելու և նրա մասին մի գաղափար կազմելու: Տարվա այն ժամանակն էր, որ գյուղի տղամարդկանց և երիտասարդ կանանց մեծ մասն իրենց անասունների հետ գտնվում էին լեռների արոտներում: Մերթ ընդ մերթ խրճիթների կտուրներում երևում էին կամ կիսամերկ, կարմիր շիլա շապկով, բոբիկ մանուկներ, կամ «էշամաղով» բերանները ծածկած կանայք, պառավ թե երիտասարդ — այդ նրանց գլխի թանձր շալին էր հայտնի: Միայն մեր ընկերակից Թադևոս Զաքարյանին հաջողվեց մի տուն մտնել, գյուղական քահանայի ընտանիքը, այն ևս պատահաբար: Տեր հայրը մեզ հետ անդադար պտտում էր դեսուդեն տխուր դեմքով. երևում էր, որ նա մի վիշտ ունի: Բանը պարզվեց ճաշի վերջում: Մածունի վերջին գդալը դատարկելուց հետո տեր հայրը իր երկար ընչացքը սրբեց և, դառնալով Գեղամ վարդապետին, ասաց.

Հայր սուրբ, քեզ ունիմ միջնորդ:

Հայտնվեց, որ տեր հոր ամուսինը հիվանդ պառկած է և խնդրում է, որ «բժիշկը» գնա նրան տեսնելու: Բժիշկն ուսանող Զաքարյանն էր, որին դեռ Հաղբատ չհասած մենք շտապել էինք դոկտորության աստիճան տալ` ժամանակից ութ ամիս առաջ: Թախանձել հարկավոր չէր. բարեսիրտ երիտասարդը շատ լավ գիտեր իր արհեստի բարոյական պարտքը: Նա շտապեց կատարել տեր հոր խնդիրը:

Իսկ մենք, մինչև նրա վերադառնալը, պատրաստվեցինք, որ ուղևորվենք Սանահին, շնորհակալություն հայտնելով հայր Գեղամին:

6

Սանահին ուղևորվելուց կես ժամ առաջ` հանկարծ Բաշինջաղյանը չքացավ: Դես Գևորգ, դեն Գևորգ, վանքի մեջ գավթում չգտանք:

Ո՞վ գիտե, էլի սուփրան բաց արած, նստած է մի ծառի տակ, — հեգնաբար ասաց մեր ընկերներից մեկը, իշխան Սարգիս Արղությանը:

Երիտասարդ սպան մեր ամենից ավելի շտապում էր ժամ առաջ Սանահին հասնել ոչ իր ժառանգական կալվածները տեսնելու, այլ մի ուրիշ նպատակով, որի մասին հետո կխոսեմ: Ուստի ամեն մի հապաղում նրան ձանձրալի էր թվում: «Սուփրա» ասելով նա ընկերաբար հեգնում էր Բաշինջաղյանի նկարչական ալբոմը, որի մեջ երիտասարդ նկարիչը ճանապարհին ժողովում էր բնությունից զանազան էսքիզներ:

Արդարև, նկարիչին մենք գտանք «սուփրան» բաց արած, բայց ոչ բնության ծոցում, այլ գյուղի ստորոտում, ձորի մեջ, մի հին մատուռի ավերակների վրա նստած: Նա, վրձինը ձեռին, գլուխը կրծքին թեքած, խորասուզված նկարում էր Հաղբատի վանքը, մերթ ընդ մերթ իր մելամաղձոտ հայացքը ձգելով վանքի վրա:

Քառորդ ժամ անցած, նա վերադարձավ մեզ մոտ, ձեռին պատրաստի բռնած վանքի փոքրադիր յուղաներկ պատկերը, որ ապագայում պիտի ծառայի նրան մի մեծադիր ստեղծագործության համար:

Վանահայրը, քահանաները և վանքի սպասավորները շրջապատեցին նկարչին, նրա ձեռագործը տեսնելու: Երկու գյուղացի ծառաների կոշտ ու կոպիտ դեմքերի վրա նկատելի էր մի խորին հիացմունք, երբ նրանք նայում էին գեղարվեստի շտապ արտադրությանը: Իսկ հայր Գեղամի փոքրիկ, շիկահեր սպասավորը, ձեռները մեջքին դրած, ոտների մատների վրա բարձրացած, ֆարաջաների հետևից, աշխատում էր նայել պատկերին և չէր հաջողվում: Եթե ես նկարիչ լինեի, այդ տեսարանը կնկարեի:

Վերջապես, մենք ճանապարհ ընկանք դեպի Հաղբատա ձորը, որ գտնվում է Հաղբատի և Սանահնի մեջտեղում, գյուղի արևմտյան կողմում:

Սկզբում ուղին բավական հարթ էր, և մենք ցած էինք իջնում առանց առանձին դժվարության: Բայց երբ հասանք ձորի ծայրին, հետզհետե նա նեղվելով դարձավ դժվարանցանելի, քարքարոտ: Մենք գնում էինք ոտքով, իսկ մեր իրեղենները տանում էր մի երիտասարդ գյուղացի` բարձած մի նիհար և պառավ ձիու վրա, որի ոսկորները կարելի էր համարել կաշու տակ:

Ձորի ծառերի ստվերով անցնելիս, հանկարծ լսեցինք մի տարօրինակ գոռոց, մի փոքր առաջ գնալով, նեղ, քարքարոտ և ծուռ ուղիի մոտ, մի թփի ստվերի տակ տեսանք գյուղի քահանային: Տեր հայրը անճանաչելի էր դարձել. նա իր պատռտված, անգույն ներկված զգեստով, գյուղական գդակով հազիվհազ զանազանվում էր իր շուրջը գտնվող ժայռից:

Աղաղակողը տեր հայրն էր:

Եվ կերակուր նորա էր վայրի մեղր ու մարախ:

Այսպես ասաց նա և, ոտքի կանգնելով, բաց արավ մեր առջև իր հագուստի փեշը, որ լիքն էր վայրի խնձորով:

Եղիշե Երզնկյանցը հեգնորեն նկատեց, թե տեր հայրը թեև Հովհաննես Մկրտչին նմանվելու նկրտումներ չունի, բայց կերակրվում է վայրի պտուղներով: Այժմ նա հավաքում է իր ընտանիքի համար ձմեռվա պաշար:

Այս կատակի մեջ մի դառն ճշմարտություն կար, դա սաստիկ վիրավորեց մեր սիրտը:

Այսպես ուրեմն, մինչդեռ մենք մեր տաք սենյակներից հանուն մեր ժողովրդի բարոյական վերակենդանության հրահանգներ ենք շարադրում գյուղական ազգաբնակության համար, գյուղացին (թող լինի մի քահանա) իր ընտանիքը կերակրում է վայրի պտուղներով:

Համոզված եմ, որ մեր լրագրախոսների եռանդը կթուլանար կամ գուցե այլ ուղղություն կստանար, եթե նրանք նեղություն քաշեին սակավ ինչ ծանոթանալ հայ ժողովրդի դրության հետ:

Մենք մի-մի բուռ խնձոր վերցրինք տեր հոր փեշից և, շնորհակալություն հայտնելով, հեռացանք: Նա կրկին նստեց թփի տակ և սկսեց իր քաղած խնձորը ջոկել, վատերը զատել լավերից: Շուտով նրա ընկճված կերպարանքը անհայտացավ ծառերի հետևում: Հեռվից մերթ ընդ մերթ նշմարվում էր նրա ոսկրոտ ձեռը` խնձորենու ճյուղերից պտուղ պոկելիս: Լսվեց մի տխուր մեղեդի: Ձորն էր միայն, որ արձագանք էր տալիս քահանայի թախծալի հառաչանքներին:

Այն ինչ` ավելի հեռու, ժայռերի գլխին հնչում էր բարձրահասակ, երկար յափունջիով ծածկված գյուղական հովվի ուրախ երգի ձայնը: Ավելի մոտիկ, հոնի մանրատերև ծառերի հետևում երևում էին երկու մանկահասակ գեղջկուհիներ, աշխատելով իրենց անարատ դեմքը թաքցնել մեզանից...

Մենք հետզհետե մտնում էինք ձորի խորքը, մոտենալով Հաղբատի խիտ այգիներին: Ուղին քանի գնում, այնքան ավելի նեղ ու քարքարոտ էր դառնում: Արևը արդեն թեքվել էր դեպի մուտքը և շտապում էր թաքնվել սարերի հետևում, երբեմն իր ծիրանագույն շողերով ծառերի ճյուղերի միջով լուսավորելով մեր ուղին:

Դեպի աջ մեր ճանապարհից երևում էր մի ահագին ժայռ: Նրա անթիվ ծերպերի մեջ նկատելի էր մի մեծ, մութն, ահռելի այր: Մոռացել եմ նրա անունը. նա թշնամուց հալածվող ժողովրդի համար բնության ապաստարաններից մեկն է եղել: Ավանդապահ գյուղացիների մեջ այս հին այրի մասին պատմում են զանազան պատմություններ: Պատմում են, ի միջի այլոց, թե լեզգիների արշավանքի ժամանակ մի հայ գյուղացի իր կնոջ հետ պատսպարվում է այդ այրում: Ամեն օր նա սանդուղքով իջնում է ներքև` անտառի մեջ որսորդությամբ իր և կնոջ կերակուրը հայթայթելու: Մի օր լեզգիները տեսնում են նրան այրի միջից դուրս գալիս, ժայռի կրծքից ցած իջնելիս: Գյուղացին հեռանում է, 7 զրահավորված լեզգիներր մոտենում են սանդուղքին, միմյանց հետևից բարձրանում և մտնում այրի մեջ:

Գյուղացու մենակ մնացած կինը ընկնում է թշնամիների ձեռքը... Երբ վայրի մի այծ սպանած և ուսին դրած վերադառնում է, լեզգիները բռնում են նրան, ձեռները կապոտում և իրենց հրացանները բարձելով նրա շալակին, գերի են վարում կնոջ հետ: Ձորի մեջ լեզգիները մի առվակի մոտ կանգ են առնում ջուր խմելու: Այդ միջոցին գյուղացու կինը, հաջող դեպքից օգտվելով, զգուշությամբ քակում է ամուսնու ձեռների կապը, մի հրացան ինքն է վերցնում, մեկն էլ տալիս է նրան:

Մարդ ու կին հարձակվում են լեզգիների վրա, վեցին սպանում են և միայն մեկին ազատ են թողնում, պատվիրելով, որ նա գնա, պատմի իր ընկերներին հայ կնոջ քաջագործության մասին:

Այս ավանդության մեջ խիստ հետաքրքրական է վերջին կետը: Որքան մեծ քաջություն է վեցին սպանելը, նույնքան, մի տարօրինակ վեհանձնություն է մեկին ազատելը: Դա հայի անմիտ և վնասակար հատկություններից մեկն է եղել դարերից ի վեր: Մեր պատմության էջերում այդպիսի անխոհեմ, վեհանձնության օրինակներ շատ էր պատահում, և ինչքան վնասներ է տվել ազգին այդ վեհանձնությունը, երբ մանավանդ վեհանձնաբար վարվել են ահռելի թշնամիների հետ:

Բավական է հիշել Պապ թագավորի ժամանակ անհաղթելի Մուշեղ զորավարի պարսից Շապուհ արքայի և Աղվանից Ուռնայր թագավորի գերությունից ազատելը: Մինչ հայի այս երդվյալ թշնամիները ձգտում էին Հայաստանն ավերել, քաջ զորավարը, հաղթելով նրանց զորքին, պատերազմի դաշտում բռնում է թագավորներին և կրկին վեհանձնաբար բաց թողնում: Եվ փոխարենը ինչպե՞ս վարձատրեց Շապուհը. նա ավելի կատաղած և ավելի բազմաթիվ զորքերով սկսեց հարձակումներ գործել վեհանձն թշնամու հայրենիքի վրա, մինչև որ իր ստացած անարգանքի վրեժը լուծեց անհամար կոտորածով:

Հասանք Հաղբատաձորի կիսախարխուլ կամրջին. սա շինված է մի փոքրիկ գետակի վրա: Այստեղ, գետակի աջ ու ձախ կողմերում, տարածված են գյուղի այգիները, լիքը խնձորի, տանձի, սերկևիլի, ընկույզի, նռնի, հոնի և այլ պտղատու ծառերով. պտուղների առատության ամենալավ ժամանակն է. ծառերը տնքում են նրանց տակ: Միայն խաղողը, վարակված լինելով «միլդիու» ասված հիվանդությամբ, բոլորովին փչացել է:

Մի այգու մոտով անցնելիս, ճանապարհի վրա հանդիպեցինք բավական ծեր մի կնոջ, որ ձեռները ծոցին դրած, մեզ էր սպասում: Մեր ձիապանը ասաց, թե դա իր մայրն է և խնդրեց Զաքարյանին նրա հիվանդ աչքին մի ճար անել: Թադևոսը, իր «քյուսնաթ» թուրը «տունդուռուզի» վրա խշխշացնելով, իսկույն մոտեցավ, նայեց և, գլուխը ցավակցաբար շարժելով, խորհուրդ տվեց հիվանդին` գնալ քաղաք և օպերացիայի ենթարկել իր աչքը: Այնինչ, խեղճ կինը, ինչպես ինքն ասաց, հավատացած էր, թե դոքտուրը իսկույն կառողջացնի աչքը:

Սուտ է, որ ասում են, թե գյուղացին հավատ չի ընծայում գիտնական բժիշկներին: Դա մեր բժիշկների գյուղական տաղտկալի կյանքից խույս տալու պատճառաբանությունն է: Ամեն տեղ, թե՛ ճանապարհին, թե՛ գյուղերում հենց որ իմանում էին, թե մեզ հետ բժիշկ կա, շտապում էին մոտենալ և աղերսելով օգնություն խնդրել իրենց հիվանդների համար:

Չնայելով, որ Հաղբատ ձորի ճանապարհը ընդամենը հազիվ մեկուկես վերստ է, մենք երկու-երեք ժամում հազիվ կարողացանք Հաղբատի դաշտից իջնել և բարձրանալ Որնակի դաշտը, այնքան ուղին դժվարագնաց է: Տեղ-տեղ ոտքով անգամ գնալ անկարելի է, և մենք ստիպված էինք ստեպ-ստեպ նստել ժայռերի պոկված բեկորների վրա և շունչ առնել:

Մեզ պատմեցին, որ Հաղբատի վանքի ավերիչ Հովսեփ վարդապետը այդ ուղիով միշտ երթևեկել է ձիով, ոչ մի տեղ ցած չիջնելով նրանից: Եվ հայր սուրբի այս համարձակությունը մի անգամ պատժվել է բնությունից. Երզնկյանցը մեզ ցույց տվեց այն խորխորատը, ուր տեղի է ունեցել պատիժը: Հոգնած ձիու ոտը սայթաքել է գետակի եզրում, և հայր սուրբը իր ձիու հետ ժայռի գլխից գունդակլոր է եղել գետակի մեջ: Բարեբախտաբար հայր սուրբի գլխիվայր թավալման տեղը ծածկված է եղել ծառերով, որ և մեղմացրել է նրա անկման սաստկությունը: Գյուղացիները հայր սուրբին գետակի միջից դուրս են բերել կենդանի, ջախջախված ուսով և կոտրված թևով, իսկ ողորմելի ձիուն` փորը պատռած: Ասում են, թե այդ ժամանակները հայր Խորեն Ստեփանեն Հաղբատումն է եղել և մի առավոտ հայր Հովսեփին խաչակնքել է և օրհնել է, վերջում շեշտելով. «Գարշ...գ...» բառերը: Մի հայր սուրբի օրհնանք ազդել է մյուս հայր սուրբի վրա, թեև Հովսեփ հայր սուրբը Խորեն հայր սուրբից պաշտպանվել է իր սեփական հայրսուրբային վահանով — «ղո՛ւռումսաղ»:

Բարձրացանք Որնակի դաշտը:

Այստեղից դեպի ձախ, Լարի լեռան ստորոտում, երևեցավ Կայան բերդը:

Կայան կամ Դրսի-վանք բերդը շինված է, Սարգիս վարդապետ Ջալալյանցի ասելով, հայոց 600 թ., այսինքն 1151 թվականին: Մինչդեռ Ռոստոմ-բեգ Երզնկյանցի` բերդի դռներից արտագրած` արձանագրությունից երևում է, որ նա շինված է քր. 1233 թվականին: Եվ շինել է տվել Զաքարե և Իվանե իշխանների քեռորդի Հովհաննես արքեպիսկոպոսը` Հաղբատի ս. Նշան մասունքն այնտեղ պահելու համար:

Ցավում եմ, որ չհաջողվեց այցելել այս բերդը, և մենք վարվեցինք իսկ և իսկ այնպես, ինչպես ժողովուրդն անվանում է բերդը` «Տես և անց»: Մենք տեսանք, այն ևս շատ հեռվից, և անցանք, շտապելով Սանահին հասնել, քանի որ վանահայրը քնած չէր:

Մինչդեռ արժեր այցելել այդ հռչակավոր բերդը: Որքան հետաքրքրական անցքեր են տեղի ունեցել նրա մեջ: Այնտեղ է Գրիգորիս Տուդեվորդին հակառակել Մինաս եպիսկոպոսին, որ վրաց Թամար թագուհու նշանավոր հայ զորավար Զաքարե Սպասալարի հրամանով ուզում էր հայ եկեղեցու մեջ մի քանի հունական արարողություններ մտցնել: Իր եղբոր, վիրացած Իվանե իշխանի օրինակից խրախուսված, Շաքարեն անպատճառ և բռնի կերպով ձգտում էր մեր եկեղեցական պաշտոնեությունը մոտեցնել վրաց եկեղեցուն: Տուդեվորդին ամեն կերպ աշխատում էր ընդդիմադրել նրան: Այդ եպիսկոպոսի հակառակությունն այնտեղ հասավ, որ նա ի վերջո հրամայեց Զաքարեի կողմից Հաղբատ եկած Մինաս եպիսկոպոսին բահերով ծեծել, կիսամահ անել և նրա բեռնակիր ջորիներին գահավեժ անել Կայան բերդի ժայռից: Այնուհետև օտարի փառքին ծառայող Զաքարեն մահ սպառնաց Տուդեվորդուն, և սա ստիպված եղավ Կարին փախչել:

Պատմում են նույնպես, որ այս բերդումն է անցկացրել իր ծերությունը տասնուերեքերորդ դարի մեր մատենագիրներից մեկը` Վարդան Բարձրբերդցին: Այստեղ նա ունեցել է մի ուսումնարան հայ մանուկների համար:

Կայան բերդումն է պատսպարվել շրջակա հայ ժողովուրդը թաթարների հալածանքից:

Չարմա-Ղանի ավերիչ արշավանքից այնտեղ է փախել ու թաքնվել Իվանե Աթաբեգի որդի Ավագ իշխանը:

Ողորմելի իշխան: Պաշարված ամեն կողմից, նա ճարահատյալ բերդից դեսպան է ուղարկել Չարմա-Ղանի արյունարբու զորապետի Իտուղատայի (վայրենի մարդու վայրենի անուն) մոտ, խոստացել է իր դուստրը կնության տալ նրան, միայն թե բերդը ազատի պաշարումից: Թաթար զորապետը հայ աղջկան վերցրել է, իսկ բռնությունը շարունակել է ավելի խստությամբ: Նա կտրել է տվել բերդի ջրանցքը: Պաշարվածները մնացել են անջուր. ծարավը հաղթել է նրանց, դուրս են բերել իրենց ձիերը և անասունները, տվել են թաթարի ձեռքը, որ սրա փոխարենը ջուր տա իրենց: Խորամանկ թաթարը խոստացել է: Նույն ժամին, երբ պաշարվածներից շատերը դուրս են եկել ջուր վերցնելու, թաթարներր բռնել են նրանց, չեն սպանել, այլ ստիպել են, որ նրանք բերդից հանել տան իրենց կանանց: Կանայք իրենց մարդկանց կյանքը փրկելու համար դուրս են եկել բերդից: Թաթարները բռնել են նրանց, ոմանց բռնաբարել, ոմանց կոտորել, ոմանց գերի վերցրել:

Այնուհետև միայն Ավագ իշխանը անձնատուր է եղել Չարմա-Ղանին:

Եվ այս բոլորից հետո խեղճ պատմագիրը ուրիշ մխիթարություն չի գտնում, եթե ոչ ոգևորությամբ նկարագրել է այն, թե Չարմա-Ղանը ինչ փառավոր ընդունելություն ցույց տվեց առանց պատերազմի հաղթված Ավագ իշխանին, թե ինչպես նա առաջարկեց վերջինին խումից (կումիս) խմել և թե սա ինչպես մերժեց, առարկելով, թե քրիստոնյաները խումից խմելու սովորություն չունեն1:

Ահա այս անցքերի հիշատակներով լեցուն բերդը մեզ չհաջողվեց տեսնել:

Հասանք Որնակ: Գյուղին չհասած, մեզ մոտեցան չորս-հինգ գյուղացիներ և խոնարհ գլուխ տվին իմ ուղեկից Սարգիս Արղությանին:

Որնակեցիները և սանահնեցիները Երկայնաբազուկ Արղությանների ճորտերն են եղել հնումն և տակավին նրանց մեջ ապրում է երկյուղը և առերես հարգանքը դեպի իրենց իշխանների ժառանգները: Մի մոտ վաթսուն տարեկան նիհար ծերունի մոտեցավ և մի աչքը խփելով, մյուսը բաց արավ Զաքարյանի առջև:

Մին տես ի՞նչ կա էստեղ:

Որնակ գյուղն իր արտաքին տեսքով ավելի ողորմելի երևաց ինձ, քան Հաղբատը: Խոտից, փայտից և տեղ-տեղ խճից մի կերպ հորինած խղճուկ խրճիթների մի քանի շարք — դա է գյուղը: Մանուկները մերկանդամ, կանայք ոտաբոբիկ, տղամարդիկ ընկճված դառն աշխատանքի և աղքատության լծի ներքո, խեղճ, ողորմելի, միանգամայն ողորմելի արարածներ:

Թե՛ Հաղբատ և թե՛ այստեղ հողի ահագին պակասություն ունեն գյուղացիները: Շրջակայքը անմերձենալի ժայռեր և անտառապատ սարեր, երկրագործության պիտանի հողի մի փոքրիկ տարածություն, ճանապարհների կատարյալ բացակայություն — ահա գյուղը, ահա գյուղացիների վիճակը:

Այս բավական չէ. Հաղբատում գանգատներ էին լսվում, թե կալվածատեր ոմն իշխան Բարաթովը հետզհետե խլում է գյուղի հողերը. թե գյուղացիները քանի գնում, այնքան աղքատանում են: Ամբողջ Հաղբատի մեջ միմիայն Երզնկյանցների ընտանիքն է քիչ շատ նյութական ապահով, մնացյալները տարվա մեծ մասը անոթի են:

Որնակի միջով անցնելիս միակ մեր տեսած մխիթարական բանն էր Թիֆլիսի միանձնուհի Մանիա Լոռու-Մելիքյանի շինել տված աղբյուրը: Գյուղացիները օրհնում են մարդասեր կույսին և ի՛նչ երախտագիտությամբ են հիշում նրա անունը:

Մեր ծարավը հագեցնելով, թողինք գյուղը և մտանք Աստվածածնա ձորը: Այս ձորը, ինչպես ասում էին, լիքն է գայլերով և արջերով: Բայց մեզ չհանդիպեցին: Երեկոյան ինը ժամին հասանք Սանահին:

7

Ինչպես Հաղբատ, Սանահին ևս մտանք լուսնի լուսով:

Դուրեկան է գիշերով մտնել գյուղը, ուր վաղ երեկոյից սկսած տիրում է թախծալի լռություն, ուր քաղաքային աղմկալի կյանքին սովոր մարդր չի լսում ոչ մինչև լույս քաղաքի սալահատակների վրա անցուդարձող կառքերի դղրդյունը, ոչ անգործ զբոսնողների աղմուկը, ոչ գինեհարբ շրջմոլիկների անախորժ գոռում ու գոչյունները:

Վաստակաբեկ գյուղացիները հանգստանում էին ցերեկվա աշխատանքից. կյանքը քնած էր: Մեր ճանապարհից դեպի աջ երևում էին մութ, բլրանման բարձրություններ. տեղ-տեղ նրանց գագաթները լուսնի Հողքերից փայլում էին ոսկեգույն լույսով: Խոտի և հարդի դեզերն էին դրանք: Դեսուդեն անկանոն կերպով սփռված էին աղոտ լուսո կետեր, այնքան գետնին մոտիկ, որ կարծես երկրային աստղեր լինեին: Գյուղական խրճիթների ճրագներն էին դրանք: Մյուս կողմում դեպի ձախ, Սանահնի փոքրիկ լեռան մութ ստորոտում բարձրանում էին վանքի գմբեթները: Լուսինը չէր լուսավորում այդ մռայլ սիլուետները, այլ սքողել էր նրանց մի թափանցիկ, կաթնագույն շղարշով, որի մեջ երևում էր դարավոր սրբատաշ, քարերի մամռապատ մակերեսը:

Այս էր մեր նշմարածը, ուրիշ ոչինչ: Այնուհետև շրջակայքը պատած էր խավարով, անվերծանելի, ահռելի խավարով, այո, մանավանդ ահռելի, երբ զգում և խորհում էինք, թե ինչ է ծածկված այդ խավարի տակ, ինչ արյունաներկ անդունդներ, ժայռեր, սարեր ու փապարներ և ինչ ողբերգություններ…

Անցնենք առաջ, մենք այդ ամենը կտեսնենք ցերեկով:

Վանքի սպասավորներից մեկը, խիստ կոպիտ մի շինական, կոպիտ հարց ու պատասխանով առաջնորդեց մեզ դեպի բնակարանը:

Մենք մտանք նախ մի մութ սենյակ, այնտեղից մի ցածր դռնով անցանք մի այլ սենյակ:

Հասարակ, հնամաշ, ներկի փոխարեն կեղտի խավերով պատած սեղանի վրա վառվում էր մի փոքրիկ կանթեղ: Նրա լույսը հազիվ թափանցում էր մուրից սևացած ապակիի միջով: Սենյակը փոքր էր, առաստաղը ցածր, նույնպես աններկ, ինչպես հատակը, պատերի պաստառները պատառոտված, կեղտոտ, սևացած էր, սարդի ցանցահյուս ոստայնով ծածկված:

Մի անկյունում դրված էր մի բավական մեծ թախտ, որ բռնում էր սենյակի գրեթե կես մասը, մյուս անկյունում` երկու հնադարյան աթոռներ, մեկի ոտը կոտրված, մի այլ կողմում` վառարանի մոտ` երևում էր անկողնակալը:

Առաջին վայրկյան այդ անկողնակալի վրա այն, ինչ որ կանթեղի աղոտ լուսով նշմարեցինք, էր` կեղտոտ վերմակների, վերարկուների և պես-պես ցնցոտիների մի ահագին թումբ: Մեզ առաջնորդող ծառան ձեռով ցույց տվեց դեպի այդ կողմը: Մենք մոտեցանք: Թումբը դանդաղաբար շարժվեց և ցնցոտիների տակից նախ լսվեց մի տնքտնքոցի ձայն, հետո կիսախավարի մեջ երևան եկավ անիվի ձևով ոչխարենու մի գդակ: Այնուհետև վերմակի վրա փռվեց մի երկար, թիաձև և բոլորովին սպիտակ մորուք: Դա էր վանահայր Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին:

Գուցե ես միամիտ եմ կամ անփորձ, որ, շատ վարդապետների կամ եպիսկոպոսների կենցաղավարությանը ծանոթ լինելով, չհավատացի աչքերիս, տեսնելով մի յոթանասունևութ տարեկան արքեպիսկոպոս այդ խղճալի դրության մեջ:

Նա ձախ ձեռքով հովանավորեց աչքերը, նայեց մեզ վրա և աջ ձեռը տարածեց առաջ, մի ձեռք, որ մի ժամանակ եղել է ներսես Աշտարակեցուն հալածողներից մինը:

Վանահայրը հրավիրեց մեզ նստել, հարցրեց մեր այցելության նպատակը, օրհնեց մեզ:

Նրա ականջները ծանր էին լսում` մենք ստիպված էինք ամեն մեկիս ազգանունը մի քանի անգամ կրկնել: Ամենից դժվարն էր վանահոր համար սովորել Բաշինջաղյանի և իմ անունը:

Բաշըն...Շերման...Բաշըն...Շերմազ, — կրկնեց ծերունին մի քանի անգամ և, չկարողացավ մի բան հասկանաի առաջարկեց, որ առավոտյան մի թղթի վրա գրենք մեր ազգանունները և տանք իրեն:

Հետո ծերունին հրամայեց իր սպասավորին սամովար պատրաստել, բարձի տակիցն էր, թե որտեղից հանեց մի կտոր շաքար և սկսեց ինքն իր ձեռքով կոտրտել մեզ համար: Մենք խնդրեցինք, որ նեղություն չքաշի, նա վիրավորվեց և ասաց, թե մենք վանքի հյուրերն ենք, իրավունք չունենք հրաժարվելու «աստծո պաշտոնյայի» հյուրասիրությունից: Ներողություն խնդրեց, որ չի կարող մեզ «ըստ կարգին» հյուրասիրել:

Շուտով մենք բարեկամացանք, և նա սկսեց պատմել մեզ համար իր կյանքից հետաքրքրական դեպքեր Ներսես Աշտարակեցու ժամանակից, հինգ վարդապետների հետ իր Պոլիս փախչելը, ետ գալը, կռիվը հայրենասեր կաթողիկոսի հետ և այլն և այլն: Շատ հին ցավեր էին, որոնց մասին եթե գրեմ, մեղանչած կլինեմ սրբազան հոր քաղցր հյուրասիրության դեմ:

Մի բանի մասին միայն համեստաբար լռեց վանահայրը: Նա չնկարագրեց իր եռանդուն պաշտոնեության այն փոթորկալից ժամանակը, երբ հանգուցյալ Այվազովսկուց հետո սինոդից նշանակված էր Թիֆլիսի թեմի ժամանակավոր առաջնորդ, երբ վանքի տաճարը դղրդեցնում էր իր քարոզներով «վասն հանման ի գբե Լուսավորիչ Գրիգորի»: Ասում են, թե շատ բարեպաշտ քրիստոնյաների աչքերից արտասուքի հեղեղ է թափվել, երբ սրբազանը «ահեղագոչ, որոտալից ամպրոպային» ձայնով քարոզելիս է եղել:

Հարցրին վերևից — Գիրիիքոոր էտտեղ ե՛ե՛ս, ասաց — «հեե, հեե», — ասացին «կենդանի՞ ես...», պատասխանեց — «բյալի, բյալի, կենդանի եմ»:

Արդեն բավական անցել էր գիշերից, երբ մենք քաշվեցինք մեզ համար նշանակված սենյակը, տանելով մեզ հետ շատ ախորժելի տպավորություն. ոչ մի օպերետայի կոմիկ չէր կարող մեզ այդ զառամյալ հոգևորականի չափ զվարճացնել...

Այն ի՛նչ սենյակ էր, ուր մենք երեք գիշեր անցկացրինք, չեմ կարող մարդկային կացարան անվանել: Այնտեղ միայն խոզերը կարող էին քնել: Շնորհակալություն, բյուր շնորհակալաթյուն հայ ռամկին, Սանահնի բարեսիրտ գյուղացիներին, որոնք չէին խնայում իրենց փափուկ անկողինները մեզ համար և իրանք իրանց ձեռքով սփռում էին ամեն գիշեր վանքի ավերակ խրճիթի աղտոտ հատակի վրա:

Ուրախ անցկացրինք մենք առաջին գիշերը Սանահնում: Երզնկյանցը մեզ համար պատմում էր զանազան զվարճալի եղելություններ վանականների կյանքից: Պարսիկ մոլլան, ռուս դիակոնը և հայ վարդապետը անեկդոտների մի առատ աղբյուր են ժողովրդի համար: Ով կամենում է մեր հոգևորականների կյանքից անեկդոտների մի հարուստ ժողովածու կազմել, թող նա շրջի մեր վանքերը, նույնիսկ միաբաններից նա կլսի շատ անեկդոտներ, միայն մեծ մասամբ գրության համար անհարմար բովանդակությամբ:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 4.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Անձամբ ինձ ավելի էին հետաքրքրում Երզնկյանցի այն օրվա, նույնպես և Գեղամ վարդապետի նախընթաց օրվա ոգևորիչ պատմությունները Գուգարքի հայ ժողովրդի քաջասրտության և անվեհերության մասին: Այս խոսակցությունը ծագում էր բնականաբար, որովհետև այն ժամանակ, ինչպես և այժմ, ամբողջ Լոռվա գավառը սարսափի մեջ էր մի քանի խումբ ավազակներից: Թիֆլիսից մինչև Շուլավեր և Շուլավերից մինչև Հաղբատ ու Սանահին մեզ հանդիպող գյուղացիները անդադար պատմում էին ամեն օր կատարվող սպանությունների և կողոպտումների մասին: Ինչպե՞ս չհետաքրքրվեինք իմանալ. արդյոք գյուղացիները գիտե՞ն պաշտպանվել ավազակներից...

Գիտեն, — պատասխանում էին մեզ գրգռված թե՛ Գեղամ վարդապետը և թե՛ Երզնկյանցը. — Ո՞վ ինչպես, բայց Գուգարաց աշխարհի գյուղացիները դեռ մի բան էլ ավելի գիտեն, քան սոսկ պաշտպանվել: Հապա թող ձեր Քարամը իր խմբով մի անգամ ոտք դնի մեր կողմերը... տես, թե ինչ կանեն «արյունակեր» աղքեորփեցիք, «սամի-ղռան» ագորեցիք, «հարսնասիրուն» սանահնեցիք, «հոթիսակեր» դսեղեցիք, «խլեզախորով» ղաչաղանցիք, «փիչխուլ ուտող» հաղբատեցիք, «լոթի-փոթի», «անուշախում» շուլավերցիք, «գոմշաբերան» ամոճեցիք, «ջրչոր էլած» ծաթերցիք, «պատարագի հասրաթ», «կիսատ խոսող» որնակցիք, «կճիռդատող» մարձցիք, «աղքատ սիրող» հոբարցիք, «մատաղ ուտող» արդուեցիք և այլն և այլն:

«Օ՛ն ի թռույթ»:

Առաջին վայրկյան չիմացա, երազումս, թե իրապես, լսեցի այս խոսքերը:

Աչքերս բաց արի, աջ նայեցի, մեր ուղեկից իշխանը վերմակի մեջ փաթաթված, թավալվել էր սենյակի մի անկյունում, ինչպես բամբակի թելի կծիկ: Թվում էր, որ նա աշխարհի կազմակերպությունից խիստ է դժգոհ, խռովել է և հավիտյան չպիտի հաշտվի նրա հետ: Դեպի ձախ նայեցի, պատուհանի կոտրտված ապակիների միջով տեսա, որ գյուղի հարսն ու աղջիկ հավաքվել են աղբյուրից ջուր տանելու: Պառավները պղնձե սափորները լցրած մի կողմ դրած, գիշերվա իրենց երազն էին պատմում միմյանց. երիտասարդները թանձր էշմաղներով բերանները ծածկած աչքունքով էին խոսում, մերթ ընդ մերթ կարմրելով, ծիծաղելով, ձեռներով իրենց աչքերը ծածկելով և իրարու ուսին խփելով:

Մեր խրճիթը մի տախտակյա միջնապատով բաժանված էր երկու մասի: Մյուս կողմից լսվում էր նկարչի մրթմրթալու ձայնը: Նա կեղտոտ հատակի վրա տեսել էր ուրիշի հաշվով ապրող մի զեռուն, նրա հետ տաք վիճաբանության մեջ էր: Թեման այն էր, որ թե անկոչ հյուրը ինչ իրավունքով է արշավում դեպի իր կողմը: Այնինչ բժիշկը մի ոտը դեպի հյուսիս, մյուսը դեպի հարավ տարածած, խռմփացնում էր: Նկարիչը բժշկի հանգիստ քնին նախանձում էր, և իրավամբ:

Խեղճ երիտասարդ. ամբողջ գիշեր նա չէր քնել, մարմինը մեզ հետ էր, իսկ հոգին թողել էր... Ասում են, թե ով այդպիսի գիշերներ չի անցկացրել, նա չի սիրել, ով չի սիրել, նա չի ապրել:

Օ՛ն ի թռույթ, — կրկին հնչեց ականջիս:

Նայեցի դեմուդեմ, սենյակի մեջտեղում կանգնած էր բարձր հասակով մի արարած, ոտից մինչև գլուխ սպիտակ հագուստով, նիհար, ոսկրոտ, մեջքից քիչ թեքված, իսկ և իսկ Համլետի հոր ուրվականը:

Երզնկյանց, դո՞ւ ես...

Օ՛ն ի թռույթ, — կրկնեց նա և սկսեց իր մելամաղձոտ, հիվանդոտ և համակրելի ձայնով երգել «Առավոտ լուսո»:

Իսկ առավոտը գեղեցիկ էր: Արևը արդեն բավական բարձրացել էր, և նրա ճառագայթները հետզհետե ծծում էին երկրի վրա սփռած թանձր արճիճագույն մշուշը: Տակավ առ տակավ պարզվում էր գյուղի հնձած դաշտերի և հերկած արտերի սև-դեղնագույն տարածությունը:

Ահա արևի տաքությունը շոշափեց և շրջակա բլուրների, լեռների, ժայռերի գագաթը, կուրծքը, ստորոտը. չքացավ նրանց վրայից ջրային շղարշը, որ պատել էր որպես մի անձեռագործ վերմակ: Իրենց պարզությամբ երևան եկան գիշերային քնից զարթնած բնության հսկաները, ուրախ, զվարթ, և հպարտ…

Միայն ձորերի, խորշերի և ահռելի անդունդների մեջ տակավին թագավորում է մթությունը: Եվ անընդհատ, շղթայակապ ծառերի մեջ սղմված Դեբեդան խուլ, դառն և ազդու հառաչանքներ էր արձակում, կարծես աղերսելով երկնային լուսատուին, որ փարատի նրա մակերեսի վրա տարածված ճնշող խավարը: Բայց լույսը տակավին հեռու էր նրանից: Հսկայական պատերը, մեկը հյուսիսից, մյուսը հարավից, բռնապատել են նրան:

Նա հուզվում է, փրփրում, կռվում վիթխարի քարերի հետ: Նա նոր է սկսել հուզվել, առաջ նրա ուղին հարթ էր, ընթանում էր լուռ, մինչև անգամ ուրախ, որովհետև հարավ հյուսիսի ժայռերը հովանավորում են նրան: Բայց երթ ժայռերը սկսեցին քարեր ձգել նրա հոսանքի դեմ, երբ սկսեցին խափանել նրա խաղաղ ընթացքը, նա բարձրացրեց իր անզոր բողոքը, իր ողբը: Ավաղ, նրա ողբին արձագանք չեն տալիս ոչ դարերի ծանր անցքերի հիշատակներով լեցուն Սևորդյաց ձորը, ոչ Գուգարաց աշխարհի լեռների թագավոր Լալվարը և ոչ կուսական մութ կանաչագույն անտառները, որոնք անհագ ագահությամբ ծծում էին արևի ջերմությունը, որպես սպունգը ջրին:

Մեր կոտրված պատուհանի առջև տարածված էր վանքի փոքրիկ, խղճուկ այգին, աջ և ձախ սփռված էին գյուղական խրճիթները:

Տղամարդկանց մեծագույն մասը իրենց անասունների հետ գտնվում էին լեռնային արոտատեղերում: Գյուղում մի առանձին կենդանություն չէր նկատվում, միայն այս ու այն կողմում երևում էին գեղջկուհիները, որոնք իրանց խրճիթների կտրում, չորացնելու համար, սփռում էին անտառից, այգիներից և պարտեզներից հավաքած ընկույզը, հոնը, սոխը, լոբին և այլն: Երբեմն երևում էին փայտի օգնությամբ դանդաղ քայլերով անցուդարձող ծերունիներ կամ ոտաբաց ու գլխաբաց երեխաներ:

Ուրիշ ոչ մի կենդանություն:

Մենք անմիջապես հագնվեցինք և դուրս եկանք: Կանչեցինք վանքի ծառային և խնդրեցինք, որ մեզ սամովար տա, այն էլ, տեսեք մեր հանդգնությունը... շուտով:

Գեղամ վարդապետի քաղցր ընդունելությունը մեզ իրավունք է տալիս հուսալու, որ նույն քաղաքավարությունը կտեսնենք և Սանահնի վանքում: Բայց ավելի կոպիտ արարած չէինք կարող երևակայել, քան այն հակակրելի շրթունքներով և լկտի աչքերով երիտասարդ սպասավորը, որին Վարդան արքեպիսկոպոսը հրամայել էր` հյուրընկալել մեզ: Սամովարը չստացանք:

Զաքարյանը թուրը գցեց ուսովն և գնաց վանահոր հիվանդ ոտքը քննելու, որի մասին ինքը սրբազանն էր խնդրել: Մեր սենյակին կից կային մի քանի ուրիշ, նույնպիսի կիսախարխուլ սենյակներ: Այդտեղ իջևանել էին երկու թիֆլիսեցի այրի կանայք: Չգիտեմ ովքեր էին, ուխտավորնե՞ր, թե՞ ուրիշ գործով էին եկել, բայց բարեսիրտ կանայք էին: Հրավիրեցին մեզ թեյի, հյուրասիրեցին ճոխ նախաճաշիկով: Այն ժամանակ միայն վանքի սպասավորը բարեհաճեց մեզ համար սամովար բերել, արդեն սառած և այն էլ շատ քիչ ջրով: Սամովարը ետ դարձրինք, սպասավորին դուրս վռնդեցինք: Կես ժամ անցած վերադարձավ Զաքարյանը:

Հըմ, ինչպե՞ս է նորին սրբազանության ոտը, — հարցրինք մենք:

Բժիշկը, գլուխը շարժելով, պատասխանեց, թե սրբազնական ոտը շատ տարօրինակ դրության մեջ է:

Ինչպե՞ս:

— Ես կյանքումս առաջին անգամն եմ տեսնում մի ոտ, որին մի արքեպիսկոպոս մի անգամից արժանացրել է այդքան հոգևոր աստիճանների: Հերը օրհնածը Սանահնի վանքում էլ հնություններ չի մնացել, որ իր ոտին փաթաթած չլինի. էլ տիրացուի շապիկ, էլ հինգ աստիճանի դպիրի ուրար, էլ քահանայական շուրջառի կտորտանք, էլ հին խաչվառների կտորներ, էլ փիլոնի թևեր, կարճ, ինչ հոգևոր զգեստների նմուշ ասես կա այնտեղ:

— Բայց թեթևացրիր սրբազանի ոտը սրբազան ծանրությունից:

— Փորձեցի, բայց իզուր: Ասում է. «Օ բաշտան էս հալի էր, էլի թող մնա»:

Այժմ միայն հասկացա, թե ինչ էր նշանակում այն ահագին թումբը, որ երեկոյան տեսանք անկողնակալի վրա...

* * *

Շտապեցինք հագուրդ տալ մեր բուռն հետաքրքրությանը, տեսնել Սանահնի հնությունները:

Մինչ հակակրելի շրթունքներով սպասավորը կբարեհաճեր բանալիները բերել, մենք մի պտույտ արինք վանքի շուրջը: Այստեղ ևս նույն անհոգությունը, նույն բարբարոսական արհամարհանքը դեպի անցյալի կենդանի վկաները, դեպի մարդկային հանճարի հրաշալի արտադրությունները, ինչ որ նկատել էինք Հաղբատում: Եթե ճիշտ է, որ Սանահին բառը նշանակում է «Սա-քան-զնա-հին է»2, ուրեմն մարդիկ ավելի անխիղճ պիտի վերաբերված լինեին դեպի Սանահնի պատկառելի հնությունները, քան թե Հաղբատինը:

Եվ այսպես էլ էր. եթե Հաղբատի վանքը կիսախարխուլ է, Սանահնինը գրեթե մոտ է ավերակ դառնալուն և կեսն արդեն ավերակ է:

Մտանք Աստվածածնա տաճարը: Այս եկեղեցին շինել են IX դարում հունաց Ռոմանոս կայսրից փախած այն կրոնականները, որ հակառակ կայսեր ստիպման, չընդունեցին Քաղքեդոնի չորրորդ ժողովը: Բայց Սարգիս վարդ. Ջալալյանցի ասելով, նրա հիմնադրումն իսկապես պիտի համարել Քրիստոսի առաքյալների ժամանակից, որոնք այստեղ գալով, մի խաչ են դրել «ի նպատակ պաշտպանման ժողովրդոց»: Այնուհետև Գրիգոր Լուսավորիչը մի փոքրիկ խորան է կառուցել այդ առաքելագիր խաչի վրա: Հետո հիշյալ կրոնավորները շինել են Աստվածածնա եկեղեցին:

Ճարտարապետության և գեղեցկության կողմից այս տաճարը այնքան նշանավոր չէ, որքան Հաղբատի տաճարը, իսկ «Համազասպա» շքեղ գավթի հետ համեմատել անգամ չի կարելի:

Ավելի գեղեցիկ և հոյակապ է տաճարի ձախ կողմը, Ամենափրկիչ ուխտն, որ 961 թ. (քր.) շինել է տվել Աշոտ Ողորմածի ամուսին Խոսրովանուշը, Հաղբատի վանքի հիմնադիր թագուհին: Այս շինությունն իր բարձրությամբ և մեծությամբ աչքի է զարնվում բոլոր շրջակա շինությունների մեջ, բարձր է Հաղբատի տաճարից: Այստեղ ևս արևելյան պատի վրա դրսից փորագրված են Խոսրովանուշի երկու որդիների` Սմբատի և Գուրգենի, հոռելեֆները, որ, ինչպես Հաղբատում, եկեղեցվո կաղապարը իրենց ձեռքով նվիրում են աստծուն:

Ժողովրդի մեջ պտտում են զանազան ավանդություններ Խոսրովանուշի մայրական բուռն սիրո մասին: Եվ այդ սերն է գլխավորապես դրդել բարեսիրտ թագուհուն` շինել երկու նշանավոր տաճարները, որոնցով նա կամեցել է մի կողմից` հայցել աստծո ողորմությունն և սերը դեպի իր որդիները, մյուս կողմից` անմահացնել նրանց անունները: Խե՛ղճ մայր, եթե այսօր զարթնեիր, որքան պիտի ողբայիր, չգտնելով քո սիրեցյալ որդիների գերեզմանների տեղը:

Ո՞ւր է Գուրգեն թագավորի գերեզմանը, — հարցնում էինք մենք անդադար մեր առաջնորդ տիրացուից:

Մենք շարունակ կարդում էինք բոլոր տապանաքարերի արձանադրությունները, բայց չկար ոչ Գուրգեն Կյուրիկեի և ոչ Դավիթ Անհողի գերեզմանները: Տեսանք միայն Ներսես փիլիսոփայի, Անանիա, Դեոսկորոս, Հակոբ և Վարդան երևելի վարդապետների և այլոց գերեզմանները:

Անցանք մենաստանի դռան առջևին Հովհաննես արքեպիսկոպոսի 1181 թ. (քր.) կառուցած գավիթը: Այս գավթի շինության նպաստել են Մարիամ, Ռուսուդան և Բորինա քույրերը, Աշոտ Ողորմածի թոռները, Գուրգենի դուստրերը: Գուցե նրանք այստեղ են ամփոփել իրենց սիրեցյալ հոր մարմինը: Որոնեցինք այստեղ ևս, անցանք կից երեք խորանավոր գավիթը. չկա Գուրգենի գերեզմանը և ոչ Դավիթ Անհողինը: Բայց կան այլ և այլ նշանավոր անձանց գերեզմաններ, ահա այս գավթի շինող Հովհաննես արքեպիսկոպոսի, ահա Մխիթար Գրչելիի, Մագիստրոս հայր Գրիգոր Վահրամյանցի, Համազասպ Մամիկոնյանցի և այլ պայազատ իշխանների գերեզմանները:

Նորից այստեղ տեսանք Դաղստանի հերոս իշխ. Մովսես Արղությանի գերեզմանը, կից առ կից իր հոր գերեզմանի հետ:

Ես չեմ ուզում մի առ մի նկարագրել այս կիսավեր շինությունները: Մխիթարական ոչինչ չկա այստեղ: Պատերի, սյուների և կամարների քարերը դուրս ցցված, հատակը քարուքանդ, պատուհանները և դռները շատ տեղ մանր-մունր խճերով և ցեխերով լցրած, խոնավ, կեղտոտ — ահա ընդհանուր պատկերը: Ավելացրեք սրան և զանազան անհայտ այցելուների անարժան վարմունքը գեղեցկաշեն սյուների հետ: Ամեն մի չնչին արարած կամեցել է իր անունը դրոշմել այստեղ կավիճով, մուրով, ածուխով, ինչով որ ասեք: Շատերը խոր փորագրել են խոշոր տառերով ոչ միայն իրենց ազգ ու անունները, այլև այցելության ժամանակը, նպատակը: Եվ այս բոլորից ավերվել են և ավերվում են գեղեցիկ սյուները:

Նայեցեք, այս ի՞նչ Վարդան է, չլինի՞ թե Բարձրբերդցին է:

Նայեցինք, կարդացինք մի ահագին գերեզմանաքարի արձանագրությունը, Վարդանն էր, այլ ոչ Բարձրբերդցին: «Այս է տապան Վարդանա արքեպիսկոպոս Օձնեցու»:

— Բայց չէ՞ որ նա դեռ կենդանի էր և, իր ոտը շուրջառներով, շապիկներով, փիլոններով փաթաթած, պառկած է անկողնում:

— Այս տապանը, — պատասխանեց վանքի տիրացուն, — չգիտեմ որ նշանավոր մարդունն է. քարի վրա եղել է նրա անունը: Հանգուցյալ Սարգիս Ջալալյանցը, այստեղ վանահայր եղած ժամանակ, ջնջել է և իր անունը փորագրել, այժմ վանահայր Վարդան Օձնեգին է ջնջել Սարգսի անունն և իր անունը փորագրել: Դա սովորական բան է. միթե՞ չտեսաք Հաղբատում Հովսեփ վարդապետ Խարազյանցի գերեզմանը, որ այժմ Էջմիածնում ոչխար է արածացնում:

Շատ բաներ էինք լսել վանահայրերի մասին, բայց իր անունն ուրիշի ոսկորների վրա դրոշմել` այս մեզ համար դեռ նորություն էր:

Աստվածածնա տաճարի և Լուսավորչի կառուցած մատուռի մեջ կա մի քառակուսի դատարկ տարածություն: Այստեղ կան մի քանի գերեզմաններ: Վանքի տիրացուն ոտը դրեց մի մոխրագույն, մամռապատ քարի վրա և ասաց.

Կարծեմ Գուրգեն թագավորի գերեզմանն այս է:

Արձանագրություն չկար, երկար տարիների անձրևը և արևը վաղուց արդեն ջնջել էին նրան քարի մակերեսից:

Մի ժամանակ այդ բաց, դատարկ տարածության վրա եղել է մի երկկամար, հոյակապ խորան իբրև հատուկ դամբարան թագավորների և պայազատ իշխանների համար: Այժմ չկա այդ խորանը, քանդվել և ավերվել է նա վերջին տարիները:

Անկասկած, Դավիթ Անհողի գերեզմանն էլ այստեղ է, ինչպես ասում է և Ջալալյանցը: Բայց մենք չտեսանք: Դավիթը, լինելով թագավոր, ոչ մի կալվածք չի ունեցել, ուստի նրան անվանել են «անհող»:

«Մեռնելուց հետո ևս, ասում է քառասնական թվականների ռուս ճանապարհորդ Մուրավյովը, մարդիկ արդարացնում են անբախտ թագավորի անհող լինելը, անհետացնելով նրա գերեզմանը»:

Տխուր տպավորության տակ դուրս եկանք ավերակների միջից, կրկին այցելելու հույսով:

9

Հնությունների մթնոլորտը մարդուն ներշնչում է մի տեսակ դառն թախծություն: Այստեղ ամեն ինչ հիշեցնում է մարդու ոչնչությունը. կյանքը թվում է մի կատակերգություն: Մոռացվում են առօրյա մանր վշտերը, անցողիկ զվարճությունները, կիրքը, ատելությունը, նախանձը, փառասիրությունը, մարդը ներկայանում է որպես մի խղճալի, ողորմելի, բոլոր արարածների մեջ ամենաթշվառ արարած:

Նայելով դարավոր փառահեղ շինություններին, մարդկային հանճարի, զգացմունքների և համառ աշխատության այդ արդյունքներին, դու, արդարև հիանում ես, քո մեջ զարթնում է մի տեսակ հպարտություն բնության մեջ մարդու գերազանցության համար: Բայց այս հպարտությունը վայրկենական է. նա իսկույն չքանում է, երբ զգում և տեսնում ես, որ այդ բոլորի ստեղծողը քո ոտքի տակն է, գետնի կրծքում, ահա այդ մամռապատ գերեզմանաքարերի ծանրության ներքո, փտած, ոչնչացած, հող դարձած:

Ստեղծվածը դարեր է ապրել և դեռ կանգուն է, իսկ ստեղծողը վաղուց հետե փոշի է դարձել — այս միտքն է հալածում քեզ, և կամա-ակամա քո մեջ նվազում է կենսական եռանդը, ուժը: Բնական է, որ աշխատես րոպե առաջ ազատվել այդ ճնշող դրությունից:

Այնտեղ ահա, անտառների և ձորերի մեջ, բնության գրկում ավելի զվարճալի է: Ազատ օդ, արագահոս գետեր, պարզ-կապտագույն երկինք, թարմ բուսականություն, — այս բոլորր անհաղթելի զորությամբ ձգում էին մեզ դեպի դուրս, հեռու մեռելների մթնոլորտից… դեպի Սևորդյաց ձորը:

Մենք խնդրեցինք սպասավորին` բանալ մատենադարանի դռները, որ տեսնենք այս վերջին հնությունն ևս և հեռանանք: Նա աշխատեց մեզ համոզել, թե չարժե տեսնել «բոշ օթախը», թե ուշադրության արժանի ոչինչ չկա այդտեղ: Մենք հաղթեցինք նրա համառությունը, բանալ տվեցինք մատենադարանի դռները, մտանք ներս, և այստեղ միայն իմացանք, թե սպասավորը ինչու չէր ուզում, որ տեսնենք...

Եթե Սանահնի վանքի մեջ կա մի սիրուն, ճարտարապետական շինություն, որ նսեմացնում է Հաղբատի վանքի, նույնիսկ Համազասպի գավթի շքեղությունը, այդ մատենադարանն է: Դա մի պարզ, քառանկյունի, քսան քայլ երկարությամբ, ամուր հատակից շինած մի սենյակ է, բարձր և շքեղ կամարով: Հմուտ վարպետի ձեռքը երկաթի ամրություն ունեցող քարի վրա գործել է, կարծես, այն դյուրությամբ, որպես մոմի վրա: Չորս երեք ճյուղանի սյուներ, պատերի մեջ ամրացրած, պահած ունեն մի փառահեղ կամար: Սյուների ճյուղերը քանդակագործված են միմյանցից տարբեր, հյուսվածքը մի զմայլեցուցիչ ներդաշնակություն է կազմում կամարի հետ: Պատերի մեջ շինված են մոտ տասն ընդարձակ, խուլ պատուհաններ. սրանք մի ժամանակ եղել են գրքերի պահարաններ:

Մատենադարանը շինված է վանքից շատ հեռու, այն է` 1163 թվականին քրիստոսի: Ուստի մյուս շինություններից նա համեմատաբար դեռ ամուր է մնացել: Բայց, ո՛վ գռեհկություն, վանքի ներկա կառավարիչը ինչ բարբարոսությամբ է վարվում այդ հրաշալի շինության հետ: Այնտեղ, ուր նախնի միաբանները իրենց հոգևոր պաշտոնեությունից ազատ ժամերը նվիրում էին մտավոր կրթության, այժմ, մագաղաթյա ձեռագրերի փոխարեն, դարսված են ոչխարաց հոտած մորթիներ, յուղով լիքը, սևացած ահագին պղնձե կաթսաներ, խոնավությունից ծաղկած, բորբոսնած տկեր և տկճորներ, կոտրած կուժ ու կուլաներ: Ավելացրեք սրան և մոտ քսան ահագին գետնափոր կարասներ, որոնք, մեր այնտեղ եղած ժամանակը, դատարկ էին, բայց շուտով պիտի լցվեին վանահոր համար:

Ամոթ եմ համարում ավելի նկարագրել այն աղտոտությունը և գարշահոտությունը, որ տիրում էին այդտեղ: Մեր ամեն մի նկատողության վանքի հոգևոր սպասավորութինից մինը... պատասխանում էր արհամարհական ժպիտով: Նա շատ տարօրինակ էր համարում մեր ասածը, թե մի այդպիսի շինություն, բացի պատմական լինելուց, իր անզուգական գեղեցկությամբ արժանի է, որ ավելի մաքուր պահվի:

Ի՞նչ հնություն, ի՞նչ գեղեցկություն, — ասաց նա վերջը, այ, թող էս կարասները լցվին, ուրիշ բան հարկավոր չէ մեզ:

Եվ այս ասելիս, հոգևոր հոր կարմիր դեմքն և յուղալի աչքերն այնպես փայլեցին, որ վիճաբանել նրա հետ… անկարելի էր:

Դուրս եկանք այդտեղից, ազատվեցինք այն գարշահոտ մթնոլորտից:

Սանահին գյուղից դեպի Սևորդյաց ձորը կա երկու ճանապարհ, մեկը կարճ — ոտքով երթևեկության համար, մյուսը երկար, որով երթևեկում են ձիով:

Մենք ընտրեցինք առաջին ճանապարհը, վանքի արևմտյան կողմից:

Քառորդ ժամու չափ մենք գնում էինք վարելահողի տափարակ դաշտով: Հանկարծ մեր ուղիղ ճանապարհն ընդհատվեց. հասել էինք Սևորդյաց ձորի ծայրը, որի տեսությանը վաղուց փափագում էինք: Դա է այն պատմական վայրը, որ մի ժամանակ Անիի գաղթական հայերին ծառայել է իբրև ապաստան:

Այդ գաղթականները նախ գնացել էին Կասպից ծովի ափը, բայց այնտեղ, հաճախակի ենթարկվելով մազքթների, ալանների և լեզգիների հալածանքին, չեն կարողացել երկար մնալ, տեղափոխվել են Գուգարաց աշխարհը և բնակություն հաստատել հիշյալ ձորում, որի անմատչելի խոռոչները առժամանակ ազատ են պահել նրանց թշնամիների արշավանքներից:

Ջալալյանը ենթադրում է, որ այղ գաղթականները, Ալանաց երկրի տոթից սևացած լինելով, անվանվել են «սևորդիք»: Նույն անունով կոչվել է և ձորը: Բայց ավելի հավանական է հին պատմիչների խոսքը, թե «սևորդիք» անունը սկիզբ է առել գաղթականների գլխավորից, «սևամորթ» Գևորգից:

Այժմ Սևորդյաց ձորը ամայի է. բնակչություն չկա այնտեղ, երևում են միայն մի գյուղի ավերակներ. իսկ սևորդիներից տակավին մնում են Սանահնում մի քանի ընտանիքներ:

Մեր առջև բացվեց մի խորին անդունդ, որի հատակում հազիվ երևում էր Դեբեդայի փրփրալից մակերեսը: Պիտի իջնեինք այս անդունդը: Նայելով ահռելի ժայռի ահագին բարձրությունից դեպի վար, մարդու գլուխը պտտում է, աչքերը մթնում են. անհնարին է թվում, թե կարելի լինի վիթխարի պատի նման գրեթե բոլորովին ուղղահայաց այդ բարձրությունից ցած իջնել: Սակայն անհրաժեշտության օրենքը զորավոր է. քրտնաջան գյուղացին ստիպված է եղել երթևեկել այնպիսի տեղերով, որոնք միայն թռչունների թռիչքին են մատչելի: Նա բարձրագագաթ ժայռի կրծքում բաց է արել մի նեղ, ապառաժյա շավիղ, որի լայնությունը տեղ-տեղ հազիվ մի թզաչափ է:

Եվ այս շավղով մենք, անփորձ քաղաքաբնակներս, պիտի ցած իջնեինք: Մեր առաջնորդը ժայռի ծայրում նախազգուշացրեց մեզ, թե մի անզգույշ քայլ, մի թեթև սայթաքումն բավական է, որ մարդ իսկույն գլորվի անդունդը: Բայց կասկածում եմ, որ մարդ մինչև անդունդը հասնի, եթե այդպիսի թշվառություն պատահի նրան: Ոչ, իր անկման կես ճամփին նրա մարմինը պատառ-պատառ կմնա ժայռի հսկայական ասեղների նման ամենուրեք ցցված սուր, եռանկյունաձև անթիվ ատամների վրա:

Սկզբում մենք ընթանում էինք առանց մի առանձին դժվարության. մեր ուղիի աջ ու ձախ կողմերում բուսած թփերը քողարկում էին մեր ոտքի տակ անդունդը, նրանք կարող էին իրենց թանձրաբույս, փշալից ճյուղերով պահպանել մեզ, եթե ընկնեինք: Բայց շուտով ընդհատվեց թփերի շարքը, բացվեցին աջ ու ձախ ժայռերի մութ խորշերը և խոռոչները: Հարկավոր էր յուրաքանչյուր մի քայլ մտածելով փոխել, նախ որոշել ոտ դնելու տեղը` և ապա դնել:

Ստորոտում հետզհետե ավելի պարզվում էր Դեբեդա գետը, և նրա ձայնը լսվում էր ավելի ու ավելի որոշ. դեպի ձախ, գետի մյուս ափում, լեռների ստորոտում երևում էին Սանահնի կանաչազարդ այգիները, դեպի աջ` ոչինչ չէր երևվում, բացի վիթխարի ժայռերից, որոնք իրարու դեմ կանգնած հովանավորում էին գետը:

Որքան ցած էինք իջնում, այնքան ուղին դժվարանում էր, այլևս հող չկար մեր ոտների տակ, գնում էինք, կամ ճիշտն ասած, սողում էինք դեպի ցած լերկ ապառաժների ողորկված մակերեսով: Ստեպ-ստեպ հենվելով այդ ապառաժներին, նայում էինք վեր. մեր ճանապարհը չէր երևում և զարմանալի էր թվում, թե ինչպես ենք ցած իջնում այդ հսկայական պատից, որի ներքո մարդ իրան զգում է ճնշված, ոչնչացած մի աննշան էակ: Բայց դա դեռ ճանապարհի կեսն է, մյուս կեսը տակավին մնում է: Գետի ափում կա մի նեղ շավիղ, որ տանում է դեպի Հաղբատ. այդ շավղով գնացող գյուղացիները երևում էին մրջյունների մեծությամբ:

Հանկարծ մեր առաջնորդը կանգնեց, ձեռով ցույց տվեց ճանապարհը և կրկին անգամ նախազգուշացրեց: Մեր առջև բացվեց մոտ երեք սաժեն բարձրությամբ մի ապառաժ: Ուրիշ ճանապարհ չկար, մենք պիտի ցած իջնեինք այդ բոլորովին ուղղահայաց միապաղաղ քարապատով: Գյուղացին, առանց երկար մտածելու, վայր գցեց իր ուսովը ձգած խուրջինը և, նստելով, սկսեց սողալ դեպի ցած, ձեռներով բռնելով ժայռի դուրս ցցված տեղերից: Մենք հետևեցինք նրա օրինակին: Վայ նրան, որ այսպիսի տեղերում կմտածի ընկնելու մասին, երկյուղից նրա ոտները կդողան, և այն ժամանակ նա կարող է թավալվել գլխիվայր ներքև:

Հազիվ ցած էինք իջել, երբ մեր հետևից լսվեց մի անծանոթ ձայն: Նայեցինք դեպի ետ. ապառաժի գլխին կանգնած էր մի ծեր, սպիտակամորուս մարդ, մի ձեռին ցուպը, մյուս ձեռով բռնած մի մոտ ութ տարեկան ոտաբոբիկ աղջկա ձեռը: Զարմանալի էր տեսնել, թե այդ ծերունին և այդ երեխան ինչպես աներկյուղ մի վայրկյանում ցած իջան, — նախ աղջիկը, ապա ծերունին:

Ծերունին աղջկա պապն էր և նրա հետ միասին գնում էր այգի:

Վերջապես, մենք իջանք ձորը և մոտեցանք Նանայի կամուրջին: Դա Սանահնի շրջակա նշանավոր հնություններից մեկն է, որի մասին ժողովրդի մեջ պտտում են զանազան ավանդություններ:

Պատմում են, թե Նանան եղել է մի շատ գեղեցիկ իշխանազն օրիորդ: Նրա բռնակալ ծնողները վճռել են ամուսնացնել նրան չսիրած մի իշխանավորի հետ: Նանան երկար աղերսել է ծնողներին, որ չզոհեն նրան իրենց քմահաճության, այլ տան այն հասարակ քաջ որսորդին, որին նա սիրում էր և որից սիրված էր: Ծնողներն ուշադրություն չեն դարձրել նրա աղերսանքների վրա: Երբ հասել է նշանդրության ժամանակը, Նանան խնդրել է ծնողներին, որ թույլ տան իրան Դեբեդա գետի վրա կառուցել մի կամուրջ և հետո պսակեն: Ծնողները համաձայնվել են: Նանան, անախորժ մարդու կողակցությունից ազատվելու համար, կամուրջը շինել է տվել երկար տարիների ընթացքում, մինչև որ ինքն արդեն հասնում է ծերության հասակին:

«Ծիծս կոկոմս սկսեցի
և թառամած վերջացրի»:

Այս ժողովրդի պատմածն է: Գալով պատմության, Նանան Աբաս թագավորի կինն է, Սարգիս Սպասալարի աղջիկը և Զաքարե Սպասալարի քույրը: Աբասի վաղահաս մահից հետո բարեպաշտ թագուհին շինել է տվել հիշյալ կամուրջը իր սիրելի ամուսնու հիշատակին:

Նանայի կամուրջը մի վերին աստիճանի պարզ շինություն է առանց ճարտարապետական զանազան բարդ ձևերի: Նրա երկարությունն է մոտ տասնուհինգ սաժեն, իսկ բարձրությունը` գետի մակերեսից` ոչ ավելի, քան հինգ սաժեն. հիմքը դրված է դեմուդեմ երկու ժայռերի վրա — մի պայման, որ նպաստել է նրան ավելի քան յոթը հարյուր տարի կանգուն մնալ: Վերջին տարիները արևմտյան կողմից, հիմքր բավական խախտվելով, կամուրջը սկսել է հետզհետե ավերվել: Բայց Թիֆլիսի նորաշեն եկեղեցվո քահանա Թադևոս Երվանդյանը, անցյալ թե մյուս տարի, կամուրջը նորոգել է տվել իր հաշվով:

10

Կեսօրից անց էր. եղանակը պարզ, մաքուր, արևը նոր-նոր դիմացի ժայռերի հետևից իր կենդանացուցիչ շողքը սփռել է Սևորդյաց ձորի խորքերը:

Սանահնի այգիների մի ծայրը սկսվում է Դեբեդա գետի արևմտյան ափից, Նանայի կամրջի մոտից, մյուս ծայրը հասնում է գրեթե մինչև Մադանի ձորը, տարածվելով երկու լեռնաշղթաների միջի նեղ ձորով: Բարձրագագաթ ընկուզենիների, խնձորի, տանձի, սերկևիլի, ծիրանի, նռան, դեղձի, սալորի, բալի, կեռասի և այլ պտղատու ծառերի կանաչ խտությունը մի հիանալի գեղեցկություն է տալիս այդ ձորին: Տեսարանը մանավանդ սիրուն է, երբ այգեստանի վրա նայում ես մի որևէ բարձրավանդակից:

Մենք մտանք իշխան Արղությանների այգին: Խոտի, մանր գետաքարերի և փայտի խառնուրդից կազմած մի խրճիթի առջև կանգնած էր կարմիր շիլա շապկով մի երիտասարդ կին: Մեզ տեսնելով, փախավ ներս, և խրճիթից դուրս եկավ մի չափահաս մարդ, նիհար, փորը ներս ընկած, ալեխառն շեկ մազերով: Ձախ թևը վզովը գցած թաշկինակով կապած և կրծքի վրա բռնած, նա մոտեցավ մեզ և հնամաշ, սև «ֆուրաշկան» վերցնելով, բարևեց ու հրավիրեց առաջ:

Այդ մարդը թե՛ դեմքով, թե՛ հագուստով և թե՛ շարժվածքով ոչ գյուղացու նմանություն ուներ, ոչ քաղաքացու: Նրա ոսկրոտ այտերի և բարակ պարանոցի մուգ կապտագույն կաշին, փոքր-ինչ պլզած աչքերը, ուռած կոպերը, կնճռած ճակատը կարծես արտահայտում էին, թե այդ մարդն ունեցել է անցյալ: Հագած էր նա հնամաշ կիսակոշիկներ, հաստ դրապից կարած արխալուղ և վարտիք, հնացած, քրքրված ծակծակոտված ու բազմաթիվ կարկատաններով զարդարված:

Ես ակամա հիշեցի Անդրկովկասի այն թուրք բեգերից մեկին, որոնք հետին ծայր չքավորության մեջ պահպանում են իրենց դեմքի և շարժվածքի մեջ մի տեսակ ավանդական գոռոզություն: Գյուղական թուրք բեգը միշտ աշխատում է մի բանով զանազանվել հասարակ գյուղացուց: Տրեխների տեղ նա հագնում է քաղաքացու չմուշկներ (քոշեր), ոչխարենու փափախի փոխարեն Բուխարի կամ Շիրազի մորթուց կարած, հնացած, մաշված և շատ անգամ մազերը կիսով չափ թափված, կաշին բացված գդակ: Մեջքին նա կապում է բարակ սև կաշվե գոտի, առջևից երկու կտոր արծաթյա կոճակներով: Նա մորուք չի պահում, շաբաթը մի անգամ սափրել է տալիս, բեղերը և բիրչակները (գիսակները) հինայով ներկում է, որովհետև մորուք պահելը և հինա չդնելը կարող է վայելել ծերերին և գռեհիկներին: Գյուղը մտնելիս, այդ գոռոզ «ազնվականին» կտեսնեք փողոցի մեջտեղում կանգնած, բեղերը սրած կուշտ կատվի պես, մատին մի որևէ մատանի, գդակը ծուռ դրած, մի ձեռով բերանում բռնած եղեգնյա կարճ և նախշած ծփնեփող (մունդշտուկ), մյուս ձեռը կողքին, փորը և կուրծքը, որքան կարող է, դուրս է ցցում, ուսերը քաշում է վեր. դա հպարտության նշան է: Դյուրին բան չէ այդ պահին նրա հետ խոսելը. գյուղացին պետք է մոտենա, տասը քայլ հեռվից գլուխ տա, ձեռները դնի փորի վրա և անշարժ կանգնի, մինչև որ «բեգը» կբարեհաճի հարցուփորձ անել: Քաղաքացի տեսնելիս` «բեգը» ավելի է փքվում, «բարձրից է նայում», ինչպես ասում են մեր գավառական թղթակիցները, առհասարակ աշխատում է գյուղացիներին ցույց տալ, թե քաղաքացին նրա համար մի առանձին նշանակություն չունի: Կամ գլխով կանչում է իր մոտ մեկին և հարցնում.

Ադա, օ քի՞մ դի... (Նա ո՞վ է):

Եվ այդ «օ քիմ դի»-ն նա արտասանում է այնպիսի ձայնով և եղանակով, որ լիովին արտահայտում է իր ազնվական գոռոզ հոգին:

Այս նմանությունն արտաքին էր. թող ընթերցողը չկարծե, որ մեզ դիմավորող թևը կապած մարդը թուրք բեգերի տիպերիցն էր: Դա այգու տերն էր, մեկն իշխան Արղությաններից, որոնք բազմաթիվ են Սանահին գյուղում: Նա ուրախությամբ հրավիրեց մեզ այգու խորքը, խրճիթի հետևը, ուր խոտի դեզի մոտ, մի բարձր ընկուզենու տակ հյուրընկալ իշխանը մեզ համար պատրաստել էր տվել համեստ և առատ ճաշ:

Հայ ժողովուրդը շատ հյուրասեր է, բայց իր հյուրասիրության մեջ նա ունի անդուրեկան մի հատկություն, որ քանիցս ես դեպք եմ ունեցել փորձելու: Նա չգիտե իր ունեցածը հարգել հյուրի մոտ, նա չի գնահատում ինքն իրեն, նա չափազանց քննադատորեն է վերաբերվում դեպի իր թերությունները: Գուցե. այդ նրանից է, որ նա շատ է ուզում գրավել հյուրի համակրությունը: Գուցե, բայց անախորժ է թվում, երբ տեսնում ես, որ նահապետական պարզության մեջ հայ գյուղացին ծաղրում է այն սեղանը, որով քեզ հյուրասիրում է:

Էս սեղանը Եվրոպայից բերած է, — ասաց ծիծաղելով մի ծերունի գյուղացի, խաշած ձուկը նռենու ճյուղերից հյուսած սկուտեղի վրա դնելով մեր առջև: Հետո նա սկսեց ներողություն խնդրել ճաշի պակասությունների համար:

Մի այլ գյուղացի, Հաթամ անունով, որ մեզ համար ձուկ էր որսել, հեռվում կանգնած, դեմքը ծռմռելով, դժգոհության նշաններ էր անում: Միևնույն ժամանակ նա շուտ-շուտ սեղանը ծաղրող ծերունու հետևից ձգում էր սպառնալից հայացքներ և գլուխը խորհրդավոր շարժում: Հետո իմացանք, որ Հաթամը ծերունու երեք թե չորս որդիներից մեկն է. հայրը դուրս էր բերել նրան իր տնից, զրկելով ժառանգությունից: Անհոգ, անփող, անգործ, չորս մանր զավակների տեր այդ Հաթամն այն գյուղական պրոլետարներից մեկն էր, որոնց թիվը վերջին ժամանակ բազմանում է մեր երկրում: Հաթամն ուներ միայն մի նիհար ձի, այն էլ երկու աչքով կույր, որ, հարկավ, ոչ մի օգուտ չէր բերում նրա համար: Հետաքրքրվեցինք իմանալ, թե այդ ողորմելին ի ինչպես է կառավարում իր ընտանիքը: Գյուղացիները սկզբում չէին կամենում ասել, գլուխները խորհրդավոր շարժում էին: Կարծես, նրանք ամաչում էին Հաթամի պատճառով, որ իրենց հասարակության մեջ կան այնպիսի անդամներ:

Ձեռքը իստակ չի, — ասաց, վերջապես, մեկը, — գիշերները հանդարտ չի մնում: Աչքը լավ չի սովորել. էն օրը Հարումյանց Շաքարի փեթակներից մեկը կոտրել էին... իմացանք ով էր... ուրիշը չէր անիլ... Տնաքանդը եթե տիրոջը ծախեր, երկուպատիկը կստանար... տարել էր Բորչալու, երկուսը տասը շահիով թուրքերի վրա սաղացրել... Էհ, տղա ա էլի, մի կերպ գլուխը պահում ա... Ամա, աղա, մեր պարտքն ա ասել, զգույշ կացեք, թե չէ հալալ-հարամ մին է նրա համար... Քյուլֆաթն ա խեղճ, թե չէ ով կթողներ նրան այստեղ մնալ... էն էլ ասեմ, որ հերն ու ախպերները մարդ չեն... զրկեցին անխղճմտանքի տղերքը...

Ինքը Հաթամը շուտ-շուտ մեզանից հարցնում էր, թե արդյոք պատերազմ կլինի՞ և ե՞րբ:

— Ինչի՞դ է պետք պատերազմը, — հարցրի ես:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
Армянские-фильмыСмотреть № - 5.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

— Ըսենց ապրելից մեռնելը հազար փայ լավ ա, — պատասխանեց նա հառաչելով, — մի բան դուրս կգա ինձանից, — լավ, չի դուրս գա — թող ջհաննամը, մին գյուլլա տան ռխովս, վեր ընկնեմ: Աղա, ոտներիդ տակին մատաղ, հենց որ ձեն բարձրացավ բաալի վայնան բաշլամիշ իլավ, ինձ իմաց տուր, — դարձավ նա իշխան Արղությանին — ձեռքս քյոր ա կյամ, էն ա սիրտս հենց մի թունդ կռիվ ա ուզում:

Ճաշից հետո դուրս եկանք այգիներից խորհրդածելով, շարունակե՞նք արդյոք մեր ճանապարհորդությունը դեպի Օձուն, Մեծ-Ղարաքիլիսա, Ջալալօղլի, այնուհետև Ղարս, Անի: Կողբ: Իսկապես այսպես էլ վճռել էինք Թիֆլիսից դուրս գալիս, բայց Ժամանակի սղությունն ու մի քանի այլ հանգամանքներ ստիպեցին հետաձգել այդ երկար ճամփորդությունը մինչև առաջիկա գարուն: Եվ այս հույսով, մենք վճռեցինք վերադառնալ Սանահին:

Թևը կապած իշխանը խնդրեց Զաքարյանին «մի ճար անել» նրա կռան, որ վաղուց կոտրվել էր արմունկից վեր: Ոսկորը երկու մասն էր եղել, բաժանվել իրարուց և առողջացել, այնպես որ կոտրված իշխանի կուռը ծալվում էր: Նա խնդրում էր` մի դեղ անել, որ ոսկորները միանան, և նա կարողանա այն ձեռքով գործել: Զաքարյանը ցավակցությամբ ասաց, որ գիտությունը դեռ այդպիսի դեղ չի հնարել:

Հանկարծ մեր դիմացի ժայռը թնդաց, արձագանք տվեց մի բարձրաձայն երգի: Սանահնի ճանապարհի վրա երևաց մի ձիավոր, որ արագությամբ մոտենում էր մեզ: Սև հնադարյան գլխարկը մի ականջի վրա ծռած, ֆարաջայի փեշերը հավաքած, գոտիից մի ահագին ատրճանակ քարշ արած, երևեցավ Գեղամ վարդապետ Բաբաջանյանը: Նրա դեմքը, իսկական քաջարի տղամարդու պես ձի նստելու ձևը, վառվռուն աչքերն այդ րոպեին խիստ գրավիչ էին: Մի քանի անգամ իր նժույգին ուժգին մտրակելով, նա արշավեց դեպի մեզ և մի ակնթարթում ցած թռավ:

Դուք կարծում էիք, որ պիտի այդպես հեշտ ազատվեք Գեղամի ձեռքից: Հայդա, ետ գնանք. էգուց սրբազանի ոչխարը պիտի մորթել տամ: Ադա, Շաքար, Հաթամ, հավաքեցեք սրանց շալա-քյուլեն և տարեք գյուղը…

Բարձրանում էինք դեպի վեր դարձյալ ժայռերի տակով և ապառաժների վրայով, միայն Սանահնի երկրորդ ճանապարհով, որով երթևեկում են ձիով: Որքան դժվար է ցած իջնելը, կրկնակի դժվար է բարձրանալն այդ տեղերով: Այս ճանապարհը համեմատաբար լայն է, քան հետևակ երթևեկության ուղին, բայց նույնպես քարքարոտ, զառիվայր, որքան և վերջինը: Երևակայեցեք, ձեզ մի ծուռումուռ սանդուղք` երկարությամբ մի քանի վերստ, որի մի ծայրը կպած է Նանայի կամրջին, մյուս ծայրը վերջանում է ժայռի գագաթում:

Նկարագրել այս բնական սանդուղքը, կնշանակե կրկնել այն, ինչ որ գրել եմ նախընթաց գլխում Սանահնի առաջին ճանապարհի մասին դեպի Սևորդյաց ձորը: Առհասարակ Դեբեդա գետի ափերը, սկսած այնտեղից, ուր նա մտնում է Գուգարաց աշխարհը, մինչև այնտեղ, ուր նա բաժանվում է այդ աշխարհից, միատեսակ են: Ամեն տեղ բարձր ժայռեր, փապարներ, մութն ու խորին ձորեր, նեղ ու քարքարոտ շավիղներ, ձորերի մեջ անտառներ, — ահա այն ամենը, ինչ որ կարողանում է տեսնել մարդու աչքը:

Ժայռերը եռանկյունի, գետի կողմից նրանք ներկայացնում են հսկայական պատեր անթիվ այրերով, խորշերով ու ծերպերով. մյուս կողմից շրջապատված են լեռներով, իսկ նրանց վերին կողմը, գագաթը ներկայացնում է պայտաձև տափարակ դաշտեր: Ահա այս պայտաձև բարձրավանդակների վրա են դասավորված Գուգարքի հայ գյուղերը: Գյուղերը միմյանցից բաժանված են մի-մի ձորով, որոնցից շատերի միջով հոսում են փոքրիկ գետակներ և խառնվում Դեբեդային:

Ավելի քան երեք ժամ տևեց մեր բարձրանալը բավական սանդուղքով: Ճանապարհին տեղ-տեղ մենք հանդիպում էինք մեծ և փոքր այրերի, որոնց մի քանիսի մեջ ձմեռը պատսպարվում են խաշնարածներն իրենց ոչխարների հոտերի հետ:

Արևն արդեն թաքնվում էր հեռավոր լեռների հետևում, երբ մենք հասանք ժայռի գագաթին: Այստեղից դեպի ցախ նայելով, Դեբեդա գետի հարավային հովիտը ներկայացնում է սքանչելի տեսարան: Այստեղ անընդհատ լեռներն ու ժայռերը, իրարուց հեռու կանգնած, փոքր-ինչ ընդարձակություն են տալիս պատմական գետի հոսանքին: Այստեղ նա չի գրգռվում, չի փրփրում, որպես Սևորդյաց ձորում, այլ խաղաղ ու հանդարտ հոսում է դեպի հյուսիս օձապտույտ ընթացքով, ուրախ-ուրախ փայլելով իր ծաղկավետ ափերի մեջ: Եվ այդ ափերը, քանի հեռու, այնքան մեղմ, քնքուշ և շքեղ տեսարան են ներկայացնում նոր մայր մտնող արևի վերջին շողերի ներքո: Բայց ահա հեռավոր լեռները սքողած նոսր մշուշը թանձրացավ, ծածկեց գետի հեռավոր ափերը: Կանաչազարդ հովիտը փոխեց իր գույնը: Սքողվեց նա մանիշակի գույն շղարշով, շրջակայքը փոքր առ փոքր սկսեց մթնել. մթնեց և հովիաը, իսկ գետը տակավին պարզ երևում է, որպես մութ կանաչագույն թավշի վրա սփռված լայն, սպիտակ ժապավեն: Երեկոյան մութը հետզհետե սկսեց ծածկել և՛ մեր անցած ճանապարհը, և՛ այն անդունդը, ուսկից մենք բարձրացել էինք:

Միայն բարձրագագաթ Լալվարն է, որ տակավին մարտնչում է խավարի դեմ, ընդունելով իր վրա թաքնված արևի թույլ ճառագայթները: Այս լեռան ստորոտը ներկայացնում է Գուգարքի դրախտն իր փայտավետ ձորերով, ծաղկավետ մարգագետիններով, ականակիտ, սառնորակ և վճիտ աղբյուրներով, իսկ գագաթը ներկայացնում է չոր ու ցամաք, քարքարոտ, խոտազուրկ մի տափարակ:

Ավանդությունն ասում է, որ Նոյի տապանն ամենից առաջ կանգ է առել Լալվարի վրա: Համեստությունը չի թույլ տվել Լալվարին ընդունել տապանը. նա առաջարկել է Նոյին Արագած լեռը, ասելով.

Ես արժանի չեմ, գնա ինձանից բարձր լեռան գագաթը:

Արագածը ևս չի ընդունել Նոյի տապանը, առաջարկել է Մասիսը, ուր և նա կանգ է առել:

Տապանը միայն անցել է Լալվարի գլխով և անցնելու ժամանակ նրա հատակը քսվել է լեռան գագաթին: Ահա թե ինչու է Լալվարի գլուխը տափարակ և զուրկ բուսականությունից:

Պարզ եղանակին այս լեռան գագաթից երևում է Արցախի, Գանձակի, Թիֆլիսի դաշտավայրերը, ավելի հեռուն` մինչև Կովկասյան լեռնաշղթան:

11

Դարձյալ մտանք Սանահնի հնությունների մեջ: Այս անգամ Գեղամ վարդապետը մեզ ցույց տվեց վանքի շարժական հնությունները:

Ես հետաքրքրական գտա մոտ վեց հարյուր տարվա մի գրչագիր մագաղաթյա ավետարան Ամստերդամից բերած: Նշանավոր են այս ավետարանի ոսկեզօծ հրաշալի նկարները: Չնայելով իրենց դարավոր հնության, նկարներն այնքան անվնաս և մաքուր են մնացել, որ, կարծես, երեկ են նկարված:

Տաճարից դուրս գալով, մենք այցելեցինք վանքից — դեպի արևելք — փոքր-ինչ հեռու գտնվող գերեզմանատունը: Այստեղ, ի միջի այլոց, թաղված են Զաքարե Սպասալարի, նրա հոր — Սարգսի և պապի — Վահրամի, այս «իշխանաց իշխանների», մարմինները: Այս գերեզմանատան մոտ կան երկու փոքրիկ եկեղեցիներ կամ ճիշտն ասած մատուռներ, Զաքարե Սպասալարի հրամանով շինված:

Դեպի արևմուտք, վանքից կես վերստաչափ հեռու գտնվում է Զաքարե Սպասալարի կառուցած աղբյուրը: Այս աղբյուրի ջուրը նախ հավաքվում է ութ սրբատաշ հոյակապ սենյակների մեջ և այստեղից մի խողովակով դուրս հոսում: Սենյակները շինված են գետնի մեջ, այնպես որ կտուրը գետն ի մակերեսին հավասար է: Աղբյուրը առջևի կողմից ներկայացնում է մի գեղեցիկ շինություն, որ նույնպես մոտ է քայքայման, թեև համեմատաբար ամուր է տակավին, քան Հաղբատի աղբյուրի շինությունը: Վերջինն ավերվում է ոչ միայն ժամանակի ընթացքից և մարդկանց անհոգությունից, այլև նրա գոյության վերջին ժամանակները թշնամացել են և անասունները: Ասածս կատակ չէ. սրանից մի քանի տարի առաջ Հաղբատի մի ոմն քահանա, եթե չեմ մոռացել, տեր Հարություն անունով, ունենում է սանահնեցի Հաթամի ձիու նման մի կույր ձի: Այս ողորմելի չորքոտանին, աղբյուրի մոտ արածելիս, ծարավում է, լսում է ջրի կարկաչը և այն ուղղությամբ գնում է ու մտնում աղբյուրի սենյակներից մեկի մեջ: Ծարավը հագեցնելուց հետո կույր ձին չի կարողանում իր մտած տեղից դուրս գալ: Հայտնում են տիրոջը, տեր հայրը գալիս է և, մոլլա Նուրիի պես, սենյակը քանդել է տալիս ու ձիուն դուրս բերում:

Ահա այսպես են վերաբերվում դեպի դարավոր ճարտարապետական հնություններն այն մարդիկ, որ ամենից ավելի պարտավոր են հարգել և պահպանել մեր անցյալի հիշատակները :

Սանահնի աղբյուրի և նրա ջրամբարների մութ անցքի մասին, չեմ հիշում ով, մեզ պատմեց պես-պես անեկդոտներ, բոլորն էլ վանքի հին և նոր միաբանների կյանքից:

Թող ամաչե նա, ով հավատում է այդ անեկդոտներին: Բայց մի հարց, ով սրբազան հայրեր, Զաքարե Սպասալարը իր կառուցած աղբյուրի ջուրը բաժանել է երկու մասի — մի մասը գյուղացիների, մյուս մասը վանքի համար: Վերջինս առանձին խողովակով բերված է մինչև վանքի գավիթը: Ասացեք, ինչո՞ւ ստեպ-ստեպ գյուղացիների աղբյուրի ջուրը խառնվում է վանքապատկան ջրին, ինչո՞ւ առաջինը ցամաքում է, և «հարսնասիրուն» սանահնեցիների հարսն ու կանայք ստիպված են լինում վանքի գավթից ջուր տանել...

Այս հարցի պատասխանը թողնում եմ Հովսեփ վարդապետին, որ Սինոդի կարգադրությամբ պատժված է` Էջմիածնի ոչխարներն արածացնել և գոմերը մաքրել: Ինչ փույթ, որ պատժված վարդապետը Հաղբատի վանահայրն է եղել և ոչ Սանահնինը, չէ՞ որ, ինչպես բողոքում էին մեզ գյուղացիները, նա իր տեսակետից շատ լավ ուսումնասիրել է աշխարհային կյանքի հաճույքը... այսինքն կանայք որսալու վարպետությունը…

Բավական է, որքան հնությունների մասին խոսեցինք. նրանք ոչ մի ուրախալի երևույթ չեն պարունակում իրենց մեջ, բացի դառն հիշատակներից: Դառնանք ներկային. արդյոք մեր այցելած երկրի ժողովուրդը տալի՞ս է հույս ապագայի վերաբերմամբ:

Ես կարող էի այս մասին շատ բան ասել, Գուգարաց աշխարհի շատ վերքերը շոշափել: Բայց, հակառակ իմ բուռն ցանկության, չեմ կարող այդ անել... հայտնի պատճառնրով: Ուստի ստիպված եմ հիշել այդ երկրի հայ ժողովրդի շատ ցավերից միայն մեկի մասին: Դա կրթության հարցն է:

Այն գյուղերը, որ այցելեցինք և բոլոր հարևան գյուղերը Դեբեդա գետի աջ ու ձախ ափերում սփռած — գտնվում են վերին աստիճանի խավար դրության մեջ: Ամբողջ երկիրը մինչև այսօր չունի մի հատ ուսումնարան: Եվ այդ ո՞րտեղ. Թիֆլիսի թեմում, — այն թեմում, որ ամենալուսավորվածն է համարվում:

Մեր հարցին պատասխանեցին, թե վաղուց Սանահին գյուղում եղել է մի ողորմելի ուսումնարան, որ, մի քանի տարի գոյություն ունենալուց հետո, փակվել է, նյութական միջոցների չգոյության պատճառով: Այժմ երկու տարի է, որ մեր ուղեկից երիտասարդ Արղությանը աշխատում է վերականգնել այդ ուսումնարանը, բայց չի հաջողվում: Նա դիմում է Թիֆլիսում ապրող անթիվ Արղությաններին, խնդրում է, աղերսում, որ տարեկան յուրաքանչյուրը մի չնչին գումար տա` իր հայրենիքում մի փոքրիկ ուսումնարան պահելու և միշտ մերժումն է ստանում: Մերժումն այն մարդկանցից, որոնցից մի քանիսը տարեկան տասնյակ հազարների եկամուտ ունեն և, երևակայեցեք, այդ եկամուտների մի մասը տալիս են նրանց Սանահնի գյուղացիները:

Ես արդեն նկարագրեցի այն, ինչ որ տեսա երկու օրվա ընթացքում Սանահնում և նրա շրջակայքում:

Ժողովրդի տնտեսական և բարոյական կացության մասին իմ նկարագրությունը մանրամասը չէր կարող լինել: Երկու օրվա ընթացքում ծանոթանալ մի անծանոթ երկրի ժողովրդի դրությանը, անկարելի է, մանավանդ որ մենք շտապով շրջելով մի քանի գյուղեր, ժողովրդի երես չէինք տեսնում: Իսկ հավատ ընծայել մեր երկու-երեք ձիապանների առասպելական պատմություններին — դժվար էր:

Ուստի ձգենք մի հայացք ևս Գուգարքի բնության վրա, հրաժեշտ տանք և մտնենք ապականված քաղաքական կյանքի աղտեղությունների մեջ:

Թախծալի է բաժանվել այդ երկրային դրախտից, այդ բարձրագագաթ լեռներից, այդ ծաղկազարդ ձորերից, կուսական անտառներից, սրընթաց գետերից, կանաչազարդ, գեղեցիկ հովիտներից, ահռելի ժայռերից, բայց... քաղաքային կյանքը ձգում է մեզ իր ալիքների մեջ: Չէ՞ որ մեր «քաղաքակրթված» բնությունը ընտելացել է այդ աղավաղված կյանքի պահանջներին, և մենք չենք կարող ապրել առանց նրանց. չէ՞ որ մեզ ամեն օր հարկավոր են սրտի ու մտքի մանր պատերազմներ, անձնական կռիվներ, չնչին բաների համար մեծ գոռգոռումներ, անընդհատ խռովություններ, վերջապես, այն որ ներկա լուսավոր մարդու բերանում կոչվում է քաղաքակիրթ կյանք:

Կարո՞ղ ենք երկար մնալ այն ամայի վայրերում, ուր այդ ամենի համար չկա ասպարեզ, ուր բնության անհուն մեծության առջև մարդուն տիրում է միմիայն մի հուսահատիչ զգացմունք, թե նա ուրիշ ոչինչ է, եթե ոչ չնչին խաղալիք բնության համար:

Շատ սարսափելի բաներ էինք լսել Սանահնից դեպի Շուլավեր տանող դժվարին ճանապարհի մասին և անպատճառ կամենում էինք գնալիս այդ ճանապարհը ընտրել: Բայց շուլավերցի ձիապանները, ավազակների երկյուղից ստիպված, մեզ խաբեցին և տարան Բորչալուի չոր ու ցամաք դաշտերով: Ավելի աներկյուղ դուրս եկան սանահնեցիները, նրանք, մեր ցանկությամբ, հանձն առան բերել մեզ մեր ցանկացած ճանապարհով:

Յուրաքանչյուր սարսափելի կոչված մի բան մագնիսի նման ձգող մի հատկություն ունի: Ահա ձեր ոտների տակ մի մթին, ահռելի անդունդ, դուք վախենում եք, գիտեք, եթե մի ավելորդ քայլ առաջ դնեք, կարող եք կորչել հավիտյան: Բայց մի ինչ-որ անբացատրելի ուժ ստիպում է ձեզ առաջ գնալ և նայել դեպի այդ անդունդը, հագեցնել ձեր անհասկանալի հոգեկան պահանջը:

Մադանի ձորը, Ուչ-Քիլիսի և Խոժոռնիի մթին անտառները, — այս են այն վայրերը, ուր գլխավորապես բուն են դնում Բորչալուի թուրք և Գուգարքի հայ ավազակների խմբերը:

Մեր ճանապարհորդության ժամանակ ավազակների հանդգնությունն անսահման էր. ժամ չէր անցնում, որ չլսեինք, թե այսքան մարդ են կողոպտել, այսքանին սպանել, վիրավորել, մերկացրել և անտառները բաց թողել կամ ոտները ու ձեռները կապել ծառին:

Բայց այնքան երկյուղալի չեն ավազակները, որչափ ճանապարհը:

Անցնում էինք Մադանի ձորով, մի քարքարոտ օձապտույտ ուղիով, որ տարածված է բիրտ ժայռերի ստորոտում հոսող առվակի եզերքով: Աջ ու ձախ ուղին հովանավորում էին հոնի ծառերը և մորենիների խոտաբույս և բարձրաճյուղ թփերը: Առավոտյան մոտ տասնումեկ ժամն էր, երկինքը պարզ էր, թեթև զեփյուռը հովացնում էր պայծառ արևի տաք ճառագայթները, որ, ծառերի ճյուղերի միջով թափանցելով կարկաչահոս վճիտ առվակի վրա, փայլեցնում էին նրա մակերևույթը: Տերևների ստվերները ապառաժոտ ուղիի վրա ուրախ-ուրախ խաղալով, շփվում էին իրարու, միանում էին, բաժանվում և փոփոխակի ներկայացնում հազար տեսակ գեղեցիկ նկարներ լուսո շողքերի հետ:

Առվակը անհայտացավ մի բարձր ապառաժի հետևում, վերջին անգամ ցույց տալով իր հալած արծաթի նման փայլող մակերևույթը: Մեր ուղին, ծռելով դեպի ձախ, ցույց տվեց մեզ այն երկարաձիգ փապարները, որ տանում են դեպի հունական Մադան գյուղը, դեպի Գուգարքի գանձերը, պղնձի հանքերը: Արդեն բոլորովին հեռացել էինք Սանահնի այգիներից. բազմաթիվ ծառերի գագաթները խառնվել էին իրարու, և այգեստանը հեռվից նմանվում էր մի լայն և երկայն մուգ կանաչագույն թավշյա ժապավենի: Օդի պարզությունը, արևի պայծառ ճառագայթները մի առանձին քնքշություն էին տալիս նրան: Աջ ու ձախ երկու շարք չոր ու ցամաք ժայռերը և բլուրները դրախտանման այգեստանի հակապատկերն էին: Տարիների արհավիրքը և ժամանակը ծծել էին նրանց կյանքը, թողնելով ողորմելի կմախքը:

Մենք գնում էինք ձիով, ճանապարհը հետզհետե բարձրանում էր վեր ու վեր, մինչև որ նա դարձավ միանգամայն ուղղահայաց: Որպեսզի վայր չընկնեինք, ստիպված էինք բռնել ձիու բաշից: Ձիապանները գաղտնի նայում էին միմյանց երեսին և գլուխները շարժում: Պարզ է, որ նրանք խղճում էին իրենց կենդանիներին, բայց ամաչում էին մեզ հայտնել: Շարունակեցինք գնալ ոտով: Մոտ երկու ժամ տևեց մեր բարձրանալը: Ահա, վերջապես, երևաց դեպի ձախ Լալվարը3, շրջապատված իր երկու-երեք ընկերներով: Կապտագույն հորիզոնի վրա պարզվեց նրա չոր գագաթը, որը Նոյի անգութ տապանը հավիտյան զրկել է բուսականությունից:

Հոգնած, քրտնած, շնչասպառ մենք հասանք զառիվայր ճանապարհի գլուխը և նստեցինք լերկ ապառաժներից մեկի վրա` փոքր-ինչ հանգստանալու:

Բեզա...ա…րեցի...իք, հա-հա, — ասաց սանահնեցի մեր ձիապանը, որի համար բառեր արտասանելը կատարյալ աստվածային պատիժ էր, այնքան նրա կզակը թույլ էր և շրթունքը համրաշարժ:

Առհասարակ բոլոր մեզ հանդիպած գյուղացիները, բացի շուլավերցիներից, համրախոս էին, դանդաղաշարժ, բայց արագակեր:

Քյո...ո...ոռ…լուղա... լան են ահա՛, — շարունակեց մեր ձիապանը, բառերը ծամծմելով, ձգձգելով և վերջ ի վերջո բերանից դուրս թողնելով չարչարված, տանջված, ջարդ ու փշուր եղած մի խոսք: Ըհը, խոջա, Ալլահ...սախ...լասուն… — դարձավ նա հանկարծ դեպի ետ:

Ճանապարհի գլխին երևաց մի թուրք, կարճլիկ, հինայած և շրջակայքը զգուշությամբ սափրած «խատտի հումայի» մորուքով: Չուխան ուսերի վրա ձգած, փոքրիկ դանակով մի փայտի կտոր տաշելով, նա անխռով կանգնել էր մեր հետևում և նայում էր մեզ վրա:

Շիրվանցի՞ ես, — հարցրի ես, նրա դեմքից գուշակելով որ երկրացի լինելը:

Բաալի, լահիջ եմ:

Լահիջ Շամախու թուրք գյուղերից մեկն է, բնակիչները բացառապես պարապած են պղնձագործությամբ:

Քիշի, ինչպես ես այստեղ ընկել:

Եկել ենք աղ ցանելու, — պատասխանեց թուրքը կատակով:

Լահիջները համարվում են շատ միամիտ մարդիկ, բայց լավ պղնձագործներ են:

Ի միջի այլոց, նրանց միամտության առթիվ պատմում են մի անեկդոտ, թե նրանք, կարծելով, որ աղը բույս է, մի անգամ ցանել են և խիստ զարմացել, որ նա չի բուսնում: Այս պատճառով Շիրվանի գավառում միամիտ մարդկանց անվանում են «աղ ցանո՛ղ լահիջ»:

Պղնձի հանքերը, որ մեր ճանապարհի վրա էին, զարնվում են ֆրանսիական ընկերության ձեռքում, իսկ պղնձագործությամբ (անոթներ շինելով) այդտեղ մեծ մասամբ պարապում են լահիջներր:

— Սպանեց անհոգին, խեղդել է գյավուրը... Փարվարդիգյարը նրան հանգստություն չի տալ ոչ էս կյանքում, ոչ էն կյանքում, — արտասանեց թուրքը, գլուխը դառնությամբ շարժելով:

— Ո՞վ սպանեց, ո՞ւմ, — հարցրինք մենք:

Թուրքը պատմեց, թե այն օրը մեր ճանապարհի վրա մի թուրք գոտիով խեղդել է իր ընկերոջը և փողերը կողոպտել:

Մոլլա Ղանին, — ածուխ ծախող է, չեք ճանաչի, — ջորիները առաջը գցած գնալիս է լինում: Ջորիներից մեկի ոտը պոկվում է, ղալից ընկնում: Հեռու չի տեղը, այ, էս սարից դեն է: Մոլլան ցած է գալիս և տեսնում է, որ մի խեղդված մարդ էլ ընկած է ջորիի մոտ: Էհ, խազեին, դյունյան փչացել է, փափախդ գլխիդ երկու ձեռքով պինդ պահիր: Վալլահ, բիլլահ, մարդու երեսին ամոթ, սրտում խղճմտանք չի մնացել: Օրը ցերեկով ընկերը ընկերոջ բռնում է ու խեղդում, տեսնենք վերջներս ինչ է լինելու: Խուդա հաաֆս...

Ավարտելով իր փիլիսոփայությունը, թուրքը գլուխ տվեց ու հեռացավ, շարունակելով փայտի կտորը տաշել, ուսերը շուտ-շուտ վեր քաշել, որ չուխան չընկնի:

Մադան ասված գյուղի պղնձահանքերը սփռված են մի բոլորաձև մեծ ձորի մեջ, չորս կողմից շրջապատված լեռներով: Հենց այդ լեռներն են պարունակում իրենց մեջ մետաղյա հարստությունը: Հանքերի մուտքերը շարված են գյուղի մեծ ճանապարհի մոտով: Ամեն մի հանքի մուտք ներկայացնում է գյուղական մի հասարակ խրճիթի դուռն: Այս դռներից սկսվում են ստորերկրյա, նեղ, խոնավ, մթին անցքերը և գնում մինչև լեռան խորքը:

Մեր անցնելու միջոցին հանքերի դռները փակ էին, միայն մի ստորերկրյա անցքի միջից նեղ երկաթուղով բանվորները մետաղախառն հողը կրում էին դուրս` ձեռնաշարժ սայլակներով: Գյուղի մեջ և շրջակայքում գոյացել էին ահագին բարձրությամբ կարմիր բլուրներ մետաղախառն հողից: Այստեղ օդը տոգորված է մի տեսակ ծանր հոտով, որից մարդու գլուխն է պտտում: Երկիրը մեր ոտների տակ, տների տափարակ կտուրները, բլուրները, ամեն ինչ այստեղ արևի ճառագայթներից պսպղում է միլիոնավոր կարմրագույն և սպիտակ մետաղյա թեփուկներով:

Հետաքրքրական էր մտնել անցքերից մինի մեջ, բայց մեզ ասացին, թե առանց թույլատվության և ամեն ժամանակ հարմար չէր տեսնել հանքերը:

Անցանք առաջ, թողինք ստորերկրյա հարստությունը և մտանք վերերկրյա հարստության մեջ: Մի փոքրիկ բարձրավանդակ անցնելուց հետո, հեռվից երևացին Ուչ-Քիլիսի անտառապատ լեռները, ձորերը, խորշերն և խոխոմները:

Ուչ-Քիլիսա, այդ երեք փոքրիկ ավերված մատուռներն են միմյանցից մի քանի հարյուր քայլ հեռու եռանկյունի տարածության վրա: Այստեղից են սկսվում Լոռվա անտառները, որոնց մի մասը պատկանում էր հանգուցյալ Կոմս Լոռու-Մելիքյանին: Մեր ձիապանները մի անգամ ևս զգուշացրին մեզ զգաստ լինել, միասին գնալ, չցրվել ետ ու առաջ, որովհետև հասել էինք ավազակների վայրերը:

Այս անտառների խորքում էր գտնվում 6 տնից բաղկացած Բրդաձոր փոքրիկ գյուղը, որի բնակիչները հռչակված են ամբողջ գավառում իրենց քաջությամբ:

Մոտ վաթսուն տարի առաջ սանահնեցի Գիժ-Վերանն իր ընտանիքով փախչում է Արղությանների խստությունից և բնակություն հաստատում Խոժոռնիի և Ուչ-Քիլիսի մեջտեղ գտնվող անտառապատ ձորերից մեկում: Վերանը մի կատաղի մարդ է լինում. նրա ազատ հոգին չի կարողանում կրել ճորտության ամոթը. նա բարվոք է համարում ապրել վայրենի բնության ծոցում, քան մարդկային բռնակալության ներքո: Հետզհետե Վերանի ընտանիքը աճում է. նա վեց որդի է ունենում, բոլորին պսակում է իր ձեռքով և պսակում է Սանահնի ամենաընտիր գեղեցկուհիների վրա: Ոչ ոք չի համարձակվում մերժել նրան իր աղջկա ձեռքը, քաջ գիտենալով, որ հակառակ դեպքում Վերանի (որ ասել է վայրենի) որդին մի գիշեր զրահավորված կգա և կփախցնի իր սրտի ուզածին:

Հարյուր տասնևվեց տարի ապրում է Գիժ-Վերանը, մինչև մահ պահպանելով իր աշխուժությունը և հովանավորելով իր բազմաթիվ ընտանիքը: Ծերունու մահից հետո որդիները բաժանվում են:

Ահա այս վեց հարազատ եղբայրների ընտանիքներից է բաղկացած Բրդաձոր գյուղը: Չնայելով բաժան-բաժան լինելուն, նրանց մեջ տիրում է ամուր համերաշխություն և այդ, ընդամենը ութսուն հոգի, գյուղականները չգիտեն ոչ երկյուղ, ոչ նախանձ, ոչ ծուլություն, ոչ հարստություն և ոչ աննպատակ ատելություն: Այնտեղ, ուր հիշվում է բրդաձորցու անունը, ոտ չի դնում գողը, ավազակը, այնտեղ, ուր արածում է նրա տավարը, ոչխարը, չի հանղգնում մոտենալ ուրիշ գյուղացի: Շատ անգամ ավազակներից հալածված հարևան գյուղացիները դիմում են Վերանանց օգնության, և այդ ժամանակ վայ նրան, ում դեմ գրգռվում են այդ ազնիվ քաջերը...

Այր և կին, ծեր և աղա, Բրդաձորի բոլոր բնակիչները հրացանակիր են հարկավոր եղած ժամանակ, բոլորը գիտեն միահամուռ հարձակվել իրենց թշնամու վրա, պաշտպանվել և պաշտպանել հալածվածներին:

Պարզ կապտագույն երկինքը թաքնվեց բարձրագագաթ ծառերի խիտ մուգ կանաչագույն ճյուղերի հետևում: Սպիտակ շավիղը, որ գծում էր մեր ճանապարհը դեպի Խոժոռնի, անհայտացավ թանձրաբուս խոտի մեջ: Մտանք կուսական անտառի խորքը:

Այլևս ոչինչ չի երևում մեր շուրջը, բացի կաղնիի, եղևնիի, թեղի, թղկենու, բարդու, հաճարի և այլ տեսակ վայրենի ծառերի հսկայական բուներից: Երբեմն աջ ու ձախ բացվում են մթին խորխորատներ, խորին անդունդներ, պաշարված մամռապատ մռայլ ապառաժներով: Դարավոր ծառերի ամուր արմատները իրենց հարյուրավոր մեծ և հազարավոր փոքրիկ ճյուղերով ճեղքել են բիրտ ապառաժները և դուրս են ցցվել իրենց սուր, երկար, գալարուն ծայրերով: Եվ այդ ճյուղերով, ինչպես հաստ և անքակտելի թելերով, ծառերի արմատը ամուր շղթայել է ապառաժները, կարծես չթույլ տալու համար, որ նրանք վար գլորվեն:

Բայց բնության հարատև արհավիրքը թուլացրել է նույնիսկ քարյա պատվանդանը: Նայում ես, և զգում, որ վաղ թե ուշ այդ ապառաժներից յուրաքանչյուրը պոկվելու է արմատից և ծառերի հետ միասին թավալվելու է իր ոտքի տակ բացված անդունդի մեջ, ուր ընկած են վաղուց շատերը նրա ընկերներից: Այն ապառաժը, որ արդեն թավալվել է, իր հոգնած ուսերից շպրտել է մի կողմ դարերով կրած ծանրությունը:

Եվ ահա այդ տխուր վիճակին ենթարկված, բարձրագագաթ, հաստաբուն ծառերը ձգված փտում են խոնավ գետնի վրա, անդունդների բերանում:

Նայեցեք, ահա արդեն թավալված հսկայի չորս կողմերում երկյուղով և ամաչելով դուրս են ցցել իրենց գլուխը նորաբույս ծառերը: Դրանք անտառի նոր սերունդն են:

Հրես... էէս… մենծ... ծառի... տակին էն երկուսին... սպանեցին... ղաչաղները, — ասաց համրախոս ձիապանս և ցույց ավեց մի բունը այրած սևացած կաղնի, որի տակ սպանել էին երկու անցորդ մեր ճանապարհորդությունից մի շաբաթ առաջ:

Բա էս խի՞ չես ասում, որ էդ բյանդումը էն խեղճ շուլավերցուն տկլորացրել էին, ծառին կապել, խենչալը փորը խրել, — ավելացրեց մյուս ձիապանը, ցույց տալով մի նեղ ճանապարհի անցք:

Եվ այսպես, այստեղ ամեն մի. անկյուն շաղախված է մարդկային արյունով:

Խոժոռնիի անտառի մթին անցքերից մեկի բերանում մեզ հանդիպեց մի գյուղացի, երկար, հովվական ցուպը ձեռին և մեջքին մի հասարակ դաշույն կապած: Նրա շուրջն արածում էին մի քանի կովեր: Ձիապաններն ասացին, թե այդ հովիվը Գիժ-Վերանանց ցեղիցն է: Դա մոտ տասնույոթ տարեկան մի պատանի էր, բարձր հասակով, ուղիղ կազմվածքով, խոշոր, վառվռուն խաժ աչքերով և գեղեցիկ գծավորված սև հոնքերով: Մեն միայնակ իր տավարի հետ, նա գտնվում էր անտառի մթության մեջ, հենց այնտեղ, ուր ավազակներն օր չէր անցնում, որ չկողոպտեին, չսպանեին: Նա ապահով էր, որ ոչ ոք չի համարձակվի վնասել նրան: Մինչդեռ մեր չորս չափահաս ձիապանները երկյուղից ստեպ-ստեպ նայում էին աջ ու ձախ, թե գուցե մի հաստաբուն ծառի հետևից հանկարծ դուրս թափվեն ավազակները:

Իր ցուպի վրա հենված, պատանի բրդաձորցին աչքերը դարձրեց մեզ և սկսեց նայել խոժոռ հայացքով, մինչև որ մենք կանցնեինք: Նրա դեմքը, կազմվածքը և դիրքն արտահայտում էին ինքնավստահություն, անվեհերութուն — խառն հանդգնության հետ:

Բարձրացանք մի երկայնաձև բլուր. անտառները չէին ընդհատվում, միայն մեր ծուռումուռ հողային ճանապարհն էր փոխվել, և մենք գնում էինք քարքարոտ լեռնային շավղով:

Կրկին ժայռեր, ամեն տեղ ժայռեր, բայց ոչ այնպես լերկ, չոր ու ցամաք, ինչպես Սևորդյաց ձորում, այլ թաղված կանաչազարդ, հաստաբուն, բարձրագագաթ ծառերի խտության մեջ: Ահա մեր ապառաժոտ ուղիի մի կողմում բարձրացավ մի բնական պատնեշ և մեր աչքերից թաքցրեց շրջակայքը: Մյուս կողմում բացվեցին մթին, ահռելի անդունդներ, ծառերն իրենց խիտ ճյուղերի ստվերով քողարկել են այդ անդունդները, և մարդկային հայացքն անկարող է թափանցել նրանց խորքը, ուր, ով գիտե, ինչ տեսակ գիշակերներ են բուն դրել: Երևում են միայն ծառերից թափված չորացած, սևացած տերևների կույտեր, հողմից և մրրիկից արմատահան եղած, թավալված հսկայական ծառեր, վիթխարի, մամռապատ ապառաժներ, մեկը մյուսից մռայլ, մեկը մյուսից տխուր, ինչպես մռայլ և տխուր են նրանց շուրջը կատարված անցքերը:

Եղանակը տակավին խաղաղ էր, թեթև զեփյուռն անընդհատ շարունակվում էր, ծառերի տերևներն իրենց մեղմ սոսափյունով ամբողջ անտառի մեջ տարածել էին մի քաղցր շշնջյուն: Կապույտ, փիրուզեգույն երկնակամարը մերթ երևվում էր, մերթ թաքնվում ծառերի հետևում. արևի պայծառ շողերը խազում էին բարդիների ուղիղ, հաստ և բարձր բուների վրա, փայլեցնելով նրանց սպիտակ կեղևը:

Կրկին մեր ճանապարհը փոխվեց. անդունդները մնացին մեր հետևում, բնական պատը ընդհատվեց — բացվեցին հեռավոր տեսարանները, որ դարձյալ անհայտացան և, մենք մտնենք մի հով ձորի մեջ:

Էս էլ Մեխակի աղբյուրն է, — ասաց մեր ձիապաններից մեկը:

Դարձյալ մի վայր, որ շաղախված է ավազակների թափած արյունով:

Ախորժելի էր գեթ մի քանի րոպե նստել այդ ձորի մեջ, դալար խոտի վրա, դարավոր կաղնիի ստվերում, լսել վճիտ աղբյուրի քաղցր կարկաչը, տերևների սոսափյունը, թռչունների համերգը, ծծել անտառային մաքուր օդը: Բայց ահա, երկնքի մի կողմը փոքր-ինչ մթնեց, ծառերի սոսափյունը սաստկացավ, փչեց հյուսիսային քամին, օդը պղտորվեց, և հեռվից, շատ հեռվից լսվեց մի խուլ որոտումն: Լեռների վրա անձրև էր գալիս, ամպերը հետզհետե բարձրանում էին վեր ու վեր ու սպառնում էին ծածկել երկնքի ամբողջ հորիզոնը:

Հարկավոր էր շտապել առաջ, և մենք ստիպված էինք թողնել հրաշալի ձորը: Հետզհետե որոտումն սաստկացավ, նա մոտենում է մեզ, անտառը խուլ թնդյուններ էր արձակում: Աշնանային քամին պոկում էր ծառերի դեղնած տերևները և սփռում մեզ վրա, ձիերը խրխնջում էին և ականջները սրած, իրենք իրենց շտապում առաջ: Ահա, վերջապես, բոլոր երկինքը ծածկվեց մուգ մոխրագույն ամպերով. մի սպիտակ արծաթափայլ գիծ անցավ նրանց միջով և մի քանի վայրկյանից հետո լսվեց խլացուցիչ թնդյունը: Անտառը մի սաստիկ արձագանք տվեց երկնային որոտումին, և անձրևի խոշոր կաթիլները սկսեցին կարկուտի սաստկությամբ տեղալ մեր գլխին: Հեռվից երևեցան գյուղական խրճիթներ, խոտի դեզեր, մի փոքրիկ եկեղեցու գմբեթ: Մենք հասել էինք Խոժոռնի գյուղին. անտառներն ընդհատվեցին:

Կարելի՞ է մի քանի րոպեով մնալ քեզ մոտ, — հարցրինք ալյուրի փոշիով սպիտակած մի թուրքի, որ կանգնած էր ջրաղացի առջև և նայում էր որոտող երկնքին:

Թուրքը, հայտնի չէ ինչու, ձեռը բարձրացրեց դեպի երկինք և լուռ մտավ ջրաղացը: Մենք ցած իջանք հոգնած, քրտնած ձիերից, մի փոքր մնացինք, հեղեղն անցավ, բայց անձրևը չդադարեց: Կրկին ձի հեծանք և Խոժոռնիի վրայով շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Շուլավեր:

Օրը բոլորովին մթնել էր արդեն, երբ մենք մինչև մարմին անձրևից թրջված մտանք Շուլավեր:

Ճանապարհին մենք վճռել էինք իջևանել մի հայ գինեվաճառի խանութում, որ մեզ հետ գալիս էր Սանահնից և որի ձին հեծել էր մեր ընկերներից մեկը: Դա մի կարմրերես, առողջ սանահնեցի երիտասարդ էր, որ մի ամսից հետո պիտի զինվորության վիճակ հաներ: Գինեվաճառր շատ էր հոգում, թե կարող է սիրած առևտրից զրկվել և օղիի տակառի ծորակի փոխարեն հրացան բռնել իր ձեռքում:

Երբ մոտեցանք գինեխանութին, որը, տիրոջ ասելով, «պեռվիյ սոռթ գոսթինցա է» Շուլավերում, գյուղացիները շրջապատեցին մեզ և հարցրին, արդյոք մեզ չե՞ն կողոպտել ավազակները: Պատմում էին, որ նույն օրը մեր անցած ճանապարհի վրա ավազակները կողոպտել էին մոտ երեսուն մարդ, երկուսին վիրավորել և մեկին սպանել:

Հետևյալ օրը կիրակի էր, հասարակական կառքը Թիֆլիս պիտի գնար մյուս օրը, երկուշաբթի: Ուստի մենք ստիպված եղանք մի օր անցկացնել Շուլավերում:

Շուլավերը մի ահագին գյուղաքաղաք է մոտ հազար տնից բաղկացած, բնակիչները բացառապես հայեր են, ունեն երկու եկեղեցի, մի արական և մի իգական ուսումնարան: Առավոտյան մենք այցելեցինք նոր եկեղեցին: Այդ եկեղեցին գմբեթ չունի, պատճառը, ինչպես պատմում էին, այն էր, որ նրա շինության վերաբերմամբ գյուղական հասարակության մեջ ծագել էին երկպառակություններ և եկեղեցին մնացել էր անգլուխ:

Առհասարակ, ինչպես պատմում էին, շուլավերցիները շատ կռվասեր և խռովարար ժողովուրդ են: Ճիշտ է այս թե չէ, չգիտեմ, բայց մի բան նկատեցի, որ նրանք չափազանց պարծենկոտ են, և սիրում են միշտ խոսել իրենց գործած և չգործած քաջությունների մասին: Այս տեսակետից ավելի համակրելի են սանահնեցիները, որոնք որքան քաջ են, նույն քան համեստ և սառնարյուն:

Եկեղեցում մենք տեսանք մի խումբ կանայք և այդ կանանց մեջ մի տարօրինակ արարած: Դա նիհար, թիկունքի ոսկորները դուրս ցցված, բարձրահասակ, հողագույն կաշվով, աչքերը պլզած մի տղամարդ էր, որ կարող էր համարվել քսանից մինչև քսանուերկու տարեկան: Նրա ծռված մեջքը, ծալծլվող ոտները, նիհար ձեռների երկար մատները, բարակ պարանոցի դուրս ցցված կապույտ երակները, փոքրիկ շամամաձև գլուխը, երեսի և գլխի խոնավ, նոսր մազերը, մեռած, միանգամայն մեռած դեմքը մի զզվելի և միևնույն ժամանակ խղճալի տպավորություն էին անում տեսնողի վրա: Պատարագը դեռ չէր սկսվել, մի զգեստավորված քահանա մի գիրք ձեռին դուրս եկավ եկեղեցու խորանից և այդ տարօրինակ արարածին հրամայեց չոքել:


Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.

 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Շիրվանզադե Ալեքսանդր՝ Ուղեգրություններ
Страница 1 из 712367»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.