Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 15 из 25«1213141516172425»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Հովհաննես Շիրազ | Hovhannes Shiraz | Ованнес Шираз
Հովհաննես Շիրազ | Hovhannes Shiraz | Ованнес Шираз
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM



Հովհաննես Շիրազ


Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) (Ապրիլ 27, 1915 - Մարտ 14, 1984) ― հայ մեծանուն բանաստեղծ:
Հովհաննես Շիրազը ծնվել է Կումայրիում (նախկինում` Գյումրի):
Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:
Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես...
Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:
«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը: Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ․․․»:
Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,- կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:
Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»: Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին: Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին: Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն: Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր: Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:
Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան: Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր: Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան: Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը: Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել: Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա: Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին: Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով:
1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:
Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:
1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.
«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին: Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ: Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը` անմահների համար սահմանված հավերժության օրենքով»:
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին: Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:

Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,

Երբ գրկում եմ ձագուկներիս,

Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:

Կուզեմ դառնան տիեզերքիս

Աստղերը ձեզ խաղալիքներ



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 71.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ
(հատված)

Տեսե՞լ եք սֆինքսն անապատախոս լոտ Եգիպտոսի,
Լսե՞լ եք, դարե՜ր, որ հավերժալուռ սֆինքսը խոսի,
Քարակերտ մարդը, հսկան քարակոփ, ժայռաբիրտ արքան,
Նա, որ անխորհուրդ լռությանն ինքն է, աշխարհի նման,
Լռության շուրթն է նա հավերժական.
Իր ալքի առաջ անթիվ մատաղի գառներ են մորթել
Այս էլ բյուր դարեր չի թարթել սրտում խղճի ոչ մի թել,
Ծերուկ են մորթել, մանուկ են մորթել՝ մի գառան նման՝
Չի շարժվել շուրթը նրա քարեղեն՝ թեկուզ մի վայրկյան,
Մարդկանց են մորթել իր աչքի առաջ անմեղ ու անթիվ
Չի հանել սրտից դեռ ոչ մի հառաչ սֆինքսը ժեռ֊-միֆ:
Սֆինքսաշարթը վշտից չի ծռել՝ լռել, աննահանջ,
Շուրթերը՝ աչքերի նման են լռել, երբ աչքի առաջ
Մայրերի գրկում մանկիկ են մորթել՝ լռել է նա միշտ,
Բազմություններ են մորթել ու քերթել, լռել է նա միշտ,
Ազգեր են մորթել՝ կիսամեռ կանչել «Աստված իմ, հաշի՜ր»
Լսել քարականջ՝ լռել է սֆինքսն ահեղատեսիլ,
Նախճիր ու ոճիր, սպանդ, հարդ, ավեր, աղետ բազմաղետ՝
Տեսել ու տեսնում, լռում է քարե շուրթով առհավետ:
Իր աչքի առջև մորն էլ որ մորթեն,
Իր ձագերին էլ մորթեն ու քերթեն,
Իր աչքերի մեջ Աստծուն էլ մորթեն, նորեն չի խոսի...
Այդպես էլ աշխարհն՝ ինչպես ժայռալուռ շուրթը սֆիեքսի,
Տեսավ աշխարհը հայոց եղեռնը ահեղազարհուր՝
Տեսավ քարաչյա, մի ձայն չհանեց՝ սֆինքսի պես լուռ,
Թնդանոթագոռ մի խոսք էլ չասավ ու լռում է դեռ,
Աշխարհ-սֆինքսը՝ քարե աչքերով անմտասևեռ,
Բարե շուրթերով, քար ականջներով, քարե հայացքով,
Վիշտս չկիսեց՝ թեկուզ կես կաթիլ քարե արցունքով,
Քարե Աֆրիկան, քարե Եվրոպան, քար Ամերիկան,
Քարե Ֆրանսիան, քարե Իրանր, քարե Իսպանիան,
Քարե Ճապոնը, քարե Չինմաչինը, քարե Հյոաիսը,
Քարե հնդիկը, քարե արաբը, քարե Հիսուսը,
Քարե խաչապաշտն ու ողջը քարե,
Էլ ի՞նչ ես գոռում, ո՜վ հայ մարգարե...
Հազար կողմերից սֆինքսված նայում հայոց եղեռնին,
Տեսնում՝ չէր ապշում... ախ, գոնե ապշեր ապուշը լռին,
Ամեն ինչ տեսավ, տեսավ ու լռեց, լռեց ու տեսավ,
Տեսավ արևածովն ու սֆինքսվելով՝ մի խոսք էլ չասավ,
Յոթն աշխարհները՝ յոթն էլ մշտաքար, յոթն էլ մշտարթուն,
Յոթն էլ մշտարթուն, ավաղ, մեզ համար յոթն էլ մշտաքուն,
Յոթն էլ յոթ սֆինքս՝ խորքամ կայենված...
Ահա թե ինչու յաթաղանը լիրբ չի ուզում քավել
Իր մեղսածովը՝ հազար ու հազար սև Չինգիզ խանի մեղքից առավել,
Ու դեռ գերի է պահում լեռներս դահիճն արևախում
Հայոց հող ու ծովն ու Մասիսներիս անունն է փոխում...
Սֆինքսի աչք են երկու օվկիաններն այս մի աշխարհի,
Նայում՝ չեն տեսնամ, ինչպե՞ս չհանեմ աչքերը բարի,-
Ո՞ւմ են պետք, երբ որ վշտեր չեն կիսում այս կյանք-քաոսում,
Վիշտ չկիսողի վրշտը չեն կիսում, վշտով են ասում,-
Այսօր մեզ հասավ ձեռքով անասնի՝
Վաղը իմացե՛ք, ձե՜զ պիտի հասնի,-
Վիշտ չկիսածը վի՛շտ պիտի տեսնի...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 72.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Ախ նազելիս ես ուր գնամ

Ախ նազելիս ես ուր գնամ
Կյանքս վարդ է, վարդս ում տամ անընկեր,
Առանց ընկեր մարդս փուշ է աշխարհում,
Ես ում առաջ սիրտս բանամ անընկեր։

Մեղր է ասին, համբույրն ու սերն աշխարհում,
Սիրուց վեր է սիրո ընկերն աշխարհում,
Ա՜խ, Սոս, այն չէ իմ Վարդիթերն աշխարհում,
Ում սիրով էլ պիտի մնամ անընկեր։

Աչքեր՝ ռւնես, բայց ինչ, ավա՜ղ, չես տեսնամ,
Ձեոքիդ ծաղիկ, ես վրան շաղ՝ չես տեսնամ,
Շաղն էլ որ կա արցունքս է պաղ՝ չես տեսնամ,
Էլ ո՞ւմ գրկում իմ վիշտը լամ անընկեր։

Սերս լացող աստղի քույրը ես կուզեմ,
Սիրուց էլ վեր՝ անշեջ հուրը ես կուզեմ.
Անմահական այն աղբյուրը ես կուզեմ,
Որ համբույրից չմոխրանամ անընկեր։

Թռչունն իրա երամն անի, մենակ չէ,
Աշխարհն ունի, ալամն ունի, մենակ չէ,-
Մի՞թե քո սերն իմ հույսերն հենակ չէ,-
Ընկեր դառնամ ինչպե՞ս մնամ անընկեր:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 73.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՍԵՐ

Երկրիս վրա մարդ ու ծաղիկ արեգական շողն են ընկել,
Սեր են առնում, սեր են տալիս, ուրախության լողն են ընկել,
Լուսինն անգամ շուտ Է ծագում՝ աստղերն ուսին օղ են րնկել,
Արի ծաղկենք, իմ սիրեկան, մենք Էլ սիրո դողն ենք ընկել։

Արև ու ծով աչք ունենաս՝ հայրենիքես զատ՝ չեմ սիրի,
Ինչ֊քան սիրեմ քեզ, սիրեկան, հայրենիքես շատ չեմ սիրի,
Թե որ սերդ սիրտս բռնեց՝ հայրենիքես վատ չեմ սիրի.
Արի ծաղկենք, վարդերի մեջ, ջերմ սիրելու հողն ենք րնկել:

Երկնքի պես մաքուր սերը երբեք ոսկի գահ չի սիրել.
Նոր կյանք մտած երեխի պես ոչ մի վայրկյան մահ չի սիրել
Սիրող սիրտը սիրող սրտից սիրուց բացի շահ չի սիրել.
Արի ծաղկենք, իմ սիրեկան, ազատ սիրո քողն ենք ընկել։

Թե խեթ նայես Հայրենիքիս՝ սերդ փուշ Է, զուր ես գալու.
Ինչքան ժպտաս՝ միշտ նրա հետ, այնքան սրտիս դուր ես գալու,
Ինչպես շաղը կոկոն վարդին՝ ծարավ սրտիս ջուր ես տալու.
Արի ծաղկենք, իմ սիրեկան, կյանքի արևկողն ենք ընկել:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 74.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԳԱԶԵԼ ԻՄԱՍՏՈԻԹՅԱՆ

Անուշ տանջող իմ երազներ, իմ խենթ հույզեր, էլ ձերը չեմ
Քամու բերած, հողմի տարած սեր-գիշերներ, էլ ձերը չեմ:

Թիթեռի պես իմ խենթ սիրով շատ վազեցի ծաղկե-ծաղիկ,
Էլ չեմ ընկնի ձեր հետևից, իմ ցնորքներ, էլ ձերը չեմ։

Թեկուզ փոշման՝ խոսք մեկ արած՝ դառնանք սիրո մի ծաղկեփունջ,
Էլ չեք կարող ինձ ետ բերել, վարդ աղջիկներ, էլ ձերը չեմ։

Ինձ ափ հանեց դողդոջ մի ձեոք, ա՜խ, ձյունորակ, ճերմակ մի մազ,–
Որ երևաց մազերիս մեջ, իմ ծով հույզեր, էլ ձերը չեմ...

Ես դեպի հողն եմ խոնարհվում, ոչ թե մահվան, այլ խոհերի,
Խենթ ու խելառ սեր-գիշերներ, ճախր ու աստղեր, էլ ձերը չեմ։

Բայց կազեի անվերջ ձգվեր ջահելության ճամփես խելառ.
Որ գար֊նան պես դեո կանչեի՝ ձմռան մազեր, դեռ ձերը չեմ...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 75.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՍԻՐՈ ԳԱՐՈՒՆ, ՄԻ ԾԱՂԿՈՎ ԵՍ ԴՈՒ ԳԱԼԻՍ

Ինչպես մեղուն ծաղկե-ծաղիկ՝ ման եմ գալիս Հայաստանում,
Աղջիկների ծիծաղի մեջ սիրտս է լալիս Հայաստանում,
Շուրջս ծով է աղջիկների՝ վարդ ու նարգիզ ու նունուֆար,
Բայց կարոտս ցող է լալիս վարդ բացվելիս Հայաստանում։

Սերս շատին շշնջացի, սիրուց մի լար, շատերն ասին,
Աշխարհն հազար հասմիկ ունի ու նունուֆար, վարդերն ասին.
Բայց մի ծաղկով է սերը սեր, ով սիրահար, դարդերն ասին,
Զուր է մեղուդ ծաղկե-ծաղիկ դեռ ման գալիս Հայաստանում։

Թե մի ծաղկով գարուն չի գա, բայց մեկով է սերը գալիս,
Հազար ծաղկից մեկն է քոնը, մի ծաղկով է սերը գալիս,տես ինչով է սերը գալիս,
Հազար գարուն կբերի քեզ պարզ մի նարգիզ Հայաստանում։

Իրավ, սիրտ իմ, խենթ առվի պես մի կարկաչե ծաղկե-ծաղիկ,
Հազարասեր մեղվի նման էլ մի թոչե ծաղկե-ծաղիկ,
Աշխարհի հետ գնա, սիրտ իմ, սեր մի կանչե ծաղկե-ծաղիկ,
Ծաղկե-ծաղիկ թռչողներին բույն չեն տալիս Հայաստանում։

Մի ծաղկով է սիրո գարունն աշխարհ գալիս այս աշխարհում։



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » Հովհաննես Շիրազ | Hovhannes Shiraz | Ованнес Шираз
Страница 15 из 25«1213141516172425»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.