Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 3 из 4«1234»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ - ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ - ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ - ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ





Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 11.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ ոլորւում էր այն քարաւանը
սէգ արմաւների շարքերի միջով,
Փոշի էր հանում, - փոշու քարաւան,
որ վարում էր լուռ՝ խորշակն հուր շնչով:

- Քայլի՛ր, քարաւան, ի՞նչ ենք թողել մենք,
որ կարօտանքով ցանկանք մեր դարձը, -
Այսպէս էր խօսում իրեն սրտի հետ
Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

- Թողել ենք այնտեղ կի՞ն-աստուածային,
սէ՞ր-երջանկութիւն, անհուն երազա՞նք.-
Քայլի՛ր, կանգ մի՛ առ, թողել ենք միայն
շղթայ ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եւ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող,
արնախանձ մի սարդ, յաւերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբոյրի մէջ սուտ
եւ քո գրկի մէջ գրկում ուրիշին:

Խարխուլ մակոյկով յանձնուի՛ր ծովին,
քան թէ հաւատայ կնոջ երդումին.
Նա՝ կաւատ, վարար, մի չքնաղ դժոխք,
նրա բերանով Իբլիսն է խօսում:

Դու երազել ես աստղը հեռաւոր,
հրեշտակաթեւ շուշանն ըսպիտակ,
Որ քո վէրքերին բալասան լինի,
ոսկեշող երազ կեանքի ցաւի տակ,

Դու տենչացել ես լոյս-ափերի մէջ
քեզ իրեն կանչող աղբիւրի երգին,
Եւ անմահութեան ցօղն ես երազել
եւ անոյշ լացել երկնային կրծքին,-

Բայց սէրը կնոջ՝ տոչորուած հոգուդ,
աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարաւնաս,
Հուր տարփանքի մէջ յաղթական կնոջ
մարմինը լիզես եւ չըյագենաս:

Ո՜հ, կնոջ մարմի՛ն, պագշոտ, օձեղէն,
դիւական անօթ ոճիրների չար,
Դո՛ւ, որ մսեղէն դառն հաճոյքով
արեւը հոգու դարձնում ես խաւար:

Ատում եմ սէրը՝ մահի պէս անգութ,
յաւիտեան այրող, խոցող գաղտնաբար,
Այդ քաղցր թոյնը, որով արբողը
ստրուկ է դառնում եւ կամ բռնակալ:

Ո՛վ սէր, բնութեան դու խոշտանգիչ կամք,
նենգ ու դաւադիր ոգի աննահանջ,
Դո՛ւ, թոհուբոհի ընդերք մոլեգնած,
արիւն ցաւատանջ, արեան մղձաւանջ:

Ատում եմ կնոջ՝ տարերքը կրքի,
միշտ բեղմնաւորող եղեռնը անսանձ,
Աղբիւրն անսպառ, որ կուտակում է
աշխարհի վրայ տիղմը չարութեան:

Ատում եմ նորից սէրն ու կնոջը,
իր համբոյրները շողոմ ու դժնեայ,-
Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից,
եւ անիծում եմ երկունքը նրա:

Երկունքը դաժան եւ յաւերժական,
որ հեղեղում է վտառն իժերի,
Որոնք խայթում են, յօշոտում իրար,
աստղերն են պղծում տռփանքով ժահրի:

Սրիկայ է նա, ով հայր է լինում,
ով երանաւէտ ծոցից ոչնչի՝
Գոյութեան կոչում թշուառ հիւլէին
եւ գլխին վառում գեհէնն այս կեանքի:

- Իմ հայրը իմ դէմ մեղանչեց,
սակայն՝ չմեղանչեցի ես ոչ ոքի դէմ,*-
Այս իմ կտակը թող գրուի շիրմիս,
եթէ լուսնի տակ մի խորշ պիտ՚ գտնեմ:

Այնքան ժամանակ, որ ծովը պիտի
փարէ Հեջազի ափերն զմրուխտեայ,
Ես ետ չեմ դառնայ կնոջ մօտ երբեք,
ես չեմ կարօտնայ թովչանքին նըրա:

Կը գգուեմ վայրի տատասկը դժնի
եւ կը համբուրեմ փշերը նրա,
Գլուխս կը դնեմ այրուող ժայռերին
եւ կը լամ նրանց ջերմ կրծքի վրայ:-

Եւ քարաւանը մեղմիկ կարկաչով
չափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Դէպի երազուն եւ կապոյտ հեռուն
հոսում էր առաջ հանգիստ ու անդորր:

Զանգակներն, ասես, հեկեկում էին
եւ ծորում հատ-հատ հնչուն արցունքներ,
Քարաւանն, ասես, լալիս էր անոյշ,
ինչ որ Մահարին սիրել, լքել էր:

Եւ զեփիւռների սրինգները մեղմ
գեղգեղում էին շարքիներն անոյշ
Սիրոյ վէրքերի, վշտոտ կարօտի
եւ երազական թախծանքի քնքուշ:

Եւ Աբու-Լալան խորհում էր մռայլ,
եւ նրա վիշտը անհունի նման,
Ինչպէս իր ուղին, որ գալարւում է,
ձգւում է անծայր ու չունի վախճան:

Հիւսուելով անծիր ճանապարհի հետ՝
լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայեացքը յառած անյայտ աստղերին,
հոգու մէջ դառըն ու ցաւոտ յուշեր:

Եւ ետ չէր նայում անցած ճամբէքին,
եւ չէր ափսոսում թողած-լքածին,
Ողջոյն չէր վերցնում, ողջոյն չէր տալիս
անցնող ու դարձող քարաւաններին:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 12.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ քարաւանը Աբու-Լալայի,
աղբիւրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ,
հեզ լուսնկայի շողերի միջով:

Եւ լուսինն, ինչպէս ջեննեթի մատաղ,
փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսավառ՝
Մերթ ամաչելով պահւում էր ամպում
եւ մերթ թրթռուն փայլում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրեան,
ադամանդներով, շքեղ գինդերով,
Ծիածանաթեւ հաւքերը իրար
գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բոյրով հովն էր շշնջում
հեքիաթներն հազար ու մի գիշերուայ,
Արմաւն ու նոճին անոյշ քնի մէջ՝
օրօրւում էին ճամբէքի վրայ:

Հովի զրոյցին ունկն դնելով
Աբու Մահարին խօսում էր անձայն. -
- Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի՝
անսկիզբ, անվերջ, հրաշք դիւթական:

Եւ ո՞վ է հիւսել հեքիաթն այս վսեմ,
հիւսել աստղերով, բիւր հրաշքներով,
Եւ ո՞վ է պատմում բիւր-բիւր ձեւերով՝
անդուլ ու անխոնջ՝ այսպէս թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել,
եւ չեն ըմբռնել իմաստը նըրա.
Բանաստեղծներն են հասկացել դոյզն ինչ
եւ թոթովում են հնչիւններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա,
եւ չի լսելու վախճանը նըրա,
Ամէն հնչիւնը դարեր է ապրում,
ամէն հնչիւնին վերջ, սկիզբ չկայ:

Բայց ամէն մի նոր ծնուածի համար
նորից է պատմւում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսւում եւ վերջանում է
ամէն մի մարդու կեանքի հետ մէկտեղ:

Կեանքը երազ է, աշխարհը՝ հեքիաթ,
ազգեր, սերունդներ - անցնող քարաւան,
Որ հեքիաթի մէջ, վառ երազի հետ,
չւում է անտես դէպի գերեզման:

Կոյր ու գուլ մարդի՛կ, առանց երազի,
առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ էք հանում
եւ դարձնում աշխարհն ահաւոր ջեհնեմ:

Ձեր օրէնքները - լուծ ու խարազան,
եւ անելք մի ցանց խօլական սարդի,
Եւ որոնց ժահրով թունաւորում էք
երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի՛ մարդիկ, փոշի կը դառնան
ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եւ ժամանակի ձեռքը անտարբեր
կը սրբէ-կ՚աւլէ պիղծ հետքերը ձեր:

Եւ ունայնաշունչ հողմը կը շաչէ
ձեր ոսկորների քարերի վըրայ,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար՝
երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկեայ: -

Գոհար աստղերի քարաւանները
թափառում էին երկնի ճամբէքով,
Եւ ղօղանջում էր ողջ երկինքն անհուն՝
աստղերի պայծառ, անշէջ զընգոցով:

Եւ արար-աշխարհ լցուած էր, դիւթուած
բիւր նուագներով յաւերժ երկնային,
Եւ անուրջներում նա վերասլաց
լսում էր հոգով վսեմ երգերին:

- Գնա՛, քարաւան, մեղմ հնչիւններդ
հիւսելով երկնի լոյս-ղօղանջի հետ,
Վիշտս տո՛ւր հովին, քայլի՛ր բնութեան
ծոցը մայրական եւ մի՛ նայիր ետ:

Տա՛ր ինձ լուսազգեստ, օտար մի եզերք,
հեռու, հեռաւոր, մենաւոր ափեր.
Սուրբ մենակութիւն, դո՛ւ, իմ օազիս,
դո՛ւ, երազների աղբիւր զովաբեր:

Լռութեան երկինք, խօսիր դու ինձ հետ
աստղերիդ լեզուով եւ ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս՝ աշխարհից խոցուած,
մարդուց խայթըւած վիրաւոր հոգիս:

Իմ մէջ այրւում է մի անյագ կարօտ
կարեկից մի սիրտ՝ լացող յաւիտեան.
Եւ իմ հոգում կայ մի չքնաղ երազ,
ե՛ւ սուրբ արտասուք, ե՛ւ սէր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում
իմ վրայ իշխող ո՛չ մի զօրութեան,
Ո՛չ օրէնք, սահման, ո՛չ ճակատագիր,
ո՛չ չար ու բարի, եւ ո՛չ դատաստան:

Իմ գլխի վերեւ չպէտք է լինի
ո՛չ մի հովանի, ո՛չ մի իրաւունք,
Եւ իմ կամքից դուրս ամէն ինչ բանտ է,
ե՛ւ ստրկացում, ե՛ւ բռնադատում:

Ես կ՚ուզեմ լինել անսահման ազատ,
անպարտք, անիշխան, այլեւ անաստուած,
Հոգիս տենչում է միայն, միմիայն՝
մեծ ազատութեան՝ անհուն, անտարած:-

Եւ քարաւանը հիւսւում էր առաջ,
եւ նըրա վերեւ շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ,
այն յաւերժափայլ աչքերը գոհար:

Եւ կանչում էին նրան կաթոգին
լոյս թարթումները ոսկի աստղերի,
Եւ հոգին լցնում վսեմ ղօղանջով
երկնքի հազար բիւրեղ զանգերի:

Վճիտ գիշերի դիւթական ցոլքով
փայլում էր ուղին փիրուզեայ հեռւում,
Եւ քարաւանը՝ օրօր ու շօրօր,
քայլում էր անդորր փիրուզեայ հեռուն…



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 13.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Գիշերն ահարկու՝ ե՛ւ սեւ, ե՛ւ հսկայ
մի չղջիկի պէս թեւերը փռեց,
Անծիր թեւերը իջան, ծածկեցին
քարաւանն, ուղին եւ դաշտերն անափ:

Եւ հորիզոնից մինչեւ հորիզոն
երկինքը լցուեց մռայլ ամպերով.
Չէին շողշողում լուսինն ու աստղեր.
խաւարն՝ ասես թէ՝ պատած խաւարով:

Եւ հողմերն ահեղ՝ նժոյգների պէս՝
սանձարձակ, վայրի արշաւում էին,
Յորձանքներ տալով, եւ հողն ու փոշին
այրուած դաշտերից խառնում ամպերին:

Ե՛ւ մահասարսուռ շառաչում էին,
ե՛ւ աղաղակում հազար ձայներով,
Ասես, վիրաւոր գազաններ էին,
մռնչում-ոռնում հողմի բերանով:

Նեղ ձորերի մէջ գալարւում էին
եւ արմաւենու անտառներում կոյս
Հեծեծում էին հողմերը տխուր,
որպէս թէ՝ մի սիրտ լաց լինէր անյոյս:

- Գնա՛, քարաւա՛ն, հողմերի դիմաց
աննկուն քայլիր աշխարհի եզրը.-
Այսպէս էր խօսում իր սրտի խորքում
Աբու-Մահարին, մեծ բանաստեղծը:

«Շաչեցէ՛ք գլխիս, ամեհի հողմեր,
դո՛ւք, մրրիկնե՛ր, պայթեցէ՛ք գլխիս,
Ես բաց ճակատով ձեր դէմն եմ կանգնած,
ես վախեցող չեմ, զարկեցէ՛ք ճակտիս:

Ես ետ չեմ դառնայ ժանտ քաղաքները,
ուր բազմաժխոր կրքերն են եռում,
Ոստաններն արեան, ուր մարդը դաժան
իր նմաններին է միշտ պատառում:

Ի՛մ անտուն գլուխ, տուն չես դառնայ դու,
ինքդ մարեցիր երդըդ հայրենի,
Վա՛յ նրան, ով որ տուն ու տեղ ունի,
կապուած է շան պէս իրեն տան շեմին:

Արշաւէ՛ք հողմեր, իմ հօր տան վերայ,
քանդէ՛ք, աւերէ՛ք հիմերը նրա,
Եւ փոշին ցրէ՛ք մեծ աշխարհով մէկ,-
անծայր ճամբան է իմ տունը հիմա:

Մենակութիւնն է իմ սէրը հիմա,
երկինքն աստղաբիբ-վրանս հայրական,
Եւ քարաւանն է ընկերս հիմա,
եւ իմ հանգիստը՝ ուղիս անկայան:

Դո՛ւ, կախարդ ուղի, յաւիտեան անյայտ,
յաւիտեան դիւթող իմ նոր հայրենիք,
Տա՛ր ինձ, իմ սիրտը՝ յաւիտեան լացող՝
այնտեղ, ուր բնաւ չեն եղել մարդիկ:

Մարդկանց մօտ պէտք է աչալուրջ լինես,
միշտ ոտքի վրայ եւ սուրը՝ ձեռիդ,
Որ քեզ չլլկեն, քեզ չյօշոտեն
թէ՛ բարեկամըդ եւ թէ՛ թշնամիդ:

Բարեկամներից հեռու տա՛ր դու ինձ,
որոնք անկշտում մժղուկների պէս
Հետեւում են քեզ, երբ արիւն ունես,
իսկ երբ ցամաքես՝ կը մոռանան քեզ:

Իմ խոր վէրքերը ո՞վ կը նիւթէր ինձ,
թէ չլինէին ընկեր, բարեկամ,
Որոնք համբոյրով սիրտս բացեցին,
որոնք համբոյրով խայթեցին նրան:

Բիւր կեղծիք ունի իր ակունքի մէջ
համբոյրը մարդկանց, համբոյրն ընկերի,
Որով որսում է գաղտնիքը սրտիդ
եւ դարձնում է քեզ յաւիտեան գերի:

Ի՞նչ է ընկերը եւ բարեկամը՝
նենգ ու դրուժան, չարակամ ու վատ:
Իմ հոգում մեռաւ սիրոյ մի երկինք,
մի վառ արեգակ, ե՛ւ սէր, ե՛ւ հաւատ:

Բարեկամն ի՞նչ է - լաւիդ նախանձող,
քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ.
Ծանօթ շները չեն հաչում վրադ,
ծանօթ մարդիկ են հաչում քո վրայ:-

Հողմերն անհեթեթ ջինների նման՝
Աբու-Լալայի խոժոռուն դէմքին
Քրքջում էին, ծափ տալիս, ծաղրում
եւ ապարօշից քաշքշում ուժգին:

Եւ քղանցքներից կախ էին ընկնում,
եւ աչքերի մէջ Աբու-Լալայի
Շաղ էին տալիս բուռերով փոշի
եւ կտրում թելը նրա խոհերի:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 14.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ քարաւանը ճեղքելով վստահ
մըրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգւում էր առաջ
ղօղանջիւններով յուզուած զանգերի:

- Ի՞նչ է ընկերը...-կրկնում էր անդուլ
զայրացած սրտում Աբու Մահարին.-
Ծոցիդ մէջ սեւ օձ, մահիճդ պղծող...
Թռի՛ր, քարաւա՛ն, ընկեր մտերիմ:

Եւ ուր որ կ՚երթաս, այնտեղից նորէն
գնա ու գնա, առանց հանգրուան.
Իմ բարի ճամբայ, տար ինձ, կորցրու,
չքուիմ, տանջանքս մարդիկ չիմանան:

Եւ ի՜նչ ենք թողել, ի՞նչ կայ մեր ետեւ,
որ մեզ պատրանքով ետ կանչէ նորից.
Փա՞ռք, գա՞նձ, օրէնքնե՞ր եւ իշխանութի՞ւն...
Թռիր, հեռացիր բոլոր-բոլորից:

Եւ ի՞նչ է փառքը.- այսօր քեզ մարդիկ
եղջիւրներից վեր կը բարձրացնեն,
Վաղը նոյն մարդիկ սմբակների տակ
ճմլելու համար քեզ վար կը նետեն:

Ի՞նչ է պատիւը, յարգանքը մարդկանց,
- լոկ ոսկուց - վախից յարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին
մեծ մարդ է դառնում եւ քեզ հարուածում:

Եւ ի՞նչ է գանձը, որով յիմարը
տիրում է մարդկանց, ե՛ւ հանճար, ե՛ւ սէր,-
Բիւրաւորների քամուած արիւնը,
մեռելների միս, որբի արցունքներ:

Ի՞նչ է ամբոխը - մեծ յիմարն է նա,
ոգին հալածող եւ տարրը չարի,
Բռնութեան խարիսխ, ե՛ւ սուր երկսայրի,
ե՛ւ զայրոյթի մէջ գազան վիթխարի:

Ի՞նչ է համայնքը - թշնամու բանակ
եւ անհատն այնտեղ անշղթայ գերի,
Ե՞րբ է հանդուրժել հոգու թռիչքին
եւ սլացումին վսեմ մտքերի:

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ,
քո լաւն ու վատը - ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող՝
միահաւասար եւ միանման:

Ատում եմ, աւաղ, ե՛ւ հայրենիքը -
պերճ արօտավայր հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ՝ անդուլ հերկողը
չոր քար է կրծում իր հացի հանդէպ:

Ի՞նչ է օրէնքը,- մարդկանցից օրհնած,
բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզօրի գլխին կախուած յաւիտեան,
խեղճին խողխողող, հզօրին պաշտպան:

Ե՛ւ իրաւունքը, ե՛ւ օրէնքները
բոլոր զայրոյթով ատում են, ատում,
Գարշ իրաւունքով բռնաբարում են
եւ գարշ օրէնքով լլկում ու մորթում:

Եօթն անգամ ահա՛ ատում եմ, ատում
իշխանութիւնը - սերունդներ լափող.
Անյագ վաշխառու, անկուշտ ձրիակեր,
պատերազմների յաւերժ յերիւրող:

Անցած դարերի, գալիք դարերի
մեծ դահիճն է նա եւ մեծն աւազակ,
Իր անցած ուղին՝ ոճիր ու նախճիր,
սարսափներ վիժող, ոխակալ վոհմակ:

Նա հրէշի պէս կրծքիս է նստել,
բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,
Եւ ամէն քայլիս շղթայ է զարկել,
փականք է դրել լեզուիս ու մտքիս:

Նա փշրում է միշտ մեր ուսերը վար,
ամէնուր հասնում, ճզմում է մարդուն,
Եւ իրաւունքի դաժան անունով
բիւր կառափներից բուրգեր է կերտում:

Եւ ամէն ինչ է իշխանութիւնը -
իրաւունք, օրէնք եւ արդարութիւն.
Նա ինքն է խիղճը եւ չարն ու բարին,
իսկ դու գերեզման, դու՝ ոչնչութիւն:

Եւ նզովում եմ իշխանութիւնը՝
հազարաճիրան մոլի բորենին.
Իր ամէն քայլը՝ արիւնի հնձան,
ուր տրորում է ծերին, մանուկին:

Ապիկա՛ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ,
ո՞վ տուեց սուրը նմանիդ ձեռին,
Ո՞վ տուեց նրան վրէժի իրաւունք
իշխել, խողխողել իր նմաններին:

Տա՛ր ինձ, քարաւան, իժերին յանձնիր,
թաղիր հէգ սիրտս աւազների տակ,
Տա՛ր ինձ, ազատիր իշխանութիւնից,
ազատիր նըրա հովանուց վայրագ:-

Խօլ կայծակները հրեղէն սրով
ծուատում էին վաշտերն ամպերի
Եւ արշաւասոյր՝ փշրւում էին
ճերմակ բաշերին հեռու լեռների:

Եւ մրրիկները մռնչում էին,
արմաւն ու նոճին շաչում, շառաչում.
Եւ քարաւանը կամուրջ քանդելով
եւ քառատըրոփ վազում էր, թռչում:

Վազում էր, թռչում, զրը՜նգ, հա զրը՜նգ,
փոշու ամպերով ծածկելով ճամբէն,
Ասես, փախչում էր չար իշխանութեան
քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 15.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ միջօրէի բարկ արեւի տակ
խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,
Եւ քարաւանը փոշու մէջ կորած՝
քայլում էր դանդաղ, յոգնած, քրտնաթոր:

- Թռի՛ր, քարաւան, խորշակ ու մրրիկ
ճեղքելով մտիր աւազի ծոցը.-
Այսպէս էր խօսում զայրացած սրտում
Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

-Թող անապատի բոց հողմն իմ դէմ գայ,
աւազի վրայից հետքերս ջնջէ,
Որ մարդը երբեք տեղս չգտնի,
իմ շնչած օդը մարդը չըշնչէ:

Տեսնում եմ ահա շէկ առիւծներին՝
դեղին շեղջերից աչքիս են նայում,
Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղէն
բաշերից հողմը կայծեր է պոկում:

Արի՛ք, կանչում եմ, ես փախչողը չեմ.
արի՜ք, լափեցէ՛ք սիրտս վիրաւոր,
Ես ետ չեմ դառնայ մարդու մօտ երբեք,
դուռը չեմ բախի մարդու նենգաւոր:

Մարդիկ ի՞նչ են որ... դիմակուած դեւեր,
ժանիքներ ունեն, անտես ճիրաններ,
Սմբակներ ունեն եւ որոճող են
եւ նրանց լեզուն՝ թունաւոր սուսեր:

Եւ ո՞վ են մարդիկ... աղուէսների հօտ,
եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ,
Անկումիդ ուրախ, արիւններ լակող,
գազան մանկասպան, եւ դահի՛ճ, դահի՛ճ:

Աղքատութեան մէջ՝ քծնի, վաճառուող,
թշուառութեան մէջ՝ վախկոտ, դաւաճան,
Հարստութեան մէջ՝ լկտի, չարախինդ,
ե՛ւ վրիժառու, ե՛ւ ամբարտաւան:

Զոհւում է լաւը վատերի համար,
եւ վատն ու չարը լլկում են, տանջում
Մի բուռ լաւերին այս վատ աշխարհում,
եւ կեանքի արտում որոմն է աճում:

Նզովում եմ ձեզ, հեռաւո՛ր մարդիկ,
ձեր չարն ու բարին, կրօնները ձեր,
Որոնք միմիայն շղթայ են կռում
եւ ստրկութեան կոփում զնդաններ:

Ապիրատ աշխարհ, ուր հզօր ոսկին
դարձնում է գողին՝ ազնիւ բարեյոյս,
Ապուշին՝ հանճար, վախկոտին՝ կտրիճ,
տգեղին՝ չքնաղ եւ պոռնիկին՝ կոյս:

Մարդկային աշխարհ, արեան բաղանիք,
ուր թոյլն՝ յանցաւոր եւ հզօրն՝ արդար,
Ուր մարդը տխեղծ՝ ինչ որ անում է
այս գարշ աշխարհում՝ սոսկ նիւթի համար:

Սոսկ շահի համար, շահին միշտ գերի,
աստուածացնող թաթը եղեռնի,
Ահա մարդը միշտ - պատկերն Աստծու,
սակայն իրապէս վիժուածք շէյթանի:

Համրելով մէկ-մէկ անթիւ քայլերը
իմ քարաւանի, իմ անծայր ճամբու,
Անթիւ քայլերը չեն հասնում չափին
մի օրում գործած յանցանքին մարդու:

Ասում եմ ահա ե՛ւ արեւելքին,
հիւսիս, հարաւին, ե՛ւ արեւմուտքին,
Որոնց հողմերը իրար հետ ներհակ՝
լսում են մէկտեղ իմ արդար խօսքին:

Տարէ՛ք, տարփողէ՛ք խօսքս հրեղէն,
որ ծովերից ծով աշխարհներ լսեն,
Թէ աւելի վատ, աւելի զազիր՝
քան մարդը դաժան - այդ մարդն է նորէն:

Այնքան ժամանակ, որքան աստղերը
անշէջ թարթում են լուռ անապատին,
Եւ գալարւում են շեղջերն աւազի,
շչում ու ճչում նման օձերին -

Փախի՛ր, քարաւան, այդ պոռնկութեան
լպիրշ ու արբշիռ ցոփ խնջոյքներից,
Կեղծի, կեղեքման հրապարակներից
եւ վաճառանքի պիղծ շուկաներից:

Համայնքից փախի՛ր, փախի՛ր վրէժից,
մարդկանց արիւնոտ արդարութիւնից,
Փախի՛ր կնոջից, սիրուց, ընկերից,
շնչահեղձ փախի՛ր մարդու ստուերից:

Գնա՛, քարաւան, ներբաններիդ տակ
տրորիր, կոխիր օրէնք, իրաւունք,
Եւ ուղիներիդ փոշիով ծածկիր
թէ՛ չարն ու բարին, թէ՛ իշխանութիւն:

Եւ թող յօշոտեն ինձ վագր ու առիւծ,
բոցոտ հողմերը շաչեն ինձ վրայ,-
Եւ այսպէս, մինչեւ օրերիս վերջը,
քարաւանս անդարձ, գնա՛ ու գնա՛...-

Իրենց աղեղի պարանոցները՝
ուղտերը լարած նետերի նման,
Զիլ վազում էին, եւ իրենց հետքից
թողնելով փոշու անծայր քարաւան:

Զիլ վազում էին խանձուած դաշտերով
դէպի անյայտը, դէպի հեռաստան,
Սքօղում էին հողի թուխպերով
անծիր դաշտերը, աւան ու ոստան:

Կարծես՝ վախեցած փախչում էր արագ՝
առանց հանգրուան, Աբու Մահարին,
Կարծես՝ օրէնքը, կինն ու համայնքը
նրան կրընկոխ հետեւում էին:

Եւ քարաւանը զրընգ, սրընթաց,
առանց նայելու անցնում էր անդարձ
Բուրգերի տակով մեծ քաղաքների՝
հացի ու կրքի ժխորով լցուած:

Վազում էր հապճեպ՝ անգիտութեան մէջ
դարեր քարացած գիւղերի մօտով,
Վազում էր, սուզւում հեռուների մէջ՝
ոսկեհոս աստղի անզուսպ կարօտով:

Քարաւանն հեստոտ օրեր-գիշերներ
լափում էր ուղին ոլոր ու մոլոր,
Եւ խռով հոգով Աբու Մահարին
խորհում էր ցասկոտ՝ ճակատը խոլոր:

Խօլ քարաւանը նրա խոհերի՝
բազէների պէս ծեծկուած մրրկով,
Սլանում էին՝ խռիւ ու ցրիւ՝
մի լոյս-հանգրուան գտնելու հեւքով:

Եւ լալիս էր նա առանց արցունքի,
եւ նրա վիշտը նման անհունի,
Ինչպէս իր ուղին, որ գալարւում է՝
անծայր օձի պէս, եւ վախճան չունի:

Եւ ետ չէր նայում անցած ճամբէքին
եւ չէր ափսոսում թողած, անցածին.
Ողջոյն չէր վերցնում, ողջոյն չէր տալիս
եկող ու անցնող քարաւաններին:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Стихи » ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ - ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ
Страница 3 из 4«1234»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.