Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 5 из 17«12345671617»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց | Eghishe Charenc | Егише Чаренц
Եղիշե Չարենց | Eghishe Charenc | Егише Чаренц
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Եղիշե Չարենց | Eghishe Charenc | Егише Чаренц
(ԵՂԻՇԵ ԱԲԳԱՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ)
1897 - 1937


1897թ. մարտի 1-ին (նոր տոմարով` մարտի 13-ին) Կարս քաղաքում ծնվել է Եղիշե Չարենցը: Սկզբում սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական դպրոցում:
1912թ. «Պատանի» ամսագրում (Թիֆլիս) լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը` «Ծաղիկները հեզ»:
1915թ. զինվորագրվել է հայկական յոթերորդ կամավորական բանակին և Կարսից հասել է Վան:
1916թ. մեկնել է Մոսկվա և սովորել Շանյավսկու անվան գրական համալսարանում:
1918թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ:
1918-1919թթ, որպես Կարմիր բանակի շարքային զինվոր, մասնակցել է քաղաքային կռիվներին, մասնավորապես` Ցարիցինի պաշտպանությանը:
1919թ. հոկտեմբերին ուսուցչություն է արել Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղում:
1920թ. սկզբին, որպես դաստիարակ, աշխատել է որբանոցում: Հենց այդ ժամանակ նրա հետ ծանոթացել են որբանոցի սաներ Գուրգեն Մահարին և Նաիրի Զարյանը:
1920թ. դեկտեմբերին Չարենցը աշխատել է լուսավորության ժողկոմում` որպես արվեստի բաժնի վարիչ:
1921թ. փետրվարին «Մուսայելյան» զրահագնացքի վրա` Արտաշատի ռազմաճակատում, մասնակցել է դաշնակցականների կազմակերպած խռովության ճնշմանը:
1922թ. մեկնել է Մոսկվա և սովորել է Վ. Բրյուսովի հիմնադրած գրական ինստիտուտում: Եղել է գրական «Երեքի խմբակ»-ի (Ե. Չարենց, Գ. Աբով, Ա. Վշտունի) անդամներից մեկը: Սովետական Հայաստանի գրական առաջին մանիֆեստի («Դեկլարացիա երեքի», 1922թ.) հեղինակներից է:
1924թ. նոյեմբերի 21-ին Չարենցը «Աբխազիա» նավով մեկնել է Եվրոպա, ուր մնացել է ութ ամիս: Եղել է Պոլսում, Աթենքում, Հռոմում, Նեապոլում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: Այդ ուղևորության ժամանակ հանդիպել է Ավետիք Իսահակյանին: Այնուհետև, վերադառնալով Հայաստան, հիմնադրել է «Նոյեմբեր» գրական միավորումը:
1928թ. Երևանում ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ:
1928-1935թթ աշխատել է Պետհրատում` որպես գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ:
1932թ. Ա. Բակունցի և Ե. Չուբարի հետ խմբագրել է «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը: Չարենցի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով:
1934թ.-ից ՍՍՀՄ գրողների միության անդամ է:
1937թ. նոյեմբերի 29-ին վախճանվել է Երևանում:

Չարենց գրական անվան հետ կապված է երկու տեսակետ, որոնց մասին պատմում է հենց ինքը` Եղիշե Չարենցը: Առաջինը գրի է առել Գուրգեն Մահարին. «Մի բժիշկ եկավ մեր քաղաք, մի տուն վարձեց ու դռան վրա փակցրեց. «Բժիշկ Չարենց ներքին հիվանդություններ»: «Չարենցը» հավանեցի ու վերցրի: Ես մի օր կանմահացնեմ բժշկին էլ, իր ազգանունն էլ»: Երկրորդի մասին նա հայտնել է Վիվանին: Դա պատահել է այսպես: «Երեք երգ տխրադալուկ աղջկա մասին» խորագրով առաջին գիրքը տպարանում էր, երբ բանաստեղծի ձեռքն է ընկնում Պուշկինի բանաստեղծությունների գիրքը: Պատահմամբ նրա աչքին է ընկնում «Անչար» բանաստեղծությունը: Եղիշեն «Անչարը» դարձնում է «Չարենց» և այդ անունով էլ մտնում է գրական ասպարեզ:
Սահմանվել է Եղիշե Չարենցի անվան գրական մրցանակ, որը տրվում է բարձրորակ թարգմանությունների համար:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 21.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

1
Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՜ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո -
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության -
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

2
Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում -
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում -
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա...

Ստվերներն իջնում ու փարվում Էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՜ւյր, երանգներ էին,-
Խամրեցին միգում, -
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն...

3
Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան -
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում - պայծա՛ռ ծիածան...

Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էր - ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...

4
Իրիկուն էր: Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում - մայրամուտի մի երազ:
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան`
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց...

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՛զ, այնքան ջի՛նջ,
Ճախրում էին, հոգեվարում ու մարում`
Համբուրելով ծիածանը ամոքիչ...

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին -
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր - իմ հոգին...

5
Աղոթքի պես, երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն...

Միայն զգում էի, որ
Երկինքներում կուսական
Բռնկումները բոլոր
Նվաղեցին ու հանգան:

Հաշտություն էր ու ներում
Քո ժպիտը սրբազան _
Քո արցունքոտ աչքերում
Անրջացա՛ծ ծիածան...

6
Քո՜ւյր, երազներն այրվեցին ու անցան,
Եվ ջի՛նջ մնաց քո աչքերում, իմ հոգում -
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջի՛ն սիրո մի լուսավոր ամոքում:

Ու հիշում եմ առավոտը գունաթափ,
Ու կապույտը այն սփրթնած ու անհուն.
Ու հիշում եմ, որ քեզ կանչեց մի կարապ,
Երբ արթնացար արևծագի դղյակում...

Ու հիշում եմ ես երկինքը վարդագույն,
Ոսկի վարդեր, որ բացվեցին ու չկան...
Ու հիշում եմ իրիկնային երկնքում
Հրաժեշտը ոսկեժպիտ կարմրության...

Ու հիշում եմ հուր արևը - մի թիթեռ, -
Ճախրեց, անցավ, աննյութացավ ու չկա.
Իսկ իմ հոգին այնքան հստակ, ջինջ է դեռ -
Մի լո՛ւյս ժպիտ լուսաժպիտ աղջկա...

Իսկ երազներն այրվեցին ու անցան:
Բայց ջինջ մնաց քո աչքերում, իմ հոգում -
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջին սիրո մի լուսավոր ամոքում...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 22.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

1
Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից - հորիզոն
- Ինչ տրտո՛ւմ է, կապույտ աղջիկ, հրաժեշտի երեկոն...

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում.
Օրհնե՜նք, օրհնե՜նք այս երկրային հրաժեշտի երեկոն...

Եվ թող հալվե՜ն, ձուլվե՜ն, մարվե՜ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում:

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից - հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն...

2
Դու մոտեցար որպես քույր - ու հեռանում ես ահա,
Աղոթք դարձած, խնկաբույր - դու հեռանում ես ահա:

Ինչո՞ւ եկար, և ինչո՞ւ անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույր - ու հեռանում եu ահա...

Գուցե սո՛ւտ է սերը այս - հրաժեշտի մի երազ, -
Քո՜ւյր, հո՛ւշ դարձած հեռավոր, դու հեռանում ես ահա...

3
Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ
- Կապո՜ւյտ աղջիկ, քո՜ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու...

Ես Ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես - դու հետ չե՞ս գալու...

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ, - դու հետ չե՞ս գալու...

4
Կանցնեն օրերը բոլոր
Եվ տրտմորեն խոնարհ, գոհ, -
Այն Կայանը հեռավոր
Կհասնենք մի երեկո:

Եվ ցուրտ հովը, որպես քույր,
Կարոտակեզ ու գթոտ,
Կհամբուրե սիրալիր
Մեր աչքերը արցունքոտ:

Եվ զանգերը կարկաչուն.
Հորիզոնից հորիզոն,
Տրտո՛ւմ կօրհնեն մեր վերջին
Հրաժեշտի երեկոն...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 23.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԳԱԶԵԼՆԵՐ

1
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով - դու խմի՜ր

Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթով - դու խմի՜ր:

Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում -
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր:

2
Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:

Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում -
Միայն շշուկ ու հնչյուն են - կապույտում:

Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում...

3
Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ - չգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞ս - չգիտեմ:

Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ - չգիտեմ:

Գուցե ե՜ս եմ` քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ - չգիտեմ...

4
Կա հոգու մեջ ու աշխարհում - մի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարում - մի ոսկի օղակ:

Ո՞վ չի գտել - ժպտալո՛վ, ժպտալո՛վ -
Անդուլ վազքի ճանապարհում - մի ոսկի օղակ...

Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ...

5
Դու կապույտը սիրեցիր - չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր, - չգտար:

Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`
Դու մանկորեն ժպտացիր - չգտար:

Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`
Մի քիչ կապույտ մուրացիր - չգտար...

6
Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին:
Դղյակի մեջ մենության - բախտի կանչ է քո հոգին:
Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում.
Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին...

Ո՞ւմ ես կանչում և ինչո՞ւ. զանգերը ո՞ւմ են կանչում.
Բայց չե՛ս գտնի, քո՜ւյր-աղջիկ, թող չկանչե քո հոգին...

7
Բոլոր խոսքերն իմ երգում - ճաճանչներ են լոկ:
Կապույտ միգում - ոսկեգույն ճաճանչներ են լոկ:

Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
Ճառագայթված իմ հոգում - ճաճանչներ են լոկ

Իմաստ չկա, միտք չկա խոսքերում այս հին,
Բայց ինչո՞ւ են ամոքում - ճաճանչներ են լոկ...

8
Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ - մի ստվեր է լոկ,
Դղյակի մեջ քո մենության - մի ստվեր է լոկ:

Եթե նայես կճանաչես, կտեսնես հանկարծ,
Որ ձևերիդ այնքա՛ն նման - մի ստվեր Է լոկ:

Գուցե ժպտաս, գուցե տրտմես, երբ զգաս, որ նա -
Եղերակա՛ն երկուության մի ստվեր Է լոկ...

9
Կղողաջեն օրերը քո - կմարեն.
Կկարկաչեն - մի երեկո կմարեն:
Ու ղողանջող օրերի մեջ երգված
Երազները քո լուսաճեմ - կմարեն:
Հե՛տ կնայես ու կճչաս կարոտից.
Ջինջ արցունքներ կճաճանչեն - կմարեն...

10
Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ - կապույտը ո՞ւր կտանի:

Նա - տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, - կապույտը ո՞ւր կտանի...

Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.
Իմ ո՛րբ ընկեր, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի...

11
Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, -
Հմայված ու հեզ - ճախրել ու գնալ...

Երկնքից - երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես - ճախրել ու գնա՛լ...

Դեպի Ամենտի եզերքը կապույտ -
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ...

12
Ինչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի, -
Զանգերը թաց ու ցողաբո՛ւյր մայրամուտի...

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի...

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա - օ, սո՛ւրբ անդորր մայրամուտի...

13
Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,
Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է, քո՜ւյր:

Մահը անուշ, անրջալույս տրտմություն ունի.
Կյանքը սակայն շաչող, փախչող, անհամբեր է, քո՜ւյր:

Կյանքի կանչը անկումների ազդարար է լոկ.
Մահը սակայն Կապույտ Երկրի մի բանբեր է, քույր...

14
Իրիկուն է, քո՜ւյր, - աչքերդ փակի՜ր,
Հոգնաբեկ, տխուր, - աչքերդ փակի՜ր:

Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակիր:

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՜ւյր, - աչքերդ փակի՛ր...

15
Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, -
Հոգեվար հոգուս - աչքերիս վրա...

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՛ր մատներդ լույս - աչքերիս վրա...

Մահու պես քնքուշ դի՛ր մատներդ սուրբ -
Խոնջացած, անհույս աչքերիս վրա...

16
Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, -
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր...

Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր...

Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով,
Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր...

17
Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը իրիկնային...

Թաց աչքերդ հովն Է շոյում շիրիմների փսփսուկով.
Թաց աչքերի՛դ գուցե գթա այս կարոտը իրիկնային...

Հսկումների պահը սուրբ Է.ժպտա՜, ժպտ՜ա, մահացող քույր,
Որ չհանի՛ քեզ Գողգոթա այս կարոտը իրիկնային...

18
Թող ապրի հոգին - կապույտ վանդակում.
Կան գանձեր անգին - կապույտ վանդակում:

Դու - ծարավ աղջիկ, կապույտը - գինի.
Դու - արբած մի կին - կապույտ վանդակում:

Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես,
Երբ թափվի գինին կապույտ վանդակում...

19
Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա:
Մթնում է ահա քո կապույտ հեռուն - ու մեռնում է նա:

Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո.
Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարում - ու մեռնում է նա:

Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած շողի պես`
Աչքերիդ վճիտ ցո՜ղն է համբուրում - ու մեռնում է նա...

20
Իրիկնային քո՜ւյր իմ հեզ, մեռելի՛ պես դու անցի՜ր,
Թող զանգերը օրհներգեն ու օրհնե՜ն քեզ, - դու անցի՜ր:

Վարդե՛ր թափեմ արծաթե, արծաթե աստղեր`
Դիակառքիդ, հոգո՛ւդ մեջ, դագաղիդ մեջ, - դու անցիր...

Մահատեսիլ ու անդարձ, օրերիս պես մի՛ֆ դարձած,
Անվերադա՛րձ, համրընթա՛ց, սգահանդե՛ս դու անցիր...

21
Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ - ու լռեմ:

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ - ու լռեմ:

Այն կարոտով իրիկնային ու անուշ -
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ...

22
Շրթունքներիդ հոգեվարքն է, քույր իմ, հեզ -
Աղո՜թք արա, որ աստղերի մեջ թաղեմ:

Քույր, շրթունքներդ արևին չերկարե՛ս.
Շունչդ սուրա, որ աստղերի մեջ թաղեմ...

Շրթունքներիդ դիակառքով, քույր իմ, ես
Հոգի՛ս, տարա, որ աստղերի մեջ թաղեմ...

23
Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՛ւրբ է կարոտդ` մոխրագես հոգուս համար:

Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՜ղն ես հոգուս համար:

Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն -
Հի՛ն Կարոտի վերջին դողն ես հոգուս համար...

24
Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, ես - Ամենտի Երկրում:
Երբ հուշ դարձած կքնես - Ամենտի Երկրում...

Կհամբուրեմ, ջի՛նջ այնպես, շրթունքներդ ես,-
Կհամբուրեմ, քո՜ւյր իմ քեզ - Ամենտի Երկրում...

Մեռած աստղի լույսի պես, որ ժպտում Է մեզ -
Դու իմ հարսը կլինես-Ամենտի Երկրում...

25
Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին...

Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ.
Դու կմեռնես`նայվածքդ հեռուն`Հավերժական Կապույտին...

Եվ մարմինը քո խնկաբույր - հնամենի խունկեղեգ -
Կայրեմ որպես զոհաբերում - Հավերժական Կապույտին...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 24.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿ


ԻՐԻԿՈւՆԸ

1
Նո՜ւյնն Է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն Է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն Է երկինքը կապույտ ու լճակը ջինջ -
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ:

Նույնն Է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:

2
Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո:
Շուրջդ մութ է, շուրջդ - մահ, - երեկո:

Կոպերի տակ քո փակված, կրակուն,
Այրվում է քո հոգին կրակում:

Հուրը լիզում է տարփոտ շրթերով դեղին
Քո երկնագույն աչքերի, քո սրտի ուղին:

Հուրը լափում է հիմա սիրտդ աղջկա -
Շուրջդ մութ է, շուրջդ - մահ, - ու փրկում չկա...

3
Դեպի երկինք է տանում ճանապարհը հին:
Քո հմայքն եմ ես երգում այս երգում կրկին:

Քո հմայքը հեռավոր, քո հմայքը կույս, -
Նորի՜ց ժպտում ես ահա կարոտած հոգուս:

Քո ժպիտն եմ ես տեսնում արևի հոգում,
Քո ժպիտը վարդագույն - իրիկվա միգում:

Հու՜ր է դարձել ու կրակ քո ժպիտը հեզ -
Քե՜զ եմ նետում ես նորից սիրտս ողջակեզ:

Թող բորբոքվի՜, թող վառվի՜ կրակուն -
Քո արնաշաղ, քո կարմիր կրակում: -

4
Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,
Գարնանային երեկո է քո մարմինը, քո՜ւյր:

Գարնանային երեկո է, ուր արևը հիր
Մայր է մտնում` արնաշաղախ ու կարմի՛ր, կարմի՛ր:
Ու սուրում է, կարծես հեռու աշխարհից ուրիշ
Քո մարմինի բույրը, որպես այրված հաշիշ:

Հովը սուրաց, գիշերն ընկավ... Ու դառնում Է, ախ, -
Քո մարմինը - հրափթիթ վարդերի դագաղ...

5
Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա:
Օրերը մեզ բերեցին մենություն ու մահ:

Տխրություններ, որ կյանքում այս` անուն չունին.
- Մո՛ւթ Էր տագնապը հոգուս, ու կարոտը՝ հին:

Դաշտերի մեջ երկրային, հեռավոր ու մոտ,
Մեզ չէր ժպտում ո՜չ մի լույս ու կրակ աղոտ:

Չգիտեիր, սի՜րտ իմ, որ` խավարում հեռվի
Պետք է երկրի՜ կրակով քո հեռուն վառվի:

Բռնկվել է, սի՜րտ իմ, տե՜ս, քո հեռուն հիմա -
Շուրջդ խավար է սակայն, ու մշուշ, ու մահ...

6
Կապույտ աչքերդ ահա - աներազ ու պաղ,
Երկինքնե՛ր են - անարև, անուրախ:

Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա -
Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա:

Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան.
Ծաղիկներ են - արևին չհասան...

Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա.
Դու պառկել ես դագաղում - քո՜ւյր իմ, Մահ...

7
Կապույտ կարոտը մեռավ: Խառնվեց հրին:
Արևի շողքը ահա զարկել է սարին:

Որպես հսկա ադամանդ, տե՜ս, գագաթը ձյուն
Բռնկվել է իրիկվա կապույտի միջում:

Բո՜ց է դարձել ոսկեգույն - չի՜ հալչում սակայն.
Գագաթներում հուշ դարձող երազներ չկան:

Հուշ չի՜ դառնա ձյունը` ջինջ գագաթի վրա՝
Սիրտս - սառույց, սիրտս - ձյուն, - կրակի քուրա...

8
Այս աշխարհում իրիկնային, ուր ապրեցիր միայն մի ժամ,
Հրա՜շք էր, սիրտ, հրափթիթ ծաղկումը քո հրաշուշան:

Բայց որբ հոգիս, կարոտիս պես աստեղահև ու խելագար՝
Մի՜ այլ կյանքի փայլ էր կարծես, փա՜յլ էր կարծես, կարծես չկար:

Փայլ էր հոգիս` շառագունված իրիկնային քո երազում
Ու կարոտով անմխիթար լույսի մասին երգ էր ասում:

Ու որբ հոգիս քո կարոտում հավերժորեն մխա՛ց, մխա՛ց,
Որպես կարմիր մի ողջակեզ` արյունոտված, հրե մի խաչ:

Դու ծաղկեցիր, սի՜րտ իմ, որպես հրափթիթ, կարմիր գարուն -
Նա հո՛ւշ դարձած ցնդե՛ց, կորավ իրիկնային այս աշխարհում...

9
Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց:
Մութ է խորհուրդը կյանքի, ու անհուն, ու մեծ:

Մութ է խորհուրդը կյանքի, բայց կյանքի մթում
Հազա՛ր հրդեհ կա հոգու ու հազար խնդում:

Ես հասկացա ու գիտեմ, որ աշխարհը մի
Ե՜րգ է հնչեղ, հրաշունչ - հրաշունչ, քամի:

Ջե՛րմ քսվում է մեր հոգու շրթերին պապակ.
Որքա՛ն դռներ կան հոգում` հեռավոր ու փակ...

Երկինքնե՛ր կան մեր հոգում` անապակ ու ջինջ -
Կապույտ կարոտը սակայն չտվե՛ց ոչինչ...

10
Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ:

Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր, -
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:

Ծի՛ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր, -
Հոգիդ փռի՛ր արձակ, ո՜ղջ աշխարհը գրկիր...

Անրջորեն ապրի՜ր տիեզերքում հրափ -
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ...

11
Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում.
Խինդ կա հիմա - այս վառվող արտում:

Հեռու հրով կրակված, երազուն՝
Օրորվում է` հոգնաբեկ ու հասուն...

Քո՜ւյր է հովը` անմարմին ու անշուք,
Երգը նրա - կարոտի մի շշուկ...

Երգ է ասում հասկերին միգամած,
Երգ է ասում` քաղցրաձայն ու կամաց: -

Արտը հրա՛շք է կարծես երազում -
Ու ծփում է` հոգնաբեկ ու հասուն...

12
Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում
Կարծես գնում եմ հիմա ու երգում:

Հովը շոյում է թեթև իմ աչքերը թաց
Ու թռչում Է` սրաթև, սրընթաց:

Սիրո խոսք է իմ սրտին փսփսում,
Ժամանակն Է` երազուն ու հոսուն...

Ժամանակն Է, որ անցավ - ու չկա.
Տրոփում Է, որպես սիրտ աղջկա:

Քա՛ղցր կանչում Է դեպի օրերի հեռուն. -
Որքան խի՛նդ կա այս հեռու դաշտերում...

13
Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում Է մի իրիկնային կարմիր մորմոք:

Հով Է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք,
Որ անցնում Է, հրաբորբոք, հրաշշուկ:

Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծես - հրե մի մարդ - զո՜հ Է անում:

Երկնից իջած հորիզոնի գծի վրա -
Վառել Է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա:

Ու քուրայից կարմի՛ր, կարմի՛ր հոսում Է վար`
Արտի վրա` մի խնդություն արևավառ:

Ջերմ ծփում Է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՛ւ մի խնդության կարմիր մորմոք...

14
Տունս դաշտում հեռու սպասում է հիմա:
Շուրջը մութ է ու մուժ - կարմիր մշուշ ու մահ:

Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր -
Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր:

Բայց կարոտս հիմա - հրափթիթ մի վարդ -
Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ:

Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ,
Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ:

15
Դեռ մայր չի մտել երկնքում
Արևը` արյունոտ ու կարմիր.
Դեռ չի՜ մոխրացել իմ հոգում
Քո վերջալույսը կարմիր:

Վառվում է՝ արյուն ու կրակ,
Փռել է արնահոտ մի փոշի.
Վառվում է ու իջնում արագ -
Աշխարհը թողնելով ուրիշի:

Գնում է, բայց կրկին պիտի գա՝
Ա՛յլ կյանքի ժպիտով ու երգով,
Գնում է - ու կրկին պիտի գա -
Բայց մի այլ - մի ուրիշ կրակով:

16
Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու -
Սի՜րտս գիտե միայն` արշալույս Է գալու:

Սիրտս գիտե հիմա` պիտի իջնի գիշեր,
Պիտի մեռնի, մարի ամեն կարոտ ու սեր:

Մութը պիտի իջնի ու աշխարհը այս հին
Պիտի ցնո՜րք դառնա, պիտի գգվի մահին:

Պիտի ցնդի, մարի, որպես հեռու մի հուշ -
Մինչև կարմիր վառվի արշալույսը անուշ:

Մինչև վառվի մուժում արևը հուր, հզոր -
Ու նո՛ր փայլով խնդա հորիզոնը բոսոր:

Սիրտս գիտե հիմա, որ արևը մեր այս -
Փայլ է ուրի՛շ կյանքի, ուրիշ կյանքի երազ:

Պիտի իջնի, մարի երկինքներում բոսոր -
Որ արթնանա նորից` հեռավոր ու հզոր:

17
...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում,
Բորբ արևի վառվող, ողջակիզվող հոգում,
Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ -
Մոխրանում Է ահա քո մարմինը անուշ:
Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,
Բռնկվել է ահա հորիզոնի վրա,
Այրվում է, որպես իրիկնային մի սեր,
Ու գնում է դեպի մայրամուտ ու գիշեր...

Սի՜րտս է կարծես մխում,
Սիրտս - մաքուր, զվարթ,
Սիրտս - երկնի մովում
Կարմիր բացված մի վարդ:
Այրվում է, բոսոր,
Վա՜ր է իջնում արագ -
Հրաբորբոք, հզոր
Սիրտս` կարմիր կրակ...

Սի՜րտս - արև, սիրտս - գարուն,
Հրի՛ բաժակ ու սիրո, -
Իրիկնային այս աշխարհում -
Քա՛ղցր զոհ...

Ցերեկների թույնը բոսոր
Սի՜րտ իմ, տա՛ր, սի՜րտ իմ, տար, -
Թող տարածվի գիշերը խոր
Ու արդա՛ր:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, ու ծածկվիր -
Խավարո՛ւմ, խավարո՛ւմ.
Հո՜ւշ է կյանքը, ոսկի՛ մոխիր
Ու մարում:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, կարմի՜ր երազ,
Երկինքներում ցուրտ ու սին, -
Որ վաղը, սեգ, դու բարձրանաս
Արևի՛ հետ միասին...

18
Արևն իջավ: - Մոտ է ծիրին: -
Փա՛ռք հրաշեկ երկնավորին:

Նա չի՜ տանի դեպի կորուստ
Զո՜հ Է նա մեզ` վառված վերուստ:

Արևը - մի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք:
Արևը, որ խե՛նթ Է հիմա,
Արևը - կյանք, արևը - մահ:

Նա Է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն: -
Բայց զո՜հ Է նա` վառված վերուստ -
Ու չի տանի դեպի կորուստ...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 25.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՎԵՐԱԴԱՐՁ

1
Երբ երկնքի մովում վերջին աստղը հանգավ՝
Նա իր տունը թողեց ու ճանապարհ ընկավ:
Դեմը` դաշտն էր հերկած` արգավանդ ու խոնավ,
Վերը, հեռո՛ւ-հեռուն, որպես հրե մի նավ,
Առագաստը փռած, հրամանված ու հիր
Բարձրանում էր հեռու արեգակը կարմիր:
Զով էր դաշտում, չկար դեռ տագնապ ու կրակ,
Ու քայլերով թեթև նա գնում էր արագ,
Հեռանում էր անդարձ, անսփոփ ու լռին
Ու նայում էր հեռու հորիզոնի ծիրին:
Տարօրինակ, մենակ, սրտում կարոտ ու հուր`
Նա գնում էր արագ ու երգում էր տխուր,
Ու նայում էր հեռու հորիզոնի ծիրին
Եվ լսում էր մի ձայն, որ կանչում էր լռին:
Հեռուներից կապույտ մեղմ կանչում էր նրան
Մի հեռավոր ընկեր, կարոտակեզ մի ձայն, -
Մեղմ կանչում էր նրան դեպի երկնի հեռուն
Ու սուլում էր նրան մոռացում ու գարուն:

2
Ու քսվում էր անուշ հովը նրա դեմքին,
Համբուրում էր նրան, որպես սիրող մի կին
Գուրգուրում էր նրան, աներևույթ ու մութ,
Ու կանչում էր դեպի հեռուները կապույտ:
Նա գնում էր թեթև, որպես անփույթ - ուրու
Ու ձգվում էր ուղին դաշտում - հեռո՛ւ, հեռո՛ւ,
Ոլորվում էր անվերջ, որպես անդարձ մի երգ,
Որ դաշտերը թողած, թողած հովիտ ու հերկ,
Սեգ լեռների միջով, ոլորտներով վերին
Խառնվում է հեռու հորիզոնի ծիրին: -
Ու կանչում էր նրան կարոտակեզ մի ձայն,
Շշուկներով անուշ նա ասում էր նրան.
«...Ամեն տագնապ ու հոգս թողած երկրի հողին՝
Քայլի՛ր, քայլի՛ր անվերջ, կարոտներիդ ուղին.
Մի կարոտ է հոգիդ, հեռու աստղի մի փայլ -
Քայլի՛ր, քայլի՛ր անվերջ, հավերժասե՛ր եղբայր...
Արեգակը, կարմիր, կբարձրանա հիմա
Ու կփռե հովտում կարմիր տագնապ ու մահ,
Խե՛նթ կխնդա վերից` տռփասեր ու զազիր -
Քայլի՛ր, քայլի՛ր անվերջ ու լեռները հասիր:
Հովիտներին թողած ամեն տագնապ m հուշ
Տա՛ր լեռների հովին կարոտներդ անուշ,
Որ դաշտերի կարմիր, աղետաբեր մուժում
Չխառնվի հոգիդ ուղիների փոշուն»...
Ու քայլում էր շտապ, սրտում ուրի՛շ մի հուր,
Հեռանում էր անդարձ ու երգում էր տխուր,
Ու քսվում էր քամին նրա տխուր դեմքին,
Համբուրում էր նրան, որպես սիրող մի կին...

3
Իրիկունն էր արդեն փռվել շուրջը նրա,
Երբ նա նստեց ձյունե ճանապարհի վրա:
Ճանապարհը` կապույտ` ոլորվում էր առաջ
Ու լեռնային մաքուր պտույտներով սառած`
Վե՛ր էր ձգվում անվերջ` խորհրդավոր ու մութ`
Ու կորչում էր հեռու երկնքի մեջ կապույտ:
Լո՛ւռ էր շուրջը այնպես: Չկար շշուկ ու ձայն:
Իրիկուն էր, ու զով լռություն էր միայն:
Հովը քսվում էր պաղ նրա հոգնած ուսին
Ու պատմում էր հեռու երկինքների մասին...
Բայց չէր լսում կարծես նա խոսքերը նրա -
Հոգնություն էր իջել նրա հոգու վրա:
Ու թվում էր նրան, որ քայլել է մի դար...
Լո՛ւռ էր շուրջը այնպես, շուրջը ոչ ոք չկար:
Ու թվում էր նրան կյանքը հեռու մի հուշ,
Որ ցնդել է արդեն ու դարձել է մշուշ...
Ցուրտ էր շուրջը այնպես, լուռ էր շուրջը այնքան-
Ու վար նայեց հանկարծ նա աչքերով տարտամ:
- Վարը, որպես հեռո՛ւ, անդարձ կյանքի մի հուշ՝
Տարածվել էր մի նուրբ ու թափանցիկ մշուշ:
Մայր էր մտնում հեռուն արեգակը բոսոր
Ու ժպտում էր կարմիր, հեռավոր ու հզո՛ր...
Ու կարմրածոր վառվող, կարմիր սրտից նրա
Վար էր ծորում` թմրած հովիտների վրա՝
Ջերմ արյունը նրա կաթիլներով հրկեզ -
Ու վառվում էր դաշտում, հրդեհվում էր կարծես:
Ու արյունը նրա իրիկնային մուժում
Խառնվում էր հեռու ուղիների փոշուն...

4
Նա նայում էր մեռնող արեգակի հրին
Եվ, չգիտեր ինչո՞ւ, արտասվում էր լռին:
Սիրտը զարկում էր խուլ, որպես ջարդած մի զանգ
Ու անցնում էր հոգուց մի հրաշունչ հոսանք:
- Որպես վառվող մի սիրտ, ողջակիզվող կրակ,
Մայր էր մտնում հեռուն արեգակը հրակ,
Որ գիշերից հետո, որպես հրե մի վարդ,
Նորից վառվի ծիրում ու բարձրանա զվարթ -
Եվ լափվելով անվերջ իր կարմրակեզ հրից`
Երկինքների մովում ողջակիզվի նորից -
Որ դաշտերին խոնավ, ճահիճներին ճղճիմ
Տա՛ իր վառվող հոգու ոսկիները վերջին...
Նա լալիս էր անօգ, երբ սրտաբեկ զգաց,
Որ բռնկվեց սրտում արնաշաղախ մի կայծ:
Ոտքի ելավ հանկարծ, շուրջը նայեց մի պահ -
Լո՛ւռ էր շուրջը այնպես, լռություն էր ու մահ:
Հովը նորից քսվեց նրա հոգնած ուսին
Ու փսփսաց հեռու երկինքների մասին...
Բայց չլսեց նրան: - Սրբեց աչքերը թաց
Եվ արևի՜ հրին կարոտակեզ ժպտաց:
Եվ հայացքը հառած արեգակի շողին -
Նա ժպտալով բռնեց վերադարձի ուղին...
Եվ վայր իջավ արագ հեռուներից պարապ -
Ու ճչում էր հոգին, որպես մեռնող կարապ,
Սեգ լեռների վրա, լուրթ երկնքի միջում
Գովքն էր երգում մահի, որպես մեռնող թռչուն:
- Մայր էր մտնում հեռուն արեգակը հրակ -
Ու քայլերով թեթև նա իջնում էր արագ,
Որ համբուրե այնտեղ, հովիտներում ճղճիմ,
Բորբ արևի թողած ոսկիները վերջին...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց | Eghishe Charenc | Егише Чаренц
Страница 5 из 17«12345671617»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.