Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 4 из 17«1234561617»
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց | Eghishe Charenc | Егише Чаренц
Եղիշե Չարենց | Eghishe Charenc | Егише Чаренц
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Եղիշե Չարենց | Eghishe Charenc | Егише Чаренц
(ԵՂԻՇԵ ԱԲԳԱՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ)
1897 - 1937


1897թ. մարտի 1-ին (նոր տոմարով` մարտի 13-ին) Կարս քաղաքում ծնվել է Եղիշե Չարենցը: Սկզբում սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական դպրոցում:
1912թ. «Պատանի» ամսագրում (Թիֆլիս) լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը` «Ծաղիկները հեզ»:
1915թ. զինվորագրվել է հայկական յոթերորդ կամավորական բանակին և Կարսից հասել է Վան:
1916թ. մեկնել է Մոսկվա և սովորել Շանյավսկու անվան գրական համալսարանում:
1918թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ:
1918-1919թթ, որպես Կարմիր բանակի շարքային զինվոր, մասնակցել է քաղաքային կռիվներին, մասնավորապես` Ցարիցինի պաշտպանությանը:
1919թ. հոկտեմբերին ուսուցչություն է արել Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղում:
1920թ. սկզբին, որպես դաստիարակ, աշխատել է որբանոցում: Հենց այդ ժամանակ նրա հետ ծանոթացել են որբանոցի սաներ Գուրգեն Մահարին և Նաիրի Զարյանը:
1920թ. դեկտեմբերին Չարենցը աշխատել է լուսավորության ժողկոմում` որպես արվեստի բաժնի վարիչ:
1921թ. փետրվարին «Մուսայելյան» զրահագնացքի վրա` Արտաշատի ռազմաճակատում, մասնակցել է դաշնակցականների կազմակերպած խռովության ճնշմանը:
1922թ. մեկնել է Մոսկվա և սովորել է Վ. Բրյուսովի հիմնադրած գրական ինստիտուտում: Եղել է գրական «Երեքի խմբակ»-ի (Ե. Չարենց, Գ. Աբով, Ա. Վշտունի) անդամներից մեկը: Սովետական Հայաստանի գրական առաջին մանիֆեստի («Դեկլարացիա երեքի», 1922թ.) հեղինակներից է:
1924թ. նոյեմբերի 21-ին Չարենցը «Աբխազիա» նավով մեկնել է Եվրոպա, ուր մնացել է ութ ամիս: Եղել է Պոլսում, Աթենքում, Հռոմում, Նեապոլում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: Այդ ուղևորության ժամանակ հանդիպել է Ավետիք Իսահակյանին: Այնուհետև, վերադառնալով Հայաստան, հիմնադրել է «Նոյեմբեր» գրական միավորումը:
1928թ. Երևանում ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ:
1928-1935թթ աշխատել է Պետհրատում` որպես գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ:
1932թ. Ա. Բակունցի և Ե. Չուբարի հետ խմբագրել է «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը: Չարենցի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և աշխարհի այլ ժողովուրդների լեզուներով:
1934թ.-ից ՍՍՀՄ գրողների միության անդամ է:
1937թ. նոյեմբերի 29-ին վախճանվել է Երևանում:

Չարենց գրական անվան հետ կապված է երկու տեսակետ, որոնց մասին պատմում է հենց ինքը` Եղիշե Չարենցը: Առաջինը գրի է առել Գուրգեն Մահարին. «Մի բժիշկ եկավ մեր քաղաք, մի տուն վարձեց ու դռան վրա փակցրեց. «Բժիշկ Չարենց ներքին հիվանդություններ»: «Չարենցը» հավանեցի ու վերցրի: Ես մի օր կանմահացնեմ բժշկին էլ, իր ազգանունն էլ»: Երկրորդի մասին նա հայտնել է Վիվանին: Դա պատահել է այսպես: «Երեք երգ տխրադալուկ աղջկա մասին» խորագրով առաջին գիրքը տպարանում էր, երբ բանաստեղծի ձեռքն է ընկնում Պուշկինի բանաստեղծությունների գիրքը: Պատահմամբ նրա աչքին է ընկնում «Անչար» բանաստեղծությունը: Եղիշեն «Անչարը» դարձնում է «Չարենց» և այդ անունով էլ մտնում է գրական ասպարեզ:
Սահմանվել է Եղիշե Չարենցի անվան գրական մրցանակ, որը տրվում է բարձրորակ թարգմանությունների համար:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 16.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՄԱՐԻ, Է՜Գ ԹՌՉՈԻՆ...

Չգիտեմ, Մարի, երկնքի մովից
Ինչո՞ւ էր հոգիս կարոտով կանչում,
Որ ճախրես, թռչես, վերանաս նորից,
Մարի, ի՜մ Մարի, Մարի, է՛գ թռչուն:
Դաշտերը միայն գրավում են քեզ.
Դաշտերը կանաչ, գոհարը ցողի: -
Դաշտերի միգում կորցրել եմ ես
Մի հին, երկրային բերկրանքի ուղի:
Մոռացել եմ ես դաշտերի ուղին.
Մոռացել է իմ երազող հոգին
Հովը դաշտերի, զմրուխտը կանաչ.
Աշխարհը մեռավ հավերժի առաջ -
Եվ ես մոռացա բախտը աշխարհի՝
Աշխարհի հեռուն ու բախտը բարի:
Լուսնյակ գիշերով ես ճամփա ընկա
Ու կյանքը թողած, ու կյանքի հեռուն -
Թաղեցի հոգիս լուռ ու լուսնկա
Հավիտենության մեռած դաշտերում:
Ու լուռ է շուրջս - ձմեռ ու գիշեր,
Ու երգը մահի, որ կոչվում է - սեր: -

Մեռած է, Մարի՛, իմ սիրտը հիմա:
Շուրջս - լռություն, ու գիշեր, ու մահ.
Շուրջս քարացած երազը մահի.
- Կուզեի՛ այնպես, որ ետ դառնայի
Ու համբուրեի շրթերը հողի.
Փնտրեի մի պարզ, երկրային ուղի,
Հո՛ղը լիզեի, որպես համր շուն -
Ու լո՛ւռ կորչեի աշխարհի փոշում...
Ախ, ցուրտ է այստեղ - երկնի կամարում -
Չի վառում այստեղ ճառագայթը հուր.
Երկնքում չկա ծաղիկ ու գարուն
Ու սուտ է հոգու բերկրանքը մաքուր:
Մարի, ի՜մ Մարի, մնացիր նախշուն,
Արևոտ ու տաք դաշտերում երկրի,
Թող հոգիդ զնգա՜ երկրի մշուշում,
Աշխարհի մուժում թող հոգիդ բերկրի:
Մի՜ նայիր դու վեր. թող կյանքդ լինի
Ոսկի մի ղողանջ. վա՜ռ բախտի հնչյուն,
Թող կյանքդ լինի հուրհրող գինի,
Մարի, ի՜մ Մարի, Մարի, է՛գ թռչուն...

- Իսկ ե՞ս. ի՞նչ անեմ ես, որ մնացի
Երկնի դաշտերում - ու մեռավ հոգիս,
Ես, որ երկրային կյանքս թաղեցի -
Լսո՞ւմ ես, Մարի, - ի՞նչ արի ես ինձ:
Ինչո՞ւ արևի համբույրը երբեք
Չվառեց իմ մեջ ցանկություն ու դող
Ու չհրդեհեց սիրտս հոգնաբեկ
Քո հուր մարմնի հմայքը դյութող:
Բայց չէ՞ որ հոգին, ասում են, ունի,
Կամ գուցե առաջ ունեցել է նա -
Կարմիր կարոտը կարմիր արյունի
Ու հրդեհումի երազը անահ:
Ախ, մարդու հոգին, ասում են, առաջ
Ապրել է այնտեղ - արևի վրա,
Եղել է վառման խնդագին երազ,
Հրոտ, հրանազ, ու անունը - Ռա:
Վառվել է անմար արևի հոգում`
Ինքը զոհ իրեն ու զոհաբերող,
Ու սփռել է մութ օրերի միգում
Հրդեհ ու կարոտ, ցանկություն ու դող:
Ու եղել է այս կյանքը երկրային
Արևի առաջ խանձված մի զոհ.
Աղոթք են արել հրակամ Ռաին -
Ապրել են հրում ու անցել են գոհ:

Հոգնե՛լ եմ, հոգնե՛լ երազից, մահից,
Անտարբերության վիճակից երեր.
Ուզում եմ զգալ, շոշափել նորից,
Չունենալ երազ, թռիչք ու թևեր:
Կուզեի՛ լինել հաստատ ու կարող,
Աշխարհը զգալ, որպես քաղցր դող,
Եվ ամբողջ կյանքով մի պահ երկարող
Վառվել ու մարել հրճվանքում բանտող:
Եվ ինչո՞ւ համար իմ մարմինը լույս,
Մարմինը մարող, մարմինը հիվանդ
Դեռ պետք է կրի դիակը հոգուս,
Որպես ծանր բեռ` հնամյա ավանդ:
Ճնշում է, ճնշում ուսերիս վրա
Դիակը այդ ցուրտ, ծանր, անբաժան,
Ինչո՞ւ եմ կրում ես բեռը նրա,
Այդ բեռը դաժան:

Եվ ինչու հիմա, օրերիս ծոցում,
Ուր բերել է ինձ բախտը այս գիշեր -
Ես ինձ եմ փնտրում ու մեռելոցում
Վերջին տագնապում, որ կոչվում է - սեր...

Ես ինձ եմ ուզում, ի՜նձ, լսո՞ւմ ես, կի՜ն,
Ինձ, որ չե՜մ լինի էլ ուրիշ անգամ,
Որ վաղը պիտի հո՜ղ դառնամ կրկին
Ու անցնեմ անդարձ ու աշխարհ չգամ:
Ի՞նչ անեմ ես, կին, - ի՞նչ անեմ հիմա,
Թե զգամ, որ ես անցել եմ անդարձ -
Ու ցուրտ մշուշում ճերմակ երևա
Մահը՝ աստղային զգեստներ հագած:
Եվ ցույց տա նա իմ երազած ուղին`
Հավիտենության սահմանը ունայն -
Եվ ես հասկանամ, որ հավերժը հին
Վերջ չի ունենա, որ հանգստանամ...
Երբ զգամ հանկարծ, որ հասել եմ ես
Հավիտենության սահմանը - ու նա,
Քարացած հոգիս` աներազ, անտես`
Ցո՛ւրտ հավերժության եզերքում մնա:
Չէ՞ որ ով հասավ հավիտենության
Ու նիրվանայի լուսնաշխարհը սառ -
Նա էլ չի՛ դառնա կյանքի անսահման
Օվկիանը, որ կոչվում է Սանսար...

Օ, ծա՜նր է, ծա՜նր է, օ, ծա՛նր է այնքան
Ուսերիս համար բեռը հավերժի. -
Ախ, լինել թեթև՛, հրո՛տ, հրակամ,
Վառվել, որպես զոհ, զոհս չմերժի
Արևը - արև, ու Ա՜գնի, ու Ռա.
Վառվել ու մարե՛լ աշխարհի վրա`
Զոհի՜ պես արդար, ինքնաամոքիչ -
Ու մահից հետո չլինի՛ ոչինչ...

Եղիշե Չարենց



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 17.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԾԻԱԾԱՆ
Կարինե Քոթանճյանին

Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղային քույր...

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՜ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս - մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ...

Հոգին չի մեռնում: Մարմինը թողած երկրային փոսում
Թափառում է նա Տիեզերական Լաբիրինթոսում:
Անցնում է բոլոր ճամփաները սուտ ու անբեր երկրի, -
Որ պայծառ, մաքուր, դարձերից հետո, - Քո գրկում բերկրի:
Բայց ե՞րբ կհասնի հոգիս, որպես սեգ, սրբացած մի զոհ, -
Մայրամուտային Եզերքը Կապույտ, - լույս եզերքը Քո…



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 18.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԾԻԱԾԱՆԸ

1
Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ...

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն...

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ...

2
Երեք գույն կա երազային քո երկրում -
Երեք գույն:
Թափանցիկ են այն գույները քո երկրում -
Քո հոգում:

Դու ժպտում ես. քո լուսավոր աչքերում -
Երեք փայլ. -
Ու բացվում Է, կապո՜ւյտ աղջիկ, քո հեռուն
Լուսավառ:

Եվ տեսնում եմ դղյակներդ երկնահուպ,
Գմբեթներդ սեգ:
Եվ հիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ,
Որ ընկավ երեկ:

Ու լսում եմ, որ իրիկվա մշուշում,
Անձրևից հետո,
Իրիկնային զանգակներն են կարկաչում
Ու կանչում են, գոհ:

Եվ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ,
Լո՛ւյս երկրիդ վրա -
Ահա իջել Է անապակ ու վճիտ
Մի կապույտ հիմա:

Ու տեսնում եմ իրիկնային կապույտում
Բռնկված կրկին -
Գմբեթներիդ երկնասլաց ու ժպտուն
Խաչերի ոսկին...

Եվ երազի պես պարուրվում է հանկարծ
Երկիրդ իմ հոգում,
Ջինջ երկիրդ` աչքերիդ մեջ - միգամած
Իրիկուն...

3
Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան -
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում -
Ծիածան:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 19.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԿԱՊՈՒՅՏԸ

1
Կապույտը հոգու աղոթանքն Է, քույր,
Կապույտը - թախիծ.
Կապույտը - կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն Է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն .
Անզո՛ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն Է զանգի:
Կապույտը - արցունք, ու կապույտը - ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից - երկինք:
Հոգիս - Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՜տք Է լինի
Մանկական սրտում -
Հոսում Է, որպես լուսավոր գինի -
Հոգու կապույտում:

2
Արևից առաջ և ոսկուց առաջ -
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:

Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ -
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:

Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: -
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր:

3
Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, -
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ -
Կապույտ, երկնագույն համբույրը նրա -
Լուսավո՛ր քրոջ:

4
Քո՜ւյր, արցունքները - մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ - աչքերդ խոր:

Ղողանջնե՛ր են - լուսավոր, -
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են - թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛...

5
Երբ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած, -
Քո՜ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո -
Կապույտում մնաց: -

Պատուհանից դղյակի ես տեսնում էի
Երկինքները բիլ:
Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.
- Քո՜ւյր, քնի՜ր, քնի՜ր...

Միայն զգում էի ես` լուռ, տրտում այնպես`
Որ ամեն ինչում -
Քո լուսավոր էության հարազատ ու հեզ
Կապույտն է շնչում:

Եվ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած:
- Քու՜յր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո-
Կապույտու՜մ մնաց:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 20.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՈՍԿԻՆ

1
Կապույտի՛ մեջ, կապույտի՛ մեջ - արևի ոսկին:
- Քնի՜ր, քնի՜ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն, -
Փախցնում են աստղերի չուն ու կանչու՜մ, կանչում:

Խա՜չը վանքի, ե՜րգը զանգի - կապույտում վերջին.
- Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, ու նայի՜ր խաչին..

Նա ոսկի՜ է, երկի՜նք նետած մի կտոր ոսկի.
Նա - մի երազ, ոսկի՜ միրաժ արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՜ս:
Արթնացել են կարապները ու կանչո՜ւմ են մեզ:

Քո՜ւյր, վայրկյանը սրբազա՜ն է - բռնկում ու մահ,
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
- Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, - ու նայի՜ր խաչին...

2
Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց -
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, -
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի -
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի...

3
Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա - բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին...

Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. -
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին...

Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա -
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի - Նրա...

4
Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.-
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում...

Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:

Շղթան ոսկեգույն, հրաշքի՛ շղթան
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտ - ու հեզ...

Եվ թող սո՛ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության -
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան...

5
Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի:
- Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:

Ահա ճերմակ առագաստները` ոսկի
Արևի դեմ հարսների պես շիկացած`
Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի -
Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց...

Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,
Ոսկենկար դեմքը արև-արքայի -
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի...

Առագաստները, ոսկեգույն քող հագած,
Արևելյան հարսների պես նազանուտ, -
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց`
Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ...

6
Հրոտ, հրաշեկ ոսկին արևի`
Հրդեհված հոգու հովն է երևի...

Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա -
Լեռնային վանքի խաչերի վրա:

Փարվիլ է վանքի ոսկեթև խաչին`
Ժպտավառ` որպես համբույրն առաջին:

Որպես կարմրությունն այն այրող, հրոտ
Հարսնական դեմքիդ` ամոթխած կարոտ...

Որպես թափանցիկ կարմրությունն հոսող
Այտերիդ վրա` ոսկեգույն մի շող...

7
Եu հավատում եմ հասկի շշուկին, խոսքին -
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:

Հեռաստանները հացի - ոսկեգույն, ոսկեգույն:
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:

Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ:

Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար`
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ:

Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ`
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ:

Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին...

8
Արևը - որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ:

Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա - ինչո՞ւ, ո՞ւմ համար:

Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:

Ու ճախրում է նա - մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա - ու կապույտ է դեռ...

9
Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին -
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:

Ու կապույտը` արևի մոտ շիկացած,
Վարդագույն -
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա - ամոթխած
Կարմրություն:

Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի -
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում-
Կմարի...

10
Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ -
Խանձված հոգում...

Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ:
Արևը անցավ - կապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ:

Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը - անցավ.
Արևը - անհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:

Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն. -
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց | Eghishe Charenc | Егише Чаренц
Страница 4 из 17«1234561617»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.