Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 1 из 11
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց: "ԱՐՓԻԿԻՆ".
Եղիշե Չարենց: "ԱՐՓԻԿԻՆ".
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Եղիշե Չարենց: "ԱՐՓԻԿԻՆ".

Նետե՛լ Է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք:
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ, -
Զոհվե՛լ է երկնքում վճիտ. -
Ինչքան լա՛վ է հատնումը հրկեզ...

*

Այն արև՜ն է` կարմի՛ր ու հասուն,
Կախվել է, որպես վառ մի միրգ,
Կարոտող շրթեր է ուզում,
Բորբոքում է գրգիռ ու կիրք:
Շոգ շրթեր ու կոնքեր է ուզում,
Գգվանքներ արնաքամ ու տաք, -
Այն արևն է` կարմիր ու հասուն,
- Ինչքան լա՛վ է հատնումը հստակ:

*

Աղջկա կոնքերի նման
Երազուն, կիզուն ու հասուն`
Վառվում է արևի ծնծղան
Աշխարհի անհո՛ւն երազում:
Դաշտերից նժույգներ են վազում,
Վրնջում են կրքոտ ու վառ, -
Աղջիկները չար խոսք են ասում -
Ու խնդում Է արևը խելառ...

*

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է` միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՜ր ու գնա՜:
Մոխրացի՜ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, -
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս` վառվի՜ր ու գնա՜:

*

Տեսնում եմ` արևի վրա
Վրնջում են ձիեր ոսկենալ,
Մերկացել են աղջիկները խելառ,
Ու ծծում են շրթերը նրա:
Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում են - մնան անշող. -
- Ախ, այնպե՛ս ուզում եմ - քեզ:

*

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն -
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի:
Ախ, հոգիս մի նո՛ր խոսքի
Արևոտ շունչ է կիզում -
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն:

*

Ես գիտեմ՝ արևի վրա
Հավաքվում է վերք ու ժանգ,
Հատնումի տոթ մի հոսանք -
Անհատնում, ա՜լ մի քուրա:
Հատնելով լույսը իրա
Արնոտում է կուրծք ու ծիծ. -
Ինչ կանես - արնով արա՜,
Թող լինի՜ վե՛րք ու քրքիջ:

*

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ. -
Աշխարհքում էլ ի՞նչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ:
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգում գամված մի նիշ, -
Միայն դո՜ւ, լույս ու շուշան -
Եվ չկա ո՜չ մի ուրիշ:

*

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ,
Եվ ունեմ լուսե մի ընկեր:
Նա և՜ կին է, և՜ քույր, և՜ հոգի,
Այրվում և այրում է խենթ.
Խառնվել եմ կյանքին ամենքի -
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ:

*

Իմ ուղեղը բորբոք, կրակուն`
Ալ գծեր ծփծփան, հուրհուր.
Լափլիզում, սրբում է մի հուր
Իմ ուղեղը բորբոք, կրակուն:
Հղանում են դեմքեր ոսկեման,
Գալարվում են կրքեր բորբոք, -
Ախ, ուղեղս - ա՜րև ալվլան
Ու աշխարհը - ցնորք է մի շոգ:

*

Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին,
Միայն շոգ ու հեշտանք անուշ.
Վառվում է զոհերի հոգին,
Փռվում է տխրություն ու մուժ...
Ինչքան տա՛ք արյուն է հոսել,
Ոսկեծուփ հեղեղներ արյան,
Նո՜ւյն արևն է կարմիր ու լուսե,
Նո՜ւյն անուշ աշխարհի՜ վրա...

*

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ:
Ախ, ինչ լա՛վ է զինվել ու զինել
Արևով, արյունով, - ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի՛ սվիններ...

*

Ու նորից ելած խնդավառ,
Օրերի կապույտ բանտում,
Ցրում է լո՛ւյս ու գոհար,
Ծփում է ու վառ խնդում:
Ով որ կա խեղճ ու անտուն,
Ով որ կա մերկ ու վհատ -
Թող այսօր խնդա խնդուն,
Թող լինի լուրթ ու զվարթ...

*

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ, -
Արև՜ դարձիր - արևահամ - ամոքիչ:

Ուրիշ ոչինչ չի՜ կամենա սիրտը իմ.-
Ողջը - հրին, արնանման արևին:

Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան - արևահամ խնդություն:

Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ. -
Ո՞վ է քեզ պես արևահամ - ամոքիչ...

*

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն. -
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազա՛ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին. -
Աշխարհը - ալ, նարնջագույն, վառքը - կարմիր,
Ողջը - հրա՛շք ու խնդությո՛ւն արեգնածին...

*

Հոսում է տաք, ինչպես հեշտանք, կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը - տոթ, ձիերը - վառ, վազքը - խելառ:
Լո՛ւրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան. -
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա. -
- Ախ, վա՜յ նրանց, որ չապրեցին ու չտեսան...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 2.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Друзья, на странице Ленинакан точка ком, переписан все те стихи "Егише Чаренц", который я находил в интернете.
Если у ас есть новые стихи "Егише Чаренц", то Вы можете создать новую тему "Егише Чаренц", и написать его стихи.



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց: "ԱՐՓԻԿԻՆ".
Страница 1 из 11
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.