Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 1 из 11
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց: "ՅՈԹԸ ԲԱԼԼԱԴ".
Եղիշե Չարենց: "ՅՈԹԸ ԲԱԼԼԱԴ".
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Եղիշե Չարենց: "ՅՈԹԸ ԲԱԼԼԱԴ".

1. ԽՐԱԽՃԱՆՔ
Ջահերն այնտեղ կասկածոտ
Ակնարկում են ու թարթում
Գիշերային, սակայն տոթ
Հմայքների թակարդում:
Այնտեղ շքեղ ու փարթամ,
Մանեկենի պես կիներ
Ծախում են սուտ խենթության
Թիթեղաձայն ոսկիներ:
Ու մեռելի նման պաղ
Մարդիկ հոգնած ու դեղին
Այնտեղ լցվում են ուրախ
Խենթությունով հրեղեն:
Անցի՜ր մենակ: - Կես մթում,
Ակնարկներով հրակեզ,
Հմայքներով անպատում
Կհմայեն նրանք քեզ:
Նստի՜ր այնտեղ: Թող նրանք
Սրահներում իրենց մութ
Վառեն կարմիր մի կրակ`
Անհրապույր ու աղոտ:
Անհարազատ թող լինին
Կարոտակեզ քո հոգուն, -
Թե երգերը նրանց հին,
Թե ժպիտները բեկուն:
Համոզի՜ր քեզ, որ վաղուց
Դու երազել ես սիրով
Ծախվող հմայքը այդ ուշ
Խրախճանքի ու սիրո:
Ու կդառնա ողջը - սուտ,
Ու գինու պես քո հոգին
Հորդ` կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին:
Ու էլ մինչև առավոտ
Պիտի մնաս նրանց հետ`
Խրախճանքում նրանց տոթ,
Անիմաստ ու անհեթեթ:
Էլ հանձնվի՜ր մինչև լույս,
Որպես գերի մի անկամ -
Խրախճանքին նրանց ուշ,
Անուրախ ու արնաքամ: -

Ո՜չ մի վայրկյան չկասե
Թող հորձանքը ժրաջան -
Հարբի՜ր սիրով նրանց սև,
Որ շրթերդ չճչան...

2. ՇԱՄԻՐԱՄ
Նորից՝ անմար կարոտով գգվանքների ու հրի
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:

Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրած՝ անհագ վառվել են էլի:

Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:

Ա՜յլ է աշխարհը հիմա, ա՜յլ է հիմա Նաիրին.
Ո՜չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:

Մտի՜ր ակումբը հիմա, մտի՜ր թատրոնն ու կաֆեն`
Հազա՛ր արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:

Ո՜չ վեճ է էլ հարկավոր, ո՜չ պատերազմ մահառիթ.
Արքաների համար նոր - բավական է մի ժպիտ. –

Միայն ակնարկ մի թեթև - և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարփանքներին հրակեզ: -

Կգան մեկ-մեկ ու սիրով - ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:

Եվ այնպիսի՛ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ:

...Բայց կլինի մի գիշեր - ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:

Նորի՛ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի -
Ու սարսափով մի անօգ` նորից կելնես դու կռվի:

Եվ որպեսզի չտրվի նա ախտաժետ քո հրին -
Ոտքի կելնե նրա հետ հազարամյա Նաիրին:

Եվ դաշտերում Նաիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը ետ, երկիրը քեզ կմնա:

Նա կմեռնի, որպես զոհ - բայց չե՜ս հաղթի դու նրան,
- Դա՜ռն Է խորհուրդը սիրո, շամբշոտաշո՜ւրթ Շամիրամ...

3. ԱՆԿՈւՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ
Ե՜ս եմ հիմա - մի պոետ. և իմ անունը - Չարենց -
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՛րձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից` դեպի վառվող Ապագան:

Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՜:

Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:

Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին`
Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:

Ուզում է մե՛րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
Որպես մեռել մի հրկեզ. որպես կորած մի մանուկ:

Եվ չարձակած ո՜չ մի նետ, անկումների սարսափից,
Ես փախչում եմ ահա ետ - ես նահանջում եմ նորից:

Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար -
Նորի՛ց հառնում են դեպի ամբոխները խելագար:

Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
Ու ավերե՛ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:

Ո՜չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա`
Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա:

Ու չի ելնի մոխիրից տխուր հմայքը ձեր տան,
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան:

Չեն վառվելու տռփակեզ կանանց աչքերը էլ ձեր, -
Նրանք մոխի՛ր կդառնան, չե՛ն բորբոքվի նրանք էլ:

Եվ չի՜ հիշի ո՛չ մի սիրտ, որ դարերի մեջ մի օր
Սիրտս եղել Է գերի անկումներին ահավոր:

Որ եղել է դարերում մի սարսափի նման կին,
Որը նետել Է հեռու աստղանկար իմ հոգին:

Նրանք կգան, կավերեն, և չի մնա Էլ ոչինչ`
Ո՜չ դրախտը ձեր գեհեն, ո՜չ թախիծը ձեր դյութիչ:

Եվ չի լսի ո՜չ մի կին իմ անկումի մասին այս,
Որ դարձրեց իմ հոգին թարախակալ մի երազ:

Եվ չի մատնի ո՜չ մի բառ շնչում իմ տոթ երգերի,
Որ եղել եմ ես տկար, որ եղել եմ ես գերի...

Ես պոետ եմ - և հիմա իմ վառ երգերը պիտի
Դեպի գալի՛քը թռչեն սլաքների պես նետի:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան...

4.ՎԱՐՍԱՎԻՐԻ ՀՄԱՅՔՆԵՐ
Վարսավիրի մոտ հիմա նա լուռ նստել է էլի.
Դեմը փայլում է հսկա արծաթափայլ հայելին:

Դեմը նստել է մի կին ու աչքերով մեռելի
Նայում է պաղ աչքերին` անվերջ, էլի ու էլի:

Թափել է վար, ճակատին դեղին մազերը հիմա,
Ու ակնարկում է մթին տագնապներով ակամա:

Այնպես օտա՛ր է, այնպես անսիրելի ու հեռու.
Ի՞նչ են գտել նրա մեջ գուրգուրելու, սիրելու:

Տխո՛ւր, տխո՛ւր, որպես մահ, ակնարկում է հայելին.
Սանրվում է սակայն նա, դեմքը ժպտում է էլի:

Ու կանգնել է իրեն մոտ - մոտի՛կ, մոտի՛կ, որպես սեր-
Մի բարեկամ անծանոթ, հրաշագործ մի ընկեր:

Դեմքին տաղտուկ մի ժպիտ, ձեռքին սրվակ ու փոշի`
Թափում է նո՛ւրբ հմայքներ, ծախվող բույրեր ուրիշի:

Հարազատ է այնքան այդ զրնգունը մկրատի.
Ի՞նչ է ուզում սակայն ծեր, չար ժամացույցը պատի:

Նա ինչո՞ւ է աղմկում, որպես տաղտուկ թշնամի
Սուր զարկերով իր բեկուն` հարվածների պես գամի:

...Մոգ-վարսավիրը սակայն թափում է նուրբ հմայքներ-
Ու էլ դեմքով դյութական` ահա ելնում է նա վեր:

Ո՞ւմ ինչ, որ նա էլ հիմա ինքն իրեն չի ճանաչի -
Ու ժպիտով ակամա պիտի գերի ու խաչի:

Ես պոետ եմ ու գիտեմ, որ աշխարհում այս նսեմ,
Ճշմարիտ է միայն այդ ամոքող սուտը լուսե: -

Սուրբ է կյանքում միայն դա՜ - ամոքող փայլը ստի.
- Օ, պչրուհի՜, հավատա՜ երազներին պոետի...

5. ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ԹԱԿԱՐԴՈԻՄ
Ո՞վ է անցնում բուլվարում
- Նա՛: -
Նայում են, շատ են նայում:
Ահա՜, -
Սո՛ւր տեգերով ու հրով
Չարչարում են, տանջում.
Համբուրում են աչքերով -
Անհագ, ծարավ - պահանջում:

Թափում են նուրբ մի կրակ -
Աչքերով:
Մերկացնում են արագ -
Հրով -
Բո՛րբ աչքերի կրակով
Հրկիզում են վառում.
Կանչում են նուրբ ակնարկով
Հեռու:

Լցնում են սիրտը սիրով
Այրող.
Լցնում են սիրտը սիրո
Բույրով:
Ու դառնում է ողջը - հուր,
Ու կարոտ, ու փայլ:
Ու դառնում է կյանքը - նոր,
Այլ:
Նիզակների նման շեշտ
Հիմա
Խոցում են դառն ու անուշ -
Ու նա`
Շե՛կ տարփուհու նման մի,
Հայացքների թակարդում -
Հանձնվում է ամեն մի
Մարդու...
Անկարելի՛ է կյանքում
Այսքան սեր:
Ցերե՞կ է, թե - մի անքուն
Գիշեր:
Տվե՛ք, էլի՛ ու էլի՛ -
Անվերջ.
- Քա՛ղցր է կյանքը, սիրելի՜ս,
Այնպե՛ս...

6. ՇԱՆ ԿԱՐՈՏՆԵՐ
Պատուհանիս տակ հիմա որբ մղկտում է մի շուն.
Սիրտս լսում է նրան - և սիրտս քեզ է հիշում:

Նա տխուր է ու մենակ, ոչ ոք չունի հիմա նա -
Ու գանգատը դժնդակ լուսինը չի՜ իմանա:

Դուրսը ամպ է ու մշուշ, անաստղ երկինք ու գիշեր.
Մղկտում է այսքան ուշ, գանգատվում է առանց սեր:

Հեռուն թարթում է տարտամ գազե լապտերը բեկուն.
Ինչ շո՛ւտ մարեց այս անգամ արևավառ երեկոն...

Ինչ շո՛ւտ մարեց ցերեկի զվարթ աղմուկը, ու մութ
Գիշերն իջավ` անհոգի, անմխիթար ու անգութ:

Ցերեկը լա՛վ է այնքան, ցերեկը խինդ է բերում -
Փողոցների խրախճան, անմխիթար դեգերում:

Խոհանոցի դռան մոտ, կամ խանութի մոտ հացի -
Սպասումներ ու ամոթ՝ խո՛ւլ տագնապներ փողոցի:

Բայց ցերեկները չունեն մղկտուքը գիշերվա
Ու հոգու ցավը անհուն ցերեկը չի՜ երևա:

Մղկտում է հիմա նա, սիրտը գգվանք է ուզում,
Սիրտը ճչում է հիմա, մղկտում է անլեզու: -

Բայց սիրտ չունեմ էլ քո խեղճ մղկտանքը լսելու.
- Քնի՛ր, քնի՛ր եղիր խե՛ղճ, անօգնական ու հլու:

Չի ուղարկի ո՜չ մի փայլ մեզ լուսինը հիմա էլ -
- Շո՜ւն, կարոտի՛ իմ եղբայր, դառնաթախիծ իմ ընկեր...

7. ԽԵՂԿԱՏԱԿ
Ու գինու պես քո հոգին
Հորդ կթափվի նրանց մութ
Ու մահահոտ հատակին:
«Խրախճանք», բալլադ 1-ին

Կուզե՞ք - երգեմ՝
Ձեզ համար,
Հիմա:
Այնպես երգեմ, որ զգաք -
Ի՜նչ որ կուզեք, կուզեք - սեր,
Կուզեք - մահ:
Ես երգում եմ, որ հուզեմ.
Տալիս եմ երգս լուսե
Ո՜ւմ որ կուզեք. թեկուզ նա
Լինի պոռնիկը վերջին.
Դուր չի՞ գալիս ձեզ միթե
Այս քնքշությունը -
Արջի:

Ես երգում եմ ակամա:
Ի՜նչ էլ երգեմ. կուզեք - սեր,
Կուզեք - մահ: -
Բայց չե՜մ կեղծում ես երբեք:

Լսե՜ք երգերս -
Ահա -
Լսեք երգերս, բայց թե -
Չհարբեք:
Ես չեմ ուզում, որ հարբեք.
Լավ չէ, գիտե՞ք, երբ որ մի
Անհո՛ւն կարոտ դառնում է քաղցր
Քամի...

Չե՞ք հասկանում:
Իզո՛ւր, իզո՛ւր: Դուք պե՜տք է որ
Հասկանաք:
Թռչե՞լ է պետք. սակայն ո՞ւր: -
Չե՞ք հասկանում. ես կուզեմ,
Որ իմ երգերը
Լուսե -
Ձեզ թուղթ թվան ու թանաք:
Չե՞ք հասկանում... - Դուք պե՛տք է որ
Հասկանաք:

Ուրիշ - ոչինչ:
Ու հիմա -
Նո՜ւյնն է նորից. ես երգում եմ, որ հուզեմ:
Ես երգում եմ - ակամա:
Ի՜նչ էլ երգեմ. կուզեք - սեր,
Կուզեք - մահ:
Ես - խեղկատակ եմ հիմա...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 2.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Друзья, на странице Ленинакан точка ком, переписан все те стихи "Егише Чаренц", который я находил в интернете.
Если у ас есть новые стихи "Егише Чаренц", то Вы можете создать новую тему "Егише Чаренц", и написать его стихи.



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց: "ՅՈԹԸ ԲԱԼԼԱԴ".
Страница 1 из 11
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.