Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 1 из 11
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց: "ԱՌԱՎՈՏ".
Եղիշե Չարենց: "ԱՌԱՎՈՏ".
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Եղիշե Չարենց: "ԱՌԱՎՈՏ".

Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն հնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՛ր եմ,
Հեռացել ու անցել եմ-
Ծերացել եմ ես:
Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես կարծես դեռ ջահել եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է
Կրակները հին: -

Ախ, գիտեմ, որ այդ դո՜ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր:

Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսում Է
Իմ հոգին հուզել-
Ես կարծես ծերացե՛լ եմ,
Ծերացել ու դարձել եմ
Ու նորի՛ց երազել եմ
Կարոտանք ու սեր...

*

Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե:
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե:
Ո՞վ գիտե` ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա,
Ես գիտեմ` դո՜ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա:

*

Հնչում են խոսքերը, բառերը,
Հանգերը, վանկերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր:
Սրտիս մեջ վառվել է, վառվում է
Կարոտդ անուշ ու հրկեզ -
Իսկ դուրսը հողմի պես տարվում են
Օրերը շեշտով այս երգիս:

Օրերը փրփուր են, ալիք են,
Ծփում են փրփուր առ փրփուր,
Հողմի պես թռչում է գալիքը -
Հուզվում են օրերը պուրպուր:

Հուզվում ու ծփում են օրերը,
Ինչպես իմ երգերը բոլոր,
Երբ քաղցր կարոտդ վառել է
Սրտիս մեջ նոր սեր ու օրոր:

*

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը - կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են` հրե ու հզոր:

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է` կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ...

Կրա՜կ կա սրտիս մեջ, կրա՜կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Գալիքը կուզեմ որ արա՜գ գա -
Անդարձ է կարոտը երգիս:

Կուզեմ որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն -
Կուզեմ որ լսե, ա՛խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ...

*

Նո՛ր է կարոտս հիմա. հուր է կարմիր ու հրդեհ:
Նո՛ր է հմայքը, որով դու ուզում ես կախարդել:

Հո՜ւր ես դարձել ու կրակ, փայլ ես կարմիր ու փրփուր,
Ինչպես օրերը այս տաք, ինչպես օրերը պուրպուր:

Շուրջդ օրերը վառվում ու հոլովվում են արագ՝
Օրերը տո՛թ ու այրող, ինչպես նայվածքդ հրակ:

Ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս...

*

Կանչում են` դարձի՛ր, դարձի՛ր -
Օրերը՝ անցած, լազուր, -
Բայց նո՛ր է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...

Ու շուրջս արդեն հիմա
Շեփո՛ր է հնչում ու շե՛ր.
Շե՛փոր է ամեն մի մահ,
Ամե՜ն վերք - հրե մի սեր:

Կանչում են` դարձի՛ր, դարձի՛ր,
Օրերը - իզո՛ւր ու զուր.
Բացվել է իմ դեմ անծիր
Աշխարհը հրահզոր...

*

Դու հրե մի ուրու ես, աղջի՜կս,
Դու մոտիկ ու հեռու ես այնպես:
Դու փրփուր ու պուրպուր մի աղջի՜կ ես -
Ու մոտիկ ու հեռո՛ւ ես այնպես:

Քո փայլով դու վառել ես երկիրը,
Կարոտով ու փայլով քո անուշ.
Քո կարոտը վաղո՛ւց ես երգել եմ -
Քո կարոտը ու փառքը անուշ:

Դու հիմա կարկաչում ես, կանչում ես,
Երերում ես հրե օրերում.
Դու կարմի՛ր քայլերգի մի հնչյուն ես -
Կարկաչում ու կանչում ես հեռու...

*

Ես հաճախ մտածել եմ, զգացել եմ
Օրերում այն անգույն ու անել,
Որ քո փայլը անհուն ու անծիր իմ
Տխրությունն ու կարոտն է ծնել:

Որ քո փայլն հղացել է օրերում այն,
Երբ ամե՜ն փայլ մեռնում էր հրում.
Իսկ հիմա այն օրերը հեռո՛ւ են,
Այն օրերը տամուկ ու տրտում:

Եվ հիմա ոսկեփայլ դու շիկնե՛լ ես
Օրերում այս այրող ու անգին, -
Ու տալի՛ս եմ ահա շշուկներս
Քո այրող, քո անուշ կրակին...

*

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՜ւր ես,
Բրոնզե փա՜ռք ես,
Բրոնզե փա՜յլ -
Բայց դու զո՛ւր ես,
Ախ, իզո՛ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը -
Մեր վերքերը
Հրաբույր -
Դու միշտ նո՛ր ես,
Ու հզո՛ր ես,
Ու բոսո՛ր ես,
Քաղցր քո՜ւյր...

Բրո՜նզ ես, հո՜ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փայլ -
Բայց ափսո՛ս որ
Դու հեռո՛ւ ես -
Դու ուրու ես
Արևառ...

*

Ու վառվո՛ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՛րմ հողմերում ու հրում քե՛զ եմ տեսնում հիմա ես:

Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս` խոսքի կարկաչներով արևառ:

Բա՛ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:

Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա -
Քա՜ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ...

*

Կարմիր նժույգները թռչում են սրընթաց,
Կարմիր նժույգները` բաշերը փրփուր,
Վառվում, բոցկլտում են պայտերը նրանց,
Պայտերը սփռում են բոցկլտուք ու հուր:

Վառվել է երկիրը կարմիր կրակով.
Կարմիր նժույգները վառե՛լ են երկիրը, -
Թռչում են - հողմի՜ պես - անընդհատ շարքով,
Ամեն տեղ - երաշտ է, տագնա՜պ է, գրգի՜ռ է:

Դոփում են պայտերը, կայծկլտում են վա՛ռ,
Կայծերը նետի՜ պես ճեղքում ե՜ն գալիքը.
Հողմի մեջ փլչում են շենքերը մարմար.
Ամեն տեղ հրդեհ է, ու հուրը - բարիք է:

Թռչո՛ւմ են, թռչո՛ւմ են անվերջ, սրընթաց
Կարմիր նժույգները, բաշերը - փրփուր,
Վառվում, հրդեհվում են հետքերը նրանց -
Կարմիր նժույգները հրդեհ են ու հուր...

*

Սրտիս մեջ մղկտում է կարոտը,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ.
- Աշխարհը հեկեկանք է, կարոտ է,
Սրտիս մեջ մորմոքում է մարմանդ:

Նայում եմ՝ օրերի մեջ, հրի մեջ
Երում է, երերում է պատկերդ.
Այնպես դու հեռացել ես, հեռո՛ւ ես,
Հեռո՛ւ է, հեռանում է պատկերդ:

Օրերը թևավոր են, թռչո՛ւմ են.
Թռչում ես` թևավոր ես, ուրու ես: -
Կարոտս օրերի հետ թռչում է -
Բայց միշտ դու հեռանում ես, հեռո՛ւ ես...

*

Ճամփա եմ ընկել ես մենակ,
Քայլել եմ` դարե՛ր ու դարե՛ր:
Երգում է սիրտս մանուկ -
Փլչում են շենքերը քարե:

Հեռո՛ւ է տունս: - Հեռո՛ւ:
Ո՞ւր է, ինչո՞ւ է... Հիմա
Շուրջս գալարք է հրի.
Շուրջս մրրիկ է ու մահ:

Հողմը ոռնում է հեռուն.
Հուր է` թռչում է արագ:
Սիրտս տվե՛լ եմ հրին, -
Սի՜րտ իմ, կարոտ ու կրակ...

Գնում եմ: Ո՛ւր եմ... Ինչո՞ւ: -
Շուրջս գալարք է հրի:
Շուրջս քայլերգ է հնչում: -
Հեռո՛ւ է տունս, հեռո՛ւ...

*

Հուշի պես թել մի բարակ
Կապում է սիրտը իմ քեզ. -
Երկի՜ր իմ, սիրտդ արդյոք
Զգո՞ւմ է հուրը երգիս:

Զգո՞ւմ է տենդը հոգուս,
Երկունքս կարմիր ու մառ.
Երկնո՛ւմ է այսօր հոգիս,
Երկի՜ր իմ, քույր իմ ու մայր...

Հեռո՛ւ եմ, - ո՞ւր եմ հիմա...
Երգում եմ: Երգս - կրակ: -
Մրրիկ է կյանքը այս մի,
Թռչում է` հողմից արագ...

*

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ -
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս` ավերակ ու արնաներկ...

Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն -
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր -
Իմ ավերակ, իմ ո՛րբ երկրում...

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ -
Այնպես էլ սիրտս - անսփոփ, այնպես էլ սիրտս - անուրախ,
Վե՛րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ -
Ախ, սի՛րտս իմ` բո՛րբ ու անսփոփ, - երկի՛ր իմ` ո՜րբ ու անուրախ...

*

Վառվում ես`մարմա՛նդ, մարմա՛նդ,
Սրտիս մեջ դառնում ես հուր:
Վառվում ես մարմա՛նդ, մարմա՛նդ
Հրով քո` շարմաղ, մաքուր:

Անբախտ եմ, ո՛րբ եմ ու խեղճ,
Ինչպես իմ երկիրը, որ -
Կորե՛լ է աշխարհի մեջ,
Լռե՛լ է` անտեր, անօր: -

Ես ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ տաս ինձ շրթերդ կաս. -
Ախ, ինչպե՞ս կանչեմ հիմա,
Որ ձայնս լսես ու գաս...

*

Տեսնում եմ` վառ օրերում, օրերի հրում
Դեմքդ ժպտում է ահա աշխարհին ամբողջ.
Բացվել է դեմդ ահա աշխարհի հեռուն,
Շիկնել է դեմդ ահա տիեզերքը ողջ...

Դու, որ ժպտում ես հիմա, որ վառել ես այդ
Խնդությունդ հրեղեն - ամենքի՛ համար, -
Նայի՜ր մի պահ քո հրե աչքերով զվարթ`
Դեպի երկի՜րը իմ մութ, իմ երկիրը մառ...

Վառի՜ր երկիրս քո դեմ - մի կարմիր կանթեղ,
Նետի՛ր ժպիտդ վերջին իմ ավե՛ր երկրին.
Տո՜ւր վերքերին նրա մառ, վերքերին անդեղ
Կարմիր ժպիտը քո սուրբ, քո՛ւյր իմ, Սոմա՜, կին:

*

Դու - հողմային մշուշ ու մահ,
Դու - կրակի դուստր բարի, -
Քե՛զ է կանչում սիրտս հիմա,
Քեզ է կանչում սիրտս` արի՛:

Հասել է փառքդ արդեն վառ
Մինչև Հաբաշ ու Հնդուչին.
Քե՛զ եմ նետում եղբայրաբար
Իմ արյունի ճիչը վերջին:

Բո՜րբ աչքերիդ նայվածքը թող
Արյունոտե սիրտս հիմա -
Եվ թո՜ղ տեսնի սիրտս վառվող
Մահվան մեջ - սեր, սիրո մեջ - մահ...

*

Վառվում Է հեռու մի սեր
Սրտիս մեջ, դառնում մոխիր.
Մխում Է հուզմունքը զուր -
Հարբե՛լ եմ բույրով հողի: -

Վառել եմ, տվել հրին
Բոլո՛ր այն երգերը, որ
Սրտիս մեջ փռել Էին
Հոգնած սեր, հոգնած օրոր...

Երկունք կա սրտիս մեջ մի, -
Վառե՛լ եմ շենքերը բիլ.
Օրհնում եմ կյանքում հիմի
Ամե՛ն հուր, ամե՜ն մոխիր:

Հողմի պես հնչեղ երգեր
Հնչում են սրտում իմ ջինջ.
Տեսնում եմ - մի նո՛ր երկիր
Բացվում Է իմ դեմ քիչ-քիչ...

*

Ելե՛լ են նորից...
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ...
Շիկնել է աշխարհը հրից: -
Պատրա՞uտ եu, եթե քեզ կանչեն...

Աշխարհը - զգո՞ւմ ես.
Շեփո՛ր է. զնգում է անուշ...
Շիկնե՛լ է, շիկնե՛լ է հսկումս,
Եվ սիրտս - կրակ է և ուժ:

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ
Գնում են դեպ կյանքը գալիք...

О, ե՜րգ իմ, թռչո՛ւմ ես.
Գիտեմ, որ - ո՜ւր էլ որ թռչես -
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս.
Ընկերը, կամ քո՜ւյրը հրկեզ...
- Օ, ե՜րգ իմ, օ, քո՜ւյր իմ հրկեզ...

*

Որքան դաշտեր որ կան,
Որքան որ կան լեռներ,
Որքան գյուղե՛ր, հյուղե՛ր
Ու քաղաքներ հսկա -
Կուզեմ ողջույն այնքան
Հոգուս խորքից թևե՛ր.
Կուզեմ ամե՜ն ժխոր
Հոգիս ապրի, զգա: -

Կուզեմ երգում իմ այս
Հոգիս հրթի՛ռ դառնա,
Թռչի հեռուն` հրկե՛զ. -
Ամեն անցորդ ապրի,
Ամեն անցորդ զգա
Խենթությունը երգիս...

Կուզեմ շնչում երգիս
Ամե՜ն անցորդ զգա -
Խե՛նթությունս հրկեզ,
Խնդությո՜ւնս հսկա...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 2.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Друзья, на странице Ленинакан точка ком, переписан все те стихи "Егише Чаренц", который я находил в интернете.
Если у ас есть новые стихи "Егише Чаренц", то Вы можете создать новую тему "Егише Чаренц", и написать его стихи.



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց: "ԱՌԱՎՈՏ".
Страница 1 из 11
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.