Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 1 из 11
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց: "ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿ".
Եղիշե Չարենց: "ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿ".
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Եղիշե Չարենց: "ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿ".

Նո՜ւյնն Է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն Է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն Է երկինքը կապույտ ու լճակը ջինջ -
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում - ոչինչ:

Նույնն Է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը - Մահ:

*

Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո:
Շուրջդ մութ է, շուրջդ - մահ, - երեկո:

Կոպերի տակ քո փակված, կրակուն,
Այրվում է քո հոգին կրակում:

Հուրը լիզում է տարփոտ շրթերով դեղին
Քո երկնագույն աչքերի, քո սրտի ուղին:

Հուրը լափում է հիմա սիրտդ աղջկա -
Շուրջդ մութ է, շուրջդ - մահ, - ու փրկում չկա...

*

Դեպի երկինք է տանում ճանապարհը հին:
Քո հմայքն եմ ես երգում այս երգում կրկին:

Քո հմայքը հեռավոր, քո հմայքը կույս, -
Նորի՜ց ժպտում ես ահա կարոտած հոգուս:

Քո ժպիտն եմ ես տեսնում արևի հոգում,
Քո ժպիտը վարդագույն - իրիկվա միգում:

Հու՜ր է դարձել ու կրակ քո ժպիտը հեզ -
Քե՜զ եմ նետում ես նորից սիրտս ողջակեզ:

Թող բորբոքվի՜, թող վառվի՜ կրակուն -
Քո արնաշաղ, քո կարմիր կրակում: -

*

Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,
Գարնանային երեկո է քո մարմինը, քո՜ւյր:

Գարնանային երեկո է, ուր արևը հիր
Մայր է մտնում` արնաշաղախ ու կարմի՛ր, կարմի՛ր:
Ու սուրում է, կարծես հեռու աշխարհից ուրիշ
Քո մարմինի բույրը, որպես այրված հաշիշ:

Հովը սուրաց, գիշերն ընկավ... Ու դառնում Է, ախ, -
Քո մարմինը - հրափթիթ վարդերի դագաղ...

*

Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա:
Օրերը մեզ բերեցին մենություն ու մահ:

Տխրություններ, որ կյանքում այս` անուն չունին.
- Մո՛ւթ Էր տագնապը հոգուս, ու կարոտը՝ հին:

Դաշտերի մեջ երկրային, հեռավոր ու մոտ,
Մեզ չէր ժպտում ո՜չ մի լույս ու կրակ աղոտ:

Չգիտեիր, սի՜րտ իմ, որ` խավարում հեռվի
Պետք է երկրի՜ կրակով քո հեռուն վառվի:

Բռնկվել է, սի՜րտ իմ, տե՜ս, քո հեռուն հիմա -
Շուրջդ խավար է սակայն, ու մշուշ, ու մահ...

*

Կապույտ աչքերդ ահա - աներազ ու պաղ,
Երկինքնե՛ր են - անարև, անուրախ:

Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա -
Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա:

Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան.
Ծաղիկներ են - արևին չհասան...

Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա.
Դու պառկել ես դագաղում - քո՜ւյր իմ, Մահ...

*

Կապույտ կարոտը մեռավ: Խառնվեց հրին:
Արևի շողքը ահա զարկել է սարին:

Որպես հսկա ադամանդ, տե՜ս, գագաթը ձյուն
Բռնկվել է իրիկվա կապույտի միջում:

Բո՜ց է դարձել ոսկեգույն - չի՜ հալչում սակայն.
Գագաթներում հուշ դարձող երազներ չկան:

Հուշ չի՜ դառնա ձյունը` ջինջ գագաթի վրա՝
Սիրտս - սառույց, սիրտս - ձյուն, - կրակի քուրա...

*

Այս աշխարհում իրիկնային, ուր ապրեցիր միայն մի ժամ,
Հրա՜շք էր, սիրտ, հրափթիթ ծաղկումը քո հրաշուշան:

Բայց որբ հոգիս, կարոտիս պես աստեղահև ու խելագար՝
Մի՜ այլ կյանքի փայլ էր կարծես, փա՜յլ էր կարծես, կարծես չկար:

Փայլ էր հոգիս` շառագունված իրիկնային քո երազում
Ու կարոտով անմխիթար լույսի մասին երգ էր ասում:

Ու որբ հոգիս քո կարոտում հավերժորեն մխա՛ց, մխա՛ց,
Որպես կարմիր մի ողջակեզ` արյունոտված, հրե մի խաչ:

Դու ծաղկեցիր, սի՜րտ իմ, որպես հրափթիթ, կարմիր գարուն -
Նա հո՛ւշ դարձած ցնդե՛ց, կորավ իրիկնային այս աշխարհում...

*

Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց:
Մութ է խորհուրդը կյանքի, ու անհուն, ու մեծ:

Մութ է խորհուրդը կյանքի, բայց կյանքի մթում
Հազա՛ր հրդեհ կա հոգու ու հազար խնդում:

Ես հասկացա ու գիտեմ, որ աշխարհը մի
Ե՜րգ է հնչեղ, հրաշունչ - հրաշունչ, քամի:

Ջե՛րմ քսվում է մեր հոգու շրթերին պապակ.
Որքա՛ն դռներ կան հոգում` հեռավոր ու փակ...

Երկինքնե՛ր կան մեր հոգում` անապակ ու ջինջ -
Կապույտ կարոտը սակայն չտվե՛ց ոչինչ...

*

Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ:

Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր, -
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:

Ծի՛ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր, -
Հոգիդ փռի՛ր արձակ, ո՜ղջ աշխարհը գրկիր...

Անրջորեն ապրի՜ր տիեզերքում հրափ -
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ...

*

Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում.
Խինդ կա հիմա - այս վառվող արտում:

Հեռու հրով կրակված, երազուն՝
Օրորվում է` հոգնաբեկ ու հասուն...

Քո՜ւյր է հովը` անմարմին ու անշուք,
Երգը նրա - կարոտի մի շշուկ...

Երգ է ասում հասկերին միգամած,
Երգ է ասում` քաղցրաձայն ու կամաց: -

Արտը հրա՛շք է կարծես երազում -
Ու ծփում է` հոգնաբեկ ու հասուն...

*

Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում
Կարծես գնում եմ հիմա ու երգում:

Հովը շոյում է թեթև իմ աչքերը թաց
Ու թռչում Է` սրաթև, սրընթաց:

Սիրո խոսք է իմ սրտին փսփսում,
Ժամանակն Է` երազուն ու հոսուն...

Ժամանակն Է, որ անցավ - ու չկա.
Տրոփում Է, որպես սիրտ աղջկա:

Քա՛ղցր կանչում Է դեպի օրերի հեռուն. -
Որքան խի՛նդ կա այս հեռու դաշտերում...

*

Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում Է մի իրիկնային կարմիր մորմոք:

Հով Է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք,
Որ անցնում Է, հրաբորբոք, հրաշշուկ:

Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծես - հրե մի մարդ - զո՜հ Է անում:

Երկնից իջած հորիզոնի գծի վրա -
Վառել Է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա:

Ու քուրայից կարմի՛ր, կարմի՛ր հոսում Է վար`
Արտի վրա` մի խնդություն արևավառ:

Ջերմ ծփում Է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՛ւ մի խնդության կարմիր մորմոք...

*

Տունս դաշտում հեռու սպասում է հիմա:
Շուրջը մութ է ու մուժ - կարմիր մշուշ ու մահ:

Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր -
Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր:

Բայց կարոտս հիմա - հրափթիթ մի վարդ -
Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ:

Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ,
Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ:

*

Դեռ մայր չի մտել երկնքում
Արևը` արյունոտ ու կարմիր.
Դեռ չի՜ մոխրացել իմ հոգում
Քո վերջալույսը կարմիր:

Վառվում է՝ արյուն ու կրակ,
Փռել է արնահոտ մի փոշի.
Վառվում է ու իջնում արագ -
Աշխարհը թողնելով ուրիշի:

Գնում է, բայց կրկին պիտի գա՝
Ա՛յլ կյանքի ժպիտով ու երգով,
Գնում է - ու կրկին պիտի գա -
Բայց մի այլ - մի ուրիշ կրակով:

*

Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու -
Սի՜րտս գիտե միայն` արշալույս Է գալու:

Սիրտս գիտե հիմա` պիտի իջնի գիշեր,
Պիտի մեռնի, մարի ամեն կարոտ ու սեր:

Մութը պիտի իջնի ու աշխարհը այս հին
Պիտի ցնո՜րք դառնա, պիտի գգվի մահին:

Պիտի ցնդի, մարի, որպես հեռու մի հուշ -
Մինչև կարմիր վառվի արշալույսը անուշ:

Մինչև վառվի մուժում արևը հուր, հզոր -
Ու նո՛ր փայլով խնդա հորիզոնը բոսոր:

Սիրտս գիտե հիմա, որ արևը մեր այս -
Փայլ է ուրի՛շ կյանքի, ուրիշ կյանքի երազ:

Պիտի իջնի, մարի երկինքներում բոսոր -
Որ արթնանա նորից` հեռավոր ու հզոր:

*

...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում,
Բորբ արևի վառվող, ողջակիզվող հոգում,
Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ -
Մոխրանում Է ահա քո մարմինը անուշ:
Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,
Բռնկվել է ահա հորիզոնի վրա,
Այրվում է, որպես իրիկնային մի սեր,
Ու գնում է դեպի մայրամուտ ու գիշեր...

Սի՜րտս է կարծես մխում,
Սիրտս - մաքուր, զվարթ,
Սիրտս - երկնի մովում
Կարմիր բացված մի վարդ:
Այրվում է, բոսոր,
Վա՜ր է իջնում արագ -
Հրաբորբոք, հզոր
Սիրտս` կարմիր կրակ...

Սի՜րտս - արև, սիրտս - գարուն,
Հրի՛ բաժակ ու սիրո, -
Իրիկնային այս աշխարհում -
Քա՛ղցր զոհ...

Ցերեկների թույնը բոսոր
Սի՜րտ իմ, տա՛ր, սի՜րտ իմ, տար, -
Թող տարածվի գիշերը խոր
Ու արդա՛ր:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, ու ծածկվիր -
Խավարո՛ւմ, խավարո՛ւմ.
Հո՜ւշ է կյանքը, ոսկի՛ մոխիր
Ու մարում:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, կարմի՜ր երազ,
Երկինքներում ցուրտ ու սին, -
Որ վաղը, սեգ, դու բարձրանաս
Արևի՛ հետ միասին...

*

Արևն իջավ: - Մոտ է ծիրին: -
Փա՛ռք հրաշեկ երկնավորին:

Նա չի՜ տանի դեպի կորուստ
Զո՜հ Է նա մեզ` վառված վերուստ:

Արևը - մի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք:
Արևը, որ խե՛նթ Է հիմա,
Արևը - կյանք, արևը - մահ:

Նա Է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն: -
Բայց զո՜հ Է նա` վառված վերուստ -
Ու չի տանի դեպի կորուստ...



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 2.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Друзья, на странице Ленинакан точка ком, переписан все те стихи "Егише Чаренц", который я находил в интернете.
Если у ас есть новые стихи "Егише Чаренц", то Вы можете создать новую тему "Егише Чаренц", и написать его стихи.



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » ПЕСНИ И СТИХИ » Եղիշե Չարենց | Yeghishe Charenc | Егише Чаренц » Եղիշե Չարենց: "ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿ".
Страница 1 из 11
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.