Главная Мой профиль Регистрация Выход Вход

Главная | Регистрация | | Вход Приветствую Вас, любители кино | RSS




Армянские фильмы, армянские мультфильмы вы можете смотреть в разделе - все армянские фильмы и сериалы нашего кино портала Ленинакан ком.



[ Новые сообщенияУчастникиПравила форумаПоискRSS ]
Страница 1 из 41234»
фото - видео - стихи - анекдоты » PHOTO GALLERY » Հայաստան | Армения | Hayastan » Մատենադարանի թվայնացում / Matenadaran / Матенадаран
Մատենադարանի թվայնացում / Matenadaran / Матенадаран
Армянские-фильмыСмотреть № - 1.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

Մատենադարանի պատմություն


Մատենադարանը հիմնադրվել է 405 թվականին, հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Վաղարշապատում (Էջմիածին): Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ, գրչության այս հնագույն կենտրոնից են իրենց լուսավորչական գործունեությունը սկսել ու ծավալել Սուրբ Սահակ Մեծ կաթողիկոսը եւ հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Նրանց հիմնադրած Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն: Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագոյն եւ հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին եւ միջնադարյան գիտության ու մշակոյթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, արուեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն եւ այլն: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն եւ այլ լեզուներով ձեռագրեր: Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզուով չեն պահպանվել եւ հայտնի են միայն հայերեն թարգմանությունները:

Մատենադարանի հավաքածուի հիմքը կազմում է Հայոց կաթողիկոսարանի ձեռագրատունը, որը դարերի ընթացքում հանգրվանել է տարբեր աթոռանիստ վայրերում, իսկ 1441-ին վերահաստատվել է իր հիմնադրման վայրմում` Ս. Էջմիածնում:

1668 թ. գրուած մի հիշատակարանում տեղեկություններ են հաղորդվում այն մասին, որ Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1633-1655) Էջմիածնի վանքը հարստացել է բազմաթիվ նոր գրքերով: Ձեռագրերի հայթայթման գործն ավելի է ծավալվում Հակոբ Ջուղայեցու աթոռակալության տարիներին (1655-1680): Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորուելուց հետո (1828 թ.) Էջմիածնի Մատենադարանի պատմության համար սկսվում է նոր շրջան: Նշանավոր մատենագետ Հովհաննես արքեպիսկոպոս Շահխաթունյանը կազմում է Մատենադարանում գտնվող ձեռագրերի առաջին ցուցակը (312 ձեռագիր), որը ֆրանսերեն եւ ռուսերեն թարգմանություններով եւ ակադեմիկոս Մ. Բրոսսեի առաջաբանով լույս է տեսնում 1840 թ. Պետերբուրգում: Երկրորդ` ավելի ընդարձակ ցուցակը (2340 ձեռագիր) կազմում է Դանիել եպիսկոպոս Շահնազարյանը (ցուցակը հրատարակչի անունով հայտնի է որպես «Կարենյան ցուցակ», հրատ. 1863 թ.):

1892 թ. Մատենադարանում կար 3158, 1897-ին` 3338, 1906-ին` 3788, իսկ Առաջին համաշխարհայինի նախօրեակին (1913 թ.)` 4060 ձեռագիր: 1915 թ. Մատենադարան են մուտք գործում Վասպուրականից բերուած (Լիմ, Կտուց, Աղթամար, Վարագ, Վան եւ այլն), ինչպես նաեւ Թավրիզից ստացուած 1628 ձեռագիր:

1920 թ. դեկտեմբերի 17-ին պետականացվում է Էջմիածնի կաթողիկոսարանի Մատենադարանը: 1922 թ. ապրիլին Մոսկվայից Հայաստան են վերադառնում 4060 ձեռագիր, որ 1915 թ. այնտեղ էին տարվել պատերազմի արհավիրքներից զերծ պահելու մտահոգությամբ: Այս ձեռագրերին են միանում 1915-1921 թթ. ընթացքում հավաքված եւս 1730 ձեռագիր: Շուտով Մատենադարան են բերվում նաեւ Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Հայկական Ազգագրական ընկերության, Երեւանի գրական թանգարանի եւ այլ վայրերի ձեռագրական հավաքածուները:

1939 թ. Մատենադարանը Էջմիածնից տեղափոխւում է մայրաքաղաք Երեւան: Ձեռագրական մշակոյթի պահպանությանը եւ ուսումնասիրությանը զարկ տալու համար 1959 թ. մարտի 3-ին Հայաստանի կառավարության որոշմամբ Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի: 1954-ից Մատենադարանը ղեկավարող ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի (1918-1982) ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայանում է, որպես գիտահետազոտական կենտրոն, կարճ ժամանակում արժանանում միջազգային ճանաչման: 1982-2008 թթ. Մատենադարանի տնօրեն է եղել ակադեմիկոս Սեն Արեւշատյանը: 2008-ից Մատենադարանի տնօրենն է բանասիրության դոկտոր` Հրաչյա Թամրազյանը:

Այժմ Մատենադարանի ֆոնդերն են` ձեռագրական, արխիվային, գրադարանային եւ մամուլի բաժիններ, հետազոտական աշխատանքով են զբաղված գիտական բաժիններն ու խմբերը: Գործում են ցուցադրության բաժինը, որն զբաղվում է մշտական ցուցադրության եւ ժամանակավոր ցուցահանդեսների ներկայացմամբ, վերականգնման եւ վերակազմման բաժինը, որն իր աշխատանքում կիրառում է ժամանակակից գիտության ու տեխնիկայի նուաճումները:

Անցած 50 տարում Մատենադարանի աշխատակիցների ջանքերով հրատարակվել են երկու հարյուրից ավելի ուսումնասիրություններ, հայագիտական հիմնարար արժեք ունեցող աշխատություններ, միջնադարյան բազմաթիվ բնագրեր, հիշատակարանների ժողովածուներ, որոշ բացառիկ ձեռագրերի նմանահանություններ եւ այլն: Պարբերաբար լույս են տեսնում «Բանբեր Մատենադարանի» գիտական աշխատությունների ժողովածուի հատորները:

1965 եւ 1970 թթ. հրատարակվեցին Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակի Ա եւ Բ հատորները, իսկ 1984 թվականից սկսվել է հրատարակվել ձեռագրերի հանգամանալից նկարագրությունը պարունակող Մայր ցուցակը: Ցայժմ լույս է տեսել չորս հատոր, սակայն այս գործի կարեւորությունը նկատի ունենալով պետության կողմից հաստատված ծրագրով այս աշխատանքն այժմ դրվել է արագ ընթացքի մեջ: Սկսվել է Մատենադարանի ձեռագրերի թվայնացման ընդարձակ գործը:

Մատենադարանը գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ շարունակում է ձեռագրերի հավաքչական աշխատանքը: Հիշատակելի են մեծ նվիրատուների անունները. Հարություն Հազարյան, Նյու Յորքից, որ նվիրել է 397 հայերէն եւ օտար լեզուներով ձեռագրեր, Ռաֆայել Մարկոսյան, Փարիզից, որ հայրենիքին է կտակել 37 ձեռագիր, Վարուժան Սալաթյան, Դամասկոսից, որ նվիրել է ավելի քան 150 ձեռագիր, Արշակ Տիգրանյան, Լոս Անջելեսից, Կարպիս Ջրբաշյան եւ Գեւորգ Բաքրջյան Փարիզից եւ շատ ու շատ ուրիշների: 95-ամեայ Տաճատ Մարկոսյանը Իրանի Նոր Ջուղայի Ղարղուն գյուղից 1969 թ. Մատենադարան է ուղարկել 1069 թ. Նարեկայ վանքում ընդօրինակուած մի մատյան, որի համար հիմք է եղել Մեսրոպ Մաշտոցի ձեռքով 5-րդ դարում գրուած Ավետարանը: Մատենադարանը բազմաթիվ ձեռագրեր է ձեռք բերել նաեւ գնման միջոցով:

Որպես գիտահետազոտական ինստիտուտ հաստատման 50-ամյակը Մատենադարանը դիմավորում է նոր մասնաշենքի շինարարությամբ, որն իրականացվում է ՀՀ նախագահի աջակցությամբ ու վերահսկողությամբ եւ որն անհամեմատ կմեծացնի այս հաստատության հնարավորությունները նրա գործունեության բոլոր բնագավառներում:

Բաժիններ
«Մատենադարանում» պահպանվող ձեռագրերի, դիվանական վավերագրերի, արխիվային փաստաթղթերի, հնատիպ գրքերի, մամուլի եւ հայագիտական հարուստ գրադարանի գիտական պահպանությամբ զբաղվում են տարբեր բաժիններ:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ


ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆ

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ

ԳՐԱԴԱՐԱՆ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԲԱԺԻՆ

ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺԻՆ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՐԱՆԻ ՁԵՌԱԳԻՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ

Ժառանգության պահպանության, անհրաժեշտ ջերմաստիճանի եւ խոնավության պահպանումը, ժամանակի ընթացքում վնասված արժեքների նորոգումն ու տրամադրումը Մատենադարանի երկու ընթերցասրահներում աշխատող գիտնականներին, այդ բաժինների մշտական եւ ամենօրյա աշխատանքն է:

Գիտական պահպանության այս բաժիններից ընթերցման եւ ուսումնասիրման են տրվում տարեկան շուրջ 3000 ձեռագիր եւ տպագիր նյութեր:

«Անձեռակերտ Մատենադարան» պաշտոնական հանգույցն ինտերնետում հնարավորություն է տալիս գիտնականների, դասախոսների, ուսանողների եւ պարզապես հետաքրքրասերների ավելի լայն շրջանակների` մոտիկից ծանոթանալու Մատենադարանի պահոցներում պահպանվող անգնահատելի արժեքներին:

Այցելելով պաշտոնական հանգույցի համապատասխան բաժինների էջեր, դուք կարող եք տեղեկություններ ստանալ ոչ միայն գիտության ամենատարբեր բնագավառներին առնչվող եւ տարաբնույթ խնդիրներ լուսաբանող այս հարստության, այլեւ դրանց պահպանության ձեւերի եւ մեթոդների մասին:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 2.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ


Մատենադարանը հայագիտական ուսումնասիրությունների ամենախոշոր կենրոնն է աշխարհում: Այստեղ գործող գիտական խմբերը ուսումնասիրում են հայ միջնադարյան մշակույթի եւ գիտության գրեթե բոլոր ուղղություններն ու բնագավառները: Ներկայումս Մատենադարանում գործում են հետևյալ գիտական խմբերը.

Ա. Մատենադարանի հայերեն ձեռագրերի Մայր Ցուցակի պատրաստման եւ հրատարակման խումբ

Բ. V-X դարերի հայ մատենագրական հուշարձանների ուսումնասիրման խումբ

Գ. Միջնադարյան մատենագրության ու դիվանական վավերագրերի ուսումնասիրության խումբ

Դ. Արվեստի պատմության ուսումնասիրության խումբ

Ե. Ձեռագրագիտության խումբ

Զ. Գրչության կենտրոնների պատմության խումբ

Է. Հուշարձանների գիտական թարգմանության խումբ

Ը. Միջնադարյան բժշկության և բնագիտության խումբ

Թ. Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրման և հրատարակման խումբ

Ժ. Ձեռագիր մատյանների թվայնացման խումբ

Մատենադարանի գիտահետազոտական աշխատանքներն ընդգրկում են հետևյալ բնագավառները.

* Մատենադարանի ձեռագրերի մատենագիտական ուսումնասիրություն

* Հայաստանի պատմության, մշակույթի ուսումնասիրման և պատմագրական հուշարձանների քննական բնագրերի ուսումնասիրություն-հրատարակություն

* Հայաստանի պատմությունը, սոցիալ-տնտեսական վիճակը լուսաբանող դիվանական փաստաթղթերի ուսումնասիրություն և հրատարակություն

* Հայ փիլիսոփայության, բժշկության, քերականության, բնագիտության և տոմարագիտության հուշարձանների ուսումնասիրություն և հրատարակություն

* Աստվածաշնչի քննական հրատարակություն

* Միջնադարյան հայ գեղարվեստական գրականության հուշարձանների ուսումնասիրություն և հրատարակություն

* Միջնադարյան հայկական մանրանկարչության և երաժշտության հուշարձանների ուսումնասիրություն և հրատարակություն

* Հայ մատենագրության հուշարձանների թարգմանություն



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 3.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆ


(«Ձեռագրերի գիտական պահպանության» բաժին)

Ձեռագրական բաժնում պահպանվում են ա) հայերեն հիմնական ձեռագրերի, բ) հայերեն նորագույն ձեռագրերի, գ) հայերեն պատառիկների, դ) հայերեն հմայիլների, ե) արաբատառ ձեռագրերի, զ) արաբատառ պատառիկների, է) արաբատառ հմայիլների, ը) այլալեզու ձեռագրերի, թ) այլալեզու պատառիկների հավաքածուները:

Բաժինն ունի նաև օժանդակ հավաքածուներ` Մատենադարանի և այլ վայրերի ձեռագրերի միկրոֆիլմերի, լուսապատճենների, սահիկների (սլայդների), անտիպ ձեռագրացուցակների և այլն:

Ձեռագրերի նկարագրությունները ամփոփ տվյալներ են ներկայացնում ձեռագրի թերթերի քանակի, մեծության, նյութի, կազմի, վիճակի, գրության ժամանակի, վայրի, գրչի, ծաղկողի, կազմողի, ստացողի և նորոգողի մասին: Տրված է նաև ձեռագրի վերնագիրը, եթե այն պարունակում է մի բնագիր, և համառոտակի` միայն կարևոր նյութերի թվարկումը, եթե ձեռագիրն այլևայլ բնագրերի ժողովածու է:

Ձեռագրերն ունեն մայր քարտեր` նույն տուեալներով: Ստեղծվել են պատմագրության, փիլիսոփայության, քերականագիտության, աշխարհագրության, տիեզերագիտության, բժշկության, ալքիմիայի, գեղարվեստական գրականութեան (չափածո և արձակ) հեղինակային այբբենական ցուցակներ: Ստեղծուել են նաև Ճառընտիրներում ու Գանձարաններում ընդգրկված նիւթերի ցանկեր, ինչպէս նաև ծիսամատյանների ցուցակ (Յայսմաւուրք, Մաշտոց և այլն):



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 4.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ


Արխիվային բաժինը, ձեռագրատանը զուգահեռ, Մատենադարանի կարևորագույն օղակն է` եզակի պատմամշակութային արժեք ներկայացնող վավերագրերով, անհատական ու միացյալ արխիվային ֆոնդերով: Այստեղ պահպանվում են ավելի քան 300.000 արխիվային փաստաթղթեր, որոնք անգնահատելի աղբյուր են ինչպես հայ, այնպես էլ այլ ազգերի տնտեսական-քաղաքական, հասարակական, գրական ու կրոնական կյանքը լուսաբանելու առումով: Պահոցը հարուստ է բազմալեզու նյութերով (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն, գերմաներեն, վրացերեն, օսմաներեն և այլն): Բավական է նշել Եկատերինա 2-րդի, Պավել 1-ինի և ռուս մյուս ցարերի, Նապոլեոն 1-ին կայսեր հրովարտակները, հնագույն պարսկական վավերագրերը: Արխիվային բաժնում են պահպանվում նաև դասական հայագետների (հայ և եվրոպացի), հայոց հոգևոր առաջնորդների, հումանիտար մշակույթի ու գիտության պարագլուխների ձեռագրերը (հոդվածներ, աշխատություններ, նամակներ, անձնական փաստաթղթեր), լուսանկարները: Կարևորագույն ֆոնդերից է Կաթողիկոսական դիվանի մեծածավալ ու բարձրարժեք ֆոնդը (ավելի քան 45.000 փաստաթուղթ)` հայ կաթողիկոսների կոնդակներով, թագավորական հրովարտակներով ու գրություններով: Այսպիսով` Մատենադարանում պահպանվող արխիվային փաստաթղթերի ամբողջությունը, վավերագրային ժառանգությունը հայության մշակութային կյանքի կարևորագույն բաղադրիչներից է, որ նպաստում է նրա պատմական հիշողության կենդանությանն ու կենսականությանը: Ավելին` առանձնապես արժեքավոր ու հազվագյուտ փաստաթղթերի քանակով ու համաշխարհային պատմամշակութային իրականությանը հարաբերակից լինելու առումով Մատենադարանի արխիվային բաժնի նյութերն ունեն միջազգային նշանակություն, ինչն ավելի հրատապ է դարձնում դրանց պահպանության ու անվտանգության համակարգի արդիականացման խնդիրը:

Մշակման հաստատված կանոնադրության համաձայն` գիտաշխատողները տիպաբանական տարանջատման են ենթարկում արխիվային փաստաթղթերը` ֆոնդի ներսում ստեղծելով բաժիններ ու ենթաբաժիններ, մեկական մշակման ընթացքում համակարգչային հատուկ կաղապարի մեջ են ներմուծում փաստաթղթի մանրամասն տվյալները (տեքստի գրառման եղանակ, կրիչի տեսակ, տեխնիկական վիճակ, բովանդակային նկարագրություն, հեղինակ և այլն), նշում գրանցման միավորները, մեկ առ մեկ ծրարավորում նյութերը, ապա` քարտագրում: Այս աշխատանքի արդյունքում չափազանց դյուրին է դառնում փաստաթղթի որոնման ու պահպանման ընթացքը, որի կատարելագործումն է լինելու արխիվային ֆոնդերի ամբողջական թվայնացումն ու տեղեկույթի մեքենայացված տվյալների շտեմարանի ստեղծումը:

Արխիվը ենթադրում է այնպիսի կառուցվածք, որն ապահովում է աշխատակիցների գործառույթների իրականացման նպատակահարմար ու լիարժեք պայմաններ, այն է` փաստաթղթերի պահպանության չափանիշների կատառումով կառուցված արխիվապահոց, մինչ արխիվապահոց տեղափոխելը փաստաթղթերի ընդունման (հիվանդ կամ վնասված փաստաթղթերի հայտնաբերում, նախնական հաշվառում և այլն) առանձին սենյակ` պահոցում կամ պահոցից դուրս, ընթերցասրահ, արխիվային բաժնի աշխատակիցների` արխիվապահոցից մեկուսացված սենյակներ: Նշյալ խնդիրների լիարժեք իրականացումը հնարավոր կլինի Մատենադարանի նոր մասնաշենքում, ուր նախատեսվում են պահպանության և սպասարկման գերազանց պայմաններ: Արխիվապահոցը զինված է լինելու ջերմության, խոնավության և լույսի թույլատրելի նվազագույն ու առավելագույն չափաքանակներն ապահովող և վերահսկող, նաև հակահրդեհային, արխիվային փաստաթղթերի կորուստն ու հափշտակումը կանխող նորագույն սարքավորումներով: Արխիվային բաժինն ունենալու է առանձին ընթերցասրահ, ուր գործելու է վավերագրային տեղեկություն տրամադրելու մեքենայացված համակարգ:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
Армянские-фильмыСмотреть № - 5.

ԱՎԵՏ




Группа: Администратор
Сообщений:11243
Статус: Offline


Я люблю эту жизнь!
Но больше я люблю ту, которая мне эту жизнь подарила.
Я люблю тебя Мама!








Смотреть: "старые и новые Армянские фильмы".

Leninakan Ленинакан Լենինական



Армения Armenia ՀայաստանHayastan
Haykakan | Armenian | Армянский.
Армянские   фильмыАрмянские сериалыАрмянский  татрон.
ФИЛЬМ ՖԻԼՄ FILM

ԳՐԱԴԱՐԱՆ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԲԱԺԻՆ


Մատենադարանի հայագիտական գրադարանը և պարբերական մամուլի բաժինն իրենց ֆոնդերում ունեն հայերեն, ռուսերեն և եվրոպական լեզուներով հայագիտական հարուստ գրականություն: Արժեքավոր է հատկապես հնատիպ գրքերի բաժինը, ուր պահվող միավորների թիվը հասնում է 1620-ի: Այստեղ են 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի հրատարակած հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», Մադրասում (Հնդկաստան) 1794-1796 թվականներին Հարութիւն Շմավոնյանի հրատարակած առաջին հայերեն պարբերականը` «Ազդարարը» և այլն: Հնատիպ գրքերի հավաքածուում կան նմուշներ, որոնք պահպանվել են միայն Մատենադարանի գրադարանում. դրանք կարևոր են Հայոց տպագրության պատմության ուսումնասիրման համար:

Գրադարանն ու մամուլի բաժինն ունեն`

1) գույքամատյաններ,

2) հայերեն, ռուսերեն, և օտար լեզուներով գրքերի, օրաթերթերի և ամսագրերի ցուցակներ ու քարտարաններ,

3) հնատիպ գրքերի մայր քարտեր ու ցուցակներ:



Наш онлайн кинотеатр   www.leninakan.com   был  создан в 2009 г. На сайте Ленинакан точка ком Вы насладитесь фильмами, завоевавший наибольшую популярность среди Киноманов. Мы стараемся выкладывать видео высокого HD качества. Следить за последними новинками кинематографа добавляя сюжеты и описание к ожидаемым премьерам. Также, на сайте Leninakan.com Вы найдете сериалы, покорившие сердца миллионов пользователей Онлайн. Для юных зрителей мы собрали лучшую коллекцию мультфильмов и Аниме. Онлайн кинотеатра Leninakan.com не поддерживает видео сексуального характера. На нашем Онлайн ресурсе вы сможете не только смотреть фильмы бесплатно, но и скачать фильмы в DVD. На нашем сайте все фильмы, мультфильмы и сериалы Вы можете смотреть бесплатно и без регистрации.
 
фото - видео - стихи - анекдоты » PHOTO GALLERY » Հայաստան | Армения | Hayastan » Մատենադարանի թվայնացում / Matenadaran / Матенадаран
Страница 1 из 41234»
Поиск:



Новые  Армянские  фильмы,  старые  Армянские  фильмы, Армянские мультфильмы  Вы можете смотреть в разделе   все Армянские фильмы и сериалы. База фильмов и сериалов, постоянно обновляется самыми свежими новинками Haykakan_kinoner вышедшие в онлайн. На нашем сайте Ленинакан точка ком выкладываются полюбившиеся зрителям все старые и новые Армянские фильмы и новые Армянские сериалы, Новые Армянские сериалы, очень быстро стал популярным Для зрителей онлайн. Мы создали систему, чтобы Вы имели возможность просмотра все популярные новые фильмы и сериалы . На сайте Ленинакан точка ком, Вы легко найдете для просмотра все Армянские  фильмы  и  популярные  Армянские  сериалы.
Добро пожаловать в онлайн кинотеатр leninakan.com, где можно бесплатно и без регистрации смотреть  фильмы онлайн. На данном сайте собрано большое число фильмов и сериалов различных годов и жанров. Коллекция насчитывает около 100000 онлайн фильмов, которые Вы можете смотреть бесплатно и без регистрации. Для любителей затяжных сюжетов, на сайте есть  Армянские  сериалы, которые постоянно обновляются. Представленные онлайн фильмы размещены по категориям смотреть Армянские фильмы и сериалы, для более удобного поиска, нужного именно Вам фильма. У нас Вы найдете следующие категории фильмов онлайн. Армянские фильмы, Индийские фильмы, Русские фильмы, Комедии, Драмы, Мелодрамы, Боевики, Триллеры, Фильм ужасов, Приключения, Фантастика, Боб фильм, Сериалы Онлайн, Фильмы в переводе Гоблина  и  конечно же для детей Армянские мультфильмы онлайн.
Служба leninakan.com , желает Вам приятного просмотра новые  и  старые  фильмы онлайн.